Դիտել ողջ տարբերակը : Ունիվերսալ պորտալ
Գիշերը 2։19 ա, քուրս քնել ա, ես էկել եմ խոհանոց, դուռը փակել ու նստել յանի դաս անելու։ Գազի վրա եռում ա ջրի հերթական թեյնիկը։ Բըլթ-բըլթ-բըլթ-բլթ, միշտ ավելի արագ ու արագ։ Իսկ ես տխրում եմ։ Լսում աշխարհի ամենադեբիլ երգերը խմում կոնյակով ու մեղրով հերթական թեյը, որի մեջ կոնյակը էնքան շատ ա, որ վիզս մի թեթև թմրել ա, բայց դա հաճելի ա։ Բայց ես տխրում եմ։ Չգիտեմ ինչի։ Երևի որովհետև գիտակցում եմ, որ ամեն ինչ ռեալ ա, էնքան իրական ու դա էլ հեքիաթ չի։ Գոռը մի անգամ ասեց՝ քեզ շատ ես մըրջում, հստակեցի։ Ու հիմա հստակ եմ ու բոլոր տողերս տեսանելի են ու տխուր։ Ես էսօր լիքը նեղացրել եմ Վանին ու հիմա ինձ դրա համար էլ եմ տականք զգում։ Որովհետև իր ստամոքսը ցավում էր ու ես ստիպեցի իրեն ուտել ապուր որն ինքը չէր սիրում։ Ու այո, ես տականք եմ։
Ես տխրում եմ երբ գիտակցում եմ, որ մաման ինձ սիրում ա հեռվից, սիրում ա իմ՝ իր հոինած ձևը ոչ թե էն ինչ կամ։
Ես տխրում եմ, որովհետև ես կորցրել եմ բոլոր գլխարկներս։
Ես տխրում եմ որովհետև շուտով մոտենալու ա ինձ համար ձեռնոց առնելու պահը, իսկ ես գիտեմ, որ էդ կետին եթե հասնեմ, էլ ետ չեմ դառնա։
Ինձ ասում էին, թե չեմ ձգի բայց ես հավատում էի, որ կկարողանամ։ Հիմա բոլորը հավատում են, որ կարող եմ, բայց ես էլ մի տեսակ չեմ կարող։ Երեկ մենք խոսում էինք էն մասին, որ խնդիրը էն չի, որ չկա մեկը ում վրա կարող ես հենցվել, խնդիրը էն ա, որ դու ինքդ քո վրա չես կարող հենվել։ Ու ես սա ասում էի համոզված որ ես իմ վրա հենվում եմ ու ինձ հենման այլ կետեր պետք չեն։ Բայց ես հոգնել եմ ինձ առաջ տանելուց։ Բայց ես գիտեմ, որ երբ վառելու ոչինչ չի մնում, պետք է վառես ինքդ քեզ։ Ու սենց դեռ շարունակում եմ։ Չգիտեմ ինչքան կձգեմ։
Իսկ էսօր մտածում էի՝ եթե չես կարող կատուներին հավիտյանս հավիտենից ապաստան տալ, գուցե պահե՞ս իրենց մինչև կանցնեն ցրտերը, գուցե օգնե՞ս չմրսել։ Ո՞վ ա ասում, թե քո առաքելությունը կատուներին տուն տալն է, գուցե իրենց ընդամենը ժամանկավոր ապաստան է պետք։
Աշխարհում ամեն ինչից շատ ես սիրում եմ իմ խոհանոցի պատերի գույները ու խոհանոցիս լուսամուտից երևացող քաղաքը։ Ու դիմացի փողոցի դիմացի շենքի իմ սիրած պատուհանը էն նախշուն պատշգամբով, որտեղ լիքը ծաղիկներ կան ու խոհանոցիս դռան վրա Անժելի գրածը։ Ու Անժելին։
Իսկ թեյնիկը դեռ եռում ա։ Բըլթ-բըլթ-բըլթ-բըլթ-բըլթ ու ավելի ու ավելի հաճախ ու թվում ա թե իմ մեջ ա եռում էդ թեյնիկը։
Իմ համար քայլում եմ կանգառ մեկ էլ կողքովս անցնում են մարդ ու կին։ Մարդը կնոջը ահավոր կոպիտ քարշ տալով վրեն գորգոռալով տանում ա։ Թարս-թարս նայում եմ, էս մարդն էլ բա թե՝ ինչ ես նայում, դեմդ նայի, գնա։ Իրոք կինը շատ վախեցած էր։ Ես էլ ասեցի՝ իմ իրավունքն ա ուր ուզեմ կնայեմ ուր ուզեմ կգնամ ու դուք ինձ ինչ-որ բան ասելու իրավունք չունեք։ Ես կյանքումս երբեք էդքան լիաթոք ոչ մեկի վրա մուննաթ չեմ էկել։ ԻՆձ հազիվ էի զսպում որ հանկարծ ինչ-որ ավելորդ աներ չանեմ կամ չասեմ։ Էդ ընթացքում իրանք մտան ինչ-որ դալան։ Կինը էլի խնդրում էր որ բաց թողնի։ Ասում էր՝ սաղ քո ուզածով կանեմ, մենակ արի ու էլի էս ոճի ինչ-որ բաներ։ Ես էլ ջղայինացա ու միանգամից զանգեցի ոստիկանություն։ Ծայրահեղ կոնկրետ ու պարզ բացատրեցի թե իրենք որտեղ են։ Ոստիկանները բնականաբար արագ արձագանքեցին, բայց պարզվեց որ գնացել են սխալ տեղ։ Ամենավատը էն ա, որ կանչը գրանցելու պահին իրենք ուղիղ դիմացի մայթին են էղել։ Իրենցից պահանջվում էր ուղղակի անցնել փողոցը։ Բայց չէ։ Հետո բնականաբար մինչև իրենք գալիս են ամուսինները արդեն անհետացած են լինում։ Ոստիկանն էլ ասում ա՝ դե ընտանիք ա, ինչ կարանք անենք։ Ասում ա՝ կինը ասում էր օգնեցեք, դրա՞ համար զանգեցիք։ Ասում եմ՝ եթե չեն ասում, բայց դու տեսնում ես որ օգնության կարիք են զգում, պետք ա չօգնե՞ս։ Էն մյուս ոստիկանը ասում ա՝ դե քաղաքացին անտարբեր չի կարողացել անցնել, շատ գովելի է։ Գովելի է, ըհն։ Դուք էլ եք գովելի։ Հետո արձանագրություն կազմեցին ու ես նյարդայնությունից դողալով գնացի տուն։
ես մտածում եմ թե ինչ տարօրինակ կնայվի, եթե գնամ իմ դիմացի շենքի, որը դիմացի փողոցում ա ու բավականին հեռու, վերջին հարկի մեջտեղի բնակարանի դուռը թակեմ, ու որ բացեն ասեմ՝ բարև ձեզ, ես ձեր օդային հարևանն եմ, չդիմացա, ասեցի ասեմ մերսի, որովհետև ինչ-որ ժամանակ գիշերը չմեռնել մոտիվացրել ա մենակ իմ տնից էրևացող ձեր բնակարանի լույսը
մտածում եմ նաև որ անհարմար ա երբ քեզ սիրում են
մտածում եմ նաև որ ինձ լացելու տեղ ա պետք։
Էկա ասեմ որ էս տարվա մեջ 5-րդ անգամ ես նոր գործ ունեմ։ հուսամ վերջին անգամն ա սա։ Հուսամ գոնե կես տարի կձգեմ ստեղ։ Ասեցի։ Վերջ, գնում եմ։
Թաբուլեն ինձ հիշեցնում ա նախկին կոլեգաներիցս մեկին։ Նա ահավոր թույն մասնագետ էր + բուսակեր + հումակեր + յոգայով էր զբաղվում + համարյա գրթեթ միշտ, անգամ եթե պետք էր ստեփանակերտ հասնել, գնում էր հեծանիվով։ Բայց մի բան էլ կա, որի շնորհիվ ինքը միշտ կմնա իմ հուշերում․ նա հավատում ա թե երկիրը տափակ ա։ Հասկանու՞մ եք, իրոք հավատում ա։ Հավատում ա նենց, ոնց ես հավատում եմ բազմապատկման աղուսյակին։ ՈՒ ես իրան նախանձում եմ, իրոք։ Որովհետև իմ կյանքում չկա աբսուրդ, որին ես հավատում եմ։
Մարիամի հետ խոսելիս, երբ բախից սկսելով հասանք մեր երաժշտական անցյալի ամենամութ էջերին, հիշեցի թե անցած տարի էս ժամանակները ոնց ես ու Անժելը տեղափոխվեցինք մեր նոր տուն, որտեղ դաշնամուր կար ու ոնց էր նա դաշնամուր նվագում։
Ես տանել չէի կարողանում էդ տունը ու մինչև հիմա էլ տանել չեմ կարողանում, բայց էն շաբաթ առավոտը, երբ Անժելը Requiem For a Dream-ն էր նվագում, իսկ ես տեղերիս մեջ պառկած էի, կյանքիս ամենասիրուն առավոտներից էր, գուցե նաև ամենա-ամենասիրունն ա։ Հիմա որ հիշում եմ, էն տպավորությունն ա, որ էդ օրը կիսամութ սենյակում պառկած նայում էի թե ոնց են արևի շողերը մի կերպ անցնում հաստ կարմիր վարագույրների արանքով ու փորձում իմ կյանք մտնել ու զգում էի ամեն նոտայի հետ սարքածս աշխարհի փլվելը։ Զգում էի ու չէի գիտակցում։
Հետո Անժելի ծնունդի օրը գիշերը 3-ին խմած Անժելի նվագելն եմ հիշում։ Արամ Խաչատրյան էր նվագում ու շատ սիրուն էր նվագում, չնայած որ խմած էր ու ասում էր՝ ես խմած չեմ, էրեխեք, ես ուղղակի շատ ուրախ եմ։
Հետո հունվարի կիրակի իրիկունները նվագելն եմ հիշում։
Ու էս գրառումը մենակ դաշնամուրը կարոտելու մասին չի, միասին ապրելը կարոտելու մասին չի, Անժելին կարոտելու մասին չի, ժամանակները կարոտելու մասին ա։
Քանի որ տնեցիքի հետ յոլա չէի գնում, որոշել էի որ տուն չեմ գնալու։
Գործի տեղը էլի լիքը բան կար անելու ու ես հնարավոինս հասցրեցի։ PHP-ն դեռ էնքան չեմ հասկանում, որ մեր կայքի փոքրիկ բագիկները դզեմ, բայց փորձում եմ սովորել ու հավանաբար ես ամեն ինչ ավելի շուտ կդզեմ, քան Արթուրները կկարդան մեյլս ու կսկսեն աշխատել այդ ուղղությամբ։
Երեկոյան պետք ա Դատարկին տեսնեի։ Նարինջների տոպրակի ընտրության համար մեծ տարբերակ չկար՝ կամ վարդագույն տորթիկներով կամ փափուկ արջուկով ու ես բնականաբար երկրորդը ընտրեցի։
12 սեղանում ինձ հիշում են ու հարցրեցին թե ոնց եմ։ Պանրով ապուրը ամենաաստվածային ուտելիքներից ա որ մարդկությունը երբևէ հորինել ա։
Հեռախոսս կեսից սատկեց ու ես երևի նաև ուրախ էի, որովհետև ես ժամանակը չեմ զգում ու երբ ժամանակը նաև չէի տեսնում, ստացվում էր որ մի տեսակ ժամանակ չկա։ Բայց ժամանակ չկար ոչ թե չհասցնելու իմաստով այլ որևէ տեղ շտապելու անհրաժեշտության բացակայության։
Նորայրը էկավ ու մենք իլիկում երկար խոսում էինք հետո փորձում ինձ համար խցիկ պատվիրել, հետո պարզվեց որ քարտիս հետ խնդիր կա։ Բայց ես վաղը կգնամ բանկ, ամեն ինչ կդզեմ ու կպատվիրեմ խցիկը։
Երբ Նորայրը մեզ տուն էր տանում ու լուսացույցի տակ կանգնած էինք, Մաշտոցի վրա ինչ-որ սուրճի կրպակ աչքովս ընկավ, վրան գրված էր It is a good day to have a good day ու մտածեցի՝ իրոք էլի։
Ես որոշեցի, որ ուզում եմ Անժելի մոտ գալ։ Վաղուց էի որոշել, ուղղակի որ հեռախոսս անջատվել էր, չգիտեի ժամը քանիսն ա ու գնա՞մ թե՞ չէ։ Բայց գնացի։ Ու Անժելն ու Հասմիկը ինձ թեյ տվեցին ու լսեցին Ա-ի մասին իմ պատմությունները ու որ ես խցիկ եմ ունենալու։
Ֆեյսբուքը հիշեցրեց, որ մի տարի առաջ էս օրը Նանեն մեր տանն էր, որովհետև տնեցիքի հետ կռվել էր, Վարդանը կռվել էր իմ հետ, որովհետև ես Նանեին իմ տանը տեղ էի տվել իսկ նա ասում էր թե ինձ օգտագործում են, դե նա ամեն ինչի մասին չափազանցված կարծիք ուներ, ու ես էլ բոլորի համար լանչեր էի պատրաստում։ ՈՒ ուժեղ ձյուն էր գալիս ու մենք դեռ ապրում էին մասիվի էն առաջին ու նախշուն տանը։ Ու երբ Ալբերտը՝ Նանեի ընկերը, հարցրեց թե ինչ ենք վառում որ տանը սենց տաք ա ու ես ասեցի՝ ոչ մի բան, Նանեն ասեց՝ դա քեզանից ա ու նրանից ա որ դու էս պատերը տուն ես սարքում։ Ու ես ուրախացա։
Հիմա ես էլի թեյ եմ խմում հիշում օրս առավոտից մինչև հիմա ու մտածում, որ այնուամենայնիվ էսօր լավ օր էր ու հաճելի ա գիտակցելը որ ապրեցինք էսօր։
Իսկ վաղը նույնպես լավ օր կլինի։
Ես ամբողջ գիշեր մտածում էի, թե ինչ եմ առաջինը խցիկովս նկարելու, երբ գա։ Հիմա արդեն գիտեմ ու հաստատ գիտեմ։ Ավելի հաճելի զգացողություն քան իմանալը, թե որն ա լինելու առաջին կադրը առաջին խցիկովդ, եսիմ, երևի չկա։
Ստեղ գրեմ, որովհետև ստեղ չեն կարդա էն մարդիկ, ովքեր հիմա չպետք ա սա կարդան։
Էսօր դեպրեսված նստած էի, դե նորմալ ա տարվա վերջում դեպրեսվելը, որովհետև քեզ թվում ա թե կիսատ գործեր ու կիսատ գրքերդ հետդ տանելու ես հաջորդ տարի ու կյանքդ միշտ տենց կիսատ էլ մնալու ա։ Իմ համար դեպրեսված երգեր էի լսում ու փորձում մեր կայքը դզել, ինչ-որ բան դզեցի, բայց չհասկացա թե դա ոնց էղավ ու ավելի նեղվեցի, որ առանց հասականալու ինչ-որ դեբիլ բաներ եմ անում։ Հետո յութուբը որոշեց ամանորյա փլեյլիստ միացնի։ Մի պահ հուզվեցի գիտակցելով որ հեսա էս տարին կվերջանա։ Ես մի պահ մտածում էի, որ ես արժանի չէի էսքան լարված տարվան, արժանի չէի ֆիզիկապես ու հոգեպես էսքան քայքայվել ու բլա բլա բլա։ Հետո սկսեցի մտածել, որ աճելու համար սենց էմոցիոնալ ու քայքայիչ տարիները ուղղակի պարտադիր են, որովհետև էն ինչ մեզ չի սպանում, ավելի ա ուժեղացնում։ Հետո սկսեցի մտքում շնորհակալություն հայտնել էն բոլոր մարդկանց, ովքեր ինձ հետ էին ու մենակ չթողեցին էն ժամանակ, երբ անգամ ես էի պատրաստ ինքս ինձ լքել։ Մի տեսակ ջերմացա։
Նամակներ եմ գրելու, ծրարներ սարքեմ։
Էս տարի նոր տարին կլինի դեպտեմբերի 25-ին 29-ի փոխարեն։ Ու անկասկած ավելի թույն կլինի։
Ու երևի պետք ա սկսել կամաց-կամաց ամփոփել տարին։ Շատ բաներ են էղել, պետք ա փորձել ամեն ինչ հացնել։
Հ․ Գ․ Ես կեսից հիշեցի, որ ստեղ էլ ինձ Անժելն ա կարդում, ու չգրեցի էն, ինչի համար էկել էի։ Ամսի 25-ից հետո։
Խցիկիս Հայաստան հասնելուն ավելի սրտատրոփ եմ սպասում, քան նոր տարվան։
Իսկ առաջին կադրը նկարելուն ամենաանհամբերն եմ սպասում։
Աղոթում եմ աստվածներին որ մինչև հունվարի վերջ Lost-ը վերանայելը չվերջացնեմ, որովհետև կյանքս դրանից հետո չեմ պատկերացնում։
Մարիամին պատմեցի, որ մենք բոլորս նրան կարոտում ենք։ Ու որ մինչև հիմա էն սեղանը Մարիամի սեղանն ա։ Մարիամը տելեգրամի կլոր վիդեոներից ուղարկեց, որտեղ ոչինչ չէր ասում, ուղղակի ժպտում էր։ Ու ես ահավոր շատ ուրախացա, որովհետև, հասկանու՞մ եք, Մարիամը ժպտում էր։
ընդամենը 6 օր ա մնացել, որոնք հաստատ շատ խառն են լինելու ու ոչինչ չփոխող, ուստի ես հիմա կամփոփեմ տարին։
տարին ամփոփելը դա բարի ավանդույթ ա։ Միշտ պարտաճանաչ կերպով անում եմ։ Էնպես որ սա նույնպես լինելու ա երկար, պաթետիկ ու ձանձրացնող գրառում։
2018-ը ծայրահեղ տարի էր։ ծայրահեղ ազատ, ծայրահեղ երջանիկ, ծայրահեղ գունավոր, ծայրահեղ հասկացված ու ծայրահեղ մենակ, ծայրահեղ լքված, ծայրահեղ տանջված, ծայրահեղ կոտրող։
Ես էկեք էլ բրեյքափից չպատմեմ էլի, սաղին զզվացրել եմ էդ թեմայով։ Էդ փտող ոտքի անդամահատման նման բան էր, որը փրկեց կյանքս։ ու որի պատճառով 2018-ը նաև բուժման տարի էր։ շատ երկար ու շատ դանդաղ բուժման։ ուրվականային ցավերը մինչև վերջերս էլ անձրևների ժամանակ նեղություն էին տալիս։ ասում են՝ էդ ցավերը միշտ էլ լինելու են, բայց վերջերս չեմ զգում ու մտածում եմ՝ կարո՞ղ ա լավ եմ բուժվել։ մեջբերեմ հունվարի վերջին հունվարի մասին գրածս։ հունվարին ես հասկացա որ ես ունեմ տուն ու դա մերոնց տունը չի։
Հունվարը Նեթֆլիքսի սերիալները սիրելու, լիքը հավես կինոներ նայելու, վերջապես գեղարվեստական գիրք կարդալու ու օնլայն կուրսերը վերսկսելու ամիս էր։ Նայածս ամենատպավորիչ սերիալը Dark-ն էր, կինոն՝ Nocturnal Animals-ը, միակ կարդացածս գիրքը՝ Green mile-ը, օնլայն կուրսս արհեստական բանականության ու ռոբոտաշինության մասին ա։ Էս ամիս նաև սկսեցի ֆիններեն սովորել, դեռ շատ բան չեմ արել, բայց հուսանք էս լեզուն կեսից չեմ թողնի ու ինչ-որ հատկանշական մակարդակի կհասցնեմ։
ես իհարկե կուրսն էլ, ֆիններենն էլ կիսատ թողեցի։
փետրվարի սկիզբը շատ հագեցած էր, շատ մոտիվացնող, ապրեցնող։ հակոբը երգեց բարկոդում։ արսենի ծնունդն էր ու ես ծանոթացա աշխենի ու մերիի հետ, ովքեր պետք ա դառնային իմ կյանքում մնացած մարդկանցից։ մարիամի հետ պահարանում փակված դեմիան ու սոկո լսելու ու դեպրեսվելու ամիս էր։ ժուլիանի ու մարգոյի ամիսն էր։ աստվածներ, ինչ երջանիկ եմ որ իրենք հայտնվել են իմ կյանքում։ ու հիմա էլ կան։ պատկերասրահներում ժամերով թափառելու ու էդ պատճառով գործից ուշանալու ամիս էր։ կարմիր գլխարկի սպասը վերաարժևորելու ամիս էր։ ես ու անժելը որոշել էիք գոռալ իրար վրա։ գոռալ որ դաս անենք, որ տունը մաքրենք, աղբը թափենք։ ու էնքան ջերմացնող, ընտանեկան ու հաճելի էին էդ գորգոռոցները, որ կարոտեցի։ փետրվարը աաջին անգամ մենակ գյումրի գնալու ամիսն էր։ ու էնքան էպիկ էր գնացքից իջնելը, երբ քեզ ոչ ոք չի սպասում ու էդ նույն պահին ականջակալներում դինջերի «ողջույն, ողջույն»-ը միանալը։ փետրվարը էն ամիսն էր, երբ հակոբը երկուսուկես հարկում իրիկունները երգում էր իր րեպերտուարի գրեթե բոլոր երգերը ու ես ոնց որ մենակ ինձ համար համերգի եկած լինեի։ ինչը շատ թույն էր։ ու ահավոր հիվանդանալու ու ինքնուրույն լավանալու ամիս էր փետրվարը։ հաստատ կարող եմ ասել, որ 6 տարեկանից հետո էդքան ծանր չէի հիվանդացել, բայց երբ հոգիդ հիվանդ ա, մարմինդ ո՞նց չհիվանդանա։ ու անտանելի զգացողություն է, երբ դու բարձր ջերմությամբ պառկած ես ու շարժվել չես կարողանում ու ամբողջ հոգով ուզում ես որ քեզ հոգ տանեն, բայց որ թե կամայական ինչ-որ մեկը, այլ հենց մեկը։ ու հետո գիտակցել, որ դու խոշոր հաշվով էն մեկի համար լրից մեկ ես։ կամ գուցե զրո։
Բայց ես որոշել եմ սրանից հետո էլ չհիվանդանալ։ Ավելի եմ հարգելու օրգանիզմիս։ Ուժեղանալ բոլոր ասպեկտներում (15 րոպե ա ասպեկտ բառի հայերենն եմ ուզում հիշել)։ Դառնալու եմ էն մարդը, որի վրա կհենվեմ ամբողջ ծանրությամբ ու ոտքերս սեփական ծանրությունից չեն կոտրվի։
Սա գրել էի օրագրումս էն ժամանակ երբ ջերմությունս 38 աստիճանից չէր իջնում ու ես Մուլանն էի նայում։ ու խժռում նարինջներ։
Փետրվարի ընթացքում էլի վերջացրեցի մի գիրք՝ Պալացիոյի "Հրաշքը", սկսեցի Կունդերա կարդալ ու սիրահարվեցի իր գրածին։
Stranger things-ը նայեցի, Dark-ից հետո մի քիչ սովորական էր թվում, բայց էլի լավն էր։ Game of Thrones-ի երկրորդ սեզոնը վերջացրեցի ու դեռ չեմ հասակցել թե էդ սերիալի ի՞նչն ա էդքան գրավում մարդկանց, սովորական քաղաքականացված ֆենթզի ա էլի Սկսեցի նայել Օսկարին նոմինացված կինոները ու ամեն հաջորդից ավելի շատ հիասթափվել, քան նախորդից։ Մինչև հիմա մենակ LOU-ն եմ հավանել, կարճամետրաժ անիմացիա ա։
Էս ամիս ես նաև սկսեցի խաղ խաղա, Life is Strange-ը։ Չնայած որ դեռ առաջին էպիզոդն եմ վերջացրել, ահագին հավես ա թվում։ Բայց արդեն վերջում կռահում եմ ինչ ա լինելու։ Փետրվարին առողջ եմ սնվել, կտրել եմ մազերս ու էլի ինչ-որ ուրիշ բաներ էլ եմ արել։
Սիրուն ամիս էր փետրվարը։ Ավելի սիրուն քան հունվարն էր։ Մարտը պետք ա որ փետրվարից ավելի սիրուն լինի։
Օգին ասում էր, որ բոլորը իրենց կյանքում գոնե մեկ անգամ պետք ա արժանանան հոտնկայս ծափահարությունների, որովհետև իրանք ամեն օր հաղթահարում են կյանքը։ Չգիտեմ, վերամբարձ կհնչի, բայց ես երբեք ինձ ավելի շատ կյանքը "հաղթահարելիս" չեմ զգացել։
Սա էլ փետրվարը ամփոփելիս էի գրել։
մարտը թումոն ավելի շատ սիրելու ու ավեի շատ դուրս գալ ուզելու ամիսն էր։ առաջին անգամ լուրջ-լուրջ մտածում էի գործից դուրս գալու մասին։ մարտը կոլեգաների հետ ամառանոց գնալու ամիս էր, գիշերվա հազարին էլլայի հետ քայլելու ու մտածելու որ լավ բաների հետքերը երբ անգամ գնում են, ներկայությունը միշտ մնում ա։ մարտին սկսեցի իմ տանը կինոդիտումներ անել։ ու ահավոր թույն էր։ իմ սենյակում 6 հոգով քնել էինք, եթե կարելի ա դա քնել անվանել ու ամեն ինչ էնքան ջերմ էր։ աշխարհի բոլոր դեպրեսիվ երգերի, բայց նաև honey it's all right-ի ամիսն էր։ մարտը տարիներ առաջ մեկին պատահմամբ ավտոբուսի մեջ տեսնելուց հետո վերագտնելն էր։ ո՞վ կմտածեր, որ քիչ ա ես կհիշեմ մեկին, ում տեսել եմ ավտոբուսում մի անգամ, ինքն էլ ինձ կհիշի։ հետո մենք մի օր կհանդիպենք։ հանդիպելուց հետո միայն կհիշենք ավտոբուսի մասին։ ու որ նա բավականին կարևոր մարդ կդառնա։ նենց որ ուշադիր էղեք, թե ում եք նայում ավտոբուսում, որովհետև կյանքը անկանխատեսելի ա։
Ես հենց նոր հասկացա որ ուզում եմ սենյակիս մի պատը կապույտ լինի ու վարագույրներն էլ դեղին։
Սա գրել եմ մարտի վերջին։ հիմա տանս պատերը կապույտ են, խոհանոցիս վարագույրը՝ դեղին։
Մոտս նենց զգացողություն ա, որ երբ գործից դուրս գամ, կյանքս հիմնովին փոխվելու ա։ Ընդհանրապես չգիտեմ ինչի զգում եմ, որ էս տարին շրջադարձային ա լինելու իմ կյանքում։
Ապրիլի սկզբին եմ գրել, երբ նիկոլը սկի գյումրի չէր գնացել :D
ապրած ապրիլ էր լրիվ։ ինչ թույն ապրիլ էր։ հեղափոխության մասին չպատմեմ, լիքը գրել եմ։ բացի նրանից որ ապրիլի 16-ը դարձավ կյանքիս ամենակարևոր օրերից, բացի նրանից որ երկրում վերջապես իրավիճակ էր փոխվել, բացի նրանից որ հեղափոխություն էր ու էդ հեղափոխության ֆոնին սիրահարվել էի, բացի էդ ամեն ինչից, ապրիլը նաև սփյուռքի ու նորայրի ամիս էր։ շնորհակալություն, նորայր, որ կաս ու որ սփյուռքը կա։
ապրիլը հաֆլփաֆի շարֆ գործելու, երևանը սիրելու, քաղաքին հոգ տանելու ամիս էր։ ու հաստատ որոշելու որ գործից դուրս եմ գալիս։ հեղափոխության թոհուբոհում գտա էն գիրքը որ 2 տարի փնտրում էի ու ես ինձ երջանիկ էի զգում։ փնտրածը գտնելը հաճելի ա։
մայիսը ներքին հեղափոխության ամիս էր։
նույն օրում նիկոլը դարձավ վարչապետ, գործից դուրս գալու դիմումս գրեցի ու արմենին ասեցի որ սիրահարված եմ։ Արմենի համար փլեյլիստ հավաքելու ամիս էր։
վայ հավեսս փախավ։ երևի որովհետև լիքը-լիքը գրել եմ մայիսից սկսած ու նույն բանի մասին մի քանի անգամ գրելուց հեգնում եմ։
Երևի մնացած մասը ուղղակի ընդհանուր ամփոփեմ։
2018-ը ընդհանուր մարդկանց գնալու տարի էր։ մարդիկ միշտ գնում էին։ մեկը բանակ, մյուսը երկրից։ ոմանք կյանքից, կարծես չէին էլ էղել։ տատիս մահացավ։ ու ես անչափ շնորհակալ եմ էն մարդկանցից որ մնացին։
Լիքը գործի տեղ փոխելու, լիքը փորձեր ունենալու տարի էր։ մաումենտում գիշերվա հազարին Կոհեն լսելու ու քթի տակ երգելու տարի էր, երջանիկ պոլիէթիլեն լինելու տարի էր։ Մենակ ապրելու ու կատու ունենալու տարի էր։ նորից բլոգ պահելու ու գրառումներ անելու տարի էր։ ինքս ինձ հետ ծանոթանալու տարի էր։ մենակ ավտոստոպելու ու քաղաքներում անձնական հիշողություններ ունենալու տարի էր։ նորից թղթե օրագիր գրելու տարի էր։ Ու չէ, իրոք շնորհակալ եմ էն բոլոր մարդկանց ովքեր ինչ-որ կերպ օգնել են որ տարիս լինի էսքան ծայրահեղ ու ստացված։
Վարդանին, որ բաց թողեց ինձ, որովհետև ես իրեն թողնելու համար բավականաչափ ուժեղ չէի, բայց ում շնորհիվ լիքը բան սովորեցի թե միասին եղած տարիների ընթացքում, թե բաժանումից հետո։ Շնորհակալություն առողջ հարաբերությունների ու առողջ վերջի համար։ ու քանի որ ֆիզիկան սեր է, քո կյանքի մեծագույն սերը, միշտ անդավաճան լինեք իրար։
Անժելին, միշտ լինելու համար։ Միշտ, միշտ, միշտ լինելու։ Չգիտեմ էլ ոնց նկարագրեմ էն անսահման ջերմ զգացմունքները որ զգում եմ իր նկատմամբ։ Շնորհակալ եմ, որ էնքան ուժեղ էիր, որ տարար թուլություններս։ ու որ մի օր էլ ստիպված չլինես մինչև գիշերվա հազարը աշխատել, որ վերջապես քնես առավոտները, որ մի օր ունենաս քո տունը ու որ էդ տանը դաշնամուր լինի ու լաբրադոր պահես։
Էննային, որ փորձում էր ամբողջ ընթացքում իմ խնդիրներին լուծումներ գտնել։ Fall-ի համար հատուկ շնորհակալություն։ շնորհակալություն, որ էն օրը խոսում էր հետս, երբ գործից հետո գնում էի խանութ կաթ առնելու։ ու որ ինչքան էլ լավը լինի ներկան, միշտ շարունակես գնալ երազանքներիդ հետևից։
Արսենին շնորհակալություն լիքը-լիքը բաների համար, բայց ամենաշատը Նիկ_կարողա_գաս_հաց_ուտելուների։ Շնորհակալություն ինձ հիշելու համար, երբ ես էի ինձ մոռացել։ ու թումոյի այգում թրջվելու համար։ ռոլտոնների համար շնորհակալություն։ ու որ մի օր ես քեզ Ավստրալիայում հյուր գամ, երբ դու էնտեղ սովորելիս կլինես։
Մերիին, լուսաբացների ու երջանիկ պոլիէթիլեն լինելու արվեստը բացահայտելու համար։ Սևանի համար ու աշխարհի բոլոր անադեկվատությունների, որ արդեն վաղուց չենք թաքցնում։ Ու որ մի օր վերջապես ներսիդ փոթորիկը անցնի ու խատուտիկներ աճեն։ ու լինես հավերժ երջանիկ պոլիէթիլեն։
Աշխենին, էն խաղաղության համար, որ բերում ա, անգամ երբ ինքը խաղաղ չի։ մարդկանց հոգ տանելու համար, ուժեղ լինելու համար, 01։45-երի համար։ ու որ երբեք անշեն չլինես։ ու որ երբեք ստիպված չանես մի բան, որը չես ուզում, որ միշտ գտնես քո կարասի մարդկանց ու որ խաղաղ լինես, ու որ տարածությունը ոչ թե բաժանի, այլ միավորի մեզ։
Մարիամին շնորհակալություն ինձ հոգ տանելու, ինձ լսելու ու հետս խոսելու համար, շնորհակալություն որ տելեգրամով զանգելիս մեր էմոջիները միշտ համապատասխանում էին ու մեզ ոչ ոք չէր գաղտնալսում։ Սերկևիլով չայի համար շնորհակալություն։ շնորհակալություն հարցնելու համար թե ոնց եմ։ ու որ նոր տարում ավելի հաճախ քնես ու ավելի հաճախ քնես անկողնում։ ու որ մանդարինները երբեք չվերջանան, իսկ բանաններն էլ միշտ համով լինեն։
Հայկոյին ու Արմենին շնորհակալություն Կոնդում էն օրվա համար։ Ու գրազի համար։ ու թող լավ լինեն իրանք։ ու որ շուտ անցնի մնացած 1 տարի 7 ամիսը ու իրանք շուտ գան տուն, դախացած չլինեն, էլի անկապ կատակներ անեն ու որ վերջապես գնանք խեցգետին ուտելու։
Մարիային, թեյի ու Ունդինայի համար։ ու որ մի օր էնքան մեծ տուն ունենա, որ տեղավորի սրտի ուզածի չափ կատուներ։ Ու որ մարդիկ իրեն սիրեն էնքան, ինչքան ինքը կատուներին։
Նորայրին շնորհակալություն նախ սփյուռքի համար հետո խցիկիս, հետո ապտակների, որոնք թույլ էին տալիս տեսնել իրականությունը մի քանի կողմից։ ես չգիտեմ ինչի Նորայրին ճապոնիա եմ ուզում մաղթել։ ու որ սառնարանի ժապավենները երբեք չվերջանան։
Իրոք իդեալական էր ամեն ինչ։ Lost-ում մի սերիա կա, երբ Լոկը Չարլիին ասում ա, որ թրթուրը ինքնուրույն պետք ա բոժոժից դուրս գա, որ եթե օգնես թեկուզ բոժոժի վրա շատ փոքր ճեղք անելով, էդ առանձնյակը կենսունակ չի լինելու։ սա բոժոժից դուրս գալու տարի էր (ու դեռ լրիվ դուրս չեմ էկել)։
հիմա հասանք հետաքրքիր մասին։ համեմատել տարվա ընթացքում անելիքներս արածներիս հետ։
1․ Մի ժամանակ լավ սովորություն ունեի ամիսը ամփոփելու։ Էդ մի տեսակ զգաստ էր պահում։ Ամեն ամսվա վերջում օրագրային գրառում եմ անելու ու բացթողումներից վրա աչք չեմ փակելու։ Ես եմ լինելու իմ ամենախիստ դատավորը։
Մինչև հունիս բոլոր ամիսներս ամփոփել եմ։ հունիսից դադարեցի։ բայց լվ սովորություն ա ու պետք ա գոնե 2019-ին փորձել ավելի շատ գրել ամսվա վերջում։
2․ Շաբաթական գոնե երկու օր գրելու եմ։ Երբ չեմ գրում, ես ինձ իրոք դատարկ եմ զգում։
Ավելի շատ էլ եմ գրել։
3․ Պետք է հնարավորինս առողջ ապրելակերպով ապրել, որովհետև նորմալ չսնվելու, նորմալ չքնելու արդյունքը մի քանի ամիս ա, զգում եմ ու ինձ հեչ դուր չի գալիս անընդհատ հոգնած լինելու զգացողությունն ու ամեն ստից քամուց հիվանդանալը։
իրականում հիմա էլ եմ ամեն ստից քամուց հիվանդանում։ բայց ավելի քիչ եմ վատ ուտելիքներ ուտում քան առաջ։
4․ Maya եմ սովորելու ու վերջապես կարողանամ կարգին անիմացիա անել։
ես փորձեցի ու հասկացա որ ահավոր մեխանիկական ա եռաչափ անիմացիան, մեջը հոգի չկա ու կիսատ թողեցի։
5․ Կամ երկրոդ գործ եմ ճարելու կամ գործս փոխելու եմ։
գործս փոխեցի ու երկրորդ գործ գտա, հիանում եմ ինձանով։
6․ Ապառիկս կփորձեմ մարել։
մայիսին կվերջացնեմ։
7․ Ժամանակս ու գումարս ավելի լավ կառավարել եմ սովորելու։
հաշվի առնելով թե ինչքան բան եմ հասցնում անել հիմա, այո, սովորել եմ։
8․ դաջվածք եմ անելու։
Արել եմ։
9. Կատու եմ պահելու
ապրում ենք միասին ու սիրում իրար։
10. ավտոստոպելու եմ լիքը։
արել եմ։
երևի անկախ ամեն ինչից 2018-ը հաջողված էր։
Հիմա 2019-ի անելիքներից։
1․ նկարել Շուշին։
2․ գնալ մարիամին հյուր թիֆլիս։
3․ լիքը գեղարվեստական թարգմանություններ անել։ ամիսը գոնե մի պատմվածք հայերեն թարգմանելու դեպքում 12 ոչ էդքան հայտնի գրող/պատմվածք կհանրայնացվի։
4․ բլոգում պարբերաբար գրել։ գոնե ամիսը մեկ։
5․ վիքիում հոդվածներ խմբագրել։
6․ կարդացած գրքերի րիվյուները գրել գուդրիդսում ու քնելուց առաջ կարդալու բարի ավանդույթը վերականգնել։
7․ տարվա վերջում նայած կինոների թիվը գերազանցի 50-ը ու վոչլիստում դեռ 90+ կինոներ լինեն։
8․ գնալ աշխենի մոտ։
ուզում եմ ևս 2 կետ բստրել, որ 10-ը լրանա ու մտքովս բան չի անցնում։
9․ լավ, մինչև մայիս ուսանողական քարտով գնալ ու պտտվել բոլոր թանգարաններով ու պատկերասրահներով։
10․ փորձել հաղթել էն փոքր դրամաշնորհային մրցույթում, որովհետև ինչ-որ թույն ծրագիր եմ մտածել ու իրականացնել էդ ծրագիրը։
Որ հիշում եմ վաղը տարվա վերջին աշխատանքային օրն ա, էս գործիս տեղում վերջին աշխատանքային օրն ա, հետո տանը նոր տարի ենք նշելու ու որ վերջապես կարամ տամ նվերներս, երջանկությունից քիչ ա մնում թրվռամ, գլուխս խփեմ առաստաղին։
Էնքան գործ ունեմ անելու ու էնքան շատ եմ ուզում անել ամեն ինչ, որ ամառվանից հետո առաջին անգամ հնարավորինս շուտ ուզում եմ տուն հասնել։
էսօր էս գործի տեղը վերջին աշխատանքային օրս ա։ Անգամ ուրախ եմ ու վայրկյաններն եմ հաշվում թե երբ ա գալու ժամը 7-ը թողնեմ գնամ։ Նենց դրամատիկ չի, ոնց թումոյինն էր։ Ու հավանաբար Թումոյի նման դրամատիկ երբեք ոչինչ չի լինի։
երեկ տանս տերը հասկացնում էր, որ ուզում ա բարձրացնել տան գինը։ ես էլ հասկացրեցի, որ ավելին վճարել չեմ կարող։ ու զգում եմ որ էլի ստիպված եմ լինելու տեղափոխվել։ էլի պետք ա լինելու տուն ման գալ։ էլի հավաքել ու դասավորել բոլոր իրերը։ էլի ինչ-որ ուրիշ 4 պատ տուն սարքել։ հերթական անգամ։ ու ես ինչքան կարող եմ, զզվում եմ տեղափոխվելուց։
ակումբի հանդիպումից հետո արսենին պետք ա տեսնեինք ես ու մերին։ կոնդում նստած էինք։ իրենք գարեջուր էին խմում, ես՝ տոմատի կծու հյութ։ դե որովհետև 2019-ին օրգանիզմը գոնե նյութական թույներից պաշտպանել պետք է։ որ էն մնացածին դիմանամ։ ու բուխարու կրակին էի նայում։ ես երևի կրակի նկատմամբ թուլություն ունեմ ու դրանով ա պայմանավորված դեղին լույսերը ու լապտերները անսահման սիրելը։ ու ես չէի խմել, ոչ մի գրամ ալկոհոլ, բայց ջրիկացել էի հարբածի նման ու հաճելի էր։ հետո պահի տակ հասկացա, որ ամռանը արսենն էլ կգնա ու ես կկարոտեմ իրան։ այնուամենայնիվ, Երևանը lonesome town ա, որտեղ ես հանդիպել եմ լավագույն ընկերներիս, բայց որտեղից բոլորը գնում են ու մի օր գուցե էլ ոչ ոք չմնա։ իսկ մնալը էնքան դժվար ա։ պետք ա մնալ։
քրոջս գրկել էի, մազերի հետ էի խաղում։ կարոտել էի։ ասում ա՝ 2 տարբերակ կա․ դու իմացել ես որ ես հիվանդ եմ ու մեռնում եմ, ինչը չի համապատասխանում իրականությանը կամ էլ դու ես հիվանդ ու մեռնում ես, ինչը ավելի հավանական ա։ չէ, ոչ մեկս էլ չենք մեռնում։ ուղղակի երևի պետք էր ժամանակին իրար ավելի շատ ցույց տալ, որ սիրում ենք իրար։
վ-ն ա հետ էկել։ դա նշանակում ա որ հետ են էկել նաև իմ տականքության գիտակցումը, ինքնագնահատականի անկումներն ու ինքնախարազանման նոպաները։ ու էլի մարդկանց չհավատալը, կասկածելը, անվերջ պարանոյաները։ պետք ա չթողնել որ նա վերադառնա։ պետք ա վասիլիսկի ժանիքով ոչնչացնել օրագիրը, ոչինչ որ մեզ համար լացող փյունիկներ չեն լինի։
նստած էի, մարիամի հետ էի խոսում։ մոտ 5 ժամ տևեց մեր տեսազանգը ու խոսեցինք ամեն ինչից։ ձեռքիս տակ մկրատ էր հայտնվել, գլխումս՝ մազերս կտրելու ցանկություն։ ու խոսալուց ես էլ չզգացի թե ոնց մկրատը տարա մազերիս ու առաջին փունջը կտրեցի։ երկրորդը ու մյուսները արդեն գիտակցված էին։ փոքր ժամանակ չէի թողնում մազերս կտրեին, որովհետև մտածում էի՝ կցավա։ հիմա մազերս կտրում եմ, երբ ցավում ա, որ էլ չցավա։ նենց չի որ լավ ա օգնում բայց օգնում ա։ եթե հիմա հարցնեն՝ ի՞նչ ես արել մազերդ, կարամ ասեմ՝ սա ժամանակակից արվեստի գլուխգործոց ա ու գլուխգործոցը ճիշտ բառ կլինի։ կարամ ասեմ՝ իմ ձեռքով գլխիս սարքել եմ։ բայց իրականում մազերս նենց եմ խայտառակել, որ մամաս եթե վաքղը տեսնի կաթված կստանա, իսկ վարսավիրս ստիպված կլինի էս ամենը վերացնելու համար մազերս կարգին կարճ կտրել։ բայց ես գոհ եմ ինձանից :))
հ․ գ․ Յոհանը կասեր որ սա բնորոշա մեր տեսակին։
սիվիս եմ թարմացրել ամբողջ օրը ու կարդացել վաչեի նամակները։ կարդացել ու չեմ պատասխանել։ մի պրոֆիլով բլոկ արեցի, սկսեց մյուսով գրել, գրում էր ու գրում, ոնց որ դիտմամբ աներ, որ ինձ ավելի տականք զգամ։ իր մոտ դա շատ լավ ա ստացվում։ մարդկանց պարզվում ա տենց էլ են սիրում։ ուշ հասա ու քուրս բացեց հայկոյի բաունտին, էն որ երկու տարի պետք ա պահեի։ ու ես գոռացի ամբողջ շենքով։ հետո ուզում էի քրոջս ծնունդին ծծմբական թթու նվիրել, բայց մինչև իր ծնունդը գա, ատելությունս կանցնի։ իսկ էդ պահին հա, ատում էի իրան։ ատում էի առանց հարցնելու դարակներս մտնելու, իրերս քչփորելու ու ամեն ինչի համար։ մաման նեռվերիս վրա ազդում ա։ երանի մի օր ինձ սիրող մարդիկ հասկանան որ իմ պարանոյաներն ու հիստերիաները, իմ անկապ ու ահավոր երազները, քնած ժամանակ գոռալը, արթուն ժամանակ չխոսալը ու շարունակ ամեն տեղից փախնելու ցանկությունը իրանց՝ ինձ սիրելուց ա։ չեմ ուզում, մի սիրեք ինձ տենց։ տենց չեն սիրում։ ու ես ունեցել եմ ահավոր օր։ այսքանը։
նստած մտածում եմ՝ ես ուզու՞մ եմ ոսկե ծիրանին կամավորություն անել թե չէ։ հետո հիշում եմ, որ ռեանիմանիայի ժամանակ ահավոր լարված էր ու անգամ սեփական թարգմանություններից հաճույք չէի ստանում, մտածում եմ չարժի։ ուֆ եսիմ է, ո՞վ կպատկերացներ որ մի ամբողջ օր դրա մասին կմտածեմ։
ինչի՞ են օսկարի կինոները էսքան ահավոր։ երևի պետք էր էլի մենակ կարճամետրաժներն ու անիմացիաները նայել։
ջղայինանում եմ, որ դեռ ինձ պետք ա հենվել ու մենակ երկար կանգնել չի լինում:
որ մենակ քայլել չի լինում:
որ մենակ լինել չի լինում:
պետք ա ուղղակի դառնամ ինքս իմ հենման կետն ու լծակը:
պետք ա ուղղակի չպարտավորեցնել ուրիշներին:
պետք ա սովորել չակնկալել ոչինչ ոչ մեկից:
պետք ա համակերպվել, որ մարդիկ ավելի շատ չեն լինում, քան լինում են:
բոլոր անհասկանալի իրավիճակներում գնալ թումո։ երբ ամեն ինչ վատ ա, գնալ թումո։ երբ ուղղակի քեզ տանել չես կարողանում, գնալ թումո։ գնալ, որ մի ժամանակվա կոլեգաներդ ու էրեխեքդ գրկեն քեզ, ու ամեն ինչ էլի գունավոր դառնա։
առաջիկա 5 ամիսերը լինելու են առանց շաբաթ-կիրակիների օրական 16-18 ժամ վազվզելու ու գիշերները չքնելու ամիսներ, բայց դա իմ ընտրությունն էր ու ես գոհ եմ իմ ընտրությունից։ էսօր մտածում էի, որ հիմա մի օրում հասցնում եմ անել էն, ինչ երկու տարի առաջ 3-4 օրում էի անում։ երևի դա լավ ա, երևի դա խոսում ա էն մասին, որ աճել եմ, մեծացել եմ, եսիմ։ կամ որ սովորել եմ ամեն ինչ անելու հեշտ տարբերակներ գտնել։ եսիմ, անկախ նրանից թե որ տարբերակն ա իմ մոտ, ես գոհ եմ էդ տաբերակից։
սկզբում մտադիր չէի երկար ինչ-որ բան գրել, բայց սկսեցի, ու հիմա զգում եմ որ պատմելու բաներ ունեմ։ ահագին շատ։
ես արդեն ունեմ 2 աշխատանք, շուտով կունենամ նաև երրորդը, ոսկե ծիրանում ինթերնշիփի եմ գնում, որը հավանաբար էլի կվերջանա աշխատանքի առաջարկով։ բոլոր շեֆերս մեկը մեկից լավն են։ էն օրը նանեն էր ասում, ասում էր՝ չեմ հասկանում դու ո՞նց ես էդ մարդկանց գտնում։ չգիտեմ, երևի լույսի ուղղությամբ եմ գնում։ նենց հաճելի ա, որ անկապ ժողովներ չեն լինում, որ ոչ մեկի հեչ վեճն էլ չի դու 15 րոպե ուշացար թե 2 ժամ, շուտ գնացիր տուն թե մնացիր մինչև գիշերվա հազարը։ ու որ էն հազվադեպ դեպքերում, երբ ժողով ա լինում, շեֆդ քթի տակ փինք ֆլոյդ ա երգում ու ժողովից հետո ոչ թե ուզում ես աշխատանքից դուրս գալու դիմում գրել, այլ մտածում ես, որ եթե էդ ժողովները ավելի հաճախ լինեին գուցե ավելի մոտիվացված աշխատեիր, հետո մտածում ես՝ բայց սրանից ավելի մոտիվացված էլ ու՞ր։ :))
էն օրը ինձ բռնացրեցի էն մտքի վրա, որ ես ծանոթ եմ մենակ ամերիկայում ու եվրոպայի մի փոքր հատվածում ստեղծված երաժշտությանը, իսկ աշխարհի մնացած մասից սկի տեղյակ էլ չեմ։ տենց հիմա ամեն օր պատահական մի երկիր եմ ընտրում ու սկսում նայել թե ինչ երաժշտություն ունեն իրենք ընդհանրապես ու ահավոր-ահավոր թույն բաներ եմ գտել։ ու մտածում եմ՝ շատ անարդար կլիներ իմ նկատմամբ մեռնելը առանց էդ լսելու :))
քնելուց առաջ կարդալու սովորությունը վերականգնել եմ։ եթե էն սկզբի էրկու օրը ինձ ստիպում էի կարդալ, հիմա առանց կարդալու քնել չի լինում։ ոչինչ, որ 2 էջ կարդալուց հետո քունս կարող ա սկսի տանել, եթե էդ 2 էջը չկարդամ, 2 ժամ կտանջվեմ մինչև քնել կարողանալը։ ու գերմաներեն սովորելը չեմ թողել, բզբզում եմ։ հա, գիտակցում եմ, որ դա իմ պատկերացրած կպած սովորելը չի, բայց էս պահին ավելի կարևոր ա սովորելը չթողնելը ու թեկուզ քիչ, բայց ինչ-որ բան սովորելը։ ու ամեն օր աշխատում եմ գրել։ ստացվում ա, եսիմ։
հա, իմ իրանցի ծանոթին հայերեն եմ սովորեցնելու ու սա առաջին անգամն ա, երբ ինչ-որ մեկին պետք ա հայերեն սովորեցնել։ մի քիչ հուզվում եմ։ բայց համ էլ ահավոր ոգևորված եմ։
հա, անցած ամսվա մեջ երկու անգամ կորցրել եմ դրամապանակս։ առաջին անգամ բարի մարդը, ով գտել էր դրամապանակս, վերադարձրեց։ 2 օր հետո էլի կորցրեցի, բայց դեռ ոչ մի նորություն։ պետք ա ուշադիր լինել երևի։ եսիմ։ չէ, մենակ դրամապանակիս կկարոտեմ։
էն օրը երազիս տեսել էի թե տանս մի պատը իմ արած լուսանկարներն են, էն մյուս պատին էլ պլաստինկաների թույն հավաքածու ունեի՝ ամենափախած պրոգրեսիվ ու պոստ խմբերի ալբոմներով։ սիրուն ու տաք օր էր, ես էլ բալկոնում արևի տակ նստած երգ էի լսում ու նենց հանգիստ էի։ հետո էկավ քուրս ու ասեց՝ մեկ ա հիմա արթնանալու ես։ ու արթնացա։ ու դրսում անձրև էր գալիս, արև էլ չկար։ ու ոչ էլ պլաստինկաներ ունեի։ ոչ էլ լուսանկարների պատ։
իսկ ես էկել էի ընդամենը ասելու, որ ամեն անգամ կինոյի հետ թեկուզ աննշան շփումից ինձ մարդ եմ զգում։ :))
7 տարի առաջ էս օրը գրանցվեցի ակումբում։ 7 տարի, գրողը տանի։ ու առաջինը ակումբն ա մտքիս գալիս, երբ մարդիկ խոսում են համայնքների մասին, որովհետև ակումբն էր էն առաջին համայնքը, որի մասն էի։
տարիներ առաջ էս օրը մանկապատանեկան առաջին սիրուս ասեցի, որ սիրահարված եմ իրան։ հիմա ոչ իրանից եմ խաբար, ոչ էլ առանձնապես հետաքրքիր ա թե ինչ էղավ վերջը, բայց հավանաբար 80 տարեկան պառավ էլ դառնամ, սենց կնստեմ բակում ճոճաթոռիս, թեյ կխմեմ ու կհիշեմ, որ էսօր է՜ն օրն էր։
օրագիր գրելու անբացատրելի ցանկություն առաջացավ։ էս վերջերս անընդհատ եմ ուզում գրել, բայց ժամանակ չկա, իրոք ժամանակ չկա։
հայկը իմ էն ընկերն ա, ում միշտ պատմում եմ, թե ինչքան ահավոր են իմ շաբաթ-կիրակիները անցնում, ինչքան խառը ու վազվզոցի մեջ, հետո ինքն ա պատմում իր վատ հանգստյան օրերի մասին, հետո ես ասում եմ՝ հա լավ, ոչինչ, ինքն էլ ասում ա՝ դե հա ու անցնում ենք առաջ։ շատ թերապևտիկ զրույցներ են․ համ քեզ մենակ չես զգում, համ տեսնում ես որ անհամեմատ ավելի վատ կարար լիներ, կյանքը մենակ մոխրագույն տեսնելու փոխարեն, սկսում ես մոխրագույնի հիսուն երանգներով տեսնել :)) հայկը հիմա հայաստանում չի ու հունիսի սկզբում ա գալու։ ու ես կարոտել եմ հայկին, այո։
կարոտելու մասին։ երբ նույն օրը մի քանի հոգի ասում ա, թե ինձ կարոտել ա, սկսում եմ մտածել, որ դա ինչ-որ դավադրություն ա, որովհետև ի՞նչ մի կարոտելու բան եմ, սա չի կարա ճիշտ լինի, և այլն, և այլն, և այլն, բայց հետո որ ջոկում եմ ինչքան շատ մարդու եմ ես կարոտում, մտածում եմ՝ ախր իրանք էլ հազար տարի ինձ չեն տեսել, կարո՞ղ ա ճիշտ ա, որ կարոտել են։
վաղը հորքուրիս տուն եմ գնալու։ մի ամիս ամեն օր խիստ զբաղված լինելու, անգամ էն ժամանակ երբ ընդհանրապես զբաղված չէի, վերջապես ու ցավոք սրտի գնում եմ։ չէ, հորքուրիս ահավոր շատ եմ սիրում, իսկ այ իր ամունուս ու սկեսուրից՝ պայթում եմ։ ու դա թաքցնել էլ չի լինի։ ու մենք անընդհատ կծում ենք իրար։ մի խոսքով, մի անտանելի ու տհաճ իրավիճակ։ հուսամ վաղը գոնե ամուսինը տանը չի լինի, թե չէ չգիտեմ, իրոք չգիտեմ։
քանի որ կյանքիս վերջին մի քանի ամիսը, վերջին ասելով նկատի ունեմ գալիք, չէ ինքնասպան չեմ լինելու,ուղղակի սխալ ձևակերպեցի ու հիմա ալարում եմ ջնջել ու նորմալ գրել, մի խոսքով, գալիք հինգ ամիսը ահավոր խառն ա լինելու ու քանի որ անընդհատ ա կետից բ կետն եմ վազում որ հետո վազեմ գ կետը իսկ հետո ա, ու լիքը բան չեմ տեսնելու ու նկատեմ, իսկ լիքը բան անընդհատ կրկնվելու ա, ամեն օր նկարում եմ, նկարները երբեք չպետք ա կրկինվեն։ ու արդյունքում շուրջս էնքան նոր բաներ եմ սկսել նկատել, որ ինձ թվում ա՝ հինգ ամիս չէ, հինգ տարի էլ էս նույնը անեմ ու նույն գրաֆիկով ապրեմ, շուրջս ու իմ մեջ կգտնեմ բաներ, որ մինչև էդ պահը սկի չէի էլ նկատել։ հաճելի ա, ինչ խոսք։ հա, բայց հինգ տարի էս գրաֆիկով չեմ ձգի․ կեսից կմեռնեմ, ֆիզիկապես։ բայց դե հոգեպես մեռնելուց լավ ա :))
իրոք գաղափար չունեմ, թե որ գործս եմ ավելի շատ սիրում, էնքան տարբեր են, էնքան տարբեր։ ու դրանով պայմանավորված կոլեկտիվներն են լրիվ տարբեր ու էն տպավորությունն ա, որ օրվա մեջ մի քանի զուգահեռ տիեզերքներով եմ անցնում, մի քանի զուգահեռ կյանքեր ապրում ու մի օրս ամենաքիչը երեք զուգահեռ օր կարելի ա հաշվել :))
էսօր հասկացա, որ չգիտեմ ինչ պատասխանեմ մարդկանց, երբ հարցնում են, թե ինչ մասնագիտություն ունեմ։ մասնագիտություն չունեմ, գրողը տանի, բայց հիմա երեք տարբեր մասնագիտություններով եմ աշխատում :)) ու դա բացատրելը ահագին դժվար ա։ հետո պետք էլ չի։ սենց, ես մասնագիտություն չունեմ։
էսօր պարզվեց, որ էս պահին հիմնական գործիս տեղի մնացականը հարազատ հոգի ա (սոուլմեյթ էլի)։ ո՞նց պարզվեց։ դե էրկուսս էլ դոշիրակ ենք սիրում ու տենց գործից հետո համարյա մի ժամ մեր դոշիրակի տրադիցիաներից էինք խոսում։ հա, երևի դոշիրակի տրադիցիաների համար առանձին գրառում ա պետք անել (իսկ եթե առանձին թեմա՞ :D)
չգիտեմ ինչ ասեմ։ նենց լավ եմ։ վախենում եմ ազատ ժամանակից ու պարապ մնալուց, բայց քանի ազատ չեմ ու պարապ չեմ ու ճռռում եմ գործ անելով, լավ եմ, անգամ երջանիկ։
էս անգամվա սանտալբոմին ուղարկածս ալբոմը մելանխոլիկ, տխուր, էմո, լացկան ալբոմ ՉԻ :D
Life is Strange-ի Մաքսը նկարների միջոցով/միջով հետ էր գնում նկարի ժամանակ ու կարար ինչ-որ բաներ փոխեր։ Ես լույսեր եմ նկարում։ Երևի հույսով, որ երբ մութ ա, իսկ ես ունեմ նկարած լույսեր, մթից փախնելու ձև կունենամ։
Ինչքան շատ են ինձ ու մամային բաժանող կիլոմետրերը, էնքան հաշտ ենք, քիչ ենք կռվում։
Ես երկար մտածում էի ու երևի ամենաահավորը ընտանեկան պատասխանատվություններն են, էն որ արյունակցական ինչ-որ կապերով են ու դու դա գիտակցաբար ընտրելու հնարավորություն չես ունեցել։
Էս վերջերս մի օր մտածում էի, թե ոնց եմ ապրելու, երբ մի գործ ունենամ, մի դեդլայն, մի գործի տեղ, մի գործի տեղի կոլեգաներ նույն ոլորտի ու նույն տիպի անելիքներ։ Հավանաբար շատ ձանձրալի կլինի։
Իսկ ես ամերիկյան աստվածների նոր սեզոնի նոր սերիան կնայեմ, որ շաբաթ օրը էն մյուս շեֆիս հետ քննարկենք :))
— էն որ ասում էի՝ գնամ ջիմ, սպանեմ ինձ։ դու էլ քեզ սպանելու համար գործի ես գնում։
— ըհն, երևի։
***
կամրջի վրա ներքևի գետի ալիքներին երկար նայելիս թվում էր, թե կամուրջը շարժվում ա ու հետ ա գնում, հետ ա գնում, անընդհատ հետ։
— գլուխս պտտվեց։
— հաաաաա... ուղղահայաց, հորիզոնական (ձեռքով ուղղահայաց ու հորիզոնական գծեր եմ տանում, փորձելով հիշել, թե որը որն ա) հորիզոնական գլխապտույտ ա։
***
—ինչ վախենալու դեմք ուներ։
— եսիմ, դեմքը չտեսա, դեմքին չէի նայում։
— բա ու՞ր էիր նայում։
— դե երբ սովորաբար գետնին նայելով գնում ես, մենակ ոտքերն ես տեսնում։ ոտքերին։
***
— գլխիս մեջ մի դեբիլ երգ ա։
— ի՞նչ երգ։
— hands over ա վերնագիրը ու երգի նախավերջում ասում hands over, hands over, handsoverhandsoverhandsover
— իմ գլխի մեջ coldplay ա։
— ո՞րը։
— in my place-ը։
— հաաա՜։
— ծանո՞թ ա։
— ըհն։
ու գլխիս մեջ handsoverhandsoverhandsover-ի փոխարեն I was lost, I was lost, I was lost էր։
***
— սատանիզմը աթեզմի հիմքի վրա ա ձևավորվել։
— սատանիզմը ձևավորվել ա քրիստոնեությանը հակառակ։
— սատանի՞ս ես։
մենք էլ սկսեցինք խոսել ու էլ չէր լսվում, թե մեզնից մի քիչ հեռու նստած երիտասարդներից ով ու քանիսն էին աթեիստ, քանիսը բուդիստ, աթեիստ, իթսիստ, ինչորբանիստ։
***
— Մերին, Ռուզանը ու Աշոտն են։
— կբարևես։
— կբարևեմ․․․ լավ մնա։
***
— կորել ես, էլ մեր մոտ չես գալիս։
— դե ես գնում եմ գործի, հետո գնում եմ գործի, հետո էլի գործի, հետո մի հատ էլ գործի, հետո քնում եմ։
— աստվաաած, ո՞նց։
— եսիմ։
դադար։
— բա հիմա ո՞նց ա գործի չես։
***
— Մերի կլինի՞ ձեր տանը մնամ։
— հա, իհարկե։ ուրեմն խոսրովին էսօր չենք տեսնի։
— վայ չէէէէէ, ես կարամ թափառեմ, ինչ-որ տեղում կսպասեմ քեզ։
— վայ չէ, լավ ա։ սաղ շաբաթ ուշ եմ տուն գնացել, սենց լավ ա։
***
— սյուզին մեզ իրանց տուն ա կանչում (մերի)
— ո՞վ ա սյուզին։
— մեր էրեխեքի (ռուզան)։
— տեսնես ուտելու ինչ ա սարքել։
— հարցրու ուտելու ինչ ա սարքել։ ու հարցրու կարա՞նք բացի գարեջրից հետներս համ էլ մի հատ աղջիկ բերենք (ինձ նկատի ունի)
— ասում ա՝ բերեք ինչ ուզում եք։
***
լուսացույցի տակ կանգնած դողում էի։
— ես մտածում էի՝ դու ընդհանրապես չեմ մրսում։
— հա, չեմ մրսում։
— դողում ես։
նոր զգում եմ, որ վայ դողում եմ։
— հա, չեմ քնել դրանից ա։
***
մերին մեզ լքեց, ասեց գնանք, ինքը մի ժամից կմիանա։ իսկ մենք գնացինք գարեջուր առնելու։
— ես դարգեթի գարեջրերն եմ սիրում։ մնացածից անկապ հարբում եմ ու անկապ գլուխս ցավում ա։
— ես ամեն ինչից եմ անկապ հարբում, բայց գլուխս չի ցավում։
***
— տոպրակ պետք չի՞։
— հը-ըն։
— չիպսերը կփշրվեն։
— հը-ըն։
***
— իսկ տնեցիքդ ո՞նց են վերաբերվում քո մենակ ավտոստոպելուն։
— տնեցիքս չգիտեն։ մաման կաթված կստանա, եթե պատմեմ։
— բա ի՞նչ ես ասել, ո՞նց ես էդքանը գնացել։
— ավտոբուսով։ նստած։ խելոք։ համեստ։ հայեցի։
***
պարզվեց ես ու սյուզին ծանոթ էինք։
***
— չե՞ս վախենում էս տանը մենակ, սյուզ (ռուզան)
— չէ, ինչի՞ց վախենամ։
— ոնց որ մարդ մեռած լինի ստեղ (ռուզան)
— բոլոր տներում են մարդիկ մեռնում։
***
սյուզին պետք ա գնար մերիին մետրոյի մոտից բերելու, իսկ դռան դիմաց շուն էր, իսկ նա շներից վախենում ա։
— շունո, արի։
ոչ մի բան։ ձեռքս աչքի առաջով շարժում եմ, ոչ մի ռեակցիա։ մի քիչ մութ ա, լավ չեմ տեսնում դեմքը, բայց ջոկում եմ որ մի աչքը ընդհանրապես չկա, մյուսն էլ ոնց որ թե լավ չի տեսնում։
— երշիկ կտա՞ս։
շունը երշիկի հոտի հետևից դանդա՜ղ իջնում էր աստիճաններով։ հետո դուրս էկանք շենքից։ հետո երշիկին սկի մոտիկ չգնաց։ երևի դրսում մրսում էր, ուղղակի տաք տեղ էր պետք։ մի աչքը չկար, մյուսն էլ չէր տեսնում։
***
— ո՞վ ես դու վաբշե (ռուզանը մերիին)
— հա էլի, ո՞վ ես (սյուզին մերիին)
— ո՞վ եմ ես վաբշե (ես՝ ինքս ինձ, գարեջուր խմելով ու մտածելով որ էլ գարեջուրն էլ չեմ հավանում ու որ խմելս չի գալիս ու որ ահավոր ա, երբ չեմ աշխատում ու բացի գործնական խնդիրներից ուրիշ բաների մասին մտածելու ժամանակ էլ ա մնում)
***
— չեմ գալիս մերի։ սյուզ, կլնի՞ ձեր տանը մնամ։
***
մետրոյից դուրս գալու ու գործի վազելու ընթացքում էլ մենակ ոտքեր էին։ տարբեր բնավորության ոտքեր։ զարմանալիորեն շատ են քայլելիս ոտքերը ծուռ դնող մարդիկ։ մինչև էս առավոտ ես դա չէի նկատել։ իսկ նախկինս ու մամաս նենց էին ասում, որ քայելուց ոտքերս ուղիղ դնեմ, ոնց որ մենակ ես էի ամբողջ աշխարհում ծուռ քայլում։ ու քանի որ ոչ մեկի հետ էլ չեմ քայլում արդեն (լավ, մամայի հետ մեկ-մեկ քայլում եմ), ես էլի ոտքեր շարունակում եմ ծուռ դնել։ հետո էդ մտքի վրա նայեցի ոտքերիս, ու տեսա որ ուղիղ եմ քայլում։ ամբողջ օրը նայում էի։ ուղիղ եմ քայլում։
— մերի, ես քայլելիս ոտքերս ուղիղ եմ դնում։
— դա ինչ-որ բան նշանակու՞մ ա։
— չէ, ոչինչ։
***
— I was lost, I was lost, I was lost․
— was?
