PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնեք, խնդրում եմ, պատրաստել պոստեր



Շինարար
24.08.2015, 17:21
Ժող ջան, ինչ-որ հատո՞ւկ ծրագրեր կան, որոնք պոստերների համար պատրաստի նմուշներ են ունենում ու ինձ մնա մենակ տեղադրել տեքստը ու ինչ-որ փոքր նշաններ: Բակալավրիատի ուսանողների համար տարբեր դասընթացներ են լինելու, պետք ա մեջը գովազդող տեքստ գրեմ, դասընթացների անունները, դասընթացավարների անունները, տեղը, ժամը, ու տակը իմ տվյալները, որ ոնց գրանցվեն: Ուղղակի գրավիչ ֆոն ա պետք ու լավ կլինի՝ ընտրության հնարավորություն՝, որ ընտրեմ էն ֆոնը, որով ինքս ավելի շատ կհրապուրվեմ ԴԴ Գուցե վորդը ունի՞ տենց ֆունկցիա: Եթե էդպիսի կայքեր գիտեք կամ ծրագրեր, խնդրում եմ լինկը տրամադրել կամ օգտվելու ձևը մոտավոր ասել: Մի քիչ վերնագիրն ապակողմնորոշող ա, չեմ ուզում իմ փոխարեն պատրաստվի, ինքս ուզում եմ անել, որովհետև հետո էլի կարող ա պետք գա: Մերսի:

Շինարար
24.08.2015, 17:26
Լավ գտա, Վորդը ունի :oy Ներող թեմայի համար, բայց ես մի քիչ շատ հեռու եմ էս ամենից:D

Chuk
24.08.2015, 17:31
Հեշտ տարբերակներից ինձ ժամանակին սրա մասին են ասել, բայց փողով ա սարքելուց հետո տպելու տարբերակ ստանալը: Ասում էին՝ շատ լավն ա, բայց ինքս չեմ փորձել. https://www.canva.com

StrangeLittleGirl
24.08.2015, 17:37
Ժող ջան, ինչ-որ հատո՞ւկ ծրագրեր կան, որոնք պոստերների համար պատրաստի նմուշներ են ունենում ու ինձ մնա մենակ տեղադրել տեքստը ու ինչ-որ փոքր նշաններ: Բակալավրիատի ուսանողների համար տարբեր դասընթացներ են լինելու, պետք ա մեջը գովազդող տեքստ գրեմ, դասընթացների անունները, դասընթացավարների անունները, տեղը, ժամը, ու տակը իմ տվյալները, որ ոնց գրանցվեն: Ուղղակի գրավիչ ֆոն ա պետք ու լավ կլինի՝ ընտրության հնարավորություն՝, որ ընտրեմ էն ֆոնը, որով ինքս ավելի շատ կհրապուրվեմ ԴԴ Գուցե վորդը ունի՞ տենց ֆունկցիա: Եթե էդպիսի կայքեր գիտեք կամ ծրագրեր, խնդրում եմ լինկը տրամադրել կամ օգտվելու ձևը մոտավոր ասել: Մի քիչ վերնագիրն ապակողմնորոշող ա, չեմ ուզում իմ փոխարեն պատրաստվի, ինքս ուզում եմ անել, որովհետև հետո էլի կարող ա պետք գա: Մերսի:
Շին, ես իմ կոնֆերանսների պոստերները powerpoint-ով եմ սարքում: Ահագին հարմար ա: Գրավիչ տեսքի համար էլ զանազան template-ներ կարաս քաշես ինտերնետից:

Շինարար
24.08.2015, 18:10
Մերսի ժող ջան, պատրաստեցի արդեն, մի հատ դասերի մեջ խճճված ուսանողի նկար ա պետք, որ հեղինակային իրավունքների խնդիր չառաջանա: Մի հատ գտել եմ, բայց ասենք կարա՞մ ինձ ու ինձ քաշեմ օգտագործեմ:

Շինարար
24.08.2015, 18:13
Ասենք կերպարվեստից ո՞վ ա լավ, Ռուուֆ, կա՞ տենց հայտնի աշակերտի նկար ասենք միջնադարից կամ Ռենեսանսից:

Ռուֆուս
24.08.2015, 19:13
Շին, գուգլի նկարներում փնտրի medieval university painting, նկարներ կբերի, հիմա հեռախոսով եմ, թե չէ նկարների լինքերն էլ կդնեի։ Եթե տեղը շատ մեծ ա կարաս Ռաֆայելի Աթենական դպրոցն օգտագործես (Raphael School of Athens), կամ էլ կարաս հենց էս նկարը վերցնես, թափանցիկ դարձնես, որ վրայի տեքստը չխանգարի կարդալ ու որպես ամբողջ պոստերի background օգտագործես։

Շինարար
24.08.2015, 22:36
Ռուֆ, մերսի շատ։ Էս ինչ ընտիր նկարներ կան, իսկը school of modern languages-ի ոգով, որ առաջին կուրսեցիները միանգամից զգան, թե որտեղ են սովորում։ Վերջնական տեսքի բերեմ, ձեզ հետ կկիսվեմ։ Չնայած գիտեմ վեջներդ չի։դդ բայց ոգևորվում եմ։

Ռուֆուս
24.08.2015, 22:40
Չէ, կիսվի, ես սիրում եմ քննադատել ու դատափետել, երևի ամենալավը հենց դա ա մոտս ստացվում :))