PDA

Դիտել ողջ տարբերակը : Երաժշտական լսողությունը ստուգող թեսթեր

Աթեիստ
20.09.2015, 22:11
Եկա հյուրանոց, փնտրեցի երաժշտական լսողության թեստ ու անցա թեստը (http://tonedeaftest.com/): Արդյունքների վրա շշմեցի-մնացի. 100% ճիշտ:

Բայց ինձ թվում ա հեշտ տեստ էր, ստեղ դժվար կլնի 100-ից քիչ հավաքելը։

Սա փորձի ։)

https://www.youtube.com/watch?v=-DCuFVvTPFI

Էս տեստն (http://allforchildren.ru/testing/music02.php) ավելի լավն էր, իմը 83.3% Correct

Մոդերատորական. թեման առանձնացվել է «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայից։

Ներսես_AM
20.09.2015, 22:22
Եկա հյուրանոց, փնտրեցի երաժշտական լսողության թեստ ու անցա թեստը (http://tonedeaftest.com/): Արդյունքների վրա շշմեցի-մնացի. 100% ճիշտ:

Բայց ինձ թվում ա հեշտ տեստ էր, ստեղ դժվար կլնի 100-ից քիչ հավաքելը։

Սա փորձի ։)

Ես էլ էի ուզում գայի ասեի ոնց կարող ա մարդ լինի որ էդ տեստը 100% չհավաքի։ Առաջին երկու մասը լրիվ չրթելու բան էր, երրորդ մասն էր որ որոշների վրա մի քիչ պետք էր կենտրոնանալ։

StrangeLittleGirl
20.09.2015, 22:26
Բայց ինձ թվում ա հեշտ տեստ էր, ստեղ դժվար կլնի 100-ից քիչ հավաքելը։

Սա փորձի ։)

https://www.youtube.com/watch?v=-DCuFVvTPFI

Էս ընթացքում հազար տեսակի թեստ անցա :)) 100% չէ, բայց ահագին բարձր եմ հավաքում: Համենայնդեպս, հեռու բացարձակ անսլուխությունից: Էս կայքի (http://tonometric.com/) թեստերից adaptive pitch-ը 1.75 Հց էի, ռիթմը՝ 65%, tonedeaf-ը՝ 75%:

Էս քո դրածը չեմ կարա, հյուրանոցում youtube-ը բլոկ ա արած:

StrangeLittleGirl
20.09.2015, 22:34

Ու ասվում ա (http://www.easyeartraining.com/learn/tone-deaf-tests-online/), որ tonedeaf-ը հատուկ ա դժվար սարքած, պրոֆեսիոնալ երաժիշտները հազվադեպ են 80%-ից ավել հավաքում... Շշմած նստած եմ:

Աթեիստ
20.09.2015, 22:40

Իսկականից դա շատ հեշտ տեստ էր։ Մի հավատա։

Էն դրածս հղումով տեստն արա, Վերան հավաքեց 66.7%, ինչպես և ակնկալվում էր :D

Փաստորեն իմ ասածն ու քո արած 2-րդ ToneDeaf_ը նույնն էին ։)
Հենց դա եմ 83.3 հավաքել։

Աթեիստ
20.09.2015, 22:51
Էս ընթացքում հազար տեսակի թեստ անցա :)) 100% չէ, բայց ահագին բարձր եմ հավաքում: Համենայնդեպս, հեռու բացարձակ անսլուխությունից: Էս կայքի (http://tonometric.com/) թեստերից adaptive pitch-ը 1.75 Հց էի, ռիթմը՝ 65%, tonedeaf-ը՝ 75%:

Էս քո դրածը չեմ կարա, հյուրանոցում youtube-ը բլոկ ա արած:

Ռիթմը չարեցի (աղմուկը շատ ա, երեխեքին խանգարում ա), պիտչը՝ 1.875 Հց։

StrangeLittleGirl
20.09.2015, 22:54
Իսկականից դա շատ հեշտ տեստ էր։ Մի հավատա։

Էն դրածս հղումով տեստն արա, Վերան հավաքեց 66.7%, ինչպես և ակնկալվում էր :D

Փաստորեն իմ ասածն ու քո արած 2-րդ ToneDeaf_ը նույնն էին ։)
Հենց դա եմ 83.3 հավաքել։
Բայց սաղ հարցն էն ա, որ եթե անսլուխ լինեի, պիտի նորմալից պակաս հավաքեի: Սաղ նորմալ եմ հավաքել, իսկ փիթչը մի բան էլ բարձր:

StrangeLittleGirl
20.09.2015, 23:10
Ինչ վերաբերում ա Վերային, ինչ ա նշանակում ինչպես սպասվում էր: 60-ից ավելը նորմա ա

StrangeLittleGirl
20.09.2015, 23:21
Ես էլ էի ուզում գայի ասեի ոնց կարող ա մարդ լինի որ էդ տեստը 100% չհավաքի։ Առաջին երկու մասը լրիվ չրթելու բան էր, երրորդ մասն էր որ որոշների վրա մի քիչ պետք էր կենտրոնանալ։
Ներս, սաղ հարցն էն ա, որ անսլուխ` tone deaf մարդը չի լսի տարբերությունները, իսկ ես սաղ կյանքս կարծել եմ, թե լրիվ անհույս եմ:

Ուլուանա
21.09.2015, 04:30
Ներս, սաղ հարցն էն ա, որ անսլուխ` tone deaf մարդը չի լսի տարբերությունները, իսկ ես սաղ կյանքս կարծել եմ, թե լրիվ անհույս եմ:
Իմ մտքով երբեք չէր անցնի, որ կարող ա նենց մարդիկ էլ կան, ովքեր էս թեսթի որևէ հարցին կարող են սխալ պատասխանել։ Էդ ի՞նչ աստիճանի ահավոր լսողություն պիտի ունենա մարդ, որ չտարբերի։ Ինձ թվում ա՝ կամ պիտի խուլ լինի կամ էլ ինչ–որ խանգարում ունենա, եսիմ... Ասենք, եթե ինչ–որ նման մեղեդիներ լինեն, որոնց մեջ ինչ–որ նոտաներ տարբեր են, ու դրանց տարբերությունը չընկալի, ուրիշ հարց ա, բայց երկու տարբեր նոտաներն առանձին–առանձին լսելիս չտարբերելը մի տեսակ չեմ պատկերացնում։ Ինձ թվում ա՝ նման տարրական տարբերությունը չընկալող մարդը նաև ընդունակ չի լինի երաժշտություն լսելուց հաճույք ստանալու, քանի որ իրա համար բոլոր նոտաները պիտի որ նույնը լինեն :))։ Բայց կա՞ն տենց մարդիկ։

Շինարար
21.09.2015, 04:36
Իմ մտքով երբեք չէր անցնի, որ կարող ա նենց մարդիկ էլ կան, ովքեր էս թեսթի որևէ հարցին կարող են սխալ պատասխանել։ Էդ ի՞նչ աստիճանի ահավոր լսողություն պիտի ունենա մարդ, որ չտարբերի։ Ինձ թվում ա՝ կամ պիտի խուլ լինի կամ էլ ինչ–որ խանգարում ունենա, եսիմ... Ասենք, եթե ինչ–որ նման մեղեդիներ լինեն, որոնց մեջ ինչ–որ նոտաներ տարբեր են, ու դրանց տարբերությունը չընկալի, ուրիշ հարց ա, բայց երկու տարբեր նոտաներն առանձին–առանձին լսելիս չտարբերելը մի տեսակ չեմ պատկերացնում։ Ինձ թվում ա՝ նման տարրական տարբերությունը չընկալող մարդը նաև ընդունակ չի լինի երաժշտություն լսելուց հաճույք ստանալու, քանի որ իրա համար բոլոր նոտաները պիտի որ նույնը լինեն :))։ Բայց կա՞ն նման մարդիկ։

Ուզում էի արդյունքս կիսեմ, բայց էնքան նրբանկատորեն ներկայացրեցիր սխալ թույլտվածի հոգեբանական բնութագիրը, որ զերծ կմնամ:

