PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընթերցանության ակումբ. 2-րդ գիրքը

Գալաթեա
31.07.2015, 13:27
Այս անգամ հարցմանը կմասնակցի ինը գիրք։
Հեղինակների ու գրքերի անունները գրել եմ անգլերենով՝ հայերեն թարգմանության մեջ թարգմանական իմաստափոխությունից հնարավորինս խուսափելու համար։

Mo Yan The Republic of Wine
Joseph Heller - Catch-22
Neil Gaiman Coraline
Jeffrey Eugenides Middlesex
john steinbeck grapes of wrath
John Irving - A Prayer for Owen Meany
daniel keyes The Minds of Billy Milligan
Stephen King Children Of The Corn
Chuck Palahniuk Choke

Թեման ստեծելուց մի պուճուր բայց կարևոր բացթողում եմ արել։
Շոտով կուղղվի :)

impression
31.07.2015, 13:40
աաաախ, Քորըլայն :)
կամ՝ կասեի աաաաաախ, Պալանիկ, բայց Չոքը էնքան էլ լավը չի

StrangeLittleGirl
31.07.2015, 13:43
Բա ու՞ր ա հարցումը:

StrangeLittleGirl
31.07.2015, 13:50
Սկսե՞մ Օուեն Մինիի համար քարոզարշավը:
Ինչու՞ քվեարկել այդ գրքի օգտին:
1. Հեշտ ա կարդացվում
2. Ընդհանրապես, արժե Իրվինգ կարդալ: Մարդն օսկարակիր գրող է:
3. Օուեն Մինին հետաքրքիր կերպար է. փոքրամարմին, խելացի, բայց հավատացյալ
4. Գրքում կրոնի-բանի հետ կապված լիքը հարցեր են քննարկվում
5. Տատս էս գիրքը կարդացել ա, խորհուրդ ա տվել, որ կարդամ: Ընդհանրապես, ժամանակակիցներից իրան շատ քիչ բան ա դուր գալիս:

Գալաթեա
31.07.2015, 13:55
Հարցման պահով սխալ արեցի, հեսա ադմինացը կգա, կդզենք։
Չոկը Այվին ա առաջարկել/ափսոս չէի կարա ասեի՝ Չուկը/, ուրիշ բան առաջարկի Լիլ, մի հատ գործի տեղ ունենք։

impression
31.07.2015, 14:08
եթե անպայման Պալանիկ, կարելի ա Ուրվականները վերցնել կամ վերջին գիրքն իր, էլի մի շաաատ եսիմ ինչ չի, բայց հետաքրքիր ա կարդացվում, կոչվում ա beautiful you

Moonwalker
31.07.2015, 14:13
Հարցման պահով սխալ արեցի, հեսա ադմինացը կգա, կդզենք։

Բացեցի: ԻՀԿ, լրիվ անգլերեն ճիշտ չէր լինի հարցումը: Սենց ավելի տանելի ա: =D
Փակվելու համար մի շաբաթ եմ դրել հարցման, եթե պիտի փոխվի կամ տարբերակ ավելացվի, ասեք:

Հ.Գ. Բյուր, Սթայնբեքն էլ նենց ոչինչ նոբելյան մրցանակակիր ա, նենց որ your argument is invalid: :))

Գալաթեա
31.07.2015, 14:16
Մուն Պալանիկի առումով տարակարծություններ կան։
Մի հատ հասկանայինք՝ որն ենք դնում քվեարկության։

Գալաթեա
31.07.2015, 14:17
ՈՒ մյուս անգամ Հեղձանք գրելուց առաջ զգուշացրու :D

Moonwalker
31.07.2015, 14:22
ՈՒ մյուս անգամ Հեղձանք գրելուց առաջ զգուշացրու :D

Ընտիր բառ ա: :beee
Էդ էլ իմ լավությունը: Ճ Ջնջեցի, կողմնորոշվեք հետո:

Գալաթեա
31.07.2015, 14:34
Ընտիր բառ ա: :beee
Էդ էլ իմ լավությունը: Ճ Ջնջեցի, կողմնորոշվեք հետո:

Մերսի Մուն ջան :*
Հեսա տեսնեմ Պալանիկին ինչ ենք անում։

Գալաթեա
31.07.2015, 14:38
Լիլ, Ուրվականների բնագրով վերնագիրը Haunted-ն ա՞։
Պետք ա որ հա, որտև էդ գյոզալ բառի հայերենը մի տեսակ չկա։

impression
31.07.2015, 14:49
հա, Haunted-ն ա, 2005-ի գիրք ա

Գալաթեա
31.07.2015, 15:10
Որպեսզի հերթով ստիպված չլինենք մտնենք գրենք՝ ես Պալանիկի էսն եմ ուզում, շնորհակալության սիստեմը կօգտագործեմ հեսա։

Գալաթեա
31.07.2015, 15:11
Chuck Palahniuk Choke

Գալաթեա
31.07.2015, 15:12
Chuck Palahniuk Haunted

Գալաթեա
31.07.2015, 15:13
Chuck Palahniuk Beautiful You

ivy
31.07.2015, 15:24
Հաշվի առեք օնլայն գտնելու հարցը։ Beautiful you-ն դեռ դժվար լինի օնլայն։

StrangeLittleGirl
31.07.2015, 15:36
Բացեցի: ԻՀԿ, լրիվ անգլերեն ճիշտ չէր լինի հարցումը: Սենց ավելի տանելի ա: =D
Փակվելու համար մի շաբաթ եմ դրել հարցման, եթե պիտի փոխվի կամ տարբերակ ավելացվի, ասեք:

Հ.Գ. Բյուր, Սթայնբեքն էլ նենց ոչինչ նոբելյան մրցանակակիր ա, նենց որ your argument is invalid: :))

Բան ասիր, Մո Յանն էլ :))
Բայց Նոբելյանակիրները սովորաբար դժվար են կարդացվում, ընթերցողների ակումբներում տոռմուզ են :)) (եթե իհարկե ակումբը հենց նոբելյանակիրներ չի կարդում)

Moonwalker
31.07.2015, 15:41
Հաշվի առեք օնլայն գտնելու հարցը։ Beautiful you-ն դեռ դժվար լինի օնլայն։

Դեռ պաշտոնական շնորհանդեսի օրը թորենթներում mobi/epub-ը կար:

Բան ասիր, Մո Յանն էլ :))
Բայց Նոբելյանակիրները սովորաբար դժվար են կարդացվում, ընթերցողների ակումբներում տոռմուզ են :)) (եթե իհարկե ակումբը հենց նոբելյանակիրներ չի կարդում)

Համաձայնեց: Ես մի պարտիա ողկույզները սկսել ու թողել եմ զուտ էն պատճառով, որ քինդլում ավելի թեթև բաներ են եղել ուշադրությունս հա շեղվել ա: Էս անգամ եթե ընտրվի էլի կփորձեմ:

StrangeLittleGirl
31.07.2015, 16:11
Համաձայնեց: Ես մի պարտիա ողկույզները սկսել ու թողել եմ զուտ էն պատճառով, որ քինդլում ավելի թեթև բաներ են եղել ուշադրությունս հա շեղվել ա: Էս անգամ եթե ընտրվի էլի կփորձեմ:
Բա էդ եմ ասում: Օուեն Մինին շատ թեթև ա: Չրթելով կկարդացվի: Ու եթե Իրվինգի մյուս գործերի նման ա, ուրեմն սեթինգը շատ ծանոթ ա. մեզ ծանոթ երգերով-ֆիլմերով-բանով: Հավես ա տենց բաներ կարդալը:

Գալաթեա
01.08.2015, 02:55
Ժող Պալանիկին չեք կոնկրետացնո՞ւմ։
Թե ուզում եք՝ կարամ երեքն էլ ներառեմ քվեարկության մեջ։

ivy
01.08.2015, 08:55
Choke-ը չեմ կարդացել, բայց ուզում էի կարդալ, դրա համար էլ առաջարկել էի: Ըստ ռևյուների Fight Club-ից հետո ամենահաջողված գործն է:
Լիլը որ ասում է՝ լավը չի, կարող ենք հանել, մենակ Haunted-ը թողնել: Բայց դե ամեն մարդ ի վերջո իր ընկալումն ունի լավի ու վատի:
Beautiful you-ն ես որ հաստատ չէի ներառի ցուցակում, որովհետև լրիվ 18+ է:

Դատարկություն
01.08.2015, 22:07
Բարև ձեզ. այս անգամ ես էլ կմիանամ ընթերցանությանը:
Նշվածներից Քորըլայնն եմ կարդացել՝ լավն է, Choke-ը կարդացել եմ մոտ 20%-ով ու չեմ հավանել, Haunted-ն էլ եմ էլի մի էդքան կարդացել ու էլի չեմ հավանել: Ես Պալանիկից հլը որ մենակ Ֆայթ Քլաբն եմ հավանել (բացի էն երկուսից էլի կան, որ կիսատ եմ թողել):

Միդլսեքսի ու Բիլի Միլիգանի բանականությունների սկիզբները կարդացել եմ. մեր գուդրիդսի ընթերցանության ընտրված գրքերից են եղել: Կիսատ թողնելը գրքերի հետ կապ չի ունեցել:

Բացի Choke-ից ու Coraline-ից մյուս ցանկացած ընտրված գրքի կմիանամ:

StrangeLittleGirl
01.08.2015, 22:10

Դավ, արի վիզ դնենք, Միդլսեքսը վերջացնենք էլի անկախ նրանից, թե ինչ կընտրվի էս ամիս: Թե չէ մի տարի ա թթվել ա վրաս, շատ լավն ա, չեմ ուզում կիսատ թողնել, բայց հա արանքում ուրիշ գրքեր են հայտնվում:

Դատարկություն
02.08.2015, 00:42
Դավ, արի վիզ դնենք, Միդլսեքսը վերջացնենք էլի անկախ նրանից, թե ինչ կընտրվի էս ամիս: Թե չէ մի տարի ա թթվել ա վրաս, շատ լավն ա, չեմ ուզում կիսատ թողնել, բայց հա արանքում ուրիշ գրքեր են հայտնվում:
Բյուր, դե արի սպասենք տեսնենք որը կընտրվի, հետո նոր կարդանք էլի :)) Ես հազիվ մեկ գիրք կարանամ միաժամանակ կարդամ:

StrangeLittleGirl
02.08.2015, 03:36
Բյուր, դե արի սպասենք տեսնենք որը կընտրվի, հետո նոր կարդանք էլի :)) Ես հազիվ մեկ գիրք կարանամ միաժամանակ կարդամ:
Էրնեկ քեզ, որ կարում ես քինդլը ձեռիդ միաժամանակ մենակ մի գիրք կարդալ :)) Կարգին աղջիկ էի, սաղ քինդլը փչացրեց:

Դատարկություն
02.08.2015, 13:05
Էրնեկ քեզ, որ կարում ես քինդլը ձեռիդ միաժամանակ մենակ մի գիրք կարդալ :)) Կարգին աղջիկ էի, սաղ քինդլը փչացրեց:
Ես քեզնից վատ աղջիկ եմ :D Ամեն օր մարշուտկայում մի հատ ընդհանրապես նոր գիրք եմ սկսում, կարդում, մինչև հասնում եմ գործի տեղ ու դրանով վերջացնում էդ գիրքը կարդալը :))

ivy
02.08.2015, 13:05
Գալ, քվեարկություն չես բացո՞ւմ։

Գալաթեա
02.08.2015, 15:12
Մուն, տարածքում ե՞ս։

Գալաթեա
02.08.2015, 15:15
Եթե հա, կբացե՞ս քվեարկությունը։
Էն արածիդ Պալանիկի Haunted-ը ավելացրու, խնդրում եմ։ Թող երկու Պալանիկ լինի։
Մերսի։

Moonwalker
02.08.2015, 17:29
Մուն, տարածքում ե՞ս։

Հարցումն արդեն կա: :)

Հ.Գ. Գիտեի, որ «հեղձանք» բառը ինչ-որ տեղից ա ուղեղումս նստել: Իմպի տարբերակն ա: (http://www.akumb.am/showthread.php/47262-Չակ-Պալանիկ?p=1777221&viewfull=1#post1777221) :))
Հ.Գ.Գ. Սթայնբեք:

StrangeLittleGirl
02.08.2015, 17:39
Դժվար ընտրություն ա, բայց էս անգամ Օուեն Մինի: Ժող, ընտրեք Օուեն Մինիին, չեք փոշմանի: Հեչ որ չէ, հեշտ ա կարդացվում:

ivy
02.08.2015, 19:55
Դժվար ընտրություն ա, բայց էս անգամ Օուեն Մինի: Ժող, ընտրեք Օուեն Մինիին, չեք փոշմանի: Հեչ որ չէ, հեշտ ա կարդացվում:

Արդեն կարդացե՞լ ես: Նենց բան ընտրեիր, որ մեզ հետ միասին կարդայիր:

ivy
02.08.2015, 20:00
Ես իմ առաջադրած Choke-ն եմ ընտրում:

Chapter 1

IF YOU’RE GOING TO READ THIS, DON’T BOTHER.
After a couple pages, you won’t want to be here. So forget it. Go away. Get out while you’re still in one piece.
Save yourself.

GriFFin
02.08.2015, 20:33
Ես Դենիել Քիզ՝ «Բիլլի Միլիգանի բանականությունները» (The Minds of Billy Milligan) ընտրեցի, իմ ամենասիրած թեմաներից ա: Ամենաշատ անձեր ունեցող մարդը:

ivy
02.08.2015, 21:20
Ինչ էլ ընտրվի, կմասնակցեմ ընթերցանությանը:

Դատարկություն
02.08.2015, 21:26
Ես Միջին սեռն ընտրեցի։ :3

StrangeLittleGirl
02.08.2015, 21:28
Արդեն կարդացե՞լ ես: Նենց բան ընտրեիր, որ մեզ հետ միասին կարդայիր:
Չէ, չեմ կարդացել: Ուղղակի գիտեմ, որ Իրվինգն ընդհանրապես հեշտ ա կարդացվում: Ու կարդալու եմ սենց թե նենց (գիրքը տպագիր տարբերակով ձեռիս տակ ա, պետք ա կարդալ ու ազատվել իրանից, ծանր ա):

StrangeLittleGirl
02.08.2015, 21:29
Բայց բացի Պալանիկից ու Քինգից, մնացածներից ինչ էլ ընտրվի, կմասնակցեմ:

Մուշու
02.08.2015, 21:29
Ես էլ արդեն երկար ժամանակ ա ուզեւմ եմ Միջին սեռը կարդալ ^_^ սպասեմ տեսնեմ որն ա հաղթում

Ռուֆուս
02.08.2015, 21:31
Եթե վերջում քվեարկածս ընտրվեմ, կմիանամ ձեզ :P

Եթե ոչ, էնքան կբոյկոտեմ, մինչև չսկսեք սայ-ֆայ էլ ներառել գրքերի մեջ :))

StrangeLittleGirl
02.08.2015, 21:31
Ես էլ արդեն երկար ժամանակ ա ուզեւմ եմ Միջին սեռը կարդալ ^_^ սպասեմ տեսնեմ որն ա հաղթում
Արժե, որ հաղթի: Լիքը քննարկելու թեմա կա գրքի մեջ: Դեռ կեսերն եմ հասել, բայց շատ հեշտ ա կարդացվում: Թեման էլ հայերիս շատ մոտ ա: Կերպարներից մեկն էլ հայ ա:

ivy
02.08.2015, 21:32
Եթե վերջում քվեարկածս ընտրվեմ, կմիանամ ձեզ :P

Եթե ոչ, էնքան կբոյկոտեմ, մինչև չսկսեք սայ-ֆայ էլ ներառել գրքերի մեջ :))

Բոյկոտել պետք չի. առաջարկեիր սայ-ֆայ, կներառվեր:

Մուշու
02.08.2015, 21:33
Արժե, որ հաղթի: Լիքը քննարկելու թեմա կա գրքի մեջ: Դեռ կեսերն եմ հասել, բայց շատ հեշտ ա կարդացվում: Թեման էլ հայերիս շատ մոտ ա: Կերպարներից մեկն էլ հայ ա:
Աչքիս չսպասեմ որոշմանը , սկսեմ կարդալ :)

StrangeLittleGirl
02.08.2015, 21:33
Եթե վերջում քվեարկածս ընտրվեմ, կմիանամ ձեզ :P

Եթե ոչ, էնքան կբոյկոտեմ, մինչև չսկսեք սայ-ֆայ էլ ներառել գրքերի մեջ :))

Ռուֆ, սայ-ֆայը նենց սպեցիֆիկ ժանր ա, որ ամեն մարդ չի, որ կարդում ա: Գուցե սայ-ֆայասերներով ձեր առանձին ակու՞մբը բացեք:
Իրականում լավ սայ-ֆայ գրքերն ամենալավն են քննարկվում: Բայց դե ամեն մարդ չի, որ կարդում ա:

Ռուֆուս
02.08.2015, 21:34
Բոյկոտել պետք չի. առաջարկեիր սայ-ֆայ, կներառվեր:

Ռիպ, կատակ եմ անում :)) Բիլլի Միլլիգանը սենց թե նենց կարդալու եմ, եթե ընտրվի ձեր հետ կկարդամ: Հաջորդին սայ-ֆայ անպայման կառաջարկեմ, բայց քանի որ ես hard sci-fi եմ սիրում կարդալ, չգիտեմ ակումբցիները դրան ոնց կվերաբերվեն :)

StrangeLittleGirl
02.08.2015, 21:35
Բոյկոտել պետք չի. առաջարկեիր սայ-ֆայ, կներառվեր:
հա, իսկականից :))

Աչքիս չսպասեմ որոշմանը , սկսեմ կարդալ :)
սկսի :) Ի դեպ, նույնիսկ որպես բժիշկ լիքը քննարկելու հարցեր կան էնտեղ: Մի խոսքով, էնպես ա, որ ամեն հետաքրքրություն ունեցող մարդն էլ իրեն հոգեհարազատ թեմա կգտնի:

ivy
02.08.2015, 21:41
Էդ սայ-ֆայը ոնց չեմ սիրում, բայց որ միասին կարդալու լինեք, ես էլ կմիանամ։

StrangeLittleGirl
02.08.2015, 22:11
Էդ սայ-ֆայը ոնց չեմ սիրում, բայց որ միասին կարդալու լինեք, ես էլ կմիանամ։
Բայց լավ սայ-ֆայը լավն ա: Ուղղակի էս Ռուֆի ասած հարդքորը շատ ա ֆիքսված սայի ու տիեզերքի վրա, ֆայը լրիվ կորում ա:

ivy
02.08.2015, 22:12
Քիզից մենակ Էլջերնոնն եմ կարդացել, հա, վատը չէր, տենց սայ-ֆայները դեռ ոչինչ, ուտվում են, բայց իմ նախաձեռնությամբ հաստատ նոր բան չէի կարդա էդ հեղինակից։ Դե որ անցնի, կկարդամ, բայց հուսով եմ չի անցնի։

StrangeLittleGirl
02.08.2015, 22:14
Քիզից մենակ Էլջերնոնն եմ կարդացել, հա, վատը չէր, տենց սայ-ֆայները դեռ ոչինչ, ուտվում են, բայց իմ նախաձեռնությամբ հաստատ նոր բան չէի կարդա էդ
հեղինակից։ Դե որ անցնի, կկարդամ, բայց հուսով եմ չի անցնի։
Ես էլ եմ հույսեր փայփայում, որ չի անցնի, չնայած որ անցնի, կկարդամ:
Անկեղծ ասած, Էլջերնոնն ինձ դուր չի եկել: Հիմա չեմ հիշում՝ ինչու: Բայց վերջում նենց տհաճ զգացողություն էր առաջացել:

StrangeLittleGirl
03.08.2015, 12:24
Հլա նայեք է, Ռուֆը մարդ ա բերել, որ քվեարկի :))

մարդագայլուկ
03.08.2015, 12:44
Հլա նայեք է, Ռուֆը մարդ ա բերել, որ քվեարկի :))

Հա, կաշառել ա: :))

Համ էլ Բիլլի Միլիգանը արդեն կես տարի ա քինդլիս մեջ վեր ընկած ա, նենց որ կարող ա ոգևորվեմ կարդամ վերջապես:
Ցուցակից էլ Քորալայնն ու Ցասման Ողկույզները կարդացել եմ, մնացածն էլ չհետաքրքրեցին առանձնապես:

Ռուֆուս
03.08.2015, 13:58
Հա, կաշառել ա: :))

Ուֆ, 5000 դրամը վերցրու, ու սուս մնա :beee

StrangeLittleGirl
03.08.2015, 14:37
Գնացեք է այ դաղալներ :beee
Նենց չի, որ չեմ ուզում էդ գիրքը կարդալ: Բայց էս ազիզ ամառ օրերով տենց ծանր բան կարելի՞ ա կարդալ:
Աման է, իմանայի սենց ա լինելու, ես էլ Միջին սեռին ձայն կտայի :beee

StrangeLittleGirl
03.08.2015, 15:15
Ու ի դեպ, հատ-հատ ծեծ եք ուտելու, եթե էդ գիրքն ընտրվի, ու դուք չկարդաք ու չմասնակցեք քննարկումներին :P

մարդագայլուկ
03.08.2015, 15:42
Գնացեք է այ դաղալներ :beee
Նենց չի, որ չեմ ուզում էդ գիրքը կարդալ: Բայց էս ազիզ ամառ օրերով տենց ծանր բան կարելի՞ ա կարդալ:
Աման է, իմանայի սենց ա լինելու, ես էլ Միջին սեռին ձայն կտայի :beee

Ես իմ ամառը բավականին ծանր եմ սկսել՝ hard sci-fi-ով, մի թեթև կիբերպանկով ու Քինգով, նենց որ սա պիտի որ ստից բան լինի: :))

Ու ի դեպ, հատ-հատ ծեծ եք ուտելու, եթե էդ գիրքն ընտրվի, ու դուք չկարդաք ու չմասնակցեք քննարկումներին :P

Պայմանավորվեցինք: ^^

StrangeLittleGirl
03.08.2015, 15:49
Ես իմ ամառը բավականին ծանր եմ սկսել՝ hard sci-fi-ով, մի թեթև կիբերպանկով ու Քինգով, նենց որ սա պիտի որ ստից բան լինի: :))

Ռուֆը վրադ վատ ա ազդում :)) Մեկ ա, ամռանը պետք ա թեթև բաներ կարդալ: Ճիշտ ա՝ չիքլիթ չէ, բայց գոնե համեմատաբար թեթև :P

մարդագայլուկ
03.08.2015, 16:12
Ռուֆը վրադ վատ ա ազդում :)) Մեկ ա, ամռանը պետք ա թեթև բաներ կարդալ: Ճիշտ ա՝ չիքլիթ չէ, բայց գոնե համեմատաբար թեթև :P

Դե մենք ընդհանուր իրար վրա շատ վատ ենք ազդում: :))
Եսիմ, ես օրինակ ամռանը ամենաշատն եմ կարդալու մոտիվացիա ունենում, նույնիսկ էն ամենածանր գրքերը կարող ա հեշտ ու արագ կարդամ վերջացնեմ:

StrangeLittleGirl
03.08.2015, 16:13
Դե մենք ընդհանուր իրար վրա շատ վատ ենք ազդում: :))
Եսիմ, ես օրինակ ամռանը ամենաշատն եմ կարդալու մոտիվացիա ունենում, նույնիսկ էն ամենածանր գրքերը կարող ա հեշտ ու արագ կարդամ վերջացնեմ:
Ծանրները կարդում են ձմեռները՝ ադյալով փաթաթված, ցերեկային լամպը կողքիդ, տաք թեյը դիմացդ:

StrangeLittleGirl
04.08.2015, 12:37
Էլ չե՞ք քվեարկում: :think
Ժող, մի առաջարկ ունեմ հետագա անգամների համար: Գուդրիդսում էդ տեխնիկական խնդիրը կա, չենք կարողանում լուծել, բայց հո ակումբում չկա:
Ուրեմն սենց ա ստացվում. շատ հաճախ համայնքը ստիպված ա լինում կարդալ մի գիրք, որն ամենաշատ ձայներն ա ստացել, բայց դա չի նշանակում, որ մեծամասնության ընտրությունն ա: Նայենք հիմիկվա վիճակին. տասնմեկ ձայն, Միլիգանը երեք ձայնով կրում ա, այսինքն՝ ընդամենը ձայների երեսուն տոկոսն ա հավաքել, բայց մեկ ա բոլորս էդ ենք կարդալու:
Եթե բազմակի ընտրության հնարավորություն լիներ, ամեն մեկս կընտրեինք էն գրքերը, որոնք ուզում ենք կարդալ, ու վերջնական արդյունքն ավելի օբյեկտիվ կլիներ: Ի՞նչ կարծիքի եք, եթե հաջորդ անգամվանից տենց անենք: Գալ, հատկապես դու ասա, շեֆը դու ես:

Գալաթեա
04.08.2015, 12:42

Հաջորդ անգամ հաշվի կառնենք, Բյուրկա։

Ռուֆուս
04.08.2015, 13:59
Ժող, մի քիչ թեթև տարեք, ես ու Մանուն քվեարկել ենք էս գրքի համար, որովհետև իրոք ուզում ենք հենց դա կարդալ, ոչ թե հարամություն ենք անում, կամ ուզում ենք մնացած բոլորին վատություն անենք: Մի քանի ամիս առաջ ինձ խորհուրդ էին տվել էս գիրքը կարդալ, ռեվյուները կարդացի, հետաքրքրեց, պարզվեց էս տարի կինո էլ ա դուրս գալու՝ գլխավոր դերում Դի Կապրիոն, ես էլ գիրքը քաշեցի, ուղարկեցի Մանուին ու երկուսով պիտի սկսեինք կարդալ, բայց մինչև հիմա չէր ստացվում կարդալը:

Եթե էս գիրքը տենց մեծ պրոբլեմ ա ձեր համար, խնդիր չկա, իմ ու Մանուի ձայները մի հաշվեք, թող ուրիշ գիրքը ընտրվի: Մեկ ա մենք էս գիրքը կարդալու ենք, լինի դա ակումբցիների հետ, թե առանց:

Գալաթեա
04.08.2015, 14:07
Ռուֆ, ասում խոսում են էլի, ինչի պիտի ծանր տանեն․․․
Հո պարտավորություն չի, հաղթած գործը չուզեցին, կարան չկարդան չէ ի վերջո։

Էն ա որ կարդալու մոտիվացիա ու հավես ա ստեղծում էս գռուպավոյ վիճակը։
Չէ՞ ժող :))

Ռուֆուս
04.08.2015, 14:31
Ռուֆ, ասում խոսում են էլի, ինչի պիտի ծանր տանեն․․․
Հո պարտավորություն չի, հաղթած գործը չուզեցին, կարան չկարդան չէ ի վերջո։

Էն ա որ կարդալու մոտիվացիա ու հավես ա ստեղծում էս գռուպավոյ վիճակը։
Չէ՞ ժող :))

Հա, բա ես էլ էդ ասում, որ ինչքան շատ լինենք, էդքան ուրախ ու հետաքրքիր կանցնի, մանավանդ, որ էս գրքի վերաբերյալ շատ հետաքրքիր քննարկումներ կարան լինեն: Բայց ամեն անգամ, երբ թեման բացում եմ ու տեսնում եմ բողոքներն ու տրտնջոցները, թե ինչի ա Բիլլի Միլլիգանը հաղթում, իրոք փոշմանում եմ, որ ձայն եմ տվել էդ գրքին: Նենց որ եթե վերջում դա ընտրվի ու որոշեք չկարդալ, իմ համար ընդհանրապես խնդիր, ուրիշ գիրք ընտրեք:

StrangeLittleGirl
04.08.2015, 14:42

Ռուֆ, հանգիստ մի հատ յաաա՜ :))
Էս գիրքը ես էլ եմ ուզում կարդալ :)) Թե չես հավատում, մտի, գուդրիդսի to-read դարակս նայի: Էնտեղ ոչ մի հավայի գիրք չկա: Ավելին՝ եթե բազմակի ընտրություն լիներ, ես էլ կքվեարկեի: Ուղղակի վախ կա մեջս, որ եթե սա անցնի, գռուպավոյ քննարկումը չի ստացվելու կամ շատերը չեն կարդալու: Էդ վախը կա, որտև գուդրիդսի մեր խմբում սա մի անգամ արդեն ընտրվել ա, ու քննարկում չի էղել: Էն կարգի պասիվ ա էղել, որ հետո հավաքվել, սկսել ենք խմբի ապագան քննարկել:

Ռուֆ, ասում խոսում են էլի, ինչի պիտի ծանր տանեն․․․
Հո պարտավորություն չի, հաղթած գործը չուզեցին, կարան չկարդան չէ ի վերջո։

Էն ա որ կարդալու մոտիվացիա ու հավես ա ստեղծում էս գռուպավոյ վիճակը։
Չէ՞ ժող :))
Հա էլի, ինչքան գռուպավոյ, էնքան լավ :)) Բազմակի ընտրությունը դրա հնարավորությունը կտա:

Հա, բա ես էլ էդ ասում, որ ինչքան շատ լինենք, էդքան ուրախ ու հետաքրքիր կանցնի, մանավանդ, որ էս գրքի վերաբերյալ շատ հետաքրքիր քննարկումներ կարան լինեն: Բայց ամեն անգամ, երբ թեման բացում եմ ու տեսնում եմ բողոքներն ու տրտնջոցները, թե ինչի ա Բիլլի Միլլիգանը հաղթում, իրոք փոշմանում եմ, որ ձայն եմ տվել էդ գրքին: Նենց որ եթե վերջում դա ընտրվի ու որոշեք չկարդալ, իմ համար ընդհանրապես խնդիր, ուրիշ գիրք ընտրեք:
Ռուֆ, թեման եմ սրում, որ մարդիկ գան, քվեարկեն: :)) Թեթև տար

ivy
04.08.2015, 14:59
Անցյալ անգամ կարծեմ արդեն մտածել էինք դրա մասին, որ արժի բազմակի ընտրությամբ բացել քվեարկությունը, բայց դե մոռացանք տենց անել, լավ դե, ոչինչ, մնաց մյուս անգամ :)

LisBeth
04.08.2015, 19:24
Էս ինչ դժվար ա: Օգնեք ընտրել:)

StrangeLittleGirl
04.08.2015, 19:27
Էս ինչ դժվար ա: Օգնեք ընտրել:)

Ախ էս ում ենք տեսնում :) Բարով էկար:
Որ դու էլ Ցասման ողկույզները կամ Միջին սեռն ընտրես, լրիվ ընտիր կլինի :))

LisBeth
04.08.2015, 19:35
Ախ էս ում ենք տեսնում :) Բարով էկար:
Որ դու էլ Ցասման ողկույզները կամ Միջին սեռն ընտրես, լրիվ ընտիր կլինի :))

Եսիիմ:think օրինակ ինչի՞ հենց էդ երկուսը:

StrangeLittleGirl
04.08.2015, 19:37
Եսիիմ:think օրինակ ինչի՞ հենց էդ երկուսը:
Երեք գիրք կլինի, որ հավասար միավորներ կունենա: :))
Ասա՝ ինչ կարգի գիրք կարդալու հավես ունես, ասեմ՝ որը ընտրես :))

LisBeth
04.08.2015, 19:46
Երեք գիրք կլինի, որ հավասար միավորներ կունենա: :))
Ասա՝ ինչ կարգի գիրք կարդալու հավես ունես, ասեմ՝ որը ընտրես :))

Հըմմ, բեր մտածենք, Պալանիկ չէ, Պիգմեյն եմ կարդում առանց էդ էլ: Ոնց էլ չլնի ուրվականներին էլ կհասնեմ, կկարդամ: Քիզ չեմ ուզում: Հելեր, Գեյման ու Միջին սեռը, սրանց մեջ եմ տատանվում

LisBeth
04.08.2015, 19:47
Եթե հավասար միավոր են ունենում, բոլորն էլ կարդո՞ւմ ենք

StrangeLittleGirl
04.08.2015, 19:50
Հըմմ, բեր մտածենք, Պալանիկ չէ, Պիգմեյն եմ կարդում առանց էդ էլ: Ոնց էլ չլնի ուրվականներին էլ կհասնեմ, կկարդամ: Քիզ չեմ ուզում: Հելեր, Գեյման ու Միջին սեռը, սրանց մեջ եմ տատանվում
Գեյմանի լավն էն ա, որ շատ թեթև ա կարդացվում, մի երկու օրում կչթրվի, բայց ոնց որ թե քվեարկողներից շատերը կարդացել են, ու հաշվի առնելով քվեարկության տեմպերը՝ դժվար կրի: Հելերի մասին ասում են շատ ծանրոտ ա, դժվար ա մինչև վերջ կարդալը:
Եթե Քիզ չես ուզում, կարաս Օուեն Մինիին ձայն տաս, անցնի Քիզից :)) Հեշտ կարդացվող գիրք ա մի հատ պուճուր տղայի մասին, բայց մեջը լիքը բարդ-բարդ հարցեր են բարձրացվում:
Կամ էլ կարաս Միջին սեռն ընտրես, հավասարվի մյուս երկուսին, պայքարը վաբշե թեժանա:

StrangeLittleGirl
04.08.2015, 19:50
Եթե հավասար միավոր են ունենում, բոլորն էլ կարդո՞ւմ ենք
Կարծեմ անցյալ անգամ էլ տենց էղավ, Փամուկը (չ)կարդացինք, էն մեկը պիտի հետո կարդայինք, մնաց: Էս անգամ չգիտեմ՝ ոնց կլինի:

LisBeth
04.08.2015, 19:56
Կարծեմ անցյալ անգամ էլ տենց էղավ, Փամուկը (չ)կարդացինք, էն մեկը պիտի հետո կարդայինք, մնաց: Էս անգամ չգիտեմ՝ ոնց կլինի:

Փամուկը էդ ինչ էր տո, դրանից հետո ինչ կարդում էի հեշտ էր գնում, իրա շնորհիվ վեձմակը երկու շաբաթում վերջացրի:

LisBeth
04.08.2015, 19:58
Գեյմանի լավն էն ա, որ շատ թեթև ա կարդացվում, մի երկու օրում կչթրվի, բայց ոնց որ թե քվեարկողներից շատերը կարդացել են, ու հաշվի առնելով քվեարկության տեմպերը՝ դժվար կրի: Հելերի մասին ասում են շատ ծանրոտ ա, դժվար ա մինչև վերջ կարդալը:
Եթե Քիզ չես ուզում, կարաս Օուեն Մինիին ձայն տաս, անցնի Քիզից :)) Հեշտ կարդացվող գիրք ա մի հատ պուճուր տղայի մասին, բայց մեջը լիքը բարդ-բարդ հարցեր են բարձրացվում:
Կամ էլ կարաս Միջին սեռն ընտրես, հավասարվի մյուս երկուսին, պայքարը վաբշե թեժանա:

Վայ վայ, էս ինչ պատասխանատու մոմենտ ա: Եթե երեք գիրք եղնի էն մեկի օրին ա ընկնելու: Լիդերների մեջ ա պետք կողմնորոշվել

StrangeLittleGirl
04.08.2015, 20:00
Վայ վայ, էս ինչ պատասխանատու մոմենտ ա: Եթե երեք գիրք եղնի էն մեկի օրին ա ընկնելու: Լիդերների մեջ ա պետք կողմնորոշվել
Բայց քվեարկությանը դեռ մի քանի օր կա, կարող ա էլի մարդիկ գան :))
Համ էլ կարելի ա էս անգամ ուրիշ լուծում մտածել երեք գրքի դեպքում:

LisBeth
04.08.2015, 20:02
Բայց քվեարկությանը դեռ մի քանի օր կա, կարող ա էլի մարդիկ գան :))
Համ էլ կարելի ա էս անգամ ուրիշ լուծում մտածել երեք գրքի դեպքում:

Հա ճիշտ ա, դեռ ժամանակ կա, սպասեմ: Մեկ էլ տեսար ինձ էլ կաշառք տվող եղնի :)

StrangeLittleGirl
04.08.2015, 20:03
Հա ճիշտ ա, դեռ ժամանակ կա, սպասեմ: Մեկ էլ տեսար ինձ էլ կաշառք տվող եղնի :)
Կաշառք կամ ես պիտի տամ, կամ Ռուֆը :))

LisBeth
04.08.2015, 20:08
Կաշառք կամ ես պիտի տամ, կամ Ռուֆը :))

Եթե երկուսդ էլ ուզեք, աուկցիոն կանենք: Ով շատ տվեց:)

Գալաթեա
04.08.2015, 20:08
Ես Փամուկը դեռ չեմ պրծել։
Դեռ ոչ մի գիրք տենց տրամադրված ձեռքս չեմ վերցրել, որ հեսա չտեսի պես կուլ եմ տալու, ու հետո որ տենց դանդաղ գնա։
Սպասիծե :(

LisBeth
04.08.2015, 20:15
Ես Փամուկը դեռ չեմ պրծել։
Դեռ ոչ մի գիրք տենց տրամադրված ձեռքս չեմ վերցրել, որ հեսա չտեսի պես կուլ եմ տալու, ու հետո որ տենց դանդաղ գնա։
Սպասիծե :(

Իմ ներվերը չի հերիքել, ես թողել եմ կիսատ, ընդ որում համարյա վերջերը: Մի քանի փորձից հետո, էլ չեմ էլ փորձում վերսկսեմ: Որոշել եմ հենց ինչ որ գիրք չգնա, մի երկու էջ Փամուկ կարդամ, դոպինգ էլի:

Գալաթեա
04.08.2015, 20:25
Իմ ներվերը չի հերիքել, ես թողել եմ կիսատ, ընդ որում համարյա վերջերը: Մի քանի փորձից հետո, էլ չեմ էլ փորձում վերսկսեմ: Որոշել եմ հենց ինչ որ գիրք չգնա, մի երկու էջ Փամուկ կարդամ, դոպինգ էլի:
Դեռ ձգում եմ։
Պրինցիպ եմ ընկել ավելի ճիշտ, էսքան ժամանակ նվիրեցի դրան, չեմ կարա չվերջացնեմ։

Բայց մինչև էս քվեարկության վերջը պետք ա փակել էդ գիրքը։ Մյուսին չխանգարի։

Mephistopheles
04.08.2015, 20:26
Ես Փամուկը դեռ չեմ պրծել։
Դեռ ոչ մի գիրք տենց տրամադրված ձեռքս չեմ վերցրել, որ հեսա չտեսի պես կուլ եմ տալու, ու հետո որ տենց դանդաղ գնա։
Սպասիծե :(

թուրքը մնում ա թուրք…

Գալաթեա
04.08.2015, 20:27
թուրքը մնում ա թուրք…
Հա էլի։ Ինադու ա արել։

Mephistopheles
04.08.2015, 20:28
Հա էլի։ Ինադու ա արել։

որ նայես եղունգների տակ, արյան հետքեր կան…

LisBeth
04.08.2015, 20:52
որ նայես եղունգների տակ, արյան հետքեր կան…

Մեֆ դու չես քվեարկո՞ւմ: Քննարկումներին էլ կմասնակցես ա՞

Mephistopheles
04.08.2015, 21:06
Մեֆ դու չես քվեարկո՞ւմ: Քննարկումներին էլ կմասնակցես ա՞

չէ հա... ես ի՞նչ քվեարկեմ... էսի կնիկների կլուբ ա... կարդում են, հետո իրար ասում են կարդացել են թե չէ... ով ա շուտ կարդացել...

LisBeth
04.08.2015, 21:11
չէ հա... ես ի՞նչ քվեարկեմ... էսի կնիկների կլուբ ա... կարդում են, հետո իրար ասում են կարդացել են թե չէ... ով ա շուտ կարդացել...

դե որ պարապ չմնաս գնա տղամարդկանց հետ մորուք աճացրու, կամ էլ ոտերդ թրաշի: Հետո նկարդ կդնես: Դո ի պոսլե

Mephistopheles
04.08.2015, 21:12
դե որ պարապ չմնաս գնա տղամարդկանց հետ մորուք աճացրու, կամ էլ ոտերդ թրաշի: Հետո նկարդ կդնես: Դո ի պոսլե

էդ էլ ա կնիկների կլուբ…

LisBeth
04.08.2015, 21:16
էդ էլ ա կնիկների կլուբ…

բա կնիկները մեղք ունե՞ն որ տղամարդիկ էնքան պասիվ են, որ մորուք աճացնելն էլ ա իրանց վրա մնացել

Mephistopheles
04.08.2015, 21:19
բա կնիկները մեղք ունե՞ն որ տղամարդիկ էնքան պասիվ են, որ մորուք աճացնելն էլ ա իրանց վրա մնացել

լավ ասիր… յու գօթ մի… սրա դեմ բան չեմ կարա ասեմ… պասիվ ենք… ու վաբշե Հայաստանում տենց ա… կանայք ավելի պոզիթիվ ու ակտիվ են ու անհամեմատ ավելի մարդկային…

ivy
04.08.2015, 21:37
Դե քվեարկեք, տեսնենք ինչ ա լինում. ես անհամբեր եմ, արդեն ուզում եմ սկսել կարդալ:

Ռուֆուս
04.08.2015, 23:26
Հա, բայց լուրջ, որոշ գրքեր չգիտեմ ինչ են քվեարկության դրվել։ Քորալայնը լրիվ մանկապատանեկան տարիքի գրականություն ա, որը մի օրում կարելի ա կարդալ վերջացնել ու մեջը քննարկելու բացարձակապես ոչ մի բան չկա։ Կամ էլ Քինգի Children of the Corn-ը սկի վեպ չի, պատմվածք ա։

StrangeLittleGirl
05.08.2015, 00:04
Դե քվեարկեք, տեսնենք ինչ ա լինում. ես անհամբեր եմ, արդեն ուզում եմ սկսել կարդալ:

Դու մեկը սկսի, մինչև :))
Էն ա, ես Օուեն Մինին արդեն կարդում եմ, չընտրվի, ընտրվածը կսկսեմ, դե Միջին սեռն էլ արանքներում ա:

ivy
05.08.2015, 00:05
Դու մեկը սկսի, մինչև :))
Էն ա, ես Օուեն Մինին արդեն կարդում եմ, չընտրվի, ընտրվածը կսկսեմ, դե Միջին սեռն էլ արանքներում ա:

Օք, ես գնացի Օուենը կարդալու. հուսով եմ, էդ էլ կընտրվի :)

StrangeLittleGirl
05.08.2015, 00:07
Հա, բայց լուրջ, որոշ գրքեր չգիտեմ ինչ են քվեարկության դրվել։ Քորալայնը լրիվ մանկապատանեկան տարիքի գրականություն ա, որը մի օրում կարելի ա կարդալ վերջացնել ու մեջը քննարկելու բացարձակապես ոչ մի բան չկա։ Կամ էլ Քինգի Children of the Corn-ը սկի վեպ չի, պատմվածք ա։

Գեյմանը բուք քլաբերի ամենահարմար հեղինակներից ա. և՛ արագ ա կարդացվում, և՛ լիքը խոսելու բան կա մեջը:

Ռուֆուս
05.08.2015, 00:07
Գեյմանը բուք քլաբերի ամենահարմար հեղինակներից ա. և՛ արագ ա կարդացվում, և՛ լիքը խոսելու բան կա մեջը:
Քորալայնը կարդացե՞լ ես

StrangeLittleGirl
05.08.2015, 00:09
Քորալայնը կարդացե՞լ ես
Չէ, բայց գիրքը դեմս դրած ա: Մի օրվա բան ա:

Ռուֆուս
05.08.2015, 00:16
Չէ, բայց գիրքը դեմս դրած ա: Մի օրվա բան ա:
Դե կարդա, տեսնենք :)) Կարաս նույնիսկ մուլտիկը նայես, գրքից համարյա չի տարբերվում

StrangeLittleGirl
05.08.2015, 00:18
Դե կարդա, տեսնենք :)) Կարաս նույնիսկ մուլտիկը նայես, գրքից համարյա չի տարբերվում
Ես վերջին ամիսներին մենակ գռուպավոյ եմ կարդում :))

ivy
05.08.2015, 00:40
Բյուր, կարո՞ղ ես Օուենի էլետրոնային տարբերակն ուղարկել, եթե ունես:

StrangeLittleGirl
05.08.2015, 00:50
Բյուր, կարո՞ղ ես Օուենի էլետրոնային տարբերակն ուղարկել, եթե ունես:

Չէ, ես տպագիր գրքով եմ կարդում :(

ivy
05.08.2015, 01:07
Չէ, ես տպագիր գրքով եմ կարդում :(

Օք, ես էլ գրքով կարդամ, պատվիրեցի, հինգշաբթի կգա:

StrangeLittleGirl
05.08.2015, 15:45
Օք, ես էլ գրքով կարդամ, պատվիրեցի, հինգշաբթի կգա:

Հեսա էս Օուեն Մինին էշություն ա դուրս գալու, խայտառակ ըլնեմ :))

StrangeLittleGirl
06.08.2015, 11:51
Աման-աման, ձայներն էլի հավասարվեցին: Լիզ, ու՞ր ես, քո ձայնը որոշիչ ա լինելու:

GriFFin
07.08.2015, 21:26
Քիզը ավելի հետաքրքիր ա ու իրան քննարկելը ավելի հավես կլինի քան մյուս գործերը: Ֆսո, case closed!

Alphaone
07.08.2015, 22:59
ինձ էլ հրավիրեք ակումբ, փլիզ, էս ամիս ազատ եմ, ու հարցումը փակ ա, թե դեռ որոշում ենք գիրքը

StrangeLittleGirl
08.08.2015, 00:32
Քիզը ավելի հետաքրքիր ա ու իրան քննարկելը ավելի հավես կլինի քան մյուս գործերը: Ֆսո, case closed!
Լիզ, մտի Գուդրիդսի մեր խումբ ու տես, թե էս նույն գիրքը ոնց ա քննարկվել: Հետո մտի մնացած ամիսների թեմաներ ու տես, թե սովորաբար ոնց են անցնում քննարկումները, էդ ժամանակ կհասկանաս՝ սա հավե՞ս կլինի քննարկելը, թե՞ չէ:

Ու հլը փորձեք քվեարկողներդ չկարդաք ու չմասնակցեք քննարկումներին :beee

ivy
08.08.2015, 00:59
Գիրքը օնլայն կա՞. չեմ գտնում:
Եթե գտնեք, լինքը դրեք:
Մեկ էլ որոշենք, մինչև երբ ենք կարդում:
Ու հա, բոլորս ենք կարդում, ԲՈԼՈՐՍ:

StrangeLittleGirl
08.08.2015, 01:10
Գիրքը օնլայն կա՞. չեմ գտնում:
Եթե գտնեք, լինքը դրեք:
Մեկ էլ որոշենք, մինչև երբ ենք կարդում:
Ու հա, բոլորս ենք կարդում, ԲՈԼՈՐՍ:
Ստեղ (https://www.goodreads.com/topic/show/2276238-the-minds-of-billy-milligan) լինքերը դրած են: Կարաք ձեռի հետ էլ գերհետաքրքիր քննարկումն էլ նայեք:
Ու ասենք որպես համեմատություն տեսեք, թե էս մի գիրքը (https://www.goodreads.com/topic/show/12044461-the-reader) ոնց ա քննարկվել…
Կառաջարկեի մեկուկես-երկու ամիս՝ հաշվի առնելով գրքի ծավալն ու մարդկանց՝ կարդալու տարբեր տեմպերը:
Չգիտեմ՝ բոլորի մասին, որտև չես կարա մի մարդու զոռով ստիպես կարդա մի բան, որն ի սկզբանե չէր ուզում, բայց այ որ քվեարկողները չեն կարդացել... Տո կարդալը քիչ ա, պիտի նաև քննարկեն:

ivy
08.08.2015, 01:15
Լինքերը չեն աշխատում:

StrangeLittleGirl
08.08.2015, 01:15
Լինքերը չեն աշխատում:
Հա, նոր ես էլ փորձեցի: Հեսա խմբում գրեմ:

Գալաթեա
08.08.2015, 01:20
Քիզն ա՞ հաղթել, երեխեք, թափաթոքով չեմ տեսնում։

ivy
08.08.2015, 01:21
Քիզն ա՞ հաղթել, երեխեք, թափաթոքով չեմ տեսնում։

Հա:

StrangeLittleGirl
08.08.2015, 01:22
Քիզն ա՞ հաղթել, երեխեք, թափաթոքով չեմ տեսնում։

Դեռ երեք օր կա, տեսականորեն լիքը բան կարա փոխվի, բայց դե մենակ տեսականորեն:

ivy
08.08.2015, 01:23
Դեռ երեք օր կա, տեսականորեն լիքը բան կարա փոխվի, բայց դե մենակ տեսականորեն:

Ո՞նց, բա ես կարծեցի, փակված ա հարցումը:

Գալաթեա
08.08.2015, 01:25
Ո՞նց, բա ես կարծեցի, փակված ա հարցումը:
Ես էլ տենց հասկացա։

StrangeLittleGirl
08.08.2015, 01:53
Ո՞նց, բա ես կարծեցի, փակված ա հարցումը:

Ես էլ տենց հասկացա։

Չէ, մինչև ամսի 9-ն ա: Ուղղակի Քիզն արդեն երկու ձայնով ա առաջ, էլ դժվար էդքան մարդ քվեարկի նենց, որ Օուեն Մինին առաջ անցնի:

Բայց դե մեկ ա ես մի քանի բան կդնեմ, որ չկողմնորոշվողները կողմնորոշվեն :))
Իրվինգն ասել ա. «Երևի մի օր ավելի լավ առաջին նածադասություն կգրեմ, քան «Աղոթք Օուեն Մինիի համար» վեպինն է, բայց կասկածում եմ»: Էս էլ ձեզ առաջին նախադասությունը.

I am doomed to remember a boy with a wrecked voice - not because of his voice, or because he was the smallest person I ever knew, or even because he was the instrument of my mother's death, but because he is the reason I believe in God; I am a Christian because of Owen Meany.

Ու մի հատ էլ մեջբերում առաջին էջերից.

Owen said the pressure to confess - as a Catholic - was so great that he'd often made things up in order to be forgiven for them.

Mephistopheles
08.08.2015, 07:28

Owen said the pressure to confess - as a Catholic - was so great that he'd often made things up in order to be forgiven for them.

thats funny.... I'd love tear them...

GriFFin
08.08.2015, 08:42
Լիզ, մտի Գուդրիդսի մեր խումբ ու տես, թե էս նույն գիրքը ոնց ա քննարկվել: Հետո մտի մնացած ամիսների թեմաներ ու տես, թե սովորաբար ոնց են անցնում քննարկումները, էդ ժամանակ կհասկանաս՝ սա հավե՞ս կլինի քննարկելը, թե՞ չէ:

Ու հլը փորձեք քվեարկողներդ չկարդաք ու չմասնակցեք քննարկումներին :beee
Դու կարդացե՞լ ես։ Ի՞նչ խումբ օՕ

Tiger29
08.08.2015, 08:47
Молитва об Оуэне Мини (http://www.litmir.co/bd/?b=93203)

Միանգամից` Молитва об Оуэне Мини (http://www.litmir.co/br/?b=93203)

Таинственная история Билли Миллигана (Множественные умы Билли Миллигана) (http://www.litmir.co/bd/?b=223592)

Միանգամից` Таинственная история Билли Миллигана (Множественные умы Билли Миллигана) (http://www.litmir.co/br/?b=223592)

ivy
08.08.2015, 10:19
I am doomed to remember a boy with a wrecked voice - not because of his voice, or because he was the smallest person I ever knew, or even because he was the instrument of my mother's death, but because he is the reason I believe in God; I am a Christian because of Owen Meany.

Նախադասությունը ընտիր ա գրված, բայց իմաստային առումով վանեց ահագին:

StrangeLittleGirl
08.08.2015, 12:44
Դու կարդացե՞լ ես։ Ի՞նչ խումբ օՕ
Չէ, չեմ կարդացել: Գուդրիդսի մեր խմբում չկա՞ս դու:

Նախադասությունը ընտիր ա գրված, բայց իմաստային առումով վանեց ահագին:
Իրականում ահագին հետաքրքիր ա, լիքը կրոնական խնդիրներ ա վեր հանում, հարցականի տակ դնում:
Առաջին գլուխը կարդացի, շատ կայֆն էր: Լրիվ Իվինգ. հեշտ կարդացվող, լավ գրված, բացակայող պապայով ու վաղամեռիկ մամայով:

StrangeLittleGirl
08.08.2015, 17:09
Ես չեմ հանձնվում :))
Էս Օուեն Մինիի կերպարներն էս ինչ դեմք են :love
Օուեն Մինին (տասը տարեկան էրեխա) սիրահարվել ա Ջոնիի մորը, ու Ջոնիի հետ մամայի ծիծիկներից ա խոսում :))
Բա Ջոնիի տատն ինչ կերպար ա :)) Լրիվ ոնց որ իմ տատը լինի:

StrangeLittleGirl
08.08.2015, 18:08
Էս էլ Գուդրիդսի նկարագիրը գրքի մասին.

John Irving’s A Prayer for Owen Meany is the inspiring modern classic that introduced two of the author’s most unforgettable characters, boys bonded forever in childhood: the stunted Owen Meany, whose life is touched by God, and the orphaned Johnny Wheelwright, whose life is touched by Owen. From the accident that links them to the mystery that follows them–and the martyrdom that parts them–the events of their lives form a tapestry of fate and faith in a novel that is Irving at his irresistible best.

Alphaone
08.08.2015, 18:19
թե ես ինչի շտապեցի քվեարկել :D

GriFFin
08.08.2015, 22:46
Չէ, չեմ կարդացել: Գուդրիդսի մեր խմբում չկա՞ս դու:

Իրականում ահագին հետաքրքիր ա, լիքը կրոնական խնդիրներ ա վեր հանում, հարցականի տակ դնում:
Առաջին գլուխը կարդացի, շատ կայֆն էր: Լրիվ Իվինգ. հեշտ կարդացվող, լավ գրված, բացակայող պապայով ու վաղամեռիկ մամայով:

Չէ :( Ո՞նց ավելանամ:

StrangeLittleGirl
08.08.2015, 22:48
Չէ :( Ո՞նց ավելանամ:
Հեսա կավելացնեմ քեզ :)

GriFFin
09.08.2015, 00:31
Հիմա ի՞նչ: Սկսու՞մ ենք:

ivy
09.08.2015, 00:34
Հիմա ի՞նչ: Սկսու՞մ ենք:

Հարցումը դեռ փակված չի:

ivy
09.08.2015, 00:35
Համ էլ անգլերեն լինք տվեք: Թարգմանություն կարդալու հավես չկա:

GriFFin
09.08.2015, 00:39
Հարցումը դեռ փակված չի:
Օկօկ։ Թափաթոլքով չի երեւում։ Կոմպով կնայեմ ավարտման օրը։

StrangeLittleGirl
09.08.2015, 00:41
Օկօկ։ Թափաթոլքով չի երեւում։ Կոմպով կնայեմ ավարտման օրը։
Վաղն ա փակվում հարցումը:

Համ էլ անգլերեն լինք տվեք: Թարգմանություն կարդալու հավես չկա:
Ճիշտ ա, անգլերեն լինք տվեք: Ես էլ թարգմանություն կարդացողը չեմ:

Ռիփ, Օուենը չհասա՞վ:

GriFFin
09.08.2015, 00:44
Վաղն ա փակվում հարցումը:

Ճիշտ ա, անգլերեն լինք տվեք: Ես էլ թարգմանություն կարդացողը չեմ:

Ռիփ, Օուենը չհասա՞վ:
Mobi թե՞ օնլայն։

StrangeLittleGirl
09.08.2015, 00:48
Mobi թե՞ օնլայն։
Ցանկացած էլեկտրոնային վերսիա որ տաք, ես mobi կսարքեմ:

GriFFin
09.08.2015, 00:57
Ցանկացած էլեկտրոնային վերսիա որ տաք, ես mobi կսարքեմ:

https://vk.com/original_books/Daniel_Keyes սենց լինո՞ւմ ա: Մի քիչ իջի ու քո ուզած ֆոռմատը կա: ՖԲ էլ ուղարկեցի ֆայլը` mobi:

ivy
09.08.2015, 01:04
Ռիփ, Օուենը չհասա՞վ:

Չէ, երկուշաբթի կհասնի, կկարդամ անպայման, բայց էս էլ եմ կարդալու, որովհետև հաղթում ա:

StrangeLittleGirl
09.08.2015, 01:05
Չէ, երկուշաբթի կհասնի, կկարդամ անպայման, բայց էս էլ եմ կարդալու, որովհետև հաղթում ա:
Հա, ես էլ եմ կարդալու, բայց Օուենը պրծնեմ, նոր: Թե չէ կգժվեմ էսքան զուգահեռ գրքերի ձեռին:

Գալաթեա
10.08.2015, 13:37
Ժող, փաստորեն Քիզ ենք կարդում։
Խնդրում եմ՝ ինձ օգնեք՝ կարդալու ժամկետ որոշելու հարցում։
Մոտ 400 էջ ա գիրքը, բայց պատկերացում չունեմ՝ որքան արագ կարդացվող ա։

Եթե մի երկու հոգի գրի՝ ինքը ինչ արագության կկարդա՝ միջին կհանեմ, ժամկետ կնշանակեմ։

Նախապես շնորհակալ եմ։

GriFFin
10.08.2015, 14:34

Ինձ թվում ա ամեն ինչ հաշվի առնեով 1.5 ամիսը լավ ա։

StrangeLittleGirl
10.08.2015, 14:40
Ժող, փաստորեն Քիզ ենք կարդում։
Խնդրում եմ՝ ինձ օգնեք՝ կարդալու ժամկետ որոշելու հարցում։
Մոտ 400 էջ ա գիրքը, բայց պատկերացում չունեմ՝ որքան արագ կարդացվող ա։

Եթե մի երկու հոգի գրի՝ ինքը ինչ արագության կկարդա՝ միջին կհանեմ, ժամկետ կնշանակեմ։

Նախապես շնորհակալ եմ։

Ինքս ինձ համար նախատեսել եմ էս գիրքը վերջացնել սեպտեմբերի 10-ոտ (բայց չգիտեմ երբ կսկսեմ, երևի մյուս շաբաթվանից :)) )

ivy
10.08.2015, 16:30
Մի ամիս, կարծում եմ, նույնիսկ դանդաղ ընթերցելու դեպքում պիտի որ հերիքի:
Մինչև սեպտեմբերի 10, ասենք:

Բայց եկեք հիմա արդեն թեման բացենք անցյալ անգամվա նման ու քիչ-քիչ քննարկենք կարդալու ընթացքում, որ ձանձրալի չլինի մի ամիս սպասելը:

StrangeLittleGirl
10.08.2015, 16:49

Ահա: Ու սփոյլեր թեգերը միշտ էլ կան արագ կարդացողների համար:

GriFFin
10.08.2015, 21:21
Սփոյլերից առաջ զգուշացնո՞ւմ ենք)))

Մուշու
11.08.2015, 11:18
Սփոյլերից առաջ զգուշացնո՞ւմ ենք)))
Ես էլ նույն հարցով ^_^

Գալաթեա
11.08.2015, 11:29
Հատուկ սփոյլեր թեգ կա, որ գրածը ծածկում ա, տեսնել ցանկացողը բացում նայում ա։
Բայց էս պահին չեմ հիշում թեգի ճիշտ ձևը...
Մեկնումեկը կգրի հեսա էստեղ։
Արի, մեկնումեկ :)

Գալաթեա
11.08.2015, 12:09
Ա դե չեմ սիրում էլի ես բեյսբոլ...

StrangeLittleGirl
11.08.2015, 12:35
Ա դե չեմ սիրում էլի ես բեյսբոլ...

Սա՞ էլ ա բեյսբոլ :D

Գալաթեա
11.08.2015, 12:54
Սա՞ էլ ա բեյսբոլ :D

Ես սա դեռ չեմ սկսել :)

StrangeLittleGirl
11.08.2015, 12:56
Ես սա դեռ չեմ սկսել :)

Բա որտե՞ղ ա բեյսբոլը :))

Գալաթեա
11.08.2015, 12:57
Մինիում, էլ որտեղ։

StrangeLittleGirl
11.08.2015, 13:04
Մինիում, էլ որտեղ։
Աաաա՜, կարդու՞մ ես :))
Պահի տակ իմ ներվերի վրա էլ սկսեց ազդել, բայց հետո որ իմանում ես, թե բեյսբոլն ինչ դեր ունի պատմության մեջ, մարմնովդ սարսուռ ա անցնում: Էդ պահերը շատ լավ են նկարագրված:

ivy
11.08.2015, 13:04
QUOTE-ի տեղը գրում եք SPOILER, ու նույն ձև՝ քառակուսի փակագծերի մեջ, երկրորդի դիմացից էլ / նշանը:

Ռուֆուս
11.08.2015, 14:20
սենց.

տեքստ, որը պարունակում ա սպոյլերներ

Հայկօ
11.08.2015, 14:50
Յամամոտո Սյուգորոյի «Կարմիր մորուքն» եմ կարդում հիմա: Բայց նենց հավեսով եք էս Բիլլիին կարդում, որ քիչ ա մնում՝ կիսատ թողնեմ, անցնեմ սրան :):