PDA

Դիտել ողջ տարբերակը : Շերլոք Հոլմս

Ափրիկյան
13.10.2015, 21:12
Ողջույն բոլորին։ Վերջերս որոշել եմ մոտ ժամանակներում բացել հայալեզու առաջին կայքը Շ․ Հոլմսի մասին։ Կա՞ն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել այդ հարցում։

GriFFin
13.10.2015, 22:12
Ի՞ նչ հարցերում պիտի օգնենք։ Ի՞ նչ բնույթի ա լինելու կայքը։

Ափրիկյան
16.10.2015, 18:49
Կայքը լինելու ա Հոլմսի մասին գրված (ու հայերեն թարգմանված) բոլոր ստեղծագործությունների, ֆիլմերի շտեմարան, այն ամենի մասին՝ ինչը կապված ա Շերլոք Հոլմսի հետ։ Բացի այդ համախմբելու ա ցանկացողներին, ովքեր պատրաստ կլինեն անգլերենից հայերեն թարգմանել Հոլմսի մասին ստեղծագործություններ։
Իսկ օգնություն ասելով՝ նկատի ունեմ՝ տպագրված գրքերի թվայնացում, չթարգմանված ստեղծագործությունների թարգմանում (նաև արևմտահայերեն)։

Malxas
17.10.2015, 22:50

Երվանդ Օտյանը ունի «Աբդուլ Համիդ և Շերլոկ Հոլմս» վեպ: Դա է՞լ է դրվելու սայտում:

Շինարար
17.10.2015, 23:17
Երվանդ Օտյանը ունի «Աբդուլ Համիդ և Շերլոկ Հոլմս» վեպ: Դա է՞լ է դրվելու սայտում:
Օտյանի ամենաթույլ գործերից ա՝ անկապ գործերի մեծ շարքում, որ ունի:

Malxas
17.10.2015, 23:22
Օտյանի ամենաթույլ գործերից ա՝ անկապ գործերի մեծ շարքում, որ ունի:

Դեմ չեմ, բայց իր ժամանակ հավանաբար հետաքրքրություն է ներկայացրել իրենից:

Chuk
18.10.2015, 01:26
Երվանդ Օտյանը ունի «Աբդուլ Համիդ և Շերլոկ Հոլմս» վեպ: Դա է՞լ է դրվելու սայտում:

Յահ, ինձ հետաքրքրեց, դրա մասին չգիտեի :think

Chuk
18.10.2015, 01:27
Կայքը լինելու ա Հոլմսի մասին գրված (ու հայերեն թարգմանված) բոլոր ստեղծագործությունների, ֆիլմերի շտեմարան, այն ամենի մասին՝ ինչը կապված ա Շերլոք Հոլմսի հետ։ Բացի այդ համախմբելու ա ցանկացողներին, ովքեր պատրաստ կլինեն անգլերենից հայերեն թարգմանել Հոլմսի մասին ստեղծագործություններ։
Իսկ օգնություն ասելով՝ նկատի ունեմ՝ տպագրված գրքերի թվայնացում, չթարգմանված ստեղծագործությունների թարգմանում (նաև արևմտահայերեն)։

Ժամանակ ունենալու դեպքում հավեսով կօգնեի, բայց դժվար ստացվի: Իսկ սենց ասեմ, որ կուրախանամ, որ տենց կայք լինի :)

Շինարար
18.10.2015, 01:37
Յահ, ինձ հետաքրքրեց, դրա մասին չգիտեի :think

Օտյանը ներողություն արտահայտությանս իր ժամանակի Դիանա Գրիգորյանն էր ինչ-որ առումով: Լիքը էդպես սերիալոտ գործեր ա գրել տպագիր մամուլի համար՝ հատվածաբար տպագրելով՝ արկածային, դեդեկտիվ, բան, բայց ահավոր թույլ են: Մի տեսակ հավատդ չի գալիս, որ նույն Փանջունու կամ Թաղականի հեղինակն ա: Ես դժբախտություն եմ ունեցել բոլորը կարդալու զինվորական ծառայության ընթացքում, որովհետև կարդում էի ինչ ձեռս էր ընկնում: Խորհուրդ չեմ տալիս, ժամանակդ ափսոս ա:

Chuk
18.10.2015, 01:42

Շին, ճիշտն ասած սպասելի ա, որ վատ գործ ա լինելու, հակառակ դեպքում անունը գոնե պիտի որ լսած լինեի:

Բայց ստեղ ուրիշ բան կա, ես էս մասին թերևս երբեք չեմ բարձրաձայնել, բայց Շերլոք Հոլմսն իմ համար շատ հետաքրքիր երևույթ ա: Իրա մասին դետեկտիվ պատմություններն առանձնապես լավը չեմ համարում՝ դետեկտիվի աշխարհում, բայց դրանք դարձել են լիքը մարդկանց ներշնչանքի առարկա, լիքը ֆիլմեր, մուլտեր, գրքեր, ձևափոխումներ: Էսօր դժվար ա գտնել մարդու, ով իրա անունը չգիտի: Շատերը «դետեկտիվ» հասկացությունը նույնականացնում են Հոլմսի հետ: Ու ես ինչքան էլ որ հավատում եմ, որ գործը դուրս չի գա, ինձ հետաքրքիր ա, թե Օտյանը Հոլմսից ո՞նց ա ոգեշնչվել, ո՞նց ա ներկայացրել, ի՞նչ ա արել:

Արշակ
18.10.2015, 22:40

Բա Հոլմսի ու Վաթսոնի թեմայով անեկդոտները ի՜նչ շատ են

Malxas
18.10.2015, 22:56
Յահ, ինձ հետաքրքրեց, դրա մասին չգիտեի :think

Հետաքրքրության, համակրելիության ոչ քիչ տարր կա մեջը, բայց իր ժամանակների պրոբլեմները արծարծող գիրք է, զգացվում է թուրքական հեղափոխության մեծ ազդեցությունը, ժամանակին հավանաբար լավ արկածային գիրք է համարվել: Ես կարդացի թեմայի յուրօրինակության խաթեր: :)

Ափրիկյան
20.10.2015, 20:26
Երվանդ Օտյանը ունի «Աբդուլ Համիդ և Շերլոկ Հոլմս» վեպ: Դա է՞լ է դրվելու սայտում:

Կարծում եմ, որ դեռ շուտ է նախագծել Կոնան Դոյլի գործերից դուրս հոլմսյան ստեղծագործությունների (այդ թվում՝ Օտյանի «Ապտիւլ Համիտ եւ Շէրլօք Հոլմս»-ը, Քալանթարյանի «Շերլոք Հոլմսը Հրազդանի ձորում») մասին մտածելը, քանի դեռ Կոնան Դոյլի ստեղծագործությունները դեռ ամբողջությամբ չեն թվայնացվել։ Բայց չեմ բացառում՝ կապրենք, կտեսնենք։ Ամեն դեպքում, եթե որևէ մեկը թվայնացնի Օտյանի այդ գործը, շատ շնորհակալ կլինեմ։ :)

Բա Հոլմսի ու Վաթսոնի թեմայով անեկդոտները ի՜նչ շատ են

Լավ ու կրեատիվ միտք է։ Չի բացառվում, որ մոտ ապագայում նաև անեկդոտներ պարունակի։

Ափրիկյան
28.10.2015, 16:24
Դե, եթե կան մարդիկ, ովքեր կօգնեն ինձ թվայնացնելու գրքերը, խնդրում եմ դիմել:

Ափրիկյան
30.06.2017, 16:07
Ողջույն բոլորին :)
Տեղեկացնում եմ, որ արդեն բացվել է Շերլոք Հոլմսի մասին հայերեն առաջին և միակ՝ holmes.am (http://www.holmes.am) կայքը։ Այստեղ Դուք կարող եք կարդալ, իսկ երբեմն նաև՝ լսել Շերլոք Հոլմսի մասին Արթուր Կոնան Դոյլի գրեթե բոլոր պատմվածքները, վիպակներն ու գրքերը, որոնք թարգմանված են հայերեն՝ առանց գովազդի և անվճար ;)
Սպասում եմ առաջարկների և կարծիքների :D

Դեղին մուկիկ
30.06.2017, 22:31
Բավականին հետաքրքիր կայք է: Հոլմսի երկրպագուները հաստատ շատ ուրախ ու շնորհակալ կլինեն: Հետագայում կարող եք այլ բաժիններ էլ ավելացնել, օրինակ՝ Կոնան-Դոյլի մասին առանձին բաժին (ինքն էլ, չէ՞, բավականին սուր միտք ուներ ու շատ բանով Հոլսմը նրան է հիշեցնում, նույնիսկ մի քանի գործ է ժամանակին բացահայտել): Նաև կառաջարկեի փնտրելու ֆունկցիան տեղադրել գլխավոր էջում, որ ավելի հեշտ լինի կայքից օգտվողների համար:

Ափրիկյան
01.07.2017, 12:39
Շնորհակալություն ;) Մոտ ապագայում Ձեր խորհրդով երկուսն էլ կավելացնենք:

Smokie
01.07.2017, 23:44
Իսկ եթե Հոլմսի մասին ֆիլմերն էլ տեղադրեք կայքում:)

Ափրիկյան
02.07.2017, 11:54
Իսկ եթե Հոլմսի մասին ֆիլմերն էլ տեղադրեք կայքում:)

Ճիշտն ասած՝ շատ լավ կլիներ, եթե դա անեինք, բայց առայժմ դրանցից ընդամենը երկուսն են թարգմանվել հայերեն՝ Գայ Ռիչիի «Շերլոք Հոլմս»-ի առաջին 2 ֆիլմերը :/
Բայց հետագայում մենք էլ ենք պլանավորում ֆիլմերն ու սերիալներն էլ ավելացնենք :)

Rammstein
02.07.2017, 19:19
Ողջույն բոլորին :)
Տեղեկացնում եմ, որ արդեն բացվել է Շերլոք Հոլմսի մասին հայերեն առաջին և միակ՝ holmes.am (http://www.holmes.am) կայքը։ Այստեղ Դուք կարող եք կարդալ, իսկ երբեմն նաև՝ լսել Շերլոք Հոլմսի մասին Արթուր Կոնան Դոյլի գրեթե բոլոր պատմվածքները, վիպակներն ու գրքերը, որոնք թարգմանված են հայերեն՝ առանց գովազդի և անվճար ;)
Սպասում եմ առաջարկների և կարծիքների :D

:good
Գաղափարն էլ է լավ, իրագործումն էլ ոնց որ թե։

Օնլայն ընթերցման ռեժիմը լավը չի։ Համակարգչով նայելիս էն բրաուզերները, որոնք Flash-ի աջակցում ունեն, դրանով են ցույց տալիս ու տեքստը կտրտված է երեւում։ Իսկ առանց Flash-ի տարբերակում էլ տառերը ոնց որ թեթեւակի լղոզված լինեն, որովհետեւ իրականում էջերը jpg-ներով են։ Ամեն դեպքում PDF-ի առկայությունն էս բոլոր անհարմարությունները վերացնում է։ Միակ ոչ շատ մեծ տհաճությունը ամեն էջի մեջտեղում մեծ տառերով ձեր կայքի հասցեն գրված լինելն է։

Ափրիկյան
02.07.2017, 19:56

Շնորհակալություն կարծիքի համար ;) Ցավոք, ներկա պահի դրությամբ ավելի լավ ու հարմար ընթերցիչ չգտանք, քան Flip PDF-ը, իսկ վերջինս ունի Ձեր նշած խնդիրները: Կայքի հասցեն 70%-ով թափանցիկ է գրված, և ճիշտն ասած՝ կարծում ենք, որ 1-2 էջ հետո այլևս չի խանգարում ընթերցանությանը:

Rammstein
02.07.2017, 20:34

Խնդրեմ։ :)
Փորձեցի մի քիչ կարդալ ու վստահեցնում եմ, որ անձամբ ինձ խանգարում է։ Տողերի հենց այդ հատվածներում հաճախ հայացքս շեղվում է տեքստից ու սահուն կարդալ չի լինում։

Ափրիկյան
03.07.2017, 10:20
Խնդրեմ։ :)
Փորձեցի մի քիչ կարդալ ու վստահեցնում եմ, որ անձամբ ինձ խանգարում է։ Տողերի հենց այդ հատվածներում հաճախ հայացքս շեղվում է տեքստից ու սահուն կարդալ չի լինում։

Լավ, այդ դեպքում հաջորդ թարմացման ժամանակ կաշխատենք լուծել հարցը:

Աթեիստ
03.07.2017, 11:18
Միտքը շատ լավն ա, գրքերի ֆոնտը հնարավորինս վատը։

Ափրիկյան
03.07.2017, 12:03
Միտքը շատ լավն ա, գրքերի ֆոնտը հնարավորինս վատը։

Շնորհակալություն կարծիքի համար: Համաձայն եմ, շատ վատն են (թեև իհարկե կարող էին ավելի վատը լինել :D), բայց մենք իրականում փորձել ենք «վերականգնել» գրքերը՝ նույն չափերով, գույներով, տառատեսակներով, այսինքն՝ ինքներս չենք ընտրել: Օրինակ «Կարմիր Գլուխով Մարդոց Խմբակը (http://www.holmes.am/books/REDH-1926/)» գրքի առաջին էջի օրիգինալն (https://pichoster.net/images/2017/07/03/c0c484933c9876de21a5235f0e76fc94.jpg) ու թվայնացվածը (https://pichoster.net/images/2017/07/03/20870b9ec32cf2f7bb2ce9d6b9e26940.png):

Աթեիստ
03.07.2017, 12:59
Օրիգինալն անգլերեն ա, եթե հայ հրատարակիչը դեբիլ տառատեսակ ա դրել, կարելի ա դա հաշվի առնել, ու ուղղել էդ սխալը, ոչ թե շարունակել։

Ափրիկյան
03.07.2017, 14:31
Օրիգինալն անգլերեն ա, եթե հայ հրատարակիչը դեբիլ տառատեսակ ա դրել, կարելի ա դա հաշվի առնել, ու ուղղել էդ սխալը, ոչ թե շարունակել։

Դե, հրատարակիչն ինչ տառատեսակ ունեցել է, դա էլ դրել է, այնպես չէ, որ շատ տառատեսակների միջից ընտրել է ամենավատը: Այդ առումով՝ իր ընտրած տառատեսակ սխալ չի կարելի համարել. կարող է քսան տարի հետո մեր օգտագործած տառատեսակները վատ համարեն:

Իհարկե, կարելի էր տառատեսակը փոխել, բայց այդ դեպքում արդեն կլիներ ոչ թե գրքի վերականգնում, այլ գրքի խմբագրված վերահրատարակություն (մոտավորապես), իսկ մենք նպատակ ունենք թվայնացնել գիրքն այնպես, ինչպես իրականում կա:

Rammstein
03.07.2017, 15:11
Էդ ֆոնտում ես մենակ «շ» տառը չեմ սիրում, որը ահավոր նման ա «չ»-ին։ Մնացած առումներով օքեյ ա գրքի համար, նորմալ կարդացվում ա։