Դիտել ողջ տարբերակը : Մարզահամերգային համալիրը վաճառվել է
Այ էսպիսի նորություն.
Հայաստանի կառավարությունը հերթական խայտառակ գործարքն է իրականացրել: Ավելի վաղ ԲԱՄՕ ընկերությունից խլված Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը 30 միլիոն դոլարով վաճառվել է մի ընկերության, որը գրանցվել է մոտ 20 օր առաջ: Գնորդը՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ն պարտավորվել է Ծիծեռնակաբերդի այգում հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն կառուցել, այսպիսով` ամբողջովին ավիրել Երևանում մնացած թերևս միակ այգին` հատելով հարյուրավոր ծառեր:
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊ ընկերությունը նպատակ ունի Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի ձեռք բերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր նկարագիրը հետևյալն է.
1. վերանորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի շենքը:
2. նախատեսվում է նաև իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև` տարածաշրջանում, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:
Հյուրանոցներն ունենալու են 350-ից ավելի ընտանեկան ոճի սենյակներ: Փակ ջրային ատտրակցիոնը ունենալու է ավելի քան 18.000 քմ մակերես, աշխատելու է 12 ամիս:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում:
Ծրագրի ընդհանուր ծախսերը` ներդրումների չափը, գերազանցում է 100.000.000 ԱՄՆ դոլարը, որը կճշգրտվի համապատասխան նախագծերը հաստատվելուց հետո, սակայն հաստատապես չի նվազի նշված չափից: Համապատասխան դրամական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա պետություններից»:
Նշվում է նաև, որ ընկերությունը պարտավորվում է պահպանել համալիրի անվանումը, օգտագործման նշանակությունը:
Ինչպես մեզ հաջողվեց պարզել «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանում է ոմն Արմեն Զավենի Գեվորգյանին: Իսկ ովքեր են իսկական գնորդները կփորձենք պարզել հետագայում:
- See more at: http://www.ilur.am/news/view/48045.html#sthash.4NT6Q5VT.WeUp2x7Q.dpuf
Նենց, մի տեսակ շատ օրինաչափ ա, որ 100 ամյակն անմոռուկներով նշելուց հետո ձեռնամուխ ենք լինում Ծիծեռնակաբերդի հարևանությամբ զվարճանքի կենտրոնի, էդ թվում կազինոյի շինարարությանը:
Վերջում, որ սաղ ծախեն ու էլ ծախելու բան չունենան կսկսեն քաղաքացիներին ծախեն:
Էս թեմայում խլեշից բացի ուրիշ բան չպիտի գրես, դրա համար էլ ես սուս...
Լավ, էս քյասիբ երկրում էդ միլիարդների ներդրումն ո՞ւմ համար են անում: Թե՞ մեկ ա թալանած փող ա, եկամուտ առանձնապես չունենա էլ, կայֆ ա, որ տենց հզոր համալիրի սեփականատեր ես:
StrangeLittleGirl
13.08.2015, 15:28
Ու համերգները որտե՞ղ են լինելու :(
Ու համերգները որտե՞ղ են լինելու :(
Դրածիս մեջ կար.
Նշվում է նաև, որ ընկերությունը պարտավորվում է պահպանել համալիրի անվանումը, օգտագործման նշանակությունը:
Արա, չգիտեմ, ես դեմ չեմ որ էնտեղ ժամանցի կենտրոն լինի, բայց եթե էդ լինում ա ընտանիքների, երեխեքի համար:
Կազինոն՝ էն էլ Հայաստանում, լրիվ ուրիշ կիրառում ունի: Չգիտեմ էլի, չի սազում, չի կարելի:
StrangeLittleGirl
13.08.2015, 15:35
Արա, չգիտեմ, ես դեմ չեմ որ էնտեղ ժամանցի կենտրոն լինի, բայց եթե էդ լինում ա ընտանիքների, երեխեքի համար:
Կազինոն՝ էն էլ Հայաստանում, լրիվ ուրիշ կիրառում ունի: Չգիտեմ էլի, չի սազում, չի կարելի:
Օրենքով արգելվում ա էնտեղ կազինո ունենալ: Դա ո՞նց են շրջանցելու:
Թե ասա ինչը չեն շրջանցում, որ էդ էլ չկարողանան:
Օրենքով արգելվում ա էնտեղ կազինո ունենալ: Դա ո՞նց են շրջանցելու:
Թե ասա ինչը չեն շրջանցում, որ էդ էլ չկարողանան:
Չի արգելվում: 100 միլիոն դոլարի ներդրման դեպքում օրենքով իրավունք ունես ուզածդ տեղում կազինո բացել:
Հեսա, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետից.
2014 թվականի հունվարի 1-ից հետո`
ա) խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում.
բ) խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում.
գ) խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան:
Այսինքն էս դեպքում կառավարությունն ա որոշում իրա ուզած տեղում թույլատրե՞լ, թե՞ չէ:
Հեսա, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետից.
Այսինքն էս դեպքում կառավարությունն ա որոշում իրա ուզած տեղում թույլատրե՞լ, թե՞ չէ:
Չէ մի բան էն չես ասում... միայն սահմանված վայրերում ու սահմանված չափանիշներին համապատասխան, եթե ներդրումը քառասուն միլիարդից ավել է...
Չէ մի բան էն չես ասում... միայն սահմանված վայրերում ու սահմանված չափանիշներին համապատասխան, եթե ներդրումը քառասուն միլիարդից ավել է...
Էդ վայրերը կառավարությունը կարող ա սահմանել իր ցանկացած նիստի ժամանակ։ Ի՞նչ ես կարծում, կսահմանի՞, թե՞ չէ։
Էդ վայրերը կառավարությունը կարող ա սահմանել իր ցանկացած նիստի ժամանակ։ Ի՞նչ ես կարծում, կսահմանի՞, թե՞ չէ։
Իմ ասածը ուրիշ էր, քո մեջբերած օրենքից իմ ասածն էր հետևում... ես տենց հասկացա, եթե մասնագետ կա, որ կարա մասնագիտական բացատրություն գրի շատ լավ կլինի...
Չուկ չգիտեմ, սրանք իսկականից ամեն չափ ու սահման ընդունակ են անցնելու, բայց քաղաքի կենտրոնում կազինո մի քիչ էն չի էլի, կարողա տենց բան թույլ չտան...
Էդ վայրերը կառավարությունը կարող ա սահմանել իր ցանկացած նիստի ժամանակ։ Ի՞նչ ես կարծում, կսահմանի՞, թե՞ չէ։
Սահմանված վայրերը նշված էր ու իրավունք չունեն էտ մասում կազինո սարքեն, եթե իհարկե օրենքը չփոխեն...
StrangeLittleGirl
13.08.2015, 16:08
Իմ ասածը ուրիշ էր, քո մեջբերած օրենքից իմ ասածն էր հետևում... ես տենց հասկացա, եթե մասնագետ կա, որ կարա մասնագիտական բացատրություն գրի շատ լավ կլինի...
Չուկ չգիտեմ, սրանք իսկականից ամեն չափ ու սահման ընդունակ են անցնելու, բայց քաղաքի կենտրոնում կազինո մի քիչ էն չի էլի, կարողա տենց բան թույլ չտան...
Մի քսան տարի առաջ լիքն էին: Մեկը մեր դիմացի մայթին էր:
Մի քսան տարի առաջ լիքն էին: Մեկը մեր դիմացի մայթին էր:
Գիտեմ, քսան տարի առաջ ես էլի Երևանում էի ապրում, իսկ հիմա էլ չկան... չկա էն պատճառով, որ ոչ թե եկամուտ չեն ունեցել այլ չի թույլատրվում...
StrangeLittleGirl
13.08.2015, 16:16
Գիտեմ, քսան տարի առաջ ես էլի Երևանում էի ապրում, իսկ հիմա էլ չկան... չկա էն պատճառով, որ ոչ թե եկամուտ չեն ունեցել այլ չի թույլատրվում...
Փողին մուննաթ: Քսան տարի առաջ թույլատրվում էր, կուզեն, հիմա էլ կթույլատրեն:
Մաքուր հայերենով գրած ա
ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:
Պրծավ։ Ուրեմն խոսացած ա, դաբռոն էլ ստացած ա։
Փողին մուննաթ: Քսան տարի առաջ թույլատրվում էր, կուզեն, հիմա էլ կթույլատրեն:
Համաձայն եմ... հիշեմ երեկոյան հետաքրքրվեմ, նմանատիպ դեպք գիտեմ, որ արել են ու դա ուրիշ ձևա արվում, լրիվ նույն սցենարնա ուղակի քաղաքի կենտրոնում սենց բան անելը մարդկային չի վապշե... լավ հաստատ կիմանամ կասեմ...
Իմ ասածը ուրիշ էր, քո մեջբերած օրենքից իմ ասածն էր հետևում... ես տենց հասկացա, եթե մասնագետ կա, որ կարա մասնագիտական բացատրություն գրի շատ լավ կլինի...
Չուկ չգիտեմ, սրանք իսկականից ամեն չափ ու սահման ընդունակ են անցնելու, բայց քաղաքի կենտրոնում կազինո մի քիչ էն չի էլի, կարողա տենց բան թույլ չտան...
Սահմանված վայրերը նշված էր ու իրավունք չունեն էտ մասում կազինո սարքեն, եթե իհարկե օրենքը չփոխեն...
Դեմ չեմ, որ որևէ իրավաբան էլ գրի, մեկ էլ տեսար ես սխալ եմ հասկանում, բայց վստահ եմ, որ ոչ:
Քո ասած սահմանված վայրերը սահմանված են օրենքով, որ հաստատված ա ԱԺ-ի կողմից, ու էդ տեղերում կարող են կազինո սարքել առանց 40 մլրդ դրամ ներդնելու: Կառավարությունը, բացի օրենքով սահմանված վայրերից կարող ա սահմանի ցանկացած վայր, եթե էդքան ներդրում կա: Ու դա կարող ա սահմանի առանց օրենքի նախագծում փոփոխություն անելու ու ԱԺ մտցնելու, այլ կառավարության նիստով, որոշմամբ, ցանկացած ժամանակ:
Ու պարզ ա, որ կոնկրետ էս դեպքում արդեն ներքին համաձայնությունը կա, որ կառավարությունը սահմանելու ա էդ վայրը:

Պարադոքսա ստացվում, եթե 40 մլրդ չի ուրեմն հաստատված տեղեր կան, իսկ եթե 40 մլրդ ա ուրեմն դեռ պարզ չի...
Գիտեմ, քսան տարի առաջ ես էլի Երևանում էի ապրում, իսկ հիմա էլ չկան... չկա էն պատճառով, որ ոչ թե եկամուտ չեն ունեցել այլ չի թույլատրվում...
Գայլ ջան, ինձ թվում ա օրենքը շատ հստակ ա - 40 մլրդ դրամ ներդրումի դեպքում կառավարությունը իրա որոշումով սահմանում ա վայրը ու չափանիշները: Ոչ մի անբացատրելի բան չկա: Այսինքն, եթե դու ուզում ես 40 մլդ դրամ ներդնես կազինոյի մեջ, դիմում ես կառավարությանը, ու կառավարությունը որոշում ա ընդունում ու քեզ ուզածդ տեղը տալիս ա: Մեր կառավարությունն էլ, որը ԱԳՆ շենք ծախող կառավարություն ա, ու որի պետական գույքի կառավարման վարչության պետը, Գալուստի տղա Արմանը, ասում ա, որ փող տվողի դեպքում Օպերան էլ կվաճառեն, կարա հանգիստ հենց ցեղասպանության թանգարանի տեղում էլ կազինոյի թույլտվության տա: Բա տնտեսություն-բան ենք զարգացնում, նեդրումներ, տուրիզմ, այծի պանիր, ծիծակի թթու, Գյումրին տեխնոպարկ ..... հո կատակ բան չի, ընգեր:
Պարադոքսա ստացվում, եթե 40 մլրդ չի ուրեմն հաստատված տեղեր կան, իսկ եթե 40 մլրդ ա ուրեմն դեռ պարզ չի...
Հենց տենց էլ կա, դրա համար էլ Երևանի քթի տակ հիմա մի հատ կազինո կա, դոդի կազինոն, որը օրենքի ընդունումից հետո միակն էր, որը 40 մլրդ-ի ներդրում ա ցույց տվել: Ու նենց ի միջի այլոց, թե ոնց ա ցույց տվել, էտ էլ պարզ չի, քանի որ էտ սաղ կոմպլեքսը սարքվել ա քյաշ փողով ու բոլոր հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելով: Դրա համար էլ դոդի հեղափոխության էն թեժ պահերին մուկը գնացել էր համալիրի բացմանը:

Հա հենց էտ դեպքի մասին էի ասում, սա էլա ուզում օգտվի օրենքի էտ կետից, բայց Երևանի կենտրոնում սարքելը ամենաանմարդկային քայլը կլինի սրանց կողմից:
Հա հենց էտ դեպքի մասին էի ասում, սա էլա ուզում օգտվի օրենքի էտ կետից, բայց Երևանի կենտրոնում սարքելը ամենաանմարդկային քայլը կլինի սրանց կողմից:
Ապեր, անմարդկայինի սահմանները հստակ չեն։ Իմ համար ամենաանմարդկայինը Երևանից տրամվայը հանելն էր։ Դրանից հետո, կարան նախագահականում բոռդել բացեն իրա սաունայով, լրիվ մեկ ա։ Ասածս ինչ ա, ընգեր, երկիրը որ հայտնվում ա գեղցի ու անգրագետ բոսյակների ձեռը, արդեն ոչ մի բանն էլ աննորմալ չի կարա լինի։