PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարդում ենք Քիզ, Բիլլի Միլիգանի բանականությունները

Էջեր : [1] 2

Գալաթեա
10.08.2015, 17:08
Գիրքը կարդալու համար տրվում է վերջնաժամկետ մինչև 2015-ի սեպտեմբերի 15-ը։ Մինչև 10-ը ավարտողներին հասնում է հրապարակի մոտի լցնովի պաղպաղակ։

Գրքի գրվելու, ստեղծման մասին հետաքրքիր, ոչ սփոյլերական ինֆոյով կիսվելն այս էջում ողջունվում է։
Ինչպես նաև հեղինակի մասին ուշագրավ տեղեկություններ տեղադրելը։

Հընթացս կարդացածի մասին տպավորություններ տեղադրեք, Փամուկի պես չմեռնի թեման։
Ժամկետ(ներ)ից շուտ ավարտողները կարող են տեղեկացնել։

Գնացինք :)

Գալաթեա
10.08.2015, 17:17
Եթե որևէ մեկը ռուսերեն կամ անգլերեն էլ լինկի կարիք ունի՝ խնդրում եմ էստեղ տեղեկացրեք։

StrangeLittleGirl
10.08.2015, 17:31
Գալ, իսկ կարդալու ընթացքում չքննարկե՞նք:

Գալաթեա
10.08.2015, 17:34
Էն հընթացսը որ գրել եմ, էդ նկատի ունեմ Բյուր։
Անպայման քննարկենք, բայց ասենք չգրենք՝ վայ բայց խի մեռավ էդ աղջիկը, ափսոս էր :))

StrangeLittleGirl
10.08.2015, 17:38
Էն հընթացսը որ գրել եմ, էդ նկատի ունեմ Բյուր։
Անպայման քննարկենք, բայց ասենք չգրենք՝ վայ բայց խի մեռավ էդ աղջիկը, ափսոս էր :))
Դե տենց բաներ գրելիս կարելի ա սփոյլեր թեգերի մեջ դնել :))

Սկսենք :))
Էս ինքն ա: (https://en.wikipedia.org/wiki/Billy_Milligan)
Ահավոր բան ա, մարդը հլը սաղ, Քիզը գիրքը տպագրել ա:

Skeptic
10.08.2015, 18:35
Ահավոր բան ա, մարդը հլը սաղ, Քիզը գիրքը տպագրել ա:

Չէի ասի, որ ահավոր ա, կարդալու ընթացքում էմպատիա ա առաջանում Բիլլի նկատմամբ: Իմ մոտ, համենայն դեպս, էդպես էր:

ivy
10.08.2015, 20:04
Օհ, իրական դեպքի վրա ա հիմնված։
Հետաքրքրեց։

Sambitbaba
10.08.2015, 21:29
Շատ ուրախ ու զարմացած եմ, որ ընտրեցիք առաջարկածս գիրքը: :love
Մի տեսակ հավատս չէր գալիս:
Հուսով եմ, հետո չեք հայհոյի ինձ...:)

StrangeLittleGirl
10.08.2015, 21:31
Շատ ուրախ ու զարմացած եմ, որ ընտրեցիք առաջարկածս գիրքը: :love
Մի տեսակ հավատս չէր գալիս:
Հուսով եմ, հետո չեք հայհոյի ինձ...:)

Դու՞ էիր առաջարկել Սամ :)) Այ ես կհայհոյեմ, որտև ուզում էի, որ Օուեն Մինին ընտրվի :P

GriFFin
10.08.2015, 22:00
Բիլը պարզապես անձի երկատում ունեցող չի, ինքը ամենաշատ անձի երկատում ունեցող ա: Ես արդեն գտա իմ սիրած ալտեր անձին՝ Արթուրը: Հրաշք ա անգլիացին: :love Գիտե՞ք չէ, որ մենակ երկու անուն ա, որ փոխած ա:

Sambitbaba
10.08.2015, 22:34
Դու՞ էիր առաջարկել Սամ :)) Այ ես կհայհոյեմ, որտև ուզում էի, որ Օուեն Մինին ընտրվի :P

Դե գնա` նա-նա: :P

Sambitbaba
10.08.2015, 22:39
Բիլը պարզապես անձի երկատում ունեցող չի, ինքը ամենաշատ անձի երկատում ունեցող ա: Ես արդեն գտա իմ սիրած ալտեր անձին՝ Արթուրը: Հրաշք ա անգլիացին: :love Գիտե՞ք չէ, որ մենակ երկու անուն ա, որ փոխած ա:

Հա, ես էլ սկզբից նրան էի նախընտրել...

Բայց Քիզն էնքան լավ է պատկերել բոլոր գլխավոր կերպարներին, որ հետո այդ նախընտրությունս մի տեսակ վերացավ ինքնիրեն...

GriFFin
10.08.2015, 22:57
Հա, ես էլ սկզբից նրան էի նախընտրել...

Բայց Քիզն էնքան լավ է պատկերել բոլոր գլխավոր կերպարներին, որ հետո այդ նախընտրությունս մի տեսակ վերացավ ինքնիրեն...
Ինձ իրա անգլիացի լինելը գրավեց։)) ու մեկ էլ մտածում եմ, որ էդ անունը պատահական չի։ Ու սենց պահ նկատեցի, կերպարների մի մասը շաբլոնային են՝ զուսպ անգլիացի, կոպիտ սլավոնացի։ Ինչ որ ամերիկյան պատկերացումներ են։ Մեկ էլ, եթե չիմանայի, որ գրողը բան չի ավելացրել իրա կողմից կմտածեի, որ սայ-ֆայ ա։ Իրոք շատ լավ ա մատուցել։ Մի օրում 15% կարդացի ծայրահեղ զբաղված լինելով))

Մուշու
10.08.2015, 23:18
Սկսեցի ^_^

Մուշու
10.08.2015, 23:35
Աաա էս ինչ հավեսին են առաջի 10 կերպարները :D

GriFFin
11.08.2015, 00:10
15 %: Գրառման մեջ սփոյլեռ չկա:
Հիվանդության մասին:
Գիտեք, ինձ թվում էր, որ իրականում շատերը կան, ովքեր ունեն անձի երկատում: Այսինքն ունեն ճեղքված անձ, բայց հասարակության մեջ ադապտացվել են ու իրանք թվացյալ առողջ են: Կարող ա անունը նույն ա ու ամնեզիա չկա, բայց կան մարդիկ ովքեր իրոք շատ տարբեր են: Անցումային վիճակ ա էլի: Անունը նույն ա, տարիք, արտաքին, բայց պահվածքը ու կարծիքը սեփական անձի մասին ուրիշ ա: Հետո հետ կանգնեցի ես կարծիքիցս, որովհետև միշտ մտածում էի, որ սա շիզոֆրենիա ա ու չի կարա սենց տարածված լինի: Հետո երբ սկսեցի ուսումնասիրել իմացա, որ հիստերիա ա: Համաձայնեք ինչն ա շատ հասարակության մեջ էդ հիստերիան: Ու էլի եկա իմ անցումային վիճակ գաղափարին: Շատերը ունեն <<իմ մյուս ես>>-ը:
Էս իմ կողմից էլի :D

Հասկացա, որ...
Կարդալուս ընթացքում հասկացա, որ էսքան ժամանակ ա շատ կինոների/գրքերի մեջ էս Բիլլիին են նկարագրել: Հատկապես մի հատ կինո կա, որտեղ նիստագմ ունեցողի մասին ա: Նրա մոտ էլ էին անձերը շատ ու էլի մարդասպան էր: Վերջում իբր բոլոր անձերը մահացան ու մնաց մեկը: Իրականում կային երկուսը ու մեկը ( փոքր երեխան ) մարդասպան էր: Էս թեմայով կինո շատ կա ու ինչքան հին էդքան լավ: Հավես անեք <<Եվայի երեք դեմքերը>> նայեք:

Գրքի մասին
Էլի ասեմ, որ գրողը շատ լավ ա ներկայացրել: Դեռ չեմ ձանձրանում: Խորհուրդ կտայի, որ հիշեք անձերին: Չնայած ընթացքում ֆիքսում ես ու տպավորվում են: Էս պահին շատ սիրեցի անգլիացուն՝ Արթուրին ու Դավիթին՝ ցավը պահպանողին: Հետաքրքիր ա չէ, որ ցավը երեխան ա պահպանում:
Ինձ միշտ հետաքրքիր էր, հոգեբույժները անձերին կարողանում են կանչել թե՞ ոչ: <<Եվայի երեք դեմքը>> ֆիլմում խնդրում էր, որ տվյալ պահի անձը թույլ տա մեկ այլի հետ խոսալ: Ստեղ էլ ա տենց: Հետաքրքիր պահ ա չէ՞:
Մեկ էլ անձերի միջև կապերը: Իրար մասին գիտե՞ն, ո՞նց են վերանում ( հոգեբույժը ո՞նց ա վերացնում): Նկատել եմ, որ միշտ կա դոմինանտողը, ստեղ երկուսն են ու ամեն մեկը իրա դերը ունի: Հետո, ստացվում ա, որ <<կորիզային եսը>> չգիտի մնացածի մասին: Ու մեկ էլ կապված ա մանկական տարիքում ինչ-որ տրավմայի հետ, միշտ: Մի խոսքով լավն ա:
Հետաքրքիր բառը շատ եմ գրում :D

Մեկ էլ մի բան:
Շաբլոնային կերպարներ են իրոք: Եթե չիմանայի, որ իրական ա պատմությունը կմտածեի, որ գրողի ֆանտազիան չի հերիքել: Ես ԱՄՆ չեմ եղել, բայց էսքան կինոներ ու գրքեր նայելով նկատեցի, որ իրանք հենց Արթուրի պես են պատկերացնում անգլիացուն, հենց Ragen Vadascovinichի պես սլավոնացուն ( ռուսական մաֆիոզի կերպարը հենց սենց են ամերիկյան կինոներում): Ստացվում ա, որ ինչ որ անգիտակցական տեղից են գալիս էդ արդեն իսկ ձևավորված կերպարները: Լուրերը, մարդիկ, հեռուստացույցը թելադրել են կերպարներ, որոնք առաջացել են Բիլլի մոտ: Հիմա եթե իմ մոտ սլավոն ալտեր եգո լինի ինքը Ragen Vadascovinichի նման չի լինի, որովհետև իմ մոտ այլ ասոցացիաներ են:
The end

StrangeLittleGirl
11.08.2015, 00:10
Ի դեպ, -իգանով վերջացող ազգանուններն իռլանդական են:

StrangeLittleGirl
11.08.2015, 00:15
15 %: Գրառման մեջ սփոյլեռ չկա:
Հիվանդության մասին:
Գիտեք, ինձ թվում էր, որ իրականում շատերը կան, ովքեր ունեն անձի երկատում: Այսինքն ունեն ճեղքված անձ, բայց հասարակության մեջ ադապտացվել են ու իրանք թվացյալ առողջ են: Կարող ա անունը նույն ա ու ամնեզիա չկա, բայց կան մարդիկ ովքեր իրոք շատ տարբեր են: Անցումային վիճակ ա էլի: Անունը նույն ա, տարիք, արտաքին, բայց պահվածքը ու կարծիքը սեփական անձի մասին ուրիշ ա: Հետո հետ կանգնեցի ես կարծիքիցս, որովհետև միշտ մտածում էի, որ սա շիզոֆրենիա ա ու չի կարա սենց տարածված լինի: Հետո երբ սկսեցի ուսումնասիրել իմացա, որ հիստերիա ա: Համաձայնեք ինչն ա շատ հասարակության մեջ էդ հիստերիան: Ու էլի եկա իմ անցումային վիճակ գաղափարին: Շատերը ունեն <<իմ մյուս ես>>-ը:
Էս իմ կողմից էլի :D

Լիզ, ընդհանրապես, մինչև հիմա հոգեբույժներն իրար միս են ուտում. անձի դիսոցիատիվ խանգարում գոյություն ունի, թե չէ: Ի դեպ, եթե չեմ սխալվում, Բիլլին նման խանգարմամբ նկարագրված առաջին դեպքն ա (թե Սիբիլն ա, հաստատ չեմ հիշում): Ու վեճերը գնում են, որովհետև հարց ա առաջանում. թերապի՞ստն ա էդ անձերին ներշնչում կլիենտին, թե՞ իրոք կան: Ու ընդհանրապես, եթե նույնիսկ գոյություն ունի, շա՜տ հազվադեպ հանդիպող բան ա: Մեր պապիկ-տատի հոգեբույժներից մեկն ասում էր, որ իրա հիսունամյա պրակտիկայում մի դեպք ա տեսել, էն էլ հաստատ չէր՝ էդ էր, թե չէ:

Հ.Գ. Ու հիստերիա չի, շիզոֆրենիա չի:

GriFFin
11.08.2015, 00:23

Սիբիլը առաջիններից էր, բայց էլի կային: Էս տիպի հիվանդ տեսնելը իմ մասնագիտական երազանքներից ա: Գիտեմ, որ ուտում են, ահագին կարդացել եմ էս թեմաների շուրջ))
Գիտես ինչի՞ եմ ասում հիստերիա: Որովհետև իրա գիտելիքների վրա վստահ հոգեբուժության դասախոսս ա ասել: Ես էլ մասնագետնների հետ չեմ վիճում: :D :beee
Մեկ էլ էս գրքի մարդիկ դերասանների մասին շատ մեծ կարծիքի են: Էն որ մարդ կարա ի ծնե սենց լավ դերասանություն ա: Լավ էլի:

Sambitbaba
11.08.2015, 05:45
Մենակ մի բան, Լիզ ջան. որքան հիշուոմ եմ, Միլլիգանը մարդասպան չէր, թե՞ սխալ եմ հիշում...

Շաբլոնային կերպարներ են իրոք:
Դե, եթե հաշվի առնենք, որ գլխավորն այնուամենայնիվ Բիլլին էր ու նրա գիտակցությունն էր մնացած բոլորին ծնողը... Իր մակարդակին համեմատ, նա հավանաբար հենց շաբլոնային կերպարներ էլ պետք է ստեղծեր, չէ՞, - բա էլ ինչպե՞ս...

Alphaone
11.08.2015, 07:09
Բիլը պարզապես անձի երկատում ունեցող չի, ինքը ամենաշատ անձի երկատում ունեցող ա: Ես արդեն գտա իմ սիրած ալտեր անձին՝ Արթուրը: Հրաշք ա անգլիացին: :love Գիտե՞ք չէ, որ մենակ երկու անուն ա, որ փոխած ա:

Սփոյլ ես անում, Լիզ, ես նոր-նոր եմ սկսել կարդալ :D

GriFFin
11.08.2015, 08:38
Մենակ մի բան, Լիզ ջան. որքան հիշուոմ եմ, Միլլիգանը մարդասպան չէր, թե՞ սխալ եմ հիշում...

Դե, եթե հաշվի առնենք, որ գլխավորն այնուամենայնիվ Բիլլին էր ու նրա գիտակցությունն էր մնացած բոլորին ծնողը... Իր մակարդակին համեմատ, նա հավանաբար հենց շաբլոնային կերպարներ էլ պետք է ստեղծեր, չէ՞, - բա էլ ինչպե՞ս...

Չէ ոնց որ։ Որոշ կինոնոր էդպես հետաքրքրացնում էին։
Հա, բայց նայի։ Իմ համար ճիշտ ա, որ էդպիսին են։ Եթե Բիլլին հայ լիներ իրա ալտեր էգոները կլինեին ուրիշ, օրինակ ՝ սկանդինավյան տղամարդը կլիներ ՝ բարձրահասակ, շիկահեր, կապույտ աչքերով, նիհար։ Կովկասցին՝ ցածրահասակ, թիկնեղ, առատ ու մուգ մազերով։ Չինաչին՝ կառատե կիմանար։ Բայց հո բոլորը էսպիսին չեն չէ՞։ Սրանք դասական մոդելներ են։ Նույնը իրա մոտ ա։ Ամեն ազգին մարդ ինչ որ կոնկրետ ձեւ ա ընկալում։ Ինչի՞ ուժեղ կռիվ անողը անգլիացին չի, իսկ խելոքը սկանդինավցին։ Էդ պատահական չի։

GriFFin
11.08.2015, 08:40
Սփոյլ ես անում, Լիզ, ես նոր-նոր եմ սկսել կարդալ :D
Էս ի՞նչ սփոյլեռ Ալֆ։ Էս անգամ մոտ չի սփոյլեռին))))

StrangeLittleGirl
11.08.2015, 10:31
Սիբիլը առաջիններից էր, բայց էլի կային: Էս տիպի հիվանդ տեսնելը իմ մասնագիտական երազանքներից ա: Գիտեմ, որ ուտում են, ահագին կարդացել եմ էս թեմաների շուրջ))
Գիտես ինչի՞ եմ ասում հիստերիա: Որովհետև իրա գիտելիքների վրա վստահ հոգեբուժության դասախոսս ա ասել: Ես էլ մասնագետնների հետ չեմ վիճում: :D :beee
Մեկ էլ էս գրքի մարդիկ դերասանների մասին շատ մեծ կարծիքի են: Էն որ մարդ կարա ի ծնե սենց լավ դերասանություն ա: Լավ էլի:

Չհարցնեմ՝ ով ա էղել դասախոսդ :)) Դիսոցիատիվ բառն ա իրան շփոթության մեջ գցել: Ինչ ա թե մեր օրերում հիստերիային ասում են դիսոցիատիվ-կոնվերսիվ խանգարում, մտածել ա՝ անձի դիսոցիատիվ խանգարումն էլ դրա տակ կանցնի :))

StrangeLittleGirl
11.08.2015, 11:54
Ինչ կայֆ ա, առանց կարդալու քննարկում եմ էս գիրքը :D Էլ ինչու՞ եմ կարդում:
Լիզ, ի դեպ, ջահել վախտերովս մի հատ եքա ռեֆերատ եմ գրել հոգեբուժությունից էս թեմայով: Ինչ ասես չեմ փորել, դրա համար մի քիչ ավելի տեղյակ եմ, քան պիտի օրենքով լինեի :D Եթե կուզես, կփորփրեմ, կփորձեմ գտնել, ուղարկել, կարդաս:

Ռուֆուս
11.08.2015, 14:18
Ժող, ո՞վ ունի գիրքը անգլերեն էլեկտրոնային (կապ չունի .epub թե .mobi), բայց լավ որակով, նենց որ գլուխները նորմալ բաժանված լինեն: Էդ VK-ի տարբերակը քաշել եմ, բայց սաղ խառն ա, ես էլ ներվայնանում եմ տենց կարդալուց:

GriFFin
11.08.2015, 14:24
Ինչ կայֆ ա, առանց կարդալու քննարկում եմ էս գիրքը :D Էլ ինչու՞ եմ կարդում:
Լիզ, ի դեպ, ջահել վախտերովս մի հատ եքա ռեֆերատ եմ գրել հոգեբուժությունից էս թեմայով: Ինչ ասես չեմ փորել, դրա համար մի քիչ ավելի տեղյակ եմ, քան պիտի օրենքով լինեի :D Եթե կուզես, կփորփրեմ, կփորձեմ գտնել, ուղարկել, կարդաս:
Եթե էլեկտրոնային ա՝ գտի))

StrangeLittleGirl
11.08.2015, 14:32
Եթե էլեկտրոնային ա՝ գտի))

Հա, էլեկտրոնային էլ պիտի լինի :))

Գալաթեա
11.08.2015, 16:02
Ժող, ո՞վ ունի գիրքը անգլերեն էլեկտրոնային (կապ չունի .epub թե .mobi), բայց լավ որակով, նենց որ գլուխները նորմալ բաժանված լինեն: Էդ VK-ի տարբերակը քաշել եմ, բայց սաղ խառն ա, ես էլ ներվայնանում եմ տենց կարդալուց:
Սրանից ինձ էլ ա պետք։

ivy
11.08.2015, 17:19
Սկսեցի կարդալ, հետաքրքիր ա շատ:

Adalana has long, stringy black hair, and since her brown eyes occasionally drift from side to side with nystagmus, she is said to have “dancing eyes.”
Հեհե, էս «պարող աչքեր» նիստագմից իմ պատմվածքներից մեկի հերոսն էլ ուներ՝ Մարիոն Լորենցը:
Հավես էր մեջը «ծանոթ» գտնելը:

Գալաթեա
11.08.2015, 18:39
Սրանից ինձ էլ ա պետք։
Նոբաձի՞

Tiger29
12.08.2015, 17:19
20% կարդալուց հետո առաջին տպավորությունները`

Բավականին հեշտ ա կարդացվում` չնայած պատմությունը շատ խուճուճ ա: Հասկացվող լեզվով ա գրել` առանց ավելորդ ճոխությունների:
Դե սա իմ համար ավելի շատ մուլտիկի ա նման, քան լուրջ իրականության: Ես ընդհանրապես էդ բժշկական տերմիններից ոչ հասկանում եմ, ոչ էլ ուզում եմ հասկանամ: Կլինի դեպրեսիա, հիստերիա, սուիցիդալ մտքեր, եսիմ հոգեկան անկայուն վիճակ ու նման բաներ: Ընդունում եմ, որ դրանք կան, բայց <<առողջ>> մարդուն, երբ վերագրում են էդպիսի վիճակներ` փորձելով արդարացնել էդ մարդուն` ջղայնանում եմ: Ասենք կինոներում շատ ենք տեսնում` կոնֆետ ա ուտում, որովհետև դեպրեսիայի մեջ ա: Ղժղժում ա, որովհետև հիստերիայի մեջ ա: Եթե իրոք խնդիր կա, պետք ա բուժել, բայց ոչ ասել ասենք, ոչինչ, սպասենք, կանցնի: Կարճ ասած դեմ եմ մարդկանց արդարացնել` պատճառաբանելով էդ հոգեվիճակները:

Հիմա գրքի մեջ ներկայացվում ա մի հիվանդություն, որը իմ համար ընդունելը շատ ավելի բարդ բան ա, քան վերը նշվածները

Էդ ինչ նորություն ա, ով ա ստեղծել, ով ա <<հորինել>> էդ <<հիվանդությունը>>? Հիմա ինչ անի, դուրս ա գալիս մեղավոր չի, որովհետև դա Գագոն ա արել, Տիկոն, Հասոն կամ Եղիշը? Սա ավելի շատ կարդում եմ որպես ֆանտաստիկ գրականություն: Օրինակ, երբ ձեռքը վառում ա մյուսները իրանց <<դերը խաղալուց>> չեն զգում էդ ցավը? Մենակ Դևիդն ա զգում? Այսինքն որ Բիլլին հելնում ա ու գլուխը տալիս ա պատին, էդ պահին կարան դերը տան Ռեյջենին ու ձեռքով զուգարան կոտրի` առանց գլխի ցավը հիշելու? Նենց ա ներկայացրած, որ պուլտով կառավարվող մարդ ա ու ամեն անգամ մեկը ղեկը վերցնում ա իր ձեռքը: Որպես մուլտիկ լավ կնայվեր` վերջերս նմանատիպ մուլտ նայել եմ` Головоломка (http://kinolist.org/watch-online/golovolomka-5287)-ն ու բավականին տպավորիչ էր: Կինոն էլ շատ հետաքրքիր կլինի, որովհետև կսպասեմ, թե ով կարա էդ դերը խաղ ա, իսկ կյանքում հլը որ հակված չեմ հավատալուն: Մի տեսակ խաղի ա նման:

ՇարունակԷլի...

Tiger29
13.08.2015, 13:11
40 % կարդալուց հետո`

Մի քիչ սկսեցի ավելի լավ վերաբերվել գրքին, որովհետև շատ հարցերի պատասխաններ տրվեցին էս էջերի մեջ: Ճիշտ ա էլի իրան կարդում եմ որպես հետաքրքիր գրականություն, բայց գոնե տրամաբանական կապ ստեղծվեց:
Նախ բացահայտվեց, թե 3-ամյա Քրիստինը երբ ա <<առաջացել>>, հետո շատ կարևոր փաստ, որ գոնե ձեռքի կապտուկները հետո էլի մնում էին: Թե չէ տպավորություն էր, որ ինչ ուզում ա անի` Բիլլիի վրա չի ազդում: Գոնե սենց պատկերը էնպիսինն ա, որ Բիլլին տեսնում ա էդ ամեն ինչը, բայց չի հասկանում ինչ ա եղել` ցավն էլ անցած ա լինում, կամ քիչ հետքեր ա մնացած լինում:
Ուսուցիչը շատ բան փոխեց: Ինքը պետք էր արդեն, որպեսզի մի քիչ լուսավորեր մութ տեղերը: Դե հասկանալի ա, որ ամեն ինչն էլ տրավմայի հարց ա, բայց չեմ կարծում նման բանը կբուժվի: Հիմա իմ մոտ էն տպավորությունն ա, որ <<բուժելու են>> իրան ու ազատություն տան: Բայց նախ շրջապատը չի թողնի, որ ինքը իրան ազատ զգա, երկրորդն էլ կարծում եմ էլի ինքը մի վատ բան անելու ա, որը ավելի մեծ հետևանք ա ունենալու:
Շատ եմ նկատել, որ հանցագործներից շատերը, հենց բանտում, պլանավորում են, թե ինչ հանցագործություն են անելու դուրս գալուց հետո: Այսինքն նրանցից շատերի աշխարհը արդեն փչացած ա լինում: Ու իրանք սովոր չեն լինում ապրել իրենց հաշվին: Նույն պատկերը բանակում տեսա: Կային շատերը, ովքեր էդ պահին իրանց ափսեում էին գտնվում, որովհետև փորները կուշտ էր, ջանները տաք էր, իսկ երբ դուրս եկան էդ տարածքից, զգացին, որ հասարակության մեջ չեն կարողանում իրանց <<հնարքները>> կիրառել: Ու շատերը նորից հետ վերադարձան բանակ` չնայած համոզված էին, որ փախնելու են անվերադարձ:
Մեկ էլ գրքում էն պահը դուրս եկավ, երբ մտածում ա, ոնց ա ճիշտ, որ բիզնեսը անի, որ իրա գրքով մեծ եկամուտ ունենա :D Էդ պահերը լավ հումորով էր գրված:
Կյանքիս մեջ մի դեպք եմ տեսել, երբ կողքիս մարդը հիշողությունը կորցրել էր` հարվածից հետո, և անընդհատ նույն հարցն էր տալիս, պատասխանը լսում էր, հետո 5 րոպե հետո նույն հարցերի շարանը կրկնում էր: Ճիշտ ա մինչև հիմա չի լինում հավատալ ու հասկանալ, թե ինչ էր եղել, բայց էդ պահին փորձում էի մտնել իր դրության մեջ:
Հիմա մտածում եմ, կարող ա սկսեմ Բիլլիի դրության մեջ էլ մտնել? :think

ՇարունակԷլի...

StrangeLittleGirl
13.08.2015, 13:17
Ժող, նորմալ էլեկտրոնային տարբերակ չճարվե՞ց :( Թե չէ, աչքիս ես տպագիրը պատվիրեմ գրադարանից:

StrangeLittleGirl
13.08.2015, 16:17
Էս ի՞նչ գիրք ա, մեր գրադարաններից ոչ մեկում չկա :(

Գալաթեա
13.08.2015, 16:52
Բյուր, Սասը գտել ա մի հատ երեկ, էսօր տեսնեմ կհիշի որտեղ էր, կուղարկեմ քեզ լինկը։

Ռուֆուս
13.08.2015, 19:14
Բյուր, Սասը գտել ա մի հատ երեկ, էսօր տեսնեմ կհիշի որտեղ էր, կուղարկեմ քեզ լինկը։

Լիլ, իսկ հենց ֆայլը չես կարո՞ղ ուղարկել:

Մուշու
13.08.2015, 19:42
Ես չեմ տարբերում Միլիգանի կերպարները :( Չնայած նոր եմ սկսել, կարող ա դրանից ա :/

Գալաթեա
13.08.2015, 23:14
Բյուր, Ռուֆ, Սասը ուղարկել ա ֆայլը ձեր մեյլերին։ Տեսեք աշխատում ա՞։
Ինձ երրորդ փորձից եկավ։

Ռուֆուս
13.08.2015, 23:26
Բյուր, Ռուֆ, Սասը ուղարկել ա ֆայլը ձեր մեյլերին։ Տեսեք աշխատում ա՞։
Ինձ երրորդ փորձից եկավ։
Լիլ ջան, ստացա, մերսի։ Բայց ունեցածս ֆայլն էլ էր լրիվ էս նույնից :)) Ստեղ գլուխները սաղ խառնած ա իրար, օրինակ գրքի մեծ մասը մի մեծ գլխի տակ ա ներկայացրած :))

Ոնց որ թե սրանից ավելի լավ տարբերակ չկա, մեռա փնտրելով ինտերնետում։ Ստիպված սա պիտի կարդամ։

Գալաթեա
13.08.2015, 23:32

Փաստորեն իմն էլ ա խառը :)

Աթեիստ
14.08.2015, 00:08
Ռուսերեն՝ http://royallib.com/book/kiz_deniel/mnogestvennie_umi_billi_milligana.html

StrangeLittleGirl
14.08.2015, 01:07
Ամազոնից էլ ասեցի պատվիրեմ, սեպտեմբերի կեսերին նոր ասում ա կհասնի: Լավ, հլը փորձեմ սենց խառը կարդալ:

Աթեիստ
14.08.2015, 01:19
Անգլերենի համար սրանք էլ նայեք, սաղ ֆորմատներով գցած ա։

https://vk.com/original_books/Daniel_Keyes?w=wall-31016078_2594%2Fall

Ruby Rue
14.08.2015, 13:45
Չէի պատկերացնում, որ ոչ գեղարվեստական գիրքն էսքան հեշտ ընթերցվող ու հետաքրքիր կլինի: Ամբողջ օրվա ընթացքում ազատ ժամանակ եմ փնտրում, որ կարդամ:
Ուղղակի մի տեսակ սկեպտիկորեն են վերաբերում, այսինքն` հավատս դեռ լրիվ չի գալիս, որ էս ամեն ինչը լրիվ իրական ա: Օրինակ` երբ հարցազրույցների ժամանակ Միլիգանի տարբեր ինքնությունները հերթով գալիս են, ինչու՞ մինչև դա ոչ ոք չէր նկատել կամ բացահայտել էդ մասին: Ինձ թվում ա, մի քիչ ավելի շատ պիտի ուսումնասիրեմ «Dissociative identity disorder»-ը, որպեսզի գիրքը կարողանամ ընկալել որպես փաստագրական, թե չէ սենց հա, թույն գիրք ա, բայց մի տեսակ անհավատալի:
Մյուս կողմից էլ, շատ հակասական բաներ կարդացի Սիբիլի ու իր բժշկուհու` Կորնելիա Վիլբուրի մասին, որ մթոմ ինքն ա հավատացրել Սիբիլին, որ անձի բազմակիություն ունի:

Հա, ու մեկ էլ Բիլիի անձերը մեկը մյուսից հետաքրքիրն են: Դեռ 14% եմ կարդացել, «անցանկալի» անձերից ոչ մեկ դեռ չի հայտնվել, բայց ուզում եմ բոլորի հետ ծանոթանալ, ամենաշատը` Ուսուցչի ու Ադալանայի հետ:

StrangeLittleGirl
14.08.2015, 15:23

Հա, Ռուբ, կա տենց բան: Քանի որ անձի բազմակիության միակ «հավաստի» ախտորոշիչ մեթոդը հիպնոսն ա, հարց ա առաջանում` իրոք կա՞ր դա, թե՞ հիպնոսի արդյունքում ա առաջացել:

GriFFin
14.08.2015, 15:28
Մի բամ ավելացնեմ նկատելու ու հասկանալու համար։ Էդ թվերին էս հիվանդությունը էդքան էլ հայտնի չէր։ Ասենք, հիմա բռնի միջին վիճակագրական հայի ու հարցրա, տես կիմանա՞։ Նույնը էն ժամանակ էնտեղ ( հիմա էլ երեւի) ։ Որ մի քիչ էլ կարդաս ավելի պարզ կիմանս թե ինչու՞ չեն նկատել։

StrangeLittleGirl
14.08.2015, 15:35

Հակառակը, էդ թվերին ավելի մոդա էր, քան հիմա: Հիմա համարյա չեն խոսում դրա մասին, բումն անցյալ դարի երկրորդ կեսին էր:

Tiger29
14.08.2015, 17:31
60 % կարդալուց հետո`

Էս հատվածում բաներ կան, որոնց էդքան էլ չհավատացի: Էսի էն իրավիճակներից ա, որ գրողին հարցնես սենց բան ոնց էր հնարավոր` կասի սա ստեղծագործություն ա, սա իրապատում չի: Գրականություն քննարկելիս չի կարելի հարցը անմիջապես ուղղել գրողին ու նման բաներ: Մեր ակումբում կան էդպիսի գրողներ :) Կարծում եմ ինքը լավ էլ կհասկանա իմ ասածը :P
Նախ շատ անբնական ա իրա անընդհատ տներ վարձելը: Հայաստանում մենք մեզ չենք կարա թույլ տանք էդքան տուն վարձենք, ուր մնաց Լոնդոնում, կամ Նյու Յորքում` էն էլ էն մարդը, ով տենց խնդիրներ ունի ու աշխատանքի ընդունողները չեմ կարծում, թե մի քանի դեպքից հետո իրա հետ կշարունակեին համագործակցությունը ու ինքը էդքան փող կարար աշխատեր:
Հետո անձնագիրը կեղծելու հարցը: Էդքան հեշտ ա անձնագիրը կեղծել ու ուրիշ երկրի սահմանն անցնել? Հասկանում եմ, որ էն թվականներն էին, բայց դե էդ կարգի բաների վրա պիտի թիմ աշխատեր, ոչ թե մեկը, ով նույնիսկ չէր հիշում թե ինքը Մառլենայի հետ ինչ գործ ուներ:
Մեկ էլ Ռեյջենը էդքան էլ լավ բաներ չարեց, ինչի չանցավ անցանկալիների շարքը? Ինքը պատգավավոր էր:)` անձեռնմխելի էր?
Նորից եմ ասում, որպես ստեղծագործություն հավեսով եմ կարդում, որպես իրական դեպք` չեմ հավատում ու ինչքան կարդում եմ, ավելի եմ հեռանում հավատալուց:

Մուշու
14.08.2015, 17:34
Ես էլ եմ ուզում Tiger29-ի նման արագ կարդամ :( Օրը վերջանում ա, իսկ ես նոր 20% եմ հասել :(

Tiger29
14.08.2015, 17:39
Ես էլ եմ ուզում Tiger29-ի նման արագ կարդամ :( Օրը վերջանում ա, իսկ ես նոր 20% եմ հասել :(

Գիրքը կարդալու համար տրվում է վերջնաժամկետ մինչև 2015-ի սեպտեմբերի 15-ը։
***

Դեռ շատ կա, եթե ժամկետի վերջանալու մասին էր խոսքը:

Գալաթեա
14.08.2015, 17:40
Թայգ, սկսի որոշել՝ ինչ համի պաղպաղակ ես ուզում։

GriFFin
14.08.2015, 21:36
Հակառակը, էդ թվերին ավելի մոդա էր, քան հիմա: Հիմա համարյա չեն խոսում դրա մասին, բումն անցյալ դարի երկրորդ կեսին էր:
ԱՄՆ ա բումը եղել է ախր։ Բոլոր կինոները կամ 60 թիվ են կամ 2000 թվի են։

GriFFin
15.08.2015, 01:08
60 % ու դեռ չեմ փոշմանել էս գիրքը ընտրելու համար
Вы посадите меня в тюрьму за то, что я убил цветок? (c) Дэвид :love
Իրոք շատ եմ հավանել, լիքը հարցեր տեղը ընկան: Նոր փորձում էի Բիլլի նկարած նկարները գտնեի ավելի բարձր որակով՝ չստացվեց: Սիրուն ա նկարում: Սիրուն են նկարում :D
Սիրեցի էս պահերը՝ Արթուրը ասում ա բժիշկին, որ իրա մոտ չկա ակցենտ, իսկ բժիշկի մոտ կա: :D
Որ Թոմմին մտածում ա կկարողանա դժոխքից փախչել թե՞ չէ:
Էլի Արթուր: Էն որ ինքը մաթեմատիկայի վարժությունները լուծում ա ու ասում ա՝ это элементарно! Ահա և շաբլոն կերպարը ումից կերտվել ա Արթուրը: Օօօօ, քանի չեմ մոռացել: Երբ Բիլլին նկարագրում ա Արթուրին ու ասում ա, որ Սպոկին ա նման Star Track :love: Զգում էի էլի, որ ինքը ուրիշ ա:
Մոր ամուսնության պահը, որ կարդացի լրիվ համընկավ Բիլլինի հետ: Նույն ռեակցիան էր իմ մոտ:
Հիմա անցնեմ չհավանած պահերը: Ինձ թվում ա, որ գրողը շատ մեծ սիմպատիա ուներ Բիլլի նկատմամբ ու էդ ինձ խանգարում ա: Ես կարդալուց զգում եմ, որ նպատակ կա ընթերցողին էլ ստիպել սիմպատիա զգալ: Եսիմ:
Հետո, մարդ ով դեռ չի հասել 60%, բայց կարդում ա իմ գրածը խնդրում եմ ուշադիր եղիր, որ ինձ բացատրես: Ես չհասկացա, հիմա Ադալանայի մասին գիտեր մենա՞կ Արթուրը: Ռեյդժենը միայն հոգեբուժարանում իմացավ: Բայց ո՞նց: Ստեղ շատ հստակ գրած ա, որ իրար մեջ բաժանեցին պարտականությունները ու հերթով բոլորին օրենքները ասեցին: Բոլորին իրանց դերը տվեցին: Էդ պահը չհասկացա: Կրիստոֆերի մասին բան չհասկացա: Չֆիկսեցի ինքը ե՞րբ ու ինչու՞ ա առաջացել: Հետ գնացի, որ էլի կարդամ՝ չգտա էդ մասը: Էլի տենց վրիպակներ կային ոնց որ, բայց չեմ հիշում:
Գիտեք, ես միշտ նման դեպքերում մեղադրում եմ ծնողներին: Դե հոր մասին չեմ խոսա, պարզից պարզ ա: Բայց մաման, ահավորն ա: Լավ 4 անգա՞մ, որից երկուսը նույն մարդու հետ: Դրա տեղը երեխուն թող նայեր: Մի քիչ էլ կկարդամ ու ավելի մանրամասն կգրեմ էս պահը:

Մուշու
15.08.2015, 10:44
– Впервые в жизни, – сказал он, – у меня нормальная человеческая реакция. По-моему, это то, что называют «смешанными чувствами». Я никогда раньше этого не испытывал. :cry2

Tiger29
15.08.2015, 12:25
80 % կարդալուց հետո`

Ինչքան կարդում եմ, ավելի եմ հիասթափվում Բիլլիից: Անձերից ոչ մեկը իրան լավ չի պահում: Այսինքն ընդհանուր ինքը շատ բացասական կերպար ա ու ինչքան էլ գրողը փորձի իրան արդարացնել, մեկ ա չի ստացվելու: Ռեյջենն ու Արթուրն էլ ցույց տվեցին իրանց բացասական կողմերը ու նենց թեթև բացասական պահվածք չի: Կարծում եմ ամեն ինչ բացահայտվեց ու վերջին 20 տոկոսում առանձնապես բան չկա ասելու: Եկել ա ժամանակը հավաքելու բոլոր մասնիկները և Բիլլիին մեղադրանքներ ներկայացնելու: Կամ բանտում պետք ա պահեն իրան, կամ էլ հոգեբուժարանում` ինչքան էլ, որ ցավալի լինի: Եթե իրան բաց թողնեն` կհիասթափվեմ:

Enna Adoly
15.08.2015, 14:16
Համարյա կեսին եմ հասել, բայց մի բան չեմ հասկանում /ենթադրում եմ՝ մի մանրուք կա, որը բաց եմ թողել/ ՝
ո՞նց է ստացվում, որ բոլորը Բիլլիի մասերն են, բայց Արտուրը իր ասելով Լոնդոնում է ծնվել, Ռեյջենը սլավոնացի է ու մնացածի մոտ էլ, թե՞ ուսուցիչն է նրանց ստեղծել այդ ՛՛պատմությամբ՛՛

Enna Adoly
15.08.2015, 14:47

Հարցս ավելի պարզ ձևակերպեմ՝ որտեղից իրենց էդ ինֆորմացիան

Tiger29
15.08.2015, 16:40

Enna Adoly,

էդ պարտադիր չի, որ էդ երկրում եղած լինեն: Իր անձերից յուրաքանչյուրը իրա կյանքով ա ապրում, ունի իրա բնավորության գծերը, ֆիզիկական վիճակը: Ամեն մեկը զբաղվում ա իրա ինքնակրթությամբ, բայց իրանք իրար հետ կապ չունեն: Տեսնում են ու հիշում են իրանց արածները: Իսկ Ուսուցիչը դա էդ անձերի հավաքական կերպարն ա, որը բոլորից ինֆորմացիա ունի, գիտի բոլորն ինչ են արել, բայց էդ լույսի հետքի վրա ինքը չի կանգնում: Հիմնականում Արթուրն ա կանգնում` որպես ամենաբանիմաց: Դու իրանց ամեն մեկին պատկերացրու, որպես առանձին անհատականություն, որոնք մի մարմնի մեջ են: Որպես իրական փաստ` էն չի, բայց որպես գրականություն` վատ չի կարդացվում:
Իսկ տարիքները կապ ունեն: Էդ անձերը առաջացել են կոնկրետ էդ տարիքում ու մնում են իրանց տարիքի մեջ` 3-ը միշտ 3 տարեկանի վարքագիծ ա ունենում, 8-ը` 8 տարեկանի: Ուղղակի ամեն մեկը զարգացնում ա իրա գիտելիքները ու համ էլ սկսում են իրար հետ կապ ստեղծել: Հասկանում են, որ մենակ իրանք չեն: Մենակ մեկը չի ընդունում ուրիշների գոյությունը` Սթիվը, մեկ էլ ես :D

Enna Adoly
15.08.2015, 16:49

Շնորհակալ եմ գրքի որոշ մասեր վերարտադրելու համար, բայց ասածներդ տվածս հարցի հետ կապ չունեին:
Ինֆորմացի ասելով ոչ թե գիտելիքըները նկատի ունեի այլ իրենց մասին տեղեկությունները՝ ծագումը ու մնացած մանրամասները

Tiger29
15.08.2015, 18:53

Ալտեր անձերը առաջացել են 3-4 տարեկան հասակում: Առաջանալու հիմնական պատճառը ուժեղ սթրեսն ա: Իսկ թե ինչի ա մեկը անգլիացի, մյուսը հարավսլավացի ` էդ արդեն <<հորինած>> ա` ըստ իրանց կերպարների: Ռեյջենը մեջների կռվողն էր, իսկ նման մարդիկ հիմնականում հանդիպում են պատերազմող երկրներում: Սովետի ժամանակ աֆղանացի ասելով հասկացել են էդպիսի անհանդուրժող մարդու: Մեր համար սյունեցին ա, ղարաբաղցին ա էդ կերպարը, ով իր պատմությամբ ա ապացուցել դա:
Եթե հայ լիներ Բիլլին հումորովը հավանաբար Գյումրիում ծնված կլիներ, պայքարողը Սյունիքում, կարմրաթուշը Արմավիրում կամ Գեղարքունիքում :) և այլն:

GriFFin
15.08.2015, 19:13
Համարյա կեսին եմ հասել, բայց մի բան չեմ հասկանում /ենթադրում եմ՝ մի մանրուք կա, որը բաց եմ թողել/ ՝
ո՞նց է ստացվում, որ բոլորը Բիլլիի մասերն են, բայց Արտուրը իր ասելով Լոնդոնում է ծնվել, Ռեյջենը սլավոնացի է ու մնացածի մոտ էլ, թե՞ ուսուցիչն է նրանց ստեղծել այդ ՛՛պատմությամբ՛՛

Օրինակ մի պահ կար, երբ Արթուրն էր առաջացել ակնարկ արվեց Շերլոկի վրա: Որ Բիլիին շատ էր սիրում նայել ու նմանակել: Հիվանդության բնույթը հայտնի չի ու դժվար ա բացատրել թե ինչու՞ են նման կերպով ու նման ալտեր եգոներ առաջանում: Ու կան մարդիկ ովքեր համարում են, որ ստեղ հիվանդություն չկա ու կարիք էլ չկա բացատրություն տալու: Իրանք համարում են նման մարդկանց զուտ դերասաններ: Մնացածի մասին Tiger29ը ասեց: Երևի ուշադիր չես եղել էդ պահերը:

GriFFin
15.08.2015, 19:21
80 % կարդալուց հետո`

Ինչքան կարդում եմ, ավելի եմ հիասթափվում Բիլլիից: Անձերից ոչ մեկը իրան լավ չի պահում: Այսինքն ընդհանուր ինքը շատ բացասական կերպար ա ու ինչքան էլ գրողը փորձի իրան արդարացնել, մեկ ա չի ստացվելու: Ռեյջենն ու Արթուրն էլ ցույց տվեցին իրանց բացասական կողմերը ու նենց թեթև բացասական պահվածք չի: Կարծում եմ ամեն ինչ բացահայտվեց ու վերջին 20 տոկոսում առանձնապես բան չկա ասելու: Եկել ա ժամանակը հավաքելու բոլոր մասնիկները և Բիլլիին մեղադրանքներ ներկայացնելու: Կամ բանտում պետք ա պահեն իրան, կամ էլ հոգեբուժարանում` ինչքան էլ, որ ցավալի լինի: Եթե իրան բաց թողնեն` կհիասթափվեմ:

Հիմա դու համարում ես, որ հիվանդություն ա թե՞ հասարակ դերասան ա: Ես համարում եմ, որ էս յուրահատուկ հիվանդություն ա:
Նենց ա, որ հենց սկզբից էլ Արթուրի ու Ռեյջեննի բացասական կողմերի մասին ասվել էր: Հիշում ես, թե ինչու՞ Ռեյին չդարձրեցին <<անցանկալի>>:
Մեկ էլ զարմանալի ա, որ ծնողների մասին բան չես ասում: Չես կարծո՞ւմ, որ իրանց մեղավորությունը շատ ա:
Մեկ էլ, կարող ա հիշես, իրանց խորթ քույրը ու՞ր կորավ: Մոր ամուսնանալուց հետո իրա մասին խոսք չի գնացել:

Enna Adoly
15.08.2015, 19:42
Ալտեր անձերը առաջացել են 3-4 տարեկան հասակում: Առաջանալու հիմնական պատճառը ուժեղ սթրեսն ա: Իսկ թե ինչի ա մեկը անգլիացի, մյուսը հարավսլավացի ` էդ արդեն <<հորինած>> ա` ըստ իրանց կերպարների: Ռեյջենը մեջների կռվողն էր, իսկ նման մարդիկ հիմնականում հանդիպում են պատերազմող երկրներում: Սովետի ժամանակ աֆղանացի ասելով հասկացել են էդպիսի անհանդուրժող մարդու: Մեր համար սյունեցին ա, ղարաբաղցին ա էդ կերպարը, ով իր պատմությամբ ա ապացուցել դա:
Եթե հայ լիներ Բիլլին հումորովը հավանաբար Գյումրիում ծնված կլիներ, պայքարողը Սյունիքում, կարմրաթուշը Արմավիրում կամ Գեղարքունիքում :) և այլն:

ահ, հիմա հասկանալի ա, այսինքն ըստ բնավորության գծերի ու մնացած տվյալներիաա

GriFFin
15.08.2015, 19:44
ահ, հիմա հասկանալի ա, այսինքն ըստ բնավորության գծերի ու մնացած տվյալներիաա

Ամեն ինչը ազդում ա ձևավորման վրա:

Enna Adoly
15.08.2015, 19:45
Օրինակ մի պահ կար, երբ Արթուրն էր առաջացել ակնարկ արվեց Շերլոկի վրա: Որ Բիլիին շատ էր սիրում նայել ու նմանակել: Հիվանդության բնույթը հայտնի չի ու դժվար ա բացատրել թե իխնչու՞ են նման կերպով ու նման ալտեր եգոներ առաջանում: Ու կան մարդիկ ովքեր համարում են, որ ստեղ հիվանդություն չկա ու կարիք էլ չկա բացատրություն տալու: Իրանք համարում են նման մարդկանց զուտ դերասաններ: Մնացածի մասին Tiger29ը ասեց: Երևի ուշադիր չես եղել էդ պահերը: Հա, էս մասերի վրա չէի սեւեռվել :oy

GriFFin
15.08.2015, 19:46
Երբ Բիլլի նկարածներն էի ման գալիս էս գտա՝ http://i.imgur.com/3Qp8CD5.jpg?1

Լավ ա ստացվել :)) Արթուր ու Ռեյջեն:

Tiger29
15.08.2015, 20:19
Հիմա դու համարում ես, որ հիվանդություն ա թե՞ հասարակ դերասան ա: Ես համարում եմ, որ էս յուրահատուկ հիվանդություն ա:
Նենց ա, որ հենց սկզբից էլ Արթուրի ու Ռեյջեննի բացասական կողմերի մասին ասվել էր: Հիշում ես, թե ինչու՞ Ռեյին չդարձրեցին <<անցանկալի>>:
Մեկ էլ զարմանալի ա, որ ծնողների մասին բան չես ասում: Չես կարծո՞ւմ, որ իրանց մեղավորությունը շատ ա:
Մեկ էլ, կարող ա հիշես, իրանց խորթ քույրը ու՞ր կորավ: Մոր ամուսնանալուց հետո իրա մասին խոսք չի գնացել:

Հիվանդություն ա ավելի շատ: Բայց չբուժվող հիվանդություն: Էս տղուն չպիտի բաց թողնեն, ինչ-որ պատիժ պիտի ա կրի: Ցանկացած մարդ պիտի պատասխան տա իր էդ արարքների համար: Ասենք աֆֆեկտի տակ ինչ-որ մի բան անելը ուրիշ ա, էնտեղ հաշվի են առնում, որ դիմացինդ ա ինչ-որ բանով մեղավոր եղել, որ հասել ես էդ վիճակին:
Իսկ էստեղ ներում չի կարող լինել, որովհետև դու վնասում ես անմեղ մարդու:
Ես Ռեյջենին շուտվանից կուղարկեի անցանկալիների շարքը) ինքը ինձ շուտվանից դուր չի գալիս:P
Դե հոր մասին ինչ ասեմ? Պարզ ա, որ բոլորն էլ կդատապարտեն իրան, իսկ մոր հետ կապված, կարծում եմ էդ մասերին դեռ չես հասել: Իսկական հոր նամակի պահն ա կարևոր:
Իսկ քրոջ պահը հիմա չեմ հիշում: Չալմայի հետ ես, չէ? Ուր կորավ?

GriFFin
15.08.2015, 20:38

Ես մինչև չհասնեմ էդ բռնաբարության մասերին ըստ Ուսուցչի չեմ կարա ասեմ պատիժի արժանի ա թե՞ չէ:
Գիտես ի՞նչ էի մտածում: Բիլլիի կենսաբանական հայրն էլ էր որոշակի հոգեկան խնդիրներով: Ինչ որ ժառանգական բաղադրիչի պահեր եմ առաջ բերում :)) Երրորդ ամուսնու մասին չի խոսքը, նա բնության սխալներից էր: Մոր կողմից էլի նամակներ կա՞ն: Ալարում եմ կարդամ :/ բայց լավ կշարունակեմ:
Հա, Չելմայի մասին եմ: Կորցրեցի իրան :D
Համ էլ նայի, ստեղ հարցը նաև էն ա, որ էս բոլոր եսերը Բիլլին պաշտմանում ( ինքնասպանությունից/ ինքնավնասումից նաև) : Երբ նոր էի սկսել էդպես էի ընկալել ( իմ հիշելով նշվել ա դրա մասին ):
Ես սենց բան եմ ասում: Ոչ թէ <<կորիզ>>Բիլլին են պաշտպանում, այլ իրանք իրաց ( նույն մարմինն են կիսում): Ստացվում ա, որ ի սկզբանե իրանք դրական կերպարներ չեն: Ավելին ասեմ, բացասական են: Ո՞վ ասեց, որ Արթուրը լավն ա: Ո՞վ ասեց, որ ինքը արժանի ա գիտակցությունը գրավի կամ որոշի գրավողներին:
Ես որ կարդում եմ լավն եմ համարում մենակ կորիզ Բիլլիին, որովհետև ինքը մեղավոր չի իրա հիվանդության համար: Ու դժվար ա ասել ինքը ինչպիսին կլիներ, եթե հիվանդ չլիներ: Ու երեխեքին բնականաբար ( Դեվիդս :love ), մնացածը լավը չեն: Ունեն համ դրական, համ բացասական կողմեր:

Վահե-91
15.08.2015, 21:00
Համարյա կեսին եմ հասել, բայց մի բան չեմ հասկանում /ենթադրում եմ՝ մի մանրուք կա, որը բաց եմ թողել/ ՝
ո՞նց է ստացվում, որ բոլորը Բիլլիի մասերն են, բայց Արտուրը իր ասելով Լոնդոնում է ծնվել, Ռեյջենը սլավոնացի է ու մնացածի մոտ էլ, թե՞ ուսուցիչն է նրանց ստեղծել այդ ՛՛պատմությամբ՛՛
Նույնիսկ քաշերն են տարբեր :))

Sambitbaba
15.08.2015, 21:00
Կարո՞ղ եմ մի հարց տալ... Թայգերին ու Գրիֆֆինին... Ուղղակի շատ է հետաքրքիր:

GriFFin
15.08.2015, 21:25
Կարո՞ղ եմ մի հարց տալ... Թայգերին ու Գրիֆֆինին... Ուղղակի շատ է հետաքրքիր:

Ինձ՝ իհարկե:

Sambitbaba
15.08.2015, 21:36
Շնորհակալ եմ::)
Ուրեմն, ի՞նչն է ձեր "թաքցրած գրառումների" պատճառը...

GriFFin
15.08.2015, 21:40
Շնորհակալ եմ::)
Ուրեմն, ի՞նչն է ձեր "թաքցրած գրառումների" պատճառը...

Դե կան մարդիկ ովքեր չեն կարդացել մեր չափ ու չեն ուզում իմանալ թե ի՞նչ ա եղել: Իրանց համար թաքցնում ենք, եթե հետաքրքրվող լինի՝ ինքնակամ կբացի կնայի էլի: Սպոյլեռ չենք անում: Ես մի տեղ մոռացել էի անել, Ալֆան նշեց, որ դեռ չի սկսել կարդալ (օրինակ էլի): Նենց եսիմինչ չէր, բայց դե մարդը ուզում ա ինքը հայտնաբերի:

StrangeLittleGirl
15.08.2015, 21:54

Բայց ես ոչ իմ տեղ դեռ սփոյլեր չեմ տեսել ձեր փակ գրառումներում: Ալֆան ա էլի, մի բան էր, ասեց: Ասենք որ Բիլլի Միլլիգանն անձի բազմակիություն ունի, գրեթե ցանկացած մարդ գիրքը բացելուց առաջ գիտի:

GriFFin
15.08.2015, 22:09

Չէ, էդ ուղղակի օրինակ էր: Մի քանի ցիտատաներ էլ եմ արել ես:

StrangeLittleGirl
15.08.2015, 22:23
Չէ, էդ ուղղակի օրինակ էր: Մի քանի ցիտատաներ էլ եմ արել ես:
Եսի՞մ, ես նայում եմ, անգամ էդ ցիտատներն առանձնապես սփոյլեր չեն: Մենք գուդրիդսում հենց տենց էլ քննարկում ենք, ոչ ոք չի բողոքում սփոյլերներից:

GriFFin
15.08.2015, 22:31
Եսի՞մ, ես նայում եմ, անգամ էդ ցիտատներն առանձնապես սփոյլեր չեն: Մենք գուդրիդսում հենց տենց էլ քննարկում ենք, ոչ ոք չի բողոքում սփոյլերներից:
Չգիտեմ ապ ջան։ Ավելի լավ ա ի սկզբանե հարգալից լինեմ, քան սպասեմ թե ե՞րբ պիտի ինչ որ մեկը դժգոհի, որ այլ կերպ վարվեմ։ Հիմա իմ համար դժվար չի թաքուն գրելը, վստահ եմ, որ նաեւ դժվար չի սեղմել ու կարդալը։ Խախանդ գնում ենք։

StrangeLittleGirl
15.08.2015, 22:39

Սեղմել կարդալը մի քիչ դժվար ա, որտև տպավորություն ա, որ քննարկում չի գնում :)) Բայց դե լավ ա, բացեցի, նայեցի մի քանիսը, տեսա, որ քննարկում ա, սրանից հետո կբացեմ:

Tiger29
16.08.2015, 00:31
Վերջացրեցի: Վերջը բավականին դժվար կարդացվեց: Մի տեսակ խառն են զգացողություններս: Վերջնական կարծիքս հետո կգրեմ:

ivy
16.08.2015, 00:36
Ահագին կարդացի ու շատ հակասական տպավորություններ ունեմ:

Նախ, հարց ունեմ մյուս կարդացողներին:
Դուք ո՞նց եք ընկալում Բիլլի մեջ ապրող անձանց: Իրենք ձեզ համար Բիլլի մի մա՞սն են, այսինքն՝ ի՞նքն է ստեղծել դրանց, թե լրիվ առանձին մարդիկ են, որոնք ինչ-որ անբացատրելի կերպով հայտնվել են Բիլլիի մեջ: Քանի որ էս հարցի պատասխանից ամբողջ գրքի ընկալումն է որոշվում: Սա կլինիկական դե՞պք է (Բիլլին է ստեղծել էդ մարդկանց), թե գերբնակա՞ն (մարդիկ գոյություն ունեն՝ Բիլլից անկախ):
Ուղեղս լրիվ կախվել է էս հարցից:

Ruby Rue
16.08.2015, 01:22

Ես էդ մարդկանց որպես առանձին անհատականություններ եմ ընկալում, բայց իրանք բոլորն էլ Բիլլիի ստեղծածն են։ Եթե շատերի մոտ բոլոր հակասական զգացմունքները, զգացողություններն ու մտքերը դրսևորվում են, Բիլլիի մոտ սիրուն առանձնացրած, դասավորված են` ամեն անձին իր ֆունկցիան տալով։ Չնայած դրան, ես ամեն անձին մի տեսակ ամբողջական եմ ընկալում, ու մի տեսակ չեմ ուզում, որ միաձուլվեն իրենք։ :))
Իսկ գերբնականի հետ կապված մի տեսակ սկսեցի մտածել, որ ժամանակին, երբ չարքերով համակվելուն հավատում էին, կարող էին անձի երկակիության կամ բազմակիության դեպքեր դիտարկած լինել։ Որովհետև Բիլլիի մի անձից մյուսին անցնելը շատ նման ա ֆիլմերում նկարագրված չարքերով համակվելուն, էլ չեմ ասում, որ ինքը չի հիշում ու գիտակցում, թե ինչ ա մյուս անձը արել, կամ գիտակցում ա, բայց չի կարողանում ինքը ղեկավարել։

GriFFin
16.08.2015, 01:49
Ահագին կարդացի ու շատ հակասական տպավորություններ ունեմ:

Նախ, հարց ունեմ մյուս կարդացողներին:
Դուք ո՞նց եք ընկալում Բիլլի մեջ ապրող անձանց: Իրենք ձեզ համար Բիլլի մի մա՞սն են, այսինքն՝ ի՞նքն է ստեղծել դրանց, թե լրիվ առանձին մարդիկ են, որոնք ինչ-որ անբացատրելի կերպով հայտնվել են Բիլլիի մեջ: Քանի որ էս հարցի պատասխանից ամբողջ գրքի ընկալումն է որոշվում: Սա կլինիկական դե՞պք է (Բիլլին է ստեղծել էդ մարդկանց), թե գերբնակա՞ն (մարդիկ գոյություն ունեն՝ Բիլլից անկախ):
Ուղեղս լրիվ կախվել է էս հարցից:

Ես էս հարցին էլի կանրադառնամ՝ մինչև վերջ կարդալուց հետո: Ես չեմ համարում, որ ինքն ա ստեղծել: Էդ իրա կամիքից անկախ ա առաջացել: Չեմ կարողանում էդ հիվանդություն չընկալել: Երևի էդ նրանից ա, որ շատ ցածր մակարդակի վրա էն գիտելիքներս հոգեբուժության ոլորտում ու գիտականորեն չեմ կարում ոչ հաստատեմ, ոչ ժխտեմ:
Մի բան պատմեմ: Գրքի հետ կապ չունի, ուղղակի վաղուց եմ ուզում կիսվել: Երբ առաջին անգամ էինք գնացել հոգեբուժության դասի ու մտել բաժանմունք՝ ծանոթացել հիվանդների հետ, չէինք ընկալում, որ էդ մարդիկ հիվանդ են ( շատ տարբերվող ոլորտ ա ): Խմբում էդպիսի մարդ չկար, որ հիվանդ համարեր էլի: Ինչ որ հարց տալուց ասում էիք՝ ձևացնում են, դերասանություն են անում, պատկերացնում են և այլն: Մեր դասախոսն էլ մեզ հա ուղղում էր, ասում էր, որ էդ մարդիկ դերասանություն չեն անում, որ չեն ստում, իրանք հիվանդ են: Մի քանի օր տևեց մինչև մենք հասկացանք: Էնքան տեսանք, զրուցեցինք, որ տեղ հասավ: Օրինակ, հիստերիայով հիվանդների համար, երբ իրանք ասում էին, որ կուրացան, կամ ձեռքը անշարժացավ ու տենց բաներ, մենք հասկանում էինք, որ իրանք դերասան չեն՝ հիվանդ են: Նույնը իմ համար էս դեպքն ա: Մարդու ուղեղը շատ մութ ու անսահմանափակ տեղ ա: Դժվար ա բացատրել թե ինքը ինչե՞ր ա անում մեր պաշտպանության համար: Հիմա կարող ա Բիլլիի նման մարդը ինձանից ավելի կատարյալ ինքնապաշտպանական մեխանիզմ ա ստեղծել, որ պայքարի աշխարհի դեմ: Ինքը ստեղծել ա մի քանի մարդ, որոնք ունեն նույն մարմինը, բայց լրիվ տարբեր մտավոր ու ֆիզիկական ունակություններ: Ի՞նչ վատ ա որ: Կամ հակառակը, կարող ա ինքը ավելի թույլ ա ու չի դիմացել ու իրա անձը երկատվել ա: Մի բան ա պարզ իմ համար, էս մարդիկ դերասան չեն: Հիվանդ են: Ոնց որ թե շեղվեցի :))

StrangeLittleGirl
16.08.2015, 02:00
Լիզ, ռեֆերատս փնտրեցի, էս կոմպիս մեջ չի, Երևանի կոմպում ա: Մամայիս կասեմ, կուղարկի:
Բայց մինչև էդ մի երկու բառ ասեմ հիվանդության մասին: Հոգեբույժները (կամ ովքեր որ նկարագրել են հիվանդությունը) անձի բազմակիությունը կապում են փոքր ժամանակ տարած ուժեղ տրավմայի հետ (մասնավորապես, բռնության, հետևաբար չեմ զարմանա, եթե Բիլլիի անամնեզում տենց բաներ կան): Իզուր չի, որ դիսոցիատիվ խանգարում ա կոչվում: Անձի մոտ դիսոցիացիա ա առաջանում, ստեղծվում են իրավիճակներ, որտեղ իրա հիշողությունը լրիվ չըխկ ա լինում: Էդ ուրիշ անձ դառնալը մի քիչ կարա չափազանցված լինի կամ ավելի հազվադեպ հանդիպող, չգիտեմ: Բայց էդ չըխկի ժամանակ անձն իրան որպես ուրիշ մեկն ա ընկալում ու չի հիշում իրա անձնագրային անձի մասին: Դա տեղի ա ունենում, որ տրավմատիկ իրադարձությունները չհիշի: Ու որպես կանոն, էդ չըխկը չափահաս ժամանակ լինում ա հենց սթրեսային իրավիճակներում:

GriFFin
16.08.2015, 02:21

Ստեղ լրիվ էդ ա էլի: Կիզը լավ մատուցել ա էդ ամենը:

StrangeLittleGirl
16.08.2015, 02:23
Ստեղ լրիվ էդ ա էլի: Կիզը լավ մատուցել ա էդ ամենը:
Ասա կարդում եմ էլ ինչ անեմ :D

Մուշու
16.08.2015, 08:58
И еще кино – интересно, кто будет исполнять главную роль? :D :D :D

