Դիտել ողջ տարբերակը : Արդյոք կարո՞ղ ենք ինքնասպան լինել
Չգիտեմ՝ գուցե խիստ անձնական թեմա ա՝ ամեն դեպքերում ուզեցի Շինի բացած թեմայի կողքին էլ սա դնել (իմ հկ վերջինս էլ է բավականին անձնական):
Արդյո՞ք բոլոր մարդիկ կհայտնվեն այնպիսի իրավիճակում, որ առնվազն մտածեն ինքնասպանության մասին: Ի՞նչն է իրենց դրդում դիմել այդ քայլին ու ի՞նչն է հետ պահում դրանից:
Մի խոսքով՝ ցանկացողները կարող են պատասխանել վերնագրում նշված հարցին, չցանկացողներին էլ ոչ մեկ չի ստիպում::pardon
Rhayader
03.08.2015, 11:18
https://www.youtube.com/watch?v=eKmRkS1os7k
boooooooom
03.08.2015, 14:23
Փոքր ժամանակ /7-10տ/ հաճախ էդ միտքը գալիս էր, երբ ծնողներս բարկանում էին վրաս: «Ինքնասպան լինեմ, որ փոշմանեն իրենց արածների համար» սկզբունքով, մտքովի վերցնում էի դանակը ու էդ ամենը պատկերացնում, թե ոնց են իրենք լացելու ու ասելու «թե խի սենց վարվեցինք...» Մտքովի վայելում էի էդ պահը ու ոնց որ թե` դրանով բավարարվում:
Հիմա` ոչ մի դեպքում չեմ կարող ու չեմ էլ ուզում: Կյանքը հրաշք ա ...
Իհարկե կարող եմ, երկու անգամ ինքնասպան եմ եղել... ակումբում մահվան մասին սկսել են շատ խոսալ...
StrangeLittleGirl
03.08.2015, 14:58
Իհարկե կարող եմ, երկու անգամ ինքնասպան եմ եղել... ակումբում մահվան մասին սկսել են շատ խոսալ...
Ծերանում ենք :D
Մտքովս անգամ նման բան չեմ անցկացնում,չեմ պատկերացնում, որ իմ մեջ կարողա մի օր նման մտքեր առաջանան: Եթե նույնիսկ լինի տենց մի օր ինձ հետ կպահի ոչ թե հարազատ մարդկանց հանդեպ սերը, կյանքի հրաշք լինելը կամ նման սիրում բաներ, այլ սեփական անձը պետք եղածից շատ կարևորելու սովորությունս:
Փոքր ժամանակ, որ ավելի փոքր էի քան հիմա, որ ուղեղս լրիվ ջուր էր ու քայլելու ժամանակ արձագանքում էր, ես էլ էի հաճախ մտածում ինքնասպան լինելու մասին: Ու ինձ թվում ա, բոլորն էլ գոնե մի անգամ մտածել են էդ մասին: Մտածում էի, որ հանկարծ մի օր որոշեմ ինքնասպան լինել, երակներս կկտրե՞մ, կկախվե՞մ, պատուհանից ցած հնետվե՞մ թե՞ էնքան դեղ կխմեմ, որ հոգիս փչեմ… բայց դե մտածում, մտածում էի, հետո կանչում էին հաց ուտելու, հետո էլ մոռանում էի ինչի մասին էի մտածում ու որ հիշում էի զարմանում էի, որ էդքան հիմար եմ եղել:
Ես համարյա վստահ եմ, որ ինքնասպան չեմ լինի, երբեք, նախ որովհետև ես վախենում եմ ցավից, վախենում եմ դագաղում պառկելուց ու հողի տակ փտելուց, վախենում եմ վերջանալուց: Հետո որովհետև չափազանց համառ ու աներես եմ: Ինչի՞ աշխարհում կա մի բան որ ինձնից ավելի ուժեղ ա: Համ էլ ես վերին աստիճանի էգոիստ եմ: :))
Ծերանում ենք :D
:D
Արի պայմանավորվենք, որ չենք ծերանալու:B
Վախենամ հաջորդ թեմաները լինեն՝ ո՞վ է գալու X հողարկավորությանը, 7-ին, 40-ին և այլն։
Ցանկացած ոք էլ կարա էդ քայլին դիմի։ Մեկը կամքից ուժեղ ա, մեկի նյարդերը տեղի են տալիս։ Բոլորին երկար, ուրախ կյանք եմ ցանկանում, բայց, ախպոր պես, ուրախ թեմաներ բացեք էլի։
Կարծում եմ՝ ինքնասպանությունը վարք է, որին բոլորն էլ ունակ են, բայց դե չմոռանանք, որ մի օր գալու է այն օրը, երբ մեռնելու ենք։ Մահից պրծում չկա։ Չնայած պահեր կան, որ իրոք ուզում ես մեռնել, բայց դե հիմա․․․Ապրենք։:)
Sambitbaba
03.08.2015, 19:47
Ծերանում ենք :D
Ոչ: Որքան ավելի ես ծերանում, այնքան ավելի ես գնահատում կյանքը:
Թեման ավելի շատ երեխայական խաղի մասին է (տես Բումի ասածը):
Smokie, քեզանից չէի սպասում նման թեմա :) :
Էն միակ <<այո>> պատասխանողին ասեմ (եթե ինքը կարդում ա ) որ, անկախ նրանից թե ինքը ի՞նչ խնդիրներ ունի, պետք չի նման քայլի գնալ կամ մտածել դրա մասին: Միանամ էն մարդկանց, որ ասում են, որ կյանքը հիասքանչ ա: Պիտի ուղղակի գտնես քոնը: Հա, մեկ էլ խորհուրդ կտամ, որ մտերիմների հետ կիսվի: Հաստատ դրանից հետո կզգա, որ պետք չի կորել էս աշխարհից:
Թեմայից շեղվեմ:
Իմ համար ավելի կարևոր ա , որ մարդիկ ոչ թե մտածեն իրանք իրանց մասին (կանեն թե՞ չէ), որովհետև էս հարցը մի հատ հարցմանը պատասխանելով չի հասկացվի: Այլ նկատելը, որ դիմացինը ունի խնդիր, դեպրեսիա ու իրան օգնություն ա պետք: Ես դեպրեսիայով հիվանդներ շատ եմ տեսել, բայց թաքնված դեպրեսիայով մի անգամ: 14 տարեկան էր կարծեմ էդ երեխեն, բազմաթիվ սոմատիկ խնդիրներ ուներ, որոնք ոչ մի ձև չէին հաստատվում: Մեկ մի բան էր, մեկ մյուս: Ու ծնողները չէին ընդունում, որ տղան հոգեբույժի կարիք ունի: Սենց բաները անընդունելի են: Իմ համար էդ հավասարազոր ա մարդուն ինքնասպանության դրդելուն: Դրա համար, ինձ թվում ա ճիշտ կլինի նման հարցերին ուշադիր լինել: Չմտածել, որ երեխա ա ՝ կանցնի:
Բայց քվեարկողի քվեարկածից չի նշանակում, որ ինքը ուզումա ինքնասպան լինի, ես էլ կարող եմ ինքնասպան լինել, բայց չի նշանակում, որ տենց բան կանեմ:
Sambitbaba ավելի շատ ոչ թե գնահատում են, այլ վախենում համ էլ իմ կարծիքով StrangeLittleGirl-ը հանաքով էր գրել
Ես ինքնասպան չեմ լինի !!! Ու թույլ չեմ տա ինձ տենց բան մտածել : Մի տարի առաջ միանշանակ կպատասխանեի այո , բայց ոչ հիմա ու հաստատ ոչ հետո : Հմ երբ տեսնում ես ոնց են ինքնասպան եղածին սիրող մարդիկ տառապում , երբ դա զգում ես սեփական մաշկիդ վրա հասկանում ես, որ կարելի ա անգամ ամենավատ իրավիճակում ելք գտնել , կարող ես սեփական ցնդած էգոին մի կերպ հավաքես ու չթողես հարազատդ տառապի : Ես եսասիրություն եմ համարում ինքնասպանությունը , դա ուղղակի փախուստ ա խնդիրներից/մարդկանցից/երևույթներից : Ամեն սխալ էլ ուղղելի ա , ամեն խնդիր էլ լուծում ունի : Ու համաձայն եմ Գրիֆֆինի հետ , պետք չի ասել երխա ա կանցնի :
Իհարկե կարող եմ, երկու անգամ ինքնասպան եմ եղել... ակումբում մահվան մասին սկսել են շատ խոսալ...
:o Մահացած մարդը, էն էլ՝ երկու անգամ, ոնցա գրառում անում... :think
Ինքնասպանության փորձ!
:o Մահացած մարդը, էն էլ՝ երկու անգամ, ոնցա գրառում անում... :think
Ինքնասպանության փորձ!
Շատ մի մտածի շուլուխ եմ արել...
StrangeLittleGirl
03.08.2015, 21:36
Smokie, քեզանից չէի սպասում նման թեմա :) :
Էն միակ <<այո>> պատասխանողին ասեմ (եթե ինքը կարդում ա ) որ, անկախ նրանից թե ինքը ի՞նչ խնդիրներ ունի, պետք չի նման քայլի գնալ կամ մտածել դրա մասին: Միանամ էն մարդկանց, որ ասում են, որ կյանքը հիասքանչ ա: Պիտի ուղղակի գտնես քոնը: Հա, մեկ էլ խորհուրդ կտամ, որ մտերիմների հետ կիսվի: Հաստատ դրանից հետո կզգա, որ պետք չի կորել էս աշխարհից:
Թեմայից շեղվեմ:
Իմ համար ավելի կարևոր ա , որ մարդիկ ոչ թե մտածեն իրանք իրանց մասին (կանեն թե՞ չէ), որովհետև էս հարցը մի հատ հարցմանը պատասխանելով չի հասկացվի: Այլ նկատելը, որ դիմացինը ունի խնդիր, դեպրեսիա ու իրան օգնություն ա պետք: Ես դեպրեսիայով հիվանդներ շատ եմ տեսել, բայց թաքնված դեպրեսիայով մի անգամ: 14 տարեկան էր կարծեմ էդ երեխեն, բազմաթիվ սոմատիկ խնդիրներ ուներ, որոնք ոչ մի ձև չէին հաստատվում: Մեկ մի բան էր, մեկ մյուս: Ու ծնողները չէին ընդունում, որ տղան հոգեբույժի կարիք ունի: Սենց բաները անընդունելի են: Իմ համար էդ հավասարազոր ա մարդուն ինքնասպանության դրդելուն: Դրա համար, ինձ թվում ա ճիշտ կլինի նման հարցերին ուշադիր լինել: Չմտածել, որ երեխա ա ՝ կանցնի:
Իրականում սենց թեմա բացողին պետք ա ռիփորթ անել...
Մեր օրերում լուրջ խնդիր ա, որ դեպրեսիա/սուիցիդալ մտքեր ունեցող անձիք խուսափում են մասնագիտական օգնությունից, հարազատներն էլ կողքից նորմալ օգնություն ցույց չեն տալիս:

Ինձ թվում ա կարելի ա թեմայի ուղղվածությունը փոխել: Ասենք, մարդիկ կան, որ համարում են դեպրեսիան հիվանդություն չի, կամ սուիցիդալ մտքերը ստից բան են: Օրինակ էս թաքնված դեպրեսիան ես կուզենայի քննարկել:
StrangeLittleGirl
03.08.2015, 21:47
Ինձ թվում ա կարելի ա թեմայի ուղղվածությունը փոխել: Ասենք, մարդիկ կան, որ համարում են դեպրեսիան հիվանդություն չի, կամ սուիցիդալ մտքերը ստից բան են: Օրինակ էս թաքնված դեպրեսիան ես կուզենայի քննարկել:
Թաքնված դեպրեսիա ասելով ի՞նչ նկատի ունես: Սոմատիկ սիմպտոմներով ընթացո՞ղ, թե՞ որ մարդը դեպրեսիա ունի, բայց ինքը չգիտի էդ մասին: Անկեղծ ասած, ինձ թվում ա՝ մեր ժամանակներում դեպրեսիան հիպերդիագնոզվում ա, հակադեպրեսանտները մեծ մասամբ նշանակվում են անտեղի, ու ընդհանրապես դրանք պլացեբո են (էս վերջին անկախ հետազոտություններն են ցույց տալիս), ուղղակի ֆարմֆիրմաները փող են աշխատում դրանց վրա:
Էսպես կոչված թաքնված դեպրեսիան հայտնաբերելու համար սքրինինգ թեստեր կան: Բայց դրանց վալիդությանն էլ չեմ հավատում: Ինձ թվում ա՝ մարդու տրամադրության առողջ տատանումներն ավելի լայն սպեկտրի են ու ավելի բազմազան, քան
էն, ինչ խցկում են դեպրեսիա դիագնոզի մեջ: Ինչ խոսք, երբ մարդը սուիցիդալ մտքեր ա արտահայտում կամ գործողություններ ա կատարում, դա ահազանգ ա ու հոսպիտալացման ցուցում, բայց բռնել, որոշել, որ մարդը դեպրեսիա ունի մենակ նրա համար, որ առավոտները չի կարում վեր կենա կամ չի կարում կենտրոնանա աշխատանքի վրա, մեղմ ասած էշություն ա:
Նենց թեմա եք բացում, մարդ վախենում ա մեջը տռոլլի:

Սոմատիկ խնդիրներով դրսեւորվողը ( ինձ թվում ա, էս դեպքում էլ չգիտի, որ ունի)։Հա, էս գրածներդ կարդացել էի։ Ճիշտն ասած զարմացել էի, որ պլացեբո ա։ Հիպերդիագնողը իմ հետ էլ են արել)) Ոչինչ էդ)
StrangeLittleGirl
03.08.2015, 22:10
Սոմատիկ խնդիրներով դրսեւորվողը ( ինձ թվում ա, էս դեպքում էլ չգիտի, որ ունի)։Հա, էս գրածներդ կարդացել էի։ Ճիշտն ասած զարմացել էի, որ պլացեբո ա։ Հիպերդիագնողը իմ հետ էլ են արել)) Ոչինչ էդ)
Հեհե, թխի թող գա :)) Չլնի՞ Արտոյի սքրինինգն ես անցել:
Նենց թեմա եք բացում, մարդ վախենում ա մեջը տռոլլի:
Ուզու՞մ եք խոսել դրա մասին։ Հեսա մի քանի տարուց տռոլլաֆիլիա հիվանդություն կհնարեն ու նոր կիմանաս)
StrangeLittleGirl
03.08.2015, 22:22
Ուզու՞մ եք խոսել դրա մասին։ Հեսա մի քանի տարուց տռոլլաֆիլիա հիվանդություն կհնարեն ու նոր կիմանաս)
Մի քանի տարի պետք չի սպասել (https://encyclopediadramatica.se/Chronic_Troll_Syndrome) :))
Մնում ա ՀՄԴ մտնի :))
Sambitbaba
03.08.2015, 22:38
Sambitbaba ավելի շատ ոչ թե գնահատում են, այլ վախենում
Ինչի՞ց կարելի է վախենալ, երբ ամեն ինչ արդեն հետևում է...
Իսկ գնահատել կարելի է յուրաքանչյուր վայրկյան, որ մնացել է քեզ:
Rhayader
04.08.2015, 00:09
Ժող, նախ՝ էս քիչմ ինտիմ թեմա է էսպես Ակումբում քննարկելու համար: Երկրորդ՝ սա լուրջ թեմա է, «արդյոք կթրաշեի՞ր ոտքերդ» կարգի բան չի, որ այսպես դրել եք, հարցումով, բանով, խորովածով, չալաղաջով, Վլեի «իմ հիվանդ մայրը» երգի տակ բզբզում եք:
Կանխատեսում եմ՝ հաջորդ թեման կլինի, արդյո՞ք կկազմակերպեիք ՀՀ ազգային փոքրամասնությունների ցեղասպանություն:
Ինչի՞ց կարելի է վախենալ, երբ ամեն ինչ արդեն հետևում է...
Էն քչից, որ մնացելա...
Իսկ գնահատել կարելի է յուրաքանչյուր վայրկյան, որ մնացել է քեզ:
Պետք չի ծեր լինես դա հասկանալու համար:
keyboard
04.08.2015, 10:39
շքամ փող եք տալի?
Այն, որ մարդը ուզում է մահանալ, դեռևս չի նշանակում, որ նա չի ուզում ապրել։
(Եժի Լեց)
boooooooom
23.01.2022, 23:13
Երգի կրկներգում(մոտավորապես) ասում ա. "հաճախ մտածել եմ ինքնասպանության մասին, բայց դրանով չեմ կարող հպարտանալ", վերջին մասում երգում ա "շատ մտածելն ա մեր պրոբլեմը". ու իրոք, շատ մտածելը ահավոր ա(((
Ես էլ եմ վսյոտկի դա թուլություն, նահանջ, հանձնվելու պես մի բան համարում, որը հպարտանալու բան չի։
https://youtu.be/DO8NSL5Wyeg
Sambitbaba
24.01.2022, 23:19
Մեկդ "3+2" ֆիլմի էդ մասը կտրեք, տեղադրեք էստեղ էլի, ինչ կլինի, ես չգիտեմ, թե ոնց են անում…
"Ուզում եք սիրահարվեք, ուզում եք խեղդվեք. ծովը կողքներդ է։"
Նադայելի…