PDA

Դիտել ողջ տարբերակը : 10 գիրք որ պետք է կարդա ամեն մի հայ

smartman
26.08.2015, 19:25
Այստեղ տեղադրեք այն գրքերը որը ձեր կարծիքով պետք է կարդա ամեն մի հայ:

StrangeLittleGirl
26.08.2015, 19:35
Այստեղ տեղադրեք այն գրքերը որը ձեր կարծիքով պետք է կարդա ամեն մի հայ:
Էս ինչ ռասիզմ ա :angry

Ռուֆուս
26.08.2015, 19:49
1.Կամասուտրա...

Հայկօ
26.08.2015, 20:01
Այստեղ տեղադրեք այն գրքերը որը ձեր կարծիքով պետք է կարդա ամեն մի հայ:

Իմ կարծիքով՝ չկան նենց տասը գրքեր, որ յուրաքանչյուր հայ պիտի կարդա: Ու ընդհանրապես չկա նույնիսկ մեկ նենց գիրք, որ պարտադիր պիտի կարդացվի՝ անկախ պոտենցիալ կարդացողի ազգությունից, սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից, մաշկի գույնից և այլն: Էս՝ եթե լուրջ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա այբբենարան ու կամասուտրա:

Chuk
26.08.2015, 20:59
1. Հին կտակարան
2. Նոր կտակարան
3. Րաֆֆի, «Սամվել»
4. Կամասուտրա
5. Արտաշես Գեղամյան (բոլոր գրքերը)
6. Պարույր Սևակ, «Բանաստեղծությունների ժողովածու»
7. blognews.am
8. ՌԴ սահմանադրություն
9. Պատկերազարդ Աստվածաշունչ
10. Պատկերազարդ Կամասուտրա

Դանիելյան
09.09.2015, 01:42
Հին և Նոր կտակարանները մեկ գիրք է՝ Աստվածաշուն,
որը անկասկած պաևտադիր է կարդալ, ոչ այնպես, ինչպես օրինակ կկարդանք « Վարդանանքը» , այլ այն պետք է կարդալմ որպես կյանքի ուղեցույց, Աստվածաշունչը կենդանի խոսք է , այն շնչում է , այմ աշխարհում միակ գիրքն է, որ իր մեջ պարունակաում է և հարցեր և այդ հարցերի պատասխանը:

Sagittarius
09.09.2015, 01:51

ես էլ ասում եմ ծանոթ գիրք ա, մենք դպրոցում դրանով մաթեմ էինք անցնում:

Chuk
09.09.2015, 02:12
Հին և Նոր կտակարանները մեկ գիրք է՝ Աստվածաշուն,
որը անկասկած պաևտադիր է կարդալ, ոչ այնպես, ինչպես օրինակ կկարդանք « Վարդանանքը» , այլ այն պետք է կարդալմ որպես կյանքի ուղեցույց, Աստվածաշունչը կենդանի խոսք է , այն շնչում է , այմ աշխարհում միակ գիրքն է, որ իր մեջ պարունակաում է և հարցեր և այդ հարցերի պատասխանը:

Հին և նոր կտակարանները մեկ գիրք չեն՝ առանց պատկերազարդ Աստվածաշնչի: Իսկ առավել ևս՝ առանց կամասուտրայի:

Եվ ես վստահ եմ, որ որևէ իրապես կրոնը հասկացող ու իրապես հավատացյալ մարդ էս գրածս որպես ծաղր կամ սարկազմ չի դիտի, այլ կհասկանա, որ ճիշտ եմ ասում:

Mephistopheles
09.09.2015, 08:05
"Անխելք մարդը" .... 10 անգամ

Mephistopheles
09.09.2015, 10:34
Ժող... կամասուտրան հանեք, էլի... էտի առանց սուպերվիժընի չենք կարա, կտանք աչք-մաչք կհանենք... վտանգավոր ա...

Մարի-Լույս
26.09.2015, 13:53
Աստվածաշունչ
Մովսես Խորենացի "Հայոց պատմություն"
Խաչատուր Աբովյան "Վերք Հայաստանի"
Գրիգոր Նարեկացի "Մատյան ողբերգության"
Հովհաննես Թումանյանի բոլոր գործերը...
10 հատ չեմ կարում ձգեմ:think

StrangeLittleGirl
26.09.2015, 14:00
Աստվածաշունչ
Մովսես Խորենացի "Հայոց պատմություն"
Խաչատուր Աբովյան "Վերք Հայաստանի"
Գրիգոր Նարեկացի "Մատյան ողբերգության"
Հովհաննես Թումանյանի բոլոր գործերը...
10 հատ չեմ կարում ձգեմ:think

Էս սաղ կարդացե՞լ ես :/

Մարի-Լույս
26.09.2015, 14:03
Աբովյանի Վերքը կիսատ եմ թողել, ձանձրալի էր... բայց կարծում եմ ցանկալի է, որ յուրաքանչյուր հայ կարդա այն:

Մարի-Լույս
26.09.2015, 14:05
Նարեկացու մատյանից էլ հատվածներ եմ կարդացել... մյուսները ամբողջությամբ կարդացել եմ:

StrangeLittleGirl
26.09.2015, 14:11
Աբովյանի Վերքը կիսատ եմ թողել, ձանձրալի էր... բայց կարծում եմ ցանկալի է, որ յուրաքանչյուր հայ կարդա այն:
Բա որ կիսատ ես թողել, ձանձրալի էր, ինչու՞ ես կարծում, որ յուրաքանչյուր հայ պիտի կարդա:

Մարի-Լույս
26.09.2015, 14:25
Դե եթե ինձ դուր չի գալիս, դեռ չի նշանակում վատն է կամ չարժե կարդալ... համել ասացի "ցանկալի" է;)

StrangeLittleGirl
26.09.2015, 14:53
Դե եթե ինձ դուր չի գալիս, դեռ չի նշանակում վատն է կամ չարժե կարդալ... համել ասացի "ցանկալի" է;)
Իհարկե չի նշանակում, բայց տխուր լուր ունեմ. Վերք Հայաստանին գրեթե ոչ մի հայի դուր չի գալիս: Ուրեմն ինչու՞ կարդալ: Ու բացի դրանից, դու մարդկանց խորհուրդ տալի՞ս ես կարդալ գրքեր, որոնք քեզ դուր չեն եկել:

Valentina
26.09.2015, 20:16
Աբովյանի Վերքը կիսատ եմ թողել, ձանձրալի էր... բայց կարծում եմ ցանկալի է, որ յուրաքանչյուր հայ կարդա այն:

Դե եթե ինձ դուր չի գալիս, դեռ չի նշանակում վատն է կամ չարժե կարդալ... համել ասացի "ցանկալի" է;)

Միգուցե հիմա թողնես կիսատ , մի քանի տարի հետո շարունակես, ընտրիր էնպիսի գրքեր, որոնք հետաքրքրությամբ կկարդաս: Չնայած լինում են դեպքեր, երբ գիրքը սկզբում լինում է ձանձրալի, բայց երբ ինքդ քեզ ստիպելով կարդում ես, սկսում ես ապրել հերոսների կյանքով, ու վերջում էտ գիրքը մտնում է քո ամենասիրելի գրքերի ցանկը, հասկանում ես, որ գրքի առաջին էջերից միայն չի կարելի տպավորություն կազմել, մինչև ամբողջը չընթերցես:
Եվ հիմնվել պետք չի էն ստատիսկիայի վրա, թե դա ոչ մեկին դուր չի եկել, եթե մտքովդ անցել է կարդալ, ապա կարդա: Սեփական կարծիքը պետք ա կազմել միայն այն ընթերցելուց հետո:

Մարի-Լույս
26.09.2015, 20:32

՞
Դե հենց դա էլ նկատի ունեմ... Եթե ես չեմ հավանել, հնարավոր է մեկ ուրիշը հավանի, ինչու՞ հիասթափեցնեմ... Երբ հարցնում են "ի՞նչ խորհուրդ կտաս կարդալ" սիրով թվարկում եմ հավանածս գրքերը, որոնք արժեն կարդալ... Բայց եթե հարցնեն "ինչպիսինն է ենթադրենք Դիքենսի "Դոմբի և որդին" զզվանքով չեմ արտահայտվի, ինչքան էլ որ չսիրեմ... Ինձ հետ էլ են պատահել դեպքեր, երբ ինչ-որ գրքի մասին հարցնելով ստացել եմ բացասական կարծիք, բայց կարդացել եմ և շատ է դուր եկել:

Շինարար
26.09.2015, 22:53
Իհարկե չի նշանակում, բայց տխուր լուր ունեմ. Վերք Հայաստանին գրեթե ոչ մի հայի դուր չի գալիս: Ուրեմն ինչու՞ կարդալ: Ու բացի դրանից, դու մարդկանց խորհուրդ տալի՞ս ես կարդալ գրքեր, որոնք քեզ դուր չեն եկել:

Որովհետև Խաչատուր Աբովյանը շատ կարևոր, հետաքրքիր դեմք ա՝ որպես լուսավորիչ, նորարար, ես չպիտի որ քեզ պիտի ասեմ: Իր անունը, իրան հղումներ, իր մասին հիշատակում հաճախ կհանդիպես տարբեր երկրների լուսավորչական շարժամնը նվիրված մասնագիտական քննարկումներում՝ մարդկանցից, ովքեր ըստ էությամբ հայ գրականությամբ ու հայ ժողովրդով չեն էլ զբաղվում: Ու ցանկալի ա, որ մենք, ովքեր կարող ենք բնագրով կարդալ, կարդացած լինենք, ես չեմ ձգել՝ անկեղծ: Դուր գալ-չգալը էդքան էլ լուրջ հակափաստարկ չի, մենք հաճախ ենք կարդում ամենաբազմազան գրականություն, որոնք էս կամ էն պատճառով մեզ դուր չեն գալիս՝ շարադրման ոճ, րտահայտվծ գաղափարներ, բառապաշար և այլն, բայց կարդում ենք մեր ինքնակրթության համար, որովհետև գուցե քեզ դուր չի գալիս, բայց քո համայնքի, հասարակության ձևավորման գործում կարևոր դեր ա ունեցել, ու լավ կլինի, որ դու ծանոթ լինես քո զրգացման ու կայացման ուղին, բայց իհարկե պետք ա կարդալ քննադատաբար՝ չհամաձայնելով, բանավիճելով, նաև փորձելով հասկանալ, թե տվյալ համատեքստում՝ ժամանակ, տեղ և այլն, ինչու էր դա նորարարական, ինչով էր լուսավորչական և այլն: Բյուր, հետդ չեմ վիճում, ուղղակի ինքս ինձ եմ փորձում նաև համոզել, ու ոնց-որ ստացվեց համոզելը:

Իհարկե ռսի օրհնած ոտքը օրհնելու պահը տհաճ ա, դրա վրա ուսուցիչները դպրոցում պետք ա հատուկ ուշադրություն դարձնեն, որ էրեխեքը հասկանան, որ էն ժամանակ էդ մարդը տենց ա ասել, բայց դա պետք չի հալած յուղի տեղ ընդունել, մենք հիմա մի քիչ ավելին ենք տեսնում ու հասկանում, քան Աբովյանը՝ այդ թվում նաև նույն Աբովյանի շնորհիվ, ոչ թե անգիր անել էդ պահերը, իհարկե պետք չի սովորացնել դա, այլ պետք ա մտածացնել էդ ուղղությամբ:

Աթեիստ
26.09.2015, 23:11
Իմաստ չեմ տեսնում ինքնակամ կարդալ էն, ինչը դուրդ չի գալիս։

Շինարար
26.09.2015, 23:17
Իմաստ չեմ տեսնում ինքնակամ կարդալ էն, ինչը դուրդ չի գալիս։

Մի կարդա, Արտակ ջան, ես ավելին չունեմ ասելու, քնա վերը ասացի, վերջնական ընտրությունը քոնն ա:

Ես լիքը բաներ եմ անում, որ ինձ դուր չի գալիս անելը, բայց դուր ա գալիս արդյունքը:

Որոշ դուր չեկած բաների արդյունքում բարելավում եմ առողջությունս, արտաքինս, այլ բաների արդյունքում (օրինակ կարդալ)՝ գիտելիքներս, որոնք հնարավորություն են տալիս տարբեր երևույթների մեջ ավելի խորանալ, որոշ մի ուրիշայլ բաների արդյունքւոմ բարելավում եմ ֆինանսական վիճակս և այլն:

Աթեիստ
26.09.2015, 23:28

Այ, հենց էդ ա, որ լիքը բան կա, որ ընթացքը դուրդ չի գալիս, բայց դու գոնե վստահ ես, որ արդյունքը դուրդ կգա։ Կամ թեկուզ հույս ունես, որ դուրդ կգա։
Բայց ասենք գեղարվեստական գիրք ես կարդում, որը հենց սկզբից դուրդ չի գալիս։ Ուզում եմ հասկանամ ի՞նչ արդյունքի ակնկալիքով ես դու շարունակում դա կարդալ։
Դասագրքերն ու գիտական գրքերը ինֆորմացիա են տալիս, սովորեցնում են։ Արդյունքը լինում ա նոր ինֆորմացիայի ձեռբերումը։ Բայց գեղարվեստականի դեպքում չեմ հասկանում։

Շինարար
26.09.2015, 23:40

Վերը բայց ասացի, Արտակ ջան, կոնկրետ Աբվյանի մասով: Գեղարվեստական գրականությունը մենակ հաճույքի համար չի, գեղարվեստական գրականությունը մարդկանց մասին ա, ու շատ լավ աղբյուր ա մարդկանց հասկանալու համար՝ սկսած հասարակական հարաբերություններից մինչև անգամ արտաքին, գանգի կառուցված, չեմ իմանում ինչ: Չես պատկերացնի՝ ինչքան մարդ կա, որ գլուխները պահում են գեղարվեստական գիրք կարդալու շնորհիվ, մեկը՝ ես, ու եթե արդյունքը պիտանի բան չլիներ, հաստատ չէին վճարվի: Հլա մտի քաղաքականություն բաժինը, տես ինչքան մեջբերումներ են անում ակումբի քաղաքական գործիչները, մեկը՝ դու սկսած ժողովրդական բանահյուսությունից, անեկդոտներ և այլն, ավարտած գեղարվեստական գրականությամբ, ինչ-որ դեպքեր, դրվագներ են հիշում վաղուց կարդացած, զուգահեռներ տանում՝ ասենք չեմ իմանում լեհական գրականությունից կամ հույն մի գրողից, որը օգնում ա հասկանալ Սերժ Սարգսյանի որևէ արարք կամ մոտեցնում ա հասկանալուն կամ հասկանալու նոր ուղի ա բացում: Իսկ Աբովյանի Վերքը իր ժամանակի հասարակության շատ լավ պատկերա տալիս օրինակ, որ ոչ մի պատմագիտական աշխատության մեջ չես գտնի, ես էլ մինչև վերջ չեմ կարդացել, բայց համոզված ասում եմ, որ ով կարդացել ա՝ մի բան ավելի հասկանալու հնարավորություն ունի ինչ ա մեզ հետ կատարվում էսօր, խի ու ինչ անենք, որ սենց չլինի և այլն, մի քիչ ավելի հետաքրքիր զրուցակից նաև կարող ա լինի և այլն, և ալն:

Դանիելյան
27.09.2015, 02:04
Աստվածաշնչում զետեղված են Հին և Նոր կտակարաններն ամբողջությամբ, և յուրաքանչյուր քրիստոնյա գոնե ամենաքիչը մեկ անգամ պետք է ընթերցի Աստվածաշունչը…
Իհարկե չեմ բացառում դրանք տպագրվում են նաև առնձին փոքրիկ գրքերի տեսքով, բայց միասին դրանք կոչվում են Աստվածաշունչ, որը պետք է կարդալ հոգով, որպես կյանքի գիրք, այլ ոչ թե, որպես գեղարվեստական հերթական գիրք: Նշեմ նաև որ Աստվածաշունչը միայն շատ խելացի . հավատքով լեցված և հոգով արթուն մարդիկ կարող են հասկանալ, այն կարող են կարդալ բոլորը բայց հասկանալ խորհուրդը՝ շատ քչերը…