Tiger29
16.08.2015, 13:53
Մոդա ընկավ:

«Հրապարակ». Ենթադրվում է, որ էքստրասենսի սպանության մեջ կասկածվող երիտասարդը տառապում է անձի երկվությամբ (http://www.tert.am/am/news/2015/08/15/hraparak3/1764130)

ivy
17.08.2015, 01:37
Վերջացնում եմ արդեն, հետն էլ ինչ հնարավոր էր ինտերնետում փորփրեցի կարդացի Միլիգանի մասին։
Էստեղ գրականությունը մի կողմ է գնում, ու ամբողջ ուշադրությունը մնում է սևեռված էս արտասովոր դեպքի վրա։
Ինչ ապշելու բան է բայց մարդու հոգեկանը։

Ruby Rue
18.08.2015, 01:30
Վերջացրեցի։ Եվս մեկ անգամ էս գրքի շնորհիվ համոզվեցի, որ ցանկացած մարդու նորմալ, մարդկային վերաբերմունք ա պետք, հատկապես` հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն, որովհետև լավ վերաբերմունքն ու պրոֆեսիոնալ բուժումը կարողացան օգնել Բիլլիին, իսկ բռնությունը միշտ հակառակ էֆեկտ ա տալիս։
Ահագին ուրախացա, որ վիկիում կարդացի, որ մի քանի տարվա բուժումից հետո Բիլլիին բաց են թողել։ (Սփոյլեր չի, գրքում չկար էս մասին։ :)) )

Freeman
18.08.2015, 07:59

Բիլլին օգնեց, բա մնացածի՞ն)

StrangeLittleGirl
18.08.2015, 15:39
Էսքան որ գովում եք է, սպանելու եմ, եթե լավը չեղավ :P

Ռուֆուս
18.08.2015, 15:41
Ես երևի երկուշաբթի օրվանից նոր կսկսեմ հիմա ուրիշ գիրք եմ կարդում ու քիչ ա մնացել, որ վերջացնեմ: Չեմ սիրում միառժամանակ երկու գիրք իրար հետ կարդալ:

StrangeLittleGirl
18.08.2015, 15:55
Ես երևի երկուշաբթի օրվանից նոր կսկսեմ հիմա ուրիշ գիրք եմ կարդում ու քիչ ա մնացել, որ վերջացնեմ: Չեմ սիրում միառժամանակ երկու գիրք իրար հետ կարդալ:

Ահամ, ես էլ եմ երկուշաբթի օրվանից սկսելու կամ մի քիչ շուտ: Լավ ա, մենակովս չեմ կարդա :))

GriFFin
18.08.2015, 16:51
Ես էլ վերջացրեցի: Բավականին լավն էր՝ 5ից 4: Շնորհակալություն հաճելի գրքի հետ ծանոթացնելու համար:
Ստեղ գրված ա, որ տարբեր անձերը ունեն տարբեր IQ ու դատի ժամանակ ասվում ա, որ տեստը խաբել հնարավոր չէ: Ես չհասկացա էդ պահը, զի վասն համարում եմ, որ ցածր հավաքելը շատ հեշտ ա: Մի հատ կասեք ի՞նչ տեստ են կիրառում ( մենակ Айзенкаը գիտեմ):
Հետո չհասկացա թե ինչու՞ էր սինատորին պետք Բիլլին փնովել: Ենթադրեցի, որ պատճառը եկող ընտրություններն էին ու էդ ձևով ձայների մեծ մասը կհավաքեր: Բայց հավատս չեկավ, որ մարդկանց մեծ մասը տենց վատ էր Միլիգանի նկատմամբ:
Բռնաբարված կանանց մեղավոր հանեցին: Ու եթե անկեղծ էդ պահերը, որ կարդում էի հավատս չէր գալիս, որ հեղինակը իրանց տեսանկյունն ա գրել:
Մեկ էլ ուզում եմ նշեմ, որ իմ կարծիքով նիստագմը կեղծել հնարավոր չէ: Ու էս հանգամանք ա, որը ստիպում ա շեղվել հիվանդության կողմը: Եվ ևս մի հանգամանք, որը գրքի բժիշկներից մեկը ասեց: Ո՞նց կարա մարդ ով անգամ միջնակարգ դպրոցը չի ավարտել կարողանա նման լավ դերասանություն անել: Էլի բաներ կային, բայց հիմա չեմ հիշում:

Tiger29
18.08.2015, 19:45
Վերջացրել էի արդեն, հիմա գրեմ վերջնական կարծիքս:

Վերջին 20 տոկոսը անիմաստ էր գրել, ինչ-որ նոր, հետաքրքիր բան չկար մեջը, բացի հոր նամակից: Դե պարզ ա, որ ծնողների վերաբերմունքից էր շատ բան գալիս, բայց դե եթե մարդ մի բանի հակում ա ունենում, ինչքան էլ ուզում ա ծնողը պայքարի, շատ արագ կվերցնի ինքը էդ վատը:
Որպես գիրք` վատը չէր, իհարկե ավելի շատ չոր իրականություն էր: Բայց ես չընդունեցի էդ ուղղվելու պահը: Կարծում եմ եթե ինչ-որ բան ստիպեր իրան հունից դուրս գալ, ինքը էլի իրան շատ անադեկվատ էր պահելու, որը կարող էր բերել ավելի լուրջ հետևանքների:
Կարծում եմ էլ Սիբիլը (կամ Սիվիլը) կարդալու իմաստ չկա, երևի նոր բան չենք հայտնաբերի իր մեջ: Կարելի ա Նաբոկովի Լոլիտան կարդալ)), ասում են նրա մեջի էմոցիաները ավելի լավն են:)

Գալաթեա
18.08.2015, 20:46
Ես էլ եմ ուշ կարդալու, Մինին եմ հիմա կարդում, չկարեցա ընդհատեմ։

ivy
19.08.2015, 13:47
Գրեմ վերջնական կարծիքս, հետո եթե կոնկրետ թեմայով քննարկումներ լինեն, դրանց էլ կմասնակցեմ: Սփոյլերի տակ չեմ դնում, որովհետև արդեն բոլորս էլ գիտենք՝ ինչի մասին է խոսքը: Համ էլ էս անգամ ավելի շատ գրողի մասին եմ ուզում խոսել:
Քիզի ձեռագիրն արդեն լավ զգում եմ, քանի որ մինչ էդ էլ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»-ն էի կարդացել: Երկուսում էլ նույն ոճն է. ինքը սիրում է ներկայացնել արտասովոր «պացիենտների»՝ նրանց մասին դոկումենտացիաներով, առօրյա վարքի և դրա փոփոխության մասին նկարագրություններով: Երկու գործում էլ նույնն է: Գրված է ահագին պարզ լեզվով. ոնց որ գրողին ավելի շատ պատմությունը «տանի», քան շարադրանքը: Ես ավելի գունավոր ու վառ շարադրանք եմ սիրում, էս իհարկե շատ հեշտ է կարդացվում, բայց էնպես չի, որ կարողանա լրիվ գրավել, համենայնդեպս ինձ: Ու բարի է գրում մի տեսակ: Էդ լավ է, ինքն էլ է երևի բարի մարդ: Քիզը :)
Բայց սա վերջին գործն էր. էլ Քիզ դժվար թե կարդամ: Վատը չէր, բայց դե վերջ, էլ ախորժակ չի բացում:

Հիմա՝ գրքից դուրս:
Ինձ հետաքրքիր էր էս պատմությունը՝ իր էսքան ֆենոմենալ լինելով: Մեկ էլ նրանով, որ վերջում Բիլլիին, կարելի է ասել, «բուժում» են (ըստ ինտերնետային տվյալների), էս պահը դեռ լավ չեմ մարսել: Հոգեբուժությունն իհարկե իմ ուժեղ կողմերից չի, բայց ինչքանով որ առնչվում է կլինիկական հոգեբանության հետ, փորձում եմ քչփորել ու կարդալ:
Բյուր, ի՞նչ կասես. անձի բազմակիության խանգարումը ինչքանո՞վ է հնարավոր բուժել:

Մեկ էլ ուրախացա, որ Դիկապրիոն է որոշել զբաղվել ֆիլմով ու մարմնավորել գլխավոր դերը. գուցե վերջապես սա դառնա իր էդքան սպասված Օսկարը :)

Վերջ, անցնում եմ Մինիին:

StrangeLittleGirl
19.08.2015, 14:29
Բյուր, ի՞նչ կասես. անձի բազմակիության խանգարումը ինչքանո՞վ է հնարավոր բուժել:

Ռիփ, դեռ մե՜ծ հարց ա անձի բազմակիություն որպես առանձին նոզոլոգիա գոյություն ունի, թե չէ, ու եթե գոյություն ունի, ոնց ա դիագնոզվում: Քանի որ եթե նույնիսկ գոյություն ունի, շատ հազվադեպ հանդիպող երևույթ ա, հետևաբար evidence based բուժման մեթոդներ ուղղակի չեն կարող գոյություն ունենալ: Իսկ քեյսերի հիման վրա մեծ-մեծ եզրակացություններ անել ուղղակի չի կարելի, հատկապես երբ էդ բոլոր պսիխոթերապևտիկ մեթոդները (բացի CBT-ից) ապացուցողական բժշկության տեսանկյունից ուրիշ հիվանդությունների դեպքում արդյունավետ չեն:

Հա, մեկ էլ հարց ա՝ բուժել ասելով ինչ նկատի ունես: Անբուժելի հիվանդություն չկա, կան լիքը խրոնիկ-անապաքինելի հիվանդություններ: Ու քանի որ հոգեկան հիվանդությունների մեծ մասը տենց են, ավելի շուտ հակված եմ կարծելու՝ անձի դիսոցիատիվ խանգարումը բուժելի ա, բայց ապաքինելի չի:

Ու՜խ, Մինին սկսու՞մ ես: :)) Դե մի հատ առանձին թեմա բաց էլի, իմ ու Գալի քննարկումները տեղափոխի էնտեղ:

ivy
19.08.2015, 15:02
Բյուր, ես էս բաժնում մոդեր չեմ. պիտի կամ Մարիին կամ ավագ մոդերներից մեկին ասեք. որ գրառումները տեղափոխի առանձին թեմա:

StrangeLittleGirl
19.08.2015, 15:06
Բյուր, ես էս բաժնում մոդեր չեմ. պիտի կամ Մարիին կամ ավագ մոդերներից մեկին ասեք. որ գրառումները տեղափոխի առանձին թեմա:
Ռիփորթ :))

Lusina
19.08.2015, 23:29
Ժողովուրդ, ինձ ինչ-որ մեկդ կուղարկե՞ք .mobi ֆորմատով գիրքը :oy Իմ գտածները նորմալ չեն ինչ-որ, էջերը խախտված են լրիվ.

StrangeLittleGirl
19.08.2015, 23:46
Ժողովուրդ, ինձ ինչ-որ մեկդ կուղարկե՞ք .mobi ֆորմատով գիրքը :oy Իմ գտածները նորմալ չեն ինչ-որ, էջերը խախտված են լրիվ.

Սաղիս մոտ էդ ա:
Ժող, բայց pdf ֆորմատով չկա՞: Թե մեկդ ունի, տվեք սիրուն mobi սարքեմ, սաղիդ ուղարկեմ:

Մուշու
19.08.2015, 23:51
Ես fb2 ունեմ , եթե անդրոիդդ հասնում ա կարամ fb2 ուղարկեմ, բայց ես ռուսերեն եմ կարդում :/

Լավ, փաստորեն նորմալ ա , դրանով կկարդամ :))

Հ.Գ. pdf-ից mobi նորմալ convert լինու՞մ ա, ես ինչքան փորձել եմ, անհաջող ա եղել շատ, հիմնականում epub-ից եմ փոխում.

StrangeLittleGirl
19.08.2015, 23:54
Լավ, փաստորեն նորմալ ա , դրանով կկարդամ :))

Հ.Գ. pdf-ից mobi նորմալ convert լինու՞մ ա, ես ինչքան փորձել եմ, անհաջող ա եղել շատ, հիմնականում epub-ից եմ փոխում.

Իդեալական չի, բայց վատ չի: Քինդլով եմ անում:

Lusina
20.08.2015, 00:02
Ես fb2 ունեմ , եթե անդրոիդդ հասնում ա կարամ fb2 ուղարկեմ, բայց ես ռուսերեն եմ կարդում :/
Ռուսերեն չեմ ուզում:oy Մերսի:hi

Իդեալական չի, բայց վատ չի: Քինդլով եմ անում:

Օք, կփորձեմ pdf գտնել ու ուղարկել, եթե չգտա նոր իմ մոտի եղածով կկարդամ.

GriFFin
22.08.2015, 12:02
Սենց տխուր քննարկում կյանքում չէի տեսել: :D Ոչ մեկ հավես չունի՞:

ivy
22.08.2015, 16:21
Սենց տխուր քննարկում կյանքում չէի տեսել: :D Ոչ մեկ հավես չունի՞:

Դեռ բոլորը չեն կարդացել, հենց կարդան, կքննարկենք մանրամասներով:

CactuSoul
23.08.2015, 01:52
Քննարկելը չգիտեմ, բայց սկսել եմ վերջերս ինձ բռնացնել տարբեր մարդկանց մոտ պատեհ-անպատեհ Միլիգանի մասին խոսելիս :} Տարել ա ինձ :pardon

CactuSoul
23.08.2015, 02:08
Youtube-ում դոկումենտալ կադրեր էլ կան Բիլլիի հետ կապված: Մասնավորապես այս մեկը, որտեղ Քիզն էլ է խոսում, բժիշկ Քոուլն էլ, մայրն ու նաև հենց ինքը՝ Բիլլի Միլլիգանը.

https://www.youtube.com/watch?v=gAPPzmRb4r0

StrangeLittleGirl
24.08.2015, 16:48
Սկսում եմ էսօր :) Նոր գուդրիդսում նայեցի, էս ինչ բացառիկ բարձր ռեյտինգ ունի:

Lusina
24.08.2015, 21:18
Սկսում եմ էսօր :) Նոր գուդրիդսում նայեցի, էս ինչ բացառիկ բարձր ռեյտինգ ունի:

Ես տենց ել չգտա նորմալ pdf, որ ուղարկեմ ու սկսեցի մոտս եղած .mobi-ով կարդալ. Պարզվեց խառը չեն էջերը, ուղղակի ցանկն էր տարօրինակ թվում. Մենակ մի քանի տեղ աննշան տպագրական սխալներ կան, բայց չեն խանգարում կարդալ, կարող եմ ուղարկել , եթե պետք լինի.

Թեմայի մեջ մնալով՝ լավն ա իրոք, ինձ երևի շատը էն փաստն ա կարդալուց գրավում, որ իրական պատմություն ա. 30% ա մնացել, էսօր գիշեր կվերջացնեմ.

StrangeLittleGirl
24.08.2015, 23:47

Սաղիս մոտ էլ էդ նույն վերսիան ա էլի:
Հեսա ես էլ հացս ուտեմ, վերջացնեմ, պառկեմ, սկսեմ կարդալը:

Ռուֆուս
25.08.2015, 14:37
Ես էլ վերջապես սկսում եմ կարդալ:

Ռուֆուս
25.08.2015, 19:26
Էն որ գիրքը բացեցի ու միանգամից 12%-ը կարդալուց հետո, ինքս ինձ մի կերպ համոզեցի, որ գիրքը դնեմ մի կողմ գնամ ուտելու բան սարքեմ ու չեմ դիմանում, թե երբ եմ էլի շարունակելու կարդալը: Հիմա նոր հասկանում եմ, թե ոնց բոլորդ էս բավականին ծավալուն գիրքն էդքան արագ կարդացիք վերջացրեցիք :))

StrangeLittleGirl
25.08.2015, 20:22

Աչքիս ես տխուր բացառություն եմ: Էրեկ հասա 3%ին ու քնեցի:

Ռուֆուս
25.08.2015, 20:27
Աչքիս ես տխուր բացառություն եմ: Էրեկ հասա 3%ին ու քնեցի:

Բյուր, ամենասկիզբը չէ, ես կասեի լավ էլ ձանձրալի ա, բայց հենց մյուս Բիլիի մյուս պերսոնաժներն են ի հայտ գալիս, ահավոր հետաքրքիր ա դառնում: Նենց որ շարունակի կարդալ:

StrangeLittleGirl
26.08.2015, 10:35
Բյուր, ամենասկիզբը չէ, ես կասեի լավ էլ ձանձրալի ա, բայց հենց մյուս Բիլիի մյուս պերսոնաժներն են ի հայտ գալիս, ահավոր հետաքրքիր ա դառնում: Նենց որ շարունակի կարդալ:
Էրեկ մի տոկոս էլ զոռեցի: Ե՞րբ ա սկսում հետաքրքրանալ: Ախր հեչ ոնց որ գեղարվեստական գիրք չկարդամ, ոնց որ թերթ լինի: Հասկացանք non-fiction ա, բայց creative բաղադրիչ հեչ չունի:

Աթեիստ
26.08.2015, 11:07

Ես էլ էմ հըլը էդ փուլում ։)

Lusina
26.08.2015, 11:26
Էրեկ մի տոկոս էլ զոռեցի: Ե՞րբ ա սկսում հետաքրքրանալ: Ախր հեչ ոնց որ գեղարվեստական գիրք չկարդամ, ոնց որ թերթ լինի: Հասկացանք non-fiction ա, բայց creative բաղադրիչ հեչ չունի:

Chapter 2-ից, 7%-ի կողմերը.

StrangeLittleGirl
26.08.2015, 13:07
Chapter 2-ից, 7%-ի կողմերը.
Ասում ա՝ երկու ժամ մինչև chapter-ի վերջը, այսինքն՝ մի հարյուր էջ: Պիտի հարյուր էջ տառապե՞մ :cry nej, tak
Էսօր իրիկունն էլ մի քիչ կկարդամ: Եթե տպավորությունը չփոխվի, կիսատ եմ թողնելու: Հինգ հարյուր էջ տառապելու զահլա չկա:

Ռուֆուս
26.08.2015, 13:41

Բյուր, ֆայլում գլուխները սխալ են նշած, էդ երկու ժամանոց գլխի մեջ մի քանի գլուխ ա: Գլուխներն էլ շատ փոքր են: Ես արդեն 28% կարդացել եմ:

StrangeLittleGirl
26.08.2015, 13:42
Բյուր, ֆայլում գլուխները սխալ են նշած, էդ երկու ժամանոց գլխի մեջ մի քանի գլուխ ա: Գլուխներն էլ շատ փոքր են: Ես արդեն 28% կարդացել եմ:

Լավ, լավ, էսօր մինչև 8% կկարդամ, կտեսնեմ:

Ռուֆուս
26.08.2015, 14:09
Բյուր, դու սկի գիրքը չսկսած, արդեն բացասական ես տրամադրվել :)) Շանս տուր էս գրքին:

StrangeLittleGirl
26.08.2015, 14:36
Բյուր, դու սկի գիրքը չսկսած, արդեն բացասական ես տրամադրվել :)) Շանս տուր էս գրքին:
Ռուֆ, էրեկ հատուկ շուտ պառկեցի, որ մի ժամի չափ կարդամ: Տասը րոպե հետո քունս սկսեց տանել: Էն ա, շանս եմ տալիս: Էսօր էլ շանս կտամ, բայց վերջին շանսը:

Lusina
26.08.2015, 17:30
Ասում ա՝ երկու ժամ մինչև chapter-ի վերջը, այսինքն՝ մի հարյուր էջ: Պիտի հարյուր էջ տառապե՞մ :cry nej, tak
Էսօր իրիկունն էլ մի քիչ կկարդամ: Եթե տպավորությունը չփոխվի, կիսատ եմ թողնելու: Հինգ հարյուր էջ տառապելու զահլա չկա:

Բայց տենց մե՞ծ ա, հա՞ էդ գիրքը, ես էս քինդլով կարդալուց չեմ պատկերացնում գրքի չափը, իմ մոտ ահագին արագ ստացվեց, 3-4 անգամով պրծա, որից մեջտեղի 60%-ը մի անգամով. Վերջում էլի ձանձրացա մի քիչ, արդեն հարցեր չէին մնացել, զուտ հետագա ճակատագիրն էր պատմում.

StrangeLittleGirl
26.08.2015, 17:59

Մեծությունը քինդլով էլ ա էրևում: Տակի կետիկները որ նայես, կտեսնես: Մի 500 էջանոց գիրք ա:

Lusina
26.08.2015, 18:17
Մեծությունը քինդլով էլ ա էրևում: Տակի կետիկները որ նայես, կտեսնես: Մի 500 էջանոց գիրք ա:

Լավ ա, որ կարդալուց առաջ չեմ իմացել :))
Ամեն դեպքում արժե կարդալ, կիսատ մի թող.

StrangeLittleGirl
26.08.2015, 18:20
Լավ ա, որ կարդալուց առաջ չեմ իմացել :))
Ամեն դեպքում արժե կարդալ, կիսատ մի թող.
Օք, առավոտը կասեմ արդյունքների մասին :D

StrangeLittleGirl
26.08.2015, 18:22
Ի դեպ, ռեֆերատս գտա՜: Ով ուզում ա կարդա, ձեն հանեք: Բայց նախապես ասեմ, որ գրվել ա 2008-ին ու յունիկոդով չի :))

Աթեիստ
26.08.2015, 21:48
Ի դեպ, ռեֆերատս գտա՜: Ով ուզում ա կարդա, ձեն հանեք: Բայց նախապես ասեմ, որ գրվել ա 2008-ին ու յունիկոդով չի :))

1. Տուր կոնվերտ անեմ
2. Ես էսօր 25% անցա, լավ ա գնում։ Բուն երևույթը գժվելու բան ա։

StrangeLittleGirl
27.08.2015, 00:32
1. Տուր կոնվերտ անեմ
2. Ես էսօր 25% անցա, լավ ա գնում։ Բուն երևույթը գժվելու բան ա։
Ինչ-որ mail.ru-ով հասցե գտա, ուղարկեցի: doc ֆայլն ա, մյուսը չգիտեմ ինչ ա:
Հա, երևույթն իրոք գժվելու բան ա:

StrangeLittleGirl
27.08.2015, 13:13
6%
Մանրից ջոկում եմ՝ ինչն էս գրքում դուրս չի գալիս: Հեսա մի քիչ էլ կարդամ, կասեմ:

Աթեիստ
27.08.2015, 22:27
~50%

Բյուր հըլը չես հասել բուն նյութին։

StrangeLittleGirl
27.08.2015, 23:36
~50%

Բյուր հըլը չես հասել բուն նյութին։

Հասա արդեն: :/

StrangeLittleGirl
28.08.2015, 10:53
Էրեկ մինչև 10% կարդացի: Հա, ես առանձնահատուկ տաղանդ ունեմ սուպերհետաքրքիր գիրքը երբ պետք ա, կողք դնելու ու քնելու: Իրոք հետաքրքրանում ա 7%-ից հետո:

Բայց հետաքրքիր ա, որ էս բազմակի անձերն իրարից խաբար են, որովհետև գրականության մեջ տենց չի նկարագրված էս խանգարումը:

GriFFin
28.08.2015, 21:07
Բյուր, ինձ թվում էր ամենաշատը քեզ դուր կգա էս գիրքը)))

Ռուֆուս
29.08.2015, 00:18
Բայց հետաքրքիր ա, որ էս բազմակի անձերն իրարից խաբար են, որովհետև գրականության մեջ տենց չի նկարագրված էս խանգարումը:

Իրականում ոչ բոլորն են իրարից տեղյակ, նրանք էլ ովքեր որ գիտեն, ոչ բոլորի գոյության մասին գիտեն, բացի մի երկուսից: Որ շարունակես կարդալը, կտեսնես:

40% եմ հիմա, գրքի երկրորդ մասը առաջին ավելի լավն ա:

Ի դեպ ինձ Բիլլիի IQ-ների մասն ա շատ հետաքրքիր, էն որ իր ամեն մի անձ իր IQ-ն ունի: Բայց եթե ընդհանուր նայենք, Բիլլիի IQ-ն պիտի որ շատ բարձր լինի, որ էդքան բան գիտի ու կարողանում ա անել:

GriFFin
29.08.2015, 09:42

Էս IQի պահը գրել էի, մի հատ էլ ասեմ։ Ստուգողը ասեց, որ հնարավոր չի կեղծել պատասխաններ։ Ես էդ չհասկացա։ Խի՞ չի լինի ցածրը կեղծել։

GriFFin
29.08.2015, 09:44
Էրեկ մինչև 10% կարդացի: Հա, ես առանձնահատուկ տաղանդ ունեմ սուպերհետաքրքիր գիրքը երբ պետք ա, կողք դնելու ու քնելու: Իրոք հետաքրքրանում ա 7%-ից հետո:

Բայց հետաքրքիր ա, որ էս բազմակի անձերն իրարից խաբար են, որովհետև գրականության մեջ տենց չի նկարագրված էս խանգարումը:
Մենակ մեկն ա հասկանում, որ մի բան էն չի։ Հետո սկսում ա տրամաբանորեն վերլուծել ու հականում ա։ Իբր սովորում ա կապնվել/խոսալ ուրիշների հետ։ Հետո մնացածին ա սովորացնում։

GriFFin
29.08.2015, 09:47
Ճիշտն ասած ես հա մտածում էի, որ եթե Բիլլի մոտ անձի երկատում չլիներ ինքը մեկ ա շատ բարձր հավանականություն ուներ նասիլնիկ լինելու։ Էդ նասիլնիկն էլ ա իրա անձի մի մասը։

GriFFin
29.08.2015, 09:49
Մեկ էլ ինձ հետաքրքիր էր, թե ո՞ նց ա, որ իրա օրգանիզմը չի հյուծվում։ Ստացվում էր, որ մի անձը քնում էր, մյուսը արթնանում էր։ Տենց ո՞ նց կլինի։

StrangeLittleGirl
29.08.2015, 10:37
Մեկ էլ ինձ հետաքրքիր էր, թե ո՞ նց ա, որ իրա օրգանիզմը չի հյուծվում։ Ստացվում էր, որ մի անձը քնում էր, մյուսը արթնանում էր։ Տենց ո՞ նց կլինի։
Բայց գիշերը սաղ իրար հետ չե՞ն քնում:

Աթեիստ
29.08.2015, 10:48
Բայց գիշերը սաղ իրար հետ չե՞ն քնում:

Չէ, շատ քիչ են քնում։

Բայց եթե հաշվի առնենք, որ քնի ռեժիմում ուղեղը չի հանգստանում, այլ աշխատանքի մի ռեժիմից անցնում ա ուրիշին, ստեղ անընդհատ էդ գործի վրայա ։)

GriFFin
29.08.2015, 10:48
Բայց գիշերը սաղ իրար հետ չե՞ն քնում:
))) լավն էր։ Չէ, լինում էր պահեր, որ հա արթուն էին։

ivy
29.08.2015, 11:19
Էս IQի պահը գրել էի, մի հատ էլ ասեմ։ Ստուգողը ասեց, որ հնարավոր չի կեղծել պատասխաններ։ Ես էդ չհասկացա։ Խի՞ չի լինի ցածրը կեղծել։

Էդ պահը կիքս էր ինձ համար. ցածր միավորները լավ էլ կարելի է կեղծել: Ուղղակի մարդ պիտի էդքան «խելք» ունենա՝ դա անելու համար:

Այքյուն հլը հեչ, ինձ ակցենտների պահն էր տարել. ոնց էր հնարավոր էդքան ակցենտներ ու խոսելաձևեր յուրացնել և վրա-վրա արագ փոխել՝ րոպեների կամ վայրկյանների տարբերությամբ: Էդ պահն էր, որ ինձ սկսեց թվալ, որ սա ոչ թե անձի երկատվածություն է, այլ միստիկա, ու որ էդ մարդու մեջ իսկապես ուրիշ մարդիկ են ապրում:

GriFFin
29.08.2015, 11:46

Ըհն։ Մեկ էլ էն պահը, որ Արթուրը ու Ռեյժենը առաջացել են էն տարիքներում, որոնց ժամանակ չէր կարա ինքը դերասանությեւն անել։ Իմ կարծիքով դժվար ա 8 տարեկանի համար բրիտանական ակցենտը, իսկ 15ի համար սլավոնականը ընդօրինակելը։

GriFFin
29.08.2015, 11:47
Չէ, շատ քիչ են քնում։

Բայց եթե հաշվի առնենք, որ քնի ռեժիմում ուղեղը չի հանգստանում, այլ աշխատանքի մի ռեժիմից անցնում ա ուրիշին, ստեղ անընդհատ էդ գործի վրայա ։)
Բայց մեկ ա կյուծվի, չէ՞ ։

StrangeLittleGirl
29.08.2015, 12:53
Ըհն։ Մեկ էլ էն պահը, որ Արթուրը ու Ռեյժենը առաջացել են էն տարիքներում, որոնց ժամանակ չէր կարա ինքը դերասանությեւն անել։ Իմ կարծիքով դժվար ա 8 տարեկանի համար բրիտանական ակցենտը, իսկ 15ի համար սլավոնականը ընդօրինակելը։
Հակառակը: Ինչքան փոքրուց, էնքան հեշտ:
Բայց էս Արթուրը բացում ա, ախր շատ անգլիացի ա :))

StrangeLittleGirl
29.08.2015, 12:56
Բայց մեկ ա կյուծվի, չէ՞ ։
Ես հլը չեմ հասել էդ մասերին, բայց էն կարծիքին եմ, որ ամեն դեպքում մարմինը քնում ա: Անհնար բան ա չքնի: Նենց տպավորություն ա, որ հեղինակը հետաքրքիր սարքելու համար իրա կողմից բաներ ա ավելացրել: Ֆի:

Մեկ էլ էն թույլտվություն ստանալու պահերն են խոխմ: Հայաստանում լիներ, հոգեբանն առանց երկար-բարակ մտածելու սաղին խաբար կտար:

GriFFin
29.08.2015, 13:06

Կարելի ա թերթերին տված ինտերվյուները նայել ինետով։
Հ.Գ. Ո՞ նց օրգանիզմը քնում ա։

GriFFin
29.08.2015, 13:11
Հակառակը: Ինչքան փոքրուց, էնքան հեշտ:
Բայց էս Արթուրը բացում ա, ախր շատ անգլիացի ա :))
Բյուր, ես իմ վրա եմ մտածում։ 8 տարեկանում չէի կարա լոռեցու պես խոսալ, 15ում՝ ղարաբաղցու։ Էն դեպքում, երբ չեմ շփում չեմ ունեցել։

StrangeLittleGirl
29.08.2015, 13:11
Կարելի ա թերթերին տված ինտերվյուները նայել ինետով։
Հ.Գ. Ո՞ նց օրգանիզմը քնում ա։
Նկատի ունեմ՝ մարմինը ֆիզիկապես հորիզոնական դիրք ա ընդունում, ֆիզիկապես աչքերը փակում ա: Անհնար ա տենց բան չլինի, որովհետև հոգեկանը հոգեկան, բայց ֆիզիոլոգիան մնում ա ֆիզիոլոգիա:

Ռուֆուս
29.08.2015, 13:29
Էդ պահը կիքս էր ինձ համար. ցածր միավորները լավ էլ կարելի է կեղծել: Ուղղակի մարդ պիտի էդքան «խելք» ունենա՝ դա անելու համար:

Այքյուն հլը հեչ, ինձ ակցենտների պահն էր տարել. ոնց էր հնարավոր էդքան ակցենտներ ու խոսելաձևեր յուրացնել և վրա-վրա արագ փոխել՝ րոպեների կամ վայրկյանների տարբերությամբ: Էդ պահն էր, որ ինձ սկսեց թվալ, որ սա ոչ թե անձի երկատվածություն է, այլ միստիկա, ու որ էդ մարդու մեջ իսկապես ուրիշ մարդիկ են ապրում:

Հա, մի բան էլ, չգիտեմ, գրքում հետո խոսվում ա դրա մասին, թե չէ, բայց Ռեյջենն իրո՞ք սերբոխորվաթերեն գիտի, թե՞ մենակ ակցենտով ա խոսում:

GriFFin
29.08.2015, 13:41
Նկատի ունեմ՝ մարմինը ֆիզիկապես հորիզոնական դիրք ա ընդունում, ֆիզիկապես աչքերը փակում ա: Անհնար ա տենց բան չլինի, որովհետև հոգեկանը հոգեկան, բայց ֆիզիոլոգիան մնում ա ֆիզիոլոգիա:
Դե ես էլ էի էդ ասում, բայց ստացվում ա, որ չի քնում։

StrangeLittleGirl
29.08.2015, 13:48
Դե ես էլ էի էդ ասում, բայց ստացվում ա, որ չի քնում։

Էդ մեկն արդեն բլթ ա անում, անհնար բան ա չքնի: Գիտականորեն ապացուցված փաստ ա, որ քնի դեպրիվացիան մահացու ա: Ու ընդհանրապես, ինձ թվում ա՝ ստեղ շատ բաներ ա ինքը բլթ անում ինչ ա թե հետաքրքիր սարքի:

Ռուֆուս
29.08.2015, 15:12
Ժող, բայց ինչի՞ եք մտածում, որ Բիլլին չի քնում, գրքի մեջ մի քանի տեղ գրած ա, որ քնում ա, քնից արթնացել ա և այլն: Կարող ա սովորականից ավելի քիչ ա քնում, բայց հաստատ քնում ա:

Ruby Rue
29.08.2015, 15:14
Բայց ո՞վ ասեց չի քնում: Ինքն ընդամենն ասում ա, որ մի անձը քնում ա կամ իրան ուղարկում են քնելու, ու մյուսն ա արթնանում: Ու չի ասում, որ դա միանգամից ա լինում: Ասենք կարա Արթուրը իրիկունը գնա քնի, առավոտը արթնանա Թոմին:
Բյուր, իսկ դու կոնկրետ ի՞նչ բլթեր ես նկատել: Ես կարդալու ընթացքում մենակ որոշ բաներ չափազանցրած լինել եմ նկատել, բայց կոնկրետ բլթեր` չէ:

StrangeLittleGirl
29.08.2015, 15:18

Դե չափազանցված նկատի ունեմ էլի: Նախ անձերի էդքան արագ-արագ փոխվելը մի քիչ խելքս չի կտրում, ու մանավանդ որ ում ուզում, «կանչում» են: Օրինակ էն ամենասկզբում որ նկարագրում ա, դա ավելի նման ա իրականությանը, որ մեկի մոտ մի ձևի ա պահում իրան, մեկի մոտ՝ ուրիշ: Բայց որ հոգեբանը տենց հեշտ-հեշտ մեկին ասում ա գնա, մյուսն ա գալիս, մի քիչ էն չի:

Lusina
29.08.2015, 15:40

Էդ մասերը հետո ավելի հասկանալի են դառնում, Բյուր. Ինձ թվում ա՝ դու դեռ չես հասել էն գլխին, որտեղ ուսուցիչը պատմում ա, թե ամեն ինչ ոնց ա սկսվել ու ոնց են սկսել ղեկավարել ամեն մեկի գնալ-գալը.

Ռուֆուս
29.08.2015, 15:42
Դե քանի որ նեղ մասնագիտական գիրք չի, այլ լայն մասսաների համար ա նախատեսված, որոշ չափազանցություններ ոչ միայն օքեյ են, այլ նաև անհրաժեշտ։

Բացի դրանից գրողն էլ հոգեբույժ չի, հնարավոր ա որ շատ սխալներ առանց հասկանալու ա արել։

GriFFin
29.08.2015, 16:02
Մի հատ մաս կա, Ռեյը գողություն ա անում, փողը դնում ա բարձի տակ ու քնում ա։ Ու անմիջապես արթնանում ա կամ Ալլենը, կամ Թոմը ու գնում հաց ուտելու։ Եղել ա, որ Բիլլի-ն քնել ա ու Արթուրը արթնացել ու գնացել ա գրադարան։ Չեմ ասում, որ հա տենց ա, բայց էդ պահերը եղել են ու ինձ թվացել ա, որ չի քնել։ Ի դեպ, Ռուֆուս, Ռեյի լեզվի իմացությունը չի ստուգվել կարծեմ։

StrangeLittleGirl
29.08.2015, 16:19
Դե քանի որ նեղ մասնագիտական գիրք չի, այլ լայն մասսաների համար ա նախատեսված, որոշ չափազանցություններ ոչ միայն օքեյ են, այլ նաև անհրաժեշտ։
Բացի դրանից գրողն էլ հոգեբույժ չի, հնարավոր ա որ շատ սխալներ առանց հասկանալու ա արել։
Ռուֆ, ես համաձայն եմ, որ նեղ մասնագիտական չի: Նայի, օրինակ Ռեմարկի «Սև օբելիսկում», ինչքան էլ հեղինակը տուֆտի ու շատ բան չիմանա շիզոֆրենիայի մասին, մեկ ա, շատ հավեսն ա էդ շիզոֆրենիկ կերպարը: Բայց ստեղ Քիզը մի անդուր բան ա արել. ինքն էդ ամեն ինչը ներկայացնում ա որպես վավերագրություն, անունները համարյա չի փոխում, էդ դեպքում պիտի պատասխանատվություն վերցներ ամեն ինչ տենց էլ ներկայացներ, ոչ թե գեղարվեստական մասը սիրունացնելու համար որոշ բաներ ճոխացներ: Չգիտեմ, Քիզն ինձ որպես գրող դուր չի գալիս: Ալջերնոնն էլ դուրս չէր էկել, սա էլ որպես գրականություն դուրս չի գալիս (ամենևին չժխտելով, որ հետաքրքիր ա կարդացվում, չես կարողանում պոկ գալ):
Ու հա, հոգեբույժը հոգեբույժ չի, բայց ինչքան գիտեմ հոգեբանական կրթություն ունի: Դա էլ մի կողմ: Եթե իրոք իրա նպատակը վավերագրություն անելն էր, հաստատ հազար անգամ մի քանի բժիշկ կոնսուլտանտների կասեր, կանցնեին վրայով:

Էդ մասերը հետո ավելի հասկանալի են դառնում, Բյուր. Ինձ թվում ա՝ դու դեռ չես հասել էն գլխին, որտեղ ուսուցիչը պատմում ա, թե ամեն ինչ ոնց ա սկսվել ու ոնց են սկսել ղեկավարել ամեն մեկի գնալ-գալը.
Սփոյլեց :))

Մի հատ մաս կա, Ռեյը գողություն ա անում, փողը դնում ա բարձի տակ ու քնում ա։ Ու անմիջապես արթնանում ա կամ Ալլենը, կամ Թոմը ու գնում հաց ուտելու։ Եղել ա, որ Բիլլի-ն քնել ա ու Արթուրը արթնացել ու գնացել ա գրադարան։ Չեմ ասում, որ հա տենց ա, բայց էդ պահերը եղել են ու ինձ թվացել ա, որ չի քնել։ Ի դեպ, Ռուֆուս, Ռեյի լեզվի իմացությունը չի ստուգվել կարծեմ։
Մի հատ էլ ստեղ սփոյլեց :))

StrangeLittleGirl
29.08.2015, 16:25
Սլավոնական անգլերենն էլ ա սխալ նկարագրած: Չգիտեմ՝ Բիլլիի ասածնե՞րն են ձայնագրել ու սղագրել, թե՞ Քիզն ա վատ վերարտադրել: Առաջին դեպքում նշանակում ա, որ ամեն դեպքում Բիլլիի ներսի մարդիկ էդքան էլ «կատարյալ» չեն, ու ինքը սխալ ա նմանակում: Երկրորդ դեպքում էլ նշանակում ա, որ Քիզն ամեն դեպքում էդքան չի խորացել դեպքի մեջ, ինչքան նախաբանում պնդվում ա:

Ռուֆուս
29.08.2015, 18:33

Կոնկրետ ի՞նչն ա սխալ, Բյուր։ Էն տպավորությունն ա որ ընկած պարտադիր ուզում ես Քիզի վրա մի կեղտ բռնես :))

Sambitbaba
29.08.2015, 19:16
Այքյուն հլը հեչ, ինձ ակցենտների պահն էր տարել. ոնց էր հնարավոր էդքան ակցենտներ ու խոսելաձևեր յուրացնել և վրա-վրա արագ փոխել՝ րոպեների կամ վայրկյանների տարբերությամբ: Էդ պահն էր, որ ինձ սկսեց թվալ, որ սա ոչ թե անձի երկատվածություն է, այլ միստիկա, ու որ էդ մարդու մեջ իսկապես ուրիշ մարդիկ են ապրում:

Շատ ափսոս կլինի, եթե այս հիանալի միտքը ծալեք ու դնեք պահարանի հեռու ու մութ անկյունը::(

StrangeLittleGirl
29.08.2015, 19:32
Կոնկրետ ի՞նչն ա սխալ, Բյուր։ Էն տպավորությունն ա որ ընկած պարտադիր ուզում ես Քիզի վրա մի կեղտ բռնես :))
Օժանդակ բայերը: Էն որ սաղ it is կամ ինչ-որ բան is-երի փոխարեն ուղղակի is ա: Դա շատ բնորոշ ա իսպանախոսների անգլերենին: Իսկ սլավոնները հենց էդ ա, որ սաղ is-երը բաց են թողնում: Ու էլ չեմ ասում, որ սերբոխորվաթները w արտասանելու խնդիր չունեն, դա ռուսներին բնորոշ բան ա: Չէ, Ռուֆ, կեղտ ման չեմ գալիս: Ես ցանկացած գիրք ահագին քննադատական հայացքով եմ կարդում: Էն ա, մտի, Օուեն Մինին նայի, թե ոնց եմ քլնգել, չնայած Միլիգանից հազար անգամ լավ գործ էր:

Ժող, մի հատ էկեք գրելաոճը քննարկենք էլի՝ որպես գրական ստեղծագործություն: Ի՞նչ եք կարծում, ոնցն ա: Մեկը ես տեսնում եմ ահագին անբնական երկխոսություններ, լիքը կլիշեներ ու թղթից կերպարներ (դե բացի Բիլլիի թայֆից էլի): Բավական միջակ տեքստ ա:

Շատ ափսոս կլինի, եթե այս հիանալի միտքը ծալեք ու դնեք պահարանի հեռու ու մութ անկյունը::(

Սամ, լուրջ սպասում էի, որ էդ թեմայով մի բան կասես :)) Դեռ ուզում էի գրել՝ էս Սամն ու՞ր ա, չի էրևում էս թեմայում:

Sambitbaba
29.08.2015, 19:35
Էդ մեկն արդեն բլթ ա անում, անհնար բան ա չքնի: Գիտականորեն ապացուցված փաստ ա, որ քնի դեպրիվացիան մահացու ա: Ու ընդհանրապես, ինձ թվում ա՝ ստեղ շատ բաներ ա ինքը բլթ անում ինչ ա թե հետաքրքիր սարքի:

http://4stor.ru/strashno-interesno/30217-lyudi-kotorye-nikogda-ne-spyat.html

Բյուր, սրանք բը՞լթ են...

StrangeLittleGirl
29.08.2015, 19:37
http://4stor.ru/strashno-interesno/30217-lyudi-kotorye-nikogda-ne-spyat.html

Բյուր, սրանք բը՞լթ են...

Հա :)
Սամ, դու վերջն ես, ո՞նց ես կարողանում էս կարգի ծայրահեղ անվստահելի աղբյուրներ պեղել: Ասենք, վիքիպեդիա լիներ, որևէ լրատվամիջոցում հանրամատչելի հոդված, էլի կհասկանայինք: Բայց է՞ս կարգի:

Lusina
29.08.2015, 19:48
Ռուֆ, ես համաձայն եմ, որ նեղ մասնագիտական չի: Նայի, օրինակ Ռեմարկի «Սև օբելիսկում», ինչքան էլ հեղինակը տուֆտի ու շատ բան չիմանա շիզոֆրենիայի մասին, մեկ ա, շատ հավեսն ա էդ շիզոֆրենիկ կերպարը: Բայց ստեղ Քիզը մի անդուր բան ա արել. ինքն էդ ամեն ինչը ներկայացնում ա որպես վավերագրություն, անունները համարյա չի փոխում, էդ դեպքում պիտի պատասխանատվություն վերցներ ամեն ինչ տենց էլ ներկայացներ, ոչ թե գեղարվեստական մասը սիրունացնելու համար որոշ բաներ ճոխացներ: Չգիտեմ, Քիզն ինձ որպես գրող դուր չի գալիս: Ալջերնոնն էլ դուրս չէր էկել, սա էլ որպես գրականություն դուրս չի գալիս (ամենևին չժխտելով, որ հետաքրքիր ա կարդացվում, չես կարողանում պոկ գալ):
Ու հա, հոգեբույժը հոգեբույժ չի, բայց ինչքան գիտեմ հոգեբանական կրթություն ունի: Դա էլ մի կողմ: Եթե իրոք իրա նպատակը վավերագրություն անելն էր, հաստատ հազար անգամ մի քանի բժիշկ կոնսուլտանտների կասեր, կանցնեին վրայով:

Սփոյլեց :))

Մի հատ էլ ստեղ սփոյլեց :))

Չեմ սփոյլել :)) Ընդամենը ասել եմ, որ նշածդ կասկածելի մասերը հետո ավելի մանրամասն են բացատրվում , այ թե ոնց են բացատրվում, չեմ սփոյլել :P

Sambitbaba
29.08.2015, 20:18
Սամ, լուրջ սպասում էի, որ էդ թեմայով մի բան կասես :)) Դեռ ուզում էի գրել՝ էս Սամն ու՞ր ա, չի էրևում էս թեմայում:
Դե, ես գիտությունից հեռու մարդ եմ, Բյուր ջան, ի՞նչ խառնվեմ ձեր գիտական քննարկումներին... Մի՞թե ավելի կասկածելի չէր լինի, եթե գիտական հարցեր բարձրացնեի...
Բայց ուշադիր հետևում եմ, արխային:
Այնուամենայնիվ ասեմ, որ այն, ինչ իմ ասածի մեջ նկատի ունես դու, - ես նկատի չունեմ:

Սամ, դու վերջն ես, ո՞նց ես կարողանում էս կարգի ծայրահեղ անվստահելի աղբյուրներ պեղել: Ասենք, վիքիպեդիա լիներ, որևէ լրատվամիջոցում հանրամատչելի հոդված, էլի կհասկանայինք: Բայց է՞ս կարգի:
Թե՞ քեզ թվում է, թե մի գրամ անգամ կասկածել եմ, որ հենց այսպիսի պատասխան եմ լսելու քեզանից::)

Բայց հիշիր, Բյուր ջան, թե մեր պատմության մեջ որքա՜ն "ծայրահեղ անվստահելի" աղբյուրներ են եղել. Հիսուս, Գալիլեյ, Կոպեռնիկոս, ասեղնաբուժություն ու հազար ու մի այլ "անվստահելի աղբյուրներ": Երևի թե ամեն ժամանակ իր անվստահելի աղբյուրներն ունի, եսիմ...

GriFFin
29.08.2015, 21:45
Ինձ գրելաոճի մեջ մենակ էն պահը դուր չի եկել, որ Քիզը Բիլլին դրական ա ներկայացնում։ Պիտի թողեր մեզ իրան դրական կամ բացասական համարելը։ Իմ համար միջինից բարձր ա գրելաոճը։

StrangeLittleGirl
29.08.2015, 22:40
Ինձ գրելաոճի մեջ մենակ էն պահը դուր չի եկել, որ Քիզը Բիլլին դրական ա ներկայացնում։ Պիտի թողեր մեզ իրան դրական կամ բացասական համարելը։ Իմ համար միջինից բարձր ա գրելաոճը։
Էս հոգեբուժարանում արդեն գրելաոճը մի քիչ ավելի լավ ա. որ մնացած կերպարներին չի խաղացնում, մենակ փաստերի վրա ա ֆիքսվում, օքեյ ա, բայց որ էն էրկու փաստաբանների երկխոսությունը... Դա Վինչիի ծածկագիրը դրանից լավ ա գրված:

Ի դեպ, քնի պահով.
He slept very little, far less than most of the other patients, and waked early, so she got to talk to him a great deal.

Փաստորեն, քնում ա: Ու քանի դեռ սահմանած չի "very little"-ն ինչքան ա, կարա մի յոթ ժամ լինի: Ստեղ մի հարց էլ կա. հոգեբուժարանում հիվանդներին քնացնելու միակ միջոցը դեղեր տալն ա: Մենք նորմալ քուն էինք համարում ժամը տասից յոթը քնելը: Դրանից քիչն արդեն իստորիայում գրվում էր, որ լավ չի քնել: Իսկ քանի որ Բիլլին բնականաբար դեղ չի ստանում, բնական ա, որ քիչ ա քնում, բայց նենց չի, որ ընդհանրապես չի քնում:

Բայց ամենակայֆ կերպարը Արթուրն ա :))
Arthur declined to take the IQ portion of the tests, saying it was beneath his dignity.

GriFFin
29.08.2015, 22:45
Ես էլ եմ Արթուրին սիրում ու Դեյվիդին))

GriFFin
29.08.2015, 22:46

Ես մենակ հոգեբուժարանը չէի ասում։ Ես դրանից դուրսն էի ասում։ Ու չէի ասում չի քնում, ասում էի շատ քիչ ա քնում։

StrangeLittleGirl
29.08.2015, 22:49
Ես մենակ հոգեբուժարանը չէի ասում։ Ես դրանից դուրսն էի ասում։ Ու չէի ասում չի քնում, ասում էի շատ քիչ ա քնում։
Դե հենց էդ ա՝ ինչքա՞ն ա շատ քիչը: Մի ժամն էլ ա շատ քիչ, վեց ժամն էլ: Բայց մի ժամի դեպքում մի երկու շաբաթից կսատկի, իսկ վեց ժամի դեպքում ուղղակի խրոնիկ հոգնած կլինի, ինչը սպասելի ա իրա դեպքում:

GriFFin
29.08.2015, 22:57

Իմ ասածն էլ էր էդ։ Ասենք, քրոնիկ հոգնած մարդը չէր կարա աներ էն ամենը ինչ օրինակ Ռեյը։ Կհույծվեր։

Lusina
29.08.2015, 23:04
Ասում եմ՝ շա՞տ ցինիկ կլինի, որ քվեարկություն բացվի, թե ով որ կերպարն ա ավելի հավանել :))

Sambitbaba
29.08.2015, 23:06
Դե հենց էդ ա՝ ինչքա՞ն ա շատ քիչը: Մի ժամն էլ ա շատ քիչ, վեց ժամն էլ: Բայց մի ժամի դեպքում մի երկու շաբաթից կսատկի, իսկ վեց ժամի դեպքում ուղղակի խրոնիկ հոգնած կլինի, ինչը սպասելի ա իրա դեպքում:

Կյանքիս վերջին մոտ 40 տարիների ընթացքում քնում եմ օրը 4-6 ժամ: 6 ժամը`սովորաբար շաբաթը մեկ անգամ: Վերջերս չորսն էլ հազվադեպ արդեն, բայց հինգի վրա հաստատ կարելի է կանգ առնել:

Ենթակա՞ եմ բուժման, թե՞ արդեն անհույս եմ...

GriFFin
29.08.2015, 23:16

Քնի ժամաքանակը կապ չունի, կապ ունի որակը։))
Ստեղ խոսքը նրա մասին ա, որ հոգեկան խնդիր ունեցողի մոտ քնի խնդիրը ավելի վատ հետևանքներ ա ունենում, քան առողջի։

StrangeLittleGirl
29.08.2015, 23:28
Ասում եմ՝ շա՞տ ցինիկ կլինի, որ քվեարկություն բացվի, թե ով որ կերպարն ա ավելի հավանել :))
Աաաա՜, կայֆ կլինի :))

Իմ ասածն էլ էր էդ։ Ասենք, քրոնիկ հոգնած մարդը չէր կարա աներ էն ամենը ինչ օրինակ Ռեյը։ Կհույծվեր։
Ռե՞յն էր ամեն ինչ տալիս-ջարդում: Ամեն դեպքում, ես հակված եմ կարծելու, որ քնում ա բավարար, որ նորմալ ոտի վրա մնա: Համ էլ հլը որ հոգեբուժարանում ոչ մի տեղ չի նշվում քնի պակասի մասին, իսկ դա նենց բան ա, որ եթե հիվանդն ունենում ա, անպայման գրվում ա:

GriFFin
29.08.2015, 23:29

Հա, ֆենոմենալ ուժ ունեցողն ա։

Ռուֆուս
29.08.2015, 23:41
Ինձ թվում ա Արթուրը ձայների բացարձակ մեծամասնությամբ կհաղթի։ Ռեյջենն ու Ալլենն էլ կայֆ բաներ ունեն, բայց Արթուրին չեն հասնի։

StrangeLittleGirl
29.08.2015, 23:56
Ինձ թվում ա Արթուրը ձայների բացարձակ մեծամասնությամբ կհաղթի։ Ռեյջենն ու Ալլենն էլ կայֆ բաներ ունեն, բայց Արթուրին չեն հասնի։
Արթուրը շատ ստացված կերպար ա: Մյուսներն անկապոտ են: Չգիտեմ՝ Քիզն ինքը չի ընկալել մյուսներին, թե իրոք էդքան ձևավորված չէին:

Ի դեպ, IQ-ների պահով, նոր հիշեցի: Ցածրը հնարավոր ա կեղծել, բարձրը հնարավոր չի:

Ռուֆուս
30.08.2015, 00:00
Ու էլի Քիզին կպավ :D

StrangeLittleGirl
30.08.2015, 00:04
Ու էլի Քիզին կպավ :D
Որ միջակ գրող ա, ասեմ լա՞վն ա :))

Lusina
30.08.2015, 00:10
Ինձ թվում ա Արթուրը ձայների բացարձակ մեծամասնությամբ կհաղթի։ Ռեյջենն ու Ալլենն էլ կայֆ բաներ ունեն, բայց Արթուրին չեն հասնի։

Եսիմ, օրինակ իմ համար Ալլենն ու Թոմին ավելի հավես կերպարներ էին, Արթուրը մի քիչ զանուդա էր :))

Sambitbaba
30.08.2015, 00:11
Քնի ժամաքանակը կապ չունի, կապ ունի որակը։))
Ստեղ խոսքը նրա մասին ա, որ հոգեկան խնդիր ունեցողի մոտ քնի խնդիրը ավելի վատ հետևանքներ ա ունենում, քան առողջի։

Ճիշտ ես, Գրիֆ ջան: Ես համ քնում եմ մեռածի պես, ու թնդանոթով էլ չես կարող արթնացնել (եղել է, երկրաշարժից էլ չեմ արթնացել...), ու երազներ էլ` համարյա չեմ տեսնում, ցավոք...

Ես ուզում էի ասել, որ մեր կյանքում միշտ էլ ընդունվածի մեջ չտեղավորվող երևույթներ լինում են, ու նաև ոչ միշտ է, որ արդարացված է ստերեոտիպերի վրա հիմնվելը:

Եթե Բյուրին լսենք, ես, օրինակ, համարյա 99%-ով գոյություն չունեմ, որովհետև կյանքումս լիքը "գիտականորեն չապացուցված" դեպքեր են կատարվել, կատարվում ու կկատարվեն::aha

Բայց մարդ կա, նույնիսկ տեսել է ինձ...

Lusina
30.08.2015, 00:11
Արթուրը շատ ստացված կերպար ա: Մյուսներն անկապոտ են: Չգիտեմ՝ Քիզն ինքը չի ընկալել մյուսներին, թե իրոք էդքան ձևավորված չէին:

Ի դեպ, IQ-ների պահով, նոր հիշեցի: Ցածրը հնարավոր ա կեղծել, բարձրը հնարավոր չի:

Վերջացրե՞լ ես արդեն, Բյուր.

StrangeLittleGirl
30.08.2015, 00:21
Եսիմ, օրինակ իմ համար Ալլենն ու Թոմին ավելի հավես կերպարներ էին, Արթուրը մի քիչ զանուդա էր :))
Ես պատկերացնում եմ՝ Լոնդոնում ինչքա՜ն-ինչքա՜ն Արթուրներ են ռաստվել, էլ հավես չունես :))

Վերջացրե՞լ ես արդեն, Բյուր.
Չէ հա, դեռ 23%

Lusina
30.08.2015, 00:24
Ես պատկերացնում եմ՝ Լոնդոնում ինչքա՜ն-ինչքա՜ն Արթուրներ են ռաստվել, էլ հավես չունես :))

:))

Չէ հա, դեռ 23%

Այ դրա համար էլ մյուսներին "անկապոտ" ես ասում, հլը լավ չես ծանոթացել հետները :))
Որ վերջացնես, մի հատ կգրես էլի նորից, թե ով էր ամենահետաքրքիր կերպարը ըստ քեզ.

StrangeLittleGirl
30.08.2015, 00:26
Այ դրա համար էլ մյուսներին "անկապոտ" ես ասում, հլը լավ չես ծանոթացել հետները :))
Որ վերջացնես, մի հատ կգրես էլի նորից, թե ով էր ամենահետաքրքիր կերպարը ըստ քեզ.
Բայց մինչև հիմա Արթուրն ահագին քիչ ա հայտնվել: Իրա ասած մի նախադասությունը հերիք ա, որ ուշքս գնա, իսկ մյուսները տենց չեն հիշվում:

Lusina
30.08.2015, 00:33
Բայց մինչև հիմա Արթուրն ահագին քիչ ա հայտնվել: Իրա ասած մի նախադասությունը հերիք ա, որ ուշքս գնա, իսկ մյուսները տենց չեն հիշվում:

Դե հա, ամեն դեպքում ինքը դոմինանտ կերպարներից մեկն ա ու ահագին լավն ա, սկզբում իմ ֆավորիտն էլ էր, ուղղակի չեմ ուզում սփոյլերություն անել ու ասել, թե որ մասերը դուրս չեն եկել, դեռ չես հասել էդ մասերին.

GriFFin
30.08.2015, 09:13
Արթուրը շատ ստացված կերպար ա: Մյուսներն անկապոտ են: Չգիտեմ՝ Քիզն ինքը չի ընկալել մյուսներին, թե իրոք էդքան ձևավորված չէին:

Ի դեպ, IQ-ների պահով, նոր հիշեցի: Ցածրը հնարավոր ա կեղծել, բարձրը հնարավոր չի:
Ինձ թվում ա հարցը էն էր, որ ոչ թե ձևավորված չէին այլ գրքի համար էական չէին։ Քիզը հիմնականում խոսացել ա Արթուրի, Ալլանի ( կարծեմ) ու Ուսուցչի հետ։ Հազվադեպ Ռեյի ու Թոմի։ Օրինակ Կրիստոֆերի ( մյուս անգլիացի երեխու) մասին գրեթե բան չի նշվել, որովհետև էդ բան չէր տա։
Եթե կեղծել հնարավոր ա IQի պատասխանը՝ գրքում ( ո՞ նց եք ասում) կիքս կա։ Հասեք դատավարությանը կկարդաք էդ պահը, կարող ա ես եմ սխալ հիշում։

ivy
30.08.2015, 10:02
Ի դեպ, IQ-ների պահով, նոր հիշեցի: Ցածրը հնարավոր ա կեղծել, բարձրը հնարավոր չի:

Դե դա պիտի որ բոլորին էլ ակնհայտ լինի, որ քեզ ավելի հիմար ցույց տալ կարող ես, ավելի խելոք՝ չէ :)

GriFFin
30.08.2015, 10:09
Դե դա պիտի որ բոլորին էլ ակնհայտ լինի, որ քեզ ավելի հիմար ցույց տալ կարող ես, ավելի խելոք՝ չէ :)
Ես էլ էի էդ ասում ivy)) դու կարդացել ես, ճիշտ եմ հիշու՞ մ։ Եթե կեղծել հնարավոր ա, ուրեմն +1 դերասանությանը։

StrangeLittleGirl
30.08.2015, 11:08
Ես էլ էի էդ ասում ivy)) դու կարդացել ես, ճիշտ եմ հիշու՞ մ։ Եթե կեղծել հնարավոր ա, ուրեմն +1 դերասանությանը։
Լիզ, տեսե՞լ ես IQ թեստերը ոնց են: Մեր համալսարանի թեստերի նման են: Պիտի մի ճիշտ պատասխան ընտրես: Ու կարաս հատուկ սխալն ընտրես: Էնտեղ Ռեյի վերբալ IQ-ն էր կասկածելիորեն բարձր. եթե իրա մայրենի լեզուն անգլերենը չի, պիտի որ վերբալ IQ-ն համեմատաբար ցածր հավաքեր:

GriFFin
30.08.2015, 11:17

Ես սկզբերում, երբ վերջացրել էի գիրքը՝ գրել էի։ Ես մենակ Այզեկ ( Այնզեկ, չգիտեմ)ի տեստը գիտեմ, որովհետև հոգեբանական ֆակուլտետի երեխեքը խնդրել էին անցնենք։ Մենք կենսաբից անցել էինք, որ 120ը նորմայից բարձր ա ու ասենք, մեկը ես 135 էի հավաքել։ Նշեմ, որ տեստ ռուսերեն էր։ Դրանից հետո տենց տեստերին չեմ վստահում։ Շատ անկապ ցուցանիշներ են։ Ու որ գրքում սենց կարևորություն են տվել էս բանին, դատարանում օգտագործել և այլն, սկսեցի սկեպտիկորեն նայել Բիլլի հիվանդությանը։
Ռեյժենի պահը չէի ֆայմել գիտես։

ivy
30.08.2015, 12:09
Հա, Լիզ, կարդացել եմ ու արդեն մի քանի անգամ գրել եմ, որ չեմ հասկանում՝ սա գիտական ֆանտաստիկա է, թե կլինիկական դեպք: Որովհետև իրական լինելու համար մի քիչ չափից դուրս գերբնական է: Էդ վայրկյանը մեկ "spot" փոխելը, տարբեր ակցենտները, ու ընդհարապես էն, որ Բիլլին 16 տարեկանից «քնած» է ու իր մարմինը էդ ուրիշ անհատականություններն են լրիվ կառավարում, խեղճ Բիլլին էլ հենց մի պահ գիտակցության է գալիս, փոորձում է ինքնասպան լինել. էդ մարդը ընդհանրապես ոնց կարող է հետո նորմալ կյանքի վերադառնալ: Կամ իսկապես մի անհավանական, բայց իրական դեպք է, կամ Քիզն իսկապես ահագին ուռճացրել է:

Իսկ այքյուի հետ կապված կարծեմ հոգեբանն ասում է, որ դեպրեսիայի հետևանքով կարող է իջնել ցուցանիշը: Ասենք՝ եթե անգամ համարենք, որ հատուկ կեղծվել է ցուցանիշը, ապա որն էր դրա իմաստը: Ինչքան հիշում եմ, Արթուրն ու Ալլան էին բժիշկների հետ շփվողները՝ մինչև «գաղտնիքի» բացահայտվելը: Որն էր իրենց մոտիվացիան՝ այքյուն կեղծելու: Իսկ եթե չեն կեղծել, ինչի պիտի ցածր լիներ. էդ երկուսը ոնց որ թե լավ էլ խելոք էին ու հեչ էլ չունեին դեպրեսիա, թե ի վերջո դեպրեսիան պիտի վերագրենք Բիլլին: Չգիտեմ, շատ խուճուճ պատմություն է, մեկ-մեկ ծայրերն իրար չեն գալիս:

Ի դեպ, իմ ամենասիրած կերպարը Ռեյջերն էր. էն որ ասում է՝ թե բանտ ընկանք, Բիլլի մեջ ապրող երեխեքին վերացնելու եմ, որպես էվթանազիա. բանտը էրեխեքի տեղը չի: Էդ պահը տարել էր ինձ :)

GriFFin
30.08.2015, 12:51

Ինձ թվում ա չի ուռաճցրել, ուղղակի ուրիշ բան ա մասնագետը նկարագրի հիվանդությունը ուրիշ բան ա գրողը: Ասենք, եթե ինչ որ բան չի հասկացել, չհասկացած էլ նկարագրել ա: Օրինակ էլի:
Ի դեպ, ես էլ հենց էդ պահից սկսեցի իրան չսիրել :))

GriFFin
30.08.2015, 13:14
Գրքից տպավորված մարդու կողմից՝
http://i.imgur.com/WaFF2y4.jpg

http://i.imgur.com/ytxz3sd.jpg

Ի դեպ, հենց ինքը Բիլլին իրա անձերին նկարած ունի, բայց լավ որակով չգտա: Շատ յուրահատուկ ա: Ոնց որ ընտանիք լինի:

