PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ առաքելական եկեղեցին՝ որպես պառակտիչ, խտրականություն քարոզող կառույց



Rhayader
13.08.2015, 19:36
Այս թեմայում կքննարկենք հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հայտարարություններն ու գործողությունները, որոնք ունեն պառակտիչ, խտրականություն կամ ատելություն քարոզող բնույթ:

Թեման բացելու հիմք դարձավ Տեր Հովել Օհանյանի հետևյալ արտահայտությունը՝ մահմեդականացված հայերի սերունդների վերաբերյալ.


Գիտեք, միշտ մտածել եմ, եթե մահմեդական հայերին ընդունենք ինչպես որ կան` իրենց կրոնով, իրենց նամազով, և այլն: և ասենք, որ հայ լինելու համար պարտադիր չէ քրիստոնյա լինել, և այլն, և այլն.... հետո մի քանի տարի անց իրենց մահմեդական առաջնորդները` մոլլաները, ջիհադ հայտարարեն քրիստոնյաների դեմ, ինչ պիտի լինի մեր ազգի վերջը: Այդ նույն մահմեդական "հայերդ" սրերը պիտի հանեն ու Երևանը արյան մեջ ողողեն: Թէ պիտի ասեն, վայ, չէ, սրանք հայեր են, մեր արյունակից եղբայրներն են, սրանց չենք մորթի: Ախր մի քիչ պատմություն կարդացեք, ամեն ինչ այդքան մակերեսորեն մի դատեք:
Հայ Առաքելական Եկեղեցին եղել և մնում է Հայ ժողովրդի հոգևոր-ազգային անվտանգության երաշխավորն ու պահապանը:

Գրառումը կատարվել է Facebook սոցիալական ցանցում ու հասանելի է հետևյալ հղմամբ (https://www.facebook.com/derhovel.ohanyan/posts/1001795196520933):

Հետաքրքիր է, որ, ելնելով Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու անունից արված հայտարարությունից, թե ՀԱԵ հետևորդ չհանդիսացող հայերը հայ չեն.



https://www.youtube.com/watch?v=VV4vqErTBcU

հանգում ենք հետևյալ պատկերին. Հայ Առաքելական Եկեղեցին նպատակ է դրել իր հետևորդների նկատմամբ ազդեցությունը մեծացնել ու իզոլացնել նրանց մնացած, ՀԱԵ հետևորդ չհանդիսացող հայերից, ինչն իրենով բավականին պառակտիչ գործունեություն է ու հետապնդում է ոչ թե հայերի՝ որպես ազգ, ոչ թե Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն, այլ միայն Հայ Առաքելական Եկեղեցու շահերը:

Հետաքրքիր կլիներ լսել նաև մնացածի նկատողություններն այս առումով:

Աթեիստ
13.08.2015, 20:30
Էս պահին էդ եզի եզ գրառումը հավանել ա 18 հոգի։
Հիմա նայեք թե դրանցից քանիսն ա հոգևորական։

Naz Seta Jindoian
Arthur Sarkavag Khunoyan
Margarit Gyurunyan
Elizabeth Cakir Tatoian
Ayda Mansourian
Grigori Eyramjyan
Lena Poghosyan Tashjian
Silva Jikerian
Ter Vigen Qahana Ghazaryan
Anyuta Yan
Der Vazgen Keoshgerian
Տեր Արամ քահանա Միրզոյան
Ter Harutyun Qahana Avagyan
Agnes Avoyan
Հայաստան Յան
Der Hovel Ohanyan (Սեփական գրառումը հավանելն առանձին դիագնոզ ա)
Sdn Tigran Khachikyan
Shahe A Ajemian

Ռուֆուս
13.08.2015, 20:34
Էդ վերևի ցանկին մենակ պակասում են հետևյալ ականավոր ֆեյսբուքահայերը.

