Դիտել ողջ տարբերակը : Պատանեկան գրական նախագիծ 2
Գիտեմ, որ խոստացել ենք կիրակի երեկոյան դնել արդյունքները, բայց ժյուրիից մեկը դեռ չի ուղարկել իր գնահատականները. մի քիչ էլ դիմացեք :)
Գիշերը, կարծում եմ, հաստատ կլինի. առավոտյան կզարթնեք, կտեսնեք ;)
Գիտեմ, որ խոստացել ենք կիրակի երեկոյան դնել արդյունքները, բայց ժյուրիից մեկը դեռ չի ուղարկել իր գնահատականները. մի քիչ էլ դիմացեք :)
Գիշերը, կարծում եմ, հաստատ կլինի. առավոտյան կզարթնեք, կտեսնեք ;)
:o օ՛ ոչ
:o օ՛ ոչ
Վաղը երկուշաբթի ա, էս գիշեր զարթուն մնալ չարժի, բայց դե էդ էլ ա տարբերակ :))
Վաղը երկուշաբթի ա, էս գիշեր զարթուն մնալ չարժի, բայց դե էդ էլ ա տարբերակ :))
:)) Ես աչկիս կոմպի դեմն եմ լուսացնելու , էս :think վիճակով :))
Ուլուանա
18.10.2015, 21:49
Շնորհակալություն "Թունել"-ի կարծիքի համար, բայց ասեմ, որ Նարեն ինքնասպան չի եղել: Ջրավազանը նույն ակվարիումն է, որտեղ էլ սատկում է Լուին՝ շատ կեր ուտելու պատճառով: Դե ձկները չափի զգացողություն չունեն. ինչքան տաս, կուտեն: Դրա համար էլ առավոտյան ակվարիումը դատարկ էր:
Ես ամեն ինչ հենց էդպես էլ հասկացել էի։ Չեմ հիշում, նման կարծիք եղե՞լ էր, թե Նարեն ինքնասպան է եղել։
Արդյունքները.
http://i57.tinypic.com/2yjvlhi.png
1-ին տեղ՝ «Հողի պահապան զինվորը» Մարատ Սիրունյան, 16 տարեկան
2-րդ տեղ՝ «Կուրսային աշխատանք Nօ 007» Վարդան Ավետիսյան, 20 տարեկան
3-րդ տեղ՝ «Ամենալավ պատմվածքը» Արև Թովմասյան, 20 տարեկան
«Ինքնասպանը» Անահիտ Ղազախեցյան, 15 տարեկան
«Թունել» Միլենա Խաչիկյան, 17 տարեկան
«Դարչնագույն» Մարիամ Սարիբեկյան, 21 տարեկան
«Կարոտ» Աննա Ղուկասյան, 14 տարեկան
«Ազատամարտը շարունակվում է» Բագրատ Մարտիրոսյան, 14 տարեկան
«Զսպված մոլեգնուհի» Արմինե Սարգսյան, 15 տարեկան
«Հանուն ինչի՞» Լիանա Հովհաննիսյան, 13 տարեկան
«Վերջին նամակը» Սյուզի Ղազարյան, 18 տարեկան
«Ճերմակ վարդեր» Սուսաննա Օսիպյան, 14 տարեկան
Մարատ, շնորհավո՜ր :clap
Էս 16 տարեկան տղերքի հաղթելն արդեն խասյաթ ա դառնում:
Վարդան ու Արև, ձեզ էլ շնորհավո՜ր :)
Ու ապրեն բոլոր մասնակիցները :kiss
Մրցանակաբաշխության մասին կտեղեկացնենք մոտ օրերին:
StrangeLittleGirl
18.10.2015, 22:15
Շնորհավո՜ր Մարատ, Վարդան ու Արև :)
Արև, դու ակումբցի չե՞ս: :think
Մարատն ակումբի Ֆիդայի՞ն ա:
Շնորհակալ ե՛մ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ :flower
Մարատն ակումբի Ֆիդայի՞ն ա:
Փաստորեն :)
Ուլուանա
18.10.2015, 22:21
Շնորհավորում եմ հաղթողներին ու նորանոր ստեղծագործական նվաճումներ եմ մաղթում :) (եթե, իհարկե, ցանկություն ունեն էդ ոլորտում նվաճումներ ունենալու)։ Ապրեն բոլոր մասնակիցները, հենց թեկուզ համարձակության համար։
Փաստորեն, ճիշտ էի ենթադրել, թե որ տարբերակն է հաղթելու։ Բայց երկրորդ ու երրորդ տեղերի հետ կապված նույնիսկ մոտավոր պատկերացում չունեի :))։ Հետաքրքիր էր :)։
Fidayi, դու ո՞ր մեկի հեղինակն ես։
Ուլուանա
18.10.2015, 22:21
Վայ, արդեն գրեցիք :)։
Շնորհավորում եմ ու շնորհակալ եմ :) ապրեն բոլորը: Ես Արևն եմ, ակումբցի չեմ, մնացած հարցերին,որոնք կարծիքներ հայտնելու ընթացքում են եղել, կպատասխանեմ մրցանակաբաշխության ժամանակ:Հավես կլինին բոլորիդ հետ հանդիպել :)
Ես` <<Հողի պահապան զինվորը>> պատմվածքի հեղինակն եմ : (Մարատ Սիրունյանը)
Շնորհակալ եմ բոլորիցտ : Շնորհավորում եմ մյուս մասնակիցներին : :drinks
Մի փոքր ներկայացնեմ իմ պատմվածքը:
Այս պատմվածքը նվիրված է հայրենիքի համար իրենց կյանքը տված 10 մարտիկների:
Նրանք են`
ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ (ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ)
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ
ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԲԵՐԴԱՁՈՐԻ ԱՆԴՈ)
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ՎԱՀԱՆԻ (ՔԵՌԻ)
ԳՈՒՐԳԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
ՅՈՒՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԼԲԵՐՏ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ (ԱԲՈ)
Այս քաջերից գրեթե բոլորը զոհվել են ` կամ պայթունից , կամ հանուն մյուսների , կամ թշնամու դիմաց դուրս են եկել շատ փոքրաթիվ ուժով: Եթե ուսումնասիրեք նրանցից յուրաքանչյուրի կյանքի պատմությունը , ամեն ինչ ավելի պարզ կլինի:
Ուզում եմ հատկապես առանձնացնել նրանցին երկուսին` Արշալույս Մխիթարյանին և Վոլոդյա Հովհաննիսյանին : Առաջինն իմ հարազատներից է , իսկ երկրորդը իմ համագյուղացին :
Երևի արդեն պարզ է, որ Ա. Մխիթարյանը պատմվածքում Արշոն էր ( բայց իրականում նրա որդու անունը Վարդան չէ ) :
Իսկ Վ. Հովհաննիսյանը` (ում ազատամարտի տարիներին կնքել էին ֆիդայական ՔԵՌԻ անվամբ) պատմվածքում քեռի Աշոտն էր : Բավականին երկար մարտական ուղի անցնելուց հետո նա ծանր վիրավորվել էր մարտի դաշտում և չէր կարողացել կրկին վերադառնալ ռազմաճակատ : Ինքս անձամբ ծանոթ եմ եղել նրա հետ , լավ եմ հիշում նրա թաղումը ` համազարկեր , զինվորական հագոստով մարդիկ… և այդ ամենի տպավորությունը ,ինչպես նկատեցիք , տեղ էր գտել իմ պատմվածքում :
Բայց շտապեմ ասել, որ պատմվածքում տեղի ունեցող իրադարձություններից ոչ մեկը իրական դեպք չէ : Ոչ զրույցները , ոչ էլ կատարվող գործողությունները :
Ցանկության դեպքում կարող եմ տեղադրել հասցեներ , որտեղից կարող եք կարդալ այս 10 քաջերի մասին :
Մի փոքր այն մասին, թե ինչու եմ գրել այս թեմայով պատմվածք:
Ինձ շրջապատում երբեմն մտերմաբար ՖԻԴԱՅԻ են անվանում … մեկնաբանությունները թողնում եմ ձեզ :
Եթե կարճ ասեմ ` իմ մուսան էրգիրն է , իմ բոլոր ստեղծագործություններն են հայրենասիրական թեմայով : Գուցե այս ամենի պատճառը արմատներով զտարյուն մշեցի լինելս է , ո՞վ գիտե :
Ինչ վերաբերվում է սկզբնական տարբերակի սխալներին , մի փոքրիկ գաղտնիք բացեմ , ես սիրում եմ ստեղծագործել , բայց իմ գրածները կարդալ ոչ այնքան ( մեղմ ասած ) : Երևի դա էլ իմ սխալն էր , ( դրա համար էլ ինչպես ասվեց << թափթփված >> են լինում ստեղծագործություններս ) բայց ընդունելով սխալս , որոշեցի ետ վերցնել` ուղղել և որոշ փոփոխություններ մտցնել , երևի ստացվեց…
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլոր կարծիքների համար , թե լավ և թե վատ : Կաշխատեմ բոլոր խորհուրդները հաշվի առնել հետագա ստեղծագործություններիս համար : ;)
Մարատ ջան, սրտանց շնորհավորում եմ: Այքան էլ բարձր գնահատական չեմ տվել քեզ, հավանաբար սխալվել եմ, ամեն դեպքում շատ ուրախ եմ:
Ի դեպ, գրված դիտողությունները մնում են ուժի մեջ: :);)
Մարատ ջան, սրտանց շնորհավորում եմ: Այքան էլ բարձր գնահատական չեմ տվել քեզ, հավանաբար սխալվել եմ, ամեն դեպքում շատ ուրախ եմ:
Ի դեպ, գրված դիտողությունները մնում են ուժի մեջ: :);)
:hands Շնորհակալ եմ .... նաև դրանց համար :)
Mr. Annoying
18.10.2015, 22:38
Շնորհավոր Մարատին և Արևին: Շնորհակալություն մրցույթի կազմակերպիչներին և ժյուրիին :D
Ինչպես կռահել էիք «Կուրսային աշխատանք Nօ 007»-ը իմ ձեռքի գործն էր: Իրականում այն օրագրային գրառումից (http://www.akumb.am/showthread.php/66496-%D5%81%D5%A1%D5%B6%D5%B1%D6%80%D5%A1%D5%AC%D5%AB-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80?p=2512785&viewfull=1#post2512785) էր սկսվել, ու ինչ-որ հավաքական պատմվածք էր, տարբեր ժամանակ անքնության պատճառով առաջացած «մղձավանջների»: Առաջին անգամ եմ պատմվածք գրում, Ռուբիից ծեծ ուտելուց հետո :D
Շնորհակալություն բոլորին դիտողությունների համար:
StrangeLittleGirl
18.10.2015, 22:54
Ի՜նչ լավն են էս էրեխեքը :) :love
Փաստորեն :)
Ուրեմն ինձնից նամակ սպասիր :)
Շնորհավորում եմ ու շնորհակալ եմ :) ապրեն բոլորը: Ես Արևն եմ, ակումբցի չեմ, մնացած հարցերին,որոնք կարծիքներ հայտնելու ընթացքում են եղել, կպատասխանեմ մրցանակաբաշխության ժամանակ:Հավես կլինին բոլորիդ հետ հանդիպել :)
Ինչ կլինի, էստեղ էլ գրի :) Ժյուրիի անդամներից ու քննարկմանը մասնակցած ակումբցիներից ոմանք Հայաստանում չեն ապրում:
StrangeLittleGirl
18.10.2015, 22:55
Շնորհավոր Մարատին և Արևին: Շնորհակալություն մրցույթի կազմակերպիչներին և ժյուրիին :D
Ինչպես կռահել էիք «Կուրսային աշխատանք Nօ 007»-ը իմ ձեռքի գործն էր: Իրականում այն օրագրային գրառումից (http://www.akumb.am/showthread.php/66496-%D5%81%D5%A1%D5%B6%D5%B1%D6%80%D5%A1%D5%AC%D5%AB-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80?p=2512785&viewfull=1#post2512785) էր սկսվել, ու ինչ-որ հավաքական պատմվածք էր, տարբեր ժամանակ անքնության պատճառով առաջացած «մղձավանջների»: Առաջին անգամ եմ պատմվածք գրում, Ռուբիից ծեծ ուտելուց հետո :D
Շնորհակալություն բոլորին դիտողությունների համար:
Ծեծի տեղ Ռուբին ունի :))
Ի՜նչ լավն են էս էրեխեքը :) :love
Ուրեմն ինձնից նամակ սպասիր :)
Ինչ կլինի, էստեղ էլ գրի :) Ժյուրիի անդամներից ու քննարկմանը մասնակցած ակումբցիներից ոմանք Հայաստանում չեն ապրում:
Մերսի՛ :) Եստեղով սպասեմ նամակին , թե՞
Ողջույններս))
Ես «Ինքնասպան» պատմվածքի հեղինակն եմ, վերջին օրով , մի ժամ էր մնացել ուղղարկեցի : Խզբզել եմ: Ու էնքան ուրախ եմ, որ քննադատություններ լսեցի լիքը, դրա հետ միասին էլ որոշ չափով դրական կարծիք: Անկեղծ ասած, պատմվածք չեմ գրում , ինձ մոտ հիմանականում ոչ մեծ ծավալի գործերն են (գլխավորապես մեկ գործով անձով): Ամեն դեպքում, հույս ունեմ սրանից վատ էլ չեմ գրի:
Ապրեք բոլորդ))
StrangeLittleGirl
18.10.2015, 22:58
Մերսի՛ :) Եստեղով սպասեմ նամակին , թե՞
Էստեղով :)
Չուկի մեկը, ինձ կներեք, բայց բացում ա, չգիտեմ՝ լացե՞մ, թե՞ ղժժամ, որ ըստ Չուկի էս համատարած պաթոսահայրենասիրական շարադրությունների հեղինակների մեջ ամենավատը ես եմ գրում: Ճիշտ ա, իմ գրածը գլուխգործոց չի, չեմ էլ ուզում մյուսներին անուններ դնեմ, բայց մե՞կ :think
Մնացած ժյուրիի անդամներին ու կարծիք հայտնողներին շատ շնորհակալ եմ, Հայկօի խորհրդին կհետևեմ այսուհետ: ;)
StrangeLittleGirl
18.10.2015, 23:14

Էլ մի, ես էլ քեզ 12 եմ տվել :P
Նայած ժյուրիի որ անդամը ոնց ա կողմնորոշվել: Մեկը ես հենց տեքստի վրա եմ ֆիքսվել, դրա համար քեզ 12 եմ տվել, չնայած հաստատ գիտեի, որ չես հաղթելու:
Էլ մի, ես էլ քեզ 12 եմ տվել :P
Նայած ժյուրիի որ անդամը ոնց ա կողմնորոշվել: Մեկը ես հենց տեքստի վրա եմ ֆիքսվել, դրա համար քեզ 12 եմ տվել, չնայած հաստատ գիտեի, որ չես հաղթելու:
Ես էլ գիտեի, որ չեմ հաղթելու Բյուր, զուտ կարծիքների համար էի գրել, նամանավանդ, որ ժյուրիում ինձ համար կարևոր մարդիկ կային ու կուզեի իրենցից կարծիք լսել, հարցը հաղթելը չի, հարցը էդ մեկն ա, որ ահավոր աբիդնի ա:
StrangeLittleGirl
18.10.2015, 23:20

Հասկանում եմ, բայց մի նեղվի: Ժյուրիի անդամներից ամեն մեկն իր ճաշակով, սպասելիքներով, նախընտրություններով ա:
Արդյունքները.
http://i57.tinypic.com/2yjvlhi.png
1-ին տեղ՝ «Հողի պահապան զինվորը» Մարատ Սիրունյան, 16 տարեկան
2-րդ տեղ՝ «Կուրսային աշխատանք Nօ 007» Վարդան Ավետիսյան, 20 տարեկան
3-րդ տեղ՝ «Ամենալավ պատմվածքը» Արև Թովմասյան, 20 տարեկան
«Ինքնասպանը» Անահիտ Ղազախեցյան, 15 տարեկան
«Թունել» Միլենա Խաչիկյան, 17 տարեկան
«Դարչնագույն» Մարիամ Սարիբեկյան, 21 տարեկան
«Կարոտ» Աննա Ղուկասյան, 14 տարեկան
«Ազատամարտը շարունակվում է» Բագրատ Մարտիրոսյան, 14 տարեկան
«Զսպված մոլեգնուհի» Արմինե Սարգսյան, 15 տարեկան
«Հանուն ինչի՞» Լիանա Հովհաննիսյան, 13 տարեկան
«Վերջին նամակը» Սյուզի Ղազարյան, 18 տարեկան
«Ճերմակ վարդեր» Սուսաննա Օսիպյան, 14 տարեկան
Մարատ, շնորհավո՜ր :clap
Էս 16 տարեկան տղերքի հաղթելն արդեն խասյաթ ա դառնում:
Վարդան ու Արև, ձեզ էլ շնորհավո՜ր :)
Ու ապրեն բոլոր մասնակիցները :kiss
Մրցանակաբաշխության մասին կտեղեկացնենք մոտ օրերին:
Էս անգամ առաջին տեղի հետ համամիտ եմ: Ավելի ճիշտ բոլոր տեղերի հետ եմ համամիտ: Մրցույթը շատ որակով էր: ivy, ապրես շատ քո քայքայած նյարդերի, ընտիր կազմակերպած մրցույթի համար:
Հողի պահապան զինվորը ես գիտեի, որ էս գործն ա հաղթելու, շատ լավն էր: Բայց անկեղծ ասեմ, որ մինչև հեղինակի գրելը ավելի էի հավանում: Հիմա իրանից ստացած լավ տպավորությունները թուլացան: Էդ չի նշանակում, որ ինքը սխալ բաներ ա գրել, բայց ըստ իս պետք չէր:
«Կուրսային աշխատանք Nօ 007», «Ամենալավ պատմվածքը», «Դարչնագույն» էս գործերը շատ-շատ լավն են: Անչափ: Մեծ հաճույք էր իրանց կարդալը: Ամենահավես բանը, որ կարդալուց քո համար ոչ միայն ստեղծագործությունն ա թվում/դառնում հարազատ, այլ նաև հեղինակը:
Mari Sari քեզ որ ընթերցասրահում տենամ՝ կգրկեմ: Ընտիրն էր:
Ես մտածում էի, որ գործերից մեկը Վոլտերայինը կլինի, բայց փաստորեն չէ: Ափսոս, որ չի մասնակցել: Իրա գրածները շատ եմ սիրում:
Մել էլ հատուկ կուզենայի շեշտել Այվիի:love գերազանց աշխատանքը: Համոզելով, սիրաշահելով, ամեն մեկի խաթրը շահելով, բավական լավ աշխուժություն ապահովեց մրցույթի շուրջը, այնպես որ, եթե զուտ մրցույթը մի կողմ դնենք, իրար հետ շփումն էլ էր շատ հաճելի: :love
Նորից շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար :
:)
Մի քանի հարց ունեմ հանդիպման օրվա հետ կապված , էդ հարցերով ու՞մ կարող եմ դիմել :
Ժողովուրդ ջան, բոլոր մասնակիցներին սրտանց շնորհակալ եմ մասնակցության համար, անկախ նրանից, թե ում գործն ինչքան եմ հավանել: Իրականում նույնիսկ չհավանելու դեպքում հավեսով կարդացել եմ, ու էդ արդեն լավ ա: Մեր որևէ քննադատություն ու որևէ գնահատական հանկարծ ու չդարձնեք պատճառ էլ չգրելու համար: Բոլորդ էլ պոտենցիալ ունեք ու կարող եք ավելի ու ավելի լավ գրել:
Հաղթողներ ջան, Մարատ, Վարդան ու Արև, ձեզ սրտանց շնորհավորում եմ: Կեցցե՛ք:
Բոլոր մասնակիցների հետ կուզեի հնարավորություն ունենալ շփվելու ու ավելի լավ ճանաչելու, ու իրանց մյուս գործերը կարդալու: Հույս ունեմ ակումբում ով գրանցվել է, կմնա ու կմասնակցի քննարկումներին, ով դեռ չի գրանցվել, դեռ կգա: Կհանդիպենք մրցանակաշխության ժամանակ:
Չուկի մեկը, ինձ կներեք, բայց բացում ա, չգիտեմ՝ լացե՞մ, թե՞ ղժժամ, որ ըստ Չուկի էս համատարած պաթոսահայրենասիրական շարադրությունների հեղինակների մեջ ամենավատը ես եմ գրում: Ճիշտ ա, իմ գրածը գլուխգործոց չի, չեմ էլ ուզում մյուսներին անուններ դնեմ, բայց մե՞կ :think
Մնացած ժյուրիի անդամներին ու կարծիք հայտնողներին շատ շնորհակալ եմ, Հայկօի խորհրդին կհետևեմ այսուհետ: ;)
Մարիամ ջան, անկեղծ ասած երբ տեսա, որ իմ գնահատականը տենց կտրուկ տարբերվում ա մյուսների գնահատականներից, ինձ վատ զգացի ու ամաչեցի: Էդ ավելի շուտ խոսում ա կոնկրետ էդ ստեղծագործության նկատմամբ իմ գնահատականի շատ սուբյեկտիվության, քան քո ստեղծագործության որակի մասին:
Բայց դե, հիմա, պատահում է: Պարտադիր չի, որ բոլորիս կարծիքները նույնը լինեին: Տես, ուրիշները շատ ավելի բարձր են գնահատել: Թող ես էլ էդպես վերաբերվեմ, աշխարհը փուլ չի գա: Շարունակիր գրել, ես քեզ հաճույքով կկարդամ՝ անկախ իմ գնահատականից:
Բայց փոքր ինչ բացատրեմ գնահատականս: Ես երկար տատանվել եմ կոնկրետ էդ գործի գնահատականի մեջ: 1-ից մինչև 8 միավոր: Չէ, անկեղծ 9-12 չէի տա, բայց 8 պատրաստ էի տալ: Ի վերջո որոշիչ դեր ունեցավ էս աղյուսակը.
Իմ գնահատականը
Ստեղծագործողի տարիքը
1
21
2
15
3
14
4
18
5
14
5
14
7
15
8
13
Էնպես է, որ իմ համար էս ստեղծագործությունները իրար շատ մոտ էին: Ու ես որոշեցի, որ ավելի կրտսերներին ավելի պետք է խրախուսել: Գուցե և մոտեցումս սխալ է, բայց ամեն մեկը գնահատում է ըստ իր մոտեցումների: Նորից կրկնեմ, որ հաճույքով կկարդամ քո մյուս ստեղծագործությունները:
Եթե կարճ ասեմ ` իմ մուսան էրգիրն է , իմ բոլոր ստեղծագործություններն են հայրենասիրական թեմայով : Գուցե այս ամենի պատճառը արմատներով զտարյուն մշեցի լինելս է , ո՞վ գիտե :
Մարատ ջան, մի հատ էլ առանձին գրառմամբ շնորհավոր ու շնորհակալություն մասնակցելու համար:
Փաստորեն ճիշտ էի կռահել, թե որ Քեռու մասին է խոսքը: Իր մասին ես լսել եմ, «Արաբո» ջոկատի հետ կապված ահագին բան գիտեի ժամանակին, ասենք՝ հիմա էլ գիտեմ: Հիմա արդեն չեմ հիշում կոնկրետ ինչը, բայց քո պատմվածքի մեջ բաներ կային, որ չէր բռնում իր հետ, դրա համար էի հարցնում: Բայց դե ինքդ ասեցիր, որ պատմություններն ավելի շուտ հնարովի են:
Մի խորհուրդ, որը կուզես ընդունիր, կուզես՝ ոչ:
Նախ ասեմ, որ ես էլ եմ արմատներով մշեցի: Քո ֆիդայական հետաքրքրությունները ու էդպես հայրենասիրությունն արտահայտելը կարող է տարիքի հետ կապված ժամանակավոր բան լինեն (ինչպես հաճախ է լինում), իսկ կարող է միշտ մնաս էդպիսին, բայց երկու դեպքում էլ ոչ մի դեպքում մի մնա մենակ էդ դաշտում:
Գրի՛ր ուրիշ բաների մասին, գրիր քո շուրջը կատարվողի մասին, գրիր ամենատարբեր պատմություններ, գրիչդ փորձիր տարբեր ուղղություններում, սկսած ասենք հեքիաթից մինչև դետեկտիվ ու ֆանտաստիկա: Գրելու շնորհք, էլի եմ ասել, ակնհայտ ունես: Բայց եթե շարունակես միայն սրանով, կմնաս սակավաթիվ ընթերցողների համար ու ինքդ քեզ արագ կսպառես: Ձգտումներդ շատացրու: Հայրենասիրությունդ չի պակասի այլ թեմաներից: Ես շատ կուզեմ կարդալ քո՝ այլ թեմաներով գրածները:

Շատ շնորհակալ եմ Չուկ ջան :
Անպայման կաշխատեմ էդ ուղությամբ :)
Շնորհակալություն նաև լավ բանավեճի համար : Գուցե սխալ համարեք , որ գրել էի իմ կարծիքը , բայց դե ինչ արած չեմ կարա մի բան մտածեմ ու չասեմ : Բայց առանց թոյլտվության չէի գրի :)
Ինչևէ թողնենք անցյալում ...
Շատ շատ մերսի :drinks
Նորից շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար :
:)
Մի քանի հարց ունեմ հանդիպման օրվա հետ կապված , էդ հարցերով ու՞մ կարող եմ դիմել :
Օրը կորոշենք, բոլորին տեղյակ կպահենք, մի անհանգստացիր :)
Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին: Ապրեք, որ ժամանակ եք գտել ու մասնակցել եք:
Շնորհավորում եմ հիմնական կազմակերպչին:
Շնորհավորում եմ մրցանակային տեղեր գրավածներին:
Մարատ ջան շատ լավ գործ ես ուղարկել, բայց տենց մի արա, էլի ;)
Չնայած 12 էի տվել, բայց անընդհատ մտածում էի, արդյոք ուրիշ մարդ չի խառնվել էս գործին? Սկզբի գրածը եթե կարդացած չլինեի, էդպես չէի մտածի, էնպես որ, մի քանի անգամ նայի գրելուց հետո: Համ էլ մեր համար նոր ստեղծագործություններ գրի, որ կասկածները լրիվ վերանան:)
Վարդան ջան քո օրագիրը կա ակումբում ու քեզանից ինֆորմացիա ունենք :)
Հետևում ենք քո հաջողություններին ու հույս ունենք, որ մեր երկրի համար արժանի մարդ ես դառնալու: Շատ աշխատի ու երբեք մի հուսահատվի: Մեր երկիրը իրոք լավ երկիր ա, պետք չի տրամադրությունդ գցես, երբ մեր միջավայր ես վերադառնում: Եկեք էնպես անենք, որ լավ երկիր կառուցենք ու հաճույքով ապրենք այստեղ:
Արև ջան քեզ էլ կուզենանք ճանաչել: Մի <<վախեցեք>> նման տարածքներից: Հաստատ ֆեյսբուքից ավելի որակով տեղ ա: Մեզ էլ ավելի կուրախացնեք, եթե այստեղ ակտիվ լինեք: Շարունակիր գրել: Շատ հետաքրքիր մտածողություն ունես, հետաքրքիր ներքին աշխարհ: Ինձ շատ դուր եկավ, թե ինչ անկյան տակ ես նայում կյանքին: Այ էդպես միշտ ունեցիր քո եսը: Շատ թեթև ես ստեղծագործում: Ինձ թվաց, որ հաճույքով ես անում դա: Ու կարևոր է, որ շատ լավ է ստացվում մոտդ:
Ողջույններս))
Ես «Ինքնասպան» պատմվածքի հեղինակն եմ, վերջին օրով , մի ժամ էր մնացել ուղղարկեցի : Խզբզել եմ: Ու էնքան ուրախ եմ, որ քննադատություններ լսեցի լիքը, դրա հետ միասին էլ որոշ չափով դրական կարծիք: Անկեղծ ասած, պատմվածք չեմ գրում , ինձ մոտ հիմանականում ոչ մեծ ծավալի գործերն են (գլխավորապես մեկ գործով անձով): Ամեն դեպքում, հույս ունեմ սրանից վատ էլ չեմ գրի:
Ապրեք բոլորդ))
Բարև Անահիտ ջան։
Ինձ շատ էր դուր եկել քո պատմվածքը, չնայած անհարթ տեղեր շատ կային, բայց ընդհանուր բավականին հասուն, ու հետաքրքիր շարադրված ստեղծագործություն էր։ Մանավանդ եթե հաշվի առնենք որ դու ընդամենը 15 տարեկան ես։
Ես շատ կուզեի ուրիշ թեմայով պատմվածք տեսնել քեզանից։
Պարտադիր չի մրցույթ լինի։
Ակումբում գրական անկյուն կա, որտեղ ստեղծագործողները տեղադրում են իրենց գործերը, կարդում, քննարկում ենք։
Տեղադրիր ստեղծագործություններդ։ Մեծ հաճույքով կկարդանք։
Մյուս մասնակիցներին էլ կխնդրեի մրցույթների չսպասել։ Գրեք, տեղադրեք, կարդանք, քննարկենք :)
Շնորհավորում եմ Մարատին, Վարդանին ու Արևին, ինչպես նաև մնացած բոլոր մասնակիցներին, ապրե՛ք բոլորդ: Ինչ ուզում եք ասեք, չնայած բավականին սուր քննադատություններին, մրցույթի վերջը իրոք հավես էր: Ու ամենակարևորն էս մրցույթում ոչ թե մասնակիցների գրաված տեղն է ու մրցանակները, այլ այն կարևոր դասերը ինչ քաղեցին: Ժյուրիի քննադատություններն իրոք շատ կարևոր են, ու անպայման մասնակիցներին խորհուրդ կտամ փորփրել Ակումբի Ստեղծագործողի անկյուն բաժինը ու կարդալ ժյուրիի որոշ անդամների ստեղծագործությունները ու լիքը աշխատել ձեր վրա, որպեսզի հետագայում ավելի լավ ու որակյալ գործեր գրեք:
Շատ ուրախ եմ, որ էսպեսի լավ սերունդ ունենք, ովքեր ստեղծագործում են: Հույս ունեմ, կշարունակեք ստեղծագործելը ու մենք կշարունակենք ձեր ստեղծագործությունները կարդալ ու կողքից խորհուրդներ տանք: Ապրե՛ք:
Օրը կորոշենք, բոլորին տեղյակ կպահենք, մի անհանգստացիր :)
Չեմ անհանգստանում ivy ջան : Ուղղակի մեկը ես մարզից եմ ու ինձ 25.10.2015 - 31.10.2015 էս ժամանակահատվածնա հարմար , որ կարողանամ գալ : Այսինքն դպրոցական աշնանային արձակուրդների օրերին : :)
Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին: Ապրեք, որ ժամանակ եք գտել ու մասնակցել եք:
Շնորհավորում եմ հիմնական կազմակերպչին:
Շնորհավորում եմ մրցանակային տեղեր գրավածներին:
Մարատ ջան շատ լավ գործ ես ուղարկել, բայց տենց մի արա, էլի ;)
Չնայած 12 էի տվել, բայց անընդհատ մտածում էի, արդյոք ուրիշ մարդ չի խառնվել էս գործին? Սկզբի գրածը եթե կարդացած չլինեի, էդպես չէի մտածի, էնպես որ, մի քանի անգամ նայի գրելուց հետո: Համ էլ մեր համար նոր ստեղծագործություններ գրի, որ կասկածները լրիվ վերանան:)
Վարդան ջան քո օրագիրը կա ակումբում ու քեզանից ինֆորմացիա ունենք :)
Հետևում ենք քո հաջողություններին ու հույս ունենք, որ մեր երկրի համար արժանի մարդ ես դառնալու: Շատ աշխատի ու երբեք մի հուսահատվի: Մեր երկիրը իրոք լավ երկիր ա, պետք չի տրամադրությունդ գցես, երբ մեր միջավայր ես վերադառնում: Եկեք էնպես անենք, որ լավ երկիր կառուցենք ու հաճույքով ապրենք այստեղ:
Արև ջան քեզ էլ կուզենանք ճանաչել: Մի <<վախեցեք>> նման տարածքներից: Հաստատ ֆեյսբուքից ավելի որակով տեղ ա: Մեզ էլ ավելի կուրախացնեք, եթե այստեղ ակտիվ լինեք: Շարունակիր գրել: Շատ հետաքրքիր մտածողություն ունես, հետաքրքիր ներքին աշխարհ: Ինձ շատ դուր եկավ, թե ինչ անկյան տակ ես նայում կյանքին: Այ էդպես միշտ ունեցիր քո եսը: Շատ թեթև ես ստեղծագործում: Ինձ թվաց, որ հաճույքով ես անում դա: Ու կարևոր է, որ շատ լավ է ստացվում մոտդ:
Շնորհակալ եմ Tiger29 ջան , կաշխատեմ նոր ստեղծագործութունների դեպքում տեղադրել ակումբում :) Ինչպես նաև կվերանայեմ ու կխմբագրեմ մյուս ստեղծագործություններս էլ ;)
«Տղաները վախեցան, սակայն համաձայնվեցին, քանի որ գիտեին իրենց միջից Հունանն ուներ ճկուն միտք… Հունանը վազեց և կանգնեց կամրջակի մեջտե-ղում, հրանոթը հարվածեց տղային, և նա ընկավ` ծոցում մի լուռ լուսանկար… Հոսեց արյունը` ներկելով մայր հողը` ծոցում մի լուռ լուսանկար, էլ չզգաց լուսանկարը տղայի սրտի բաբախյունը… Սկսեց անձրև տեղալ, շաղաղվել:»
Ինչո՞ւմ դրսևորվեց էդ ճկուն միտքը։ Ի՞նչ եղան մնացած զինվորները, ինչո՞վ իրա անձնազոհությունն օգնեց մյուսների կամուրջն անցնելուն։ «էշ-նահատակ» արտահայտությունը լրիվ ստեղի համար ա։
Վայ ճիշտ ա, չէի նկատել որ հեղինակը նորմալ չի նկարագրել Հունանի սխրագործությունը՝ որ իր մարմնով ծածկում ա հրանոթը ու մյուս զինվորների ճանապարհը բացում::)
Իսկ այ էս տողը. «Աննան դժվարությամբ համակերպվեց այդ փաստին` քաջ գիտկացելով, որ հայրենիքն էլ է նույնպես Հունանի սերը… », հեղինակ ջան սերը սիրած մարդու նկատմամբ լրիվ ուրիշ բան է հայրենիքի նկատմամբ սիրուց ու չի կարելի սրանք նույն հորիզոնականի վրա դնել:
Ենթադրում եմ Արամեն ա սովորացրել:
https://www.youtube.com/watch?v=yjHK76nLl58
Աչքիս թռնե՜մ ու երեկվա արդյունքները նայեմ:)):lol
Սմոքի՜ :aaa
Կարծիք գրի, հա՞, մտնում նայում ես թեման, բան չես գրում. մոտս խղճի խայթ ա առաջանում...
Հենց էդ ա, որ դեռ կարդում էի:)) Որոշել էի բոլոր պատմվածքները մի գրառմամբ մեկնաբանել::)
Ի՞նչ խղճի խայթի մասին ա խոսքը ivy ջան:pardon
Էնպես է, որ իմ համար էս ստեղծագործությունները իրար շատ մոտ էին: Ու ես որոշեցի, որ ավելի կրտսերներին ավելի պետք է խրախուսել: Գուցե և մոտեցումս սխալ է, բայց ամեն մեկը գնահատում է ըստ իր մոտեցումների: Նորից կրկնեմ, որ հաճույքով կկարդամ քո մյուս ստեղծագործությունները:
Հա, պատահում ա, ուղղակի սրանից հետո կիմանամ, որ ակումբի մրցույթները ինչ-որ մարդկանց խրախուսելու համար են կազմակերպվում ու էլ չեմ մասնակցի ;)
Հա, պատահում ա, ուղղակի սրանից հետո կիմանամ, որ ակումբի մրցույթները ինչ-որ մարդկանց խրախուսելու համար են կազմակերպվում ու էլ չեմ մասնակցի ;)
Իմ ասածի սխալ ներկայացում էր, Մարի ջան ։)
Կուզե՞ս, ես մյուս մրցույթում ժուրիի մեջ չընդգկվեմ, դու հանգիստ մասնակցիր։
Իմ ասածի սխալ ներկայացում էր, Մարի ջան ։)
Կուզե՞ս, ես մյուս մրցույթում ժուրիի մեջ չընդգկվեմ, դու հանգիստ մասնակցիր։
Ոչ մի բան չեմ ուզում Չուկ ջան, երևի հասկացանք իրար, հլը Արմէդուից գիտեմ, որ դու լավ ժյուրի ես, հանգիստ արա գործդ :|
Ոչ մի բան չեմ ուզում Չուկ ջան, երևի հասկացանք իրար, հլը Արմէդուից գիտեմ, որ դու լավ ժյուրի ես, հանգիստ արա գործդ :|
Վա՜յ, մոռացել էի էդ դրվագը։ Դու 11րդ դասարանում էիր էդ ժամանակ՝ 5 տարի առաջ :)
Էսքան չէի գրի, Մարիամ ջան, ուղղակի ինձ իսկապես վատ զգացի, որ գնահատականս տենց կտրուկ տարբերվել է մյուսների գնահատականից։
Վա՜յ, մոռացել էի էդ դրվագը։ Դու 11րդ դասարանում էիր էդ ժամանակ՝ 5 տարի առաջ :)
Էսքան չէի գրի, Մարիամ ջան, ուղղակի ինձ իսկապես վատ զգացի, որ գնահատականս տենց կտրուկ տարբերվել է մյուսների գնահատականից։
Ես էլ չէի գրի, ուղղակի պարզվում ա հետընթաց եմ ապրել էս ընթացքում :D
Շատ շնորհակալ եմ:))
Անպայման կմիանամ քննարկումներին ու գրական անկյունին: Ձեզ էլ կուղղարկեմ իմ պատմվածքներից:
Ապրեն բոլոր-բոլոր մասնակիցները::hands Լավ մրցույթ էր թեկուզ հենց նրանով, որ հիմնականում գրագետ ու գեղեցիկ էիք գրում, էլ չեմ խոսում հետաքրքիր պատմվածքների մասին:
1-ին տեղ՝ «Հողի պահապան զինվորը» Մարատ Սիրունյան, 16 տարեկան
Շնորհավորում եմ Մարատ ջան: Հասնես դեռ շատ ու շատ հաջողությունների՝ ամեն ինչ առջևում է, մանավանդ, որ գրելու ձիրք ունես::aha
2-րդ տեղ՝ «Կուրսային աշխատանք Nօ 007» Վարդան Ավետիսյան, 20 տարեկան
Annoying-ն աա՜:)) 100%: Ապրես դու Վարդան, էս պատմվածքը ես ամենաշատն էի հավանել:
3-րդ տեղ՝ «Ամենալավ պատմվածքը» Արև Թովմասյան, 20 տարեկան
Շնորհավորում եմ սրտանց::scen Ու ոնց արդեն ասեցի՝ սպասում եմ նորանոր պատմվածքներիդ:
«Ինքնասպանը» Անահիտ Ղազախեցյան, 15 տարեկան
Ապրես Անահիտ ջան: Քեզ մաղթում եմ լիքը ուրախության առիթներ, հաճախակի ապահովված լինես բարձր տրամադրությամբ::flower
«Թունել» Միլենա Խաչիկյան, 17 տարեկան
Ապրի հեղինակը: Դու է՛լ շարունակիր ստեղծագործել::rose
«Դարչնագույն» Մարիամ Սարիբեկյան, 21 տարեկան
Մուրադը կատաղել ա Մարի Սարի:acute Բայց դե նոր չեմ իմանում՝ դու էլ մեծ տաղանդ ունես:)) Հա, ի դեպ ենթադրությունս սխալ էր, բայց ճշտին մոտ էր:))
«Կարոտ» Աննա Ղուկասյան, 14 տարեկան
Շնորհակալ եմ հետաքրքիր ու բարի պատմվածքի համար Աննա ջան: Ապրես, որ թույլ չտվեցիր տղաներին չվերադառնալ::good
«Ազատամարտը շարունակվում է» Բագրատ Մարտիրոսյան, 14 տարեկան
Բրավո-բրավո-բրավո::clap Ոնց արդեն ասացի, լա՜վ տեղեկացված էիր, ինչը միանգամայն ողջունելի է, պատմվածքդ էլ ստացվել էլ::aha
«Զսպված մոլեգնուհի» Արմինե Սարգսյան, 15 տարեկան
Կեցցես Արմինե: Այստեղ էլ կրկնվելով՝ քեզ մաղթում եմ նորանոր ու մեծամեծ հաջողություններ::victory:
«Հանուն ինչի՞» Լիանա Հովհաննիսյան, 13 տարեկան
Շնորհակալ եմ պատմվածքի համար սիրելի Լիանա::) Անկեղծ ասած էդպես էլ զգում էի, որ ամենափոքր մասնակիցն ես::oy Քեզ մաղթում եմ, որ ավելի ու ավելի աճես, ավլի շատ բաներ սովորես, հասնես լիքը հաջողությունների ու անպայման վստահես ինքդ քեզ::yes
«Վերջին նամակը» Սյուզի Ղազարյան, 18 տարեկան
Ապրես Սյուզի: Սա հետաքրքիր նամակն էր՝ իսկ ինչպիսի՞նը կլինեն պատմվածքներդ:;) Մեկ էլ որպես փոքրիկ խորհուրդ քեզ ու մյուս բոլոր մասնակիցներին ասեմ՝ գրելուց հետո մեկ անգամ է՛լ կարդացեք ձեր ստեղծագործությունը, որ զերծ մնաք անուշադրության փոքրիկ սխալներից:
«Ճերմակ վարդեր» Սուսաննա Օսիպյան, 14 տարեկան
Քեզ էլ շա՜տ շնորհակալություն Սուսաննա ջան: Իսկ Հունան Ավետիսյանը արմատներով որտեղի՞ց էր, Կապանի՞ց::roll
Եւ վերջապես մե՜ծ շնորհակալություն մրցույթի կազմակերպիչներից ու ժյուրիի անձնակազմից: Ձեզ բոլորիդ շատ եմ սիրում:love
Tiger ջան նախորդ մրցույթի արդյունքների ամփոփումից երևի մի ամիս հետո հետաքրքիր ձևով դասակարգել էիր աղյուսակով ըստ բարձր գնահատականների ու բարձր հորիզոնականների:;)
Tiger ջան նախորդ մրցույթի արդյունքների ամփոփումից երևի մի ամիս հետո հետաքրքիր ձևով դասակարգել էիր աղյուսակով ըստ բարձր գնահատականների ու բարձր հորիզոնականների:;)
Մեր մոտ կա արդեն, Սմոքի ջան`
http://i.imgur.com/uTgmq5A.png
Հարմար կլինի՞, եթե հանդիպումը լինի հոկտեմբերի 31-ին՝ շաբաթ օրը:
Տեղն ու ժամը դուք ասեք. ես Հայաստանում չեմ, էսպես թե էնպես, ներկա լինել չեմ կարող:
Ինչ առաջարկներ կան, որտեղ եք սովորաբար հանդիպում:
Բոլոր մասնակիցները հրավիրվելու են հանդիպմանը:
Ու իհարկե բոլոր ակումբցիները, ովքեր հետաքրքրված են և ուզում են ծանոթանալ մասնակիցների հետ :)
Մրցանակները կհանձնի Աթեիստը:
Հարմար կլինի՞, եթե հանդիպումը լինի հոկտեմբերի 31-ին՝ շաբաթ օրը:
Տեղն ու ժամը դուք ասեք. ես Հայաստանում չեմ, էսպես թե էնպես, ներկա լինել չեմ կարող:
Իսկ հնարավոր ա՞ հոկտեմբերի 27-ին կամ 28-ին : :mda
Իսկ հնարավոր ա՞ հոկտեմբերի 27-ին կամ 28-ին : :mda
Մարատ ջան, էս դու չես գրե՞լ.
Ուղղակի մեկը ես մարզից եմ ու ինձ 25.10.2015 - 31.10.2015 էս ժամանակահատվածնա հարմար, որ կարողանամ գալ:
Ուղղակի մտածեցի, որ աշխատանքային օրերին ավելի դժվար կլինի իրար գլխի հավաքվելը:
Բայց դե թող ժյուրիի մյուս անդամները որոշեն, ովքեր ներկա են գտնվելու:
Աթեիստ, Ռուֆ, Չուկ, Հայկօ, էլ ով կա, ասեք, ոնց ու երբ անենք:
Ես էս հարցը, ցավոք, կազմակերպել չեմ կարող, էտեղ չեմ: Դուք պիտի որոշեք:

Ես եմ գրել ivy ջան , ուղակի ոչ թե 25 , 31 ներառյալ այլ դրանց մեջտեղում ընկած ժամանակահատվածը : :) Եթե էդպես մնացածին ավելի հարմարա , մի բան կմտածեմ , որ իմ պատճառով մյուսները չտուժեն ;)
Ես էլ եմ հաղթողին լիքը շնորհավորում։ Հոգուս մեղք չանելու համար ասեմ, որ հաղթելուց հետո մի հատ էլ եմ կարդացել, ու իրոք հաջողված գործ ա, լավ ա գրված, գրողն էլ ձիրք ու շնորք ունի։ Ֆիդայի ջան, ապրե՛ս։
Ինձ երկրորդ ու երրորդ տեղերը գրավածները ավելի էին դուր եկել, ոնց որ ամենասկզբում ասել էի, ու ուրախ եմ, որ հավանածս գործերը բարձր տեղեր են զբաղեցնում։ Բայց Ֆիդային արժանի հաղթանակ ա տոնում։ Ես մեղավոր չեմ, որ ռազմահայրենասիրական թեման դուրս չի գալիս :oy
Ու , եթե հնարավոր է, ցերեկային ժամերին :)

:) Շա՛տ մերսի : ;)
Հարգելի Ava Tom, Fidayi ու մյուսներ, խնդրում եմ ամեն մեկդ առաջարկեք ձեզ հարմար օրերն ու ժամերը, մի ընդհանուր հայտարարի գանք։
Բայց քանի որ ժյուրիի անդամների մեծ մասն աշխատողներ են, խնդրում եմ նշել աշխատանքային օրվա ավարտից հետո։

Հոկտեմբերի 26 , 27 , 28, էս օրերը ինձ համար ամենահարմարն են :
Mr. Annoying
21.10.2015, 23:36
Դուք օրը որոշեք, ես կգամ: Պլաններ չունեմ հոկտեմբերի վերջում:
Ուշադրություն
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ հինգշաբթի օրը, երեկոյան ժամը 6-ին, Սունդուկյանի այգում:
Հաղթողների ներկայությունը պարտադիր է, բոլոր մասնակիցներինը՝ ցանկալի :)
Ու դե իհարկե, մասնակիցների հետ ծանոթանալ ցանկացող բոլոր ակումբցիները նույնպես հրավիրված են :)

:) Բարի : Իսկ ու՞մ հետ կարող ենք հեռախոսահամարներով փոխանակվել , որ հարցերի դեպքում միանգամից իր հետ կապվենք : ;)
:) Բարի : Իսկ ու՞մ հետ կարող ենք հեռախոսահամարներով փոխանակվել , որ հարցերի դեպքում միանգամից իր հետ կապվենք : ;)
Աթեիստի հետ։
:) Բարի : Իսկ ու՞մ հետ կարող ենք հեռախոսահամարներով փոխանակվել , որ հարցերի դեպքում միանգամից իր հետ կապվենք : ;)
096 - Ateist (28-34-78) (Արտակ)
Չմոռանա՜ք վաղվա հանդիպումը, բոլորին բարի ժամանց, հետո կպատմեք :)
Ruby Rue
29.10.2015, 16:31
Ժողովուրդ, անձրև ու ցեխ ա, հանդիպման վայրը չի՞ փոխվում։
Ժողովուրդ, անձրև ու ցեխ ա, հանդիպման վայրը չի՞ փոխվում։
Այգում չենք անելու, էնտեղ կհավաքվենք, տեղում կորոշենք, թե որ փակօթյա օբյեկտն ենք գնում…
Հավես օր էր, Արևիկին չհասցրինք տեսնել, որովհետև մինչև հասանք արդեն գնացել էին: Մարատի (ու ընկերոջ) հետ շատ չշփվեցինք, որովհետև կլանված Աթեիստի հետ էին զրույց անում, Նիկեան շատ սիրուն աղջիկ էր, ես իրեն մինչև էսօրվա հանդիպումը ինչ-որ չէի պատկերացնում, Վարդանը շատ հավես դեմք էր: Մի խոսքով հավես էր շատ, սպասենք Արտակի նկարներին:
Ռուֆի ասած Արտակի նկարները Չուկն ա դնելու։
Ես հասցրեցի Արևին նկարել։
Մարատն ու Արևը ։)
http://s26.postimg.org/egegpmoop/nkar1.jpg
http://s26.postimg.org/ervx2e54p/nkar2.jpg
Mr. Annoying
30.10.2015, 01:09
Մի անգամ էլ շնորհակալություն կազմակերպիչներին :D
Էս ինչքան կայֆ մարդիկ կան ակումբում: Ում հետ խոսեցի, շատ եմ հավանել: Նիկեան ուծյու էր, Վոլտերան լիքը շոկոլադ ուներ :P Դատարկությունը ուրախ ուսանող :D Բումը Վարդան ա, էլ ոնցը պիտի լինի :P Չուկին ուրիշ ձև էի պատկերացնում, բայց կռվարար չէր, բարի տղա էր :D Մարդագայլուկը ու Ռուֆուսը վերջն են, շատ լավն են :D Այ չեմ շփվել Ֆիդայու, իր ընկերոջ ու Աթեիստի հետ, չնայած ընթացքում Աթեիստին հա լսում էի: Անընդհատ :D Անդադար :P Անգամ ուտելուց :D
Մնացին Ռուբին ու Ռամշտայնը, դե իրանց էլ հազար տարի ա գիտեմ :D մոտավորապես հազար :D
Շատ լավ միջավայր ա ակումբը, գրանցվելուց հետո ոչ մի անգամա չեմ փոշմանել դրա համար: Շնորհակալ եմ: Ե՞րբ ենք էլի հավաքվելու
Ժող, ես վախում եմ նկարները նայեմ, որտև տաքությունով եկել էի ու ոնց-որ նորմալ նկար չեմ արել :oy
:hands :ok
Շատ լավ ու հետաքրքիր օր էր : Ոնց որ արդեն ասվեց ես հիմնականում Աթեիստի հետ եմ շփվել ( մեղք չունեմ իրար կողք էինք նստած :D ) շա՛տ լավ մարդ , հաճելի զրուցակից , խելացի ու լիքը դրական գծերով անձնավորություն : Մյուսների հետ որքանով որ շփվել եմ , նորից միայն դրական տպավորություններ ունեմ (ընկերս էլ էր բոլորին շատ հավանել) : Գիրքը անպայման կկարդամ ու կկիսվեմ տպավորություններովս : Ու կաշխատեմ որքան հնարավորա ակումբում ակտիվ լինել , ավելի շատ շբվել ու ճանաչել բոլորին : :drinks
Նորից շա՛տ շնորհակալություն կազմակերպիչներից : Շնորհակալություն բոլորից : :) ;)
Իսկ հաղթողներից բացի, մասնակիցներից ուրիշ ոչ ոք չկա՞ր:
Ոնց որ տեսնում եմ, լավ է անցել)) ափսոս, չկարողացա գալ)
Ինձ մի բան է շաաաատ հետաքրքիր. ո՞րն է եղել նվեր-գիրքը : ))
Ոնց որ տեսնում եմ, լավ է անցել)) ափսոս, չկարողացա գալ)
Ինձ մի բան է շաաաատ հետաքրքիր. ո՞րն է եղել նվեր-գիրքը : ))
Ջորջ Օրուել - <<1984>> :)
Վաայ, Օրուելը հրաշք է: Ես «Անասնաֆերման» եմ կարդացել բայց:
Իսկ հաղթողներից բացի, մասնակիցներից ուրիշ ոչ ոք չկա՞ր:
Ես հա սպասում եմ, որ Չուկը նկարները կդնի, որ հարցից պատասխանը ստանաս, բայց ոնց հասկանում եմ չկա նկար։
Մասնակիցներից մենակ երեքն էին, բայց ահագին մարդ էր հավաքվել, ես էդքան չէի սպասում ։)
Ապրեն բոլոր եկողները։
Էն սկզբում որ գնացի ու անձրևի տակ սպասում էինք, չէի պատկերացնում որ, տենց լավ կլնի ։)
Ես հա սպասում եմ, որ Չուկը նկարները կդնի, որ հարցից պատասխանը ստանաս, բայց ոնց հասկանում եմ չկա նկար։
Նկար կա, բայց հաջող չեն: Կդնեմ հեսա: Card Reader-ը մոտս չէր:
Նկար կա, բայց հաջող չեն: Կդնեմ հեսա: Card Reader-ը մոտս չէր:
Ես մեղավոր չեմ, հիմա էլ photoshop-ս ա մեռել :))
http://i.imgur.com/bhpASF1.jpg
http://i.imgur.com/WnsVxrV.jpg
http://i.imgur.com/vjHlnoO.jpg
http://i.imgur.com/35oPWUZ.jpg
http://i.imgur.com/3CBCRrJ.jpg
http://i.imgur.com/Mjeaq69.jpg
http://i.imgur.com/fcStYVU.jpg
http://i.imgur.com/CzFfNrg.jpg
http://i.imgur.com/gSo0mhB.jpg
http://i.imgur.com/NfUpLgq.jpg
http://i.imgur.com/00NS0Ze.jpg
http://i.imgur.com/H4DpKIc.jpg
http://i.imgur.com/fnxDxYi.jpg
http://i.imgur.com/NBjRxd0.jpg
http://i.imgur.com/OioUHsj.jpg
http://i.imgur.com/OioUHsj.jpg
http://i.imgur.com/qK9mIqV.jpg
http://i.imgur.com/LqRSLxI.jpg
http://i.imgur.com/LqRSLxI.jpg
http://i.imgur.com/HyWjPSX.jpg
Ինչ հավես ա՜ :) Հարցումներս վերջացնան, հանդիպում լինի, ես էլ կգամ :)
Շատ էլ լավ նկարներ են: Հանդիպումների ավանդույթն էլ պետք ա վերականգնել:
Շատ էլ լավ նկարներ են: Հանդիպումների ավանդույթն էլ պետք ա վերականգնել:
Այ բոնջոռնո, էս դու՞ երբ հասցրեցիր սպիտակ մազեր ունենաս։ Ու, ամոթ չլինի հարցնելե, էտ կողքիդ կաքվն ո՞վ ա։
մարդագայլուկ
03.11.2015, 23:52
Այ բոնջոռնո, էս դու՞ երբ հասցրեցիր սպիտակ մազեր ունենաս։ Ու, ամոթ չլինի հարցնելե, էտ կողքիդ կաքվն ո՞վ ա։
Feeling կաքավ: -_-
Feeling կաքավ: -_-
Կաքավ, էտ ի՜նչ տղա ես ձեռ քցել, ասլան ա, ասլան ...
Կաքավ չի, ոսկեզօծ փասիան ա, գրանցված կարմիր գրքում :love
մարդագայլուկ
04.11.2015, 00:10
Կաքավ, էտ ի՜նչ տղա ես ձեռ քցել, ասլան ա, ասլան ...
Ու՞ր ա ձեռ եմ քցել օ_Օ Էս ինչ ոչ հայեցի բաներ ես ասում Տրիբուն ձյաձյա:
Կաքավ չի, ոսկեզօծ փասիան ա, գրանցված կարմիր գրքում :love
Բա ու՞ր ես թողում դուրս գա, մի հատ էլ նկարվի-մկարվի, քցեն ինտեռնետ, խայտառակ ըլնենք աշխարհով մեկ: Բա որ խազ քցեն ...
Ու՞ր ա ձեռ եմ քցել օ_Օ Էս ինչ ոչ հայեցի բաներ ես ասում Տրիբուն ձյաձյա:
Ապրե՛ս: Այ տենց նազանքո՜վ, մինչև գամ, հասեմ, համաձայնությունս տամ:
Ապրե՛ս: Այ տենց նազանքո՜վ, մինչև գամ, հասեմ, համաձայնությունս տամ:
Ձյաձ, քո գալստյանը սպասենք, մնացած մազերս էլ կսպիտակեն :Ճ
StrangeLittleGirl
04.11.2015, 19:19
Կմեռնեմ, եթե չասեմ :)) Էս կաքավ բառն էրկու օր ա ինձ բացել ա, ու ես խնդալով ման եմ գալիս :))
Հանդիպումների հետ կապված... Չգիտեմ՝ ով ոնց, բայց դեկտեմբերի վերջին մի հատ էն ութ բալանոցներից ենք անելու:
Կմեռնեմ, եթե չասեմ :)) Էս կաքավ բառն էրկու օր ա ինձ բացել ա, ու ես խնդալով ման եմ գալիս :))
Ասեցի չեզոք բառ գտնեմ: Ուզում էի սկզբից ջեյրան ասեի, հետո մտածեցի, որ կարող ա դու նեղանաս, քանի որ Ակումբի միակ ջեյրանը դու ես, Բյուր ջան:
StrangeLittleGirl
04.11.2015, 22:10
Ասեցի չեզոք բառ գտնեմ: Ուզում էի սկզբից ջեյրան ասեի, հետո մտածեցի, որ կարող ա դու նեղանաս, քանի որ Ակումբի միակ ջեյրանը դու ես, Բյուր ջան:
ջեյրան :D
Ջեյրանն ու կաքավը :D
Կխտարն ավելի բարեհունչ ա, ինչ ջեյրան, ինչ կաքավ :)) Համ էլ տրանսլիտով սիրուն ա KXTAR!
Կմեռնեմ, եթե չասեմ :)) Էս կաքավ բառն էրկու օր ա ինձ բացել ա, ու ես խնդալով ման եմ գալիս :))
Հանդիպումների հետ կապված... Չգիտեմ՝ ով ոնց, բայց դեկտեմբերի վերջին մի հատ էն ութ բալանոցներից ենք անելու:
Նոր կարդացի ինձ էլ ա մի այլ կարգի բացել, մանավանդ Մանուի ''Feeling կաքավ''-ի վրա :D