Ռուֆուս
30.08.2015, 13:52
Անգլերեն գրքի մեջ Բիլլիի նկարները կան, սպասեք սեյվ անեմ ստեղ դնեմ

GriFFin
30.08.2015, 14:14
Անգլերեն գրքի մեջ Բիլլիի նկարները կան, սպասեք սեյվ անեմ ստեղ դնեմ
Ռուսերենում էլ կա :)) Իմ ուզածը չկար ուղղակի։

Sambitbaba
30.08.2015, 18:10
Ինձ թվում ա չի ուռաճցրել, ուղղակի ուրիշ բան ա մասնագետը նկարագրի հիվանդությունը ուրիշ բան ա գրողը: Ասենք, եթե ինչ որ բան չի հասկացել, չհասկացած էլ նկարագրել ա: Օրինակ էլի:
Ի դեպ, ես էլ հենց էդ պահից սկսեցի իրան չսիրել :))
Ինչու՞, Գրիֆ ջան:
Իսկ մասնագետներն արդյո՞ք ամեն ինչ հասկացան այդ պատմության մեջ... Որքան հիշում եմ, ոչ:
Ուղղակի մասնագետի և ոչ մասնագետի տարբերությունն, իմ կարծիքով, այն է, որ ոչ-մաստագետն ավելի համարձակորեն է խոսոում մասնագիտորեն անհասկանալի բաների մասին, այն դեպքում, երբ մասնագետը փորձում է դրանք շրջանցել:

Դա շատ լավ երևում է թե գրքում, թե, առավել ևս, ձեր քննարկումների մեջ:

Երբ նայում ես հարցին այս տեսանկյունից, Քիզի "կերպարը" շատ ավելի ազնիվ է ստացվում, քան մասնագետներինը:

StrangeLittleGirl
30.08.2015, 19:31
Հա, Լիզ, կարդացել եմ ու արդեն մի քանի անգամ գրել եմ, որ չեմ հասկանում՝ սա գիտական ֆանտաստիկա է, թե կլինիկական դեպք: Որովհետև իրական լինելու համար մի քիչ չափից դուրս գերբնական է: Էդ վայրկյանը մեկ "spot" փոխելը, տարբեր ակցենտները, ու ընդհարապես էն, որ Բիլլին 16 տարեկանից «քնած» է ու իր մարմինը էդ ուրիշ անհատականություններն են լրիվ կառավարում, խեղճ Բիլլին էլ հենց մի պահ գիտակցության է գալիս, փոորձում է ինքնասպան լինել. էդ մարդը ընդհանրապես ոնց կարող է հետո նորմալ կյանքի վերադառնալ: Կամ իսկապես մի անհավանական, բայց իրական դեպք է, կամ Քիզն իսկապես ահագին ուռճացրել է:

Իսկ այքյուի հետ կապված կարծեմ հոգեբանն ասում է, որ դեպրեսիայի հետևանքով կարող է իջնել ցուցանիշը: Ասենք՝ եթե անգամ համարենք, որ հատուկ կեղծվել է ցուցանիշը, ապա որն էր դրա իմաստը: Ինչքան հիշում եմ, Արթուրն ու Ալլան էին բժիշկների հետ շփվողները՝ մինչև «գաղտնիքի» բացահայտվելը: Որն էր իրենց մոտիվացիան՝ այքյուն կեղծելու: Իսկ եթե չեն կեղծել, ինչի պիտի ցածր լիներ. էդ երկուսը ոնց որ թե լավ էլ խելոք էին ու հեչ էլ չունեին դեպրեսիա, թե ի վերջո դեպրեսիան պիտի վերագրենք Բիլլին: Չգիտեմ, շատ խուճուճ պատմություն է, մեկ-մեկ ծայրերն իրար չեն գալիս:

Ի դեպ, իմ ամենասիրած կերպարը Ռեյջերն էր. էն որ ասում է՝ թե բանտ ընկանք, Բիլլի մեջ ապրող երեխեքին վերացնելու եմ, որպես էվթանազիա. բանտը էրեխեքի տեղը չի: Էդ պահը տարել էր ինձ :)

Ռիփ, հենց Արթուրն ու Ալլենն ամենաբարձր այքու ունեցողներն են, տարբերություններն էլ երկուսի ցուցանիշների միջև էնքան էլ մեծ չի: Հետո ստեղ մի հարց էլ կա. իրանք քանի՞ այքյու թեստ են օգտագործել այքյու չափելու համար: Եթե նույնն ա, ուրեմն լրիվ էշություն են արել, որովհետև մեկը մյուսի պատասխանները կարա լսի, հետևից կրկնի: Իսկ եթե տարբեր թեստեր են գործածել, ապա էդ թվերին քանի՞ հատ ստանդարտիզացված թեստ կար:

Բայց համաձայն եմ. իրական լինելու համար չափից դուրս գերբնական ա ներկայացված:

GriFFin
30.08.2015, 21:41
Ինչու՞, Գրիֆ ջան:
Իսկ մասնագետներն արդյո՞ք ամեն ինչ հասկացան այդ պատմության մեջ... Որքան հիշում եմ, ոչ:
Ուղղակի մասնագետի և ոչ մասնագետի տարբերությունն, իմ կարծիքով, այն է, որ ոչ-մաստագետն ավելի համարձակորեն է խոսոում մասնագիտորեն անհասկանալի բաների մասին, այն դեպքում, երբ մասնագետը փորձում է դրանք շրջանցել:

Դա շատ լավ երևում է թե գրքում, թե, առավել ևս, ձեր քննարկումների մեջ:

Երբ նայում ես հարցին այս տեսանկյունից, Քիզի "կերպարը" շատ ավելի ազնիվ է ստացվում, քան մասնագետներինը:
Համաձայն չեմ։ Մասնագետը ավելի լավ ու հստակ ա հասկանում իրա ոլորտը։ Եթե մարդ ձգտում ա հասկանա դրանում վատ բան չկա։ Ստեղ <<ազնիվի>> հարց չեմ տեսնում։

StrangeLittleGirl
30.08.2015, 22:51
Ստեղ մի բան էլ ա ինձ հետաքրքրում: Հայաստանում, երբ մեկն անմեղսունակ ա ճանաչվում, ուղարկում են հարկադիր բուժման: Ու էդ հարկադիրներին էլի կիսաբանտային պայմաններում են պահում: Մենակ որոշ ժամանակ անց առավել թեթևներին տեղափոխում են սովորական բաժանմունք, որտեղ էլի հարկադիր անունը կա իրանց վրա, հետևաբար հատուկ ուշադրության տակ են լինում:

Ոնց հասկանում եմ, Բիլլիին էլ են ուղարկում հարկադիր բուժման: Բայց ո՞նց են հիվանդանոցի դռները բաց պահում՝ հաշվի առնելով, որ նա իրոք վտանգավոր մարդ ա հասարակության համար:

StrangeLittleGirl
30.08.2015, 23:01
Էս տեսե՞լ եք: Հետաքրքիր կլինի ամբողջական կինոն ճարել ու նայել:

https://www.youtube.com/watch?v=gAPPzmRb4r0

Sambitbaba
30.08.2015, 23:34
Համաձայն չեմ։ Մասնագետը ավելի լավ ու հստակ ա հասկանում իրա ոլորտը։ Եթե մարդ ձգտում ա հասկանա դրանում վատ բան չկա։ Ստեղ <<ազնիվի>> հարց չեմ տեսնում։

Գրիֆ ջան, ես չէի ուզում մասնագետին վարկաբեկել: Բայց մի՞թե հենց այդպես չէ: Յուրաքանչյուր մասնագետ, որ բնագավառում էլ լինի, ավելի հաճույքով արտահայտվում է այն մասին, ինչ բացահայտել է արդեն, ինչ հայտնի է իրեն շատ լավ: Ինչը հայտնի չէ, ի՞նչ խոսա, եթե դրա պատասխանը չունի: Արդեն լավ է այն, որ գոնե չի հերքում, քանզի նման օրինակներ էլ մեշոկով կարելի է բերել:
Իսկ Քիզի համար ի՞նչ տարբերություն: Նա ուղղակի նկարագրում է փաստերը, ինչպես որ դրանք կան, ու դրան չի միացնում իր հասկանալ-չհասկանալը`"ազնվություն" ասելով, ես դա նկատի ունեի, - մասնագետն ուղղակի անկարող է այդպես վարվել:

Նայիր ուշադիր ձեր քննարկումներին: Ձեր մոտ էլ է հանդիպում ամեն քայլափոխին. ինչ հասկանալի է ձեզ, հավեսով մարսում ու կայֆեր եք բռնում: Իսկ ինչ անհասկանալի է, սկսում եք մեղադրել սրան-նրան...

StrangeLittleGirl
30.08.2015, 23:48
Էն ա, Քիզն ինքը տակտիչնի պրիզնատ ա գալիս, որ իրան ծախելու նյութ էր պետք: Սկզբից ուզում էի ասել, որ թեմայի պակաս ա ունեցել, էս թեման լավ հաջող առիթ ա էղել իրա համար: Հիմա որ հասա էդ մասերին, ավելի ակնհայտ ա: Ու մյուսների մասին չգիտեմ, բայց իրա էգոն մե՜ծ ա, դրած գոռում ա քինդլի էկրանիցս (հատկապես էն մասերում, որտեղ բազմակի անձերը քննարկում են գրողի հետ հանդիպելու մասին):

GriFFin
31.08.2015, 00:34
Գրիֆ ջան, ես չէի ուզում մասնագետին վարկաբեկել: Բայց մի՞թե հենց այդպես չէ: Յուրաքանչյուր մասնագետ, որ բնագավառում էլ լինի, ավելի հաճույքով արտահայտվում է այն մասին, ինչ բացահայտել է արդեն, ինչ հայտնի է իրեն շատ լավ: Ինչը հայտնի չէ, ի՞նչ խոսա, եթե դրա պատասխանը չունի: Արդեն լավ է այն, որ գոնե չի հերքում, քանզի նման օրինակներ էլ մեշոկով կարելի է բերել:
Իսկ Քիզի համար ի՞նչ տարբերություն: Նա ուղղակի նկարագրում է փաստերը, ինչպես որ դրանք կան, ու դրան չի միացնում իր հասկանալ-չհասկանալը`"ազնվություն" ասելով, ես դա նկատի ունեի, - մասնագետն ուղղակի անկարող է այդպես վարվել:

Նայիր ուշադիր ձեր քննարկումներին: Ձեր մոտ էլ է հանդիպում ամեն քայլափոխին. ինչ հասկանալի է ձեզ, հավեսով մարսում ու կայֆեր եք բռնում: Իսկ ինչ անհասկանալի է, սկսում եք մեղադրել սրան-նրան...
Չէ, մասնագետը արտահայտվում ա ամեն ինչի մասին՝ կապ չունի բացահայտ թե՞ չէ։ Չբացահայտվածը ավելի գրավիչ ա։ Հետաքրքիր բան ես ասում))
Ի դեպ ասեմ, որ ես ինձ էլ մասնագետ չեմ համարում, բայց Քիզից ավելի մոտ եմ էդ ոլորտին։ Իսկ քննարկում ենք էն ինչ անորոշ ա ու չենք հասկացել։ Քիզի մասնագետ չլինելը ինձ չխանգարեց գիրքը սիրելու համար, բայց եթե ինքը վրիպակներ ունի գրածի մեջ ես որպես ընթերցող իրավունք ունեմ մատնանշելու դրանք։

Ռուֆուս
01.09.2015, 13:48
Վերջացրի: Չգիտեմ ինչ ասեմ, ահավոր լավն էր ու տխուր: Ամենասիրածս մասը Արթուրի Լոնդոն գնալն էր, մենակ ինքը կարար տենց բան աներ, ինձ ահավոր բացել էր:

StrangeLittleGirl
01.09.2015, 14:03
Վերջացրի: Չգիտեմ ինչ ասեմ, ահավոր լավն էր ու տխուր: Ամենասիրածս մասը Արթուրի Լոնդոն գնալն էր, մենակ ինքը կարար տենց բան աներ, ինձ ահավոր բացել էր:

Ռուֆ, կարա՞ս ասես ինչով էր լավը:

Ռուֆուս
01.09.2015, 14:18
Ռուֆ, կարա՞ս ասես ինչով էր լավը:

Բյուր, հասկացանք, որ քեզ դուր չի եկել, բայց չարժի ամեն առիթ օգտագործել էս գրքի վրա ցեխ շպրտելու համար: Էն ժամանակ երբ դեռ ընդամենը քվեարկում էինք, դու արդեն իսկ բացասաբար էիր տրամադրված էս գրքի նկատմամբ: Ու հիմա, երբ էսքան մարդ կարդացել վերջացրել ա, պարզվում ա, որ բոլորին գիրքը դուր ա եկել, բացի քեզնից (էն դեպքում, երբ դեռ չես էլ վերջացրել):

StrangeLittleGirl
01.09.2015, 14:22

Ռուֆ, ես քննարկում եմ ուզում, ոչ թե ցեխ եմ շպրտում: Մինչև հիմա տասնհինգ էջ էս թեման գնացել ա, բայց միակ քննարկումը բուն հիվանդության մասին ա, ոչ թե գրքի: Ես էդքան փորձում եմ պրովոկացնել ու զանազան բաներ ներս գցել, թե ինչու ինձ դուր չի էկել, որ ում որ դուր ա էկել, սկսեն պաշտպանել, իրանց տեսակետն ասել, քննարկում գնա, բայց ոչ ոք չի անում: Ինձ եթե հարցնեն, թե ինչը դուրս չի գալիս, ես կարամ եքա ցուցակ ներկայացնել: Հետն էլ կարամ ցուցակ ներկայացնել, թե ինչն ա դուրս էկել: Բայց ախր ինչու՞ ոչ մեկդ քննարկման չեք գնում: Ընթերցանության ակումբի ամբողջ իմաստն էդ ա, ոչ թե գրել՝ ես հասել եմ էսքան տոկոսի, ինձ դուր ա գալիս, հետաքրքիր ա կարդացվում, պոկվել չի լինում:

Ու ի դեպ, եթե էդքան բացասաբար տրամադրված լինեի, ուղղակի չէի կարդա: Բարեբախտաբար, գրքերի պակաս չունեմ:

StrangeLittleGirl
02.09.2015, 12:57
Ի դեպ, մի հատ շատ հետաքրքիր բան էրեկ նկատեցի: Էն որ կռիվ էր գնում՝ Բիլլին, թե Օուենը, էն որ մի քանիսս Օուենը կարդացինք, հետո Բիլլին, կամ հակառակը... Հետաքրքիր ա, որ երկուսն էլ նույն ժամանակաշրջանում են տեղի ունենում ու երկուսում էլ Քենեդիի մահվան մասը կա:

Կարդացած ժողովուրդ, ու՞ր եք: Քննարկում հրահրելու մի վերջին փորձ եմ անում: Երկու պարզ հարց եմ ուզում տալ բոլորիդ. գրքի ի՞նչը ձեզ դուր եկավ և ի՞նչը չէ:

Գալաթեա
02.09.2015, 13:03
Բյուրի հետ համամիտ եմ, ժող, քննարկեք, կարծիքներ փոխանակեք, մենակ կարդալով չի։ Book club-ի իմաստը քննարկումներն են, ոչ թե կարդալն ու հետո միասին լռելը, տենց առանց քլաբի էլ կարանք։
Ես ձեն չեմ հանում, որտև Բիլլին չկարդացի։
Դեռ մենակ երևույթն ա քննարկվել ու մի երկու հատ կերպար։
Մի քիչ էլ գրքից խոսեք։

Բյուր, դու գրի՝ ինչն ես հավանել, ինչը չէ, թող հիմք դառնա քննարկման։

ivy
02.09.2015, 13:20
Կարդացած ժողովուրդ, ու՞ր եք: Քննարկում հրահրելու մի վերջին փորձ եմ անում: Երկու պարզ հարց եմ ուզում տալ բոլորիդ. գրքի ի՞նչը ձեզ դուր եկավ և ի՞նչը չէ:

Բյուր, բայց լավ էլ քննարկվում էր, ինչ վերջին փորձ:

Դե գրել եմ արդեն, բայց մի հատ էլ ասեմ:

Գրքի մեջ բուն պատմությունն եմ հավանել, Բիլլի դեպքը: Ու անկախ նրանից, որ հեղինակը մի քիչ «ֆանտաստիկ» էր ներկայացրել, մեկ ա շատ հավես էր էդպիսի սյուժեով գործ կարդալը: Ու էնքան հետաքրքրեց, որ ամբողջ ինտերնետը քչփորեցի, էդ դեպքի հետ կապված ինչ հնարավոր էր կարդացի ու նայեցի:

Շարադրանքն էնքան էլ չեմ հավանել: Այ Օուենի շարադրանքը լրիվ վերջն էր, իսկ սա մի քիչ ձանձրալի էր՝ զուտ կառուցվածքի տեսանկյունից: Մեկը գնաց, մյուսը եկավ, մեկը քնեց, մյուսը զարթնեց, մեկին կանչեցին, եկավ, խոսեցին, գնաց: Կառուցվածքն ահագին պարզունակ էր ու միագիծ: Էլջերնոնն էլ էր էդպես:

Բայց ընդհանուր, գոհ եմ, որ կարդացի:

StrangeLittleGirl
02.09.2015, 13:27
Բյուրի հետ համամիտ եմ, ժող, քննարկեք, կարծիքներ փոխանակեք, մենակ կարդալով չի։ Book club-ի իմաստը քննարկումներն են, ոչ թե կարդալն ու հետո միասին լռելը, տենց առանց քլաբի էլ կարանք։
Ես ձեն չեմ հանում, որտև Բիլլին չկարդացի։
Դեռ մենակ երևույթն ա քննարկվել ու մի երկու հատ կերպար։
Մի քիչ էլ գրքից խոսեք։

Բյուր, դու գրի՝ ինչն ես հավանել, ինչը չէ, թող հիմք դառնա քննարկման։
Դեռ չեմ վերջացրել, որ ամբողջական կարծիք գրեմ, բայց քանի որ արդեն որոշ բաների մասին կարծիք ունեմ, կարամ գրեմ, թող քննարկում ծավալվի:

Դրական կողմերը.
1. Թեման ինքն իրենով. իրոք հետաքրքիր ա էդպիսի մի թեմա հենց իրական կյանքից վերցնելն ու շարադրելը
2. Բիլլիի կերպարները. երկխոսություններում շատ համով են էդ կերպարների ասածները (իհարկե, ենթադրում եմ, որ բժշկական փաստաթղթերից ա վերցրել)
3. Աշխարհաքաղաքական սեթինգը

Բացասական կողմերը.
1. Մնացած կերպարների՝ թղթից լինելը
2. Վատ գրված լինելը, արհեստական, կլիշեներով լի երկխոսությունները
3. Ավելորդ դրամատիզացիան/չափազանցությունները (ի դեպ, դրա մասին հենց գրքում էլ ասվում ա)
4. Ոչ թե լավ գրականություն, այլ բեսթսելեր ստեղծելու ձգտումը

Ռուֆուս
02.09.2015, 13:30
Ռուֆ, ես քննարկում եմ ուզում, ոչ թե ցեխ եմ շպրտում: Մինչև հիմա տասնհինգ էջ էս թեման գնացել ա, բայց միակ քննարկումը բուն հիվանդության մասին ա, ոչ թե գրքի: Ես էդքան փորձում եմ պրովոկացնել ու զանազան բաներ ներս գցել, թե ինչու ինձ դուր չի էկել, որ ում որ դուր ա էկել, սկսեն պաշտպանել, իրանց տեսակետն ասել, քննարկում գնա, բայց ոչ ոք չի անում: Ինձ եթե հարցնեն, թե ինչը դուրս չի գալիս, ես կարամ եքա ցուցակ ներկայացնել: Հետն էլ կարամ ցուցակ ներկայացնել, թե ինչն ա դուրս էկել: Բայց ախր ինչու՞ ոչ մեկդ քննարկման չեք գնում: Ընթերցանության ակումբի ամբողջ իմաստն էդ ա, ոչ թե գրել՝ ես հասել եմ էսքան տոկոսի, ինձ դուր ա գալիս, հետաքրքիր ա կարդացվում, պոկվել չի լինում:

Ու ի դեպ, եթե էդքան բացասաբար տրամադրված լինեի, ուղղակի չէի կարդա: Բարեբախտաբար, գրքերի պակաս չունեմ:

Բյուր, բա հիվանդությունն ու կերպարներն ենք քննարկելու, հո չպիտի՞ դննենք մետաֆորներն ու պարաֆրազները քննարկենք: Լավ էլ ակտիվ քննարկումներ են գնում, չեմ հասկանում ինչից ես դժգոհում:

StrangeLittleGirl
02.09.2015, 13:31
Բյուր, բայց լավ էլ քննարկվում էր, ինչ վերջին փորձ:

Դե գրել եմ արդեն, բայց մի հատ էլ ասեմ:

Գրքի մեջ բուն պատմությունն եմ հավանել, Բիլլի դեպքը: Ու անկախ նրանից, որ հեղինակը մի քիչ «ֆանտաստիկ» էր ներկայացրել, մեկ ա շատ հավես էր էդպիսի սյուժեով գործ կարդալը: Ու էնքան հետաքրքրեց, որ ամբողջ ինտերնետը քչփորեցի, էդ դեպքի հետ կապված ինչ հնարավոր էր կարդացի ու նայեցի:

Շարադրանքն էնքան էլ չեմ հավանել: Այ Օուենի շարադրանքը լրիվ վերջն էր, իսկ սա մի քիչ ձանձրալի էր՝ զուտ կառուցվածքի տեսանկյունից: Մեկը գնաց, մյուսը եկավ, մեկը քնեց, մյուսը զարթնեց, մեկին կանչեցին, եկավ, խոսեցին, գնաց: Կառուցվածքն ահագին պարզունակ էր ու միագիծ: Էլջերնոնն էլ էր էդպես:

