Դիտել ողջ տարբերակը : Հեծանիվի խնամք, վերանորոգում
Հեծանվասեր ժողովուրդ, ոնց որ թե նման թեմա չունենք, հա՞:
Ու քանի որ ակումբում ու ընդհանրապես հեծանիվ ունեցողների թիվը օրեցօր ավելանում է, հեծանիվն էլ դարձել մեր առօրյա օգտագործման իր, հետևաբար որոշակի խնամք է պահանջում՝ ընթացիկ վերանորոգում կամ ինչ ինչ պարտադիր գործողություններ, որ շուտ շարքից դուրս չգա ու երկար ծառայի մեզ:
Թեմայի վերաբերյալ ով փորձ ունի կամ հարց ունի ... համեցեք:
Հեծանիվի ընթացիկ վերանորոգման/խնամքի թեմայով էդքան էլ չեմ խորացել, բայց դե ինչ էլ որ կարդացել եմ, առաջինը նշում են շխթայի խնամքը: Էքսպերտները ասում են սեզոնին մի քանի անագմ /եթե շատ եք քշում/ պետք ա հատուկ յուղով յուղել: Իսկ անձրևային եղանակին ու ցեխոտ ճանապարհներին քշելուց` դրանից անմիջապես հետո:
Չյուղելը շուտ մաշում է ոչ միայն շղթան, նաև աստղիկները, ինչը հեծանիվի համեմատաբար թանկ պահեստամասերից ա:
Ի դեպ յուղման պրոցեսը բավականին հեշտ ա ու արագ, բայց սովորական յուղել չի, որոշակի նրբություններ կան: Հաջորդիվ կաշխատեմ պրոցեսը մանրամասն նկարագրել:
StrangeLittleGirl
01.08.2015, 01:19
Երևի հեծանիվի համար առանձին թեմա ա պետք բացել :))
Է՜հ, Հայաստանում հեշտ էր. հենց մի պրոբլեմ էր լինում, միանգամից հեծանվորդ տղերքի մոտ էի վազում (մասնավորապես, Բումի): Ստեղ հերիք չի սարքելու եմ տանում, դեռ մի բան էլ վարպետից հետո ես եմ դնում, դզմզում:
Յուղելու պահով. մի անգամ տարա յուղելու, վարպետն ասեց՝ պետք չի, ձեներն արգելակից են գալիս, արգելակը դզեց: Ու էս հեծանիվն արդեն մի տարուց ավել ա քշում եմ, յուղման հարց չի առաջացել: Ինչքան գիտեմ, յուղում են էն ժամանակ, երբ սկսում ա ձեներ հանել, չէ՞:

Չէ, յուղելը պարտադիր է, գոնե սեզոնին մեկ անգամ, եթե իհարկե մեր երկրի պես հեծանիվ քշելը սեզոնային է: Եթե շատ ես քշում մի քանի անգամ էլ չէր խանգարի: Ուրեմն շղթան իր վրա ինչ զիբիլ ասես հավաքում է, փոշու, ավազի հատիկներ, իսկ դա, շփման արդյունքում, մետաղը խարտոցի պես մաշում է: Իսկ ջրերի մեջ երկար քշելուց, յուղը հեչ ա լինում:
Է՜հ, Հայաստանում հեշտ էր. հենց մի պրոբլեմ էր լինում, միանգամից հեծանվորդ տղերքի մոտ էի վազում (մասնավորապես, Բումի): Ստեղ հերիք չի սարքելու եմ տանում, դեռ մի բան էլ վարպետից հետո ես եմ դնում, դզմզում:
Կարծում եմ էս թեմայում Բումը, Աթեիստը դեռ իրանց փորձով կկիսվեն, մեզ էլ լիքը խորհուրդներ կտան: Ամեն դեպքում թեման բացել եմ ավելի շատ որպես ինֆորմացիայի աղբյուր ու վստահ եմ շատ մարդկանց պետք կգա:
Հ.Գ. Ես ինքս, հիմա հեծանիվիս ավելի շատ եմ խնամում, քան մեքենաս :)
boooooooom
01.08.2015, 01:38
Յուղելը էդքան դժվար գործ չի՝ ուղղակի յուղի բարակ շիթը պահում ես շղթայի վրա ու պտտացնում, մինչև ամբողջովին յուղվի, բայց շատ էլ պետք չի (շորերը չկեղտոտելու համար)։
Շատ ավելի անդուր պրոցես է յուղացեխոտ շղթան ու աստղիկները մաքրելը։
Իսկ շղթան պետք է հնարավորինս մաքուր ու յուղած պահել, որ երկար ծառայի։
StrangeLittleGirl
01.08.2015, 01:44
Չէ, յուղելը պարտադիր է, գոնե սեզոնին մեկ անգամ, եթե իհարկե մեր երկրի պես հեծանիվ քշելը սեզոնային է: Եթե շատ ես քշում մի քանի անգամ էլ չէր խանգարի: Ուրեմն շղթան իր վրա ինչ զիբիլ ասես հավաքում է, փոշու, ավազի հատիկներ, իսկ դա, շփման արդյունքում, մետաղը խարտոցի պես մաշում է: Իսկ ջրերի մեջ երկար քշելուց, յուղը հեչ ա լինում:
Հըմ, էստեղ փոշու, ցեխի, կեղտի խնդիր չկա. մաքուր ա շրջակայքը շատ: Բայց այ թրջվելը հաստատ թրջվում ա: Ուղղակի որ ձեն չի հանում, մտածում եմ՝ էլ ինչու՞ յուղեմ: