PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուլուանայի ձեռքի աշխատանքները

Ուլուանա
20.11.2008, 00:37
Թեման արթնացնեմ ավելի քան մեկամյա քնից։ :))
Էս էլ իմ գործած գորգիկը. :oy

http://i.imgur.com/2WvdoFj.jpg?1

Chuk
20.11.2008, 00:42
Թեման արթնացնեմ ավելի քան մեկամյա քնից։ :))
Էս էլ իմ գործած գորգիկը. :oy

http://i.imgur.com/2WvdoFj.jpg?1

Ան, շատ լավն ա, գույներն էլ են հաճելի, նախշն էլ ա լավը :)

Chuk
20.11.2008, 00:42
Թեման արթնացնեմ ավելի քան մեկամյա քնից։ :))
Էս էլ իմ գործած գորգիկը. :oy

http://i.imgur.com/2WvdoFj.jpg?1

Ան, շատ լավն ա, գույներն էլ են հաճելի, նախշն էլ ա լավը :)

ivy
20.11.2008, 17:58
Թեման արթնացնեմ ավելի քան մեկամյա քնից։ :))
Էս էլ իմ գործած գորգիկը. :oy
Ան, է՞դ ոնց ես էդպես հմտորեն գորգ գործում, դու հաստատ ասեղնագործել էլ կիմանաս. ի՞նձ էլ կսովորեցնես... օնլայն։ :oy :))

Ուլուանա
20.11.2008, 22:45
Ան, շատ լավն ա, գույներն էլ են հաճելի, նախշն էլ ա լավը :)

Ան, Նյուտ, ինչ հավես գործեր են։ Շնորհքով աղջիկներ եք։ :)
Ան, է՞դ ոնց ես էդպես հմտորեն գորգ գործում, դու հաստատ ասեղնագործել էլ կիմանաս. ի՞նձ էլ կսովորեցնես... օնլայն։ :oy :))
Շնորհակալ եմ։ :)
Ռիփ, ասեղնագործությունից, ինչպես նաև կարուձևից, կիլոմետրերով հեռու եմ, ցավոք։ :oy Իսկ էս գորգ գործելը լրիվ ուրիշ բան է, ահավոր հեշտ, եթե ուզենաս, ասա, կսովորեցնեմ, մի քանի րոպեն հաստատ բավական կլինի սովորելու համար, եթե անհրաժեշտ պարագաներն ունենաս ձեռքի տակ։ Իսկ պարագաները հաստատ հեշտությամբ կարող ես գտնել։ ;)

Ուլուանա
22.11.2008, 03:54
ivy–ի խնդրանքով նախ տեղադրեմ գորգի համար անհրաժեշտ պարագաների նկարները.

Ցանց–հիմք. վանդակների մեծությունը պետք է լինի սովորական վանդակավոր տետրի քառակուսիների չափի.
http://www.imagger.com/uploads/861102_Canc.jpg

Գործելու գործիքը.
http://www.imagger.com/uploads/848377_Gortciq_.jpg

Թելը. պետք է լինի ոլորած թել՝ համապատասխան հաստության, այսինքն՝ այնպես, որ գործված վիճակում հնարավորինս կիպ նստի վանդակի մեջ, որպեսզի գործվածքը ցանցառ չստացվի: Ես, օրինակ, այս (http://www.michaels.com/art/online/displayProductPage?productNum=nw0430&channelid=) տեսակի թելն եմ օգտագործում
http://www.imagger.com/uploads/346183_Tel.jpg

Վաղը կաշխատեմ գործելու ձևը ցույց տալ նկարներով. մի քանի նկարի միջոցով, կարծում եմ, կկարողանամ ցույց տալ, շատ հեշտ է։ ;) Դու դեռ պարագաները ճարի։

Ուլուանա
27.11.2008, 01:35
Երեկ մուսաս վրա էր տվել, մի հատ կոլաժ սարքեցի կտորանման ինչ–որ նյութից (չգիտեմ դրան ինչ են ասում) ու թելերից. :))

http://i.imgur.com/A9MHkp8.jpg?1[/IMG]

Բարեկամ
27.11.2008, 04:41
Հավեսն ա շատ, Ան :)
ես կկախեի սա մեծ տան նախասրահում /եթե ունենայի այդպիսին :))/ ու եթե իհարկե նվիրեիր :P

Դեկադա
27.11.2008, 09:26
Էս ինչ հրաշալի գույներ են, սիրում եմ տաք գույներ::)Իսկ ես խոհանոցում կկախեի նկարը- ինչ- որ ախորժակս բացվեց:D:

ivy
27.11.2008, 12:11
Ուլու, երջանիկ մարդ ես. համ տաղանդավոր մուսա ունես, համ հմուտ ձեռքեր: Ապրես: :)

Երկնային
27.11.2008, 14:45
կայֆն ա… նենց եմ սիրում սենց բաներ :love

Ուլուանա
10.06.2010, 01:23
Իմ գործած գորգիկների նկարները շարունակեմ դնել՝ ըստ ժամանակագրության. :)

http://i.imgur.com/fEGUXfl.jpg

http://i.imgur.com/AVaxWjm.jpg

http://i.imgur.com/bTXbHjj.jpg

http://i.imgur.com/ZMD80FM.jpg

http://i.imgur.com/ppK8Z8o.jpg?1

http://i.imgur.com/ivk0WyH.jpg

http://i.imgur.com/setRnRH.jpg?1

http://i.imgur.com/6AntA0Q.jpg

http://i.imgur.com/G8G3yJf.jpg

Շինարար
10.06.2010, 01:33
Բայց ես սրանք տեսել եմ էլի:8

Ուլուանա
10.06.2010, 01:35
Բայց ես սրանք տեսել եմ էլի:8
Երևի ալբոմիս մեջ ես տեսել։ :) Համենայնդեպս, թեմայում հաստատ առաջին անգամն եմ տեղադրում սրանք։ Ուղղակի ալբոմները ոչ բոլորն են նայում։ Հատկապես հիմա, որ առաջին էջում առաջվա պես չեն ցուցադրվում տարբեր ալբոմներից պատահական նկարներ։

