Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ

Մարի-Լույս
09.10.2015, 16:57
Նկատել եմ, հիմնականում թշնամանքով են վերաբերվում նրանց… "Էշ մլիցա", "շուն մլիցա" և այլն... Էդ ո՞ր բնագավառում չկան "զիբիլներ", ճի՞շտ է արդյոք ընդհանուրի մասին նման կերպ արտահայտվելը... Եթե ոստիկան է, ուրեմն պարտադիր խորամանկ է ու կեղծավոր, սառը, անտաշ... Ակումբցիներից կա՞ն մարդիկ, ովքեր ատում կամ համակրում են նրանց...

Vaio
09.10.2015, 21:40
Վերնագիրը շատ գռեհիկա, վանումա, ինչի պատճառով թեման զարգացում չի ստանա:

Գոնե կարելի էր գրել. "Ինչու չեն սիրում...", "Ինչու չեն համակրում...":

"Էշ մլիցա", "շուն մլիցա" "զիբիլներ" --- չի լսվում:

Էս արտահայտություններից կարելիա կարծիք կազմել Ձեր տարիքի մասին:

_Հրաչ_
09.10.2015, 23:12
Էյնշտեյնի ականջը կանչի, ամեն ինչ հարաբերական ա։
Ամեն բնագավառի մարդու էլ ատում են կամ սիրում են։ Մի մասը սիրում ա, մի մասը ատում ա։ Ըստ ճաշակի, նայած ով ոնց ա գնահատում, նայած թե ով ինչն ա նկատում, ինչն ա անտեսում, ինչն ա դուր գալիս, ինչից ա զզվում։ Ոչ մի բան բացարձակ չի։ Զզվելի ոստիկան էլ կա, խադավիկ էլ, նախարար էլ, մատուցող էլ, խանութպան էլ, էլեկտրիկ էլ, բայց կա էդ նույնի սիրելին էլ։ Նայած թե ով ես, ով ոնց ա նայում ու որ տեսանկյունից։ Խոսքի, էլի։

Chuk
09.10.2015, 23:45
Մոդերատորական. թեմայի վերնագիրը «Ինչու՞ են ատում ոստիկաններին» տարբերակից փոխվել է «Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ» տարբերակով:

boooooooom
10.10.2015, 10:43
Ես վատ ոստիկանին՝ այսինքն մեկին, ով չի համապատասխանում իմ պատկերացրած ոստիկանին ( ասենք էն, որ ավելի շատ "գողական" պահվածք են փորձում դրսևորել, կամ էն, որ փողոցում իրար թև մտած ֆռֆռում են, որ մեկին գտնեն ու իրանց մանկության կերած ծեծերի մուռը հանեն) աշխատում եմ անտեսել. դրանք անուղղելի են։ Իսկ օրենքը, կարգ ու կանոնը պահող ոստիկանին, ըստ իս, չի կարելի ատել. քանի մարդիկ տարբեր են, ոստիկանը անհրաժեշտություն է։ Օրենքի գերակայությունը կբերի նրան, որ օրինապահ քաղաքացին կհարգի և ոստիկանին որպես պաշտպան կընկալի, և միայն հանցագործը (ոչ միշտ) կատի ու կվախենա նրանից։ Բայց դե Հայաստանում ամեն ինչ խառն ա…

Աթեիստ
10.10.2015, 10:59

Էս նշածս ոստիկանին վերջի անգամ ե՞րբ ես տեսել։ Կինոները հաշիվ չեն ։)
Սենց օրինակ բերեմ։
Փողոցում քայլում ես, մեկ էլ տեսնում ես 1 ոստիկան մոտենում են քեզ։ Քանի՞ հոգու մտքով կանցնի, որ մոտենում են իրանց օգնությունն առաջարկելու համար։ Սաղ էլ մտածելու են. «էս ի՞նչ քաքն ընկա»։

Մարի-Լույս
10.10.2015, 14:49
Վերնագիրը շատ գռեհիկա, վանումա, ինչի պատճառով թեման զարգացում չի ստանա:

Գոնե կարելի էր գրել. "Ինչու չեն սիրում...", "Ինչու չեն համակրում...":

"Էշ մլիցա", "շուն մլիցա" "զիբիլներ" --- չի լսվում:

Էս արտահայտություններից կարելիա կարծիք կազմել Ձեր տարիքի մասին:

Ես դրանք ինձնից չեմ հնարել... ոնց արտահայտվում են, այդպես էլ ներկայացրել եմ;)

Մարի-Լույս
10.10.2015, 14:54
Էս նշածս ոստիկանին վերջի անգամ ե՞րբ ես տեսել։ Կինոները հաշիվ չեն ։)
Սենց օրինակ բերեմ։
Փողոցում քայլում ես, մեկ էլ տեսնում ես 1 ոստիկան մոտենում են քեզ։ Քանի՞ հոգու մտքով կանցնի, որ մոտենում են իրանց օգնությունն առաջարկելու համար։ Սաղ էլ մտածելու են. «էս ի՞նչ քաքն ընկա»։

Հիմա դրանում ոստիկաննա՞ մեղավոր։

John
10.10.2015, 15:14
Հիմա դրանում ոստիկաննա՞ մեղավոր։
Եթե «ոստիկան» ասելով հավաքական կերպարը վերցնենք՝ հա։ Ոստիկանն ա մեղավոր, որտև մարդուն 5-6 հոգով ծեծում են, ահազանգից 2 ժամ հետո չկան հլը, հենց մոտակա փողոցը փակում են՝ հայտնվում են միանգամից։ Հայաստանցի բարի ոստիկանի կերպար միայն էն բեռետավորների մասին գովազդում եմ տեսել։ Իրանց մեջ էլ լավ մարդիկ կան իհարկե, բայց համակարգի գերի են դարձել։ Տարբեր պատճառներով։ Ու հա, ոստիկանն ա մեղավոր, որ երբ մոտենում է փողոցում, անհանգստանում եմ, որտև էսքան ժամանակ մի անգամ չեղավ մոտենա, ժպտա, հարցնի «Ինչպե՞ս եք Ձեզ զգում, հարգելի՛ քաղաքացի»։ Փոխարենը, մի քանի անգամ էղել է, որ մոտենա «Բարի օր ապեր»-ով սկսի խոսակցությունը։ Հոգնեցուցիչ է ամեն անգամ իրանց բացատրել, թե ոնց են պարտավոր քեզ դիմել, որ օրինական հիմքեր պետք է ներկայացնեն ինչ-որ սխալ-խախտում արձանագրելու համար։

boooooooom
10.10.2015, 16:24
Էս նշածս ոստիկանին վերջի անգամ ե՞րբ ես տեսել։ Կինոները հաշիվ չեն ։)
Սենց օրինակ բերեմ։
Փողոցում քայլում ես, մեկ էլ տեսնում ես 1 ոստիկան մոտենում են քեզ։ Քանի՞ հոգու մտքով կանցնի, որ մոտենում են իրանց օգնությունն առաջարկելու համար։ Սաղ էլ մտածելու են. «էս ի՞նչ քաքն ընկա»։

Շուտվանից "ոստիկանի ձեռքը չեմ ընկել", որ կաշվիս վրա զգամ, բայց ենթադրում եմ, որ պիտի որ լինեն նորմալները (համատարած վատը դժվար լինեն ):

Մարի-Լույս
10.10.2015, 16:41
Եթե «ոստիկան» ասելով հավաքական կերպարը վերցնենք՝ հա։ Ոստիկանն ա մեղավոր, որտև մարդուն 5-6 հոգով ծեծում են, ահազանգից 2 ժամ հետո չկան հլը, հենց մոտակա փողոցը փակում են՝ հայտնվում են միանգամից։ Հայաստանցի բարի ոստիկանի կերպար միայն էն բեռետավորների մասին գովազդում եմ տեսել։ Իրանց մեջ էլ լավ մարդիկ կան իհարկե, բայց համակարգի գերի են դարձել։ Տարբեր պատճառներով։ Ու հա, ոստիկանն ա մեղավոր, որ երբ մոտենում է փողոցում, անհանգստանում եմ, որտև էսքան ժամանակ մի անգամ չեղավ մոտենա, ժպտա, հարցնի «Ինչպե՞ս եք Ձեզ զգում, հարգելի՛ քաղաքացի»։ Փոխարենը, մի քանի անգամ էղել է, որ մոտենա «Բարի օր ապեր»-ով սկսի խոսակցությունը։ Հոգնեցուցիչ է ամեն անգամ իրանց բացատրել, թե ոնց են պարտավոր քեզ դիմել, որ օրինական հիմքեր պետք է ներկայացնեն ինչ-որ սխալ-խախտում արձանագրելու համար։

Հետաքրքիրա, ոնցա ստացվել, որ իմ ճանաչած բոլոր ոստիկանները շատ կիրթ ու հավասարակշռված մարդիկ են։

John
10.10.2015, 17:01
Հետաքրքիրա, ոնցա ստացվել, որ իմ ճանաչած բոլոր ոստիկանները շատ կիրթ ու հավասարակշռված մարդիկ են։
Իմ ճանաչած ոստիկաններն էլ (ում որ ճանաչում եմ ոչ իրենց գործի բերումով) են նորմալ մարդիկ։ Այ բայց լավ ոստիկան են թե չէ՝ չգիտեմ, որտև իրանց հետ էդ հարթության վրա շփվելու առիթ չի էղել։ Այսինքն խի՞ չգիտեմ, մեջբերում եմ ինձ բավականին մտերիմ անձնավորության խոսքերը, ով աշխատում է ՀՀ ոստիկանությունում․ «Հոս ջան, ես գիտեմ, որ իմ հետևից քֆուր են անում։ Ճիշտ ա միշտ չի, որ տեղին ա, բայց նենց էլ չի որ առիթ չեմ տալիս։ Բայց դե ին՞չ անեմ ախպեր, իմ կյանքն էլ տենց դասավորվեց․ ընտանիքս պահելու համար ավելի հարմար տարբերակ չգտա»։
Նայի, էս անձնավորությունը որպես մարդ լավն ա, ես իր հետ ճամփա եմ գնացել, հաց եմ կիսել, իրար հետ դժվարություն ենք տեսել, երբ որ ջերմությունով պառկած էի, ինքն ա իմ համար թեյ սարքել։ Հասկանո՞ւմ ես ինչ եմ ասում։ Բայց հենց ինքն է ընդունում, որ երբեմն հայհոյանքի արժանի (փաստացի՝ հակաօրինական) գործողություններ է անում, ստիպված (ուրիշ հարց ա ստիպված ա, թե՞ էնքան էլ չէ)։ Ուրեմն ի՞նչ ա ստացվում․ ինքը գերազանց է ավարտել Ոստիկանական ակադեմիան, փայլուն իրավաբան է, բազմակողմանի զարգացած տղա, լավ ընկեր, համոզված եմ, որ լավ որդի ծնեղների համար, բայց միաժամանակ հակաօրինական գործողություններ անող ոստիկան։ Այ որ ոստիկանի հետ շփման առիթ ունենաս, երբ ինքը ծառայության մեջ է, էդ ժամանակ գնահատի իրան որպես ոստիկան։ Իսկ լավ մարդ․․․ գալուստ սահակյանն էլ իր հարազատների ու մտերիմների համար է լավ մարդ, բայց դե ո՞վ չգիտի, որ իրանից ԱԺ նախագահ, ոնց որ ես աղջիկների մինչև 13 տարեկանների հոկեյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։

Աթեիստ
10.10.2015, 17:06
Շուտվանից "ոստիկանի ձեռքը չեմ ընկել", որ կաշվիս վրա զգամ, բայց ենթադրում եմ, որ պիտի որ լինեն նորմալները (համատարած վատը դժվար լինեն ):

Իհարկե կան, ոնց որ ասում են «շուն չկա, գել չլնի»։ Բայց Հայաստանում նորմալ մարդը էդ համակարգում չի կարա երկար դիմանա։ Որտև ընթացքում ստանում են հրամաններ, որոնք հակասում են «նորմալ մարդ» հասկացությանը։ Իրանք կամ պետք ա մնան նորմալ մարդ, կամ կատարեն հրամանը։

Էն հին անեկդոտը հիշեցի, որ պապը թոռներին պատմում ա գերմանացիներին գերի ընկելու մասին։ Որ ուտիմատում են դնում. կամ սպանում են, կամ բռնաբարում։ Հիմի ասում ա էս հետիններերիս հո չեն փչացնում ...
Էս թոռներն էլ թե, բա «պապի, բա քե՞զ ինչ արին»։ «Իսկ ինձ, թոռնիկներ ջան, սպանեցին»։

Մարի-Լույս
10.10.2015, 17:22

։
Իրենց համակարգում չգիտեմ ինչ են անում, բայց հաստատ նորմալ մարդ են մնում համակարգից դուրս։

StrangeLittleGirl
10.10.2015, 17:55
Իմ վերաբերմունքը խիստ տարբեր ա Հայաստանի ու Եվրոպայի ոստիկանների նկատմամբ: Հայաստանում տհաճ են իրանք, անվստահելի, իրանց ներկայությունից մի տեսակ զգաստանում եմ: Սկզբում Եվրոպայում էլ էր տենց, մինչև հասկացա, որ իրանք իմ անվտանգության համար են տարածքում: Օրինակ էրեկ կորել էի, քիչ էր մնում` ոստիկանական մեքենա կանգնացնեի, ճամփան հարցնեի: