PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր օրերի լեգենդները

StrangeLittleGirl
03.08.2015, 23:02
Փաթի Սմիթն ա գալիս Կոպենհագեն: Երկու օր համերգ են դրել, երկու օրվա տոմսերն էլ սպառվել են, ու մարդիկ ընկած տոմս են ման գալիս: Ու սենց մեծ ա պահանջարկը, որտև Փաթին լեգենդ ա: Ես էլ իրան որպես լեգենդի գիտեմ, պապայիցս եմ լսել:
Ներկայում ակտիվ լեգենդներ են նաև Փոլ ՄաքՔարթնին, Ռոլինգ Սթոունսը, Բոբ Դիլանը և այլն: Ու ինձ մոտ հարց ծագեց. հետաքրքիր ա՝ մի քսան-երեսուն տարին անց մեր էրեխեքն ի՞նչ լեգենդների են լսելու: Մեր ջահելության կատարողներից ո՞վ կա, որ քսան-երեսուն տարի անց լեգենդ ա լինելու: Ի՞նչ կարծիքներ:

GriFFin
04.08.2015, 00:47

Մենակ իմ համար ա, որ Փոլ ՄաքՔարթնին լեգենդ չի:

StrangeLittleGirl
04.08.2015, 00:49
Մենակ իմ համար ա, որ Փոլ ՄաքՔարթնին լեգենդ չի:

Լիզ, ես հատուկ նենց անուններ ընտրեցի, որ հնարավորինս օբյեկտիվ լինի: Ասենք, Փոլ ՄաքՔարթնիի համերգին ես էլ չէի գնա, բայց լիքը ջահելներ արի ու տես յոթ օր-յոթ գիշեր վրաններում են մնացել, որ իրան տեսնեն:

Աթեիստ
04.08.2015, 01:04
Մայքլ :-(

GriFFin
04.08.2015, 01:05
Մայքլ :-(
Ինքը հաստատ!

Smokie
04.08.2015, 18:23
Zaz-ը::) Դեռ անցած տարի էի ասում, որ շատ տարիներ անց իր մասին էնպես են խոսելու ու իրեն էնպես են հիշելու, ոնց որ Էդիտ Պիաֆին:;)

Աթեիստ
07.08.2015, 21:57
Ամոթ մեզ:

The show must go on.

GriFFin
07.08.2015, 22:04
Zaz-ը::) Դեռ անցած տարի էի ասում, որ շատ տարիներ անց իր մասին էնպես են խոսելու ու իրեն էնպես են հիշելու, ոնց որ Էդիտ Պիաֆին:;)

Զազի հետ համամիտ չեմ ճիշտն ասած: Չեմ կարծում, որ իրանց լեգենդ ա կարելի ասել:

Smokie
09.08.2015, 22:11
Ամոթ մեզ:

The show must go on.

Իմ կարծիքով Մերկուրին, Մայքլը, Էլթոն Ջոնը ու էլի շատերը հին օրերի լեգենդ են, որոնք մեզանից հետո էլ դեռ երկա՜ր երկար են հիշվելու,: Բայց որ փորձում եմ հիշել ժամանակակիցներին... ոչ մեկի հըլը որ չեմ պատկերացնում, որպես ապագայի լեգենդ:

Հետաքրքիր ա, սըր Էլթոն Ջոնի կանխատեսումը կկատարվի՞:8

Ed Sheeran. Էլի երեկ եմ քաշել ալբոմը, էսօր լսել::sulel Հիմնականում ոչ տհաճ` հավես երգեր էին, երբեմն էլ ոչ այնքան, մանավանդ մի անդուր ռեպ: Բայց ընդհանուր լավն էր:
Տղեն Elton John-ի հետ ախպերություն ա::)) Վերջինս (http://www.digitalspy.co.uk/music/news/a648687/elton-john-ed-sheeran-will-have-a-career-as-long-as-mine.html) երկարատև երաժշտական կարիերա ա նախատեսում Ed-ի համար, ինչպիսին հենց իրենն էր: (http://www.digitalspy.co.uk/music/news/a648687/elton-john-ed-sheeran-will-have-a-career-as-long-as-mine.html)
Էդն (http://www.people.com/article/ed-sheeran-elton-john-wedding-glasses-photo) անցած տարի՝ Էլթոն Ջոնի ամուսնության օրը «գողացավ» իր ակնոցները ու... (http://www.people.com/article/ed-sheeran-elton-john-wedding-glasses-photo)
https://i.imgur.com/g2dTr2X.jpg
Մի ուրիշ նկար, որ կապ չունի էդ օրվա հետ
https://i.imgur.com/FyPl2g0.jpg
Սըրն էլ իր հերթին ա մի խաղ խաղացել երիտասարդի գլխին: (http://www.express.co.uk/news/showbiz/579133/Sir-Elton-John-pranks-Ed-Sheeran-sending-dodgy-videos-US-customs)
Իր երկու ալբոմների ու միջի երգերի վերնագրերն էլ են շատ հետաքրքրաշարժ::)) Վերնագրի դրդմամբ էս երգը լսել եմ խոսքերը կարդալով: Հետաքրքիրն էր::aha

https://www.youtube.com/watch?v=u-glpxUDF0Y
Էս էլ անցած տարվանը,՝ էնքան էլ չէի հավանել, բայց երաժշտին հիշում էի, հետաքրքրում էր: Ապրի *??ուլիկը:;)

https://www.youtube.com/watch?v=2fngvQS_PmQ

Աթեիստ
09.08.2015, 22:17
Իրանք էնքանով են թեմայի մեջ, որ մենք իրանց լսել ենք իրանց կյանքի օրոք, իսկ տղես լսում ա արդեն որպես պատմություն։
Ու եթե մի 10 տարի հետո իրա ձեռով միացրեց, լսեց, ուրեմն դարձել ա լեգենդ։

StrangeLittleGirl
09.08.2015, 22:18
Էդ Շիրանին տենց էլ չսիրեցի: Մի տեսակ պապսոտ ա: Տենց դեմքերը շուտ են մոռացվում:

Բայց խոխմն էն ա, որ Spice Girls-ին են մինչև հիմա սաղ հիշում:

Smokie
09.08.2015, 22:29
Ժամանակակից լավ խմբեր ու երաժիշտներ լիքը կան::aha Բայց առայժմ երկու խմբի կարող եմ նշել, որոնց էս պահին պատկերացրեցի որպես ապագայի լեգենդ: Չնայած, է՜դ աստիճանի հայտնի չեն էս օրով, առանվազն Հայաստանում:
Նոր լինելով՝ ինձ համար շատ նոստալգիկ են, հի՜ն ժամանակների շունչ կա իրենց ստեղծագործություններում՝ հաճելի ու բարի: Կոնկրետ ես եթե նախօրոք չիմանայի՝ կկարծեի 60-70ականների խմբեր են: The Milk Carton Kinds-ը ու The Decemberists-ը::) Ախր շա՜տ լավն են::sulel

StrangeLittleGirl
09.08.2015, 22:32

Ես փորձում եմ առանձնացնել էն, ինչ ես եմ սիրում ու էն, ինչը լեգենդ դառնալու պոտենցիալ ունի: Մի տեսակ ոնց նայում եմ, 90-ականներին ի հայտ եկած ու ջահել սերունդներին ծանոթ ոչ մեկ չկա:

Smokie
09.08.2015, 22:35
Էդ Շիրանին տենց էլ չսիրեցի: Մի տեսակ պապսոտ ա: Տենց դեմքերը շուտ են մոռացվում:

Բայց խոխմն էն ա, որ Spice Girls-ին են մինչև հիմա սաղ հիշում:

Հա՝ ինքը իմ կարծիքով համ լավն ա, համ չէ::))

Վատ որակի երաժշտությունը միշտ չի, որ շուտ ա մոռացվում՝ երկար տարիներ չի ապրում, իմհկ: Spice Girls-ին համարյա չեմ լսել, ցանկություն էլ չկա, բայց իրանց Viva Forever-ը իրոք շատ լավն ա, ամեն ինչ արժի:)) Կլիպն էլ, երգն էլ:

StrangeLittleGirl
09.08.2015, 22:38

Հենց էդ ա, վատը շատ հեշտ ա մոռացվում: Էն 70-80-ականների տուֆտա պոպսան մեզ չի հասել:
Սմոք, լսի Սփայսերին, ավելի ճիշտ՝ նայի, դեմք են :)) Ես էսօր դրել, նայում էի: Ինչ խոսք, չես դնի առավոտից երեկո լսես, բայց ջրիկ դեմքեր են, հավես են:

Ուլուանա
10.08.2015, 02:29
Իրանք էնքանով են թեմայի մեջ, որ մենք իրանց լսել ենք իրանց կյանքի օրոք, իսկ տղես լսում ա արդեն որպես պատմություն։
Ու եթե մի 10 տարի հետո իրա ձեռով միացրեց, լսեց, ուրեմն դարձել ա լեգենդ։
Ֆրեդդին, անկասկած, լեգենդ ա, բայց ես էլ մեր օրերի չէի անվանի իրեն։ Եթե լսելով նայենք, մեր ծնողների սերնդի համարյա բոլոր լեգենդներին էլ հիմա էլ լսողներ կան լիքը։ Էլ իմաստը ո՞րն ա առանձնացնելու մեր օրերի ու մեր ծնողների օրերի լեգենդներին։ Մայքլն էլ, չնայած էլի լեգենդ լինելը քննարկման ենթակա չի, բայց չգիտեմ՝ ինչքանով ա մեր օրերի։

Բյուր, դու, օրինակ, թեման բացելիս «մեր օրերի»–ի տակ ի՞նչ ես նկատի ունեցել, ասա, իմանանք՝ ումից խոսենք :))։

Աթեիստ
10.08.2015, 09:58

«Մեր ջահելության կատարողներից ո՞վ կա, որ քսան-երեսուն տարի անց լեգենդ ա լինելու: Ի՞նչ կարծիքներ:»

Հարցը սենց ա տրվել ։)

Համ Մայքլը, համ Ֆրեդդին մեր ջահելության կատարողներ էին։

StrangeLittleGirl
10.08.2015, 11:32

90-ականներից էս կողմ ի հայտ եկածներ, այսինքն՝ որ մեր աչքի առաջ են հայտնի դարձել:

Արտ, Մայքլն 80-ականներից ա: Իմ գիտակից կյանքում ինքն արդեն վաղուց փոփի արքա տիտղոսն ուներ:

Sambitbaba
10.08.2015, 11:42
«Մեր ջահելության կատարողներից ո՞վ կա, որ քսան-երեսուն տարի անց լեգենդ ա լինելու: Ի՞նչ կարծիքներ:»

Հարցը սենց ա տրվել ։)

Համ Մայքլը, համ Ֆրեդդին մեր ջահելության կատարողներ էին։

Ու հարցը, Արտ ջան, տվել էր Բյուրը, ով ընդամենը երեք տարեկան էր, երբ Ֆրեդդի Մերքյուրին մահացավ: Չէ, չորս, էն ամենալազաթ ջահել տարիքը::)

Աթեիստ
10.08.2015, 11:50
Ու հարցը, Արտ ջան, տվել էր Բյուրը, ով ընդամենը երեք տարեկան էր, երբ Ֆրեդդի Մերքյուրին մահացավ: Չէ, չորս, էն ամենալազաթ ջահել տարիքը::)

Եթե Բյուրը հարցներ իրա ջահել վախտվա երգիչների մասին, գրածդ տեղին կլիներ, բայց ես գրում եմ իմ ջահել վախտվա երգիչներին։

Միներվա
03.10.2015, 22:21
Մեր օրերի այսինքն՝ որ մեր աչքի առաջ են հայտնի դարձե՞լ::8

Վահե-91
03.10.2015, 22:39
Չկա տենց երգիչ (խումբ) ով վերջին 2-3 տարում ա սկսել իր գործը ու հետագայում կարա դառնա լեգենդ:

Lusina
04.10.2015, 02:12
Չկա տենց երգիչ (խումբ) ով վերջին 2-3 տարում ա սկսել իր գործը ու հետագայում կարա դառնա լեգենդ:

Ի՞նչ գիտես:'

Շինարար
04.10.2015, 02:24
Չկա տենց երգիչ (խումբ) ով վերջին 2-3 տարում ա սկսել իր գործը ու հետագայում կարա դառնա լեգենդ:
Իմ սիրած երգիչը չի, բայց ի՞նչ պակաս լեգենդ ա՝ լեգենդացու էլի:

https://www.youtube.com/watch?v=MYSVMgRr6pw

Միներվա
04.10.2015, 09:05
https://www.youtube.com/watch?v=kCQ4m-ui6yQ ............................ նրանք են մեր օրերի լեգենդները

ՄիլենաBTS
28.10.2017, 19:58
BTS
Նրանք կարողացան հաղթել BBMA- ի Top Social Artist -ը և պարտության մատնել 5 տարի շարունակ այդ անվանակարգում հաղթող Justin Bieber-ին:Սարանհեեե❤❤
Հ. Գ. Սաղ գիշեր չէի քնել որ Բիլբորդը նայեմ
https://youtu.be/PkrWAxCRBAw