Chuk
21.09.2015, 04:46
Ես էլ էի ուզում գայի ասեի ոնց կարող ա մարդ լինի որ էդ տեստը 100% չհավաքի։ Առաջին երկու մասը լրիվ չրթելու բան էր, երրորդ մասն էր որ որոշների վրա մի քիչ պետք էր կենտրոնանալ։

Երրորդ մասը 0 եմ հավաքել :D Բայց դեբիլանալուս արդյունքում, լրիվ հակառակն էի նշում:

Ուլուանա
21.09.2015, 04:48
Ուզում էի արդյունքս կիսեմ, բայց էնքան նրբանկատորեն ներկայացրեցիր սխալ թույլտվածի հոգեբանական բնութագիրը, որ զերծ կմնամ:
Վայ... Շին, կներես, եթե աննրբանկատ էր... Ուղղակի իրոք չեմ պատկերացնում, թե ոնց ա հնարավոր չտարբերել... Չնայած իմ գրածը հոգեբանական բնութագիր չէր, հոգեբանության հետ ընդհանրապես կապ չուներ։ Իսկ սխալը տվյալ դեպքում կարող ա նաև անուշադրության կամ անփութության հետևանք լինել, ի դեպ։

Շինարար
21.09.2015, 04:57

Անահիտ ջան, կատակի փորձ էր, ուղղակի մոռացա սմայլ դնեմ:

StrangeLittleGirl
21.09.2015, 10:51
Իմ մտքով երբեք չէր անցնի, որ կարող ա նենց մարդիկ էլ կան, ովքեր էս թեսթի որևէ հարցին կարող են սխալ պատասխանել։ Էդ ի՞նչ աստիճանի ահավոր լսողություն պիտի ունենա մարդ, որ չտարբերի։ Ինձ թվում ա՝ կամ պիտի խուլ լինի կամ էլ ինչ–որ խանգարում ունենա, եսիմ... Ասենք, եթե ինչ–որ նման մեղեդիներ լինեն, որոնց մեջ ինչ–որ նոտաներ տարբեր են, ու դրանց տարբերությունը չընկալի, ուրիշ հարց ա, բայց երկու տարբեր նոտաներն առանձին–առանձին լսելիս չտարբերելը մի տեսակ չեմ պատկերացնում։ Ինձ թվում ա՝ նման տարրական տարբերությունը չընկալող մարդը նաև ընդունակ չի լինի երաժշտություն լսելուց հաճույք ստանալու, քանի որ իրա համար բոլոր նոտաները պիտի որ նույնը լինեն :))։ Բայց կա՞ն տենց մարդիկ։
Ան, լիքն են տենց մարդիկ, կոչվում են tone deaf: Իրանց համար հանգիստ ապրում են, նորմալ գործունեություն ծավալում: Ու ասում եմ` սաղ կյանքս ինձ սաղ տեղերից համոզել էին, որ ես էլ եմ tone deaf:

Skeptic
21.09.2015, 21:03
Ինձ թվում ա՝ ականջակալները/բարձրախոսները մեծ կապ ունեն, համենայն դեպս՝ adaptive pitch-ն անցնելու ժամանակ: :pardon

http://i.imgur.com/OsYEZyR.png

StrangeLittleGirl
21.09.2015, 21:15
Ինձ թվում ա՝ ականջակալները/բարձրախոսները մեծ կապ ունեն, համենայն դեպս՝ adaptive pitch-ն անցնելու ժամանակ: :pardon

http://i.imgur.com/OsYEZyR.png
Հեսա ականջակալներով փորձեմ :)

StrangeLittleGirl
21.09.2015, 21:41
Հեսա ականջակալներով փորձեմ :)
Բհահահահա, tone deafness-ն առանձնապես տարբերություն չտվեց՝ 77%, բայց փիթչը 0.4125

Rammstein
22.09.2015, 00:45
Adaptive pitch: 0.225 Հց,
Ռիթմը` 80.0% (ավելի քիչ էի սպասում, լիքը բան կասկածելով եմ պատասխանել),
Tonedeaf - 91.7%:

Ուլուանա
22.09.2015, 03:19
Ու ասվում ա (http://www.easyeartraining.com/learn/tone-deaf-tests-online/), որ tonedeaf-ը հատուկ ա դժվար սարքած, պրոֆեսիոնալ երաժիշտները հազվադեպ են 80%-ից ավել հավաքում... Շշմած նստած եմ:

Բայց սաղ հարցն էն ա, որ եթե անսլուխ լինեի, պիտի նորմալից պակաս հավաքեի: Սաղ նորմալ եմ հավաքել, իսկ փիթչը մի բան էլ բարձր:

Ան, լիքն են տենց մարդիկ, կոչվում են tone deaf: Իրանց համար հանգիստ ապրում են, նորմալ գործունեություն ծավալում: Ու ասում եմ` սաղ կյանքս ինձ սաղ տեղերից համոզել էին, որ ես էլ եմ tone deaf:
Բյուր, ճիշտն ասած՝ ինչքան ասել ես, որ դու անսլուխ ես (հիշում եմ՝ Ակումբի էն սկզբներից էլ ամեն առիթի դեպքում ասում էիր :))), միշտ էլ մի տեսակ չեմ հավատացել, լուրջ եմ ասում։ Չգիտեմ ինչի, բայց քո անսլուխ լինելը նենց անհավանական էր թվում ինձ։ Ես չեմ կարող ասել կոնկրետ ինչից, բայց երևի ես էլ էդ ասածդ մարդու պես ինչ–որ բաներից զգացել եմ, որ դու չես կարող անսլուխ լինել, ուղղակի առնվազն էս պահին չեմ հիշում կամ գիտակցական մակարդակում չունեմ էդ ինֆոն, որ ասեմ։

Հետո մի բան էլ ասեմ. սխալ երգելը դեռ վատ լսողության ապացույց չի. մարդիկ կան, որ ճիշտ ընկալում են, բայց չեն կարողանում ճիշտ վերարտադրել երաժշտությունը։ Այսինքն՝ իրանց երգածն անսլուխ ա ստացվում, բայց իրականում իրանք ընդունակ են ճիշտ լսելու, ու էդ դեպքում պիտի որ լսած սխալն էլ ճանաչեն, թեկուզ հենց իրանց երգելու ժամանակ պիտի որ զգան, որ սխալ են երգում։ Դու, օրինակ, որ երգում ես, չի՞ լինում, որ զգում ես, որ ճիշտ չստացվեց երգածդ, այսինքն՝ դու գիտես՝ ճիշտը որն ա, բայց չես կարողանում էդ ճիշտը երգել կամ կարող ա մեկ–մեկ ստացվում ա, մեկ–մեկ՝ չէ։

Ուլուանա
22.09.2015, 04:15
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայից։

Ուլուանա
22.09.2015, 05:35
Էս էլ իմ արդյունքը.

tonedeaf - 80.6%
ռիթմը – 88.0%
adaptive pitch – 1.275 Hz

Mephistopheles
22.09.2015, 07:51
Այ անսլուխներ... ուզում եք լսողություններդ ստուգեք, գնացեք հայաստանի վաստակավոր արտիստ արմենչիկին լսեք... հետո կխոսանք...

Rammstein
22.09.2015, 09:30
Հետո մի բան էլ ասեմ. սխալ երգելը դեռ վատ լսողության ապացույց չի. մարդիկ կան, որ ճիշտ ընկալում են, բայց չեն կարողանում ճիշտ վերարտադրել երաժշտությունը։ Այսինքն՝ իրանց երգածն անսլուխ ա ստացվում, բայց իրականում իրանք ընդունակ են ճիշտ լսելու, ու էդ դեպքում պիտի որ լսած սխալն էլ ճանաչեն, թեկուզ հենց իրանց երգելու ժամանակ պիտի որ զգան, որ սխալ են երգում։ Դու, օրինակ, որ երգում ես, չի՞ լինում, որ զգում ես, որ ճիշտ չստացվեց երգածդ, այսինքն՝ դու գիտես՝ ճիշտը որն ա, բայց չես կարողանում էդ ճիշտը երգել կամ կարող ա մեկ–մեկ ստացվում ա, մեկ–մեկ՝ չէ։

Բացի էդ, կարա նենց էլ լինի, որ կողքի ձայները մարդ նորմալ լսի, իսկ հենց սեփական երգածը չկարողանա նորմալ լսել, որ տարբերի` ճիշտ ա երգում, թե չէ։ Դա էլ, թերեւս, կարա նրանից լինի, որ մարդ դժվարանա կենտրոնանալ միաժամանակ համ երգելու համ իրա երգածին հետեւելու վրա։ Թե չէ հո բոլոր «սլուխով» երգող մարդի՞կ չի, որ իրենց ձայնին էնքան լավ են տիրապետում, որ առանց իրենք իրենց լսելու անգիր գիտեն, թե որ նոտան ստանալու համար ինչքան պիտի կոկորդը լարեն։

StrangeLittleGirl
22.09.2015, 12:39
Բյուր, ճիշտն ասած՝ ինչքան ասել ես, որ դու անսլուխ ես (հիշում եմ՝ Ակումբի էն սկզբներից էլ ամեն առիթի դեպքում ասում էիր :))), միշտ էլ մի տեսակ չեմ հավատացել, լուրջ եմ ասում։ Չգիտեմ ինչի, բայց քո անսլուխ լինելը նենց անհավանական էր թվում ինձ։ Ես չեմ կարող ասել կոնկրետ ինչից, բայց երևի ես էլ էդ ասածդ մարդու պես ինչ–որ բաներից զգացել եմ, որ դու չես կարող անսլուխ լինել, ուղղակի առնվազն էս պահին չեմ հիշում կամ գիտակցական մակարդակում չունեմ էդ ինֆոն, որ ասեմ։

Հետո մի բան էլ ասեմ. սխալ երգելը դեռ վատ լսողության ապացույց չի. մարդիկ կան, որ ճիշտ ընկալում են, բայց չեն կարողանում ճիշտ վերարտադրել երաժշտությունը։ Այսինքն՝ իրանց երգածն անսլուխ ա ստացվում, բայց իրականում իրանք ընդունակ են ճիշտ լսելու, ու էդ դեպքում պիտի որ լսած սխալն էլ ճանաչեն, թեկուզ հենց իրանց երգելու ժամանակ պիտի որ զգան, որ սխալ են երգում։ Դու, օրինակ, որ երգում ես, չի՞ լինում, որ զգում ես, որ ճիշտ չստացվեց երգածդ, այսինքն՝ դու գիտես՝ ճիշտը որն ա, բայց չես կարողանում էդ ճիշտը երգել կամ կարող ա մեկ–մեկ ստացվում ա, մեկ–մեկ՝ չէ։
Իմ հիշելով էլ իմ անսլուխության մեջ վերջնականապես համոզվել եմ հենց ակումբի սկզբնական ժամանակներում:
Հա, էդ սխալ երգելու պահը չգիտեի, ուղղակի վոկալ տեխնիկա ա, ինչն ասում են շատ հեշտ ա սովորելը: Չէ, իմ սխալ երգելը մենակ ձայնագրված ժամանակ եմ զգում: Բայց էրեկ էլ փորձի համար ձայնագրեցի ինձ: Տարօրինակ կերպով ահագին դուրս էկավ:

Մարի-Լույս
22.09.2015, 15:56
Կամ թեստերն էին ահավոր հեշտ, կամ ել ես բացառիկ երաժշտական լսողություն ունեմ... ուսուցչուհիս չէր սխալվում:Ճ

Ուլուանա
22.09.2015, 21:12
Բացի էդ, կարա նենց էլ լինի, որ կողքի ձայները մարդ նորմալ լսի, իսկ հենց սեփական երգածը չկարողանա նորմալ լսել, որ տարբերի` ճիշտ ա երգում, թե չէ։ Դա էլ, թերեւս, կարա նրանից լինի, որ մարդ դժվարանա կենտրոնանալ միաժամանակ համ երգելու համ իրա երգածին հետեւելու վրա։ Թե չէ հո բոլոր «սլուխով» երգող մարդի՞կ չի, որ իրենց ձայնին էնքան լավ են տիրապետում, որ առանց իրենք իրենց լսելու անգիր գիտեն, թե որ նոտան ստանալու համար ինչքան պիտի կոկորդը լարեն։
Հա, ճիշտ ա, էդ մեկը մտքովս չէր անցել, բայց լրիվ տրամաբանական ա, որ երգելիս կենտրոնանան երգելու վրա ու երգածին չհետևեն։

Իմ հիշելով էլ իմ անսլուխության մեջ վերջնականապես համոզվել եմ հենց ակումբի սկզբնական ժամանակներում:
Հա, էդ սխալ երգելու պահը չգիտեի, ուղղակի վոկալ տեխնիկա ա, ինչն ասում են շատ հեշտ ա սովորելը: Չէ, իմ սխալ երգելը մենակ ձայնագրված ժամանակ եմ զգում: Բայց էրեկ էլ փորձի համար ձայնագրեցի ինձ: Տարօրինակ կերպով ահագին դուրս էկավ:
Բյուր, Ռամշի ասածը երևի հենց քո դեպքն ա. եթե երգելիս չէիր զգում, բայց ձայնագրված ժամանակ զգում էիր, նշանակում ա լսողությունդ հեչ էլ վատ չի։ Իսկ հիմա երևի սկսել ես ավելի լավ երգել, եթե ձայնագրածը լսելիս նորմալ ա թվում։ Դե, լսողությունը զարգանում էլ ա, էդքան երաժշտություն ես լսում, չէր կարող դա գոնե ինչ–որ չափով դրականորեն չազդել, իմ կարծիքով։ Էլ չեմ ասում, որ թեսթերի արդյունքներից դատելով՝ նույնիսկ շատ լավ լսողություն ունես, փաստորեն :))։

Իսկ Ակումբն ինչո՞վ ա տենց համոզել քեզ, որ անսլուխ ես, էդ պահը չհասկացա :D։

Skeptic
22.09.2015, 21:17
Բհահահահա, tone deafness-ն առանձնապես տարբերություն չտվեց՝ 77%, բայց փիթչը 0.4125

Ասում էի :))

Իմ մոտ մի քանի փորձից հետո մի կերպ 0.6 ստացվեց :}

http://i.imgur.com/z4vKmUP.png

StrangeLittleGirl
22.09.2015, 21:18
Հա, ճիշտ ա, էդ մեկը մտքովս չէր անցել, բայց լրիվ տրամաբանական ա, որ երգելիս կենտրոնանան երգելու վրա ու երգածին չհետևեն։

Բյուր, Ռամշի ասածը երևի հենց քո դեպքն ա. եթե երգելիս չէիր զգում, բայց ձայնագրված ժամանակ զգում էիր, նշանակում ա լսողությունդ հեչ էլ վատ չի։ Իսկ հիմա երևի սկսել ես ավելի լավ երգել, եթե ձայնագրածը լսելիս նորմալ ա թվում։ Դե, լսողությունը զարգանում էլ ա, էդքան երաժշտություն ես լսում, չէր կարող դա գոնե ինչ–որ չափով դրականորեն չազդել, իմ կարծիքով։

Իսկ Ակումբն ինչո՞վ ա տենց համոզել քեզ, որ անսլուխ ես, էդ պահը չհասկացա :D։
Հա, էդ էլ կա, տարիքի հետ զարգանում ա: Իսկ ակումբի հետ կապված կոնկրետ դեպքերը չեմ հիշում, ընդհանուր զգացողությունն ա մնացել, որ վերջնականապես թարգեցի ուրիշների ներկայությամբ օյաղ ժամանակ երգելը ու ընդհանրապես համոզվեցի, որ լրիվ անհույս եմ:

StrangeLittleGirl
22.09.2015, 21:21
Ասում էի :))

Իմ մոտ մի քանի փորձից հետո մի կերպ 0.6 ստացվեց :}

http://i.imgur.com/z4vKmUP.png
Մի քանի փորձի պահով ասեմ, որ էդ ռիփլեյ կնոպկան ահագին օգնում ա: Մի տեսակ ոնց որ պետք լինի, որ ականջդ ադապտացվի փոքր տարբերությանը:

Հա, անսլուխությանս մի ապացույց էլ էն էր, որ կիթառը չէի կարողանում լարել: Լարից ընկնելը ջոկում էի, բայց լարել չէր լինում:

Ուլուանա
22.09.2015, 21:27
Մի քանի փորձի պահով ասեմ, որ էդ ռիփլեյ կնոպկան ահագին օգնում ա: Մի տեսակ ոնց որ պետք լինի, որ ականջդ ադապտացվի փոքր տարբերությանը:
Հա, էդ replay կոճակը փրկություն էր :))։ Բայց թեսթերից մեկը չուներ տենց հնարավորություն, ու դա ահագին խանգարում էր...

Rammstein
22.09.2015, 23:54
Հա, էդ replay կոճակը փրկություն էր :))։ Բայց թեսթերից մեկը չուներ տենց հնարավորություն, ու դա ահագին խանգարում էր...

Վստահ եմ` հաշվարկել են, թե որ թեստի մեջ էդ կոճակը դնեն, որի մեջ` չէ: Կոնկրետ Tonedeaf-ը առաջին հերթին լսողական հիշողության թեստ ա, ոչ թե նոտաներ տարբերելու, դրա համար աբսուրդ կլիներ տենց կոճակը: Իսկ Adaptive pitch-ը կոնկրետ լսողությունն ա ստուգում, դրա համար ինչքան ուզում ես նույն բանը կրկնի:

Skeptic
23.09.2015, 00:09
Հա, անսլուխությանս մի ապացույց էլ էն էր, որ կիթառը չէի կարողանում լարել: Լարից ընկնելը ջոկում էի, բայց լարել չէր լինում:
Հնարավոր ա՝ երաժշտական «մասնագիտացումն» էլ կապ ունենա. ախպորս սլուխն իմից ուժեղ ա, բայց ինքը չի կարողանում կիթառ լարել, իսկ իմ համար մեկ րոպեյվա գործ ա, քանի որ շա՜տ տարիներ առաջ անընդհատ անում էի )

StrangeLittleGirl
23.09.2015, 01:54
Վստահ եմ` հաշվարկել են, թե որ թեստի մեջ էդ կոճակը դնեն, որի մեջ` չէ: Կոնկրետ Tonedeaf-ը առաջին հերթին լսողական հիշողության թեստ ա, ոչ թե նոտաներ տարբերելու, դրա համար աբսուրդ կլիներ տենց կոճակը: Իսկ Adaptive pitch-ը կոնկրետ լսողությունն ա ստուգում, դրա համար ինչքան ուզում ես նույն բանը կրկնի:
Ռամշ, tone deafness-ը հենց երաժշտական լսողության բացակայությունն ա, այսինքն՝ pitch-ը տարբերելու անընդունակությունը: Բայց համաձայն եմ. tonedeaf-ը երաժշտական կարճատև հիշողությունը ստուգելու համար ա:

Հնարավոր ա՝ երաժշտական «մասնագիտացումն» էլ կապ ունենա. ախպորս սլուխն իմից ուժեղ ա, բայց ինքը չի կարողանում կիթառ լարել, իսկ իմ համար մեկ րոպեյվա գործ ա, քանի որ շա՜տ տարիներ առաջ անընդհատ անում էի )

Մեր տան կիթառ լարողն էլ ես էի: Ես գոնե ձևը գիտեի, ախպերս սկի էդ էլ չգիտեր :)) բայց դե եթե ձեռի տակ կամերտոն չկա, առաջին լարը լարելն անհույս գործ էր ինձ համար:

Մարի-Լույս
25.09.2015, 19:27
Կամերտոնը պարտադիր չի... դաշնամուրն էլ կարա օգնի

StrangeLittleGirl
25.09.2015, 19:54
Կամերտոնը պարտադիր չի... դաշնամուրն էլ կարա օգնի
Հահա, իսկ եթե տանը դաշնամուր չկա... Կամերտոն ունենալն ավելի հեշտ ք

Մարի-Լույս
25.09.2015, 20:18
Դա ուրիշ:)