— am.
ես հիշում եմ, թե ոնց էին կառուցում մերոնց տունը, ոնց էին օր օրի պատերը ավելի բարձրանում, ոնց էր հարկի վրա հարկ ու տանիք ավելանում։ անգամ շինարաներից մեկին եմ հիշում․ անչափ ջինջ աչքերով ու սպիտակ մորուքով պապի էր, ով ծխախոտը մուշտուկով էր ծխում։ ու ես հիշում եմ նաև էն օրը, երբ աշոտը բարձրացրեց երկրորդ հարկը տեսնելու։ աստիճանները դեռ չէին սարքել ու փայտե ինչ-որ աստիճան էր։ բարձրանալիս կոշիկս ոտքիցս ընկավ։ քանի՞ տարի ա անել։ տասնվե՞ց։ ու մինչև հիմա աչքիս առաջ ա կապույտ կոշիկիս վերևից ընկնելը։ բայց դե ես երբեք ոտաբոբիկ քայլելուց չեմ նեղվել, նեղվողը միշտ մաման էր։ պապան էկավ, գրկեց ու ինձ տունն էր ցույց տալիս։ դեռ մենակ պատեր էին ու էդ օրը տանիքն էին սկսել։ ես չեմ հիշում թե ինչեր էի պատկերացնում էդ պատերին նայելով, բայց երևի պատկերացրածս շատ գունավոր էր ու ես էնքան ոգևորված էի։ հետո պապան հարցրեց թե նախնական ո՞րն եմ ուզում որ իմ սենյակը լինի։ դե բոլոր պատերը միանման էին ու դե ինչ տարբերություն, բայց սենյակներից մեկը էրկու լուսամուտ ուներ։
— այ էն երկու լուսամուտներով։
ու չնայած որ սարսափում էի բարձրությունից, էրկու լուսամուտներով սենյակը տեսնելու ցանկությունը վախից ուժեղ էր։ երևի կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկն էր, երբ մի օր, շատ-շատ ավելի ուշ, դասից հետո գնացի ու սենյակը լուսամուտներով ու սպիտակ պատերով գտա։ հետո, էլ ավելի ուշ, մենք տեղափոխվեցինք էդ տուն։ էդ տունը երբեք չդարձավ էն տունը, որը նախատեսված էր։ էդ տանը երբեք չեղանք էնքան երջանիկ, ինչքան կուզեինք։ էդ տանը երբեք չեղանք էնքան միասին, ինչքան երևի պետք էր։ հա, չդարձավ էս տունը իմը։ չկպա էդ տանը։ սենյակին էլ չկպա, քրոջս հետ կիսեցի, թե՞ չկիսեցի։ տվեցի՞։ հա, երևի։ գրառումը սկսելիս մտածում էի, որ մերոնց տնից երևի մենակ էդ 2 լուսամուտներով սենյակն եմ կարոտում։ բայց չէ, իրականում կարոտում եմ էն ժամանակվա սենյակը, էն տանը, որ դեռ ոչ ոքինս չէր, առանց լուսամուտների, մենակ պատերով, որ դառնալու էր ինչ ուզեինք։
Հիմա երբ ամբողջ օրը վազում եմ, ընկերներիս ավելի հաճախ եմ տեսնում, որովհետև միշտ ինչ-որ մեկի հետ եմ ընդմիջում անում։ Էսօր մարիամի հետ ֆուրշետում հումուս էինք ուտում։ Դրսում էինք նստած ու ես էլի ինչ-որ անկապ բաներ էի պատմում։ Մեկ էլ կողքովս էրկու էրեխա են անցնում ու իրենցից մեկի ձենը ահավոր ծանոթ էր, դեռ դեմքը չէի տեսել, մինչև շրջվեցի արդեն ահագին շրջվել էին մեզ մեջքով․
— կարե՞ն,- գոռացի հետևից։
շրջվեց, պարզվեց իրոք կարենն էր։ շոպենի հետ քայլում էին։ շոպենը կարենի շունն էր։ իսկ կարենը բոյովացել էր։ հա, կարենն էլ ա իմ նախկին էրեխեքից։
— ջոկե՞լ ես, որ քո բոլոր սիրած ուսանողները ակնոց են կրում,- ասաց մարիամը երբ կարենն ու շոպենը արդեն գնացել էին։
— հա, ես օպտիկական ակնոցով մարդկանց նկատմամբ թուլություն ունեմ։
***
— մայիս-հունիս ամիսներին սովորաբար դեպրեսվում եմ մտածելով, որ անցավ էլի մի տարի ու ես դեռ նույն կետում եմ, անում եմ նույն բաները։ ահավոր ա, ինձանից անկախ համեմատում եմ ինձ ուրիշ մարդկանց հետ ու որ տեսնում եմ, թե ինչեր են արել 23 տարեկանում, իսկ ես դեռ մերոնց հետ եմ ապրում, չգիտեմ, դեպրեսվում եմ։
— որ ռումինիայից հետ գաս, կսկսես մենակ ապրել ու սաղ կդզվի։
— կդզվի՞։
— գոնե առանձին կապրես։
ու չգիտեմ ոնց էղավ, մարիամը որոշեցի որ էս տարի ծնունդին ավտոստոպում ենք։ կապա՞ն։ հավանաբար։ երկու՞ օրով։ հավանաբար։ վրանո՞վ։ երևի։ կարծում եմ շատ թույն ա լինելու հունիսի վերջը։
ամբողջ շաբաթ մտածում եմ փոխել էս բնակության վայրի նեվրլենդը ու ուրիշ բան գրել։ փոխել, որովհետև նեվրլենդում չեն մեծանում, իսկ եթե դու մեկն ես, ով չունի ամեն ինչի վրա թքելու ու գնալու ազատություն, որովհետև ինքը կապված ա լիքը պարտականություններով ու պատասխանատվություններով, դա նշանակում ա որ դու արդեն մեծ ես։ իսկ նեվրլենդում մեծերին չեն պահում։ բայց չգիտեմ ուր գնալ, գաղափար չունեմ։ neverwhere գուցե։
երգ էի լսում ու գործ էի անում ու պահի տակ պապիս նենց կարոտեցի։ էնքան շատ, որ սկսեցի լաց լինել։ ես ամեն ստից բան կարամ մոռանամ, օրինակ թե ուր դրեցի հենց նոր ձեռքիս էղած բանալին։ բայց քանի՞ տարի ա անցել, արդեն տասնմե՞կ։ ես հիշում եմ պապիս աչքերի տակի ու ձեռքերի բոլոր կնճիռները։ ու հենց բոլոր-բոլորը։ ձախ ձեռքի խունացած ու մաշված դաջվածքը, որ տենց էլ երբեք մտքովս չանցավ հարցնել թե էդ ինչ տառեր են։ ժպտալիս աչքերի փակվելը։ ու էդ պահին, երբ պապին ժպտում էր ու աչքերը փակվում էին, աչքերն էլ ոնց որ խորը կնճիռներ լինեին։ հիշում եմ թե ոնց էր տուն գալիս գլխարկն ու պիջակը կախում դռան հետևի կախիչից։ էդ կախելու ձևն եմ հիշում, քայլելու ձևն եմ հիշում, թե ոնց էր ձեռքը ճակատին դրած հեռուն նայում, միշտ ինչ-որ բանի սպասելով։ ո՞նց ա լինում, որ ինչ-որ մեկի ձայնը չես մոռանում էդքան տարի չլսելուց հետո։ պապիս ձեռքերի հոտն եմ հիշում։ ու կոշտությունը։ էնքան պատկերավոր եմ հիշում, որ ոչ թե 11 տարի, սկի 11 օր էլ ոնց որ անցած չլինի։
արթուրի հետ եմ խոսում, ասում ա՝ չմտածես, լավ կլինի։ ասում եմ՝ սրանից լավ էլ ու՞ր։ 2 թույն գործ ունեմ թույն կոլեկտիվով ու թույն գործի տեղով ու աշխատանքային պայմաններով, էն մի գործիս տեղի HR-ն ու անմիջական մենեջերս, ոնց որ ընտանիքի էն միշտ աջակցող ու սատար կանգնող անդամները լինեն, որ երբեք չեմ ունեցել։ + 2 ուրիշ գործ էլի բավականին թույն կոլեգաներով։ թույն ընկերներ ունեմ, որ ինչ էշություն ասում եմ, լսում են, որ իմ համար ժամանակ են գտնում։ սիրածս սերիալների նոր սեզոններն են հեսա դուրս գալիս։ ամառ ա գալիս, օրերը ուշ են մթնում, գիշերները տաք են ու կարելի ա լողանալուց հետո թաց մազերով քնել։ աշխարհում կան լիքը երգեր/գրքեր/կինոներ որ դեռ նոր պետք ա բացահայտեմ։ տնեիքի հետ չեմ կռվում արդեն։ խցիկիս մեջ ժապավեն կա, մի հատ ժապավեն էլ մոտս ունեմ, որ որ պահին վերջանա, նորը դնեմ։ սրանից ավել էլ ի՞նչ ա պետք։
մի կես ժամով աչքս կպել էր։ երազիս վեշերս էի հավաքում որ դուբլին գնայի։ արթնացա, վեշերս հավաքեցի, էն մյուս գործիս տեղն եմ գնում։
իմ համար հանգիստ նստած հաշվում էի թե ինչքան ժամանակ ա ոչ մի տեղ CV չեմ ուղարկել, մեկ էլ զանգեցին էլի հարցազրույցի կանչեցին :esim հիմա համարյա վստահ եմ որ գնամ, ինձ գործի են ընդունելու ու համարյա վստահ եմ որ ես դա գրաֆիկիս մեջ ճխտելու ձև կգտնեմ բայց եսիմ, դա ինձ պե՞տք ա։ ասենք եթե սիվիս թարմացնեմ ու էս նոր գործիս տեղերը ավելացնեմ, ոչ ոք չի հավատա, որ 24 ժամում էդքանը տեղավորում եմ։ ու հետաքրքիր էր թե շաբաթական քանի ժամ եմ աշխատում, հաշվեցի, միջինում մոտավորապես 115 ժամ ա ստացվում։ փաստորեն չեմ չափազանցնում, երբ ասում եմ որ իմ կյանքում բացի աշխատանքից ուրիշ բան չկա :esim
Ֆարզանը իմ իրանցի ընկերն ա ու նա հաճախ ա պատմում Իրանից։ ամեն անգամ էդ պատմությունները լսելիս մտածում եմ, որ հա, քաքի մեջ ենք, բայց ինչ լավ ա գոնե թեոկրատական քաքի մեջ չենք։ ու նա մի տեսակ նենց ա տխրում շիրազը հիշելիս, նենց ա տխրում։ էդ շատ նման ա իմ տխրելուն, երբ կարոտածս մարդկանց եմ հիշում։ հա, ու իր տխրելուց իմ տխրելն էլ ա գալիս, ոչ թե որովհետև ինչ-որ վեհ զգացմունքներ, ապրումակցել ու բլաբլաբլա, չէ, զուտ որովհետև ինձ ա հիշեցնում, իմ համար եմ տխրում։
նա հավանաբար մտածում էր, թե ցրում եմ իրեն։ ու 20 օր առաջ էսօրվա համար խնդրել էր որ ազատ լինեմ ու ընկերների հետ համերգի գնամ։ էնքան նախշուն ու պայծառ էին։ ու մի տեսակ էնքան հավես էր պարսկերեն ծանոթ բառեր լսելով մոտավոր գուշակել թե ինչ են խոսում, մինչև հետո Ասիեն հայերեն կթարգմաներ։ Ասիեն շատ նախշուն էր, շատ-շատ-շատ։ ու ստեղ արտաքինը բնավ կապ չունի։ մարդը մաշկով էր երաժշտությունը զգում ու եթե մի օր խլանամ, իր հետ արժի համերգի գնալ, որ նա լսի երաժշտությունը, իսկ ես՝ դեմքին նայելով կարդամ։
- դու՞ էլ ես երաժիշտ,- հարցեց։
- չէ, ես ուղղակի սիրում եմ երաժշտությունը։
շատ-շատ ա սիրում։
- հա, երաժշտությունը լրիվ ուրիշ աշխարհ ա, ուրիշ իրականություն,- Ասիեի աչքերը փայլում էին։
- ըհն։ երևի մենակ նախանձում եմ էն մարդկանց ովքեր կարողանում են երաժշտություն ստեղծել,- ու հա, իրոք նախանձում եմ։
- իսկ ես նախանձում եմ էն մարդկանց, ովքեր կարողանում են երաժշտությունը վայելել առանց դա ստեղծելու տեխնիկան վերլուծելու։
երբ ֆարզանին պատմում էի գրաֆիկս, սկզբում մտածում էր թե կատակ եմ անում, հետո վերջապես հավատաց։ ասում ա՝ ես հենց նոր հավատացյալ դարձա, բայց ոչ թե աստծուն եմ հավատում, այլ քեզ, էսքանից հետո քո գոյությունը ավելի անհավանական ա։ :D
համերգից հետո ու հրաժեշտ տալուց առաջ ինձ էնքան մեղավոր էի զգում ամբողջ 20 օր էս օրը էս տեղում չլինելու համար պատճառներ մտածելու համար։ իսկ պարզվեց որ նրա ընկերները էնքան լավն են, որ անգամ դաշնակահարի քնած լինելը չզգացվեց։ ու ինձ հրաժեշտ տալիս էլի մի անգամ ասեցին որ քնեմ։ (չնայած կարծում եմ ինձ նայելով չես ասի թե վերջին անգամ քնել եմ 53 ժամ առաջ։)
տանը պարզվեց գարեջուր ունեմ, ինչից ուրախացա։ պաստա սարքեցի, որը սպասածիցս մի քանի անգամ ավելի համով էղավ ու մի անգամ էլ ուրախացա։ իսկ հիմա պատշգամբի բաց դռնից լսում եմ հարևաններիս խոսակցությունները հարևաններիս ու գուցե իմ մասին, խմում եմ գարեջուրս, ուտում պաստաս, մտածում էն մասին թե ոնց են մարդիկ դառնում ընկերներ, թե ինչ լավ ա, որ մենք ընդամենը առաջին պետությունն ենք որ քրիստոնեություն ա ընդունել, մտածում եմ որ գարեջրի շշի բացելու ձենը աշխարհում ամենասիրուններից ա։ մտածում եմ որ էսօր խոսել եմ ուղիղ 44 մարդու հետ իսկ դպրոցի գրադարանի քարտիս համարը 47 էր ու էս էրկու մտքերը իրար հետ հեչ կապ չունեն։ մտածում եմ վաղը առավոտ Մարիետին տեսնելու մասին։ ու որ Մարիետը շատ սիրուն անուն ա։ ու նաև մտածում եմ, որ… չէ, էս մեկը չեմ ասի։
ավելուկը մի երգում ասում ա՝ ինձ մի օր վերցրել են ու տեղը չեն դրել։ հիմա ինձ հենց տենց էլ զգում եմ։ ու ուզում եմ անձնագիրս վերցնել գնալ կորելու, բայց փոխարենը անձնագիրս եմ կորցրել ու հիմա ինքս ինձ ինքնությունս հաստատող փաստաթուղթ էլ չունեմ։
մեր ընտանեկան ալբոմներում լուսանկարները երկու, երբեմն անգամ երեք ու չորս շերտով են դրված․ հաջողված լուսանկարների տակ միշտ չհաջողվածներն են: իմ՝ ընտանեկան լուսանկարների ալբոմները նայելը ժամեր ա տևում, որովհետև ես ժամերով ուսումնասիրում եմ բոլոր չհաջողված նկարները ոչ միայն որովհետև դրանք հիմնականում իմ արածներն են, այլ էդ «չհաջողված» օրերի բոլոր դետալները վերականգնելու, ժամանակի միջով մի անգամ էլ ճամփորդելու համար։ որովհետև էդ «չստացված» նկարները էնքան անկեղծ են։ էնքան անկեղծ, որ ամեն անգամ նայելիս հուզվում եմ։ էն ժամանակ մի խցիկ ունեինք, որ հիմա մեռնեմ չեմ հիշի թե ինչ խցիկ էր։ ժապավենով էր ու դե ժապավենը խնայում են, ամեն դեբիլ բան հո չեն նկարի։ ու մաման էլ էր խնայում։ բայց ես միշտ թաքուն ցրում էի էդ խցիկը ու անկապ բաներ նկարում, անկապ քարեր, խաղալիքներիս, խոտեր։ ու նկարում էի քիչ-քիչ, որ մաման չնկատեր։ դե հետո ժապավենը երևակում էին ու փորձում հասկանալ թե էդ ինչ քարերի, ծառերի ու խաղալիքների նկարներ են։ ու դե կամ ես պետք ա արած լինեի կամ ախպերս։ ու դե բոլորն էլ գիտեին որ ես եմ։ ու դե ոչ ոք բնականաբար չէր ջղայինանա, եթե թաքուն խցիկը ցրելու ու նկարելու փոխարեն անեի բացահայտ, բայց չգիտեմ, երևի մտածում էի, որ իմ նկարածը կարևոր չի ու չունի էն արժեքը, ինչ մյուս նկարները։ ու էլի շարունակում էի թաքուն նկարել։ չգիտեմ՝ մաման զգո՞ւմ էր թե ինձ ինչքան ա դուր գալիս նկարելը թե՞ ուղղակի հենց էնպես մի անգամ խնդրեց որ նկարեմ իրան, ախպորս ու քրոջս։ ու էդ պահը էնքան հուզիչ էր ինձ համար։ էդ առաջին անգամն էր, երբ մաման ինձ խցիկ էր վստահում ու առաջին անգամ ես թաքուն չէի նկարելու ու առաջին անգամ նկարածս բացի ինձանից ուրիշների համար էլ էր կարևորություն ունենալու։ դրանից հետո խցիկն ավելի հաճախ էր ինձ մոտ հայտնվում ու ավելի հաճախ էի նկարում։ բայց դե ես չէի ասում, հիմա էլ չեմ ասում, որ նկարում եմ ու մարդիկ չէին հասցնում դիրքավորվել ու իմ արած նկարները «հաջողված» չէին լինում։ իսկ հետո խցիկը փչացավ։
մեր ընտանեկան լուսանկարների ալբոմները թերթելիս ես չհաջողված նկարները ջրի երես եմ հանում, որ հաջորդ անգամ, երբ մաման մեզ կարոտած հերթական անգամ նայի էդ նկարները, էն չստացվածներն էլ տեսնի։ ու ես իրոք չգիտեմ, դա անում եմ որովհետև կարևորում եմ որ մաման լավ բանե՞ր հիշի ու ուրախանա թե՞ որ տեսնի իմ արած նկարները ու որ դրանք երկրորդ, երրորդ, չորրորդ շերտերում չմնան։ ու կարծում եմ՝ սա նույնպես արտահայտվելու պահանջի ու ձևի մասին ա։
ես երկար մտածում էի թե ինչի են ինձ էդքան հեշտությամբ աշխատանքի վերցնում։ ու հաստատ գիտեի, ամենասկզբից էլ, որ պատճառը իմ մասնագիտական որակները չեն, որովհետև նախևառաջ ես չունեմ որևէ մասնագիտություն ու հետաքրքիր էր, թե ինչի՞ էլի, ինչի՞ էին նախապատվությունը ինձ տալիս։ ու անհատական էքսպերիմենտ էր հարցազրույցների գնալը, որ գտնեմ էդ ինչի՞-ի պատասխանը։ ու էսօրվա հարցազրույցից հետո, սկսեցի մտածել, որ մարդիկ ուղղակի հուզվում են իմ՝ թումոյի մասին պատմելիս հուզվելուց։ իրոք, չգիտեմ ինչի, բայց համարյա վստահ եմ, որ դա ա ազդում իրենց ինձ առնվազն հաջորդ փուլին կանչելու վրա։
համարյա մի տարի առաջ տեղափոխվեցի զեյթուն։ համարյա մի տարի առաջ սկսեցի լրիվ մենակ ապրել։ մի անգամ առավոտ 6ին խանութ գնալիս ու բալոենների տակով անցնելիս մտածեցի՝ ինչ ափսոս որ մի տարի հետո ստեղ չեմ լինի ու չեմ տեսնի փողոցի ողջ երկայնքով ծաղկած բալենիները։ դե էն ժամանակ կրթա/արտագաղթելու, փախնելու, հեռվում, ստեղ չլինելու ու չլինելու մասին էի մենակ մտածում։ անցավ մի տարի։ ու ես էսօր, նոր, 15 րոպե առաջ ջոկեցի որ տենց էլ չտեսա թե ոնց ծածկեցին բալենիները։ ջոկեցի որ ես էլ չեմ զգացել ստեղ չլինելս ու չլինելս։ ինչ-որ առումով մեռած, ոչ ողջ վիճակս։ ու եսիմ, ցավաց։
գործից դուրս գալուց անմիջապես առաջ դատարկի թվիթն էի կարդում ուրախանալու տեղերի մասին։ ու մտածում էի, որ ես ունեմ ընկերներ, որոնց հետ ուրախանալու ենք գնում։ ու որ երբ արմենն ու հայկոն դեռ բանակ չէին գնացել, էդ տեղը կոնդ հաուսն էր։ հետո հիշեցի որ էսօր, երբ թեյ էի խմում, էդ պահին զանգեց հայկոն ու ու իմ ալո-ին պատասխանեց՝ թե՞յ ես խմում հարցով։ ու ես ուրախացա։ ու երբ դա հիշեցի մտածեցի որ երևի պետք չի ընկերների հետ ուրախանալու համար ինչ-որ տեղ, որովհետև ես ու հայկոն 7 րոպե ուրախացանք հեռախոսակապում, եթե դա դիտարկենք որպես տեղ։ հետո հիմա սովորաբար էդ ուրախանալու տեղը մերիենց տունն ա, որովհետև իմ հարևանները չափազանց հիստերիկ են իսկ մենք չափազանց ծեր ծխի ու աղմուկի համար։ հետո հիշեցի էն օրը, երբ մեր հերթական ուրախանալուց հետո, երբ աշխենն ու արսենը տուն էին գնացել ու ես ու մերին իրենց մութ խոհանոցում նայում էինք դիմացի շենքին, պատահական երգեր լսում պատահական փլեյլիստերից ու երբ հասկացանք որ երգերը առաջ տալը անիմաստ ա․ մեկ ա ամեն հաջորդ երգը նույնքան դեպրեսիվ ա լինելու, եթե ոչ ավել, ինչքան նախորդը, դադարեցինք։ ու սկսեցինք ոչ էնքան ուրախ բաներից խոսել ու մենք արդեն ոչ էնքան ուրախ էինք։ ու երբ վերջացավ դեմիեն ռայսի animals were gone երգը ու մի քանի վայրկյան դադար էր մինչև հաջորդ երգի միանալը, ասեցի՝ կլինի՞ հաջորդ անգամ հավաքվելիս պիցցա սարքենք ու բանանի ֆրեշ ու լինենք ուրախ ու խոսենք ուրախ բաներից ինչպես սովորական, ուրախ մարդիկ։ մերին ծխախոտի վերջինծուխը դուրս փչեց ու հանգցրեց մոխրամանում։ հետո միացավ կոհենի blue raincoat-ը։ հետո հիշում էի աշխենին ճանապարհելիս ուս ուսի ու գլուխ գլխի տված նստած երգ լսելը։ հետո արսենի ծնունդից հետո երբ բոլորը գնացել էին, էլի էմոցիոնալ ու զգայուն թեմաներից խոսելն ու բացվելը, պատշգամբում, ուղիղ բետոնին նստած ու որ անձրև էր գալու։ ու մեր մնացած բոլոր-բոլոր ուրախանալու օրերը։ ու միշտ, ինչ որ պահից մենք բոլորով սկսում ենք չուրախանալ։ ոնց որ հենց դրա համար էլ հավաքված լինենք։ մյուս գործիս քայլելու ճանապարհին ամբողջ ընթացքում էս մտքրեն էին գլխիս մեջ։ ու որ երևի մի օր պետք ա կինո նկարել էն մասին թե ոնց են մարդիկ ուրախանում։ կամ գուցե կա էդ կինոն ու պետք ա գտնել ու նայել։ նայել ու գուղե սովորել ուրախանալ՝ առանց վերջում չուրախանալու։ ու հենց էդ ժամանակ դատարկը հանդիպեց բաղրամյանով ներքև իջնելիս։ ու սոնան։ ու էնքան հաճելի էր հենց դատարկին էդ ժամանակ հանդիպելը։ նա ասեց՝ քիչ աշխատի։ ասեցի, որ ուզում եմ, բայց դեռ դրան պատրաստ չեմ։ դե ես փախած եմ ինձանից։
էսօր մի խումբ մարդիկ, ովքեր ինձ իրենց ինչ-որ մարդկանց ծանոթացնելիս ասում են թե ընկերներ ենք, բայց ես արդեն դրանում խիստ կասկածում եմ, որովհետև նրանք բացակյում են կյանքիս բոլոր կարևոր իրադարձություններում, ասում էին՝ հետ բեր ֆեյսբուքը, չես ուզում, լավ ֆեյք բացի։ ասեցի, որ խնդիրը սկզբունքային ու գաղափարական ա ու որ երբեք ֆեյսբուք չեմ վերադառնա։ դե խնդիրը էն չէր, որ նրանք անչափ շատ զգում էին ինձ հետ կապը պահելու պահանջը։ ուղղակի ես պատահմամբ իմացա, որ իրենք էսօր հավաքվում են ու եթե լինեի ֆեյսբուքում մեծ ա հավանականությունը որ գուցե ես էլ կիմանայի էդ մասին։ բայց դե առնվազն ունեին համարս ու գիտեին մեյլս ու առնվազն 3-ի հետ նույն տեղում ենք աշխատում, ասելը առանձնապես ջանքեր չէր պահանջում։ եսիմ, եթե ինչ-որ մեկի հետ հեշտ շփման ուղիները բացակայում են մենք փորձում ենք էլ չշփվե՞լ էդ մարդկանց հետ։ ո՞նց էղավ, որ լիքը մարդիկ տելեգրամ էկան, որոշները առավոտներն ու իրիկունները ստուգում են մեյլերը ու իրենք են մեյլեր գրում։ երևի որովհետև կարևորու՞մ են մեր շփումը ու խոշոր հաշվով ֆեյսբուքի բացակայությունը ոչինչ չփոխեց մեր հարաբերություններում։ իսկ էն հարաբերություններում, որտեղ փոխեց/փոխում ա ու մարդիկ նեղվում են որ իրեն հետևից էլ չեմ վազում, գնալով ավելի շատ եմ բացակայում իրենց կյանքից, օքեյ, ես նախընտրում եմ ժամանակ ու էներգիա չծախսել նման հարաբերություններում։ թող իմ կյանքում լինեն քիչ մարդիկ, բայց իրենց համար ընդմիջման ժամանակ հալդիի էն կողքի տեղից խաչապուրիներ առնելն ու այգում ուտելը լինի էնքան կարևոր, ինչքան իմ համար ա։ ի վերջո, մենակ էդ մարդկանց ներկայությունն ա քիչ թե շատ խլացնում շարունակական մենակությունն ու լռությունը։ իսկ էն՝ հեշտ մարդկանցից, ավելի մենակ ու ավելի լուռ եմ դառնում։ ու չէ, ես լրիվ չեմ խզում կապերը, զուտ հավասարեցնում եմ էն ինչ կա կշեռքի երկու նժարներին․ ես կլինեմ մյուսների համար էնքան, ինչքան իրանք կան իմ համար՝ քիչ, շատ-շատ քիչ։
երեկ առավոտ երբ արթնացա ու չուզելով ինձ պոկեցի անկողնում ու երբ ատամներս էի լվանում, ինձ հարցնում էի՝ չէ, բայց իրոք, քեզ սա պե՞տք ա, ինչի՞ ես սենց անում։
ես փոքր ժամանակվանից ու միշտ, չեմ էղել էն էրեխեն, ում ամեն ինչ հեշտությամբ ա տրվել։ չէ։ ես ոչ խելացին էի, ոչ էլ ընդունակը։ բայց տրվել ա, որովհետև վիզ եմ դրել, փորձել եմ, չի էղել, էլի եմ փորձել ու տենց էնքան, մինչև ստացվել ա։ ու ոնց շատ փոքր էրեխեքի դեպքում ա լինում, ես դա անում էի ոչ թե գիտակցելով որ դա ձեռքբերում ա, ապրեմ ես, այլ անում էի դա, որ գոհացնեմ ծնողներիս, տատիս-պապիս, ընտանիքիս, որ գլուխս շոյեն։ ու քանի որ իրենց շատ էին, պետք էլի լիքը տարբեր բաներ անել շոյված լինելու համար։ արդյունքում չնայած որ իսկզբանե ոչ խելացի էի, ոչ էլ եսիմինչ ընդունակ, լիքը հմտություններ աճեցին ու զարգացան։
դպրոցում էլ, էլի ոչ էն ամենախելացին էի, ոչ էլ ամենաընդունակը, բայց ինձ ամեն ինչ տրվում էր։ չկար առարկա, որից ես ուժեղ էի, ես բոլոր առարկաներից ու ամեն ինչից գլուխ կհանեի։ բոլոր առարկաների համար հմտությունները հավասար մակարդակում էին ու տենց հավասար էլ զարգանում էին։ քիմիայի խնդիրներ լուծելը անգլերենի ուղղակի խոսքը անուղղակի դարձնելու պես բան էր։ ու ինձ ահավոր դժվար էր 9 10 11 ու անգամ 12-րդ դասարաններում ինչ-որ բան որոշելը։ ինչպես կարելի ա ենթադրել համալսարանը թողնելու հանգամանքից, էնքան էլ լավը չէր ընտրությունս։ բայց երբ, գլուխ գովալ չլինի, գիտես, որ ինչ էլ փորձես, լինելու ա, դժվարությամբ, բայց մեկ ա գիտես որ վիզ դնես, կստացվի ու քեզ ամեն ինչ հետաքրքրում ա, ո՞նց մի բան ընտրես։
էդ ամեն ինչով հետաքրքրված լինելու մասին անգամ սիվիս ա վկայում․ մի աշխարհ տեղում եմ աշխատել, բայց երբեք նույն աշխատանքը 2 անգամ չեմ արել, սկի նման աշխատանքներ չեն էղել։ ու հիմա էլ, ունեմ 4 աշխատանք, 4-ն էլ իրարից ծայրահեղ տարբեր, 4-ն էլ հավասարապես լավ են ստացվում մոտս ու ֆիզիկական հոգնածությունը չհաշված, ես ինձ լավ եմ զգում։ որ հարցնում են՝ լավ բա ինչի՞ ես տենց անում, ասում եմ՝ դե ավելի հեշտ ա երբ մենակ գործնական խնդիրների ժամանակ ունես ու կյանքումդ մենակ գործնական խնդիրներ են, ամեն ինչ լուծելի ա ու ամեն լուծած խնդրից ինքնագնահատականդ բարձրանում ա։ ու չեմ խաբում։ մի անգամ ասել եմ՝ դե ես ինձնից փախած եմ։ մի անգամ էլ, որ պատրաստ չեմ մի տեղում ու քիչ աշխատելու։ ու երբեք չեմ ստել։
իրականում, ես երեկ հասկացա, որ ինձ էլի 10րդ դասարանցի եմ զգում, ով պետք ա ընտրի։ իսկ էդ ընտրությունը էնքան սարսափելի ա։ ես հասկանում եմ, որ հո սաղ կյանքս սենց չեմ լինելու, սենց հեղհեղուկ ու անկայուն։ հո միշտ սենց հորիզոնական չեմ տարածվելու։ մի օր պետք ա լինելու կայունանալ, արմատներ գցել ու սկսել ուղղահայաց աճել։ բայց ախր ոնց ընտրեմ, գրողը տանի։էդ ոնց որ 4 տղայի հավանես ու ստիպված լինել էդ չորսից մեկին ընտրել, որովհետև վիձիծյե լի, լուրջ հարաբերություններ են պետք։ ու էդ լրջությունն ա վախեցնում, սխալվելու հնարավորությունների կտրուկ քչանալը։ ոնց որ էդ լուրջ ընտրությունը խաղի միջի էն կիսավատ/կիսալավ սնկերից լինի, որ ուտում ես, ուժեղանում ես, բայց կյանքերիդ ու հավաքած միավորներիդ կեսը տանում ա։ իհարկե դու կարաս նոր միավորներ հավաքես, որովհետև հիմա ավելի ուժեղ ես, բայց համ էլ կարաս արագ կրվես, որովհետև քիչ կյանքեր ունես։
մի կոզմից սարսափեցնում ա կայունանալու, արմատներ գցելու հեռանկարը, մյուս կողմից էլ չեմ էլ ուզում շարունակել սենց ինքնասպառել ռեսուրսներս ու քանի չեմ որոշել թե ով եմ լինելու, սենց կշարունակեմ փախած ման գալ ինձանից։ ինչևէ։
ttps://youtu.be/J3m6et00DfQ
ես երկար գրառում էի արել, որը ջնջվեց։ մի խոսքով, ծանոթացեք, նա ռումն ա, գաման կամ էլ ուրին, ես դեռ չեմ որոշել։ երեկ երբ տուն էի քայլում, ինչ-որ մեկը, ումից դեռ զզվում եմ ինչքան ուժ ունեմ, ձագին տշեց ուղիղ տքերիս դիմաց։ ես մուննաթ էկա, բայց կռիվ չարեցի։ դե ես կռիվ անել չեմ սովորում։ ու քանի որ երկուսս էլ տշված էինք, իսկ տշվածներին տշվածները հասկանում են, չկարողացա փողոցում թողնել։ կստացվեր, որ ես էլ իրան տշեցի։ ամբողջ ճանապարհին գիրկս էր, դե որովհետև էրկու ամսեկան էլ չի լինի, սկի նորմալ ատամներ չունի ու ավելի շատ չոչ ա անում քան քայլում ա։ սիրտը ուղիղ ափիս մեջ էր խփում ու ձեռքով զգում էի մեքենաների բոլոր ազդանշանների ու լույսերի ազդեցությունը իր վրա։ մի պահ, երբ ձեռքերս հոգնել էին, դե հեշտ չի բարձրանալը ուլնեցիով, երբ մեջքիդ ծանր ուսապարկ ա, գրկիդ շուն, դու էլ մի ժամ առաջ գինի էիր խմում (ուղղակի էս վերջերս քանի որ համարյա չեմ խմում, մի բաժակից թուլացել էին ձեռքերս)։ ու երբ դրեցի նստարանին, երկու րոպեով հանգստանալու համար, նա ինձ նենց լքված ու հուսահատ նայեց, նենց լքված ու հուսահատ։ իսկ ես էդ պահին արդեն հաստատ գիտեի, որ ինչ էլ լինի, չեմ թողնելու իրեն։
տանը, մինչև կգտնեի անջատիչն ու կմիցնեի լույսը, էլի սիրտը սկսեց արագ խփել։ հետո ուշադիր չորս կողմն էր նայում՝ չհասկանալով թե էս ուր ա ընկել։ մածուն ու թթվասեր չկերավ, թթվասերից մենակ հոտ քաշեց։ երշիկ էլ չկերավ։ ու ես չգիտեի ինչ անել։ գրեցի նարեկին։ նարեկը իմ սենսեյն ա, ով շների մասին ամեն ինչ գիտի։ ասեց որ ավսյանկա տամ։ ասեց որ չվախենամ, չի մեռնի եթե մանկական օճառով լողացնեմ։ ու ասեց որ լողացնեմ նոր կերակրեմ։
ջրի տակ նենց հանգիստ էր կանգնել, մենակ գլուխը լվանալիս էր սկզբում փրձում դուրս պրծնել, հետո համակերպվեց։ լողանալուց հետո պարզվեց, որ ոչ թե մուգ մոխրագույն ա, համարյա սև, այլ սպիտակ-սպիտակ ա։ ֆենից վախեցավ, բայց էլի թողեց որ չորացնեմ։ հետո մի քիչ ավսյանկա կերավ,շատ քիչ ու ես մտածում էի արդեն, որ երևի հիվանդ ա, որովհետև շատ թույլ էր ու անջատված։ նարեկը ասեց, որ չանհանգստանամ, դեռ չի սովորել ինձ ու տանը, վաղը ամեն ինչ տեղը կընկնի։
ամբողջ գիշեր կողքիս քնած էր։ լուսադեմին իջավ անկողնուց գնաց ջուր խմեց ու հետո էկել նվնվում էր, որովհետև չէր կարողնում բարձրանալ։ հետո ես աշխատանքի պետք ա գնայի ու երբ դուռը հետևիցս փակում էի, էլի էն լքված ու տխուր հայացքով էր նայում։ բայց ցերեկը ընդմիջմանս ժամին հետ գնացի տուն ու նա ուրախացավ։ հետո իրիկունը գործից հետո էլի տուն գնացի, սովորարաբար մինչև 8-ը սպասում եմ օֆիսում ու ինչ-որ բաներ բզբզում, որովհետև իմաստ չունի, մեկ ա 8ից էլի գործի եմ հոսթելում։ ու էս անգամ որ գնացի, պարզվեց համարյա լրիվ կերել ա թողածս ավսյանկան։ իր համար նորը սարքեցինք, իսկ իմ համար ձու խաշեցի ու ձվի հոտը դուրը էկավ։ իսկ ես հիշեցի իմ ամենաառաջին շանը, էն որ միշտ իմ հիշողություններում ավելի մեծ ա քան էն ժամանակ ես ու թե ոնց էր նա հավերից ձվեր գողանում։ հետո հիշեցի որ երկուսն էլ նույն անցեղ շներն են։ ուղղակի իմ բելկան լրիվ-լրիվ էր սպիտակ՝ հետևի ձախ ոտքին շագանակագույն կետիկներով։ հետո գուգլեցի՝ արդյոք չի մեռնի շունս եթե իրեն ձու տամ, որովհետև նարեկին արդեն էնքան բաներ էի հարցրել, որ ամաչում էի։ պարզվեց չէ։ ու ուրախացա, որովհետև ստացվում ա, բացի ավսյանկայից, ձվերն էլ ենք կիսելու։ էս անգամ աշխույժ էր, թրվռում էր, քաշում ոտքերիցս, տանում կոշիկներս, կրծում մատներս ու ես էլ չէի մտածում թե հիվանդ ա։ համարյա 8ին երբ տնից դուրս էի գալիս, էլ տխուր-տխուր չէր նայում, որովհետև արդեն գիտեր որ գալու եմ։
ես էլ հիմա սպասում եմ մենեջերս էրևա էս կողմերում, ասեմ, որ իմ կյանքում նոր էակ ա հայտնվել, ով չի ասում՝ լսի գիշերները մի աշխատի, հոգնում ես, քեզ պետք չի, բլա բլա բլա բլա, բայց կարիք ունի, որ ես գիշերները տանը լինեմ ու ես դրա կարիքը ունեմ, ու որ դուրս եմ գալիս։
հա, անդրանիկը հավանաբար կուրախանա, երբ ասեմ էս մասին։
https://imagizer.imageshack.com/v2/640x480q90/921/9jIkJj.jpg
ես երկար ժամանակ մտածել եմ, թե 3 տարի առաջ ավելի լավն էի քան հիմա, բլա բլա բլա բլա բլա։ էսօր մտածում եմ, չէ, էսօր վստահ եմ, որ հիմա ինչ կամ, երբևէ էղածս լավագույն տարբերակն ա։ ու ես ավելի լավն եմ դարձել թե անձնական, թե աշխատանքային, թե հանրային մակարդակներում։ ավելի ինքնուրույն եմ, ավելի ազատ, ավելի անկախ, ավելի գաղափարական ու սկզբունքային ու հիմիկվա գաղափարներս ու սկզբունքներս են ավելի լավը, ավելի պրոդուկտիվ եմ, ավելի համառ, ավելի բաց, ավելի ուղիղ, ավելի ուժեղ։ ու կարծում եմ, շարունակական նույն շրջանները անելու փոխարեն վերջապես առաջ եմ շարժվում։
երկու տարի սպասում էի մի սերիալի, որը ասում էին 10 սերիա պետք ա լինի, արդյունքում էղավ 6 ու որը մի գիշերում նայեցի։
ուղիղ երկու օրից լրանում ա թումոյից դուրս գալուս մի տարին, ուղիղ 3 օրից՝ էս տուն տեղափոխվելուս, մենակ ապրելուս մի տարին ու էսօր շանս բժշկի տանելիս մտածում էի, որ չնայած ես տան գաղափարը հետս ման եմ տալիս ու ես եմ իմ տունը ու քանի ես իմ տունն եմ, ամեն տեղ էլ տանն եմ, սկսեցի մտածել, որ ես վերջապես ինձ տանն եմ զգում։ էս էն մասիվի տանը էղած ժամանակ տանը լինելու զգացողությունը չի։ ոչ էլ պապիս տանը աօրած ժամանակվա տանը լինելու զգացողությունը։ էս էնքան լիարժեք ա, էնքան ամփոփ, էնքան ինձնից կախված։ հասկանու՞մ եք, ես գիտեմ, որ մեր շենքում կա 12 էրեխա, 7-8 տարեկանից ցածր ու ես գիտեմ իրենց մի մասի անունները, իրենց միշտ խաղում են Այլինի հետ։ էսօր դրամաանակս թողել էի տանը ու խնդրեցի, որ իր հետ մնան, մինչև կբարձրանամ ու կիջնեմ ու գրողը տանի, էդ էնքան հաճելի էր։ էնքան հաճելի էր բակի էրեխեքին կարողանալ ասելը, որ շանդ պահեն։ հարևանիս խռմփոցը էլ վրես չի ազդում։ երբ իմ սառնարանը փչացել էր ու տանը փչացող ապրանքներ կային էն մի հարևանս առաջարկեց իրենց սառնարանում պահել ամեն ինչ ու ասեց, որ չքաշվեմ, եթե իրիկունը ուշ տուն գամ ու ինձ բան պետք լինի։ դե իհարկե ես քաշվեցի, բայց մեկ ա հաճելի էր։ էն մյուս հարևանը, էն որ ամուսինը խռռացնում ա, ու էն որ անընդհատ բողոքում էր թե տանը աղմուկ եմ անում, էն օրը երկար խոսում էր հետս ու իրոք ծանր էր տանում 36 ժամ անընդմեջ աշխատելս ու մի գործի տեղից մյուսը վազելս։ բանջարեղենի խանութի էն սիրուն, սպիտակ մաշկով ծյոծյան գիտի, որ խնձոր, բանան ու սունկ եմ շատ սիրում։ ու նկատել ա, որ երբ 11-ից հետո եմ առևտուր անում, բոլոր մի հատիկով մնացած բանանները հավաքում եմ։ դե առավոտ դրանք էլ ուտելի չեն լինի, իսկ երբ ես եմ առնում, մինչև առավոտ դրանք չեն էլ մնում։ սևակի փողոցի բալենիների ու բալերի հոտերը էնքան հաճելի են, որ չգիտեմ, ամեն առիթ օգտագործում եմ էդ ծառերի մոտով քայլելու համար։ հիմա արդեն շուն ունեմ ու դա նշանակում ա որ ճանաչում եմ մոտիկ ապրող բոլոր շներին ու շների տերերին կամ ման տվող մարդկանց ու դա էլ ինչ-որ համայնք ա, բավականին լավ համայնք (չգիտեմ, ի տարբերություն կենտրոնի շների տերերի ստեղ ավելի պակաս հիստերիկ են մարդիկ, մտածում էի պետք ա հակառակը լիներ)։ ու Այլինը բարի անասնաբուժ ունի, ով կարողանում ա հավաստիացնել թե անհանգստանալու ոչինչ չկա։ ու Անժելն ա ստեղ, ձեռքի հեռավորության վրա, ու որ հենց մեռնելու լինեմ, նա կգա, չի թողնի։ ու նարեկն ա ստեղ, էլի ձեռքի հեռավորության վրա, ով միշտ կօգնի ու ում վրա կարելի ա հույս դնել։ հայկոյենց տունն ա ստեղ, ու ոչինչ որ դամբուլը բանակում ա։ ստեղ շնորի բոլոր ոհմակներն են ծանոթ ու որ ինձ ուրիշ շան հետ տեսան, չհիստերիկացան, չուզեցին բզիկ-բզիկ անել խեղճ ձագիս, հակառակը՝ էկան որ ծանոթնանան։ ու ստեղ ես օդային հարևան ունեմ, ով բացարձակ գաղափար չունեմ թե ով ա ու ինչ, բայց իր տան լույսը վառվում ա, իր պատշգամբում սիրուն ծաղիկներ կան ու հաճելի ա իր ներկայությունը, թեկուզ մենակ լուսային արտահայտությամբ զգալը։ ու ես մի սենյակային բույս ունեմ, ով երևի ինձնից էլ համառ ա ու ինչ ուզում ա լինի, չի չորանում, աճում ու աճում ա։ ու ես, բացի ինձնից էլի տուն ունեմ, որը տուն չի լինի, եթե տանը չլինեմ։ վախենում եմ ասել, թե երջանիկ եմ, որովհետև միշտ էդ հայտարարությունից հետո քաքի համը հելնում ա, բայց էնքան խաղաղ եմ։
էն քանի օրը որ սփյուռքը չկար, ես էլի ինքնավերլուծությամբ էի զբաղվում, շերտ-շերտ նայում էի ինձ։ ու էլի ահագին բաներ ընդունեցի իմ մասին։ ընդունեցի, որ միշտ-միշտ մտածել եմ երկրից գնալու մասին, ոչ թե որովհետև դրսում ավելի լավ ա, ոչ թե որովհետև կրթությունն ա ավելի լավ, պայմաններն են ավելի լավ կամ չգիտեմ էլ ինչ, այլ զուտ որ մերոնցից հեռու լինեմ։ ու ուրիշ ոչ մի պատճառ չկա։ որովհետև ես գիտակցում եմ, որ ուրիշ ոչ մի տեղում ավելի լավ չի, որովհետև ինչ էլ շուրջս լինի, խոշոր հաշվով իմ ներսի վիճակը դա չի փոխում ու երբ ներսումս ամեն ինչ լավ ա, կապ չունի որտեղ եմ, ես էլ եմ լավ։ ու ես գիտեմ, որ աշխարհում ամենալավը ես ինձ ստեղ եմ զգում ու ոչինչ որ քաքի մեջ ենք, բայց էդ քաքից դուրս չենք գա, եթե վերցնենք ու գնանք։ ու ինձ ահավոր հաճելի ա շուրջս հայերեն լսելը։ չեք պատկերացնի է թե ինչքան հաճելի ա։ պաթոսահայրենասիրական կհնչի, բայց ավտոստոպելիս տարբեր գյուղերում ու քաղաքներում շուրջս տարբեր բարբառներ լսելուց ուղղակի երջանկանում եմ։ ու ուրախանում եմ երբ գյումրիում հետս միշտ իրենց բարբառով են խոսում ու ես էլ մեր բարբառով եմ սկսում խոսել, չնայած իմ բարբառը մի քիչ խառն ա, որովհետև ես մեծացել եմ 4 տարբեր բարբառներ լսելով ու ինչ-որ խառը բան ա ստացվում։ ու նեղվել էի, երբ գորիսում հետս իրենց բարբառով չէին խոսում, բայց դե երևի մտածում էին՝ չեմ հասկանա։ ու երևի ճիշտ էին մտածում։ ու ինձ ահավոր հաճելի ա լսելը թե մարդիկ ոնց են պատմում իրենց գյուղի, քաղաքի, փողոցների, սարերի, տան, պապերի գաղթի, ընտանիքի, էրեխեքի ու թոռների մասին։ ու ես ստեղ ինձ էնքան իմ տեղում եմ զգում։ ստեղ ես էնքան պետք եմ։ իրոք։ եթե ինչ-որ տեղում ինչ-որ նշանակություն ունեմ ուրեմն էդ ստեղ ա, ուրիշ տեղում ու ուրիշ մարդկանց ես պետք չեմ։ ու էն, որ չեմ ուզում մերոնք կառավարեն ինձ, չեմ ուզում վատ հարաբերություններ ունենալ ընտանիքիս հետ չպետք ա ստիպի թողնել ու գնալ ստեղից։ ու նենց, ոնց ազատությունս են ընդունել ու համակերպվել դրա հետ, տենց կընդունեն նաև անկախությունս։
կարճ վերջին շրջանի մասին պատմեմ, անցնեմ գործի։
երևակել եմ փետրվարից նկարած ժապավեններս։ pan100-ը, որը push էի արել 800-ի ու որը թորոսը հույս չէր տալիս թե երևակելուց հետո մի բան կստացվի, իրականում ամենից հաջողված ժապավենն էր։ առաջին գունավոր ժապավենիս սկզբի նկարենրը չկային, մարիամին ու անդորրին էի նկարել ֆեմ գրադարանում։ բայց դե ոչինչ, էլի կնկարեմ։ էս անգամ կլինեն։ հա, ֆլիքրի հղումն (https://www.flickr.com/photos/161198709@N02/) էլ եմ դնում, մարդ ես, մեկ էլ տեսար ինչ-որ մեկին հետաքրքրեց։
քրոջս ու ծնողներիս հետ էլի կռվեցի։ քուրս էկել էր տուն, նեղվել շանս գոյությունից ու խեղճին տնից դուրս հանել։ դե տնեցիք միանշանակ իրա կողմից էին։ ես էլ միանշանակ էլի հիստերիկացել էի։ նենց որ չէի ջոկել թե ոնց եմ ջերմաչափը ջարդում ու վնասում ձեռքս։ մի օր հուսամ վերջնականապես կհամակերպվեն իմ վրա ազդեցություն չունենալու մտքի հետ ու ոչ իմ նեռվերը կքայքայեն, ոչ էլ իրանց։ քրոջս բախտը բերեց․ շանս գտա, թե չէ չգիտեմ ինչ կանեի, կխաչեի հավանաբար ու հետո կվառեի։
հա, հետո շունս ջարդել ա ակնոցներս ու ես հիմա առանց ակնոցի եմ։ պարզվում ա՝ հավանականությունը որ ես իմ -7,5 կարճատեսությամբ ինչ-որ մեկին կճանաչեմ, ավելի մեծ ա, քան էն որ նորմալ տեսողությամբ մարդիկ կճանաչեն ինձ առանց ակնոցի տեսնելու պարագայում։ շատ հետաքրքիր փորձառություն ա, վերջին 10 տարվա ընթացքում էսքան երկար առանց ակնոցի չէի էղել։
հուլիսից կունենամ 3 գործ, օգոստոսից՝ 2, կաշխատեմ մեծամասամբ տանից, շանս դաստիարակելու շատ ժամանակ կունենամ։ անհամբերությամբ եմ սպասում օգոստոսին, որ էլ էս քաղքենի ու կեղծ կոլեգաներիս բարբաջանքները չլսեմ։ քայքայվում եմ իրենց ներկայությունից։
էս վերջերս պարբերաբար մտածում եմ երևանից գաղթելու մասին։ օրինակ կարամ մի էրկու տարի ապրեմ դիլիջանում։ մեկ ա, աշխատանքս տանից ա ու աշխարհագրական կոորդինատները կարևոր չեն, դիլիջանում ոչ մեկին չեմ ճանաչում, փոքր, խախանդ, ձանձրալի քաղաք ա։ ու երևի տենց էլ կանեմ։
էլ ինչ ասեմ։ եսիմ, չգիտեմ։
գնալով ավելի եմ մարգինալացվում ու երևի երևանից գնալն էլ դրան ավելի կնպաստի։ մի խոսքով, էսքանը։
ասացին՝ հոգ տար քեզ,
ու մտածեցի,
որ եթե
հոգը տեղ լիներ,
կինոյի
թատրոնի,
գրադարանի
կամ գերեզմանատան պես,
ինձ հոգ տանելը
գուցե ավելի հեշտ լիներ։
— իսկ ես նոր ջոկեցի, որ մի ժամ առաջ գործս պրծեմ եմ բայց դեռ գործ եմ անում։
— Էդ նրանիցա, որ 2 օրը մեկ ես քնում։
— էդ նրանից ա, որ գործ անելուց մոտս էնդոֆրիններ են սինթեզվում ու կախվածություն եմ ձեռք բերել :))
մենք իհարկե ծիծաղեցինք ու անցանք, բայց հետո ես անալիզ էի անում ասածս ու հիշում, որ վերջերս ես երջանիկ եմ, երբ գործի եմ, չհաշված շանս՝ գիրկս թռնելը երբ տուն եմ գնում ու նոր երևակած ժապավեններիս նկարները տեսնելը։ մնացած երջանկությունը աշխատանքային երջանկություն ա։ ու, լուրջ, գուցե հիմա սա կյանքիս ամենազբաղված շրջանն ա, երբ քիթ սրբելու ժամանակ չունեմ, բայց համ էլ ամենաերջանիկն ա։ ես երբեք էսքան հաճախ ու էսքան շատ երջանիկ չեմ եղել։ ու երևի հա, ես կախվածություն ունեմ իմ էս վիճակից ու դրա համար ա մի գործից դուրս գալու ու ազատ ժամանակ ունենալու հեռանկարը էսքան սարսափելի։
կա մի ընկերություն, որ էս 8 ամիս ա իրար հետևից ենք ընկած։ սկզբում ինչ հաստիք տեսնում էի իրենց մոտ, cv էի ուղարկում ու ոչ մի արձագանք։ հետո մի օր cv-ս թարմացրեցի, յեքա մոտիվացիոն նամակ գրեցի, ուղարկեցի։ կանչեցին։ գնացի հարցազրույցի, առաջին փուլը անցա, երկրորդը, երրորդը չանցա, սկսեցի մտածել, որ լավ, ուրեմն ես ըտեղ չեմ աշխատի։ անցավ 2 ամիս, hr-ը զանգեց, բա թե հիմա սենց հաստիք ունենք, կարո՞ղ ա ուզես գալ։ գնացի հարցազրույցի, կնկնվեց նույն պատմությունը, էլի չանցա։ հետո անցավ 2 ամիս, էլի hr-ը զանգեց, բա թե հիմա սենց հաստիք ունենք, կարո՞ղ ա էլի գաս հարցազրույցի։ էլի գնացի, էլի նույնը։ 2 ամիսը մի շաբաթ առաջ էլի լրացել էր ու hr—ը էլի կանչեց հարցազրույցի։ գնացել եմ, ասում ա՝ դե մենք քանի որ իրար արդեն մոտիկից ճանաչում ենք, էս անգամ հարցազրույցը կվարեն աննան ու արմենը։ ասում եմ՝ վայ ինչ լավ ա, ես էլ մտածում էի թե էս անգամ ինչից ենք խոսելու :D պարզվեց էս անգամ լիքը փուլեր չկան, էդ մեկն ա, կամ կանցնեմ կամ չէ։ դե ես էլ որոշել էի որ սա վերջին անգամն ա երբ ես էս հիմնարկ գալիս եմ հարցազրույցի, կապ չունի թե ինչքան թույն դեմքեր են իրանք ու թե ինչքն շատ եմ ուզում աշխատել ըտեղ։
էսօր առավոտ արթնացա hr-ի զանգից։ վերջապես որոշել են ինձ գործի ընդունել։ 8 ամիս անց, գրողը տանի :D բայց երջանիկ եմ, թրվռում եմ։ նոր էս մի շեֆիս գրեցի որ դուրս եմ գալիս, էսօր իրիկունը էն մյուսին կասեմ, վաղն էլ էն երրորդին կտեսնեմ իրեն էլ կասեմ։ մի տեսակ վախեցնող ա ազատ իրիկուններ ունենալու, ընդհանրապես ազատ ժամանակ ունենալու հեռանկարը, բայց էդ էլ կանցնի։
նոր ջոկեցի որ ձմեռվանից էս կողմ ոչ մեկին ու ոչինչ չեմ կարոտում։
սկզբում շուբերտ, հետո ռախմանինոֆ էի լսում ու դինոզավր նկարում։ անմեղ, բարի տրիսերատոպս էր։ խոտակեր, բարի դինոզավրեր էին։ փոքր ժամանակ էլ էի իրանց շատ սիրում։ նկարելու ընթացքում իմ ու մերիի վերջին խոսակցությունն էր աչքիս առաջով անցնում։ շատ թերապեվտիկ էր, ինչպես միշտ։ ու, չնայած ես չեմ սիրում մեղադրել մարդկանց, բայց էն բոլոր քաքերը որոնց միջով անցել եմ, որոնց մեջ եմ հիմա տրավմատիկ ծնողներիս շնորհիվ են։ ու դե իհարկե սա իրենց չեմ կարա ասեմ, որովհետև ծնել-սնել են ինձ, հո ուտող-ուարցող չեմ։
սենց նկարում էի ու մտածում, որ փոքր ժամանակ ավելի լավ էր մոտս ստացվում։ բայց նկարելու համար ինձ չէին սիրում, ինձ սիրում էին բարձր գնահատականների համար, ինչ-որ խելացի բաներ ասելու համար, իսկ նկարելը ի՞նչ։ ու հետո, երբ ես անում էի ինչ-որ բան, որը որակվում էր լավ ու նկարում էի, որը ոչ մի կերպ չէր որակվում, ես սկսում էի մտածել, որ ես վատ եմ նկարում։ դպրոցում, երբ ինչ-որ բան էր լինում, ու ուսուցիչս ասում էր թե ես լավ եմ նկարում, ասում էի՝ չէ, չէ ու հրաժարվում նկարել։ հետո էնքան ասեցի բոլորին, որ ես նկարել չգիտեմ, մինչև ես էլ հավատացի դրան։ բայց ամենաահավորը էն օրն էր, երբ ասեցի, որ մի օր մուլտիկ եմ նկարելու ու մաման ասեց՝ ինչի՞ դու նկարել գիտես։ ես ախր էդ ամբողջ ժամանակ ուզում էի, որ դուք բացեք ոչ թե օրագիրս ու նայեք հինգերիս ու հինգ պլյուսներիս, այլ նկարչական տետրերս գոնե մի անգամ թերթեք։ որ գոնե մի անգամ տեսնեք էն դինոզավրերին, որոնց մասին էդքան պատմում եմ։ գոնե մի անգամ։ բայց չէ։ ընդհանրապես չեմ հիշում, որ էդքանից հետո ձեռքս մատիտ վերցրած լինեմ, մինչև մի օր 7րդ դասարանում հոգեբանության ժամին պետք ա գոյություն չունեցող կենդանի նկարեինք։
հետո թումոն էր։ դե թումոյում էրեխեքը համ անիմացիա են սովորում, համ նկարչություն ու եթե դու մարզիչ ես, դու պետք ա կարենաս ամեն ինչ ու օգնես էրեխեքին նաև նկարել, ոչինչ որ դու նկարել չգիտես։ հետո նենց ստացվեց, որ անիմացիայի դասընթացի ասիստենտն էի։ ու լիքը բաներ էի սովորում ու իմ ներսում թաքուն չէի կարողանում չմեղադրել ինձ ժամանակին ախմախ էրեխա լինելու ու չնկարելու համար։ ու ամեն հաջորդ օրվա հետ անիմացիային ավելի ու ավելի էի սիրահարվում։ անգամ սքեթչբուք ու մատիտներ առա նկարել սովորելու հաստատ որոշմամբ։ բայց դե միշտ մի բան խանգարում էր ու անցել ա 2 տարի, իսկ սքեթչբուքս դեռ համարյա լրիվ դատարկ ա։
նկարում էի տրիսերատոպսին ու ջղայինանում։ բայց էս անգամ իմ չէ, մերոնց վրա։ դժվա՞ր էր ինձ սիրելը ուղղակի լինելուս ոչ թե իրենց ուզածը լինելու համար։ պարտադի՞ր պետք ա ինչ-որ բաներ անեի սիրված լինելու համար, հա՞, որ գլուխս շոյեին ու ասեին ապրես, լավ աղջիկ։ ինչի՞ էր իրանց համար ողբերգական իմ ոչ իդեալական լինելը։ ինչի՞ ես չունեի սխալվելու հնարավորություն։ ինչի՞ իմ արած վատ բաների վրա աչք չէին փակում, քի՞չ լավ բաներ էի անում։ ու գրողը տանի, ինչի՞ էին քրոջս ամեն ամեն ամեն ինչ ներում, էն ամեն ինչը որ աններելի էին իմ համար։ թե՞ առաջնեկն էի, սևագրությունը, իմ վրա էրեխա դաստիարակել էին սովորում։ ինչի, գրողը տանի, ինչի չէին կարա ինձ սիրեին ուղղակի լինելուս համար, որ ես էլ ինձ նույն պատճառով սիրեի։ որ կաշվից դուրս չգայի ու գլուպս պատեպատ չտայի ինքս ինձնից մի քիչ քիչ զզվելու ու ինձ մի քիչ ավել հանդուրժելու համար։ ինչիիիիիիիիիիիի։ ինչի մերս չպետք ա իմանար որ ես դինոզավրեր եմ նկարում։
արդյունքում նկարեցի մուննաթ բուսակեր տրիսերատոպս գիշատիչ սպինոզավրի մեջքի վահանով։
#ընտանիք #թույն
անցած տարի էս օրը ինձ էնքան դժվար էր լինել։ ես ինձ աշխարհի բոլոր գնացքները բաց թողած էի զգում։ ես էն ուղևորն էի, ով խնդրել էր որ սպասեն ու չէին սպասել չնայած որ նա ժամանակին էր տեղ հասել ու սպասելու կարիք չկար էլ, բայց դիտմամբ բոլորը շուտ էին գնացել։ էս օրը աղի ա շուրթերին չորացած արցունքի պես ու դառը, ոնց ծխախոտից մնացած դառնահամը։ ու king crimson-ի starless-ը հավերժորեն էս օրն ա հիշեցնում։
https://youtu.be/OfR6_V91fG8
մեկ-մեկ հավեսս տալիս ա ինչ-որ բաներ թարգմանելու բայց շատ անմշակ են ու հում ու ուրիշ թեմա սրանց համար բացելս չի գալիս։ տենց երևի մեկումեջ ստեղ կդնեմ։
էս մեկը կոհենից ա
հետաքրքիր է
թե քանի հոգի է այս քաղաքում
ապրում վարձու
սենյակներում։
գիշերվա կեսին
երբ նայում եմ պատուհանից դուրս
ամեն տեղից ինձ նայող
դեմքեր կան
ու երբ շրջվում եմ,
մտածում եմ,
թե նրանցից քանիսն են
նստում գրասեղանի մոտ
ու գրում սա։
մերս նեղվել ու հետս չի խոսում, որովհետև ես էլ չեմ խաղում էն մարդու դերը, որը ես չեմ բայց որին իրենք կուզեին տեսնել։ ու ոչ մի կերպ, ոչ մի կերպ չի համակերպվում դեմքիս հետ, նախընտրում ա որ հետ հագնեմ դիմակս ու շարունակեմ ձևացնել։ իսկ տենց էլ չի լինելու։ ես որոշել եմ ինձ, մյուսները կամ պետք ա ընդունեն ու հաշտվեն իմ նման գոյության հետ, կամ ուղղակի գնան առանց ավելորդ դրամաների ինչքան էլ դա 2 կողմի համար ցավոտ լինի։
ես ինչ-որ փուլում եմ, որը դժվարանում եմ ասել, թե երբ ա սկսվել։ մի ժամանակ մտածում էի՝ բրեյքափիցս հետո։ հետո մտածում էի՝ 2017-ի դեկտեմբերի 10-ից, երբ գնացինք մեր մասիվի նախշուն տնից։ բայց տենց էի մտածում, երբ դեռ լրիվ չէի հասկացել թե սա ինչ փուլ ա, բայց զգում էի փուլ լինելը։ հիմա երբ գիտեմ, որ էն փուլում եմ, երբ սովորում եմ սիրել ինձ, ուղղակի, հաշտ լինել հետս, ուղղակի, գտնել ինձ ու լինել էն, ինչ կամ, ուղղակի, հասկանում եմ, որ էս իրականում շաաաատ-շատ վաղուց ա սկսվել։
ես միշտ ուզել եմ լինել ավելի լավը, բայց ո՞նց ավելի լավը լինես, երբ չգիտես թե ով ես ու ինչ, երբ չգիտես ինչ ունես, որ հնարավոր ա լավացնել, երբ քեզ չես ճանաչում։ դեկտեմբերին մտածում էի, որ մի տարի մենակ ապրելու շնորհիվ հիմա ինձ ճանաչում եմ վերջապես ու գիտեմ թե ով եմ։ դեկտեմբերից անցել ա 8 ամիս ու ես ինձ տեսել եմ ուրիշ ասպեկտներում ու հիմա ավելի լավ եմ ճանաչում, բայց նաև գիտակցում եմ, որ էդքանով հանդերձ կան լիքը իրավիճակներ, որ չգիտեմ թե ինչպես կվարվեմ, կան լիքը հագամանքներ, որ չգիտեմ թե ոնց կպայմանավորեն ինձ, ու ինչ-որ մութ ու չբացահայտված բաներ կան, որ անգամ ես եմ վախենում լապտերը վերցնել ու ինքս ինձ նայել, որովհետև գուցե չհամապատասխանեմ իմ պատկերացումներին։ ձեր պատկերացումներին չհամապատասխանելը ոչինչ, բայց իմին չհամապատասխանելը մի քիչ ցավոտ ա։
բայց ես նաև գիտեմ, որ ինչ էլ տեսնեմ էդ մութ տեղերում, պետք նախ ընդունել ու հաշտվել, որ հետո, եթե ուզեմ, հնարավոր լինի փոխել։ տարօրինակ ա հնչում մի տեսակ, բայց էն զգացողությունն ա, թե ամբողջ կյանքում համարյա միշտ հերքել եմ ինձ ու հիմա եմ սկսում հաստատել։ էն զգացողությունն ա, թե ինձ ընդունել են ինչ-որ տեղերում, որովհետև ես ինձ չէի ընդունում ու ինչ-որ բան էի, որը ես չէի։ ու հոգու խորքում միշտ գիտեի, որ ընդունվածը մյուսների կողմից իրականում ես չեմ։ ու գուցե դրանից էր կիսատության ու ինքս ինձ չհերիքելու զգացողությունը։ եսիմ։
ու ես չգիտեմ, թե երբ կվերջանա էս փուլը։ բայց էլ մի տեսակ չեմ վազում դեպի վերջը։ ինձ ընթացքը վերջապես հետաքրքիր ա։ ինձ միշտ հետաքրքրել ա թե մարդիկ ինչ կանեին էս կամ էն իրավիճակում ու միշտ ինչ-որ ինչ կանեիր եթե հարցեր էի տալիս։ հիմա ես եմ ինձ հետաքրքրում ու թե ինչ կանեի, եթե։
ասում են՝ երկու ոտքդ մի կոշիկի մեջ ես դրել։
բայց քանի որ մեծ տարածություններ չեմ սիրում,
իմ երկու ոտքին մի կոշիկում ավելի հարմար ա,
ու ես կշարունակեմ երկու ոտքով մի կոշիկում մնալ։
երեկոյան երբ տուն եմ գալիս ու աստիճաններով բարձրանալիս շնչում մեկի տատիկի սարքած մուրաբայի հոտը, լսում թե ոնց ա մյուսի մաման կանչում հաց ուտելու ու թե ոնց ա ինչ-որ ուրիշի պապան լուրեր լսում, մի տեսակ տխրում եմ, որովհետև իմ տան դռան հետևից մենակ շանս պոչի խաղացնելու ձայնն ա։
երբ ասում եմ, որ հիասքանչ ա մենակ ապրելը, դա չի նշանակում թե չէի ուզի ընտանիքիս հետ ապրել, մենակ մի քիչ ավելի հասկացող լինեին։ ես էլ կուզեի իրիկունները գալ տուն, որ մաման անկապ բաներ պատմեր հարևաններից ու բարեկամներից, որ ես անկապ բաներ պատմեի աշխատանքիցս, որ քրոջս հետ կինո նայեի ու նա ասեր թե ինչ էշություններ եմ նայում, որ տատին ինչ-որ համով բաներ սարքեր ու պապայի հետ ժամերով վիճեինք իր ռուսամետ ու սովետամետ լինելու պատճառով։ եթե մենակ լինեին միիիի քիչ ավելի հասկացող ու ավելի աջակցող։ պետք չլիներ ամեն ինչի համար բացատրություններ տալ ու արդարանալ լինելու համար էն ինչ կամ։ բայց չեն։
շատ-շատ-շատ տխուր ա, բայց մերոնք դեռ սպասում են էն պահին, երբ ես կձախոզվեմ, որ ապացուցվի որ առանց իրենց ես ոչինչ եմ։ շատ-շատ-շատ-շատ տխուր ա, բայց եթե մի օր պակաս զգաստ լինեմ, տարիներով նվաճածս ազատությունն ու անկախությունը պետք կլինի նորից նվաճել։ շատ-շատ-շատ-շատ-շատ տխուր ա, բայց մեր ընտանեկան հարաբերությունները շատ նման են սառը պատերազմականի՝ առանց զինված բախումներին են, բայց այնուամենայնիվ պատերազմական են, մեր միջով երկաթե վարագույր ա անցնում, որն հազիվ թե մի օր կիջեցվի։
մամաս սկսել ա խոսել հետս, բայց ամեն առիթով նշում ա, թե շունս ավելի մեծ նշանակություն ունի իմ կյանքում քան իրենք։ խնդալու ա, թե մամաս ոնց ա խանդում փոքր շանը։ բայց երևի ճիշտ ա, որ շունս ավելի շատ նշանակություն ունի հիմա կյանքումս, քան ցանկացած մեկ այլ բան։ որովհետև քանի ես պատերազմում եմ, ինձ ընտանեկան աջակցություն ա պետք։ միակ ընտանեկան աջակցությունը, որը ունեմ ու որին պատրաստ եմ, շունս ա։
իմ իռացիոնալ (կամ գուցե ռացիոնալ) վախերի ցուցակին կարելի ա ավելացնել ինքս իմ նկատմամբ կառավարումը կորցնելու վախը։ էն որ հեռուստացույցի վահանակը փչանում ա ու ինչ կոճակ սեղմում ես, ոչինչ չի լինում։ ու որ հեռուստացույցի վրայի կոճակներն էլ են փչանում ու մնում ա մենակ հոսանքից անջատելը։ այ տենց վախենում եմ, որ մի օր կփակվեմ գլխիս մեջ ու ինձ տրված հրահանգները տեղ չեն հասնի, ալիքները փոխել չեմ կարողանա, ձայնը կարգավորել չեմ կարողանա, անջատվել չեմ կարողանա։
իմ մանկության ամենատպավորված հիշողություններից մեկում ես հինգ տարեկան եմ, հագիս էն կապույտ շապիկն ա, որ մաման զոռով էր հանում լվանալու համար ու ես լվացքի պարանից աչքս չէի կտրում մինչև չչորանար ու նորից չհագնեի, երկու հյուսերով եմ ու էն զատիկ-մազակալներով մազերս հավաքված են, տատիս դույլ եմ տանում, ոտքս խփում քարին ու ինքս խփվում գետնին։ վնասում եմ աջ ծունկս ու աջ ձեռքիս ափ ու ձախ արմունկս։ դույլի բռնակը պոկվում ա ու դույլը գլորվում մի կողմ։
մի էրկու օր առաջ գիշերը 2ի կողմերը քայլում էի։ ինչ-որ խելացի դալանի չլուսավորվող մասում գետնից մի քանի սմ բարձր շղթաներ էր կապել ու դա չտեսնելով զխկացի գետնին։ վնասեցի աջ ծունկս ու աջ ձեռքիս ափ ու ձախ արմունկս։ իսկ հեռախոսս, ամբողջովին փշրված էկրանով կողքիս ընկած էր։ էդ պահին, որ զխկացի գետնին, ոնց որ ժամանակի մեջ 17 տարի հետ ընկնեի ու էլի հինգ տարեկան լինեի։
նման ասոցացիաներ սովորաբար հոտերի դեպքում են լինում, երբ ինչ-որ մեկը, ով ծանոթ մեկի օծանելիքն ա օգտագործում անցնում ա կողքովս ու շաաաատ կարճ ժամանակով ես գնում եմ հետ ժամանակի մեջ էն պահը, երբ էդ մարդու էդ օծանելիքի հոտը տպավորվել ա։ բայց հոտերի դեպքում էդ կարճ ա տևում, իսկ էս ընկնելիս նենց երկար էր, նենց երկար ժամանակ էի ինձ հինգ տարեկան զգում։ չգիտեմ, երևի որովհետև հոտերը ցավերի նման ազդեցիկ ու տպավորվող չեն։ կամ ես եմ ցավերը ավելի լավ հիշում։
մերոնց, կամ առհասարակ ինչ-որ մեկին զանգելու կարիքը երբեք չեմ զգացել, բայց պարտադրաբար զանգել եմ, որովհետև ձևը տենց ա ։
ինչ-որ մեկին շնորհավորելու, մանավանդ երբ ինչ-որ առանձնակի վերաբերմունք չունեմ էդ մարդու նկատմամաբ, կարիքը չեմ զգացել, բայց արել եմ, որովհետև ձևը տենց ա։
ազգականներիս այցելելու կարիքը չեմ զգացել, բայց պարտադրաբար այցելել եմ, որովհետև դե ձևն ա տենց։
երբեք չեմ հասկացել թե ինչ կարիք կա ամեն օր տունը մաքրելու ու մտածել, որ մաման դա անում ա, որտև ձևն ա տենց։
ես չեմ զգացել ու գիտակցել նաև համալսարան ընդունվելու կարիքը, բայց դե արել եմ, որովհետև ձևն էր տենց։
ես շատ երկար ժամանակ չէի խմում, իրոք, բացարձակ ոչ մի գրամ ալկոհոլ, չէի զգում կարիքը։ ես եղել եմ դեռահաս, ով զզվում էր ալկոհոլից։ բայց դե հետո ես էլ սկսեցի խմել, որովհետև ձևն էր տենց։
ես նաև չէի զգում կայուն աշխատանք ունենալու ու կանխատեսելի լինելու կարիք ու ամիսը մեկ կարայի գործ փոխեի, բայց ես հիմա կայուն եմ ու կանխատեսելի, որովետև ձևը տենց ա։
ես չէի զգում կարիքը, անհարաժեշտությունը համակերպվելու, բայց հիմա համակերպվում եմ, էլի դրա կարիքը չզգալով, ձևն ա տենց։
ամեն օր աղբը թափելու կարիքը չեմ զգում, որովհետև մեծամասամբ թղթե տապրակներ են, չեն փչանա։ բայց ամեն օր թափում եմ։
ամեն օր ուտելիք սարքելու ու հետո ափսեները լվալու կարիքն էլ չեմ զգում, բայց անում եմ։
չեմ զգում սենյակիս վարագույրները բացելու կարիքը։
սենյակի լույսը վառելու կարիքը։
ջրի ծորակը փակելու կարիքը։
քնելիս շորերը հանելու կարիք։
վերմակի տակ մտնելու կարիքը։
քնելու կարիքը վերջիվերջո։
տնից դուրս գալու կարիքը։
բայց անում եմ, որովհետև, գիտեք ինչ, ձևը տենց ա։
ես էլ ձևավորվում եմ։
մենակ գրելու կարիքն ա, որ զգում եմ։
ջոկու՞մ եք թե ամեն ինչ ինչքան կապված ա իրար։ սենց անտեսանելի թելերով։ զարմանալու ա։
ես չեմ հիշում, 2018-ի հունվարին արսե՞նը ինձ առաջինը հարցրեց՝ նիիիիկ, ոնց ես, թե՞ ես արսենին, բայց 2018-ի հունվարին, համենայն դեպս երկուսս էլ լավ չէինք։ նա, որովհետև թումոյից նոր էր դուրս էկել, դեռ չէր աշխատում, համալսարանը զզվացնում էր, տնեցիքի հետ երևի ինչ-որ խնդիրներ կային ու ես, որովհետև ինձ ասել էին, որ ինձ էլ չեն սիրում, որովհետև դեռ թումոյում էի, որովհետև համալսարանը զզվացնում էր, որովհետև տնեցիքի հետ խնդիրներ կային ինչ-որ։
չեմ հիշում, բայց հավանաբար ինչ-որ երգ էի ուղարկել արսենին։ ու հետո արսենը ինձ ուղարկեց էս ու հա, երևի հենց դա էր էն պահը, երբ մենք արդեն ընկերներ էինք։ հետո նա իր ծնունդի օրը պետք ա ծանոթացներ մերիի հետ։ հետո էդ օրը ես մարիամի հետ պահարանում նստած պետք ա դեմիեն ռայս լսեի ու զռռայի ինչքան կարայի, հետո պետք ա թողներ խմածությունը ու մենք իրար գրկած ամբողջ կոկորդով գոռայինք որ քոոոոոոոոոոոո աչքեեեեեեերը, ինձ դարձրել են խելագար։ հետո երբ բոլորը ցրվեին տներով, մենք պետք ա մնայինք, մանդարին ուտեինք ու չայ խմեինք, իսկ ավելի հետո, ամբողջ գիշեր չքնած, ես ու մերին պետք ա գնային կասկադից արևաձագը նայելու, երկինքը արտասովոր կապույտ ու արտասովոր սիրուն լիներ ու ես մերիին ասեի, որ հա, երկինքը անչափ սիրուն ա, բայց ես չեմ կարողանում չմտածել իմ՝ զուգարան գնալու ցանկության մասին։
հետո ասաֆ ավիդանը պետք ա դառնար մեր խմած ժամանակվա լսելիքներից։
ու ես էնքան շնորհակալ եմ ասաֆին, որ երգում ա, արսենին որ հունվարի էդ օրը էս երգը ուղարկեց, որ ծանոթացրեց մերիի հետ, հետս հաց ուտելու գալու, գիշերվա հազարին ճոճանակ ման գալու համար ու որ ուղղակի կա։ մերիին՝ ձմեռներ ցրտին հետս թափառելու, գիշերվա հազարին հաղթանակի զբոսայգում հետս լեոնարդ կոհեն լսելու ու ուղղակի լինելու համար։ ու վարդանին, ինձ էլ չսիրելու, թողնելու ու գնալու համար, որովհետև առանց դրա ես էսօր չէի ունենա էս երգը, չէի ունենա արսենին ու մերիին ու չէի ունենա լիքը սիրուն բաներ, որոնց համար երջանիկ եմ։ իրոք։ լրիվ։
https://www.youtube.com/watch?v=oiL9ItjmHRw
ես մտածում եմ, որ հետք թողնելու հակումն ու ցանկությունը էկել ա շատ փոքր ժամանակվանից։ բայց չգիտեմ ինչից։ դեռ չեմ ջոկում։ երբ դեռ մեր տունը կառուցում էին ու նոր էի գրել սովորել ու պապիս տանն էինք ապրում բոլորով, պատերին, նենց տեղերում որ մերոնք չեն տեսնի, ասենք մահճակալի տակ, ինչ-որ բաներ էի գրում, որովհետև գիտեի որ ես մի օր էլ ըտեղ չեմ ապրելու, բայց ուզում էի, որ հետո մարդիկ իմանան, որ ես ըտեղ էղել եմ։ բայց երբեք անունս չէի գրում։ չգիտեմ՝ որովհետև անու՞նս չէի սիրում թե՞ ուղղակի ինչ-որ ուրիշ պատճառով։
ու հիմա էլ, ես ուզում եմ հետք թողնել, նշանակություն ունենալ, որ երբ չլինեմ, մարդիկ իմանան որ ինչ-որ ժամանակ էղել եմ։ ինչ-որ բան եմ արել։
իհարկե հետո պապիս տունը վերանորոգեցին ու թողածս հետքերը կորան։
տանը ամեն տեղ իմ ադյալներն են․ մեկը խոհանոցում, մեկը բազմոցին, մեկն էլ անկողնուս վրա, որովհետև կարևոր ա տաք փաթաթվելն ու չմրսելը։
ռումմեյթս գնաց քնելու, որ առավոտ կարողանա արթնանալ։ նույն պատճառով ես էլ պետք ա քնեմ, բայց քնելուց առաջ պետք ա գրել։
չգիտեմ, ես ուզում եմ ասել, որ մահճակալս նայում ա պատուհանին, իսկ պատուհանի տակ ծառ ա ու քամին ինչ-որ տոպրակ ա քշել հասցրել ամենաբարձր ճյուղին ու հիմա էդ տոպրակը փորձում ա ազատվել ծառից, բայց իր փորձերից պատռվում ա։ ու տոպրակին հավանաբար պետք ա ասել, որ եթե անգամ ծառից ազատվի, քամուց երբեք չի ազատվի։ բայց ես տոպրակի ծառի ու քամու մասին երևի չեմ ուզում գրել։
ռումմեյթս պատմում էր իր ընկերուհուց ով չինաստաններից հազիվ հայաստան ա էկել։ ասում ա՝ ջոկու՞մ ես ուր էլ լինես դրսում, դու միշտ ընդեղից չես լինելու, երկրորդ ես լինելու, օտար։
տուն գալիս տաքիսիի վարորդին զանգ էկավ։ առանց նայելու մուննաթով պատասխանեց՝ ալո։ էն դասական, ավանդական մուննաթով որով բոլորս կպատասխանեինք եթե գիշերը 12-ին 15 պակաս, երբ ղեկին ենք, մեզ զանգեին։ հետո միանգամից ձենը փոխվեց՝ հա բալես։ կգամ։ ոչինչ մենք 5 րոպե ուշ կշնորհավորենք, ոչինչ։ դե կսպասեք ինձ։ հետո՝ կներեք։ էս վերջինը ինձ էր ուղղված։ երևի ինչ-որ մեկի ծնունդն էր ու երևի նա շտապում էր, բայց նա նույն կերպ հանգիստ վարում էր մեքենան։ կարևորը իրեն սպասելու էին։
երբ ռուբին ասեց՝ բրենդոն սենդերսոն, սենց ինչ-որ թիթեռներ սկսեցին ներսում թրվռալ։ հեսա ասելու ա՝ միսթբորն։ ու ասեց։ ու ես ոգևորված լսում էի, թե ոնց ա ռուբին պատմում թե ինչ ա ուզում տատու անի ու թե ինչ կապ ունի դա էդ կախարդական ու հիասքանչ աշխարհի հետ։ ես պաշտում եմ, որ մարդիկ խոսում են իրենց սիրած բաներից, սենց փայլուն աչքերով, մեծացած բիբերով, հուզված։ հասկանու՞մ եք թե ինչքան կարևոր ա երբ մարդիկ ձեզ պատմում են իրենց սիրած բաներից։ գրքերից։ գրողներից։ երգերից։ աշխարհներից։ ու ռուբիի պատմելուց ես ավելի շատ սիրեցի վինին, սենդերսոնին, ու էն աշխարհը, որը մեր համար սարքել ա սենդերսոնը։ հուզիչ էր, անչափ հուզիչ։ իսկ հետո մենք խմեցինք սենդերսոնի կենացը։
մետրոյում դիմացս երկու, իմ համեստ հաշվարկներով 60-ն անց տղամարդ էին նստած։ մեկը հեռախոսի մեջ էր մտած ու կարծես թե չաթվում էր, որովհետև շատ դանդաղ թայփ անելու էր նման, իսկ մյուսը ուշադիր նայում էր նրա էկրանին։ ամեն անգամ երբ էս չաթվողը թեքվում էր, էս նայողն էլ էր գլուխը թեքում, թե յանի ինքը չէր։ թայփ անողը ծպացնում էր ու էլի շարունակում ման գալ տառերի տեղը ստեղնաշարի վրա, իսկ նայողը էլի սկսում էր ակնապիշ ու լարված նայել էկրանին։ թայփ անողը նորից գլուխը բարձրացնում էր, նայողը թեքում էր հայացքը, իսկ էս թայփ անողը ծպացնում էր։ ու սենց, ամեն 3 րոպեն մեկ։ ինչ-որ չապլինյան կատակերգությունից ոնց որ լիներ։ վերջին անգամ երբ էս թայփ անողը շրջվեց, նայողը վեր կացավ ու դուրս էկավ մետրոյից, որովհետև հրապարակի կայարանում էինք ու դռները դեռ չէին հասցրել փակվել։ ու ես ամբողջ օրը մտածում էի, որ նա իր կանգառում չիջավ, իջավ շուտ, որովհետև արդեն երևի ամաչում էր իրեն շարունակաբար էշի տեղ դնելուց։
առավոտ քրոջս քնից հանեցի, խուտուտ տալով ու նեռվերը ուտելով, բայց չջղայինացավ, որովհետև արթնացնում էի, որ հրաժեշտ տամ մինչև գնալս ու ես մտածում էի թե ինչքան բան են մեզ ներում մենակ էն պատճառով որ գնալու ենք ու որ չէին ների, եթե մնալու լինեինք։ տնից դուրս գալիս սառը քամին խփեց դեմքիս։ երևանում քամին, օդը, սառնությունը երբեք էդքան սուր ու զգալի չեն։ ու ես մեր մոտի սաստիկ ցուրտը ավելի եմ սիրում, նա համառ մրցակից ա, իր մեջ պայքար կա։ էն որ մինչև գարուն մրցում եք իրար հետ, թե ով ա ավելի ուժեղ, հետո էլ մինչև համարյա ամառ եք մրցում։ թե չէ երևանի ցուրը ի՞նչ։ ինչ-որ տեղից քամին ինչ-որ տոպրակ էր ճարել ու քշում էր ու դա շատ նման էր american beauty-ի էն տոպրակին։ կարող ա հենց ինքն էր։
տերեփուկ
ես ձեզ ուզում եմ պատմել իմ չայի մասին։
2016-ի ձմեռն էր, երբ ես իմացա, որ աշխարհում գոյություն ունի կապույտ չայ։ հենց կապույտ գույնի ա դառնում չայը։ ու երբ լիմոն ես գցում մեջը, դառնում ա մուգ մանուշակագույն ու որ հարցնեն էդ ինչ չայ ա կարաս ասես՝ դիփ փարփլ։ ու ես անհույս երևանի բոլոր թեյի խանութներում ընկած կապույտ թեյ էի ման գալիս, որը կդառնար դիփ փարփլ։ բնականաբար էդ չայը չկար։
փարպեցի-թումանյանի խաչմերուկի ջեմինին կիմանաք։ էն որ համով կրեպ ունեն։ հույսս կտրած մտա նաև էդ խանութ՝ վստահաբար իմանալով որ հաստատ չունեն ու արդեն կասկածելով որ աշխարհում կապույտ չայ գոյություն չունի։
— կապույտ չայ չունեք, չէ՞։
— չէէէէէ, բայց ունենք կապույտ ծաղիկներով չայ։
հետո անչափ բարի ու անչափ սիրուն կնճիռներով աշխատողը ինձ ցույց տվեց էդ չայը։ դե դա էն չէր ինչ ես էի ուզում։ ու քանի որ ես համառ եմ, էշից էլ, ես չառա էդ չայը ու դուրս էկա խանութից։
լուսին ու վեց պենսանոց գրքում մոհեմը պատմում ա, որ թայլանդում կա մի ծաղիկ, որը մենակ թայլանդում ա աճում ու դրանից մի անգամ հոտ քաշողը քուն ու դադարը կորցնում ա, մինչև հետ չգնա թայլանդ։ կապ չունի թե աշխարհի որ ծերում ա, էդ ծաղկի հոտը միշտ հետ ա կանչում։
էն պահին, երբ ես էդ չայից հետ էի քաշում, ես գիտեի, ես հաստատ գիտեի, որ մի օր հետ եմ դառնալու։ բայց էդ պահին ես համառ էի, էշից էլ համառ՝ գնելու համար մի բան, որը իմ փնտրածը չէր։
իսկ դե հետո միշտ մի բան խանգարում էր։ կամ փող չկար, կամ հավես՝ թումանյան-փարպեցի խաչմերուկ հասնելու համար։ բայց ստացվեց էնպես, որ մի օր, ուղիղ մի շաբաթ առաջ ես հայտնվեցի էդ խաչմերուկում։ ոնց որ հոտի հետքերով գնացած լինեի։ նույն բարի ու սիրուն կնճիռներով վաճառողն էր, խանութում նույն հոտն էր ու անգամ չայն էր նույն տեղում դրած։ ոնց որ ժամանակը 2016-ի դեկտեմբերի, կամ ավելի շուտի, վրա կանգանծ լիներ, բայց ոչինչ չէր փոխվել խանութում։ ու ես վերջապես առա էն չայը, էն կապույտ ծաղիկներով չայը։
հաջորդ առավոտ, երբ խմում էի, ջոկեցի որ ինչ-որ անչափ ծանոթ ա համը, հետո ծաղիկներին էի նայում ու հասկացա որ տերեփուկ ա։ նենց հաճելի էր։ որ փոքր էի, պապս ինձ լիքը բաներ էր սովորեցրել լիքը բույսերի մասին, որոնք մեծամասամբ դե չեմ հիշում արդեն։ բայց էդ պահին տերեփուկը ճանաչելը էնքաաաաան հավես էր։ մանկությանդ ընկերոջը ճանաչելու նման երևի, բայց վստահ ասել չեմ կարող, որովհետև ես մանկության ընկերներ չունեմ։ ու հա, ինչ-որ իմաստով էդ բույսերն էին ընկերներս, որոնց մեծ մասին հիմա մոռացել եմ։
իսկ չայը աստվածային համ ունի։ ուղղակի աստվածային։ ու կապ չունի որ դա էն չէր ինչ ես էի ուզում էն ժամանակ, որովհետև դա էն ա, ինչ պետք ա հիմա։
ես երևի լիքը պատմել եմ, որ մեծացել եմ տատիս ու պապիս տանը, մինչև կկառուցեին մեր տունն ու 150 մետր աջ կտեղափոխվեինք, կամ ձախ, կախված նրանից մեջքո՞վ եք նայում մեր տանը թե՞ դեմքով։
պապիս տանը, իմ սենյակի հատակին մի փոքր, մի գրչի հաստության անցք կար, որտեղ ճակատագրի հեգնանքով կամ չգիտեմ ինչի հեգնանքով, ընկնում էին բոլոր ամենասիրելի գրիչներս ու կորում անդարձ, որովհետև դե հանել չէր լինի։ պապաս ու հոպարս պատմում էին, թե ոնց են լակոտ ժամանակ իրենց մահճակալի տակ, հատակի վրա անցք բացել, որ ծխախոտի մնացորդները էնտեղ գցեն։ ու թե ոնց ա պապս ջղայինացել, երբ իմացել ա, որ իր երկու թառլան տղերքը ծխում են։ ու դե էդ օրվանից հետո էլ էդ անցքը պետք չի էկել, որովհետև կարիք չկար թաքցնելու էն ինչ արդեն հայտնի էր։
ու ես չգիտեմ ինչի նստած մտածում եմ էդ անցքում կորած բոլոր սիրուն գրիչներիս ու էն մասին թե ինչի են մարդիկ բարկանում երբ իրենց երեխաները անում են էն, ինչ սովորել են հենց իրենցից։
ես ինչ-որ հարցեր էի գտել տարվա ամփոփումը երկար բարակ չգրելու։ բայց արհեստական էր մի տեսակ։ ու ոչինչ, թող էլի լինի ավանդական-երկար-բարակ ամփոփում։
չքնաղ տարի էր իրականում։ ինքնաբացահայտվելու, ինքնաճանաչվելու ու ինքնասիրվելու։ սկիզբը կրտիկական էր, երբ լինելն առհասարակ բարդ էր, էլ ուր մնաց լավ լինելը։ ինչ-որ պահի, ես հասկացա որ թռած եմ ինքս ինձնից, որ ես տան էն անդամն եմ, ում չտեսնելու համար գիշերվա հազարին եմ տուն գնում։ չեմ ուզում տուն գնալ։ բայց դե մեկ ա, նա ինձ միշտ սպասում էր։
6 գործի տեղ փոխելու ու 4 տեղում միաժամանակ աշխատելու տարի էր, երբ բոլոր շեֆերս կարծում էին, թե ես 2 տեղում եմ աշխատում ու հիանում իմ դեդլայնները ու ամեն ինչ հասցնելով։ երբ բա ձեր օֆիսը բաղրամյանում չէ՞ր հարցին կոմիտասից էն մյուս գործի տեղ գնալիս պատասխանում էի՝ դե մենք 2 օֆիս ունենք, էսօր էն մեկում էի։ 2 օրը մեկ 4 ժամ քնելու ու քնելուց առաջ ատամները լվանալու, չքնելու, հետո էլի ատամները լվանալու ու գործի գնալու ու երազներ դադարել տեսնելու տարի էր։ բայց հիասքանչ էր, ամեն ամեն ամեն ինչը։
տպավորություն ա, թե ինչ, որ էղել ա, ամեն մեկը, ում թեկուզ 15 րոպեով եմ տեսել, միամիտ, փողոցն անցնելիս, ունեին կարևոր նշանակություն ու պատահական չէր էդ օրը էդ փողոցն անցնելիս հենց իրեն տեսնելը։ ամեն ինչ էնքան սինխրոն էր, էնքան իրար կպած, էնքան սիրուն, որ էդ սիրունությունից, չգիտեմ, կարելի ա մեռնել, բայց ինչ-որ պարադոքսով ապրելդ ա ավելի շատ գալիս։
ու խիտ էր, ահավոր խիտ տարի, որ մեկ-մեկ, որոշ դեպքեր թվում են մի քանի տարի առաջվա, բայց չէ ախր, էս տարի էր, էս ամեն հիասքանչ ու չքնաղը վերջին 364-ից էլ քիչ օրերին ա կատարվել։
տարին սկսեցի օյաղ՝ օրացույցում ամբողջ տարվա համար խմելու 5 առիթ նշած։ սկսեցի բուսակեր։ ու տիեզերագնաց դառնալու հստակ մտադրությամբ։ ու էս տիեզերագնաց դառնալը լուրջ էի ասում։ բայց դե դա էլ էր փախուստի տարբերակ ու ես տարին սկսում էի փախչելու հակումներով։ որովհետև երբ դու բուսակեր ես, չես խմում ու ուզում ես տիեզերագնաց դառնալ, կարելի ա լիքը տեղեր չգնալ արդարանալով որ դե դու ուզում ես տիեզերագնաց դառնալ ու պետք ա խնայես քեզ։
ինձ խնայելը, սակայն, էն ա, ինչ չեմ արել, երևի երբեք ու հատկապես էս տարի։
հետո ես էլ չգիտեմ թե ոնց, հաշտվեցի ինքս ինձ հետ։ ու էլ ես ինձ սարսափելի չէի։ ու սկսեցի սիրել։ ես երբեք ինձ էնքան շատ չեմ սիրել ինչքան հիմա եմ սիրում։
երևի դրան նպաստեց անմարդկային ռեժիմով խառը, լիքը, տարբեր մարդկանց հետ աշխատելը․ ինքնագնահատականս բարձրացավ, ունակություններս ու հնարավորություններս շատացան ու սկսեց դզվել լիքը բան։
ու երբ հաշտվեցի ինձ հետ, ընտանիքիս հետ էլ հաշտվեցի։ ու հա, մերոնց հետ հարաբերություններս երբեք էնքան վատ չեն էղել, ինչքան էս ամառ ու երբեք էնքան լավ չեն էղել, ինչքան հիմա են։ երևի պետք էր շոկը, որ համ ես, համ իրենք սթափվեին։ երևի ես ու ծնողներս իրար հետ յոլա չենք գնում, որովհետև էդքան նման ենք իրար ու մեզ սարսափելի վախեցնում ա մեր իրար նման լինելը։ բայց դե խնձորը ծառից հո հեռու չէր ընկնելու։ ու հաշտ չէինք, որովհետև իրենք ուզում էին որ ես լավ լինեմ, հոգ տանեմ ու սիրեմ ինձ, իսկ ես դա չէի անում։ իսկ հիմա անում եմ, դրա համար էլ հաշտ ենք։ էն որ ինքս ինձ ու մերոնց հետ հաշտ եմ, տարվա լավագույն ձեռքբերումներից էր։
4 անգամ փորձելուց հետո վերջապես աշխատանքի անցա էն ընկերությունում, որտեղ էդքան ուզում էի ու որտեղ իմ վերջին աշխատանքային օրն էր էսօր, որովհետև ամեն փայլուն բան չի, որ ոսկի ա։ բայց ես հպարտ եմ ինձնով, լուրջ, առանց մի գրամ պաթոսի, որ էդքան վիզ դրեցի ու ընդունվեցի, 6 ամիս ձգեցի ու դուրս էկա։ ու որ հենց էս տարում դուրս էկա։
էն մյուս գործիս տեղի մասին։ թումոյից դուրս գալուց էսքան ժամանակ անց, ես վերջապես գտա մի տեղ, որտեղ արդեն 6 ամսից ավել ա աշխատում եմ ու դեռ երկար կաշխատեմ, որովհետև հիասքանչ են։ բոլոր-բոլոր-բոլոր-բոլորը։ որտեղ հարգում են քեզ, քո կարիքները, ցանկությունները։ որտեղ քո համար բուսակերական ուտելիքներ են բերում միշտ, կապ չունի որ դու մեկ-մեկ միս էլ ես ուտում։ որտեղ մենեջերի վրա ժողովների ժամանակ մուննաթ ենք գալիս, որովհետև շաբաթ-կիրակի կորցրած աշխատում ա։ որտեղ դու ու քո կարծիքը հետաքրքիր են ու գնահատված։ մի խոսքով, երկար չխոսամ, ուղղակի երջանիկ եմ, որ հիմա ես էստեղ եմ աշխատում։
էս տարի, վերջապես, հասկացա թե ինչ եմ ուզում անել։ ու էն ինչ ուզում եմ, էնքան իրագործելի ա, էնքան ռեալ։ էդ կապակցությամբ վերադարձա համալսարան ու 3 տարի էդ հաստատությունում սովորելուց հետո վերջապես առաջին անգամ ՄՕԳ-ս իմացա, պարզվեց 2,5 տարի գերազանցիկ եմ էղել, մենակ վերջին սեմեստրում եմ սաղ ավիրել։ բայց հիմա հունվարից հնարավորություն ունեմ գնալու ու դզելու ու նորմալ ավարտելու։ կուրսայինի ու թեզի ինչ-որ հավես թեմաներ եմ մտածել ու ունեմ բավականաչափ մոտիվացիա դեկանատի ու ում պետք ա գլուխը տանելու համար որ իմ ուզած թեմայով գրեմ։
սկսեցի վերջապես իրոք գերմաներեն սովորել, յոգայի գնալ։ չնայած էս վերջին 2 շաբաթը ոչ մեկը չէի անում, որովհետև սարսափելի խառն էին, բայց նոր տարվանից կշարունակեմ։
նոր ու շատ նախշուն տուն տեղափոխվեցի՝ նոր ու շատ նախշուն ռումմեյթիս հետ։ բայց մեկ ա գիտեմ, որ մենակ ապրելը ուղղակի հիասքանչ, աստվածային բան ա ու գիտեմ որ էլի մենակ եմ ապրելու, տենց մի 2 տարուց։ ամենաուշը։
լիքը հիասքանչ մարդկանց հետ ծանոթացա։ ու հին ընկերներիս ավելի շատ սիրեցի։ չգիտեմ։ ես էնքան հպարտ եմ, որ իրանց ունեմ։
ռեկորդային շատ կինոներ նայեցի։ ինձ համար ռեկորդային էլի։ 90 հատ։ ու տարվա վերջին հասցրեցի գոդարին սիրահարվել։
նոր լավ սովորություն ձեռք բերեցի կամ վերագտա, չգիտեմ․ քնելուց առաջ պարտադիր կարդալու սովորությունը։ հիասքանչ նոր ֆենթզի գտա, հետո ռուբիի շնորհիվ գրքի աուդիոգիրքը։ աստվածնեեեեեր, դա արվեստի գործ ա։
ու մի աշխարհ հիասքանչ երգեր, երաժիշտներ ու խմբեր։ ընդհանրապես, երևաժշտությունը իմ մոտ լրացնում ա քնի պակասը ու հագեցնում ա քաղցը, սենց ինչ-որ անհասկանալի ազդեցություն ունի։
երևակած ժապավենների նկարները տեսնելու ու լիքը դեռ չերևակվածները կուտակելու տարի էր, որովհետև բոքս գնալու ժամանակ չէր լինում։ երևանում չպատկերացնելի սիրուն տեղեր գտնելու տարի էր։ ասենք դուք էղե՞լ եք քանաքեռի լողավազանի մոտ։ անպայման էղեք։ նախշուն բադիկներ են լողում ջրում։ ու երևի նաև երևանը սիրել սովորելու տարի էր։
ես վատ բաների մասին էլ երևի պետք էր գրեի, որ էղել են, որ ստացվեր լիարժեք ամփոփում, բայց չեմ ուզում։ մի խոսքով, ամեն ինչով ճիշտ էր էս տարին։
ու, ավանդական պլանները մյուս տարվա, որ էս անգամ համ էլ պատիս եմ գրելու որ ամեն օր տեսնեմ ու հերթով բոլորը անեմ։
1․ վերջապես վիրահատելու եմ աչքերս։
2․ կուրսայինս ու համալսարանի հետ կապված ամեն ինչ խզարելու եմ։
3․ մինչև սեպտեմբերի 5-ը B2 մակարդակի գերմաներեն եմ իմանալու։
4. լողալ եմ սովորելու։
5․ նոր նոթբուք եմ առնելու, որովհետև էս ծերուկը էլ ինձ չի ձգում։ ես էլ իրան։
6․ լիքը-լիքը հեքիաթներ եմ գրելու, առաջինը էն թեյի տուփերում ապրող ուրվականների մասին, երկրորդը էն մասին թե ոնց են մեր վերևի հարևանի էրեխեքը ձիեր դառնում, երբ ծնողները տանը չեն։
7․ բլոգս կարգի եմ բերելու, սիրունացնեմ ու նորն եմ բացելու, որտեղ մենակ երաժշտության մասին ա լինելու։ համ սաղի գլուխը չեմ հարթուկի իմ պատմություններով, համ էլ կլինի հայերեն տեղեկատվության ահագին մեծ աղբյուր։ համ էլ ես չեմ մոռանա էն ինչ գիտեմ։
8․ հավաքելու եմ ողջ քաջությունս ու վերջապես գեյման թարգմանեմ
9․ annenmaykantereit-ենց համերգին եմ գնալու ու իմ վատ գերմաներենով սաղ ընթացքում իրանց երգերի բառերը գոռամ
10․ փետրվարի վերջին էն կարճաժամկետ փոխանակման ծրագրին եմ մասնակցելու։
11․ վրան եմ առնելու ու շաբաթ-կիրակիներին ռադս քաշեմ եսիմ որ ջհանդամի գյոռերը։
վերջ, երևի էսքանը։ իսկ հիմա գնամ նվերների ցուցակ գրեմ, որ վաղը գնամ առնեմ։ մամայիս համար փոշեկուլ եմ առնելու ու հուզվում եմ էդ մտքից :)) իսկ մյուսներին դեռ չեմ կողմնորոշվում։ բայց կջոկեմ։
ու մեկ էլ, էս շաբաթ-կիրակին փետրվարից հետո առաջին շաբաթ-կիրակին ա, երբ ես 2 օր իրար հետևից ոչ մի տեղում գործի չեմ, բացարձակապես գործի չեմ ու բացարձակապես շաբաթ կիրակի ա։ ու էս տարին հենց սենց էլ պետք ա վերջանար։ ուրիշ էլ ո՞նց։
հ․գ․ ես ուզում եմ սա անպայման ասել, բայց չգիտեմ թե որտեղ ճխտեմ տեքստի մեջ։ ուզում եմ ասել, որ երբեք էնքան սիրահարված չեմ էղել, ինչքան հիմա։ բայց որևէ մեկին չէ։ զգացողություն ա, թե ես սիրահարված եմ կյանքին, գոյություն ունենալուն։ ու ամեն ամեն ամեն ստից բանը հիասքանչ ա թվում․ թեյի տուփի ճռճռոցը, դարակում դասավորված վերամշակվելիք պլաստիկը, ատամի մածուկի համը, կոֆեի եռալու ձայնը, ոտքերիս տակի գետին, դեմքիս խփող քամին, ամեն ամեն ամեն ինչը։ ու հաճելի ա ամեն առավոտ արթնանալը զգալով, որ գոյություն ունես, կաս, շնչում ես։ ու, երևի վեհ իմաստներ կյանքի համար ման գալ էլ չարժի, կարող ա ուղղակի կյանքը էնքան հիասքանչ ա, որ պետք ա վերջապես ջոկել դա ու ուղղակի սկսել ապրել, որովհետև ախր գրողը տանի, իրոք, լուրջ եմ ասում, պատրաստ եմ երդվել, հիասքանչ ա։
նախկինս անունս չէր սիրում։ դե նենց չի ես սիրում էի, բայց կարևորը էն էր, որ ինքը անունս չէր սիրում։ նիկ էր ասում։ դե ինձ համարյա սաղ են նիկ ասում։ բայց դե մեզ անկախ մեր կամքից կարևոր ա որ մարդիկ, որոնց մենք սիրում ենք, սիրեն մեր մասին էղած մանրուքները, անգամ եթե դա ուղղակի անուն ա։ ու ես միշտ չգիտեի թե ոնց ներկայանալ իր ընկերներին՝ անունո՞վս թե՞ մականունովս։ հետո արդեն չգիտեի ոնց ներկայանալ մարդկանց ու էդ չիմանալը հետս ավելի երկար մնաց, քան հենց ինքը։
յարս, հակառակը, սիրում ա անունս։ թե ինչ սիրելու բան ա գտել գաղափար չունեմ։ բայց ինձ մի տեսակ դուր ա գալիս։ որովհետև անկախ մեր կամքից կարևոր ա որ մարդիկ, որոնց մենք սիրում ենք, սիրեն մեր մասին էղած մանրուքները, անգամ եթե դա ուղղակի անուն ա։
ջահել ու անհոգ տարիների մասին
չկա տենց բան։
ես խախտվում եմ, երբ ասում են՝ դե ջահել ես, արյունդ եռում ա, դե ջահել ես, ամեն ինչ դեռ առջևում ա, դե ջահել ես, աշխարհը քոնն ա։ կամ՝ ձեր ջահել անհոգ տարիներն են հիմա, վայելեք քանի կարաք։ կներեք, ի՞նչ։
ոնց կարան էս տարիները ջահել ու անհոգ համարվեն, երբ ֆիզիկապես հյուծված ես էնքան, որ ոչ քնել ա լինում, ոչ արթնանալ, հոգեպես էնքան ես քայքայվել, որ ոչ մարդկանց հետ ա մի բան, ոչ առանց, որ չգիտես մտածես գործդ պահելու, նոր գործ գտնելու, համալսարանիդ վարձը տալու, տանդ վարձը տալու, կյանքիդ վարձը տալու թե էն մասին որ հիմա ընտանիքումդ մենակ դու ես աշխատում։
էրեխա ես, եթե մտածում ես, որ վաղը լավ կլինի, որ երկուշաբթի օրվանից սաղ լավ կլինի, ամսի մեկից լավ կլինի, այ նոր տարուց սկսած, հաստատ-հաստատ սաղ լավ կլինի։ հետո ջոկում ես, որ չէ, երբեք, ոչ վաղը, ոչ մյուս օրը ոչ էլ մյուս գարնանը էլ լավ չի լինի, որովհետև էս որ հիմա կա, ինչ կա, լավ ա որ էդ էլ կա։ ու որ սկսում ես տենց մտածել, էլ ջահել չես, ուր մնաց անհոգ։
ու երևի էդ «ջահել անհոգ տարիներդ ա» ասողները իմ համար չեն ասում, իրենց են ասում իրենք իրենց համոզելու թե այ երբ իրանք ջահել էին, իրանք էլ էին անհոգ, որ մի ժամանակ լավ էր, էն ժամանակ երբ ջահել էին ու արյունը եռում էր մեջները։ ու հետո մի օր էլ մենք ենք տենց մեր թոռներին ասելու, որ դե ջահել են ու անհոգ ու հույս տանք մեզ թե մենք էլ ենք էղել ջահել ու անհոգ։ ու սենց, շղթայաբար խաբելու ենք իրար, որ ապրենք, որովհետև մեջքդ ջարդելու նման ա գիտակցելը, որ երբեք ավելի լավ չի լինելու քան հիմա։ իսկ դու առաջ էիր գնում, որովհետև վաղը լավ էր լինելու, բայց դե եթե չի լինելու, էլ ուր գնաս։ ու այ սենց լռվել եմ, բոլոր ժամանակների ու բոլոր տեղերի արանքում։ ու չեմ ջոկում թե ինչի եմ ինքս ինձ հետ մեկ առաջին դեմքով խոսում, մեկ երկրորդ։
թումոյում մենք coachroom ունեինք, որտեղ հանգստանում էինք, չայ/կոֆե խմում, քնում, քննություններին պատրաստվում, ծնունդները նշում, պատերին ներքին կանոնադրություն գրում, աշխատողների տոհմածառ նկարում ու էլի լիքը ուրիշ բաներ։ էդ սենյակում մեր անձնական իրերի պահարաններն էին։ իմ պահարանը դռնից աջ էր, երկրորդ սյունակում, ներքևի շարքում։ վրան բու էր նկարած, ինչքան հիշում եմ՝ տաթևն էր նկարել տարիներ առաջ երբ դեռ մարզիչ էր։ պահարանիս կոդը 3141 էր, π-ի առաջին չորս թվերը, բայց ես պահարանս երբեք չէի կողպում, որովհետև էնտեղ էին իմ անթիվ-անհամար չայերը, որ եթե ինչ-որ մեկը չայ ուզեր, երբ ուզեր վերցներ։ որովհետև թումոյի կոլեգաներս, հատկապես էն ժամանակվա, ուղղակի կոլեգաներ չէին, ընկերներ էին, իսկ ընկերները անսահմանափակ հասանելիություն ունեն չայերին, միշտ։
երբ պահարանիս դուռը բացում էի, չայերի ու դարչինի հոտը տարածվում էր ողջ սենյակում ու ես ինձ էնքաաաաան տանն էի զգում։ էդ ժամանակ տանը չայեր չէի պահում համարյա, որովհետև դե ավելի շատ թումոյում էի ապրում։ ու թումոյով։
էսօր տուն մտա ու չայերի հոտը խփեց դեմքիս։ նենց հաճելի էր, տանն էի։ ու առաջին ռեակցիաս զանգել բոլորին չայ խմելու կանչելն էր։ չգիտեմ, ինձ թվում ա՝ ես մի օր կծանոթացնեմ բոլոր ընկերներիս իրար հետ, որովհետև իմ կարծիքով իրենք ունեն իրար կարիք։ ու երբ անցնի էս աշխարհի վերջը, կանեմ, անպայման, էդ թեյախմությունը։
այ եթե ապագայից 2015-ի ինձ նամակ գրելու հնարավորություն լիներ, կասեի՝ վիզ դիր։ կասեի՝ հիմա հոսանքին հանձնված գնում ես, հետո ես եմ կաշվիցս դուրս գալու որ զրոյական կետի հասնեմ։ կասեի՝ քեզ թվում ա թե դու շատ վեհ ես, ինչ ա թե ջոկում ես որ համալսարանը քաքի մեջ ա ու քեզ պիտանի ոչինչ համարյա չեն սովորեցնում, բայց քեզ դա ուղղակի թվում ա, որովհետև դու վեհ չես, դու քո դասերը թողած բժշկականում ինչ-որ անկապ մարդկանց փոխարեն ներկա ես ստանում։ եթե վեհ լինեիր, կռիվ կտայիր ու քոնը առաջ կտանեիր, ոչ թե վերջին նստարանին նստած archive լսելով կքնեիր։ կասեի՝ դասից 10 րոպե ուշանալը բավականաչափ ազդու պատճառաբանություն չի դասին ընդհանրապես չնստելու համար։ դու չպետք ա 4 ժամ շուտ գնաս գործի մենակ թե դասի չնստես։ կասեի՝ եթե երբեք մտքիդ անգամ հեռավոր ծայրով չանցնի քննության չմտնելը ինչ է թե գործից ես ուշանում։
կասեի՝ խնդիրներից փախչելը խնդիրները լուծելը չի, ճշմարտությունը չասելը չխաբելը չի։ շատ հաճախ իրոք ամեն ինչ սև ու սպիտակ ա ու եթե փորձում ես ինչ-որ միջին տարբերակ բռնել՝ հավատալով թե այստեղ կա երրորդ ուղի, ուրեմն էդ միշտ սևն ա։ կասեի՝ կաշվիցդ դուրս մի արի անելով բաներ որ քեզնով հպարտանան ընտանիքդ, ընկերներդ, սիրածդ։ մի փորձիր դառնալ էն ինչ իրենք ուզում են տեսնել։ մի փորձիր սիրել էն ինչ չես սիրում, բայց իրենք սիրում են ու դու էլ կուզեիր սիրել։ ժամանակ ես վատնում։ դրա փոխարեն քեզ սիրի։
կասեի՝ մի հատ դզվի հա՞, մյուս անգամ քեզ ուրիշների մոտ չիջեցնես, քեզ չթերագնահատես, որովհետև մինչև կարողացա քո չեղած ինքնագնահատականը ինչ-որ միջինոտ կետի բերել, մեջքս ջարդվեց։ կասեի՝ ինչի՞ ես ուրիշներին միշտ լավ տեսնում, իսկ քեզ՝ վատը։
ու վերջում կասեի՝ նորմալ չես քնում, գրողին, գոնե նորմալ սնվի, թե չէ հետո կծու չիպսերից ամբողջ գիշեր ցավից գալարվելու ես ու 2 շաբաթ նորմալ ոչինչ չմարսես։
երևի էսքանը։
պաշտոնապես նկարել սկսել եմ 2018 թվականի հոկտեմբերի 6-ից։ էդ օրը ես ու մերին 12 սեղանում էինք գնացել։ կարծեմ հիմա արդեն փակվել են։ իրենք «ցուրտ օրերի համար» մալինայով, լիմոնով, նանայով ու մեղրով չայ ունեին ու քանի որ 2018-ը ցուրտ տարի էր, ես անգամ ամռանը գնում էի էդ չայից խմելու ու տաքանալու։ ու օգնում էր։ հոկտեմբերի 6-ն էլ էր ցուրտ օր, բայց համ էլ ուղիղ իմաստով ու մենք գնացել էինք թեյ խմելու։ գլուխս սեղանին դրած բաժակի պոչի միջով նայում էի դիմացի սեղանին ու էնքան սիրուն էր կադրը ու հեռախոսիս մեջ զարյադկա չկար։ մերիի հեռախոսով այ էս (https://flic.kr/p/2bF2CL7)նկարեցի։ հետո էլի անկապ նկարներ արեցի։ իսկ հետո սունդուկյանի այգում ջեֆ բաքլիի dream brother-ն էինք լսում։
իսկ դեկտեմբերին խցիկս առա ու սկսեցի ժապավենով նկարել։ հետո մի օր նորայրի հետ խոսելիս ջոկեցի որ ախր ես միշտ եմ սիրել նկարել։ փոքր ժամանակ թաքուն վերցնում էի խցիկը ու անկապ ինչ մտքովս անցնում էր, նկարում էի։ ու վստահ էի, որ ոչ ոք գլխի չի ընկնի թե նկարել եմ, մինչև ժապավենը երևակելուց հետո չէին տեսնում նկարածս սարերն ու քարերը ։Դ ու թե ինչքան էի ուզում որ պապիս պոլարոիդը ինձ տան։ դե տվեցին, էրեխեա ա, թող խաղա։ բայց խաղալու համար չէի ուզում, իսկ նկարելու համար ոչ ոք պոլարոիդի թերթիկներ չճարեց։ չնայած չեմ էլ կարծում թե էն թվերին, երբ իբեյը չկար, ընդհանրապես հնարավոր կլիներ ճարելը։
հիմա ինչքան գնում ա, նկարելը հավես ա դառնում։ սկզբում շենքեր էի նկարում։ ու ինչ-որ պատահական մարդկանց փողոցում թաքուն։ հետո հասկացա թե ինչքան հաճելի ա սիրած մարդկանց նկարելը։ հա, երևի մարդիկ ինչ-որ տեղ ճիշտ էին երբ մտածում էին թե քեզ լուսանկարելով հոգիդ գողանում են։ հոգին չէ, բայց ինչ-որ ջերմ բան, հաստատ լուսանկարները գողանում են։ էն որ տարիներ անց նայում ես ու հոգիդ դրանցից ջերմանում են։ իսկ սիրած մարդիկ փողոցի պատահական անցորդներ չեն, իրենցից չես գողանում, իրենք են քեզ տալիս ու դրանից էն ինչ ստանում ես, մի քանի անգամ ավելի թանկ ա դառնում։ իսկ ժապավենը մի քանի անգամ մեծացնում ա դրա արժեքը։ որովհետև դե չես կարա նկարես ու տեսնես թե ինչ դուրս էկավ։
երեկ յարիս հաց ուտելիս նկարելիս մտածում էի, որ ճանաչածս բոլոր մարդկանցից ամենաշատը իրեն եմ սիրում նկարել։ մի տարի առաջ էս (https://www.newyorker.com/culture/photo-booth/lee-friedlanders-intimate-portraits-of-his-wife-through-sixty-years-of-marriage)ֆոտոպատմությունից շատ էի հուզվել: պատկերացրեք, 60 տարի շարունակ ինչ-որ մեկին նկարես ու հետո էդ 60 տարիները դնես կողք կողքի։ ու մտածում եմ, ինչ թույն կլինեն յարիս ֆոտոները 50 տարի հետո։ դե ևս 60 տարի ապրելու հույս չունեմ, 50-ը ինձ լրիվ հերիք ա ։Դ
լիստում տան հայտարարություններ եմ նայում ու նեռվայնանում։
քնձխ ու կիսաքանդ տան նկարներ են ու նկարագրությունում գրված ա petakan vichak
պետական վիճակ ասելով ես հասկանում եմ կամ նորակառույց տուն, որտեղ մենակ պատեր ու պատուհաններ են, սկի գաջած չի կամ լրիվ դատարկ ու սպիտակ պատերով տուն։ վերջին անգամ 50 տարի առաջ վերանորոգված, տան պատերին ու առաստաղին գլխիս չափ ճեղքերով, փտած հատակով, փչող պատուհաններով, իրարից քանդվող կահույքով տունը պետական վիճակում չի։ սովետական ա։ իսկ մենք վաղուց արդեն սովետ չենք, որ էդ լինի պետական։
հետո էդ պետական վիճակում գտնվող տան տերը առավոտ շուտ բալոկնում հարևանի հետ կսրճի, հարկ կհամարի մի քանի անգամ նշել, որ երկիրը երկիր չի այ մարդ, չեն թողում թփրտաս, շնչիդ են նստած, խորը ներս կքաշի ծխախոտի վերջին ծուխը ու մնացորդը առանց հանգցնելու ներքև կգցի ու երբեք իրեն նեղություն չի տա մտածել, որ եթե ինքն ու իր պես մյուսները իրենց վարձով տված տներից պետությանը հարկեր վճարեին, գուցե պետական վիճակը անհամեմատ ավելի լավ լիներ
ես զզվում եմ հորս ձենից ու ծխելու ձևից։ իրա ծխած ծխախոտից։ զզվում եմ իրա հագած շորերից ու չեմ սիրում էն մարդկանց ովքեր իրա նման են հագնվում։ երբ մերոնց տուն եմ գալիս կոֆե չեմ սիրում ու զզվում եմ կոֆեից որովհետև կես ժամը մեկ ասում ա որ կոֆե դնեն։ զզվում եմ նոր տարիներից, որովհետև նոր տարի = լակած հեր։ զզվում եմ լակած հաջորդ օրը իրա գլխացավից։ զզվում եմ երբ լակած լաց ա լինում ու ասում թե մենք չենք պատկերացնում թե ինքը ինչերի միջով ա անցել (իսկ ինքը պատկերացնու՞մ ա թե մենք ինչերի միջով ենք անցել ու անցնում)։ զզվում եմ իրա նամուս-թասիբից, կեղծ արժեքներից, ալամ-աշխարհի համար ապրելուց։ զզվում եմ, սիրտս խառնում ա, ատում եմ թե ոնց ա ինքը խոսում մորս հետ, ոնց ա ուռում չնչին Էգոն մորս ստորացնելուց։ կատաղում եմ որ մերս դեմքին չի թքում՝ բառի բուն եւ փոխաբերական իմաստով։ զզվում եմ գիշերը իրա հազալուց։ իրա անքնությունից եմ զզվում։ զզվում եմ իմ մեջ հորս գեներից ու հնար ունենայի ազգանունս փոխելուց բացի էդ գեներն էլ կհանեի։
ես զզվում եմ ինքս ինձնից հորիցս էսքան շատ զզվելու համար։ զգում եմ թե էդ զզվանքն ու ատելությունը ոնց ա խփում գլխիս ու էլ ոչ մի սիրուն բան աչքիս չի էրևում։
ուզում եմ մեռնի։
ամբողջ հոգով։
անկեղծորեն։
որ փոքր էի ու մորս ծեծում էր, միշտ պատկերացնում էի թե ոնց եմ էդ նույն գիշերը գնում ու երբ լակած-քնած ա կոկորդը կտրում։ դանակն էլ բարձիս տակ էի պահում։
ես սենց պուպուշ էրեխա չեմ է, ինձ տենց մի նայեք։ ես համարյա վստահ եմ, որ եթե իմանայի որ չեմ բռնվի, հորս վաղուց սպանած կլինեի։
ես գիտակցում եմ, որ երբ էրեխեք ունենամ, իրենց պահանջներն ու կարիքները այլ են լինելու քան իմը ու որ մեկ ա, երբեք իդեալական ծնող չեմ լինի։ բայց էս վերջերս անընդհատ մտածում էի ու սենց մի քանի բաներ եմ առանձնացրել, որ կօգնեն գոնե վատ ծնող չլինել ու որ էրեխեքս չխուսափեն ինձանից։
առաջին բանը, որ էրեխեքին պետք ա սովորեցնել, էդ երևի կենդանիներին ու բույսերին հոգ տանելն ա։ կսովորեցնեի շների ու կատուների հետ խաղալ ու որ դրա արդյունքում կողմերից չվնասվեր։
էրեխեքս կիմանային, որ սխալվելը սովորաբար մահացու չի ու սխալվելով ենք սովորում ու որ պետք ա ամաչել ոչ թե սխալվելուց, այլ սխալները շարունակաբար կրկնելուց։ ամեն ինչ կանեի, որ լինեին բավականաչափ քաջ ու երբեք չմտածեին՝ բա որ չէղավ հետո ինչ եմ անելու, ոնց եմ անելու։ մի բան կանեին։
իմ մառազմատիկ կապրիզները վզներին փաթաթելիս երբեք չէի ասի թե ես եմ իրենց կյանք տվել։ երբեք ոչ մի բան պարտավորված չէին լինի անել ինձ գոհացնելու համար։
երբ ինչ-որ բան անեին ու չստացվեր, երբեք չէի ասի՝ այ որ ասում էի, մեծին լսող ա պետք։
երբեք չէի ասի՝ կիսվի ինձ հետ, պատմի ինչ կա-չկա։ փոխարենը կստեղծեի ապահով միջավայր, որտեղ կիսվելու թեման ինչքան էլ նուրբ ու զգայուն լիներ, երբեք չէին վախենա բարձրաձայնել։
ամեն կերպ կքաջալերեի իրենց գնալ ու մենակ ապրելը, բայց նաև կհասկացնեի, որ իրենք միշտ անկախ ամեն ինչից վերադառնալու տեղ ունեն։
իմ էրեխեքը կիմանային, որ ես օր ծերության ինձ մի բաժակ ջուր տվող չեմ բերել, այլ մարդ։ որ իրենք ոչինչ պարտավոր չեն անել ինձ համար ու պարտական չեն ինձ, որովհետև ես իրենց ունենալով հագուրտ եմ տվել ծնողական բնազդներիս ու իրենց մեծացնելն ու դաստիարակելը էնքան հաճելի էր, որ էլ բան պետք չի, թող գնան իրանց կյանքով հանգիստ ապրեն, առանց ինձ ինչ-որ բաներ ապացուցելու։
չգիտեմ, միակ բանը որ ինձ իրոք կարևոր ա էն ա, որ էրեխեքս ինձ զանգեին, գրեին, հյուր գային, էն ժամանակ երբ իրենք ուզեին, ու դա չլիներ որդիական պարտականություն։
քամյուի օտարը կարդալիս մտածում էի՝ ըհն, էս ես եմ հորս ապագա թաղման ժամանակ։ տխուր էր։ մինչև հիմա էլ տխուր ա։
երևի որպես ծնող իմ առաքելությունը նենց անելն ա, որ քամյուի օտարը երբեք էրեխեքիս հարազատ չլինի։
ինչի՞ ա մարդկանց թվում, թե եթե աշխատանքդ օֆիսային ա, ուրեմն հեշտ ա, չես հոգնում։
որ մորս հետ եմ խոսում, միշտ պատմում ա թե ինչքան հոգնած ա հերս, ինչքան շատ գործ ա անում, ինչքան բարդ ա, առողջություն էլ չունի։ ինչի՞ ա հեգնանքի արժանանում իմ հոգնածությունը։ երևի որովհետև մորս հետ խոսելիս չե՞մ ասում թե ինչքան հոգնած եմ ես, որ չեմ կողմնորոշվում գլխացավն ա ավելի անտանելի թե ստամոքսինը։ որ ամեն գիշեր, անգամ երբ էդ օրը գործի չեմ, ժամը 2ին վեր եմ թռնում մտածելով թե քնած մնացի։ որ շաբաթ-կիրակի օրերին բոլոր ծանուցումները անջատում եմ, որովհետև ինձ թվում ա թե էլի որևէ գործի տեղից ա ու պետք ա արագ պատասխանել։ որ էնքան եմ սովորել աշխատանքի լինելուն, որ երբ աշխատանքի չեմ, ինձ թվում ա թե ինչ-որ բան սխալ ա։ ու դե կարո՞ղ ա ես առողջություն ունեմ։
էսօր լրանում ա ծնողներիս ամուսնության 27 տարին ու ես անընդհատ մտածում եմ թե ինչ երջանիկ էրեխա կլինեի, ավելի առողջ ու ամուր նյարդային համակարգով, եթե ժամանակին բաժանված լինեին։ Իսկ եթե բաժանեին առաջին 4 տարիների ընթացքում, ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ իմ համար․ չէի լինի։
Մորս հետ ամուսնությունը հորս կյանքում 2-րդն ա։ Առաջինը տատիս պատմելով շատ վատ աղջիկ էր, դուրս են արել։ Դուրս են արել։ 23 տարի հորս աղջիկը լինելուց հետո ինձ պարզ ա, որ պետք ա ունենալ մինիմալ ինքնասիրություն ու մի քիչ քաջություն էդ ընտանիքի վրա թքելու ու գնալու համար։ Բնականաբար սրանից 30 տարի առաջ նման բան անող աղջիկը կլիներ վատ աղջիկ։
Ինձ թվում ա մի տարի ամուսնացած լինելով ու հետո բաժանվելով, հերս պետք ա ջոկեր որ իրան չի դզում ամուսնացած լինելը, որ ինքն իրեն ավելի լավ ա զգում, երբ մենակ ա։ Իսկ երբ մենակ չի, ինքը չի, դառնում ա գազան, քայքայում համ իրեն, համ ուրիշներին։ Բայց հորս գլուխը լցրել են, թե մենակ մարդը ոչ ոքի պետք չի ու հերս էլ հավատացել ա։ Ու, եթե անկեղծ, հորս նման մարդիկ իրոք ոչ ոքի պետք չեն։ Իրենք երբեք չեն աշխատել իրենց վրա, երբեք չեն մտածել սեփական սխալների մասին, սեփական վարքը չեն ուսումնասիրել։ Իրենց առաջ մղող շարժիչ ուժը ոչ թե տրամաբանական մտածողությունն ա, այլ անասնական ռեֆլեքսները։ Իրենք շատ լավ տեսնում են ուրիշի աչքի փուշը, բայց էնքան երկար են ապրել իրենց աչքի գերանի հետ, որ առանց դրա կմեռնեն։ Ու դե հա, ու՞մ են պետք նման մարդիկ։ Իհարկե ոչ մեկին։ Ու իրենք էլ գիտեն որ ոչ ոքի պետք չեն, գիտեն որ ոչնչություն են ու ենթագիտակցական մակարդակում դրա համար իրենք իրենց ավելի շատ ատում։ Հետո էդ մարդիկ ընտանիք են կազմում, էլի իրենց բնազդներին հագուրտ տալու համար ու որ դե իրենց կարևոր զգան։ Վերջիվերջո ընտանիքի հայր ես դառնում, տան գլուխ, սաղ իշխանությունը քոնն ա, էգոդ շոյվում ա, քիչ ա մենակ չես, դեռ մի բան էլ պետք ես ընտանիքիդ, որովհետև այ որ չլինես, հաստատ էդ հայվանները ընկնելու են ու մեռնեն, եթե ոչ սովից, ապա քո բացակայության հասցրած հոգեբանական վնասից։ Սենց ուռում ա էգոդ, բայց դե ինքդ քո նկատմամբ զզվանքն ու ատելությունը հո չի՞ կորում։ Ու արդյունքում էդ ինքնազզվանքը պրոյեկտում ես ընտանիքիդ վրա ու սկսում համ էլ ընտանիքիցդ զզվել։ Բայց դե ընտանիքը սաղս էլ գիտենք որ սրբութուն ա։
Ամեն անգամ մերոնց տանը էղած ժամանակ ես զգում եմ հորս ֆիզիկական զզվանքը մեր ընտանիքից։ Մարդը դիտմամբ առիթ ա ման գալիս կռիվ սարքելու։ Ինչ ուզում ա լինի, ինչքան իդեալական ուզում ա լինի, միշտ կգտնի մի բան, որը կտա ժամերով գոռալու թեմա, որից հետո կնեղանա ու մի քանի ժամով կգնա տնից։ Ամեն անգամ ուզում եմ ասել որ այ մարդ, եթե զզվցրել ենք, կարաս առանց թատրոն սարքելու, հասուն մարդու պես վեր կենաս գնաս ուր ուզում ես, պետք չի էդ ամբողջ ներկայացումը ինչ ա թե մեզ ցույց տաս թե ինչքան ես զզվում մեզնից։
իսկ դե մերս մտածել ա թե լավագույնն ա անում մեր համար չթողնելով որ էրեխեքը անհեր մեծանան։ Սենց թե նենց անհեր ենք մեծացել էլի, մի քանի տարին մեկ, նոր տարվանից նոր տարի 2 ամսով հորը տեսնելը վստահ չեմ թե բավարար ա նորմալ ընտանիքի ու ընտանեկան մթնոլորտի համար։
Չգիտեմ, ես կուզեի որ 10 տարի առաջ ինձ հարցնեին՝ ուզու՞մ ես հորդ հետ ապրել ու ասեի՝ չէ, չեմ ուզում ու էլ չապրեի։
Մի տեսակ տխուր ու վիրավորական ա, որ մորս համար սենց թունավոր ու քայքայիչ տղամարդու կարիքները ավելի կարևոր են էղել, քան իրա էրեխեքինը։
տատիս մասին ամենավառ հիշողությունը էն ա, թե ոնց ա ճշմարտության հետ աղերսներ չունեցող բաներ ասում մենակ պապիս ընդիմանալու համար։ ու թե ոնց էր ամեն անգամ հորս պաշտպանում, երբ պապս բարկանում էր հորս վրա։ հերս իր համար միշտ իդեալական, օրինակելի, սուրբ զավակ ա էղել, հպարտության առարկա, ազգի պարծանք։ (ու ես սաղ ջոկել եմ, էս սաղ հորս քայլվածքից էր գալիս։ մինչև 2014-ի վիրահատությունը սենց շատ հպարտ էր քայլում, գլուխտ բարձր, խրոխտ հայացքը դեպի պայծառ ապագան ու նայելիս կթվար թե մենք՝ նվաստ մահկանացուներս հավիտյանս հավիտենից պարտական ենք իրեն։ իսկ ես միշտ մեջքս ծռած եմ քայլել, ոտքերս թեք դնելով, առանց շուրջս նայելու ու հայացքս բոլորից փախցնելով։ դրա համար էլ ես խեղճ եմ, հերս՝ զոռբա։)
պապիս մահից հետո հերս էլի սուրբ էր, բայց հրեշը արդեն մերս էր։ ես իրոք, ամբողջ հոգով տխրում եմ մորս համար։ մորս երբեմն պաշտպանողը պապս ա էղել, իսկ իր հարազատ ծնողները նախընտրում էին չխառնվել իրանց աղջկա ընտանեկան գործերին, դե հո չէին դժբախտացնելու աղջկան ու թոռներին։ թող կռվեն էլ, բարիշեն էլ, ժամանակի ընթացքում կամաց-կամաց կհասկանան իրար։
պապիս մահից հետո մերս էդ պաշտպանողն էլ չուներ։ դե կասեք՝ բա դու՞ք։ 2 յեքա էրեխա էիք, չէի՞ք ֆայմում ինչ-որ բան անել։ բայց ֆայմելը կապ չունի, որովհետև մորս դաստիարակածով անկախ էն ամենից ինչ կաներ հերս, թե ոնց կվարվեր մորս հետ, երբեք չէր դադարի մեր հերը լինել ու մենք պետք ա հարգեինք ու սիրեինք իրեն։ մերս մեզ հավատացրել էր, թե ինքն իրեն կարա պաշտպանի ու դրա համար մեր կարիքը չունի։ ու ամեն անգամ, երբ հերս մորս հետ կռվում էր, բոլոր իմաստներով հողին հավասարեցնում ու գնում լակած շնթռկելու, գալիս էր տատս ու շարունակում հորս գործը։ ասում, ու մի քանի անգամ, որ էն վիճակը, որում հիմա մենք ենք, սաղ մորս մեղքով ա։ այո, որովհետև նա լավ կին չի ամուսնու, իր թառլան տղու համար։ այո, իհարկե, մերս լավ կին չէր, որովհետև ամեն անգամ երբ կարար թքեր տղուդ վրա, գնար ու մի բան էլ դատի տար, չի արել։ լավ կին չէր, որովհետև տարիներ շարունակ սաղ ընտանիքիդ անդամների կողմից անվերջանալի վիրավորանքներ ա կուլ տվել։ լավ կին չէր, որովհետև էդ ամենով հանդերձ, երբ անգամ դու սևացնում էիր էդ թառլան տղայիդ անունը, ինքն էր միակ պաշտպանողը ու ձեզ պարզերես անողը։ այո, մերս լավ կին չէր։ մերս մինչև հիմա լավ կին չի։ իսկ այ տատս։ տատս հեքիաթ ա։
հիմա երբ ծերացել ա, վերջապես իմաստություն ա իջել աչքերին։ վերջապես տեսնում ա, որ իր տղան այլևս սուրբ չի։ չնայած խիստ կասկածում եմ, թե եթե հերս պարտքերի տակ չճռռար ու առաջվա նման փող աշխատեր, տատիս հասներ էդ իմաստությունը։
տատս կռված ա հորս հետ։ էս 2 շաբաթ ա չեն խոսում։ ու նա գիտի որ իմ ու հորս հարաբերությունները լարված են ու ամեն օր զանգում ա։ իրեն սկսել ա հանկարծ հետաքրքրել թե ոնց եմ ես, ի՞նչ եմ անում, ի՞նչ եմ կերել, լա՞վ եմ։ հետո երբ ստանում ա իր հարցերի պատասխանները, սկսում ա ընտանեկան տրավմաներիս վրա աղ լցնելով մանիպուլացնել ինձ, որ ես էլ հորս հետ չխոսամ, որ մարդու տեղ չդնեմ, որ դառնամ հորս հետ պատերազմում իր դաշնակից։
տատս չգիտի, որ հորս մարդու տեղ դնելու միակ պատճառը մերս ա։ որովհետև մերս կնեղվի եթե հորս չբարևեմ։ կնեղվի ու կնեղանա ինձնից։ տատս չի ջոկել, բայց ես ջոկել եմ, որ մերս շաաաաաաատ վաղուց մեր ու ամուսնու մեջ ընտրություն կատարելիս ամուսնուն ա ընտրել ու իր ընտրությունը հարգելը իր հետ կապը պահելու միակ ձևն ա։ իսկ ես մորս անտանելի շատ եմ սիրում մեր՝ թեկուզ քիչ շփումը կորցնելու համար։ ու կապ չունի որ մենք ընկերներ չենք ու երբեք չենք լինի։
տատս դեռ չի ջոկել, որ 30-40 տարի ուշացել ա։ չի ջոկել նաև, որ իր տղային մեծամասամբ ինքն ա սենց սարքել՝ դաստիարակելու փոխարեն սրբացնելով։ որ լիքը վատ սերմեր ա դրել մեջը որոնք հետո բարենպաստ պայմաններում սկսել են ծլել-ծաղկել ու դե բույսերը աճում են ամբողջ կյանքի ընթացքում, դրա համար էլ հերս երբեք ավելի լավը չի դառնա, այլ հակառակը։
տատս չի ջոկում թե ինձ ինչքան տհաճ ու զզվելի ա հորս հետ շփվելը։ ինքը երբեք չի հասկանա թե ինչ եմ զգում ես, երբ զանգում եմ մորս ու մեկ էլ հեռախոսը ինքն ա վերցնում ու էդ պահին ես սկսում եմ աղոթել, որ երբեք, ոչ մի պարագայում հերս մորիցս երկար չապրի, որովհետև էդ դեպքում ամեն օր ա հեռախոսը ինքը վերցնելու ու ամեն օր եմ իր հետ խոսելու։ տատս երբեք չի ջոկի, որ ամեն անգամ հորս հետ խոսելուց հետո ուզում եմ մաշկս վրայիցս քերեմ, որովհետև չեմ ասել թե ինչքան եմ զզվում իրենից, որովհետև կեղծել եմ ինձ ու կշարունակեմ կեղծել քանի ինքը ողջ ա։ ու տատս նաև չի ջոկում, որ ինձ մի քանի անգամ ավելի զզվելի են իր էժան մանիպուլացիաները։ որ դրանցով կորցնում եմ իր նկատմամբ մնացած հարգանքի վերջին, ամենավերջին կաթիլները։
իմ պատկերացրած իդեալական ապագայում մենք մի օր տավուշի կամ լոռու կողմերը ինչ-որ հողատարածք ենք առնում ու ըտեղ սկսում տուն կառուցել, որ երբ ծերանանք ու թոշակի անցնենք, թողնենք քաղաքն ու փոշին ու գնանք սարերում հանգիստ ապրելու։
տունը հողատարածքի մի մասն ա զբաղեցնում, իսկ մնացածը այգին ու բանջարանոցն են։ ու դե տան մոտ սիրուն պարտեզ սիրուն ծաղիկներով։ տնից ոչ շատ հեռու էլ մեղվի փեթակներն են։ դեռ չեմ հասկանում թե որտեղ պետք ա լինի հավաբունը, որ գարնանը նոր ցանած կանաչիների սերմերը չքչփորեն ու ուտեն, բայց հավեր էլ եմ ուզում։ 2 շուն ու 2 կատու ունենք, որ ազատ վազվզում են բակում ու իրար չեն ուտում։ ես ու բիձես գարնանը էտում ենք ծառերը, պատվաստում, կանաչիներ ու ինչ-որ բանջարեղեններ ցանում, ամռանը ջրում ու մշակում, աշնանն էլ հավաքում ենք բերքն ու մրգերից գինիներ, լիկյորներ, չրեր սարքում, լիքը համով պահածոներ։ էն մեղրն ենք քաշում ու սիրուն բանկաներով ու շշերով ամեն ինչ մեր մառանում դասավորում։ էդ նույն մառանում պահում ենք համ էլ չորացած խոտաբույսերը, արկղերով խնձորներն ու տանձերը։ Իսկ ձմռանը նստում ենք բուխարիի մոտ ու հեռուստացույցի ձայնը շատ բարձրի վրա դրած լուրեր լսում, որովհետև արդեն ծեր ենք ու խուլ։ երբեմն մեր թոռներն են մեզ հյուր գալիս, հազվադեպ մենք ենք հյուր գնում, որովհետև ծեր ենք ու երկար ճանապարհից հոգնում ենք։ կյանքում համարյա ոչինչ էլ չի կատարվում։ ամենավատ բանը դառնում ա կարկուտը, որ փչացնում ա բերքը։ կամ տակառում գինու թթվելը։ իսկ ամենալավը չկա, մնացած ամեն ինչը լավն են։
ամեն անգամ երբ երկնքին եմ նայում ու փորձում համաստեղությունները իրարից տարբերել, հիշում եմ թե ոնց էինք ես ու ախպերս լակոտ ժամանակ արթուն մնում մինչև եսիմ երբ ու երկնքին նայելով համաստեղություններ հորինում ու զարմանում եմ թե ի՞նչ էղավ, ինչի՞ էլ առաջվա նման մոտ չենք։
իսկ մենք իրոք շատ մոտ էինք։ թիմ էինք ու դա լավագույն ու ամենահուսալի թիմն էր, որի կազմում երբևէ էղել եմ։ հոպարիս էրեխեքը միշտ լակոտություններ էին անում ու երբ նեղանում էին, մեծերին պատմում էին մեր ավազակությունների մասին։ ու ես ու ախպերս մի անգամ պլան էինք մտածել, թե ոնց տանենք կորցնենք հոպարիս մեծ աղջկան, որովհետև ամենախաբարբզիկը ինքն էր։ բայց էդ ժամանակ աշուն էր արդեն, լիքը անձրևներ էին գալիս, իսկ ինքը թեթև քամուց հիվանդանում էր ու ես ախպերս որոշեցինք, որ ոչինչ, կտանքենք կորցնելու երբ գարուն գա ու եղանակները տաքանան։
իսկ մենք խաբարբզիկ չէինք, մեր գաղտնիքները երբեք մեծերը չէին իմանում։ մենք միշտ մեկս մյուսի մեջքը պահում էինք։ ու չնայած լիքը ծեծում էինք իրար, բայց էդ մենակ մեր գործն էր ու մեր խնդիրները մենք էինք լուծում։
7-8 տարեկանում ինչ-որ անկապ պարանոյա էր սկսվել ու ես վախենում էի ցանկացած տարածքում մենակ մնալուց։ ախպերս գիտեր ու միշտ հետս էր։ ինքը մեծերի նման չէր հարցնում թե ինչից եմ վախենում, չէր ասում որ վախենալու ոչ մի բան չկա, ուղղակի միշտ հետս էր։ մեր սենյակը փոքր էր ու մահճակալները դեմ դիմաց էին դրված։ հիշում եմ, թե ոնց էինք քնելուց առաջ մեզնից մի քանի անգամ ծանր մահճակալները հրում-քաշում, կպցնում իրար, որովհետև տենց քնելը ավելի ապահով էր։
ախպերս նաև միակ մարդն էր մեր ընտանիքում, որ գիտեր սուիցիդալ մտքերիս մասին։ վատ էլեկտրական թեյնիկ ունեինք ու մի անգամ դրանով հոսանքահարվել եմ ու ախպերս էկել, լաց լինելով հարցնում էր՝ դիտմա՞մբ եմ արել, հա՞։ ես իրան չեմ սիրում, դրա՞ համար եմ ուզում մեռնել ու չէր հավատում, որ չէ, ուղղակի թեյնիկն էր վատը։
իսկ մի անգամ դախ դանակով խակ խնձորից ծաղիկներ էի որոշել սարքել։ դանակը ինձնից մեծ էր ու շատ սուր, խնձորն էլ ամուր էր, ու ես էլ չհասկացա թե ոնց արեցի, որ դանակը խնձորի մի կողմից մտավ, մյուսից հելավ ու մտավ դաստակիս մեջ ու ես չէի ջոկում՝ հիմա էս ձեռքիս մխված խնձորը հանե՞մ թե ինչ անեմ։ ախպերս էլ չէր ջոկում, լաց էր լինում ու գոռում թե ինչ արեցիր, ինչ արեցիր։ լուրջ բան չկար, երակս չէի կտրել, բայց ախպերս մի քանի օր հետս չէր խոսում։ հետո էլ ինձ ֆուտբոլ խաղալու չէր կանչում։ իսկ ես դե զզվում էի ֆուտբոլից ու մենակ իր համար էի գնում։ իսկ հետո ինքը ուներ նոր ընկերներ։
մեր տան պատշգամբից էրևացող համաստեղության համար միշտ կռիվ էինք անում, ես ասում էի՝ չէ, էդ կարիճն ա, նայի պոչը։ ինքն էլ ասում էր՝ կարիճ չի, օրիոնն ա, ու պոչ չի, ձեռքի թուրն ա։ էս տան պատշգամբից էլ ա էդ նույն համաստեղությունը էրևում։ նայեցի, օրիոնն էր։ ու ուզում էի գրեի՝ լսի, հիշու՞մ ես էն համաստեղությունը, դու ճիշտ էիր, կարիճը չի մեկ էլ գիտես, չէ՞, որ մենք դեռ նույն թիմից ենք, բայց փոխարենը էկա ստեղ ու ստեղ եմ գրում իրեն գրելու փոխարեն։
հուզիչ ու միաժամանակ վախենալու ա հասկանալը թե ինչքան շատ եմ ազդում քրոջս վրա։
էսօր լրանում ա 11-րդ օրը ինչ միասին ենք ապրում ու քույրս առաջին անգամ հարցրեց թե ինչո՞վ եմ սարքել թեյը, աղացա՞ծ դարչին եմ գցել թե՞ փայտիկներից։ էն առաջին օրերին ընդհանրապես չէր խմում։ հետո ուղղակի, ինձ ընկերակցելու համար։ հետո խոսում էինք, որ մի օր պետք ա անպայման չինական ավանդույթներով թեյախմություն կազմակերպել։
առաջին երկուշաբթի օրը 5 րոպեն մեկ 15 անգամ գրում էր, թե երբ տուն կհասնեմ։ երբ տուն էկա, երկար ճառում էի, որ իմ մասին անհանգստանալ պետք չի, որ մինչև իր՝ իմ հետ ապրելը, ես ավելի ուշ էլ եմ տուն էկել ավելի վախենալու փողոցներով ու տես, դեռ ողջ եմ, բան չի էղել։ որ պետք չի նյարդերը էս տարիքից էսքան քայքայել, որովհետև հետո հաստատ լինելու են լիքը առիթներ։ լաց էղավ։ ասում էր՝ ես ձեր նման չեմ, նկատի ունենալով ինձ ու ախպորս։ հա, արևս, դու մեր նման չես, դու չես վախենում որ մարդիկ զգացմունքներդ կտեսնեն։ դու մեզնից քաջ ես էղել ու կանգնել հորս առաջ մեզանից շատ փոքր տարիքում։ իսկ մենք միշտ լուռ վերմակի տակ ենք մտել ու ծպտուն չենք հանել։ դու էնքան ուժեղ ես էղել, որ 15 տարում մեր հորը ոչ մի անգամ հայր/ պա ու իր հայրությունը մատնանշող այլ ձևակերպմամբ չես դիմել ու դա դարձել ա լավագույն ու էս պահին միակ պատիժը իր համար։ ու երանի, երանի մեր նման երբեք չդառնաս, միշտ էդքան ջինջ ու մաքուր մնաս։ ու ես չգիտեի, թե ոնց բացատրեմ, որ մեր նման չլինելը իր՝ ամեն ինչին կրած լինելու մասին ա։
հաջորդ օրը թթված էր ու չհարցրեց թե երբ եմ գալու։ իսկ դրանից հետո երբ օֆիսից դուրս էի էկել, գրեց՝ շու՞տ ես գալու, պաղպաղակ կբերես թե՞ մենք գնանք առնենք։ ասեմ որ հավանել էի հարցի դիվանագիտական ձևակերպումը։ բալիկը արագ ա սովորում, միանգամից 2 ճագար ա խփում մի հարցով։ էդ օրվանից ամեն օր ժամը 8-ի կողմերը ինչ-որ բան ա ուզում որ հետս բերեմ ընթացքում նրբորեն ճշտելով թե ուր եմ։ սպասում եմ թե ի՞նչ ա հորինելու երբ ձանձրանա էս տակտիկայից։
հետո հարցնում էր՝ թե ինչ եմ արել մազերս։ դե հասկանում եք, տատս ջանք ու եռանդ չի խնայել ու գանգուր մազեր ունենալու համար կոմպլեքսներ սերմանել էս էրեխու մեջ ու նախշուն խուճուճները փչացրել ա մազերը ուղղելով։ ասեցի որ՝ դե ոչինչ, կդզենք։ ասում ա՝ դու սաղ ուզում ես դզել։
անգամ երաժշտական ճաշակի վրա եմ ազդում, դանդաաաաաաաաղ, բայց ստեղ ընդհանրապես հույսեր չունեի էլի։
մենակ նեղվում եմ, որ հիմա էլ նեղվում ա մորս կարոտելով ու մորս մասին անհանսգտանալով։ որովհետև դե հիմա ստեղ ա ու հորս վրա խոսող չկա։ իսկ հերս նեղվել ա, որ մենք իրեն չենք զանգում։ հըըըըըըըըմ, տեսնես հիշու՞մ ա իմ ու ախպորս վրա հեռախոսը անջատելը, երբ մենք ամիսներով փորձում էինք իր հետ կապ հաստատել։ չէ, չէ՞, դժվար։ այ սենց միստիկ բան ա հիշողությունը։ ոչ միայն մարդկանց մասին ունեցած վատ հիշողություններն են ջնջվում, այլևս սկսում ես մոռանալ թե ինչ փթիր ես էղել ժամանակին։ բայց մաման երևի հիմա ավելի հանգիստ ա։ դե որովհետև զավակներից գոնե մեկը հայրական ճիրաններից մասնակի ազատվելու համար ստիպված չեղավ մինչև չափահաս դառնալը սպասելը ու գուցե ավելի քիչ տրավմատիզացված լինի, քան նախորդ երկուսը։
ալենը էն կոլեգաս էր, ում միշտ վերելակում էի հանդիպում։ բարև, ո՞նց ես։ ու մեր գործերը երբեք չէին հատվում ավելի շատ խոսելու համար։ բայց էն որ հեռվից տեսնում ես ու գիտես որ ձերոնցական ա։ այ տենց էր։ մի անգամ վերելակում մարիամը զանգեց, ու դե մենք ներքին կատակ ունեինք, որ մարիամին հիսուս էինք ասում, ու երբ ասեցի՝ հա, հիսուս, սկսեց խնդալ։ հետո պարզվեց որ մեր հիսուսը իր մոտ ընկեր մարիամն ա։
վերջին անգամ տեսել եմ 2 տարի առաջ էս վախտերը, իրիկունը ամիրյանով քայելիս, ես գնում էի պաղպաղակ ուտելու, ինքը՝ տուն։ հետո համոզեցի որ չէ, դեռ շուտ ա, արի գնանք պաղպաղակ կուտենք։ ու հետո քայլում էինք ու անկապ խոսում։ միամիտ պարզեց որ մարդիկ կարծում են, գրեթե համոզված են որ ինքը գեյ ա ու ժամերով խնդում էր։ հետո հաջող անելուց՝ շուշուտ հանդիպենք, հավես ա։ իհարկե չհանդիպեցինք։
հետո մի անգամ էլ ավտոբուսում տեսա, բայց իգնոռեցի որովհետև իր էն չսիրած ընկերոջ հետ էր, իսկ ես հավեսը չունեի ու վաբշե տրամադրություն էլ չունեի ինչ-որ մեկի հետ խոսելու։ ու երեկ զոհվածների ցուցակում կարդում եմ նաև իր անունը։ ես սկի չգիտեի էլ է, որ ծառայում ա։ ես սկի չգիտեի որ իր մասին էլ պետք ա անհանգստանալ։ ու ես չէի անհանգստանում իր մասին։ ու հիմա մեղավոր եմ զգում ինձ ամեն ինչի համար։
սիրտս պայթում ա ատելությունից, բարկությունից ու անզորությունից։ ու որ չունեմ անգամ բավականաչափ քաջություն ալենի հուղարկավորությանը գնալու համար։
հայերեն լսելու չհագեցող պահանջ ունեմ։ առավոտից մանսուրյան էի լսում։ դե մանսուրյանը հայերեն ա։ հետո հախվերդյան։ հները։ ընդհանրապես ես 90-ականների հախվերդյանին ահավոր շատ եմ սիրում։ հետո էս (https://youtu.be/iJ65Tl1cy2Q)միացավ։
ես էլի եմ ասել, բայց էս երգը հավերժ հիշեցնում ա թե ոնց էինք 2019-ի փետրվարին, արսենի ծնունդը նշելիս մեր տան բալկոնում ես արսենն ու մերին զռռում։ ((արսենի) ծնուդներին ընկերովի զզռալը հին ու բարի ավանդույթ ա, որ միշտ պահում ենք ։Դ )
հիմա սահմանում կանգնած բոլոր ընկերներիցս, ծանոթներիցս, բարեկամներիցս, ամենաշատը արսենի համար եմ անհանգստանում։ ինձ ահավոր ցավոտ էր գիտակցելն ու ընդունելը, որ պատերազմի ժամանակ մեռնում ենք բոլորս ու երբ էս սաղ վերջանա, մենք չենք լինի էն ինչ կայինք։ ու ինձ ավելի ցավոտ էր իմ հին արսենի կորուստը քան ինքս իմ։ ինչքան էլ ինքս ինձ համոզեմ, որ ես հիմա արսենի ու մյուսների թիկունքին եմ կանգնած ու եթե անեմ էն, ինչ լավ եմ անում, ու ավելի լավ, քան սովորաբար, մեկ ա շարունակում եմ ինձ մեղավոր զգալ կողքին կանգնած չլինելու համար։
տխուր ա նաև գիտակցելը որ երբ պատերազմը վերջանա, լիքը բան իրոք էլ չի լինի։ ու պետք ա սաղ զրոյից կառուցել, հիմքից քարը քարի վրա դնելով։ ու որ ոչինչ երբեք էլ առաջվանը չի լինի։ բայց հայկո ջան, չէ, սերը միակ բանն ա, որ էս պատերազմից չի գնա։
անընդհատ հիշում եմ ստեփանակերտցի էն պապիին, ով ասում էր որ մարդկանց երջանիկ լինելու համար սեր ու խաղաղություն ա պետք, որ պատերազմի ժամանակ սեր կար, դրա համար կրեցինք։ պատերազմի ժամանակ սեր կա։ երանի իմանայի, որ էդ էսքան շատ ա, էն ժամանակ, երբ դեռ պատերազմ չկար։ ու իմ մարդիկ ջոկեին, թե ինչքան շատ են սիրված։
Հայկը հուլիսին ա զորացրվել։ Հայկի սաղ վաշտի տղաները զոհվել են էս անտեր պատերազմի ընթացքում։ դեմբելով ցույց էր տալիս թե ոնց ա գրանցել Դավոյի անունը ու մնացած անունների մասին ասում, որ իրենք սաղ զոհվել են։ Էլ չկան։ Կային։ հիմա էլ չկան։ Ու ես չգիտեի, ինչ ասել, ոնց ասել, ոնց մխիթարել։ Թևի վրա կուչ էկած կրճտացնում էի ատամներս որ իր մոտ լաց չլինեմ։ ու հիմա Դավոյին էլ են տանում առաջնագիծ։ ես Դավոյին չգիտեմ բայց գիտեմ Հայկին։ Կլինի՞ գոնե Դավոյին ոչ մի բան չլինի։ Կլինի՞ գոնե ինքը հետ գա։ Կլինի՞ արդեն վերջանա էս անտեր պատերազմը։
հայելու մեջ նայում եմ ինձ ու ոնց որ հայելուց պապս ինձ հետ նայի։ Կնճիռներ դեռ չունեմ ու մեր աչքերի ձևն էլ տարբեր ա, բայց հայելուց նայողի հոգնածությունն ու ցավը էն ա, ինչ տեսնում էի պապիս աչքերում ու կնճիռներում։
պապս էնքան շատ էր ասում՝ ցավդ տանեմ։ ու ես միշտ փորձում էի հասկանալ՝ ո՞նց են ուրիշի ցավը տանում։ հիմա նայում եմ ընկերներիս ու ամեն ինչ կանեի իրանց ցավի գոնե կեսը տանել կարողանալու համար։ բայց ո՞նց են ուրիշի ցավը տանում։
առավոտ շուտ գյուղից եմ գալիս ու բոլորը պատերազմից են խոսում։ դե հրադադար ա, էս անգամ Ամերիկան ա ասում։ տո չէ, դա ոնց կարա դուխ անի Ամերիկայի գլխից թռնի։ Չէ, պահելու են էս։ միջին տարիքի մի տղամարդ քմծիծաղ էր տալիս։ Չե՞ս հավատում, հարցնում էր կողքի նստածը, այ կտեսնես։
9-ի կողմերը ինչ-որ բան կարդաց ու հիստերիկ ծիծաղ բռնեց։ ասում էր՝ էս էլ խախտեցին, ժողովուրդ, բա հո չէին պահելու։ Հետո ընթացքում խոսքի մեջ ասեց, որ իր տղան էլ ա առաջնագծում։ Ախպերն էլ 2 օր առաջ գնաց։ Բա դու ինչի՞ չես գնում։ Դե չեն տանում, այ ախպեր։ Առողջ տղամարդ ես, քեզ ինչ ա էղել, ինչի՞ չեն տանում։ Դե հիմա չեն տանում։
Հետո ամբողջ ընթացքում համարյա բոլորը լուռ էին։ Տեղ հասանք, նստարանի կողքից վերցրեց ձեռնափայտը որ մինչև էդ ոչ ոք չէր նկատել ու կաղալով, դժվարությամբ իջավ ավտոբուսից։ Չեն տանում։
հերս ինապլանիծյան (https://ayleren.com/inaplanitsyan/)ա, ով 10-15 տարի առաջ ուրացել ա հայաստանի քաղաքացիությունը և ձեռք բերել այդքան սպասված ռուսական անձնագիրը, բայց ամեն անգամ իր պարտքն ա համարում ասել, որ մեր հայ ազգը, որ մենք, որ մեր երեխաները, ոսկի են, ոսկի։ հետո ասել, որ պուծենը, նա նուժիկ է։ վստահ եմ, որ պատերազմից հետո ավելանալու ա էն, որ նիկոլը, նա չկարողացավ պահել խաղաղությունը։
որ պատերազմը նոր էր սկսվել, հերս չէր թողնում ախպորս գալ երևան, վախենալով, որ հանկարծ փողոցից կբռնեն ու առաջնագիծ կտանեն։ (ախպերս օգոստոսին ա զորացրվել ու եթե չկամավորագրվի, ոչ մեկ իրեն չի տանի ոչ մի տեղ)։
երեկ հորս հոպարի տղուն են տարել։ իրենից մի 4 տարի ա փոքր, էլի անհաջող դեմք ա։ որոշել էր, որ չկա գնալու, էս իր պատերազմը չի ու դե բնականաբար ոստիկաններն էին գնացել հետևից։ հիմա հերս վախեցել ա, որ եթե իրանց գյուղում են ոստիկանները գալիս ու մարդկանց բռնի ուժով տանում առաջնագիծ, ուրեմն ըտեղ ապահով չի ու ախպորս ուղարկել ա մեր մոտ։ հետո ինձ զանգել ու ասում ա, որ տնից դուրս չթողնեմ։ ու հերս չի խորանում վաբշե, որ կա օրենք, որ չի թողնում էս տարի զորացրվածներին հետ կանչել։ որ էդ ոստիկանները գնացել էին, որովհետև դվայոռնի ախպերդ բանի տեղ չէր դրել ծանուցումը, շատ լավ են արել, պետք ա վզակոթին մի հատ էլ խփած լինեին։ ինքը վաբծե չի էլ ջոկել, որ իրան չեն կանչի, որտև ինքը հհ քաղաքացի չի այլևս, բայց մեկ ա քաքցեռ ա էղել։
37-րդ օրն ա արդեն։
մահճակալս պատուհանի տակ ա։ պատուհանից դուրս երևում են Մարսն ու 4-րդ հարկից հարևանի երեխային բարուրելու շորերը։ 37 օր ա ամեն գիշեր նայում եմ թե ոնց ա մաման հավանաբար 10-ին երեխային քնեցնելուց հետո ծրարները լվանում ու լուսամուտից փռում։ էդ պրոցեսին հետևելը սկսել եմ ինչ էս տուն ենք տեղափոխվել։ տպավորություն ա թե էդ մոլորակի վրա միակ բանն ա, որ պատերազմի սկսվելուց ի վեր չի փոխվել։
էս 37 օրերի ընթացքում ամենաքիչը 37 անգամ մտածել եմ՝ բայց կարո՞ղ ա էս երազ ա։ որովհետև ո՞նց կարա էսքան աբսուրդ լինի։ հետո էկել եմ, լուսամուտիցս դուրս նայել ու լվացքը իր տեղում էր։ էդ լվացքով եմ որոշում որ չէ, էս երազ չէր։ քնում ու արթնանում եմ էդ երեխայի բարուրի ծրարներին նայելով ու հուսալով որ հաջորդ կլոր թվով օրը կլինի պատերազմի վերջինը։
ես ունեմ 10 զարմիկ մենակ մորս կողմից, բոլորին սիրում եմ (դե մորական կողմ վերջիվերջո) բայց իրենցից 2-ի հետ միշտ ավելի մոտ եմ էղել, քան մյուսների։ էնքան մոտ, որ իրենց մասին խոսելիս ասում էի՝ ախպերս ա, իսկ մնացած զարմիկներիս մասին՝ դե մորքուրիս տղան ա։ ու իրենցից մեկը տիգրանն էր։
տիգրանի մասին միշտ ասում էին, թե ինքը աստծու պահած էրեխա ա որովհետև հազար անգամ իրոք մեռնելուց էր պրծել, առանց քերծվածքների, առանց կապտուկների, առանց ոչ մի բանի ու դե երբ մորքուրս ձմռանը կջղայինանար թե՝ այ տղա ինչի՞ ես տկլոր դուրս էկել, կասեր՝ ինձ գրող չի դիպի, մրսելուց չեմ մեռնի։
դե մենք մեծացել ենք միասին։ տատիս ու պապիս տան կողքին վագոն-տնակ կար, որտեղ ձմեռները պապս գարի ու ցորեն էր ամբարում, իսկ ամառները մենք էդտեղ ապրում էինք բառի բուն իմաստով։ հին թախտ ունեինք ու հին փոքր կլոր էկրանով հեռուստացույց ու ամբողջ գիշեր ինչ-որ անկապ սարսափ ֆիլմեր էինք նայում։ փոքր ժամանակ շատ վախկոտ բալիկ էր ու հիշում եմ թե underworld-ը նայելիս ոնց էր վախից կրծում ձեռքի տակ ընկած փայտե շերեփը իսկ ես ու մյուս զարմիկս բարձր կչկչում էինք տեսարանից։
մենք պապիցս գարեջուր էինք ցրում ու իրենց մառանի տանիքին խմում։ իսկ երբ փոքր լակոտ ես բավականին դժվար ա մի շիշ գարեջրից հետո տանիքից իջնելն ու անձայն տուն մտնելը։ արթուրը՝ տիգրանի ախպերը, 2 տարի փոքր էր իրենից։ ու մենք մի անգամ ուղղակի լիմոնադ էինք տվել իրեն գարեջրի փոխարեն իսկ արթուրին թվացել էր թե ինքը հարբած ա, ինչ-որ անկապ բաներ էր անում, որ կողքից շատ խնդալու էին ու մեռել էինք։
մենք անտառներում եղևնու կոներ էինք հավաքում։ տենց, անկապ, ոչ մի իմաստ չուներ կոներ հավաքելը, զուտ ինձ դուր էին գալիս կոների ձևը։
մի անգամ գյուղի հետևի անտառները գնալու փոխարեն դիմացի սարն էինք մագլցում, որ հեռվից ուղղակի անկապ բլուր էր թվում ու դե մտածում էին մի կես ժամում կբարձրանանք բայց պարզվեց՝ մեզ նայող լանջը ավելի լեռ ա քան բլուր։ ու դե ես սարեցի եմ չէ, առաջ ընկած գնում էի, իսկ տիգրանը միշտ հետ էր ընկնում հետ մնացած մեր զարմիկներին օգնելու համար։ ինձ էլ ասում էր՝ հա, դու տենց գլուխդ տնկի գնա։ նենց ստացվեց, որ էդ օրը պոկեցի բոթասս։ տիգրանը հանել էր իր բոթասները ու ստիպում էր, որ ես հասնեմ։ ու քանի որ շատ էր ստիպում ճանապարհի մնացած կեսը իր կոշիկները կիսովի հագանք։ արդյունքում երկուսիս ոտքերին էլ կոշտուկներ էին էղել։
տիգրանը չէր թողնում իրեն նկարել, որովհետև քիթը մեծ էր, ինքն էլ նեղվում էր ու բոլոր նկարներում ձեռքով փակում էր դեմքը։ բայց իր խոշոր քիթը ահավոր սազում էր խոշոր դեմքին ու երբ ամեն անգամ ասում էր թե վիրահատելու եմ, ես համոզում էի, որ չէ էլի։
մի անգամ էն մյուս մորքուրս ասեց թե ես ախր շատ տղավարի եմ, պետք ա լինել կանացի ու կանացին դարձավ բերանի ծամոն։ վայ ինչ կանացի ես էսօր, լսի դու երբեք չես կարա իմ չափ կանացի լինես, իմ քիթը քեզնից կանացի ա, վայ ինչ կանացի ես մազերդ խուզել։
մի քանի տարի առաջ մորքուրենքս որոշեցին արտագաղթել ռուսաստանները։ տիգրանին ամիսներ շարունակ համոզում էին վերջը համոզվեց, գնաց հետները, բայց մի շաբաթ հետո հետ էկավ։ ես ուրիշ տեղ ապրողը չեմ, դուք կապրե՞ք, դուք գնացեք, ես բան ասել եմ։ տատը ասում էր՝ այ բալա, սաղ թողնում փախնում են էս քամբախ գյուղից։ ասում էր՝ հա թող փախնեն, ես մնում եմ։ հետո երբ էկավ տիգրանի բանակ գնալու ժամանակը, մորքուրենքս էլ հետ վերադարձան։
տիգրանի բանակ գնալուց հետո հետը համարյա չեմ խոսել։ դե սկզբում հեռախոս չկար մոտը։ հետո պետք էր զանգել, իսկ ես զանգել չեմ սիրում։ ու ես միշտ մորքուրիցս էի իմանում թե ոնց ա ինքը։ հուլիսին ամենաշատը էդ մորքուրիս մասին էի անհանգստանում․ 2 տղա ունի, 2-ն էլ բանակում, ինքն էլ գերէմոցիոնալ։ իսկ սեպտեմբերին արդեն հանգիստ էի իր համար։ դե փորձ ուներ։
արթուրը պատմում էր թե ոնց ա ամեն իրիկուն տիգրանը իրեն զանգել ու ասել որ չվախենա, թե իրենց մոտ կամաց-կամաց բարելավում են դիրքերը, սաղ թույն ա։ բայց որ ամենակարևորը չվախենա ու երբեք չմտածի անգամ փախուստի մասին։ ասել ա՝ եթե իմանամ որ մինչև վերջ կանգնել կռվել ու դրանից զոհվել ես, մի կերպ կապրեմ, բայց որ իմանամ դու փախել ես ու քո պատճառով մարդիկ են մեռել, կմոռանաս որ ախպեր ունես։
տիգրանի հոգեհանգստին էկել էր իր ծառայակից ընկերոջ մայրը ու պատմում էր, թե գուրգենը պատմել ա թե ոնց ա տիգրանը իրան ու էլի 2 ընկերներին փրկել՝ գնդակոծության ժամանակ վիրավոր զինվորներին խրամատի մեջ լցված հողի տակից փորել հանելով ու մեկ-մեկ բոլորին ապահով տեղ տանելով։
արթուրն ասում ա, որ վերջին անգամ իր հետ խոսելիս ու դուխ տալիս վերջում ասել ա՝ լսի, չմտածես, ընկերներս խոսք են տվել որ եթե ինձ բան լինի, դիակս անտեր չեն թողնի, բայց ինձ բան չի լինի, ինձ գրող չի դիպում։
իսկ հաջորդ առավոտ մահացել ա՝ մեջքով արկի բեկորներից ընկերներից մեկին պաշտպանելով։ հուսամ շատ չի տանջվել էդ ժամանակ։ ասում են չի տանջվել։ ու մտածում եմ՝ եթե երկար տանջվեր, դժվար թե ժպիտը տենց սառեր դեմքին ոնց սառել էր։
ես կյանքում 3 անգամ եմ դիակ տեսել՝ պապինս, տատինս ու տիգրանինը։ պապինս հենց մահվան օրն էր, տպավորություն էր թե հանգիստ քնած ա ուղղակի սառն էր։ տատիս դեմքը ուռել էր մի քիչ, ոնց որ ինքը չլիներ ու էդ ինձ համար շոկային էր։ ասում էին՝ իր ընդունած քիմիաթերապիայի կուրսերից ա։ տիգրանի դիակը տուն էր հասել մահվանից 10 օր հետո ու իր կապտած դեմքը աչքիս առաջից չի գնում։ Դե հուղարկավորեցին փակ դագաղով՝ ընդամենը մի պահ բացելով որ մորքուրս վերջին հրաժեշտը տա ու ես մտածում էի՝ ինչքան բախտավոր են էն մարդիկ, ովքեր գտնում են իրենց զոհված հարազատների մարմինները ամբողջությամբ ու կարան վերջին անգամ տեսնեն դեմքը։ ոչինչ որ հետո դեռ երկար աչքիդ առաջ ա լինելու։
որ ասում էին՝ մահվան հոտ, մահվան հոտ, ինձ թվում էր թե էդ գերեզմանոցից էկող խոնավ հողի հոտն ա։ մինչև երեկ չէ առաջին օրը։ հիմա էդ հոտը ինձնից եմ առնում, ինչ անում եմ, չի անցնում։ ու մտածում եմ՝ բա ի՞նչ ասի էն զինվորը ով մի քանի կմ ախպորս դիակը գրկած նահանջել ա, որովհետև խոստացել էին թե եթե իրենցից մեկին ինչ-որ բան լինի, դիակը անտեր չեն թողնի։ ո՞նց ա ինքը մաքրելու իրենից պատերազմի ու էդքան մահերի հոտը։
մեր գյուղին շատ մոտ ռուսական զորամաս ա տեղակայված ու մի երեսուն տարի ա խոսում են էն մասին թե գյուղի տեղում ռազմական օդանավակայան են կառուցելու ու բնակիչներին տեղահանեն։ էդ հեռանկարը հաշվի առնելով միշտ մեր մոտից ներքին ու արտաքին գաղթը շատ-շատ ա էղել։
բայց ամեն անգամ երբ տատս բացում էր տները ծախել ուրիշ տեղ գնալու թեման, պապս ասում էր՝ դու գնա, ես չեմ գալիս, սաղդ էլ գնաք, գյուղում մենակ ես մնամ, ես ստեղից գնացողը չեմ։ ու ես միշտ պատկերացնում էի թե ոնց ենք ամբողջ գյուղում մենակ ես ու պապս մնացել, ոնց ա առավոտները արթնանում, վառարանը վառում ու բոլոր տների միջից մենակ մեր ծխնելույզից ա ծուխ դուրս գալիս ու թե ոնց ա գիշերը ամբողջ գյուղում մենակ մեր լույս վառվում։ դե հո տունը դատարկ չէինք թողնի։
առավոտ շեֆիս հետ քննարկում էինք թե ինչ ենք անելու, վերջում հարցնում ա՝ կարա՞մ քո վրա հույս դնեմ թե՞ դու էլ ես ծրագրում արտագաղթել։ ասում եմ՝ միշտ կարաք, ես ստեղից գնացողը չեմ։
դե հո տունը դատարկ չենք թողնի։ պետք ա տանը մեկը մնա, որ տունը լուսավոր ու տաք պահի, որ երբ մեկը ձմռանը գիշերվա կեսին մրսած որոշի հետ դառնալ, գտնի թե ուր ա պետք գնալ։
ամեն տարի երկաաաաար ամփոփում էի տարին ու գալիք տարվա համար անելիքներ գրում։ էս տարի կլինեմ կարճ՝ 2020-ը քաք էր, 2021-ի միակ նպատակս մի տեղում աշխատելն ա, նորմալ մարդու նման երկուշաբթիից ուրբաթ, հանգստյան օրերով ու ժամերով, առնանց 24/7 ոռահան լինելու։ այսքանը։ շնորհակալություն ուշադրության համար։
հադրութի կողմերից տեղահանված մի ընտանիք կա, 3 տղա մի աղջիկ ունեին։ մեծ տղան պատերազմի առաջին օրերին զոհվել ա, միջնեկը անհետ կորած ա ու դեռ լուր չունեն, իսկ փոքրը 17 տարեկան ա, հաշմանդամություն ունի, գամված ա անկողնուն, լրիվ պարալիզացված ա։ աղջիկը ամուսնացած ա, ամուսինն էլ վիրավոր:
զանգել էի, որ ճշտեմ թե ինչի կարիք ունեն, իսկ էդ կնոջը թվացել էր թե միջնեկ տղայից նորություն ունեմ։ հետո ասում էր՝ դե իրանց տալիս են ինչ պետք ա, յոլա գնում են։ համարյա զոռով խոսացնելու ընթացքում նոր իմացել եմ, որ ինքն էլ շաքարային դիաբետ ունի, դեղեր դե չունեն, բայց որ լինեին, լավ կլիներ, որովհետև իրեն էնքան էլ լավ չի զգում ու դե պետք ա փոքր տղային ու ամուսնուն կարողանա խնամել։ քանի օր ա անցել ա, բայց ինչ խոսել եմ հետը, բայց ձենը ականջներիս մեջ ա։
պատերազմի էն առաջին օրերից մի հատ սայդ փրոջեքթ ունեինք, շեֆիս նախաձեռնությամբ, որ սփյուռքից մարդկանց համոզեինք գային ինչ-որ ժամանակով հայաստանում իրենց մասնագիտությամբ կամավորություն անեին, մենք կազմակերպություններ ու պրոյեկտներ գտնեինք իրենց համար, որ համ իրենք տեսնեին որ ստեղ էլ անելու բան կա, կամ բացի դոնեյթ անելուց ուրիշ կերպ էլ օգնեին ու դե շեֆս ռոմանտիկ ա, իրան թվում էր, թե եթե մարդիկ գան, տեսնեն թե ոնց ա ստեղ, հետո սրտները չի տանի տաք եվրոպաներում նստել ու հանգիստ ապրելը, պարբերաբար կգան, կգնան, ավելի շատ գործ կանեն։
որ պատերազմը դեռ չէր վերջացել, սաղ թնդում էր, օրեր կային երբ 50+ հոգի ափլիքեյշըն էր լրացնում, թե գանք, օգնենք, փրկենք մեր հայրենիքը, շաբաթական 168 ժամ կաշխատենք։ պատերազմը պրծավ, հիմա սկի ոտերներին չի մեր գրած մեյլերին պատասխանել որ ջոկենք գալի՞ս են չե՞ն գալիս։ դե պատերազմը պրծել ա, էլ մեզ փրկել պետք չի, ջոկու՞մ եք։ հետո շատ դժվար ա սիրել պարտված հայրենիքը։ այ որ հաղթած լինեինք, վազելով կգային։
ու էսօր էկել ա մի չեխ աղջիկ, ով զուտ evs ա անում հայաստանում ու ասում ա՝ կլնի՞ ես ձեր համար կամավորություն անեմ, ոչինչ որ ես հայ չեմ, ուղղակի իմ կազմակերպությունում ես լիքը ժամանակ ունեմ, չեմ ուզում անկապ գնա։ ու օբշի էս ամեն ինչից լացս գալիս ա։