PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս խուսափել կրոնական թեմաների շուրջ վեճերից

Lusina
31.07.2015, 22:43
Ժող, չգիտեմ ճիշտ թեմա ա, թե չէ, բայց բաժնին լավ ծանոթ չեմ, ավելի հարմար թեմա չգտա.
Հարցս երևի թե ավելի շատ աթեիստներին ա, բայց միգուցե հավատացյալ մարդիկ ավելի լավ իմանան.

Ինձ խորհուրդ ա պետք, թե ոնց կարելի ա ամեն անգամ խուսափել հավատացյալ մարդկանց հետ վեճերից ու երկար բացատրական զրույցներից.

Ես չեմ ուզում ինչ-որ մեկին համոզել , որ հավատան կամ չհավատան, ինձ բացարձակ մեկ ա, թե մարդիկ ինչին են հավատում, ավելին, ես միշտ փորձում եմ հարգել մարդկանց հավատը ինչ-որ կրոնի հանդեպ (փորձում եմ անհամ հումորներ չանել) .Բայց էդ հարգանքս շատ արագ կորում ա, երբ իրանք չեն հարգում իմ չհավատալը.
Խնդիրն էն ա, որ ես առանձնապես զինված չեմ կրոնական բանավեճերի թեմաներում, որովհետև ինձ երբեք հետաքրքիր չի եղել ուսումնասիրել ու պարզել, թե ես խի չեմ հավատում, ուրիշներին համոզելու համար էլ ջանք գործադրել առանձնապես չեմ սիրում.
Միշտ ստացվել ա մարդկանց բացատրել իմ անտարբերությունը էս թեմայի հանդեպ, շատ չեն խորացել, բայց մեկ-մեկ հանդիպում են իրանց հավատքին շատ "նվիրվածները", որ հաստատ որոշել են ինձ փրկել ու Աստծո խոսքը հասցնել. Ո՞նց բացատրեմ, որ հանձնվեն.

Հ.Գ.Էն որ ամեն անգամ էս թեմայի մոտ կանաչ նշանը տենալուց, մտածելու եմ՝ ակումբի համակարգում սխալ կա.

Շինարար
31.07.2015, 22:46

Ասա՝ անտարբեր եմ էդ թեմայի հանդեպ, եթե իսկապես ջանք գործադրել համոզլեու համար չես սիրում:

Lusina
31.07.2015, 22:52

Տենց էլ անում եմ , Շին, միշտ տենց եմ արել. Միշտ ասել եմ , որ ես կրոնի ու քաղաքականության թեմաներում չկամ, մինչև հիմա աշխատել ա, հիմնականում հասկացող մարդիկ են հանդիպել.
Բայց կան մարդիկ, որ կպած ուզում են ինձ "փրկել". Ու սկսում են աստվածաշնչից հատվածներ մեջբերել ու մեկնաբանել, սկզբի 5 րոպեն փորձում եմ բացատրել, որ անտարբեր եմ, հետո արդեն սկսում եմ կոպտել, դրանից հետո ինձ "փրկելու" ցանկությունը աճում ա մոտները.

Աթեիստ
31.07.2015, 22:52
Ժող, չգիտեմ ճիշտ թեմա ա, թե չէ, բայց բաժնին լավ ծանոթ չեմ, ավելի հարմար թեմա չգտա.
Հարցս երևի թե ավելի շատ աթեիստներին ա, բայց միգուցե հավատացյալ մարդիկ ավելի լավ իմանան.

Ինձ խորհուրդ ա պետք, թե ոնց կարելի ա ամեն անգամ խուսափել հավատացյալ մարդկանց հետ վեճերից ու երկար բացատրական զրույցներից.

Ես չեմ ուզում ինչ-որ մեկին համոզել , որ հավատան կամ չհավատան, ինձ բացարձակ մեկ ա, թե մարդիկ ինչին են հավատում, ավելին, ես միշտ փորձում եմ հարգել մարդկանց հավատը ինչ-որ կրոնի հանդեպ (փորձում եմ անհամ հումորներ չանել) .Բայց էդ հարգանքս շատ արագ կորում ա, երբ իրանք չեն հարգում իմ չհավատալը.
Խնդիրն էն ա, որ ես առանձնապես զինված չեմ կրոնական բանավեճերի թեմաներում, որովհետև ինձ երբեք հետաքրքիր չի եղել ուսումնասիրել ու պարզել, թե ես խի չեմ հավատում, ուրիշներին համոզելու համար էլ ջանք գործադրել առանձնապես չեմ սիրում.
Միշտ ստացվել ա մարդկանց բացատրել իմ անտարբերությունը էս թեմայի հանդեպ, շատ չեն խորացել, բայց մեկ-մեկ հանդիպում են իրանց հավատքին շատ "նվիրվածները", որ հաստատ որոշել են ինձ փրկել ու Աստծո խոսքը հասցնել. Ո՞նց բացատրեմ, որ հանձնվեն.

Հ.Գ.Էն որ ամեն անգամ էս թեմայի մոտ կանաչ նշանը տենալուց, մտածելու եմ՝ ակումբի համակարգում սխալ կա.

Վերջերս ինչքան էդ թեմայով եկել են մեր տուն, ես ասել եմ, որ աթեիստ եմ, ու եթե ես ինքս չշարունակեի, իրանք ֆռում, հետ էին գնում։

Lusina
31.07.2015, 22:55
Վերջերս ինչքան էդ թեմայով եկել են մեր տուն, ես ասել եմ, որ աթեիստ եմ, ու եթե ես ինքս չշարունակեի, իրանք ֆռում, հետ էին գնում։

Դե պատահական մարդիկ չեն, ժամանակ առ ժամանակ ստիպված հանդիպում եմ.
Բա չֆռային հետ գնային..

Աթեիստ
31.07.2015, 23:06
Դե պատահական մարդիկ չեն, ժամանակ առ ժամանակ ստիպված հանդիպում եմ.
Բա չֆռային հետ գնային..

Ա՜, տենց դեպքերում դու ես խոսակցությունը սկսում ու իրանց նման լիքը տապոռ տեքստեր ես ասում։ Ընտրում ես բացահայտ տապոռ բաներ, որ զռռա, որ անկապ բան ա, բայց ոչ մի հակափաստարկ չես ընդունում։ Էնքան ես նույնը կրկնում, մինչև իրանք զզվեն, ու էդ թեմայով էլ հետդ չխոսան ։)

ՖԲ-ի Աթեիզմ խմբում շատ են հանդիպում տենց տապոռ բաներ։

Մի հատ տապոռի օրինակ բերեմ ։)

Հավատացյալները պնդում են, որ աստված ամենակարող ա։
Հարց. կարա՞ ինքը սարքի մի հատ նենց լոմ (երկաթի ձող), որը ընդհանրապես ջարդել չլինի։
Եթե կարացավ ստեղծի, ու հետո չկարացավ ջարդի, ուրեմն ամենակարող չի։
Եթե չկարացավ ստեղծի, առավել ևս ամենակարող չի։ :D

Lusina
31.07.2015, 23:18

:)) Հեսա կավելացնեմ խմբերի ցուցակումս.
Հա տենց որ նայեմ, ֆբ-ում լավ կարամ զինվեմ "шах и мат атеисты" ոճի տապոռ բաներով, էդ տապոռ բաների մեջ ավելի շատ լոգիկա կա (ԻՀԿ), քան իրենց ասածների. Բայց փորձս ցույց ա տվել, որ լոգիկան սխալ զենք ա տենց բանավեճերի համար.
Իրականում շատ չեմ նեղվում, ի վերջո միշտ էլ մի բան ասում եմ ու թեման փակում, ուղղակի հունից շուտ եմ հելնում, առանց կոպտելու վերջերս չի ստացվում, սարկազմս երկար չի հերիքում.

Հ.Գ. Ներող եթե թեմայից դուրս ա ժող, ավելի շատ հակակրոնական մտորումներ են գրածներս, ուղղակի ուզում եմ անիմաստ վեճերից խուսափել, մեկ ա արդյունքում ոչ ես եմ հավատացյալ դառնալու, ոչ դիմացինս՝ աթեիստ.

Lusina
01.08.2015, 00:08
Պետք ա սովորություն դարձնել, ու թեմայի վերջին գրառումները կարդալու փոխարեն նախ առաջինը կարդալ :unsure
Նոր կարդացի, որ քննարկումների ու հարցերի համար չի նախատեսված թեման. Վաղուց տուգանային չեմ ստացել, ժամանակն ա աչքիս :))

Հ.Գ. Էն որ ամեն տեղ խուսափում եմ էս թեմայի քննարկումներից, բայց արգելված տեղում ինքս եմ քննարկում բացում :))

Jarre
01.08.2015, 00:12
Այս թեման բացելու հիմք հանդիսացավ Lusina-ի գրառումները «Կրոնական մտորումներ» թեմայում։
Այս թեմայում խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է խուսափել կրոնական թեմաների շուրջ վեփերից հավատացյալների կամ աթեիստների հետ։ «Կրոնական մտորումներ» թեմայի գրառումները տեղափոխվում են այս թեմա։

StrangeLittleGirl
01.08.2015, 00:15
Փորձը ցույց ա տալիս, որ կրոնական թեմաներով խոսակցությունները ոչ մի տեղ չեն տանում՝ լինի դա աթեիստի, թե հավատացյալի, քրիստոնյայի, թե մուսուլմանի, խմածի, թե օյաղի, ահել, թե ջահել, հայի, թե դանիացու բացած թեմա: Դրա համար որտեղ խոսակցությունը սկսվում ա, պետք ա կիլոմետրերով փախնել: Ես տենց եմ անում:

Lusina
01.08.2015, 00:19
Էն որ Կրոնի բաժնում թեմա կա իմ անունով :8

Jarre , շնորհակալություն գրառումները համապատասխան թեմա տեղափոխելու համար, կներեք որ օֆֆթոփեցի նախորդ թեմայում. Բայց երևի դրանք ջնջելն ու ինձ մի տուգանային տալը ավելի թեթև պատիժ կլիներ իմ համար :unsure

Զաքար
01.08.2015, 01:29
Ինձ խորհուրդ ա պետք, թե ոնց կարելի ա ամեն անգամ խուսափել հավատացյալ մարդկանց հետ վեճերից ու երկար բացատրական զրույցներից.

Միշտ ստացվել ա մարդկանց բացատրել իմ անտարբերությունը էս թեմայի հանդեպ, շատ չեն խորացել, բայց մեկ-մեկ հանդիպում են իրանց հավատքին շատ "նվիրվածները", որ հաստատ որոշել են ինձ փրկել ու Աստծո խոսքը հասցնել. Ո՞նց բացատրեմ, որ հանձնվեն.

Ըստ իս սխալ է նման մարդկանց ժխտելը, քանի որ նրանց զգայարանները հսկվում են ժուժկալության պահակների կողմից. այսինքն քո հակափաստարկը երբեք նրանց ականջից այն կողմ չի անցնի։

Թունդ հավատացյալից խուսափելու մի քանի մեթոդներ կան, բայց վստահ չեմ, որ դրանց հանդեպ էլ դիմադրողականություն ձեռք չեն բերել։ Օրինակ ՝ հիշացրու Քրիստոսի մտքերը «Որտեղ ձեզ չեն ուզում լսել ոտքերդ թափ տվեք և հեռացեք այդտեղից» ։

Ուլուանա
01.08.2015, 07:11
Փորձը ցույց ա տալիս, որ կրոնական թեմաներով խոսակցությունները ոչ մի տեղ չեն տանում՝ լինի դա աթեիստի, թե հավատացյալի, քրիստոնյայի, թե մուսուլմանի, խմածի, թե օյաղի, ահել, թե ջահել, հայի, թե դանիացու բացած թեմա: Դրա համար որտեղ խոսակցությունը սկսվում ա, պետք ա կիլոմետրերով փախնել: Ես տենց եմ անում:
Ես էլ եմ վաղուց տենց անում, որովհետև ներվերս չեն հերիքում։ Բայց էնքան էլ համաձայն չեմ, որ կրոնական թեմաներով խոսակցությունները ոչ մի տեղ չեն տանում։ Հա, տվյալ խոսակցության շրջանակներում չեն տանում, համաձայն եմ, այսինքն՝ էդ խոսակցության ընթացքում կամ վերջում դժվար թե վիճող կողմերից որևէ մեկը զիջի ու խոստովանի, որ ինքը սխալ էր, դիմացինը՝ ճիշտ։ Բայց ավելի երկար ժամանակահատվածով որ նայես, նման քննարկումները, նույնիսկ եթե մարդը մինչև վերջ էլ իր էշն է քշել ու դիմացինին անհասկացող կամ մոլորված համարել, շատերի մեջ դանդաղ ու աննկատ փոխում են ինչ–որ բաներ։ Ինչքան էլ համարենք, որ ասածը մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս, ամեն դեպքում ինչ–որ բաներ մնում են «ականջում» ու հենց տվյալ մարդու համար էլ աննկատ ձևով որոշակի փոփոխություններ են մտցնում նրա ընկալումներում։ Եթե ուշադիր լինեք, նման օրինակներ շատ կան։ Էնպես որ նման քննարկումները ես ոչ մի դեպքում անիմաստ չէի համարի։ Երբեք չես իմանա, թե որ ասածդ ում մեջ ինչ կփոխի։

Gayl
01.08.2015, 07:32
Լուս ի՞նչ էլ թեմա ես բացել:P
Մոտդ մի հատ զենք ես պահում, թե չունես քեզ մի հատ կտամ ու սկսում ես աջ ու ձախ սատկացնել, թե չէ բացատրելը որսա՞:D

Աթեիստ
01.08.2015, 10:08
- Բարև ձեզ։ Ժամանակ ունե՞ք մի քանի րոպե զրուցենք։
- Բարև։ Ինչի՞ մասին։ Ինչն է շատ՝ ժամանակը։
- Այդ դեպքում նստեք, խնդրում եմ։
- Լավ։ Լսում եմ ձեզ։
- Ի՞նչ եք կարծում, ի՞նչը կարող է փրկել այս աշխարհը։
- Մմմ..թույլ տվեք մտածել …երևի մեծ քանակությամբ էվտանազեպա՞նը..
- Չհասկացա։
- Կենարար հեղուկ է։ Գիտության ստեղծածն է։ Երջանկության կատարյալ զգացում է ապահովվում։
- Ինչո՞ւ դիմել ինչ որ կասկածելի արհեստական միջոցների, երբ կա մեր աստվածը՝ Եհովան։
- Եհովան ո՞վ է։
- Լավ հարց էր։ Տեսնում եմ դու մաքուր ես էությամբ ու պատրաստ նրան ճանաչելու ու ընդունելու։
- Կախված է նրանից, թե ով է ինքը։
- Եհովան մեր աստվա՛ծն է, գոյը, ամենը Երկրի վրա ու Տիեզերքում։
- Հետաքրքիր է։ Մինչ օրս ես գիտեի իմ աստվածը Կտուլհուն է։
- Ո՞վ։
- Այ քեզ բան։ Ինձ բան եք սովորեցնում, իսկ ինքներդ Կտուլհուին չգիտեք։ Ինքը Մեծ Հներից է, քնած է օվկիանոսի հատակին։
- Հեթանո՞ս եք։
- Օ, ոչ։ Հների պաշտամունքի քրմապետ եմ։
- Տղա՛ս, դու մոլորվել ու ընկել ես սուտ պաշտամունքի ազդեցության տակ։ Դարձի՛ եկ։
- Սո՞ւտ։ Ինչո՞ւ սուտ։ Նման բաներ մի ասեք, որովհետև արթնանալու օրը Մեծ Կտուլհուն խժռելու է բոլոր անհավատներին, Ազատո՛տը վկա։
- Այս ինչե՞ր ես խոսում։ Այս ինչպիսի՞ խավարի մեջ ես դու։
- Ես սիրում եմ խավարը։ Կտուլհուն ասում է՝ խավարը սնում է մեր հավատքը։
- Ո՛չ։ Հավատքը լո՛ւյս է։ Վերջ, ես պիտի ամեն ինչ անեմ, քո երիտասարդ հոգին դարձի բերելու համար։ Վերցրու սա, կկարդաս։
- Չեմ կարող։ Մեծ Մակարոնային Հրեշն արգելում է կարդալ ցանկացած բան Լավքրաֆթից բացի։
- Իիի՞նչ…դու զառանցո՛ւմ ես։
- Մեծ Մակարոնային Հրեշը Ալրային դրախտի պահապանն է, իսկ Լավքրաֆթը՝ նրա առաքյալը։
- Մի՛ հավատա նման բաների։
- Ինչո՞ւ։
- Որովհետև դա սո՛ւտ է։
- Ինչո՞ւ է Եհովան ճիշտ, իսկ Կտուլհուն՝ սուտ։
- Որովհետև Եհովայի մասին գրված է Սուրբ գրքում։
- Կտուլհուի մասին էլ գրված է Նեկրոնոմիկոնում։ Ի դեպ, գրված է մարդկային արյունով մարդկային կաշվի վրա։ Իմ կարծիքով խիստ համոզիչ է։
- Դու սատանի՞ստ ես։
- Ոչ, ես գիգերիստ եմ։
- Դա ի՞նչ է։
- Գիգերի ուսմունքը բիոմեխանիկական նիրվանայի մասին։
- Աստվա՛ծ իմ։
- Այ, օրինակ Կտուլհուն 120-րդ մակարդակի է, +1700 մանանա ունի։ Եհովայինն իչքա՞ն է։
- Խնդրում եմ, հեռացի՛ր։ Ու էլ աչքիս չերևա՛ս։ Սատանա՛։
- Լյուցիֆերը, ի դեպ, Կտուլհուի մոտիկներից է։

Arman Gasparyan (https://www.facebook.com/arman.gasparyan.16/posts/703579453105141)

Xachakur
04.08.2015, 12:09
Նման բանավեճեր հիմնականում լինում են երբ հանդիպում էս լվացված ուղեղով աղանդավորի : ՈՒ երբ դա պատահում է ես հարցնում եմ իրենց - գիտեք որ բոլոր մարդիք եվ առարկաները եթե ունեն հատուկ անուն ուրեմն միակը չեն : ԵՎ եթե հատուկ անուն ունի եվ բնականաբար միակը չի ուրեմն աստված չի այլ կարող է լինել հրեշտակ կամ աստվածակերպ բայց ոչ երբեք ԱՍՏՎԱԾ :Որովհետեվ ծննդոց 1:26 -ը վկայում է այն մասին որ ԱՍՏՎԱԾ իր արքայության մեջ մենակ չէ այլ շրջապատված է իր իսկ ստեղծած հրեշտակներով եվ աստվածակերպերով :
ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ

1

26 Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: 27 Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: 28 Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:

Այս մեջբերումը նույնությամբ տեղափոխել եմ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ մատյանից եվ ինչպես տեսնում եք ԱՍՏՎԱԾ ասում է մարդ ստեղծենք ՄԵՐ կերպարանքով : Սա փարատում է բոլոր կասկածները եվ ապացուցում է որ եհովան աստված լինել չի կարող այլ լավագույն դեպքում կարող է լինել ԱՍՏՎԱԾ-ի կամակատարներից մեկը իսկ նրանց մեջ կան նաեվ ըմբոստներ :

StrangeLittleGirl
04.08.2015, 12:27
Նման բանավեճեր հիմնականում լինում են երբ հանդիպում էս լվացված ուղեղով աղանդավորի : ՈՒ երբ դա պատահում է ես հարցնում եմ իրենց - գիտեք որ բոլոր մարդիք եվ առարկաները եթե ունեն հատուկ անուն ուրեմն միակը չեն : ԵՎ եթե հատուկ անուն ունի եվ բնականաբար միակը չի ուրեմն աստված չի այլ կարող է լինել հրեշտակ կամ աստվածակերպ բայց ոչ երբեք ԱՍՏՎԱԾ :Որովհետեվ ծննդոց 1:26 -ը վկայում է այն մասին որ ԱՍՏՎԱԾ իր արքայության մեջ մենակ չէ այլ շրջապատված է իր իսկ ստեղծած հրեշտակներով եվ աստվածակերպերով :

Բացարձակապես: Նման բանավեճեր լինում են ցանկացած թեթևակի տարբեր կրոնական հայացքներ ունեցողների միջև: Մեկը ես ինձ քրիստոնյա եմ համարում: Ակումբի աթեիստներն ինձ հոշոտում են: Գնում եմ եկեղեցի, էնտեղ էլ քրիստոնյաներն են հոշոտում: Դրա համար հավես չկա էդ թեմաներով խոսելու: Ես իմ համոզմունքն ունեմ, էդ ինձ լրիվ հերիք ա: Ու ինձ թվում ա՝ ճիշտ կլինի ամեն մեկն էլ տենց անի, հանգիստ, խաղաղ կապրենք:
Կրոնական բանավեճերը ծագում են, որովհետև ամեն մեկն ուզում է, որ դիմացինն իր պես հավատա կամ չհավատա: Թողեք հանգիստ աշխարհը բազմազան լինի, ինչ կլինի:

Xachakur
04.08.2015, 19:36
Թող բազմազան լինի , բայց թող մեր ականջը չուտեն առավոտից իրիկուն իրենց դատարկաբանությամբ:

StrangeLittleGirl
04.08.2015, 19:40
Թող բազմազան լինի , բայց թող մեր ականջը չուտեն առավոտից իրիկուն իրենց դատարկաբանությամբ:
Ու՞մ ականջն են ուտում :)) Նենց հետաքրքիր ա, հա բողոքում են Եհովայի վկաներից կամ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից, բայց իրանց հետ ավելի հեշտ ա լինում խոսակցությունը փակել, քան աթեիստների ու ինձ ավելի մոտ կանգնած քրիստոնյաների: Եհովայի վկաներին ասում ես՝ չէ, շնորհակալ եմ, ես քրիստոնյա եմ, կարդում եմ Աստվածաշունչ: Թեման փակվում ա, գնում են: Իսկ աթեիստները շարունակում են. «Չէ բայց ո՞նց, չգիտե՞ս, որ Աստվածաշնչի էսինչն ու էնինչը հակասում են իրար: Ո՞նց, դու հավատում ես, որ աշխարհը վեց օրու՞մ ա ստեղծվել»: Նույն կերպ էլ քրիստոնյաները. «Ո՞նց, դու նախաամուսնական սեռական հարաբերությունները նորմա՞լ ես համարում»:

Gayl
04.08.2015, 19:47
Իսկ աթեիստները շարունակում են. «Չէ բայց ո՞նց, չգիտե՞ս, որ Աստվածաշնչի էսինչն ու էնինչը հակասում են իրար: Ո՞նց, դու հավատում ես, որ աշխարհը վեց օրու՞մ ա ստեղծվել»: Նույն կերպ էլ քրիստոնյաները. «Ո՞նց, դու նախաամուսնական սեռական հարաբերությունները նորմա՞լ ես համարում»:
Ո՞նց հավատում ես, որ աշխարհը վեց օրումա ստեղծվե՞լ...

StrangeLittleGirl
04.08.2015, 19:51
Ո՞նց հավատում ես, որ աշխարհը վեց օրումա ստեղծվե՞լ...
Դու սուս մնա :beee

Gayl
04.08.2015, 19:55
Դու սուս մնա :beee
Մարդս մարդ լինի, թե չէ ուզումա կոկորդիլոսի ատամին հավատա:tsamon
Օրինակ ես հենց եկեղեցի եմ մտնում հետս մի վատ բան լինումա, վեռջին անգամ հետաքրքրության համար եկեղեցի մտա ու շառի մեջ ընկա:))

Զաքար
04.08.2015, 20:15
Թող բազմազան լինի , բայց թող մեր ականջը չուտեն առավոտից իրիկուն իրենց դատարկաբանությամբ:
Այնքան դատարկաբանություն, որքան կա աստվածաշնչի մեջ, ես դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել։

Xachakur
05.08.2015, 02:57
Ո՞նց հավատում ես, որ աշխարհը վեց օրումա ստեղծվե՞լ...

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ մատյանում չի գրված թէ ժամանակի հաշվարկը որ մոլորակի կամ համաստեղության առժեհամակարգով է արված եվ գուցե տիեզերական վեց օրը երկրաին 6 միլիոն տարուց ավելի երկար է տեվում : Պետք է չմոռանալ , որ ամեն ինչ ստեղծվել կամ արարվել է մեր ՀՈՐ կողմից որ երկնքում է : // Հայր մեր որ երկնքում էս Սուրբ լինի անունը քո // : Ձեզ ինչ որ բան հուշում են այս տողերը :

Gayl
05.08.2015, 06:20

Կարողա ճիշտ ես կարողա սխալ ես, բայց կարողա՞ մտածում ես, որ չէր կարա հենց մեր ժամանակով վեց օրում ստեղծեր, դե ամենակարողը ամեն ինչ էլ կարա անի միայն, թե պետք է հասկանալ, թե ում որ տարբերակնա ձեռ տալիս:
Ինձ ոչ մի բան էլ էտ տողերը չի հիշում, որովհետև բացարձակ չի հետաքրքրում:

Վահե-91
05.08.2015, 09:45
Դե եթե ամենազոր էր, թող մի վայրկյանում ստեղծեր, խի՞ էր 6 օր ձգձգում :))

Xachakur
05.08.2015, 10:37
Ինձ ոչ մի բան էլ էտ տողերը չի հիշում, որովհետև բացարձակ չի հետաքրքրում:
Պառզ է դուք էլ այս ձեվով եք խուսափում // կրոնական թեմաների շուրջ վեճերից // :

Xachakur
05.08.2015, 10:39
Դե եթե ամենազոր էր, թող մի վայրկյանում ստեղծեր, խի՞ էր 6 օր ձգձգում :))

Ներողամիտ եղեք , բայց ստիպված եմ ասել , որ ոչ թէ // ամենազոր էր // այլ // ամենազոր է // :

StrangeLittleGirl
05.08.2015, 10:50
Ժող, էս թեման կոչվում ա՝ ինչպես խուսափել կրոնական բանավեճերից, ոչ թե ինչպես կրոնական բանավեճ սկսել:

Ռուֆուս
05.08.2015, 10:57
Դե եթե ամենազոր էր, թող մի վայրկյանում ստեղծեր, խի՞ էր 6 օր ձգձգում :))
Արանքները դադար էր առնում, պլան ծխում, ու իրեն բացում էր իր ստեղծածի վրա։

Guest
05.08.2015, 12:27
Բանավեճից խուսափելու համար ուղակի պետք է չբռնկվել բանավեճի:
Դա չի նշանակում, որ դուք ձեր կարծիքը չպիտի ունենաք, կամ չներկայացնեք։ Մարդու բնույթն ա, բոլորին բերել իր կարծիքի… դա մնան է մոլեկուլների քաոսային շարժմանը։ Ամեն մոլեկուլ ձգում է կողքիններին և նույն ժամանակ նրան են ձգում։ Շարժման ընթացում, որ տեղ էլ նա գտնվի, միևնույն ա շարունակելու ա ձգել դեպի իրեն ու նրան թվում ա, որ բոլոր մոլեկուլներին և ամբողջ կյանք նա ա բերում ճիշտ տեղը։
Մյուս կողմից ցանկացած մարդու պետք է հասկանալ։ Գրել ես՝

...ես միշտ փորձում եմ հարգել մարդկանց հավատը ինչ-որ կրոնի հանդեպ (փորձում եմ անհամ հումորներ չանել) .Բայց էդ հարգանքս շատ արագ կորում ա, երբ իրանք չեն հարգում իմ չհավատալը.

Նախ և առաջ, փորձելու փոխարեն պետք է ուղակի անել, երկրորդն էլ պետք է հարգել ոչ թե միայն կրոնն ու հավատքը, այլ նաև մարդուն այնպիսին ինչպիսին նա կա, իր ձեզ փոխելու փորձերով հանդերձ։
Ամեն ինչը ունի իր պատճառու ու բացատրությունը։ Ամեն մարդ այդ պահին այնպիսին ա ինչպիսին կա ու ուրիշ ձևին լինելն հնարավոր չէ։

Վերջում հիշեցնեմ մի հին ու հայտնի առակ։
Մի պապիկի 120 ամյանկին գալիս են լրագրողներ, տեսնում են իր առույգությունը ու լավ առողջությունը։ Հարցնում են թե կբացի արդյոք իր երկար կյանքի գաղտնիքը։ Պապիկը պատասխանում է՝
– Լավ, ասեմ, ես ամբողջ կյանք ոչ մեկի հետ չեմ վիճել։
– Հնարավոր չէ՜ – բացականչում է երիտասարդ մի լրագրող։
– Դուք իրավացի եք, դա հնարավոր չէ – եզրափակում է պապիկը։

Gayl
05.08.2015, 13:52
Ժող, էս թեման կոչվում ա՝ ինչպես խուսափել կրոնական բանավեճերից, ոչ թե ինչպես կրոնական բանավեճ սկսել:
Կյանքում ամեն ինչ հարաբերական է:
ԱՄԵՆ

StrangeLittleGirl
05.08.2015, 16:16
Կյանքում ամեն ինչ հարաբերական է:
ԱՄԵՆ

դե արի ու մի բանավիճի :cry

Gayl
05.08.2015, 16:36
դե արի ու մի բանավիճի :cry

Ես Լուսինեին խուսափելու ձևն էի ցույց տալիս

Պառզ է դուք էլ այս ձեվով եք խուսափում // կրոնական թեմաների շուրջ վեճերից // :
Նենց որ ինչպես ասել է Էյնշտեյնի կոշկակակարը ամեն ինչ հարաբերական է:P

Xachakur
05.08.2015, 18:26
Ժող, էս թեման կոչվում ա՝ ինչպես խուսափել կրոնական բանավեճերից, ոչ թե ինչպես կրոնական բանավեճ սկսել:

Կարծում եմ այստեղ բացթողում կա : Այս թեմաի հեղինակը մոռացել է նախաբանում գրել , որ այս թեմայում ընդհանրապես չի կարելի գրառում անել , վիճաբանությունից խուսափելու համար : Իսկ ըստ ինձ , քանի որ այստեղ բախվում են տեսակետները ինչու ոչ թող մի քիչ էլ աղմուկ լինի :

StrangeLittleGirl
05.08.2015, 18:38
Կարծում եմ այստեղ բացթողում կա : Այս թեմաի հեղինակը մոռացել է նախաբանում գրել , որ այս թեմայում ընդհանրապես չի կարելի գրառում անել , վիճաբանությունից խուսափելու համար : Իսկ ըստ ինձ , քանի որ այստեղ բախվում են տեսակետները ինչու ոչ թող մի քիչ էլ աղմուկ լինի :
Ախ-ախ, էս թեման հենց նրա մասին ա, թե ինչպես խուսափել տեսակետների բախումից ու դրան հետևած աղմուկից :))

Gayl
05.08.2015, 19:33

Ուզում ես ասես Լուսինեն բացթողումա թույլ տվե՞լ...:think
Լուս հլը ինձ հրահրի մի հատ հավեսով դեբոշ սարքենք :D

Lusina
05.08.2015, 20:20
Թեմայի հեղինակը թեմա բացելու մտադրություն չուներ :))
Իրականում ես հասկացա, որ խուսափելու հրաշք մեթոդ չեմ գտնելու, կշարունակեմ նենց , ոնց միշտ արել եմ՝
1-5 րոպե : բացատրել, որ հետաքրքիր չի.
5ր + : կախված մարդուց ու իմ տրամադրությունից` կամ միացնել սարկազմը, կամ կոպտել ու թողել գնալ.

Հաճելի քննարկումներ մյուսներին :}

Հ.Գ. Գայլ ձյա, հրահրելը երբ ուզես, բայց ես կողքից կնայեմ մենակ :))

Gayl
05.08.2015, 20:29
Հ.Գ. Գայլ ձյա, հրահրելը երբ ուզես, բայց ես կողքից կնայեմ մենակ :))
Ծերացել ես:(

Lusina
05.08.2015, 20:45
Բանավեճից խուսափելու համար ուղակի պետք է չբռնկվել բանավեճի:
Դա չի նշանակում, որ դուք ձեր կարծիքը չպիտի ունենաք, կամ չներկայացնեք։ Մարդու բնույթն ա, բոլորին բերել իր կարծիքի… դա մնան է մոլեկուլների քաոսային շարժմանը։ Ամեն մոլեկուլ ձգում է կողքիններին և նույն ժամանակ նրան են ձգում։ Շարժման ընթացում, որ տեղ էլ նա գտնվի, միևնույն ա շարունակելու ա ձգել դեպի իրեն ու նրան թվում ա, որ բոլոր մոլեկուլներին և ամբողջ կյանք նա ա բերում ճիշտ տեղը։
Մյուս կողմից ցանկացած մարդու պետք է հասկանալ։ Գրել ես՝

Նախ և առաջ, փորձելու փոխարեն պետք է ուղակի անել, երկրորդն էլ պետք է հարգել ոչ թե միայն կրոնն ու հավատքը, այլ նաև մարդուն այնպիսին ինչպիսին նա կա, իր ձեզ փոխելու փորձերով հանդերձ։
Ամեն ինչը ունի իր պատճառու ու բացատրությունը։ Ամեն մարդ այդ պահին այնպիսին ա ինչպիսին կա ու ուրիշ ձևին լինելն հնարավոր չէ։

Վերջում հիշեցնեմ մի հին ու հայտնի առակ։
Մի պապիկի 120 ամյանկին գալիս են լրագրողներ, տեսնում են իր առույգությունը ու լավ առողջությունը։ Հարցնում են թե կբացի արդյոք իր երկար կյանքի գաղտնիքը։ Պապիկը պատասխանում է՝
– Լավ, ասեմ, ես ամբողջ կյանք ոչ մեկի հետ չեմ վիճել։
– Հնարավոր չէ՜ – բացականչում է երիտասարդ մի լրագրող։
– Դուք իրավացի եք, դա հնարավոր չէ – եզրափակում է պապիկը։

Ընդգծածս մասի վերաբերյալ ՝ չեմ կարա.

Ինչ վերաբերվում ա առակին՝ էդ էլ չեմ կարա դեռ.

Չգիտեմ՝ ոնց են մյուսներն անում, բայց երբ ես մի բան չեմ կարողանում անել, ես փորձում եմ էդ բանն անել, ուղղակի անելը երբեք միանգամից չի ստացվել մոտս.

Ընդհանուր առմամբ՝ էնքան էլ համաձայն չեմ, որ մարդկանց պետք ա հարգեմ իրանց ամեն ինչը հաշվի առնելով. Բոլորովին պարտավոր չեմ ինքս ինձ ստիպել ու հարգել ինչ-որ մեկին, նույնիսկ եթե հասկանամ բոլոր պատճառները.

Xachakur
05.08.2015, 21:00
Ախ-ախ, էս թեման հենց նրա մասին ա, թե ինչպես խուսափել տեսակետների բախումից ու դրան հետևած աղմուկից :))

Հասկացա , լավագույն միջոցը այս թեմաին այլեվս չանդրադառնալն է համ էլ արդեն ոնց որ նյութը փոխվեց :