PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ է իրականում Nanik-ը



Շինարար
31.07.2015, 15:25
Խնդրում եմ ակտիվորեն մասնակցել հարցմանը:

Cassiopeia
31.07.2015, 15:29
Շախ և մա՞տ :D

Շինարար
31.07.2015, 15:33
Իրականում՝ ում ենթադրում եմ, անունը չեմ նշել հարցման մեջ. վանդակները չհերիքեց :(

StrangeLittleGirl
31.07.2015, 15:33
Չիլին :))

Մուշու
31.07.2015, 15:44
Նանիկը ֆեյք ա ? :/

Շինարար
31.07.2015, 15:45
Նանիկը ֆեյք ա ? :/

Դեռ հստակ չի. ամեն ինչ կորոշվի հարցման արդյունքում:

Chuk
31.07.2015, 15:54
Լավագույն դեպքում Լեոն, մնացած տարբերակները բացառում եմ:

Հայկօ
31.07.2015, 15:56
Փորձը ցույց ա տալիս, որ ցանկացած դեպքում ամեն ինչ ու ամեն ոք միշտ Չուկն ա:

Rammstein
31.07.2015, 16:12
Էն «Ակումբցիների գրառումների ծաղրանկարները» թեմայում գրառումներ անելուց հետո վռազ սկսեցի կասկածել, որ Nanik-ը ես եմ: Նույնիսկ կասկածում եմ, որ ես լուսնոտ եմ, գիշերները հելնում, կոմպը միացնում, էդ նիկով լոգին եմ լինում, գրառումներ եմ անում, լոգաութ լինում, հետո առավոտ չեմ էլ հիշում, որ տենց բան ա եղել: :(

Gayl
31.07.2015, 16:14
Չկա սենց բան:D:D
Նանիկ հիմա իմացա՞ր Շինարարը հաջորդիվ ինչ թեմա պիտի բացի:D
3 հոգի Չուկի վրայա կասկածում:lol

StrangeLittleGirl
31.07.2015, 16:16
Չկա սենց բան:D:D
Նանիկ հիմա իմացա՞ր Շինարարը հաջորդիվ ինչ թեմա պիտի բացի:D
3 հոգի Չուկի վրայա կասկածում:lol

Աչքիս հաջորդ թեման Չուկն ա բացելու :D

Gayl
31.07.2015, 16:17
Դեռ հստակ չի. ամեն ինչ կորոշվի հարցման արդյունքում:
Մի փոքր հուշի անունը գրեմ:B

Շինարար
31.07.2015, 16:18
Մի փոքր հուշի անունը գրեմ:B

Արդեն նշվեց թեմայում:

Gayl
31.07.2015, 16:28
Արդեն նշվեց թեմայում:
Լեո՞ն:D
Ի՞նչ էլ անունա ընտրել ՆԱՆԻԿ:D

Gayl
31.07.2015, 16:30
Աչքիս հաջորդ թեման Չուկն ա բացելու :D
Ակումբի վրա աչք են դրել... Վրեժի հոտ եմ առնում:D

Շինարար
31.07.2015, 17:18
Լավագույն դեպքում Լեոն, մնացած տարբերակները բացառում եմ:

Նանիկը շատ գրագետ մարդու տպավորություն ա թողնում, Լեոն տենց գրագե՞տ ա որ գրում, այսինքն՝ չգիտեմ, ես իր գրառումներին տենց հատուկ չեմ հետևում:

Mephistopheles
31.07.2015, 19:00
All of the above

Ռուֆուս
31.07.2015, 21:15
Շատ փոքր հավանականություն կա, որ Նանիկը ֆեյք չի, բայց եթե ֆեյք ա, ես զարմանում ու ապշում եմ մարդկանց հավեսի վրա: Ինչ էլ չեք ալարում ուրիշ անունով գրանցվեք, նորմալ գրառումներ կատարեք, որ հանկարծ մարդիկ չկասկածեն քո ֆեյքության մեջ, ու տարիներ շարունակ էդ պրոֆիլդ պահես, փայփայես, որ պետք եղած ժամանակ մտնես տռոլլես:

Հալալ ա ձեր հավեսին:

Ռուֆուս
31.07.2015, 21:15
Հ.Գ. քվեարկել եմ Չուկ, որովհետև բոլորս էլ Չուկի ֆեյքերն ենք

Շինարար
31.07.2015, 21:18
Շատ փոքր հավանականություն կա, որ Նանիկը ֆեյք չի, բայց եթե ֆեյք ա, ես զարմանում ու ապշում եմ մարդկանց հավեսի վրա: Ինչ էլ չեք ալարում ուրիշ անունով գրանցվեք, նորմալ գրառումներ կատարեք, որ հանկարծ մարդիկ չկասկածեն քո ֆեյքության մեջ, ու տարիներ շարունակ էդ պրոֆիլդ պահես, փայփայես, որ պետք եղած ժամանակ մտնես տռոլլես:

Հալալ ա ձեր հավեսին:

Հաստա՞տ դու չես:

StrangeLittleGirl
31.07.2015, 21:19
Հաստա՞տ դու չես:

Բայց Ռուֆն էլ կարա լինի :))

Շինարար
31.07.2015, 21:20
Բայց Ռուֆն էլ կարա լինի :))

Մեր մեջ՝ ես մենակ իրան էլ կասկածում եմ: Իննսունինը տոկոս ինքն ա:

Ռուֆուս
31.07.2015, 21:24
Հաստա՞տ դու չես:

Ժող, հաստատ ես չեմ: :)) Մի պահ պատկերացրի իմ ալտերէգոն Nanik-ի դերում ու ինձ բացեց :))

Համ էլ էն ծաղրանկարների համար բավականաչափ ֆոտոշոփոփային գիտելիքներ չունեմ, որ կարողանայի դրանք սարքեի :))

Շինարար
31.07.2015, 21:26
Ժող, հաստատ ես չեմ: :)) Մի պահ պատկերացրի իմ ալտերէգոն Nanik-ի դերում ու ինձ բացեց :))

Համ էլ էն ծաղրանկարների համար բավականաչափ ֆոտոշոփոփային գիտելիքներ չունեմ, որ կարողանայի դրանք սարքեի :))

Չէ, լավ, որ ասում ես՝ չէ, ուրեմն հաստատ դու չես:

Ռուֆուս
31.07.2015, 22:09
Չնայած, նոր Nanik-ի գրառումներն էի ուսումնասիրում ու եթե Nanik-ը ֆեյք ա, հնարավոր ա, որ Գորտուկն էլ ա ֆեյք: Իսկ եթե Գորտուկն իրոք ֆեյք ա, ստեղ մի հատ մեծ կոնսպիրացիայի հոտ ա գալիս :))

StrangeLittleGirl
31.07.2015, 22:14
Չնայած, նոր Nanik-ի գրառումներն էի ուսումնասիրում ու եթե Nanik-ը ֆեյք ա, հնարավոր ա, որ Գորտուկն էլ ա ֆեյք: Իսկ եթե Գորտուկն իրոք ֆեյք ա, ստեղ մի հատ մեծ կոնսպիրացիայի հոտ ա գալիս :))
Գորտուկը ֆեյք չի, իրա երաժշտական ճաշակն ա ֆեյք ;)

Ռուֆուս
31.07.2015, 22:46
Գորտուկը ֆեյք չի, իրա երաժշտական ճաշակն ա ֆեյք ;)

Երաժշտական ճաշակը մի կողմ, մի քանի շատ կասկածելի բաներ նկատեցի: Բայց մեկ ա շատ դժվար ա տենց ամբողջական ֆեյք կերպար ստեղծել, դա էլ ա լիքը տաղանդ պահանջում:

StrangeLittleGirl
31.07.2015, 22:49
Երաժշտական ճաշակը մի կողմ, մի քանի շատ կասկածելի բաներ նկատեցի: Բայց մեկ ա շատ դժվար ա տենց ամբողջական ֆեյք կերպար ստեղծել, դա էլ ա լիքը տաղանդ պահանջում:
Ես Գորտուկի վրա դիսերտացիա եմ պաշտպանել, արխային :)) Ինքը լիքը կեղծ ինֆոյով իրականում գոյություն ունեցող անձ ա:

insider
31.07.2015, 23:44
Եթե ֆեյք ա ուրեմն մալադեց, «դիմացկուն» ա, որ 2010 թվականից ծպտյալ ակումբում գրառումներ ա անում ու չի բացահայտվում )

StrangeLittleGirl
01.08.2015, 00:01
Եթե ֆեյք ա ուրեմն մալադեց, «դիմացկուն» ա, որ 2010 թվականից ծպտյալ ակումբում գրառումներ ա անում ու չի բացահայտվում )

Մի երեսուն քանի գրառման էղածն ի՞նչ ա որ:
*գնաց գրառումները կարդալու*

Հ.Գ. Էս թեմայում բան չի գրել ;)

StrangeLittleGirl
01.08.2015, 00:08
Անցանք գործի :)) Ֆեյքության ապացույցը (http://9o6o9o.ru/)

Ռուֆուս
01.08.2015, 00:18
Լավ, մնաց պարզենք ով ա ու ինչու՞, գրողը տանի, ինչու՞ :))

insider
01.08.2015, 00:18
Անցանք գործի :)) Ֆեյքության ապացույցը (http://9o6o9o.ru/)

Դե դրա տակից դուրս գալը հեշտ ա Բյուր ջան... ինչ որ տեղ՝ գրառումներում, հիշատակում կա, որ դա իր՝ Nanik-ի իրական նկարն ա:
Մեկել տեսար Էդ կայքն ա ստեղից թռցրել Nanik-ի ֆոտոն ... )

StrangeLittleGirl
01.08.2015, 00:31
Դե դրա տակից դուրս գալը հեշտ ա Բյուր ջան... ինչ որ տեղ՝ գրառումներում, հիշատակում կա, որ դա իր՝ Nanik-ի իրական նկարն ա:
Մեկել տեսար Էդ կայքն ա ստեղից թռցրել Nanik-ի ֆոտոն ... )
Յա, էնտեղ ավելի ամբողջ մարմնով ա, քան ստեղ:

Մուշու
01.08.2015, 00:37
Հավեսը էն ա որ հիմա ով էլ լինի , նստած իրա համար կողքից ղժում ա ու չի բացառվում, որ ակտիվ քննարկողներից մեկը հենց ինքն ա

StrangeLittleGirl
01.08.2015, 00:39
Հավեսը էն ա որ հիմա ով էլ լինի , նստած իրա համար կողքից ղժում ա ու չի բացառվում, որ ակտիվ քննարկողներից մեկը հենց ինքն ա
Չէ, նա վախեցավ, փախավ, էլ բան չի գրում :))
Ի դեպ, ֆուտբոլասեր ա ոնց որ: Գրառումների կեսը ֆուտբոլային թեմաներում են:

_Հրաչ_
01.08.2015, 00:40
Հիմա եթե չպարզեցիք, պատկերացնում ե՞ք, թե քանի ակումբցի ա գիշերը տառապելու անքնությունից։

Շինարար
01.08.2015, 00:46
Ժող, եթե Չոկւը ասումա ՝ Լեոն ա, ինքը ադմին ա, մի բան գիտի:

StrangeLittleGirl
01.08.2015, 00:47
Ժող, եթե Չոկւը ասումա ՝ Լեոն ա, ինքը ադմին ա, մի բան գիտի:
Հիմա շա՞տ ամոթ կլինի, եթե ասեմ, որ Լեոյին չեմ ֆիքսել, չեմ հիշում՝ ինքը ով ա, ինչ ա:

erexa
01.08.2015, 00:52
Հիմա շա՞տ ամոթ կլինի, եթե ասեմ, որ Լեոյին չեմ ֆիքսել, չեմ հիշում՝ ինքը ով ա, ինչ ա:

:aha :aha Իհարկե:

Ռուֆուս
01.08.2015, 00:52
Լեոն շատ հավանական ա, որովհետև երկուսն էլ Բարսելոնայի երկրպագու են/երկուսն էլ ֆոտոշոփից գլուխ են հանում

Շինարար
01.08.2015, 00:58
Հիմա եթե չպարզեցիք, պատկերացնում ե՞ք, թե քանի ակումբցի ա գիշերը տառապելու անքնությունից։

Չէ հա, Հրաչ ջան, անձամբ իմ առանձնապես վեջս էլ չի, ուղղակի, որ մարդը ասավ՝ ինչ կլինի Շինարարի հաջորդ թեման, ասի՝ հաճելի անակնկալ մատուցեմ :))

Rhayader
01.08.2015, 01:33
Վովա Գասպարյանն է:

Chuk
01.08.2015, 01:48
Անցանք գործի :)) Ֆեյքության ապացույցը (http://9o6o9o.ru/)

Ըսիգ ապացույց չի, սա սաղս էլ գիտենք: Ակումբում պահանջ չկա, որ քո նկարով պետք ա հանդես գաս: Հրեն, քո ավատարի նկարի դու չես :))

StrangeLittleGirl
01.08.2015, 01:51
Ըսիգ ապացույց չի, սա սաղս էլ գիտենք: Ակումբում պահանջ չկա, որ քո նկարով պետք ա հանդես գաս: Հրեն, քո ավատարի նկարի դու չես :))
Նանիկը գրառում ունի, որտեղ հատուկ շեշտել ա, որ նկարում ինքն ա, դեռ նկարն էլ մի երկու տարի առաջվա ա :))

Chuk
01.08.2015, 01:51
Նանիկը գրառում ունի, որտեղ հատուկ շեշտել ա, որ նկարում ինքն ա, դեռ նկարն էլ մի երկու տարի առաջվա ա :))

Ըդիգ ուրիշ բան: Չէ, նկարում ինքը չի :)

insider
01.08.2015, 01:54
Ըդիգ ուրիշ բան: Չէ, նկարում ինքը չի :)

Չուկն եկավ, սաղ խառնեց իրար ... ուֆ ուֆ, կայֆ ուիկենդա :)

Chuk
01.08.2015, 01:56
Չուկն եկավ, սաղ խառնեց իրար ... ուֆ ուֆ, կայֆ ուիկենդա :)

Ոչ մի բան էլ չեմ խառնել, դեռ երկու էջ առաջ ասել եմ, եթե ֆեյք ա, ուրեմն Լեոն ա, եթե չէ, ուրեմն անիմաստ որսի եք դուրս եկել:

Խախանդ ապրեք էլի:

Լեո, Նանիկ, եկեք բան մը ասեք:

Շինարար
01.08.2015, 01:57
Չուկն եկավ, սաղ խառնեց իրար ... ուֆ ուֆ, կայֆ ուիկենդա :)

Ինսայդեր, ինձ թվում ա՝ դու էլ ես Լեոն:think

Գալաթեա
01.08.2015, 01:57
Էս թազա Շերլոկին կանչենք՝ հոտ քաշի ասի ով ա։

insider
01.08.2015, 02:03
Ինսայդեր, ինձ թվում ա՝ դու էլ ես Լեոն:think

Չէ Շինարար ջան, հաստատ Լեոն չեմ, հետևաբար Նանիկն էլ չեմ: Ի դեպ, որ Լեոն չեմ, անհերքելի ապացույցներ կան, բայց դե ինձ թվում ա դրա կարիքը չկա ... :)

Ռուֆուս
01.08.2015, 02:07
Ոչ մի բան էլ չեմ խառնել, դեռ երկու էջ առաջ ասել եմ, եթե ֆեյք ա, ուրեմն Լեոն ա, եթե չէ, ուրեմն անիմաստ որսի եք դուրս եկել:

Խախանդ ապրեք էլի:

Լեո, Նանիկ, եկեք բան մը ասեք:

Արտ, իսկ ի՞նչ ապացույցներ ունես, որ հենց Լեոն ա:

Chuk
01.08.2015, 02:08
Արտ, իսկ ի՞նչ ապացույցներ ունես, որ հենց Լեոն ա:

Ես որևէ տեղ չեմ ասել, որ Լեոն ա: Ասել եմ, եթե ֆեյք ա, ուրեմն Լեոն ա:

Ռուֆ ջան, ի՞նչ եք խորացել, հանգիստ ապրեք էլի :)

Jarre
01.08.2015, 03:42
Հա, լավ հանգստացեք։ Ասի մի հատ կատակ անեմ։ Սկի չէի մտածում, որ էսքան աղմուկ կբարձրացնեք :(
Միշտ երազում էի, որ Ակումբի իմիջս այլ կերպ լիներ....

Չուկ ջան, ջնջի էդ ըքաունթս։

GriFFin
01.08.2015, 09:47
Հա, լավ հանգստացեք։ Ասի մի հատ կատակ անեմ։ Սկի չէի մտածում, որ էսքան աղմուկ կբարձրացնեք :(
Միշտ երազում էի, որ Ակումբի իմիջս այլ կերպ լիներ....

Չուկ ջան, ջնջի էդ ըքաունթս։
Ես չեմ հավատում, որ դու էիր!! Նեեթ!!

StrangeLittleGirl
01.08.2015, 12:53
Ես չեմ հավատում, որ դու էիր!! Նեեթ!!
Ես էլ :)) Եթե Ժառը լիներ, Չուկը շա՜տ հեշտ կբռներ:

Գալաթեա
01.08.2015, 13:55
Ժառը հրաշք պատանյակ ա բայց չեմ կարծում ֆոտոշոփ գիտի :p

Chuk
01.08.2015, 18:33
Հա, լավ հանգստացեք։ Ասի մի հատ կատակ անեմ։ Սկի չէի մտածում, որ էսքան աղմուկ կբարձրացնեք :(
Միշտ երազում էի, որ Ակումբի իմիջս այլ կերպ լիներ....

Չուկ ջան, ջնջի էդ ըքաունթս։

Լեո՞ :o

enna
01.08.2015, 20:15
ոոոո՞ննցց:oմտքովս չէր անցնի

Rhayader
01.08.2015, 22:38
Լավ, թեթև տարեք, ես էի:

Շինարար
02.08.2015, 02:35
Երկու հոգի ինձ ա քվերակել՝ Լեոն ու Նանիկն են:

Ուլուանա
02.08.2015, 06:44
էդ Նանիկի ինքնությունը տենց էլ չպարզվե՞ց։
Էս ի՞նչ «մենք բոլորս Նանիկ ենք» վիճակ ա էս թեմայում :))։

Ի դեպ, Շին, էն մարդ սպանելու թեման հասկացանք, որ հարցումը փակ էիր արել, բա էս մե՞կն ինչի ես փակ արել։ Թողնեիր՝ տեսնեինք, էլի, ով ում ա քվեարկել :beee։

Rhayader
02.08.2015, 09:31
#JeSuisNanik :D

Շինարար
02.08.2015, 12:45
էդ Նանիկի ինքնությունը տենց էլ չպարզվե՞ց։
Էս ի՞նչ «մենք բոլորս Նանիկ ենք» վիճակ ա էս թեմայում :))։

Ի դեպ, Շին, էն մարդ սպանելու թեման հասկացանք, որ հարցումը փակ էիր արել, բա էս մե՞կն ինչի ես փակ արել։ Թողնեիր՝ տեսնեինք, էլի, ով ում ա քվեարկել :beee։

Միամիտ սենց ստացվեց:

Ներսես_AM
02.08.2015, 13:17
Էն որ Մաֆիա խաղալուց մնում–մնում ասում են «Ես սև եմ»։ Հիմա էս թեման ա։

Chuk
03.08.2015, 01:10
Մոդերատորական. հարցումը ցույց տվեց, որ ես եմ: Թեման ակտուալությունը կորցրեց: