PDA

Դիտել ողջ տարբերակը : Փիրսինգներ ականջներին, դեմքին ու մարմնի այլ մասերին

Ռուֆուս
31.07.2015, 22:38
Մի քիչ էլ ես շինարարություն անեմ :))

Տատուները քննարկեցինք, եկեք փիրսինգներն էլ քննարկենք: Ինձ թվում ա, ես նախ փիրսինգ կանեմ, հետո նոր կանցնեմ տատուներին: Ընդ որում փիրսինգն էլ ականջիս, բայց ոչ բլթակին, այլ կամ ականջի մեջտեղի մասը, կամ վերևը:

Դուք ինչպե՞ս եք վերաբերվում փիրսինգն էր, տղաների, աղջիկների, ականջների, լեզվի, հոնքերի, քթի, ծիծիկի, պորտի և այլ մասերի :))

Շինարար
31.07.2015, 22:44

Նոր կարդացի էն Տատու և փիրսինգ թեմայում ակումբցիներից մեկին փորձում էին հալածել ականջը ծակելու համար ի միջի այլոց, զգույշ եղիր: Արդյո՞ք համայնքը պատրաստ ա:

Ես չեմ սիրում մարմնիս վրա ավելորդ բաներ, նույնիսկ ժամացույցից նեղվում եմ, ակնոցներ, թեկուզ արևային, չեմ կրում, չնայած կարիքն ունեմ՝ ոչ միայն արևայինի: Չնայած երևի սովորելու վրա ա: Ուր մնաց հասնեմ փիրսինգի: Բայց ընդհանուր էդ փիրսինգի թեմայում էլ եմ գրել՝ էն ինչը մեր իրականության համար, հայաստանյան, տարբեր ա, նոր ա, անսովոր ա, մենակ ողջունում եմ ու ինձ դուր ա գալիս:

Ռուֆուս
31.07.2015, 23:06

Շին, ինձ թվում ա հասարակության վերաբերմունքը լիքը բաների մասին քիչ քիչ փոխվում ա: Չգիտեմ, կարող ա ես եմ սխալվում, բայց էդ փոփոխություններից շատերը քյառթուների շնորհիվ կամ ակտիվ մասնակցությամբ ա լինում: Նույն դաջվածքները (ասենք մի 10-15 տարի առաջ մենակ գողական ու ռազմահայրենասիրականն էր մոդա), տղերքի հագուկապը (վարդագույն ու այլ գույնզգույն շորերը, շորտիկները, «առանց նասկի» կոշիկները») և այլն, քյառթուները նենց են սեփականաշնորհել, որ քիչ ա մնում ես ոտից գլուխ սև հագնեմ, ինչ ա թե իրենց հետ չասոցիացվեմ :D

Նույնն էլ փիրսինգները, ասենք եվրոպացի բոլոր «քյառթ» ու գանգստեր տղերքը պարտադիր ականջների փիրսինգներ ունեն, իսկ հայ քյառթերին էս մոդան դեռ չի հասել, հենց հասնի, հայ հասարակությունն էլ կսկսի ավելի ադեկվատ դրանց վերաբերվել:

Շինարար
31.07.2015, 23:09
հա, վարդագույն շորերի պահով ես էլ եմ զգացել, որ մեզ մոտ քայթերն են հագնում

StrangeLittleGirl
01.08.2015, 00:00
հա, վարդագույն շորերի պահով ես էլ եմ զգացել, որ մեզ մոտ քայթերն են հագնում

Բա գեյե՞րը :))

Պիրսինգի պահով... միշտ ուզեցել եմ քթիս պիրսինգ անել: Էլի դեռահասային վախտերս առանց ծակելու զանազան մեթոդներով պիրսինգի իլյուզիա էի ստեղծում: Ինչպես միշտ, դպրոց-ծնող ղալմաղալ էր լինում: Բայց հիմա երևի չեմ անի: Որ մեծացա, Շինի պես զգացի, որ չեմ սիրում մարմնիս վրա ավելորդ բաներ: Անգամ իմ սիրելի ժինջիլներից հրաժարվեցի: Ու ընդհանրապես, հիմա գործի բերումով էլ պիրսինգ ունենալը շատ անհարմար ու հակահիգիենիկ բան ա:

Շինարար
01.08.2015, 00:03
Բա գեյե՞րը :))

Դե տենց մարդիկ չեմ ճանաչում, որ իմանամ՝ ինքը գեյ ա: Բայց չգիտեմ՝ վարդագույն շալվարով մարդկանց առաջին հերթին քյառթի հետ եմ ասոցացրել, քայլվածքի տեսակ կա, ավտոյի տեսակ, հետը դեղին կոշիկ, որ զգում ես՝ նաղդ քյառթ ա, թեկուզ անձամբ ծանոթ չլինես:

Ռուֆուս
01.08.2015, 00:26
Ավելի լավ ա վարդագույն ու դեղին կոշիկներով, քան ոտից գլուխ սև: Ես որ շատ գոհ եմ:

Վահե-91
01.08.2015, 00:29
Տատուն հասկացանք, կարա ինչ որ բան նշանակի կամ ուղղակի սիրուն լինի: Իսկ փիրսինգի իմաստը ո՞րն ա

Ռուֆուս
01.08.2015, 00:35
Տատուն հասկացանք, կարա ինչ որ բան նշանակի կամ ուղղակի սիրուն լինի: Իսկ փիրսինգի իմաստը ո՞րն ա

Իսկ ի՞նչ պարտադիր ա իմաստ ունենալը:

Ներսես_AM
01.08.2015, 00:41
Իսկ ի՞նչ պարտադիր ա իմաստ ունենալը:

ոնց, բա էս որ սենց ա արել առանց իմաստ ա արե՞լ :o

http://www.virtualfunzone.com/slike/bizarre/top-10-physically-modified-people/top-10-physically-modified-people11.jpg

Շինարար
01.08.2015, 00:45
ոնց, բա էս որ սենց ա արել առանց իմաստ ա արե՞լ :o

http://www.virtualfunzone.com/slike/bizarre/top-10-physically-modified-people/top-10-physically-modified-people11.jpg

Ներս, էդ մարդիկ մեծ մասամբ իրանք իրանց տենց լավ են զգում, ու եթե դա իրանց երջանիկ ա դարձնում, թող անեն:

Ռուֆուս
01.08.2015, 01:04
ոնց, բա էս որ սենց ա արել առանց իմաստ ա արե՞լ :o

Ներս, սա լրիվ ուրիշ թեմա ա՝ body modification

Ներսես_AM
01.08.2015, 01:11
Ներս, էդ մարդիկ մեծ մասամբ իրանք իրանց տենց լավ են զգում, ու եթե դա իրանց երջանիկ ա դարձնում, թող անեն:

հա բայց ես բան ասեցի՞։ Հենց էդ ա Ռուֆուսն ա ասում որ իմաստ չկա‎, ես էլ ասում հիմա էս որ սենց ա արել անիմա՞ստ ա արել։ Տես դու էլ ես ասում անիմաստ չի։

Gayl
01.08.2015, 07:38
Էս մի բանը իսկականից ՅԱԽՔ: Մի քիչ պիռատների վրայա նայվում, բայց մենակ պիռատների:

Դատարկություն
01.08.2015, 21:59
Ես շատ եմ սիրում պիրսինգներ :love Եռակողմ դրես կոդը վրես չլիներ՝ ես էլ կանեի :love