PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատանեկան գրական նախագիծ 2



Էջեր : [1] 2

ivy
12.09.2015, 18:39
Սկսում ենք «Պատանեկան գրական նախագիծ 2»-ը:
Նախագիծն անցկացվելու է մրցույթի տեսքով: Սահմանված են մրցանակներ:
Մասնակցել կարող են մինչև 22 տարեկան բոլոր երիտասարդ ստեղծագործողները: Ավելի կոնկրետ, մասնակիցների տարիքը չպետք է գերազանցի վերին սահմանը (22)՝ մինչ ստեղծագործություններն ուղարկելու վերջնաժամկետը:
Մասնակցության համար Ակումբում գրանցված լինելը պարտադիր պայման չէ:

Մրցույթին անհրաժեշտ է ներկայացնել արձակ ժանրի, հայերեն ստեղծագործություն՝ 700-7000 բառի սահմանում: Ուշադրություն դարձրեք, որ նախընտրելի է ուղարկել «պատմվածք», սակայն կընդունվեն նաև արձակ ժանրի այլ աշխատանքներ:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործություն: Այն պետք է լինի վերնագրված:
Ստեղծագործությունը չպետք է մինչ այդ որևէ տեղ հրապարակված լինի:
Այլ սահմանափակումներ չկան:

Պատրաստի աշխատանքը անհրաժեշտ է ներկայացնել մինչև հոկտեմբերի 3-ը, Երևանի ժամանակով 22:00՝ ուղարկելով այն iparika(at)gmail(dot)com էլեկտրոնային հասցեին: Չմոռանաք նշել ձեր անունն ու տարիքը:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ նախագիծը հենց պատանիների համար է: Ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր մասնակից պիտի ինքնուրույն գրի և խմբագրի իր աշխատանքը:
Արգելվում է դիմել որևէ մեկի օգնությանը, խորհրդին կամ խմբագրական աջակցությանը:
Ներկայացվելիք աշխատանքը չի կարելի դնել քննարկման՝ մինչև այն մրցույթին ներկայացնելը:
Ամեն մասնակից մրցույթին ներկայանալու է՝ նշելով իր իրական անուն-ազգանունը և իրական տարիքը: Անհրաժեշտության դեպքում, ներկայացված տվյալները ստուգվելու են:
Վերոհիշյալ պայմանները խախտելու դեպքում, ներկայացվելիք աշխատանքն անմիջապես կհեռացվի նախագծից, և կարգելվի տվյալ հեղինակի հետագա մասնակցությունը այսուհետև անցկացվելիք բոլոր գրական նախագծերում:

Նախագծին ուղարկված բոլոր ստեղծագործությունները հոկտեմբերի 4-ին դրվելու են Ակումբի համապատասխան թեմայում, և սկսվելու է քննարկումը: Քննարկմանը կարող են մասնակցել Ակումբում գրանցված բոլոր անդամները՝ արտահայտելով իրենց կարծիքը ներկայացված գործերի վերաբերյալ: Մեզ հետաքրքիր են բոլորի կարծիքները:
Աշխատանքները գնահատվելու են Ակումբի «ավագ սերնդի» ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից:
Ժյուրիի անդամներն են.

1. Ռուֆուս
2. StrangeLittleGirl
3. Արէա
4. Աթեիստ
5. Ուլուանա
6. ivy
7. Tiger29
8. Հայկօ
9. Chuk
10. Malxas

Մրցույթի մասնակիցների անունները մնալու են գաղտնի (նաև ժյուրիի 9 անդամներից)՝ մինչև նախագծի ավարտը:
Մասնակիցների անունները կհրապարակվեն միայն վերջում, երբ հայտնի դառնան հաղթողները:
Խնդրում եմ հեղինակներին զերծ մնալ ինքնաբացահայտումներից:

Հաղթողների համար նախատեսված են հետևյալ խրախուսական պարգևատրությունները.

1-ին տեղ՝ 20.000 դրամ + գիրք
2-րդ տեղ՝ 15.000 դրամ
3-րդ տեղ՝ 10.000 դրամ

Անհամբերությամբ և մեծ հետաքրքրությամբ սպասում ենք ձեր մասնակցությանը:
Միայն չմոռանաք աշխատանքն ուղարկելուց առաջ համոզվել, որ այն համապատասխանում է մրցույթի պայմաններին:
Նաև հիշեք, որ վերջնաժամկետից հետո ուղարկված աշխատանքները չեն մասնակցելու նախագծին:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ինձ՝ վերոհիշյալ էլեկտրոնային հասցեով, կամ ժյուրիի այլ անդամներին՝ ակումբային նամակագրության միջոցով, կամ էլ գրել այս թեմայում:

Աշխատանքները կարող եք ուղարկել՝ այս պահից սկսած :)

ivy
04.10.2015, 16:49
Ստացել ենք 15 ստեղծագործություն, որոնցից 12-ը կներկայացվեն մրցույթին: Աշխատանքներից երկուսը չէին համապատասխանում մրցույթի պայմաններին: Մի աշխատանք էլ հեղինակի խնդրանքով հեռացվեց:
Քիչ անց նախագծում ներառված 12 ստեղծագործությունները կդրվեն այս թեմայում:

Մասնակից հեղինակները Հայաստանի տարբեր մարզերից են: Նրանցից ամենաերիտասարդը 13 տարեկան է, ամենամեծը՝ 21:

Ակումբում գրանցված յուրաքանչյուր անդամ կարող է կարծիք հայտնել ներկայացված աշխատանքների մասին:
Կարծիքներ կհայտնեն նաև ժյուրիի անդամները: Իսկ նրանց գնահատականները կհրապարակվեն հոկտեմբերի 18-ի երեկոյան՝ դրանով ամփոփելով մրցույթի արդյունքները:

Աշխատանքները գնահատվելու են հետևյալ կերպ:
Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը 1-12 միավորներ է բաժանելու մրցույթին ներկայացված 12 գործերին՝ ամենահաջողված աշխատանքին տալով 12 միավոր, դրան հաջորդողին՝ 11, ապա՝ 10, և վերջում ամենաթույլին՝ 1 միավոր: Այդպիսով, գնահատվելու են բոլոր աշխատանքները, և նրանցից ամեն մեկն էլ ունենալու է միավորներ: Ժյուրիի անդամները տեղյակ չեն լինելու միմյանց գնահատականների մասին՝ մինչև մրցույթի ավարտը: Իհարկե չի բացառվում, որ քննարկումների ընթացքում ամեն մեկի կարծիքը աշխատանքների մասին այսպես թե այնպես հասկանալի դառնա:
Այդպիսով, առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը կգրավեն այն ստեղծագործությունները, որոնք առավելագույն միավորներ կհավաքեն՝ ժյուրիի քվեարկության արդյունքում: Հաղթողների անունները կհրապարակվեն միայն վերջում:

Մրցանակները կտրվեն «ակումբային» հանդիպման ժամանակ: Հաղթողները նամակագրական կապի միջոցով կտեղեկանան մանրամասներին:

Հիշեցնեմ, որ մրցույթի գլխավոր պայմանը արձակ ժանրի ստեղծագործությունն էր, ինչը չի նշանակում անպայմանորեն «պատմվածք»: Այնպես որ, այստեղ կարող եք տեսնել նաև այլ տիպի աշխատանքներ, ինչը լիովին համապատասխանում է նախագծի պայմաններին:

Քննարկումների ժամանակ ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնացությունը: Կարծիքներ հայտնելիս խնդրում ենք հիշել, որ մասնակիցները շատ երիտասարդ են, նրանցից շատերն առաջին քայլերն են անում ստեղծագործական դաշտում: Խնդրում ենք լինել շատ հարգալից և չցուցաբերել վիրավորական վերաբերմունք, եթե անգամ աշխատանքը ձեզ ամենևին դուր չի եկել:

Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս ականջ անել ընթերցողների կարծիքներին ու քննարկումներին՝ օգտագործելով դրանք ստեղծագործական ոլորտում կատարելագործման և աճի համար:

Դե ինչ, անցնենք ստեղծագործություններին:
Բոլորին մաղթում եմ հաճելի ընթերցանություն և բարի քննարկումներ:

ivy
04.10.2015, 16:53
1. Հանուն ինչի՞

Ցուրտ ձմեռային գիշեր էր: Փողոցները գրեթե դատարկվել էին, ամենուր քամու սվոցն էր միայն լսվում: Գինետնից տուն էր վերադառնում Կարոն: Արդեն երկար տարիների փորձ ունեցող արբեցող, որի բերանից միշտ փչում էր ալկոհոլի և ծխախոտի միախառնված տհաճ հոտը: Այդ սապատավոր մարդուկը միշտ արբած էր, միշտ ագրեսիվ: Նա համարյա չէր աշխատում, իսկ հնամաշ տաբատի կարած գրպաններից անընդհատ գումար էր փորձում գտնել: Իսկ գումար ի վերջո գտնում էր քաղաքի «աղաների» մոտ որևէ աշխատանքի դիմաց, կամ էլ…

Պարտքերի մեջ խրված այդ արբեցողը ուներ գեղանի կին և չորս փոքրիկ, որոնցից մեկը նոր էր լույս աշխարհ եկել՝ առանց տատմոր միջամտության: Կինը՝ Լուսինեն գեղեցիկ, սպիտակամաշկ գեղանի էր, որն ամուսնացել էր ոչ թե արբեցող, այլ նրբաճաշակ, գեղեցիկ դիմագծերով, առույգ, աշխատող երիտասարդի հետ, որը հակապատկերն է այս «սապատավոր մարդուկի»: Կարոյի չորս երեխաներից ամենափոքրը ՝Արայիկը, լինելով դեռ նորածին, արդեն չէր սիրում հորը, քանի որ ամեր օր պարտաճանաչ աշակերտի նման բղավում ու քոթակում էր իր եղբորն ու քույրերին: Իսկ երբ մտներ տուն ու հանկարծ Լուսինեն տանը չլիներ, իսկական վայնասուն էր տանը սկսվում, իսկ տունն էլ տան նման չէր, մի իսկական փայտե խրճիթ, որի դուռը համարյա գոյություն չուներ և ամեն վայրկյան կարող էր քամու ուժեղ հարվածից ահագին ձյան կույտ ներս խուժեր իրենց «բնակարան»: Իսկ ո՞ւր էր իրենց բնակարանը, թեկուզ համեստ, բայց գոյություն ուներ: Իսկ ո՞ւր է այն Կարոն, որ սիրում էր առաջնեկին օդ թռցներ, Լուսինեի ճակատը համբուրեր տնից դուրս գալուց առաջ, հոգատար և սիրելի:

Խաղի հանդեպ ունեցած մոլուցքն էր, որ նրան այսօր դարձրեց հարբեցող և խղճուկ, նա կարող էր ավելին ունենար, բայց ա՜խ Կարոյի պարտքերը, նա կանգ չէր առնում ոչնչի առաջ, կուրացել էր և չարացել, ա՜խ Կարոյի մոլուցքը...

Կարոն ծեծում էր դուռը, դռան դիմաց լցված էին տարբեր անպետք իրեր, որպեսզի քամուց այն չբացվեր և սառնամանիքի չվերածեր խրճիթը: Լուսինեն դռան դիմացից վերցնում է մի քանի բան և կիսաբացում դուռը, այն չափ որ Կարոն կարողանար իր փոքրամարմինը խցկեր դռան արանքից: Երկու հրաշք քույրերը վազում են հորն ընդառաջ և գրկում նրա բարակ և ոսկրացած ոտքերը: Կարոն մի պահ լռում է և հետո ձեռքով այնպես հրում այդ փոքրամարմին հրաշքներին, որ ամեն մեկը ընկնում է մի կողմ: Եղբայրը և մայրը վազում են փոքրիկները, իսկ Կարոյին հանգստացնել հնարավոր չէր, նրան ոչինչ չպետք է ասվեր, և ոչ մի պատասխան չպետք է տար Լուսինենեն, այլապես ամեն ինչ գլխին կթափվեր:

Կարոն ինչպես միշտ նստում է թախտին և արդեն ամենօրյա «տխուր երգն» է լսում, ուղղակի երգի բառերը միշտ նույնն էին, լացով և ողբով ողողված՝ երեխաների կատարմամբ:
-Ձեններդ չլսե՛մ, հավի ճտեր:

Լացի աղաղակները ավելի էին սաստկանում, քանի որ նրանք սոված էին, ուտել էին ուզում, իսկ Կարոն չգիտես ինչու շարունակում էր մտածել միայն իր մասին: Նրա օրվա սնունդը ծխախոտն էր, իսկ ջուրը ՝օղին կամ գինին: Լուսինեի վաստակած օրվա չնչին գումարը, որը ձեռք էր բերում ուրիշի տները մաքրելով կամ հող մշակելով՝ Կարոյի վաստակն էր, նա պարտավոր էր նրան ապահովել գումարով, այլապես ծեծելով և շան նման սատկացնելով էր գումարը ստանում:

Երեխաները շարունակում էին իրենց ողբը, երբ Կարոյի համբերության բաժակը լցվեց, նա արագ քայլերով մոտեցավ սեղանին , որի ծայրին դրված էր ճրագը, (ո՞վ է հիմա ճրագ վառում, ո՞վ պետք է վճարեր հոսանքի համար): Ձեռքով այնքան ուժգին է հարվածում սեղանին, որ հազիվ ոտքերի վրա կանգնող սեղանը փլվում է հատակին, իսկ ճրագը և ապակին փշրվում են, նավթը իր հետ փթած հատակը կրակին տալով արագորեն սկսում է տարածվել: Լուսինեն վազում է երեխաներին փրկելու, բայց սայթաքում է ընկնելով՝ գլուխը հարվածում է հատակի անպետք իրերին: Երեխաները՝ մոռացած իրենց քաղցը խնդրում էին իրենց մորը աչքերը բացել, բայց մայրը ուշագնաց էր: Կարոյի մթագնած ուղեղը դեռ չէր արթնացել, նա մեկ նայում էր Լուսինեին, մեկ երեխաներին և արագ տարածվող կրակին: Նա կարծես խելագարվել էր, նա միայն բարձրաձայն ծիծաղում էր և ոչինչ չանում, միայն տեսնելով ուժգնացող կրակն, որն իր երախն էր առնում փոքրիկներին և նրանց սաստկացող լացի ձայները, նա արթնանում է, բայց արդեն շատ ուշ էր , կրակը իրեն էր հասել և նա միայն ուժ գործադրելով կարողացավ դուրս պրծնել նրա ճիրաններից:

Երեխաների ձայնը և նրանց կանչը շարունակում էր Կարոյի ականջներում զնգալ և լսում էր թե ինչպես էին գոռում «պապա՜, օգնի՜ր», նույնիսկ այն փոքրիկ մանչուկն էր աղերսում իր թլոշ և մանկական ձայնով: Բայց ձայները շարունակվում էին, իսկ քիչ անց՝ աստիճանաբար հանգեցին:Օգնությունը ուշացել էր:
Կարոն կծկված ընկել էր գետնին, նա ամուր փակել էր իր ականջները, որտեղից լսվում էր միայն երեխաների աղերսող ձայները: Մի՞թե նա դա էր ուզում, մի՞թե նա ազատվեց այն բեռից, որ մշտապես խանգարում էր իրեն: Նա հիմա ավելի սուզվեց, նա ավելի խորտակվեց, նա չուներ ոչինչ, նա չուներ ոչ մեկին, հիմա այն խրճիթն էլ չկար, իր անկողինն էլ հիմա դարձավ փողոցի նստարանները և որտեղ պատահի: Նա հիշում է Լուսինեի ժպիտը և լացը, նա հիշում է երեխաների խաղը և մահը, իր բնակարանը և խրճիթը, իր անցյալը և ներկան, ի՞նչ արեց, ինչո՞ւ կործանեց իրեն և իր ընտանիքը, հանուն ինչի՞:

ivy
04.10.2015, 16:59
2. Հողի պահապան զինվորը

Ա՛խ, հայրենի՛ք, քեզ համար
Քանիսն ընկան քաջաբար,
Բայց հերոսի արյունն է
Հողդ դարձնում սուրբ, արդար:

Երեկոյի զով քամին էլ արդեն միացել էր երեխաներին ու նրանց պես խաղում էր բակում: Դե, ես էլ, ինչպես միշտ, «բազմած էի իմ գահին», իսկ «գահս» մեր բակից քիչ հեռու գտնվող կտրված ընկուզենու բունն էր: Այդ մանուկներն իմ ամենօրյա զրուցակիցներն էին դարձել: Երբ իմ ժամին հայտնվում էի կոճղի մոտ, բոլորը թողնում էին իրենց խաղը ու հավաքվում իմ շուրջը: Այդ պատճառով բոլոր մեծահասակները հեգնում էին ինձ, որ ավելի շատ երեխաների հետ եմ շփվում, քան իրենց: Է՜, ախր մեծերիդ հետ էլ ի՞նչ խոսեմ. ամեն մեկն իր ցավն ունի, բոլորի շահն անձնական է, էս երեխեքը գոնե մեր երկրի ապագան են, մեր հողն ու ջուրը պահողն են: Թող գոնե իրենց հայրերի ու պապերի մասին իմանան, նրանց ոգին իմ պատմություններով թող իրենց փոխանցվի…

Բայց այսօր ուրիշ էր, մի տեսակ երեխեքը մեծացած էին երևում աչքիս…

- Քեռի՛ Աշոտ, երեկվա պատմությունդ կիսատ մնաց է՛, շարունակությունը կպատմե՞ս,- հանկարծ խոսեց հավաքված երեխաներից մեկը` մոտենալով ինձ:

Է՛, Աստվա՛ծ, Արշոյի տղեն է: Հերը գրկումս մեռավ, ասեց, որ տղուն լավ նայեմ: Ե'լ է՛, Արշո՛, ել՛ տես` տղուդ որդուս պես եմ նայում: Իսկը քո կտորն է. դե փորձիր մի պատմություն կիսատ թողնել, տես` ի՞նչ օյին կբերի գլխիդ: Հերն էլ էր էդպես` ոչ մի գործ կիսատ չէր թողնի…
Փոքրիկ Վարդանին տեսնելով` նորից մտքերի մեջ ընկա:

- Հա,՜ բա ո՞նց չեմ պատմի, միայն հիշեցրու` էդ ո՞ր պատմությունն էր:
- Էէէ՜, քեռի՛, է՛ն, որ Ղարաբաղում 10 հոգով թուրքի հարյուրների դեմ էիք դուրս եկել…

-Աշո՛տ, էս էլի երեխեքին Ղարաբաղի կռիվ-կռիվներից ե՞ս պատմում,- հռհռալով հեռվից ձայն տվեց համագյուղացիներից մեկը, երևի` ամենավախկոտը:
- Չէ՛, Վաչո՛, Ռուսաստան փախչող «հերոսների» վա՜յ-վու՜յից եմ պատմում…
Երեխաները սկսեցին բարձր ծիծաղել, իսկ Վաչոն գլխիկոր, արագ քայլերով հեռացավ այդտեղից. ախր ինքն էլ էր այդ «հերոսներից» մեկը:

- Է՜հ, ի՞նչ էի ասում է… Հա, հիշեցի… 1993 թ. էր: Իմացանք, որ թուրքերը մեծ խմբերով շրջապատել են սահմանամերձ գյուղերից մեկը և պատրաստվում են գրոհով գյուղը վերցնել: Սպասելու ժամանակ չունեինք. մինչև օգնող ուժը տեղ հասներ արդեն ուշ կլիներ: Ճիշտ է, 10-ով հարյուրների դեմ ոչինչ չէինք կարող անել, բայց գոնե ժամանակ կշահեինք մինչև տղերքը հասնեին, որ էդ մի բուռ հողն էլ թուրքին չտանք: Ախր ո՜նց տանք, ու՞մ տանք, էսօր մի բուռ տայինք, վաղը, մյուս օրը մետրերով կտայինք` Ղարաբաղը կտայինք, Հայաստանը կտայինք…

-Քեռի՛, հայրս էլ է՞ր ձեզ հետ, էդ կռվում խփվե՞ց,- նորից ինձ մոտենալով` հարցրեց Արշոյի որդին` Վարդանը (Դուշմանի պատվին էր անունը Վարդան դրել): Մարմինս փշաքաղվեց…
Գրկեցի տղային ու արցունքներս չկարողացա զսպել, ախր բարուրի երեխա էր, որ հորը խփեցին: Արդեն 10 տարուց ավելի էր անցել, տեսնես` ի՞նչ էր մտածում, ի՞նչ էր զգում ամեն անգամ հոր մասին մտածելիս, տեսնես գիտե՞ր, թե ինչքան քաջ էր իր հայրը, ինչքան անվախ…
- Չէ՛, Վարդա՛ն ջան, չէ՛, տղե՛ս: Հայրդ դրանից առաջ եղած կռվում խփվեց, ինքը խփվեց, որ մեզ փրկեր: Մի՛ լացիր, տղե՛ս, դու հերոս հայր ունեիր, դու պետք է իրենով հպարտանաս ու իր պես քաջ լինես, մի՛ լացիր, Դուշման Վարդանի անունն ես կրում, բա ամոթ չի՞, բա Դուշմանի պես ուժեղ տղեն կլացի՞:
- Ես էլ եմ հորս պես ուժեղ զինվոր դառնալու,- հեկեկալով ասաց Վարդանը:

«Մի լացի»… էէէ՜, ո՞նց չլացի է՛: Դուշմանն էլ էր լացում (Դուշմանի հետ էլ ենք կռվել), Վարդանն էլ, Արշոն էլ, ես էլ: Մենակ թե վախից չէինք լացում, այլ` ցավից, խոր ցավից… Արշոյի տղեն էլ էր ցավից լացում…

Վարդանին հանգստացնելուց հետո շարունակեցի պատմել.

-Տղերքին լուր ուղարկեցինք, որ գան օգնության, ու մենք, առանց հապաղելու, գնացինք գյուղը պաշտպանելու: Երբ հասանք գյուղ, արդեն թուրք ՕՄՕՆ-ականները հարձակվում էին գյուղի վրա: Բաժանվեցինք իրարից և բավականաչափ հեռացանք: Իրարից հեռանալու իմաստն այն էր, որ թվա, թե շատ ենք, տարբեր կողմերից ենք հարձակվում: Արդեն ՕՄՕՆ-ականները հասնում էին տներին, երբ լսվեց` «ԿՐԱ՛Կ»: Տասը կողմից պայթեցին զենքերը` տասը զարկ ատելությամբ լեցուն: Մի քանի ՕՄՕՆ-ականներ փռվեցին գետնին, մնացածը` խուճապի մատնված դես ու դեն ընկան, սկսեցին դիրքավորվել: Սկսվեց փոխհրաձգություն, բայց քանի որ մեր փամփուշտներն էլ էին քիչ, ստիպված պետք է խնայողաբար օգտագործեինք: Իրենց տասը կրակահերթին մեկով էինք պատասխանում, բայց պատասխանը նպատակաուղղված էր և դիպուկ:
Կրակոցների ներքո դեպի գյուղն էինք իջնում: Կարծես` մեր խորամանկությունը գործում էր. թշնամին չէր շտապում մտնել գյուղ և առաջանալ դեպի մեզ: Բայց իրականում օգնող ջոկատներն ավելի էին ուշանում, իսկ փամփուշտները վերջանում էին: Արդեն գյուղին էինք հասնում, երբ տղերքից մեկը խփվեց: Նրա դիակը մեզ հետ իջեցրինք մինչև գյուղ:
Տների մոտ էինք, երբ մեր թիկունքում նկատեցինք տարբեր կողմերից եկող զինվորներ: Մի խումբը մեր տղերքն էին, բայց առջևից փութով եկող խումբը թշնամին էր. անցել էին մեր թիկունքը և թիկունքից հարձակվել մեզ վրա…

-Թու՜, ես ձեր… բա թիկունքից կհարձակվե՞ն, բա ես էնտեղ չլինեի՞, գայի ձեզ օգնության,- բարկացած ու ոգևորված գոչեց երեխաներից մեկը:
Մյուսներն սկսեցին ծիծաղել: Փոքրիկին ինձ մոտ կանչեցի, գլուխը շոյելով շարունակեցի.
-Ապրե՛ս դու, բայց թուրքն ի՞նչ մարդ, որ թիկունքից չհարձակվի: Թշնամին արդեն հասնում էր մեզ, փամփուշտ չունեինք, իսկ տղերքի կեսն ու օգնող ջոկատը բավականին հեռու էին մեզանից: Թշնամու դեմ երեքով էինք` հրամանատարը, ես և Անդոն: Ամենքիս մոտ մի-մի նռնակ կար միայն:
Հրամանատարը ասաց. «Տղե՛րք, մենք գիտեինք, որ կարող է էսպես լիներ, փախչելու տեղ չունենք, գոնե հետներս մարդա մի-երկու թուրք կտանենք»:

Լռությունը մեր փոխարեն հավանություն տվեց հրամանատարի խոսքին: Երբ թշնամին մոտեցավ մեզ, երեքով միանգամից դուրս եկանք տան ետևից և վազելով նրանց կողմը` նետեցինք նռնակները:
Անդոյին խփեցին մինչև նռնակների պայթելը, երբ փորձեցի բռնել նրան, որ գետին չընկնի ՊԱՅԹՅՈՒՆ լսվեց… Էլ ոչինչ չեմ հիշում:
Աչքերս բացեցի Երևանի հիվանդանոցներից մեկում: Չգիտեմ` հրաշք էր, թե` ինչ, բայց ես ողջ էի: Միանգամից բժշկին հարցրեցի.
-Գյուղն ի՞նչ եղավ, տղերքը հասա՞ն, գյուղը փրկեցի՞ն:
Բժիշկը ժպտաց.
- Այ տղա՜, բա որ չեն հասել ու չեն փրկել հիմա ո՞նց ես մեզ մոտ:
-Փա՜ռք Աստծո, փա՜ռք Աստծո: Բա տղերքը, հրամանատարը ի՞նչ եղան, իրենք էլ են փրկվե՞լ:
Բժշկի ժպիտը կորավ, լռություն տիրեց.
- Չէ՛, որդի՛ս, չեն փրկվել: Տասը քաջերից մենակ դու ես ողջ, երևի` Աստծո զորությամբ…
Բժշկի խոսքերին զուգահեռ ոտքիս մեջ ծակոց զգացի: Ոտքիս մեջ… հը՜մմմ, ավելի ճիշտ՝ կես ոտքիս: Նռնակի պայթյունից ոտքս կտրվել էր…
Բայց սրտիս դարդ չեղավ, հիմա էլ դարդ չեմ անում: Տղերքն իրենց կյանքը տվեցին, ես` ոտքս, որ մեռնեի էլ` դարդ չէի անի:
Էս էր իմ վերջին կռիվը, ձագե՛ր ջան, ու երևի իմ վերջին պատմությունը:

Բոլոր երեխաները մտքերի մեջ էին: Ժպտացի ու ասացի.
-Դե ելե՛ք, գնանք տուն, արդեն ուշ է, ձեր մայրերը կանհանգստանան:
-Չէ՛, քեռի՛, արդեն մեծ ենք, էլ չեն անհանգստանա,- ասաց երեխաներից մեկը: -Է՜ տղե՛ս, ինչքան էլ մեծ լինես, քո մոր երեխեն ես: Մինչև մեռնելը մերս ինձ համար միշտ անհանգստանում էր, չնայած էս տարիքիս: Մերս իմ միակ հոգևոր «զինակիցն» էր:
Գրկեցի բոլորին մի ծանոթ զգացումով: Տղաներից երկուսը ինձ թևանցուկ արեցին և ուղեկցեցին տուն: Խնդրեցի` ինձ բակի նստարանին թողնեն, հրաժեշտ տվեցին ու միացան ընկերներին:
-Գնացե՛ք, ձագե՛ր ջան, գնացե՛ք, էս մութ ու ցուրտ տարիներին կտրված իմ մանկության ընկուզենու տեղը գոնե ձեզնից մեկը նորը կտնկի: Ինձ շատ նման է էս ընկուզենին. գնացի կռիվ, երկուսս էլ թամամ էինք, հետ եկա, արդեն երկուսս էլ կես ենք ընկել: Էհ գնամ, գնամ էն աշխարհում էլ ընկուզենի տնկեմ, տղերքն էնտեղ են, էս տարի էլ մերս գնաց: Ես գնում եմ, ձագե՛ր ջան, հողիս լավ նայեք…

Մեռավ Քեռի Աշոտը, գնաց իր սիրելի հողի գիրկը, ծնողների ու զինակից տղերքի մոտ: Ամենից շատ տխրել էին երեխաներն ու ընկուզենին: Նրանք զգում էին, որ այն զրույցը վերջինն էր, որ պատմության վերջի հետ Քեռու կյանքն էլ վերջացավ:
Երբ բոլորն իջան գերեզմանից, մնաց միայն մի երեխա, որը Քեռուն վերջին խոսքն էր ասում.

-Քեռի՛, գիտեմ, որ ինձ լսում ես, հորս ու քո պես քաջ զինվոր եմ դառնալու: Ես Դուշմանի անունն ունեմ, ես ուժեղ զինվոր եմ…

Տարիներ անցան այս օրից, նույն գերեզմանի մոտ զինվորներ երևացին: Այն երեխաներն էին, որոնց Քեռին իր պատմություններն էր պատմում: Արդեն մեծացել, հող ու ջուր պահող-պաշտպանող էին դարձել: Ու հնչեց համազարկ Տասը զենքից, տաս կրակոց` ճիշտ Ղարաբաղյան այն գյուղը պահող քաջերի թվով:

Իսկ Արշոյի որդի Վարդանը շշնջաց շիրիմին.
-Քեռի՛, ես զինվոր դարձա, ես հողի զինվորն եմ…

Իսկ Քեռի Աշոտի շիրիմին իր ստվերն է գցել մի ջահել ընկուզենի…

ivy
04.10.2015, 17:02
3. Զսպված մոլեգնուհի

Երբ անձևը միախառնվում է երկնքի լազուրին, ապա կարմիրին ու գնալով խորացող խավարին, ստացվում է մի հրկիզող տեսարան, որ կարծես իր մեջ է տանում ամեն ինչ: Այդ տեսարանը մրրիկի նման իր մեջ է քաշում, ամփոփում ինչ ասես, դարձնելով ամեն բան փոշեկույտ և այրող անձրևի բաժին: Միթե՞ անձրևն էլ է այրվում, հարցնում եմ ինքս ինձ:

Ինձ թվում է՝ շատ հաճախ հակասությունների օղակում զարգանում է անսպասելին:Մտքերիս հակառակությունները մի նկար են ստեղծում: Հոգեկան աշխարհիս համապատասխան նկարագրություն է ստացվում: Ներսումս ամեն բան հակասում է իրար և անձրևը, որ ուզում եմ մազերս թրջելու համար, հանկարծ այրվում է կրակի ճիրաններում: Այդպես չեմ ուզում, բայց ահա այդ կարմիր պարի մեջ դառնում եմ մոլեգնուհի, վարսերս արձակած, խելագարված: Թվում է, թե երկինքն ինձանից կհիասթափվի, բայց շարունակում եմ հանդգնորեն պարել: Պարել զուսպ, պարել ինքնամոռաց:Ահա ինչ որ այլմոլորակային քամի խիզախորեն հայտվում է հրդեհում: Կռահում եմ, ամեն ինչ անում է, որ պարս դառնա ավելի դյութիչ, զարմանալի: Կռահում եմ նրա կասկածածին միտքը և պարում եմ այնպես, որ շրջազգեստիս քղանցքը ուղղակիորեն չի բարձրանում, քամին մռնչում է, բայց ես զգուշորեն պարում եմ թեթև շարժումներով, արցունքակալած աչքերով: Մտքիս գալիս է մարդկային ամենաուժեղ կերպարը՝ բարոյական, առաքինի, զուսպ էությամբ, միաժամանակ ընկճվող, հուսահատվող:

Չգիտեմ, ինչից խելագարվեցի, հասարակության թյուր խաղից, թե բնության հզորությունից: Չէ´, բնության հզորությունից գերվողը միայն հզորանում է: Հասարակություն, կարծրատիպեր, ահա ինչն է ինձ բարկացնում: Ինչո՞ւ չհագնեմ համարձակ կտրվածքներով ու հստակ ընդգծված դետալներով հագուստս, որ նկարել եմ: Ես այն հագնելու եմ իմ զգացածը պատմելու համար: Ինչպե՜ս եմ ուզում գտնել իմ համախոհներին. մոլեգնուհիներին: Նրանք զուսպ են ինչպես քարերը, լուռ են ինչպես քարանձավները, երաժշտական՝ ինչպես ծովից եկող ալիքների երգը:Ալիքների վրա էլ նրանք կպարեն: Ա՜խ այդ մոլեգնությունը. ամառվա զովն ու ձմեռվա ջերմությունը կա այդտիպ խաղում, եզակի խաղում: Սիրում եմ, երբ մարդիկ անապական մտքեր ունեն, ջինջ ու մաքուր աչքեր, ծիծաղում են մանկան նման, կաթի երանգ ունեն հոգիները, փափուկ են կաթի պես:

Սպիտակը կդառնա սև, բայց սևը սպիտակ՝ երբեք: Ի վերուստ է տրված լինել հետաքրքիր պահանջված, խորը: Իմ մոլեգնուհին՝ իմ թաքնված եսը, սիրում է նորաոճությունը, նա հատիկավոր է կյանքի բույսերի (մարդկանց) մեջ: Հապա պարը այնքան խելահեղ ստացվեց նրա մոտ, որ եթե անգամ արեգակն իր այրող ճառագայթով իջնի, նա չի հանձնվի: Կուզեք բերեք ուրիշ գալակտիկաներից անձրևներ, կկորցնեն իրենց արծաթը, որովհետև իշխող է մոլեգնության տեսակը: Մարդի´կ խնդրում եմ կատարեք մարդկային հայտնագործություններ, բացահայտեք հետաքրքիր էություններ:

Կաղապարները սազում են միայն իրերին: Մարդկային բնույթի բազմատեսակությունը, զգացմունքների ծավալը, մտքի թռիչքը չի կարող թույլ տալ, որ մարդը մտնի դագաղ: Նա ապրում է, պիտի արարի, ստեղծի, փնտրի, գտնի, հայթայթի, քնի ու արթնանա, անզուսպ և զուսպ պարի:Բայց որքան էլ ուզում եմ, որ մարդն ազատ լինի, մի ուրվագիծ երիզում է մարդուն ու ասում է.

-Կաղապարվի´ր, որովհետև դու Աստծո ստեղծագործություն ես, անթերի լինելու բարոյական կաթից սնվելու ցանկությունը բարձրյալինն է:
Չգիտեմ, ինձ թվում է Աստված թույլ է տալիս, որ ես հանդուգն լինեմ, մի քիչ էլ ըմբոստ, դա իմ տեսակն է, նրանից տրված: Ուզում եմ ինձ հասկանան, ուզում եմ խաղալ փոքրերի հետ փոքրերի նման, ուզում եմ խոսել մեծերի հետ նրանց լեզվով, ուզում եմ փախչել փառասերներից, հիվանդ դատողությամբ մարդկանցից, լինել միամիտների բանակում և հայտնվել այնտեղ, ուր քչախոսներ են և խոսում են անկեղծ ու պարզ բաներից, և այնտեղ շատախոս անձրևը դարձյալ մեզ կհրավիրի կրակե պարի:

Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես ինձ համար շրջան եմ գծել, որի ուղեծիրը շատերի համար կարող է կորաձև է թվում, բայց ինձ համար դա ուղղակի հաստատուն շառավիղ ունեցող շրջանի ուղեծիր է և ամեն բան իմ շուրջն է պտտվում և այնտեղից դուրս գալ չեմ ուզում:Կփոխե՞ն արդյոք մարդիկ ինձ, կփոխի արդյոք ժամանակը, չեմ կարող ասել, բայց հաստատ չեմ ուզում: Այդժամ կնմանվեմ խաչասերված ծառի, որտեղ կկորչի իմ անհատականությունը, իմ «մոլեգնած պարը»: Հանգամանքներից ելնելով՝ ճշմարտացի եմ համարում «հարմարվելու» արվեստը, բայց դա իմը չէ, իմ արվեստում գույներ են շատերի համար անհասկանալի ու անճաշակ, իմ արվեստում նկարն ու երգը ձուլված են, և ես արվեստագետներ եմ որոնում: Տեսնես մեր այդպիսի արվեստագետների խումբը կհավաքվի՞, թե ոչ, բայց եթե լրանանք, ինչ կստացվի, կկարողանանք փոխել որոշ բաներ: Ուզում եմ հասարակության այն հիվանդությունը, որ կոչվում է «անհատականությունների կորուստ» վերանա, որ մարդն իր յուրահատկությամբ գեղեցիկ և ընդունված լինի բոլորի համար: Որ բոլորն էլ համարձակությամբ պարեն իրենց ուզած պարը և այդ պարը լինի բարի, ակնաշոյող, զուսպ շարժումներով:

Ձգտում եմ ազատության, թող չնեղանան ծնողներս, բարեկամներս, ես այսպիսին եմ որ կամ, ես ազատության երգիչ եմ, տիեզերանավի ղեկավար: Քնում, արթնանում եմ՝ մտքերի նոր տեղատարափով, ամեն օրս նորովի և յուրովի եմ սկսում, չկա օրերիս տրամաբանական կապ, բայց կա զգացածի, ուզածի մշտական շեշտ, որ հրամայում է. ուժերդ մի´ կորցրու, մի´ հուսահատվիր և խաղաղվի´ր: Կգա մի օր՝ ես իմ աշխարհում իմ որոնածի և գտածի միջում կլինեմ, հոգիս խաղաղ կլինի, հաղթանակած: Հավատում եմ…:

ivy
04.10.2015, 17:03
4. Կուրսային աշխատանք No 007

-Պարոն Ավագյան, ախր գիտեմ, կարդացել եմ է: Ուղղակի չեմ հիշում, կարո՞ղ եմ նայել տետրումս: Մի վայրկյան, ավել չի տևի:
-Ո՛չ: Քեզ ասում եմ ալիքային ֆունկցիայի օգնությամբ պիտի ֆիզիկական մեծության միջինա...

Ու արդեն շարունակությունը ոչ լսում էի, ոչ հասկանում: Պատրաստվել էի քննությանը, բայց գիշերը տեսածս երազից հետո ոչ մի կերպ չեմ կարողանում հավաքվել: Արագ ավարտեցի աշխատանքս ու դուրս եկա:

Քայլում էի արդեն դեպի Օպերա: Մուգ ակնոցներն աչքերիս էին, որ կարմրած ու փոս ընկած աչքերս չտեսնեն մարդիկ: Արդեն քանի գիշեր հաճելի մղձավանջներ էի տեսնում: Այս ամենը սկսվել էր մի փոքրիկ խոսացող մետաղադրամի հետ երազում հանդիպելուց. նա պնդում էր, որ մեծանալու է, անընդհատ աշխատելու է իր վրա ու դառնալու է շատ ուժեղ արժեք: Այ այդպես: Դրանից հետո իմ նախկին կոշիկներն էին եկել բողոքում աշխատանքային անմարդկային պայմաններից, պայուսակս էլ դժգոհեց ծանր բեռից, համակարգիչս ընդհանրապես համր էր դարձել: Մի անգամ նույնիսկ գրիչներս հյուր եկան և այդ գիշեր ես մահապատժի դատապարտվեցի՝ գրիչների թրաֆիքինգի համար: Լավ է բանտապահին կաշառեցի ու մի կերպ արթնացա:

Մտամոլոր քայլում էի, երբ հանդիպեցի աղբամանների կույտին: Անցա մարդաշատ փողոցը ու դիմացի մայթով արագ շտապեցի վեր: Շատ արագ էի քայլում. նիստից ուշանում էի: Ախր լավ բան չէ ենթականերին վատ օրինակ ծառայելը:

Ուր որ է կհասնեմ աշխատանքիս վայրը (գրողը տանի, մոռացել եմ աշխատանքիս վայրի անունը): Գլխավոր դարպասների մոտ միշտ շատ լրագրողներ են հավաքվում, դրա համար էլ ետնաբակով գնացի: Բարձրանում եմ այգու աստիճաններով, մտածելով այն կառուցողի տգիտության վրա. վերելակ դնեիր պրծնեիր էլի այ մարդ: Մտա շենք, վերելակ, մի քիչ քայլեցի ու ահա՝ հասնում եմ իմ աշխատասենյակ: Բայց գրողը տանի, ինչո՞ւ այսքան մարդ կա այստեղ:

-Հեյ, պարոնայք անվտանգություններ, տարեք սրանց ստեղից,- բարձր գոռացի, ու մի քանի հաստ վզերով տղաներ մաքրեցին աշխատասենյակիս մուտքը ու ես մտա:

-Տիկնայք և պարոնայք, ԱԺ հերթական քառօրյան շարունակվում է, ելույթի համար խոսափողի մոտ է հրավիրվում Սինյոր Պոմիդորը,- ինձնից անկախ ասեցի ես:

-Պարոն ԱԺ հարգելի նախագահ, սիրելի ընկերներ, պատգամավորներ,- վրա բերեց Սինյոր Պոմիդորը,- մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընտանի կենդանիներին պիտի բերել հարկային դաշտ...

Ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չգիտեմ: Ինձնից ի՞նչ ա ուզում էս տղեն, հիմա ի՞նչ ասեմ: Դե լավ, կարծես ավարտում ա, կենտրոնացի վայ:

-Այսպիսով, առաջարկում եմ սահմանել նոր հարկ տանը ընտանի կենդանիներ պահող մարդկանց համար, - ավարտեց ելույթը Պոմիդորը:

Քանի ոչ մեկ չէր հասկացել իմ ով լինելը փակեցի քառօրյան երկու օրում, ինչպես հին և բարի ժամանակներում՝ պլանը գերակատարելով:

Դուրս եկա շենքից ու ամբողջ ուժով դեպի Արարատն էի վազում, երբ լսեցի մի անուշ, երգեցիկ ձայն.

-Մենք բոլորս անմոռու...կեր, ընկեր, քո հետ եմ, հեյ, հե՛լ կանգնի,- գոռաց հավաքարարը, ու ես արդեն վերջնականապես պոկեցի գլուխս պատի ու սեղանից կազմված «բարձից»: Էլի քնով էի անցել պարապելու ժամանակ, էլի չհասցրեցի պատրաստվել քննությանս:

Հավաքարարը գնաց գրատախտակի մոտ, ու հիմա պատմում է վիշապների մասին: Ինչե՜ր իմացա: Հրաշք բան ա ֆիզիկայի ֆակուլտետում սովորելը, ում ասեմ ինչեր են պատահում ինձ հետ չի հավատա: Ավարտեց, մոտեցավ ինձ ու գլուխս շոյեց.
-Ես բազում ուսանողներ եմ տեսել, բայց դեռ ոչ մեկը քո պես էներգետիկ դաշտ չի ունեցել: Յուրահատուկ ես, քո նախնիները ապրել են վիշապների կողքին, հաց կիսել նրանց հետ, դրանից էլ դու ձեռք ես բերել քո վիշապական ներաշխարհը:

Ահա, այ հիմա ամեն ինչ ընկավ իր տեղը: Ես էլ ասում եմ ինչի՞ց էր, որ մայրիկս ասում էր կրակի կտոր եմ, կամ դասախոսներս ու ուսուցիչներս փախչում էին, երբ գնում էի իրենց հարց տալու: Հավաքարարը դուրս եկավ իմ մտածելու ընթացքում, ես հետևեցի իրեն, որ փորձեմ իմ մասին ավելին ճշտել: Դուրս եկա, իսկ իր հետքն էլ չկար, միայն մոխիր էր գետնին թափված: Փորձեցի հոտ քաշել մոխրից, ու հանկարծ փռշտացի: Բոց դուրս եկավ բերանիցս, ձեռքերս վառվեցին: Արագ վազեցի լվացվելու, ու հայելու մեջ իմ պատկերը տեսնելով չգիտեի ինչ անել. դարձել էի վիշապ, մեջքիս հսկա թևերով:

Դե եթե թևեր ունեմ, ուրեմն պիտի թռչել էլ սովորեմ: Թափահարում եմ, թափահարում, բայց չի ստացվում: Մեկ էլ հանկարծ հավաքարարի ձայնն եմ լսում. մոխրից նոր ծնված Փյունիկ էր, ով իմ պես դեռ չէր կարողանում թռչել:

-Վիշապ, պիտի նախ հոգիդ ճախրի, հետո դու: Հոգիդ ծանր է, քեզ ներքև է քաշում,- ասաց Փյունիկը, ու թռավ:

Լավ, լավ: Հիմա կթռչեմ: Հենց հիմա: Մի քիչ պիտի ձգվեմ, մի քիչ լարվեմ, հետո թուլանամ ու փորձեմ: Դե՜...

Ու մտքով հասա 3-րդ հարկ՝ դեկանատից թղթերս վերցնելու: Հետո մարմինս ինքն իրեն տեղափոխվեց: Հրաշք էր թռիչքը: Արբեցած էի, մոռացա թղթերի մասին, մոռացա տարածության ու ժամանակի մասին, ու թռա անցյալ:

Ահա, հիմա 1991 թվականն է: Ուզում են անկախ հռչակել Հայաստանի Հանրապետությունը: Չէ, չմնամ այստեղ, մի տեսակ ցուրտ ա, գնամ ավելի հետ՝ Նժդեհի ու Անդրանիկի ժամանակներ:

Ուզում էի թևերս թափահարել, մեկ էլ աջ թևս պոկվեց, ընկավ: Հետո մյուսը, հետո մաշկս սկսվեց պլոկվել: Մոռացել էի, որ վիշապազգիները իրենց կաշին փոխում են:

Դեպրեսված նստած էի այգում: Կյանքիս մեջ մի լավ բան էր եղել, վերջապես յուրօրինակ էի, էն էլ ստիպված եմ երկու շաբաթ սպասել, որ նոր թևերս սկսեն աճել:

Կողքովս մի կիթառով աղջիկ վազելով անցավ: Հետևից երեք կիսադիակ էին ընկել, ուզում էին բռնել: Ինձ չկորցրեցի, հանեցի թուրս, ընկա հետևներից: Հիմա հո չէի կռվում հետները, բայց անտերները անմահ էին:

Երեք օր կռվեցի, չորրորդ օրը երեքն էլ չորացան, տարա Հայաստանի Պատմության Թանգարան հանձնեցի, որպես քյարթազգիների վերջին ներկայացուցիչ: Այդ աղջիկն էլ կողքս կանգնած էր, “Tears in Heaven” էր երգում: Միանգամից սիրահարվեցի ու չանցած մի օր սիրո խոստովանություն արեցի: Այդպես դարձանք ընկերներ:

Երկու օր անցել էր համալսարանի պատահարից, երբ կրկին գնացի համալսարան: Պիտի կուրսայինս հանձնեի: Մոտեցավ պահակը ու վրաս գոռում է.

-Դո՞ւ չէիր, որ մի քանի օր առաջ վառեցիր համալսարանի առաջին հարկը: Պիտի վերանորոգես: Ամառը քեզ սպասում ենք մեր...Այ տղա, ի՞նչ ես քնով ընկել, ամառը պիտի գաս մեր լաբորատորիա աշխատելու: Միայն թե էլ քնել չկա աշխատելու ժամին,- ժպտալով ասեց ղեկավարս:

Ախ, վերջապես, ախր շատ երկար էի սպասում այս առաջարկին:

-Վարդան, կարդացե՞լ ես սպեկտրաժամանակային արտապատկերումը,- ասաց ղեկավարս:

-Փորձով եմ ստուգել, ամեն օր արտապատկերվում եմ՝ մեկ վիշապ եմ դառնում, մեկ ԱԺ նախագահ...

ivy
04.10.2015, 17:07
5. Ազատամարտը շարունակվում է

Ուշ երեկո էր, աշնանային գիշեր: Մարությանների տան լույսը չէր վառվում, բոլորն էին պառկել, բայց ոչ մեկի քունը չէր տանում: Ախր ինչպես քնեին, անհանգիստ էին, չէ որ հենց այսօր իրենց տան ճրագ, երեք քույրերի միակ եղբորը՝ Նորայրին էին ռազմի դաշտ ուղարկել:
Գիշերը չէր լուսանում, կարծես լուսինը չէր ուզում հեռանալ:
Առավոտյան Նորայրի հայրը բոլորից շուտ վեր կացավ, հագավ հողաթափերը եւ դուրս եկավ պատշգամբ: Երբ վառեց ծխախոտը, եւ երբ նայեց արեւին, կարծես արեւի փոխարեն Նորայրը ժպտաց:

Ծնողները եւ քույրերը գիտեին , որ պատերազմ է, եւ ազերին գնդակոծում է սահմանամերձ գյուղերը, բայց նաեւ գիտեին , որ հայ ազգի համար քաջ զինվոր են մեծացրել , վստահ էին, որ Նորայրը ՝ իրենց հպարտությունը, ընտանիքի անդամներից եւ ոչ մեկին գլխիկոր չի թողնի:
Անցնում էին ամիսները, որոնք կարծես տարիներ էին թվում , եւ ամեն ամսվա 19-ին Նորայրը նամակ էր գրում , իսկ ծնողները նույն օրն էին պատասխանում:
Նորայրը քաջ էր ու անվախ, միջին հասակ ուներ ու կանաչ աչքեր, ասում էին որ շատ նման էր մորը, նաեւ ասում էին, որ մայրիկից ազնվությունն էր ժառանգել, իսկ հայրիկից՝ քաջությունը:

Անցնում էին ամիսները, եւ կարծես հանդիպման պահը մոտ էր թվում Նորայրին, իսկ երբ տանից մի լավ լուր էր ստանում , տոն էր դառնում օրը, կարծես ամբողջ բնությունը լսում էր այդ լուրը, իսկ ինչպես պատմում են ընկերները , շատ մոտ էր բնության հետ: Նստում էր ծառի տակ ու տերեւները թափվում էին այն նամակ վրա, որը գրում էր քույրերին, հորդորում հպարտ լինել , քանզի եղբայրը հայոց բանակի զինվոր է... Եւ այդպես ամեն ամսվա 19-ին: Իսկ այդ ամսաթիվը, այդ հասարակ թիվը կարծես ոչինչ չէր նշանակում, բայց...

Նորայրը կյանքի ու մահու կռիվ էր տալիս, զենքը ձեռքից երբեք վայր չէր դնում , եւ բոլորին վստահեցնում էր, որ հաղթանակը մոտ է...

Իսկ երբ արդեն ուշ էր, եւ կարծես սահմանը հանգիստ էր Նորայրի բոլոր ընկերները քնել էին եւ երազում սիրած աղջկան էին տեսնում, Նորայրը չէր քնում ու գրի էր առնում Արցախյան պատերազմի մանրամասները. «Վերջին շաբաթվա ընթացքում Մարտակերտի ճակատում ռազմական փոփոխություններ չեն արձանագրվել...»

Թշնամին շարունակում էր ձեռքում պահել Վաղուհաս-Վերին Հոռաթաղ-Չըլդրան գիծը: Իսկ Վանքի ձորակում հարաբերական հանգիստ էր:

Նորայրը քնում ու արթնանում էր զենքի ու գրչի ընկերակցությամբ: Ընկերներին սիրում էր ասել.« Հայրենասիրությունը կեցվածք չէ, եւ ոչ էլ մոդայիկ հագուստ, որ ցանկացած պահի զգեստափոխվենք»:
Լուսաբացին ճանապարհ ընկան , վերջապես հասան անտառի փեշին: Թշնամին արդեն տիրացել էր բարձունքի գյուղին եւ հրետանին ուղիղ նշանառությամբ խփում էր ճանապարհին: Նորայրն ու իր ընկերները շտապում էին, առջեւում երկար ու անհանգրվան ճանապարհ էր:
Բարձունքի գյուղում այդպես էլ չվառվեցին լույսերը: Ավելի հաճախակի էին հրե լեզվակներ երեւում:

Թշնամին բացահայտ գործողությունների չէր դիմում, օձի պես խայթում էր ու ետ քաշվում, իսկ գյուղը կատաղությունից կրճտացնում էր ատամները:
Երբ մթնեց, Նորայրը իր զինակից ընկերների հետ գյուղի մատույցներում էր: Դիրքապահ տղաները եղբոր նման դիմավորեցին նրանց ու գրկեցին, ուժ առան նրանցից: Հավատում էին, որ կկարողանան գյուղը պահել:
Բոլորն էլ զինավառ, բոլորն էլ հանգիստ, կիրթ ու վայելուչ , իմաստուն աչքերով տղաներ էին...
Վերին Շենի համար մարտեր էին մղվում, ժամանակը քիչ էր, շտապում էին... Նորայրը ծոցատետրում գրեց. «Ամեն ինչ լավ կլինի, մի օր էլ այս փողոցում հարսանիք կլինի»:

Հունվարի 17-ից մոր սիրտն անհանգիստ էր... Երկինքը մռայլ էր, արեւը դուրս չէր գալիս: Քույրերը չէին հասկանում մոր տագնապը, իսկ հայրը լուռ էր ու ծխում էր անվերջ...
Պատերազմի դաշտից եկող լուրերը տագնապալի էին:
Նորայրը օրագրում գրեց. «Վանքի ուղղությամբ թշնամին մեծ ուժեր է կուտակում եւ փորձում առաջ անցնել ու ճեղքել պաշտպանությունը : Մեծ դժվարությամբ հաջողվում է կանգնեցնել թշմամուն...»:
Նորայրը չհասցրեց ավարտել միտքը:
«Ի զեն»,- գոչեց հրամանատարը: Նորայրը ընկերների հետ նետվեց առաջ:
Մարտը ծանր էր , բայց թշնամին ստիպված եղավ այս անգամ էլ նահանջել, ավաղ մարտը վերջինն էր Նորայրի համար...

Հունվարի 19-ին հերթական նամակի փոխարեն տեղ հասավ Նորայրի հերոսացումի լուրը...
Իսկ 2003 թ. հունվարի 19-ին, զոհվելուց ճիշտ 10 տարի անց, Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որտեղ սովորում էր Նորայրը, բացվեց ՆՈՐԱՅՐ ՄԱՐՈՒԹՅԱՆ լսարանը:

Հ.Գ.

Իրենց կռվով նրանք հաստատում էին իրենց ցեղի, իրենց հողի ու ջրի, իրենց բարձրագնա լինելիությունը: Նրանց փառքը կապրի այնքան , ինչքան կճախրի հայոց արծիվը: Իսկ հայոց Արծիվը նոր է գերությունից դուրս եկել երկնակամար...
Մեր նահատակ տղաներ, այս ինչպես է Ձեզ համար մորմոքում իմ սիրտը...

Հիմա էլ անցնում են օրերը, կգա տարին, կծնվի դարը: Դարերն անգամ անզոր կլինեն խամրելու Ձեր անունները: Երգ կգրվի Ձեր մասին ու կհնչի որպես աղոթք: Վեպ կգրվի , որտեղ կհավերժեն Ձեր անուները: Նոր ծնվող մանուկները կկոչվեն Ձեր անուններով ու կշարունակվեք, որպես հավերժի ճամփորդներ: Ժողովուրդը չի մոռանա իր երակներից սնունդ առած զավակներին:
Արիացի՛ր , ֆիդայու մայր, վշտից բեկված մեծ ու ազնիվ մայր: Նահատակված զավակը քոնը չէ սոսկ: Նա ժողովրդինն է , ազգինը, գալիքինը, պատմությանը...

Հիշենք մեր զոհերին, բայց չվհատվենք: Հաշվենք մեր կորուստները, բայց չհուսալքվենք: Գլուխ խոնարհենք մեր նահատակների սուրբ հիշատակի առաջ եւ սեղմենք մեր ատամներն ու բռունցքները:
Հայոց ազատամարտը շարունակվում է:

ivy
04.10.2015, 17:10
6. Կարոտ

Վաղ առավոտ էր: Հակոբը, ինչպես միշտ, արթնացավ աքաղաղի կանչից: Քրտնել էր, շատ էր տանջվել իր երազներում: Վեր կացավ սերունդներ տեսած մահճակալից, որի ճռռոցից թվում էր, թե ամբողջ գյուղն է զարթնում, նստեց, վառեց ծխախոտը և դողացող ձեռքերով սկսեց ծխել:
Շատ բան ուներ մտածելու: Մի կողմից ընտանեկան ամենօրյա հոգսն էր, որը կարծես ձուլվել էր նրա հետ, մյուս կողմից որդիները, որոնք խիզախաբար պաշտպանում էին երկրի սահմանները:

Միսակը կրտսերն էր: Նա նոր էր դարձել տասնութ տարեկան: Ճանապարհելիս Հակոբի տանջված, մաշված սրտից կարծես մի մեծ կտոր պոկվեց:
Նա գիտեր, որ ժամանակները վատն էին: Բայց ինչ աներ, հայրենիքի կանչն ավելի ուժեղ էր:
Վահագը՝ ավագ որդին, ավելի կազմակերպված էր: Նա իր հոր հետ ապրելու դեմ պայքարի հոգսերը հավասար վերցրել էր իր ուսերին:
Երկու եղբայրների տարբերությունը մեկ տարի էր: Երկուսն էլ այդ օջախի ճրագն էին:

Մայրը՝ Լուսինեն, ով արդեն հասցրել էր մտածմունքներից մի քանի ամսում մի քանի տարով ծերանալ, ամենուրեք հպարտությամբ էր քայլում: Երկու որդի ուներ ազգը պաշտպանող: Բայց այդ հպարտության մեջ այնքան թախիծ ու կարոտ կար: Մայրական սիրտը կտոր-կտոր էր լինում ցավից: Բայց ավաղ, այդ կտորները միացնել ի զորու էին միայն որդիները, որոնք չկային, կողքին չէին:
Հակոբը վերջացրեց ծխելը: Մի հայացք էլ հառելով որդիների նկարին, որոնք կարծես անհոգ մանկական ժպիտով նայում էին հոր աչքերին: Հուզվեց, բայց ուժերը հավաքելով, կոկորդում խեղդելով արցունքները՝ վեր կացավ և դուրս եկավ տնից: Տնից, որտեղ մի քանի ամիս առաջ խինդ, ծիծաղ և ուրախություն կար:

Դուրս եկավ, նայեց կնոջը, որը նույնն էր զգում, ինչ նա: Նրանք երկուսով լուռ էին: Թվում էր, թե չէին խոսում, կռված էին իրար հետ: Բայց երկուսն էլ վախենում էին խոսել, որպեսզի ցույց չտային իրենց մեջ եղած թախիծը:
Հակոբը հագավ իր հնամաշ կոշիկները և դանդաղ քայլերով մտավ այգի: Մոտեցավ որդիների տնկած ծառերին և սկսեց ցածր զրուցել նրանց հետ, որպեսզի Լուսինեն չլսի, չտխրի:

Այնպես էր խոսում, կարծես իր առջև կանգնած էին որդիները: Ծառերը լուռ լսում էին տխուր հոր խոսքերը, բայց ափսոս, չէին կարողանում պատասխանել: Քամին մեղմ շարժում էր ճյուղերը և ստեղծվում էր տպավորություն, որ նրանք պատասխանում էին Հակոբի մենախոսությանը: Արևն էլ մեկ ամպերի տակ էր մտնում, մեկ դուրս գալիս՝ աչքով անելով նրան: Հակոբի բառերը աղոթքի էին նման. ամեն տառ, ամեն վանկ ուղղված էր Աստծուն:
Լուսինեն մեծ խնամքով էր պահում որդիների նամակները, որոնք լույս էին տալիս այդքան ճնշող մթության մեջ: Ամեն երեկո նա խնամքով հանում էր պահված նամակները և կարդում Հակոբի համար: Այդ նամակում գրված բառերը հոր համար մեղեդի էր թվում՝ Տերունական աղոթք:

Զրույցը ավարտելուց հետո նա եկավ, նստեց սեղանի մոտ: Մայրը ձու էր խաշել, հաց թխել: Մի կտոր պոկեց կնոջ մաշված, բայց այդքան սուրբ ձեռքերով թխած հացից և կերավ:
Ծամում էր, բայց չէր կարողանում կուլ տալ: Թվում էր, թե այդ փոքրիկ հացի կտորը ժայռաբեկոր լիներ: Մտածում էր, թե արդյո՞ք որդիները սոված ու ծարավ չէին: Ի՞նչ աներ խեղճ հայրը, ախր շատ հեռու էին որդիները:
Լուսինեն նստած նայում էր ամուսնուն: Նա հայացքով փորձում էր ուժ տալ նրան: Ուզում էր հույս ներշնչել, որ որդիները ողջ և առողջ կվերադառնան:
Նույնիսկ բակի շունը չէր հաչում: Նա զգում էր այդ թախծոտ լռությունը և չէր համարձակվում խանգարել այն: Սեղանի կողքին նստած մեկ նայում էր Հակոբին, մեկ Լուսինեին և ուզում էր մխիթարանքի խոսքեր ասել, բայց չէր կարողանում:

Վաղուց չունեին նրանք որդիներից լուր: Թվում էր, թե ժամանակը կանգ էր առել: Վահագին քիչ էր մնացել, որ զորացրվեր:
Ամեն անգամ սրտի տրոփյունով նրանք նամակի էին սպասում, բայց նամակ չկար ու չկար:
Անցավ ևս մեկ ամիս: Դրսում գեղեցիկ աշուն էր: Գույնզգույն մրգերը կախվել էր ծառերից, կարծես տոն լիներ: Սովորականի նման նրանք զբաղված էին իրենց առօրյա գործերով: Հանկարծ շունը սկսեց տարօրինակ հաչալ և ուրախ թռչկոտել: Սկզբում չէին հասկանում, թե ինչու, բայց և շեմին տեսնելով զինվորական համազգեստով Վահագին՝ իսկույն հասկացան: Մի պահ թվում էր, թե երազ էր, շատ երկար սպասված երազ: Հակոբի ծնկները չէին ենթարկվում իրեն: Նա քարացել էր և նույնիսկ չէր կարողանում խոսել:

Լուսինեն վազեց դեպի որդին և գրկեց նրան: Նրանց մի մասը, մի ճրագը եկավ: Հակոբի աչքերից թափվում էին արցունքները: Նա կարծես բաց թողեց իրեն այդքան խեղդող թախիծի մի մասը: Վազեց դեպի որդին: Մայրը այնպես ամուր էր գրկել՝ վախենալով կորցնել այդքան սպասված երազը: Հակոբը փարվեց որդուն: Երկար ժամանակ նրանք մնացին կանգնած: Վահագը զգաց այն կարոտի արժեքը, որը կար ծնողների մեջ: Մեղմիկ քամին փչում էր, շարժում ծառերը՝ ստեղծելով տպավորություն, թե ծափահարում էին հայ քաջ զինվորին: Նորից շունչ առավ Ղազարյանների օջախը: Որդին պատմում էր իր ծառայությունից: Մայրը և հայրը լուռ նայում էին որդուն, բայց չէին լսում: Նրանք նույնիսկ վախենում էին հայացքը թեքել նրանից:
Վահագը ագահաբար կուլ էր տալիս հայրական օջախի համով ուտելիքը: Նա կարոտել էր ամեն ծառի, քարի: Նա նույնպես լուր չուներ իր կրտսեր եղբորից:

Հակոբը դեռ ուշքի չէր գալիս: Այդքան իրեն տանջող լարվածության մի մասը դուրս էր եկել միջից: Ուրախություն կար նրա աչքերում, մի շատ սպասված ուրախություն: Գառ էր մորթելու, մատաղ էր խոսք տվել Աստծուն: Հարևանները մեկիկ-մեկիկ գալիս էին և աչքալուսանք տալիս նրանց: Ուրախությունը ամբողջ գյուղինն էր: Նույնիսկ գյուղի ջահել աղջիկները գալիս, հեռվից նայում էին թիկնեղ, մանկական կազմվածքը կորցրած Վահագին: Շատ էր փոխվել նա: Դարձել էր ամրակազմ, ուժեղ մի երիտասարդ:
Հոր հետ գրկախառնված՝ նրանք մտան այգի: Նույնիսկ ծառերն էին ուրախացել Վահագի գալուստով՝ խոնարհելով իրենց գլուխները, հյուրասիրում էին նրան իրենց բարիքները:

Հակոբը այնպիսի ուրախությամբ էր որդուն պատմում այգու մասին, կարծես նա հյուր էր այդ տանը: Խեղճ հայրը խելագառվել էր: Վահագը հասկանում էր ամեն բառ, ամեն նախադասություն և ժպտալով լսում էր հորը: Նա նկատում էր, թե ինչքան էին հալումաշ եղել ծնողները: Հիմա նրանք երեքով գիտեին, որ կգա մի օր, շունը անհանգիստ կհաչա, ծառերը կծափահարեն և նույն ձևով շեմին կանգնած կլինի նրանց օջախի հաջորդ ճրագը՝ Միսակը:

ivy
04.10.2015, 17:14
7. Ճերմակ վարդեր

Գարուն… 20-րդ դար… 27-ամյա Հունանը Սովետական Միությունում երիտասարդությունն էր վայելում իր սիրելիի`Աննայի հետ: Նրանք զբոսնում էին այգում, հիանում գարնանաբեր թռչուններով, իրար սեր խոստովանում և խոստանում, որ հավետ վայելելու են միմյանց ներկայությունը: Նրանք սիրում էին ծաղիկների թերթեր հաշվել, ամեն հանդիպմանը Հունանն Աննային սպիտակ վարդ էր նվիրում, քանզի Աննան խենթանում էր սպիտակ վարդերի համար…

Հունանը կիրթ և հայրենասեր օջախի ժարանգ էր: Ի ծնե իր մեջ սերմանված էր սիրել հայրենիքը, ինչպիսին էլ, որ նա լինի… Նրա մայրը սովորեցրել էր սիրել ընտանիքը, ընկերներին, սիրելիին և հայրենիքը: Կապուտաչյա և բարձրահասակ երիտասարդ էր, ով սիրում էր մարդկանց ժպիտները և ականատես լինել երջանկությանը: Եվ իհարկե նա հայ էր… Մեծատառով հայ…
Իսկ Աննան գեղեցկադեմ և նրբակազմ աղջնակ էր, ծնված Սովետական Միության մի հեռավոր գյուղում` հասարակ քարտաշի ընտանիքում: Մեծացել է`հասկանալով կյանքի բոլոր խրատները, հաղթահարել բոլոր դժվարությունները:
Սիրահարներն քնում և արթնանում էին` մտածելով միմյանց մասին, մտովի կերտում էին իրենց ռոմանտիկ ապագան, սակայն…Սակայն վրա հասավ 1941 թվականը, երբ ֆաշիստական Գերմանիան` խախտելով 1939թ. Կնքված միմյանց վրա չհարձակ-վելու մասին պայմանագիրը, պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ:

Հունանը` որպես հայրենասիրական ոգով առաջնորդվող հայրենիքի զավակ, կա- մավոր զորակոչվեց ռազմի դաշտ…
Աննան դժվարությամբ համակերպվեց այդ փաստին` քաջ գիտկացելով, որ հայրե-նիքն էլ է նույնպես Հունանի սերը…
Հրաժեշտի ժամանակ Հունանն Աննային նվիրեց յոթ սպիտակ վարդ, իսկ Աննան իր լուսանկարը և ասաց. «Սիրտս, այս նկարը դաշտերը տար, թող այն քեզ ազատ պահի փորձանքից…»: Այդ խոսքերին, հրաժեշտին և վերջին համբույրին ականատես եղան վարդերը և լուռ օրորվեցին…

Տղան գնաց` աղջկան թողնելով այն հույս ու հավատով, որ վերադառնալու է… Տղան գնաց` ինքն էլ վստահ լինելով, որ կվերադառնա… Տղայի ընտանիքը լացով, սակայն մեծ հպարտությամբ էր ճանապարհում որդուն, քանի որ քաջ գիտակցում էին, որ իրենց որդին ազգին արժանի զավակ է մեծացել և անգամ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, քանզի կարևոր է, երբ մարդ պատրաստ է լինում ապրել հայրենիքի համար, սակայն էլ ավելի կարևոր է և գովասանքի արժանի, երբ մարդ պատրաստ է զոհ գնալ հայրենիքի համար…

Տղան զորակոչվում է ռազմի դաշտ, իսկ աղջիկն ամեն առավոտ զմայլվում էր վարդերի բույրով, հիշում տղային, կարոտում, հուզիչ և ռոմանտիկ նամակներ ուղարկում, թաց աչքերով և կարոտագին սրտով ընթերցում սիրելիից ստացված նամակները` ապրելով այն հույսով, որ տղան վաղ թե ուշ ողջ և առողջ վերադառնալու է ռազմաճակատից:

Տղան ապրում էր սերը սրտում և քաջ գիտակցում, որ իր վերադարձի խոստումն այդպես էլ ավարտին չի հասնի, քանի որ պատերազմական իրավիճակն արդեն սրվում էր, իսկ իրենց սերն` էլ ավելի խորանում…Տղան աղջկա կարոտն առնում էր լուսանկարից, իսկ աղջիկը` վարդի թերթերից… Ծաղիկների թերթերում էր աղջիկը որոնում տղայի հայացքը, քանզի այդ թերթերով էին ներշնչված տղայի ամեն համբույրը, նրանք էին ունկնդիր եղել սիրահարների հառաչներին… Ամեն երեկո աղջիկը վարդի թերթերը ձեռքում մեղմաձայն աղոթում էր տղայի վերադարձի համար, աղոթելիս ակամայից թերթերն այնպես էին խշշում, կարծես նրանք էին աղոթում ու լալիս, կարծես թերթերն էին Աստծուն դիմում իրենց սիրելիի վերադարձի համար, կարծես նրանք էին տառապում այդ կարոտից, սակայն ինչո՞ւ ոչ, չէ՞ որ նրանք են ականատես եղել հրաժեշտի:

Տղան պակաս չէր տանջվում, սակայն գիտեր, որ հայրենիքն էլ է նույնպես իր սերը և պետք է, թեկուզ կյանքի գնով, բայց պահել և պաշտպանել: Տղան վերցնում է աղջկա լուսանկարը և թողնում ամակագրություն. «Այս աղջկա համար, հայրենիքի համար արժի, որ մարդ կռվի և մահանա…Սիրում եմ ձեզ…», դնում գրպանը և թաց աչքերով պառկում քնելու…

Պատերազմական իրավիճակը գնալով սրվում էր, ռազմի դաշտում տղաներն էլ ավելի էին մտերմանում, երեկոները հավաքվում էին խարույկի շուրջ, լացակումած և թախծոտ աչքերը սևեռում դեպի իրենց հարազատ իրերը և ջերմ զրույցի բռնվում… Հունանը լուսանկարը պահում էր ծոցագրպանում, որպեսզի մոտ լինի սրտին և զգա նրա բաբախյունը… Իսկ այդ ընթացքում աղջիկն այցելում էր այգի, իրենց այգին` սիրո պուրակը` ձեռքերում վարդի թերթերը:Սրտում կարոտ էր, անիծված կարոտ, որն անգամ թույլ չեր տալիս արցունքներին հոսել աչքերից և թեթևացնել սրտի, հոգու ցավը: Նա համակերպվել էր տղայի որոշման հետ, չէ՞ որ հայրենիքն էլ է նույնպես իր սերը:
Տղայի ծնողները տխուր էին և կարոտում էին զավակին, սակայն հպարտ և այն զգացումով, որ կարողացել են արդարեցնել իրենց ուսերին դրված ծնողական ճիշտ դաստիարակության առաքելությունը:

1943թ. … Աշնան սկիզբ… Զինվորներին հրամայվեց անցնել հակառակորդի տարածքով անցնող կամրջակը և ապաստանել գետի մյուս ափին: Զինվորների մեջ էր նաև Հունանը, ով մեկ վայրկյան անգամ չէր վարանում կատարել հրամանը: Տղաները ճանապարհ ընկան` վստահ լինելով, որ հետ են վերադառնալու… Քայլեցին նրանք յոթ օր շարունակ, վերջապես յոթ օր անց վաղ առավոտյան նրանք հասան կամրջակին: Արևոտ եղանակ էր, գետը վարար քչքչում էր, հասան նրանք կամրջակին և նկատեցին ֆաշիստական նշանով ռազմական մեքենան, որի վրա հրանոթ էր ամրացված… Խուճապի մեջ ընկան երիտասարդ զինվորները, սակայն… Սակայն պետք էր կողմնորոշվել և ճիշտ քայլ ձեռնարկել: Հունանը անորոշությունից նյարդային շարժումներ էր անում, և հանկարծ միտքը եկավ ծնողների ասածները, նա դեն նետեց զենքը և ասաց. «Երբ ինձ տեսնեք կամրջի կենտրոնում, արագ կանցնեք կամուրջը»…

Տղաները վախեցան, սակայն համաձայնվեցին, քանի որ գիտեին իրենց միջից Հունանն ուներ ճկուն միտք… Հունանը վազեց և կանգնեց կամրջակի մեջտե-ղում, հրանոթը հարվածեց տղային, և նա ընկավ` ծոցում մի լուռ լուսանկար… Հոսեց արյունը` ներկելով մայր հողը` ծոցում մի լուռ լուսանկար, էլ չզգաց լուսանկարը տղայի սրտի բաբախյունը… Սկսեց անձրև տեղալ, շաղաղվել:
Տղայի հերոսական մահվան լուրը հասավ նրա սիրած աղջկան և ընտանիքին,վերք թողնելով նրանց սրտին…
Անտառում թաղման ժամանակ տղայի ծոցագրպանում զինվորները գտան լուսանկարը…

Աշուն… Սիրո պուրակ… Մի հուսահատ աղջնակ` ձեռքում վարդի թերթերը: Աղջիկը լալիս էր, ողբաձայն լալիս, ավաղ տղային ետ բերելն անհնարին էր: Քամուց օրորվում էին այգու ծաղիկները, կարծես նրանք էլ էին լալիս…
Աղջկան մոտեցավ մի զինվոր, տվեց լուսանկարը և լռաձայն հեռացավ… Աղջիկը սկսեց լսել լռության ձայնը և էլ ավելի սկսեց լացել, լալիս էր, սիրո և կարոտի արցունքներ էին թափվում աչքերից, իսկ պատճառը` զուտ երկու նախադասություն էր. «Այս աղջկա համար, հայրենիքի համար արժի, որ մարդ կռվի ու մահանա… Սիրում եմ ձեզ…»:

ivy
04.10.2015, 17:31
8. Վերջին նամակը

Ամեն բան ավարտվում է տրամաբանական ավարտով ու սկսվում ոչ այնքան տրամաբանական սկզբով, մենք չգիտենք թե որտեղից է սկիզբ առել ամեն բան, ցանկացած բան, որ կատարվում է մեզ հետ, մենք գիտենք միայն այն ինչ հիշում ենք, սակայն իրական սկիզբ կարող է համարվել միայն այն ինչն անհնար է մտաբերել: Այն կատարյալ սկիզբը, որ տեղավորվում էր իմ հիշողության սահմաններում և որը կատարելապես կարող էր ինձ համար սկիզբ համարվել սկսվեց մի օր, որն իր բոլոր հատկանիշնորով նման էր մնացյալ օրերին, այնքան նման որ անհնար էր ինձ համար պատկերացնել դրա և մյուս օրերի տարբերությունը, սակայն շուտով տարբերությունը դարձավ ակնհայտ, հենց այդ տարբերությունն էր, որ ինձ դարձրեց այլ մարդ, որն ինձ թույլ տվեց նկարել մի ապագա, որը սակայն նկարում էի ուրիշի ներկերով ու ինձ համար պատկերում էի ուրիշի ապագան:

Ես կարողացա խաբել միայն իքնս ինձ, բայց ուրիշներին ոչ, քանի որ այս կյանքում ամենադյուրին բանը ինքդ քեզ խաբելն է, բայց շրջապատին որն ամեն կերպ փորձում է նայել իրականությանը բաց աչքերով, նույնիսկ այն ժամանակ, երբ իրականություն գոյություն ունենալ չի կարող, անհնարին է, բայց չէ որ մարդկանց դուր է գալիս վազել անհնարինի հետևից չէ, որ այն ինչն անհնարին է մյուսների համար էգոիստական բոլոր բնազդներով պիտի իրականանա հենց քո համար, բայց ինչպես հասկանալ իրականնալիի ու անիրականի մեջ գոյություն ունեցող սահմանը, ով է որոշում ում համար ինչն է իրականնալի կամ ոչ: Քանզի ոչ ոք չվորոշեց թե ինչն էր անիրական ինձ համար ես որոշեցի, որ իրական կդարձնեմ այն ամենն ինչ կանցնի իմ ցնորված մտքով, հենց այս կերպ սկսվեց իմ խաբեությունը ինքս իմ հանդեպ , հենց այս կերպ ես վերցրեցի ուրիշի ներկերն ինձ համար ապագա նկարելու պատրանքով: Իմ ամբողջ պատմության ընթացքում դու կլինես լուռ և որևիցե երկխոսություն չի լինի հենց այնպես ինչպես եղավ իրականում, չնայած որ իմ պատկերացումներում դու միշտ խոսում էիր , խոսում էիր երկար ու հստակ, կազմում էիր պարզ ու գեղեցիկ այնպիսի նախադասություններ, որոնց ես սիրահարվում էի, սակայն որոնք բնավել քոնը չէին այլ իմ հորինվացքները, որոնց ես այնքան էի իրականության շունչ հաղորդում, որ անհնար էր դառնում տարբերակելը դրանք իրականությունից ու դրանց չհավատալը:

Իմ սովորական դպրոցական օրերից մեկն էր, երբ քեզ տեսա իսկ թե ինչ եղավ քեզ տեսնելուց հետո բարդ է բացատրելը , որովհետև մարդկային լեզուն չի կարող գտնել այնպիսի բառեր որոնք կբնութագրեն այդ պահը, գերբնական էր երևի, գերբնական ինձ համար, սակայն քեզ համար երեկվանից ու դրան նախորդող ու հաջորդող օրերից էլ ավելի բնական:

Այդ պահից ի վեր ես ամեն անկյունում փնտրում էի ոչ թե քեզ, որ ևս մեկ անգամ տեսնեմ. այլ մի որևիցե հայելի որ տեսնեի ինձ, հասկանալու համար արդյոք դու կկարողանաիր սիրել ինձ ճիշտ նույնքան որքան որ ես քեզ, ապարդյուն իմ բոլոր փորձերից հետո ես ավելի ու ավելի էի ցնորվում, որովհետև հասկանում էի, որ ոչ միայն ես այլև մարդկային որևէ արարած չէր կարող արժանանալ քո սիրուն և ոչ թե նրա համար, որ դու բնության կատարյալ հրաշք էիր այլ նրա համար, որ ես էի քեզ ընդունում որպես բնության կատարյալ հրաշք, քեզ տեսնում էի այդպիսին ամբող աշխարհում գոյություն ունեցող միլիարդավոր մարդկանցից միայն ես, սակայն դու այդ նույն աշխարհում գոյություն ունեցող միլիարդավոր մարդկանցից մեկն էիր ով ինձ ընդունում ու տեսնում էր ոչ միայն այնպիսին ինչպիսին որ ես կայի այլ երևի ավելի գառշելի: Հենց այդպիսի անհավասար պայմաններում որտեղ տեղավորվում էին իմ ահռելի զգացմունքներն ու քո անտարբերությունը, որտեղ ես գտելի իմ անհավանական աշխարհի բոլոր հավանական կողմերը, որտեղ տեղ էր գտել իմ հեքիաթը , այն հեքիաթը որտեղ հերոսների խիստ պակաս կար, քանի որ այնտեղ միայն ես ու դու էինք, իսկ երբեմն էլ միայն դու, որտեղ բոլոր դերերը բաշխված էին այնքան սխալ և մենք խաղում էինք այնքան աննկատ, որ ես չէի հասցնում նկատել, որ այդ դերերը իսկապես սխալ էին սակայն շարունակում էի խաղալ , որովհետև ամենասարսափելի բանն է հասկանալ որ ապրում ես ուրիշի փոխարեն, խաղում ես ուրիշի դերը, իսկապես հասկանալ ու դադրեցնել խաղը բարդ է:

Միանշանակ հասկանալով դժբախտության իմ չափաբաժինը շարունակում էի սիրել այդ չափաբաժինը շարունակ ավելի մեծացնելով ինձ համար և ես բնավ էլ չէի ցանկանում ինձ համար կերտել տառապող աղջկա կերպարն այլ ուղղակի չէի ցանկանում հանձնվել, իմ երազանքները կնեղանային ինձանից, իսկ ես պաշտում էի նրանց, ես չէի ցանկանում նեղացնել այս աշխարհում ոչ ոքի և ոչնչի, մինչդեռ աշխարհը ջանք չէր խնայում ինձ նեղացնելու հարցում, ամեն անգամ քեզ տեսնելիս, ուրիշի կողքով քայլելիս, ժպիտդ, շարժուձևդ տեսնելիս ու հեռավորությունըմեր միջև զգալիս կյանքը ինձ ավելի ու ավելի էր նեղացնում և այդպես տարիներ շարունակ, ես չէի խռովում սակ այն, թեև կարծելով որ անարդար է, բայց առհասարակ պետք չէ կարծել, որ այս կյանքն անարդար է, ուղղակի երբ արդարությունը սկսում է խոսել մենք արդեն խլացած ենք լինում արդարություն աղաղակող բարձր ճիչերից:

Ժամանակը չզլացավ իր արագ քայլերը վերածել վազքի ու աննկատորեն առաջ անցնել՝ թողնելով իմ մեջ կասկած, կասկած այն երևույթի հանդեպ, որը կոչվում է կյանք ու այդ կյանքում գլխավոր դեր խաղացող սիրո հանդեպ, ես լցվեցի մեծ կասկածով արդյոք այն ամենն ինչ ես տեսնում եմ, ինչ զգում եմ կատարվում է, արդյոք գերբնական երևակայությունն է որևիցէ խենթի ով ջանք չի խնայել իր երևակայության մեջ տեղավորել այսքան դաժան պատկերներ, այսքան անհասկանալի ու անբացատրելի երևույթներ, որոնք կատարվեցին ինձ հետ այս մի քանի տարիների ընթացքում ու դեռ շարունակում են կատարվել ու ես աղոթում եմ միայն մի բանի համար որ իսկույն մեռնի այն խելագարի երևակայությունը, ով երևակայում է իմ կյանքը: Իսկ եթե սա ուղղակի իմ երևակայությունն է ու ուրիշին մեղադրել պետք չէ, իսկապես սա հենց իմ ցնորքն է, իմ խելագարությունը սա իմ սերն է որը կրկնապատիկն է հանդեպ աշխարհի չափսերի դրա համար աշխարհը անընդհատ սեղմվում է ու նեղություն կրելով վռնդում է ինձ, ես կգնամ, կտեղափոխվեմ մեկ այլ մոլորակ որի չափսերը կհերիքեն որ տեղավորվենք ես ու իմ սերը ես կգնամ այս աշխարհից:

ivy
04.10.2015, 17:34
9. Թունել

…Տասնվեցերորդ հարկի բաց պատշգամբից երևում է Նարեի անտարբեր դեմքը: Փակվել է սենյակում, իբր՝ տեսեք-տեսեք՝ ես էլ մենակ լինել գիտեմ, և ոչինչ չի անում: Մեկը լինի, հարցնի՝ դուռդ ո՞ւմ առաջ ես փակել, և կամ ո՞ւմ է պետք մենակ ապրելդ, եթե ինքդ քեզ հետ խաղաղ չես: Ի վերջո մարդ ինքն իրենից չի կարող փախչել ո՛չ բազմության մեջ, ո՛չ դատարկ բնակարանում: Ո՛չ մի անգամ:

Նարեն մենակ է ապրում: Աշխատում է հիվանդանոցում, մարդկանց կյանքեր է փրկում: Մի տես է՝ ի՜նչ էլ բառ է՝ փրկել: Մի օր մեկը չեկավ իրեն փրկելու: Բայց չէ՞ որ մեզ բոլորիս էլ պետք է ինչ-որ մեկը, ով կփրկի մեզ: Մենակությունից: Մարդկությունից: Կործանումից: Եվ, գրողը տանի, ի՞նչ կարևոր է, թե ինչից: Նարեն մենակ է ապրում, և ընդհանրապես նշանակություն չունի այն, որ նա ունի և՛ հայր, և՛ քույր, և ամեն բան, որ հնարավոր է ունենալ: Մեկ տարի առաջ էր.
-Ի՞նչ առանձին բնակարան: Ես հե՞չ: Բա քո՞ւյրդ: Ի՞նչ կա քո առանձին բնակարանում, որ չկա մեր կողքին: Ի՞նչ կա քո երազած մենակության մեջ:
-Ես մենակ եմ ձե՛ր կողքին, հա՛յր, և դա է պատճառը, որ լքում եմ ձեզ: Որովհետև, գիտե՞ս, ավելի հեշտ է մենակ լինել մենակության մեջ, քան մարդկանց կողքին:
-Դու չես ապրում, դու վատնում ես կյանքդ փիլիսոփայելով: Քեզ ի՞նչ կա, ջահել ես, հեռանալը հեշտ է:
-Հեռանալը հեշտ է, երբ ինքդ ես հեռանում, և ոչ թե հեռանում են քեզնից: Երիտասարդ թե ծեր՝ կապ չունի: Մեզ միշտ լքում են: Մեր օրերը: Մեր ապրումները: Մեր մարդիկ: Ի՞նչ կարևոր է: Վերջում, միևնույնն է, կործանվում ենք: Ուրիշ ճանապարհ չկա:

Մի քանի օր հետո տեղափոխվել էր և էլ ոչ հորն էր հանդիպել, ոչ քրոջը: Օրերը հոսել էին միապաղաղ, անհետաքրքիր, անմարդ, մինչև մի օր…Հիվանդանոց մի երիտասարդ էին բերել: Վիճակը ծանր էր, բայց հույս կար: Առհասարակ հույս միշտ էլ կա: Ամեն տեղ ու ցանկացած դեպքում: Հույսը չի մեռնում վերջում: Հույսը ապրում է այնքան, որքան ապրում է մարդը:
-Հը՞ն, բժի՛շկ, կապրե՞մ, այսինքն՝ մոլորակը դեռ երկա՞ր կհանդուրժի ծանրությունս:
-Եթե ուզում ես, ուրեմն՝ ինչո՞ւ չէ:
-Եվ ի՞նչ պիտի անեմ դրա համար:
-Մի քիչ հաճախ ժպտա:

Սա ասել էր իմիջիայլոց, հենց այնպես, մտքով էլ չէր անցել, որ իր այդ խոսքով ավելին էր արել, քան իր դատարկահամ բոլոր դեղերը միասին:
…Ամեն ինչ սկսվեց այդպես: Անցավ ու միանգամից: Վիրահատության նման: Սկսեցին հանդիպել, հետո՝ նաև կարոտել իրար: Մի օր նստած էին այգում.
-Տարօրինակ է, գիտե՞ս:
-Ի՞նչը:
-Երեկ գիշեր երազ տեսա. Երկար թունել էր, վերջում՝ լույս: Քայլում էի դեպի լույսը, մեկ էլ տեսնեմ՝ հասել եմ քեզ: Եկել էիր փրկելու: Երա՞զ էր թե՞…
-Մարդկանց փրկելը քո գործն է և ոչ թե իմ,- ասաց ու ծիծաղեց:

Նարեն լռեց, նորից լռեց իր մեջ:
-Ինչո՞ւ տխրեցիր:
-Հեչ, հենց այնպես:
-Մի քիչ հաճախ ժպտա,- նորից ծիծաղեց:
«Ես ժպտում եմ: Մի՞թե չես տեսնում: Ժպտում եմ, ինչպես երբեք: Քեզնից է: Ժպտում եմ, ինչպես ոչ ոքի: Չե՞ս հավատում: Դո՞ւ էլ: Երբեմն նույնիսկ մենակ չեմ արդեն: Դու օգնում ես, որ ապրեմ: Չե՞ս հասկանում: Ախր…Ախր ինչպե՞ս չես հասկանում, որ… Որ հազիվ սկսել եմ շնչել…», - Նարեն մտածեց ու լռեց: Նորից լռեց:
Հաջորդ անգամ այգին առաջվանը չէր.
-Քեզ համար ոսկե ձուկ եմ բերել:
Նարեն զարմացավ.
-Ես երազանքներ չեմ պահում:
-Ուրեմն սկսիր այսօրվանից:
…Ամեն ինչ ավարտվեց, ինչպես սկսվել էր: Հեշտ ու անսպասելի: Վիրահատության նման: Այլևս չհանդիպեցին:

***
…Արդեն երեք օր է Լուիին չի կերակրել: Հիշեց, մի գդալ կեր լցրեց, նստեց կողքին ու սկսեց էլի.
«Քո անունը միակն է, ինչ մնացել է ինձ նրանից: Ինչո՞ւ ես զարմանում: Հա՜,ենթադրենք բարև: Սովա՞ծ էիր: Քեզ լավ չեմ նայում, հա՞: Գիտեմ, Լուի՛, գիտե՛մ: Ես քեզ չեմ սիրում, մի՛ նեղացիր: Ես հասկանում եմ, որ դու եկար փոխարինելու նրան:Կյանքում կա՛մ մեզ են փոխարինում ուրիշներով, կա՛մ փոխարինում ենք ինքներս: Դա անխուսափելի է: Ոչ մեկս հավերժ չենք: Ոչ մեկի կյանքում: Չե՞ս հասկանում: Ոչի՜նչ: Դու կեր, սոված ես: Մտածում էր՝ պիտի իր մասին երազեմ քեզ հետ, չգիտեր, որ ինձ ավելի հեշտ էր իր կողքին երազելը: Որտեղի՞ց իմանար: Ես միշտ լռել եմ իմ երազների մասին: Ասում են՝ բարձրաձայն ես, չի կատարվի: Սնահավատությո՞ւն է: Գիտե՜մ: Բայց մեկ-մեկ այնպես ուզում ենք հավատալ ստերին: Ինչո՞ւ: Չգիտեմ: Վերջացրի՞ր: Էլի՞ ես ուզում: Կտամ, այսօր բարի եմ: Բայց քիչ է միայն երբեմն բարի լինելը: Բարությունը պիտի մշտապես լինի, իսկ մեզ, գիտե՞ս, բարի են դարձնում լավ մարդիկ: Լավ մարդկանց կարիք ունենք բոլորս, և հատկապես նրանք, ովքեր իրենց այդպիսին չեն կարծում: Բայց ես մենակ եմ, և նույնիսկ դու չես կարողանում կիսել մենակությունս, և ես չեմ կարողանում բարի լինել նույնիսկ քո նկատմամբ: Ինչո՞ւ ես լռում: Ասա՛, որ սխալ եմ: Ինչո՞ւ չես ասում: Ես էլ լռեցի: Տեսա՞ր ավարտս: Ամեն ինչ լսում ես, ընդունում ու լռում: Մարդ ինչքա՜ն բան կարող է սովորել քեզնից: Լսում ես ու լռում: Բայց… Մինչև ե՞րբ: Մինչև ե՞րբ ինձ պիտի ստիպես հիշել նրա մասին՝ այնպես, երբեմն, ենթագիտակցորեն: Անիմա՛ստ կենդանի: Վերցրո՛ւ, ամբո՛ղջը կեր, գուցե այդ դեպքում ներես իմ սերը, որն այդպես էլ քեզ չտվեցի…»

***
Առավոտյան տասնվեցերորդ հարկի բաց պատշգամբից երևում էր Նարեի անտարբեր դեմքը… Ջրավազանում այլևս ոչ մեկ չէր լողում:

ivy
04.10.2015, 17:37
10. Դարչնագույն
(դրոմոս1)

Այսօր էլի զուգարանում եմ արթնացել, ընդհանրապես արդեն քանի օր է նույն տեղում եմ արթնանում, նույն հատակին, նույն սալիկների վրա, նույն խոնավության, նույն մտքերի մեջ։ Մեր տան իմ ամենասիրելի անկյունում եմ, գիտեմ` տարօրինակ է հնչում, որ զուգարանը կարող է ինչ–որ մեկի սիրելի անկյունը լինել, բայց փաստորեն լինում է. արդեն քանի տարի է բոլոր մտքերս ու երազանքներս հենց այս պատերի արանքներում են հորինվում, չեք էլ պատկերացնի, թե քանի անգամ եմ բոլոր չիրականացած նպատակներս ու դեպրեսիաներս խցկել պատերի արանքներում ու հրել ներս, որ հետո նորերն ավելացնեմ` նոր հիմար մտքեր, դեպրեսիաների նոր չափաբաժիններ։ Ու չեք էլ պատկերացնի երևի, թե քանի անգամ եմ դեռևս մանկությունից սկսած նստել էս հատակին ու արցունքներից շրջանակները հաշվել, լսել ծնողներիս գոռգոռոցներն ու մատներս խլանալու աստիճանի մտցրել ականջներիս մեջ, մենակ թե չլսեմ, քանի անգամ եմ դուռը ներսից փակել ու գլուխս ափերիս մեջ առել, որ հեռու փախչեմ այս ամենից, հեռու, հեռու՜։ Դռան շխկոցների հաշիվս կորցրել եմ արդեն ու պատերին տվածս բարևների հաշիվն էլ եմ կորցրել, այստեղ կարդացածս գրքերի ու վերջացրածս նոթատետրերի, գրածս մտքերի ու նկարածս նկարների, էս պատերին հազար ու մի պատկերներ ու տողեր եմ թողել, գրել ու ջնջել, ներկել ու գծագրել, քանի հրաժեշտից հետո եմ ինքս ինձ փորձել խեղդել այս լոգարանի ջրերի մեջ։

Հիմա պառկած եմ այդ նույն զուգարանի հատակի մոխրագույն սալիկներին, ոտքերս վերև եմ պարզել ու հենել պատին, գրիչի ծայրով խզբզում եմ կողքիս դրված թղթի կտորին ու նայում շալվարիս տակից երևացող գուլպաներիս` մեկը կապույտ է, մյուսը` մանուշակագույն։ Հիշում եմ, որ երբ դեռ ծնողներիս հետ էի ապրում, իրենցից էի նեղվում ու փակվում էի զուգարանում. սա աշխարհի ամենահանգիստ ու խաղաղ վայրն է ինձ համար արդեն շատ վաղուց` տանից ձայները չեն լսվում, իսկ անկյունի բաց պատուհանից մաքուր օդ ու կողքի համեմունքների խանութից դարչինի հոտ է լցվում ներս ու տարածվում, սիրում եմ դարչինի հոտը, գարնանը դրան է խառնվում նաև նշի ծառի բույրն ու իմ դրախտն ամբողջանում է։ Մի տեսակ ապահովություն եմ զգում, երբ ներսում եմ, ինձ ոչ մեկը չի կարող դիպչել կամ խոսել հետս, փակ դռնից այն կողմ ինչ էլ լինի ես հեռու եմ, փախչելու մի տարբերակ է ու չի հետաքրքրում, թե դռնից այն կողմ ինչեր են կատարվում։ Նայում եմ ինձնից աջ` դռանը փակցրած ֆիզիկական քարտեզին ու շարունակում քթիս տակ մռթմռթալ սիրածս խմբերից մեկի երգի բառերը «Non! Rien de rien, Non! Je ne regrette rien»։ Արդեն երկար ժամանակ է, ինչ ուզում եմ քարտեզի վրա իմ աշխարհամասը գտնել, իմ քաղաքն ու իմ տունը, իմ մարդկանց եմ ուզում գտնել, բայց մաշված ու խունացած քարտեզս լռում է, մեջս ավելանում է դարչինի բույրն ու ես շարունակում եմ երազել այն եղանակի մասին, որ կօգներ ինձ թրթուրից թիթեռի վերածվել, իմ քաղաքն եմ ուզում, իմ երազանքների դարչնագույն քաղաքը, որտեղ ամենուր կլինի դարչինի հոտը, իմ դարչնագույն մարդկանց եմ ուզում, իմ քարտեզի անկյունը։

Նայում եմ մոխրագույն ծաղկամանի մեջ դրված փոքրիկ կակտուսիս ու ձեռքի կիսաշրջանաձև շարժումով մատներս տարուբերում լվացարանի եզրերով մինչև եռման ջուրը շարունակում է վեր բարձրանալ լոգարանում։ Թմրեցնող, տաք գոլորշի է բարձրանում ու խառնվում դարչինի հոտին։ Վեր եմ կենում ու շորերով մտնում ջրի մեջ։ Կուլ եմ տալիս բերանիս դառնահամը, մտքումս խոսում ինքս ինձ հետ ու լսում ջրի վերջին կաթկթոցները. «ուղղակի մտածի՛ր ազատության ու անսահմանության մասին, փակիր աչքերդ ու իմացիր, որ ընդամենը մի քանի վայրկյան ու կզգաս, թե ինչ է իսկական անսահմանությունը, կիմանաս, թե ինչ է ոչինչ չզգալը, ո՛չ մի ցավ, ո՛չ մի արցունք, թե ինչ է ոչ մեկին չսիրելը, ազատ ու աննպատակ լինելը, քամու պես թեթև ու դարչինի հոտի պես անկաշկանդ լինելը, հաճելի է չէ՞, միթե՞ դրա մասին չես երազել ամբողջ կյանքումդ, ուրեմն քաջություն ունեցիր չշնչելու մի քանի վայրկյան և վերջապես կզգաս անվերջության ու անմահության բերկրանքը, կզգաս, որ ընդմիշտ երջանիկ ես»։ Մտովի հաջողություն եմ մաղթում անկյունից վրաս նայող կակտուսիս, փակում եմ աչքերս, շունչ, արտաշունչ ևս մեկ շունչ...։
_______________________________________
1Դրոմոս – հունարեն բառ է(Δρόμος), նշանակում է` միջանցք, ճանապարհ։ Հնագիտական տերմին է, որը էնեոլիթի և վաղ բրոնզի դարաշրջաններում կառուցված դամբարանների մուտքի միջանցքի նմանվող հատվածն է եղել և մուտքի դեր է կատարել, հաճախ նաև ունեցել է սանդուղքի տեսք։ Գրականության մեջ այն փոքրածավալ, արձակ ստեղծագործության ժանր է, որի հիմնական բնորոշիչ հատկանիշներն այն են, որ գործողությունները հիմնականում տեղի են ունենում փակ տարածություններում` միջանցներ, դատարկ սենյակներ, տուփեր, դարակներ(սա կոչվում է փակ տարածության էֆֆեկտ), գրված է հիմնականում առաջին դեմքով, հերոսը մեկն է, առավելագույնը` երկուսը, կամ ընդհանրապես բացակայում է, ստեղծագործության ծավալը չի գերազանցում երկու էջը։ Դրոմոսներում հիմնական շեշտը դրված է պատկերացումների, սիմվոլների, գույների, ձայների ու հոտերի վրա, սովորաբար գիտակցությունն ու երթագիտակցությունը խառնված են, գերակշռում են ինքնազրույցներն ու մտքերի տարափները։ Արտահայտված սյուժեն բացակայում է։ Նմանատիպ ստեղշագործությունները կոչվում են դրոմոսներ, որովհետև գրված են ըստ հեղինակների միջանցքային ու սանդուղքային հիմքի վրա, այսինքն՝ շատերի համար անկարևոր մանրուքների մասին:

ivy
04.10.2015, 17:40
11. Ամենալավ պատմվածքը

Ո՞վ ասեց, թե գրելու համար ձեռքի տակ անպայման սուրճ պետք է լինի, կամ ծխախոտ: Առանց թուղթ ու գրիչ էլ կարելի է գրել: Հերոսներդ նույնն են լինելու , որտեղ ուզում ես գրիր, ինչ միջոցով ուզում ես ճակատագրեր ստեղծիր՝ նրանք նույնն են:

Բժիշկը դեղատոմս գրելուց հետո անփութորեն հայտարարեց, որ սուրճը այլևս իմ կյանքում ոչ մի տեղ չպետք է ունենա ու բացատրեց առողջ մարդու սննդակարգը: Մեր ամենամեծ դժբախտությունը հենց այստեղից է գալիս՝ ճիշտ սննդակարգին նայում ենք վախով, հետո էլ նվնվում, թե բժիշկը զրկել է մեզ այս կամ այն ուտելու վատ սովորությունից: Հիմա գրում եմ առանց սուրճ, առանց թուղթ ու գրիչ՝ համակարգչով ավելի հարմար է:

Գրում եմ այն մասին, թե ինչպես չեմ գրում պատմվածք, կամ ինչպես որոշեցի չգրել պատմվածք, ինչպես ոչ մի հերոս չգտա ու չապրեցի նրա հետ, նրա փոխարեն, չխոսեցի նրա անունից, իմ ցավերն ու ասելիքները նրա բերանով չասեցի: Երևի սպասում եք, որ հիմա գտնելու եմ մի խեղճ գյուղացի, ում բերելու եմ քաղաք, պայքարի հանելու տեխնոլոգիական առաջընթացի, նորաձևության, մարդկանց անուշադրության ու ծաղրի հետ, վերջում էլ ինչ-որ արժեքների մասին երկար խրատներ քարոզելու մարդկանց: Կամ գտնելու եմ, ավելի ճիշտ կլինի ասել, երևակայելու եմ, որդեկորույս մի մոր ու սգալու նրա փոխարեն, հետո վրեժ լուծելու կյանքից՝ նրան տառապանքների մեջ թողնելով, կամ ինքնասպանության տանելով:

Սրանք պատմվածքներ չեն, սրանք կյանքից, ինչ որ մեկի կյանքից հատվածներ են, որտեղ մենք սովոր ենք լուրջ ու գրողական դեմքով քթներս խոթել:

Գիտե՞ս ինչ է նշանակում կյանքեր ստեղծել ու դրանք կառավարել քո ուզած ձևով, վարվել նրանց հետ ստրուկի պես, չարացնել կամ բարիացնել, հերոսացնել կամ հավասարեցնել գետնին: Սրանք գրողների մեծ ուրախություններն են, թաքուն վախերը, անմեղսունակ հաճույքները: Յուրաքանչյուր հերոսիդ միջոցով դու փոխվում ես՝ երիտասարդանում կամ ծերանում, մանկանում կամ մահանում: Նրանց ապրեցնելու տենչը իրականում քո ապրելու ծարավն է: Նրանց փոխարեն ժամադրության գնալը քո չգնացած ժամադրություների թաքուն պահված հուշերն ու կարոտներն են, նրանց ապրած սերերը ու սիրած յարերը քո կորցրած կյանքի մի մասն են: Ամեն առավոտը քո երազած առավոտի պես է, երբեմն հենց քո՛ իրական առավոտի՝ նրանց ցավեցնելու ու տանջելու համար:

Սարսափելի շատ միտք ու թեմա կա պատմվածք գրելու համար, բայց դրանցից ոչ մեկով չեմ ուզում ասելիք ասել:Հնարելու կարիք չկա, մարդիկ հոգնել են սուտ կերպարներից, բարի տատիկներից ու հարուստի տղաներից: Մարդկանց իրականության մեջ ավելի շատ ձգող բաներ կան: Բայց ոչ մի կերպ ուղեղս թույլ չի տալիս ձեռքիս գրելու թալանչի ու անբարո հոգևոր և քաղաքական այրերի մասին, սուտ կոչումների, անարժաններին պատվավորների կոչումներ տալու, ծեծված ազատամարտիկների, չեղած, բայց երազած անկախության մասին, երգվող հայրենիքի պաթոսի մասին: Ո՞ր մեկի մասին գրես, ու՞մ ցավը ծեծես, ու՞մ ծաղրես ու նվաստացնես կամ դրանով ի՞նչ կփոխես...

Բժիշկս երկար նայեց դեմքիս, հարցրեց տարիքս ու առողջ սննդակարգ նշանակեց: Հա, ի՞նչ կա որ, ես էլ չեմ խմի գազավորված ոչ մի ըմպելիք, շոկոլադ չեմ ուտի, ուտելուց հետո կքայլեմ, քնելուց առաջ ոչինչ չեմ ուտի: Ում ասում եմ վախեցած , նեղսրտած, ցավակցող դեմքով ինձ են նայում, բայց ես գիտեմ, որ երբ մի ամսից ավելի լավ կզգամ ինձ իմ ճիշտ սնվելու շնորհիվ, նույն դեմքով կնայեմ նրանց հազիվ քարշ եկող մարմիններին: Մի քիչ համբերություն է պետք:

Չկա ավելի սարսափելի ալերգիա, քան էկզեմա կոչվածը: Ընկերներիս կատակով ասում եմ ՝ էկզեման հրաշքներ է գործում:Եվ, իսկապես,մի գիշերվա ընթացքում մարմնիդ որևէ հատվածում ուժեղ քորից հետո կարող ես հայտնաբերել այս եռացող ալերգիան: Իմ դեպքում, երևի, լավ տնտղել էր, թե որտեղ կարող է հայտնվել ինձ տանջելու համար՝ ձեռքերիս: Հիմա ես գրում եմ եռացող ձեռքերով, ցավ եմ զգում, մատներս հազիվ են փակվում ու բացվում, բայց որոշել եմ ավարտին հասցնել իմ պատմվածք չգրելու պատճառները:

Եվ ինչի՞ մասին գրեմ, իրոք: Հիվանդությամբ տառապող մարդկա՞նց մասին, ովքեր մի օր մահանալու են: Ախր ու՞մ են պետք մահերը, ո՞վ է ցավելու, ո՞վ է մինչև հոգու խորքը ապրելու իմ գրած մահը, եթե ոչ ես: Ոչ մեկին հարազատ չի լինի իմ հերոսը, ով միգուցե պատերազմի դաշտում կզոհվի, կամ փողոցով անցնելիս գլխին ինչ որ բան կընկնի, իսկ այդ ընթացքում տանն իրեն սպասող կինն ու աղջիկը ընթրիքի սեղան կպատրաստեն:

Կարոտի՞ մասին գրեմ: Թե՞ գնացող, եկողի, դավաճանների, որոնք միշտ նույն նկարագիրն են ունենում, որոնք միշտ դավաճանում են չսիրելով: Հոգատարների մասին կգրեի, ովքեր, երբ տեսնում են քեզ հազալիս, դեղը վերցրած վազում են մոտդ, ժամերով նստում, ստիպում թեյ խմել, սպասում որ քնես՝ գնում: Անցած սերերի, չապրած դժվարությունների,չտեսած քաղաքների, կորցրած ընկերների, անցյալի ու ներկայի մասին գրելը վաղուց մարդկանց չի նստեցնում գրքերի առաջ: Ինչի՞ մասին գրես, երբ կողքովդ կյանքը՝ ամենամեծ գրողը, իմ ու քո գրողը, ամեն օր մի նոր պատմվածք է տալիս, որտեղից դու կարող ես սովորել այն, ինչը ոչ մի գրքում չկա: Կամ էլ կա, բայց դա քոնը չէ:

Ամենալավ պատմվածքը ինձ երեկ պատմեցին:

Մարդը մտավ եկեղեցի իր հոգսերն ու խնդիրները Աստծուն պատմելու, խնդրելու ու շնորհակալ լինելու: Նայեց մարդկանց դեմքերին՝ աղերսող ու մեղավոր և դիմեց Աստծուն.

- Իսկ դու՛ ինչպե՞ս ես, տեր:

ivy
04.10.2015, 17:45
12. Ինքնասպանը

Սրճարանում ծուխ էր, սովոր էի, ծխողների հատվածում էինք նստում, բայց այդ օրը ոչ մի հատիկ չծխեցիր: Զարմանալի էր պասիվ ծխողի դերում չհայտնվելը, բայց դու այնքան հանգիստ էիր, համենայն դեպս, արտաքնապես, որ ես շտապեցի ցրել ներսումս ծիլեր տվող մոլախոտային հոգեբանություն ունեցող կասկածներս:
Դու ծովի պես խաղաղ էիր, ես քեզ այդպիսին շատ քիչ էի տեսել: Ամեն դեպքում, այժմ չեմ էլ մտաբերում, թե դրանից առաջ խաղաղվելու էլ ի՞նչ առիթ է եղել:
Այդ օրը հիշում եմ. հագել էիր բաց կապույտ (աչքերիս գույնի) վերնաշապիկ, իսկ ես, ինչպես միշտ թռվռուն կիսարջազգեստով էի ու դեմքս չլքով ծիծաղով: Շատ հաճախ էիր մականունների պես ինչ-որ բաներ կպցնում ծիծաղիս. «վայ, քո զինաթափող ժպիտը...»:

Միշտ նստում էինք լայն ու պատի ամբողջ երկարությամբ ձգվող պատուհանի առջևի սեղանին ու նայում դուրս: Երեկո էր: Անձրևի շիթերը ծածկել էին պատուհանը...հեռվում աղոտ նշմարվում էին լուսամփոփները: Մեր սիրած եղանակն էր...
-Դուրս գնա՞նք, - դու էիր:
Ես ուրախ թռա տեղիցս. դու, անձրև, գիշեր...
Մենք դուրս եկանք: Սպասվածից ուժեղ էր անձրևը, թրջվելու համար մի հատ ենք...
Դու լռում ես: Ինձ նեղում է լռությունիդ:
Առաջ ես անցնում, հետո միանգամից շրջվում ու գրպանիցդ հանում ես փոքրիկ պսպղուն օղակ...մատանի: Սիրտս թրթռում էր, իսկ դու հայացքդ փախցնում էիր ինձնից: Ամեն ինչ անսպասելի էր ու առավել անսպասելի լռությանդ հաջորդած երկու բառը.
-Այսօր նշանվեցի:

Այդ օրը ես առաջին անգամ մահացա: Առաջին անգամ առանց հոգեհանգստի, առանց դագաղի մեջ հողում փտելու մահացա: Մեռնել , թուհ, որքան զզվելի էր...ֆիզիկապես կանգնած էի դիմացդ, թրջված մինչև ոսկորներս, աչքերումս վառված կայծերի լույսը միանգամից հանգած, կանգնած էի, գլուխս պտտվում էր , անզգայությունը մի այնպիսի թափով եկավ ՝ քիչ մնաց պարզապես փլվեի ջրափոսի մեջ...
Թող այդպես լիներ: Միայն թե դեմքս չողողվեր հիմարավուն ինչ-որ արտահայտությամբ, իբր թե ոչինչ չեմ հասկանում: Բայց, իսկապես, ես ոչինչ էլ չէի հասկանում:
Դու օղակը կրկին գրպանդ էիր դրել: Մի ծխախոտ վառել. Ինքս էլ չգիտեմ՝ ո՞նց հաջողեցրեցիր կրակը վառել այդպիսի անձրևի տակ: Վառել ու ծխում էիր: Մի տեսակ ինձ միշտ թվացել է ՝ ձեր՝ տղաներիդ գործը մի փոքր ավելի հեշտ է, չէ՞ որ ցանկացած պահի կվառեք ու կվայելեք մի սիգարետ: Դու իսկապես վայելում էիր, դու կուլ էիր տալիս ամեն ինչ... ինձ թվում է ինքս էլ կուլ գնացի քեզ, իմ թաց աչքերով, իմ դառը ծիծաղով, թրջված հագուստով...

-Դու ինձ ո՞նց ներես: Հա, չեմ էլ ասում, որովհետև էդ անհնար է: Մենք Էյնշտեյնին էդպես էլ չհասկացանք, էդ գրողի տարած հարաբերականության տեսությունը: Մենք ուզում էինք հասկանալ, ամեն դեպքում: Ես մտածում էի դրանից դժվար բան չկա, բայց ինքս ինձ ես չհասկացա: Խնդրում եմ, մի հարցրու ոչ մի բան, դու գնա տուն, - հետո միանգամից ավելացրեց, - ես կուղղեկցնեմ տուն (դեմքս ծամածռվել էր, ես սովոր չէի այդ կարգի քմծիծաղի), լսիր, չներես ինձ: Գիտեմ, չես ների, չներես... դու ի զորու չես: Ես ինձ չեմ հասկանում...չեմ հասկանում... черт... ինչքան բան փոխեցի, ապուշի մեկը: Ապո՜ւշ:
Ես աչքերս չռած նայում էի նրա սպիտակավուն, հյուծված դեմքին: Նա այնքան գեղեցիկ էր: Ես հիշում եմ ՝ չկար ու չկա մեկը, ով ծխելուն վերաբերվեր կնոջ պես... նրան շոյեր, զգար: Իսկական արվեստ էր:

Ջրերի մեջ ոտքերս թրջելով հասա տուն : Հասա, իսկ դրանից առաջ ոչինչ էլ չհարցրեցի: Ոչ մի խոսք: Լսեցի նրան, շրջվեցի ու տուն: Հետո ես ինձ չպիտի ներեի, չպիտի ներեի, որ չապտակեցի նրան, չպիտի ներեի, որ գիշերվա կեսին մի լավ լաց լինելով հասա տուն, որ մի քանի ամիս շարունակ չկարողացա նորմալ սովորել, որ ամեն ինչ թողեցի...
...Մի քանի տարի առաջ էր: Մոտավորապես սեպտեմբերը: Դասախոսությունիցս անմիջապես հետո մի քանի ուսանողի հետ վազեցի գրքիս շնորհանդեսին, ամենավերջինը ես ներկայացա: Ես երջանիկ էի, մոտավորապես հինգ տարվա աշխատանքս լույս էր տեսնում: Բոլոր ընկերներս, ուսանողներս անհամբեր սպասում էին... և ահա...

Աստիճանների վրա տարիների միջից նայող ինչ-որ կերպարանք էր: Նա՞: Մի՞թե: Փոքրիկ տղայի ձեռքը բռնած կանգնած էր, չէ, նա չէ...
Բայց հաջորդ վայրկյանին կերպարանքը մոտենում ու ասում է.
-Բարև... ինչպե՞ս ես, - հետո ժպտալով շոյում է երեխայի գլուխն ու շարունակում, - տղաս է, Ռոբերտը, ծանոթացիր:
Ես ի սրտե ժպտում եմ: Ի սրտե...
-Եկել ենք ստորագրությամբ գիրք ստանալու, - ասում է նա:
Ես խնդրում եմ հետևել ինձ:

Ահա սպասված վայրկյանը, բոլոր կողմերից մոտենում ու խնդրում են ստորագրել գրքիս մեջ:
Առաջին էջում մեծատառերով գրված էր.
«ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՆՑՅԱԼԻՍ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԻՆ: ՄԱՐԴՈՒՆ, ՈՒՄ ՇՆՈՐՀԻՎ ԱՅՆ ԵՄ ԻՆՉ ԿԱՄ»:
Ու մոտենում է նա, մեկնում գիրքը, լուրջ-լուրջ նայում աչքերիս, բառ չի ասում:
Ես գրում եմ անունս , անունս - ստորագրության փոխարեն:
Տղան հոր ձեռքից վերցնում է գիրքը ու երկուսով հեռանում են: Ձուլվում մթին, իմ անցյալը ձուլում մթին:
Ու սարսափելին այն էր, որ ես չէի զգում ոչ մի բան... ոչինչ:

Եվ ահա, մի քանի օր անց զուտ պատահականորեն իմանում եմ, որ Սեպտեմբերի 25-ին վրաերթի է ենթարկվում: Շնորհանդեսի օրը: Վրաերթ, մահ... տղան ծանր վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց: Ես չգնացի տղայի մոտ: Չէի կարող:
Իսկ գերեզմանոցում մարդ չկար: Մի փունջ երիցուկ էի վերցրել ՝ շաղ տվեցի...
Ֆիզիկական մահ...ախր նա դեռ այն երեկոյից ինքնասպան եղավ իմ մեջ: Առանց վախի: Նա վախկոտ չէր...
Ցավն այն էր, որ երկու մահով էլ մահացավ...

-Աստված լուսավորի հոգիդ,- ասում եմ, սառը օդը խփում է դեմքիս, -քեզ այլևս չեմ փնտելու... պարզապես չեմ կարող:
Գնում եմ... թողնելով անցյալ,հիշողություններ, մի փունջ երիցուկ...

arazaz
04.10.2015, 19:28
կարդացի 1-ին պատմվածքը; սարսափելի է; սարսափելի էր նկարագրությունը; հեղինակը ունեցել է ինչ որ պատկեր աչքի առաջ;
"կարոյի պատկերը -4 երեխա- լուսինեն․․․ գինետուն, ամենուր սուր քամի․․․ հարբեցող,ծխող, պարտքերի մեջ թաղված․, տատմեր, ագրեսիվ-չարացած, ականջներում զնգալ, թլոշ,տատմեր, ողբ, ճիրաններ, աղիողորմ․․․ մահ․․․ ու հիշողությու, -"հանուն ինչի՞" "
սիրելի իմ հեղինակ;էսքան խտացված է վատը, որ էլ հնար չկա․․․ կարդալու; նույնիսկ կասեի շատ վատը ներկայացված է "ահավոր վատ" բնորոշիչներով;
նույնիսկ Գիքորի, Մարոյի մեջ եթե շատ փնտրենք ինչ որ պոզիտիվ բան կգտնենք; - թեկուզ Լոռվա սարերը,ձորերը, որ հետո ուզում ես գնալ ու տեսնել էտ տեսարանը քո աչքով․․․
երևի տարքիցդ է անչափ խտացված գույները;
մի նկատառում միայն; մի քիչ չափավոր սիրելիս․ :)
իմիջայլոց, ասեմ քեզ, որ անցիալ շաբաթ կարոյակրեպ մի տիպաժի հանդիպեցի ես; ավելի կյանքին կպած կարո էր, ալկաշ ու շուստրի․․․
․․․․․․․․
պոզիտիվ մտցրա գրվածքիդ մեջ; էտ պես չի լինում կյանքում; ամեն ինչում ու ամեն տեղ-
"Ցուրտ ձմեռային գիշեր․․․ Փողոցները գրեթե դատարկ․․․ ամենուր քամի․․․"
մի փոքր հույս; թեկուզ անիրականանալի, հիմար, տափակ․․․ բայց հույս․․․

Հաջողություն եմ մաղթում քեզ․ :)

ivy
04.10.2015, 20:43
Ռուֆի սիրած թեմաներն էս անգամ էլ են շատ ակտուալ :8

enna
04.10.2015, 21:15
12. Ինքնասպանը


Սկզբի նախադասությունը կարդալիս մտածում էի՝ վախ, հեսա մի կայֆ բան կսկսի, մեկ էլ հասավ սրան՝

ներսումս ծիլեր տվող մոլախոտային հոգեբանություն ունեցող կասկածներս:
շատ դժվար կուլ գնաց, երկու անգամ կարդացի, որ հասկանամ: Իմ կարծիքով պետքա խուսափել սենց երկարաշունչ որոշիչ գրելուց, հատկապես երբ երանգ չի փոխում պատմվածքում:

ներսումս ծիլեր տվող կասկածներս:
կամ

ներսումս մոլախոտի հոգեբանությամբ կասկածներս:
Լավ, մանրամասն չգրեմ խաղաղ ծովի ու մնացածների մասին, անդրադառնամ պատմվածքին ամբողջությամբ: Ճիշտն ասած պատմվածքը իր սյուժեով նման ա ռուսական ֆոռումների սրտաճմլիկ բաներին, էն որ աղջիկները տակը քոմմենթներ են գրում, քննարկում, թե խի սենց եղավ. սրտակեղեք ու նույն նկարագրություններով, նույն հերթականությամբ, նույնիսկ ծանոթ ա թվում, թվում ա էլի եմ կարդացել:
Հեղինակը կարծում եմ ունի գրելու ձիրք, բայց պետք ա զարգացնել, ու ձգտի հեռու մնալ ստանդարտ պատմվածքներից, ձգտիր քոնը գրել:

ivy
04.10.2015, 21:25
2. Հողի պահապան զինվորը

Դուշման Վարդանի ընտանիքին ծանոթ եմ. իր մորաքույրն իմ դրկից հարևանուհին էր: Վարդանի մահվան լուրն էլ եմ լավ հիշում, թեև ընդամենը 12 տարեկան էի:
Ինձ հետաքրքիր է, թե ինչու է մեր շատ երիտասարդ հեղինակին էդքան գրավել Արցախյան պատերազմի թեման, որ դրա մասին պատմվածք է գրել:
Ի դեպ, ահագին լավ է գրել: Ինձ դուր եկավ շարադրանքը. կենդանի, լավ զրույց էր:
Բայց ինչո՞ւ էս թեմայով: Կարծում եմ, ինչ-որ կերպով առնչություն ունի իր ընտանիքի հետ:

Պիտի գովեմ հեղինակին նաև նրա համար, որ սկզբում ոչ էնքան «մաքրագրած» աշխատանք ուղարկելուց հետո, այն հետ վերցրեց, սիրուն խմբագրեց և նորից ուղարկեց մեզ:
:)

enna
04.10.2015, 21:26
4. Կուրսային աշխատանք No 007
.
ինչ լավն ա :love
մի շնչով կարդացի, հետն էլ հաճույք ստացա:
Երևակայական խաղերը լավ փոխանցվել են, իրականություն-երևակայություն սահմանը շատ հստակ ա, մի խոսքով կպնելու տեղ չկա:D
4-ը,11-ը տեղ կբռնեն, 11-ը չգիտեմ, բայց 4-ը երևի առաջին :think

enna
04.10.2015, 21:30
Պատմվածքների մի մասը կարդալիս նենց տպավորություն է, որ գրողները ցուրտումութ տարիներից են: Անկեղծ անընդհատ ունեմ էս զգացողությունը, հետո հիշում եմ, որ մրցույթը պատանեկան ա:{
ախր խի՞ սենց մռայլ

Chuk
04.10.2015, 22:28
Պատմվածքների մի մասը կարդալիս նենց տպավորություն է, որ գրողները ցուրտումութ տարիներից են: Անկեղծ անընդհատ ունեմ էս զգացողությունը, հետո հիշում եմ, որ մրցույթը պատանեկան ա:{
ախր խի՞ սենց մռայլ

Որովհետև, իրականում, էն ցուրտումութը էն տարիները չէին, որոնց մասին խոսում ես: Նշածդ տարիները կամքի, իրար նեցուկ կանգնելու, ոգու, լույսի ու հաղթանակի տարիներ էին: Չկար լույս, ձմեռները ցուրտ էր, սնունդը քիչ, ամեն օր ճակատից մահվան մասին լուրեր էին, բայց մարդիկ ապրում էին, մեկը մյուսին օգնում, իսկական հարևանություն անում, իրենց՝ առանց էն էլ քիչ սնունդի ու հագուստեղենի կեսն ուղարկում ճակատ, նեղության մեջ հասնում մյուսին: Վստահ եմ, էդ մթնոլորտը մնար, բոլոր ստեղծագործություններն էլ կլինեին լուսավոր: Բայց պատերազմի հաղթանակից, էներգիայի վերականգնումից, տնտեսության վերականգնում սկսելուց հետո մթնոլորտը փոխվեց. չնայած լույս կար, բայց մութ էր, չնայած տներն արդեն տաքացնում էինք, բայց ցուրտ էր, մարդիկ սկսեցին հացի ու փողի համար իրարից նեղանալ, իրար տակ փորել, մեջքին կանգնելու փոխարեն՝ մեջքից խփել, բարքերը փոխվեցին: Սկսվեցին իրական ցուրտումութի տարիները, որոնք մինչև հիմա շարունակվում են: Էնպես որ ցավալի, բայց ինչ-որ տեղ բնական ա սենց տրամադրություններով ստեղծագործությունները:

Chuk
04.10.2015, 23:11
1. Հանուն ինչի՞

Շնորհակալություն մրցույթին մասնակցելու համար:

Հեղինակն ուզել է ներկայացնի, թե ինչքան վատ բան է ալկոհոլիզմը, խաղամոլություն, ալկոհոլիկը: Դրա համար որոշել է հնարավորինս մթացնել գույները, հնարավորինս վատ լույսի տակ ներկայացնել «հերոսին»: Դա վատ մեթոդ չէ, բայց եթե շատ չես տարվում ու ամեն ինչ շատ չես արհեստականացնում: Արդյունքում պատմվածքը լրիվ արհեստական է դարձել:

Օրինակ նայենք էս ձևակերպումները. «Կինը ... ամուսնացել էր ոչ թե արբեցող, այլ նրբաճաշակ, գեղեցիկ դիմագծերով, առույգ, աշխատող երիտասարդի հետ, որը հակապատկերն է այս «սապատավոր մարդուկի», «Արդեն երկար տարիների փորձ ունեցող արբեցող», «Իսկ ո՞ւր է այն Կարոն, որ սիրում էր առաջնեկին օդ թռցներ, Լուսինեի ճակատը համբուրեր տնից դուրս գալուց առաջ, հոգատար և սիրելի»: Էս ձևակերպումները մեզ առնվազն երկու բան են հուշում.

1. «Հերոսն» էդպիսին է դարձել երեխա ունենալուց հետո,
2. Ինքը երկար ժամանակ է, ինչ ալկոհոլիկ է, հասցրել է կուզ ձեռք բերել, դառնալ էդպիսին,

Սա նշանակում է, որ գոնե առաջնեկը արդեն մեծ երեխա է, եթե ոչ պատանի: Ու էդ մեծ երեխան ինքնուրույն չփախա՞վ, անօգնական այրվե՞ց կրակների մեջ:

Ախր հեչ պետք չի վատ սովորույթ ձեռք բերածին արդեն դարձնել տենց վատ տեսք ունեցող, տենց չարացած ու անտարբեր, ցույց տալու համար, որ վատ բան է ալկոհոլիզմը: Ախր հեչ պարտադիր չէ սպանել փոքրիկներին, դա ցույց տալու համար:

Բայց չնայած էս արհեստականությանը, որը պատմվածքը դարձրեց ոչ համոզիչ, պետք է նկատեմ, որ բավական լավ ձեռագիր ունի գրողը, ունի լավ ձևակերպումներ, ու որ կարևորն է՝ գրելու շնորհք: Նորից շնորհակալություն մասնակցելու համար:

ivy
04.10.2015, 23:33
8. Վերջին նամակը

Էս աշխատանքը թեթև կոսմետիկ խմբագրման եմ ենթարկել, որ ընթերցողների աչքերը շատ չցավան. կետադրական նշաններից առաջ դրված բացատները հանել եմ, ինչքան նկատել եմ: Բայց դեռ մի քանի տեղ էլի մնացել են, նոր տեսա: Ընդհանրապես, էս աշխատանքի կետադրությունը, մեղմ ասած, կաղում է: Նախադասություններն էլ էնքան երկար են, որ շունչդ կտրվում է, մինչև վերջին ես հասնում:
Հեղինակ, ես հասկանում եմ, որ դու քո սրտի, հոգու և այլ պոռթկումներն ես փորձել արտացոլել, բայց գրելիս մի պահ մտածիր, թե ինչ ես տալիս ընթերողին: «Ես միայն ինձ համար եմ գրում» կարգի արդարացումները չեն անցնում: Եթե գրածդ ներկայացնում ես հանրությանը, ուրեմն ուզում ես, որ կարդան: Իսկ ի՞նչ ես տալիս քո գրածով: Քո սիրո մասին ես գրում, բայց էս «գրել» կոչվածը ախր մենակ սրտի թելադրածը չի: Դա պիտի տեխնիկա ունենա, իմաստ արտահայտի, մի բան ցույց տա, վերջին հաշվով:
Բայց քանի որ հեղինակը թինեյջեր է, ապա սա էլ կարելի է հասկանալ և ընդունել:
Ուղղակի եթե հետագայում ուզենաս իսկապես «գրել», մի քիչ կտրվի քո հոգեկան զեղումներից ու փորձիր մարդկային լեզվով պատմություն պատմել: Էդպես հաստատ ավելի հաջող կստացվի, կտեսնես:

ivy
05.10.2015, 00:09
9. Թունել
Շատ լավ պոտենցիալ ունի: Թե պատմվածքը, թե հեղինակը:
17 տարեկանի համար ահագին հաջող շարադրված գործ է: Թեման ներկայացնելու ոճն ինձ դուր եկավ: Միայնակություն, որով էնքան է լցված կյանքդ, որ էլ ոչ մի բանի ու ոչ ոքի համար տեղ չկա:
Բայց կարելի է դեռ լիքը աշխատել վրան:
Նարե ու Լուի անունները միասին՝ մի պատմվածքում, էնքան էլ լավ չեն նայվում, եթե ոչ մի պարզաբանում կամ ենթատեքստ չկա, թե ինչի է մի անունը հայկական, մյուսը՝ ֆրանսիական: Սիրո մասին գրելիս անպայման չի «սեր» բառն օգտագործել, նույնը նաև «միայնակությանն» է վերաբերվում: Ավելի լավ է փորձել ցույց տալ մարդու զգացածը, այլ ոչ թե իրերը հստակ անունով անվանել՝ ընթերցողի աչքը մտցնելով: Հեշտ չի, բայց կարելի է փորձել:
Մեկ էլ պստիկ տեխնիկական խնդիր. կետադրական նշաններից հետո բացատ են թողնում, որ մյուս բառին չկպչի: Էստեղ էլ եմ մի քիչ շտկել, բայց ամբողջը չէ:

StrangeLittleGirl
05.10.2015, 15:05
Անցանք գործի :)) Քանի որ շատ խառն եմ, չեմ կարողանա շատ արագ բոլոր գործերին անդրադառնալ, բայց կամաց-կամաց անցնեմ գործի:

Հանուն ինչի՞
Երևում է, որ հեղինակը գրագետ է, հարուստ բառապաշար ունի, հետն էլ ահագին երիտասարդ է: Էս գործը լիքը թերություններ ունի՝ սկսած վերնագրից, վերջացրած սյուժեով: Հեղինակ ջան, «Հանուն ինչի՞» վերնագիրը հանուն ինչի՞ ես ընտրել: Միանգամից մի տեսակ վանում է, պատրաստում կլիշեներով լեցուն ստեղծագործության:
Գործի լուրջ թերություններից մեկն էլ այն է, որ հեղինակն անդրադառնում է ակնհայտորեն իրեն անծանոթ թեմայի: Իսկ քանի որ թեման իրենից հեռու է, անդրադարձը խիստ մակերեսային է ստացվում, չես հավատում պատմությանը, չես հավատում հեղինակին:
Լեզուն էլ է կեղծ, գրականության դասագրքից վերցված: «Գեղանի» ու նման այլ բառերը գուցե դպրոցական շարադրություններում մեծ հաջողություն ունեն, բայց գրականության մեջ անտեղի օգտագործելիս ուղղակի ցցվում են աչքիդ առաջ ու խանգարում ընթերցանությունը: Խորհուրդ կտայի հեղինակին խուսափել ավելորդ ածականներից:
Էնտեղ մի տեղ նախադասությունը կիսատ է թողնում ու դնում «կամ էլ...»: Շատ սխալ հնարք է: Եթե բազմակետերի տակ հեղինակն ինչ-որ բան հասկանում է, ուրեմն պետք է գրի, բաց չթողնի, իսկ եթե հենց էնպես է դրել, ավելի լավ է՝ ամբողջ «կամ էլ» արտահայտությունը հանել ու սիրուն վերջակետով վերջացնել:
Գործի հաջող տողերից էր Կարոյի ուղղակի խոսքը: Մենակ էդտեղ է կերպարը մի քիչ կենդանություն առնում: Նման ուղղակի խոսքերն ավելի կենդանի կսարքեին գործը:

ivy
05.10.2015, 15:14
Անցանք գործի :)) Քանի որ շատ խառն եմ, չեմ կարողանա շատ արագ բոլոր գործերին անդրադառնալ, բայց կամաց-կամաց անցնեմ գործի:

Հանուն ինչի՞
Երևում է, որ հեղինակը գրագետ է, հարուստ բառապաշար ունի, հետն էլ ահագին երիտասարդ է: Էս գործը լիքը թերություններ ունի՝ սկսած վերնագրից, վերջացրած սյուժեով: Հեղինակ ջան, «Հանուն ինչի՞» վերնագիրը հանուն ինչի՞ ես ընտրել: Միանգամից մի տեսակ վանում է, պատրաստում կլիշեներով լեցուն ստեղծագործության:
Գործի լուրջ թերություններից մեկն էլ այն է, որ հեղինակն անդրադառնում է ակնհայտորեն իրեն անծանոթ թեմայի: Իսկ քանի որ թեման իրենից հեռու է, անդրադարձը խիստ մակերեսային է ստացվում, չես հավատում պատմությանը, չես հավատում հեղինակին:
Լեզուն էլ է կեղծ, գրականության դասագրքից վերցված: «Գեղանի» ու նման այլ բառերը գուցե դպրոցական շարադրություններում մեծ հաջողություն ունեն, բայց գրականության մեջ անտեղի օգտագործելիս ուղղակի ցցվում են աչքիդ առաջ ու խանգարում ընթերցանությունը: Խորհուրդ կտայի հեղինակին խուսափել ավելորդ ածականներից:
Էնտեղ մի տեղ նախադասությունը կիսատ է թողնում ու դնում «կամ էլ...»: Շատ սխալ հնարք է: Եթե բազմակետերի տակ հեղինակն ինչ-որ բան հասկանում է, ուրեմն պետք է գրի, բաց չթողնի, իսկ եթե հենց էնպես է դրել, ավելի լավ է՝ ամբողջ «կամ էլ» արտահայտությունը հանել ու սիրուն վերջակետով վերջացնել:
Գործի հաջող տողերից էր Կարոյի ուղղակի խոսքը: Մենակ էդտեղ է կերպարը մի քիչ կենդանություն առնում: Նման ուղղակի խոսքերն ավելի կենդանի կսարքեին գործը:

Բյուր, ասածներիդ հետ ահագին համաձայն եմ, բայց «անծանոթ թեմայի» հարցում էդքան համոզված չէի լինի. առնվազն հարբեցող, բռնությունների դիմող տղամարդու կերպարը, հնարավոր է, որ հեչ էլ հորինված չի: Դրա կողքին կառուցված սյուժեն սարքովի լիքը բաներ ունի իհարկե, բայց հենց հոր կերպարը, հնարավոր է, որ իրական կյանքից է վերցված:

StrangeLittleGirl
05.10.2015, 15:18
Բյուր, ասածներիդ հետ ահագին համաձայն եմ, բայց «անծանոթ թեմայի» հարցում էդքան համոզված չէի լինի. առնվազն հարբեցող, բռնությունների դիմող տղամարդու կերպարը, հնարավոր է, որ հեչ էլ հորինված չի: Դրա կողքին կառուցված սյուժեն սարքովի լիքը բաներ ունի իհարկե, բայց հենց հոր կերպարը, հնարավոր է, որ իրական կյանքից է վերցված:

Եթե իրական կյանքից վերցված լիներ, էսքան արհեստական չէր լինի, մի քիչ կյանք կլիներ մեջը: Իսկ էսպես հեղինակը վերցրել ու ստերեոտիպային հարբեցող ա նկարագրել, դեռ արանքում խաղամոլությունն էլ ա խցկել:

ivy
05.10.2015, 15:22
Եթե իրական կյանքից վերցված լիներ, էսքան արհեստական չէր լինի, մի քիչ կյանք կլիներ մեջը: Իսկ էսպես հեղինակը վերցրել ու ստերեոտիպային հարբեցող ա նկարագրել, դեռ արանքում խաղամոլությունն էլ ա խցկել:

Եսիմ, անպայման չի, որ եթե իրական կյանքից է, ուրեմն հեշտությամբ կգրվի:
Մի բան պիտի մարդուն դրդեր էս թեմայով գրել, թե չէ: Էն էլ էդքան ջահել մեկին:

ivy
05.10.2015, 15:33
4. Կուրսային աշխատանք No 007

Էս աշխատանքը երեկվանից կարդում եմ, ուզում եմ հասկանալ՝ ինչի մասին էր, էդպես էլ տեղ չի հասնում: Այսինքն, էն որ ֆիզֆակի ուսանողը քաղաքական ֆենթեզի ժանրի երազ է տեսնում, դա հասկանում են, բայց թե ինչ է ուզում դրանով ասել, էդքան էլ չեմ հասկանում: Չնայած, երևի առանձնապես ոչ մի բան էլ չի ուզում ասել, ուղղակի հավեսով գրել է մարդը. էդ էլ վատ տարբերակ չի :)
Ժպտացրեց:
Անցանք:

Chuk
05.10.2015, 17:07
2. Հողի պահապան զինվորը

Էս տարբերակի վերնագիրը որ կարդացի, մտածեցի, որ երևի դժվար մինչև վերջ ձգեմ: Շատ եմ կարդացել պատանիների՝ էս թեմայով գրած պաթոսով լեցուն ստեղծագործություններ, դրա համար «նախապաշարմունք» ունեի:

Բայց կարդացի, կարելի է ասել, մի շնչով: Ապրի գրողը, հաճելիորեն զարմացրեց: Կարևորը, որ կենդանի էր գործը: Լավ էր շարադրված, չնայած որոշ տեղեր «ավելորդաբանություններ կային»: Օրինակ էս հատվածը.


-Աշո՛տ, էս էլի երեխեքին Ղարաբաղի կռիվ-կռիվներից ե՞ս պատմում,- հռհռալով հեռվից ձայն տվեց համագյուղացիներից մեկը, երևի` ամենավախկոտը:
- Չէ՛, Վաչո՛, Ռուսաստան փախչող «հերոսների» վա՜յ-վու՜յից եմ պատմում…
Երեխաները սկսեցին բարձր ծիծաղել, իսկ Վաչոն գլխիկոր, արագ քայլերով հեռացավ այդտեղից. ախր ինքն էլ էր այդ «հերոսներից» մեկը:

Թավով ընգծածս հատվածները լրիվ ավելորդ են: Թող ընթերցողն ինքը որոշեր, ամենավախկոտն էր, թե ուղղակի ցինիկ, թե ուրիշ բան:


Իմ մոտ բզիկ ա «մութ ու ցուրտ տարիներ» տերմինը, մի քանի գրառում վերև դրա մասին կարճ գրառում եմ արել: Ստեղ էլ երկու բառով խոսեմ. եթե պատերազմի մասնակիցը, էդ հերոսական օրեր կերտողը նույնիսկ ասում ա էդ տերմինը, մեկ է, էդ արտահայտությունը պետք չի խցկել գրական ստեղծագործության մեջ: Էդ տարիները խիստ վերարժեվորման կարիք ունեն, ու սենց ավարտ ունեցող պատմվածքում, որը ուզում ա ցույց տա զինվորի հերոսությունը, հայրենասիրությունը ու տենց բաները, ինքը պետք ա չլինի: Կարելի ա գրել ասենք «դժվար տարիներ»: Դժվար, բայց հերոսական տարիներ էին դրանք, ինչի ապացույցն են հենց Դուշման Վարդանը, Արշոն, Քեռին, ուրիշներ:

Ի դեպ, հեղինակին պետք է խնդրեմ, հետո ասի, կերպարն իրակա՞ն է, թե՞ չէ: Ու կապ ունի՞ Արաբո ջոկատի Քեռու հետ:

Հեղինակին ուզում եմ խնդրել, որ անկախ նրանից, թե էս մրցույթում որ տեղը կգրավի, շարունակի գրել: Բայց մի քիչ ավելի շատ իրա տեսածից, քան լսածից:

Շնորհակալություն մասնակցելու համար:

Շինարար
05.10.2015, 21:44
-Արտ, հենց սկսես որևէ արտահայտություն հատուկ չօգտագործելը, որը իրականում լայնորեն տարածված ա, որպեսզզի այդ տարիների ոգին չխեղաթյուրես թեկուզ սխալ արտահայտությամբ, գրականությունը վարի կտաս, կդառնա դիդակտիկա, թող ասեն՝ մութ ու ցուրտ ու իրոք ցույց տան էդ մութ ու ցուրտը նենց ոնց կար, ինչքան հույս կար և այլն, որ վառարանի մոտ մութ ու ցրտում ադիալներով փաթաթած նստոտում ու սպասում էինք 98 թվին, իմ հարազատներից մեկը խոստացել էր, որ 98-ին լավ ա լինելու:Դ Հասկանո՞ւմ ես, ցուրտ ու մութ ասա ու իրական ոգին ցույց տուր, թե չէ դժվար տարիները արդեն իսկ կեղծ ա հնչում: Դու էն գլխից էս արտահայտության դեմ պայքարում ես, բայց սխալ ես անում, որովհետև թիկունքում բնակչության մեծ մաիս համար, ովքեր կռվի դաշտում չին, դրանք ցուրտ ու մութ տարիներ էին, երբ այո, մեծ հավատ կար, երբ այո էրեխեքը, կանայք, էն մարդիկ, ովքեր կռվի դաշտում չէին մոմի լույս տակի քարտեզի վրա իրանց ռազմավարական ծրագրերն էին քննարկում Արցախի ազատագրման ու Հայաստանի հետ միջանցքի ստեղծման և այլն, երբ հա հավատ կար, ոգի կար, բայց ցուրտ ու մութ էր էդ ամենի հետ մեկտեղ: Նւոյն կերպ շատ-շատերի համար Հայրենական պատերազմի տարիները սովի տարիներ էին, ինչքան ուզում ա Խորհրդային քարոզչամեքենան չօգտագրծեր էդ տերմինը:

Մի հետ էս տերմինի համար ինձ էիր քննադատում, էն վատղ իմ սովորականի պես փորձեցի ուղղկաի խուսափել քննարկումից, մի բան էլ պորտս տեղը դրեցիր, թե քննադատություն ընդւոնել իմացիմ, թե ոնց …ԴԴ Մանրամասն չեմ հիշում, վերջը մեջս պահել եմ, հիմա եմ պատասխանում :ԴԴ Կատակը մի կողմ, էն վաղտ էդքան վստահ չէի, տարիներ անց ամեն դեպքւոմ գտնում եմ, որ պետք չի խուսափել էդ արտահայտությունից: Լավ գրողը ցույց կտա, թե ինչքան հավատ ու հույս կար էդ ցուրտ ու մթում:

GriFFin
05.10.2015, 22:02
Ես ճիշտն ասած դեռ կեսն եմ կարդացել, բայց շատ տպավորված եմ: Էս անգամ ավելի լավն են գործերը, շատ ավելի որակով: Իհարկե կարդալուց մոտավոր ենթադրում եմ գրողը քանի տարեկան ա, բայց էդ հաշվի առնելով ստեղծագործությունները ավելի լավն են դառնում: Շնորհակալություն լավ գործերի համար:

Հանուն ինչի՞ Ինձ դուր եկավ ընդհանուր, ուղղակի մեղավոր դարձնել ալկոհոլը ու ծխախոտը մի քիչ բանալնի դարձրեցին գործը: Կարելի ա ավելի ծավալվել ու ավելի խորացնել էս ամեն ինչը մարդկանց որոշակի հոգեբանական նկարագիր տալով, կերպարները ավելի լիարժեք դարձնելով: Գրելաոճը հավանեցի, ընկճախտի շունչը չափավոր էր, բայց նենց տպավորություն ա ոնց որ պետական հովանավորի կողմից թելադրած հակաալկոհոլային պրոպագանդա ա: Ալկոհոլը չի հրեշը, մարդն ա: Մարդուն զարգացարա, թե չէ բոլորս էլ գիտենք, որ ալկոհոլը վնասակար է առողջության համար: Минздрав предупреждает: Чрезмерное употребление алкоголя вредит вашему здоровью и идет на пользу вашему настроению! Ապրես:

Հողի պահապան զինվորը Էս գործը շատ հոգեհարազատ էր ինձ, շատ լավն էր: Մի շնչով կարդացի չնայած այն բանի, որ հայրենասիրական ու զինվորական թեմաներ չեմ սիրում, որովհետև հիմնականում слишком много пафоса ա լինում, բայց ստեղ լավ էր չափաբաժինները ամեն ինչի: Ի դեպ, վերնագիրը լավն ա, ճիշտ ա ընտրված: Ապրի հեղինակը:

Զսպված մոլեգնուհի Գիտեք, վատը չի, բայց ինչ որ մի բան ինձ խանգարեց էս գործը լավը համարելու համար: Այ ստեղ կարամ կարամ կրկնվեմ՝ слишком много пафоса: Շատ էր գրած, ոնց որ հեղինակը ահավոր բարկացած ու ահավոր հիասթափված ու արագ-արագ հավաքած մտքերի շարքը ներկայացրել էր մեզ: Ինչ որ բան վանեց: Բայց ապրես ամեն դեպքում:

Կուրսային աշխատանք No 007 Հեղինակ, եղբայր, տիպար ես դու: Շատ լավն էր, թեթև էր գրված: Արագ-արագ, ժպիտը դեմքիցս չիջացնելով, կարդացի: Ֆիզիկոսները ուրիշ են էլի: Հ.Գ. ՙՙԵղբայրը՚՚ դեռ չի նշանակում, որ հեղինակը տղա ա, ուղղակի ոնց որ թե ինձ հարազատ մարդ ա գրել: Ապրես:

Ազատամարտը շարունակվում է Գիտեք, էս թեմաներով գործերը իրանց մեջ ծանրություն են պահում: Իրանք ընթերցողին, ինձ ամեն դեպքում, շատ ցավոտ են թվում: Ու անգամ վատ բան՝ գրածի ոճի մասին, ասելուց երկար մտածում եմ արժի թե՞ չէ: Ես սենց ծանր գործեր չեմ սիրում, կարդալուց հետո պիտի քեզ ավելի թեթև ու լավ զգաս, ոչ թե ավելի մռայլվես: Բայց իրականության հետ կապը կորցնել չի կարելի: Ապրես հեղինակ ջան:

Կարոտ Ես մի քիչ անջատված եմ, կարող ա գործերը հատուկ ուղվածություն պիտի ունենաի՞ն: Էս մի գործը կրկնակի դողա էր, երկու զինվորի մասին էր: Լավ էր գրված, շատ հուզիչ էր: Բայց էլի չգրավեց ինձ: Ապրես:

Հ.Գ. Կարող ա վերջում Զսպված մոլեգնուհին էլ զինվոր դո՞ւրս գա:

Chuk
06.10.2015, 01:29
-Արտ, հենց սկսես որևէ արտահայտություն հատուկ չօգտագործելը, որը իրականում լայնորեն տարածված ա, որպեսզզի այդ տարիների ոգին չխեղաթյուրես թեկուզ սխալ արտահայտությամբ, գրականությունը վարի կտաս, կդառնա դիդակտիկա, թող ասեն՝ մութ ու ցուրտ ու իրոք ցույց տան էդ մութ ու ցուրտը նենց ոնց կար, ինչքան հույս կար և այլն, որ վառարանի մոտ մութ ու ցրտում ադիալներով փաթաթած նստոտում ու սպասում էինք 98 թվին, իմ հարազատներից մեկը խոստացել էր, որ 98-ին լավ ա լինելու:Դ Հասկանո՞ւմ ես, ցուրտ ու մութ ասա ու իրական ոգին ցույց տուր, թե չէ դժվար տարիները արդեն իսկ կեղծ ա հնչում: Դու էն գլխից էս արտահայտության դեմ պայքարում ես, բայց սխալ ես անում, որովհետև թիկունքում բնակչության մեծ մաիս համար, ովքեր կռվի դաշտում չին, դրանք ցուրտ ու մութ տարիներ էին, երբ այո, մեծ հավատ կար, երբ այո էրեխեքը, կանայք, էն մարդիկ, ովքեր կռվի դաշտում չէին մոմի լույս տակի քարտեզի վրա իրանց ռազմավարական ծրագրերն էին քննարկում Արցախի ազատագրման ու Հայաստանի հետ միջանցքի ստեղծման և այլն, երբ հա հավատ կար, ոգի կար, բայց ցուրտ ու մութ էր էդ ամենի հետ մեկտեղ: Նւոյն կերպ շատ-շատերի համար Հայրենական պատերազմի տարիները սովի տարիներ էին, ինչքան ուզում ա Խորհրդային քարոզչամեքենան չօգտագրծեր էդ տերմինը:

Մի հետ էս տերմինի համար ինձ էիր քննադատում, էն վատղ իմ սովորականի պես փորձեցի ուղղկաի խուսափել քննարկումից, մի բան էլ պորտս տեղը դրեցիր, թե քննադատություն ընդւոնել իմացիմ, թե ոնց …ԴԴ Մանրամասն չեմ հիշում, վերջը մեջս պահել եմ, հիմա եմ պատասխանում :ԴԴ Կատակը մի կողմ, էն վաղտ էդքան վստահ չէի, տարիներ անց ամեն դեպքւոմ գտնում եմ, որ պետք չի խուսափել էդ արտահայտությունից: Լավ գրողը ցույց կտա, թե ինչքան հավատ ու հույս կար էդ ցուրտ ու մթում:

Շին ջան, չարձագանքեմ, որ թեման չշեղենք, հա՞: Առանց էն էլ էդ գրածներիս պատճառով թեթև մը շեղել ենք: Բայց եթե հավես ունես, էդ թեմայով թեմա բացի, ասելու բան չափազանց շատ ունեմ, կքննարկենք :)

ivy
06.10.2015, 14:47
11. Ամենալավ պատմվածքը
Լավն է էս աշխատանքը:
Համ շարադրանքը, համ մտքերի հոսքը, համ գաղափարը:
Կրոնական թեմաներից հեռու եմ, բայց վերջն էլ եմ շատ հավանել:
Իմ ֆավորիտներից մեկն է:
Ապրի հեղինակը:
Միայն թե հուսով եմ, ինքը գրում է ոչ միայն «չգրելու» մասին, այլ նաև նրա մասին, ինչի մասին արժի գրել: Երեք «մասին»՝ մի նախադասության մեջ, կոշմար. ինձ արժի գրել սովորելու կուրսերի գնալ:

Մեկ էլ մի բան. իհարկե բժիշկ չեմ, բայց կարծեմ էկզեման ալերգիաների շարքից չի, ուրիշ հիվանդություն է, թեև դա էդքան էլ կարևոր չի տվյալ դեպքում:

StrangeLittleGirl
06.10.2015, 15:06
Հողի պահապան զինվոր

Վերնագիրը որ տեսա, կարդալս հեչ չեկավ: Մտածեցի՝ էլի հայրենասիրական շարադրություն եմ կարդալու: Չնայած գործը հզոր չէր, ու մեջը մի քիչ կար էդ իմ չսիրած պաթոսից, ամեն դեպքում պիտի ասեմ, որ հետն էլ մեջը լիքը կոլորիտ կար: Ոնց հասկանում եմ՝ հեղինակն էնքան էլ հեռու չէ պատերազմական թեմաներից, որովհետև շատ «ներսի մարդու» պես էր գրել: Ու անգամ բավական մեծ մարդու անունից գրելն ահագին համոզիչ էր երևում:
Հեղինակին խորհուրդ կտայի պաթոսը մի քիչ էլ մեղմացնել ու աշխատել սյուժեի վրա: Աշոտի կերպարը շատ լավն էր, եթե Վարդանինն էլ էդքան համով զարգացներ, ընտիր գործ կլիներ:

ivy
06.10.2015, 17:37
7. Ճերմակ վարդեր

8-րդ դասարանցու համար ահագին լավ շարադրություն է: Համոզված եմ, որ դպրոցում էլ լիքը գովել են: Գրված է էնպես, ինչպես սովորեցնում են հայոց լեզվի և գրականության դասերին: Դա էլ հենց խնդիրն է. էդ դասերին սովորեցնում են գրել դպրոցական շարադրություն, բայց լայն իմաստով «գրել» չեն սովորեցնում:
Էստեղ ու նաև նախորդ նախագծի ժամանակ արդեն մի քանի անգամ գրվել է դրա մասին, մի անգամ էլ ես ասեմ: Արժի գրել էն բաների մասին, ինչի մասին պատկերացում ունեք: 13-14 տարեկան երեխան հաստատ դեռ շատ բան չգիտի, թե ինչ է սերը՝ կնոջ կամ հայրենիքի հանդեպ, կամ ինչ է նշանակում կյանքը տալ՝ հանուն ինչ-որ բանի:
Գրեք ձեր իմացածից, գրեք ձեր տարիքի տեսանկյունից, ափսոս է, էդ լավ տարիքը հանել գրածներից. էդ մեծական թեմաներին դեռ կհասցնեք հասնել: Ու երբ ինքներդ զգաք և ապրեք էն, ինչի մասին գրում եք, հաստատ ավելի լավ կստացվի: Անպայման չի, որ ձեր մասին գրեք, բայց թող դա լինի ծանոթ ապրումների ու իրավիճակների մասին, որ շարադրանքն ու սյուժեն բնական ստացվեն:
Մեկ էլ էդ գրականության դասագրքի «սիրուն ածականներից» ու փայլփլուն բառերից հեռու մնացեք: Էդպես իհարկե լավ գնահատական կտանեք տուն, բայց գրվածը դրանից հաստատ ավելի արժեքավոր չի դառնա, այլ ճիշտ հակառակը՝ կլինի արհեստական ու անկենդան:

ivy
06.10.2015, 20:03
10. Դարչնագույն

Իմ իմացած բոլոր չորս լեզուներով ամբողջ համացանցը տակնուվրա եմ արել՝ գտնելու համար, թե արդյո՞ք էդ «դրոմոս» կոչվածն իսկապես գույություն ունի կամ գոյություն ունեցել է՝ որպես գրականության ժանր: Ճարտարապետւթյան մեջ՝ հա, սպորտում էլ, բայց այ գրականության ոլորտում չգտա ոչ մի դրոմոս: Մտածեցի՝ գուցե հեղինակն ի՞նքն է որոշել դամբարանային «դրոմոսը» բերել գրականություն, դարձնել ժանր, բայց էդ դեպքում վերջում բերած բացատրությունը տեղին չէր լինի, որովհետև էդպիսի բացատրությունը սովորաբար նշանակում է ոչ թե հենց նոր հորինած մի բան, այլ արդեն գոյություն ունեցող երևույթի հիմնավորված բացատրություն:
Մի խոսքով, մի բան էն չի էս դրոմոսի պատմության մեջ: Լավ կլինի, հեղինակը բացատրի հետո, թե ոնց է գրականության մեջ «դրոմոս» հայտնաբերել:
Եթե անգամ ընդունենք, որ կա էդպիսի գրական ժանր, միևնույն է հեղինակի գրածն ինձ համար դրանից ավելի տպավորիչ չի դառնում: Ներքին տվայտանքներ՝ զուգարանի չորս պատի մեջ:
Բայց շարադրանքը լավն է:

GriFFin
06.10.2015, 21:08
Ճերմակ վարդեր Գիտեք, եթե անգամ ivyն չգրեր, որ հեղինակը 8րդ դասարան ա, ես պիտի գրեի: Ես նենց վստահ էի, որ ամենաշատը, քարը տրաքի 15 տարեկան ա հեղինակը: Իմ համար սա շարադրություն էր: Լավ շարադրություն ա, բայց Ջեյն Օսթինից դեռ շատ հեռու ա: Էլի շատ пафосный (սրա հայերենը կասե՞ք) թվաց: Ընդհանուր լավ ա, բայց ուժեղ, տպավորիչ՝ չէի ասի: Ի դեպ, կարդալուց երկու ստեղծագործություն հիշեցի՝ Как хороши, как свежи были розы...(Иван Сергеевич Тургенев) ու Жди меня, и я вернусь.
Только очень жди (չեմ հիշում հեղինակին, բայց ով գիտի բանաստեղծությունը ՝ կապը կտեսնի): Ահավոր նման էր, մտածեցի հեղինակը խառը տպավորությունների տակ ( սովետ, վարդեր, պատերազմ, ռոմանտիկա ) ա գրել: Բայց մեկ ա ապրի հեղինակը:

Վերջին նամակը Վայ, բարեկամ, ինչ լավն ես դու: Վայ էդ էքզիստենցիալ ճգնաժամը, որը էնքան ա տանջում երիտասարդ հոգիներին: Ինչ վատ տարիք ա, ինչ վատ զգացմունք ա էդ տարիքի համար, նենց վատ բան ա էդ ճգնաժամը: Շատ լավն էր գրածդ: Մերսի շատ հեղինակ ջան:

Թունել Էս ես չեմ գրել, սկզբից ասեմ: :Դ :Դ Հեղինակ, եթե դու իմ կոլեգան ես, հետդ խոսալու բան կա, որտև նենց պուպուշ ես գրել, որ անգամ ես հավատացի, որ մեր ոլորտը տենց վարդագույն ա: Իմ համար լիքը սխալներ կան: Իսկ եթե իմ կոլեգան չես, լավ էր, բայց մի բանի մասին, եթե չգիտեք՝ մի գրեք, որակը ընկնում ա: Մի քիչ ուսումնասիրեք նյութը նոր ներկայացրեք: Միտքը լավ էր շարադրված, լավ էր գրած, բայց էն չէր: Թույլ էր իմ համար: Շնորհակալություն:

Դարչնագույն
(դրոմոս1) Շատ լավն էր, իմն էր էս գործը: Ոնց որ հարազատ մարդ գրած լինի: Ընտիր ա գրած ամեն ինչ: Ընկճախտի, ցինիզմի, պիսիմիզմի ու մնացած իզմերի ընտիր համադրություն: Ափսոս, որ կարճ էր: Կեցցես: Սիրահարվեցի գրածիդ:

Ամենալավ պատմվածքը Ամենալավերը վերջում են մնացել: Շնորհակալություն, որ пафосից զերծ պահեցիր ինձ: Հասուն ու լավ գործ ա: Մի քիչ շատ ա հիասթափությունը, բայց էն մարդու համար ով զրկված ա շոկոլադից՝ ընտի ա: Սուրճի ու ծխախոտի պահը չգիտեմ, բայց էնդորֆիների պակասը զգացվում ա: Դիմացի, կարևորը, որ քրոնիկ չի մոտդ խնդիրը: Մեկ էլ էկզեմա թե՞ դերմատիդ: Հետո կասեմ ինչու՞ եմ հարցնում: Ապրես շատ:

Ինքնասպանը Վայ-վայ: Բա կարելի՞ ա հեղինակ ջան: Վերնագիրդ կարդացի, հետո գործդ ու...Չեն սազում իրար: Էս միտքը սաղ հարամեց՝ հագել էիր բաց կապույտ (աչքերիս գույնի) վերնաշապիկ, իսկ ես, ինչպես միշտ թռվռուն կիսարջազգեստով էի ու դեմքս չլքով ծիծաղով: Իրականում լավ ես գրել հեղինակ ջան, ուղղակի թեման հեչ իմը չի: Անկեղծ ավելի ոգևորող բան էի սպասում էս վերնագրի տակ: Ապրես:

Հ.Գ. Ես մտածում եմ, որ մեկը ես չէի կարա էս գործերի մի մասին լուրջ վերաբերվել: Կարդալուց մոռանում եմ, որոշ հեղինակների տարիքը ու սրտանց չեմ հավանում, հետո հիշում ու ասում՝ էս տարիքի համար լավ ա: Ուղղակի սա մրցույթ ա ու տարիքը կապ չունի, կապ ունի ստեղծագործությունը: Դժվար են լինելու համեմատությունները: Մեկ էլ մտածում էի, որ հայերենի ուսուցիչները մեղք են: Ամբողջ օրը пафосի մեջ են: Դժվար ա եղել իրանց համար: Դրա համար էլ իմ շարադրությունները չէին սիրում:

Աթեիստ
06.10.2015, 22:29
1. Հանուն ինչի՞
Շատ անհաջող վերնագիր էր։ Պատվածքում էլ շատ տեղեր կարդում էի, ու ոչ մի կերպ չէի պատկերացնում։ Ասենք ալկաշ հայր, որի ամեն տուն գալուց երեխաները գալիս փաթաթվում են, ոտքերին ինքն էլ հրում գցում ա։ Հեղինակ ջան, գրելուց մի հատ քեզ էդ երեխու տեղը դիր, էլի։ Տենց «հերը» որ ներս ա մտնում, երեխեքը մտածում են որ ծակը մտնեն, որ աչքին չերևան։
Էս կարգի մանր բաներ կային, որ խանգարում էին։
Նախորդ մրցույթին ստորգետնյա անցումի կատվիի կորուստն ավելի ծանր տարա, քան էս պատվածքի երեխաների մահը։ Մի քիչ թույլ էր։

2. Հողի պահապան զինվորը
Լավն էր։ Էլի վերնագիրը դուրս չեկավ, բայց շարադրանքը լավն էր։ Ապրի հեղինակը, որ էդքան սխալներն էլ ուղղել ա։

3. Զսպված մոլեգնուհի
Կարճ ասեմ, բան չհասկացա։ Կարդում էի որպես իրար հետևից շարված բառեր։

4. Կուրսային աշխատանք No 007
Էս ի՞նչ էր ։)

5. Ազատամարտը շարունակվում է
Լավն էր, հետգրության պաթոսը որ հանենք, պատվածքըը միայն կշահի։

6. Կարոտ
Չեմ հասկանում, թե էս երեխեքը խի սենց կպան էդ պատերազմին ։)
Զարմանալի ա, բայց էլի լավն էր։

7. Ճերմակ վարդեր
Առաջի անգամ որ կարդացի «քանզի» բառը, պարզապես անկապ էր, բայց 3-րդն արդեն կոնկրետ տհաճ էր։
Հուսով եմ մենակ ես եմ էդ բառը տենց ծանր տարել ։)
Պաթոսը շատ շատ էր։ Ասենք 40 թվին 27 ամյա երիտասարդը արդեն վաղում ինստիտուտն ավարտած ու մի գործարանում աշխատող պատասխանատու տղամարդ ա, ոչ թե «Նրանք սիրում էին ծաղիկների թերթեր հաշվել», բացի այդ չեմ պատկերացնում ՍՍՀՄ-ում սենց բան «Եվ իհարկե նա հայ էր… Մեծատառով հայ…»։
Հետո հասնում ենք կուլմինացիային, որը առաջին իսկ տողերից պարզ էր։
«և հանկարծ միտքը եկավ ծնողների ասածները, նա դեն նետեց զենքը և ասաց. «Երբ ինձ տեսնեք կամրջի կենտրոնում, արագ կանցնեք կամուրջը»…»
Փորձում եմ էլի կարդալ նախաբանը, որ գտնեմ, թե էդ ինչ են ասել ծնողները կամուրջի մասին։ Ոչինչ չեմ գտնում։ Անցանք առաջ։
«Տղաները վախեցան, սակայն համաձայնվեցին, քանի որ գիտեին իրենց միջից Հունանն ուներ ճկուն միտք… Հունանը վազեց և կանգնեց կամրջակի մեջտե-ղում, հրանոթը հարվածեց տղային, և նա ընկավ` ծոցում մի լուռ լուսանկար… Հոսեց արյունը` ներկելով մայր հողը` ծոցում մի լուռ լուսանկար, էլ չզգաց լուսանկարը տղայի սրտի բաբախյունը… Սկսեց անձրև տեղալ, շաղաղվել:»
Ինչո՞ւմ դրսևորվեց էդ ճկուն միտքը։ Ի՞նչ եղան մնացած զինվորները, ինչո՞վ իրա անձնազոհությունն օգնեց մյուսների կամուրջն անցնելուն։ «էշ-նահատակ» արտահայտությունը լրիվ ստեղի համար ա։

Կամ ասենք էս «Զինվորներին հրամայվեց անցնել հակառակորդի տարածքով անցնող կամրջակը և ապաստանել գետի մյուս ափին:», էս որ կարդում եմ, պատկերացնում եմ, որ իրանք կամուրջից 100 մետրի վրա են, էդ կամուրջն էլ ռազմավարական կարևոր օբյեկտ ա, պետք ա անցնել մյուս կողմը։
Մեկ էլ հաջորդ նախադասությունից պարզվում ա, որ 7 օր (էս 7-ն էլ լրիվ պատվածքը վերածում ա հեքիաթի, մի շաբաթ գրեիր տենց տպավորություն չէր լինի) պտի գնան, որ հասնեն էդ կամուրջին։

«Անտառում թաղման ժամանակ տղայի ծոցագրպանում զինվորները գտան լուսանկարը…», թաղելուց առաջ ջեբերն էի՞ն դատարկում։ ԷԼի թող գտնեն, բայց պետք չի դա կապել թաղման արարողության հետ։
Կարճ ասած, էնքան սենց խանգարող բաներ կային, որ զոռով եմ կարդացել։

Էս էլ պտի գրեմ։
«Տղայի հերոսական մահվան լուրը հասավ նրա սիրած աղջկան և ընտանիքին,վերք թողնելով նրանց սրտին…
Անտառում թաղման ժամանակ տղայի ծոցագրպանում զինվորները գտան լուսանկարը…
Աշուն… Սիրո պուրակ… Մի հուսահատ աղջնակ` ձեռքում վարդի թերթերը: Աղջիկը լալիս էր, ողբաձայն լալիս, ավաղ տղային ետ բերելն անհնարին էր: Քամուց օրորվում էին այգու ծաղիկները, կարծես նրանք էլ էին լալիս…»
1. լուրը հասավ աղջկան
2. թաղեցին, գտան նամակը
3. Աղջիկը այդում լացում ա (???), էն էլ նենց, որ այգու ծաղիկներն իրա հետ են լացում, մի ինչ որ զինվոր գալիս իրան գտնում ա, ու տալիս նկարը։
Չէ, էլի, չէ։

8. Վերջին նամակը
Գրեմ ճիշտ այնքան, ինչքան ստեղծագործությունն ինձ ինչ որ բան ասեց։ Ոչինչ։

9. Թունել
Երկխոսությունները կեղծ էին, զգացմունքները կիսատ ...։
«…Ամեն ինչ ավարտվեց, ինչպես սկսվել էր: Հեշտ ու անսպասելի: Վիրահատության նման: Այլևս չհանդիպեցին:»
Հե՞շտ, բա էլ ինչի՞ համար, կամ ինչի՞ մասին ա շարունակությունը։ Ենթադրում եմ, որ ջրավազանը ակվարիումն էր ։)

10. Դարչնագույն
Հեղինակի սահմանած ֆորմատի համար վատ չէր, լավ էր շարադրած, ներկայացրած։

11. Ամենալավ պատմվածքը
Մոտեցումը հետաքրքիր է, շարադրանքը՝ չէ։

12. Ինքնասպանը
Վերնագիրը չհասկացա, հենց սկզբից հերոսուհին ա մահանում, բայց վերջում պարզվում ա, որ հերոսն էր ինքնասպան եղել։ Կողնորոշվի ։)
Վատ չէր։ Իհարկե կյանքում չեմ հավատա, թե աղջիկը կարող ա չջոկի, որ տղեն ուրիշի հետ ա պատրաստվում նշանվել, բայց որ մանրուքների վրա աչք փակենք, վատ չէր։

Ռուֆուս
06.10.2015, 22:54
Ես եկա: Նախապես ասեմ, որ քննարկումները դեռ չեմ կարդացել, կկարդամ բոլոր գործերը կարդալուց ու կարծիքներ գրելուց հետո, որովհետև չեմ ուզում, որ ուրիշների կարծիքները ինչ-որ ձևի ազդեն իմ տպավորությունների վրա: Աշխատելու եմ լինել հնարավորինս չափ օբյեկտիվ ու գնահատել ստեղծագործությունները օգտագործելով մի քանի կրիտերիաներ: Խնդրում եմ քննադատություններս թշնամաբար չընդունել, այլ այն օգտագործել հետագայում ավելի լավ ստեղծագործություններ գրելու համար:

Դե սկսեցինք:

Ռուֆուս
06.10.2015, 23:20
1. Հանուն ինչի

Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Միանգամից «սվոց» բառն աչքովս ընկավ, ինչքան գիտեմ երկու վ-ով պետք է լինի «սվվոց»: Ու էլի տխուր պատմություն, ցավ, և այլն:

Լավը.
Գաղափարը լավն էր, եթե հեղինակը շատ աշխատեր, ավելի ուժեղ պատմվածք կստացվեր:

Վատը.
Մի քանի բացասական բան նկատեցի, առաջինը բառերի ընտրությունն էր: Արբելն ու արբեցողը հարբել ու հարբեցող բառերի հոմանիշները չեն, իմաստով միգուցե մոտ են, բայց հաստատ նույն բանը չեն: Մեկ էլ գեղանի բառը աչք ծակեց, պատմության սյուժեի հետ ընդհանրապես չեն բռնում էս կարգի վերամբարձ բառերը: Մյուս նկատողությունս ժամանակաձևերին են վերաբերվում, ստեղծագործության մեջ ժամանակաձևերը չի կարելի խառնել, որովհետև շատ անհարթ է կարդացվում ու շփոթություն է ստեղծվում: Իսկ ստեղ հեղինակը մեկ ներկա վաղակատարով է գրում, մեկ ներկա անկատարով, ու մի քանի նախադասությունը մեկ ժամանակաձևերը էլի փոխում: Պետք է նույն ժամանակաձևը պահպանել՝ կամ անցյալ, կամ ներկա, որպեսզի գործողությունների հերթականությունը հասկանալի լինի:

Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.
Հույս ունեմ պատմվածքի հերոսը հորինած կերպար է ու հեղինակին ծանոթ մարդ չի: Բայց խորհուրդ կտայի ավելի հոգեհարազատ ու ուրախ թեմաներից գրել:

Վերջնական կարծիքս
Չգիտեմ, ես հեղինակից ավելին էի սպասում ու իմ կարծիքով էդքան էլ հաջող պատմվածք չէր: Ոչ պատմությունը սրտիս կպավ, ոչ էլ հերոսը մոտս խղճահարություն առաջացրեց:

Ռուֆուս
06.10.2015, 23:37
2. Հողի պահապան զինվորը

Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Վերնագիրն ու քառատողը կարդալուց հետո մոտս էն տպավորությունն էր, որ ճոռոմ բառերով լի պաթոսախեղդ դպրոցական շարադրություն եմ կարդալու: Բայց հենց առաջին պարբերությունից հասկացա, որ լրիվ սխալ կարծիք էր մոտս, վերին աստիճանի լավ ու սահուն էր գրված: Հույս ունեմ, էսպես էլ կշարունակվի:

Լավը
Իրոք շատ լավն էր: Հասուն ձեռագիր կար, հեղինակը երևի 20-22 տարեկան է, համենայն դեպս դպրոցականի գրած չէր: Երկխոսությունները բնական էին ու կենդանի, գրելաոճը արտակարգ ու կլանող, մի շնչով կարդացի: Ապրե՛ս, հեղինակ ջան:

Վատը
Վատ բաներ չունեմ ասելու:

Ինչ խորհուրդ կտայի հեղինակին
Էլի գրել, եթե մյուս ստեղծագործություններն էլ են էս որակի լինելու, ես մեծագույն հաճույքով կկարդամ:

Վերջնական կարծիքս
Ընտիր: Չգիտեմ մյուս ստեղծագործություններն ինչ որակի են, բայց սա հաստատ ֆավորիտներիս ցանկում է լինելու:

Ռուֆուս
06.10.2015, 23:58
3. Զսպված մոլեգնուհի

Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Վերնագրից հասցրեցի լիքը հիասթափվել, բայց սկիզբը կարդալուց հետո հասկացա, որ էն չէր ինչ ես էի սպասում:

Լավը
Կար բավականին լավ գրելաոճ, լավ բառապաշար, ճիշտ է, կար պաթոս, բայց անձամբ ինձ պաթոսը էդքան էլ չխանգարեց: Ես հույս չունեի, որ ստեղծագործությունը մինչև վերջ կկարդայի, բայց ինչքան էլ որ զարմանալի է մի շնչով կարդացի:

Վատը
Գիտեմ, որ սա պատմվածքների մրցույթ չէ ու հեղինակները կարող են ցանկացած ոճի ստեղծագործություն ուղարկել, բայց ես էս դեպքում կնախընտրեի հստակ սյուժե ունեցող պատմվածք կարդալ, քան թե սա: Հա էստեղ կային հետաքրքիր մտքերի շարան, որոնք հեղինակի համար շատ հոգեհարազատ են, բայց անձամբ ինձ էդքան էլ չգրավեց:

Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.
Ուժերը փորձել ուրիշ ոճերում:

Վերջնական կարծիքս
Մի քիչ հակասական է կարծիքս, օբյեկտիվորեն վատ գործ չէր, բայց սուբյեկտիվորեն ինձ էդքան էլ դուր չեկավ ու ինձ թվում է, որ ես պիտի դեռահաս աղջիկ լինեի էս մտքերին կապակցվելու ու հերոսուհու հոգեվիճակը հասկանալու համար :))

Chuk
07.10.2015, 00:12
Ես եկա: Նախապես ասեմ, որ քննարկումները դեռ չեմ կարդացել, կկարդամ բոլոր գործերը կարդալուց ու կարծիքներ գրելուց հետո, որովհետև չեմ ուզում, որ ուրիշների կարծիքները ինչ-որ ձևի ազդեն իմ տպավորությունների վրա:
+1
Ահավոր ուզում եմ տեսնեմ մյուսների կարծիքները, բայց մինչև սաղի մասին չգրեմ, չքվեարկեմ, չեմ կարդալու:

Ռուֆուս
07.10.2015, 00:20
4. Կուրսային աշխատանք No 007

Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Ալիքային ֆունկցիան ի՞նչ ա:8

Լավը
Շատ լավն էր, կարդալուց մոտս հա WTF վիճակներ էր, ու ամեն կերպարանափոխությունից հետո մտածում էի, թե հեղինակն հիմա ինչ է մոգոնելու ու ոչ մի անգամ հեղինակի վառ երևակայությունը չդավաճանեց:

Վատը
Էդ ֆիզիկայի հասկացողությունների բացատրությունը գոնե տողատակերում գրվեր, որ սովորական մահկանացուներս էլ հասկանայինք ինչի մասին է խոսքը :)) Իսկ եթե լուրջ վատ բաներ չնկատեցի:

Ինչ խորհուրդ կտայի հեղինակին
Ասել «Ո՛չ» թմրանյութերին ու շարունակել ստեղծագործել:

Վերջնական կարծիքս
Ընտիր էր, մինչև հիմա կարդացածներիցս ամենաուժեղ գործը: Համով հումորով, վարպետորեն գրված, հավես պատմություն էր:

Ռուֆուս
07.10.2015, 00:40
5. Ազատամարտը շարունակվում է

Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Արդեն երկրորդ ստեղծագործությունը պատերազմի մասին ու սկիզբը բավականին լավն էր ու տրամադրող:

Լավը
Ընդհանուր դուրս շատ եկավ, գրելաոճը կենդանի էր ու արագ տեմպով, շատ ծանր թեման արժանապատիվ ձևով էր մշակված: Հեղինակը շատ հաջող գրական հնարքներ էր օգտագործել մի քանի տեղ:

Վատը
Հ.Գ.-ն լրիվ ավելորդ էր: Իմ կարծիքով վերնագիրն իր սեղմությամբ ավելի ազդեցիկ է, քան Հ.Գ.-ի պաթոսը: Ես սկզբում շատ ուրախ էի, որ ստեղծագործության մեջ պաթոս գրեթե չկար, բայց պարզվեց պաթոսը ահռելի չափաբաժնով խցկած էր հենց Հ.Գ.-ի մեջ:

Ինչ խորհուրդ կտայի հեղինակին
Խորհուրդ կտայի Հ.Գ.-ն ամբողջությամբ հանել, ոճական առումով չէր բռնում ստեղծագործության հետ:

Վերջնական կարծիքս
Վերջը չհաշված բավականին ուժեղ գործ էր:

Ռուֆուս
07.10.2015, 00:57
6. Կարոտ

Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Օհ, ոչ, էլի պատերա՞զմ: Էս ի՞նչ ձեն ձենի եք տվել հեղինակներ ջան: Ամեն դեպքում սկիզբը լավն էր:

Լավը.
Էլի լավ ստեղծագործություն էր, լավ գրելաոճով: Էլի ծանր թեման բավականին արժանապատվորեն էր մշակված: Պաթոսի չափաբաժինը չափավոր էր ու չէր խանգարում: Կլանված մինչև վերջ կարդացի:

Վատը.
Մի քիչ կասկածելի թվաց, որ ծնողները կարող է ամիսներով լուր չունենան ծառայող զավակներից: Կամ միգուցե ես լավ չեմ հասկացել, ու օրեր էին, որոնք ծնողներին ամիսներ էին թվում: Մենակ էս պահն էր, որ ինձ չհամոզեց:

Ինչ խորհուրդ կտայի հեղինակին
Ուրիշ թեմաներից գրել, խնդրում եմ:

Վերջնական կարծիքս
Դրական, էս թեմայով գրված մյուս երկու պատմվածքներին ոչ մի բանով չէր զիջում: Մի քիչ դժվար կլինի ընտրություն կատարել էս երեքի մեջ:

Ռուֆուս
07.10.2015, 01:24
7. Ճերմակ վարդեր

Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Սկզբի աղջկական դեռահասական ռոմանտիզմից ուղեղս կախեց ու մեկ էլ հոպ՝ կրկին պատերազմ: Ու էդ անցումը սպիտակ վարդերից, սպիտակ ձիու վրա ասպետի նկարագրություններից ու քարտաշի ընտանիքում ծնված աղջնակից դեպի երկրորդ համաշխարհային պատերազմ վերին աստիճանի կտրուկ ու անհաջող ձևի էր կատարած:

Լավը
Լավ բաներ ցավոք չունեմ ասելու, փորձում եմ ինչ-որ դրական բաներ գտնել էս ստեղծագործության մեջ, բայց չի ստացվում:

Վատը
Հեղինակը շատ ջահել է ու գրում է էնպիսի բաների մասին, որոնցից դեռ շատ չի հասկանում: Ու պատմվածքը ոնց որ անհաջող զուգակցում լիներ մի կողմից ցավի ու տառապանքի ու մյուս կողմից էլ դեռահաս աղջնակի վարդագույն օրագրի գրառման:

Իսկ այ էս տողը. «Աննան դժվարությամբ համակերպվեց այդ փաստին` քաջ գիտկացելով, որ հայրենիքն էլ է նույնպես Հունանի սերը… », հեղինակ ջան սերը սիրած մարդու նկատմամբ լրիվ ուրիշ բան է հայրենիքի նկատմամբ սիրուց ու չի կարելի սրանք նույն հորիզոնականի վրա դնել:

Ինչ խորհուրդ կտայի հեղինակին
Կարդալ «Կարոտ», «Ազատամարտը շարունակվում է», «Հողի պահապան զինվորը» ստեղծագործությունները ու հասկանալ, թե իրականում ինչ ձևի պետք է գրել պատերազմի մասին: Գրել հոգեհարազատ թեմաներից:

Վերջնական կարծիքս
Բացասական:

Ռուֆուս
07.10.2015, 01:43
8. Վերջին նամակը

Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Առաջին նախադասության երկարությունից շունչս կտրվեց ու չնայած մեծ բլոկերով գրված նախադասություններին բավականին հեշտ էր առաջ շարժվելը:

Լավը.
Գիտակցության հոսք (սե՞նց ա stream of consciousness-ը հայերեն թարգմանվում): Լեզվին լավ է տիրապետում հեղինակը, գրելաոճը բավականին սահուն է:

Վատը.
Նախ տառասխալներն ու վրիպակները շատ էին, մի տեղ կար, որ նույն տառասխալը (իրականնալիի) երկու անգամ էր կրկնված, հեղինակին խորհուրդ եմ տալիս անպայման վերընթերցել ու ուղղել սխալները: Ու էլի նույնը կասեմ, ինչ «Զսպված մոլեգնուհու» հեղինակին, ես կնախընտրեի պատմվածք կարդալ, որովհետև էս մտքերի շարանն ինձ բան չասեց: Ու չնայած երկար նախադասությունները բավականին վարպետորեն էին գրված, կնախընտրեի ավելի հեշտ մարսվող կարճ մտքեր կարդալ:

Վերջնական կարծիքս
Էլի հակասական, մի կողմից վատը չէր, մյուս կողմից էլ իմը չէր: Դեռ կմտածեմ թե սա ու «Զսպված մոլեգնուհին» ինչ ձևով եմ գնահատելու:

Ռուֆուս
07.10.2015, 01:55
9. Թունել

Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Վերջապես մի ստեղծագործություն, որը ոչ մտքերի շարան է, ոչ էլ պատերազմի մասին է :)

Լավը.
Վատ չէր գրված, որոշ հատվածներ շատ լավն էին, հատկապես վերջին մենախոսությունը ոսկե ձկնիկի հետ բավականին հաջող էր:

Վատը.
Երկխոսությունները ինձ մի քիչ կեղծ ու անբնական թվացին: Մեկ էլ վերջում «Ջրավազանում այլևս ոչ մեկ չէր լողում», եթե իհարկե Լուին ամենաքիչը շնաձուկ կամ կապույտ կետ չէր, ավելի լավ էր ակվարիում գրել, որպեսզի շփոթություն չառաջանար:

Ինչ խորհուրդ կտայի հեղինակին
Շարունակել ստեղծագործել: Հեղինակին մոտ բավականին լավ է ստացվում, հետաքրքրող թեմաների պակաս էլ ոնց որ թե չկա, ինչքան շատ գրի, էդքան արագ կբարելավի:

Վերջնական կարծիքս
Ֆավորիտ չի, բայց լավն ա: Հույս ունեմ հեղինակը կշարունակի մասնակցել մրցույթներին ու ավելի լավ գործեր կուղարկի:

Ռուֆուս
07.10.2015, 02:13
10. Դարչնագույն

Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Էս ստեղծագործության մասին նախնական կարծիք չհասցրեցի գրել, սկիզբը կարդալով գնացի, մեկ էլ տեսնեմ ստեղծագործությունը վերջացավ :))

Լավը.
Էս ստեղծագործության ամենալավ կողմը իր սեղմությունն էր, որովհետև ընդամենը երեք պարբերության մեջ լիքը զգացմունքների, մտքերի ու զգացողությունների մեծ փունջ էր վարպետորեն տեղավորած, ոչ մի ավելորդ բառ չկար: Էդ դարչինի հոտը իմ քթին էլ հասավ: Մի խոսքով շատ լավն էր:

Վատը.
Բան չունեմ ասելու:

Ինչ խորհուրդ կտայի հեղինակին
Գրել ու էլի գրել:

Վերջնական կարծիքս
Ի տարբերություն Մոլեգնուհու ու Վերջին Նամակի, էս ստեղծագործության մտքերն ու զգացողությունները ինձ շատ հարազատ էին ու հասկանալի: Շատ լավն էր, ֆավորիտներիս ցանկում է:

Ռուֆուս
07.10.2015, 02:15
Թող վերջին երկու հեղինակներն ինձ ներեն, բայց գնում եմ քնելու: Մնացածին կանդրադառնամ վաղը:

Բարի գիշեր :)

StrangeLittleGirl
07.10.2015, 02:37
+1
Ահավոր ուզում եմ տեսնեմ մյուսների կարծիքները, բայց մինչև սաղի մասին չգրեմ, չքվեարկեմ, չեմ կարդալու:

Աչքիս սաղս տենց ենք անում :))
Ավելի շուտ, ես մենակ էն գործերի մասին կարծիքներն եմ կարդում, որոնք արդեն կարդացել եմ ու իմ թաքուն ծոցատետրում գնահատել:

Chuk
07.10.2015, 02:51
Աչքիս սաղս տենց ենք անում :))
Ավելի շուտ, ես մենակ էն գործերի մասին կարծիքներն եմ կարդում, որոնք արդեն կարդացել եմ ու իմ թաքուն ծոցատետրում գնահատել:

Դե ես քանի լրիվ չեմ կարդացել, չեմ կարող գնահատել: Հույս ունեմ վաղը կկարդամ բոլորը:

Malxas
07.10.2015, 10:12
1. Հանուն ինչի՞

Մտահաղացումը վատը չէր, կատարումը՝ ոչ այնքան: Գրականությունը կերպարներ ստեղծելով է, այստեղ ոչ մի հաջողված կերպար չկար: Այնքան էլ հետաքրքիր չէր, իրար հաջորդող դեպքերը համոզիչ չէին, երբեմն ընդգծված արհեստական: Այսպիսով, եղածների մեջ, ոչ լավն է, ոչ վատը:

Malxas
07.10.2015, 10:22
2. Հողի պահապան զինվորը

Վատ պատմվածք չէր, բայց ինձ դուր չեկավ ծեծված մոտեցումը, որը առկա է հայ հասարակության մեջ: Թշնամին շատ էր մենք քիչ, մենք տասն էինք նրանք հարյուրները, բայց հերոսաբար կռվեցինք, որ վերջին բուռ հողը թշնամուն չտանք, ու այդ ընթացքում մեզնից համարյա բոլորը զոհվեցին նահատակվեցին հանուն հայրենիքի: Ոչ մի հարգանք թշնամու նկատմամբմ, որի միակ արժանիքը քանակն է, իսկ այս դեպքում, գիտեք, մեր զինվորի արժանիքն էլ է ավտոմատ ընկնում: Չկային նաև ոչ ստանդարտ լուծումներ, որը գրողը պարտավոր է անել, եթե ուզում է, որ իրեն կլանված կարդան: Ամեն դեպքում, համակրելիություն կար մեջը, վատ պատմվածք չէր:

Malxas
07.10.2015, 10:28
3. Զսպված մոլեգնուհի

Ինձ դժվար է հասկանալ այս գրողին ու իր գրածը, բայց իսկապես լավն էր: Առկա է լավ շարադրանք, գեղեցիկ բառապաշար, զգացվում է գրողը: Այլ կերպ ասած, սա այն գործերից չէ, որ ինձ դուր է գալիս, բայց ես գնահատում եմ սրա արժեքը:

Malxas
07.10.2015, 10:32
4. Կուրսային աշխատանք No 007

Վերջապես մի պատմվածք, որ ես կարդացի հետաքրքրությամբ և հաճույքով: Գրողն ունի ոճ, վարպետություն, բառապաշար, հումորի զգացողություն: Ի տարբերություն մրցույթի մասնակից գործերի մեծամասնության՝ զբաղեցնում է ճիշտ այնքան մակերես, որն անհրաժեշտ էր այս պատմվածքը գրելու համար:

StrangeLittleGirl
07.10.2015, 13:16
Զսպված մոլեգնուհին
Հեղինակ ջան, ախր շատ փոքր ես, չեմ ուզում էդպիսի բաներ գրեմ, բայց պիտի ասեմ: Էսպիսի վերնագիրն ավելի շուտ սեռական ակնարկ է անում, ու ակնկալում ես, որ Նիմֆոմանուհու նման մի բան ես կարդալու: Զգուշացիր վերնագրերի ընտրությունից:
Ընդհանուր առմամբ, շատ հստակ երևում է, որ հեղինակը պատանի է ու վեր է հանում իրեն հուզող հարցերը: Բայց տեքստը շատ անհասկանալի է: Բառերն անտեղի են գործածված: Հեղինակը երևի ուզեցել է սիրուն պատկերներ ստեղծել, բայց արդյունքում համը լրիվ դուրս է եկել: Խորհուրդ կտայի իր հույզերի, զգացածների, ներսում կատարվողի մասին գրել ուղիղ, գործածելով ճիշտ բառեր, համեմատություններն էլ չափավորել:

StrangeLittleGirl
07.10.2015, 13:19
Դե ես քանի լրիվ չեմ կարդացել, չեմ կարող գնահատել: Հույս ունեմ վաղը կկարդամ բոլորը:
Ես իմ սիստեմով եմ գնահատում: Այսինքն, աշխատանքները գնահատում եմ իրարից անկախ: Հետո էդ գնահատման հիման վրա կդասավորեմ ըստ մրցույթի սանդղակի:

ivy
07.10.2015, 13:24
Արդեն ժյուրիից մեկի գնահատակնները ստացել եմ :)

StrangeLittleGirl
07.10.2015, 13:27
Արդեն ժյուրիից մեկի գնահատակնները ստացել եմ :)
Էս անգամ առաջինը չեղա :)) Երևի վերջինը կլինեմ: Մնացածները մյուս շաբաթ նոր կհասցնեմ կարդալ:

Ռուֆուս
07.10.2015, 14:55
11. Ամենալավ պատմվածքը

Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Վարպետորեն էր գրած ու հենց սկզբից տրամադրեց շարունակությունը կարդալ:

Լավը.
Հետաքրքիր էր, ոնց որ պատմվածքի դեկոնստրուկտիվիզմ լիներ, հասուն ձեռագիր կար, զգացվում է, որ հեղինակը սկսնակ գրող չէ: Ինձ շատ դուր եկավ նման մոտեցումը:

Վատը.
Վատ բաներ չունեմ ասելու:

Ինչ խորհուրդ կտայի հեղինակին
Շարունակել ստեղծագործելը:

Վերջնական կարծիքս
Խիստ դրական: Էս գործը գլխավոր ֆավորիտներից մեկն է լինելու: Վերջում շատ դժվար ընտրություն է սպասվում :)

ivy
07.10.2015, 15:00
Էս անգամ առաջինը չեղա :)) Երևի վերջինը կլինեմ: Մնացածները մյուս շաբաթ նոր կհասցնեմ կարդալ:

Բյուր դեռ էստեղ ես, կարդա վերջացրու ;)

StrangeLittleGirl
07.10.2015, 15:03
Բյուր դեռ էստեղ ես, կարդա վերջացրու ;)

Ստեղ եմ, բայց խառն եմ:

Ռուֆուս
07.10.2015, 15:15
12. Ինքնասպանը

Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Սկիզբը լավն էր, տրամադրող էր ու պատկերավոր, հեղինակը լավ է գրում:

Լավը
Ձեռագիրը լավն էր, հեղինակը գրելու փորձ ունի ու կարողանում է համոզիչ պատկերներ ստեղծի ու զգացմունքները փոխանցի ընթերցողներին:

Վատը
Ճիշտն ասած լավ չհասկացա վերնագրի ընտրությունը, ուրիշ վերնագիր ավելի շատ կսազեր էս գործին: Ու շատ մռայլ էր, մի քիչ ուրախ բաներից գրեք էլի:

Ինչ խորհուրդ կտայի հեղինակին
Գրել ավելի ուրախ թեմաներից:

Վերջնական կարծիքս
Ընդհանուր բավականին լավն էր, բայց չեմ կարծում, որ շատ բարձր տեղ կգրավի, որովհետև ավելի ուժեղ աշխատանքներ կան: Ամեն դեպքում հեղինակին շնորհակալություն ու հույս ունեմ կշարունակի մասնակցել մյուս մրցույթներին:

Ռուֆուս
07.10.2015, 15:19
Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ մրցույթից, էս անգամ որակյալ գործերը ավելի շատ էին ու բոլոր ստեղծագործությունները գրեթե նույն մակարդակի վրա են: Ու բացահայտ առաջատար չկա, շատ դժվար է լինելու ընտրություն կատարելը: Մի քիչ տարօրինակ է, որ չորս աշխատանք ունեինք պատերազմի մասին, բայց հեղինակները կարողացել էին արժանապատիվ կերպով ներկայացնել էդ ծանր թեմաները:

Բոլորին շնորհակալություն եմ հայտնում մասնակցելու համար ու անկախ վերջնական արդյունքներից հույս ունեմ, որ կշարունակեն ստեղծագործել ու կմասնակցեն հետագա մրցույթներին:

Ապրե՛ք :)

ivy
07.10.2015, 17:21
5. Ազատամարտը շարունակվում է

Անսպասելիորեն լավն էր: Իսկապես չէր սպասում, որ էս վերնագրով շարադրությունն էսքան կհավանեմ:
Գրագետ, սիրուն, ամեն ինչ տեղն էր: Նորայրն էլ հորինված կերպար չէր, ու գրողը ոնց որ թե ահագին էլ ինֆորմացիա ուներ՝ նրա հետ կապված: Ամեն ինչ լավ ներկայացված էր:
Ապրի հեղինակը:
Միայն թե վերջը կարելի էր հանել կամ ավելի «թեթև» գրել:
«Մեր նահատակ տղաներ, այս ինչպես է Ձեզ համար մորմոքում իմ սիրտը...» ու էս կարգի արտահայտություններն էնքան էլ բնական չեն նայվում, հատկապես, երբ գրված են 8-րդ դասարանցու կողմից:
Մի քիչ արժի դրա շուրջ մտածել և փայլփլուն, չափազանցրած արտահայտություններից հրաժարվել:

ivy
07.10.2015, 22:42
Ժյուրիից ևս մեկը քվեարկեց :8

Արէա
08.10.2015, 11:06
Շնորհակալություն բոլորին մասնակցության համար։

Մի քանի խորհուրդ եմ ուզում տալ մասնակիցներին։

Ես ավելի թեթև, ավելի պատանեկան, դպրոցական կյանքի, առաջին սիրահարվածության, ամառային արձակուրդներին ինչ-որ հետաքրքիր արկածի, միջադեպի, հայտնագործության (հորինված, կամ իրական, էական չի) մասին ստեղծագործություններ էի սպասում։ Վերջիվերջո պատանեկան մրցույթ էր։
Փոխարենը ստացանք մռայլ, ընկճված, տեղ-տեղ վերամբարձ, հարբեցող հոր, այրվող մանուկների, պատերազմի, դեպրեսիաների մասին պատմություններ։

Ես հեղինակներին բոլորովին չեմ մեղադրում, տալիս են էն ինչ իրենցից պահանջում են, կամ ավելի ճիշտ ինչ իրենց թվում է, թե պահանջում են իրենցից, որովհետև իրենցից մեծերը, ովքեր հնարավորություն ունեն լսարան զբաղեցնել, հենց նույն բաներն են տալիս։
Արմենիայի ու Հ1-ի սերիալներ, ֆիլմեր, կիսաբաց լուսամուտներ, պաթետիկ հաղորդումներ, ոչ պակաս պաթետիկ արտիստներ, կեղծ հայրենասիրական քարոզ, նույն տրամադրությունն ա, ինչ էս մրցույթի պատմվածքների մեծամասնությունում։

Ես ուզում եմ հուսալ, որ մասնակիցները չեն նեղանա էս համեմատությունից, ու հետագայում կփորձեն գրել էնպիսի բաների մասին, որոնք ոչ թե մոդա են, ու որոնց մասին ոչ թե խոսում են էկրաններից, ու բեմերից, այլ որոնք իրենց իրոք հետաքրքրում են։
Քնելուց առաջ ի՞նչ եք մտածում, ի՞նչն է անհանգստացնում ձեզ, ի՞նչը կուզեիք փոխվեր, ի՞նչին կուզեիք մասնակցեիք, ի՞նչ երազանքներ ունեք, գրեք դրանց մասին։ Շատ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ կլինի։

ivy
09.10.2015, 22:13
Վերջացա՞վ, էլ բան չկա՞ ասելու:

Ես դեռ մի քանի գործի մասին չեմ գրել. հիմա կանցնեմ դրանց:

ivy
09.10.2015, 22:17
3. Զսպված մոլեգնուհի

Ինձ էդքան էլ դուր չեկավ:
Ընդհանրապես, էսպիսի ստեղծագործություններ չեմ սիրում: Ինչ-որ ներքին հուզումներ, պոռթկումներ, խմորումներ ու եսիմ ինչեր:
Ոնց որ թե կարգին շարադրված էր էդ ամենը, բայց միևնույն է իմ խելքի բանը չէր:

ivy
09.10.2015, 23:00
6. Կարոտ

Եթե ճիշտ հասկացա, էս պատմվածքը պատերազմի մասին չէր, այլ բանակի: Շատ սիրուն ու հուզառատ էր գրված (համահունչ Ակումբի «ղզիկության» թեմային): Կարծում եմ, հեղինակը լավ ծանոթ է բանակ ճանապարհելու, սպասման ու վերադարձի թեմաներին:
Ինձ դուր եկավ:

Tiger29
09.10.2015, 23:07
8. Վերջին նամակը

Դժվար կարդացվող գործ էր: Հեղինակի խոհերն էին, որոնք ինձ` կարդացողիս, այդքան էլ բան չասեցին: Մի սիրո պատմություն, որը իրոք ոչ սկիզբ ունեցավ, ոչ վերջ, սակայն էնպիսի ձևով էր գրված, որ կարծես մեծ կյանք էին ապրել իրար հետ: Գաղափարը վատը չէր, բայց կարծում եմ ավելի լավ պետք է ներկայացվեր, որ կարդացողը հավատար այդ սիրուն:
Ամեն դեպքում աշխատիր: Դրական գծեր կան: Հեղինակի աշխարհը խորը թվաց: Ավելի որակով գրելու դեպքում էդ աշխարհ ավելի հստակ <<կմտնենք>>: Վանեցին ուղղագրական սխալները: Պետք է աշխատես նաև էդ ուղղությամբ:
Ուղղակի դուրս եմ հանել, իմ կարծիքով, սխալները: Փորձիր ինքդ ուղղել, կամ իմ հետ չհամաձայնել`

(չվորոշեց, բնավել, հորինվացք, կկարողանաիր, միլիարդավոր, գառշելի, որևիցէ)

Անուշադրության կամ տպագրական սխալներին չեմ անդրադառնում:

ivy
09.10.2015, 23:12
12. Ինքնասպանը

Կարդալիս ինձ թվում էր, հեղինակը մի 20-22 տարեկան է: Իրականում շատ ավելի փոքր է: Զարմանալի է:
Իհարկե անհարթ բաներ կային սյուժեում, բայց ինձ ամբողջ պատմությունը ահագին հավատ ներշնչեց:
Շարադրանքն էլ հավանեցի:
Մի պահ կար, չգիտեմ՝ հեղինակը հատուկ էր արել, թե չէ, բայց ինձ շատ դուր եկավ: Սկզբում «մատանի» բառն էր օգտագործված, երբ հերոսուհին կարծում է, թե դա իր համար է նախատեսված: Իսկ հետո, երբ իմանում է իրականությունը, մատանու փոխարեն «օղակ» բառն էր գրված: Նենց հավանեցի էդ պահը: Ու շատ սազեց վերնագրին և մեջը դրված իմաստին:
Ապրի հեղինակը: Թող անպայման շարունակի գրել:

Tiger29
09.10.2015, 23:27
2. Հողի պահապան զինվորը

Էս գործը մի տեսակ երկակի տպավորություն թողեց:
Առաջին անգամ որ դրված էր, մի տեսակ տհաճությամբ կարդացի: Նույնիսկ մտքին չէի կարողանում հասնել, որովհետև տառասխալները ու փնթի գրվածքը աչք էին ծակում: Հետո հեղինակը որոշեց խմբագրել ու հիմա կարդում ես` մի հիանալի պատմություն ա: Ոչ մի թերություն չեմ կարողանում գտնել: Ամեն մի տողը կարևոր ա, ամեն բառը ճիշտ տեղում ա դրված:
Մի հասուն գործ կարդացի, բայց մի տեսակ չեմ ընկալում, ոնց եղավ, որ նույն մարդը այդպես փոխվեց? Չտեսնեինք էլի սկզբի ուղարկածը:
Հիանալի, գեղեցիկ, իր ուրույն տեղն ունեցող` գործ:
Ապրես ;)

ivy
10.10.2015, 00:58
Ես էլ գնահատեցի:

John
10.10.2015, 15:06
Բարի օր Ազգ։ Ոնց որ թե բոլոր պատմվածքները կարդացի, խառը հերթականությամբ էի կարդում, դժվար է հստակ ասել։ Ու չնայած ոչ մի տեղ չէի շտապում ու հանգիստ կարդում էի, որոշ դեպքերում չէի զգում, թե ինչպես ավարտվեց մի պատմվածքն ու սկսվեց մյուսը։ Էդ պատերազմական թեմաները․․․ 2. Հողի պահապան զինվորը պատերազմական-բանակային թեմայով միակ գործն էր, որ հաճույքով, կլանված կարդացի։ Անհարթություններ իհարկե կային երբեմն, ոչ ցանկալի ճոխացված-«խցկված» բառեր, բայց իրականում էդ էնքան էլ չխանգարեց։ Ու ընդհանուր առմամբ, կարծում եմ, հաջողված պատմվածք է։
4. Կուրսային աշխատանք No 007 կարդալու ընթացքում դեմքիս արտահայտությունը հաճախ փոխվում էր․ ժպիտ-քմծիծաղ-ժպիտ հերթականությամբ։ Լավն էր, հավանեցի շատ։
Մյուս պատմվածքները, ներեցեք իհարկե, բայց չտպավորվեցին։ Գուցե ես ուշադիր չեղա, կամ չընկալեցի ամբողջ խորությամբ, բայց նենց չի, որ էդ ամբողջությամբ իմ մեղքն է․ եթե ինչ-որ գործ ներկայացվում է հանրությանը, հեղինակը, մինչև էդ հրապարակելը, լավ կանի «կողմնակի աչքով» կարդա էդ գործը, հասկանալու համար, թե ինչքանո՞վ է ըմբռնելի էդ միջին վիճակագրական ընթերցողի համար (ինչպիսին ես ինձ համարում եմ)։ Որտև եթե դուք նույնիսկ շա՜տ ուժեղ գործ եք գրել ձեր կարծիքով, երբ որ էդ գրածը նենց եք «կոդավորում», որ միայն դուք եք հասկանալու, կամ շատ քչերը կարդացողներից, արժե՞ արդյոք էդ գործը հանրայնացնել։
Այ որ ես էլ պատանի լինեի, մասնակցեի, սենց մեծ-մեծ չէի խոսա էնքան թերություն բարձրաձայնած կլիներ Ազգը :) )))
4րդ պատմվածքի հեղինակի հետ արժի խմելու գնալ, հաստատ ;)

ivy
10.10.2015, 19:47
Ժյուրիից արդեն 4 հոգի քվեարկել է: Նոր արդյունքներն էի նայում:
Ահագին տարբեր են քվեարկել: Ինչպես գիտեք, 1-12 միավորները ամեն մեկը բաժանում է 12 գործերի միջև: Ամենահավանածին՝ 12 բալ, հաջորդին՝ 11, ու էդպես նվազման կարգով, մինչև 1-ը: Ու ոչ ոք տեղյակ չի մյուսների քվեարկությունից (դե ինձ չհաշված):
Հետաքրքիրն էն է, որ մի գործ կա, որին ժյուրիի բոլոր անդամները նույն միավորն են տվել, առանց իմանալու դրա մասին: Մնացած բոլոր աշխատանքները շատ տարբեր են գնահատված:
Անհամբերությամբ սպասում եմ մյուսների քվեարկությանը :)

Malxas
10.10.2015, 20:45
5. Ազատամարտը շարունակվում է

Թույլ աշխատանք է, ունի դպրոցական շարադրության մակարդակ: Կերպարներ չկան, ոչ մի հերոսի հնարավոր չէ պատկերացնել կամ հիշել: Առկա է քրոնիկոն, որը ներկայացված է անհետաքրքիր ու հավանաբար ինչ որ մի տեղ գրված է: Շարադրանքը նույնպես կարելի է գնահատել միջինից ցածր: Այսպիսի ծեծված արտահայտությունները - «Նորայրը կյանքի ու մահու կռիվ էր տալիս, զենքը ձեռքից երբեք վայր չէր դնում , եւ բոլորին վստահեցնում էր, որ հաղթանակը մոտ է... » ընդունակ են մահու չափ ձանձրալի դարձնել յուրաքանչյուր ստեղծագործություն: Ավելի հասկանալի բացատրեմ միտքս. ոչ թե պետք էր գրել, թե Նորայրը ինչպես էր վարվում, այլ պետք էր համոզիչ ձևով ցույց տալ:

Տրիբուն
10.10.2015, 21:07
Շնորհակալություն բոլորին մասնակցության համար։

Մի քանի խորհուրդ եմ ուզում տալ մասնակիցներին։

Ես ավելի թեթև, ավելի պատանեկան, դպրոցական կյանքի, առաջին սիրահարվածության, ամառային արձակուրդներին ինչ-որ հետաքրքիր արկածի, միջադեպի, հայտնագործության (հորինված, կամ իրական, էական չի) մասին ստեղծագործություններ էի սպասում։ Վերջիվերջո պատանեկան մրցույթ էր։
Փոխարենը ստացանք մռայլ, ընկճված, տեղ-տեղ վերամբարձ, հարբեցող հոր, այրվող մանուկների, պատերազմի, դեպրեսիաների մասին պատմություններ։


Պատմվածքները կարդացի, հետո սկսեցի կարծիքները կարդալ ու մտածում է, տեսնես մեկը կլինի՞, որը իմ կարծիքին լինի։ Ու փառք հին ու նոր աստվածներին, հասա Արէա-ի գրածին։

Ժողովուրդ, դուք իրո՞ք կարծում եք, որ պետք ա խրախուսել էս գրողերին, եթե նույնիսկ մի քանիսը գրագետ էին գրված ու շարադրանքի քչից շատից լավ տեխնիկա ունեն գրողները։ Ազատ թեմա եք տվել, ու դավայ ռասվիդանյա, բոլոր սյուժեներում մռայլ գույներ, դեպրեսված ջահել՝ պոլերին քաշ էկող, արաղ, լիքը պաթոս, հայրենիք, օջախ, պատերազմ, գերեզմըններ․․․․ Ֆանտազիայի լիարժեք բացակայություն։ Մեր ջահելները մենակ էս թեմաներո՞վ են հուզվում ու ոգեշնչվում: Միակ թեթև բացառությունը չորրորդն ա՝ Կուրսային աշխատանք No 007-ը, էն էլ с натяжкой։ «11. Ամենալավ պատմվածքը»-ն էլ կուտվի, մի ձևի: Մնացածը վառել ․․

Ու յանի առաջին պատմվածքի տակ հանուն ի՞նչ էիք էտքան շնորհակալություն շարել, ինչո՞վ էր մնացածից առավել: Նոր ու հետաքրքիր բա՞ն էիք կարդացել ․․․․ խաղամոլ, ամեն ինչ տանուլ տված ալկոհլիկ հայրը պաժառ ա տալիս տունը ու սպիտակամաշ գեղանուն սեփական երեխեքի սոուսով խորովում ա ․․․․ հա հա հա ․․․


1. Հանուն ինչի


Լավը.
Գաղափարը լավն էր ․․․․



Ռուֆ, լուրջ չես կարա գրած լինես էս:

Շինարար
10.10.2015, 21:09
Պատմվածքները կարդացի, հետո սկսեցի կարծիքները կարդալ ու մտածում է, տեսնես մեկը կլինի՞, որը իմ կարծիքին լինի։ Ու փառք հին ու նոր աստվածներին, հասա Արէա-ի գրածին։

Ժողովուրդ, դուք իրո՞ք կարծում եք, որ պետք ա խրախուսել էս գրողերին, եթե նույնիսկ մի քանիսը գրագետ էին գրված ու շարադրանքի քչից շատից լավ տեխնիկա ունեն գրողները։ Ազատ թեմա եք տվել, ու դավայ ռասվիդանյա, բոլոր սյուժեներում մռայլ գույներ, դեպրեսված ջահել՝ պոլերին քաշ էկող, արաղ, լիքը պաթոս, հայրենիք, օջախ, պատերազմ, գերեզմըններ․․․․ Ֆանտազիայի լիարժեք բացակայություն։ Միակ թեթև բացառությունը չորրորդն ա՝ Կուրսային աշխատանք No 007-ը, էն էլ с натяжкой։ Մեր ջահելները մենակ էս թեմաներո՞վ են հուզվում ու ոգեշնչվում:

Ու յանի առաջին պատմվածքի տակ հանուն ի՞նչ էիք էտքան շնորհակալություն շարել, ինչո՞վ էր մնացածից առավել: Նոր ու հետաքրքիր բա՞ն էիք կարդացել ․․․․ խաղամոլ, ամեն ինչ տանուլ տված ալկոհլիկ հայրը պաժառ ա տալիս տունը ու սպիտակամաշ գեղանուն սեփական երեխեքի սոուսով խորովում ա ․․․․ հա հա հա ․․․


Ռուֆ, լուրջ չես կարա գրած լինես էս:
Տրիբուն, կարդացե՞լ ես՝ քանի տարեկան են գրողները:

Տրիբուն
10.10.2015, 21:12
Տրիբուն, կարդացե՞լ ես՝ քանի տարեկան են գրողները:

Կարդացել եմ ․․․ ու հենց դրանից էլ վատ եմ զգում: Ավելի լավ ա վատ գրեն, գրեն հաճելի ու ուրախ բաների մասին, քան լավ գրեն նրա մասին, ինչի մասին գրել են:

GriFFin
10.10.2015, 21:36
Կարդացել եմ ․․․ ու հենց դրանից էլ վատ եմ զգում: Ավելի լավ ա վատ գրեն, գրեն հաճելի ու ուրախ բաների մասին, քան լավ գրեն նրա մասին, ինչի մասին գրել են:
Դե մեկը ես ( 23 տարեկան եմ) առաջ էլ, հիմա էլ էս թեմաներով եմ գրում։ Ամառային արձակուրդիս մասին 10 տարեկանում եմ գրել))) իմ համար նորմալ ա, որ սենց են գրում։ Մենակ զինվորների հետ կապված թեմաների քանակի վրա զարմացա, իսկ մնացածը նորմալ ա։

ivy
10.10.2015, 21:40
Բայց ինչի՞ց գրեն Հայաստանում մեծացող երեխեքը: Դպրոցում իրենց շերեփով հայրենասիրություն են կերցնում, իրենք էլ կուլ են տալիս՝ առանց սկի համը զգալու: Ոնց որ դեղն են կուլ տալիս՝ աչքերը փակ, շունչը պահած, որ բան չզգան, շուտ անցնի գնա: Շուրջբոլորը մռայլ, քաղաքական թեմաներ, հեռուսատեսությունից ու հարևանների պատուհաններից ներս թափվող ընտանեկան գաղջ:
Ինչի՞ց գրեն:
Մի քիչ որ մեծանում են, սկսում են արդեն սիրային թեմաներով էլ գրել, մի քիչ էլ էդ ուղղությամբ տառապել:
Ուրիշ բան չկա ցավոք:
Ինչ միջավայրում որ ապրում են, էն էլ արտացոլում են:
Հայաստանի վիճակից է դա:
Մեղադրելու բան չկա:

GriFFin
10.10.2015, 21:47
Իմ հիշելով Ռուֆուսը անցած անգամվա մրցույթի համար էր ասել, որ շատ մռայլ են գրում))

Տրիբուն
10.10.2015, 21:49
Բայց ինչի՞ց գրեն Հայաստանում մեծացող երեխեքը: Դպրոցում իրենց շերեփով հայրենասիրություն են կերցնում, իրենք էլ կուլ են տալիս՝ առանց սկի համը զգալու: Ոնց որ դեղն են կուլ տալիս՝ աչքերը փակ, շունչը պահած, որ բան չզգան, շուտ անցնի գնա: Շուրջբոլորը մռայլ, քաղաքական թեմաներ, հեռուսատեսությունից ու հարևանների պատուհաններից ներս թափվող ընտանեկան գաղջ:
Ինչի՞ց գրեն:
Մի քիչ որ մեծանում են, սկսում են արդեն սիրային թեմաներով էլ գրել, մի քիչ էլ էդ ուղղությամբ տառապել:
Ուրիշ բան չկա ցավոք:
Ինչ միջավայրում որ ապրում են, էն էլ արտացոլում են:
Հայաստանի վիճակից է դա:
Մեղադրելու բան չկա:

Այվուշ, հենց մեղադրելու ա:

Երևի էս նախագծի իմաստն էլ էն ա, որ նոր բան խրախուսի, ոչ թե էն, ինչը դպրոցում սենց թե նենց անում են: Ով օջախի մասին չի գրում, զինվորի մասին ա գրում, եթե զինվորի մասին չի, լավագույն դեպքում դեպրեսված էմո ա:

Գույներ եմ ուզում, խառը, ջերմ, ուրախ, մի քիչ զավզակ, մի քիչ թեթև սոլիկ ․․․․ էն ինչ պիտի թինէյջերը լինի: Դեպրեսվել ու հայրենիքի հոգսերով տառապել դեռ կհասցնեն:

Tiger29
10.10.2015, 21:58
6. Կարոտ

Շատ լավ նկարագրած էր ամեն ինչ: Մեծ հաճույքով կարդացի: Գրված էր գրագետ ու շատ բնական: Ապրեցի իրանց հետ էդ վիճակները, ուղղակի շարունակություն չկար: Մի պահ զարմացա, որ արդեն ավարտին եմ մոտենում: Կարծես թե սա ընդամենը ինչ-որ մի գեղեցիկ պատմության նախաբան լիներ: Կարելի ա լավ գաղափար մտցնել գրածի մեջ ու նույն ոճով ու ոգով շարունակել:
Գրելը շատ լավ է ստացվում: Գեղեցիկ է ու համոզիչ, ուղղակի ֆանտազիան էլ պիտի գա էդ գեղեցկությունը լրացնելու:
Ամեն դեպքում ապրես: Տարիքդ հետո կկարդամ: Ընդհանուր նայել եմ, բայց էնպես չէ, որ տպավորվի:

Հ.Գ. խելագառվել էր-կարծում եմ վրիպակ է էս մեկը:

ivy
10.10.2015, 22:03
Այվուշ, հենց մեղադրելու ա:

Երևի էս նախագծի իմաստն էլ էն ա, որ նոր բան խրախուսի, ոչ թե էն, ինչը դպրոցում սենց թե նենց անում են: Ով օջախի մասին չի գրում, զինվորի մասին ա գրում, եթե զինվորի մասին չի, լավագույն դեպքում դեպրեսված էմո ա:

Գույներ եմ ուզում, խառը, ջերմ, ուրախ, մի քիչ զավզակ, մի քիչ թեթև սոլիկ ․․․․ էն ինչ պիտի թինէյջերը լինի: Դեպրեսվել ու հայրենիքի հոգսերով տառապել դեռ կհասցնեն:

Հա, մենք էլ ենք էդ ուզում: Ու հա էլ ասում ենք, որ իրենցը գրեն, բայց էդ «իրենցը» դեռ պիտի ստեղծվի: Եթե բան չկա էդ դարակում, էն ա գրվելեւ, ինչ գրվում ա:
Բայց դե դա էլ հաստատ կստեղծվի:
Մի քիչ ավելի մեծերը ուրիշ են գրում, արդեն դուրս են եկել, աշխարհ են տեսել, մտածելակերպն ա փոխվել:
Իսկ մատղաշները իրենցը դեռ չունեն, դրա համար էլ էս ա:

GriFFin
10.10.2015, 22:08
Ճիշտն ասած ես համաձայն չեմ, որ էդ Հայաստանից ա գալիս։ Էդ տարիք ա ու կապ չունի թե մարդ որտե՞ ղ ա մեծացել։ Ամենաուժեղ հորմոնալ դիսբալանսային շրջան ունեցող տարիքն ա։ Ու նաև հոգեբանական առումով՝ անձի փսիխոպատացած վիճակ ա, բազմաթիվ կոնֆլիկտներ կան։ Հայաստանը կապ չունի։

ivy
10.10.2015, 22:10
Ճիշտն ասած ես համաձայն չեմ, որ էդ Հայաստանից ա գալիս։ Էդ տարիք ա ու կապ չունի թե մարդ որտե՞ ղ ա մեծացել։ Ամենաուժեղ հորմոնալ դիսբալանսային շրջան ունեցող տարիքն ա։ Ու նաև հոգեբանական առումով՝ անձի փսիխոպատացած վիճակ ա, բազմաթիվ կոնֆլիկտներ կան։ Հայաստանը կապ չունի։

Ունի :(
Ստեղի նույն տարիքի երեխեն հաստատ ուրիշ բաներից կգրի ու շատ ավելի գունավոր ու շատ ավելի «իրենը»:

GriFFin
10.10.2015, 22:15
Ունի :(
Ստեղի նույն տարիքի երեխեն հաստատ ուրիշ բաներից կգրի ու շատ ավելի գունավոր ու շատ ավելի «իրենը»:
Եսիմ ivy, ես USAային թիների օրինակ ունեմ ու էս մրցույթում գրածները շատ նուրբ են իրանցինի հետ համեմատած։ Իրանց 16-17 տարեկանները ավելի մռայլ են գրում։ Պլուս գրելուց ավելի հեշտ ա բացասականը գրել քան դրականը։ Իմ մոտ, որ տենց ա։

Աթեիստ
10.10.2015, 22:17
Ես էլ եմ կարծում, որ երկիրն ու ընդհանուր մթնոլորտն էդ ա թելադրում։
Հաջորդ մրցույթից ազատ թեմա չենք թողնի։ Կթելադրենք պոզիտիվը։

GriFFin
10.10.2015, 22:20
Ես էլ եմ կարծում, որ երկիրն ու ընդհանուր մթնոլորտն էդ ա թելադրում։
Հաջորդ մրցույթից ազատ թեմա չենք թողնի։ Կթելադրենք պոզիտիվը։
Ո՞ ր երկրի դեռահասներն են դրական ու ուրախ բաներից գրում։ Ավստրալիայի՞ ։

Աթեիստ
10.10.2015, 22:23
Ո՞ ր երկրի դեռահասներն են դրական ու ուրախ բաներից գրում։ Ավստրալիայի՞ ։

Որոնք օրեկան սահմանից զոհերի մասին չեն կարդում ու լսում։

GriFFin
10.10.2015, 22:30
Որոնք օրեկան սահմանից զոհերի մասին չեն կարդում ու լսում։
Էդ թեման կթելադրի, բայց տրամադրությունը այլ գործոններն էլ կփոխեն։ Էդ տարիքային խմբի մարդկանց նյարդային համակարգը շատ զգայուն ա։ Իրանք պատրաստ են գրեթե ամեն ինչում տխուր ու մռայլ տեսնել, ընկալել ու գրել։ ԱՄՆ կարան տերակտներից գրեն, հայրենիքից, ամերիկյան երազանքից, Իրաքում մահացած հորից, Վետնամից…
Հ.Գ. Օրինակ իմ դպրոց եկած աղջիկը ռասիզմից էր գրել։ Մենք էլ շատ չէինք ընկալում իրա ասածը։

Malxas
10.10.2015, 22:34
Տրիբուն ջան, Ժյուրիի անկյունում մի տեղ գրել էի, մի հատ էլ քեզ համար գրեմ. շնորհակալության նշանը պատմվածքների տակ դնում եմ որպես արդեն կարդացած լինելու նշան, ոչ ավել:



Ու յանի առաջին պատմվածքի տակ հանուն ի՞նչ էիք էտքան շնորհակալություն շարել, ինչո՞վ էր մնացածից առավել: Նոր ու հետաքրքիր բա՞ն էիք կարդացել ․․․․ խաղամոլ, ամեն ինչ տանուլ տված ալկոհլիկ հայրը պաժառ ա տալիս տունը ու սպիտակամաշ գեղանուն սեփական երեխեքի սոուսով խորովում ա ․․․․ հա հա հա ․․․

Malxas
10.10.2015, 22:37
6. Կարոտ

Վատը չէր, գլխավոր թերությունն այն է, որ նույն բանը կարելի էր գրել ավելի հակիրճ: Ինչպես և պատերազմի մասին գրված մյուս գործերի մեջ, առկա է մի մոտեցում, որն անընդունելի եմ համարում. - հայ զինվոր, քաջաբար կռվում է հայրենիքի համար, խիզախորեն պաշտպանում է սահմանը... Գիտեք, նման ամպագոռգոռ բառերն ամենաշատն են վանում ընթերցողին: Այսպիսով, միջակ ստեղծագործություն, իմ կարծիքով հեղինակը կարող էր ավելի լավ գրել:

Malxas
10.10.2015, 22:44
7. Ճերմակ վարդեր

Այս ստեղծագործության ամենաբնորոշը թերևս «անհեթեթ» բառն է: Ինձ դուր չեկավ, չեմ պատկերացնում նաև, որ ինչ որ մեկին կարող է դուր գալ: Նույնիսկ դպրոցական շարադրություն լինելու դեպքում կգնահատեի միջինից ցածր:

Malxas
10.10.2015, 22:58
8. Վերջին նամակը

Որևէ միտք չտեսա այս ստեղծագործության մեջ: Այս պատմվածքն ինձ հիշեցնում է անդադար շաղակրատող դեռահաս աղջկա, որն իրեն լսելու պատրաստ ականջ է հայտնաբերել: Կարելի է մեկ էջանոց նախադասություն գրել, որը գեղեցիկ կարդացվի և իր իմաստի մեջ հակիրճ լինի: Այս դեպքում կարծես ամեն ինչ արված է նախադասություններն առավել երկար գրել ու նույն բառը նույն նախադասության մեջ առավել շատ անգամներ գործածել: Ինձ դուր չեկավ, լավ ստեղծագործություն չէր:

Malxas
10.10.2015, 23:14
9. Թունել

Մեկն այն կյանքերից, որը մի աննշան կաթիլ է օվկիանոսի մեջ, սակայն որքան մարդ՝ այնքան աշխարհի կենտրոն, նրանցից մեկի մասին է խոսքը...
Չեմ կարող չխոսել հեղինակի վարպետության մասին: Ոչ մի հերոս նկարագրված չէ, բայց նրանցից յուրաքանչյուրին կարելի է բոլոր մանրամասներով հստակ պատկերացնել: Երկխոսության պատառիկները հաճելի էին և կարդացվող, ասենք, պատմվածքն ամբողջությամբ, նույնպես: Լավն էր:

Malxas
10.10.2015, 23:27
10. Դարչնագույն

Վատը չէր, բայց լավ լինելու համար այս ստեղծագործությանը պակասում է, այսպես ասած, պատկառելիությունը: :) Կարելի էր մի փոքր ավելի աշխատել ու ավելի լավ գրել:

Chuk
10.10.2015, 23:40
3. Զսպված մոլեգնուհի

Ես ուզում եմ տեսնեմ էս ստեղծագործության մեջ նկարագրված պատանուն, նրան, ով հագնում է իր նկարած վառ հագուստը, շպարվում ու մազերը սանրում էնպես, ինչպես ուզում է, ով անտեսում է հասարակության կաղապարված կարծիքը, ով համարձակ է, կենսախինդ է, ժպիտն ու ծիծաղը միշտ շուրթերին։

Բայց փոխարենը տեսնում եմ նրան, ով կաղապարների ճիրաններից չի կարողացել դուրս գա։ Դուրս արի։ Գրի քո կենսախինդ մարդու պատմություն։ Գրի առանց բողոքի։ Օգտագործի ոչ թե գույների անունները, որ մենք գույն տեսնենք, այլ գրի նենց հավեսով, որ ինքնուրույն զգանք էդ գույները։ Գրի հավես պատմությունների մասին, որոնք երբևիցե տեսել ես, երկխոսություններ ավելացրու, հումոր ավելացրու։

Ստեղ տեսնում ենք միայն քո ներքին հույզերը, որոնք մերը չեն դառնում։ Իսկ գրելու շնորհք, պատկեր կառուցել կարողանալ, բառապաշար, երևում է, որ ունես։

Malxas
10.10.2015, 23:42
11. Ամենալավ պատմվածքը

Այս գործի մեջ մտքերը լավ էին, շարադրանքը համեմատաբար հակիրճ, բայց ոչ այնպիսին, ինչպես պետք է անի գրողը: Այլ կերպ ասած, մտքերը ավելի բարձր էին խոսակցականից, բայց դեռևս գրականի աստիճանի չէին:

Malxas
10.10.2015, 23:54
12. Ինքնասպանը

Այսպիսի ստեղծագործությունները ինձ համար չեն, բայց չեմ կարող խիղճս կորցնել և դնել չհաջողվածների կողքին, որովհետև շարադրանքը վատը չէ, և ինչ - որ մարդկանց կարող է դուր գալ:

enna
11.10.2015, 01:08
Որովհետև, իրականում, էն ցուրտումութը էն տարիները չէին, որոնց մասին խոսում ես: Նշածդ տարիները կամքի, իրար նեցուկ կանգնելու, ոգու, լույսի ու հաղթանակի տարիներ էին: Չկար լույս, ձմեռները ցուրտ էր, սնունդը քիչ, ամեն օր ճակատից մահվան մասին լուրեր էին, բայց մարդիկ ապրում էին, մեկը մյուսին օգնում, իսկական հարևանություն անում, իրենց՝ առանց էն էլ քիչ սնունդի ու հագուստեղենի կեսն ուղարկում ճակատ, նեղության մեջ հասնում մյուսին: Վստահ եմ, էդ մթնոլորտը մնար, բոլոր ստեղծագործություններն էլ կլինեին լուսավոր: Բայց պատերազմի հաղթանակից, էներգիայի վերականգնումից, տնտեսության վերականգնում սկսելուց հետո մթնոլորտը փոխվեց. չնայած լույս կար, բայց մութ էր, չնայած տներն արդեն տաքացնում էինք, բայց ցուրտ էր, մարդիկ սկսեցին հացի ու փողի համար իրարից նեղանալ, իրար տակ փորել, մեջքին կանգնելու փոխարեն՝ մեջքից խփել, բարքերը փոխվեցին: Սկսվեցին իրական ցուրտումութի տարիները, որոնք մինչև հիմա շարունակվում են: Էնպես որ ցավալի, բայց ինչ-որ տեղ բնական ա սենց տրամադրություններով ստեղծագործությունները:
Չուկ, գրածդ կարդալիս պահի տակ մտածեցի` կարո՞ղ ա ես ուրիշ երկրում եմ ապրում վրաս խաբար չկա ու գրողներն էլ իմ տարիքին չեն

Chuk
11.10.2015, 09:48
4. Կուրսային աշխատանք No 007
Էս գործը երեք անգամ եմ կարդացել, որ հադկանամ, ու չէի ասի, թե դա ինձ նորմալ հաջողվել է :))

Գամ սկզբից։ Շատ հավես կարդացվող գործ ա, երազ-պատկերների իրար հաջորդելը հմուտ ա արած, անցումներն էնքան սահուն են, որ կարդացողից ջանք չի պահանջում։ Պատմելաոճն ընտիր ա, հումոր կա մեջը, դինամիկա։

Բայց ընդհանուր սյուժետային գիծը մի փոքր անհասկանալի ա։ Ալիքային ֆունկցիայի երկու՝ հաճախային ու ժամանակային նկարագրությունները՝ ԱԺ նախագահի ու վիշապի տեսքով, մի տեսակ իրարից կտրված են, համոզիչ չեն, «ֆիզիկան» մի տեսակ չի երևում/ընկալվում։ Չգիտեմ, կամ էլ ես մի բան չեմ հասկանում։

Ամեն դեպքում մրցույթի լավագույն գործերից ա ու իմ ֆավորիտներից։ Հեղինակին պիտի խնդրեմ շարունակել գրել, ու ինչան էլ ինչ-որ բաներ չեմ հասկացել, բայց ֆիզիկայի էսպիսի ինտերպրետացիան հետաքրքիր մտահղացում ա, էլի փորձիր։

Chuk
11.10.2015, 09:59
Չուկ, գրածդ կարդալիս պահի տակ մտածեցի` կարո՞ղ ա ես ուրիշ երկրում եմ ապրում վրաս խաբար չկա ու գրողներն էլ իմ տարիքին չեն
Ես ու կինս մեր երեխու արած էս կամ էն բանը հաճախ տարբեր կերպ ենք ընկալում, բացատրում։

Չէ, էննա ջան, ոչ տարբեր երկրներում ենք ապրել, ոչ էլ տարիքը բացարփակ կապ ունի։ Ընկալման, դիտանկյան, մոտեցումների տարբերություն ա։ Բայց չգիտեմ ինչու ինձ թվում ա, որ հետագայում, չգիտեմ թե երբ, դու եթե անգամ իմ կերպ չմտածես, կհասկանաս, թե ինչի եմ հատկապես էդպես պատկերացնում։

enna
11.10.2015, 10:41
Գիտե՞ք ինչն ա ինձ զարմացնում, որ սկզբում եկել էի ակումբ, ոչ մեկը պաթոս ու սրտակեղեք զրույցները չէր խրախուսում:
Ես եկա ստեղ ու մի ուրիշ աշխարհ ընկա, զգացի, որ միշտ, որտեղ էլ լինես դու ինչ-ինչ մեծ-փոքր խնդիրներ կունենաս, վատ բաներ կտեսնես և այլն, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լացելու աստիճան վատ ա, ու որ պետք ա անտեսել մնացած լավ բաները: Ակումբը պաթոսին դեմ էր, սրտաճմլիկ, էժանագին զգացմունքներին էլ հետը, ինքը տալիս էր հնարավորություն տեսնելու, որ կյանքը մենակ ողբերգություն չի ու լիքը ուրիշ ասպեկտներ ունի, որ կարելի ա սեփական ուժերով գնալ Հայաստանից, բայց կարելի ա ստեղ էլ երջանիկ լինել:
Իսկ հիմա՞, մարդիկ դուրս են եկել պաթոսի հասարակությունից ու եկել են ակումբ, ու նույնը խրախուսվում ա ստեղ, ստեղ էլ ա նույն վիճակը, այսինքն ամեն տեղ ամեն ինչ շատ վատ ա, հույս չկա դուրս պրծնելու ու միակ ելքը բողոքն ա սիրտը հագստացնելու նպատակով:
Սենց նայում եմ ակումբը մենակ ինձ վրա չի, որ ազդել ա, ինքը ցանկացած դեռահասի վրա մեծ ազդեցություն ա թողնում ու ափսոսում եմ, որ հիմա ուրիշ սիրուն աշխարհի փոխարեն, նույն բլոգնյուզի մթնոլորտն ա:
Կներեք մի քիչ կոպիտ գրելուս համար, չդիմացա. պարզապես կարոտում եմ էն ակումբը, որ ինչքան էլ կոպիտ քլնգեր, ճիշտ ու տեղին էր քլնգում ու անիմաստ տեղը չէր շոյում:

ivy
11.10.2015, 11:03
Էննա ջան, դու ինչ ես խոսում, ես ընդհանրապես չեմ հասկանում։
Ով ա անտեղի ու ճոռոմ պաթոսը խրախուսում, որտեղ ես էդպիսի բան տեսել։
Համ էլ, վերջապես քեզ ինչ, թե ուրիշի գրածներին ինչ են ասում։
Էս երեխեքը գոնե էնքան քաջություն են ունեցել, որ գրել ուղարկել են անծանոթ մարդկանց ու լսում են իրենց գրածների մասին ով ինչ ունի ասելու։
Դու քո գրածը ոնց ուղարկեցիր, էնպես հետ վերցրեցիր։ Հիմա եկել ասում ես, բա ես իրենց թա՞յն եմ, ես բա սե՞նց եմ գրում, կարող ա ես էս երկրից չեմ կամ էս տարիքի չեմ։
Էդքան էլ կոռեկտ չի պահվածքդ, մեղմ ասած։
Մի քիչ համեստ եղեք։

Malxas
11.10.2015, 11:14
Իրոք, պաթոսը ոչ մեկը չի խրախուսել: Մի հատ բոբո ժյուրի կա, որոշ դեպքերում լավ էլ խիստ է արտահայտվել, թեկուզև անկեղծ է եղել: Բայց նույնիսկ նրանք, ովքեր աշխատել են նաև լավը տեսնել այն գործերի մեջ, որոնք այս անգամ այնքան էլ հաջող չեն ստացվել, նույնպես պաթոսը չեն խրախուսել:

Chuk
11.10.2015, 16:51
5. Ազատամարտը շարունակվում է

Ստեղծագործությունը կարդալուց անմիջապես հետո գնացի ինտերնետում գտնելու հերոսին ու, ինչպես և սպասում էի, գտա։ (https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%86%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D6%80_%D5%84%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6)

Սա մի քիչ դժվարացնում ա կարծիք գրելը, որտև հնարավոր ա, որ հերոսը ստեղծագործողի ընտանիքի հետ կապված մարդ ա, ու վերջինիս համար սա նուրբ թեմա ա։

Ամեն դեպքում չմոռանամ նաև, որ սա մրցույթի թեմա ա ու իրավունք չունենք ավելորդ սենտիմենտալությամբ տարվելու։

Հեղինակ ջան, մի գլխավոր խնդիր. գրել պետք է էն թեմայով, որին լավ ծանոթ ես, ոչ թե մոտավոր պատկերացում ունես։ Երևի հենց սա ա հիմնական պատճառը, որ ստեղծագործության մեջ չի երևում պատերազմի իրական էությունը։ Չեն երևում կռվողների, էդ թվում հերոսի էությունները։ Պատերազմ, չի նշանակում որ մեր կողմից բոլորը կիրթ ու վայելուչ էին, իմաստուն աչքերով, իսկ հակառակորդը խայթում է օձի պես։ Հենց մենակ մի սենց նկարագրությունը բավական է, որ գործն անհամոզիչ լինի։

Ստեղծագործության մեջից հանում ենք այ սենց՝ անհամոզիչ նկարագրություններն ու մեզ մնում է միայն էն, ինչ կիմանայինք Վիքիպեդիան կարդալուց։

Գովելի է գրելու ցանկությունը, գովելի է շարադրել կարողանալը, բայց փորձիր գրել նրա մասին, ինչն ավելի լավ գիտես։ Օրինակ թե ոնց են ձեր դասարանի Քնարին սիրահարված բոլոր տղերքը ու ոնց էին պայքարում իրան հասնելու համար, իսկ ընթացքում ինչ զվարճալի բաներ էին լինում։ Սա քոնը չէ։ Գտիր քոնն ու գրիր։

Chuk
11.10.2015, 18:16
6. Կարոտ

Ինձ ես մրցույթում շատ ա ուրախացնում, որ կարծես բոլորն էլ լավ են շարադրում, իսկ տխրեցնում ա, որ փորձում են շարադրել վեհ բաներ՝ հաճախ ընկնելով արհեստականության գիրկը։

Բանակը մեր երկրի համար կարևորագույն կառույց է, տղերքի ծառայելը՝ երկրի անվտանգության համար անհջաժեշտ։ Սա անվիճելի ա։ Բայց կա երկրորդ կողմը. ծնողներից շատերն են, որ հպարտություն չեն զգում զավակի ծառայելուց, տղերքից շատերն են, որ ուղղակի հարկադրաբար են ծառայում։ Սրան որ գումարում ենք օրինակ բջջայինի դարում նամակով տեղեկություն ստանալը, ու ստեղծագործությունն իմ համար համոզիչ չի դառնում։

Ես կուզեի էս գործում նաև խոսակցություններ տեսնել։ Օրինակ կուզեի լսել, թե Հակոբն ինչ է պատմում ծառին։ Պատմեր-պատմեր, ծառն էլ որպես պատասխան մի հատ խնձոր գցեր Հակոբի գլխին։ Կուզեի, որ մայրը հպարտ քայլեր գյուղի փողոցներում, իսկ հարևանուհի Սիրուշը Վարդուշին ասեր «հլը ստեղ, սաղ օրը տանը լացում ա ու անիծում պատերազմ հնարողին, իսկ մեր մոտ թատրոն ա խաղում»։ Կուզեի, որ առավել կենդանի, դինամիկ լիներ գործը։ Կուզեի ավելի համարձակ լիներ, ու ձեռի հետ պատմեր, թե Միսակը ոնց էր «սամավոլկա» փախել ու բռնվել, որ դրանից հետո էր, որ լուր չունեին։ Չգիտեմ, կուզեի ավելի համոզիչ լիներ։

Բայց դե չնկատել, որ ընթացքում հեղինակը լավ պատկերներ էլ է կառուցել, չեմ կարող։ Բայց պիտի խորհուրդ տամ, ուրիշ թեմաներ էլ փորձել։

Chuk
11.10.2015, 23:42
7. Ճերմակ վարդեր

Սիրուն ու հուզիչ պատմություն է ստացվել:
Բայց համոզի՞չ է: Իմ համար՝ չէ:

Հայրենասիրությունը ամեն մեկը մի կերպ է պատկերացնում, իհարկե, բայց հայրենասիրության գագաթնակետը ռազմաճակատում զոհվել ուզելը չէ: Սա արդեն որերորդ պատմությունն է, որտեղ խոսվում է էն մասին, թե ինչ հաճույքով են կռվի գնացել, ծնողները, սիրելիները ինչ հաճույքով են ուղարկել:

Չէ, գիտեք, երբ հայրենիքին վտանգ է սպառնում, շատ-շատերն են վրդովված ոտքի կանգնում, բայց սիրով՝ սակավները: Դա ավելի շուտ ճարահատյալ քայլ է, ու գնում են «զոռով», իրանց հարազատները ավելի շատ ոչ թե հպարտություն են զգում, այլ ամենվարկյանական անհանգստություն: Շատերն են մտածում խուսափելու մասին: Բայց գնում են: Ու հերոսություն են անում, շատերը, համարելով որ իրանց արածն էշություն ա. ուղղակի պահն էդ ա թելադրում:

Այս դեպքում էլ կուզեի նորից խոսակցություններ տեսնել, նորից կուզեի ավելի դինամիկ լիներ գործը, կուզեի, որ «սովետական» ստանդարտներից դուրս լիներ: Ու կուզեմ, որ այս հեղինակն էլ իրեն փորձի ավելի առօրեական նյութերում, նրանում, ինչն ինքն իսկապես տեսել ու զգացել է, այլ ոչ նրանում, ինչն ինչ-որ մեկի պատմելով լսել Է: Չէ՞ որ գրելու շնորհք ունի:

Chuk
12.10.2015, 19:07
8. Վերջին նամակը

Գիտե՞ս, մի քիչ շուտ է վերջին նամակ գրելու համար։ Դեռ պետք է գրել առաջինները։ Որովհետև ամեն ինչի ավարտը չի, որ տրամաբանական է, իսկ այ սկիզբը կարող է և տրամաբանական լիներ։ Գիտե՞ս, շատ սիրուն շարադրել ես էդ նամակը, բայց սիրունության հետևից ընկնելով կորցրել ես անմիջականությունը, որը նամակներում թերևս ամենակարևոր բանն է։ Փիլիսոփայական համեմատություների փոխարեն առօրեական մտածմունքները, սիրուն, բայց չօգտագործվող արտահայտությունների փոխարեն քո ամենօրյա խոսքը նամակդ կդարձնեին ավելի մարդամոտ, ավելի անկեղծ, ավելի անմիջական, ասելիքդ ավելի հեշտ կկպներ ընթերցողի սրտին։

Էսպես նկատվում է ջանքը ասելիքը ազդեցիկ ու տպավորիչ դարձնելու, բայց էդպիսին չի դառնում։

Tiger29
13.10.2015, 11:02
10. Դարչնագույն

Վարպետորեն էր գրված: Ապրումները լավն էին: Կարողանում ես մտնել հեղինակի կաշվի մեջ, զգալ իր զգացածը: Բայց որպես ուսուցանող գործ` լավը չի: Ինչ պիտի սովորացնի պատանուն այս ստեղծագործությունը? Երբեք ոչ մեկին չես ուզենա խորհուրդ տաս կարդա այս գործը, ինչ-որ բան վերցնի նրանից: Նման ստեղծագործությունները պիտի սովորացնեն շնչել, ապրել, արարել, հուսալ ու սպասել, ոչ թե կարդալուց հետո միայն վերանալու մասին մտածել: Էդ սենց թե նենց կա` անկախ մեր կամքից:
Հեղինակը լավ է գրում, շարունակիր, միայն թե ավելի դրական թեմաներով: Հանիր միջիդ գազանին;)

Tiger29
13.10.2015, 11:26
1. Հանուն ինչի՞

Արհեստական էր գրված: Սկզբում սա եղավ, հետո նա եղավ, հետո սա պատահեց: Հերոսի դրական գծերը չտեսա: Առաջ կարգին, նորմալ, աշխատասեր, ընտանիքի տղա էր, հիմա դառավ էսպիսինը?
Երևույթները իհարկե վատն են, դրանց մասին պետք է անընդհատ խոսել, տարբեր օրինակներ բերել, թե ինչպես են ընտանիքներ քանդվում նման վատ սովորություններից:
Մեկ էլ մի բան է ցույց տալիս այս գրվածքը, որ կրկնակի անգամ ավելի վատ է լինում, երբ սեփական սխալներիդ մեջ ուրիշներին ես մեղադրում: Էդ գիծը իրոք շատ բացասական բան է և շատերի մոտ այն կա: Պարտադիր չի լինես ալկոհոլիկ, կամ խաղամոլ: Կարող ես ապրել նորմալ, առաքինի կյանքով, բայց միևնույնն է քո ունեցած բոլոր անհաջողությունների մեջ գտնես մեղավորներ, որի մեջ ոչ մի անգամ դու չես լինի: Էս մի կետի առումով ուսուցողական բան կա գրվածքի մեջ:
Շարունակիր գրել, բայց իմ կարծիքով բավականին աշխատելու տեղ ունես:

ivy
13.10.2015, 20:30
Ուլուանա, Հայկօ, դուք ի՞նչ կասեք, որպես ժյուրիի անդամ :)

Նորից եմ հիշեցնում, որ կարծիք կարող է հայտնել ոչ միայն ժյուրին, այլև բոլոր ցանկացողները: Պասիվ մի եղեք:

Tiger29
14.10.2015, 01:05
5. Ազատամարտը շարունակվում է

Դրական է տրամադրում պատմության իրական լինելը, բայց ամեն դեպքում շարադրության է նման, որտեղ կարծես թե օգտագործվել են բառեր, որոնք հանձնարարված են եղել ուսուցչուհու կողմից: Լավ կլինի ստեղծագործեք Ձեր միջից:
Առաջին անգամ, որ կարդացի, բացեցի տեսնեմ արդյոք չկա գրված ինտերնետում, չգտա, բայց տեսա, որ ինչ-որ մրցույթ է եղել, որտեղ հավանաբար այս գործն էլ է ընթերցվել: Ոնց հասկացա հիմնական միտքը զենքն ու գրիչն էին, որտեղ գրիչն էլ է որպես զենք համարվում:
Քիչ էր`խորը լարերին կպնելու համար:

Tiger29
14.10.2015, 11:49
9. Թունել

Ապրես, հաջողված գործ է: Թեկուզ փոքր է, բայց ասելիք ունի: Զգում ես պատմության սկիզբը, ընթացքը, ավարտը: Ամեն ինչ իր տեղում էր: Հեղինակը բավականին լավ է գրում, խորհուրդ կտամ շարունակի ու ավելի ընդլայնի այս պատմությունը: Կարող է գեղեցիկ պատմվածք դառնալ:
Կար սեր, ուրախություն, տխրություն, մենակություն, դժբախտություն, անտարբերություն:
Կեցցես, ևս մեկ անգամ:

Chuk
14.10.2015, 22:05
9. Թունել
Ի տարբերություն մրցույթի լիքը ուրիշ գործերի սա պատվածք է. ունի հստակ սյուժե, սկիզբ, ավարտ, տրամաբանական ընթացք։ Կարդացվող է ու բավական լավը: պատմելաոճն էլ է լավը։

Ինձ մի քիչ խանգարում էին «փիլիսոփայական զեղումները», օրինակ՝ «Հեռանալը հեշտ է, երբ ինքդ ես հեռանում, և ոչ թե հեռանում են քեզնից: Երիտասարդ թե ծեր՝ կապ չունի: Մեզ միշտ լքում են: Մեր օրերը: Մեր ապրումները: Մեր մարդիկ: Ի՞նչ կարևոր է: Վերջում, միևնույնն է, կործանվում ենք: Ուրիշ ճանապարհ չկա:»

Սրա փոխարեն եթե ասվեր ասենք «պապ, հոգնել եմ ձեր հետ ապրելուց ու ձեր կանտրոլի տակ լինելուց, ուզում եմ հանգիստ լինեմ, որ ինձ տաս րոպեն մեկ չզանգեն ու ասեն ուր ես: Ուզում եմ սիրած պահեմ, ու ինձ դրա համար չնախատեն։», ավելի հաճելի կլիներ։

Մեկ էլ վերջի «ջրավազան»-ը չմերվե գործի հետ։

Tiger29
15.10.2015, 00:20
7. Ճերմակ վարդեր

Տպավորություն է, որ նույն թեմայով շարադրություն են ստացել երեխաները: Էս մեկն էլ Հունան Ավետիսյանն էր, ում վերջին խոսքերը եղել են` հրողի ..... :D
Կատակը կատակ, բայց ուղղակի գործ էր արված: Լավ է, որ աշխատել ես վրան, բայց նախադասություններ կային, որոնք արհեստական բառերի շարանից էին կազմված: Փորձի ավելի կյանքով լեցուն գրել, էդ գեղեցիկ բառերը ամեն տեղ չի, որ համ ու հոտ են տալիս գրվածքին: Տողադարձերն էին հետաքրքիր տողերի մեջտեղում :D
Ժարանգ էլ մի գրի: Չի կարդացվում:
Շարունակիր աշխատել, հնարավոր է բացվես:

StrangeLittleGirl
15.10.2015, 00:35
Կուրսային աշխատանք No 007

Պատմվածքի գաղափարը լավն է, վերնագիրը խոստումնալից է, բայց բավական ծույլ գործ է: Տպավորություն ա, որ հեղինակի մոտ առաջացել ա էս հրաշալի գաղափարը, վերցրել արագ-արագ սևագրել ու ուղարկել ա մրցույթին: Չգիտեմ, եթե իմանայի, որ դպրոցականներից մեկն ա գրել, ավելի մեղմ կգնահատեի, բայց քանի որ կռահում եմ հեղինակին, կուզեի խորհուրդ տալ գործը գրելուց հետո մի քանի անգամ կարդալ ու աշխատել վրան:

Ազատամարտը շարունակվում է

Նորից վատ վերնագիր: Էս տեսակ վերնագրերն արդեն վանողություն են առաջացնում: Չգիտեմ, հեղինակը երևի մեղք չունի, նորից դպրոցից պարտադրված կեղծ հայրենասիրության հոտ եմ առնում: Ինչ խոսք, տեքստը գրագետ է գրված: Կերպարը բավական թույլ է, անիրական, կեղծ: Մեկ էլ մի փոքրիկ խորհուրդ հեղինակին. մի օգտագործիր նախադասություններ, որոնք ավարտվում են այսպես. «բայց...»: Տգեղացնում ու ծանրացնում է տեքստը:

Tiger29
15.10.2015, 00:42
12. Ինքնասպանը


Միջին էր: Ոչ վատն էր, որ ասեմ մեջը բան չկար, ոչ էլ նենց հզոր էր: Մատանու պահը չհասկացա: Նշանդրեքին տղուն մատանի տալիս են?:)
Վերջին պահն ա շատ լավը, երբ ինչ-որ բանի ես հասած լինում ու քո մեջ հպարտությամբ ես լցվում, որ կարողացար հաղթահարել այդ ցավը ու հասնել քո ուզածին:
Մեկ էլ ծխախոտի պահն ա շատ երկար նշվում: Արժի որ էդքան, հեղինակ ջան?:think

StrangeLittleGirl
15.10.2015, 00:54
Կարոտ

Հեղինակ ջան, փոքրիկ խորհուրդ. փորձիր չօգտագործել էնպիսի արտահայտություններ, որոնց դու անընդհատ հանդիպում ես զանազան տեղերում: Տեքստիդ մեջ լիքը կլիշեներ կան, տոնդ էլ շատ պաթետիկ է: Մի էսպիսի հարց. ի՞նչ է նշանակում հայրենիքի կանչ: Դու տեսե՞լ ես ծառայության մեկնող զինվորի: Տեսե՞լ ես, թե ոնց են վախենում, ոնց չեն ուզում գնալ բանակ: Այ էդ տղաների մասին գրի: Քո տեքստի մեջ նկարագրվածներն իրական չեն, կեղծ են, համոզիչ չեն: Իսկ խելագարվել բառը ր-ով է գրվում ;)

Աթեիստ
15.10.2015, 00:54
Կուրսային աշխատանք No 007

Պատմվածքի գաղափարը լավն է, վերնագիրը խոստումնալից է, բայց բավական ծույլ գործ է: Տպավորություն ա, որ հեղինակի մոտ առաջացել ա էս հրաշալի գաղափարը, վերցրել արագ-արագ սևագրել ու ուղարկել ա մրցույթին: Չգիտեմ, եթե իմանայի, որ դպրոցականներից մեկն ա գրել, ավելի մեղմ կգնահատեի, բայց քանի որ կռահում եմ հեղինակին, կուզեի խորհուրդ տալ գործը գրելուց հետո մի քանի անգամ կարդալ ու աշխատել վրան:


Աչքիս մենակ ես եմ որ էս գործը հեչ չեմ հավանել։
Մի հատ իրավիճակ ներկայացնեմ, որ կարծում եմ սաղի հետ էլ հանդիպած կլնի։ Էն որ տրանսպորտով գնալուց մի տեղ մի քանի ջահել են իրար հետ նստում, տրամադրությունները միլլիոն ու ճամփին ինչ որ բան են տեսնում ու սկսու վրեն «ղժժալ»։ Ղժժալը չակերտների մեջ, որտև արած հումորների վրա մենակ իրանց խնդալն ա գալիս։
Այ տենց բանի նմանացրի էս գործը։ Որ հեղինակը հումոր ա անում, բայց էդ հումորը մենակ իրան ա ծիծաղելի թվում։

Մյուս կարծիքները որ կարդում եմ, հասկանում եմ, որ էլի մարդիկ կան, որ հասկացել են էդ հումորը, բայց մեկ ա չեմ դադարում նմանացնել արդեն նկարագրածս իրավիճակին։

StrangeLittleGirl
15.10.2015, 00:59
Աչքիս մենակ ես եմ որ էս գործը հեչ չեմ հավանել։
Մի հատ իրավիճակ ներկայացնեմ, որ կարծում եմ սաղի հետ էլ հանդիպած կլնի։ Էն որ տրանսպորտով գնալուց մի տեղ մի քանի ջահել են իրար հետ նստում, տրամադրությունները միլլիոն ու ճամփին ինչ որ բան են տեսնում ու սկսու վրեն «ղժժալ»։ Ղժժալը չակերտների մեջ, որտև արած հումորների վրա մենակ իրանց խնդալն ա գալիս։
Այ տենց բանի նմանացրի էս գործը։ Որ հեղինակը հումոր ա անում, բայց էդ հումորը մենակ իրան ա ծիծաղելի թվում։

Մյուս կարծիքները որ կարդում եմ, հասկանում եմ, որ էլի մարդիկ կան, որ հասկացել են էդ հումորը, բայց մեկ ա չեմ դադարում նմանացնել արդեն նկարագրածս իրավիճակին։

Արտ, անկեղծ ասած, ես էլ հումոր չտեսա: Ուղղակի էդ ֆիզիկայի-բանի գաղափարն էր հավես, ինչը նորմալ չէր զարգացվել:

ivy
15.10.2015, 01:01
Աչքիս մենակ ես եմ որ էս գործը հեչ չեմ հավանել։
Մի հատ իրավիճակ ներկայացնեմ, որ կարծում եմ սաղի հետ էլ հանդիպած կլնի։ Էն որ տրանսպորտով գնալուց մի տեղ մի քանի ջահել են իրար հետ նստում, տրամադրությունները միլլիոն ու ճամփին ինչ որ բան են տեսնում ու սկսու վրեն «ղժժալ»։ Ղժժալը չակերտների մեջ, որտև արած հումորների վրա մենակ իրանց խնդալն ա գալիս։
Այ տենց բանի նմանացրի էս գործը։ Որ հեղինակը հումոր ա անում, բայց էդ հումորը մենակ իրան ա ծիծաղելի թվում։

Մյուս կարծիքները որ կարդում եմ, հասկանում եմ, որ էլի մարդիկ կան, որ հասկացել են էդ հումորը, բայց մեկ ա չեմ դադարում նմանացնել արդեն նկարագրածս իրավիճակին։

Ես էլ չեմ հավանել: Մենակ զգացվում էր, որ հավեսով ա գրել, ինքը իր գրելուց հաճույք ա ստացել, ու շատ չի էլ խորացել՝ ինչ ու ոնց: Ոնց եկել ա էդ պահին, նենց էլ գրել ա:
Ակումբում փսիխոդելիկ գործերը միշտ էլ հարգի են եղել: Ինձ էլ են որոշ դեպքերում դուր գալիս: Բայց մի ձև հագեցած ու կշտացած եմ էս տիպիկ ակումբային հումորից:
Թեև գրողի հանդեպ ակնհայտ համակրանք ունեմ, որվհետև իսկականից հավեսով ա գրել: Էս աշխատանքի հեղինակն ինձ համար անծանոթ անուն ազգանունով մեկն էր, բայց ենթադրում եմ, որ Ակումբից ա: Նույնիսկ մի կարգին հետախուզություն արեցի էդ կապակցությամբ ու ոնց որ թե իր օրագիրն էլ գտա: Բայց կարող ա և սխալվում եմ:

StrangeLittleGirl
15.10.2015, 01:02
Ես էլ չեմ հավանել: Մենակ զգացվում էր, որ հավեսով ա գրել, ինքը իր գրելուց հաճույք ա ստացել, ու շատ չի էլ խորացել՝ ինչ ու ոնց: Ոնց եկել ա էդ պահին, նենց էլ գրել ա:
Ակումբում պսիխոդելիկ գործերը միշտ էլ հարգի են եղել: Ինձ էլ են որոշ դեպքերում դուր գալիս: Բայց մի ձև հագեցած ու կշտացած եմ էս տիպիկ ակումբային հումորից:
Թեև գրողի հանդեպ ակնհայտ համակրանք ունեմ, որվհետև իսկականից հավեսով ա գրել: Էս աշխատանքի հեղինակն ինձ համար անծանոթ անուն ազգանունով մեկն էր, բայց ենթադրում եմ, որ Ակումբից ա: Նույնիսկ մի կարգին հետախուզություն արեցի էդ կապակցությամբ ու ոնց որ թե իր օրագիրն էլ գտա: Բայց կարող ա և սխալվում եմ:

Ես գրեթե համոզված եմ, որ Mr. Annoying-ն ա:

Tiger29
15.10.2015, 01:08
4. Կուրսային աշխատանք No 007

Լավ է գրված, երևում է, որ հեղինակը իրեն վստահ է զգում, գրչի արվեստին լավ է տիրապետում, բայց մի տեսակ իմը չի էս ոճը: Խառը, անհասկանալի, անդուր մտքեր, որի տակ ոչինչ էլ չեմ ուզում հասկանալ ու գտնում եմ, որ ոչինչ էլ չկա, բայց համոզված եմ, եթե հարցնես, հեղինակը նույն ձևի անհասկանալի բառերով կբացատրի, թե ինչ էր ուզում ասեր այս կամ այն տողով, կամ տողի տակ թաքցրած տողատակով:
Ամեն դեպքում ինձ դուր չեկավ, բայց նորից եմ ասում, բավականին լավ է գրում, սահուն է կարդացվում: Հուսամ ավելի հասկանալի գործեր կկարդամ այս հեղինակից;)

StrangeLittleGirl
15.10.2015, 01:15
Ճերմակ վարդեր

Արցախի պատերազմ տեսանք, ծառայությունից վերադարձող տղա տեսանք, Սովետն էր պակաս մնացել, էդ էլ տեսանք :( Հեղինակ ջան, էս քո ուսուցի՞չն ա էս թեմայով հանձնարարել գրել: Եթե այո, ապա ուսուցչիդ գործից հանել ա պետք: Ի՞նչ հայրենիքի մասին ես գրում: Դու ընդհանրապես տեղյա՞կ ես Երկրորդ համաշխարհայինի մանրամասներին, ինչը ոնց եղավ, ինչու եղավ, Սովետը ոնց մասնակցեց: Ընդհանրապես կարդացե՞լ ես էդ ժամանակաշրջանը նկարագրող գեղարվեստական գրականություն: Խորհուրդ կտայի կարդաս, ծանոթանաս, տեսնես՝ ինչը ոնց էր: Ու շարունակես գրել, բայց գրել ոչ թե մի պատերազմի մասին, որը սկի քո տատիկ-պապիկները չեն տեսել, այլ էնպիսի թեմաներով, որոնք այսօր քեզ են հուզում, քեզ գիշերը չեն թողնում քնել: Մեկ էլ բազմակետերը մի չարաշահի:

ivy
15.10.2015, 01:19
Մի քիչ թեմայից շեղվեմ:
Էդ որ իր օրագիրը գտա, ահագին կարդացի, նենց հետաքրքիր էր: Հետո էլի սկսեցի մի քանի ուրիշ օրագրեր նայել, լիքը հետաքրքիր բաներ գտա: Ակումբային օրագրերը էդքան էլ բարի անուն չունեն, բայց դու մի ասա, մեջները լիքը հետաքրքիր բաներ կան:

StrangeLittleGirl
15.10.2015, 01:25
Մի քիչ թեմայից շեղվեմ:
Էդ որ իր օրագիրը գտա, ահագին կարդացի, նենց հետաքրքիր էր: Հետո էլի սկսեցի մի քանի ուրիշ օրագրեր նայել, լիքը հետաքրքիր բաներ գտա: Ակումբային օրագրերը էդքան էլ բարի անուն չունեն, բայց դու մի ասա, մեջները լիքը հետաքրքիր բաներ կան:
Հա, իրա օրագիրը շատ լավն ա: Ու ընդհանրապես օրագրերը լավն են, ես սաղ կարդում եմ:

Tiger29
15.10.2015, 01:25
11. Ամենալավ պատմվածքը

Լավն էր :D հավանեցի: Հաճելի կարդացվեց: Իսկապես գրել էր հազար ու մի բանի մասին ու ամեն ինչը շատ կարճ, բայց շատ դիպուկ էր նկարագրել: Ամեն ինչից մի քիչ, մի քիչ: Լավն էին չափաբաժինները, լավն էր գաղափարը: Հեղինակը շատ վստահ է իրեն զգում: Գրում է այնպես, ինչպես վարժ կխոսեր: Կարծում եմ շատ չի տանջվել սա գրելիս: Իրան-իրան մտքերը եկել են ու տեղ գտել այս ստեղծագործությունում:
Փորձիր չվատնել տաղանդդ: Տաղանդավորները միշտ էլ ծույլ են լինում ;)

Tiger29
15.10.2015, 01:46
3. Զսպված մոլեգնուհի

Կարդալուց շունչս կտրվեց: Էս ինչ էր?:D Հալալ ա հեղինակին: Էս տարիքում սենց վստահ գրել: Վատ չի: Գաղափարը իմը չի, բարդ են նախադասությունները, բայց բառակույտ չի: Երևում ա, որ ինքը հասկացել ա ինչ ա գրում, երևում ա, որ ապրել ա էն ինչ գրել ա: Բայց էն չի , ինչ կուզենայի լիներ: Նման փիլիսոփայական մտքերի տեղ չէր էս մրցույթը: Շարունակիր գրել, լավ ես գրում, հանգիստ ես ստեղծում նախադասություններդ, բայց մի քիչ պարզ գրի, մեր նման ընթերցողների համար հասկանալի:
Ամեն դեպքում ապրես, հասուն ձեռագիր ունես` տարիքդ չեմ նայել:

Tiger29
15.10.2015, 02:03
Ավարտեցի: Այս անգամ բավականին հաջող էին գործերը: Վերջում տվածս միավորների վրայով անցնելիս հասկացա, որ կասկածելի տեղեր շատ կան: Այսինքն միանշանակ չի, որ էս շատ լավն ա, էս մեկն էլ չափից դուրս վատն ա: Ուղղակի չուզեցա էլ շատ խառնեմ նախնական ստացածս տպավորությունները:
Գրեք, ստեղծագործեք: Մենակ թե ավելի պայծառ թեմաներով գրեք, ուրախություն տարածեք. առանց այդ էլ տխրելու առիթներ շատ կան:
Ապրեք, որ մասնակցեցիք:

Chuk
15.10.2015, 02:25
10. Դարչնագույն
Ճարտար լեզուն: Իսկապես սահուն գրված, հեշտ ընթերցվող... բայց ինչ:
Հասկանում ես, սիրելի հեղինակ, քո մտքերը իսկապես կարող է շատ լավն են, բայց այլևս զարմացնող չեն: Մենք էսօր՝ ինտերնտետի շնորհիվ, ամեն օր կարդում ենք հազար ու մի նման մտորումներ. մի մասը հայտնի մարդկանց, մի մասը՝ տարբեր, մեր կողքի մարդկանց, ակումբում՝ օրագրային գրառումներին տեսքով, սոց. ցանցերում՝ ստատուսների տեսքով: Ինչո՞վ հատկապես քոնը պետք է ինձ ցնցեր: Ոչինչով:

Իսկ զուգարանը ես էլ եմ սիրում: Սիրում եմ էնտեղ կարդալ, ստեղծագործել, մտածել... հեռու ակումբից՝ ուրիշ բաներ էլ անել:

Sambitbaba
15.10.2015, 05:54
Համոզված եմ, շատերը կհամաձայնվեն, որ այս երկրորդ մրցույթն առաջինից շատ ավելի հաջողված է: Որովհետև համարյա բոլոր ատեղծագործություններն էլ շարադրված են գեղեցիկ ու կարդացվում են հետաքրքրությամբ, անկախ այն տխուր փաստի, որ մեծամասնությամբ թեման է ոչ այնքան հաջող ընտրված և մթնոլորտն էլ հիմնականում մռայլ է...

Թեմայի հարցով... հնարավոր է, իհարկե, որ հեղինակների մեջ կան նրանք, ովքեր ունեցել են հայենիքի պաշտպան իրենց մոտիկներին, բայց հիմնականում երևում է, որ դպրոցական գաղափարախոսությունն է նրանց բերել նման ընտրությանը:
Իսկ մռայլության հաշվով, դե, սա էլ է ներելի, որովհետև ջահելություն է, մինչև մութը չքչփորի, լույսի արժեքը որտեղի՞ց հասկանա:

Համարում եմ, որ շատ լավ նախաձեռնություն էր այս մրցույթներ կազմակերպելը: Եվ անպայման պետք է շարունակել դրանք: Բայց, մի կողմից երեխեքին օգնելու համար, մյուս կողմից էլ մեզ խղճալով, եկեք փորձենք թեմատիկ մրցույթներ անց կացնել:

Շնորհակալություն բոլոր հեղինակներին: Սիրելիներս, անկախ մեր քննադատությունների, դուք շարունակեք գրել: Համարյա բոլորիդ մոտ էլ երևում է, որ դուք այդ անել կարող եք: Այնպես որ, մի հիասթափվեք երբեք բացասական կարծիքներից: Հիմնականում դրանք շատ ավելի մեծ օգնականներ են ապագա գրողի համար, քան դատարկ գովասանքները:

Sambitbaba
15.10.2015, 06:00
1. Հանուն ինչի՞ - Այնքան շատ է միջի ցավը, որ կարելի էր սարսափ-ֆիլմ նկարել, նրանցից, որ անիմաստ տեղն արյուն են շաղ տալիս աջ ու ձախ... Հանուն ինչի՞: Եվ հենց այդ ցավն է, որ, իր վրա գրավելով հեղինակի ամբողջ ուշադրությունը, ստիպել է անուշադրության մատնել մնացած ամեն ինչ: Այդ պատճառով էլ տրամաբանության, խոսքի և վարքի լիքը անհամապատասխանություններ կան պատմվածքի մեջ:
Թույլ է ստացվել պատմվածքը, բայց հետաքրքիր է, որ չես նկատում, թե ինչպես մինչև վերջ կարդացիր... Հավանաբար, գեղեցիկ շարադրանքն է պատճառը: Այնպես որ, հեղինակ ջան, շարունակիր գրել:

2. Հողի պահապան զինվորը - Գեղեցիկ է գրված, երբեմն նույնիսկ ինչ-որ թելեր է շարժում ներսումդ... Եթե ես լինեի քո ուսուցիչը, կգնահատեի քո գործը որպես հիանալի շարադրություն և միգուցէ նույնիսկ կարդայի դասարանի առջև: Բայց որպես պատմվածք` ամենաշատը գնահատելի է մի բանում. շատ լավ ցույց է տալիս, որ հեղինակը գրելու ձիրք ունի: Այնպես որ շարունակիր գրել, հեղինակ ջան, ապրես:

3. Զսպված մոլեգնուհի - Հեղինակը երևի չգիտի դեռ, որ գրականության մեջ այդպիսի մի ուղղություն կա, որ կոչվում է "գիտակցության հոսք": Քո պատմվածքը մեծ պոտենցիալ ունի այդ շարքին դասվելու: Ինձ դուր եկավ ահագին, չնայած խակ է շատ: Երևում է, որ "մոլեգնուհու" եռանդն ավելի շատ է, քան ինֆորմացիոն հիմքը: Հասկանալի է, դեռ չես հասցրել կուտակել: Այնպես որ, մի հուսալքվիր: Համոզված եմ, որ եթե այսպես շարունակես, շուտով շատ լավ արդյունքների ես հասնելու: Միակ բանը, որ խորհուրդ կտայի. շատ կարդալ:

4. Կուրսային աշխատանք No 007 - Ակումբցու ձեռք է սա... Էս ինչ համով գործ էր... Ավագյանով, Սինյոր Պոմիդորով, վիշապով, նախագահով ու հավաքարարով հանդերձ... Մրցույթներից մեկի ժամանակ Ակումբ-հերոսով մի պատմվածք կար, - ոնց որ դրա երկրորդ սերիան լինի... Ապրես, ըըը... քիչ էր մնում անունով դիմեի... Շատ լավն է, անսահման շնորհակալություն հաճույքի համար:

Ուլուանա
15.10.2015, 06:55
Ստեղծագործությունների թեմաները տխրեցնող էին շատ։ Նկատի ունեմ՝ ոչ թե բուն ստեղծագործության բովանդակությունից տխրեցի, այլ էն հանգամանքից, որ մեր ջահելներն էսքան դեպրեսիվ, մռայլ ու ողբերգական թեմաներ են շոշափում։ Չգիտեմ՝ իրենց իսկապես հուզող թեմաներ են, թե դպրոցի ազդեցություն է, թե մտածում են՝ էդ թեմաներն ավելի տպավորիչ կլինեն։ Ամեն դեպքում բացասականը չափից դուրս շատ էր։ Պարզ է, որ կյանքում դեպրեսիա էլ կա, հուսալքություն էլ, դաժանություն էլ, բայց դրանց կողքին լավ բաներ էլ կան, լավ կլինի՝ դրանք էլ նկատեք ու ընդգրկեք ստեղծագործությունների մեջ։ Կարծում եմ՝ եթե կյանքում նկատեք էդ դրականը, ստեղծագործություններում էլ ինքնըստինքյան կարտացոլվեն դրանք։

Հիմա ստեղծագործությունների մասին։ Կփորձեմ հնարավորինս մանրամասն գրել ու նկատածս թերություններն էլ, հաջողված մասերն էլ հնարավորինս կոնկրետ նշել, էդ թվում և լեզվական սխալներն ու անհարթությունները, քանի որ համարում եմ, որ էս մրցույթը ոչ միայն հաղթելու, այլև հետագայի համար ինչ–որ բան քաղելու, ինչ–որ չափով կատարելագործվելու համար է։ Հուսով եմ՝ մասնակիցներն էլ են էդպես ընկալում, հետևաբար չեն վիրավորվի կամ թևաթափ լինի քննադատությունից։ Ուղղակի լավ կլինի, որ բոլորը հասկանան, որ էստեղ հնչող կարծիքների հիմնական նպատակը ստեղծագործողներին օգնելն է, որ ավելի լավ ստեղծագործեն։

1. «Հանուն ինչի՞»
Վերնագիրն արդեն վանում է։ Միանգամից տրամադրվում ես, որ ինչ–որ բացասական ու ողբերգական բան պիտի կարդաս, իսկ դա արդեն լավ նշան չի ստեղծագործության համար։ Ու ընդհանրապես խորհուրդ կտայի խուսափել հարցադրում ներկայացնող վերնագրերից. դրանք մեծ մասամբ անտեղի պաթետիկություն են հաղորդում, շատ քիչ դեպքերում են տեղին ու հաջողված լինում։ Եթե համոզված չեք, որ էդ հարցադրում–վերնագիրը հենց «ինքն է», ավելի լավ է խուսափեք։ Հավատացեք, ցանկացած չեզոք, նույնիսկ ոչինչ չասող վերնագիր ավելի լավ է, քան նմանատիպ հռետորական հարց–վերնագրերը։ Ընդհանրապես իմ կարծիքով, շատ լավ վերնագիր ընտրելը բոլորովին հեշտ գործ չի (խոստովանեմ, անձամբ ինձ համար վերնագիր ընտրելը միշտ էլ լուրջ խնդիր է եղել, ու միշտ ահավոր շատ ժամանակ եմ ծախսել հենց վերնագիր ընտրելու վրա)։ Իհարկե, ցանկալի է, որ վերնագիրն էլ շատ լավը լինի, բայց եթե զգում եք, որ չի ստացվում շատ լավ վերնագիր ընտրել, ավելի լավ է ընտրել չեզոք, անշուք մի բան, որ առանձնապես չտպավորի, բայց և չվանի, քան՝ որ ուշադրություն գրավի ու վանի։

Թե՛ Կարոյի կերպարը, թե՛ սյուժեն չափից դուրս շատ են բացասականացված. կարդալիս չես հավատում պատմվածքին, Կարոյի իրական լինելուն։ Հասկանալի է, որ հեղինակի նպատակը Կարոյի պահվածքի, վիճակի բացասականությունը և հատկապես ալկոհոլի սարսափելի ազդեցությունը ցույց տալն է, բայց մի տեսակ շատ է աչքդ խոթվում դա։ Կարոյին կարելի էր գոնե մի քիչ դրական բաներով էլ օժտել, որ մի քիչ ավելի իրական, մարդկային կերպար լիներ (մարդկայինը տվյալ դեպքում ոչ թե բարի, դրական իմաստով, այլ՝ մարդուն բնորոշ, բնական, իսկական)։ Թե չէ՝ կարդում, կարդում ես, անընդհատ միայն բացասականն է կաթեցվում ուղեղիդ. անկախ քեզնից՝ ամբողջ ընթացքում ուզում ես, որ մի պուճուր դրական բան էլ անի էդ մարդը, բայց չէ, ոչ միայն չի անում, այլև անընդհատ թափով աճում է բացասականը։ Ոնց որ նույնիսկ խղճալու տեղ չթողնի։ Պետք չէ վախենալ, որ հանկարծ ընթերցողը կկարծի, թե Կարոն լավն է, երբ իրականում սրիկայի մեկն է։ Չէ, նույնիսկ սրիկաների մեջ ինչ–որ մարդկային բաներ լինում են ամեն դեպքում։ Իսկ հատկապես հաշվի առնելով, որ նախկինում «նրբաճաշակ, գեղեցիկ դիմագծերով, առույգ, աշխատող երիտասարդ» էր եղել, մտածում ես՝ լավ, էդ օրինակելի ու համակրելի երիտասարդից հեչ բան չէր մնացե՞լ։ Հետո մի բան էլ. երբ էդ աստիճանի լուրջ կերպարանափոխություն է նկարագրվում, ընթերցողի մեջ բնական հարց է առաջանում. իսկ ի՞նչ պատահեց, որ էդպես եղավ։ Ինչի՞ց հետո, ինչի՞ ազդեցությամբ Կարոն էդ օրին հասավ։ Կարելի էր թեկուզ համառոտ, բայց ինչ–որ կերպ նշել սրա մասին կամ գոնե ակնարկել։ Ինձ, օրինակ, կարդալիս էդ հարցը շատ հետաքրքրեց։

Գրելաոճն ընդհանուր վատ չի, կարելի է ասել՝ սահուն է հիմնականում, ու նույնիսկ լավ գրելու պոտենցիալ զգացի։ Բայց չափից դուրս շատ են կլիշեները՝ ծեծված արտահայտությունները, լեզվական ու բովանդակային անհարթությունները։

Հիմա՝ ավելի կոնկրետ։

Նախ «գեղանի»–բառի հետ կապված. «գեղանի»–ն ածական է, ոչ թե գոյական։ Սկզբում հեղինակը գործածել է ածականաբար, հետո՝ գոյականաբար, որն արդեն սխալ է։ Բացի դրանից, «գեղանի» բառը, ըստ երևույթին, իր հնությամբ պայմանավորված, մի տեսակ արհեստականություն է տալիս նկարագրությանը։ Եթե դրա փոխարեն գրեիք «գեղեցիկ», «գեղեցկուհի», նկարագրությունը ոչնչով չէր տուժի, փոխարենը ավելի բնական կդառնար։


Կարոյի չորս երեխաներից ամենափոքրը ՝Արայիկը, լինելով դեռ նորածին, արդեն չէր սիրում հորը, քանի որ ամեր օր պարտաճանաչ աշակերտի նման բղավում ու քոթակում էր իր եղբորն ու քույրերին»:
Մի քիչ դժվար է պատկերացնել, որ նորածին երեխան արդեն կարողանար իր չսիրելն արտահայտել, այն էլ, ըստ հեղինակի՝ հայտնի պատճառով («քանի որ ամեն օր պարտաճանաչ աշակերտի նման բղավում ու քոթակում էր իր եղբորն ու քույրերին)։ «Պարտաճանաչ աշակերտի նման» արտահայտությունը, կլիշե լինելուց բացի (որի պատճառով, կարծում եմ՝ արժե դրանից խուսափել), ենթադրում է ինչ–որ դրական կամ գոնե էնպիսի գործողություն, որը գոնե ինչ–որ առումով կարող է հիշեցնել աշակերտի, իսկ երեխաների վրա բղավելն ու նրանց քոթակելը պարտաճանաչ աշակերտին բնորոշ պահվածք չես անվանի։

Որոշ նախադասություններում համատեղված են կամ իրար հաջորդում են իրար հետ կարծես տրամաբանական կապ չունեցող մտքեր, օրինակ.

ո՞վ է հիմա ճրագ վառում, ո՞վ պետք է վճարեր հոսանքի համար
Առաջին հռետորական հարցադրումը, որը տվյալ դեպքում միանգամայն բնական ու տեղին հարցադրում է, կարծես կտրուկ ընդհատվում է հաջորդ հարցադրումով, որը լրիվ ուրիշ ուղղությամբ է տանում, մինչդեռ դրանց իրար կողքի լինելը ենթադրում է, որ պիտի իմաստային շարունակականություն էլ լիներ։

Նույն հատվածում իրար հաջորդող նախադասություններ կան, որոնք մեկ ներկայով են, մեկ անցյալով. մի տեսակ շիլափլավ է էդ առումով։ Դրա վրա արժե ուշադրություն դարձնել գրելիս։


Երեխաների ձայնը և նրանց կանչը շարունակում էր Կարոյի ականջներում զնգալ և լսում էր թե ինչպես էին գոռում «պապա՜, օգնի՜ր», նույնիսկ այն փոքրիկ մանչուկն էր աղերսում իր թլոշ և մանկական ձայնով:
Իմ կարծիքով, էստեղ էլի խեղճ նորածին մանկիկին չափից դուրս հասուն պահվածք է վերագրվել։ Ինձ թվում է՝ նորածին մանկիկը չէր կարող օգնություն աղերսել, թեկուզ «թլոշ և մանկական ձայնով»։ Ի դեպ, ձայնը թլոշ չի լինում, լեզուն կարող է լինել թլոշ, երեխան կարող է լինել թլոշ, բայց ձայնը՝ ոչ։ Իսկ այն, որ փոքրիկը մանկական ձայնով պիտի օգնություն աղերսեր, այնքան ակնհայտ է, որ դա հատուկ նշելու կարիք չկար. բա հո մեծական ձայնով չէ՞ր աղերսելու։ Այ, եթե մեծական ձայնով աղերսեր, նոր կարելի էր այդ մասին հատուկ նշել՝ որպես արտասովոր, հետևաբար՝ հիշատակման արժանի փաստ։

«Նա» անձնական դերանունը չափից դուրս շատ է գործածված։ Հայերենն այդ առումով բավական ճկուն է, ի տարբերություն, օրինակ, ռուսերենի ու անգլերենի, որոնց դեպքում դերանվան միջոցով է ցույց տրվում բայի դեմքը։ Հայերենում խոնարհված բայն ինքն արդեն ներառում է դեմքի կարգը, ինչի շնորհիվ շատ դեպքերում հանգիստ կարելի է խուսափել անձնական դերանվան գործածումից։ Օրինակ, եթե ուշադրություն դարձնեք, բանավոր խոսքում մենք շատ քիչ ենք օգտագործում անձնական դերանուններ, հիմնականում էն դեպքերում, երբ դերանվան միջոցով ուզում ենք ինչ–որ բան շեշտել, կարևորել։ Մնացած դեպքերում չենք ասում, քանի որ առանց դրա էլ պարզ է, թե ով է գործողությունը կատարողը։

Ոնց որ թե էսքանը։
Նորից եմ խնդրում հեղինակին, որ գրածներիցս չվիրավորվի ու չսրտնեղի։ Ու շարունակի գրել :)։

Ուլուանա
15.10.2015, 07:35
2. «Հողի պահապան զինվորը»
Վերնագիրը կարդալով՝ մտածեցի, որ պաթետիկ ու կեղծ հայրենասիրական գործ եմ կարդալու։ Բայց պատմվածքը հաճելիորեն զարմացրեց։ Գրելաոճը բավական հասուն է, նկարագրություններն ու խոսակցությունները՝ բնական, կենդանի, առանց ավելորդ պաթոսի։ Կարդալիս զգում ես, որ ապրված է ու անկեղծ։ Հաճույքով կարդացի, չնայած նրան, որ հայրենասիրական ու պատերազմի թեմայով ստեղծագործություններ էնքան էլ չեմ սիրում։

Ամեն դեպքում որոշ մանր–մունր թերություններ կային։ Կարծիքներից մի քանիսն եմ կարդացել, տեսա, որ Չուկը նշել էր երկու անհաջող մաս, դրանք չկրկնեմ։


տեսնես գիտե՞ր, թե ինչքան քաջ էր իր հայրը, ինչքան անվախ…
Քաջն ու անվախը նույն բանն են, հետևաբար իմաստ չուներ երկուսն էլ նշել. կարելի էր անվախի փոխարեն մի ուրիշ դրական գիծ նշել։

Մեկ էլ էս նախադասությանը մի տեսակ չհավատացի։ Երեխայի ասածի պես չհնչեց ականջիս, արհեստական էր.

-Թու՜, ես ձեր… բա թիկունքից կհարձակվե՞ն, բա ես էնտեղ չլինեի՞, գայի ձեզ օգնության,- բարկացած ու ոգևորված գոչեց երեխաներից մեկը:

Ընդհանուր ահագին դուր եկավ ինձ, լավ պատմվածք է :)։

ivy
15.10.2015, 10:15
Կարդալուց շունչս կտրվեց: Էս ինչ էր?:D Հալալ ա հեղինակին: Էս տարիքում սենց վստահ գրել: Վատ չի: Գաղափարը իմը չի, բարդ են նախադասությունները, բայց բառակույտ չի: Երևում ա, որ ինքը հասկացել ա ինչ ա գրում, երևում ա, որ ապրել ա էն ինչ գրել ա: Բայց էն չի , ինչ կուզենայի լիներ: Նման փիլիսոփայական մտքերի տեղ չէր էս մրցույթը: Շարունակիր գրել, լավ ես գրում, հանգիստ ես ստեղծում նախադասություններդ, բայց մի քիչ պարզ գրի, մեր նման ընթերցողների համար հասկանալի:
Ամեն դեպքում ապրես, հասուն ձեռագիր ունես` տարիքդ չեմ նայել:

Իմ կարծիքով, չարժի հեղինակին ասել, որ ինքը պիտի ավելի «պարզ» գրի, որ մենք հասկանանք: Գրածը հասկանալ-չհասկանալը էդքան էլ հեղինակի խնդիրը չի: Մենք իհարկե կարող ենք ասել, որ չհավանեցինք, որովհետև չհասկացանք կամ մերը չէր, ու էդ մեր իրավունքն է: Բայց դրա պատճառով չարժի իրեն ուղղություն տալ դեպի «պարզը»:
Սա իհարկե զուտ իմ տեսակետն է:

GriFFin
15.10.2015, 10:36
Ես գրեթե համոզված եմ, որ Mr. Annoying-ն ա:
Ես էլ։ Որ նոր կարդացի մտածեցի Ռուբին ա, հետո հասկացա, որ Mr.Annoyingին ա)

Malxas
15.10.2015, 14:05
Ասե՞մ ում եմ տվել առաջին տեղ, թե չի կարելի :)

ivy
15.10.2015, 14:14
Ասե՞մ ում եմ տվել առաջին տեղ, թե չի կարելի :)

Չի կարելի:

Malxas
15.10.2015, 14:15
Չի կարելի:

:oy

Sambitbaba
15.10.2015, 19:40
5. Ազատամարտը շարունակվում է - Համաձայն եմ, հարգանքով և գլխաբաց պետք է հիշել հայ ազատամարտիկներին: Այդ մասին շատ լավ գրում է Չուկը, ավելի լավ ասել չեմ կարող... Բայց "վշտից բեկված մեծ ու ազնիվ մայր" տիպի արտահայտությունները լուրջ թեմաների մեջ անգամ ավելի շատ իրոնիա ու ծաղր են ներմուծում, քան հարգանք ու պատկառանք: Ներողություն այսպես արտահայտվելուս համար, բայց մյուս անգամ փորձիր քեզ ավելի մոտ թեմաներ ընտրել, լա՞վ: Եվ աշխատիր ավելի հոգուն մոտ բառեր օգտագործել:

6. Կարոտ - Հալլա-հալա... Այ մարդ, որտեղից էլ գտնում եք էս խոսքերը... Սերունդներ տեսած մահճակալ... Վաղ ծերացած, ցավից կծկված, հպարտությամբ ամենուր քայլող մայր... Թե ինչներիդ է պետք անպայման նման թեմաներից գրել... Իսկ, ասենք, ֆուտբոլից, ցատկապարանից, ընկեր-ընկերուհիներից , առաջին սիրոց վերջապես... Խոստանում եմ, որ շատ ավելի լավ կստացվի: Փորձիր, խնդրում եմ...

7. Ճերմակ վարդեր - Նորից նույն պատմությունն է. երբ կենտրոնանում ես այն բանի վրա, ինչը քեզ հոգեհարազատ չէ, շատ ավելի կարևոր բաներ աչքիթողի ես անում: Օրինակ, անհրաժեշտ չէ անպայման մեծ փորձ ունենալ, որպեսզի հասկանաս, որ "Համաշխարհային պատերազմ" և "Մեծ հայ" արտահայտությունները հեչ չեն համապատասխանում: Չեմ ուզում շատ խորանալ, բայց երբ քեզ ավելի հարազատ բաներից ես գրում, շատ ավելի լավ է ստացվում...

8. Վերջին նամակը - Վերևում մի տեղ արդեն գրել եմ "գիտակցության հոսք" ուղղության մասին` այս մի պատմվածքն ավելի է համապատասխանում դրան: Սա արդեն այն դեպքն է, երբ կարդում-կարդում, ու չես նկատում, թե ինչպես շնչահեղձ եղար... Երբեմն Պրուստի "Կորուսյալ ժամանակի որոնումներում" վիպաշարը կարդալիս ես նման վիճակներ ապրում: Ինձ դուր է գալիս նման շարադրանքներ կարդալը, բայց հեղինակին ցանկանում եմ ասել, որ յուրաքանչյուր մարդու կյանք, նույնիսկ ամենասահմանափակված մարդունը, մի դերասանից բաղկացած ներկայացում չէ: Յուրաքանչյուր, թող նույնիսկ ամենագորշ կյանքում էլ լիքը տարբեր գույներ կան, և ավելի լավ է դրանք էլ նկատել: Իսկ դու այնքան ես կենտրոնացել մի բանի վրա, որ դրա կողքին ուրիշ ոչինչ չի երևում և այդ պատճառով շատ բան անհասկանալի է դարձել: Պատկերացրու, քո ամենասիրած ֆիլմի գործողությունները կատարվում են սև վարագույրի ֆոնի վրա. չկան գեղեցիկ տեսարաններ, չկա քաղաքի աղմուկը կամ Տիեզերքի լռությունը և այլն: Դու այդ ֆիլմը կսիրեի՞ր...
Եվ չնայած որոշ թերություններին, ինձ դուր եկավ: Ապրես: Հաստատ շարունակիր գրել:

Ուլուանա
15.10.2015, 20:06
3. Զսպված մոլեգնուհի
Հեղինակը որոշակիորեն գրելու շնորհք ունի, լավ բառապաշար, տեղ–տեղ՝ հետաքրքիր ու համարձակ ձևակերպումներ, սահուն շարադրանք։ Նաև դուր եկավ գրվածքի կենսախինդ ու լավատեսական տրամադրությունը։

Հստակ սյուժեի բացակայությունն անձամբ ինձ խանգարում էր։ Նաև մի քիչ շատ էր իր վրա կենտրոնացած, ավելի հետաքրքիր կլիներ, եթե մի քիչ էլ ուրիշների ներառեր իր հուզական աշխարհի մեջ։ Խոստովանեմ, որ տեղ–տեղ ինքնատարվածությունը էնպիսի աստիճանի էր հասնում, որ կարդալս չէր գալիս։

Դրական կողմերից է նաև այն, որ կարդալիս հստակ զգում ես, որ անկեղծ է ու ապրված, որ մարդը ոչ թե փորձել ինչ–որ սահմանված ստանդարտների բավարարել, այլ գրել է միայն այն, ինչ զգում ու ապրում է։ Նաև մտքի ազատությունն ու անկաշկանդությունը դուր եկավ։


«Մտքիս գալիս է մարդկային ամենաուժեղ կերպարը՝ բարոյական, առաքինի, զուսպ էությամբ, միաժամանակ ընկճվող, հուսահատվող:»
Էս մասը կարդալիս տպավորություն է, որ կոնկրետ անձի կերպար է նկատի ունեցել հեղինակը, ու ինքնըստինքյան ակնկալում ես, որ մեջբերածս նկարագրությունից հետո կնշվի նաև, թե ում մասին է խոսքը, բայց՝ ախորժակիդ քացախ... :))

Ընդհանուր առմամբ էնպիսի տպավորություն է, որ հեղինակը լիքը ասելիք ունի, լիքը հույզեր, մտքեր, դիտարկումներ, ու հազիվ առիթ է եղել էդ ամենն արտահայտելու, ինքն էլ բռնել ու լրիվ խցկել է մի ստեղծագործության մեջ։ Բայց, հեղինակ ջան, իմ կարծիքով, էդ ամենը մի ստեղծագործության մեջ տեղավորելը դժվար է, առնվազն էս ֆորմատի ստեղծագործության դեպքում։ Կարդալիս զգացողություն է առաջանում, որ գրելիս չգիտեիր՝ որը գրել, որը թողնել, մեկ մի մտքի հետևից ես վազում, մեկ՝ մյուս, ու շունչդ կտրվում էդ վազքից։ Կոնկրետ ուղղությունը պակասում էր էս գործում։ Կարծում եմ՝ դու շատ լավ գրելու պոտենցիալ ունես, ինչպես նաև ասելիք, ու խորհուրդ կտայի շատ գրել՝ տարբեր ստեղծագործություններ, որոնցից ամեն մեկում ավելի կոնկրետ գաղափարների վրա կկենտրոնանաս ու զարգացնելու տեղ կունենաս։ Էս մի ստեղծագործության մեջ դու մի տեսակ չես տեղավորվում։

Ուլուանա
15.10.2015, 20:10
4. Կուրսային աշխատանք No 007
Գրելաոճը հավանեցի՝ մի տեսակ հանգիստ, անշտապ ու հետն էլ հումորով։ Շարադրանքը սահուն է շատ, մի տեսակ անբռնազբոս, բնական, հավես հոսելով գնում է։ Երազներից իրականության անցումները հավես են :)։

Բայց... Մի տեսակ չհասկացա, թե ինչի մասին էր պատմվածքը։ Մի քիչ ցաքուցրիվ թվաց, կամ էլ ես չհասկացա, չի բացառվում։ Ամեն դեպքում ամբողջականության խնդիր կար, իմ կարծիքով։

Հ.Գ. Կարդալու հենց սկզբից ու ամբողջ ընթացքում մտածել եմ, որ հեղինակը Mr. Annoying–ն է։

Շինարար
15.10.2015, 20:30
1. Հանուն ինչի՞



Կարելի՞ ա ես էլ մի երկու բան ասեմ: Տպավորությունս էն ա, որ էս պատմվածքի հեղինակը ստեղծագործությունը գրել ա Նար–Դոսի Մեր Թաղը կարդալուց անմիջապես հետո: Իմ գուցե սխալ կարծիքով՝ Նար-Դոսը 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի՝ արևելահայերենով գրված մեր դասական արձակի ամենահաջող գրողներից ա, համենայն դեպս Շիրվանզադեի կողքին շատ ավելի շահեկան դիրքում ա, բայց... 100 տարի ա անցել էս գործից: Նար-Դոսն էն գրողը չի, որից պետք ա 21-րդ դարի պատանին սնունդ ստանա ստեղծագործելու: Կարդացեք ժամանակակից համաշխարհային գրականություն, մտեք ակումբի «Ի՞նչ եք կարդում հիմա» թեման, տեսեք՝ ինչ են ժողովուրդը կարդում, էնտեղ լիքը լավ բաներ են խորհուրդ տալիս՝ Բյուրը, Ռայադերը, Հայկօն, Արեան և մյուսները: Շատ կարդացեք, շատ-շատ, էնքան շատ, որ կողքից ասեն՝ էդքան չի կարելի: Եթե ուզում եք գրել, պետք ա շատ կարդաք, ու դպրոցական ծրագրից դուրս շատ բաներ:

Հետո գտեք ձեր ձայնը: Իհարկե ձեր կարդացածը ձեր ձայնի վրա կազդի անխուսափելիորեն, բայց հրաշալի ա ունենալ այդ ազդեցությունները, եթե դուք էդպես եք մտածում, էդ բառերով, ոչ թե նմանակում եք: Պետք ա կրկնեմ էն ինչ իմ ընկերներն արդեն քանի անգամ ասել են. գրեք ձեր բառերով, բառերի էն հերթականությամբ, որով դուք եք մտածում, էն թեմաների մասին, որոնց մասին դուք մտածում եք: Շատ են ասել նաև՝ գրեք էն մասին, ինչի մասին գիտեք, բայց մի քիչ վերապահում կարելի էր ունենալ էդ մասով. այլ մոլորակների մասին, զուգահեռ աշխարհների մասին ոչ մեկն էլ առանձնապես տեղյակ չեն, ենթադրում են, բայց էլի ժյուրիի անդամ իմ ընկերները ճիշտ են ասում, որովհետև էդ թեմաներով գրողները համենայն դեպս մտածում են էդ մոլորակների, աշխարհների մասին, ապրում են ինչ-որ չափով էնտեղ, ամեն բան վառ ու իրական ա իրանց երևակայության մեջ, դրա համար էլ երբ թղթին են հանձնում, էդքան իրական ու համոզիչ ա թվում ընթերցողին:

Ինձ թվում ա՝ էլ տեղծագործության մասին կարծիք հայտնելու կարիք չունեմ, որովհետև գրողն ինքը լավ գիտի՝ որքանով էր էս թեման իրանը, որքանով ա ինքը էս բառապաշարով, էս շարադասությամբ, էս ոգով մտածում, ու եթե իրանն էր թեման, որքանով ա իր ունեցած իրական ապրումները, զգացմունքները, ոգևորությունը թեմայի մասին անկեղծ արտահայտել:

Շինարար
15.10.2015, 20:53
2. Հողի պահապան զինվորը

Էս պատմվածքի մասին էլ ահագին կառուցական քննարկում արդեն եղել ա: Արդեն երկրորդ պատմվածքն ա՝ սկսվում ա քամով, և ընդամենը երկրորդ պատմվածքն ա: Ուրեմն քամին ինչ-որ հարմար բան ա պատկեր ստեղծելու համար, ուրեմն պետք ա խույս տալ, եթե քամու անհրաժեշտությունը խիստ չի զգացվում:

Մի քիչ տարօրինակ էր, որ պատմողը քեռի Աշոտն էր ու վերջում մահանում ա փաստորեն, չնայած Կազինո ֆիլմը հիշեցի, որում պատմողերից մեկը մինչև վերջ պատմում ա, նույնիսկ իրան կենդանի թաղելու տեսարանը, բայց էդ ամենը էնտեղ էնքան համով ա արված, էստեղ իհարկե էդ համը չկար: Հնարքը կիրառելիս պետք ա իմանաք, թե ինչի եք էդպես վարվում, օրինակ՝ կարող են էսպիսի տարբերակներ լինել՝ ուղղակի անհրաժեշտ ա, այլ կերպ հնարավոր չի, մեկ էլ էնքան հմուտ պատմող եմ, էնքան լավ կարող եմ անել դա, որ շատ սիրուն ստացվի, էս դեպքում ՝ ոչ էն էր, ոչ էլ էն:

Զրույցը ևս համոզիչ չի ստացվել: «-Թու՜, ես ձեր… բա թիկունքից կհարձակվե՞ն, բա ես էնտեղ չլինեի՞, գայի ձեզ օգնության»,- շատ համով միտք ա, բայց ինձ թվում ա էս միտքը ուրիշ բառերով կամ ուրիշ շարադասությամբ ա ասվում, չգիտեմ, հեղինակ, հլա պատկերացրու դու ես լսում պատմությունը ու էդպիսի հոգու զեղում ես ունենում, ո՞նց կասես, ի՞նչ բառերով, բառերի ի՞նչ հերթականությամբ: Իմ կարծիքով՝ ոչ սենց: Վերջին ընկուզենին էլ էր ավելորդ, ախր շատ բանալ, հասարակ ա դարձնում իրականությունը էսպիսի ծեծված դետալների կիրառումը կամ պիտի դա էնպես անմիջական մատուցվի, տեղ հասցվի, որ արհեստականություն չզգացվի:

Թեմայի հետ կապված խնդիր չունեմ, լրիվ պատկերացնում եմ իրավիճակ, երբ Արցախյան պատերազմի վետերանը թաղի երեխաներին դրվագներ պատմի պատերազմից, բայց սենց չէ էլի: Հեղինակ ջան, եթե ականատեսն ես եղել նման զրույցի, դու ինձնից լավ գիտես՝ ոնց ա եղել այն իրականում, ես չեմ տեսել երբեք, ու դու ինձնից լավ գիտես, որ հենց սենց չի եղել հաստատ: Պետք չի իրականությունը փորձել ավելի սիրունացնել, հղկել և այլն, պատմիր ոնց կա, մեկ ա դու քո տեսածն ես պատմում, քո աչքերով էդ իրականությունը մեկ ա տարբեր ա լինելու զրույցի մասնակից մյուսների աչքերին երևացած իրականությունից:

Ոչի՞նչ, որ էս երկու կարծիքն ասացի: Բայց ասեմ՝ ոչ մեկիս ասածն էլ հալած յուղի տեղ մի ընդունեք, արեք՝ ոնց դուք եք ճիշտ գտնում վերջին հաշվով, բայց հետո երբ որոշեք, որ ես ճիշտ էի օրինակ, չասեք՝ էն ակումբի Շինարարը գիտեր, չասավ, հենա՝ ասացի:

Ուլուանա
15.10.2015, 21:06
5. Ազատամարտը շարունակվում է
Շարադրանքը վատը չէր, որոշ նկարագրություններ բավական հաջող էին։ Նաև ընդհանուր լարվածության մթնոլորտը հեղինակին հաջողվել է փոխանցել. ամբողջ պատմվածի ընթացքում էդ լարվածությունն զգում ես։ Ենթադրում եմ, որ հարազատ կամ մտերիմ մարդու մասին է գրված։ Եթե էդպես է, ցավում եմ շատ...

Բայց ծեծված բառերն ու արտահայտությունները շատ էին, պաթոսը՝ նույնպես։


իրենց տան ճրագ, երեք քույրերի միակ եղբորը՝ Նորայրին էին ռազմի դաշտ ուղարկել
Էդ «տան ճրագ» արտահայտությունից ներվայնանում եմ, ճիշտն ասած։ Բացի նրանից, որ ահավոր ծեծված է, նաև մի տեսակ անտեղի եմ համարում։ Կարծում եմ՝ ցանկացած երեխա էլ իրենց տան ճրագն է, ու նրա դերը կարևորելու համար կարիք չկա հատուկ «տան ճրագ» անվանելու։ Էլ չեմ ասում, որ մենակ երեխաները չեն, որ տան ճրագ կարող են լինել։ Կամ որ հատուկ նշվել է եղբոր միակությունը՝ ցավի ուժգնությունը ցույց տալու համար։ Իսկ ոչ միակ եղբայրներին ավելի քի՞չ են սիրում քույրերը, ու կորցնելու դեպքում ավելի քի՞չ են ցավ ապրում։ Չեմ կարծում։ Օրինակ, իմ եղբայրն էլ է իմ միակ եղբայրը, ուրիշ եղբայր չունեմ, բայց համոզված եմ, որ եթե ուրիշ եղբայր կամ եղբայրներ ունենայի, դրանից իրեն պակաս չէի սիրելու։


Դարերն անգամ անզոր կլինեն խամրելու Ձեր անունները:
Խամրել–ը չեզոք սեռի բայ է։ Անունը կարող է խամրել, բայց դարերը կարող են խամրեցնել անունը։
Իրենց կռվով նրանք հաստատում էին իրենց ցեղի, իրենց հողի ու ջրի, իրենց բարձրագնա լինելիությունը: Նրանց փառքը կապրի այնքան , ինչքան կճախրի հայոց արծիվը: Իսկ հայոց Արծիվը նոր է գերությունից դուրս եկել երկնակամար...
Մեր նահատակ տղաներ, այս ինչպես է Ձեզ համար մորմոքում իմ սիրտը...
Պաթոսը չափից դուրս շատ է...

Սա էլ է, իմ կարծիքով, անտեղի պաթետիկ ու անբնական նախադասություն.

Ընկերներին սիրում էր ասել.« Հայրենասիրությունը կեցվածք չէ, եւ ոչ էլ մոդայիկ հագուստ, որ ցանկացած պահի զգեստափոխվենք»:
Մի տեսակ չեմ հավատում, թե Նորայրն իրոք իր ընկերներին նման նախադասությամբ դիմած լիներ։



Մարտը ծանր էր , բայց թշնամին ստիպված եղավ այս անգամ էլ նահանջել, ավաղ մարտը վերջինն էր Նորայրի համար...
«ավաղ, մարտը վերջինն էր Նորայրի համար...»–ը լրիվ առանձին ու ինքնուրույն նախադասություն է, որը պիտի առանձնացվեր նախորդից։ Մարտի նկարագրություն է, մեկ էլ հոպ՝ Նորայրի մահվան լուրը շփփացնում են ընթերցողի երեսին։ Նման կարևորություն ու ծանրություն պարունակող ինֆորմացիան ոչ մի դեպքում չի կարելի կպցնել ընդհանուր մարտի նկարագրությանը, երբ դրանց միջև կապն անմիջական չի. ճիշտ է, կապ կա՝ իմաստային ու հաջորդական, բայց սա էն կապը չի, որի դեպքում էս երկու նախադասություններն իրար միացնելն արդարացված համարվի։



Ժողովուրդը չի մոռանա իր երակներից սնունդ առած զավակներին:
Արտաքինից կարծես վեհ է հնչում, բայց որ խորանում ես իմաստի մեջ, ի՞նչ է ստացվում. ժողովրդի արյունը խմած զավակնե՞ր :blin։ Խոստովանի, որ էն չի, ինչ ցանկացել ես ասել։ Ընդհանրապես որևէ բարդ բառ կամ բառակապակցություն ձևակերպելիս, ստեղծելիս փորձեք քննել ստացվածի իմաստը, տեսնել՝ ինչ է ստացվել ի վերջո։ Էդպես շատ է լինում, որ կարծես լավ ու ճիշտ է հնչում, առաջին հայացքից կարծես իմաստալից էլ է, բայց որ խորանում ես, ավելի ուշադիր ես իմաստը տնտղում, տեսնում ես՝ ծիծաղելի ու անհեթեթ բան է ստացվել։ Բոլորի հետ էլ երբեմն կարող է լինել, կարևորը՝ վերջում դա հայտնաբերելն ու փոխելը կամ վերացնելն է։ Բայց գուցե հեղինակն իրականում «ծնունդ» է նկատի ունեցել, սխալմամբ է «սնունդ» գրել։ Էդ դեպքում ուղղումս հետ եմ վերցնում։

impression
16.10.2015, 03:21
1. Հանուն ինչի՞

Վատ էր գրված, նույն բառերն են կրկնվում, տեղ-տեղ դրանք իսկի իմաստային առումով էլ իրենց տեղում չեն: Արբել և հարբել բառերը էապես տարբերվում են իրարից: Ժամանակաձևերը ճիշտ չեն պահպանված: Իմաստային առումով թույլ էր, որակի առումով՝ անուժ: Չգիտեմ՝ քանի տարեկան է հեղինակը, ներեցեք կոշտության համար, բայց շատ վատ էր: Չէի ուզի տարիքի պատճառով ներողամտություն ցուցաբերել, հիմա ասեմ՝ ինչու: Պատկերացրեք, ես երգել չգիտեմ: Ընդհանրապես: Նույնքան երգել չգիտեի նաև ութ տարեկանում, ու նաև դրանից առաջ ու հետո: Ու ես չեմ մասնակցել որևէ երաժշտական մրցույթի: Բայց մասնակցել եմ քիմիայի միջազգային օլիմպիադային, ու շահել մրցանակ, քանի որ քիմիայից լավ էի:

2. Հողի պահապան զինվորը

Գրված էր գրագետ ու սիրուն: Մեծավարի էր գրված, մեծական զգացմունքներ ու վերաբերմունք էր կյանքին: Սյուժեն ինձ չհուզեց, որովհետև ինչքան կարելի է հուզվել նույն բանից, էսպիսի պատմվածքներ ինչքան ուզեք՝ կան, մնում է միայն տարեթվերն ու տեղանունները փոխել: Դուր չեկավ նացիոնալիստական վերաբերմունքը մի նախադասության մեջ, հուսամ՝ դա հեղինակի միտքը չէր, հերոսինն էր միայն, բայց դժվար թե:

3. Զսպված մոլեգնուհի

Լավ էր գրված: Հեղինակի ազատության տենչը զգացվեց: Սիրուն էին ընտրված համեմատություններն ու ածականները: Այլ հարց է, թե ինչքանով էր գործը հետաքրքիր: Ըստ իս՝ հետաքրքիր չէր:

4. Կուրսային աշխատանք No 007

Լավ փսիխոդելիկա էր: Հում էր գրված, բայց տեղ-տեղ անցումները սպանում էին: Մենակ թե քյարթազգիները նենց համը հանեցին, էլ դու սուս: Էդ բառը հենց: Ահավոր էր: Ափսոս: Ընդհանուր լավ էր:

Sambitbaba
16.10.2015, 21:38
9. Թունել - Շատ հետաքրքիր պատմվածք է: Հա, էլի մռայլ է շատ, բայց բոլոր այս պատմվածքների մեջ երևի թե ամենաշատը հենց սրա մռայլությունն է արդարացված: Հետո` շատ հետաքրքիր մի բան. այդ մռայլության մեջ երբեմն բավական հաճելի լույսեր էլ են վառվում, բայց Նարեն, խորասուզված իր մռայլության մեջ, դրանք առանձնապես չի էլ նկատում... Եվ ահա արդյունքը. "Առավոտյան տասնվեցերորդ հարկի բաց պատշգամբից երևում էր Նարեի անտարբեր դեմքը… " Հիմնական կարծիքները հնչեցին, որ այս վերջն անհասկանալի մնաց, բայց, ըստ իս, շատ ավելի անհասկանալի մասեր կային այլ տեղերում. Նարեի մտորումների մեջ, նույնիսկ դիալոգներում: Ու դրանց պատճառն էլ, կարծես թե հասկանալի է. այդպես լինում է այն ժամանակ, երբ հեղինակի համար/մտքում ամեն ինչ պարզ է, ու նրա մտքով չի անցնում արդեն, որ պարտադիր չի, որ բոլոր ընթերցողներն էլ հենց իր պես մտածեն, և հարկ չի համարում ավելի պարզաբանել իր մտքերը: Եվ, հետևելով անհասկանալիության այդ ընթացքին, ես եկա եզրակացության, որ ամենապարզը հենց վերջաբանն է. վաղ առավոտյան`բակի ջրավազանում լողում էր միայն ինքնասպան եղած Նարեի անկենդան մարմինը, ում անտարբեր դեմքը կարելի էր տեսնել տացնվեցերորդ հարկի բաց պատշգամբից...
Լավն էր ահագին: Շնորհակալություն, հեղինակ ջան: (Ասեմ, որ կարդալու ամբողջ ընթացքում մեր Էննան է աչքիս առաջ...) Կարծում եմ, եթե մի քիչ մշակես, արտակարգ պատմվածք կդառնա: Հա, ու մի քիչ ավելի ռիսկով եղիր:

10. Դարչնագույն - Համոզեցիր, որ սա դրոմոս է: Ինձ դուր եկավ: Մանավանդ, որ, մինչև տասերորդ պատմվածքին հասնելը, կարծես թե սովորել եմ արդեն մթի մեջ տեսնել... Նորից իմ սիրելի ակումբցու է հիշեցնում և դա առավել ևս ցավալի է... Չէ, պաքտմվածքը շատ լավն է, խոսքս հերոսուհու մասին է... Ցավալի է, որովհետև ինքդ շատ լավ գիտես, որ յուրաքանչյուր թրթուր հնարավորություն ունի թիթեռ դառնալ, բայց ընտրում ես ճահիճը: Քո սիրած խումբը չգիտեմ, բայց պատմվածքդ կարդալիս, հիշատակածդ երգը մտքումս հնչում էր Էդիտ Պիաֆի կատարմամբ, ու դա շատ էր սազում պատմվածքիդ:
Մի խոսքով, չնայած բոլորովին իմը չէ այս թեման, բայց կարդացի շատ մեծ հաճույքով` շնորհակալ եմ, հեղինակ ջան:

11. Ամենալավ պատմվածքը - Վերջապես մի լուսավոր պատմվածք: Ընդ որում, այնքան լավը, որ կարելի է այս մրցույթի արևը համարել: Համ միտքն է շատ լավը, համ էլ շատ հավեսով շարադրված է: Մի բան է ափսոս, կարծում եմ, թե շտապել է հեղինակը, եթե քիչ ավելի հղկած լիներ, բյուրեղյա պատմվածք կանվանեի: Բայց միևնույն է, մրցույթում լավագույններից է: Շնորհակալություն, հեղինակ ջան: Ելնելով մտահղացումից, բարությունից ու լավատեսությունից, բոլորովին չէի զարմանա, եթե հեղինակը Նիկաեն լիներ:

12. Ինքնասպանը - Ներողություն հեղինակին, բայց դրական ոչինչ չտվեց այս պատմվածքը... Հասկանում եմ, երիտասարդ ես դեռ և այլն, բայց... Ինձ թվաց, թե սա... չգիտեմ, ինչպես ճիշտ ասել, - կարծես թե սա այն պատմվածքն է, որ պահանջում է իրեն գնահատել արդեն այն բանի համար, որ ինքը կա: Խոստովանեմ, որ նույնիսկ ցանկություն եղավ նախադասություն առ նախադասություն անդրադառնալ, բայց այդ դեպքում շատ ավելի էին լինելու բացասական խոսքերս, - որոշեցի, որ պետք չէ:
Կեղծ է շատ, - գտա ուզածս բառը... Ոչ մի երիտասարդ չի բերի և իր սիրածին (ասում ես սիրում է, չէ՞) ցույց չի տա ուրիշի համար նախատեսված նշանի մատանին: Եվ սա միակ տեղը չի, երբ ես քեզ չեմ հավատում... Իսկ հեղինակի` համար առաջին խնդիրը` ընթերցողին հավատացնելն է: Կներես...

Sambitbaba
16.10.2015, 21:48
Այվ, դու հրաշք ես::love
Անսահման շնորհակալություն չարչարանքիդ համար, սիրելիս: Շատ լավ գործ ես անում: Տես, երկրորդ մրցույթն է ընդամենը, բայց որքան մեծ առաջընթաց է կատարվել առաջինի համեմատությամբ: Եթե այսպես գնաց, ու՜ր ենք հասնելու...
Բոլոր ձեռքերովս կողմ եմ, որ մրցույթները շարունակվեն:

Նաև շնորհակալություն բոլոր նրանց, ով օգնել է Այվին: Չուկին որ` հարյուր տոկոսով:

Հ.Գ. Մի տեսակ նույնիսկ ուրախ եմ, որ ժյուրիի անդամ չեմ: Այս անգամ ինձ համար շատ դժվար էր լինելու գնահատական տալը: Պատմվածքների գոնե մեկ-երրորդը, եթե ոչ ավելին, արժանի է ամենալավը համարվելու...:love

StrangeLittleGirl
16.10.2015, 22:05
Վերջին նամակը

Էս գործը մի քանի օր առաջ կարդացի ու մտածեցի՝ էս ի՞նչ էր: Մտածեցի՝ երևի շատ հոգնած եմ, դրա համար չեմ հասկանում: Էսօր նորից կարդացի: Էլի բան չհասկացա: Հեղինակ ջան, ի՞նչ ես ուզում ասել ընթերցողին, ի՞նչ ես ուզում տեղ հասցնել, ո՞րն է քո պատմությունը, քո ասելիքը: Չկա ոչ մի բան էստեղ, դատարկ բառակույտ է: Ու դրան գումարած մի հատ տես, թե նախադասություններդ ինչքան անիմաստ երկար են: Ընթերցողի շունչը կտրվում է, մինչև վերջակետին հասնում է: Էս քեզ օրինակ.


Այդ պահից ի վեր ես ամեն անկյունում փնտրում էի ոչ թե քեզ, որ ևս մեկ անգամ տեսնեմ. այլ մի որևիցե հայելի որ տեսնեի ինձ, հասկանալու համար արդյոք դու կկարողանաիր սիրել ինձ ճիշտ նույնքան որքան որ ես քեզ, ապարդյուն իմ բոլոր փորձերից հետո ես ավելի ու ավելի էի ցնորվում, որովհետև հասկանում էի, որ ոչ միայն ես այլև մարդկային որևէ արարած չէր կարող արժանանալ քո սիրուն և ոչ թե նրա համար, որ դու բնության կատարյալ հրաշք էիր այլ նրա համար, որ ես էի քեզ ընդունում որպես բնության կատարյալ հրաշք, քեզ տեսնում էի այդպիսին ամբող աշխարհում գոյություն ունեցող միլիարդավոր մարդկանցից միայն ես, սակայն դու այդ նույն աշխարհում գոյություն ունեցող միլիարդավոր մարդկանցից մեկն էիր ով ինձ ընդունում ու տեսնում էր ոչ միայն այնպիսին ինչպիսին որ ես կայի այլ երևի ավելի գառշելի:

Էս նախադասությունից կարող ես հինգ-վեց առանձին նախադասություններ ստանալ: Որտեղ կարող ես վերջակետ դնել, դիր:
Ու ուշադրություն դարձրու կետադրությանդ ու ուղղագրությանդ: Էս մրցույթում կարդացածս միակ գործն էր, որ բազմաթիվ ուղղագրական սխալներ ուներ:

StrangeLittleGirl
16.10.2015, 22:43
Թունել

Գործի սկիզբն ահագին խոստումնալից էր: Մտածեցի՝ ըհը, ինչ-որ մեկը վերջապես անդրադառնում է պատանինենրին կամ երիտասարդներին հուզող մի խնդրի. ծնողների տնից գնալուն: Շատ կուզեի, եթե հեղինակը մնար էդ թեմայի մեջ ու հենց դա զարգացներ, որովհետև մնացած ամեն ինչը շատ արհեստական էր ու կլիշեներով լեցուն:

Նախ, բժիշկ-հիվանդ սերը գրեթե ֆանտաստիկայի ժանրից է, նման բաներ չեն լինում: Ու բժիշկ լինելն էլ կողքից ինչքան էլ ռոմանտիկ թվա, բավական դաժան մասնագիտություն ա ու չի սահմանվում «կյանքեր փրկելով»: Հետո, վերջին մենախոսությունն էր շատ անիմաստ: Դժվար կարդացվում էր, մեջն էլ բովանդակություն առանձնապես չկար: Երկխոսությունները բավական վերամբարձ ու արհեստական էին: Հեղինակին խորհուրդ կտայի դրանք սարքել հակիրճ ու դիպուկ: Խորհուրդ կտայի նաև օգտվել «ցույց տուր, մի պատմիր» տեխնիկայից: Հասկացանք, որ Նարեն մենակ էր ապրում: Դա կարելի էր ինչ-որ կերպ ցույց տալ, ոչ թե մի քանի տեղ շեշտել, որ մենակ էր ապրում: Հա, մեկ էլ էդ թունելի լույսն ահավոր կլիշե ա, աշխատիր չօգտագործել էդ արտահայտությունը:

StrangeLittleGirl
16.10.2015, 22:56
Դարչնագույն

Առաջին գործն է, որ կարդում եմ, ու վատ բան դժվարանում եմ ասել: Հենց առաջին նախադասությունից կլանեց: Ինձ դուր եկավ, որ պատանի հեղինակն իրեն հուզող խնդիրների մասին էր գրում: Թող որ տեքստը մռայլ լինի, բայց էդ տասնվեց-տասնյոթ տարեկանի մռայլությունը լրիվ մեջը կար: Հեղինակն ընթերցողի բոլոր զգայարանները գործի է դնում. զգում ես սառը սալիկները, տեսնում ես աշխարհի քարտեզը, դարչինի հոտ ես առնում, լսում ես երգը: Ի դեպ, շատ հետաքրքիր ա՝ հեղինակի սիրած խումբը որն ա, որովհետև էդ երգը մենակ Էդիթ Պիաֆի կատարմամբ գիտեմ :)

StrangeLittleGirl
16.10.2015, 23:07
Ամենալավ պատմվածքը

Էլի խոստումնալից սկիզբ, բայց ծույլ գործ: Երևում է՝ հեղինակը գրելու փորձ ունի, բայց առիթից օգտվել է, որ մրցույթում ընդհանրապես արձակ գործերն ընդունվում են, ալարելով էսսե է գրել: Էդքանով հանդերձ հետաքրքիր են նրա մտորումները պատմվածքների մասին: Բայց հեղինակ ջան, երբ մի օր որոշես պատմվածք գրել, նստիր ու փորձիր քո կերպարը ստեղծել, ոչ թե գործածել քո տեքստում արդեն նշվածներից մեկին:

Ռուֆուս
16.10.2015, 23:12
Ի դեպ, շատ հետաքրքիր ա՝ հեղինակի սիրած խումբը որն ա, որովհետև էդ երգը մենակ Էդիթ Պիաֆի կատարմամբ գիտեմ :)

Ինձ էլ ա էդ խումբը հետաքրքիր: Ինձ թվաց, հեղինակն ա սխալվել, մտածելով, որ էս երգը ինչ-որ խումբ ա կատարում:

StrangeLittleGirl
16.10.2015, 23:16
Ինքնասպանը

Պոտենցիալ ունեցող գործ է, բայց ահագին բան կա աշխատելու: Ինձ ահագին դուր եկան ծխախոտի ու դրա հետ կապված նկարագրությունները, չնայած մի քիչ ջղայնացա, որ ծխելն էդքան առնական բան ա համարվում: Աղջիկն էլ կարա հանգիստ ծխի, եթե ուզենա: Գործի մեջ ընդհանուր զգացողություն կար, մթնոլորտ կար, բայց էլի կլիշեները շատ էին, հեղինակն էլ շատ բաների մեջ չի խորանում: Էսպիսի գործեր շատ-շատ կան. տղան թողեց աղջկան, աղջիկը հաջողության հասավ, տղան ու աղջիկը հանդիպեցին: Վատ չի էլի մի անգամ դրա մասին գրելը, բայց հեղինակ ջան, փորձիր գտնել, թե քո պատմությունն ինչով է տարբերվում մնացածներից, հենց էդ ուղղությամբ էլ շարժվիր:

Վերջ, գնացի գնահատականներս ուղարկելու:

Ruby Rue
16.10.2015, 23:21
Ինձ էլ ա էդ խումբը հետաքրքիր: Ինձ թվաց, հեղինակն ա սխալվել, մտածելով, որ էս երգը ինչ-որ խումբ ա կատարում:

Rammstein-ի "Frühling in Paris" երգի կրկներգում էդ երգից երկու տող երգվում ա: :)) Ինձ թվում ա` հեղինակը դա ա նկատի ունեցել:

Ռուֆուս
16.10.2015, 23:22
Rammstein-ի "Frühling in Paris" երգի կրկներգում էդ երգից երկու տող երգվում ա: :)) Ինձ թվում ա` հեղինակը դա ա նկատի ունեցել:

Հույս ունեմ ինքնաբացահայտում չէր :))

StrangeLittleGirl
16.10.2015, 23:25
Ինձ էլ ա էդ խումբը հետաքրքիր: Ինձ թվաց, հեղինակն ա սխալվել, մտածելով, որ էս երգը ինչ-որ խումբ ա կատարում:
Բայց եթե սիրած խումբն ա, ուրեմն անունը կիմանա:

StrangeLittleGirl
16.10.2015, 23:26
Հույս ունեմ ինքնաբացահայտում չէր :))

Թե չէ նորությու՞ն ա, որ էդ մեկի հեղինակը Ռուբին ա :)) Լրիվ իրա ձեռագիրն ա:

Ռուֆուս
16.10.2015, 23:27
Թե չէ նորությու՞ն ա, որ էդ մեկի հեղինակը Ռուբին ա :)) Լրիվ իրա ձեռագիրն ա:

Ես Ռուբիին ուրիշ գործի վրա էի կասկածում, հիմա ամեն ինչ տեղը ընկավ :))

StrangeLittleGirl
16.10.2015, 23:30
Շատ լավ պոտենցիալ ունի: Թե պատմվածքը, թե հեղինակը:
17 տարեկանի համար ահագին հաջող շարադրված գործ է: Թեման ներկայացնելու ոճն ինձ դուր եկավ: Միայնակություն, որով էնքան է լցված կյանքդ, որ էլ ոչ մի բանի ու ոչ ոքի համար տեղ չկա:
Բայց կարելի է դեռ լիքը աշխատել վրան:
Նարե ու Լուի անունները միասին՝ մի պատմվածքում, էնքան էլ լավ չեն նայվում, եթե ոչ մի պարզաբանում կամ ենթատեքստ չկա, թե ինչի է մի անունը հայկական, մյուսը՝ ֆրանսիական: Սիրո մասին գրելիս անպայման չի «սեր» բառն օգտագործել, նույնը նաև «միայնակությանն» է վերաբերվում: Ավելի լավ է փորձել ցույց տալ մարդու զգացածը, այլ ոչ թե իրերը հստակ անունով անվանել՝ ընթերցողի աչքը մտցնելով: Հեշտ չի, բայց կարելի է փորձել:
Մեկ էլ պստիկ տեխնիկական խնդիր. կետադրական նշաններից հետո բացատ են թողնում, որ մյուս բառին չկպչի: Էստեղ էլ եմ մի քիչ շտկել, բայց ամբողջը չէ:

Ռիփ, տեսնու՞մ ես ինչ կայֆ ա, որ առանց իրար կարծիք կարդալու ենք գրում մեր կարծիքները :))

StrangeLittleGirl
16.10.2015, 23:31
Ես Ռուբիին ուրիշ գործի վրա էի կասկածում, հիմա ամեն ինչ տեղը ընկավ :))

Ամենալավ պատմվածքն ինքը չի: Մարի սարին կլինի:

Ruby Rue
16.10.2015, 23:32
Հույս ունեմ ինքնաբացահայտում չէր :))


Թե չէ նորությու՞ն ա, որ էդ մեկի հեղինակը Ռուբին ա :)) Լրիվ իրա ձեռագիրն ա:

Ես էս մրցույթում մի գործ կարայի գրած լինեի, էն էլ դրա հեղինակին ոնց որ արդեն իմացել եք: :)) Ուղղակի «Դրոմոսի» հեղինակի պես, էդ խմբին ու երգը ես էլ եմ սիրում:

ivy
16.10.2015, 23:34
Ռուբի, դու մեզ հետ ինչի՞ ընկերություն չես անում :(

ivy
16.10.2015, 23:35
Սմոքի՜ :aaa
Կարծիք գրի, հա՞, մտնում նայում ես թեման, բան չես գրում. մոտս խղճի խայթ ա առաջանում...

StrangeLittleGirl
16.10.2015, 23:37
Ես էս մրցույթում մի գործ կարայի գրած լինեի, էն էլ դրա հեղինակին ոնց որ արդեն իմացել եք: :)) Ուղղակի «Դրոմոսի» հեղինակի պես, էդ խմբին ու երգը ես էլ եմ սիրում:
Էլ մի, էլ մի, լրիվ քո ձեռագիրն ա :))

Tiger29
16.10.2015, 23:59
Սմոքի՜ :aaa
Կարծիք գրի, հա՞, մտնում նայում ես թեման, բան չես գրում. մոտս խղճի խայթ ա առաջանում...

Դու ես մեղավոր ) Համ էլ մոդերատորները ինչ-որ շատ բաներ չեն տեսնում?)
Smokie, ես պայքարում էի քո համար, էն էլ դու ոնց որ նենց վստահ չէիր ուզում)

StrangeLittleGirl
17.10.2015, 00:00
Թեման ընդհանուր նայեցի: Ոնց հասկանում եմ, էս անգամ ժյուրին տենց միաձայն չի քվեարկելու: Արդեն պատկերացնում եմ, որ էս մի մրցույթում առաջատարը ջախջախիչ հաղթանակ չի տանելու, այլ մի երկու-երեք միավորով ա երկրորդ տեղից հետ մնալու: Ու էդպես լինելու ա գրեթե բոլոր գործերի միջև տարբերությունները: Ընդհանուր առմամբ, նախորդ մրցույթի համեմատ էդ աստիճանի վատ գործեր չկան, բայց նաև էդ աստիճանի լավ գործեր էլ չկան: Էս անգամ լրիվ միջակության մեջ ա լողում: Չգիտեմ՝ դա լավ ա, թե վատ:


Ճիշտն ասած ես համաձայն չեմ, որ էդ Հայաստանից ա գալիս։ Էդ տարիք ա ու կապ չունի թե մարդ որտե՞ ղ ա մեծացել։ Ամենաուժեղ հորմոնալ դիսբալանսային շրջան ունեցող տարիքն ա։ Ու նաև հոգեբանական առումով՝ անձի փսիխոպատացած վիճակ ա, բազմաթիվ կոնֆլիկտներ կան։ Հայաստանը կապ չունի։
Համաձայն եմ: Պատանիներից լուսավոր բան սպասելը դժվար ա: Ուղղակի Հայաստանի պատանիներին պատերազմի թեմաներն ա տարել կամ դրանով են կերցնում, ուրիշ երկրի պատանիներինն էլ ուրիշ թեմաներ կլինեն: Ես հիշում եմ՝ երբ ես էի տասնչորս-տասնհինգ տարեկան, շփվում էի զանազան երկրների իմ հասակակիցների հետ, որոնք նույնպես ստեղծագործում էին: Մի հոլանդուհի գրում էր էն մասին, թե ինչ գեշ ու բոյով ա ինքը: Մի ֆիննուհի բողոքում էր, որ ինքը լեզբի ա: Ու տենց լիքը բաներ: Երևի մինչև հիմա միակ լուսավոր գործը, որ տեսել եմ, անցյալ մրցույթի հաղթող գործն ա: Ու ընդհանրապես, մռայլ թեմաներով գրելը հեչ էլ վատ չի: Մռայլ թեմաներն ավելի հեշտ են գրվում: Նույնիսկ ավելի մեծ տարիքում:

ivy
17.10.2015, 00:56
Առաջին տեղը մեծ տարբերությամբ ա առաջ. պայքարն էս պահին երկրորդի ու երրորդի միջև ա:

StrangeLittleGirl
17.10.2015, 01:12
Առաջին տեղը մեծ տարբերությամբ ա առաջ. պայքարն էս պահին երկրորդի ու երրորդի միջև ա:

Յա՜, ինձ նենց հետաքրքիր ա՝ որն ա առաջին տեղում :)) Էս քննարկումներից տենց էլ չհասկացա :))

Fidayi
17.10.2015, 01:27
Ողջույն :

Ես պատմվածքներից մեկի հեղինակն եմ , ( թե ո՞ր պատմվածքի հեղինակն եմ և պատմվածքի մասին կգրեմ մրցույթի ավարտից հետո ;) ) իսկ առայժմ կանրադառնամ միայն քննարկումներին :

Միայն թե չկարծեք արդարանում եմ, կամ չեմ ընդունում կարծիքներ , քավ լիցի : Ուղակի հայտնում եմ իմ կարծիքը և այն անհամաձայնությունները որոնք ունեմ :

Հիմնական հարցը քննարկումներում պատմվածքների մեծ մասի (այդ թվում և իմ) թեմայի ընտրությունն էր : Թույլ տվեք չհամաձայնվել : Եթե թեման պետք է կարևոր հարց լիներ , ապա իմ կարծիքով ավելի լավ կլիներ ինքներդ թեմա առաջարկեիք , որով կգրվեին պատմվածքները : Բայց այդ դեպքում կոնկրետ ես 80% հավանականությամբ չէի մասնակցի : Պատճառները բազում են , հիմնականում այն , որ ես ստեղծագործում եմ միայն հայրենասիրական թեմաներով :

Ինձ նաև թվում է , որ կապ չունի , թե ինչ թեմայով է ստեղծագործությունը , կարևորը դրա իմաստի , դրա հետաքրքրության , դրա գրագետ շարադրվածության առկայությունն է : Եվ ընդհանրապես պարտադիր չի , որ իր տարիքի համապատասխան գրի հեղինակը , որ լավը լինի : Հավատացած եղեք , ես լինելով դպրոցական տարիքում (12-րդ դասարան) իմ տարիքին համապատասխան օրինակ` ամառային արձակուրդների մասին , կամ չգիտեմ ինչ-որ առօրեական մի բանի մասին ավելի վատ կգրեմ , քան այս թեմայով:



Մյուս խնդրահարույց բանը կարծես` <<մութ ու ցուրտ տարիներ>> արտահայտությունն էր : Բան չունեմ ասելու , միգուցե դժվարության հետ մեկտեղ հրաշալի բաներ էլ կային այդ տարիներում : Ես տեսած չլինելով այդ տարիները , չեմ կարող ասել դրանց լավ պահերը : Բայց ախր կարող եմ ասել դրա բացասական հետևանքները :
Լսում ու կարդում եմ գյուղիս պատմությունը , պարզվում է մինչև այդ տարիները ` իմ լեռների մեջ գտնվող գյուղը անտառների պակաս չի ունեցել , ավելի կոնկրետ վերը նշված լեռներն ամբողջությամբ անտառածածկ են եղել : Բայց այսօր , արի ու տես , որ այդ անտառներից մնացել է ընդամենը մեկ-երկու ծառ : Չմանրանամ այն հարցերում , որ մարդկանց կյանքը գլխիվայր փոխվեց , այնքան , որ նորից վերականգնվելու համար շա՛տ երկար ժամանակ էր հարկավոր , այնքան երկար , որ նույնիսկ իմ սերնդին էլ որոշ չափով բաժին է հասել: Ու այսքանից հետո երևի իրավունք ունեմ անրադառնալու <<մութ ու ցուրտ տարներ>>-ին :

Հնչեց նաև կարծիք , թե << Պատմվածքների մի մասը կարդալիս նենց տպավորություն է, որ գրողները ցուրտումութ տարիներից են: >> :

Ես իմ անունից այս կարծիքին կպատասխանեմ հնարավորինս կարճ.
ԱՅՈ ՀԱՐԳԵԼԻՍ ԵՍ ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐԻՑ ԵՄ : ԵԹԵ ՍՏԻՊՎԱԾ , ԱՅԴ ՏԱՐԻՆԵՐԻ << ՉՔՆԱՂ >> ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՆ ԵՄ , ԱՊԱ ԱՅՈ ԵՍ << ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐ>>-ԻՑ ԵՄ ….
Բնականաբար ամեն տեղ տարբեր է ամեն ինչ : Դրա համար կխնդրեի , որ եթե ձեզ մոտ ամեն ինչ լավ է , չկարծեք թե բոլորի մոտ է այդպես :

Հնչեցին կարծիքներ , որ կռվում հայերի քիչ լինելը, հակառակորդի հանդեպ ոչ մի հարգալից վերաբեմունքը ցույց չտալը , ծեծված երևույթներ են ստեղծագործություններում ու դուրեկան չեն : Նման կարծիքի տեր անձանց մի քանի հարց ունեմ :

1. Կարո՞ղ եք հայոց պատմության , կամ կոնկրետ Արցախյան ազատամարտից մի օրինակ բերել , որ հայերի զորքը քանակապես ավելի շատ է եղել քան թշնամունը :

2. Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք , գրենք օրինակ` << հակառակորդը քիչ էր , հայերը հարձակվեցին , կոտորեցին , նրանք շատ լավ մարդիկ էին , իսկ հայերը… ա՛խ այդ հայերը… >> :

3. Դուք տեղյա՞կ եք , որ նույնիսկ ամենահայտնի գրողներն են , վաղ տարիքում ստեղծագործությունները գրել ուրիշ գրողների տպավորության տակ: Այսինքն այս դեպքում մասնակիցները պարտավոր չէին նոր հնարքներ կատարեին , կամ չգիտեմ ինչեր : Նման պահանջ կարելի էր ներկայացնել ավելի հասուն ու փորձառու գրողներին :

Ամեն մեկն իր ձևով է ներկայացնում երևույթը ու ընդհանրապես կապ չունի կրկնվում է , թե նորամուծություն է անում :

StrangeLittleGirl
17.10.2015, 01:30
3. Դուք տեղյա՞կ եք , որ նույնիսկ ամենահայտնի գրողներն են , վաղ տարիքում ստեղծագործությունները գրել ուրիշ գրողների տպավորության տակ: Այսինքն այս դեպքում մասնակիցները պարտավոր չէին նոր հնարքներ կատարեին , կամ չգիտեմ ինչեր : Նման պահանջ կարելի էր ներկայացնել ավելի հասուն ու փորձառու գրողներին :
Որևէ կոնկրետ գրողից ազդվելը լրիվ ուրիշ բան ա, դպրոցի հայոցի դասատուի պահանջներին համապատասխան գրելը՝ ուրիշ: Ես կոնկրետ էս ստեղծագործողների ճնշող մեծամասնության մեջ տեսնում եմ երկրորդը, բայց ոչ երբեք առաջինը:

Ruby Rue
17.10.2015, 01:32
Ռուբի, դու մեզ հետ ինչի՞ ընկերություն չես անում :(

Ռուբին գրելու հետ խնդիրներ ունի ընդամենը, էլ չի գրվում ոչ մի բան: :(

StrangeLittleGirl
17.10.2015, 01:34
Ռուբին գրելու հետ խնդիրներ ունի ընդամենը, էլ չի գրվում ոչ մի բան: :(
Զգացվում ա :))

Fidayi
17.10.2015, 01:53
Համամիտ եմ : Բայց Դուք դեմ ե՞ք նրան , որ սկսնակ գրողը կարդալով ավելի փորձառու գրողի գործեր ( ասենք հենց պատմվածք ) , իր ստեղծագործությունը նույնատիպ մտքով , թկուզ որոշ բառեր օգտագործելով , բայց ամբողջովին այլ ձևով կառուցի : Դուք դա կհամարե՞ք <<ծեծված>> :

StrangeLittleGirl
17.10.2015, 01:59
Համամիտ եմ : Բայց Դուք դեմ ե՞ք նրան , որ սկսնակ գրողը կարդալով ավելի փորձառու գրողի գործեր ( ասենք հենց պատմվածք ) , իր ստեղծագործությունը նույնատիպ մտքով , թկուզ որոշ բառեր օգտագործելով , բայց ամբողջովին այլ ձևով կառուցի : Դուք դա կհամարե՞ք <<ծեծված>> :
Չէ: Բայց էս մրցույթում չտեսա նման բան, տեսա դպրոցների ծեծված բովանդակությունն ու կառուցվածքը: Օրինակ նախորդ մրցույթի հաղթողն Աննա Ֆրանկի օրագրից ազդված էր գրել, բայց հեչ ծեծված չէր: Հրաշալի գործ էր:

Fidayi
17.10.2015, 02:08
Չէ: Բայց էս մրցույթում չտեսա նման բան, տեսա դպրոցների ծեծված բովանդակությունն ու կառուցվածքը: Օրինակ նախորդ մրցույթի հաղթողն Աննա Ֆրանկի օրագրից ազդված էր գրել, բայց հեչ ծեծված չէր: Հրաշալի գործ էր:

Ճիշտն ասած չգիտեմ իմը <<ծեծված>> կհամարեք , թե չէ , բայց ես կարողող եմ նշել հեղինակի , ում գործերը կարդալուց հետո եմ ես որոշել պատմվածքներ գրել :

StrangeLittleGirl
17.10.2015, 02:15
Ճիշտն ասած չգիտեմ իմը <<ծեծված>> կհամարեք , թե չէ , բայց ես կարողող եմ նշել հեղինակի , ում գործերը կարդալուց հետո եմ ես որոշել պատմվածքներ գրել :
Չգիտեմ` էստեղ քո գործը որն ա ու չգիտեմ` ում գործերը կարդալուց հետո ես սկսել գրել, բայց էստեղ ոչ թե գրողների ազդեցություն ա երևում, այլ համատարած կլիշեներ: Մեկ էլ մի խորհուրդ. նույնիսկ եթե մի գրողից ռս ազդվում, մեկ ա, շատ կարդա

Fidayi
17.10.2015, 02:21
Չգիտեմ` էստեղ քո գործը որն ա ու չգիտեմ` ում գործերը կարդալուց հետո ես սկսել գրել, բայց էստեղ ոչ թե գրողների ազդեցություն ա երևում, այլ համատարած կլիշեներ: Մեկ էլ մի խորհուրդ. նույնիսկ եթե մի գրողից ռս ազդվում, մեկ ա, շատ կարդա

Խորհուրդն ընդունվեց : :) Միշտ ինչքան հնարավորություններս ներումա կարդում եմ ;)

Chuk
17.10.2015, 05:18
Մյուս խնդրահարույց բանը կարծես` <<մութ ու ցուրտ տարիներ>> արտահայտությունն էր : Բան չունեմ ասելու , միգուցե դժվարության հետ մեկտեղ հրաշալի բաներ էլ կային այդ տարիներում : Ես տեսած չլինելով այդ տարիները , չեմ կարող ասել դրանց լավ պահերը : Բայց ախր կարող եմ ասել դրա բացասական հետևանքները :
Լսում ու կարդում եմ գյուղիս պատմությունը , պարզվում է մինչև այդ տարիները ` իմ լեռների մեջ գտնվող գյուղը անտառների պակաս չի ունեցել , ավելի կոնկրետ վերը նշված լեռներն ամբողջությամբ անտառածածկ են եղել : Բայց այսօր , արի ու տես , որ այդ անտառներից մնացել է ընդամենը մեկ-երկու ծառ : Չմանրանամ այն հարցերում , որ մարդկանց կյանքը գլխիվայր փոխվեց , այնքան , որ նորից վերականգնվելու համար շա՛տ երկար ժամանակ էր հարկավոր , այնքան երկար , որ նույնիսկ իմ սերնդին էլ որոշ չափով բաժին է հասել: Ու այսքանից հետո երևի իրավունք ունեմ անրադառնալու <<մութ ու ցուրտ տարներ>>-ին :

Հնչեց նաև կարծիք , թե << Պատմվածքների մի մասը կարդալիս նենց տպավորություն է, որ գրողները ցուրտումութ տարիներից են: >> :

Ես իմ անունից այս կարծիքին կպատասխանեմ հնարավորինս կարճ.
ԱՅՈ ՀԱՐԳԵԼԻՍ ԵՍ ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐԻՑ ԵՄ : ԵԹԵ ՍՏԻՊՎԱԾ , ԱՅԴ ՏԱՐԻՆԵՐԻ << ՉՔՆԱՂ >> ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՆ ԵՄ , ԱՊԱ ԱՅՈ ԵՍ << ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐ>>-ԻՑ ԵՄ ….
Բնականաբար ամեն տեղ տարբեր է ամեն ինչ : Դրա համար կխնդրեի , որ եթե ձեզ մոտ ամեն ինչ լավ է , չկարծեք թե բոլորի մոտ է այդպես :

Հնչեցին կարծիքներ , որ կռվում հայերի քիչ լինելը, հակառակորդի հանդեպ ոչ մի հարգալից վերաբեմունքը ցույց չտալը , ծեծված երևույթներ են ստեղծագործություններում ու դուրեկան չեն : Նման կարծիքի տեր անձանց մի քանի հարց ունեմ :
Հավանական է, որ ես այս արձագանքին չանդրադառնայի, եթե այն լիներ մրցույթի ամփոփուփից հետո։ Իսկ հիմա կարձագանքեմ հեղինակին, կամ գուցե նրա ծնողին/ուսուցչին։

Որպես ժուրիի անդամ ես գնահատելու եմ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ստեղծագործության գեղարվեստական արժեքը, իսկ որպես էս երկրի քաղաքացի ձեզ կոչ եմ անում մտածել ավելի բարձր արժեքների մասին։

Ձևականությունների հետևից չընկնենք։ Ես այս գրառման մեջ ակնարկված էի։ Լսե՛ք, սիրելիս, դուք գաղափար անգամ չունեք, թե ինչքան ծառ է հատվել այդ տարիներին, ինչի շնորհիվ երկիրն է կանգուն մնացել ու ազատագրվել է Արցախը։ Իհարկե մեզնից ամեն մեկը կուզեր բնությանը վնաս չհասցնել, բայց եթե կա մեկը, ով էդ տարիներին ապրել ա, ու հիմա ազատագրական թեմաներով գրում ա, կարծելով, որ առանց դրա հնարավոր էր, ես չգիտեմ իրան ինչ ասեմ։ Եթե չի ապրել, բայց տենց բան ա գրում, թող մի քիչ մտածի։

Յուրաքնչյուր պատերազմ իր հետևից բերում է բացասականը։ Կոնկրետ ես նույնքան բարդություններ եմ տեսել, ինչքան մեծամասնությունը՝ կամ էլ ավելի շատ, որտև ինձ սովորեցնում էին ծառ չկտրել, չգողանալ, ու լիքը ուրիշ բաներ։ Ու եղել ա,որ իմ հարևանի տանը «լևի» լույսով տաքացել են, իսկ ես ցրտից քնել չեմ կարողացել։

Բնությանը վնասելն անասունություն է։ Բայց եթե դուք ծառեր հատելով տաքանելով բնության հաշվին երկիր պահելը վատ բան եք համարում, ցուրտ ու մութ եք պիտակում, ապա բարի եղեք հայրենասիրական թեմաներով մի գրեք, որտև արդեն կեղծ ա ստացվում ստեղծագործությունը։

Ու, սիրելի հեղինակ, նորից խորհուրդս, գրիր այն, ինչ զգում ես, ոչ թե այն, ինչ ուսուցիչներդ կամ հարազատներն են հուշում։

Ուլուանա
17.10.2015, 07:04
6. Կարոտ
Պաթոսն ու կլիշեները շատ էին։ Արհեստական պահեր շատ կային, թեև հաջողված նկարագրություններ էլ կային։ Ընթացքում երկուսից էլ կմեջբերեմ, որ պարզ լինի։

Էս պատմվածքի միջոցով ուզում եմ մատնացույց անել տարածված մի շարք սխալներ ու թերացումներ, որոնք սկսնակ ստեղծագործողներից շատերի գրվածքներում են հանդիպում։ Ուղղակի ուզում եմ, որ հեղինակն իմ էսքան մանրանալը չընկալի որպես ամեն գնով կեղտ բռնելու, ամեն տառից կառչելու ձգտում, այլ հավատա, որ սա անում եմ միայն նրա համար, որ ասածներս հնարավորինս հասկանալի լինեն, ու ոչ միայն տվյալ ստեղծագործության հեղինակի, այլև մյուսների համար, որովհետև նմանատիպ սխալներ համարյա բոլորի գործերում էլ էս կամ էն չափով առկա էին։

Ընդհանրապես ավելորդ բառերն ու նախադասությունները շատ են պատմվածքում, այսինքն՝ բառեր, որոնք ոչինչ չեն ավելացնում ասվածին, փոխարենը պարզունակացնում ու անտեղի ծանրացնում են շարադրանքը, կամ հաղորդում են էնպիսի մտքեր, որոնք էնքան ակնհայտ են, որ ընդհանրապես կարիք չկա դրանց մասին նշելու։ Հիմա օրինակներ բերեմ.


Ծամում էր, բայց չէր կարողանում կուլ տալ: Թվում էր, թե այդ փոքրիկ հացի կտորը ժայռաբեկոր լիներ: Մտածում էր, թե արդյո՞ք որդիները սոված ու ծարավ չէին: Ի՞նչ աներ խեղճ հայրը, ախր շատ հեռու էին որդիները:
Ընդգծածս նախադասությունն ավելորդ է։ Այն, որ որդիները հեռու էին, բոլորս արդեն գիտենք։ Իսկ ի՞նչ աներ խեղճ հայրը դրա հետ կապված, ոչ մի բան, ի՞նչ կարող էր անել։ Էդ «ի՞նչ աներ»–ի իմաստը տվյալ դեպքում չեմ հասկանում։


Ծառերը լուռ լսում էին տխուր հոր խոսքերը, բայց ափսոս, չէին կարողանում պատասխանել:
Ծառերի՝ պատասխանել չկարողանալն էնքան բնական ու ակնհայտ է, որ դրա մասին մեզ հատուկ տեղեկացնելու կարիք չկար։ Այ, եթե ինչ–որ հրաշքով կարողանային պատասխանել, մենք, ինչ խոսք, կուզենայինք էդ մասին իմանալ։


Հիմա նրանք երեքով գիտեին, որ կգա մի օր, շունը անհանգիստ կհաչա, ծառերը կծափահարեն և նույն ձևով շեմին կանգնած կլինի նրանց օջախի հաջորդ ճրագը՝ Միսակը:
Ինչքան իրենք գիտեին, էնքան էլ մենք։ Վահագի գալուց հետո՞ հանկարծ իմացան, որ Միսակն էլ կգա։ Ինչի՞ց ելնելով։ Պարզ է, որ հույս ունեին, որ կգա։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչու է շեշտվում, որ հիմա երեքով գիտեին դրա մասին։ Իսկ մինչև էդ քանիսո՞վ գիտեին որ։
Ծառերի ծափահարելու հետ կապված. չգիտեմ՝ դու ոնց ես պատկերացրել էդ տեսարանը կամ ձայնը, բայց ինձ համար, օրինակ, ծառերի՝ քամուց շարժվելն ու դրանից առաջացած ձայնը հեչ չի ասոցիացվում ծափահարության հետ։ Հասկանալի է, որ փորձել ես պատկեր ստեղծել, բայց նման դեպքերում ստեղծելուց հետո միշտ փորձիր պատկերացնել գրածդ, տես՝ իսկապես իրակա՞ն է, կենդանի՞ է, դու ինքդ տեսնու՞մ ես, զգու՞մ ես, լսու՞մ ես էն, ինչ նկարագրել ես։

Ի դեպ, հաչել, ոչ թե հաչալ։


Երկուսն էլ այդ օջախի ճրագն էին:
Էլի էս «օջախի/տան ճրագ» արտահայտությունը։ Ծեծված լինելու մասին արդեն գրել եմ «Վերջին նամակը» պատմվածքը մեկնաբանելիս։ Էստեղ էլ ախր էնքան ավելորդ է էս նախադասությունը։ Սա նույնն է, ինչ ասելը. «Երկուսին էլ ծնողները շատ էին սիրում»։ Բա պիտի սիրեին, բա ի՞նչ պիտի անեին. իրենց երեխաներն են, չէ՞, մի՞թե կարող էր այլ կերպ լինել։


Բայց ավաղ, այդ կտորները միացնել ի զորու էին միայն որդիները, որոնք չկային, կողքին չէին:
Մենք պատմվածքի հենց սկզբից արդեն շատ լավ գիտենք, որ որդիները կողքին չեն, իմաստ չունի արդեն հայտնի փաստը ևս մեկ անգամ նշելը։


Նույնիսկ բակի շունը չէր հաչում: Նա զգում էր այդ թախծոտ լռությունը և չէր համարձակվում խանգարել այն: Սեղանի կողքին նստած մեկ նայում էր Հակոբին, մեկ Լուսինեին և ուզում էր մխիթարանքի խոսքեր ասել, բայց չէր կարողանում:
Համարենք, որ շան՝ մխիթարանքի խոսքեր ասելու ցանկության մասին կարելի էր իմանալ նրա ընդհանուր պահվածքից։ Իսկ որ չէր կարողանում մխիթարանքի խոսքեր ասել, կարիք կա՞ր արդյոք նշելու։ Մենք առանց այդ էլ գիտենք, որ շներն ընդհանրապես խոսքեր ասել չեն կարողանում՝ ոչ մխիթարանքի, ոչ էլ ուրիշ տեսակի։

Սրա հետ կապված մի խուրհուրդ. ստեղծագործություն գրելիս միշտ՝ ցանկացած բառ, ցանկացած արտահայտություն ու նախադասություն գրելիս պարտադիր համոզվեք, որ տվյալ բառը, տվյալ նախադասությունը էական իմաստ է հաղորդում գրվածին, ու ցանկացած բառ, ցանկացած նախադասություն, որ մտածում եք՝ կարելի է թողնել, բայց կարելի է նաև հանել, անխնա հանեք, մի՛ ափսոսացեք։ Ասածս կարող է շատ կտրուկ հնչել, բայց հավատացեք, սրանից ահագին կշահի ձեր ստեղծագործությունը։ Քիչ գրեք, քիչ բառերով գրեք, բայց թող ամեն բառը, ամեն նախադասությունը էնպիսին լինի, որ եթե հանեիք, հաստատ կարևոր բան կպակասեր։ Կարող է տպավորություն լինել, թե էդպես չորուցամաք, անհետաքրքիր բան կստացվի, բայց իրականում ճիշտ հակառակն է։ Փորձեք նույն միտքը տարբեր ձևերով արտահայտել, տեսեք՝ որ ձևն է ավելի դիպուկ, համառոտ ու պատկերավոր արտահայտում հենց ձեր նկատի ունեցածը, ու դա ընտրեք։ Շատ քիչ, բայց ճիշտ ընտրված բառերով էլ կարելի է շատ հուզիչ, դիպուկ ու հետաքրքիր գրել։

Հիմա ուղղակի ընդհանուր անհաջող ձևակերպումներ ու սխալներ մեջբերեմ և փորձեմ բացատրել.


Նա իր հոր հետ ապրելու դեմ պայքարի հոգսերը հավասար վերցրել էր իր ուսերին:
Երևի ուրիշ բան ես ուզեցել ասել, բայց ինչ–որ անհասկանալի միտք է ստացվել։ Հոր հետ ապրելու դեմ պայքարը ո՞րն է։ Մի խոսքով՝ չգիտեմ՝ ինչ ես նկատի ունեցել, որ ասեմ՝ ինչն է էստեղ սխալ, բայց որ ինչ–որ բան սխալ է, համարյա համոզված եմ։ Հուսով եմ՝ կասես, կիմանանք։


Մայրը՝ Լուսինեն, ով արդեն հասցրել էր մտածմունքներից մի քանի ամսում մի քանի տարով ծերանալ, ամենուրեք հպարտությամբ էր քայլում։
«Ամենուրեք հպարտությամբ էր քայլում» արտահայտությունն էնքան արհեստական ու անհավատալի է։ Ընդհանրապես ընդունված է ասել, որ տղաներին բանակ ուղարկած ծնողները պիտի հպարտ լինեն և այլն, բայց եկեք էդ պաթոսը մի կողմ դնենք ու նայենք իրականությանը. էդ ո՞ր մի մայրն է էդպես հպարտ–հպարտ քայլելով ման գալիս որդուն բանակ ճամփելուց հետո։ Ճիշտն ասա, երբևէ տեսած կա՞ս նշածդ պատճառով հպարտ քայլող մոր, հեղինակ ջան։ Մայրերն էդ իրավիճակում, որպես կանոն, անհանգստանում են, դարդոտում են, տառապում են, ու համոզված եմ՝ ցանկացած մայր էլ կուզենար, որ որդին բանակ չգնար։ Հետո, բանակ գնալն ինչքան էլ անհրաժեշտ ու կարևոր, հաճախ նաև վտանգավոր բան է, բայց հաշվի առնելով, որ շատերն են գնում, ու համարյա բոլորը՝ հարկադրված, ոչ թե «հայրենիքի կանչով» ու նման վեհ մղումներով, դրանով ուրիշների մոտ հպարտանալն էլ (էլ չեմ ասում՝ հպարտությամբ քայլելը) մի քիչ խելքին մոտ չի, իմ կարծիքով։


Բայց երկուսն էլ վախենում էին խոսել, որպեսզի ցույց չտային իրենց մեջ եղած թախիծը:
«Մեջ եղած»–ը լրիվ ավելորդ է, անտեղի բարդացնում ու միաժամանակ պարզունակացնում է միտքը։ «Իրենց թախիծը» որ գրեիր, ավելի բնական կլիներ։


Մոտեցավ որդիների տնկած ծառերին և սկսեց ցածր զրուցել նրանց հետ, որպեսզի Լուսինեն չլսի, չտխրի:
Ծառերի հետ զրուցելն էլ է մի տեսակ արհեստական ու ծեծված բան դարձել։ Չէ, ես հասկանում եմ, որ բույսերի հետ կարելի է զրուցել, բայց էս իրավիճակում, չգիտեմ, մի տեսակ արհեստականություն եմ զգում, դժվարանում եմ բացատրել։


Մի կտոր պոկեց կնոջ մաշված, բայց այդքան սուրբ ձեռքերով թխած հացից և կերավ:
Էլի պաթոս, անբնականություն։ Սահմանափակվեմ էս երկու բառով։ Կարծում ես՝ եթե գրեիր «մի կտոր պոկեց կնոջ թխած հացից ու կերավ», դրանից կնոջ պատիվը կցածրանա՞ր։ Չէ, հավատա ինձ, բոլորովին։ Ասեմ ավելին՝ նույնիսկ եթե չնշեիր, որ կնոջ թխածն է, դրանից էլի չէր տուժի պատմվածքը։


Թվում էր, թե այդ փոքրիկ հացի կտորը ժայռաբեկոր լիներ:
Էստեղ լեզվական անճշտություն կա։ Կամ պիտի լինի. «Թվում էր, թե այդ փոքրիկ հացի կտորը ժայռաբեկոր էր», կամ էլ էսպես. «Այդ փոքրիկ հացի կտորը կարծես ժայռաբեկոր լիներ»։


Գույնզգույն մրգերը կախվել էր ծառերից, կարծես տոն լիներ:
Մանրուք է, բայց նման բաներին էլ է պետք ուշադրություն դարձնել. ենթական (մրգերը) հոգնակիով է դրված, իսկ ստորոգյալը՝ եզակիով։


Վահագը զգաց այն կարոտի արժեքը, որը կար ծնողների մեջ:
Ճիշտն ասած՝ լավ չեմ հասկանում, թե ինչ է ցանկացել սրանով ընդգծել հեղինակը։ Կարոտի արժեքը ո՞րն է։ Միգուցե զգաց կարոտի խորությունը կամ ուժգնությունը։ «Արժեք» բառը մի տեսակ ուրիշ ուղղությամբ է տանում, տեղին չի գործածված տվյալ դեպքում։


Նույնիսկ ծառերն էին ուրախացել Վահագի գալուստով՝ խոնարհելով իրենց գլուխները, հյուրասիրում էին նրան իրենց բարիքները:
Չափից դուրս հեքիաթային ու անիրական է պատկերը։ Նախ ծառերի ուրախանալը, հետո էլ գլուխները խոնարհելն ու իրենց բարիքները հյուրասիրելը։ Սա կարդալիս տեսնում եմ մուլտիկ՝ ոչ ավել, ոչ պակաս։


Մեղմիկ քամին փչում էր, շարժում ծառերը՝ ստեղծելով տպավորություն, թե ծափահարում էին հայ քաջ զինվորին:
Վերևում արդեն գրել եմ, որ ծառերի շարժն, իմ կարծիքով, էնքան էլ չի ասոցիացվում ծափահարության հետ, իսկ կոնկրետ էստեղ, երբ հատուկ նշված էլ է, որ քամին «մեղմիկ» էր, առավել ևս. մեղմիկ քամուց շատ–շատ՝ մեղմիկ ու անձայն օրորվեին ծառերը, բայց դժվար թե բանը ծափահարության հասներ։ Զինվորի հայ լինելու մասին նշելն ավելորդ է. պարզ է, որ հայ է, իսկ որ հայ է, դրանով ավելի լավը չի դառնում։ Իսկ կոնկրետ Վահագի՝ քաջ զինվոր լինելը կարծեմ ոչ մի բանից չի երևացել պատմվածքում. միայն էն հանգամանքը, որ բանակ գնալու ժամանակը եկել է, գնացել է ծառայելու, դեռևս քաջության նշան չէ։


Վահագը հասկանում էր ամեն բառ, ամեն նախադասություն և ժպտալով լսում էր հորը:
Հարց է առաջանում. իսկ ինչու՞ չպիտի հասկանար։ Էդ ի՞նչ բարդ բաներ էր ասում հայրը, որ կարող է չհասկանար։

Պատմվածքում մի քանի տեղ կարծես ընթերցողի աչքն է մտցվում ընտանիքի՝ ֆինանսապես անապահով վիճակում լինելու հանգամանքը։ Օրինակ.

Վեր կացավ սերունդներ տեսած մահճակալից, որի ճռռոցից թվում էր, թե ամբողջ գյուղն է զարթնում։

Հակոբը հագավ իր հնամաշ կոշիկները և դանդաղ քայլերով մտավ այգի:
Բայց հարց է առաջանում. որպես ի՞նչ է հեղինակը փորձել դա ցույց տալ։ Էդ հանգամանքն էս պատմության մեջ որևէ դեր չի խաղում։ Որդիների՝ բանակ գնալու պատճառով ծնողների ծանր հոգեվիճակն է էստեղ հիմնական միտքը, չէ՞։ Հիմա եթե կոշիկները հնամաշ չլինեին, մահճակալն էր դարավոր ու ձայնավոր չլիներ, ավելի թեթև՞ էին տանելու որդիների բացակայությունը։ Դժվար, չէ՞։



Նրանք երկուսով լուռ էին: Թվում էր, թե չէին խոսում, կռված էին իրար հետ: Բայց երկուսն էլ վախենում էին խոսել, որպեսզի ցույց չտային իրենց մեջ եղած թախիծը:
Էս հատվածի ընդհանուր միտքը լավն է, բայց կարելի էր ավելի սահուն ձևակերպել։ Օրինակ, էսպես.
Թվում էր՝ խռով էին, չէին խոսում իրար հետ։ Բայց իրականում վախենում էին խոսել. չէին խոսում, որ ցույց չտային իրենց թախիծը։

Մեկ էլ էս մասը հավանեցի.

Որդին պատմում էր իր ծառայությունից: Մայրը և հայրը լուռ նայում էին որդուն, բայց չէին լսում: Նրանք նույնիսկ վախենում էին հայացքը թեքել նրանից:
Որդու պատմելու ժամանակ նրան լուռ նայելը, բայց չլսելը շատ իրական ու կենդանի պատկեր է՝ իսկական կարոտած հարազատին բնորոշ պահվածք։ Ապրես :)։ Միայն թե ես «նրանք»–ը կհանեի։ Առանց «նրանք»–ի ավելի սահուն ու բնական կլիներ շարադրանքը։

Էս «նրանք»–ի հետ կապված նորից ուզում եմ անդրադառնալ դերանունների խնդրին։ Որպեսզի շարադրանքը բնական լինի, գրելուց հետո հերթով քննության ենթարկեք տեքստում օգտագործված բոլոր դերանունները. փորձեք հանել ու առանց դերանվան կարդալ, տեսեք՝ ոնց է հնչում։ Որ դեպքում որ զգում եք՝ դերանունը հանած էլ է լավ հասկացվում, թե ում մասին է խոսքը, դերանունը հանեք։ Որ կարդաք, դուք էլ կզգաք, որ էդպես ավելի սահուն ու բնական է գրվածքը։

Շատ երկար ստացվեց։ Նորից եմ խնդրում, որ դիտողություններիս առատությունից չնեղվես, հեղինակ ջան։

Sambitbaba
17.10.2015, 07:26
Ինձ էլ ա էդ խումբը հետաքրքիր: Ինձ թվաց, հեղինակն ա սխալվել, մտածելով, որ էս երգը ինչ-որ խումբ ա կատարում:

Ռուֆ, եթե հիշողությունս չի դավաճանում, ես Միրեյ Մատիեի կատարմամբ էլ եմ լսել: Ու հնարավոր է, էլի ինչ-որ շանսոններ երգած լինեն...

Աթեիստ
17.10.2015, 10:38
Մյուս խնդրահարույց բանը կարծես` <<մութ ու ցուրտ տարիներ>> արտահայտությունն էր : Բան չունեմ ասելու , միգուցե դժվարության հետ մեկտեղ հրաշալի բաներ էլ կային այդ տարիներում : Ես տեսած չլինելով այդ տարիները , չեմ կարող ասել դրանց լավ պահերը : Բայց ախր կարող եմ ասել դրա բացասական հետևանքները :
Լսում ու կարդում եմ գյուղիս պատմությունը , պարզվում է մինչև այդ տարիները ` իմ լեռների մեջ գտնվող գյուղը անտառների պակաս չի ունեցել , ավելի կոնկրետ վերը նշված լեռներն ամբողջությամբ անտառածածկ են եղել : Բայց այսօր , արի ու տես , որ այդ անտառներից մնացել է ընդամենը մեկ-երկու ծառ : Չմանրանամ այն հարցերում , որ մարդկանց կյանքը գլխիվայր փոխվեց , այնքան , որ նորից վերականգնվելու համար շա՛տ երկար ժամանակ էր հարկավոր , այնքան երկար , որ նույնիսկ իմ սերնդին էլ որոշ չափով բաժին է հասել: Ու այսքանից հետո երևի իրավունք ունեմ անրադառնալու <<մութ ու ցուրտ տարներ>>-ին :

Հնչեց նաև կարծիք , թե << Պատմվածքների մի մասը կարդալիս նենց տպավորություն է, որ գրողները ցուրտումութ տարիներից են: >> :

Ես իմ անունից այս կարծիքին կպատասխանեմ հնարավորինս կարճ.
ԱՅՈ ՀԱՐԳԵԼԻՍ ԵՍ ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐԻՑ ԵՄ : ԵԹԵ ՍՏԻՊՎԱԾ , ԱՅԴ ՏԱՐԻՆԵՐԻ << ՉՔՆԱՂ >> ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՆ ԵՄ , ԱՊԱ ԱՅՈ ԵՍ << ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐ>>-ԻՑ ԵՄ ….
Բնականաբար ամեն տեղ տարբեր է ամեն ինչ : Դրա համար կխնդրեի , որ եթե ձեզ մոտ ամեն ինչ լավ է , չկարծեք թե բոլորի մոտ է այդպես:


Ես էլ անդրադառնամ էս հարցին։
Տատս ու պապս տեսել են 2-րդ համարաշխարհայինը, պապս մասնակցել ա։ Բայց նրանք էդ տարիները երբեք չանվանեցին ասենք սովի տարիներ։ Քեզ թվում է, նրանք կուշտ էին, տաք ու լուսավո՞ր։
Ես, ու ակումբից շատերը ապրել ենք քո լսած «մութ ու ցուրտ» տարիներին։ Բայց մենք դրանց այդպես չենք անվանում։ Որտև դրանք պատերազմի տարիներ էին։
Եթե մարդը չի գիտակցում, որ պատերազմը ենթադրում ա նաև մութ, ցուրտ, սով ու մահ, իմաստ չունի իրա հետ էդ թեմայով խոսալ։ Ուրիշ մարդ գտի, ով ավելի օբյեկտիվ կլինի։

Չգիտեմ լսե՞լ ես Ուկրաինայի գոլոդոմորի մասին։ Մարդիկ սովից իրար են կերել, մի կտոր հացի համար իրար են սպանել։ Բայց դրանք կոչվեցին ոչ թե կանիբալիզմի կամ սպանության տարիներ, այլ սովի տարիներ։ Կանիբալիզմը հետևանք էր։

2008 թ-ից հետո որոշակի քաղաքական նկատառումներով մեր առօրյայում վերականդանացրին էդ «ցուրտ ու մութ» արտահայտությունը։ Բայց եթե դու հայրենասիրական պատմվածք ես գրում, կուլ մի գնա քաղաքական խաղերին։

Շինարար
17.10.2015, 12:20
Ես էլ անդրադառնամ էս հարցին։
Տատս ու պապս տեսել են 2-րդ համարաշխարհայինը, պապս մասնակցել ա։ Բայց նրանք էդ տարիները երբեք չանվանեցին ասենք սովի տարիներ։

Կեցցեն իրանք, բայց մեր կողմերը էն մարդիկ, ովքեր ճակատում չեն եղել, էդ տարիները անվանում էին սովի տարիներ: Էկեք չխեղաթյուրենք իրականությունը:

մարիօ
17.10.2015, 13:09
Սիրտս վկայում ա, որ Զսպված մոլեգնուհին ա հաղթելու :love :D

Fidayi
17.10.2015, 13:55
Հավանական է, որ ես այս արձագանքին չանդրադառնայի, եթե այն լիներ մրցույթի ամփոփուփից հետո։ Իսկ հիմա կարձագանքեմ հեղինակին, կամ գուցե նրա ծնողին/ուսուցչին։

Որպես ժուրիի անդամ ես գնահատելու եմ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ստեղծագործության գեղարվեստական արժեքը, իսկ որպես էս երկրի քաղաքացի ձեզ կոչ եմ անում մտածել ավելի բարձր արժեքների մասին։

Ձևականությունների հետևից չընկնենք։ Ես այս գրառման մեջ ակնարկված էի։ Լսե՛ք, սիրելիս, դուք գաղափար անգամ չունեք, թե ինչքան ծառ է հատվել այդ տարիներին, ինչի շնորհիվ երկիրն է կանգուն մնացել ու ազատագրվել է Արցախը։ Իհարկե մեզնից ամեն մեկը կուզեր բնությանը վնաս չհասցնել, բայց եթե կա մեկը, ով էդ տարիներին ապրել ա, ու հիմա ազատագրական թեմաներով գրում ա, կարծելով, որ առանց դրա հնարավոր էր, ես չգիտեմ իրան ինչ ասեմ։ Եթե չի ապրել, բայց տենց բան ա գրում, թող մի քիչ մտածի։

Յուրաքնչյուր պատերազմ իր հետևից բերում է բացասականը։ Կոնկրետ ես նույնքան բարդություններ եմ տեսել, ինչքան մեծամասնությունը՝ կամ էլ ավելի շատ, որտև ինձ սովորեցնում էին ծառ չկտրել, չգողանալ, ու լիքը ուրիշ բաներ։ Ու եղել ա,որ իմ հարևանի տանը «լևի» լույսով տաքացել են, իսկ ես ցրտից քնել չեմ կարողացել։

Բնությանը վնասելն անասունություն է։ Բայց եթե դուք ծառեր հատելով տաքանելով բնության հաշվին երկիր պահելը վատ բան եք համարում, ցուրտ ու մութ եք պիտակում, ապա բարի եղեք հայրենասիրական թեմաներով մի գրեք, որտև արդեն կեղծ ա ստացվում ստեղծագործությունը։

Ու, սիրելի հեղինակ, նորից խորհուրդս, գրիր այն, ինչ զգում ես, ոչ թե այն, ինչ ուսուցիչներդ կամ հարազատներն են հուշում։

Սկսեմ նրանից , որ թե' պատմվածքը , թե' իմ կարծիքները գրել եմ միայն ես : Ինձ չի հուշել ոչ հարազատներից մեկը , ոչ էլ ուսուցիչ :

Ես արդեն նշել եմ , որ ուղղակի ասում եմ այն ինչի հետ այնքան էլ համամիտ չեմ : Գնահատեք ինչպես կուզեք , ես չեմ գրել որպեսզի ավելի բարձր գնահատականի արժանանամ :

Ճիշտ եք գուցե այդ տարիներում ապրած մարդը ուրիշ կերպ կնայեր դրան , բայց քանի որ ես չեմ ապրել էդպես չեմ կարող : Գուցե ճիշտ չենք հասկացել միմյանց , բայց ես իմ կարծիքում չեմ փորձում քննադատել կամ պիտակավորել էդ տարիները , այլ խոսքս ստեղծագործության մեջ լինել-չլինելու մասին ա , բերել եմ օրինակ թե կոնկրետ ես ինչի եմ օգտագործել էդ տերմինը , որ ոչ թե ուղակի լսածի համար այլ զգացածի :
Իսկ Ձեր ասած պիտակավորումը էդ տարիներին կարծեմ տրվել ա շատ վաղուց , ու ես դրանում ոչ մի մեղք չունեմ :

Մի խնդրանք ունեմ : Մի պահ հետ նայեք էդ տարիներին ու անկեղծ , առանց հաշվի առնելու են ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները ասեք ` լա՞վ տարիներ էին :

Fidayi
17.10.2015, 14:24
Ես էլ անդրադառնամ էս հարցին։
Տատս ու պապս տեսել են 2-րդ համարաշխարհայինը, պապս մասնակցել ա։ Բայց նրանք էդ տարիները երբեք չանվանեցին ասենք սովի տարիներ։ Քեզ թվում է, նրանք կուշտ էին, տաք ու լուսավո՞ր։
Ես, ու ակումբից շատերը ապրել ենք քո լսած «մութ ու ցուրտ» տարիներին։ Բայց մենք դրանց այդպես չենք անվանում։ Որտև դրանք պատերազմի տարիներ էին։
Եթե մարդը չի գիտակցում, որ պատերազմը ենթադրում ա նաև մութ, ցուրտ, սով ու մահ, իմաստ չունի իրա հետ էդ թեմայով խոսալ։ Ուրիշ մարդ գտի, ով ավելի օբյեկտիվ կլինի։

Չգիտեմ լսե՞լ ես Ուկրաինայի գոլոդոմորի մասին։ Մարդիկ սովից իրար են կերել, մի կտոր հացի համար իրար են սպանել։ Բայց դրանք կոչվեցին ոչ թե կանիբալիզմի կամ սպանության տարիներ, այլ սովի տարիներ։ Կանիբալիզմը հետևանք էր։

2008 թ-ից հետո որոշակի քաղաքական նկատառումներով մեր առօրյայում վերականդանացրին էդ «ցուրտ ու մութ» արտահայտությունը։ Բայց եթե դու հայրենասիրական պատմվածք ես գրում, կուլ մի գնա քաղաքական խաղերին։

Ճիշտ եք <<մութ ու ցուրտ>> տերմինը ես լսել եմ , այլ ոչ թե հնարել : Լսել եմ շատերից , ովքեր տեսել են այդ տարիները :
Ես չեմ ասում ինչի՞ էր էսպաս , ինչի՞ չէր էնպես : Այլ ասում եմ էդ ամենի հետևանքները , որոնք բավականին ծանր էին : Ստեղծագործության մեջ էլ էդ տերմինը օգտագործել չի ենթադրում , որ հեղինակը էդպիսի իրավիճակի պատճառը չի հասկանում: Եթե իհարկե ստեղծագործության մեջ էդ տարիները չի քննադատվում :

StrangeLittleGirl
17.10.2015, 14:27
Ես էլ անդրադառնամ էս հարցին։
Տատս ու պապս տեսել են 2-րդ համարաշխարհայինը, պապս մասնակցել ա։ Բայց նրանք էդ տարիները երբեք չանվանեցին ասենք սովի տարիներ։ Քեզ թվում է, նրանք կուշտ էին, տաք ու լուսավո՞ր։
Ես, ու ակումբից շատերը ապրել ենք քո լսած «մութ ու ցուրտ» տարիներին։ Բայց մենք դրանց այդպես չենք անվանում։ Որտև դրանք պատերազմի տարիներ էին։
Եթե մարդը չի գիտակցում, որ պատերազմը ենթադրում ա նաև մութ, ցուրտ, սով ու մահ, իմաստ չունի իրա հետ էդ թեմայով խոսալ։ Ուրիշ մարդ գտի, ով ավելի օբյեկտիվ կլինի։

Չգիտեմ լսե՞լ ես Ուկրաինայի գոլոդոմորի մասին։ Մարդիկ սովից իրար են կերել, մի կտոր հացի համար իրար են սպանել։ Բայց դրանք կոչվեցին ոչ թե կանիբալիզմի կամ սպանության տարիներ, այլ սովի տարիներ։ Կանիբալիզմը հետևանք էր։

2008 թ-ից հետո որոշակի քաղաքական նկատառումներով մեր առօրյայում վերականդանացրին էդ «ցուրտ ու մութ» արտահայտությունը։ Բայց եթե դու հայրենասիրական պատմվածք ես գրում, կուլ մի գնա քաղաքական խաղերին։

Արտ, կներես իհարկե, բայց ես դրանք անվանել եմ ու շարունակելու եմ անվանել մութուցուրտ տարիներ: Ես էդ թեմայով չեմ գրել, բայց մի օր գրելու եմ ու գրելու եմ մութուցուրտ, ոչ թե պատերազմի տարիների մասին: Ինձ համար էդ տարիները հույսի տարիներ չէին, այլ տարիներ էին, երբ մութն ընկնելուն պես տունն էլ էր մթնում, ու երեք հոգով նույն մահճակալի մեջ քնում էինք վերարկուներով, որ չսառցակալենք: Ինձ համար տարիներ էին, երբ մամաս բակից պոմիդորի տերև էր պոկում, խաշում, որ տանն ուտելու բան լինի: Կներեք ինձ, բայց հիմիկվանից հարյուր տարի էլ անցնի, ես դրանք որպես լուսավոր կամ պատերազմի տարիներ չեմ հիշելու:

Ես հասկանում եմ, որ սա ընդամենը քաղաքական կողմնորոշման հարց ա: Դու ու Չուկը Լևոնին ձայն տալիս եք ընտրություններին, ես չեմ տալիս: Ձեզ համար պատերազմի տարիներ են, ինձ համար՝ մութուցուրտ: Բայց քանի որ դա քաղաքական կողմնորոշում ա, ապա էկեք դա գրականությունից դուրս պահենք: Գրականության մեջ ցանկացած հեղինակ իրավունք ունի երևույթներին էն անունը տալու, ինչ ուզում ա: Ու եթե էս մրցույթի հեղինակները գործածել են մութուցուրտ տերմինն ու իրենց դիրքորոշումն ունեն էդ տարիների վերաբերյալ, էկեք հարգենք իրանց դիրքորոշումը ու չփորձենք մերը պարտադրել՝ օգտվելով առիթից, որ իրանցից երկու անգամ մեծ ենք:

Աթեիստ
17.10.2015, 15:28
Արտ, կներես իհարկե, բայց ես դրանք անվանել եմ ու շարունակելու եմ անվանել մութուցուրտ տարիներ: Ես էդ թեմայով չեմ գրել, բայց մի օր գրելու եմ ու գրելու եմ մութուցուրտ, ոչ թե պատերազմի տարիների մասին: Ինձ համար էդ տարիները հույսի տարիներ չէին, այլ տարիներ էին, երբ մութն ընկնելուն պես տունն էլ էր մթնում, ու երեք հոգով նույն մահճակալի մեջ քնում էինք վերարկուներով, որ չսառցակալենք: Ինձ համար տարիներ էին, երբ մամաս բակից պոմիդորի տերև էր պոկում, խաշում, որ տանն ուտելու բան լինի: Կներեք ինձ, բայց հիմիկվանից հարյուր տարի էլ անցնի, ես դրանք որպես լուսավոր կամ պատերազմի տարիներ չեմ հիշելու:

Ես հասկանում եմ, որ սա ընդամենը քաղաքական կողմնորոշման հարց ա: Դու ու Չուկը Լևոնին ձայն տալիս եք ընտրություններին, ես չեմ տալիս: Ձեզ համար պատերազմի տարիներ են, ինձ համար՝ մութուցուրտ: Բայց քանի որ դա քաղաքական կողմնորոշում ա, ապա էկեք դա գրականությունից դուրս պահենք: Գրականության մեջ ցանկացած հեղինակ իրավունք ունի երևույթներին էն անունը տալու, ինչ ուզում ա: Ու եթե էս մրցույթի հեղինակները գործածել են մութուցուրտ տերմինն ու իրենց դիրքորոշումն ունեն էդ տարիների վերաբերյալ, էկեք հարգենք իրանց դիրքորոշումը ու չփորձենք մերը պարտադրել՝ օգտվելով առիթից, որ իրանցից երկու անգամ մեծ ենք:

Բյուր, քո գրածն էլ վառ օրինակ ա, որ «մութուցուրտը» կապվում ա Լևոնի հետ։ Չկա՞ Լևովի անունը, չկան «մութուցուրտ»։ Դու էլ ես գրում, որ էդ տերմինի օգտագործումը քաղաքական կողմնորոշում ա։
Ո՞ր պատմվածքում դու տեսար քաղաքականության նշույլ։ Առանց քաղաքականության դրանք պատերազմի տարիներ էին։ Դու էդ սաղ զրկանքները սաղս էլ տեսել ենք։ Բայց իմ համար դրանք հույսի տարիներ էին։ Էդ տարիներին ես շատ ավելի մեծ հույսեր ունեի լավանալու, քան էսօր։ Ու ակնհայտ ա, որ հույսները հիմնավոր էին։

StrangeLittleGirl
17.10.2015, 15:34
Քեզ համար հույս ա, ինձ համար` հուսահատություն: Ես էդ տարիները կապում եմ Լևոնի հետ, դու` չէ, որովհետև ես համոզված եմ, որ պատերազմի անվան տակ թալան էր, դու` չէ: Ես հարգում եմ քո կարծիքը, բայց արի դու էլ իմը հարգի:

Պատմվածքներում չկա քաղաքականություն, դուք եք խոսում դրա մասին:

Աթեիստ
17.10.2015, 15:41
Քեզ համար հույս ա, ինձ համար` հուսահատություն: Ես էդ տարիները կապում եմ Լևոնի հետ, դու` չէ, որովհետև ես համոզված եմ, որ պատերազմի անվան տակ թալան էր, դու` չէ: Ես հարգում եմ քո կարծիքը, բայց արի դու էլ իմը հարգի:

Պատմվածքներում չկա քաղաքականություն, դուք եք խոսում դրա մասին:

Բյուր, ես քո կարծիքի դեմ բան չունեմ։ Սրանք քո խոսքերն են «Ես հասկանում եմ, որ սա ընդամենը քաղաքական կողմնորոշման հարց ա:»։ Սա ասեցիր հենց էդ տերմինի օգտագործման վերաբերյալ։
Իմ ասածն էլ էդ ա, որ եթե չկա քաղաքականություն, չկան էդ տերմինն ու Լևոնը։

StrangeLittleGirl
17.10.2015, 15:45
Բյուր, ես քո կարծիքի դեմ բան չունեմ։ Սրանք քո խոսքերն են «Ես հասկանում եմ, որ սա ընդամենը քաղաքական կողմնորոշման հարց ա:»։ Սա ասեցիր հենց էդ տերմինի օգտագործման վերաբերյալ։
Իմ ասածն էլ էդ ա, որ եթե չկա քաղաքականություն, չկան էդ տերմինն ու Լևոնը։
Արտ, լևոնականներից բացի ոչ ոք ոչինչ չի ասում տերմինի գործածության դեմ, որը, ի դեպ, ժողովրդի բառապաշարի մեջ մտել ա նենց, ոնց որ լիքը այլ բառեր: Չես կարա քո քաղաքական կողմնորոշումից ելնելով պահանջել, որ չգործածեն էդ արտահայտությունը:

Chuk
17.10.2015, 16:17
Սկսեմ նրանից , որ թե' պատմվածքը , թե' իմ կարծիքները գրել եմ միայն ես : Ինձ չի հուշել ոչ հարազատներից մեկը , ոչ էլ ուսուցիչ :

Ես արդեն նշել եմ , որ ուղղակի ասում եմ այն ինչի հետ այնքան էլ համամիտ չեմ : Գնահատեք ինչպես կուզեք , ես չեմ գրել որպեսզի ավելի բարձր գնահատականի արժանանամ :

Ճիշտ եք գուցե այդ տարիներում ապրած մարդը ուրիշ կերպ կնայեր դրան , բայց քանի որ ես չեմ ապրել էդպես չեմ կարող : Գուցե ճիշտ չենք հասկացել միմյանց , բայց ես իմ կարծիքում չեմ փորձում քննադատել կամ պիտակավորել էդ տարիները , այլ խոսքս ստեղծագործության մեջ լինել-չլինելու մասին ա , բերել եմ օրինակ թե կոնկրետ ես ինչի եմ օգտագործել էդ տերմինը , որ ոչ թե ուղակի լսածի համար այլ զգացածի :
Իսկ Ձեր ասած պիտակավորումը էդ տարիներին կարծեմ տրվել ա շատ վաղուց , ու ես դրանում ոչ մի մեղք չունեմ :

Մի խնդրանք ունեմ : Մի պահ հետ նայեք էդ տարիներին ու անկեղծ , առանց հաշվի առնելու են ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները ասեք ` լա՞վ տարիներ էին :
Ֆիդայի ջան, նախ ուզում եմ ֆիքսեմ, որ բոլոր ստեղծագործությունները փորձել ու փորձելու եմ գնահատել առավելագույնս օբյեկտիվ։ Ստեղծագործության մեջ «մութուցուրտ» տերմինի օգտագործումը բացարձակ չի ազդելու ստեղծագործության գնահատականի վրա։ Ես դա նշել էի միայն ու միայն որպես խորհուրդ։ Երեկ գրառումդ կարդալուց զայրացա ոչ թե դիրքորոշումդ պաշտպանելու վրա, այլ որ դա արեցիր մրցույթի արդյունքների ամփոփումից առաջ, այսպես ասեմ՝ ինքնաբացահայտվելով, որովհետև եթե հիշողությունս չի դավաճանում, միայն մեկ ստեղծագործության մեջ է նշված էդ տերմինը, միայն մեկ հոգու՝ իմ կարծիքի մեջ է այդ մասին գրված։ Մինչդեռ մրցույթի հայտարարության մեջ ասվում է
Մասնակիցների անունները կհրապարակվեն միայն վերջում, երբ հայտնի դառնան հաղթողները:
Խնդրում եմ հեղինակներին զերծ մնալ ինքնաբացահայտումներից:

Հիմա գամ էդ տարիների մասին հարցիդ։ Մի քանի հիշողություն.

Ընկերներով, բոլորս ավելի փոքր տարիքի քան այս մրցույթի մասնակիցներից ամենակրտսերը, օրվա մեջ մի քանի անգամ, սառույցների վրա ընկնելով, փետացած, կապտած ձեռներով գնում էինք միթաղ վերևի մի բակում եղած ծորակի մոտ երկար հերթ էինք կանգնում, ծանր դույլերով ու տաշտերով ջուրը բերում էինք տուն, որ խմել ու լվացվել կարողանայինք։ Ու ջուրւ խնդիր էր ամենուր՝ հատկապես ձմեռները։ Ուրեմն արի այդ տարիների անուն դնենք «ծարավի ու կեղտոտության» տարիներ։

Տաս տարոկան ընկերս տանը քնած էր, դրսում հերթական հանցագործ լակոտները կրակում էին, փամփուշտը կոտրում է իրենց տան ապակին ու խրվում բարձի մեջ՝ ընկերոջս գլխից կես սանտիմետր ներքև։ Ու էդ կարգի դեպքերը, մինչև դեմն առնելն, ահագին շատ էին։ Պապս ունևոր չէր, գյուղի տանն եղածը ոչ շքեղ կահույքն ու ստից-մտից տեխնիկան էր։ Բայց քանի պապս Երևանում էր, մտել էին տուն ու տարել ամեն ինչ՝ կահույքը, ջահերը, պատուհանների ապակիները, թողնելով միայն պատերը, էդ էլ զուտ էն պատճառով, որ չգիտեին պատերը ոնց տանեն։ Ու սա էլ, ինչպես նաև այլ տիպի գողություններն էլ էին համատարած, տարիներն էին այդպիսին։ Ուրեմն արի անունը դնենք «հանցագործության ու սրիկայության» տարիներ։



Այդ տարիները շատ դժվար տարիներ էին։ Սովետից նոր անկախացած՝ դեֆակտո տնտեսությունը կորցրած, հարևան երկրներից շրջափակված, երկրաշարժի ծանր հարվածը նոր կերած ու պատերազմող երկրում չի կարող դժվար չլինի։ Էս խնդիրներից շատերը չունեցող, բայց նոր անկախացած մյուս երկրներում կար նույն լույսի, տաքության, ջրի, աղքատության խնդիրը, ուր մնաց մեր մոտ չլիներ։

Բայց էդ ժամանակ գոնե մեծամասնությունը ուներ հստակ նպատակ. երազում էինք ստեղծել սեփական, անկախ պետականություն, ուզում էինք ազատագրել մեզ պատկանող հողերը։ Դրա համար էր, որ չնայած նվնվացողներ էլ կային, բայց մեծ մասը համբերատար էին, տոկուն էին, կորովով էին, հույս ունեին, ձգտում ունեին ու, ինչքան էլ տարօրինակ ա, կարողանում էին ժպտալ ու ծիծաղել, նույնիսկ երբ գալիս էր հերթական լավ մարդու զոհվելու լուրը, նույնիսկ երբ երեխուն ծոցում էին քնացնում, որ չմրսեր, տանջվելով մոմ ճարում, որ մթությունից չվախենար, օրերով հաց չէին ուտում, որ երեխուն մի պատառ ավել հասներ, մի բան էլ կռվի դաշտ ուղարկեին։ Այ սենց կենցաղային դժվար, իսկ մարդկային հարաբերություններում ու կամային հատկանիշներով լուսավոր տարիներ էին։


Դու ճիշտ ես, տերմինն ավելի շուտ է հնարվել, դեռ պատերազմի տարիներին, ցինիկ «հայրենասեր»-ների կողմից, ովքեր լևի լույսով իրանց տունը լուսավորում էին, պահեստից գողացած պահածոները ուտում էին, չունեին ասածս կորովը։ Երբ որ մի բան շատ ես լսում, առանց մտածելու սկսում ես կրկնել։ Նույնն եղավ էդ տերմինի հետ։ Կիրառումը ուժեղացավ 96 թվականին, երբ ընդդիմությունը չբավարարվելով իր փաստարկներով, իր հակառակորդին՝ իշխանությանը հաղթելու վառ երազանքից խանդավառված արեց ամենամեծ տականքությունը, փաստացի խլելով հաղթանակի հոգեբանությունը անցավ «մութուցուրտի» տերմինաբանությանը, էդ կորովով տարիները, էն տարիները, որ վերջապես պետություն ձեռք բերեցինք ու սկսեցինք մեր առաջին քայլերն անել՝ էդ թվում վերականգնելով նաև նույն էլեկտրաէներգիան, էն տարիները, որ վերջապես կարողացանք հող ազատագրել՝ կորցնելու փոխարեն, սկսեցին ներկայացնել որպես ամենավատ տարիներ։ Իսկ երբ շատ ես օգտագործում էդ տերմինը, մարդկանց մոտ տպվում ա։

Տերմինի լայն շրջանառության հաջորդ փուլը սկսվեց 98-ից, էս անգամ «իշխանության» կողմից։ Նորից տականքություն, երբ ուզում ես ցույց տալ, որ ավելի լավ ես կառավարում երկիրը, քան նախորդդ, ու դջա համար սևացնում ես երկրիդ պատմության ամենակորովով ու ամենալուսավոր էջերից մեկը։

Ու նորից լան կիրառման ալիքսկսվեց 2008ին, նորից իշխանության ու նորից 96-ի ընդդիմության կողմից, որպեսզի էդպես էլ խոչընդոտեն իրենց հակառակորդի հնարավոր իշխանություն դառնալուն, նորից չխորշելով դա անել պատմության լուսավոր էջերը սևացնելու, ու, փաստացի, մարդկանց ոգին կոտրելու միջոցով։

Ինգդ մտածիր, էլ ի՞նչ ոգու ու կամքի մասին կարող ա խոսք գնալ, եթե վերջապես անկախանալու ու հող ազատագրելու տարիները պատկերացնում ես որպես քո պատմության ամենավատ տարիներ։

Այն ամենը ինչ գրեցի, պարտադրող տեսակետ չէ։ Շարունակիր մտածել՝ ինչպես կուզես։ Բայց խնդրում եմ, որ էս գրածներիս մադին մտածես։

ivy
17.10.2015, 16:24
Ինչ լավ էր, որ ստեղծագործողներից մեկն էսպես համարձակորեն իր կարծիքն արտահայտեց քննարկումների մասին:
Հուսով եմ, մյուսներին էլ սա լավ օրինակ կծառայի:
Գրեք, էրեխեք ջան, քննարկեք, վիճեք. մեր Ակումբը հենց դրա համար է:

Fidayi
17.10.2015, 17:07
Ֆիդայի ջան, նախ ուզում եմ ֆիքսեմ, որ բոլոր ստեղծագործությունները փորձել ու փորձելու եմ գնահատել առավելագույնս օբյեկտիվ։ Ստեղծագործության մեջ «մութուցուրտ» տերմինի օգտագործումը բացարձակ չի ազդելու ստեղծագործության գնահատականի վրա։ Ես դա նշել էի միայն ու միայն որպես խորհուրդ։ Երեկ գրառումդ կարդալուց զայրացա ոչ թե դիրքորոշումդ պաշտպանելու վրա, այլ որ դա արեցիր մրցույթի արդյունքների ամփոփումից առաջ, այսպես ասեմ՝ ինքնաբացահայտվելով, որովհետև եթե հիշողությունս չի դավաճանում, միայն մեկ ստեղծագործության մեջ է նշված էդ տերմինը, միայն մեկ հոգու՝ իմ կարծիքի մեջ է այդ մասին գրված։ Մինչդեռ մրցույթի հայտարարության մեջ ասվում է

Հիմա գամ էդ տարիների մասին հարցիդ։ Մի քանի հիշողություն.

Ընկերներով, բոլորս ավելի փոքր տարիքի քան այս մրցույթի մասնակիցներից ամենակրտսերը, օրվա մեջ մի քանի անգամ, սառույցների վրա ընկնելով, փետացած, կապտած ձեռներով գնում էինք միթաղ վերևի մի բակում եղած ծորակի մոտ երկար հերթ էինք կանգնում, ծանր դույլերով ու տաշտերով ջուրը բերում էինք տուն, որ խմել ու լվացվել կարողանայինք։ Ու ջուրւ խնդիր էր ամենուր՝ հատկապես ձմեռները։ Ուրեմն արի այդ տարիների անուն դնենք «ծարավի ու կեղտոտության» տարիներ։

Տաս տարոկան ընկերս տանը քնած էր, դրսում հերթական հանցագործ լակոտները կրակում էին, փամփուշտը կոտրում է իրենց տան ապակին ու խրվում բարձի մեջ՝ ընկերոջս գլխից կես սանտիմետր ներքև։ Ու էդ կարգի դեպքերը, մինչև դեմն առնելն, ահագին շատ էին։ Պապս ունևոր չէր, գյուղի տանն եղածը ոչ շքեղ կահույքն ու ստից-մտից տեխնիկան էր։ Բայց քանի պապս Երևանում էր, մտել էին տուն ու տարել ամեն ինչ՝ կահույքը, ջահերը, պատուհանների ապակիները, թողնելով միայն պատերը, էդ էլ զուտ էն պատճառով, որ չգիտեին պատերը ոնց տանեն։ Ու սա էլ, ինչպես նաև այլ տիպի գողություններն էլ էին համատարած, տարիներն էին այդպիսին։ Ուրեմն արի անունը դնենք «հանցագործության ու սրիկայության» տարիներ։



Այդ տարիները շատ դժվար տարիներ էին։ Սովետից նոր անկախացած՝ դեֆակտո տնտեսությունը կորցրած, հարևան երկրներից շրջափակված, երկրաշարժի ծանր հարվածը նոր կերած ու պատերազմող երկրում չի կարող դժվար չլինի։ Էս խնդիրներից շատերը չունեցող, բայց նոր անկախացած մյուս երկրներում կար նույն լույսի, տաքության, ջրի, աղքատության խնդիրը, ուր մնաց մեր մոտ չլիներ։

Բայց էդ ժամանակ գոնե մեծամասնությունը ուներ հստակ նպատակ. երազում էինք ստեղծել սեփական, անկախ պետականություն, ուզում էինք ազատագրել մեզ պատկանող հողերը։ Դրա համար էր, որ չնայած նվնվացողներ էլ կային, բայց մեծ մասը համբերատար էին, տոկուն էին, կորովով էին, հույս ունեին, ձգտում ունեին ու, ինչքան էլ տարօրինակ ա, կարողանում էին ժպտալ ու ծիծաղել, նույնիսկ երբ գալիս էր հերթական լավ մարդու զոհվելու լուրը, նույնիսկ երբ երեխուն ծոցում էին քնացնում, որ չմրսեր, տանջվելով մոմ ճարում, որ մթությունից չվախենար, օրերով հաց չէին ուտում, որ երեխուն մի պատառ ավել հասներ, մի բան էլ կռվի դաշտ ուղարկեին։ Այ սենց կենցաղային դժվար, իսկ մարդկային հարաբերություններում ու կամային հատկանիշներով լուսավոր տարիներ էին։


Դու ճիշտ ես, տերմինն ավելի շուտ է հնարվել, դեռ պատերազմի տարիներին, ցինիկ «հայրենասեր»-ների կողմից, ովքեր լևի լույսով իրանց տունը լուսավորում էին, պահեստից գողացած պահածոները ուտում էին, չունեին ասածս կորովը։ Երբ որ մի բան շատ ես լսում, առանց մտածելու սկսում ես կրկնել։ Նույնն եղավ էդ տերմինի հետ։ Կիրառումը ուժեղացավ 96 թվականին, երբ ընդդիմությունը չբավարարվելով իր փաստարկներով, իր հակառակորդին՝ իշխանությանը հաղթելու վառ երազանքից խանդավառված արեց ամենամեծ տականքությունը, փաստացի խլելով հաղթանակի հոգեբանությունը անցավ «մութուցուրտի» տերմինաբանությանը, էդ կորովով տարիները, էն տարիները, որ վերջապես պետություն ձեռք բերեցինք ու սկսեցինք մեր առաջին քայլերն անել՝ էդ թվում վերականգնելով նաև նույն էլեկտրաէներգիան, էն տարիները, որ վերջապես կարողացանք հող ազատագրել՝ կորցնելու փոխարեն, սկսեցին ներկայացնել որպես ամենավատ տարիներ։ Իսկ երբ շատ ես օգտագործում էդ տերմինը, մարդկանց մոտ տպվում ա։

Տերմինի լայն շրջանառության հաջորդ փուլը սկսվեց 98-ից, էս անգամ «իշխանության» կողմից։ Նորից տականքություն, երբ ուզում ես ցույց տալ, որ ավելի լավ ես կառավարում երկիրը, քան նախորդդ, ու դջա համար սևացնում ես երկրիդ պատմության ամենակորովով ու ամենալուսավոր էջերից մեկը։

Ու նորից լան կիրառման ալիքսկսվեց 2008ին, նորից իշխանության ու նորից 96-ի ընդդիմության կողմից, որպեսզի էդպես էլ խոչընդոտեն իրենց հակառակորդի հնարավոր իշխանություն դառնալուն, նորից չխորշելով դա անել պատմության լուսավոր էջերը սևացնելու, ու, փաստացի, մարդկանց ոգին կոտրելու միջոցով։

Ինգդ մտածիր, էլ ի՞նչ ոգու ու կամքի մասին կարող ա խոսք գնալ, եթե վերջապես անկախանալու ու հող ազատագրելու տարիները պատկերացնում ես որպես քո պատմության ամենավատ տարիներ։

Այն ամենը ինչ գրեցի, պարտադրող տեսակետ չէ։ Շարունակիր մտածել՝ ինչպես կուզես։ Բայց խնդրում եմ, որ էս գրածներիս մադին մտածես։

Չուկ ջան ես նախքան գրառում կատարելս մրցույթի կազմակերպչից հարցրել եմ կարելի՞ է , թե՞ ոչ : Երկրորդ ես ինքնաբացահայտում չեմ արել , քանի որ չեմ ասել միայն իմ ստեղծագործության վերաբերյալ քննարկումներին եմ անրադառնալու : Գուցե դու ճիշտ ես կռահել թե որ պատմվածքի հեղինակն եմ , գուցե սխալ :

Ես հարգում եմ քո տեսակետը , դա անկասկած : Բայց ես չեմ կարող էդ տարիները համարել լավ : Տերմինի գործածության մասին տեղեկություններդ հետաքրքիր էին , բայց անկեղծ ինձ ոչ թե հետաքրքրում է քաղաքական գործիչների ասած , կամ քաղաքական խաղերի արդյունքում ի հայտ եկածը , այլ հասարակ ռամիկ ժողովրդի բերնից լսածը : Եթե քո թվարկած անուններով էլ կոչենք էդ տարիները այնքան էլ սխալ չի լինի և դուրս չի գա թե հայրենիք ազատագրելուն կկպնենք : Ինձ թվում ա թալանը ոչ մի օգուտ չէր տալիս հայրենիքի ազատագրմանը :

Իհարկե հարգում եմ քո տեսակետը , բայց ես մնում եմ նույն համոզմանը : ;)

Chuk
17.10.2015, 17:28
Չուկ ջան ես նախքան գրառում կատարելս մրցույթի կազմակերպչից հարցրել եմ կարելի՞ է , թե՞ ոչ : Երկրորդ ես ինքնաբացահայտում չեմ արել , քանի որ չեմ ասել միայն իմ ստեղծագործության վերաբերյալ քննարկումներին եմ անրադառնալու : Գուցե դու ճիշտ ես կռահել թե որ պատմվածքի հեղինակն եմ , գուցե սխալ :

Ես հարգում եմ քո տեսակետը , դա անկասկած : Բայց ես չեմ կարող էդ տարիները համարել լավ : Տերմինի գործածության մասին տեղեկություններդ հետաքրքիր էին , բայց անկեղծ ինձ ոչ թե հետաքրքրում է քաղաքական գործիչների ասած , կամ քաղաքական խաղերի արդյունքում ի հայտ եկածը , այլ հասարակ ռամիկ ժողովրդի բերնից լսածը : Եթե քո թվարկած անուններով էլ կոչենք էդ տարիները այնքան էլ սխալ չի լինի և դուրս չի գա թե հայրենիք ազատագրելուն կկպնենք : Ինձ թվում ա թալանը ոչ մի օգուտ չէր տալիս հայրենիքի ազատագրմանը :

Իհարկե հարգում եմ քո տեսակետը , բայց ես մնում եմ նույն համոզմանը : ;)
Ֆիդայի ջան, եթե իմ դիմաց դուրս գա շլացուցիչ արտաքինով մի հիասքանչ գեղեցկուհի, իսկ ես նկարագրեմ նրան միայն որպես «ճղված ջինսով աղջիկ», սխալ ասած չեմ լինի, բայց իմ տեսած ողջ պատկերից կփոխանցեմ շատ փոքր ու կանխակալ տպավորություն։ Ոչ մեկը չի կարող ասել, որ այդ տարիներին մութ և ցուրտ չի եղել։ Ոչ մեկը չի կարող ասել, որ սնունդի խնդիր չի եղել։ Ոչ մեկը չի կարող ասել, որ աղքատություն չի եղել։ Ոչ մեկը չի կարող ասել, որ լիքը հրաշալի մարդիկ չեն զոհվել։ Ոչ մեկը չի կարող ասել, որ արտագաղթ չի եղել։ Ոչ մեկը չի կարող ասել, որ նաև կենցաղային պայմաններով պայմանավորված հանցագործությունների աճ չի եղել։ Սրանք բոլորն են եղել։

Բայց էդ տարիների ամենակարևոր ու բնութագրական բաները սրանք էին.
- Ժողովրդի աննախադեպ միասնականություն, համատեղ ձգտում, իրար մեջքի կանգնել՝ թե՛ պատերազմի դաշտում, թե՛ թիկունքում
- երկրի անկախացում, պետականության ստեղծում,
- պատերազմում հաղթանակ, հոցերի ազատագրում։

Էս երեքն են ամենակարևորը ու սրան ժողովուրդն ա հասել, քո հայրերի ու պապերի սերունդը։

Տերմինը մտցվել ա քաղաքական գործչի դեմ, բայց արդյունքում տականքավարի սևացվել ա այ էդ բոլորիս ձեռբերումը, սա ա խնդիրը։


Բայց դե ես էլ հարգում եմ քո՝ տեսակետդ չփոխելը։ Ես իհարկե շատ կուզեի, որ բոլորն էս հարցում իմ նման մտածեին, քանի որ վստահ եմ, դրանից կշահեր բոլորիս ոգին, ինքնագնահատականը, երկիրը ու ազգն ընդհանրապես։ Բայց դե մեզնից յուրաքանչյուրի սրբազան իրավունքն ա ունենալ սեփական տեսակետ։ Ի վերջո անկախ ու ժողովրդավար երկիր կառուցելու նպատակներից մեկն էլ մտքի ու խղճի ազատությանը հասնելն էր։


Եթե ivy-ն՝ մրցույթի կազմակերպիչը, թույլատրել է նման կերպ մասնակցել քննարկմանը, ուրեմն ափսոսում եմ իմ փոքր-ինչ կոպիտ տոնի համար ու ներողություն խնդրում։ Բարի գալուստ ակումբ, Ֆիդայի ջան։

ivy
17.10.2015, 17:28
Անծանոթ, նոր գրանցված մականունով ինչ-որ մեկը եթե նույնիսկ ուղիղ ասի, որ ինքը տվյալ աշխատանքի հեղինակն է, դրանից ոչ մի բան չի փոխվի:
Մենք էդ մարդուն էսպես թե էնպես չենք ճանաչում:

Էնպես որ, ես միայն կողմ եմ էս տեսակի քննարկումներին:

Շինարար
17.10.2015, 17:32
Ֆիդայի ջան, եթե իմ դիմաց դուրս գա շլացուցիչ արտաքինով մի հիասքանչ գեղեցկուհի, իսկ ես նկարագրեմ նրան միայն որպես «ճղված ջինսով աղջիկ», սխալ ասած չեմ լինի, բայց իմ տեսած ողջ պատկերից կփոխանցեմ շատ փոքր ու կանխակալ տպավորություն։

Արտ, ախպոր պես, էնքան էլ ավ օրինակ ես բերում որպես հակափաստարկ: Ինչո՞վ ա կանխակալ շլացուցիչ գեղեցկության աղջկան ճղված ջինսով աղջիկ նկարագրելը:

Chuk
17.10.2015, 17:36
Անծանոթ, նոր գրանցված մականունով ինչ-որ մեկը եթե նույնիսկ ուղիղ ասի, որ ինքը տվյալ աշխատանքի հեղինակն է, դրանից ոչ մի բան չի փոխվի:
Մենք էդ մարդուն էսպես թե էնպես չենք ճանաչում:

Էնպես որ, ես միայն կողմ եմ էս տեսակի քննարկումներին:
Ես էդ դեպքում կողմ կլինեի բաց անուններով մրցույթին, Այվի ջան։ Հեղինակի անուն ազգանունն ինձ հավանաբար ոչինչ չի ասի, իսկ «Ֆիդայի» մականունն արդեն ասում է։ Էդ մականվան հետևում ես հիմա տեսնում եմ գրագետ, մտքերը լավ ձևակերպել կարողացող, բանավիճելու շնորհք ունեցող մեկին ու իմ վրա դա անշուշտ դրական տպավորություն ա թողնում, ու թեև ես էնպես կանեմ, որ գնահատականիս վրա չազդի էդ տպավորությունը, բայց ազդելու ավելի շանս ունի, քան էդ մարդու իրական անուն ունենալը։

Fidayi
17.10.2015, 17:36
Ֆիդայի ջան, եթե իմ դիմաց դուրս գա շլացուցիչ արտաքինով մի հիասքանչ գեղեցկուհի, իսկ ես նկարագրեմ նրան միայն որպես «ճղված ջինսով աղջիկ», սխալ ասած չեմ լինի, բայց իմ տեսած ողջ պատկերից կփոխանցեմ շատ փոքր ու կանխակալ տպավորություն։ Ոչ մեկը չի կարող ասել, որ այդ տարիներին մութ և ցուրտ չի եղել։ Ոչ մեկը չի կարող ասել, որ սնունդի խնդիր չի եղել։ Ոչ մեկը չի կարող ասել, որ աղքատություն չի եղել։ Ոչ մեկը չի կարող ասել, որ լիքը հրաշալի մարդիկ չեն զոհվել։ Ոչ մեկը չի կարող ասել, որ արտագաղթ չի եղել։ Ոչ մեկը չի կարող ասել, որ նաև կենցաղային պայմաններով պայմանավորված հանցագործությունների աճ չի եղել։ Սրանք բոլորն են եղել։

Բայց էդ տարիների ամենակարևոր ու բնութագրական բաները սրանք էին.
- Ժողովրդի աննախադեպ միասնականություն, համատեղ ձգտում, իրար մեջքի կանգնել՝ թե՛ պատերազմի դաշտում, թե՛ թիկունքում
- երկրի անկախացում, պետականության ստեղծում,
- պատերազմում հաղթանակ, հոցերի ազատագրում։

Էս երեքն են ամենակարևորը ու սրան ժողովուրդն ա հասել, քո հայրերի ու պապերի սերունդը։

Տերմինը մտցվել ա քաղաքական գործչի դեմ, բայց արդյունքում տականքավարի սևացվել ա այ էդ բոլորիս ձեռբերումը, սա ա խնդիրը։


Բայց դե ես էլ հարգում եմ քո՝ տեսակետդ չփոխելը։ Ես իհարկե շատ կուզեի, որ բոլորն էս հարցում իմ նման մտածեին, քանի որ վստահ եմ, դրանից կշահեր բոլորիս ոգին, ինքնագնահատականը, երկիրը ու ազգն ընդհանրապես։ Բայց դե մեզնից յուրաքանչյուրի սրբազան իրավունքն ա ունենալ սեփական տեսակետ։ Ի վերջո անկախ ու ժողովրդավար երկիր կառուցելու նպատակներից մեկն էլ մտքի ու խղճի ազատությանը հասնելն էր։


Եթե ivy-ն՝ մրցույթի կազմակերպիչը, թույլատրել է նման կերպ մասնակցել քննարկմանը, ուրեմն ափսոսում եմ իմ փոքր-ինչ կոպիտ տոնի համար ու ներողություն խնդրում։ Բարի գալուստ ակումբ, Ֆիդայի ջան։

Իրար հասկացանք ;) Շնորհակալ եմ :ok

Chuk
17.10.2015, 17:40
Արտ, ախպոր պես, էնքան էլ ավ օրինակ ես բերում որպես հակափաստարկ: Ինչո՞վ ա կանխակալ շլացուցիչ գեղեցկության աղջկան ճղված ջինսով աղջիկ նկարագրելը:
Հեռախոսով եմ, դրա համար մի քիչ կիսատ մնաց, երկար գրելը դժվար ա։ Սկզբից ինձ պետք է ներիայացնեի որպես չտես գյոռմամիշ, ով ճղած ջինս հագնելը եթե ոչ անբարոյականություն, ապա գոնե լկտիություն է պատկերանում։

Բայց լավ, դիցուք լավ օրինակ չէր։ Վստահ եմ, գրածիցս ասելիքս հասկացել ես։ Ինքդ չե՞ս կարող իմ ասելիքը ներկայացնող օրինակներ բերես, լիքը օրինակներ՝ անկախ ասելիքիս հետ համաձայն լինել-չլինելուց։

Fidayi
17.10.2015, 17:43
Ինչ լավ էր, որ ստեղծագործողներից մեկն էսպես համարձակորեն իր կարծիքն արտահայտեց քննարկումների մասին:
Հուսով եմ, մյուսներին էլ սա լավ օրինակ կծառայի:
Գրեք, էրեխեք ջան, քննարկեք, վիճեք. մեր Ակումբը հենց դրա համար է:

ivy ջան քեզնից էլ եմ շա՛տ շնորհակալ ... :rose

Շինարար
17.10.2015, 17:47
Հեռախոսով եմ, դրա համար մի քիչ կիսատ մնաց, երկար գրելը դժվար ա։ Սկզբից ինձ պետք է ներիայացնեի որպես չտես գյոռմամիշ, ով ճղած ջինս հագնելը եթե ոչ անբարոյականություն, ապա գոնե լկտիություն է պատկերանում։

Բայց լավ, դիցուք լավ օրինակ չէր։ Վստահ եմ, գրածիցս ասելիքս հասկացել ես։ Ինքդ չե՞ս կարող իմ ասելիքը ներկայացնող օրինակներ բերես, լիքը օրինակներ՝ անկախ ասելիքիս հետ համաձայն լինել-չլինելուց։

Արտ, ես կողմ չեմ ցուրտ ու մութ բառից հրաժարվելուն, ես քեզ հետ լրիվ համաձայն եմ էդ տարիներում եղած մեծ հույսի մասով, որովհետև ահագին հասկացող տարիքում էի, որ չհիշեմ, որ էդ ցրտում ու մթում ինչքաաան մեծ, անսպառ թվացող հույս կար, հավատ կար: Բայց չեմ կարծում, թե ճիշտ ա գաղափարական նկատառումներից ելնելով էս կամ էն արդեն կարծրացած արտահայտությունից հրաժարվելը: Այ ինչ կայֆ կլիներ՝ մեկը պատմեր էդ տարիների մասին, ցուրտ ու մութ անվանեով դրանք, ու ցույց տար իրական ոգին, հավատը, հույսը: Բայց դե գիտեմ, որ դու այլ կերպ ես մտածում:

Տրիբուն
17.10.2015, 18:02
Արտ, կներես իհարկե, բայց ես դրանք անվանել եմ ու շարունակելու եմ անվանել մութուցուրտ տարիներ: Ես էդ թեմայով չեմ գրել, բայց մի օր գրելու եմ ու գրելու եմ մութուցուրտ, ոչ թե պատերազմի տարիների մասին: Ինձ համար էդ տարիները հույսի տարիներ չէին, այլ տարիներ էին, երբ մութն ընկնելուն պես տունն էլ էր մթնում, ու երեք հոգով նույն մահճակալի մեջ քնում էինք վերարկուներով, որ չսառցակալենք: Ինձ համար տարիներ էին, երբ մամաս բակից պոմիդորի տերև էր պոկում, խաշում, որ տանն ուտելու բան լինի: Կներեք ինձ, բայց հիմիկվանից հարյուր տարի էլ անցնի, ես դրանք որպես լուսավոր կամ պատերազմի տարիներ չեմ հիշելու:

Ես հասկանում եմ, որ սա ընդամենը քաղաքական կողմնորոշման հարց ա: Դու ու Չուկը Լևոնին ձայն տալիս եք ընտրություններին, ես չեմ տալիս: Ձեզ համար պատերազմի տարիներ են, ինձ համար՝ մութուցուրտ: Բայց քանի որ դա քաղաքական կողմնորոշում ա, ապա էկեք դա գրականությունից դուրս պահենք: Գրականության մեջ ցանկացած հեղինակ իրավունք ունի երևույթներին էն անունը տալու, ինչ ուզում ա: Ու եթե էս մրցույթի հեղինակները գործածել են մութուցուրտ տերմինն ու իրենց դիրքորոշումն ունեն էդ տարիների վերաբերյալ, էկեք հարգենք իրանց դիրքորոշումը ու չփորձենք մերը պարտադրել՝ օգտվելով առիթից, որ իրանցից երկու անգամ մեծ ենք:

Լևոնը աչքիս գրողն ա, բայց իմ համար էլ էին էտ տարիները հույսի տարիներ ավելի շատ, քան մութ ու ցրտի: Ես էն ժամանակ Հայաստանի ապագայի հետ ավելի մեծ հույսեր էի կապում, քան հիմա: Ու ես ավելի հասուն էի էն ժամանակ, զուտ տարիքի առումով, քան ձեզանից շատերը: Ու ես էլ եմ մրսել, աչքերս քոռացրել, սև հացի տալոնով հերթի մեջ ինձ կոտորել, որ ուտելու բան լինի:

Կոնկրետ մեր պատանի ստեղծագործողի պահով ասեմ, որ մարդու գլխում ակնհայտ աջաբ-սանդալ ա: Մի կողմից հայ արի ռազմիկը, որը միշտ քանակով քիչ ա եղել, հաղթել ա թշնամուն, մյուս կողմից հայ արի ռազմիկին տենց պաշտողը մի երկու-երեք տարվա մութ ու ցրտի մասին պատմություններից տենց փիս հուշտ ա եղել։ Բա ու՞ր մնաց էտ արիությունը:

Chuk
17.10.2015, 18:03
Արտ, ես կողմ չեմ ցուրտ ու մութ բառից հրաժարվելուն, ես քեզ հետ լրիվ համաձայն եմ էդ տարիներում եղած մեծ հույսի մասով, որովհետև ահագին հասկացող տարիքում էի, որ չհիշեմ, որ էդ ցրտում ու մթում ինչքաաան մեծ, անսպառ թվացող հույս կար, հավատ կար: Բայց չեմ կարծում, թե ճիշտ ա գաղափարական նկատառումներից ելնելով էս կամ էն արդեն կարծրացած արտահայտությունից հրաժարվելը: Այ ինչ կայֆ կլիներ՝ մեկը պատմեր էդ տարիների մասին, ցուրտ ու մութ անվանեով դրանք, ու ցույց տար իրական ոգին, հավատը, հույսը: Բայց դե գիտեմ, որ դու այլ կերպ ես մտածում:
Չեմ ուզում շատ շեղվենք, բայց առիթը բաց թողնել էլ չեմ ուզում, որտև ոնց որ մի քիչ սկսում ենք մոտենալ միմյանց տեսակետներով։ Գլոբալ առումով խնդիրը տերմինը չի, այլ տերմինի օգտագործման հոգեբանությունը։ Ցավոք էդ տերմինը հիմնականում օգտագործվում է պարտվողական հոգեբանությամբ, «ոչ մի լավ բան չկար» շեշտադրությամբ։ Սա ա խնդիրը։ Թե չէ եթե մարդիկ էդ տերմինն ասեին, բայց աչքերից զգայիր իրա հպարտությունը, որ դրանով անցել ա, հաղթահարել ա, երկիրը կայացրել ա, էդ դեպքում ինձ ընդհանրապես չէր հետաքրքրի, թե ինչ տերմին ա օգտագործում։

Իսկ քանի դեռ նույն շրջանակները «Լևոնին քաշելու» համար հա օգտագործում են էս տերմինը ու ամեն ինչ անում, որ կարծրանա՝ հենց վատ հոգեբանությամբ, պարտվողի հոգեբանությամբ, ինքն իմ երկրի թշնամի տերմինն ա։

Fidayi
17.10.2015, 18:22
Լևոնը աչքիս գրողն ա, բայց իմ համար էլ էին էտ տարիները հույսի տարիներ ավելի շատ, քան մութ ու ցրտի: Ես էն ժամանակ Հայաստանի ապագայի հետ ավելի մեծ հույսեր էի կապում, քան հիմա: Ու ես ավելի հասուն էի էն ժամանակ, զուտ տարիքի առումով, քան ձեզանից շատերը: Ու ես էլ եմ մրսել, աչքերս քոռացրել, սև հացի տալոնով հերթի մեջ ինձ կոտորել, որ ուտելու բան լինի:

Կոնկրետ մեր պատանի ստեղծագործողի պահով ասեմ, որ մարդու գլխում ակնհայտ աջաբ-սանդալ ա: Մի կողմից հայ արի ռազմիկը, որը միշտ քանակով քիչ ա եղել, հաղթել ա թշնամուն, մյուս կողմից հայ արի ռազմիկին տենց պաշտողը մի երկու-երեք տարվա մութ ու ցրտի մասին պատմություններից տենց փիս հուշտ ա եղել։ Բա ու՞ր մնաց էտ արիությունը:

Եթե մեկը կարա ուրիշի մտքերը համարի <<վառելու բան>> ապա ես էլ ետ նույնը կարող եմ մտածել իր մտքերի վերաբերյալ և ըստ այդմ չեմ պատրաստվում նրա հետ մտնել բանավեճի մեջ : Ու էս դեպքում կապ չունի տարիքը :

Մենակ մի երկու բառ : Արիությունը հեչ կապ չունի ճշմարտությունը բարցրաձայնելու հետ :

impression
17.10.2015, 18:51
5. Ազատամարտը շարունակվում է

Սահուն ու սիրուն էր գրված, ու ապրի հեղինակը, որ չի մոռանում հերոսներին, իր ժամանակն ու էներգիան տրամադրում է նման գործեր գրելուն: Անխնա կգովեի, եթե մրցույթին ուղարկած չլիներ: Մրցույթի համար շարքային, նույնանման բաներ գրել պետք չի, էրեխեք: Չգիտեմ: Գրելու շնորհքը դուր էկավ, բայց մրցույթի պատմվածք չէր:

6. Կարոտ

Ոնց որ շարադրություն հանձնարարած լինեն բանակային թեմայով: Հասկանում եմ, որ հիմա դժվար ժամանակներ են, որ էս հարցը շատերին է հուզում, բայց միևնույն է, չեմ հաշտվում: Ես էլի հակված եմ էն մտքին, որ այս ամենի պատճառը ոչ թե հայրենասիրության ընգծված արտահայտումն է, այլ ուղղակի երևակայության ու գիտելիքի պակասը:
Լավ չէր գրված, տեղ-տեղ անգամ ծիծաղել եմ, մանավան կյանքի դեմ պայքար-ը կարդալիս:

7. Ճերմակ վարդեր

Այս մեկի հեղինակն էլ հասել է քառասունմեկ թիվ: Լավ էլի: Ինչի եք գրում նենց բաների մասին, որոնց մասին արդեն հազար անգամ գրվել է ու գրվել է ձեզանից հազար անգամ ավելի լավ: Դուր չեկավ:

8. Վերջին նամակը

Պատմվածքի խոհափիլիսոփայական մտքերը ըմբռնել չկարողացա, դրանց մասին կլռեմ: Իրադարձություններ չեղան: Ոչ մի բան չկատարվեց: Բայց հեղինակը խորունկ հիասթափություն ապրեց, ու նեղացավ կյանքից: Ինչի՞:
Մասնակիցներ ջան, էս ինչ ապատիկ-դեպրեսիվ բաներ եք դուք մտածում: Չեմ ասում՝ ինչի երջանիկ չեք, դա բնականաբար իմ գործը չէ, բայց մի տեսակ բնությանը դեմ է ձեր տարիքում այդքան տխրատանջ լինելը: Հույս ունեմ՝ մոդայի հետևից չեք ընկել, ու չեք ներկայացնում ձեզ «ես-այնքան-դեպրեսիվ-եմ-որքան-դուք-երբեք-չեք-կարողանա-լինել» կերպարով: Որովհետև դա մաքուր ապուշություն է: Նույնիսկ եթե անում եք, թարգեք:

9. Թունել

Թե էն խեղճ Լուին ինչ մեղք ուներ, չհասկացա: Հեղինակը բոլորին խորհուրդ է տալիս երջանիկ լինել, խելացի բաներ է ասում, բայց ինքը կարծես թե չի հետևում իր տված խորհուրդներին: Հետաքրքիր չէր, նոր չէր, ոչ մի բան տեղի չունեցավ: Բացի նրանից, որ ինչ-որ մարդիկ հանդիպեցին, բաժանվեցին ու արանքում մի ձուկ զոհվեց: Հա ինչ:

10. Դարչնագույն

Աստվածներ, ինչքան կարելի է ինքնասպան լինել: Չհոգնեցի՞ք: Լավ էր գրված, ի դեպ, ես իմ ողջ կրթությունը ստացել եմ նույն վայրում, ինչ պատմվածքի հերոսը: Շատ տրամադրող վայր է կարդալու ու սովորելու համար: Բայց ինքնասպան չեմ եղել ոչ մի անգամ: Կյանքս չի ստացվել, իմ մասին չեն գրի:

11. Ամենալավ պատմվածքը

Ամենալավը չէր, ներիր: Իհարկե ապրես, որ ինքնասպանություններ չկային, հայկական սերիալային ավանդույթներից էլ փորձել էիր հեռու մնալ, բայց մի տեսակ չհամոզեցիր, թե էնքան պատմելու բան ունես, որ չգիտես՝ որ մեկը պատմել: Ինձ թվում է՝ ոչինչ էլ չունես ասելու: Իսկ եթե ունես, գրիր ինչ-որ բան, ուղարկիր անձամբ ինձ, կկարդամ, երդվում եմ: Ու կպատմեմ քեզ տպավորություններիս մասին:

12. Ինքնասպանը

Մի քիչ ոչինչ, մի քիչ իրադարձություններ եղան, ինչ-որ բան կատարվեց, ոչ ոք ինքնասպան չեղավ, բայց լիքը մահեր եղան: Լավ էր գրված: Բայց դուր չեկավ ինձ:

Տրիբուն
17.10.2015, 18:52
Եթե մեկը կարա ուրիշի մտքերը համարի <<վառելու բան>> ապա ես էլ ետ նույնը կարող եմ մտածել իր մտքերի վերաբերյալ և ըստ այդմ չեմ պատրաստվում նրա հետ մտնել բանավեճի մեջ : Ու էս դեպքում կապ չունի տարիքը :



Ա՛յ, գնահատում եմ արիությունդ ․․․



Մենակ մի երկու բառ : Արիությունը հեչ կապ չունի ճշմարտությունը բարցրաձայնելու հետ :

Համաձայն եմ։ Պետք ա ամեն դեպքում բարձրաձայնել ճշմարտությունը։ Այսինքն, եթե ինչ-որ մեկի գրածը, ոչ թե մտքերը, իմ կարծիքով ճշմարտացիորեն վառելու բան ա, ես դրա մասին բարձրաձայնում եմ։

Եղբայր, եթե որոշել ես ստեղծագործել, համակերպվի էն մտքի հետ, որ քո գլուխգործոցները կարող ա որոշ մարդկանց դուր չգան։ Եթե ուզում ես մենակ գովասնաքի խոսքեր լսել, գլխանց ասա, մենք ժլատ չենք, կարանք գովասանքի խոսքեր շռայլենք։

Fidayi
17.10.2015, 19:23
Ա՛յ, գնահատում եմ արիությունդ ․․․



Համաձայն եմ։ Պետք ա ամեն դեպքում բարձրաձայնել ճշմարտությունը։ Այսինքն, եթե ինչ-որ մեկի գրածը, ոչ թե մտքերը, իմ կարծիքով ճշմարտացիորեն վառելու բան ա, ես դրա մասին բարձրաձայնում եմ։

Եղբայր, եթե որոշել ես ստեղծագործել, համակերպվի էն մտքի հետ, որ քո գլուխգործոցները կարող ա որոշ մարդկանց դուր չգան։ Եթե ուզում ես մենակ գովասնաքի խոսքեր լսել, գլխանց ասա, մենք ժլատ չենք, կարանք գովասանքի խոսքեր շռայլենք։

Հարգելիս իմ գրածը` հենց իմ մտքերն են : Քննադատիր ու փնովիր ստեղծագործությունս որքան կուզես , բայց դա արա այնպես , որ ստեղծագործողը ընդունի ու դրան հետևելով ավելի լավը գրի :

Օրինակ` մեկը ես կոնկրետ ետ արտահայտության համար էսպես ասած << քեզի հագառագ >> չեմ փոխի ոչինչ : Բայց այ մյուս քննադատական կարծիքները հաշվի կառնեմ , որովհետև արված էին շնորքով , այլ ոչ թե վիրավորական :

Եթե ես լինեի մրցույթի մասնակից ամենափոքրի տարիքին , գուցե ետ արտահայտությանդ համար հրաժարվեի գրելուց : Հուսով եմ դու ետ չես ուզում ...

Տրիբուն
17.10.2015, 19:38
Հարգելիս իմ գրածը` հենց իմ մտքերն են : Քննադատիր ու փնովիր ստեղծագործությունս որքան կուզես , բայց դա արա այնպես , որ ստեղծագործողը ընդունի ու դրան հետևելով ավելի լավը գրի :

Օրինակ` մեկը ես կոնկրետ ետ արտահայտության համար էսպես ասած << քեզի հագառագ >> չեմ փոխի ոչինչ : Բայց այ մյուս քննադատական կարծիքները հաշվի կառնեմ , որովհետև արված էին շնորքով , այլ ոչ թե վիրավորական :

Եթե ես լինեի մրցույթի մասնակից ամենափոքրի տարիքին , գուցե ետ արտահայտությանդ համար հրաժարվեի գրելուց : Հուսով եմ դու ետ չես ուզում ...

Ֆիդայի ջան, ուզում ես փոխի, ուզում ես մի փոխի, ուզում ես անցի դրամատուգրային կամ պոեզիային: Կարաս նաև ձեռի հետ սիմֆոնիա ու օպերա գրես: Իմ կարծիքը եղել գրեթե բոլոր գործերի մասին։ Չգիտեմ դու կոնկրետ որ պատմավածքն ես գրել, բայց ներքին ձայնս հուշում ա, որ քո գրածը պիտի որ հատկապես դուրս եկած չլինի։ Ու իմ համար մեկ ա դու 12-րդ դասարան ես, 4 տարեկան ես, թե 44:



Հնչեցին կարծիքներ , որ կռվում հայերի քիչ լինելը, հակառակորդի հանդեպ ոչ մի հարգալից վերաբեմունքը ցույց չտալը , ծեծված երևույթներ են ստեղծագործություններում ու դուրեկան չեն : Նման կարծիքի տեր անձանց մի քանի հարց ունեմ :

1. Կարո՞ղ եք հայոց պատմության , կամ կոնկրետ Արցախյան ազատամարտից մի օրինակ բերել , որ հայերի զորքը քանակապես ավելի շատ է եղել քան թշնամունը :

2. Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք , գրենք օրինակ` << հակառակորդը քիչ էր , հայերը հարձակվեցին , կոտորեցին , նրանք շատ լավ մարդիկ էին , իսկ հայերը… ա՛խ այդ հայերը… >> :

3. Դուք տեղյա՞կ եք , որ նույնիսկ ամենահայտնի գրողներն են , վաղ տարիքում ստեղծագործությունները գրել ուրիշ գրողների տպավորության տակ: Այսինքն այս դեպքում մասնակիցները պարտավոր չէին նոր հնարքներ կատարեին , կամ չգիտեմ ինչեր : Նման պահանջ կարելի էր ներկայացնել ավելի հասուն ու փորձառու գրողներին :

Ամեն մեկն իր ձևով է ներկայացնում երևույթը ու ընդհանրապես կապ չունի կրկնվում է , թե նորամուծություն է անում :

Քո էս հարցերից երևում ա, որ քո գլխում աջաբ սանդալ ա։ Կարաս չընդունես ու հանգիստ շարունակես նույն թեմաներով ստեղծագործել ինչքան սիրտդ քաշում ա։ Չի բացառվում որ լուրջ գրական հաջողություններ ունենաս, ու համոզված եմ, որ լիքը կարդացող ես ունենալու։

Fidayi
17.10.2015, 19:45
Ֆիդայի ջան, ուզում ես փոխի, ուզում ես մի փոխի, ուզում ես անցի դրամատուգրային կամ պոեզիային: Կարաս նաև ձեռի հետ սիմֆոնիա ու օպերա գրես: Իմ կարծիքը եղել գրեթե բոլոր գործերի մասին։ Չգիտեմ դու կոնկրետ որ պատմավածքն ես գրել, բայց ներքին ձայնս հուշում ա, որ քո գրածը պիտի որ հատկապես դուրս եկած չլինի։ Ու իմ համար մեկ ա դու 12-րդ դասարան ես, 4 տարեկան ես, թե 44:



Քո էս հարցերից երևում ա, որ քո գլխում աջաբ սանդալ ա։ Կարաս չընդունես ու հանգիստ շարունակես նույն թեմաներով ստեղծագործել ինչքան սիրտդ քաշում ա։ Չի բացառվում որ լուրջ գրական հաջողություններ ունենաս, ու համոզված եմ, որ լիքը կարդացող ես ունենալու։

Մի խոսքով :

Smokie
17.10.2015, 21:55
1. Հանուն ինչի՞
Սկզբից տպավորությունս լավն էր՝ գրագիտությունը խոստումնալից էր թվում: Հետո թուլացավ՝ սխալներ եղան: Պատմվածքն էլ ահավոր դաժանացավ: Հասկանում եմ՝ նման երևույթներ ու ընտանիքներ լինում են, բայց իրականությունը ոնց որ շատ էր չափազանցրած: Նար-Դոսի ոճին էլ էր նման:
Հեղինակը գուցե լավ բառապաշար ունի՝ կարող ա հետաքրքիր ու գեղեցիկ նկարագրի, բայց էնպիսի տպավորություն ա, որ որոշ տեղերում շտապել ա:

Կարոն ծեծում էր դուռը, դռան դիմաց լցված էին տարբեր անպետք իրեր…………
Էստեղ ինձ թվաց, որ շարունակում ա նկարագրել ամենօրյա ընտանեկան իրավիճակը՝ ոչ թե պատմում ա մի օրվա դեպքի մասին ու էդ տպավորությամբ էլ շարունակում էի կարդալ:

միայն բարձրաձայն ծիծաղում էր և ոչինչ չանում,
Հեղինակ ջան, խնդրում եմ, էլ նման սխալ չանես::(

Դեռ ոչ մի քննարկում չեմ կարդացել՝ կարծում եմ ակումբում շատ ավելի մանրակրկտորեն են անդրադարձել ու մեկնաբանել սխալներն ու դրական կողմերը: Շարունակիր գրել, բայց շատ ավելի ուշադիր: Ու շատ կարդա::)

2. Հողի պահապան զինվորը
Անկեղծ ասած՝ առաջինը կարդալուց հետո վախենում էի մյուսներն էլ ընթացքում թուլանան, կամ հենց սկզբից…
Լավն էր՝ գրագետ, ճիշտ, իմաստալից ու ոչ շատ կարճ, չնայած վերջին փաստը կարևոր չի՝ բայց ինչքան շատ ասելիք ունենաս, էդքան ավելի լավ: Ապրի հեղինակը::) Չնայած ես ասել եմ ու ասում եմ, որ երեխաներին չի կարելի տխուր բաներ պատմել, օրինակ` Անդերսենի հեքիաթները, ուր մնաց պատերազմի մասին, բայց էլի չեմ կարող ասել, որ մի բան սխալ էր:

իսկ Վաչոն գլխիկոր, արագ քայլերով հեռացավ այդտեղից. ախր ինքն էլ էր այդ «հերոսներից» մեկը:
Էստեղ կարծեցի թե ամբողջ պատմվածքում անգամ ամենապարզ ու առաջին բառերից արդեն հասկանալի դարձող դրվագները ու դեպքերը մանրակրկտորեն բացատրվելու են: Բարեբախտաբար միայն էստեղ էր՝ թե չէ հեղինակ ջան եթե շատ մանրանաս, մի տեսակ կանհամանա պատմվածքը:
Ապրես շատ::good

5. Ազատամարտը շարունակվում է
Վերնագիրն ասեց, որ երկրորդից հետո պիտի անպայման սա կարդամ:
Էլի լավն էր: Երևում էր, որ լա՜վ տեղեկացված ես՝ մանրակրկտորեն: Կամ ղարաբաղցի ես, կամ Նորայրի բարեկամներից: Ամեն դեպքերում հաստատ անձամբ ականատես չես եղել պատանի հեղինակ ջան: Ու չնայած դրան շատ լավ ես պատմել ու սիրուն նկարագրել՝ կեցցես:;)

4. Կուրսային աշխատանք No 007
Հենց վերնագիրը կարդալուց ասեցի՝ «էս Ռուբիի պատմվածքը կլինի»: Դե իսկ հետո արդեն կասկած չկար՝:)) սենց յուրահատուկ, համով, հումորով, հեգնական ձեռագիրն ամեն ինչ արդեն ասում ա, չնայած միամիտ տեսել եմ վերջում Վարդան անունը, (ի դեպ, դեռ չեմ ավարտել՝ Սինյոր Պոմիդորի մոտ եմ):))
Ավարտեցի: Չէ աչքիս Mr Annoying-ն ա::hands Համ մեջտեղը ֆիզիկա կա, համ նման ա իրան ու Ռուբիին, համ էլ ինքն էլ ա Վարդան::)) Լավ, դա կարևոր չի՝ կարևորը շատ լավն էր՝ լավ ա, որ հումորային ժանրի ստեղծագործություն էլ կա մրցույթում, էն էլ որակով ու իմաստով: Ապրես ենթադրելի ջան:
Եթե քվեարկելու հնարավորություն լիներ, 100%-ով վստահ եմ, որ էս պատմվածքին էլ ձայն կտայի՝ ոչ թե որովհետև «ճանաչում եմ» հեղինակին, այլ որովհետև լավն էր:

3. Զսպված մոլեգնուհի
Ապրես մոլեգնուհի ջան: Լավ ա, որ ինքնավստահ ես, ձգտում ես ինքնուրույնության ու ազատության: Խորհրդավոր ձեռագիր ունես, գաղտնիքներով լի ու հետաքրքիր: Տեղ-տեղ նկարագրությունդ կարող ա միայն քեզ համար պարզ լինի՝ մատչելի, բայց դրանով հանդերձ իր գեղեցկությունը չի կորցնում: Ոչ էլ վանում ա էն փաստը, որ էստեղ պատմվածք չկար ընդհանրապես:
Քեզ նորանոր, մեծամեծ հաջողություններ::victory:

11. Ամենալավ պատմվածքը
Սա էլ էր լավը՝ խելացի ու հետաքրքիր մարդու ձեռագիր: Ամենաշատը երևի էս մասը հավանեցի

Գիտե՞ս ինչ է նշանակում կյանքեր ստեղծել ու դրանք կառավարել քո ուզած ձևով, վարվել նրանց հետ ստրուկի պես, չարացնել կամ բարիացնել, հերոսացնել կամ հավասարեցնել գետնին: Սրանք գրողների մեծ ուրախություններն են, թաքուն վախերը, անմեղսունակ հաճույքները: Յուրաքանչյուր հերոսիդ միջոցով դու փոխվում ես՝ երիտասարդանում կամ ծերանում, մանկանում կամ մահանում: Նրանց ապրեցնելու տենչը իրականում քո ապրելու ծարավն է: Նրանց փոխարեն ժամադրության գնալը քո չգնացած ժամադրություների թաքուն պահված հուշերն ու կարոտներն են, նրանց ապրած սերերը ու սիրած յարերը քո կորցրած կյանքի մի մասն են:
բայց հեղինակ ջան ինչու՞ պետք է քո երազած առավոտին չհասնելու համար անմեղ կերպարիդ տանջես ու գուցե ընթերցողներին էլ իր հետ: Բոլոր կարդացողները չեն, որ քարսիրտ են՝ շատերը անգամ գրքի հերոսների մեջ հենց իրենց են տեսնում՝ նույնացնում են ճակատագրերը: Ինչևէ: Լավն էր ստեղծագործությունդ՝ չնայած այստեղ էլ պատմվածք չկար: Հուսով եմ հետագայում նոր պատմվածքներ կտաս::aha

6. Կարոտ
Լավն էր էլի ու լավ էր գրված: Նման պատմվածքներ շատ կան ու բոլորն էլ լավն են՝ հատկապես եթե happy end-ով են: Ամենասկզբից մտածեցի՝ «բայց գլխավոր հերոսը իր տանն ա՝ Հայաստանում, ինչի՞ն ա կարոտելու», հենց դրանից պատմվածքն ավելի էր հետաքրքրանում: Մի քիչ ստանդարտ, բայց բավականին սիրուն ու գրագետ պատմվածք էր::clap

12. Ինքնասպանը
Ա՜յ քեզ վանող վերնագիր::( Ավելի լավ ա սա վերջում չկարդամ…
Կարդացի: Գրված էր ոչ վատ՝ բայց շատ տխուր տոնով: Պատմիչի դեպրեսիան ու մռայլությունը հեշտ փոխանցվում էր ընթերցողին: Անկեղծ ասած չհավանեցի ու պատճառը վերնագրի մեջ չի: Ընդհանրապես հենց սկզբից մտածում էի, «եթե վերնագիրն էդպիսինն ա, չի նշանակում, որ փոխաբերական իմաստով չի ասված, կամ որ հենց էդպես էլ ավարտվելու ա»: Ինչևէ՝ շնորհակալություն հեղինակին: Ապրես::hi

7. Ճերմակ վարդեր
Հունան Ավետիսյա՜ն::goblin
Անկեղծ ասած պատմվածքն էնքան էլ չհավանեցի: Հեղինակ ջան փոքր պատմվածքում գեղեցիկ նախադասության երեք անգամ կրկնվելը իրեն ավելի չի գեղեցկացնում, ընդհակառակը՝ արհեստական է դարձնում: Ու ընդհանրապես նկարագրությունը, պաթոսը արհեստականության հասցնելու աստիճանի էր: Որոշ սխալներ ու տողադարձի փորձեր կային անտեղի, (ժառանգը ր-ով չի գրվում):
Բայց որ ուզես կարող ես լավ գրել: Նաև շատ կարդա:;)
10. Դարչնագույն
Հեղինակ ջան՝ մեղք ես::( Շատ չեմ ուզում քեզ խորհուրդներ տալ, ուղղակի կմաղթեմ ինքնավստահություն, ինքնահաստատում, երջանկություն ու լիովին բավարարվածություն: Շատ լավ ձեռագիր ունես, բայց չեմ կարող ասել, որ դրոմոսդ լավն էր: Այ նրա ծանոթագրությունը իրոք շատ լավն էր, ապրես` տեղեկատվական էր ու հետաքրքիր::)
Կարծում եմ գիտեմ թե ով ես, բայց ամենայն հավանականությամբ սխալվում եմ:

8. Վերջին նամակը
Սիրուն նամակ էր ու էլի դեպրեսիվ: Վառ երևակայության հետաքրքիր նկարագրություն, ապրես հեղինակ ջան::good Կետադրական ու անուշադրության փոքրիկ սխալներ կային որոշ տեղերում:

9. Թունել
Լավն էր շատ::aha Սկզբի «բողոքն» էնքան էլ չհավանեցի, որովհետև պարզ երևում էր, որ Նարեն գլխավոր կերպարն ա ու անշուշտ դրական կերպարը: Կոպիտ էր: Սիրուն պատմվածքի համար մեծ շնորհակալություն քեզ հեղինակ ջան: Փիլիսոփայական հատվածներն էլ էին շատ լավը:

Malxas
17.10.2015, 21:56
Ողջույն :

Ես պատմվածքներից մեկի հեղինակն եմ , ( թե ո՞ր պատմվածքի հեղինակն եմ և պատմվածքի մասին կգրեմ մրցույթի ավարտից հետո ;) ) իսկ առայժմ կանրադառնամ միայն քննարկումներին :



Հնչեցին կարծիքներ , որ կռվում հայերի քիչ լինելը, հակառակորդի հանդեպ ոչ մի հարգալից վերաբեմունքը ցույց չտալը , ծեծված երևույթներ են ստեղծագործություններում ու դուրեկան չեն : Նման կարծիքի տեր անձանց մի քանի հարց ունեմ :

1. Կարո՞ղ եք հայոց պատմության , կամ կոնկրետ Արցախյան ազատամարտից մի օրինակ բերել , որ հայերի զորքը քանակապես ավելի շատ է եղել քան թշնամունը :

2. Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք , գրենք օրինակ` << հակառակորդը քիչ էր , հայերը հարձակվեցին , կոտորեցին , նրանք շատ լավ մարդիկ էին , իսկ հայերը… ա՛խ այդ հայերը… >> :

3. Դուք տեղյա՞կ եք , որ նույնիսկ ամենահայտնի գրողներն են , վաղ տարիքում ստեղծագործությունները գրել ուրիշ գրողների տպավորության տակ: Այսինքն այս դեպքում մասնակիցները պարտավոր չէին նոր հնարքներ կատարեին , կամ չգիտեմ ինչեր : Նման պահանջ կարելի էր ներկայացնել ավելի հասուն ու փորձառու գրողներին :

Ամեն մեկն իր ձևով է ներկայացնում երևույթը ու ընդհանրապես կապ չունի կրկնվում է , թե նորամուծություն է անում :


Ֆիդայի ջան, մեկ չէի ցանկանում առհասարակ պատասխենել քեզ, որովհետև մենակ, որպես Ակումբի երիտասարդ անդամ, բանավիճում ես միանգամից մի քանի հին ակումբացիների հետ, և մի քիչ գեղեցիկ չէի համարում դրանց թիվն ավելացնել ևս մեկով… Այնուամենայնիվ պատասխանեմ, դու էլ մերն ես, և վատ տղա չես երևում:

1.Սիրելի Ֆիդայի, գուցե դու չգիտես, բայց Հայոց պատմության էջերում կան բազմաթիվ օրինակներ, երբ հայերն իրենց քանակով ավելի շատ են եղել թշնամուց: Քեզ պարզապես անհրաժեշտ է մի փոքր ավելի լավ ուսումնասիրել քո հայրենիքի պատմությունը, որն ակներևաբար շատ սիրում ես:

2.Խորհուրդ կտայի համոզիչ լինել: Արդեն գրել եմ, ևս մեկ անգամ կրկնեմ. ոչ թե պետք է պարզապես գրել, պետք է ցույց տալ, համոզիչ լինել, հուսով եմ հասկացար ինձ, կամ գուցե կհասկանաս որոշ ժամանակ անց:

3.Այո, իսկապես, շատ հայտնիներ վաղ տարիքում հավանաբար գրել են ուրիշի տպավորության տակ: Այո, մրցույթի մասնակիցնեը արտավոր չէին այդպիսի հնարքներ կիրառել, բայց ցանկալի կլիներ: Այդ հանգամանքը միանգամայն կբարձրացներ նրանց վարկանիշը որպես գրող: Ի դեպ, այս մրցույթի մասնակիցների մեջ այդպիսիք կան: Քեզ պարզապես ցույց է տրվել գրողի վարպետությանը հասնելու ճանապարհը, ոչ մի դեպքում չպետք է դրանից նեղանալ:

Մի խոսքով, լավ եղիր :);)

Fidayi
17.10.2015, 22:16
Ֆիդայի ջան, մեկ չէի ցանկանում առհասարակ պատասխենել քեզ, որովհետև մենակ, որպես Ակումբի երիտասարդ անդամ, բանավիճում ես միանգամից մի քանի հին ակումբացիների հետ, և մի քիչ գեղեցիկ չէի համարում դրանց թիվն ավելացնել ևս մեկով… Այնուամենայնիվ պատասխանեմ, դու էլ մերն ես, և վատ տղա չես երևում:

1.Սիրելի Ֆիդայի, գուցե դու չգիտես, բայց Հայոց պատմության էջերում կան բազմաթիվ օրինակներ, երբ հայերն իրենց քանակով ավելի շատ են եղել թշնամուց: Քեզ պարզապես անհրաժեշտ է մի փոքր ավելի լավ ուսումնասիրել քո հայրենիքի պատմությունը, որն ակներևաբար շատ սիրում ես:

2.Խորհուրդ կտայի համոզիչ լինել: Արդեն գրել եմ, ևս մեկ անգամ կրկնեմ. ոչ թե պետք է պարզապես գրել, պետք է ցույց տալ, համոզիչ լինել, հուսով եմ հասկացար ինձ, կամ գուցե կհասկանաս որոշ ժամանակ անց:

3.Այո, իսկապես, շատ հայտնիներ վաղ տարիքում հավանաբար գրել են ուրիշի տպավորության տակ: Այո, մրցույթի մասնակիցնեը արտավոր չէին այդպիսի հնարքներ կիրառել, բայց ցանկալի կլիներ: Այդ հանգամանքը միանգամայն կբարձրացներ նրանց վարկանիշը որպես գրող: Ի դեպ, այս մրցույթի մասնակիցների մեջ այդպիսիք կան: Քեզ պարզապես ցույց է տրվել գրողի վարպետությանը հասնելու ճանապարհը, ոչ մի դեպքում չպետք է դրանից նեղանալ:

Մի խոսքով, լավ եղիր :);)

:)

1. Գուցե հազվադեպ հանդիպած լինեմ , անկեղծ ասած չեմ հիշում , որ խնդրեմ օրինակ կբերե՞ս :

2. Հասկացա ու երևի ճիշտ հասկացա , հետագայում պարզ կլինի : ;)

3. Բայց ես չեմ էլ նեղանում : Ասեմ ավելին շնորհակալ եմ կարծիքների համար , որոնք արվում են ինձ օգնելու համար :)

Մալխաս ջան նույնն էլ քեզ եմ մաղթում : ;) :)

Malxas
17.10.2015, 22:29
:)

1. Գուցե հազվադեպ հանդիպած լինեմ , անկեղծ ասած չեմ հիշում , որ խնդրեմ օրինակ կբերե՞ս :

2. Հասկացա ու երևի ճիշտ հասկացա , հետագայում պարզ կլինի : ;)

3. Բայց ես չեմ էլ նեղանում : Ասեմ ավելին շնորհակալ եմ կարծիքների համար , որոնք արվում են ինձ օգնելու համար :)

Մալխաս ջան նույնն էլ քեզ եմ մաղթում : ;) :)

Այսպիսով, թեմայից շեղվում ենք, վտանգում զգուշացումներ ստանալ, մոդերատորից ներողամտություն եմ հայցում, բերեմ մի քանի օրինակ, որը մեր սիրելի եղբայր Ֆիդային այստեղ ցանկանում է տեսնել: :)

1.Երբ Արտաշես Առաջին թագավորը հյուսիսում պատերազմում էր վրացիների ու կովկասյան այլ ցեղերի հետ, հայերի զորքն ակնհայտ շատ էր: Պատերազմին մասնակցում էր հայկական հինգ բանակներից մեկը, որն ի վերջո հաղթանակ տարավ:

2. Երբ Արտավազդ Երկրորդ թագավորը Պոնտոսից ետ բերեց Ծոփքը և Փոքր Հայքի մի մասը, հայկական զորքն ավելի շատ էր:

3.Երբ Արտաշես Երկրորդ թագավորը Մեծ Հայքին միացրեց Ատրպատականը, հայերի զորքն ավելի շատ էր:

4.Երբ Տիգրան թագավորը Կապադովկիայից վռնդեց Արիոբարզանին, հայկական զորքն ավելի շատ էր:

5. Երբ Տիգրան թագավորը հաղթեց Նաբաթեայի թագավոր հերիթաթին, հայկական զորքն ավելի շատ էր:

6.Երբ Տիգրան թագավորը օարտվեց Տիգրանակերտի ճակատամարտում, հայկական զորքն ավելի շատ էր:

7. Երբ Տիգրան թագավորը հաստատվեց Սիրիայում, հայկական զորքն ավելի շատ էր:

Կարծում եմ օրինակները բավական են, այսքանն էլ գրեցի գրեթե առանց մտածելու հոգնած ուղեղի առկայության պայմաններում: Շատ ավելի օրինակներ կարելի է տնտղել գտնել :)

Fidayi
17.10.2015, 22:59
Այսպիսով, թեմայից շեղվում ենք, վտանգում զգուշացումներ ստանալ, մոդերատորից ներողամտություն եմ հայցում, բերեմ մի քանի օրինակ, որը մեր սիրելի եղբայր Ֆիդային այստեղ ցանկանում է տեսնել: :)

1.Երբ Արտաշես Առաջին թագավորը հյուսիսում պատերազմում էր վրացիների ու կովկասյան այլ ցեղերի հետ, հայերի զորքն ակնհայտ շատ էր: Պատերազմին մասնակցում էր հայկական հինգ բանակներից մեկը, որն ի վերջո հաղթանակ տարավ:

2. Երբ Արտավազդ Երկրորդ թագավորը Պոնտոսից ետ բերեց Ծոփքը և Փոքր Հայքի մի մասը, հայկական զորքն ավելի շատ էր:

3.Երբ Արտաշես Երկրորդ թագավորը Մեծ Հայքին միացրեց Ատրպատականը, հայերի զորքն ավելի շատ էր:

4.Երբ Տիգրան թագավորը Կապադովկիայից վռնդեց Արիոբարզանին, հայկական զորքն ավելի շատ էր:

5. Երբ Տիգրան թագավորը հաղթեց Նաբաթեայի թագավոր հերիթաթին, հայկական զորքն ավելի շատ էր:

6.Երբ Տիգրան թագավորը օարտվեց Տիգրանակերտի ճակատամարտում, հայկական զորքն ավելի շատ էր:

7. Երբ Տիգրան թագավորը հաստատվեց Սիրիայում, հայկական զորքն ավելի շատ էր:

Կարծում եմ օրինակները բավական են, այսքանն էլ գրեցի գրեթե առանց մտածելու հոգնած ուղեղի առկայության պայմաններում: Շատ ավելի օրինակներ կարելի է տնտղել գտնել :)

Շատ մերսի :) բայց Արցախյան ազտամարտում եթե չեմ սխալվում նման դեպք չկար , չէ՞ :mda

Malxas
17.10.2015, 23:09
Շատ մերսի :) բայց Արցախյան ազտամարտում եթե չեմ սխալվում նման դեպք չկար , չէ՞ :mda

Նայած թե որ տեսանկյունից նայես: Եթե հաշվի առնվի ամբողջ պատերազմը, հակառակորդի զորքն իհարկե ավելի շատ էր, իսկ եթե առանձին ճակատամարտեր՝ Խոջալու, Շուշի, ապա այստեղ ակնհայտ է մեր զորքերի առավելությունը :)

Հայկօ
18.10.2015, 00:22
Ես էլ եկա: Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, որ գրում են, մասնակցում են մրցույթների ու ընդհանրապես ակտիվ են. էդ շատ լավ ու շատ քիչ հանդիպող բան ա առհասարակ, ու էն, որ դուք էսօր գրում եք, ինձ համար իրոք շատ կարևոր ա ու շատ գնահատելի: Շարունակեք նույն կերպ ու իմացեք, որ դուք կարևոր քչերից մեկն եք: Ու գնահատականներն ու մրցույթներում զբաղեցրած տեղերը իրոք էնքան էլ կարևոր չեն. ձեզնից յուրաքանչյուրի դիմաց կան հազարավոր ուրիշները, ովքեր չեն գրել, չեն գրում ու երբեք էլ չեն գրի. էս գիտակցելը կարևոր ա ու ինչքան պատասխանատվություն ա արթնացնում, էդքան էլ վստահություն ա տալիս, որ դուք իրոք հազարից մեկն եք: Գրեք՝ դա գիտակցելով:

Հիմա՝ գործերի մասին: Կարծում եմ՝ կթվա, թե արձագանքներս հիմնականում բացասական են. միանգամից ասեմ, որ էդպես չի, ուղղակի փորձել եմ կարճ նշել էն բաները, որոնք չեմ հավանել կամ որոնց պատճառով գործերի արժեքն ընկնում ա: Խնդրում եմ՝ ասածներս ընդունեք որպես խորհուրդներ, ոչ թե որպես դաժան քննադատություն :):

Ընդհանուր առմամբ նախ գրեմ, թե ինչն ա ինձ ամենաշատը անհանգստացնում էս մրցույթում: Շաբլոնները: Կլիշեները: Կարծրատիպերը: Էն քիչ գործերը, որ սրանցից գոնե մասամբ զուրկ էին, ինձ համար ավելի մեծ արժեք ունեին, քան մյուս շաբլոնախեղդ շարադրանքները: Իհարկե լրիվ հասկանում եմ, որ հիմա դեռ շատ դժվար ա հասկանալը, թե քո որ գրածն ա կարծրատիպային, իսկ որը՝ չէ: Փորձ հավաքելու հետ զուգահեռ դուք էլ կսկսեք կամաց-կամաց հասկանալ, թե ինչն ա արդեն չափազանց ծամծմված, իսկ ինչին դեռ կարելի ա անդրադառնալ: Բայց, ամեն դեպքում, լավ կլինի, որ հենց հիմա սկսեք:

Վերջում մի քիչ էլ կգրեմ, թե ինչ ա կարելի հիմա անել, որ հետո ավելի լավ լինի ամեն ինչ: Մի խոսքով. գնացինք:

Հայկօ
18.10.2015, 00:32
1. Հանուն ինչի՞

Հին ու փոշոտ թեմա էր: Նկարագրությունները ճոռոմ էին, ածականները՝ չափազանց շատ: Ժամանակաձևերի անհամապատասխանություն կար շարադրանքի մեջ, դրան պետք ա ուշադրություն դարձնել: Գրագետ էր, ամեն դեպքում: Ամբողջ գործը ծայրից ծայր կլիշե ու շաբլոն էր, ցավոք սրտի: Հետաքրքիր ա՝ ինչու՞ ա հեղինակն ընտրել էս թեման:


2. Հողի պահապան զինվորը

Ինչ-որ միամիտ, նաիվ բան զգացի կարդալիս: Էլի կլիշեները շատ էին, պարբերաբար «Զինուժի» բառապաշար էր մեջ ընկնում: Լեզուն հավանեցի, մշակված ու մտածված էր համարյա ամեն ինչ, չնայած ահագին շատ Հ1-ական պրոպագանդա էլ կար մեջը: Կերպարները լավն էին: Անընդհատ զգում էի, որ սա միջնորդավորված գործ ա, դրա համար էլ չէի կարողանում հավատալ գրածին. գրողն ասես ավելի շատ կրկնում էր ուրիշ տեղից լսածները, քան թե ինքն էր ինչ-որ բան ասում: Բայց լավ էր կրկնում: Մութուցրտի պահը ես էլ նկատեցի, նաև դրա համար եմ ասում, որ կրկնություն էր:


3. Զսպված մոլեգնուհի

Լավ չեմ հասկանում, թե էստեղ ինչը պիտի քննարկվի, գրականությու՞նը, թե՞ զեղումները: Սովորաբար (ու սա կիրառելի ա գրեթե բոլոր գործերի նկատմամբ) չարժի փիլիսոփայել, եթե դու դեռ 16 տարեկան ես: Վերնագիրը, իհարկե, շատ տարօրինակ էր ընտրված. ինչ ասոցացիա ասես՝ առաջացնում ա, բացի բուն թեմայից: Չեմ ուզում անդրադառնալ հեղինակի մտքերին, սա ուրիշ թեմա ա: Բայց ստիպված եմ ասել, որ էդ իմաստով միակ լավ բանը, որ կար, էս էր (մեջբերում եմ). «Ձգտում եմ ազատության»: Իսկ ի՞նչ ես անում դրա համար: Սա՝ (մեջբերում եմ) «...մարդկային ամենաուժեղ կերպարը՝ բարոյական, առաքինի, զուսպ էությամբ, միաժամանակ ընկճվող, հուսահատվող», մարդկային ամենաուժեղ կերպարը չի: Ու պետք չի էդքան շատ ընկնել բարոյականության հետևից: «Ություն»-ով վերջացող բառերի շարքում «ազատությունը» հաստատ ավելի լավն ա:


4. Կուրսային աշխատանք No 007

Մեջը էլի ժամանակային անհամապատասխանություններ կային, բայց՝ ավելի քիչ: Մղձավանջներին չեմ հավատում ոչ մի կերպ. ստեղ խնդիրը ավելի շատ հենց «մղձավանջ» բառն ա, քան էն, թե ինչ ա տեսնում երազում: Հեղինակը ոնց որ թե լավ գիտի, թե ինչ ա ուզում գրել, բայց չի կարողանում դա գրել: Երևակայությունը հավանեցի: Շարադրանքի խնդիրներ կային, մի խոսքով, ասենք՝ հենց նույն այգու ու վերելակի պահը: Էն քիչ գործերից էր, որտեղ շաբլոններ համարյա չկային, ինչը արդեն լավ ա:

Հայկօ
18.10.2015, 00:49
5. Ազատամարտը շարունակվում է

Էլի պատերազմի թեմա: Պետք չի էդքան կենտրոնանալ դրա վրա, իրոք, էլի: Ամեն դեպքում՝ երբ կարող ես ընտրել առանց բացառության ցանացած բան, բայց պատերազմն ես ընտրում, սա ստիպում ա մտածել, որ դու չափազանց շատ ես հեռուստացույց նայում: Կլիշեները էլի շատ շատ էին, ինչպես և պատերազմի թեման շոշափող գործերի մեծագույն մասում: Շարադրանքը թույլ էր. «կյանքի ու մահու կռիվ էր տալիս» կտորը ընդհանրապես ոնց որ երկնքից ընկնի, որովհետև ոչ մի բան մինչև էդ դրան չի նախապատրաստում: Նույն կերպ՝ «…ավաղ, մարտը վերջինն էր Նորայրի համար» կարևոր կտորն ընհանրապես ինչ-որ նախադասության երկրորդ կես լինելու բախտին ա արժանացել: Հետգրությունն ընհանրապես ծայրից ծայր կլիշե էր: Ընդհանուր առմամբ՝ սա ավելի շատ լրագրողական գործ էր, քան թե գեղարվեստական: Ավելի շատ ա պետք կարդալ:


6. Կարոտ

Սա լավ ա գրված: Կլիշեները, իհարկե, շատ էին (պատերազմ, պատերազմ…), բայց թեման ուրիշ էր: Ուռա-հայրենասիրությունը քիչ էր, իսկականն ու հավատալին՝ շատ: Սիրեցի էս գործը: Պատերազմը, ի վերջո, շատ ավելին ա, քան Զինուժը: Բարի գործ էր, իսկական:


7. Ճերմակ վարդեր

Էլի պատերազմ, էլի շաբլոններ: Շարադրանքի խնդիրներ էլ կային. ժամանակների ու ժամանակաձևերի անհամապատասխանություններ և այլն: Բազմակետերը չարիք են, դրանցից պետք ա կրակի նման խուսափել, հավատացեք ինձ: Փորձեք, կհամոզվեք: Կերպարները մի տեսակ պլաստմասայե տիկնիկների էին հիշեցնում, ոչ թե իրական մարդկանց: Հա, հերոսության պահը չհասկացա. ի՞նչն էր էդտեղ հերոսություն: Թույլ էր, ընդհանուր առմամբ:


8. Վերջին նամակը

Խճողված գործ էր: Նույնիսկ տառասխալներ կային մեջը: Ընդհանուր խորհուրդ. տառասխալներ կարելի ա մեկ-մեկ անել, բայց բարի եղեք՝ տառասխալներով գործեր մի հրապարակեք. դա կնշանակի, որ դուք հարգում եք ձեր ընթերցողին: Շարադրանքը վատն էր, մտքերը դժվար էին իրար կապվում: Մեկ-մեկ վերջակետ ա պետք դնել, էլի. աչքերս շաղվում էին կարդալիս: Չափազանց խոհափիլիսոփայական-բարոյախրատական էր:

Հայկօ
18.10.2015, 01:06
9. Թունել

Սկիզբը շատ գրավեց: Մենակ ապրելու ու ծնողներից առանձնանալու թեման շատ հետաքրքիր ա: Բայց հետո՝ համարյա տեղնուտեղը, էլի շաբլոններ ներխուժեցին գործի մեջ: Օրինակ՝ հենց էն մասը, երբ Նարեն խոսում ա հոր հետ. բնական, սովորական խոսք ընդհանրապես չկար, սերիալ էր լրիվ: Մի խոսքով՝ գործը քանի գնաց՝ թուլացավ: Վերնագիրը, ամեն դեպքում, հետաքրքրող էր: Տվայտանքները շատ էին, պետք չի դրանց վրա էդքան կենտրոնանալ: Եթե ուզում եք կենտրոնանալ, ցույց տվեք դրանք, ոչ թե պատմեք:


10. Դարչնագույն

Դարչնագույնը վատ չէր շարադրված, բայց տաղտկալի էր: Օրագրային գործ էր: Ամեն դեպքում՝ պատերազմներից որ գերադասելի ա: Գրականությունից դուրս մի ուրիշ ոլորտում կա «Կավասակիի մեթոդ» կոչված հնարքը, որ կուզեմ խորհուրդ տալ էստեղ էլ կիրառել: Պատկերացրեք՝ որ ձեր ուսին մի փոքրիկ մարդուկ ա նստած, ու դուք ինչ ասում կամ գրում եք, ինքն ասում ա. «հա իբր ի՞նչ»: Ու դուք ամեն անգամ պարտավոր եք պատասխանել իրեն ու բացատրել, թե իրոք՝ իբր ի՞նչ: Հիմա սա կիրառեք ձեր շարադրանքի նկատմամբ:


11. Ամենալավ պատմվածքը

Սկզբից մետապատմվածքի հույսեր ունեցա, մասամբ արդարացան, մասամբ՝ չէ: Լեզուն վատը չի: Էստեղ ինձ համար ամենակարևորն էն էր, որ հեղինակն ապրում ա նույն հեռուստատեսության՝ սերիալների ու Հ1-ի հարևանությամբ, բայց փնտրում ա իր թեման: Փնտրում ա, բայց դեռ չի գտել: Կգտնի:


12. Ինքնասպանը

Ահավոր շատ ածականներ կային (ինչպես և գործերի մեծագույն մասում, ասենք): Ու դե շաբլոններ, շաբլոններ... Եվ մի մենավոր Էյնշտեյն: Կարդալիս ինձ հանգիստ չէր տալիս էն միտքը, որ չէ՛, չեմ հավատում, հեղինակն ինքն էլ չգիտի՝ ինչ ա գրում: Դրա համար էլ անտարբեր ա թողնում: Ու հա, բազմակետերը չարաշահել չի կարելի: Զրո բազմակետը մեկ պատմվածքի համար լրիվ ընդունելի թիվ ա:

Մարկիզ
18.10.2015, 01:08
Է հա, 25 տարի առաջ սկսեցին անտառները կտրել ու դա տևեց (ցրտով, մթով ու մնացածով) ընդամենը 2-3 տարի... Բայց ի՞նչն էր խանգարում էդ հատվածներում ծառեր տնկել: 20 տարում հիմա եղևնիների, հաճարենիների, սոճիների ու կաղնիների յեքա ծառեր կլինեին: Դիցուկ, ասենք, Վազգենը, դաշնակները, ռոբը, սերժը, մուկը, Շարմազանովն ու էն մյուսը և իհարկե մնացյալը (նաև՝ մենք) կարող էինք տնկիներ տանել և անտառը վերականգնել:

Էնպես որ՝ անտառներ չլինելու խնդիրը ոչ թե ցուրտ ու մութն ա, այլ էն, որ մենք ապրում ենք «ցուրտ ու մթի», Եղեռնի, Արցախյան ազատամարտում մեր տարած հաղթանակի, Վանի հերոսամարտի, Տիգրան Մեծի ու Արտաշեսի հաղթանակաների և հատկապես Տիգրանի կատաֆրակտների (հեծելազոր) 6-րդ շարքի աջից 8-րդ տղու՝ Ասքանազի Այրուձիեցու մասին իրական և անիրական հիշողություններով ու միայն դրանցով: Հա, միևնույն ժամանակ նայում Մեծ Հայքի քարտեզին, էն Կիլիկիայի մասերին, իհարկե նաև Ապշերոնի թերակղզուն, նաև տաքանալու համար արդարացիորեն ոչնչացված անտառներին ու ասում՝ էհ, ախպեր ջան, գիտե՞ս ինչ երկիր կլիներ, եթե թուրքն ու թաթարը, արաբն ու բյուզանդացին, ցուրտն ու մութը ճլինեին... Էհ:

Երրորդ պատմվածքը շատ լավն էր: Շատ հարազատ էր, շատ ընտիր գրված... Հեղինակը լավ նկարագրել էր այն ամենն, ինչ ուզում էր ասել: Մի խոսքով՝ ընտիր էր::))

ivy
18.10.2015, 01:13
Երրորդ պատմվածքը շատ լավն էր: Շատ հարազատ էր, շատ ընտիր գրված... Հեղինակը լավ նկարագրել էր այն ամենն, ինչ ուզում էր ասել: Մի խոսքով՝ ընտիր էր::))

Զսպված մոլեգնուհի՞ն :8

Մարկիզ
18.10.2015, 01:14
Զսպված մոլեգնուհի՞ն :8
Այո, այո.. Իսկ վերնագիրը առհասարակ վերջն է: Ինչպիսի՜ ուժեղ երևակայություն է պետք այդպիսի վերնագրի համար: :):B

ivy
18.10.2015, 01:15
Այո, այո..

Հավես էր քեզնից կարծիք տեսնել էս թեմայում :)
Մի կորի:

Chuk
18.10.2015, 01:46
11. Ամենալավ պատմվածքը

....

Մարդը մտավ եկեղեցի իր հոգսերն ու խնդիրները Աստծուն պատմելու, խնդրելու ու շնորհակալ լինելու: Նայեց մարդկանց դեմքերին՝ աղերսող ու մեղավոր և դիմեց Աստծուն.

- Իսկ դու՛ ինչպե՞ս ես, տեր:

Չգիտեմ ինչի հիշեցի: Մի շատ բարեպաշտ մարդ, ով երբեք դիմացինին վատություն չի արել ու բոլորին օգնության է հասել, բայց չքավոր է, ամեն օր աղոթում է Աստծուն. «Ի՜նչ կլինի, Աստված, թող որ մի անգամ էլ ես լոտոյով շահեմ»:
Անցնում են օրեր, շաբաթներ, ամիսներ ու տարիներ, իսկ մարդն ամեն օր աղոթում է: Մի օր հրեշտակները գնում են Աստծու մոտ բարեխոսելու.
- Տեր Աստված, - ասում են, - լիքը սրիկա, վատ, չար մարդիկ շահում են, էնպես արա, մի անգամ էլ այս հրաշալի մարդը շահի:
- Է՜ անեմ, - բարկանում է Աստվածը, - բայց թող գոնե մի անգամ լոտոյի տոմս առնի:

Իսկապես չգիտեմ ինչի հիշեցի: Չէ, պատմվածքը իմ համար ամենալավը չէր: Գրված էր վարպետորեն, վարժ: Կային հետաքրքիր մտքեր: Բայց իմ համար չուներ խորքային ասելիք, իսկ կարծես գրված էր էդպիսին լինելու համար: Կարծես գրված էր, որ ընթերցողին մտածեցներ էս կամ էն հարցի մասին, բայց ինձ չմտածեցրեց: Մնաց վարժ ու սահուն գրվածքը, հեշտ ընթերցումը:

Հայկօ
18.10.2015, 01:51
Հիմա՝ ամենակարևորը: Գիտեմ, որ գովեստներ շաղ չեմ տվել, բայց հանկարծ թույլ չտաք, որ սա ձեզ կոտրի: Շարունակեք գրել ու փորձեք էնպես անել, որ ամեն հաջորդ գործն ավելի ու ավելի լավը լինի: Մի օր ձեր ընթերցողին ուրիշ ոչինչ չի մնա, քան գովեստներ շաղ տալը, ու էդ օրը կարող ա շատ ավելի մոտ լինել, քան թվում ա:

Մի ընդհանուր խորհուրդ եմ ուզում տալ բոլոր հեղինակներին, ու, իմ կարծիքով, սա կարևոր խորհուրդ ա: Քիչ հեռուստացույց, շատ գիրք: Քիչ հեռուստացույց, շատ գիրք: Շատ քիչ հեռուստացույց, շատ շատ գիրք: Ու գրքերին զուգահեռ շատ շփում մարդկանց հետ, բոլորի հետ, առանց բացառության. շատ խոսեք, ավելի շատ լսեք՝ ինչ են ասում, մտածեք՝ ինչու են ասում, ընտրեք՝ ում հետ եք ուզում շարունակել հաղորդակցվել: Բայց լսեք բոլորին, ճանաչեք բոլորին, փորձեք հասկանալ բոլորին: Ու, էլի եմ ասում, որովհետև կարևոր ա. մտածեք՝ ի՞նչ: Ինչու՞: Ինչպե՞ս: Եթե դուք չեք գտնում էս հարցերի ձեր պատասխանները, ինչ-որ մեկն իրեն ձեռնտու պատասխաններն ա սրսկում ձեր մեջ, ու հավատացեք՝ էդ շատ հեշտ ա: Հալած յուղի տեղ մի ընդունեք ամեն ինչ. աշխարհը շատ ավելի գույնզգույն տեղ ա, քան Հ1-ի էկրանն ա, ու խանութում ստամոքսի ցավից բողոքող վաճառողուհու խոսքը լսելը կարող ա շատ ավելի օգտակար լինի ձեր հետագա գրածների համար, քան Արմենիայի սերիալի ինչ-որ Լյուսկայի «Օ՜ ոչ, Ալեքս, աղաչում եմ, չէ՜, չէ՜» հեծկլտոցը:

Սկսեք գրել՝ առանց աջուձախ նայելու: Օրինակ՝ գրեք էն, ինչ իրոք մտածում եք ու ինչն իրոք կարևոր ա ձեզ համար: Հորինվածքը հետո կգա, եթե ուզեք, ու դա էլ պարտադիր պայման չի: Աշխատեք ձեր լեզվի վրա: Լեզուն գրողի գործիքն ա, ու դուք էդ գործիքին պիտի իդեալական տիրապետեք: Չափազանց շատ սերիալ ու Զինուժ կար էս գործերում, ու ես դա չեմ ուզում կարդալ: Երբեք: Գիտեմ, որ դժվար ա շաբլոններից կտրվելը, բայց փորձեք նստել ու ուղղակի շարադրել մի բան, որ հենց ձերն ա. կստացվի: Որովհետև բոլորն էլ ունեն հենց իրենցը, ուղղակի հեռուստացույցը միշտ ա միացրած ու բարձր ա գոռում:

Բնական գրեք: Բնական խոսքը կարևոր ա. հաճախ մենակ դա ա բաժանում «չեմ հավատում» գործը «ինչ լավն ա» գործից: Դրա համար եմ ասում՝ լսեք մարդկանց: Մի վախեցեք գրականության մեջ օգտագործելուց էն բառապաշատը, որ մինչև հիմա ձեր մոտ միշտ որակել են որպես «ոչ գրական»: Չկա՛ «ոչ գրական» բան, ցանկացած իրավիճակ, ցանկացած խոսք, թեմա, ձև, իրականություն գրականության նյութ ա, որովհետև գրականությունը շատ լայն ու ընդգրկուն ա: Ու հիշեք. գրականությունը արվեստ ա, իսկ արվեստը էն ա, ինչ ինքը՝ հեղինակը բնորոշում ա որպես արվեստ: Վերջ, էսքանն ա. եթե հեղինակն ասում ա, որ իր արածը արվեստ ա, ուրեմն իր արածը արվեստ ա: Մյուս հարցերը՝ դա լավ արվեստ ա, թե չէ, ինչու ա գրվել, ոնց ա գրվել, հետո են գալիս: Բայց թույլ մի տվեք, որ ձեր գործերի մեծագույն մասը դեռ չծնված՝ խեղդվեն էդ «ոչ գրականի» մաղով չանցնելով: Դուք եք որոշում՝ ինչն ա գրական, որովհետև դու՛ք եք գրողները: Էնքան լավ գրեք, որ էդ «գրականի» կարծրատիպը կոտրվի: Ուղղակի գրեք:

Ու փորձեք ցույց տալ, ոչ թե պատմել: Հենց փորձում ես ինչ-որ բան ցույց տալ՝ առանց մանրամասն ու երկար-բարակ նկարագրելու, թե էդ ինչ ես ուզում ցույց տալ, միանգամից լիքը հարցեր լուծվում են: Փորձեք տխրություն ցույց տալ՝ առանց գրելու «դալուկ աղջիկը տխրաթախիծ քայլում էր փողոցի լապտերներից հորդող տամուկ լույսի ներքո»: Փորձեք հերոսություն ցույց տալ՝ առանց գրելու «ո՜հ, հայրենի՜ք, դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, և թո՛ղ անագորույն ոսոխը շարունակ խոցի մարմինս իր ժանտ հրանոթներով, ես մինչև արյանս վերջին կաթիլը կպայքարեմ քեզ համար»: Հա, գրելը մի գործ ա, որ անընդհատ վարժանք ա պահանջում: Վարժություններ գտեք-արեք: Օրինակ՝ փորձեք գրել մի երկխոսություն, որտեղ բացի «սա ասաց, նա ասաց» բառերից ուրիշ ոչինչ չեք կիրառի: Ոչ մի «պատասխանեց, ավելացրեց, հառաչեց, գոռաց, տնքաց, շշնջաց» և այլն: Միայն «ասաց»: Ու էնպես գրեք, որ ընթերցողին պարզ լինի, թե ով երբ ինչ գոռաց, տնքաց կամ ծիծաղեց: Դժվար ա, բայց գրելը երբեք էլ հեշտ գործ չի եղել:

Ու էլի շնորհակալ եմ, որ կաք ու գրում եք, էդ էսօր դժվար բան ա: Շարունակեք գրել: Բայց (ու սա հիմա դեռ ավելի կարևոր ա) կարդացեք հազարապատիկ ավելի շատ, առանց չափազանցնելու: Ձեր գրած ամեն էջի տակ պիտի կարդացած հազար էջ լինի, ոչ պակաս: Դժվա՞ր ա: Գուցե: Կարդալ երկու-երեք վեպ՝ մի էջ գրել կարողանալու համա՞ր: Անկասկած: Դուք գրող եք. ձեզ համար «քանի՞ գիրք ես կարդացել» հարցը պիտի վիրավորական լինի: «Քանի՞ գրադարակ ես կարդացել» հարցը մի քիչ ավելի ընդունելի ա: Կարդացեք գրադարակներով, ու ինքներդ էլ չեք նկատի, թե ոնց կսկսեք թացը չորից տարբերել:

Chuk
18.10.2015, 02:36
12. Ինքնասպանը

Սկիզբը կարդալուց նենց լավ բան էի սպասում: Հույսերս չարդարացան: Հավես նկարագրություններ կային, խոսքը հղկված էր, բայց ընդհանուր անհամոզիչ էր: Էն դեպքերից ա, որ ուզում ես նստես ու հեղինակին սիրո մասին լիքը ուրախ պատմություններ պատմես, որ ասես, չէ, միշտ չի որ սիրտը կոտրվում ա, որ մարդիկ երջանիկ էլ են լինում, ու երջանիկ լինելով արկածներ էլ ունենում, սիրում են, խաղում են, ապրում են: Շարունակիր գրել, հեղինակ ջան, դա քո մոտ լավ ա ստացվում, բայց ավելի ուրախ բաներ, խնդրում եմ:

Տրիբուն
18.10.2015, 03:37
Էս թեմայում ամենալավ պատմվածքը դոկտոր Մարկիզինն էր։ Ափսոս անչափահաս չի, քվերակեին, հաղթեր։

Ուլուանա
18.10.2015, 04:25
7. Ճերմակ վարդեր
Մեղմ ասած՝ չհավանեցի։ Պաթոսն էնպես է խեղդում, որ դրանից դուրս համարյա բան չի երևում։ Չգիտեմ էլ՝ որն ասեմ, որը թողնեմ։ Էնքան ակնհայտ է երևում դպրոցում սերմանված, բայց չապրված հայրենասիրության ազդեցությունը, էն որ միայն գրքերի ու հանձնարարված շարադրությունների, կոնկրետ սերտել հանձնարարված բառապաշարի միջոցով է հասնում մարդուն։ Բայց դե համարյա բոլորն էլ անցնում են սրա միջով, ու շատ հուսով եմ, որ հեղինակն էլ շուտով կձերբազատվի էդ դպրոցական պարտադրված կաղապարներից, սիրո ու հայրենասիրության մասին անիրական պատկերացումներից, ու ավելի իրական, ապրված ու բնական թեմաներով ու ոճով կգրի։


Գարուն… 20-րդ դար…
Քսաներորդ դարն էնքան երկար ժամանակահատված է, որ եթե կոնկրետ տարեթիվ չէիր նշելու, քսաներորդ դարն էլ հանգիստ կարելի էր չնշել։


Եվ իհարկե նա հայ էր… Մեծատառով հայ…
Որ հայ էր, անունից արդեն իմացել էինք, իսկ թե ինչով էր էդքան կարևոր նրա հայ լինելը՝ էդպես էլ չիմացանք։ Հատկապես «իհարկե»–ի իմաստը չհասկացա. Իսկ ինչու՞ չէր կարող այլ ազգի ներկայացուցիչ լինել։ Հայրենասեր, ընտանիքին ու սիրելիին սիրող մարդիկ միայն հա՞յ կարող են լինել։


Հունանը կիրթ և հայրենասեր օջախի ժարանգ էր: Ի ծնե իր մեջ սերմանված էր սիրել հայրենիքը, ինչպիսին էլ, որ նա լինի… Նրա մայրը սովորեցրել էր սիրել ընտանիքը, ընկերներին, սիրելիին և հայրենիքը: Կապուտաչյա և բարձրահասակ երիտասարդ էր, ով սիրում էր մարդկանց ժպիտները և ականատես լինել երջանկությանը: Եվ իհարկե նա հայ էր… Մեծատառով հայ…

Մեծացել է`հասկանալով կյանքի բոլոր խրատները, հաղթահարել բոլոր դժվարությունները:
Ամեն ինչ էնքան չափազանցված ու իդեալականացված է, որ իրականության հոտ չի գալիս ընդհանրապես։


Նրանք զբոսնում էին այգում, հիանում գարնանաբեր թռչուններով, իրար սեր խոստովանում և խոստանում, որ հավետ վայելելու են միմյանց ներկայությունը:

Տղան զորակոչվում է ռազմի դաշտ, իսկ աղջիկն ամեն առավոտ զմայլվում էր վարդերի բույրով, հիշում տղային, կարոտում, հուզիչ և ռոմանտիկ նամակներ ուղարկում, թաց աչքերով և կարոտագին սրտով ընթերցում սիրելիից ստացված նամակները` ապրելով այն հույսով, որ տղան վաղ թե ուշ ողջ և առողջ վերադառնալու է ռազմաճակատից:
Էս հատվածները ոչ ավել, ոչ պակաս՝ դպրոցական շարադրություն են հիշեցնում։ Հեղինակ ջան, աշխատիր ծեծված բառեր ու արտահայտություններ հնարավորինս քիչ օգտագործել։ Հետագայում եթե էլի ստեղծագործես, որևէ միտք ձևակերպելիս, ինչ–որ բան նկարագրելիս միշտ փորձիր դպրոցում հանձնարարված էն ստանդարտ բառերից դուրս բառեր գտնել, էնպիսի բառեր, որոնք մոտ են քո իրականությանը, քո ընկալումներին, զգացածին, մտածածին։ Շատերին թվում է, թե գրական լեզվի բառապաշարը պիտի լրիվ տարբեր լինի խոսակցականից։ Հա, պարզ է, որ տարբերվում է, բայց եթե վերցնենք, օրինակ, քիչ թե շատ կիրթ մարդու խոսակցականը, որտեղ ժարգոնային բառեր չկան կամ շատ քիչ են, հանգիստ կարելի է էդ լեզվին մոտ լեզվով ստեղծագործել։


Նրանք սիրում էին ծաղիկների թերթեր հաշվել, ամեն հանդիպմանը Հունանն Աննային սպիտակ վարդ էր նվիրում, քանզի Աննան խենթանում էր սպիտակ վարդերի համար…
Ես նույնիսկ դժվար եմ պատկերացնում ամենառոմանտիկ երիտասարդ աղջկան վարդի թերթիկներ հաշվելիս, էլ ուր մնաց՝ տղային։ Ախր ո՞վ է ասել, թե ռոմանտիկան ու խոր զգացմունքները վարդի թերթիկներ հաշվելով ու նման բաներով են արտահայտվում։ Դու երբևէ տեսել կամ լսե՞լ ես իրականում, որ որևէ սիրող զույգ նստած վարդի թերթիկներ հաշվի։


Տղան գնաց` աղջկան թողնելով այն հույս ու հավատով, որ վերադառնալու է… Տղան գնաց` ինքն էլ վստահ լինելով, որ կվերադառնա… Տղայի ընտանիքը լացով, սակայն մեծ հպարտությամբ էր ճանապարհում որդուն, քանի որ քաջ գիտակցում էին, որ իրենց որդին ազգին արժանի զավակ է մեծացել և անգամ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, քանզի կարևոր է, երբ մարդ պատրաստ է լինում ապրել հայրենիքի համար, սակայն էլ ավելի կարևոր է և գովասանքի արժանի, երբ մարդ պատրաստ է զոհ գնալ հայրենիքի համար…
Ընդհանրապես ստեղծագործելիս աշխատիր խուսափել երկար–բարակ խրատադաստիարակչական բացատրություններից։ Հատկապես որ իրականում ոչ ոք էլ նկարագրածդ ձևով խանդավառված չի գնում զոհվելու։


...և նա ընկավ` ծոցում մի լուռ լուսանկար…
Պաթոսը դեռ մի կողմ. լուռ լուսանկարը ո՞րն է։ Ի՞նչ է, խոսող լուսանկարներ է՞լ են լինում։ Նման ձևակերպումներ անելիս անպայման համոզվիր, որ գրածդ իմաստ է արտահայտում։

Ուլուանա
18.10.2015, 05:48
8. Վերջին նամակը
Բառերը շատ էին, ասելիքը՝ քիչ։ Շատ էր փիլիսոփայած։ Նախադասություններն էլ սարսափելի երկար էին, էն որ մինչև հասնում ես վերջին, արդեն մոռանում ես, թե սկզբում ինչ էր։ Ընդհանուր տեքստը չափից դուրս շատ էր ծանրաբեռնված պատճառահետևանքային կառույցներով։ Կարդալու ամբողջ ընթացքում տպավորություն էր, որ անընդհատ նույն բանի մասին եմ կարդում։ Բովանդակային առումով ջրիկ էր, եղած բովանդակությունն էլ կորչում էր անտեղի փիլիսոփայության մեջ։ Շարադրանքի առումով դրականն էն էր, որ պարզունակ չէր, ի տարբերություն էս մրցույթի շատ այլ գործերի։ Կարծում եմ՝ իր վրա աշխատելու դեպքում հեղինակը կարող է բավական լավ գրել։


Ամեն բան ավարտվում է տրամաբանական ավարտով ու սկսվում ոչ այնքան տրամաբանական սկզբով
«Ավարտվել ավարտով» և «սկսվել սկզբով» արտահայտությունները տավտոլոգիա են (կրկնաբանություն կամ նույնաբանություն), ու դրանց միջև եղած ուրիշ բառերի առկայությունից տավտոլոգիան չի վերանում։ Կրկնվող արմատներից որևէ մեկը պետք է փոխարինել այլ արմատ ունեցող բառով։

Ուլուանա
18.10.2015, 06:09
9. Թունել
Երևում է, որ հեղինակը գրելուց հեռու չի։ Շարադրանքն ընդհանուր վատ չի, բայց խոսակցությունները շատ արհեստական ու վերամբարձ են, բարոյախրատական զեղումները շատ են խանգարում։

Մի քանի անգամ աչքս ծակեց նախադասությունից առաջ դրված բազմակետը։ Ավելին՝ ստեղծագործությունը նույնիսկ սկսվում է բազմակետով։ Նման բան չէի տեսել։ Եվ ի՞նչ էր նշանակում էդ բազմակետը, շատ հետաքրքիր է, էն էլ հենց էն գլխից դեմ տված։ Ընդհանրապես բազմակետերից ինչքան հնարավոր է, խուսափեք։ Դրանք շատ քիչ դեպքերում են տեղին։ Բազմակետին խորիմաստություն կամ ռոմանտիկություն վերագրել պետք չի. այն ընդամենը մտքի անավարտությունը, կիսատությունը ցույց տվող կետադրական նշան է, որը դրվում է նախադասության վերջում, բացառությամբ ուղղակի խոսքի, երբ խոսողի մտքերն ինչ–ինչ պատճառներով կցկտուր, չկապակցված կամ կիսատ–պռատ են (էդ դեպքում կարող է նախադասության մեջտեղներում էլ դրվել, բայց ոչ սկզբում)։

Նարեի մենակ ապրելու փաստը նշելը սկզբում լրիվ այլ ակնկալիքներ է տալիս ընթերցողին։ Իսկ հետո բախվում ենք ստանդարտ լքվածության ու միայնակության մասին ծեծված սիրավեպի։ Ճիշտն ասած՝ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ Նարեի ու իր սիրեցյալի միջև, ինչու բաժանվեցին։ Նարեի մտորումներն ու տառապանքներն էլ մի տեսակ չկպան սրտիս, չգիտեմ։

Ուլուանա
18.10.2015, 06:35
10. Դարչնագույն
Շարադրանքը բավական լավն էր, նույնիսկ երևի եղածներից ամենալավը։ Պաթոս ու կլիշեներ չկային։ Սիրուն ու կենդանի պատկերներ կային։ Բայց բովանդակության առումով՝ չէի ասի, թե լավն էր։ Որպես օրագրային գրառում՝ վատ չէր, բայց որպես ստեղծագործություն՝ բավականաչափ իմաստալից չէր։ Ընդհանրապես ինձ դուր չեն գալիս սեփական անձի վրա կենտրոնացած ստեղծագործությունները, հատկապես եթե միայնակության ու կյանքի անարդարության մասին դեպրեսիվ ու հոռետեսական տվայտանքներ են, էդ էլ հերիք չի՝ վերջում ինքնասպանություն։

Հ.Գ. Ասում էիք՝ «Դարչնագույնը» Ռուբի՞ն ա գրել :о։ Չեմ հավատում։ Անհնար ա։

Ուլուանա
18.10.2015, 07:04
11. Ամենալավ պատմվածքը
Շարադրանքը լավն էր, սահուն, էլի կլիշեներից ու պաթոսից զուրկ։ Ինքնուրույն մտածողություն կար։ Բայց դե ստեղծագործության չէր ձգում։ Տպավորություն էր, որ հեղինակն ուղղակի շատ է ուզեցել մասնակցել մրցույթին, բայց չի իմացել՝ ինչի մասին գրի, որոշել է էսպես տակից դուրս գալ։ Վատ չի ստացվել, իհարկե, բայց, մեկ է, ես սա որպես ստեղծագործություն չեմ ընկալում։


Ինչի՞ մասին գրեմ, իրոք
Իրոք կարծում ես, որ չկա՞ գրվելու արժանի որևէ թեմա։

Վերջը լավն էր, ինձ դուր եկավ։

Ուլուանա
18.10.2015, 07:33
12. Ինքնասպանը
Գրելաոճը վատը չէր, երևում է, որ հեղինակը գրել գիտի, թեև տեղ–տեղ անհաջող ձևակերպումներ էլ կային, օրինակ.

Այդ օրը հիշում եմ. հագել էիր բաց կապույտ (աչքերիս գույնի) վերնաշապիկ, իսկ ես, ինչպես միշտ թռվռուն կիսարջազգեստով էի ու դեմքս չլքով ծիծաղով:


«ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՆՑՅԱԼԻՍ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԻՆ: ՄԱՐԴՈՒՆ, ՈՒՄ ՇՆՈՐՀԻՎ ԱՅՆ ԵՄ ԻՆՉ ԿԱՄ»:
Պաթետիկ էր։ Նույնը վերաբերում է նաև պատմվածքի վերջին նախադասությանը։

Հաջողված էր նշանդրեքի լուրը լսելուց հետո հերոսուհու հոգեվիճակի նկարագրությունը։ Կարդալիս էդ «մահանալու» զգացողությունն ապրեցի։

Սյուժեն ծեծված էր. ոչ մի նոր կամ հետաքրքիր բան։ Ի դեպ, չհասկացա, թե Էյնշտեյնն իր հարաբերականության տեսությամբ ինչ կապ ուներ իրավիճակի հետ, էդ ինչու՞մ էդպես էլ չհասկացան Էյնշտեյնին։

Չհավատացի էդ իրավիճակին։ Նշանվելու մասին լուրից առաջ պատմածից երևում է, որ մարդիկ հանդիպում էին, սիրում էին իրար, ամեն ինչ հիանալի էր, մեկ էլ հոպ՝ տղան նշանվեց ուրիշի հետ։ Ես չգիտեմ՝ նման բան ոնց կարող է լինել իրականում. չեմ պատկերացնում, չեմ հավատում։ Երբ ստեղծագործության մեջ էս աստիճանի անսպասելի, ներկայացված իրավիճակին հակասող բան է տեղի ունենում, ակնկալում ես, որ ի վերջո կպարզվեն դրա պատճառները, հանգամանքները, հակառակ դեպքում ուղղակի թերահավատությամբ ես լցվում պատմության նկատմամբ, մտածում ես, որ հեղինակն ուղղակի արհեստականորեն փորձել է ողբերգական իրավիճակ ստեղծել։


«ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՆՑՅԱԼԻՍ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԻՆ: ՄԱՐԴՈՒՆ, ՈՒՄ ՇՆՈՐՀԻՎ ԱՅՆ ԵՄ ԻՆՉ ԿԱՄ»:
Պաթետիկ էր։ Նույնը վերաբերում է նաև պատմվածքի վերջին նախադասությանը։

Ուլուանա
18.10.2015, 08:01
Նախատեսել էի կարծիքներն ավարտելուց հետո բոլոր մասնակիցներին ուղղված ամփոփիչ խոսք գրել, բայց Հայկօն հիմնականում գրեց էն ամենը, ինչ ուզում էի ասել :)։ Ինձ մնում է միանալ իր ասածներին։

Միայն մի բան ավելացնեմ։ Էս թեմաները կարդացեք, կարծում եմ՝ ահագին օգտակար կլինի.
Գրողի իմաստության գիրք. գրելու արհեստին տիրապետելու 101 կանոն (http://www.akumb.am/showthread.php/53761-%D4%B3%D6%80%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%AB%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%AB%D6%80%D6%84-%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A1%D6%80%D5%B0%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-101-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6)
Հրեշագործի արհեստանոց. խորհուրդներ, թարգմանություններ, հոդվածներ գրողների համար (http://www.akumb.am/showthread.php/57251-%D5%80%D6%80%D5%A5%D5%B7%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%AB-%D5%A1%D6%80%D5%B0%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A3%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)։

Առաջին թեմայում ներկայացված են գրելու արհեստին նվիրված գիրք–ուղեցույցից հատվածներ։ Գիրքն սկսվում է գրելուն տրամադրվելու վերաբերյալ խորհուրդներով, այնուհետև շոշափվում են գրելիս լեզվին, բառապաշարի ընտրությանը, նախադասությունների կառուցվածքին և այլ նրբություններին վերաբերող հարցեր։ Եվ այս ամենը կապ չունի գրողի անհատական ոճի հետ. ցուցումներն ընդհանուր են, և հեղինակը դրանցով ոճային սահմանափակումներ կամ կողմնորոշումներ չի առաջարկում կամ պարտադրում։ Սկիզբն ընդհանուր առմամբ տեսական է, բայց աստիճանաբար գործնական է դառնում։ Առաջարկվում են նաև լավ գրելուն նպաստող որոշ վարժություններ։

Երկրորդ թեմայում հիմնականում տարբեր հայտնի գրողների կանոններ են ներկայացված գրելու մասին։ Բայց էս երկրորդ թեման սկսնակների համար էնքան էլ հարմար չի, իմ կարծիքով։ Խորհուրդներում էլ սուբյեկտիվությունը քիչ չի։ Ամեն դեպքում կարդալն ինչ–որ օգուտ հաստատ կտա։ Եթե որոշեք կարդալ, չխճճվելու համար խորհուրդ կտայի կարդալ #5 գրառումից սկսած։

Եթե իսկապես ուզում եք շարունակել ստեղծագործելը, արժե գրելու արվեստը կամ արհեստը (անվանեք ինչպես կուզեք) հնարավորինս խորությամբ ուսումնասիրել ու փորձել բոլոր հնարավոր միջոցներով կատարելագործել։ Շատ կարդացեք, ամենայն հավանականությամբ ահագին հակասական բաների էլ կհանդիպեք, բայց ինչքան շատ կարդաք, էնքան ավելի լավ կկողմնորոշվեք ձեզ համար պիտանին ոչ պիտանիից զատելու հարցում։

ivy
18.10.2015, 12:13
Հիմա դեռ սպասում եմ վերջին գնահատականներին. միայն մի հոգի է մնացել, ու ինքը դեռ կարող է որոշիչ քայլեր անել ;)

Էս պահին առաջին երեք տեղերն էսպիսի դիրքերում են.

1-ին տեղ 94 միավոր
2-րդ տեղ 85 միավոր
3-րդ տեղ 84 միավոր

4-րդ ու 5-րդ տեղերում գտնվողները մինչ այժմ հավաքել են 69 միավոր, էնպես որ այլևս չեն կարող հավակնել «մեդալի»:

Ժյուրին ահագին տարբեր է գնահատել:
Նույնիսկ մի աշխատանք կա, որ ժյուրիի մի անդամից 12 միավոր է ստացել, իսկ մյուսից՝ 1: Կարո՞ղ եք գուշակել, թե որն է :)

Վերջնական արդյունքները հավանաբար գիշերը կլինեն:

StrangeLittleGirl
18.10.2015, 12:57
Հիմա դեռ սպասում եմ վերջին գնահատականներին. միայն մի հոգի է մնացել, ու ինքը դեռ կարող է որոշիչ քայլեր անել ;)

Էս պահին առաջին երեք տեղերն էսպիսի դիրքերում են.

1-ին տեղ 94 միավոր
2-րդ տեղ 85 միավոր
3-րդ տեղ 84 միավոր

4-րդ ու 5-րդ տեղերում գտնվողները մինչ այժմ հավաքել են 69 միավոր, էնպես որ այլևս չեն կարող հավակնել «մեդալի»:

Ժյուրին ահագին տարբեր է գնահատել:
Նույնիսկ մի աշխատանք կա, որ ժյուրիի մի անդամից 12 միավոր է ստացել, իսկ մյուսից՝ 1: Կարո՞ղ եք գուշակել, թե որն է :)

Վերջնական արդյունքները հավանաբար գիշերը կլինեն:
Աման, մինչև գիշեր պիտի սպասենք: Հետաքրքիր ա` որ գործն ա տենց տարբեր գնահատվել

ivy
18.10.2015, 14:01
Քանի դեռ ժամանակ կա, մի քիչ էլ ես կիսվեմ իմ մտքերով ու տպավորություններով:

Գիտեմ, որ ես էս մրցույթի «վայրահաչն» եմ. էս բառը մամայիցս եմ սովորել, ինքն էն մեր սիրած «հայոցի դասատուներից» է :))
Ասում եմ՝ շան հաչոցը կտրում եմ, մինչև նախագիծը սկսվում ու վերջանում է. հլը բախտներդ բերել է, որ ժյուրիի անկյունը չեք տեսնում:
Էնքան եմ նստում խեղճ ժյուրիի շնչին, մինչև փոշմանում է, որ ոտքն էստեղ է դրել :)
Բայց դե արդյունքում (իհարկե նաև շատ ուրիշ թիմային գործոնների շնորհիվ) ամեն ինչ տեղը տեղին ու ժամանակին ստացվում է, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է ցանկացած գործ նախաձեռնելիս:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ժյուրիի 9 անդամներին ու մնացած ակտիվ մասնակիցներին, որ անկախ աշխատանքային ու անձնական ծանրաբեռնվածությունից, ժամանակ են գտնում նման նախագծեր կյանքի կոչելու համար:
Գիտեմ, որ բոլորս միասին ինչ-որ լավ գործ ենք ուզում անել, բայց դեռ լիքը բաներ ունենք մտածելու, թե ինչ է իրականում էդ «լավ գործը», ինչ ենք ուզում դրանով ստանալ, որ ճանապարհներով արժի գնալ, ու ինչ անել, որ էդ ամենը լինի հետաքրքիր և հետաքրքրող:

Ինչ վերաբերում է գրելուն, ապա շատերս ենք սովորելու ճանապարհին:
Կարող եմ մի քանի բաներ ասել, որոնք ինձ են օգնել և օգնում. գուցե պատանիների համար էլ օգտակար լինեն:

Աշխատեք ընդլայնել «ընդհանուր գիտելիքների» պաշարը:
Ես հատուկ չէի առանձնացնի՝ հեռուստացույց, ընթերցանություն, թե այլ միջոց: Կապ չունի. ընտրեք ինֆորմացիայի բոլոր հնարավոր աղբյուրները՝ գիտելիքներ զարգացնելու համար: Երբեմն հեռուսատացույցն էլ կարող է դրան ծառայել. էնքան ընտիր դոկումենտալ հաղորդումներ կան (իհարկե ոչ հայկական), որ դրանք նայելը հաստատ չի վնասի, այլ ճիշտ հակառակը: Լեզուներ սովորեք, լավ գիտական ամսագրեր կարդացեք, հոդվածներ: Ճանաչեք աշխարհը, անցյալը, ներկան:
Ընդհանուր գիտելիքների հարուստ պաշարը շատ-շատ կարևոր է:

Ինչի մասին գրել:
Գրելու նյութը վերցրեք ձեր շուրջ կատարվող ամեն ինչից: Դիտարկեք, նկատեք, նայեք, լսեք: Տրանսպորտում պատահաբար ականջին հասած խոսակցությունը կարող է շատ ավելի հետաքրքիր նյութ լինի գրելու, քան թե ձեր ներքին, դեպրեսիվ խմորումները:
Ինչ որ գրում եք, անպայման չի լինի «իրական», բայց այն պիտի լինի «հավատ ներշնչող». դրա համար, ինչքան շատ դետալներ վերցնեք իրականությունից, էնքան կենդանի է լինելու գրածը:

Հիմա գրելու տեխնիկայի մասին: Էստեղ շատ կօգնի ժամանակակից գրականություն կարդալը: Ու ինչքան տարբեր ու բազմազան, էնքան լավ: Նայեք, թե ուրիշները ոնց են գրում: Կարդալիս խորացեք ոչ միայն պատմության մեջ, այլև շարադրանքի:
Բացի դրանից, շատ գրեք ու թաքուն մի գրեք. ցույց տվեք մարդկանց, տեսեք ով ինչ ունի ասելու՝ որպես հասարակ ընթերցող: Գրեք, հա գրեք, ինչքան գրեք, էնքան զգալու եք, թե ոնց անել, որ ավելի լավ ստացվի:
Հայերենը հեշտ լեզու չի. իր գրականն ու խոսակցականը իրարից ահագին տարբերվում են: Պիտի կարողանալ գտնել էն լավ միջինը, որ գրածը կենդանի լինի ու չպլպլա ճոռոմ, արհեստական բառերով: Որ համուհոտ ունենա, կոլորիտ, լավ կարդացվի, «էլի եմ ուզում» էֆեկտ առաջացնի: Էդ հեշտ չի մեր լեզվի պարագայում, բայց հավատում եմ, որ հնարավոր է: Պիտի շատ-շատ փորձել:

Ես իհարկե չգիտեմ, դուք ուզում եք շարունակել գրել, թե ոչ: Գուցե ուղղակի դպրոցական ծրագիր եք կատարում, ասել են՝ գրեք, գրել եք: Ու սա հեչ էլ ձեր սիրած զբաղմունքը չի:
Բայց հնարավոր է ձեր մեջ կան էնպիսի մարդիկ, ում դուր է գալիս գրելը, և ովքեր ուզում են շարունակել զբաղվել էդ գործով՝ թեկուզ որպես հաճելի զբաղմունք կամ ով գիտի՝ որպես մասնագիտական ճանապարհ:
Ցանկացած դեպքում, Ակումբը շատ լավ տեղ կարող է լինել առաջին քայլերի համար:
Լավ կլիներ, տեսնել ձեզ էստեղ՝ ստեղծագործական անկյունում :)
Մի կորեք:
Ու ապրեք, որ մասնակցեցիք:

Fidayi
18.10.2015, 14:29
Քանի դեռ ժամանակ կա, մի քիչ էլ ես կիսվեմ իմ մտքերով ու տպավորություններով:
...


ivy ջան` քեզ , ժյուրիին ու ընդհանրապես ողջ ակումբին էլ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ : Մեծ գործ եք անում օգնելով գրողներին` խորհուրդներով , փորձի փոխանակմամբ , թեկուզ և քնադատմամբ :
Ես էդ քննադատությունները համարում եմ , որ ավելի փորձառու գրողի և հասարակ ընթերցողի քննադատությունները նման են հայրական ապտակի : Իսկ ինչպես մեր աշուղներից մեկը կասեր. << ապտակով սնված տղեն , առանց աստիճան չի մնա >> :

:)

Շնորհակալություն ու անկախ ամեն ինչից շնորհավոր բոլոր մասնակիցներին : Ամեն մեկը յուրովի էր լավը : Կոնկրետ ինձ համար ավելի կարևոր է փորձի ձեռքբերումը , քան հաղթել կամ պարտվելը : ;)

Գիտեմ, որ ես էս մրցույթի «վայրահաչն» եմ.

ivy ջան էդ դեպքում ես էլ երևի մրցույթի չարաճճին եմ :D ;)

:drinks

Միլեն
18.10.2015, 20:20
Շնորհակալություն "Թունել"-ի կարծիքի համար, բայց ասեմ, որ Նարեն ինքնասպան չի եղել: Ջրավազանը նույն ակվարիումն է, որտեղ էլ սատկում է Լուին՝ շատ կեր ուտելու պատճառով: Դե ձկները չափի զգացողություն չունեն. ինչքան տաս, կուտեն: Դրա համար էլ առավոտյան ակվարիումը դատարկ էր:

StrangeLittleGirl
18.10.2015, 21:13
Շնորհակալություն "Թունել"-ի կարծիքի համար, բայց ասեմ, որ Նարեն ինքնասպան չի եղել: Ջրավազանը նույն ակվարիումն է, որտեղ էլ սատկում է Լուին՝ շատ կեր ուտելու պատճառով: Դե ձկները չափի զգացողություն չունեն. ինչքան տաս, կուտեն: Դրա համար էլ առավոտյան ակվարիումը դատարկ էր:

Ուրեմն էնպես արա, որ պատմվածքում դա երևա :)

ivy
18.10.2015, 21:20
Էն, որ Նարեն ինքնասպան չի եղել, էդ ոնց որ թե հասկանալի էր:
Ձուկն այլևս չկար ակվարիումի մեջ. ինձ թվում է, էսքանը արդեն հերիք է:
Որ շատակերությունից էր սատկել, էդ կարևոր ինֆորմացիա չի, այլ նույնիսկ փչացնում է իմաստը:
Չնայած, հա, պատմվածքում ակնարկ կար, որ Նարեն ամբողջ կերը լցնում է ջրի մեջ, որ ձուկն ուտի:

Ava Tom
18.10.2015, 21:24
Սիրելիներս ,էկզեմաս խորանում ա:)))Մեզ մի սպասացրեք :)