PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչը չի կարելի ծաղրել



StrangeLittleGirl
10.08.2015, 12:41
Էս վերջերս դանիական մի թերթ մի հատ գրաֆ ա տպել, որտեղ շարել ա սևամորթ հայտնի դեմքերին, ուղղահայաց առանցքին ինտեգրվածից մինչև ջղային, հորիզոնական առանցքին՝ չարից բարի:

Ես նայեցի, ինձ բացեց էդ գրաֆը, բայց արի ու տես, որ ամերիկյան լրատվամիջոցներն արդեն շուխուռ են արել (http://www.vice.com/read/danish-newspaper-creates-graph-about-african-american-stars-876): Իմ կարծիքով, ամերիկացիները հումոր հասկանալու հետ պրոբլեմ ունեն: Իսկ դուք ի՞նչ եք կարծում: Արդյոք դանիական լրատվամիջոցն իրո՞ք անցել ա սահմանները:

Chuk
10.08.2015, 12:50
Իսկ ինչի՞ հատկապես սևերին: Սպիտակներին էլ արե՞լ ա:
Ես շուխուռ չէի դնի, բայց իմ համար տուֆտա հումոր ա:

Mephistopheles
10.08.2015, 18:07
Բյուր, ի՞նչ ամերիկացի հումորիստ գիտես

StrangeLittleGirl
10.08.2015, 18:14
Բյուր, ի՞նչ ամերիկացի հումորիստ գիտես

Չգիտեմ :))

Գալաթեա
10.08.2015, 18:21
Բյուր, հումորի խնդիր չի կարծում եմ..
Իրանք կասեին՝ it's not the humor thing, it's the black thing.

Որպեսզի համոզվես որ ամերիկացիք հումոր ու մանավանդ իրենք իրենք վրա ծիծաղելու կարողություն ունեն՝ էդ հումորիստ մումորիստ իրա հերթին՝ մի երկու սերիա Simpsons նայի։ That'll do the trick :)

StrangeLittleGirl
10.08.2015, 18:24
Բյուր, ի՞նչ ամերիկացի հումորիստ գիտես


Բյուր, հումորի խնդիր չի կարծում եմ..
Իրանք կասեին՝ it's not the humor thing, it's the black thing.

Որպեսզի համոզվես որ ամերիկացիք հումոր ու մանավանդ իրենք իրենք վրա ծիծաղելու կարողություն ունեն՝ էդ հումորիստ մումորիստ իրա հերթին՝ մի երկու սերիա Simpsons նայի։ That'll do the trick :)

Գալ, ստեղ հարցն ամերիկացիքի՝ հումոր ունենալ-չունենալը չի: Ուղղակի ըստ իրանց, ոնց հասկանում եմ, ինչ-որ բաներ չի կարելի ծաղրել: Բայց դանիական թերթում տպված էդ գրաֆը դանիացի ընթերցողի համար ա, ու կարծում եմ՝ շատ խոխմ ա արած, միանգամից զգացվում ա, որ հումոր ա: Բայց ամերիկացիք չեն ջոկում: Մենակ տեսնես՝ ֆեյսբուքում ինչ հիստերիկա են դրել ամերիկացիները:

Գալաթեա
10.08.2015, 18:28
Հիստերիկան ինչի՞ հետ ա կապված։
Սևերի պահով ա՞։

StrangeLittleGirl
10.08.2015, 18:32
Հիստերիկան ինչի՞ հետ ա կապված։
Սևերի պահով ա՞։
Մոտավորապես սենց. Պոլիտիկենը, որ կարգին թերթ էինք համարում, ռասիստ հոդված ա տպել: Ամոթ իրանց, էսինչ մեյլի հասցեով նամակ գրեք, բողոքեք:

Գալաթեա
10.08.2015, 18:35
Փաստորեն սևերի պահով ա։
Հիմա Չուկի տված հարցը տամ, ինչի՞զուգահեռ սպիտսկ հայտնի մարդկանց վրով նույն բանը չեն արել։
Համարում են որ չկա՞ կատակելու թեմա էդտեղ, ինչի են է՞լի հենց սևերին արել։

StrangeLittleGirl
10.08.2015, 18:49
Փաստորեն սևերի պահով ա։
Հիմա Չուկի տված հարցը տամ, ինչի՞զուգահեռ սպիտսկ հայտնի մարդկանց վրով նույն բանը չեն արել։
Համարում են որ չկա՞ կատակելու թեմա էդտեղ, ինչի են է՞լի հենց սևերին արել։
Հարցազրույցը որ կարդաս, պարզ կլինի: ԱՄՆ-ի ռասիզմ-ոչ ռասիզմ թեմայի վրա են ղժժում: Կոնկրետ թերթին ծանոթ չեմ, բայց դանիական հումորը ոչ մի սրբություն չի ճանաչում, սաղի վրով անցնում ա: Դրա համար եմ բացել էս թեման. ի վերջո, ի՞նչն ա կարելի ծաղրել, ի՞նչը չէ:

Mephistopheles
10.08.2015, 19:13
Չգիտեմ :))

դե պտի իմանաս, էլի Բյուր ջան, կարևոր ա... Bill Maher, Jon Stewart, Chris rock, Stephen Colbert … մի հատ նայի իրանց

Mephistopheles
10.08.2015, 19:18
Հարցազրույցը որ կարդաս, պարզ կլինի: ԱՄՆ-ի ռասիզմ-ոչ ռասիզմ թեմայի վրա են ղժժում: Կոնկրետ թերթին ծանոթ չեմ, բայց դանիական հումորը ոչ մի սրբություն չի ճանաչում, սաղի վրով անցնում ա: Դրա համար եմ բացել էս թեման. ի վերջո, ի՞նչն ա կարելի ծաղրել, ի՞նչը չէ:

Բյուր ջան... ռասիզմ ԱՄՆում կա ու ըենց բան ԱՄՆում տպելը սխալ ա... ես չգիտեմ Դանիայում տենց պրոբլեմ կա թե չէ, բայց եթե լիներ նույն ձևո՞վ կկատակեին թե՞ ոնց

Գալաթեա
10.08.2015, 19:19
Կարդացի։
Ընդունում եմ, որ իր տեսակետից ճիշտ ա ասում։ Ու դուրըս եկավ էն գրքի էս մեջբերումը՝ They believe that race exists and is something very real and defining for people. The book says that as long as you have this basic belief that race is something real then you'll have a problem with racism.

Բայց փաստը մնում ա փաստ, որ իր ասելով գույն չընդունող, պարսիկ կնիկ ունեցող մարդը սույն գրաֆը սարքել ա սևերի վրով։ Սարքել ա՝ իմանալով, թե ինչ զգայուն թեմա ա դա։
Դե թող պատասխան տա...

Գալաթեա
10.08.2015, 19:21
Ամերիկայում չի տպվել, Մեֆ։
Դանիական շաբաթաթերթում ա տպվել, հետո նոր արդեն օնլայն ա տարածվել, որից հետո ամերիկյսն շուխուրն ա սկսել։

ivy
10.08.2015, 20:06
Ապուշություն ա դանիացիների արածը։ Ու շուխուռ անողը լավ ա արել։

Mephistopheles
10.08.2015, 20:42
Ամերիկայում չի տպվել, Մեֆ։
Դանիական շաբաթաթերթում ա տպվել, հետո նոր արդեն օնլայն ա տարածվել, որից հետո ամերիկյսն շուխուրն ա սկսել։

գիտեմ Գալ... մեկ ա ռեակցիան հասկանալի... բա հո չէի՞ն խնդալու... իմիջայլոց էդ չարթի մեջ Մայլս Դեյվիսը չկա... Բիլլի Հօլիդայն էլ չկա... ու էլի շատերը... Ջոն Քոլթրեյնը...

Freeman
12.08.2015, 13:25
Տենց բան մտքովս չի անցնում, որ չի կարելի ծաղրել: Ուղղակի պետք ա լավ ծաղրել

Areg ak
12.08.2015, 14:18
Դանիայի լրատվամիջովները սղալ են արել բայց Ամերիկան իրան ամեն տեղ մեջա քցում::angry