PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե միայն մի լեզու իմանայիք...

StrangeLittleGirl
10.08.2015, 00:43
Մի քիչ առաջ մի հոգի ինձ մի էսպիսի հարց տվեց. «Եթե միայն ու միայն մի լեզու իմանայիր, ո՞րը կընտրեիր»: Պատասխանեցի՝ անգլերենը: Զարմացավ ահագին, սպասում էր երևի, որ հայերեն կասեմ: Հետո հիմնավորեցի, թե ինչու: Հասկացավ: Իմ հիմնավորումները եթե հետաքրքիր ա, հետո կդնեմ:

Իսկ դուք ո՞րը կընտրեիք ու ինչու՞:

Chuk
10.08.2015, 00:46
Անգլերեն:
Նախ էդ լեզուն չափազանց տարածված ա, ու էդ լեզվով չէի կորի, հետո ինքը հիմնական տեխնիկական լեզուն ա, դրանով ինձ հասանելի կլիներ թե գեղարվեստական, թե տեխնիկական գրականության մեծ մասը:

ivy
10.08.2015, 01:24
Անգլերեն:
Ու նույնիսկ հիմա եմ ափսոսում, որ անգլերենը իմ մայրենին չի: Եթե էդպես լիներ, ես մնացած ամեն ինչը մի կողմ կդնեի, ու գրող կդառնայի: Առաջ գնալու լայն դաշտ կա. ոչ մի ուրիշ լեզու էդքան մեծ հնարավորություն տվյալ մասնագիտության մեջ չի ընձեռում:

Gayl
10.08.2015, 01:46
Հենց հիմա հրաժարվում եմ մասնագիտությունիցս ու ընտրում եմ հայերենը...

Շինարար
10.08.2015, 02:18
Անգլերեն

Chuk
10.08.2015, 02:21
Հենց հիմա հրաժարվում եմ մասնագիտությունիցս ու ընտրում եմ հայերենը...

Անգլերեն

Երկուսիդ էլ պետք ա խնդրեմ թեմայի հարցադրումներից «ինչու՞»-ին էլ պատասխանել: Անչափ հետաքրքիր է :)

Շինարար
10.08.2015, 02:29
Երկուսիդ էլ պետք ա խնդրեմ թեմայի հարցադրումներից «ինչու՞»-ին էլ պատասխանել: Անչափ հետաքրքիր է :)

Բացատրելու բան էլ չկա ախր, բա ուրիշ ի՞նչ: (http://www.akumb.am/showthread.php/53803-%D5%8F%D5%B6%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6%D5%AB?p=2503429&viewfull=1#post2503429)

Gayl
10.08.2015, 02:30
Երկուսիդ էլ պետք ա խնդրեմ թեմայի հարցադրումներից «ինչու՞»-ին էլ պատասխանել: Անչափ հետաքրքիր է :)
Ես էլ նույն բանը Բյուրից կխնդրեի: Հարցը ինքն է տալիս, բայց իրա հիմնավորումը չկա: Ինչպես ասում ես դու անչափ հետաքրքիր է:)
Բյուրի գրածը որ կարդացի մի պահ պատկերացրեցի, որ եթե ամբողջ հայ ազգին այդ հնարավորությունը տրվեր ու բոլորս ասենք ընտրեինք անգլերենը կամ խառը չգիտեմ ինչերենը, այսինքն Հայաստանում ապրում են հայեր ովքեր խոսում ու գրում են չգիտեմ ինչերեն, իսկ դա իմ պատկերացմամբ հայերի վերջը կլինի կամ զարգացած հայերի վերջը:
Թյու արաաա էս անտեր Արարատն էլ փչացրի՞ն, էս ի՞նչ համ եկավ:angry

Chuk
10.08.2015, 02:36

Դե Բյուրը գրել ա, որ հետո կգրի թե ինչի, դրա համար իրան չէի խնդրել նույնը, թե չէ ինձ էլ ա հետաքրքիր կոնկրետ իրա մոտիվացիան:

Գայլ եղբայր, ինձ թվում ա հասկանալի ա, որ սա «սյուր» հարց ա: Այսինքն նման ընտրության առաջ չենք կանգնելու իրականում: Բայց չե՞ս կարծում, որ եթե անձամբ դու նման ընտրության առաջ կանգնելուց լինեիր, ու դա լիներ զուտ քո համար, ոչ թե ամբողջ ազգի, դու կընտրեիր լեզու, որը քեզ, քո ընտանիքին կյանքում կօգներ: Պատկերացրու, որ էդ դեպքում դու մտածում ես քո շահի մասին, ու չես վնասում քո երկրին, ազգին:

