PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռուսաստանն ընդդեմ Իսլամական պետության

Շինարար
01.10.2015, 15:06
Արևմտյան մամուլը ահագին ենթատեքստերով ա գրում Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մասին, որ իրական նպատակը Բաշարի իշխանության պահպանումն ա և այլն: Դե Սաուդյան Արաբիան էնտեղ ա խոր անհանգստություն հայտնում: Մյուս կողմից, ինչո՞ւ ա հենց Ռուսաստանը էդքան անհանգստացել միջազգային տեռորիզմի դեմ պայքարով, ի՞նչ անմիջական վտանգ ա տեսնում իր երկրի համար Իսլամական պետությունից, երբ Արևմուտքիառանձնապես պետքն էլ չի: Ակումբի քաղաքագետներ ջան, հետաքրքիր ա ձեր կարծիքը:

Տրիբուն
01.10.2015, 20:09
Էս էն բացառիկ դեպքերից ա, երբ Ռուսաստանի գործողություններն ավելի հասկանալի են, քան Արևմուտքի դիրքորոշումը: Ինձ թվում ա արդեն ահագին ժամանակ ա պարզ, որ առանց Ասադի ու Իրանի հետ համագործակցելու էս հարցը չի լուծվի: Պարզ ա նաև, որ Արևմուտքի լրիվ քաքել ա գործի մեջ, մի այլ կարգի: Սիրայում վիճակը վերջին երկու տարում միայն գնալով վատացել ա ու ավելի ա խճճվել:

Բայց ես խիստ կասկածում եմ, որ Ռուսաստանը կարա իրա բռնած գործի տակից դուրս գա: Ռեսուրսները սահմանափակ են, ռեգիոնը խայտառակ բարդ: Կամ էլ երևի նպատակը գոնե Սիրայի արևմտյան մասում Ասադին պահելն ա, ու վերջ:

Vaio
01.10.2015, 21:06
Ռուսաստանի գործողությունները լրիվ արդարացված են, թե իրավաբանական, թե մարդկային առումով:

Vaio
01.10.2015, 21:18
Բայց ես խիստ կասկածում եմ, որ Ռուսաստանը կարա իրա բռնած գործի տակից դուրս գա: Ռեսուրսները սահմանափակ են, ռեգիոնը խայտառակ բարդ: Կամ էլ երևի նպատակը գոնե Սիրայի արևմտյան մասում Ասադին պահելն ա, ու վերջ:

Բնականաբար, եթե ռուսները անձնական շահ չունենային չէին մտնի այս բարդ գործընթացի մեջ:
Բոլորն էլ այդպես են անում, ով շահ ունի իրա ուզածը անումա, ով շահ չունի՝ չի անում:
ԱՄՆ-ն իրան ճղումա ռուսների գործողությունների համար, քանի որ իրա նպատակը Ասադին հանելնա:

Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ էտ իսլամական պետություն կոչվածը խիստ չարիքա ոչ միայն Սիրիայի, Իրաքի, այլ նաև ամբողջ աշխարհի համար, ու դրանց ախորժակին քացախ չկա, դրանք գնալով ընդլայնվում են մինչև անվերջություն...

Տրիբուն
01.10.2015, 21:35

Իմ համար մերձավոր արեվելքում ցանկացած գործողության ճիշտ կամ սխալ լինելու գլխավոր ինդիկատորը Սաուդյան Արաբիայի դիրքորոշումն ա։ Եթե իրանք դեմ են, ես կողմ եմ, ու հակառակը։ Էս հարցում Սաուդին փիս դեմ ա ռուսներին, ուրեմն ռուսները հարյուր տոկոս ճիշտ են։ Ուրիշ բան որ տակից դուրս գալը շատ դժվար ա լինելու, կամ անհնար։

Chuk
02.10.2015, 02:19
Մոդերատորական. անլուրջ, ինչպես նաև թեմայից դուրս գրառումները ջնջվել են: Մնացեք թեմայի սահմաններում:

Տրիբուն
15.03.2016, 14:43
Ինչ-որ մեկը հասկացա՞վ թե ռուսների ուզածն ինչ էր։ Լափառոշ-լափառոշ բռթեցին, գնացին ստեղ-ընդեղ բոմբերի քցեցին, թուրքերը ցույց տվեցին իրանց իրեք մետրանոց հաջաթը, պոմիդորներ և ձվեր նետեցին թուրքաական դեսպանատան վրա, էլի լափառոշ-լափառոշ բռթեցին, խիստ պատժեցին թուրքերին իրանց տուրիստներին անտալիայից զրկելով, վերջում իրանց դաշնակից Ասադին կոշկեցին, էկան տուն։ Շատ խնդալու էր․․․

Ձայնալար
15.03.2016, 23:36

_Է՜յ, Կոզբադին մեծաբերան,
Էդ ո՞րտեղից լերան-լերան,
Լերան-լերան կըգաս փախած,
Հաստ գլուխդ կիսից ճըղած:

Ձայնալար
15.03.2016, 23:46
_Է՜յ, Կոզբադին մեծաբերան,
Էդ ո՞րտեղից լերան-լերան,
Լերան-լերան կըգաս փախած,
Հաստ գլուխդ կիսից ճըղած:

Է՜յ, դու Վալոդ մեծաբերան,
Էդ որտեղի՞ց լերան լերան,
Լերան-լերան կգաս փախած,
Օդանավդ օդում խփված:

Էդ դու չասի՞ր գնամ Սիրիա,
Նավթի գինը հանեմ դամա,
Բաշ Ասադի գահը պահեմ
Իսլամիստին ավեր անեմ

Գացիր Սիրիա քանց գել-գազան,
Ետ ես գալի քանց շուն վազան...

Տրիբուն
16.03.2016, 17:35
Պուծինը նաև գովազդային գործակալ է։

https://www.youtube.com/watch?v=0sCykRzTUL0

Վաճառում եմ 1979 թվականի արտադրության Վազ 2103: Շարժիչը՝ 1500սմ3։ Փոխանցման տուփը՝ մեխանիկական։ Ապակիները՝ մեթեցված։ Ունի 14-ոց թույնիկ բանտաժներ, ու ծիծիկ մագ։

nsb
17.03.2016, 20:20
Ռուսաստանը Իսլամական պետության ուժերին չի ռմբակոծել (շատ աննշան բացառություններ եղել են): Հիմնականում խփել են Ասադի անմիջական հակառակորդներին: