PDA

Դիտել ողջ տարբերակը : Աղոթք Օուեն Մինիի համար, Ջոն Իրվինգ

Գալաթեա
15.09.2015, 12:31
Վերջին շրջանի իմ կարդացած ամենալավ գիրքը։
Ֆինալային տեսարանը դեռ աչքիս առաջ ա ու երևի երկար կշարունակի լինել։
Գժանոց էր, թե ոնց էին գրքի տարբեր մասերն իրար հետ կապվում ու իրար լրացնում։
Սիրում եմ Օուենին ես։

StrangeLittleGirl
15.09.2015, 13:00
Էս գիրքը շատերը որպես կրոնական քարոզ են ընկալում, բայց Իրվինգն ինքն աթեիստ ա, ու երբ հարցրել են, թե ինչը կստիպի իրան Աստծուն հավատալ, ինքը էս գիրքն ա գրել: Ասել ա՝ այ եթե սենց պատմություն իրականում տեղի ունենար, կհավատայի:

Գալաթեա
15.09.2015, 13:05
Չեմ պատկերացնում, թե ոնց կարելի ա գիրքը կարդալ ու մտածել, որ դա քարոզ ա։
Էն թե ոնց ա ինքը կրոնի ու եկեղեցականների վրա ղժժում։
Մենակ էն Քրիսմասի հանդեսը հերիք ա, որ մարդ հասկանա, որ Իրվինգը ցինիկ աթեիստ ա։

ivy
15.09.2015, 13:11
Ինձ գրելու ոճն էր լրիվ տարել:
Կարդալը իսկական հաճույք էր, բայց հա ուշ ու միտքս էնտեղ էր, թե մարդ որպես գրող ոնց է կարողանում էսպես շարադրել, որ ինքն իր գրելուց չհոգնի :))
Նախ էդքան հագեցած նախադասությունները, հետո էնպես է գրված, ոնց որ մարդ պատմի. էն որ մի բանից ես սկսում խոսել, մեկ էլ պատմելով գնում գնում, լրիվ ուրիշ բաների ես հասնում, մեկ էլ հիշում ես, նորից հետ գալիս սկզբի թեմային, ու նույն սյուժեի հատվածը մի քանի տեղ հա վերապատմվում ու կրկնվում է՝ տարբեր ռակուրսներով:
Կարդալուց որ «գրելն» էի պատկերացնում, գրողի տեղը ճակատս քրտնում էր :))

Գալաթեա
15.09.2015, 13:31
Գրելու ձևը մի առանձին պատմություն ա, իհարկե։
Հումորը բա։

StrangeLittleGirl
15.09.2015, 13:40
Չեմ պատկերացնում, թե ոնց կարելի ա գիրքը կարդալ ու մտածել, որ դա քարոզ ա։
Էն թե ոնց ա ինքը կրոնի ու եկեղեցականների վրա ղժժում։
Մենակ էն Քրիսմասի հանդեսը հերիք ա, որ մարդ հասկանա, որ Իրվինգը ցինիկ աթեիստ ա։

Հա բայց վերջը Ջոնին հավատացյալ ա դառնում:
Դե էդ Քրիսմասի հանդեսը վերջն էր, իմ ամենասիրած մասերից ա, մանավանդ էն որ Բարբը պաչում ա Օուենին ու դրա հետևանքները :))

ivy
15.09.2015, 13:50
Հա բայց վերջը Ջոնին հավատացյալ ա դառնում:
Դե էդ Քրիսմասի հանդեսը վերջն էր, իմ ամենասիրած մասերից ա, մանավանդ էն որ Բարբը պաչում ա Օուենին ու դրա հետևանքները :))

Քրիսմասի հանդեսը խայտառակություն էր՝ ներառյալ պաչելու հետևանքները :))

Գալաթեա
15.09.2015, 13:51
Դե Ջոնիի կյանքում շատ բան ա Օուենի հետ կապված, բացի հավատացյալ դառնալուց։ Անգամ Օուենի մահից հետո։
Էդ իրա obsession-ը ամերիկյան թերթերի հետ կապված, ու թե ոնց ա Վիետնամի պատերազմն ատում։ Կարծում եմ էդ կարգի չէր ատի, եթե Վիետնամը Օուենին սպանած չլիներ։

StrangeLittleGirl
15.09.2015, 14:32

Հա, ու Օուենի մահվանից հետո իրա կյանքն ահավոր ձանձրալի ու անհետաքրքիր ա դառնում: Non-practicing homosexual տերմինն էր լավը :))

Ինձ էլ ընդհանուր գրելաոճը շատ դուր էկավ, մյուս գիրքը որ կարդացել եմ, էլի սենց լավ ա գրված: Իրվինգն ինքն իրա մասին ասում ա՝ ինքն ուղղակի սթորիթելեր ա, եսիմինչ բարդ-բարդ թեմաներ, ենթատեքստեր-բաներ չկան իրա գործերում: Մի երկու բան, որ Մինիում դուրս չեկան, մեկը Հեսթերի հետ հարաբերություններն էին: Մի տեսակ շատ արհեստական, սարքովի ու կողքից էր: Մեկ էլ նախավերջին գլխում տեմպը շատ ա ընկնում:

Գալաթեա
15.09.2015, 14:51

Էդ non practicing homosexual-ի հետ կապված հետաքրքիր բան եղավ որ կարդում էի։
Մինչև էդտեղարենք հասնելը մտածում էի, որ ուղղակի աղջիկների հետ բախտը չի բերում, անկախ նրանից իրանք դպրոցի ֆորմայով են թե չէ, ինքն էլ տեղից ամաչկոտ ա։
Բայց պահ հասավ որ մտածեցի՝ կարող ա՞ գեյ ա Ջոնին, ու ուղիղ երեք նախադասություն էդ մտածածիցս հետո էդ կանադացի կնոջ ամուսինը նոն փրաքթիսինգի կասկածն արտահայտեց։

Մտածում եմ՝ կարող ա՞ Իրվինգն ինադու էր տենց սարքել :))

StrangeLittleGirl
15.09.2015, 14:54

Ինադու ինչու՞ պիտի սարքեր :))
Ես մտածում եմ՝ կա՛մ Ջոնին իրոք գեյ էր, Օուենին էր սիրում, կա՛մ ուղղակի Իրվինգը տենց կերպար ա ստեղծել, որն անսահման ձանձրալի մարդ ա, էն կարգի, որ աղջիկ կպցնել էլ չի կարում, բայց որի կյանքը հետաքրքիր էր դարձել Օուենի շնորհիվ:

Գալաթեա
15.09.2015, 15:02
Նկատի ունեմ՝ նենց հնար ա մտածել, որ կարդացողին բերի հասցնի էդ մտքին, ու հենց էդ պահին ինքն էլ էդ մասին բարձրաձայն ասի, հերոսներից մեկի բերանով։

StrangeLittleGirl
15.09.2015, 15:06
Նկատի ունեմ՝ նենց հնար ա մտածել, որ կարդացողին բերի հասցնի էդ մտքին, ու հենց էդ պահին ինքն էլ էդ մասին բարձրաձայն ասի, հերոսներից մեկի բերանով։
Կարող ա: Բայց կարող ա և դու ես բիթի, ջոկել ես, որտև իմ մտքով տենց բան չէր անցել :))

ivy
15.09.2015, 15:08
Հեսթերին լավ էլ հավեսով պաչում էր, հոմո չէր, ուղղակի ահագին իներտ, հանգած դեմք էր:

Գալաթեա
15.09.2015, 15:10
Դե իմ մոտ դա կասկած էլ մնաց։
Վափշե, Հեսթերը որ չլիներ՝ էս գրքի տղերքն ինչ էին անելու :D

ivy
17.09.2015, 14:57
Հավատի թեման շատ լավն էր, ինձ դուր եկավ մատուցումը:
Ոնց որ հենց Մինին լիներ էդ հավատի մարմնացումը: Հենց թեկուզ էն, որ ինքն էլ էր «կուսածին» ու գիտեր, թե երբ է մահանալու, ու ընդհանրապես իր նշանակությամբ Ջոնիի կյանքում, կարելի է ասել, Ջոնիի «անձնական Հիսուսն» էր:
Չգիտեմ՝ հեղինակը դրել էր էդ իմաստը, թե չէ, բայց ես պարզ տեսնում էի էդ սիմվոլիկան: