PDA

Դիտել ողջ տարբերակը : Մտորումների անկյուն



Areg ak
13.08.2015, 12:23
Պառկեցի քնելու ու սկսեցի մտածել կայանքի մասին: Չգիտեմ ինչու հիշեցի դասարանցիներիս: Ինչ լավ կլիներ եթե բոլորով մի տան մեջ ապրեինք (միայն թե չասես դու չես մտածել քո ընկերոջ հետ մի տան մեջ ապրելու մասին): Միասին դասերը կսովորեինք ու վերջապես ՄԻԱՍՆԱԿԱՆ կլիներնք: Պատկերացնում եմ հաջորդ օրը ամբողջ դպրոցը մեզնից կխոսի: Մտածում եմ ,բայց գիտեմ, որ այդպիսի բան անհնար է, ոչ թե չեն թողնի այլ մենք բոլորս էլ գիտենք, որ ՄԻԱՍՆԱԿԱՆ չենք, բայց անգիր գիտենք մի ասացվածք՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի» ու դրա իմաստն էլ գիտենք:
Մենք տղաներս դասարանում ՄԻԱՍՆԱԿԱՆ ենք, աղջիկներն էն իրար արհամարհում:Եթե այսպես շարունակվի ընդանրապես Երկրի երեսից կանհետանա ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ բառը…:(:(:(:(:(

Areg ak
14.08.2015, 21:10
Մի ժամանակ երբ ոչ մեկի հետ չէի շփվում, մի ժամանակ երբ դեռ կոմպլեքսավորված էի ոչ մի ընկեր չունեի, նստում էի տանը տխուր ու չգիտեի ում հետ կիսվեմ: Բայց չգիտեի որ մեր տանը 1050 հատ ընկեր ունեմ , ու ամեն անգամ անցնելով նրանց կողքով ուշադրություն չէի դարձնում նրանց վրա: Բայց երբ նորից տանը տխուր նստած էի քույրս առաջարկեց գիրք կարդալ, ես ասացի.
-Լավ անպայման կփորձեմ:
Սկսեցի կարդալ մի գիրք, հետո հաջորդը և այդպես շարունակ: Ու հիմա կարող եմ վստահ ասել ես այլևս կոմպլեքսավորված չեմ ու արդեն 1050 ու դեռ ավելի ընկեր ունեմ…

Areg ak
15.08.2015, 20:38
Մի քանի օր է ինչ գրանցվել եմ բայց արդեն շատ բան եմ սովորել , ու 90 %-ով փոխվել եմ դարձել եմ՝ շատախոս անընդհատ խոսում եմ, անգամ իմանալով որ չեն լսում,:)արդեն հենց սկսում եմ խոսել մաման բարկանումա վրաս ::):angry

https://www.youtube.com/watch?v=HxHG7xrZsrQ

Areg ak
17.08.2015, 13:09
Հաջող օր էր երեկ որոշել էինք երեքով ՝ ես, եղբայրս, ընկերս ալպինիզմով զբաղվենք: Բարձրացանք ( Ասեմ էլի անունը կարողա իմանաք ) Զիկատար (ձիգ կատար) սարը: Լավ էր ուղակի ինտերնետ չկար, բողոքելու եմ : :)Նախ բարձրացանք մեր գյուղի սրբավայրերից մեկը՝ Մշկավանքը հետո սկսեցինք բարձրանալ բուն սարը: Հետո մտանք արգելավայր մի քիչ միրգ կերանք՝ մոշ, խաղող ու տենց կուշտ փորով բարձրացանք զառիթափ լանջերով ու հասանք կատարին: Մենակ պիտի տեսնեիք ինչ սիրուն տեսարան էր բացվում մեր գյուղը, Նոյեմբերիանը ու Բերդավանը ,Ադրբեջանն էլ տեսանք (բայց դա սիրուն չէր:) ) հիացանք բայց զգացինք, որ օդը նվազա ու արագ իջանք: Շատ լավն էր…

https://www.youtube.com/watch?v=h8nksXeVBEQ

Areg ak
18.08.2015, 13:29
Երեկ ինձ հարցրեցին ինչ կանեիր եթե կախարդական փայտիկ ուննաիր ;): Սկսեցի մտածել , արդյոք անպիսի երազանք ունեմ, որ ես ինքս չկարողանամ իրագործել: Պառկեցի քնելու դեռ հարցիս պատասխանը չգտած:Մեր տան անդամները շատ են հիվանդանում, միայն ես եմ որ չեմ հիվանդանում ( թու,թու,թու :) )ու որոշեցի, որ եթե կախարդական փայտիկ ունենաի ուրեմն կցանկանաի որ ոչ մեկը չհիվանդան :) :
Ու ավանդական երգը:

https://www.youtube.com/watch?v=psYQOMwpvu8

Areg ak
21.08.2015, 12:07
4 օրով ձեզ հաջող, գնում եմ ճամբար, ինչ եմ անելու առանց ձեզ, բայց ոչինչ կդիմանամ: Ակումբ քեզ էլ կկարոտեմ…
ՀԱՋՈՂ՜ :cry:cry2

Areg ak
26.08.2015, 22:22
ըհը մի քյլ էլ ու տանն եմ: Բարև ոնց եք ես էլ եմ լավ, կարոտել էի ձեզ : Առանց ինձ ո՞նց դիմացաք …:)

Areg ak
20.07.2016, 17:16
Բարև՜ Ակումբ: Ամենայն ազնվությամբ կարոտել էի քեզ: Այնքան բան ունեմ պատմելու քեզ … օրինակ ՝ որ, սեպտեմբերին պետք է մասնակցեմ « Ամենախելացին 4 » նախագծին , չգիտեմ կարող եմ հաղթահարել այս փորձությունը , թէ ոչ , բայց ամեն դեպքում ձգտում եմ դրան:
Իսկ Ակումբ չէի մտնում միայն դասերիս առատությոան պատճառով :cry:cry:cry Բայց , որոշել եմ արդեն ինչքան էլ շատ լինեն դասերս ՄՆԱԼՈՒ ԵՄ :nyam:nyam Անպայման :

ԿԱՐՈՏԵԼ ԷԻ ՔԵԶ ԱԿՈՒՄԲ!!!

Areg ak
11.08.2016, 23:13
Բարլուս Ակումբ, ոնց եք երեխեք ?
Թումո էի , լիքը բան եմ սովորել , 3Դ մադելավորում , կայքերի ստեղծում, շատ լավ էլ անցավ;)

Լիքը նոր ընկերներ , նոր իրադարձություններ: :)