Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Lara Fabian



Մարի-Լույս
03.10.2015, 15:06
Թեմաներն երկար փորփրելուց հետո, Լառայիս մասին ոչինչ չգտա... Տաղանդավոր ու սենտիմենտալ երգչուհի, օժտված բացառիկ երաժշտական լսողությամբ, յուրահատուկ, ականջ շոյող ձայնով... Նրա երգերից համարյա բոլորը սիրում եմ, ամենից շատ 'you're not from here'...

https://www.youtube.com/watch?v=w-CzCgsdBeA
Լառա Ֆաբիանը ծնվել է 1970 թ. հունվարի 9-ին Բելգիայի Էտերբեկ քաղաքում։ Նրա մայրը՝ Լուիզան, Սիցիլիայից էր, իսկ հայրը՝ բելգիացի։ Կյանքի առաջին 5 տարիները անցկացրել է Սիցիլիայում, և միայն 1975 թ. նրանց ընտանիքը հաստատվեց Բելգիայում։ Լառան ընդամենը 5 տարեկան էր, երբ նրա հայրը դստեր մոտ նկատեց երաժշտական ունակություններ։ Լառան 8 տարեկան էր, երբ ծնողները գնեցին առաջին դաշնամուրը նրա համար, որով էլ ստեղծեց իր առաջին հնչյունները։ Այդ ժամանակվանից Կոնսերվատորիայում զբաղվում է երգեցողությամբ և սոլֆեջոյով։

Լառան սկսել է իր կարիերան 14 տարեկան հասակում։ Նրա հայրը կիթառահար էր և հանդես էր գալիս նրա հետ միասին երաժշտական ակումբներում։ Դրան զուգահեռ նա շարունակում է ուսումը կոնսերվատորիայում։ Մասնակցել է մրցույթների։ Ինչպես օրինակ՝ 1986 թվականին անցկացված «Tremplin de la chanson»-ի մրցույթը, որտեղ նա հաղթում է։ Գլխավոր մրցանակը սկավառակի ձայնագրումն էր։

Միներվա
03.10.2015, 18:50
Այո,շատ վատ է որ,նաման լեգենդառ երգչուհու մասին չկար ֆորումում