PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընտրում ենք երրորդ գիրքը

Գալաթեա
12.09.2015, 23:09
Երրորդին անցանք։

StrangeLittleGirl
12.09.2015, 23:23
Ուխ :) Լավ մտածեմ, նոր քվեարկեմ :))

Ի դեպ, լավ գաղափար ա տարեթվերը կողքին գրելը :)

Գալաթեա
12.09.2015, 23:24
Բազմակի ա ընտրությունը, ընթերցասեր խալխ։

Mephistopheles
12.09.2015, 23:52
Ժող, էս գործերը հայերեն թարգմանած ե՞ն... եթե հա, ո՞վ ա թարգմանել...

Ռուֆուս
13.09.2015, 00:00
Քանի որ երրորդ գիրքն ենք ընտրում, բոլորով քվեարկում ենք երրորդ գրքի օգտին :))

Մեֆ, ինչքան գիտեմ, մեծ մասը թարգմանած չեն։ «Վարդի անունը» Զավեն Բոյաջյանն ա թարգմանել, էս տարի։

Mephistopheles
13.09.2015, 00:05
Ուղղակի որոշ վերնագրեր մի քիչ տարօրինակ ա թարգմանած... բովանդակության հետ ա՞ կապված

StrangeLittleGirl
13.09.2015, 00:16
Քանի որ երրորդ գիրքն ենք ընտրում, բոլորով քվեարկում ենք երրորդ գրքի օգտին :))

Մեֆ, ինչքան գիտեմ, մեծ մասը թարգմանած չեն։ «Վարդի անունը» Զավեն Բոյաջյանն ա թարգմանել, էս տարի։

Էլի էկան զույգ-զույգ :))
Հա, երրորդի օգտին քվեարկեք, էս ամիս արձակուրդ գնամ ես:

ivy
13.09.2015, 09:06
Էս ինչ անհետաքրքիր զույգ եք դուք. փոխանակ իրար հետ գրական բանավեճերի մեջ մտնեք, ամեն մեկդ իր կարծիքն ու ճաշակն ունենա, գալիս իրար հետ նույն բաներին ձայն եք տալիս գնում, թե տե՞նց ա «հայեցին» :))

StrangeLittleGirl
13.09.2015, 11:06

Հա, լրիվ հայեցի են :))

StrangeLittleGirl
13.09.2015, 21:34
Ելինեկը մեկ ա չի անցնելու: Ես հիմա կարդում եմ: Ով հավես ունի, կարա միանա, մինչև էս քվեարկությունն ավարտվի:

StrangeLittleGirl
13.09.2015, 21:44
Ուղղակի որոշ վերնագրեր մի քիչ տարօրինակ ա թարգմանած... բովանդակության հետ ա՞ կապված
Ո՞րն ա տարօրինակ :think

Mephistopheles
13.09.2015, 23:02
Ո՞րն ա տարօրինակ :think

Piano teacher-ը թարգմանած ա Դաշնակահարուհին... կամ the republic of wine-ը գինու երկիր ուրվական և այլն.... Համլետ.... ոչմիտեղ... սրանք օրիգինալից շատ են տարբեր, դրա համար եմ հարցնում...

StrangeLittleGirl
13.09.2015, 23:07

Մեֆ, եթե մի գրքի վերնագիր անգլերեն ա, դա դեռ չի նշանակում՝ օրիգինալ ա: Piano teacher-ի օրիգինալը հենց Դաշնակահարուհին ա՝ Die Klavierspielerin: Neverwhere-ը Ոչ մի տեղ Սամը թարգմանեց՝ ռուսերենի վրա հիմնվելով: Ու էդ նենց բառախաղ ա, որ սենց թե նենց չես կարա հայերեն թարգմանես: Իսկ The Republic of Wine-ն էլ հղում ա կատարում Չինաստանին, ու Գինու երկիր ուղղակի ավելի սիրուն ա հնչում, քան Գինու հանրապետություն:

Mephistopheles
13.09.2015, 23:29

պարզ ա.... ի՞նչ լեզվով են կարդացվելու էդ գրքերը...

StrangeLittleGirl
13.09.2015, 23:39
Ով ինչ լեզվով ուզի

Mephistopheles
13.09.2015, 23:55
Ով ինչ լեզվով ուզի

օքեյ... բայց թարգմանությունները սխալ ա արած...

impression
13.09.2015, 23:57
գեյմանի քորալայնը կարդացել եմ, լաաավն ա շատ, ոչմիտեղն էլ ա լավը շատ
բայց էդ ոչմիտեղ չի է, երբեք-ոչմիտեղի նման բան պետք ա թարգմանել, neverwhere ա անգլերեն
ռուսերեն թարգմանել են նիկոգձե :) լավն ա

Mephistopheles
14.09.2015, 00:03

կամ երբեքտեղ...

Գալաթեա
14.09.2015, 00:37
Ես հենց սկզբից կողմ էի վերնագրերն անգլերեն թողնելուն, երկրորդ ընտրության ցուցակն էդպես էր։ Որովհետև գիրքը չկարդացած, միայն վերնագիրը տեսնելով թարգմանելուն դեմ եմ։ Ռուսերենից/ռուսերենին նման թարգմանելը նույնպես ռեալ չի, քանի որ իրենց միայն նախդիրների բազմությունը հերիք ա՝ հնարամիտ թարգմանելու համար, ոնց որ Նիկոգձեի դեպքում։ Իսկ հայերենը տապոռոտ լեզու լինելով՝ նման հնարավորություն չի տալիս, որպես կանոն։
Ինչևէ։ Մունը նախորդ քվեարկությունը բացելիս վերնագրերը թարգմանեց հայերեն, որի համար ես իրեն շնորհակալ եմ։ Ու քանի որ շատ վերնագրեր էս անգամ կրկնվում են, էս անգամ էլ նույնը թողեցի։

Եթե եղածների փոխարեն չեն ներկայացվելու լավից դեպի իդեալական տարածքում ընկած տարբերակներ, սույն քննարկումը համարում եմ անիմաստ։

Mephistopheles
14.09.2015, 03:16
Կարծում եմ հայերեն տարբերակն արժե դնել եթե գործը հայերեն կա... եթե չկա, ապա ճիշտ կլիներ դնել էն լեզուներով որով կան ու հմարավոր ա կարդալ...

... համենայն դեպս piano teacher-ը դաշնամուրի ուսուցիչ ա (ուիքիում մի քիչ կարդացի դրա մասին ու դասատուի մասին էր խոսքը)... The republic of wine-ը հաստատ գինու հանրապետություն ճիշտ կլնի. գինու երկիրը wine country-ն ա ու հաստատ հատուկ ա գրվել հանրապետություն որտև ֆունդամենտալ տարներություն կա երկրի ու հանրապետության միջև...

ինչևէ... եսիմինչ բիգ դիլ չի... սենց էլ ա լավ

StrangeLittleGirl
14.09.2015, 10:28

Մեֆ, ախր վերևում բացատրեցի էլ, որ Piano Teacher-ի օրիգինալը գերմաներեն ա, իսկ օրիգինալում հենց դաշնակահարուհի ա՝ բառացի իգական սեռի դաշնամուր նվագող: Իսկ դու էլի առաջարկում ես դաշնամուրի դասատու:

Mephistopheles
14.09.2015, 16:22

բառացի թարգմամվում ա դաշնամուրի ուսուցչուհի նաև դաշնակահարուհի.... բայց ես փլօթը որ թեթև նայեցի ուիքի-ով, ընդեղ հերոսուհին դասատու ա...

StrangeLittleGirl
14.09.2015, 16:38
բառացի թարգմամվում ա դաշնամուրի ուսուցչուհի նաև դաշնակահարուհի.... բայց ես փլօթը որ թեթև նայեցի ուիքի-ով, ընդեղ հերոսուհին դասատու ա...

Մեֆ, վերնագիրն անգլերեն ա սխալ թարգմանված :D Էդ գիրքն էլ ես հիմա կարդում եմ: Հա, դաշնամուրի դասատու ա Էրիկան, բայց գերմաներեն՝ օրիգինալ լեզվում վերնագիրը Die Klavierspielerin ա, որտեղ die-ն իգական սեռի որոշյալ հոդ ա, Klavier - դաշնամուր, Spieler - նվագող, -in-ն վերջածանցն էլ նշանակում ա, որ էդ նվագողը կին ա, հայերեն՝ -ուհի: Դե հիմա ինձ ասա՝ Դաշնակահարուհին թարգմանությունից լավ ի՞նչ տարբերակ կա հայերենում:

Mephistopheles
14.09.2015, 17:56
Հա, լավ... ասենք ճիշտ ես ասում թարգմանողը գերմաներեն չի իմացել մեր չափ ու փոխանակ դաշնակահար թարգմաներ, թարգմանել ա դասատու (դեբիլ ա, ի՞նչ ասես)... բայց դու էլ ես սխալ ասում... ես ինչքան ման եմ գալիս սաղ դասատու ա թարգմանվում բառը... հիմա եթե դու դնես բառն ու տառացի թարգմանես հայերեն կլնի դաշնակներին հարող մարդ այսինքն դաշնակցական կողմնորոշում ունեցող մարդ... արևմտահայերեն վանշե՝ դաշնակ զարնող... հետո՞...

բայց բառը միանշանակ pianist չի այլ թարգմանվում ա նաև դասատու... բա դաշնամուրի դասատու ո՞նց կլնի գերմաներեն՝ ուսուցչուհի...

իհարկե բառը բառ, բայց էդ կինը դասատու էր, դաշնակահար չէր... չէ՞...

StrangeLittleGirl
14.09.2015, 18:14

Մեֆ, նենց հետաքրքիր ա՝ էդ որտե՞ղ ես նայում, որ դաշնամուրի դասատու ա թարգմանվում էդ բառը: Թե գուգոթրանսլեյթն ա, ասեմ քեզ, ինքը մեկ-մեկ վերնագրերը թարգմանվում ա նենց, ոնց որ վերնագրերի պաշտոնական անուններն են: Իսկ անգլերեն պարզ ա, որ Piano Teacher են թարգմանել, որտև Piano player/Pianist կամ նման ուրիշ մի բանն իգականությունն էնքան չի շեշտում, ինչքան դաշնամուրի դասատուն: Գրքի իսպաներեն անունն էլ, ի դեպ, La pianista ա:

Դաշնամուրի դասատուն գերմաներեն պիտի որ լինի Klavierlehrerin:

Mephistopheles
14.09.2015, 18:32

ճիշտ ա... դաշնակահար ա լինում... մի քանի տեղ ստուգեցի, տենց ա... բայց կնիկը դասատու էր...

StrangeLittleGirl
14.09.2015, 18:40
ճիշտ ա... դաշնակահար ա լինում... մի քանի տեղ ստուգեցի, տենց ա... բայց կնիկը դասատու էր...
Հա, ո՞վ ա ասում, թե կնիկը դասատու չէր: Բայց դե վերնագրերի թարգմանությունների մեջ ով ինչ կայֆեր ասես չի վառում: Մեկը Մոդիանոյի Rue des boutiques obscures-ն անգլերեն թարգմանվել ա Missing Person: Որ գիրքը կարդաս, կհասկանաս՝ ինչու: Բայց երբ գրքի անգլերեն վարիատն ես փնտրում ու չես ճարում, մտքովդ չի անցնում, որ վերնագիրը «սխալ» են թարգմանել:

Sambitbaba
14.09.2015, 19:59
Հա, լավ... ասենք ճիշտ ես ասում թարգմանողը գերմաներեն չի իմացել մեր չափ ու փոխանակ դաշնակահար թարգմաներ, թարգմանել ա դասատու (դեբիլ ա, ի՞նչ ասես)... բայց դու էլ ես սխալ ասում... ես ինչքան ման եմ գալիս սաղ դասատու ա թարգմանվում բառը... հիմա եթե դու դնես բառն ու տառացի թարգմանես հայերեն կլնի դաշնակներին հարող մարդ այսինքն դաշնակցական կողմնորոշում ունեցող մարդ... արևմտահայերեն վանշե՝ դաշնակ զարնող... հետո՞...

բայց բառը միանշանակ pianist չի այլ թարգմանվում ա նաև դասատու... բա դաշնամուրի դասատու ո՞նց կլնի գերմաներեն՝ ուսուցչուհի...

իհարկե բառը բառ, բայց էդ կինը դասատու էր, դաշնակահար չէր... չէ՞...

Էս խաղը եթե շարունակենք, ուրեմն "The Piano Teacher"-ը կարելի է ռուսերենից էլ թարգմանել. "Հարբեցողության գուրու"…:)

Իսկ եթե լրջորեն...
Ինձ թվում է, որ թարգմանության դեպքում իմաստն էլ մեծ նշանակություն ունի: Որովհետև տարբեր կուլտուրաներում բառերը հաճախ լրիվ տարբեր նշանակություն ունեն:

Օրինակ, հայերենում, երբ մեկը քեզ հարցնում է, ոնց ես, ու դու պատասխանում ես. բողկի պես, - ու դրանով դու քեզ շատ դրական արժեքավորում ես տալիս: Իսկ եթե ռուսերեն ասես. "выгляжу как редиска", - դիմացինդ կցավակցի քեզ միայն...
Ռուսերենում "բողկի պես"-ին համարժեք արդյունք ստանալու համար, պետք է ասել. "выгляжу как огурчик":
Իսկ փորձիր հայերեն ասել. "խիարի տեսք ունեմ"...

Այդ պատճառով, ու նաև քանի որ կարդացել եմ գիրքը, ինձ թվում է, որ "Neverwher" - ավելի ճիշտ կլիներ թարգանել. "Այնկողմում": Ինչպես նաև տրամաբանականորեն ավելի ճիշտ է թվում ռուսերեն "Задверье" տարբերակը:

Mephistopheles
14.09.2015, 22:13

Սամ, էս էդ դեպքը չի... երկու տարբերակներն էլ տեքստ ունեն իրանց "մեջքին կանգնած".... մեկը օրիգինալն ա, մեկն էլ թարգմանությունը... հայերեն վարյանտը էդ տեքստը չունի... խիյարի վարյանտը չի աշխատում ստեղ որովհետև խոսքը դարձվածք/բովանդակության մասին չի այլ բառ/տեքստ հարաբերության մասին ա... տարբեր ա

հեն ա Համլետն էլ ա տենց էս ցուցակի մեջ... սխալ բան չկա ուղղակի երբ անգլերենն ա ու կողքը հայերենը ընդորում անգլերենը թարգմանություն ա իսկ հայերենը բնագրից ա թարգմանած (վերնագիրը մենակ) ու օրիգինալն էլ չկա, ինձ մի քիչ տարօրինակ թվաց...

Գալաթեա
14.09.2015, 22:16
Բյուրկա, եթե Քինդլով ես կարդում, Դաշնակահարուհու ֆայլը կուղարկե՞ս ինձ։
Մեկ էլ՝ ով ա՞ հաղթում, Նեքսուսով եմ, Թափաթոքը չի ասում։

ivy
14.09.2015, 22:33
Բյուրկա, եթե Քինդլով ես կարդում, Դաշնակահարուհու ֆայլը կուղարկե՞ս ինձ։
Մեկ էլ՝ ով ա՞ հաղթում, Նեքսուսով եմ, Թափաթոքը չի ասում։

Գալ, դու էն սկսած գրքերը վերջացրեցի՞ր:
Անմեղության թանգարանը, Օուեն Մինին:

Գալաթեա
14.09.2015, 22:36
Մինին երկու տոկոս ա մնացել, ափսոսում եմ կարդամ։
Փամուկը չէ.. բայց դա էլ մի օր կվերջացնեմ, չեմ թողնի մնա։

ivy
14.09.2015, 22:37
Մինին հենց վերջացնես, թեմա բացենք, քննարկենք:

Գալաթեա
14.09.2015, 22:39
Մեծ հաճույքով։

StrangeLittleGirl
14.09.2015, 22:40
Բյուրկա, եթե Քինդլով ես կարդում, Դաշնակահարուհու ֆայլը կուղարկե՞ս ինձ։
Մեկ էլ՝ ով ա՞ հաղթում, Նեքսուսով եմ, Թափաթոքը չի ասում։
Հա, մեյլիդ (կամ նույնիսկ քինդլիդ) հասցեն ասա:

Գեյմանն ու Մաքարթին հավասար են՝ երեքական ձայնով: Լիքը ուրիշ գրքեր էլ երկու ձայն ունեն: Նենց որ պարզ չի՝ ինչ կլինի:

StrangeLittleGirl
14.09.2015, 22:41
Մինին երկու տոկոս ա մնացել, ափսոսում եմ կարդամ։
Փամուկը չէ.. բայց դա էլ մի օր կվերջացնեմ, չեմ թողնի մնա։

Ասա բան չի մնացել :)) Դավայ կարդա, քննարկենք:

Գալաթեա
14.09.2015, 22:48
Հա, մեյլիդ (կամ նույնիսկ քինդլիդ) հասցեն ասա:

Գեյմանն ու Մաքարթին հավասար են՝ երեքական ձայնով: Լիքը ուրիշ գրքեր էլ երկու ձայն ունեն: Նենց որ պարզ չի՝ ինչ կլինի:
galatea.chelliniշունիկkindle.com

StrangeLittleGirl
14.09.2015, 22:50
galatea.chelliniշունիկkindle.com

Կարաս ստուգես քինդլդ, հեսա կգա :)

Գալաթեա
14.09.2015, 22:51
Թենքյու մատաղ։
Գնամ Մինիի դողդղալով պահած երկու տոկոսս կարդամ ու անցնեմ դրան, մինչև տեսնենք որն ա ընտրվում։

Գալաթեա
15.09.2015, 01:04
Բյուր ջան, մեյլդ գրանցած չէր, չթողեց գա գիրքը, եթե դժվար չի՝ մի անգամ էլ ուղարկի, փլիզ։

Գալաթեա
15.09.2015, 10:33
Մինին վերջացրի։

StrangeLittleGirl
15.09.2015, 10:53
Բյուր ջան, մեյլդ գրանցած չէր, չթողեց գա գիրքը, եթե դժվար չի՝ մի անգամ էլ ուղարկի, փլիզ։
Ղրգած:

Մինին վերջացրի։
Դե թեմա բաց, քննարկենք :)

Գալաթեա
15.09.2015, 10:57
Հենց էս բաժնում երևի չէ՞։

StrangeLittleGirl
15.09.2015, 12:00
Հենց էս բաժնում երևի չէ՞։

Հա, կարելի ա:
Ու նախորդ գրառումներն էլ կարելի ա տեղափոխել էդ թեմա:

Գալաթեա
15.09.2015, 12:04
Հա, կարելի ա:
Ու նախորդ գրառումներն էլ կարելի ա տեղափոխել էդ թեմա:

Ուրեմն սպասենք Այվը գա բացի, ես չեմ կարա գրառումները տեղափախեմ, իրավասություն չունեմ։

StrangeLittleGirl
15.09.2015, 12:07
Ուրեմն սպասենք Այվը գա բացի, ես չեմ կարա գրառումները տեղափախեմ, իրավասություն չունեմ։
Ինքն էս բաժնում մոդեր չի: Ես էն ժամանակ ռիփորթով-բանով շուխուռ դրել էի, բայց ոնց որ մոդերները շատ զբաղված էին, ռեակցիա չեղավ:

Գալաթեա
15.09.2015, 12:10
Հմմ...
Այսինքն Չուկին պիտի սպասենք, լավ չի լավ չի :D
Լավ, ես թեման բացեմ, մեկ ա էն ժամանակ կցկտուր էինք քննարկում, որ սփոյլ չանենք։ Թող էդ քննարկումները մնան էնտեղ, մեկ ա ոնց որ ոչ ոք չի կարդում գիրքը էս պահին։

StrangeLittleGirl
15.09.2015, 12:15

Օք, տենց էլ անենք :))

Ռուֆուս
15.09.2015, 23:24
Ի դեպ, որոշեցի բոլոր գրքերի Goodreads-ի ռեյտինգները հավաքել ստեղ դնել, հետաքրքիր ա բավականին :)

Հարուկի Մուրակամի 1q84 - 3.85
Ուրսուլա Լե Գուին The Beginning Place - 3.54
Ումբերտո Էկո The Name of the Rose - 4.08
Ալֆրեդ Դյոբլին Tales of a Long Night - 4.23
Քորմաք Մաքքարթի The Road - 3.94
Նիլ Գեյման Neverwhere - 4.16
Մո Յան The Republic of Wine - 3.48
Ջոզեֆ Հելլեր Catch-22 - 3.97
Ջեֆրի Եվգենիդիս Middlesex - 3.95
Նիլ Գեյման Coraline - 3.99
Ջոն Ստայնբեք The Grapes of Wrath - 3.89
Չաք Փալանիք Haunted - 3.57
Էլֆրիդե Ելինեկ The Piano Teacher - 3.54

StrangeLittleGirl
15.09.2015, 23:48

Ստեղ լուրջ գենդերային խտրականություն ա գնում :))

Sambitbaba
16.09.2015, 06:27
Ստեղ լուրջ գենդերային խտրականություն ա գնում :))

Համ էլ նկատելի թեքում կա դեպի ռետրոն...:)

Ցավալիորեն անուշադրության է մատնված Մուրակամիի գիրքը (Գուդրիսում էլ): Համոզված էի, որ ձեզ շատ է դուր գալու...:(

StrangeLittleGirl
16.09.2015, 10:04
Համ էլ նկատելի թեքում կա դեպի ռետրոն...:)

Ցավալիորեն անուշադրության է մատնված Մուրակամիի գիրքը (Գուդրիսում էլ): Համոզված էի, որ ձեզ շատ է դուր գալու...:(
Մուրակամիից մի գիրք կարդացել եմ, ու էդ ինձ լրիվ հերիք ա

Sambitbaba
16.09.2015, 10:34
Մուրակամիից մի գիրք կարդացել եմ, ու էդ ինձ լրիվ հերիք ա

Օք: Շատերն ընդհանրապես մի գրքով են բավարարվում ամբողջ կյանքում ու ոչինչ, նորմալ է:

StrangeLittleGirl
16.09.2015, 11:21
Օք: Շատերն ընդհանրապես մի գրքով են բավարարվում ամբողջ կյանքում ու ոչինչ, նորմալ է:
Սամ, կծելու կարիք չկա: Հեղինակ կա, կարդում ես, ուզում ես էլի կարդալ, հեղինակ կա, կարդում ես, չես ուզում էլի կարդալ: Հիմա ինձ համար Մուրակամին երկրորդ դեպքից ա, ու կարծում եմ՝ չի նեղանա, առավելևս որ սենց թե նենց լիքը ֆանատներ ունի:

Skeptic
16.09.2015, 12:08
Ստեղ լուրջ գենդերային խտրականություն ա գնում :))

Հարպեր Լիի "To kill a mockingbird"-ը եղե՞լ ա։
Մեկ էլ Սթեյնբեքի համար ա ցավալի ։/

Առաջատարներից կուզեի "The road"-ն ընտրվեր, Ֆեյսբուքիցս մեջբերեմ.
Երկու տարի առաջ, ծառայությանս տարիներին, երբ դիվիզիոնի «կամպյուտրշիկն» էի, եղբորս խնդրել էի, որ հերթական տուլիկի մեջ DVD-ներ դնի տարբեր ֆիլմերով ու գրքերով, էդ թվում՝ Քորմաք ՄաքՔարթիի "The Road"-ը: Էնպես էի տարվել դրանով, որ երկու, թե երեք գիշեր «ատբոյից» մոտ կես ժամ հետո վեր էի կենում, գնում դիվիզիոնի շտաբի սենյակ, պատուհանը ծածկոցով փակում, որ կոմպի լույսը դրսից չերևա, ու կպնում էկրանին: Չնայած սևազգեստները նույնիսկ էդ ժամերին էին վխտում ամբողջ զորամասի տարածքում, ու առավոտը 5:45 պետք ա արթնանայի սերժանտական անիմաստ հրահանգավորման համար, բայց էնքան էի կլանվել գրքի մեջ, որ էդ ռիսկերն ու զոհողություններն անտեսում էի:

StrangeLittleGirl
16.09.2015, 12:13
Չէ, չի եղել: Ստայնբեքն էլ բնական ա, որ չի ընտրվում: Քչից-շատից կլասիկա ա: Հա, The Road-ի մասին լիքը ռիվյուներ կարդացի: Երևի ավելացնեմ to-read-իս: Բայց էս մի ընթերցանությունից ես փաս եմ: Մի ամիս արձակուրդ եմ գնում ամեն տեսակի ընթերցանության ակումբներից:

StrangeLittleGirl
16.09.2015, 12:17
Գուդրիդսի ռեյտինգների պահով ասեմ: Նկատել եմ, որ ընդհանուր նոբելյանակիրների ռեյտինգը ցածր ա: Չգիտեմ ինչով ա պայմանավորված: Ու մեկ էլ գիրք ընտրելիս նայում եմ նաև, թե քանի հոգի ա քվեարկել ու ընկերներս ինչ ձայն են տվել:

Mephistopheles
16.09.2015, 16:30
Մալխասի "Վարդանանց պատերազմ" պատմավեպը դրեք... մի հատ էլ հայ թող ըլնի...

Sambitbaba
16.09.2015, 17:09
Սամ, կծելու կարիք չկա: Հեղինակ կա, կարդում ես, ուզում ես էլի կարդալ, հեղինակ կա, կարդում ես, չես ուզում էլի կարդալ: Հիմա ինձ համար Մուրակամին երկրորդ դեպքից ա, ու կարծում եմ՝ չի նեղանա, առավելևս որ սենց թե նենց լիքը ֆանատներ ունի:

Ես էդքան "ատամ" չունեմ, որ կծեմ, Բյուր ջան... Ուղղակի դու մեկ-մեկ շշմեցնում ես ինձ, գիտե՞ս: Օրինակ, ինչի՞ց ես նման եզրակացություններ անում: Եթե ընդունենք, որ նույնիսկ ճիշտ է ասածդ, բայց ո՞նց ես եզրակացնում, որ կարդացել ես ասածդ "մի գրքի հեղինակի" հենց այն գիրքը, որը քեզ պետք էր կարդալ: Նման մոտեցմամբ ես ինքս, ասենք, այսօրվա իմ շատ սիրված ու հարգված գրողներից շատերին չէի էլ ճանաչի (հենց նույն Մուրակամիին էլ, Կամ Ջեկ Լոնդոնին, Ջոն Դոս Պասսոսին, Ումբերտո Էկոյին, Մայակովսկուն, Ցվետաեվային, Շեքսպիրին, Էկհարտ Թոլլեյին ու շատ ուրիշների): Նույնիսկ մեկ գիրքը տարբեր հոգեկան կամ ֆիզիկական վիճակներում, տարբեր տրամադրության դեպքերում, տարբեր տարիքներում և հազար ու մի այլ տարբերակներում կարելի է տարբեր կերպ ընկալել, և այդ պատճառով սխալ է նույնիսկ մեկ գրքին այդքան կտրուկ մոտենալը: Իսկ դու մի ամբողջ հեղինակի մասին ես խոսում, Բյուր ջան... Առավել ևս, Մուրակամիի պես տաղանդավոր մեկի...

Կամա թե ակամա ճիշտ ես, Մուրակամին չի նեղանա, նրան քո կարդալ-չկարդալուց "ни холодно, ни горячо": Դու ես ափսոս: Նման վերաբերմունքով դու ինքդ քեզ զրկում ես շատ հաճելի հայտնություններից, անակնկալներից: Ու ոչ միայն Մուրակամիի մասին եմ ասում, չնայած Մուրակամին այն հեղինակներից է, որի յուրաքանչյուր գիրք նոր հայտնություն կարող է դառնալ: Առավել ևս, որ կարդացածդ "Կաֆկան...", որքան հիշում եմ, լավ էլ դուրդ եկել էր:

Իսկ բոլոր "գուդրիսներն" ու մենք բոլորս էլ մեկմեկու համար`ինձ թվում է, թե ուղղակի հնարավորություններ ենք նոր անուններ բացահայտելու, այլ ոչ թե մեկմեկու կյանք կամ գոնե ճաշակ սովորեցնելու համար, ու բոլորովին էլ պարտադիր չի, որ մեր բոլորի ճաշակները համապատասխանեն: Տես, օրինակ, Առաջարկածս Դյոբլինը ձեզ քվեարկության մեջ ամենավերջիններից մեկն է, իսկ Գուդրիսի ցուցակում կարծես թե համար մեկն էր, չէ՞: Ու դա լրիվ նորմալ է: Բայց դրանցից և ոչ մեկին էլ պետք չի քեզ պես կտրուկ մոտենալ, ավելի լավ է ընդամենը, ասենք, հաշվի առնել:

StrangeLittleGirl
16.09.2015, 18:24

Սամ, գրքեր ընտրելու իմ սկզբունքներն ունեմ, ու պետք չի, որ որևէ մեկն ինձ ուղղություն ցույց տա, թե ոնց կարդամ, որ հեղինակից քանի գիրք կարդամ:
Դուր գալ-չգալն ու նորից գիրք ուզենալ կարդալ-չկարդալը լրիվ տարբեր բաներ են: Հա, Կաֆկան դուրս էկել ա, բայց ես գիտեմ, որ իրանից եթե երկրորդ գիրք կարդամ, ընդ որում՝ ցանկացած գիրք, հերիք չի դուրս չի գալու, դեռ մի բան էլ Կաֆկայից էլ եմ սկսելու զզվել: Ու դա գիտեմ, որտև լիքը ռիվյուներ եմ կարդացել, գիտեմ մարդկանց, որոնք իմ գրական ճաշակին նման ճաշակ ունեն ու սխալվել են, Մուրակամիից երկրորդ, անգամ երրորդ գիրք են կարդացել: Մուրակամիի տրյուկները մենակ մի անգամ են անցնում, երկրորդ անգամ արդեն անհամ ա: Մենակ մի անգամ ա հավես էդ սաղ խորհրդավոր ու լուծում չստացող հարցերի մեջ ընկնելը, երկրորդ անգամ արդեն զգում ես, որ քեզ խաբում ա հեղինակը: Իսկ ես չեմ ուզում խաբվածի էդ զգացողությունն ունենամ:

Ինչ վերաբերում ա գուդրիդսին, բնականաբար էնտեղի չոր ռեյտինգներով առաջնորդվելը հեչ ճիշտ բան չի: Ասենք, չեմ բացառում, որ 50 Shades-ը, որը գրականության հետ կապ չունեցող մի բան ա, բավական բարձր ռեյտինգ ունենա, որովհետև ուղղակի լրիվ ուրիշ լսարան ա գնահատել: Ու չեմ մտնում գուդրիդս, տեսնում՝ որ գրքի ռեյտինգն ա 5, էդ էլ կարդում, այլ երբ մտածում եմ որևէ գիրք կարդալու մասին, նայում եմ.
1. Ինչ ռեյտինգ ունի ընդհանրապես
2. Քանի հոգի ա քվեարկել (հա, մեկ-մեկ լինում են անհայտ հեղինակներ 4.8 ռեյտինգով, որը կազմվել ա ընդամենը քսան հոգու գնահատականով, էդ քսանից 18-ն էլ հեղինակի ընտանիքից են)
3. Ընկերներս ինչ ձայն են տվել (ընկերներիս իմանալով հասկանում եմ՝ ինձ դուր կգա, թե չէ)

Էսքան գրեցի, որ ընդամենը ասեմ՝ Մուրակամի էլ չեմ կարդալու:

ivy
18.09.2015, 13:30
The Road (https://corysnow.files.wordpress.com/2010/06/aj-road-full-text.pdf)

StrangeLittleGirl
18.09.2015, 13:49
The Road (https://corysnow.files.wordpress.com/2010/06/aj-road-full-text.pdf)
Արդեն ընտրվել ա: Հեռախոսով եմ, չեմ տեսնում

Գալաթեա
18.09.2015, 13:51
Առաջատար ա մի ձայնով։
Մինչև գիշեր ժամանակ կա դեռ։

ivy
18.09.2015, 13:54
Կարճլիկ ա, նոր սկսեցի կարդալ: Շարադրանքը չեմ հավանում, բայց հուսով եմ՝ պատմությունը դուր կգա:

Հայկօ
18.09.2015, 14:14
Էս էլ ePub-ը (https://goo.gl/lv8WrX):

ivy
18.09.2015, 18:50
Խիստ փոշմանում եմ, որ ձայն եմ տվել, հեչ իմը չի։
Բայց կիսատ չեմ թողնի, կվերջացնեմ։