Ժունդիայի
10.06.2010, 02:08
Վայ, էս մեկը մոռացել էի. :))

http://i.imgur.com/ppK8Z8o.jpg?1
:think

Ճի՞շտ եմ հասկացել:oy

Ուլուանա
10.06.2010, 02:27
:think

Ճի՞շտ եմ հասկացել:oy
Ճիշտն ասած՝ գաղափար չունեմ, թե ինչ ես հասկացել, որ իմանամ՝ ճիշտ ես հասկացել, թե չէ։ Ես իսկի չգիտեմ, որ հասկանալու բան կա էստեղ ընդհանրապես։ :)) Ի՞նչ նկատի ունես, եթե գաղտնիք չի։ :unsure

Ժունդիայի
10.06.2010, 02:36
Պարզապես նման էր, ես այսպես էի հասկացել: :esim

http://s42.radikal.ru/i098/1006/f4/faa3d1ab3e69.jpg

Ուլուանա
10.06.2010, 02:40
Վայ։ :D Չէ, jundiai ջան, իրականում ոչ մի կապ չունի Բրազիլիայի դրոշի հետ։ :)) Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են։ :D Համ էլ մեջտեղի մասին գույները չեն էլ համընկնում։ ;)

Ֆոտոն
10.06.2010, 23:37
Ան, գորգիկներդ շատ եմ սիրում: Ու բոլորը իրար հետ նայելուց զգացվում է քո ոճի առանձնահատկությունը: Անուկությունդ ճանաչելի է: Գունային զգացողությունդ լավն ա շատ, նախշերդ էլ եմ շատ սիրում: Ունես շատ հաջողված ու ավելի պակաս հաջողվածներ, բայց անճաշակ բան հաստատ չկա: :)

Էլի արա: Շատ պուպուշն են: :)

Ուլուանա
11.06.2010, 04:17

Մի մաշված ծղոտահյուս մեջքով աթոռ ունեինք, ես էլ հիշեցի, որ տարիներ առաջ մի քիչ մակրամեով եմ զբաղվել, մտածեցի՝ մակրամեի միջոցով վերանորոգել մաշվածքը։ :oy

Սա սկզբնական տեսքն է՝ մաշված մեջքով.
http://i.imgur.com/BpuzJC9.jpg?1

Սա էլ նոր տեսքը՝ մակրամեով.
http://i.imgur.com/TSHlyYP.jpg?1

Մոտիկից.
http://i.imgur.com/m9gEVmj.jpg

Ուլուանա
14.09.2010, 19:29
Վաղուց գորգիկ չէի գործել։ Սա երեկ եմ վերջացրել :).

http://i.imgur.com/2wW9aRY.jpg?1

Ռուֆուս
15.09.2010, 09:55
Ան ջան, մտածում եմ գորգիկը որտեղ եմ դնելու :think Բայց հաստատ զուգարանում չեմ դնի :))

Ֆոտոն
15.09.2010, 10:26
Ինչ սիրուն նկարներ ես ստեղծում: Միշտ զարմանում եմ, թե ինչ հեշտությամբ ես (էդպես ա կողքից երևում) զուգադրում գույները::)

Ուլուանա
15.09.2010, 21:12
Ան ջան, մտածում եմ գորգիկը որտեղ եմ դնելու :think Բայց հաստատ զուգարանում չեմ դնի :))
Փառք աստծո։ Թե չէ էդ հարցն ինձ շատ էր հուզում, ճիշտն ասած :))։ Զուգարանի կաֆելների հետ չի բռնում, հա՞, երևի :D :P։

Ինչ սիրուն նկարներ ես ստեղծում: Միշտ զարմանում եմ, թե ինչ հեշտությամբ ես (էդպես ա կողքից երևում) զուգադրում գույները::)
Շնորհակալ եմ :)։ Դե, իրականում էնքան հեշտությամբ չեմ զուգադրում, ինչքան որ կողքից ա երևում :))։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ շատ դեպքերում զուտ նախշն ու գույները որոշելն ավելի երկար ա տևում, քան բուն գործելու պրոցեսը։ Իհարկե, տարբեր գորգիկների դեպքում տարբեր ա լինում, բայց կոնկրետ էս մեկի «նախաբանն» ամենաերկարն ա տևել, իսկ իրագործումն՝ ամենակարճը (չնայած չափսով նախորդ մի քանիսից մեծ ա). քանի որ որոշելը երկար տևեց, ինտենսիվ էի գործում, որ կոմպենսացնեմ, չնայած, մեկ ա, դա, ցավոք, ոչնչով չի նպաստում, որ գորգիկն ավելի շուտ հասնի հասցեատիրոջը, ուղղակի ես եմ անհամբեր :))։

Ուլուանա
02.10.2010, 19:18
Էս էլ նոր գորգիկս. :)

http://i.imgur.com/iyoFEqS.jpg?1

Ուլուանա
28.11.2010, 00:31
Իմ առաջին քանդակը կավից (հուսով եմ՝ ոչ վերջին). իմ ձեռքն է :oy.

http://i.imgur.com/pZ02WE0.jpg?1

http://i.imgur.com/iOHzVqS.jpg?1

http://i.imgur.com/Wl6nL9K.jpg?1

http://i.imgur.com/5e0bzbS.jpg?1

http://i.imgur.com/d3rVW33.jpg?1

http://i.imgur.com/pZ02WE0.jpg?1

Kita
28.11.2010, 00:34
Ան շատ լավն էր:) Գծերով կյանքի, մանրուքներով:)

ԿԳԴ
28.11.2010, 00:54
Մարդու ձեռքը ամենաբարդ քանդակվողներից,կամ նկարվողներից մեկնա,ապրես, որ համարձակություն ես ունեցել ու բավականին լավ ստացել ես ձեռքի ֆորման, շարունակությանն եմ սպասում: ;)

Dayana
28.11.2010, 13:14
Էս Անահիտն էլ պայուսակ, էլ տուն, էլ ձեռք, ինչ ասես որ չի սարքում, մի օր էլ մարդ ա սարքելու :scare

Ուլուանա
02.12.2010, 03:35
Ան շատ լավն էր:) Գծերով կյանքի, մանրուքներով:)

Մարդու ձեռքը ամենաբարդ քանդակվողներից,կամ նկարվողներից մեկնա,ապրես, որ համարձակություն ես ունեցել ու բավականին լավ ստացել ես ձեռքի ֆորման, շարունակությանն եմ սպասում: ;)
Շնորհակալ եմ :)։
Բայց համարձակության հարց տվյալ դեպքում չկար. քոլեջում եռաչափ դիզայնի դասին տրված հերթական առաջադրանքս էր. էդ անգամ հանձնարարված էր, որ ամեն մեկս մեր ձեռքը քանդակենք կավից։ Բայց մյուս առաջադրանքները ոչ կավի հետ էին կապված, ոչ էլ քանդակներ էին, շատ բազմազան նյութերից լրիվ տարբեր սկզբունքներով ու տարբեր բնույթի բաներ ենք սարքում էդ առարկայի դասերին։
Շուտով մի ուրիշն էլ կդնեմ։

Ուլուանա
02.12.2010, 03:56
Սա էլ մեր եռաչափ դիզայնի առաջադրանքներից մեկ ուրիշը :)։ Հանձնարարված էր ընտրել գոյություն ունեցող որևէ իր ու պատրաստել դրա ստվարաթղթե կրկնօրինակը, ընդ որում պատրաստվելիքը պետք է չափերով համապատասխաներ իրական առարկային՝ վերջինիցս մեծ կամ փոքր չլիներ։ Պատրաստելու համար ստվարաթղթից ու սոսնձից բացի, ուրիշ ոչ մի նյութ օգտագործել չէր կարելի, բնականաբար, կտրող մի քանի գործիքները չհաշված։ Ես պայուսակ էի պատրաստել, բայց ոչ թե կոնկրետ պայուսակի նմանությամբ, այլ ինքս էի արել դիզայնը։
Մի խոսքով՝ տվյալ պայուսակը պատրաստված է բացառապես ստվարաթղթից.

http://i.imgur.com/O3lz2DE.jpg

http://i.imgur.com/O3lz2DE.jpg

http://i.imgur.com/LwrZqQh.jpg

http://i.imgur.com/QmJwatb.jpg

http://i.imgur.com/xNYEXPw.jpg

http://i.imgur.com/83pVmbJ.jpg

Ուլուանա
23.07.2011, 12:50
Գործածս վերջին գորգիկը. :)

http://i.imgur.com/pW5lUfy.jpg

Ուլուանա
28.01.2012, 17:14
Մակրամեի վերջին աշխատանքներս. պայուսակ, թևնոց, ականջօղեր։ Նոր տարվա առթիվ քրոջս եմ նվիրել :).

http://i.imgur.com/lo0EF.jpg

http://i.imgur.com/YQ1eo.jpg

http://i.imgur.com/iOCBE.jpg

http://i.imgur.com/xMv1J.jpg

http://i.imgur.com/YgXs6.jpg

http://i.imgur.com/twQ0C.jpg

Ուլուանա
28.02.2014, 02:14
Մեր ննջասենյակի՝ նախորդ բնակիչներից մնացած հին ու չգործող ժալյուզին հանեցի, տեղը էսպիսի մակրամե վարագույր գործեցի.

http://i.imgur.com/z9pXWTX.jpg

http://i.imgur.com/P89KoHH.jpg

Chuk
28.02.2014, 10:48
Մեր ննջասենյակի՝ նախորդ բնակիչներից մնացած հին ու չգործող ժալյուզին հանեցի, տեղը էսպիսի մակրամե վարագույր գործեցի.

Հավեսն ա :)

Alphaone
28.02.2014, 12:00
Մեր ննջասենյակի՝ նախորդ բնակիչներից մնացած հին ու չգործող ժալյուզին հանեցի, տեղը էսպիսի մակրամե վարագույր գործեցի.

http://i.imgur.com/z9pXWTX.jpg

http://i.imgur.com/P89KoHH.jpg

Անուկ, խոնարհվում եմ, իմ նյարդերը չէին հերիքի այդքան գործել :)

Hayk Avetisyan
28.02.2014, 17:32
Մեր ննջասենյակի՝ նախորդ բնակիչներից մնացած հին ու չգործող ժալյուզին հանեցի, տեղը էսպիսի մակրամե վարագույր գործեցի.

Պադագոլնիկի փոշին մաքրեցի, պատուհանը պլբլցրի, սիրուն փակեցի ու հիմա նայում ես վաա~~խ

Ուլուանա
05.03.2014, 01:32
Երեկ առաջին անգամ բաժակ եմ նկարազարդել։ Ճիշտն ասած՝ ոչ ուղիղ մակերեսի վրա ու «օդի մեջ» նկարելն ինձ համար անսովոր էր ու մի քիչ բարդ (եթե չասենք, որ ընդհանրապես ներկերով նկարելն ինքնին ինձ համար անսովոր է :)))։ Բայց ոնց որ թե տակից դուրս եկա.

http://i.imgur.com/PLy2qTc.jpg

Chuk
05.03.2014, 01:37

Լավն ա :)
Ան, ի՞նչ ներկեր են: Ես երեխեքի խաղալու համար նախատեսված վիտրաժային ներկերով եմ անում, որոնք էդքան էլ մնայուն չեն:

Ուլուանա
05.03.2014, 02:02
Լավն ա :)
Ան, ի՞նչ ներկեր են: Ես երեխեքի խաղալու համար նախատեսված վիտրաժային ներկերով եմ անում, որոնք էդքան էլ մնայուն չեն:
Հատուկ ապակու ու կերամիկայի վրա նկարելու համար նախատեսված ակրիլային ներկեր են (enamel acrylic paint)։ Ես սկզբում ուզում էի ունեցածս սովորական ակրիլայինով անել, բայց մի քիչ ուսումնասիրեցի ինտերնետով, պարզվեց՝ սովորական ակրիլայինը մնայուն չի, ասենք, զուտ դեկորատիվի համար դեռ ոչինչ, բայց կենցաղային օգտագործման իրերի դեպքում շատ արագ թափվում ա։ Համ էլ էնքան էլ անվտանգ չի սննդի համար նախատեսված ամանեղենի համար։ Բացի սևից, մնացած գույներն էդ enamel acrylic paint–ից են, իսկ սևը չգտա նույնից, փոխարենը բազմաֆունկցիոնալ ինչ–որ ներկ գտա նույն ֆիրմայի, որը մի շարք նյութերի վրա նկարելու համար ա նախատեսված, էդ թվում և ապակու ու կերամիկայի։

Սրանք են.
http://www.plaidonline.com/folkart-enamels-2-oz/42/product.htm
http://www.plaidonline.com/folkart-multi-surface-paints/181/product.htm

Բայց երկուսն էլ ներկելուց հետո կամ պիտի ջեռոցում կես ժամ 175ºC ջերմաստիճանում թրծես, կամ էլ 21 օր թողնես, որ չորանա :))։

Ուլուանա
29.05.2014, 16:49
Մոտ երկու տարվա ընդմիջումից հետո վերջապես նոր գորգիկ եմ գործել :).

http://i.imgur.com/yNe14DJ.jpg

Ուլուանա
04.06.2014, 20:09
Երեկ առաջին անգամ նկարել եմ շորի վրա :).

http://i.imgur.com/ntgLgT6.jpg

Ուլուանա
27.11.2014, 22:11
Սա էլ կավե քանդակս։ Գիտեմ, որ ականջները մի քիչ մեծ են ստացվել, քիթն էլ իրականից մի քիչ երկար, ինչպես նաև որոշ այլ մանր–մունր թերություններ կան, բայց դե մարդու գլուխ քանդակելու առաջին փորձս է :oy.

http://i.imgur.com/l0WALpD.jpg

http://i.imgur.com/27qcuq4.jpg

http://i.imgur.com/MBQ4wwy.jpg

http://i.imgur.com/hz1tkro.jpg

http://i.imgur.com/8TqybT9.jpg

Ուլուանա
09.04.2015, 21:34
Էստեղ էլ դնեմ։ Խաղալիք պիցցա. :)

http://i.imgur.com/YnrtCch.jpg

Ուլուանա
18.05.2015, 21:57
Էս էլ իմ ու տղայիս`վերամշակման ենթակա իրերից ու նյութերից պատրաստված wind chime–ը (կներեք, չգիտեմ՝ հայերեն ոնց են ասում դրան) :).

http://i.imgur.com/UYyjOdM.jpg

Գրեմ նաև, թե ինչ առարկաներ ու նյութեր ենք օգտագործել պատրաստելիս. «խողովակները» պլաստիկ տոպրակների գլանափաթեթի (рулон) ստվարաթղթից են` ներկված ակրիլիկ ներկով (դրանք, ի տարբերություն թղթե գլանափաթեթների ստվարաթղթի, բավական հաստ ու ամուր են, իրար զարկվելիս էլ բամբուկե չայմի խողովակների ձայնին նման ձայն են արձակում), վերևի կլորակը եռաշերտ ստվարաթուղթ է՝ էլի ներկված նույն ներկով, վրան կաղինի գլխարկներ են սոսնձված, ստվարաթղթե կլորակի կենտրոնում սկոչից մնացած ստվարաթղթե գլանն է, վրան պիստակի կճեպներ են սոսնձված, իսկ պարանից կախված «բռնակը» դարչինի փայտիկ է։

Ուլուանա
25.05.2015, 01:09
Նոր գորգիկ եմ գործել :).

http://i.imgur.com/HMgB2tp.jpg

Ուլուանա
08.08.2015, 01:49
Համարյա մի տարի առաջ քվիլլինգ տեխնիկայով կոլաժ էի պատրաստել, բայց, չգիտեմ ինչու, էստեղ դնելու փոխարեն որոշել էի օրագրումս դնել։ Հիմա մի ուրիշն եմ պատրաստել, էս անգամ որոշեցի էստեղ դնել.

http://i.imgur.com/ONM5C5Y.jpg

Մի հատ էլ ուրիշ դիրքից, որ եռաչափության էֆեկտն ավելի լավ երևա.

http://i.imgur.com/yTAWfDw.jpg

Սա էլ առաջին կոլաժը.

Համեմատաբար վերջերս բացահայտածս արվեստի այս տեսակը՝ քվիլլինգը, շատ եմ հավանում։ Նոր տարվա նախօրյակին մի տոնածառ էի սարքել քվիլլինգի սկզբունքով։ Բայց մտքիս կար մի քիչ ավելի ծավալուն մի բան էլ անել, ու վերջերս որոշեցի փորձել։

Էս կոլաժի վրա ահագին երկար ժամանակ եմ ծախսել։ Ասեմ ավելին. կյանքումս դեռ ոչ մի ստեղծագործական աշխատանքի վրա էսքան ժամանակ ծախսած չկայի, տո նույնիսկ դրա կեսի չափ ծախսած չկայի։ Հիմնական ժամանակը ծախսվել է զուտ մեխանիկական աշխատանքի վրա, ու ընդհանուր պրոցեսն էնքան երկար տևեց (ամոթ էլ է ասելը, բայց համարյա մի ամիս՝ ճիշտ է, տեղ–տեղ՝ երկարատև ընդմիջումներով), որ արդեն վրան նայելիս այլևս անընդունակ էի այն ընկալելու ու գնահատելու գեղագիտական տեսանկյունից։ Աչքերս մի տեսակ «մազոլ» էին եղել։ Արդեն էնքան էր զահլաս գնացել, որ համարյա փոշմանել էի ընդհանրապես էդ աշխատանքը նախաձեռնելու համար։ Մի պահ նույնիսկ մտածեցի՝ կիսատ թողնեմ, պրծնեմ էդ գլխացավանքից։ Բայց էդքան ծախսածս ժամանակն ափսոսացի ու որոշեցի ամեն դեպքում ավարտին հասցնել՝ ինչ էլ որ ստացվելու լինի։ Վերջերում, երբ արդեն կտրտրել–փաթաթելու տաղտկալի գործընթացը հետևում էր մնացել, ու «կլորակներին» վերջնական դասավորություն տալու պահը եկավ, հավեսս միանգամից վերադարձավ։ Մի ահագին ժամանակ էլ շրջանակը ձևավորելու վրա գնաց։
Չգիտեմ՝ ոնց է ստացվել, բայց սա է.

http://i.imgur.com/1KVa9xy.jpg

Ուլուանա
17.08.2015, 21:33
Էլի կոլաժ
Պատրաստել եմ պարաններից, ընկույզի կեղևից, պիստակի կեղևներից, կաղինի գլխարկներից ու ճյուղից կտրած շերտից։ Ամեն ինչը սոսնձված է ստվարաթղթին.

http://i.imgur.com/29DuoUk.jpg

Չեմ կողմնորոշվում՝ շրջանակը մի քիչ հաստացնե՞մ, թե՞ էս հազիվ երևացող շրջանակը հերիք է։

Զաքար
17.08.2015, 22:32
Ան, հավես գործ ես արել։
Միտքդ լրիվ տիեզերական է։ Երփներանգ, խոր ու զարմանալի են քո մտքերը։ Սիրում եմ ճաշակդ։ :)

Եզրերը լավ կլինի ամենաբաց երանգի պարանի գույնից անես, այդպես ավելի կսփռվի պատկերը։

Աթեիստ
17.08.2015, 22:44
Չեմ կողմնորոշվում՝ շրջանակը մի քիչ հաստացնե՞մ, թե՞ էս հազիվ երևացող շրջանակը հերիք է։

Ինձ թվում ա հաստացնել պետք չի. սենց լավ ա։

laro
17.08.2015, 22:59
Անուկ չկարողացա անտարբեր անցնել. ինչ ճկուն միտք ունես, ինձ լավն ա քո ձեռքը ոնց որ ասում են :D Իրոք ես քո ֆանատն եմ դարձել, քո գործերը մեկը մյուսից լավն են :) Որ գործդ տեսնում եմ, ասում եմ սրանից ես էլ կանեմ, սրանից ես էլ եմ ուզում :) Շատ լավն են բոլորն էլ:

Ուլուանա
17.08.2015, 23:07
Ինձ թվում ա հաստացնել պետք չի. սենց լավ ա։
Ճիշտն ասած՝ հիմա մտածում եմ՝ ոչ թե հաստացնեմ, այլ շրջանակը մի քիչ ավելի մեջից անեմ՝ բաց գույնով, որ վերևի ու ներքևի պարանների ծայրերը ծածկի։ Տենց ներկայիս շրջանակն էլ տակը կմնա, երևի չի երևա, կամ եզրը մի քիչ կերևա, չգիտեմ... :think

Աթեիստ
17.08.2015, 23:10

Բաց գույնի դեպքում, ինչպես Զաքարն ասեց, կսփռվի, ես մուգն ավելի եմ հավանում, որ շրջապատից կտրվի։

Ուլուանա
17.08.2015, 23:15
Բաց գույնի դեպքում, ինչպես Զաքարն ասեց, կսփռվի, ես մուգն ավելի եմ հավանում, որ շրջապատից կտրվի։
Հա։ Տարբերակներից ամեն մեկն իր էֆեկտն ունի, իմ կարծիքով։ Մնում ա համոզվեմ, թե ես դրանցից որն եմ ավելի շատ ուզում, որ լինի :))։ Երևի մի քիչ փորձարկումներ կանեմ, կկողմնորոշվեմ։

Ամեն դեպքում շնորհակալ եմ կարծիքների համար :)։

Ռուֆուս
18.08.2015, 00:16
Անահիտի գործած գորգիկը արդեն քանի տարի է, ինչ զարդարում է պատս :) Ինձ թվում ա ճիշտ եմ կախել, սենց ծաղիկի է նման:

http://i.imgur.com/z8uRL8P.jpg?1

Ուլուանա
18.08.2015, 00:57
Հա, ճիշտ ես կախել։ Բայց լավ չես լուսանկարել. գույները խամրած են դուրս եկել :beee

http://i.imgur.com/qxKqqGW.jpg?1

Ժող, մի բան հարցնեմ վերջին դրածս կոլաժի շրջանակի հետ կապված։ Ճիշտն ասած՝ շրջանակը հիմնականում ուզում եմ անել՝ պարանների ոչ էնքան հավասար ծայրերը քողարկելու համար։ ի՞նչ եք կարծում, շա՞տ ա զգացվում էդ անհավասարությունը, թե՞ ոչ էնքան, որ ընդհանուր տեսքի վրա ազդի։ Ուղղակի էդ շրջանակ սարքելը մի քիչ ջանջալ գործ ա, ու եթե նշածս անհրաժեշտությունը չկա, կնախընտրեի չանել :oy։

Աթեիստ
18.08.2015, 01:20

Մինչև նշելդ էդ ծայրերը սկի ուշադրություն չէին գրավում, սարքածդ ամբողջական էր նայվում։ Որ գրեցիր, նոր նայեցի, տեսա շատ աննշան անհավասարություն։ Կարծում եմ դրա համար չարժի ինչ որ բան անել։

StrangeLittleGirl
18.08.2015, 10:48
Էս մեկի կողքով ես էլ չկարողացա անտարբեր անցնել: Նենց հետաքրքիր հանգստություն կա մեջը:
Շրջանակի պահով անհրաժեշտություն չեմ տեսնում, անհավասարությունն էլ առանց ասելու չեմ նկատել:

Chuk
18.08.2015, 15:05
Հա, ճիշտ ես կախել։ Բայց լավ չես լուսանկարել. գույները խամրած են դուրս եկել :beee
Ան, ասում ա քանի տարի ա կախած ա, կեղտոտվել ա :))

Երկու հատ էլ մեր տան պատից ա կախած, մեկն իմն ա, մեկը՝ Ջուլինը :)

Ռուֆուս
18.08.2015, 15:39
Հա, ճիշտն ասած կեղտոտվել ա, մանավանդ որ տանը մոտ երկու տարի մարդ չէր ապրում ու լավ փոշի էր հավաքել: Փոշեկուլով շատ զգուշորեն մաքրել եմ, բայց վախենում եմ լվանամ կամ թրջեմ:

Ուլուանա
18.08.2015, 19:42
Հա, ճիշտն ասած կեղտոտվել ա, մանավանդ որ տանը մոտ երկու տարի մարդ չէր ապրում ու լավ փոշի էր հավաքել: Փոշեկուլով շատ զգուշորեն մաքրել եմ, բայց վախենում եմ լվանամ կամ թրջեմ:
Չէ, հանկարծ չլվանաս, կփչանա։ Կարելի ա խոնավ շորով կամ խոնավացրած էն հաստ անձեռոցիկներով մաքրել։ Ես տենց եմ անում։

Ուլուանա
30.08.2015, 21:30
http://i.imgur.com/pBF5AkW.jpg

Ուլուանա
03.09.2015, 06:32
http://i.imgur.com/YyqsKxq.jpg

Ուլուանա
07.11.2015, 22:12
Էս էլ իմ աշունը՝ մի քիչ աբստրակտ, մի քիչ կոնցեպտուալ, մի քիչ քաթանե ցանց ու կաղինի գլխարկներ :)) Մի խոսքով՝ էսպիսի խառը–մառը աշուն.

Գեղանկարչությունից դեռ գլուխ չեմ հանում կարգին, կարելի է ասել, նոր–նոր եմ փորձարկում, ու որոշեցի սենց mixed media մոգոնել.

http://i.imgur.com/2bZ0Pc5.jpg

Chuk
08.11.2015, 01:56

Ան, շատ լավն ա :)
Հավես ջերմություն ստացա:

Mephistopheles
08.11.2015, 02:19
Կարոտել էի Ուլուանայի ձեռքի աշխատանքներին...

Universe
09.11.2015, 00:33
Էս էլ իմ աշունը՝ մի քիչ աբստրակտ, մի քիչ կոնցեպտուալ, մի քիչ քաթանե ցանց ու կաղինի գլխարկներ :)) Մի խոսքով՝ էսպիսի խառը–մառը աշուն.

Գեղանկարչությունից դեռ գլուխ չեմ հանում կարգին, կարելի է ասել, նոր–նոր եմ փորձարկում, ու որոշեցի սենց mixed media մոգոնել.

http://i.imgur.com/2bZ0Pc5.jpg

Ի"նչ գիտես որ գլուխ չես հանում)
Վերնագիրը պետքա լիներ Ուլուանայի ձեռքի ու մտքի աշխատանքները։
Շատ գեղեցիկ պատկեր ու երևի գույներիցա, որ ահավոր ջերմություն ես ստանում նայելով:

հգ․
Ուլուանա ջան կներես, որ հերթով չեմ հասցնի քո բոլոր աշխատանքների մասին նվազագույնը գոնե արտահայտել ինչ որ կուզենայի ասել, բայց քո բոլոր աշխատանքներն էլ շատ դուրս եկան :) Ավելի շուտ մեր դուրը, կնոջս հետ էինք նայում :) +2)

Ուլուանա
22.11.2015, 23:52
Աշնանային տրամադրությամբ ևս մի կոլաժ։

Պատրաստել եմ հիմնականում խցանե շերտերից ու գորգի հիմք հանդիսացող ցանցերից, օգտագործել եմ նաև քվիլինգ տեխնիկայով պատրաստված մի քանի կլորակներ, կաղինի գլխարկ, քաթանե ցանց, դե, մեկ էլ ակրիլ ներկեր։

Թեև իրականում ուղղանկյուն է, բայց ոնց լուսանկարում եմ, ուղղանկյուն դուրս չի գալիս. ներքևի ձախ և վերևի աջ անկյունների «հարկերը» խանգարում են :(։
Վերջը նկարեցի երկու տարբեր դիրքերից, տարբեր լուսավորությամբ.

http://i.imgur.com/nNG7DRK.jpg

http://i.imgur.com/7VG5Pn5.jpg

Ուլուանա
05.01.2016, 06:32
Կոլաժուկ :roll.

http://i.imgur.com/gGnWkXX.jpg

Ուլուանա
15.08.2016, 02:50
Կենաց ծառ
Թղթից է՝ քվիլինգ (quilling) տեխնիկայով.

http://i.imgur.com/pBjlVkY.jpg

http://i.imgur.com/mLAMzte.jpg

Ուլուանա
02.10.2016, 07:49
Պատրաստված է խցանե տախտակերից (ներկված ակրիլ ներկերով).

http://i.imgur.com/mVVGiq7.jpg

Քանի որ ուղիղ դիմացից շերտերի ուղղությունը (դեպի ներս) նորմալ չի երևում, մի հատ էլ կողքից նկարած դնեմ.

http://i.imgur.com/WU3EkrJ.jpg

Մուշու
02.10.2016, 10:25
Կենաց ծառ
Թղթից է՝ քվիլինգ (quilling) տեխնիկայով.

http://i.imgur.com/pBjlVkY.jpg

http://i.imgur.com/mLAMzte.jpg

Ես քո քվիլինգե նկարներով ոգեշնչված երազում եմ նման մի բան պատրաստելու մասին: Ապրես շատ, որ ոգեշնչում ես :kiss

Ուլուանա
03.10.2016, 01:39
Ես քո քվիլինգե նկարներով ոգեշնչված երազում եմ նման մի բան պատրաստելու մասին: Ապրես շատ, որ ոգեշնչում ես :kiss
Շնորհակալ եմ :)։
Ուրեմն ժամանակն ա երազելու փոխարեն իրագործել երազածդ :P։

Ուլուանա
20.03.2017, 06:07
Ընթերցասեր մարդու շապիկ :).

Վերջերս եմ նկարազարդել։ Տեքստը շաբլոնով (stencil) է գրված, գրքերը՝ ձեռքով (վրձնով ու հագուստի համար նախատեսված ներկերով) նկարված։

http://i.imgur.com/nTBazVB.jpg

Chuk
20.03.2017, 15:24
Ընթերցասեր մարդու շապիկ :).

Վերջերս եմ նկարազարդել։ Տեքստը շաբլոնով (stencil) է գրված, գրքերը՝ ձեռքով (վրձնով ու հագուստի համար նախատեսված ներկերով) նկարված։

Ան, շատ clipart-ային ա: Ես քո ազատ, գեղարվեստական ոճն եմ ավելի սիրում :)

Ուլուանա
20.03.2017, 23:17
Ան, շատ clipart-ային ա: Ես քո ազատ, գեղարվեստական ոճն եմ ավելի սիրում :)
Եսիմ, Արտ, տվյալ դեպքում կլիպարտն ինձ ավելի տեղին ա թվում, քան ազատ–գեղարվեստական ոճով նկարելը։ Ուղղակի երևի էս դեպքում «վտանգ» կա, որ կարող ա կարծեն՝ տպած ա :)։

Ուլուանա
26.03.2017, 22:57
Էլի խցանե տախտակներից է պատրաստված (ներկված ակրիլ ներկերով).

http://i.imgur.com/Gf39LQS.jpg

Սա էլ կողքից, որ դեպի ներս խորացող շերտերը երևան.

http://i.imgur.com/8reZyn5.jpg

Ուլուանա
28.03.2017, 20:29
Շերտային էքսպերիմենտների շարքից. էս անգամ foam sheet–երից (հայերեն համարժեքը չգիտեմ) (հա, վերջերս շերտերը տարել են ինձ).

http://i.imgur.com/wegcFop.jpg

Chuk
29.03.2017, 00:53
Հավես են շատ, Ան :)
Էնքան որ իմ հավեսն էլ տվեց տենց բան անել, բայց դժվար ստեղ տենց մատերիալներ ճարեմ՝ գույներով:

Ուլուանա
29.03.2017, 01:17
Հավես են շատ, Ան :)
Էնքան որ իմ հավեսն էլ տվեց տենց բան անել, բայց դժվար ստեղ տենց մատերիալներ ճարեմ՝ գույներով:
Շնորհակալ եմ :)։
Ճիշտն ասած՝ էս սկզբունքով՝ շերտերով, foam sheet–ից ավելի մեծ չափի ու ավելի հարուստ պատկերներով գործեր կուզենայի անել, բայց մատերիալը զուտ էս չափինն ա, որ նույն գույնի տարբեր երանգներ ունի, իսկ ավելի մեծ դեռ չեմ հանդիպել տենց երանգներով, մեծերը մենակ հիմնական գույների են՝ մի քանի գույն ավել, բայց երանգներ չկան։ Բայց խցանե տախտակներ ավելի մեծ չափերի էլ կան, դրանցով մտադիր եմ երևակայությանս մի քիչ էլ ազատություն տալ :))։

Ուլուանա
29.03.2017, 01:37

Նոր նկատեցի, որ չափերի մասին խոսել եմ, բայց չեմ ֆայմել, որ, ախր, նկարից չափերը չեն երևում :))։ Հիմնական պատկերի մասը, այսինքն՝ «երկհարկանի» շրջանակը չհաշված, 21.5 X 14 սմ ա (շրջանակի մասը թղթով ա արած)։

Chuk
29.03.2017, 01:39
Նոր նկատեցի, որ չափերի մասին խոսել եմ, բայց չեմ ֆայմել, որ, ախր, նկարից չափերը չեն երևում :))։ Հիմնական պատկերի մասը, այսինքն՝ «երկհարկանի» շրջանակը չհաշված, 21.5 X 14 սմ ա (շրջանակի մասը թղթով ա արած)։

Նկարելուց կողքերը մի տեղ քանոն կամ սուրճի բաժակ դիր :))

Բարեկամ
29.03.2017, 02:35
Շերտային էքսպերիմենտների շարքից. էս անգամ foam sheet–երից (հայերեն համարժեքը չգիտեմ) (հա, վերջերս շերտերը տարել են ինձ).

Վայ, Ան, էդ փրփրաթերթերից ( :)) ) էս վերջերս աղջիկս էլ ստիպեց, որ առնեմ. թե ինչ ա անելու՝ չգիտեմ, բայց ասեց, որ միշտ ուզում էր
Քո աշխատանքը ցույց կտամ, կարող ա ինչ-որ բաներ ներշնչի:

Ուլուանա
29.03.2017, 04:04
Վայ, Ան, էդ փրփրաթերթերից ( :)) ) էս վերջերս աղջիկս էլ ստիպեց, որ առնեմ. թե ինչ ա անելու՝ չգիտեմ, բայց ասեց, որ միշտ ուզում էր
Քո աշխատանքը ցույց կտամ, կարող ա ինչ-որ բաներ ներշնչի:
Հա, ցույց տուր, բայց եթե ուզել ա, ուրեմն կոնկրետ մտահղացումներ էլ կունենա երևի :))։ Որ մի բան սարքի, ինձ էլ իրա սարքածը ցույց կտաս, հետաքրքիր ա :)։

Մուշու
29.03.2017, 20:46
Ընթերցասեր մարդու շապիկ :).

Վերջերս եմ նկարազարդել։ Տեքստը շաբլոնով (stencil) է գրված, գրքերը՝ ձեռքով (վրձնով ու հագուստի համար նախատեսված ներկերով) նկարված։

http://i.imgur.com/nTBazVB.jpg

Ան ջան ի՞նչ նյութով ես գրում կտորի վրա: Գունավորի վրա նկարելուց խնդիր չի առաջանում, օրինակ գույնը լավ չնստի՞

Ուլուանա
29.03.2017, 21:29
Ան ջան ի՞նչ նյութով ես գրում կտորի վրա: Գունավորի վրա նկարելուց խնդիր չի առաջանում, օրինակ գույնը լավ չնստի՞
Չէ, տենց խնդիր առաջանում ա հագուստի համար նախատեսված մարկերներով նկարելիս, իսկ սա արել եմ հագուստի համար նախատեսված ներկերով, որոնք ցանկացած գույնի վրա նորմալ երևում են ու լվանալուց էլ չեն անցնում, ընդհանրապես որևէ փոփոխության չեն ենթարկվում, ուղղակի պետք ա հետևել ներկի վրա գրված ցուցումներին։ Ես էս ներկից եմ օգտագործում. Тulip Soft (https://www.google.com/search?q=soft+tulip+fabric+paint&rlz=1C1LENN_enGB464GB464&espvd=2&source=lnms&tbm=shop&sa=X&ved=0ahUKEwiWleqgnvzSAhVlyoMKHZVhA4YQ_AUICCgB&biw=1366&bih=662)։

Ուլուանա
29.03.2017, 21:38
Գործածս առաջին մանդալան (մի քիչ անհավասար ա ստացվել, թելս էլ չհերիքեց, փայտիկներից մեկի ծայրը մի կերպ «կարկատել եմ», բայց ոչինչ, հաջորդներն ավելի հաջող կստացվեն :) ).

http://i.imgur.com/2M1dneL.jpg

IVI Art
31.03.2017, 15:32
Շերտային էքսպերիմենտների շարքից. էս անգամ foam sheet–երից (հայերեն համարժեքը չգիտեմ) (հա, վերջերս շերտերը տարել են ինձ).

http://i.imgur.com/wegcFop.jpg

Հիշեցրեց այս օրացույցը` https://ru.pinterest.com/pin/426505027187017904/ :)

Ուլուանա
01.04.2017, 05:28
Հիշեցրեց այս օրացույցը` https://ru.pinterest.com/pin/426505027187017904/ :)
Հա, տեսել եմ դրանք. լավն են :)։

Ուլուանա
04.04.2017, 21:48
Mixed Media
Օգտագործել եմ շերտերով գունավոր թղթեր, մասամբ՝ քվիլինգ տեխնիկայով, ակրիլ ներկեր։
Մինչև հիմա արածս ամենամեծ չափսի աշխատանքն է՝ 48 X 32 սմ.

http://i.imgur.com/g9xyDve.jpg

Ուլուանա
11.04.2017, 22:51
Գալակտիկա.
Էլի խցանե շերտեր են և ակրիլ ներկեր
Շրջանակը պատրաստել եմ թղթե գլաններից (քվիլիգ տեխնիկայով), որոնք նաև լաքապատել եմ.

http://i.imgur.com/ONo5ws5.jpg

Սա էլ մի քիչ ներքևից եմ լուսանկարել, որ շերտերն ավելի պարզ երևան.

http://i.imgur.com/uhhfo1q.jpg

Ուլուանա
26.04.2017, 01:04
Հերթը հասավ զարդերին։ Իմ սիրած mixed media մոտեցումից զարդերի դեպքում էլ չեմ հրաժարվում :).

Վզնոցներ.

http://i.imgur.com/7dal4D8.jpg

http://i.imgur.com/KP80GZL.jpg

http://i.imgur.com/t3GVd9m.jpg

http://i.imgur.com/pwbZxfP.jpg

Ուլուանա
01.05.2017, 04:07
Դարչինի փայտիկներ, կաղինի գլխարկներ, խցան, թուղթ (քվիլինգ), փայտ, ակրիլ ներկեր.

http://i.imgur.com/7tqyVcm.jpg

http://i.imgur.com/zexBkwv.jpg

http://i.imgur.com/8F7KOpx.jpg

http://i.imgur.com/Qn2u6FP.jpg

http://i.imgur.com/tuqywAP.jpg

Ուլուանա
16.05.2017, 21:53
http://i.imgur.com/vqEheZm.jpg

http://i.imgur.com/VZczQH3.jpg

http://i.imgur.com/ZL5FYQz.jpg

http://i.imgur.com/5E7TlsC.jpg

http://i.imgur.com/7q0sTNR.jpg

http://i.imgur.com/osqrAh9.jpg

http://i.imgur.com/Gcg0Pi8.jpg

http://i.imgur.com/C7R51xu.jpg

Ուլուանա
25.06.2017, 23:58
Էթնիկ պաննո՝ հիմնականում բնական նյութերից ու առարկաներից.

http://i.imgur.com/d7XCUYn.jpg

http://i.imgur.com/93asS0q.jpg

Progart
14.07.2017, 06:48
Գալակտիկա.

http://i.imgur.com/ONo5ws5.jpg

http://i.imgur.com/uhhfo1q.jpg

Շա՜տ լավն են, բայց էս մեկը յուրահատուկ լավն էր ^_^

boooooooom
14.07.2017, 17:12
Կենտրոնը շատ իրական ա ստացվել, թվում ա թե իսկապես հալված քար ա։ Կուզենայի պատրաստման ընթացքում արվեստանոցի պատերից մեկի վրա ճանճ լինեի ու լուռ հետևեի։ Շատ սիրուն է:

Ուլուանա
07.11.2017, 18:26
Վերջին mixed media աշխատանքս, որում առաջին անգամ նաև ծեփամածիկ եմ օգտագործել. կտավ, ակրիլ ներկեր, ծեփամածիկ, ցանց, պարան.

https://i.imgur.com/AMIa09M.jpg