Sarnaranneri Veranorogum Vachark-ը
Ocaneliq Evropaic-ը
AnuS IK PisiK-ը
Vagina K (Վաղինակ Եսիմինչյան)-ը

Rhayader
13.08.2015, 20:42
Էս էլ (http://www.osce.org/hy/yerevan/67675?download=true) ԵԱՀԿ զեկույցը՝ «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» թեմայով:

Վահե-91
13.08.2015, 23:09
Հայ առաքելական եկեղեցուն չհավատացող մարդը տերտերի համար նույնն ա, ինչ շաքար ներմուծողը՝ Լֆիկի, բանան ներմուծողը՝ Քեթրինի Միհրանի կամ պահպանակ ներմուծողը՝ կաթողիկոսի համար:

Rhayader
14.08.2015, 12:14
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը դե ժանրի կլասսիկա է.


Կոմիտաս վարդապետը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու իր հայտարարությունների վերաբերյալ: ԱԱԾ-ից պարոն Դանիելյանին փոխանցել են, որ վարդապետը հարցաքննության ժամանակ պարզաբանել է, որ սեռական այլասերվածություն քարոզող աղանդի մասին ինքը լսել է միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սեւակ Հովհաննիսյանից. «Նրանք ասել են, որ նման կազմակերպության մասին լիգայի երիտասարդը լսել է սրճարանում կողքի սեղանից, պատմել է Կոմիտաս վարդապետին, վարդապետն էլ որպես փաստ ներկայացրել է ասուլիսին: Ու շատ մարդիկ անհանգստության մեջ են հայտնվել: Կես միլիարդ դոլարի մասին վարդապետը պարզաբանել է, որ ինչ-որ մի կայքում կարդացել է, թե ինչ-որ մի կազմակերպություն ստացել է երկու միլիոն դոլարի օգնություն, որից հետո ինչ-որ տվյալներից ելնելով՝ որոշել է, որ 210 աղանդ է գործում Հայաստանում, անունները չի նշել ու չի ասել, թե որտեղից իրեն այդ տեղեկությունները բազմապատկել է երկու միլիոնի ու հայտարարել է, որ կես միլիարդ փող է մտնում Հայաստան պետությունը այլասերելու ու քայքայելու համար: Բացատրության ժամանակ ասել է, որ չի պնդում, որ այդ տվյալները ճիշտ են, ինքը պարզապես ենթադրություններ է արել ու ահազանգել հասարակությանը»:

Լրիվ տեքստն՝ այստեղ (http://www.aravot.am/2014/10/28/510655/):

Rhayader
14.08.2015, 12:53
Ֆիքսենք նաև եկեղեցու անորոշ չափի համագործակցությունը հասարակական այլ կազմավորումների հետ՝ «մրցակցությունը» հալածելու ու դուրս մղելու ուղղությամբ.

«Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպության/Ալմաստ Մուրադյան
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն/Ալեքսանդր Ամարյան
Մեկ Ազգ կազմակերպությունների դաշինք/Գոռ Թամազյան
Միացյալ երիտասարդական լիգա/Սևակ Հովհաննիսյան
Ազգային արժեքների պահպանման ճակատ, «Մենք» երիտասարդական շարժում/Սևան Աղաջանյան

Եվ այլն: Հետաքրքիր է, որ վերոհիշյալ կազմակերպությունները սովորաբար առավել ակտիվ ու ագրեսիվ կերպով արտահայտում են նույն քաղաքական կուրսն, ինչ եկեղեցին, միայն թե՝ ավելի ծայրահեղական կերպով: Տպավորությունն այնպիսին է, որ եկեղեցին աշխարհիկ «շոշափուկներ» է աճեցրել (deniable assets, որոնց հետ կարելի է համագործակցել, իսկ եթե համը հանեն՝ հրաժարվել իրենցից), որոնք ինչպես կպայքարեն ՀԱԵ-ից տարբերվող կրոնական կառույցների դեմ, այնպես էլ ազդեցություն կունենան այնպիսի ոլորտներում, որտեղ եկեղեցու միջամտությունն աղմուկ կբարձրացներ: Կարճ ասած, եկեղեցու black ops-ն են: Նրանք արտահայտվում են նույնասեռականների ամուսնությունների, մարդու իրավունքների, ԵՄ/Եվրասիական միություն, արտաքին քաղաքականության, օրենքների ընդունման հարցերում: Այս կազմակերպությունները նաև աջակցության գլխաքանակ են ապահովում ՀԱԵ ներկայացուցիչների առավել ռադիկալ հայտարարություններին: Դե ֆակտո, մենք ունենք եկեղեցու/«ավանդապաշտական» կուրսի վարման միավորյալ ճակատ՝ թե՛ կրոնական, թե՛ աշխարհիկ կազմակերպությունների միջոցով:

Rhayader
14.08.2015, 20:13
ՀԱԵ-ն նաև իրականացնում է գործունեություն, որը սովորաբար վերագրվում է այսպես կոչված «քայքայիչ աղանդներին». այն է՝ միջամտում է իր հետևորդների առողջապահական ծառայություններից օգտվելու ու սեփական մարմինը տնօրինելու իրավունքին: Ամբողջական հոդվածն՝ այստեղ (http://www.asparez.am/gyumri-hy/yuraqanchyur_kin_piti_gitakci_abort_chani-hy/):


-Հաճախ, երբ մենք շփվում ենք մեր հավատավոր կանանց հետ, որոնք գալիս են խոստովանանքի, աբորտը ներկայացնում են այնպես, կարծես դա ուրախանալի երեւույթ է: Ասում են՝ աբորտ ենք արել՝ 9, 10, 40 հատ եւ չեն հասկանում, որ իրենք իրենց զավակին սպանել են, բայց երբ հարցնում ես՝ «Ուզո՞ւմ ես, որ հիմա քո երեխան մահանա, ասում են՝ չէ, դա սարսափելի է»…բայց չէ՞ որ դու քո որովայնի մեջ քո մանուկին սպանում ես: Այսինքն՝ յուրաքանյուր կին պետք է գիտակցի, որ ինքը մարդասպան է՝ աբորտ անելով,- բացատրում է տեր Գրիգոր քահանա Մկրտչյանը:

Վիշապ
15.08.2015, 05:20
Մենք առանց ՀԱԵ–ի էլ պառակտված, քայքայված ու ցբխված ժողովուրդ էինք ու ենք, դա մեկ։
Երկորդ հերթին էլ, Քրիստոնեության պատմությունը իշխանության համար գզրվրտոց, դավաճանությունների ու սպանությունների շարք է, ոչինչ աստվածային, կամ նույնիսկ մարդկային։
Էն, ինչ որ մեզ են մատուցում որպես պատմություն` հիմնականում գեղեցիկ մուտիլովկաներ են։
Ներկա Հայ Առաքելական Եկեղեցու հիմնական գործառույթն էլ շարունակում է մնալ բիզնես–իշխանություն ֆորմատի մեջ։
Ու այլակրոն հայերին պարսավելն էլ ընդհամենը հաճախորդ կամ հպատակ կորցնելու փորացավ է, դրա մեջ ոչ մի ուրիշ փիլիսոփայություն չկա։

Հ.Գ. Մոռացա ավելացնել`


ՀՀ Սահմանադրություն, Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։


Ու նույն հոդվածի դեբիլոտ շարունակությունը` ։Ճ


Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:

Մի խոսքով միշտ կարելի է ասել` ՀԱԵ–ն բարոյաԳան է, մյուսները` անբարոյաԳան են, ու արգելել մյուսների իրավունքները նա խ*:

Rhayader
15.08.2015, 05:46
Էլի ժանրի կլասսիկա, սա էլ ПГМ-ված ռուսներից են ցրել.


Չափազանց կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, ժամանակակից հանրածանոթ երաժշտական մշակույթի ձևերն ու երևույթները, որոնք չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով, այլ վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից:

Ամբողջական հոդվածն՝ այստեղ (http://qahana.com/?ln=am&page=spiritual_library_item&id=702):

Այստեղ էլ (http://www.ilur.am/news/view/20599.html) կռուտիտը, երբ այդ թեմայով իրենց տռաս հանեցին:

Rhayader
15.08.2015, 15:59
Մի խոսքով միշտ կարելի է ասել` ՀԱԵ–ն բարոյաԳան է, մյուսները` անբարոյաԳան են, ու արգելել մյուսների իրավունքները նա խ*:

Դե հետաքրքիր ա, որ ազգային անվտանգության նկատառումներով առաջին հերթին հենց ՀԱԵ-ին ա պետք տեղը նստեցնել :D