PDA

Դիտել ողջ տարբերակը : Շախմատի հավակնորդների մրցաշար` 2014-2016



Tiger29
02.10.2015, 01:13
Արդեն գրեթե պարզ է, թե ովքեր են պայքարելու աշխարհի չեմպիոն` Մագնուս Կառլսենի հետ խաղալու համար:

1.Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-որպես 2014 թվականի աշխարհի առաջնությանը պարտվող շախմատիստ:
2.Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Գրան-Պրի
3.Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)-Գրան-Պրի
4.Պետեր Սվիդլեր (Ռուսաստան)-Աշխարհի գավաթի եզրափակիչ
5.Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)-Աշխարհի գավաթի եզրափակիչ
6.2015 թվականի միջին վարկանիշով ամենաբարձր շախմատիստ`հունվարի 1-դեկտեմբերի 1
7.2015 թվականի միջին վարկանիշով ամենաբարձր երկրորդ շախմատիստ`հունվարի 1-դեկտեմբերի 1
8.?

Վարկանիշով ամենայն հավանականությամբ տեղ կունենան բուլղարացի Վեսելին Թոփալովը և հոլանդացի Անիշ Գիրին:

8-րդ մասնակցին կընտրի մրցաշարը ընդունող երկիրը` ընտրելով 2725+ շախմատիստներից մեկին:

Տեսնենք Արոնյանը շանս կստանա այս անգամվա համար:

Աղբյուր (https://en.wikipedia.org/wiki/World_Chess_Championship_2016)

John
02.10.2015, 15:22
Կռամնիկ, Գրիշչուկ, Գելֆանդ, Ադամն, Արոնյան ․․․ ահագին մեծ ընտրություն ունեն :)
Բայց, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում է անցկացվելու ոնց հասկացա, հավանական ա, որ իրանց երկրնից մեկին կընտրեն, որ լինի 8րդ մասնակիցը))) Մասնավորապես՝ Ուեսլի Սո, ջահել ֆիլիպինցի, ով հանդես է գալիս ԱՄՆի դրոշի տակ:

Tiger29
02.10.2015, 21:53
Կռամնիկ, Գրիշչուկ, Գելֆանդ, Ադամն, Արոնյան ․․․ ահագին մեծ ընտրություն ունեն :)
Բայց, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում է անցկացվելու ոնց հասկացա, հավանական ա, որ իրանց երկրնից մեկին կընտրեն, որ լինի 8րդ մասնակիցը))) Մասնավորապես՝ Ուեսլի Սո, ջահել ֆիլիպինցի, ով հանդես է գալիս ԱՄՆի դրոշի տակ:

Ցուցակը մեծ ա`

http://i.imgur.com/oAObclf.png

http://2700chess.com/

Չհաշված էն շախմատիստները, ովքեր գցել են գործակիցները էս մի քանի ամսվա մեջ: Հաշվելու են հուլիսի 1-ից սկսած 2725+ ներին:
Ասում են հիմնական թեկնածուները չինացիներն են: Մանավանդ հենց հիմա ունեն երկու տաղանդ` Դինգ Լիրենը, որը ռեկորդային բարձր վարկանիշ ունի (իրանց համար) ու Վեյ Յին` ով 16 տարեկան ա ու շատ քիչ էր մնում աշխարհի գավաթից անցներ: Դե Ադրբեջանն էլ շանս ունի անցկացնի: Էդ ժամանակ Մամեդյարովին կվերցնեն: Վաշիե Լագրավն ա շատ լավ խաղում վերջերս: Դե ռուսներն էլ մեկին կընտրեն :)
Սպասենք, տեսնենք, հետաքրքիր ա լինելու: Բայց դե Ադամս, Գելֆանդ մի քիչ սուտ կլինի արդեն:
Դե մեկ էլ Արոնյանին կտեսնենք, եթե Հայաստանը ընդունող երկիր լինի:

Հ.Գ. Կրամնիկ, Ադամս, John ջան:

John
03.10.2015, 00:13
Հ.Գ. Կրամնիկ, Ադամս, John ջան:
Գրածը չկարդալն էլ էս ա մինչև տեղադրելը )))
Վերևում դրածդ լինկում հուլիսի տվյալներն էլ կար, այսինքն էն ցանկը, որտեղից ընտրելու են։ Տենց շատ տեղյակ չեմ, շանս կա՞ որ Հայաստանում անցկացվի։ Վերջ ի վերջո եզակի սպորտերից ա, որ հարգանք-պատիվ ունենք աշխարհում ու ուժեղ տղեք )))

Tiger29
03.10.2015, 00:24
Գրածը չկարդալն էլ էս ա մինչև տեղադրելը )))
Վերևում դրածդ լինկում հուլիսի տվյալներն էլ կար, այսինքն էն ցանկը, որտեղից ընտրելու են։ Տենց շատ տեղյակ չեմ, շանս կա՞ որ Հայաստանում անցկացվի։ Վերջ ի վերջո եզակի սպորտերից ա, որ հարգանք-պատիվ ունենք աշխարհում ու ուժեղ տղեք )))

Էս պահին ոչ մի խոսակցություն չկա: Հոկտեմբերի 6-ից ուսանողական խաղերն են անցկացվելու` ընդ որում առաջին անգամ: Մեծ ծախսեր են պահանջում, որը տալը էդքան էլ հեշտ չի:
Եթե Իլյումժինովը զգա ձախողվում ա, մի բան կմտածի, էս իրա <<բարեկամ>> երկրների հաշվին :)
Դե հիմա ԱՄՆ-ն ա թափով գումարներ ծախսում, նենց որ հավատալու ա, որ Սո-ին կուզենան <<մտցնեն>> կազմ:

Tiger29
05.11.2015, 19:55
Հավակնորդների մրցաշար-2016
10-30 մարտի` 2015 թվական
Մոսկվա


Կազմակերպիչների կողմից ընտրված թեկնածու` Լևոն Արոնյան:

http://chess-news.ru/sites/default/files/imagecache/photo_large/u5/aronian-moskva.jpg

Իհարկե մեր հայերի մատը խառն է: Կազմակերպողը <<Տաշիր>> ընկերությունն է:
Մրցանակային ֆոնդը ամենաքիչը 420,000 եվրո:
Այս ընթացքում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը մի քանի անգամ եկել է Հայաստան և պայմանավորվածություն ձեռք բերել:

http://chess-news.ru/sites/default/files/u5/Foto-A4/ilyumzhinov-sargsian.jpg


Աղբյուր (http://chess-news.ru/node/20409)

Պաշտոնական աղբյուր (http://www.fide.com/component/content/article/1-fide-news/9165-fide-presidents-working-visit-to-yerevan.html)

Tiger29
11.03.2016, 23:33
Սկիզբը դրված է:
Առաջին խաղը խաղացված:
Անանդը նորից փայլում է:

http://chess-news.ru/sites/default/files/imagecache/photo_large/u5/_MG_2177.jpg

Tiger29
19.03.2016, 00:19
Մրցաշարի ավարտին դեռ 8 տուր կա:


http://i.imgur.com/TJkfubW.jpg

http://chess-news.ru/sites/default/files/imagecache/photo_large/u5/2016-03-18_024248.jpg



https://www.youtube.com/watch?v=puRR65UUKAs


Աղբյուր (http://chess-news.ru/node/21192)

Լեո
20.03.2016, 12:11
Խաղերին օնլայն որտե՞ղ կարող ենք հետևել:

John
20.03.2016, 19:29
Խաղերին օնլայն որտե՞ղ կարող ենք հետևել:
Ստեղ (http://www.chessbomb.com/arena/2016-candidates) օրինակ

Ներսես_AM
21.03.2016, 05:42
Խաղերին օնլայն որտե՞ղ կարող ենք հետևել:

http://worldchess.com կարող ես ուղիղ հեռարձակումը մեկնաբանությամբ դիտել/լսել

Guest
28.03.2016, 16:36
Որոշիչ խաղը թեժ ա http://www.chessbomb.com/arena/2016-candidates/14-Karjakin_Sergey-Caruana_Fabiano (http://www.chessbomb.com/arena/2016-candidates/14-Karjakin_Sergey-Caruana_Fabiano)

Աթեիստ
28.03.2016, 16:52
Արոնյանը հեչ շանս ունի՞։
Եթե ես վերջի փուլն ա, ձևն չունի, ոնց որ թե։

Guest
28.03.2016, 17:38
Արոնյանը հեչ շանս ունի՞։
Եթե ես վերջի փուլն ա, ձևն չունի, ոնց որ թե։

Չէ, շանս չկա

Tiger29
01.12.2016, 04:45
Մագնուս Կարլսենը պահպանում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը`

http://chess-news.ru/sites/default/files/imagecache/photo_large/u5/AVD57435.jpg


Արժանի մրցախաղի, արժանի ավարտ`

http://www.image-share.com/upload/3383/89m.jpg (http://www.image-share.com/ijpg-3383-89.html)


Magnus Carlsen---6---3=9

Sergey Karjakin---6---1=7


chess-news.ru (http://chess-news.ru/node/22427)