PDA

Դիտել ողջ տարբերակը : Հաննիբալ / Hannibal



VisTolog
06.09.2015, 15:47
Հաննիբալ / Hannibal

http://theotherjournal.com/filmwell/files/2015/02/hannibal1_2553735b.jpg





http://www.givememyremote.com/remote/wp-content/uploads/2007/02/nbc_logo.thumbnail.jpg



Սերիական մարդասպաններ սիրողներին ։ՃՃ
Էս վերջերս նոր սերիալ եմ բացահայտել, որը նայելիս հաճախ Դեքստերին եմ հիշում։

Ֆիլմը պատմումա Ուիլ Գրեմի մասին, ով լինելով տաղանդավոր պրոֆայլեր, մասնակցում ա Ֆեդերալների հետաքննություններին, բացահայտելու համար սերիական մարդասպաններին։ Գրեմի ունիկալ մտածողությունը նրան հնարավորություն է տալիս խորը վերլուծել ցանկացած մարդու մտածողությունը, նույնիսկ փսիխոպատի։ Երբ նա հանդիպում է դժվարությունների, նրա պետը աշխատանքներին որպես օգնական ներգրավվում է բժիշկ Հանիբալին, ով ժամանակին հրաժարվել է բժշկի աշխատանքից և հիմա աշխատում է որպես հոգեբան։

Հանիբալը սերիական մարդասպան է, որը հիմնականում կրկնօրինակում է այլ մարդասպանների կրեատիվ ու օրիգինալ ձևով կտրտված, պատրաստված մարմինները ու գեղեցիկ խոհարարական ձևերով մատուցում ընկերներին, կոլեգաներին կամ ուղղակի հյուրերին։

Նկարահանվում է 3-րդ սեզոնը։
IMDB 8.6



https://www.youtube.com/watch?v=MmaHUqQk2pk

Freeman
06.09.2015, 21:06
Նայել եմ, շատ լավն ա:

Ռուֆուս
06.09.2015, 22:18
Առաջին սեզոնը չկարողացա վերջացնել, դժվար թե էլի փորձեմ նայել:

Rammstein
07.09.2015, 12:54
Առաջին սեզոնը չկարողացա վերջացնել, դժվար թե էլի փորձեմ նայել:

Իսկ չկարողանալու պատճառը ո՞րն էր, սյուժե՞ն, թե՞ էն անտանելի սիրուն նկարած դաժան տեսարանները::))

Ռուֆուս
07.09.2015, 14:41
Իսկ չկարողանալու պատճառը ո՞րն էր, սյուժե՞ն, թե՞ էն անտանելի սիրուն նկարած դաժան տեսարանները::))

Միջինից ցածր մակարդակի սյուժեն էր մեղավորը, թե չէ իրոք շատ սիրուն էր նկարահանած, որոշ տեղեր էլ նայելուց լոզերս գնում էին: Մադս Միքելսենն էլ շատ լավ դերասան ա:

Rammstein
07.09.2015, 16:03
Միջինից ցածր մակարդակի սյուժեն էր մեղավորը, թե չէ իրոք շատ սիրուն էր նկարահանած, որոշ տեղեր էլ նայելուց լոզերս գնում էին: Մադս Միքելսենն էլ շատ լավ դերասան ա:

Նենց չի, որ սյուժեն ինձ միանգամից գրավեց, բայց միջինից ցածր հաստատ չեմ կարա համարեմ: Մի տեսակ ուրիշ ձեւի ա նայվում էս սերիալը. չի ստիպում, որ լարված, եսիմինչ էմոցիաներով հետեւեմ, թեկուզ եթե իմ համակրած որեւէ կերպարի հետ ինչ-որ բան ա լինում: Էդ կլանող հատկությունը չունի, ուղղակի հաճույք ա նայելը իմ համար:

Նկարահանման մակարդակը ուղղակի սպանիչ ա: Միկելսենն էլ հանճարեղ ա Հանիբալի դերում: Սա Հանիբալ Լեկտերի մասին նայածս առաջին ֆիլմն ա: Պատրաստվում եմ հետո The Silence of the Lambs-ը նայել, որը, վստահ եմ, ինձ պիտի դուր գա, բայց չեմ պատկելացնում, թե Միկելսենից հետո ոնց կընկալեմ մեկ այլ դերասանի Հանիբալի դերում:

Հիմա հասել եմ 3-րդ սեզոնի 5-րդ սերիային:

VisTolog
07.09.2015, 21:15
Սաղ հեչ, նենց խոհարարությունա անում մարդ ուտելս գալիսա։ :))

Ռուֆուս
07.09.2015, 21:31
Նկարահանման մակարդակը ուղղակի սպանիչ ա: Միկելսենն էլ հանճարեղ ա Հանիբալի դերում: Սա Հանիբալ Լեկտերի մասին նայածս առաջին ֆիլմն ա: Պատրաստվում եմ հետո The Silence of the Lambs-ը նայել, որը, վստահ եմ, ինձ պիտի դուր գա, բայց չեմ պատկելացնում, թե Միկելսենից հետո ոնց կընկալեմ մեկ այլ դերասանի Հանիբալի դերում:

Պատկերացրու, Միքելսենը շատ լավն ա, բայց Հոփկինսը մի մակարդակ ավելի բարձր ա :)

GriFFin
01.10.2015, 15:06
Պատկերացրու, Միքելսենը շատ լավն ա, բայց Հոփկինսը մի մակարդակ ավելի բարձր ա :)

Ինձ շատ ա դուր գալի սերիալի Հանիբալի շարժուձևը ու ընդհանուր կեցվածքը: Բալետի ազդեցությունը լավ զգացվում ա: Կերպարի արիստոկրատությունը ընդգծվում ա: Ու մեկ էլ հետաքրքիր ա էն որ Հոփկինսը իրա նկատմամբ սիմպատիա էր առաջացրել ու էդքան էլ նման չէր փսիխոպատի, իսկ էս դերասանը շաատ նման ա, իսկական փսիխոպատ ա: :hands Առաջին փսիխոպատն ա ում նկատմամբ սիմատիա չունեմ:

Ռուֆուս
01.10.2015, 15:25
Միքելսենը ավելի լավ պուծին (Ռուսաստանի նախագահ Պետրով) էր խաղում House of Cards սերիալում: Այ էդտեղ ինքը կատարյալ էր, ինտելիգենտ ու ահավոր վտանգավոր:

Վահե-91
01.10.2015, 15:37
Մի քանի սերիա հետո չկարեցա նայեի, հետաքիր չի նկարած:

GriFFin
01.10.2015, 15:57
Մարդ կա՞, որ գրքերը կարդացել ա:

Մարի-Լույս
01.10.2015, 16:27
Մարդ կա՞, որ գրքերը կարդացել ա:

Այո, բայց ֆիլմը գրքի հետ ոչ մի կապ չունի ոնց հասկացա:

GriFFin
01.10.2015, 16:32
Այո, բայց ֆիլմը գրքի հետ ոչ մի կապ չունի ոնց հասկացա:
Ճիշտ հակառակը, սերիալը ավելի մոտ ա։

Մարի-Լույս
01.10.2015, 17:10
Ճիշտ հակառակը, սերիալը ավելի մոտ ա։

Չեմ նայել, գրառումներից հանգեցի եզրակացության։