PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ժամանակակից ակտուալ արվեստ

Chuk
01.08.2015, 23:29
Հետաքրքի՞ր ա, ունե՞նք ակումբում էս նոր արվեստի սիրահարներ ու հասկացողներ:

Դնում եմ առաջին արվեստի գործը.

https://www.youtube.com/watch?v=NdXbueCN0bc&feature=youtu.be

Վահե-91
01.08.2015, 23:57
Երևի չթողեցին արվեստի գործը մինչև վերջ ցույց տալ, դրա համար ինձ թվաց, որ տավարություն ա :esim

Chuk
02.08.2015, 00:42
Երևի չթողեցին արվեստի գործը մինչև վերջ ցույց տալ, դրա համար ինձ թվաց, որ տավարություն ա :esim

Կարող ա դե հենց արվեստի մի մա՞սն էր, որով ցույց էին տալիս որոշակի մենթալիտետ :think

Վահե-91
02.08.2015, 00:47

Ուրիշ օրինակներ չկա՞ն էս արվեստի, որ ավելի լավ պատկերացնենք:

Դեռ չեմ գտել, բայց փափագում եմ: Արտասահմանյան ահագին կան:

Ուլուանա
02.08.2015, 01:02
Իհարկե, մի քիչ դժվար ա հստակ պատկերացնել, թե նախաձեռնողներն իրականում ինչ էին նախատեսել, բայց ինչքան հասկացա, էնքան էլ հաջող չի ստացվել։ Գաղափարը, կարծում եմ, հասկացել եմ, ու եթե ճիշտ եմ հասկացել, ուրեմն իրագործումն ահագին անհաջող էր... Մի տեսակ փինաչիական տպավորություն էր, չգիտեմ։

Թե՞ սխալ եմ հասկացել :D։

Valentina
02.08.2015, 01:06
Էս ի՞նչ էր :fool

Chuk
02.08.2015, 01:10
Իհարկե, մի քիչ դժվար ա հստակ պատկերացնել, թե նախաձեռնողներն իրականում ինչ էին նախատեսել, բայց ինչքան հասկացա, էնքան էլ հաջող չի ստացվել։ Գաղափարը, կարծում եմ, հասկացել եմ, ու եթե ճիշտ եմ հասկացել, ուրեմն իրագործումն ահագին անհաջող էր... Մի տեսակ փինաչիական տպավորություն էր, չգիտեմ։

Թե՞ սխալ եմ հասկացել :D։

Հասկացածդ բացատրի, ես էլ հասկանամ: Ես ճիշտն ասած չեմ հասկացել, չնայած Արթուրենց հեռվից հեռու սիրեմ գը :))

Ուլուանա
02.08.2015, 01:12
Հասկացածդ բացատրի, ես էլ հասկանամ: Ես ճիշտն ասած չեմ հասկացել, չնայած Արթուրենց հեռվից հեռու սիրեմ գը :))
Դե, իմ հասկանալով՝ փորձել են ցույց տալ, թե հասարակական կարգեր խախտելու կամ ընդունված (ակնկալվող) պահվածքից շեղումներ անելու դեպքում շրջապատի մարդիկ ինչ ռեակցիաներ կարող են տալ։ Գուցե էլի ինչ–որ բաներ կային, բայց անհաջող կատարման պատճառով չեմ ֆիքսել։

Chuk
02.08.2015, 01:14

Եսիմ, չեմ կարծում, բայց ո՞վ իմանա :))

Ուլուանա
02.08.2015, 01:14
Եսիմ, չեմ կարծում, բայց ո՞վ իմանա :))
Ի՞նչը չես կարծում։ Այսինքն՝ չես կարծում, որ իմ հասկացա՞ծն ա :))։ Թե՞ չես կարծում, որ ուրիշ բաներ էլ կային, որոնք չեմ նկատել կամ հասկացել։

Chuk
02.08.2015, 01:15
Ի՞նչը չես կարծում։ Այսինքն՝ չես կարծում, որ իմ հասկացա՞ծն ա :))։ Թե՞ չես կարծում, որ ուրիշ բաներ էլ կային, որոնք չեմ նկատել կամ հասկացել։

Չեմ կարծում, որ քո հասկացածն ա: Ավելի շուտ կհավատամ, որ ասենք «իրար հետ հաց կիսել» տիպի խոսքերի սարկազմիկ ներկայացում ա:

Ուլուանա
02.08.2015, 01:17
Չեմ կարծում, որ քո հասկացածն ա: Ավելի շուտ կհավատամ, որ ասենք «իրար հետ հաց կիսել» տիպի խոսքերի սարկազմիկ ներկայացում ա:
Էդ դեպքում էն փողոցն անցնելու ներկայացումն ինչի՞ համար էր։
Այ մարդ, թե բան գիտես, միանգամից ասա, մենք էլ իմանանք :))։

Chuk
02.08.2015, 01:20
Էդ դեպքում էն փողոցն անցնելու ներկայացումն ինչի՞ համար էր։
Այ մարդ, թե բան գիտես, միանգամից ասա, մենք էլ իմանանք :))։

Չէ, բան չգիտեմ, բայց մտքով անցավ, որ էթնիկ հակամարտություններն են ծաղրում: Էն որ ասենք մենք կարող ա ասենք լավաշը մերն ա, թուրքերը՝ թե իրանցը: Հետո էլ երևի նույնը տոլմայով կլիներ, տոլման մերն ա, իրանք՝ թե իրանցը: Դե կոլայի շիշ էլ աչքիս ընկավ, ով չգիտի՞, որ հայ ազգայնականը կոլա չի խմում, որտև կոկա կոլայի փայատերերից մեկը թուրք ա: Սկզբից կարող ա իրար տեսնենք, հարևանավարի ողջագուրվենք, բայց հետո սկսում ենք իրար գզելը:

Այ մարդ, շատ բարդ բան ա ժամանակակից արվեստը, նստած իրանց տեղը իմաստ ես դնում մեջը :))

Chuk
02.08.2015, 01:24
Չէ, այ ախպեր, էն սկզբում ձկան չափն են ցույց տալիս, էն որ Սևանի տռասով գնում ես, ամեն մեկը կանգնած ձեռներով իրա ձկան չափն ա ցույց տալիս: Բայց յանիմ ինչի՞ են էդ անում:

Ուլուանա
02.08.2015, 01:24
Չէ, բան չգիտեմ, բայց մտքով անցավ, որ էթնիկ հակամարտություններն են ծաղրում: Էն որ ասենք մենք կարող ա ասենք լավաշը մերն ա, թուրքերը՝ թե իրանցը: Հետո էլ երևի նույնը տոլմայով կլիներ, տոլման մերն ա, իրանք՝ թե իրանցը: Դե կոլայի շիշ էլ աչքիս ընկավ, ով չգիտի՞, որ հայ ազգայնականը կոլա չի խմում, որտև կոկա կոլայի փայատերերից մեկը թուրք ա: Սկզբից կարող ա իրար տեսնենք, հարևանավարի ողջագուրվենք, բայց հետո սկսում ենք իրար գզելը:

Այ մարդ, շատ բարդ բան ա ժամանակակից արվեստը, նստած իրանց տեղը իմաստ ես դնում մեջը :))
Նույնիսկ եթե էդ բոլոր ասածդ իմաստները մեջը կային (ինչում, ճիշտն ասած, էնքան էլ համոզված չեմ), մեկ ա, մնում եմ նույն կարծիքին. շատ անհաջող կազմակերպված ու փնթի իրագործված «արվեստի» գործ էր։ Մենակ գաղափարը շատ քիչ ա, էլի, արվեստ համարվելու համար։

Chuk
02.08.2015, 01:25
Նույնիսկ եթե էդ բոլոր ասածդ իմաստները մեջը կային (ինչում, ճիշտն ասած, էնքան էլ համոզված չեմ), մեկ ա, մնում եմ նույն կարծիքին. շատ անհաջող կազմակերպված ու փնթի իրագործված «արվեստի» գործ էր :)։ Մենակ գաղափարը շատ քիչ ա, էլի, արվեստ համարվելու համար։

Դու ժամանակակից արվեստից բան չես հասկանում :think

Ուլուանա
02.08.2015, 01:26
Դու ժամանակակից արվեստից բան չես հասկանում :think
Որոշ տեսակներից հասկանում եմ, բայց էս մեկից, հա, չեմ հասկանում, ի՞նչ մեղքս թաքցնեմ :))։

Զաքար
02.08.2015, 11:34
Չէ, բան չգիտեմ, բայց մտքով անցավ, որ էթնիկ հակամարտություններն են ծաղրում: Էն որ ասենք մենք կարող ա ասենք լավաշը մերն ա, թուրքերը՝ թե իրանցը: Հետո էլ երևի նույնը տոլմայով կլիներ, տոլման մերն ա, իրանք՝ թե իրանցը: Դե կոլայի շիշ էլ աչքիս ընկավ, ով չգիտի՞, որ հայ ազգայնականը կոլա չի խմում, որտև կոկա կոլայի փայատերերից մեկը թուրք ա: Սկզբից կարող ա իրար տեսնենք, հարևանավարի ողջագուրվենք, բայց հետո սկսում ենք իրար գզելը:

Այ մարդ, շատ բարդ բան ա ժամանակակից արվեստը, նստած իրանց տեղը իմաստ ես դնում մեջը :))
Ես լրիվ քո հետ համաձայն եմ, Չուկ։ Իրոք էթնիկական հարց էր ծաղրվում։ Ու հեռվից իրար ձայն տալը նմանացրեցի էն երևույթին, երբ երկու տարբեր ազգի ներկայացուցիչներ հեռվից ջերմ են շփվում, իսկ երբ մոտենում են սկսում են իրար գզզել այնպես, ինչպես վիդեոյում էր։ )))

Հայկօ
02.08.2015, 17:17
Զաքարը լավ ա ասում: Արթուրին ճանաչում եմ, Գեորգին էլ վրացի ա: Երկուսով մարմնավորում են իրենց ազգերը՝ հայերին ու վրացիներին: Քանի դեռ հեռու են, երկխոսություն կա, կանչում են իրար, սիրում են իրար, ուրախ են, փորձում են մոտենալ, բայց ինչ-որ բան (երթևեկությունը, ոստիկանը՝ համակարգը՝ կարգը և այլն) անընդհատ խանգարում ա: Երբ ի վերջո մոտենում են, ողջագուրվում են ու տեղնուտեղը սկսում են կռվել, թե, կոպիտ ասած, «ումն ա ավելի մեծ» ու «ով ա առաջինը թատրոն ունեցել»: Лаваш наш, мацони наш... Ու տենց գզվռտոց: Տոլմային, ոնց որ թե, չկարողացան հասնել. ազգային բարձր ինքնագիտակցություն ունեցող հանրույթը իսկույն վրդովվեց «սրբություն սրբոց» հացը գետնովը տալու հրեշավոր փաստից:

20-րդ դարի կեսերին արվեստի մի շատ ազդեցիկ ու կարևոր քննադատ կար՝ Կլեմենտ Գրինբերգը (ավանգարդի ու աբստրակտ էքսպրեսիոնիզմի հաջողության համար իրեն ենք նենց ահագին պարտական). էսօրվա արվեստը իրենով գնահատելը արդեն շատ ժամանակավրեպ ա, բայց Գրինբերգը արվեստի որոշ գործերի (հոսանքների) մասին մի շատ լավ բան էր ասում, որ ստեղ ուզում եմ կրկնել: Ասում էր՝ «սա էլ ա արվեստ, բայց ոչ անհրաժեշտաբար լավ արվեստ»:

Ձայնալար
08.10.2015, 00:35
Էս տղեքին սիրում եմ, բայց փողոցային անկարգությունը մի տեսակ ներվերիս ազդեց։