PDA

Դիտել ողջ տարբերակը : «Քյարթու» տերմինոլոգիա

Աթեիստ
02.08.2015, 00:37
Էսօր մի հաճախորդիս հետ եմ խոսում, որն ինձ ներկայացնում էր պահանջներ, որոնք իմ պարտականությունների մեջ չեն մտնում։
Երբ ես հիշեցրի, որ նման բաները նախկինում անելիս արել եմ լավության կարգով, լսեցի մի արտահայտություն, որի իմաստը չեմ կարում հասկանամ։

«Դու չես կարա ինձ լավություն անես»։

Ասենք մարդն ընդունում ա, որ իրա տան կոմպը դզելը ես պարտավոր չէի, բայց որ աշխատողս դզեց, դա լավություն չէր, որովհետև «ես չեմ կարա իրան լավություն անեմ»։

Էս արտահայտությունը մի քանի անգամ կրկնվեց։ Սկսում եմ կասկածել, որ դրանում ինչ որ իմ համար անհասկանալի իմաստ կա։

Ո՞վ կարա բացատրի դրա իմաստը։

Chuk
02.08.2015, 00:46
Չէ, ես մենակ «Դու չես կարա ինձ վատություն անես»-ը գիտեմ, էս մեկը նաուհաու ա:

Վահե-91
02.08.2015, 00:54
Ճիշտն ասած թեմայի բաժնի ընտրությունը չհասկացա: Ուզու՞մ ես իմանաս էտ արտահայտության մեջ քերականական սխալ կա, թե չէ՞

Ուլուանա
02.08.2015, 01:07
Ճիշտն ասած թեմայի բաժնի ընտրությունը չհասկացա: Ուզու՞մ ես իմանաս էտ արտահայտության մեջ քերականական սխալ կա, թե չէ՞
Բայց քեզ ինչի՞ ա թվում, թե մենակ քերականությունն ա հայերենի մաս։

Մի արտահայտություն էլ կա, որ շատ եմ լսել, չնայած չգիտեմ՝ ինչքանով ա քյարթու, բայց, իմ կարծիքով, էլի էդ ոճի ա ու էլի անտրամաբանական. «Էդ քեզ չի հետաքրքրում»։ Էն որ, իբր, ուզում են ասել, որ դա քեզ չպիտի հետաքրքրի, բայց իրենց ասածից ստացվում ա, որ իրենք քեզնից լավ գիտեն, թե քեզ ինչն ա հետաքրքրում, ինչը՝ չէ :))։

Հ.Գ. Բայց ամեն դեպքում թեման ոնց որ թե սխալ բաժնում ա :}։

Valentina
02.08.2015, 01:09
Ճիշտն ասած թեմայի բաժնի ընտրությունը չհասկացա: Ուզու՞մ ես իմանաս էտ արտահայտության մեջ քերականական սխալ կա, թե չէ՞

Ինձ թվում ա ծագումնաբանությունն ու գործածության եղանակներն են ավելի հետաքրքիր:

Վահե-91
02.08.2015, 01:23
Էս արտահայտությունը մի քանի անգամ կրկնվեց։ Սկսում եմ կասկածել, որ դրանում ինչ որ իմ համար անհասկանալի իմաստ կա։

Ո՞վ կարա բացատրի դրա իմաստը։
Իմ կարծիքով վիրավորական արտահայտություն ա, ես որ կնեղվեի դրանից:
Ուզում ա ասի, որ դու էնքան ցածր ես իրանից, որ իրան ինչով էլ օգնես, պարտավոր էիր:

Chuk
02.08.2015, 01:27
Իմ կարծիքով վիրավորական արտահայտություն ա, ես որ կնեղվեի դրանից:
Ուզում ա ասի, որ դու էնքան ցածր ես իրանից, որ իրան ինչով էլ օգնես, պարտավոր էիր:

Կարճ ասած. քո լավության հույսին չէինք մնացել, այ տղա: Մեզ որ բան ա պետք ըլնում, անում են:

Աթեիստ
02.08.2015, 01:29
Իմ կարծիքով վիրավորական արտահայտություն ա, ես որ կնեղվեի դրանից:
Ուզում ա ասի, որ դու էնքան ցածր ես իրանից, որ իրան ինչով էլ օգնես, պարտավոր էիր:

Ես էլ տենց զգացի, խոստացա էլ իրա համար լավություն չանել, բայց մեկ ա, իմաստը չէի հասկանում։
Քո առաջարկածն ահագին հավանական տարբերակ ա։

Rhayader
02.08.2015, 01:44
Մոտավոր իմաստն էն է, որ լավությունը ենթադրում է դրական վերաբերմունք, պարտավորեցնող արարք: Դե ֆակտո, մարդը կամ նշել է, որ քեզ այնքան չի սիրում, որ քո արածը որպես լավություն չի ընկալում, կամ այն, որ դու այլընտրանք չունեիր՝ անկախ ամեն ինչից, դա անելու էիր:

Rhayader
02.08.2015, 01:45
Արտ, կյանքում առաջին անգամ ուրախանում եմ, որ քո աշխատողը ես չեմ :D կլիենտիդ տեղում գանգով էնքան կխփեի ասֆալտին, որ չեղած ուղեղն ականջներից հոսի: Ես էլ հո քեզ նման խաղաղասեր մարդ չեմ :D

boooooooom
02.08.2015, 01:48
Իմ կարծիքով վիրավորական արտահայտություն ա, ես որ կնեղվեի դրանից:
Ուզում ա ասի, որ դու էնքան ցածր ես իրանից, որ իրան ինչով էլ օգնես, պարտավոր էիր:

Կամ. «Դու էդքան չկաս որ ինձ օգնես. Ես որ ուզենամ քեզ էն օրը կգցեմ, որ կխնդրես, որ ինձ հաճոյանաս /չէ ոնց որ արդեն ինձնից եմ ավելացնում /

Շինարար
02.08.2015, 02:28
Էսօր մի հաճախորդիս հետ եմ խոսում, որն ինձ ներկայացնում էր պահանջներ, որոնք իմ պարտականությունների մեջ չեն մտնում։
Երբ ես հիշեցրի, որ նման բաները նախկինում անելիս արել եմ լավության կարգով, լսեցի մի արտահայտություն, որի իմաստը չեմ կարում հասկանամ։

«Դու չես կարա ինձ լավություն անես»։

Ասենք մարդն ընդունում ա, որ իրա տան կոմպը դզելը ես պարտավոր չէի, բայց որ աշխատողս դզեց, դա լավություն չէր, որովհետև «ես չեմ կարա իրան լավություն անեմ»։

Էս արտահայտությունը մի քանի անգամ կրկնվեց։ Սկսում եմ կասկածել, որ դրանում ինչ որ իմ համար անհասկանալի իմաստ կա։

Ո՞վ կարա բացատրի դրա իմաստը։

Ես լսել էի հակառակը՝ չկա՞, ապեր, ինձնից լավություն ընդունելու: Ասենք, որ մի բան են ուզում անեն, դու չես ուզում, վերջին ինստանցիայի քֆուր ուտելու պես արտահայտություն էր, էլ ճար չկար, պիտի ընդունեիր մարդու լավությունը: Իմ ընկերներից մեկն էր ասում, մի երկու յոնջա, սուտի գողականը հարգող տղերք էին կողքով անցել, լսել էր ::)

Գալաթեա
02.08.2015, 04:16
Բայց քեզ ինչի՞ ա թվում, թե մենակ քերականությունն ա հայերենի մաս։

Մի արտահայտություն էլ կա, որ շատ եմ լսել, չնայած չգիտեմ՝ ինչքանով ա քյարթու, բայց, իմ կարծիքով, էլի էդ ոճի ա ու էլի անտրամաբանական. «Էդ քեզ չի հետաքրքրում»։ Էն որ, իբր, ուզում են ասել, որ դա քեզ չպիտի հետաքրքրի, բայց իրենց ասածից ստացվում ա, որ իրենք քեզնից լավ գիտեն, թե քեզ ինչն ա հետաքրքրում, ինչը՝ չէ :))։

Հ.Գ. Բայց ամեն դեպքում թեման ոնց որ թե սխալ բաժնում ա :}։
Դրա անգլերեն նմանոտ տարբերակը կա, որ ինձ դուր ա գալիս ճիշտն ասած։
Որ ասում են՝ You don't wanna know that կամ you don't wanna do that.
Բառացի ստացվում ա՝ դու չես ուզում էդ իմանաս/անես, ոնց որ քո տեղն ինքը որոշի, բայց ասածն էն ա որ՝ քեզ համար լավ կլիներ որ չիմանայիր/ չանեիր։
Հավես բան ա։

StrangeLittleGirl
02.08.2015, 04:19

Բայց էլի ներվայնացնող ա, որ ասում են:

Գալաթեա
02.08.2015, 04:20
Բայց էլի ներվայնացնող ա, որ ասում են:
Որոշ դիալոգների ժամանակ կարա ներվայնացնի, հա։
Բայց որ դու ես ասում՝ հավես ա :)

StrangeLittleGirl
02.08.2015, 04:23
Որոշ դիալոգների ժամանակ կարա ներվայնացնի, հա։
Բայց որ դու ես ասում՝ հավես ա :)
Հա :))
Բայց ես էդ արտահայտությունն ավելի շատ սենց եմ հասկանում. «Չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ձև եմ տալիս, որ քեզ ավելի ձեռնտու ա, որ չիմանաս»:

Գալաթեա
02.08.2015, 04:24
Հա :))
Բայց ես էդ արտահայտությունն ավելի շատ սենց եմ հասկանում. «Չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ձև եմ տալիս, որ քեզ ավելի ձեռնտու ա, որ չիմանաս»:
Տարբերակ ա։

Ուլուանա
02.08.2015, 06:39
Դրա անգլերեն նմանոտ տարբերակը կա, որ ինձ դուր ա գալիս ճիշտն ասած։
Որ ասում են՝ You don't wanna know that կամ you don't wanna do that.
Բառացի ստացվում ա՝ դու չես ուզում էդ իմանաս/անես, ոնց որ քո տեղն ինքը որոշի, բայց ասածն էն ա որ՝ քեզ համար լավ կլիներ որ չիմանայիր/ չանեիր։
Հավես բան ա։
Հա, դա լրիվ ուրիշ ա, մենակ ձևով ա նման, բայց մղումը լրիվ տարբեր ա իմ ասած հայերեն արտահայտությունից :))։

Հա :))
Բայց ես էդ արտահայտությունն ավելի շատ սենց եմ հասկանում. «Չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ձև եմ տալիս, որ քեզ ավելի ձեռնտու ա, որ չիմանաս»:
Բայց, ինչքան նկատել եմ, սովորաբար նենց իրավիճակներում ա դա ասվում, երբ ակնհայտ ա, որ դիմացինի համար անցանկալի ա էն հետևանքը, որը կլիներ տվյալ բանն անելու դեպքում, ու դա հիմք ընդունելով՝ ասում են, որ պետք չի էսինչ բանն անել։ Եսիմ, ես որ էդ արտահայտությունը չեմ ընկալում որպես ներվայնացնող։

Զաքար
02.08.2015, 11:04
Էսօր մի հաճախորդիս հետ եմ խոսում, որն ինձ ներկայացնում էր պահանջներ, որոնք իմ պարտականությունների մեջ չեն մտնում։
Երբ ես հիշեցրի, որ նման բաները նախկինում անելիս արել եմ լավության կարգով, լսեցի մի արտահայտություն, որի իմաստը չեմ կարում հասկանամ։

«Դու չես կարա ինձ լավություն անես»։

Ասենք մարդն ընդունում ա, որ իրա տան կոմպը դզելը ես պարտավոր չէի, բայց որ աշխատողս դզեց, դա լավություն չէր, որովհետև «ես չեմ կարա իրան լավություն անեմ»։

Էս արտահայտությունը մի քանի անգամ կրկնվեց։ Սկսում եմ կասկածել, որ դրանում ինչ որ իմ համար անհասկանալի իմաստ կա։

Ո՞վ կարա բացատրի դրա իմաստը։
Հասկանալ, թե կոնկրետ ինչի համար է ասել նախ պետք է իմանալ նրան ու ձեր ընդհանուր հարաբերությունները։
Բայց ամեն դեպքում նշեմ այն իմաստները, որոնք հասկանում եմ տվյալ մտիք տակ։

Դու չես կարա ինձ լավություն անես (քո արածը լավություն չէ):

1) Երբ դու շահամոլ ես.
2) Եթե դիմքցինդ քո կերպարը բացասական է ընկակում.
3) Եթե դիմացինդ թունդ հավատացյալ է.
4) Քանի որ դու աթեիստ ես.
5) Երբ դիմացինդ չի զգում իրականությունը.
6) Երբ դիմացինդ ներքուտ ատում է քեզ.
7) Երբ դիմացինդ լավությունը հասկանում է, որպես վիճակ.
8) Եթե դիմացինդ նեվրոզ ունի.
9) Երբ դիմացինիդ մեջ զարգացած է մոլեգին մի ոգեղենություն, որը ստիպում է նրան տեսնել ամենին շա՜տ վերևից։

Կարծում եմ, որ պետք չէ միշտ կենտրոնանալ բառերի կամ մտքերի ուղիղ իմաստների վրա, քանի որ մարդը շա՜տ հաճախ անգիտակցաբար բառի կամ մտքի միջոցով արտահայտում/արտացոլում է իր հոգեկան վիճակը։