Mephistopheles
27.09.2015, 03:44
Իհարկե չի նշանակում, բայց տխուր լուր ունեմ. Վերք Հայաստանին գրեթե ոչ մի հայի դուր չի գալիս: Ուրեմն ինչու՞ կարդալ: Ու բացի դրանից, դու մարդկանց խորհուրդ տալի՞ս ես կարդալ գրքեր, որոնք քեզ դուր չեն եկել:

բա գիտես հայ ըլնելը տենց հեշտ ա՞... տաս հատ գիրք պտի կարդաս՝ քո չսիրած... եթե դիմացար ուրեմն իսկական հայ ես...

Guest
27.09.2015, 03:47
Սկսենք նրաից, որ ամեն մի հայ գոնը 10 գիրք կարդա:

StrangeLittleGirl
27.09.2015, 11:09
Շին, ես չեմ հասկանում ինքնակրթության համար գիրք կարդալը: Մեր ֆունդամենտալ կրթությունն ավարտվել ա դպրոցում, մնացած ամեն ինչը մասնագիտականից բացի հաճույքի համար ա: Պարտադիր չի քեզ զոռես ու կիսաանհասկանալի գիրք կարդաս, որ հասկանաս Աբովյանի դերը: Իսկ հաշվի առնելով ռսի պահը` պարզ ա դառնում, որ ինքն էլ ժամանակին շատ բան չի հասկացել: Ու կներես, ամեն հայի համար պարտադիր գրականության ցանկի գոյությունն արդեն իսկ ծիծաղելի ա:

Մարի-Լույս
27.09.2015, 12:15

Դու գիրք ես կարդում միայն հաճույքի համար? Իսկ ինձ համար շատ կարևոր են գրքից քաղած դասերն էլ:

StrangeLittleGirl
27.09.2015, 12:17
Ոչ մասնագիտական գրքերը`հա: Ես կյանքում ազատ ժամանակս չեմ տրամադրի տհաճ բանի:

Մարի-Լույս
27.09.2015, 12:21
Երբեք չեմ ափսոսացել գրքերի վրա ծախսած ժամանակս, ինչքան էլ որ գիրքը ձանձրալի լինի... Երևի մենակ Շիրվանզադեի գործերն են, որ ոչինչ չեն տվել::(

Valentina
27.09.2015, 13:33
Երբեք չեմ ափսոսացել գրքերի վրա ծախսած ժամանակս, ինչքան էլ որ գիրքը ձանձրալի լինի... Երևի մենակ Շիրվանզադեի գործերն են, որ ոչինչ չեն տվել::(

"Քաոսը" կարդացե՞լ ես Շիրվանզադեի:

Sambitbaba
27.09.2015, 17:32
Իսկ հաշվի առնելով ռսի պահը` պարզ ա դառնում, որ ինքն էլ ժամանակին շատ բան չի հասկացել:

Այ, էս մասը հետաքրքրեց... Բյուր ջան, կբացատրե՞ս: Փլիզ...

GriFFin
27.09.2015, 19:13
Այ, էս մասը հետաքրքրեց... Բյուր ջան, կբացատրե՞ս: Փլիզ...

Երևի էն որ սկզբում Աբովյանը ռուսներին մեզ բարեկամ ա համարել, վերջում հասկացել ա, որ չէ: Ավելի վատ ա իրանց հետ: Ինձ թվում ա էդ ա:

Sambitbaba
27.09.2015, 19:44
Երևի էն որ սկզբում Աբովյանը ռուսներին մեզ բարեկամ ա համարել, վերջում հասկացել ա, որ չէ: Ավելի վատ ա իրանց հետ: Ինձ թվում ա էդ ա:

Ես, ինչ մեղքս թաքցնեմ, կարելի է ասել, հեչ չեմ հիշում "Վերք Հայաստանին", բայց իրո՞ք Աբովյանը "վերջում հասկացել է, որ չէ": Թե՞ դա ուղղակի այսօրվա եզրակացություն է:

Շինարար
27.09.2015, 20:45
Շին, ես չեմ հասկանում ինքնակրթության համար գիրք կարդալը: Մեր ֆունդամենտալ կրթությունն ավարտվել ա դպրոցում, մնացած ամեն ինչը մասնագիտականից բացի հաճույքի համար ա: Պարտադիր չի քեզ զոռես ու կիսաանհասկանալի գիրք կարդաս, որ հասկանաս Աբովյանի դերը: Իսկ հաշվի առնելով ռսի պահը` պարզ ա դառնում, որ ինքն էլ ժամանակին շատ բան չի հասկացել: Ու կներես, ամեն հայի համար պարտադիր գրականության ցանկի գոյությունն արդեն իսկ ծիծաղելի ա:

Բյուր, ի՞նչը չի հասկացել, ինքը էնտեղ էնքան լավ պատկեր ա տալիս հայկական հասարակության, հայկական ընտանիքի, տոնը նշելու և այլն, ես էդ մասերը լավ հիշում եմ, էդտեղ հասկանոլւ-չհասկանալու բան չկա, հրաշալի ինֆորմացիա ա:

Մարի-Լույս
27.09.2015, 20:46
"Քաոսը" կարդացե՞լ ես Շիրվանզադեի:

Այո, քաոսը համեմատաբար լավն էր...

GriFFin
27.09.2015, 21:08
Ես, ինչ մեղքս թաքցնեմ, կարելի է ասել, հեչ չեմ հիշում "Վերք Հայաստանին", բայց իրո՞ք Աբովյանը "վերջում հասկացել է, որ չէ": Թե՞ դա ուղղակի այսօրվա եզրակացություն է:

Իմ հիշողությունները դա են ինձ հուշում: :)

StrangeLittleGirl
27.09.2015, 21:41
Բյուր, ի՞նչը չի հասկացել, ինքը էնտեղ էնքան լավ պատկեր ա տալիս հայկական հասարակության, հայկական ընտանիքի, տոնը նշելու և այլն, ես էդ մասերը լավ հիշում եմ, էդտեղ հասկանոլւ-չհասկանալու բան չկա, հրաշալի ինֆորմացիա ա:
Սհաթի պահը:

Չգիտեմ՝ դա Վերք Հայաստանիում ա, թե ուրիշ առիթով ա ասել, բայց էդ մի բանը լավ չի հասկացել, էդ փաստ ա: Այսինքն, չի հասկացել, թե Ռուսաստանն ինչ սպառնալիք ա մեզ համար:

Շինարար
27.09.2015, 21:47
Սհաթի պահը:

Չգիտեմ՝ դա Վերք Հայաստանիում ա, թե ուրիշ առիթով ա ասել, բայց էդ մի բանը լավ չի հասկացել, էդ փաստ ա: Այսինքն, չի հասկացել, թե Ռուսաստանն ինչ սպառնալիք ա մեզ համար:
Դե սհաթի պահը ես էլ նշեցի, էդ լավ կլինի՝ դպրոցում լավ քննարկվի, շատ օգտակար քննարկում կարա դառնա, երեխաները շատ բան հասկանան, մեկ-մեկ սխալի վրա ավելի հեշտ ենք սովորում:

Valentina
27.09.2015, 22:12
Այո, քաոսը համեմատաբար լավն էր...

Իսկ դու ասում ես ոչինչ չի տվել :))

Միներվա
03.10.2015, 17:23
Դերենիկ Դեմրճյան "Վարդանանք",Մովսես Խորենացի "Հայոց պատմություն",
,Խաչատուր Աբովյան "Վերք Հայաստանի"
Գրիգոր Նարեկացի "Մատյան ողբերգության",Րաֆֆի "Սամվել",Րաֆֆի"Դավիթ Բեկ",Ֆրանց Վերֆել"Մուսալեռան քարասուն օր", Պարույր Սևակ, " Բանաստեղծությունների ժողովածու "
"Աստածաշունչ "