PDA

Դիտել ողջ տարբերակը : CMS



Dawson
26.08.2015, 17:57
Բարև Ձեզ․ Ժող կարողա իմանաք cms 0-ից սարքելու կուրսեր կան, ցանկալիա վիդեո, մեկել ծրագիրը գրված լինի ՕՕՊ-ով։ https://www.youtube.com/watch?v=U9okvxa6tmI , պետքա ավելի բարդ ծրագիր, մոտավորապես joomla կամ wordpress - ի նման

Արամ
27.08.2015, 00:13
Բարև Dawson․ CMS գրելը հեշտ գործ չի, ոչ էլ ինչ որ կուրսերով սովորելու բան է։ Սկզբի համար խորհուրդ կտամ․

1․ Ընտրել ժամանակակից-զարգացող ծրագրավորման լեզու։ ԻՄՀԿ php-ին չի եղել էդ լեզուն, ոչ էլ պոտենցիալ ունի դառնալու։ Ես կառաջարկեի C#, Python կամ Ruby.
2. Ուսումնասիրել ընտրածդ լեզվի նրբությունները, մի քանի թեթև պրոյեկտ անել դրանով։
3․ Ուսումնասիրել database-երը, օրինակ MySQL, MSSQL, MongoDB, CouchDB:
4. Ուսումնասիրել database-երի հետ աշխատանքի լեզուները, օրինակ SQL, ոչ ռելացիոների համար ուսումնասիրել View-երը, Full-Text Search-ը, map-emit-ը և այլն։
5․ Ուսումնասիրել կոնկրետ լեզվի Data-Access մեթոդները, օրինակ ORМ-ները, ASP.Net(C#)-ի դեպքում Entity Framework-ը։
6․ Ուսումնասիրել Authentication/Authorization -ի մեթոդները:
7․ Ուսումնասիրել Rest-Service-ները։
8. Ուսումնասիրել Front-End Framework-երը, օրինակ AngularJS.
...

Էս ամենինչը յուրացնելուց հետո (ոչ միայն իմ ներկայացրածը) պետք է հստակ պատկերացնել, թե ինչ նպատակ ունի CMS 0-ից գրելը։ Նախ ես գրեթե համոզված եմ, որ դա 1 հոգու բան չի (խելամիտ ժամանակահատվածում), հետո էլ նույնը կրկնօրինակելով ոչ մի արդյունքի չես հասնի, ինչ որ նոր լուծում է պետք ներմուծել։
Եթե CMS ուզում ես գրել սովորելու համար, ապա կարծում եմ, որ սովորելու սխալ ուղղի ես ընտրել։ Ավելի լավ է արդեն գոյություն ունեցող CMS/Framework-երը խորությամբ ուսումնասիրես, ցանկության դեպքում նույնիսկ contribute անես open-source project-ներին։

Chuk
27.08.2015, 17:51
1․ Ընտրել ժամանակակից-զարգացող ծրագրավորման լեզու։ ԻՄՀԿ php-ին չի եղել էդ լեզուն, ոչ էլ պոտենցիալ ունի դառնալու։ Ես կառաջարկեի C#, Python կամ Ruby.
ԻՄՀԿ PHP-ն ունի իր կայուն օգտագործողը, ունի զարգացման տենդենց, լավ լեզու ա, ու դեռ շատ երկար վեբ ոլորտում առաջատարներից ա լինելու:
Այսինքն մարդը հանգիստ կարող ա ընտրել հենց PHP-ն:

Մնացածի հետ համաձայն եմ:

Dawson
27.08.2015, 18:34
չգիտեմ հետագայում ոնց կստացվի, բայց ուղղակի իմաստ չեմ տենում պհպ-ն փոխելու համար, հիմա ավելի կարևորա ՕՕՊ մտածելակերպը զարգացնեմ մոտս))


Էս ամենինչը յուրացնելուց հետո (ոչ միայն իմ ներկայացրածը) պետք է հստակ պատկերացնել, թե ինչ նպատակ ունի CMS 0-ից գրելը։ Նախ ես գրեթե համոզված եմ, որ դա 1 հոգու բան չի (խելամիտ ժամանակահատվածում), հետո էլ նույնը կրկնօրինակելով ոչ մի արդյունքի չես հասնի, ինչ որ նոր լուծում է պետք ներմուծել։
Եթե CMS ուզում ես գրել սովորելու համար, ապա կարծում եմ, որ սովորելու սխալ ուղղի ես ընտրել։ Ավելի լավ է արդեն գոյություն ունեցող CMS/Framework-երը խորությամբ ուսումնասիրես, ցանկության դեպքում նույնիսկ contribute անես open-source project-ներին։

նոր բան ստեղծելու համար պետքա հինը հասկանաս,։ իսկ իմ մոտ հիմա ամեն ինչից քիչ-քիչ վիճակնա ։Ճ Դրա համար էլ ուզում եմ գոնե մի պրոյեկտ վերջացնեմ,պարզա որ առանց կուրսերի էտ անհնարա, մենակ տեսական մասը կարդալով հնարավոր չի ծրագիր գրել, էն էլ էն դեպքում,երբ նոր ես սկսում հասկանալ դրանց իմաստը