Աթեիստ
02.08.2015, 11:52

1-ը չի, որտև փող չեմ ուզել
2-ը պտի որ չլին, որտև դեմ դիմաց շփման ժամանակ ոչ մի բացասական վերաբերմունք չեն զգացել։
3,4-ը դժվար լինի, որտև էդ թեման սկի չի շոշափվել։
5-ը կարող ա, որտև հղփացած ա երևում
6-ը 2-ի նման
8-ը դժվար ա որոշել
9-ը եսի՞մ։

Ես հակված էի 7-րդ տարբերակին, բայց ինքն էլ ընդունեց, որ ես պարտավոր չէի դա անել։ Այսինքն ընդունում ա, որ արել եմ էն ինչ պարտավոր չէի, բայց մեկ ա չեմ կարա լավություն անեմ։

Գործնական հարաբերություններ են, իրանք ինձ փող են փոխանցում, իրանց ֆիրմայի կոմպերին տիրություն անելու համար։ Ինքը տիրոջ տղեն ա, խոսացվել ու պայմանգիրը կնքվել ա հոր հետ (շատ ադեկվատ մարդ)։

Զաքար
02.08.2015, 12:02

Կարծում եմ, որ սա ութերորդ կետի ախտանիշ է, որի մասին ինքը չգիտե։ :)

Գործնական հարաբերություններ են, իրանք ինձ փող են փոխանցում, իրանց ֆիրմայի կոմպերին տիրություն անելու համար։ Ինքը տիրոջ տղեն ա, խոսացվել ու պայմանգիրը կնքվել ա հոր հետ (շատ ադեկվատ մարդ)։

Երևի տղեն մտածում է, որ ինչ անում ես հոր համար ես անում :D ու դրա համար էլ ասում է ...

Արէա
02.08.2015, 12:30
Մարդը մոտավորապես պատկերացնում ա ինչ պիտի ասի, բայց ոնց որ միշտ մարդավարի խոսալ, քննարկել չի կարողանում։

Իմ հասկանալով ուզում ա ասի. ի՞նչ լավություն, վճարում ենք՝ ծառայություն եք մատուցում, եթե սա մտնում ա ձեր պարտականությունների մեջ՝ արեք, եթե չի մտնում, նշեք որ չի մտնում, մենք կարող ա ավելի բարձր գումար առաջարկենք, որպեսզի սա էլ մտնի պարտականությունների մեջ։ Թե չէ գործնական հարաբերություններ են, ի՞նչ լավության մասին ա խոսքը։

Աթեիստ
02.08.2015, 13:25

Ախր խնդիրն էլ հենց նրանից ծագեց, որ երբ որ ասեցի, էս ասածդ չի մտնում մեր պարտականությունների մեջ, պայմանագիրը նայի, ասում ա, պայմանագիրն ինձ չի հետաքրքրում, փող ենք տալիս, պտի անես։

Ես էլ օրինակ բերեցի, որ էն որ տանդ կոմպը դզեցինք, կարող ա՞ էդ էլ էինք պարտավոր։ Լավության կարգով արեցինք։
Ինքն էլ ասեց, չէ, պարտավոր չէիք, բայց դու չես կարա ինձ լավություն անես։

Ես կոնտեքստում ասածիդ հետ չի բռնում։

Արէա
02.08.2015, 14:10

Հա, սենց արդեն պտի գողական բազար անես :))

Տրիբուն
03.08.2015, 01:50
Հա :))
Բայց ես էդ արտահայտությունն ավելի շատ սենց եմ հասկանում. «Չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ձև եմ տալիս, որ քեզ ավելի ձեռնտու ա, որ չիմանաս»:

Իսկ ես սենց եմ հասկանում, որ Էտ արտահայտությունը ասումա, որ պատասխանն էնքան անհետաքրքիր կամ ձանձրալի ա,
որ չեմ ուզում զահլեդ տանեմ։ Հաճախ օգտագործվում ա զրուցակցին ցրելու համար։ Կամ ըմդհակառակը, լրացուցիչ հետաքրքրություն առաջացնելու համար, եթե լայն ժպիտով կամ համապատասխան ինտոնացիայով ա ասվում։

Տրիբուն
03.08.2015, 02:07
Իսկ մեր Աթեիստին էտ ասածը, էն իրան փիս վաժնիի տեղ դրած գազով ջիպ քշողներից ա։

One_Way_Ticket
03.08.2015, 10:00
Իսկ ինձ թվում է՝ այդ արտահայտությունն ասողը պարզապես այլ իմաստ է դնում "լավություն" բառի մեջ: Ասենք, ողորմության ավելի մեղմ տեսակ: Կամ նա, ում լավություն ես անում, քեզ պարտք է մնում: