PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարդում և քննարկում ենք Մաքարթիի The Road գիրքը



Գալաթեա
19.09.2015, 13:53
Ընտրվեց Քորմաք Մաքարթիի "Ճանապարհը" գիրքը։
Ծավալով շատ մեծ չէ, սպասում եմ, որ ավարտած կլինենք մոտ երկու շաբաթից։

Հոկտեմբերի 1-5 ընկած տարածքում կընտրեք նոր գիրքը։

Հիշեցնեմ, որ քննարկելիս երբ էական ինֆո եք տալու գրքից՝ թաքցրած տեքստը պարտադիր է։
Եթե հավես ունենաք՝ գրքի մասին ռեվյուներից հատվածներ դրեք։ Ես էլ կաշխատեմ անել։

Հաճելի ընթերցում եմ մաղթում։

Գալաթեա
19.09.2015, 13:54
The Road (https://corysnow.files.wordpress.com/2010/06/aj-road-full-text.pdf)


Էս էլ ePub-ը (https://goo.gl/lv8WrX):

Շնորհակալություն Հայկին և Այվիին՝ օգտակար հղումների համար։

ivy
19.09.2015, 17:25
Արդեն էքզիստենցիալ կրիզիսի ու ընկճախտի սուր նոպաների մեջ եմ. ինչի բայց սենց :(
Հլը իմ տեղը՝ տաք, փորս՝ կուշտ, դրսում էլ ապոկալիպսիսի նշաններ չկան, ու էլի սենց վատ եմ. բա որ մարդ սա հայաստանյան բանակում կարդա, ինչ կլինի:
Դեմք են էս տղերքը:

ivy
19.09.2015, 19:54
Էլ ո՞վ կա կարդացող, մի քիչ խոսեք հետս, ես լավ չեմ :(

Skeptic
19.09.2015, 20:36
...բա որ մարդ սա հայաստանյան բանակում կարդա, ինչ կլինի:
Չգիտեմ, բանակային էն հատուկենտ օրերից էին, որ կարոտում եմ ))

Գալաթեա
19.09.2015, 21:19
Էն որ քիչ ա մնում՝ փոշմանես, որ շատ ես սիրում Սկեպտիկին:

ivy
19.09.2015, 21:23
Էն որ քիչ ա մնում՝ փոշմանես, որ շատ ես սիրում Սկեպտիկին:

Գալ, կարդո՞ւմ ես:
Էս ինչ սառը սարսափ ա...

Skeptic
19.09.2015, 21:28
Էն որ քիչ ա մնում՝ փոշմանես, որ շատ ես սիրում Սկեպտիկին:
:oy

Բայց ինքը ի՞նչ սիրելու բան ա, որ :))



Ժող, էդ սարսափը ինձ ընդհանրապես չէր վանում, այլ դրա ֆոնին հստակ ընդգծվում էր հոր հոգատարությունն ու ինքնազոհողությունը տղայի հանդեպ: Եսիմ:

ivy
19.09.2015, 21:31
Ժող, էդ սարսափը ինձ ընդհանրապես չէր վանում, այլ դրա ֆոնին հստակ ընդգծվում էր հոր հոգատարությունն ու ինքնազոհողությունը տղայի հանդեպ: Եսիմ:

Հա, էդ հոգատարությունը շատ ազդեցիկ ա, բայց մնացածն ինձ վրա ավելի ա ազդում: Ու իրենց անդեմ լինելն ա վրաս վատ ազդում, ինքը տղային ոչ մի անգամ անունով չի դիմում, ու շատ հատուկենտ են խոսում: Ոնց որ ուրվական լինեն:

Գալաթեա
19.09.2015, 22:09
Շարադրանքի առումով ստորոգումից զուրկ նախադասություններից եմ նեղվում։
Կարող ա շատ եմ մզմզում, բայց անգլերենին ոնց որ չսազի, ինձ շատ խորթ ա համենայն դեպս։

Իսկ տիրող մռայլությունից ու գորշությունից ու փոշուց երեկ գիշեր թոքերս փակվել էին։

Բայց կարդալու եմ։ Տարօրինակ ձգում ա ։

Գալաթեա
19.09.2015, 22:14
:oy

Բայց ինքը ի՞նչ սիրելու բան ա, որ :))



Դու մի խառնվի։ Չես հասկանում՝ սուս մնա։

Մուշու
19.09.2015, 22:47
Նոր 10% եմ կարդացել , բայց արդեն իսկ դուրս գալիս ա : Էդ ամբողջ մռայլություն մի տեսակ սիրուն ա :D
Անգամ հասցրել եմ սիրելի տողեր գտնել ու դրանք հիմնականում հոր և որդու զրույցներն են: Հույս կա գրքի մեջ, կարդում ու սպասում եմ երբ ա թունելի լույսը երևալու ... Հուսամ կա լույս ու կա ելք:

ivy
20.09.2015, 11:59
Մուշ, իրենց զրույցներում լավ տողեր կան, բայց ինձ ամենաշատ դուր եկածները իրենց զրույցներից դուրս են: Հատկապես էս երկուսը շատ են տպավորվել.



Look around you. Ever is a long time. But the boy knew what he knew. That ever is no time at all.


On this road there are no godspoke men. They are gone and I am left and they have taken with them the world. Query: How does the never to be differ from what never was?

Մեկ էլ ամենասկզբում մթի նկարագրությունն էր շատ լավը.

The blackness he woke to on those nights was sightless and impenetrable. A blackness to hurt your ears with listening.

Ես հասկացա իմ խնդիրը. երևի չարժի իրարից էդքան տարբերվող գործեր մեկը մյուսի հետևից կուլ տալ: Ասենք՝ Օուենից անմիջապես հետո սա կարդալը երևի էդքան էլ լավ միտք չէր:
Բայց արդեն քիչ-քիչ ընկնում եմ էս գործի հունի մեջ:

Գալաթեա
20.09.2015, 12:51
Մինիից հետո շատ դժվար ու տարբեր ա, հա...
Օուեն Մինի, Ջոնի Ուիլրայթ, Դեն, Թաբի...անուններ անուններ
He, the boy, the mother, the woman... չեմ հարմարվում։

StrangeLittleGirl
20.09.2015, 13:04
Մինիից հետո շատ դժվար ու տարբեր ա, հա...
Օուեն Մինի, Ջոնի Ուիլրայթ, Դեն, Թաբի...անուններ անուններ
He, the boy, the mother, the woman... չեմ հարմարվում։
Բա որ Բիլլին չէի կարում կարդալ Մինիից հետո, ասում էին:

Ռուֆուս
21.09.2015, 22:57
Գրելաոճը մի այլ կարգի ազդում ա ներվերիս, շատ դանդաղ եմ առաջ շարժվում։

Սրա կինոն էր մի անգամ որոշել նայել, Վիգգո Մորտենսենն էր գլխավոր դերում, մի 10 րոպե կարողացա ձգել :D Բայց գիրքն անկախ ամեն ինչից վերջացնելու եմ

Գալաթեա
21.09.2015, 23:50
Ես Վիգոյի խաթր կարող ա նայեի :)

Ռուֆուս
21.09.2015, 23:52
Ես Վիգոյի խաթր կարող ա նայեի :)

Հեսա կինոյի լինքը նավսյակի :))

The Road (https://yts.to/movie/the-road-2009)

Ռուֆուս
22.09.2015, 13:56
Խոսքերս հետ եմ վերցնում: Սկզբի տհաճությունը հաղթահարելուց ու կցկտուր, մինիմալիստական գրելաոճին ընտելանալուց հետո, գիրքը նենց կլանեց ինձ, որ երբ գիշերվա կեսին վերջապես որոշեցի քնեմ, մեկ էլ տեսնեմ արդեն կես եմ ընկել: Ու գիշերն էլ անհանգիստ քնեցի, շուռումուռ գալով, փոշի շնչելով ու մտածելով, որ եթե առավոտ արթնանամ, շուրջբոլորս մոխրագույն կլինի առանց արևի ու լույսի:

Գրելաոճի անդեմությունն ու պարզությունը, երկխոսությունները մի այլ կարգի ազդեցիկ են, նկարագրությունները նենց բնական, որ աչքերիս առաջ էդ գորշությունը երևում է:

Ու էսօր էլ պարզեցի, որ Մաքքարթին նաև No Country for Old Men վեպի հեղինակն ա:

Ռուֆուս
22.09.2015, 14:24
Հա ու մեկ էլ Հայկօյի ֆայլը լավը չի, դիալոգները իրար կպած են, առանց պարբերությունների ու չի հասկացվում ով ինչ ա ասում:

Ավելի լավ ա ստեղից (https://piratebay.to/torrent/1751401/The%20Road%20-%20Cormac%20McCarthy[EPUB,MOBI,PDF]%20%7Bdbeer%7D/)քաշեք epub, mobi, pdf ֆորմատներով:

Ռուֆուս
22.09.2015, 20:37
Վերջացրեցի...

Ու մի տեսակ խոսելս չի գալիս, չգիտեմ ինչ պետք ա քննարկենք հիմա: Բայց կինոն էլ անպայման կնայեմ ու դրանից հետո կփորձեմ մոռանալ էս պատմությունը :}

ivy
22.09.2015, 22:02
Ինչ ուզում եք ասեք, էս ամերիկացիները տարած են գլոբալ աղետներ, աշխարհի վերջ, կենդանի մնացած ընտրյալներ, կենդանի մնացած դեգրադացվածներ և նման թեմաների վրա:
էն որ ասում են՝ դե հերիք ա կռռաք, հիմա էս ա:

ivy
25.09.2015, 09:37
Վերջացրեցի. շատ մռայլ էր ու ճնշող: Կարելի է մի քիչ խորանալ գոյատևման պայքար թեմայով. ինչի համար է դա պետք ի վերջո, եթե շուրջն էլ ոչինչ չկա: Ու գուցե «կնոջ» արածն ավելի խելամիտ էր...

Գալաթեա
25.09.2015, 23:02
Սենց դիլեմայի վաղուց չէի ռաստվել։
Համ ուզում եմ վերջացնեմ, համ նենց չեմ ուզում որ էս գործը շարունակի ինձ իր մռայլության ու մոխրաջրի ճահճի մեջ քաշել։
Երբեք չեմ սիրել պոստապոկալիպտիկ թեմատիկան, ոչ մի արտահայտչաձևում...

Գալաթեա
27.09.2015, 05:35
Վերջ...
Մի գրեք էլի սենց բաներ։

Գալաթեա
28.09.2015, 00:33
Էլ մարդ կա՞ կարդացող։

Հայկօ
28.09.2015, 12:41
Էլ մարդ կա՞ կարդացող։

Ես, տասը տոկոս` տասը օրում: Վիճակս օրհասական ա:

Գալաթեա
28.09.2015, 13:01
Դու փաստորեն իրանց հետ հավասար քնում զարթնում ես :))

StrangeLittleGirl
28.09.2015, 13:02
Գալ, արդեն ուզում ես հաջո՞րդը բացել: Կարո՞ղ ա սպասենք գրական մրցույթն անցնի, նոր:

Գալաթեա
28.09.2015, 13:04
Ինձ ձեռք կտա տենց իրականում, Բյուր, մյուսին չէի մասնակցելու, մասնագիտական բաներ ունեմ կարդալու։
Due to dramatic career change.

Եթե մյուսներն էլ դեմ չեն՝ հետաձգենք։

StrangeLittleGirl
28.09.2015, 13:51
Ինձ ձեռք կտա տենց իրականում, Բյուր, մյուսին չէի մասնակցելու, մասնագիտական բաներ ունեմ կարդալու։
Due to dramatic career change.

Եթե մյուսներն էլ դեմ չեն՝ հետաձգենք։
Յա՜ :))

LisBeth
29.10.2016, 20:28
Շատ անարդար ա էսքան քիչ ու մեծամասամբ բացասական արտահայտությունները: Սա իմ կարդացած ու դիտած պոստապոկալիպսներից ամենաազդեցիկն էր: Մի ամիս ուշքի չէի կարում գամ, մոտս էս վիճակն էր, քայլում էի ու շուրջս նայում, կլանում էի ամեն մի տեսարան, որ չմոռանամ թե իրականությունը որն ա: Ու էս ամեն ինչը հենց մինիմալիզմի ու միապաղաղ ոճի մեջ ա ավելի լուրջ ու անխուսափելի ընկալվում: Հեղինակը ոչինչ չի մեկնաբանում, ինքը պատմում ա, դու քո վիվըդները անում ես: Հա ի դեպ, կնոջ ընտրությունը շատ հետաքրքիր պահ ա, էն որ երկար բարակ գլուխ ես ջարդում, թե ո՞րն ա հոգեպես ավելի ազնիվ:
Վերջը.. վերջը իհարկե մռայլ էր, եթե "քարսիտ Օվանես" չլնեի., վոբշըմ, բայց ամեն ինչ տեղավորվում ա լոգիկայի մեջ, ոչ մի անսպասելի բան:

Ինչ ասեմ, ով չի կարդացել, գոնե ֆիլմը նայեք: Էն մասթ ռիդ ցուցակներ կան է, պետք ա կարդա յուրաքանչյուրը մինչև մեռնելը, կամ մինչև կյանքի այլ պավառոտնի մամենտները: Ուրերեմն ասածս էն ա, որ սա ամեն մի ցուցակի հնգյակում իրավունք ունի լինի: Բայց կակ պռավիլա այնտեղ ինչ-որ ճայերի մասին հեքիաթներ ու նման բաներ ա, համատարած պօզիտիվ ու մոտիվացիա:[