Բայց ընդհանուր, գոհ եմ, որ կարդացի:

Ռիփ, ու՞ր ա, որ լավ քննարկվում էր :)) Էն ա, էրեկ Ռուֆին հարցրի ինչու ա դուրն էկել, թռավ դեմքիս, թե՝ գրքի նկատմամբ ի սկզբանե բացասաբար եմ տրամադրված: Ու մինչև էդ էլ բուն հիվանդությունը քննարկելուց բացի մենակ ասվում էր՝ լավն ա:
Էն ա, էն բոլդացրած մասը չէիր ասել :)) Բայց համաձայն եմ ընդհանուր ասածներիդ հետ:

StrangeLittleGirl
02.09.2015, 13:33
Բյուր, բա հիվանդությունն ու կերպարներն ենք քննարկելու, հո չպիտի՞ դննենք մետաֆորներն ու պարաֆրազները քննարկենք: Լավ էլ ակտիվ քննարկումներ են գնում, չեմ հասկանում ինչից ես դժգոհում:
Հա, բայց գիրքը չի քննարկվում: Թե չէ կարայինք նույն հաջողությամբ Սիբիլը ստեղ դնեինք, էլի հիվանդությունը քննարկեինք: Ինչո՞վ ա Միլլիգանը Սիբիլից տարբեր դառնում: Ռուֆ, քեզ էրեկ շատ կոնկրետ հարց եմ տվել քննարկումը շարունակելու համար, ու դու էդ հարցից անընդհատ փախնում ես: Քննարկումը տե՞նց ես պատկերացնում, որ մեկը մյուսին հարց ա տալիս, մյուսն ասում ա՝ դու ի սկզբանե գրքի նկատմամբ վատ ես տրամադրված: Էն ա, Ռիփը կոնկրետ ասեց, թե ինչն ա դուրն էկել, ու իրա ասածի հետ համաձայն եմ: Կուզեի մյուսներն էլ տենց անեին, որ մի քիչ նորմալ քննարկում ստացվեր:

ivy
02.09.2015, 13:36
Ակումբի ներկայիս վիճակում, ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկն ա:

Բյուր, դե որ մի քիչ բացասական դիրքորոշում ունես, դրա հետ չեմ կարող չհամաձայնել, բայց դե հիմա ինչ անենք:
Դու ցանկացած «հոգեբուժության» մոտ թեմային էլ նախապես մի քիչ վատ ես տրամադրված ու «կեղտ բռնելու մտադրությամբ». էդ դեռ վաղուց եմ նկատել, առաջին դեպքը չի :P

StrangeLittleGirl
02.09.2015, 13:45

Ռիփ, ես ահավոր շատ եմ սիրում հոգեկան հիվանդների մասին գեղարվեստական գրքեր կարդալ, բայց էդ տենց ա, ցանկացած մասնագետ իրա ոլորտին վերաբերող թեմայի մասին գեղարվեստական գիրք կարդալիս կեղտ ա բռնում, որտև ոչ միշտ ա գրողն ըստ պատշաճի խորանում: Իսկ էս դեպքում Քիզը շա՜տ մակերեսային ա մոտեցել հարցին: Էն ա, որ Դոկտորով էինք կարդում, սաղ ծրագրավորողները թռել էին դեմքին, թե՝ էս ու էս սխալ ա ասում, մինչդեռ ես ինձ համար հավեսով կարդում էի: Ֆիզիկոսներն էլ Վելսի դեմքին են թռնում, թե՝ ո՞նց ա քո ստեղծած անտեսանելի մարդը տեսնում: Արվեստաբաններն էլ Դեն Բրաունի Դա Վինչիի վրա են ղժժում: Կարամ այ սենց լիքը թվարկեմ:

StrangeLittleGirl
02.09.2015, 13:52
Ու ի դեպ, ընթերցանության ակումբի կայֆը նաև էն ա, որ երբ մի գիրք ինչ-ինչ պատճառներով դուրդ չի գալիս, քննարկելուց հետո մեկ էլ ջոկում ես՝ մանրից դուրդ սկսեց գալ, որովհետև էնտեղ էղել են բաներ, որոնք դու չես տեսել, չես կարևորել կամ չես հասկացել: Տենց գրքերի լիքը օրինակներ կան, որ կիսատ թողած, զզված գնացել եմ քննարկման, մեկ էլ ջոկել եմ՝ բայց հրաշալի գիրք ա, կարելի ա վերջացնել: Ու հիմա էս գիրքը կարող ա կիսատ թողնեմ: Քննարկեք, նենց արեք՝ դուրս գա, ասեք՝ ինչը չեմ հասկացել, չեմ տեսել, չեմ կարևորել:

Գալաթեա
02.09.2015, 14:05
Ես մենակ քննարկումներից եմ գրքին ծանոթ, բայց շատ հետաքրքրում ա օրինակ, էդ Արթուրը ո՞րտեղից ա սովորել բրիթիշ աքսենթը։ Ասվում ա՞։

Գալաթեա
02.09.2015, 14:10
Մեկ էլ, Բյուր, բեսթսելլեր ստեղծելու ցանկությունը տենց վատ բան չի կարծում եմ։
Արդյունքում ամեն ինչ կանեն որ լավ ու հետաքրքիր գրեն, չես կարծո՞ւմ։
Ո՞րն ա դրա բացասական կողմը։

StrangeLittleGirl
02.09.2015, 14:38
Մեկ էլ, Բյուր, բեսթսելլեր ստեղծելու ցանկությունը տենց վատ բան չի կարծում եմ։
Արդյունքում ամեն ինչ կանեն որ լավ ու հետաքրքիր գրեն, չես կարծո՞ւմ։
Ո՞րն ա դրա բացասական կողմը։
Իհարկե դրա մեջ ոչ մի բացասական բան չկա: Բայց բեսթսելլեր դառնալու տարբեր ճանապարհներ կան: Դրանցից մեկը լավն գրելն ա, մյուսն էլ սկանդալային թեմա շոշափելը: Քիզն ընտրում ա երկրորդ տարբերակը: Ու էստեղ գործ ենք ունենում ոչ թե, օրինակ, Տարեկանի արտի տիպի բեսթսելլերի, այլ Դա Վինչիի ծածկագրի տիպի հետ: Ու էստեղ ոչ թե լավ գրականություն ստեղծելու (կամ նույնիսկ պատմությունը հնարավորինս ճշգրիտ պատմելու) ցանկությունն ա առաջին պլան մղվում, այլ ավելորդ դրամատիզացիան, որ լսարան գրավի: Ու դրամատիզացիայի պահը, ի դեպ, ինքն էլ չի թաքցնում: Մեջբերում գրքից. "The writer was determined that although he might dramatize some of the experiences, he would always stick to Billy's own facts."

Ռուֆուս
02.09.2015, 14:50
Բյուր, լավ էլի, ինչքան էլ ասես, որ պրովոկացիաներ ես անում, որ քննարկումները հետաքրքրանան, իրականում հաճախ անիմաստ տեղն ես կպնում կամ փորձում ես կեղտեր բռնել էնտեղ, որտեղ որ կեղտ չկա:

Օժանդակ բայերը: Էն որ սաղ it is կամ ինչ-որ բան is-երի փոխարեն ուղղակի is ա: Դա շատ բնորոշ ա իսպանախոսների անգլերենին: Իսկ սլավոնները հենց էդ ա, որ սաղ is-երը բաց են թողնում: Ու էլ չեմ ասում, որ սերբոխորվաթները w արտասանելու խնդիր չունեն, դա ռուսներին բնորոշ բան ա: Չէ, Ռուֆ, կեղտ ման չեմ գալիս: Ես ցանկացած գիրք ահագին քննադատական հայացքով եմ կարդում: Էն ա, մտի, Օուեն Մինին նայի, թե ոնց եմ քլնգել, չնայած Միլիգանից հազար անգամ լավ գործ էր:

Օրինակ պնդում ես, որ սերբոխորվաթները w արտասանելու խնդիր չունեն, իրականում խորվաթները չունեն, իսկ սերբերենում w չկա: Կամ ասենք պնդում ես, որ եթե it is կամ is ա օգտագործում, ուրեմն չի կարա սլավոնական անգլերեն լինի, մենակ իսպանախոսներն են տենց խոսում: Ակցենտն իրականում շատ ինդիվիդուալ բան ա, չնայած շատ ընդհանուր նմանություններ կան, դու չես կարա պնդել, որ բոլոր սերբերն ու խորվաթները պարտադիր պետք ա լրիվ նույն ձևի անգլերեն խոսեն:

Ի դեպ ես կասկածում եմ, որ Ռեյջենը նորմալ սերբերեն գիտեր, վերջում մի հատ սերբերեն նամակ ա գրում, բայց շատ պրիմիտիվ բառապաշարով: Ու նաև կասկածում եմ, որ Ռեյջենը ոչ թե սերբական ակցենտով ա խոսել, այլ շաբլոն generic սլավոնական ակցենտով, իսկ իր բժիշկները դժվար թե դնեին մանրամասն հնչյունաբանական անալիզ անեին, թե Ռեյջենի ակցենտը Բելգրադցի սերբի ակցենտ ա, թե Զագրեբցի խորվաթի:

StrangeLittleGirl
02.09.2015, 15:02
Բյուր, լավ էլի, ինչքան էլ ասես, որ պրովոկացիաներ ես անում, որ քննարկումները հետաքրքրանան, իրականում հաճախ անիմաստ տեղն ես կպնում կամ փորձում ես կեղտեր բռնել էնտեղ, որտեղ որ կեղտ չկա:

Օրինակ պնդում ես, որ սերբոխորվաթները w արտասանելու խնդիր չունեն, իրականում խորվաթները չունեն, իսկ սերբերենում w չկա: Կամ ասենք պնդում ես, որ եթե it is կամ is ա օգտագործում, ուրեմն չի կարա սլավոնական անգլերեն լինի, մենակ իսպանախոսներն են տենց խոսում: Ակցենտն իրականում շատ ինդիվիդուալ բան ա, չնայած շատ ընդհանուր նմանություններ կան, դու չես կարա պնդել, որ բոլոր սերբերն ու խորվաթները պարտադիր պետք ա լրիվ նույն ձևի անգլերեն խոսեն:

Ի դեպ ես կասկածում եմ, որ Ռեյջենը նորմալ սերբերեն գիտեր, վերջում մի հատ սերբերեն նամակ ա գրում, բայց շատ պրիմիտիվ բառապաշարով: Ու նաև կասկածում եմ, որ Ռեյջենը ոչ թե սերբական ակցենտով ա խոսել, այլ շաբլոն generic սլավոնական ակցենտով, իսկ իր բժիշկները դժվար թե դնեին մանրամասն հնչյունաբանական անալիզ անեին, թե Ռեյջենի ակցենտը Բելգրադցի սերբի ակցենտ ա, թե Զագրեբցի խորվաթի:

Մի հատ հանգիստ, առանց ագրեսիայի, նենց ես պաշտպանում, ոնց որ դու ես գրել էդ գիրքը:

Ռուֆ, հիշեցնեմ, որ սերբոխորվաթերեն ա, ոչ թե սերբերեն, էն ժամանակ դա դեռ մի ստանդարտ լեզու էր: Ուրեմն, ինքը ինչ-որ բարբառո՞վ էր խոսում: Լավ, վ-երի մասը թողնենք, թող դա հավանական լինի:

Իհարկե ակցենտն ինդիվիդուալ բան ա, Ռեյջենը կարար ունենար էս կամ էն հատկանիշը, բայց որ սլավոնները խնդիր ունեն օժանդակ բայերի հետ, դա նորություն չի, ես էլ գիտեմ, դու էլ գիտես: Մարդու անգլերեն խոսելուց դու կարող ես ասել, թե իրա մայրենի լեզուն որն ա: Դա գործածվում ա անգամ դատական լեզվաբանության մեջ: Իսկ էդ շեշտված is-երը հստակ նշում են, որ Ռեյջենի մայրենի լեզուն ո՛չ ռուսերենն ա, ո՛չ սերբոխորվաթերենը: Ու էստեղ մեծ հարցական ա առաջանում. դա Քիզի՞ սխալն ա, թե՞ Բիլլիի: Սա ահագին հետաքրքիր բան ա, ու պետք ա դրա ծայրից բռնել: Որտև եթե Ռեյջենն իսկապես տենց էր խոսում, ուրեմն ստեղ ոչ մի միստիկա չկա, ուղղակի սխալ կոպիա արած ակցենտ ա: Իսկ եթե Քիզի սխալն ա, ուրեմն ևս մեկ ապացույց, որ ինքն իրա առաջ պատմությունը հնարավորինս ճիշտ ներկայացնելու խնդիր չի դրել:

Sambitbaba
02.09.2015, 16:50
Ես մենակ քննարկումներից եմ գրքին ծանոթ, բայց շատ հետաքրքրում ա օրինակ, էդ Արթուրը ո՞րտեղից ա սովորել բրիթիշ աքսենթը։ Ասվում ա՞։

Եվս մեկ շատ հետաքրքիր հարց, որը, ցավոք, առանց քննարկման է մնալու...:(

StrangeLittleGirl
02.09.2015, 16:58
Եվս մեկ շատ հետաքրքիր հարց, որը, ցավոք, առանց քննարկման է մնալու...:(

Սամ ջան, առանց քննարկման չի մնալու: Էն ա, էդքան մարդ արդեն վերջացրել ա գիրքը, թող պատասխանեն՝ ասվում ա, թե չէ: Ես դեռ կեսերին եմ հասել, առայժմ չի ասվում:

Ruby Rue
02.09.2015, 18:15
Ես մենակ քննարկումներից եմ գրքին ծանոթ, բայց շատ հետաքրքրում ա օրինակ, էդ Արթուրը ո՞րտեղից ա սովորել բրիթիշ աքսենթը։ Ասվում ա՞։

Մի քանի անգամ խոսք էր գնում, որ Բիլլին Շերլոք Հոլմսի մասին ֆիլմեր շատ էր նայում: Քանի որ գրքում բան չէր ասվում ոչ Ռեյջնի, ոչ Արթուրի ակցենտների մասին, ես սկսել էի ենթադրել, որ «բրիտանացի» Արթուրի վրա էդ ֆիլմերն ու հատկապես երևի Ուութսընի կերպարը մեծ ազդեցություն ա ունեցել. Արթուրը նաև բժշկությամբ էր հետաքրքրված ու իր պարտքն էր համարում մարդկանց օգնել: :))

Գալաթեա
02.09.2015, 18:31
Կարծում եք՝ մենակ բրիտանական ակցենտով ֆիլմ նայելով մարդը կարա՞ ակցենտը լիարժեք կամ լիարժեքին մոտ վերցնի։

Ruby Rue
02.09.2015, 18:42
Կարծում եք՝ մենակ բրիտանական ակցենտով ֆիլմ նայելով մարդը կարա՞ ակցենտը լիարժեք կամ լիարժեքին մոտ վերցնի։

Ֆիլմերը ստիմուլ կարող էին լինել, որ «բրիտանացի» անձը ստեղծվի ու ակցենտը յուրացվի, բայց դե եթե լեզվակիրների հետ շփում չի ունեցել ու բացի գրքում նկարագրվածից էլ ոչ մի անգամ Անգլիա չի գնացել, ուրեմն մնում ա listening-ը: Էլ ուրիշ ո՞նց կարող էր յուրացներ:

StrangeLittleGirl
02.09.2015, 18:54
Կարծում եք՝ մենակ բրիտանական ակցենտով ֆիլմ նայելով մարդը կարա՞ ակցենտը լիարժեք կամ լիարժեքին մոտ վերցնի։
Ուղղակի ստեղ հարց ա՝ ինչքանով ա լիարժեք: Ոչ մի լեզվաբանական վերլուծություն, ոնց հասկանում եմ, չի կատարվել:

StrangeLittleGirl
03.09.2015, 19:48
Ահամ, երեք տարեկանի մոտ դիսլեքսիա:

Գալաթեա
03.09.2015, 22:41
Ահամ, երեք տարեկանի մոտ դիսլեքսիա:
Չի կարա լինի՞։

GriFFin
03.09.2015, 22:55
Չի կարա լինի՞։

Երեք տարեկանի մոտ դիսլեքսիա հնարավոր չի ախտորոշել:
Բյուր, դու ձկան աչք ունես, չէի էլ ֆիկսել:

Գալաթեա
03.09.2015, 22:58
Որ տարիքից ա հնարավոր։

GriFFin
03.09.2015, 22:58
Ուղղակի ստեղ հարց ա՝ ինչքանով ա լիարժեք: Ոչ մի լեզվաբանական վերլուծություն, ոնց հասկանում եմ, չի կատարվել:

Իսկ ինտերնետով փորփրե՞լ ես: Հլը, նայեմ կա ինչ-որ մի բան էս հարցի շուրջ:

GriFFin
03.09.2015, 23:03
Որ տարիքից ա հնարավոր։

Արի ասեմ 7-9 տարեկան, որովհետև լավ չգիտեմ: Էն տարիքում, երբ երեխեն կարդալ ա սովորում ու պիտի սկսի լավ կարդալ:

Գալաթեա
03.09.2015, 23:16
Արի ասեմ 7-9 տարեկան, որովհետև լավ չգիտեմ: Էն տարիքում, երբ երեխեն կարդալ ա սովորում ու պիտի սկսի լավ կարդալ:
Այսինքն միայն բանավոր խոսքով որոշել հնարավո՞ր չի։

GriFFin
03.09.2015, 23:18
Այսինքն միայն բանավոր խոսքով որոշել հնարավո՞ր չի։
Դիսլեքսիան կարդալու հետ ա կապված։ Ասենք կարդալուց բառեր են բաց թողում, դժվարանում են։

Ռուֆուս
04.09.2015, 00:05
Բայց Քրիստինը գրել կարդալ գիտեր, նույնիսկ նամակներ էր գրում, էդ դեպքում ինչու՞ չէր կարող դիսլեքսիկ լինել:

StrangeLittleGirl
04.09.2015, 01:27
Բայց Քրիստինը գրել կարդալ գիտեր, նույնիսկ նամակներ էր գրում, էդ դեպքում ինչու՞ չէր կարող դիսլեքսիկ լինել:
Որովհետև նսխ էդ տարիքում գրել- կարդալ չեն իմանում, իսկ եթե իմանում են, դեռ ուղեղի որոշակի կենտրոններ տենց զարգացած չեն, որ հանգիստ դիսլեքսիկին նորմալ կարդացողից տարբերես

StrangeLittleGirl
04.09.2015, 01:29
Դիսլեքսիան կարդալու հետ ա կապված։ Ասենք կարդալուց բառեր են բաց թողում, դժվարանում են։
Խնդիրը հիմնականում վիզուալ միավորը հնչյունաբանական միավոր և հակառակը վերածելու մեջ ա: Կարան լիքը տառասխալներ անեն, կարդալուց դանդաղում են կամ որոշակի տառակապակցություններ չեն կարողանում արտաբերել:

StrangeLittleGirl
04.09.2015, 02:11
Երեք տարեկանի մոտ դիսլեքսիա հնարավոր չի ախտորոշել:
Բյուր, դու ձկան աչք ունես, չէի էլ ֆիկսել:
Ես էլ կարծում եմ՝ ես եմ անուշադիր կարդում :)) 40%-ից սկսած թռնելով եմ գնում՝ ամեն պարբերությունից մի նախադասություն, ու ոնց որ թե հլը որ բան բաց չեմ թողել: Ստեղ արդեն կիսատ թողնելու ու վերջացնելու հարց ա, որտև ուզում եմ ճամփիս հանեմ էս գիրքը :)) Եթե զուգահեռ որևէ բան սկսեմ, սա հաստատ հետո էլ վերջացնողը չեմ:

Իսկ ինտերնետով փորփրե՞լ ես: Հլը, նայեմ կա ինչ-որ մի բան էս հարցի շուրջ:

Փորփրել եմ: Բան չկա: Ոչ մի հոդվածում էդ թեմաները տենց խորությամբ չեն շոշափվում: Մենակ մի հոդված տեսա, որն էդ պահին հասանելի չէր, էն մասին էր, թե ոնց կարող են վեպերը որպես հոգեբանության դասագիրք ծառայել: Հեսա վաղը գնամ համալսարան, տեսնեմ՝ էնտեղ հասանելի կլինի՞:

Ուղղակի մտածում եմ՝ անհնար ա իրանք ժամանակին էս հարցերի մեջ խորացած չլինեն: Ախր հենց սրանք են կարևոր հարցերը, որոնք առաջանում են կարդալիս, ուրեմն Բիլլիի հետ աշխատող մասնագետների մոտ էլ պիտի էդ հարցերն առաջանային ու պիտի փորձեին ավելի խորանալ:

Ռուֆուս
04.09.2015, 15:02
Որովհետև նսխ էդ տարիքում գրել- կարդալ չեն իմանում, իսկ եթե իմանում են, դեռ ուղեղի որոշակի կենտրոններ տենց զարգացած չեն, որ հանգիստ դիսլեքսիկին նորմալ կարդացողից տարբերես
Իսկ էս դեպքում կերպարները կարո՞ղ են «մեծանալ», որովհետև մի պահ կար երբ Ռեյջենը Քրիստինին կարդալ էր սովորացնում, որպեսզի կարողանար դիսլեքսիան հաղթահարեր։

Կամ գուցե Բիլլին էր Քրիստինի կերպարը թերի ստեղծել՝ տարբեր տարիքային հատկանիշներ համատեղելով։