PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր Զելանդիայի դրոշը



Ռուֆուս
12.08.2015, 13:45
Թերևս այս տարվա ամենակարևոր լուրը: Նոր Զելանդիան որոշել է փոխել դրոշը: Պատճառն այն է, որ Նոր Զելանդիայի ներկայիս դրոշը շատ նման է Ավստրալիայի դրոշին, ինչը շատ հաճախ զավեշտալի իրադրություններ է ստեղծում:

Սա ներկայիս դրոշն է, որտեղ վերևի ձախ անկյունում Union Jack-ն է, իսկ աջ կողմում հարավային խաչ համաստեղությունը.

http://i.imgur.com/E34tVPo.png

Նոր Զելանդիայի կառավարությունը հայտարարել էր մրցույթ, որին կարող էր մասնակցել ցանկացած Նոր Զելանդիայի քաղաքացի՝ ներկայացնելով դրոշի իր դիզայնը, իսկ այս տարի նոր զելանդացիները հանրաքվեի միջոցով 40 լավագույն տարբերակից պետք է ընտրեն լավագույն ալտերնատիվ դրոշը՝, իսկ մյուս տարվա հանրաքվեին որոշեն, թե պահելու են հին դրոշը, թե փոխելու են նորը:

Ահա այդ 40 լավագույն տարբերակների մի մասը.

http://i.imgur.com/lFXLzJK.jpg

Իսկ սրանք էն տարբերակներն են, որոնք ցավոք չեն ընտրվել.

http://i.imgur.com/2dCsT5A.jpg

Եկեք քննարկենք սույն հրատապ թեման: Արդյո՞ք Նոր Զելանդիան պետք է փոխի դրոշը, թե ոչ: Ներկայացված տարբերակներից ո՞րն է լավագույնը և ինչու:

StrangeLittleGirl
12.08.2015, 13:55
Էն վերևի տարբերակներից առնվազն մեկը Հունդերտվասերի նախագիծն ա (ներքևի շարքի ձախից երկրորդը), ու ինքը շա՜տ վաղուցվանից էր ասում, որ պետք ա դրոշը փոխել: Էս վերջինները, որ ասում ես՝ ցավոք, հա, կրեատիվ են, բայց ի վերջո պետության դրոշ ա, պիտի մեջը լրջություն ունենա:

Ռուֆուս
12.08.2015, 14:03
Ինչի՞, շատ հանգիստ կարային դառնային առաջին ու միակ պետությունը աշխարհում, որի դրոշի վրա կիվին աչքերից լազերային ճառագայթներ ա կրակում :))

Ի դեպ ամենահավանական տարբերակը, որը կանցնի silver fern դրոշն ա (վերևից երկրորդ շարքի ամենաաջ կողմինը), սա արդեն իսկ Նոր Զելանդիայի ոչ օֆիցիալ դրոշն ա: Դե, եթե սա ընտրեն, այլևս Ավստրալիայի հետ չեն խառնի, բայց փոխարենը կսկսեն ISIS-ի հետ խառնել:

Areg ak
12.08.2015, 14:14
Ինձ թվումա ճիշտ են անում ես միշտ խառնում եմ:(
թե ինձ լսեն 4 հորիզոնակի 3 դրոշը ես դա հավանեցի
:think

Chuk
12.08.2015, 15:25
Էն չընտրված տարբերակներից առաջինն ընտրեին, շախ ու մատ կանեին աթեիստներին... էէէ... սաղ աշխարհին:
Ճիշտ ա, տենց մի լավը չի, բայց կարող ա նոր տրենդի սկիզբ դառնար:

Բայց քանի որ դրանք մերժել են, թող առաջին շարքի նախավերջինն ընտրեն, որ սաղ իրանց քարֆուրի հետ խառնեն :))
Մի քանի նայվող տարբերակ կա: Բայց տենց եսիմինչ չկա: Ստացվելու ա փոփոխություն, հանուն փոփոխության: Զուտ նրա համար, որ «տարբերվող» դրոշ ունենան: Նորամուծություն, երևացող բան, ոչինչ չի լինելու:

StrangeLittleGirl
12.08.2015, 15:27
Էս ա Հունդերտվասերինը (https://en.wikipedia.org/wiki/Koru_Flag), ստեղ ներկայացվածում սև գիծը չկա: Բայց կայֆ կլինի, որ դա կրի:

Chuk
12.08.2015, 15:36
Էս ա Հունդերտվասերինը (https://en.wikipedia.org/wiki/Koru_Flag), ստեղ ներկայացվածում սև գիծը չկա: Բայց կայֆ կլինի, որ դա կրի:

Սևով ավելի հասուն ա :) Ընդհանուր վատ սիմվոլ չի:

Ռուֆուս
12.08.2015, 15:46
Մեկ էլ սիմվոլիկան էլ բացատրեմ.

Սևն ու սպիտակը մաորիների ավանդական գույներն են:
Կանաչը Նոր Զելանդիայի բնությունը բնութագրող գույնն է:
Կարմիրը, կապույտն ու սպիտակը Union Jack-ի (Մեծ Բրիտանիայի դրոշի) գույներն են ու բրիտանական անցյալի խորհրդանիշն են:

Silver Fern-ը (արծաթագույն պտերը) Նոր Զելանդիայի խորհրդանիշը համարվող բույսն է, ու շատ երկար ժամանակ սև ֆոնի վրա սպիտակ պտերով դրոշը համարվել է Նոր Զելանդիայի ոչ պաշտոնական դրոշը:
Կորուն (պարույրը/ալիքը) արծաթագույն պտերի ցողունի տեսքն է ու պտերի հետ մեկտեղ համարվում է մաորիների խորհրդանիշներից մեկը:
Եռանկյունները Նոր Զելանդիայի բնակչության տարբեր մշակույթների խորհրդանիշներն են (եվրոպական, մաորիներ, ասիական):
Հարավային Խաչ համաստեղությունը Նոր Զելանդիայի գլխավոր խորհրդանիշներից մեկն է:

Areg ak
12.08.2015, 15:52
քո ասածները հաշվի առնելով երևի նախընտրելիա առաջին կամ երորդ դրոշները :think

boooooooom
12.08.2015, 15:56
եղածից` 4-րդ շարքի 5-րդը: Էրեխեքի համար էլ հեշտ կլինի նկարելը:

Areg ak
12.08.2015, 15:59
:D:D

Աթեիստ
12.08.2015, 17:46
Հինգերորդ շարքի երկրորդը:

Տրիբուն
12.08.2015, 20:05
Սիրուն դաջվածքներ են։

Chuk
13.08.2015, 00:55
Սաղ հեչ, բայց ինչի՞ ա սա էս տարվա ամենակարևոր լուրը :think

Mephistopheles
13.08.2015, 09:26
Էն սարերով թռչող սպերմատոզոիդները լավն են...