Հիմա գանք քո բերած ֆանտաստիկ դեպքին. բոլոր հայերի առաջ կանգնել է նման ընտրություն: Կարծում եմ, կարիք չկա ստեղ՝ ակումբում ներկայացնելու, թե անձամբ ես ինչքան եմ կարևորում հայերենը: Բայց նման ընտրության դեպքում էլի կընտրեի անգլերենն ու բոլորին կոչ կանեի: Ինչու՞: Որտև եթե տենց դեպքի առաջ կանգնեինք ու բոլորովս ընտրեինք հայերենը, հերիք չի էս պահին աշխարհաքաղաքական պատճառներով ենք ահագին մեկուսացած, էդ դեպքում լրիվ կիզոլացվեինք, կկորցնեինք աշխարհի հետ ամբողջ կապն ու շատ արագ կկորցնեինք երկիրն էլ, մեզ էլ, լեզուն էլ, պատմությունն էլ:

Ուլուանա
10.08.2015, 02:39
Ինձ թվում ա՝ առնվազն կիրթ մարդկանց առնվազն իննսուն տոկոսը կընտրի անգլերենը՝ շատ պարզ պատճառով. անգլերեն չիմանալով՝ էսօր հնարավոր չի նորմալ գոյատևել քաղաքակիրթ աշխարհում։ Ես էլ դժգոհությամբ, բայց անգլերենը կընտրեի զուտ էն պատճառով, որ ամենաձեռնտուն դա ա համարյա բոլոր առումներով, ոչ թե որովհետև անգլերենը աշխարհի ամենահիասքանչ լեզուն եմ համարում, ուշքս էլ գնում ա։ Էդ առումով շատ հետաքրքիր կլիներ լսել Gayl–ի հիմնավորումը։ Թե չէ մյուսներինն, իմ կարծիքով, պարզ ա։ Ի՞նչ պիտի ասեն, որ մտածես՝ վայ, հա, էլի, մտքովս չէր անցել։ Իհարկե, եթե կարող եք զարմացնել անգլերենն ընտրելու ձեր յուրօրինակ պատճառներով, շատ հետաքրքիր կլինի դրանք կարդալը :))։

Gayl
10.08.2015, 02:47
Դե Բյուրը գրել ա, որ հետո կգրի թե ինչի, դրա համար իրան չէի խնդրել նույնը, թե չէ ինձ էլ ա հետաքրքիր կոնկրետ իրա մոտիվացիան:
Չէ Բյուրը գրելա կգրեմ, եթե հետաքրքրի, ես էլ ասում եմ հետաքրքիրա, դե բնականաբար դու էլ ես նույնը ասում:)

Գայլ եղբայր, ինձ թվում ա հասկանալի ա, որ սա «սյուր» հարց ա: Այսինքն նման ընտրության առաջ չենք կանգնելու իրականում: Բայց չե՞ս կարծում, որ եթե անձամբ դու նման ընտրության առաջ կանգնելուց լինեիր, ու դա լիներ զուտ քո համար, ոչ թե ամբողջ ազգի, դու կընտրեիր լեզու, որը քեզ, քո ընտանիքին կյանքում կօգներ: Պատկերացրու, որ էդ դեպքում դու մտածում ես քո շահի մասին, ու չես վնասում քո երկրին, ազգին:
Չէ չեմ կարծում: Գիտես չէ՞ միշտ ուզեցել եմ գինու կամ կոնյակի գործարան ունենամ, տենց լիքը աշխատողներ ունենամ ու ամբողջ օրը մած ֆռֆռամ:

Հիմա գանք քո բերած ֆանտաստիկ դեպքին. բոլոր հայերի առաջ կանգնել է նման ընտրություն: Կարծում եմ, կարիք չկա ստեղ՝ ակումբում ներկայացնելու, թե անձամբ ես ինչքան եմ կարևորում հայերենը: Բայց նման ընտրության դեպքում էլի կընտրեի անգլերենն ու բոլորին կոչ կանեի: Ինչու՞: Որտև եթե տենց դեպքի առաջ կանգնեինք ու բոլորովս ընտրեինք հայերենը, հերիք չի էս պահին աշխարհաքաղաքական պատճառներով ենք ահագին մեկուսացած, էդ դեպքում լրիվ կիզոլացվեինք, կկորցնեինք աշխարհի հետ ամբողջ կապն ու շատ արագ կկորցնեինք երկիրն էլ, մեզ էլ, լեզուն էլ, պատմությունն էլ:
Արի չգուշակենք Չուկ եղբայր, թե չէ մտքովս անցնումա տենց կրիտիկական պահին Ադրբեջանը գրավենք ու թող նավթի կլիենտները հայերեն սովորեն համ էլ առոք փառոք կապրենք:
Ասումա ժամանակին կատուն ճոն էր շունն էլ գլխին գդակ չուներ... կամ էլ առուն չթռած ասինք ՀՈՊ:

Chuk
10.08.2015, 02:49
Չէ Բյուրը գրելա կգրեմ, եթե հետաքրքրի, ես էլ ասում եմ հետաքրքիրա, դե բնականաբար դու էլ ես նույնը ասում:)

Չէ չեմ կարծում: Գիտես չէ՞ միշտ ուզեցել եմ գինու կամ կոնյակի գործարան ունենամ, տենց լիքը աշխատողներ ունենամ ու ամբողջ օրը մած ֆռֆռամ:

Արի չգուշակենք Չուկ եղբայր, թե չէ մտքովս անցնումա տենց կրիտիկական պահին Ադրբեջանը գրավենք ու թող նավթի կլիենտները հայերեն սովորեն համ էլ առոք փառոք կապրենք:
Ասումա ժամանակին կատուն ճոն էր շունն էլ գլխին գդակ չուներ... կամ էլ առուն չթռած ասինք ՀՈՊ:

Շնորհակալ եմ պատասխանիդ համար :)

Gayl
10.08.2015, 02:51
Ինձ թվում ա՝ առնվազն կիրթ մարդկանց առնվազն իննսուն տոկոսը կընտրի անգլերենը՝ շատ պարզ պատճառով. անգլերեն չիմանալով՝ էսօր հնարավոր չի նորմալ գոյատևել քաղաքակիրթ աշխարհում։ Ես էլ դժգոհությամբ, բայց անգլերենը կընտրեի զուտ էն պատճառով, որ ամենաձեռնտուն դա ա համարյա բոլոր առումներով, ոչ թե որովհետև անգլերենը աշխարհի ամենահիասքանչ լեզուն եմ համարում, ուշքս էլ գնում ա։ Էդ առումով շատ հետաքրքիր կլիներ լսել Gayl–ի հիմնավորումը։ Թե չէ մյուսներինն, իմ կարծիքով, պարզ ա։ Ի՞նչ պիտի ասեն, որ մտածես՝ վայ, հա, էլի, մտքովս չէր անցել։ Իհարկե, եթե կարող եք զարմացնել անգլերենն ընտրելու ձեր յուրօրինակ պատճառներով, շատ հետաքրքիր կլինի դրանք կարդալը :))։
Ուլուանա ջան անգլերեն չգիտեմ, բայց նորմալ գոյատևում եմ:

Շինարար
10.08.2015, 02:54
Արի չգուշակենք Չուկ եղբայր, թե չէ մտքովս անցնումա տենց կրիտիկական պահին Ադրբեջանը գրավենք ու թող նավթի կլիենտները հայերեն սովորեն համ էլ առոք փառոք կապրենք:

Լոռեցին ես եմ, միամիտ միամիտ դու ես խոսում այ.... նավթի կլիենտները ուրիշ լեզու չեն սովորւմ, անգլերեն են սովորացնում, չե՞ս ուզում, ստիպում եմ՝ ընդհուպ մինչև ռազմական ուժի կիրառմամբ, առոք-փառո՞ք ապրել, չգնա՞նք Իրաքի կողմերը, տեսնենք էդ ոնց են առոք փառոք ապրում

Gayl
10.08.2015, 02:56

Հա բա մենք էլ Ադրբեջանը գրավեցինք:D
Ապեր ջան ասենք էտ սաղ նավթերի տերն ու տիրակալը ես եմ, գալիս են առնելու թարգմանիչիս ով ասենք վրացիա գալիս ու սկսումա բզբզալը::D

Ուլուանա
10.08.2015, 02:58
Ուլուանա ջան անգլերեն չգիտեմ, բայց նորմալ գոյատևում եմ:
Չգիտես, դրա համար ա քեզ տենց թվում։ Այ եթե իմանայիր, ու էդ պարագայում դիտարկվեր չիմանալուդ տարբերակը, նոր կզգայիր, թե ինչքան վատ կլիներ, եթե չիմանայիր :))։ Թե չէ՝ չիմանալով՝ չես կարող լիարժեք գիտակցել, թե ինչից ես զրկված, որ մի հատ էլ ուզենաս չզրկվել։ Սենց ուղղակի գիտես, որ անգլերենի իմացությունն ինչ–որ առավելություններ կտար։ Էլ չեմ ասում, որ երևի ռուսերեն գիտես, չէ՞։ Բայց տվյալ դեպքում հաշվի առ, որ ռուսերեն էլ չպիտի իմանայիր, եթե հայերենն ես ընտրում։ Նույնիսկ եթե վատ գիտես, էլի ինչ–որ բան ա։ Բայց մենակ հայերեն իմանալը տեղեկատվական լուրջ շրջափակում ա նշանակում։

Gayl
10.08.2015, 03:01

Հա էտ դեպքում կոնյակիս գործարանի մասին կմտածեի:P:D
Ամեն դեպքում հաստատ հայերեն:

Ուլուանա
10.08.2015, 03:04
Մոդերատորական. Թեմայից դուրս զրույցը ջնջվել է։ Ցանկության դեպքում շարունակեք զրուցարանում։ Հաջորդ գրառումներն արդեն տուգանվելու են։

Արամ
10.08.2015, 03:22
Ես մենակ հայերեն իմանայի սոված կմեռնեի։

Ներսես_AM
10.08.2015, 04:13
Անգլերեն միանշանակ։ Որովհետև աշխարհի լեզուն անգլերենն ա։ ՈՒր գնաս ու ինչ անես պիտի անգլերեն իմանաս‎։

Հայկօ
10.08.2015, 11:05
Անգլերեն: Միակ լեզուն ա, որն իմանալով չես ունենում անգլերեն չիմանալու խնդիր:

StrangeLittleGirl
10.08.2015, 11:30
Ուրեմն էս հարցն ինձ տվողն ահագին զարմացավ, որ անգլերենն ընտրեցի, ուրիշ բանի էր սպասում: Բայց դե հիմնավորումս հեչ չի տարբերվելու թեմայում նշված մնացած հիմնավորումներից: Նախ, էսօր աշխատանքս անգլերեն ա: Ոչ թե անգլերենի իմացություն ա պահանջվում, այլ բուն գործս անգլերեն եմ անում: Երկրորդ, լիքը տեղեկատվությունից զրկված կլինեի (գեղարվեստական ու գիտական գրականություն, ինտերնետ), արվեստից (կինո, երաժշտություն), մարդկանցից (լիքը մարդկանց հետ շփումս անգլերեն ա, ու քանի որ ակումբցիներից շատերն էլ անգլերենն են ընտրում, իրանց հետ խնդիր չի լինի :)) ):

Հետաքրքիր ա, որ նույն հարցը տվեցի հարցն ինձ տվողին, ասեց՝ անգլերեն, հետո մնաց-մնաց, թե՝ բայց եթե մի քանի տարի առաջ հարցնեին, կասեի գերմաներեն (ինքը գերմաներենի լեզվակիր ա):

Smokie
10.08.2015, 14:00
Կարդալով թեմայի գրառումները իմ մոտ մի այլ հարց առաջացավ:

Ո՞նց կլիներ, եթե աշխարհի բոլոր մարդիկ միայն մի լեզու իմանային, օրինակ՝ այդ նույն անգլերենը: Էլ ինչքան ասես, ում հետ ասես չէին շփվի՝ փոխարենը ոչ մեկ չէր ունենա, ո՛չ իր ազգային լեզուն, ո՛չ գիրը:

Մտածել է պետք:think

StrangeLittleGirl
10.08.2015, 14:35

Ձանձրալի կլիներ :))

Chuk
10.08.2015, 14:50
Կարդալով թեմայի գրառումները իմ մոտ մի այլ հարց առաջացավ:

Ո՞նց կլիներ, եթե աշխարհի բոլոր մարդիկ միայն մի լեզու իմանային, օրինակ՝ այդ նույն անգլերենը: Էլ ինչքան ասես, ում հետ ասես չէին շփվի՝ փոխարենը ոչ մեկ չէր ունենա, ո՛չ իր ազգային լեզուն, ո՛չ գիրը:

Մտածել է պետք:think

Մի քանի տարի անց կառաջանային բարբառները, մի քանի տասնամյակ կամ հարյուրամյակ անց ուրիշ լեզուներ:

Արէա
10.08.2015, 15:47
Մի քանի տարի անց կառաջանային բարբառները, մի քանի տասնամյակ կամ հարյուրամյակ անց ուրիշ լեզուներ:

Գրական ընդհանուր լեզվի, ու շփման առկայության դեպքում՝ դժվար թե։
Ամենակտրված ու խուլ վայրերում գուցե, իսկ գլոբալ մասշտաբով նոր լեզուներ չէին առաջանա։
Հակառակը, էդ հիմա ա հակառակ տենդենցը նկատվում, անգլերենի սուպեր լեզու դառնալուն համընթաց։

Chuk
10.08.2015, 16:18

Հիմա՝ հիմիկվա տեխնոլոգիաների առկայության պարագայում, շփման հեշտության պարագայում հա, բայց եթե դրանք չլիներ, ասածս սիստեմով կգնար:

հ.գ. ավելացնեմ, որ կարծում եմ էլի :))

StrangeLittleGirl
10.08.2015, 16:53
Հիմա՝ հիմիկվա տեխնոլոգիաների առկայության պարագայում, շփման հեշտության պարագայում հա, բայց եթե դրանք չլիներ, ասածս սիստեմով կգնար:

հ.գ. ավելացնեմ, որ կարծում եմ էլի :))
Ըստ որոշ պատմալեզվաբանների տենց էլ էղել ա :))

Vaio
10.08.2015, 18:37
Եթե Հայաստանում պետքա ապրեի՝ հայերեն:
Եթե Հայաստանից դուրս՝ համապատասխան երկրի պաշտոնական լեզվով, բայց պարտադիր չի, որ լինի անգլերեն:
Օրինակ, եթե Ռուսաստանում պետքա ապրեմ՝ ռուսերեն:

Rammstein
10.08.2015, 18:46
Միայն հայերենով, բնականաբար, ամեն ինչ շատ կսահմանափակվեր: Անգլերենն էդ առումով անկասկած ամենաձեռնտուն ա, բայց նախ հեչ չեմ սիրում էդ լեզուն, հետո էլ էն երկրները, որտեղ անգլերենը պետական լեզու ա, չէի նախընտրի մշտական բնակության համար: Իսկ ապրել նենց երկրում, որտեղ քո իմացած միակ լեզուն պետական չի, կարծում եմ, հեչ հարմար բան չի, թեկուզ եթե մարդկանց մեծ մասի հետ կարում ես շփվես:
Էնպես որ կնախընտրեի գերմանարենը:

Mephistopheles
10.08.2015, 19:20
Անգլերեն իհարկե, բայց հիմա աշխարհքումս մի լեզվով յոլա չոս գնա... եթե մենակ ագլերեն իմանաս, կլնես շատ սահմանափակ

Areg ak
12.08.2015, 11:17
Ես կնտրեմ հայերենը որովհետև իմ մայրենի լեզուն հայերենն է ու իմ շրջապատում բոլորը հայերեն են խոսում։:oy

Gayl
12.08.2015, 11:45
Ես կնտրեմ հայերենը որովհետև իմ մայրենի լեզուն հայերենն է ու իմ շրջապատում բոլորը հայերեն են խոսում։:oy

Դե ասա սոված մնացիր, եթե անգլերեն չգիտես ուրեմն հետամնաց ես ու սոված:B

Areg ak
12.08.2015, 12:27
Չե ես դեռ շատ ժամանակ ունեմ սովորելու ես 11 տարեկան եմ ::hands:D

John
12.08.2015, 14:23
Մի քիչ դժվար ա պատկերացնել իրավիճակ, որն իրականում չի սպառնում, գոնե մոտակա ապագայում))) Ամեն դեպքում կընտրեի անգլերենը, եթե հետագայում չէի կարողանալու սովորել այլ լեզու, բայց քանի որ էդ պահը հե՜չ իրատեսական չի, չինարենը կընտրեի, կամ ճապոներենը, հետո անգլերեն կսովորեի :D