PDA

Դիտել ողջ տարբերակը : Կենսաբանական հայր

Cassiopeia
28.09.2015, 17:08
Քիչ առաջ հայտարարություն ընկավ աչքովս. «Փնտրվում են սերմի դոնորներ…»
Կանանց մեծ մասն իրեն փոխնակ (սուրոգատ) մոր դերում չի պատկերացնում, քանի որ, ինչքան էլ ինքը կենսաբանական ոչ մի կապ չունենա երեխայի հետ, այդ երեխայից բաժանվելը շատ դժվար կլինի երևի։
Հիմա, եթե տղամարդը գնա հայտարարության հասցեով ու դառնա որևէ երեխայի կեսնաբանական հայրը, հետաքրքիր է, ինչպե՞ս կվարվի հետագայում։ Կփորձի՞ գտնել այդ երեխային (չնայած, իմ իմանալով, ամեն ինչ խիստ գաղտնի է արվում)։ Ինչ-որ տեղ հոգու խորքում անհանգստություն կզգա՞ այդ երեխայի համար։ Ու ընդհանրապե՞ս, պատրաստ են տղամարդիկ ուրիշի համար նման քայլի դիմել։

StrangeLittleGirl
28.09.2015, 18:13

Տղամարդկանց դեպքում էս հարցը շատ ավելի պարզ ա: Սերմի դոնորությունն արյան դոնորության նման մի բան ա: Կան հատուկ դոնորներ, որ պարբերաբար գնում, սերմ են հանձնում, դիմացը փող ստանում, էդպես էլ չեն իմանում՝ էդ սերմը պետք եկավ, դրանից մի բան դուրս եկավ, թե չէ:

Աթեիստ
28.09.2015, 20:49

Ինչքան որ կինը կարող ա ամեն ձվազատումից հետո մտածի ձվաբջջի հետագա ճակատագրի մասին, մի էդքան էլ տղամարդը պտի մտածի իրա սերմնաբջիջների հերթական, մի տեղ թողած պորցիայի մասին։

Նույնիսկ երեխայի ծնվելուց հետո տղամարդուն ժամանակ ա պետք գիտակցելու համար, որ հայր ա դարձել։ Իսկ դուք ասում եք մի քանի միլիգրամ սերմնաբջիջ :D։

StrangeLittleGirl
28.09.2015, 20:53
Ինչքան որ կինը կարող ա ամեն ձվազատումից հետո մտածի ձվաբջջի հետագա ճակատագրի մասին, մի էդքան էլ տղամարդը պտի մտածի իրա սերմնաբջիջների հերթական, մի տեղ թողած պորցիայի մասին։

Նույնիսկ երեխայի ծնվելուց հետո տղամարդուն ժամանակ ա պետք գիտակցելու համար, որ հայր ա դարձել։ Իսկ դուք ասում եք մի քանի միլիգրամ սերմնաբջիջ :D։

Արտ, կենսաբ չգիտե՞ս :)) Կինն ամիսը մի ձվաբջիջ ա բաց թողնում ու թողնելու հետևանքները բավական ծանր զգում ա, մինչդեռ տղամարդն ամեն էյակուլյացիայի ժամանակ մի քանի միլիոն հատ սպերմատոզոիդ ա բաց թողնում: Էլ չեմ ասում, որ կինը բեղմնավորված ձվաբջիջն ինը ամիս փորի մեջ ման ա տալիս, իսկ տղամարդը բաց ա թողնում ու վերջ :))

Աթեիստ
28.09.2015, 21:22

Իհարկե գիտեմ ։)
Էդքանն իմանալով ակնհայտ ա, որ էն որ գրել եմ «մի էդքան էլ տղամարդը պտի մտածի», իրականում դրանից միլիոն անգամ քիչ պտի մտածի ։)

Գալաթեա
29.09.2015, 01:08
Կարդացի՝ կենդանաբանական հայր :))