PDA

Դիտել ողջ տարբերակը : Անգլիա. ԱՊԼ` 2015/16



Tiger29
03.10.2015, 22:45
http://i.imgur.com/L309L2Z.png

Չելսին հերթական պարտությունն է կրում:
Սաութհեմփթոնը սկսում է լավ մարզավիճակ ձեռք բերել:
Լեսթերը մրցաշարի սկզբնամասի ամենակամային թիմ:

Tiger29
03.10.2015, 22:51
ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՆՈՒՄ ԼՈՆԴՈՆՈՒՄ. ՉԵԼՍԻՆ 10 ՄԻԱՎՈՐՈՎ ՀԵՏ Է ՄՆՈՒՄ 1-ԻՆ ՏԵՂԻՑ (http://www.armsport.am/hy/news/2015/10/03/%D5%8D%D5%A1%D5%B8%D6%82%D5%A9%D5%B0%D5%A5%D5%B4%D6%83%D5%A9%D5%B8%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%A7-%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D4%BC%D5%B8%D5%B6%D5%A4%D5%B8%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%89%D5%A5%D5%AC%D5%BD%D5%AB%D5%B6-10-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D5%BE-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%A7-%D5%B4%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-1-%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AB%D6%81-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9/650184)


ԱՊԼ-ի 8-րդ տուրում 4-րդ պարտությունն է կրել գործող չեմպիոնը՝ «Չելսին»: Ժոզե Մոուրինյոյի թիմը սեփական հարկի տակ զիջել է «Սաութհեմփթոնին»:

«Չելսի» - «Սաութհեմփթոն»՝ 1:3

Գոլերը՝ Վիլիան 10 – Դեյվիս 43, Մանե 60, Պելե 72

Այս հաղթանակից հետո Ռոնալդ Կումանի թիմը վաստակել է 12 միավոր եւ բարձրացել 8-րդ հորիզոնական: «Չելսին» 8 միավորով 16-րդ տեղում է եւ արդեն 10 միավորով է հետ մնում առաջատար «Մանչեսթեր Սիթիից»:

Մոուրինյոյի գլխին սև մազ չմնաց: Երևում ա պոտենցիալը լրիվ սպառել ա: Ճիշտ ա Սաութհեմփթոնը ուժեղ խաղ խաղաց, բայց խաղի վերջին 20 րոպեին պարտվելով` ոչ մի վտանգավոր հարված չկատարել` էդ տարօրինակ ա: Պաշտպաններն էլ վախենալով են խաղում: Իվանովիչ, Թերրի, Կեհիլ. շատ են անիմաստ սխալվում:

Tiger29
03.10.2015, 23:03
Վաղը երկու սուպեր խաղ:
Տեսնենք Վենգերը կկարողանա վերջիվերջո պայքարել ուժեղ թիմերի դեմ:
Մերսիսայդյան դերբի առանց Ջերրարդի...

04.10.2015, 16:30 Эвертон – Ливерпуль
04.10.2015, 19:00 Арсенал – Манчестер Юнайтед
04.10.2015, 19:00 Суонси Сити – Тоттенхэм Хотспур

Tiger29
03.10.2015, 23:06
Մոուրինյոն չեմպիոնությունից <<հրաժարվեց>> (http://www.championat.com/football/news-2262813-mourinju-esli-chelsi-khochet-uvolit-menja-tak-tomu-i-byt.html), բայց մեկ ա գլուխ գովալը չթարգեց :)

John
04.10.2015, 00:02
Հին Մոուրինյոյից միայն խոսալն ա մնացել ))) Վերջին 37 տարում Չելսին սենց վատ մեկնարկ չէր ունեցել, էդ արդեն շատ բաների մասին ա խոսում։ Ոչ մի տրամաբանական ու արդարացված որոշում կասկածելի իրավիճակների համար։

Tiger29
04.10.2015, 19:18
Էվերթոն 1:1 Լիվերպուլ

Լարված խաղ էր, բայց ոչ այդքան դիտարժան` վտանգավոր պահերի առումով: Վերջին 7 դերբիից 6-ը ոչ-ոքի ա ավարտվել:
Շատ ակադեմիական ֆուտբոլ են խաղում, անընդհատ հետ նայելով:

Արսենալ-Մանչեսթերը նայեք, արդեն 2:0-ա` խաղի 15 րոպեներից հետո:
Երկու անգամ էլ Սանչեսը օգտագործեց հիանալի կրունկը` մի դեպքում գոլ խփելու համար, մյուս դեպքում գրոհը առաջ տանելու:
Բաց ֆուտբոլ ա գնում, շուտվանից Վենգերին սենց ուրախ չէի տեսել :)

Tiger29
04.10.2015, 19:21
Էվերթոն 1:1 Լիվերպուլ

Լարված խաղ էր, բայց ոչ այդքան դիտարժան` վտանգավոր պահերի առումով: Վերջին 7 դերբիից 6-ը ոչ-ոքի ա ավարտվել:
Շատ ակադեմիական ֆուտբոլ են խաղում, անընդհատ հետ նայելով:

Արսենալ-Մանչեսթերը նայեք, արդեն 2:0-ա` խաղի 15 րոպեներից հետո:
Երկու անգամ էլ Սանչեսը օգտագործեց հիանալի կրունկը` մի դեպքում գոլ խփելու համար, մյուս դեպքում գրոհը առաջ տանելու:
Բաց ֆուտբոլ ա գնում, շուտվանից Վենգերին սենց ուրախ չէի տեսել :)

Սանչես` 3:0 ` 20-րդ րոպե

Էսպիսի խաղացողները իրավունք չունեն մնան <<մեծ>> ակումբներում: Խարիզմա ունեցող տղերք են, որոնք աթոռ մաշացնելու համար չեն:

Անվերնագիր
08.05.2016, 01:09
Վերջը տղեքը չեմպիոն դառան: Հալալ ա սաղին․ Ռանիիերից մինչև վերջին մարդը: Էսօրվա Լեսթերը կարա օրինակ ծառայի յուրաքանչյուրին: Սենց բան կարող ա էլ 100 տարի չտենանք:
http://soccer-bet.ru/wp-content/uploads/2016/05/Leicester-City-Football-Club.jpg