PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոբելյան մրցանակակիր գրողներ

StrangeLittleGirl
31.07.2015, 12:47
Էս թեման գնալով ավելի շատ ա ինձ տանում: Որոշել եմ, որ բոլոր հեղինակներին մինչև կյանքիս վերջ պիտի կարդամ: Ու դա ավելի ա բարդանում, որովհետև ամեն տարի մի նոր հեղինակ ա ավելանում:

Նոբելյանակիր գրողների կայֆն էն ա, որ բոլորն էլ լավ գրականություն են ստեղծողներ են: Դեռ չի էղել, որ նենց բան կարդամ, ասեմ՝ ապուշ գրող ա: Ուրիշ հարց ա, որ գործերից շատերը դուրս չեն գալիս, բայց էստեղ արդեն ճաշակի հարց ա:

Հետաքրքիր ա նաև որոշակի օրինաչափություններ կամ ստատիստիկա հավաքելը: Օրինակ, նոբելյանակիր գրողներից շատերն այն երկրի քաղաքացի չեն, որտեղ ծնվել են: Կամ՝ մոտավորապես այս սկզբունքով է լինում. մի տարի անգլագիր, մի տարի ուրիշլեզվագիր: Քանի որ անցյալ տարի Մոդիանոն էր, էս տարի էլի պիտի սպասենք անգլագրի:

Անցյալ տարի նույնիսկ հետևում էի բուքմեյքերների կանխատեսումներին, թե ով կստանա: Ու չնայած ահավոր ուզում էի, որ Կունդերան լինի, հավանական հիսունյակից ընտրեցի Մոդիանոյին, ու ինքն էլ էղավ:

Մեկ-մեկ նմանություններ են հանդիպում նոբելյանակիր գրողների միջև: Օրինակ, Մոդիանոն ու էն չինացի Գաո չգիտեմինչը ֆրագմենտավորված հիշողությունների տեխնիկա են օգտագործում: Կամ՝ Փամուկը ու էլի նույն Գաո չգիտեմինչը քաղաքական անցուդարձն առաջին պլանում են պահում:

Տենց, արտահայտվեք նոբելյանակիրների մասին: Եթե հետաքրքիր ստատիստիկա ունեք, դա էլ տեղադրեք:

Էստեղ կարող եք գրել նաև, թե քանիսին և ում եք կարդացել, ով է ամենաշատը դուր եկել, ով՝ ամենաքիչը:

StrangeLittleGirl
31.07.2015, 19:29
Օրինակ ձեր կարծիքով 2015-ին ո՞վ կստանա գրականության Նոբելյան մրցանակ:

Էստեղ (http://www.nicerodds.co.uk/nobel-prize-in-literature) են բուքմեյքերները: Մուրակամին ամեն տարի առաջին տեղերում ա լինում ա, բայց երբեք չի ստանում ու կարծում եմ՝ չի էլ ստանա: Մտածում եմ՝ ցուցակից ամենահարմարը Ռուշդին ա. և՛ անգլալեզու ա, և՛ ամերիկացի չի, և՛ գրում ա նենց թեմաներով, որի համար Նոբելյան մրցանակ ստանում են:

GriFFin
01.08.2015, 12:29

Եթե Մուռակամին ստանա ես այլևս չեմ հավատա էս մրցույթի սթափությանը: Բյուր, իսկ ցանկը ու՞ր ա չբացեց իմ մոտ:

StrangeLittleGirl
01.08.2015, 12:51
Եթե Մուռակամին ստանա ես այլևս չեմ հավատա էս մրցույթի սթափությանը: Բյուր, իսկ ցանկը ու՞ր ա չբացեց իմ մոտ:

Լինքին որ սեղմում ես, չի՞ բացում:

Չէ, Մուրակամին չի ստանա հաստատ: Եթե ամբողջ ցանկին նայես, սաղ լուրջ ու ծանր գրողներ են: Իսկ Մուրակամին ասելիք չունի, թեթևի մեջ չրթելու հեղինակ ա: Ու էս ցանկում էլ լիքը լուրջ գրողներ կան: Անցյալ տարի Մոդիանոն էլ կար ցանկում:

GriFFin
01.08.2015, 13:07

Ինքը լրիվ պաֆոս ա: Չհասկացա ինչու՞ տենց ալիք բարձրացրեց:

Սենց ա

http://i.imgur.com/otXvR7Y.jpg

StrangeLittleGirl
01.08.2015, 13:32
Այ քեզ բան... Ինձ մոտ սենց ա.
http://imgur.com/Y8AjHsC.jpg

Ռուֆուս
01.08.2015, 15:24
Խնդիրը Քրոմից ա, ուրիշ բրաուզերով նորմալ բացում ա:

ivy
01.08.2015, 15:42
Բյուր, դու մեզ մի կոմպլեքսավորի էս ցուցակներով. ես էստեղից մենակ Մուրակամի ու Կունդերա եմ կարդացել, ինչքան փնտրեցի, ուրիշ ծանոթ մարդ չգտա :))

StrangeLittleGirl
01.08.2015, 17:39
Բյուր, դու մեզ մի կոմպլեքսավորի էս ցուցակներով. ես էստեղից մենակ Մուրակամի ու Կունդերա եմ կարդացել, ինչքան փնտրեցի, ուրիշ ծանոթ մարդ չգտա :))
Դե լավ, ինձ էլ շատ ծանոթ չեն: Էս ամբողջ ցուցակից քո ասած երկուսից բացի մեկ էլ կարդացել եմ Ամոս Օզ, Ուրսուլա ԼեԳուին, Քոլմ Թոբին (ի դեպ, նոր նկատեցի, որ ինքն էլ կա ցուցակում :D) ու Այան ՄաքԷվան:
Սալման Ռուշդին կիսատ եմ թողել:
Դե Բոբ Դիլանի տեքստերն էլ լսել եմ :D
Իսկ Է.Լ. Դոկտորովը ցուցակից դուրս ա գալիս, որտև վերջերս մեռել ա (էս էլ նայեցի, որ ճշտեմ իմ իմացած Դոկտորովն ա, թե չէ, էն էլ պարզվեց՝ էս ուրիշ ա):
Բայց իմ (կիսա)կարդացածների մեջից Ամոս Օզն շատ հավանական, մեկ էլ Ռուշդին: Կունդերայի անունն էլ էնքան ա ծեծվել, որ արդեն դժվար տան. էդ ձյաձերը սիրում են սյուրպրիզներ անել: ԼեԳուինը կարար, հատկապես որ կին ա ու սայֆայ: Իսկ Թոբինն ու ՄաքԷվանը չափից դուրս թեթև են: Բայց եթե Թոբինը կրի, կլինի հինգերորդ իռլանդացին պատմության մեջ:

Շինարար
02.08.2015, 02:55
Ես բնականաբար Ադոնիսին գիտեմ. ինձ դուր չի գալիս:

StrangeLittleGirl
17.08.2015, 15:25
Ես բնականաբար Ադոնիսին գիտեմ. ինձ դուր չի գալիս:
Մի քանի հին հոդված կարդացի: Ադոնիսի անունը քանի տարի ա շոշափվում ա, ուրեմն հաստատ ինքը չի լինի:
Ամեն դեպքում, ինձ թվում ա՝ էս տարի պոեզիա ա լինելու:

Շինարար
17.08.2015, 16:23
Մի քանի հին հոդված կարդացի: Ադոնիսի անունը քանի տարի ա շոշափվում ա, ուրեմն հաստատ ինքը չի լինի:
Ամեն դեպքում, ինձ թվում ա՝ էս տարի պոեզիա ա լինելու:

Հա, շուուտվանից ա իր անունը շրջանառության մեջ, երևի 10 տարուց ավել կամ մոտ էդքան: Բայց իմ կարծիքը էդքան կարևոր չի, ես ոչ հայերեն պոեզիա չգիտեմ խի չեմ ընկալում, գեղեցկությունը չեմ զգում, ինչը պոեզիայի համր կարևոր պահ ա:

StrangeLittleGirl
19.08.2015, 16:09
Էստեղ (http://www.huffingtonpost.com/2013/10/10/nobel-prize-in-literature_n_4077837.html) տասներեք հեղինակների ցուցակ ա առաջարկվում, որոնց արժե կարդալ: Քանիսի՞ն եք կարդացել: Որի՞ն կուզեիք կարդալ:

Հետաքրքիր ա, որ մեջները շատ են պոետները: Ու մեկ էլ հավեսն էն ա, որ առաջարկում ա Հեմինգուեյին սկսել պատմվածքներով: Ու իրոք իմ համեստ կարծիքով Հեմինգուեյի պատմվածքները շատ ավելի հզոր են, քան վեպերը, հզոր են ու թերագնահատված:

ivy
19.08.2015, 16:30

Կարդացել եմ հինգին.

Հեմինգուեյ
Փամուկ
Ներուդա
Մարկես
Շոու

Մնացածին չեմ ճանաչում՝ չհաշված Էլիոտին:
Երևի հետաքրքիր կլիներ Մահֆուզ կարդալ, եգիպտական ավանդույթներին ծանոթանալ:

Շինարար
19.08.2015, 17:05
Էստեղ (http://www.huffingtonpost.com/2013/10/10/nobel-prize-in-literature_n_4077837.html) տասներեք հեղինակների ցուցակ ա առաջարկվում, որոնց արժե կարդալ: Քանիսի՞ն եք կարդացել: Որի՞ն կուզեիք կարդալ:

Հետաքրքիր ա, որ մեջները շատ են պոետները: Ու մեկ էլ հավեսն էն ա, որ առաջարկում ա Հեմինգուեյին սկսել պատմվածքներով: Ու իրոք իմ համեստ կարծիքով Հեմինգուեյի պատմվածքները շատ ավելի հզոր են, քան վեպերը, հզոր են ու թերագնահատված:

Մահֆուզ, Մարկես, Ներուդա, Հեմինգուեյ, Շոու: Փամուկից երկու-երեք էջ, կիսատ ա Ձյունը, լռվել, մնացել ա, ի դեպ Մահֆուզի եռագրությունն էլ եմ լռվել, ախր շատ ա երկար:

Ինձ թվում ա՝ նոբելյանը ընդհանրապես կրիտերիա չի կարա լինել կարդալու կամ չկարդալու: Մահֆուզին Եգիպտոսում պաշտում են, ում հարցնում եմ՝ նա մարդկանց մասին ա գրել, իմ ու քո և այլն, սենց բաներ են ասում: children of our alley-ը փորձեք, ես չեմ կարդացել, բայց ինձ թվում ա՝ դա բոլորից լավն ա լինելու, Մարկեսի հետ են համեմատում էդ գործը, չնայած ամենահռչակավորը չի, ամենահռչակավորը՝ Կահիրյան եռագրությունը շատ ա երկար՝ երեք մեծ հատոր, ու լրիվ ուրիշ ոճի մեջ: Շատ տարբեր ա՝ ռոմանտիկ պատմավեպերից սկսած մինչև աբսուրդ, մոգական ռեալիզմ, ուղղակի ռեալիզմ, սյուրռեալիզմ, վերջը խառը մարդ ա, կյանքի վերջին տարիներին էլ, ասում են, Տագոր էր կարդում էս ցանկից: Ինքը որ որոշել ա գրող դառնա, ամբողջ համաշխարհային գրականությունը ցուցակագրել ա, դասավորել ըստ որոշակի տրամաբանության, ու հերթով կարդացել ողջ կյանքի ընթացքում, ասենք՝ եռագրությունը գրելիս՝ կարդում էր բոլոր վեպ-էպոպեաները՝ Ֆորսայթներ, Պատերազմ և Խաղաղություն և այլն: Մի տեսակ հարգանքով ես լցվում, որ էդքան լուրջ ա մոտեցել իր գործին: Հենց էնպես ուղղակի մուսան գա գրի, չէ, մարդը նախօրոք խորը, համակողմանի րիսըրչ ա արել:

Բայց նույն եգիպտացի ուրիշ գրող կա, որ ես շատ ավելի եմ հավանում, էստեղ ասում եմ գրագետ մարդկանց, ասում են՝ հա, լավն ա, բայց Մահֆուզը մի գլուխ բարձր ա, հանճար ա և այլն: Ընդ որում, էդ ուրիշ գրողի անունը ավելի շատ ա Նոբելյան ստանալու հարցով շրջանառվել, ու շատ-շատերը ասում են, որ հա, իրան ավելի արժեր, ու նենց հետաքրքիր ա՝ եթե ինքը ստանար Նոբելյանը, ինքը կլինե՞ր մի գլուխ բարձրը, հանճարը:

StrangeLittleGirl
19.08.2015, 17:15

Շին, ինչ խոսք, եթե մեկը Նոբելյան չի ստացել, դա դեռ չի նշանակում, որ ինքն ավելի վատն ա, քան Նոբելյան ստացածը, բայց երբեք անարժան գրողին Նոբելյան չեն տալիս: Ու մի հետաքրքիր գրավիչ բան էլ ունի Նոբելյանը, դրա համար եմ վրան շեղվել. հանձնաժողովը շատ մանրակրկիտ աշխատանք ա անում, աշխարհ ա ոտի տակ տալիս, որ մրցանակակրի ընտրի, չի բռնում հերթական բեսթելլերին կամ անուն հանած գրողին տալիս մրցանակ: Ու շատ-շատ ա լինում, որ մրցանակակրի անունը լրիվ սյուրպրիզ ա լինում, նույնիսկ անգլալեզու աշխարհից: Դրա համար սենց մշակութային բազմազանություն կա: Դրա համար էսօր Մահֆուզի մասին խոսում ենք: Ինչ խոսք, մի քիչ ջոկողություն դնում են. եթե ուշադիր նայես ցուցակին, շվեդ ու սկանդինավցի մրցանակակիրներն ընդհանրապես շատ-շատ են, բայց դա էլ երևի պայմանավորված ա էդ հեղինակների գործերի հասանելիությամբ ու հանձնաժողովի՝ էդ մշակույթն ավելի լավ ընկալելով:

Էս տասներեք հոգանոց ցուցակից հինգ հոգու եմ կարդացել. Հեմինգուեյ, Փամուկ, Մարկես, Յեյթս ու Տրանստրոմեր: Էս վերջինը զուտ մասնագիտական հետաքրքրությունից. մարդն ինսուլտ ա տարել, դրանից իրա գրելու ձևը փոխվել ա, ու հետաքրքիր ա դա ուսումնասիրելը:

Կուզեի կարդալ Լեսինգ, Մահֆուզ ու Թագոր:

StrangeLittleGirl
19.08.2015, 17:18
Ի դեպ, էստեղ (http://www.nobelprize.org/nobel_prizes/facts/literature/) էլ լիքը հետաքրքիր ինֆորմացիա ա հավաքած մրցանակակիրների մասին:

Էս էլ (http://www.nobelprize.org/nomination/literature/laureates_nominations.html) ա հետաքրքիր ցուցակ. ամեն տարվա մրցանակակրի առաջադրած թեկնածուն հաջորդ տարվա համար: Հիսուն տարի հետո կիմանանք, թե անցյալ տարի Մոդիանոն ում անունն ա տվել:

Շինարար
19.08.2015, 17:22
Դե նենց ա, որ Մահֆուզը էսպես, թե էնպես լավ թարգմանվում էր, ու ով Եգիպտոսի մասին ուզեր կարդալ, առաջինը Մահֆուզին էր բախվելու: Ինքը վիպագիր ա ի վերջո, ու շատ-շատ ա գրել իսկ հրատարակիչներ, գիտես, վիպագիրներին սիրում են: Էնպես չի, որ ինչ-որ չգնահատված հանճարի են տվել մրցանակը, ով ասենք մեծ հռչակ ունենար հայրենիքում, բայց թարգմանված չլիներ: Էս տարի մրցանակը արաբներինն են, ո՞ւմ ենք շնորհում, առանց որևէ ուսումնասիրության առաջին անունը, որին հանձնաժողովը կբախվեր, Մահֆուզն ա: Իր դեպքում հաստատ որևէ կերպ աշխարհը ոտի տակ չեն տվել, ու մանրակրկիտ աշխատանքի կարիք չի եղել:

ivy
19.08.2015, 17:25
Բյուր, բայց իմ կարծիքով Նոբելյան մրացանակները (բոլոր ոլորտներում) մի քիչ նաև քաղաքականացված են:

Հարց ունեմ:
Հայ գրողներից որևէ մեկը երբևէ եղե՞լ է Նոբելյանի թեկնածու:

StrangeLittleGirl
19.08.2015, 17:28

Շին, չթարգմանված հեղինակի մի քիչ չեմ պատկերացնում, թե ոնց պիտի տային, որովհետև պիտի առնվազն կարդացած լինեն, ու հանձնաժողովի անդամներն իրոք կարդում են մրցանակակիրներին: Նայի, դու ասում ես՝ ով ուզեր Եգիպտոսի մասին կարդալ: Իսկ ով չուզե՞ր: Երբևէ կլսե՞ր Մահֆուզի անունը: Էդ նույնն ի դեպ ասում են էն Գաո եսիմինչի մասին, թե իբր որոշել են չինացիներին տալ մրցանակը, ձեռների տակ ուրիշ մարդ չի էղել, իրան են տվել: Ես կարդացի իրան, ինքն իրոք լավ գրող ա ու վտանգավոր թեմաներ ա ջրի էրես հանել, ու եթե որոշել են չինացիներին տալ էդ տարի, ինձ թվում ա՝ արժանի ա: Կամ վերցնենք նույն Մոդիանոյին: Չնայած ինքը Ֆրանսիայում ահագին հայտնի ա, ու լիքը լեզուներով թարգմանվել ա, մինչև մրցանակը չտվեցին, աշխարհով մեկ հայտնի չդառավ:

StrangeLittleGirl
19.08.2015, 17:32
Բյուր, բայց իմ կարծիքով Նոբելյան մրացանակները (բոլոր ոլորտներում) մի քիչ նաև քաղաքականացված են:

Հարց ունեմ:
Հայ գրողներից որևէ մեկը երբևէ եղե՞լ է Նոբելյանի թեկնածու:
Հա, իհարկե, քաղաքականությունն էլ կա: Բայց դեռ չի էղել էլի նենց դեպք, որ տուֆտա կամ նույնիսկ միջակ գրողի մրցանակ տան: Դեռ գրողի լավ ու վատը նաև էդ քաղաքականությամբ էլ ա որոշվում: Եթե ինքը լավ տեխնիկա ունի, բայց ծաղիկներ-սրտիկների մասին ա գրում, էլ իմաստը ո՞րն ա իրան մրցանակ տալու:

Կարաս բացես, էս ցուցակը (http://www.nobelprize.org/nomination/archive/list.php) նայես: Մինչև 1964 թիվը կան բոլոր թեկնածուները, իսկ 64-ից հետո չկան, որովհետև համաձայն իրանց կանոնադրության, հիսուն տարի պիտի անցնի մրցանակի տարվանից, որ թեկնածուների անունները հրապարակեն:

Շինարար
19.08.2015, 17:32
Շին, չթարգմանված հեղինակի մի քիչ չեմ պատկերացնում, թե ոնց պիտի տային, որովհետև պիտի առնվազն կարդացած լինեն, ու հանձնաժողովի անդամներն իրոք կարդում են մրցանակակիրներին: Նայի, դու ասում ես՝ ով ուզեր Եգիպտոսի մասին կարդալ: Իսկ ով չուզե՞ր: Երբևէ կլսե՞ր Մահֆուզի անունը: Էդ նույնն ի դեպ ասում են էն Գաո եսիմինչի մասին, թե իբր որոշել են չինացիներին տալ մրցանակը, ձեռների տակ ուրիշ մարդ չի էղել, իրան են տվել: Ես կարդացի իրան, ինքն իրոք լավ գրող ա ու վտանգավոր թեմաներ ա ջրի էրես հանել, ու եթե որոշել են չինացիներին տալ էդ տարի, ինձ թվում ա՝ արժանի ա: Կամ վերցնենք նույն Մոդիանոյին: Չնայած ինքը Ֆրանսիայում ահագին հայտնի ա, ու լիքը լեզուներով թարգմանվել ա, մինչև մրցանակը չտվեցին, աշխարհով մեկ հայտնի չդառավ:
Նենց չի, որ հիմա Մահֆուզը եսիմինչ համաշխարհային փառք ա վայելում: Ինձ թվում ա՝ ինքը էն տեղում ա, որ տեղում կլիներ, եթե նոբելյան չստանար էլ:

Շինարար
19.08.2015, 17:34
Բյուր, բայց իմ կարծիքով Նոբելյան մրացանակները (բոլոր ոլորտներում) մի քիչ նաև քաղաքականացված են:

Հարց ունեմ:
Հայ գրողներից որևէ մեկը երբևէ եղե՞լ է Նոբելյանի թեկնածու:

Ավետիս Ահարոնյանը:

StrangeLittleGirl
19.08.2015, 17:35
Նենց չի, որ հիմա Մահֆուզը եսիմինչ համաշխարհային փառք ա վայելում: Ինձ թվում ա՝ ինքը էն տեղում ա, որ տեղում կլիներ, եթե նոբելյան չստանար էլ:
Շին, դու նոր ես տեղափոխվել արտասահմաններ, ուշադիր չես լինում: Ամեն տարվա Նոբելյան մրցանակակրի գրքերը նոր թափով են սկսում տպագրվել, գրախանութները հեղեղվում են իրանց գրքերով: Անցյալ տարի պիտի տեսնեիր՝ Մոդիանոյի շուրջ ինչ էր կատարվում: Մարդիկ պատվիրում ու ամիսներով սպասում էին, որ գրքերը գան: Էլիս Մունրոյի շուրջ շուխուռը դեռ շարունակվում ա, չնայած երկու տարի առաջ ա կրել: Բաց, Մահֆուզի ստատիստիկան էլ նայի, տես՝ քանի ավել լեզվով ա թարգմանվել մրցանակից հետո ու ինչքան ա վաճառքը մեծացել:

StrangeLittleGirl
07.10.2015, 15:04
Վաղը Շվեդիայի ժամանակով ժամը ցերեկը մեկին էս տարվա հաղթողին են հայտարարելու :) Ի՞նչ կանխատեսումներ կան: