Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ո՞նց եք վերաբերվում մարմնի վրա դաջվածքներ անելուն

Շինարար
31.07.2015, 00:16
Ասել Բյուրին՝ նոր քննարկում էինք հոլանդացի, բելգիացի և ավստարալացի ընկերներիս հետ:D

Մի խոսքով՝ հետաքրքրեց, թե դուք ինչ կարծիք ունեք: Օրինակ առաջ ես մտածում էի՝ կյանքում չեմ անի, դա ամբողջ կյանքի համար ա, դնես մաշկդ որ ինչ փչացնես, բայց եսիմ, նենց չի, որ էդ մաշկը հետներս դժոխք ենք տանելու, տանենք էլ՝ էնպես են դաջելու որ: Հիմա մտածում եմ, որ ինչու ոչ: Մի հատ ռազմահայրենասիրական տատու չանե՞մ վեր իմ աջ թևին:

Կա՞ն մարդիկ, ովքեր ունեն դաջվածքներ, կա՞ն օբյեկտիվ պատճառներ, որ սխալ ա դա անելը և այլն:

Ճիշտ ա՝ խոստացել էի էլ թեմա չբացեմ, որովհետև ոմանք անհանգստության նշաններ են ցուցաբերում, բայց հետո որոշեցի, որ հեչ վեջս էլ չի, թեման հետաքրքում ա՝ առաջարկում եմ քննարկել, չեք ուզում՝ մի պատասխանեք:

Ձայնալար
31.07.2015, 00:47
Զարդ ա էլի, ես երևի չեմ անի, որովհետև ընդհանրապես չեմ սիրում արտաքին տեսքի վրա կենտրոնանալ, էն էլ մարմնական վնասվածքների գնով։ Բայց ընդհանուր՝ էն իրանք, էն իրանց կաշին։ Մեծ մակերեսով տատուները երբեմն անդուր են լինում, աղջիկների վրա սիրուն տատուն երբեմն սեքսուալ ա նայվում։ Տղաների մասին էլ սովորաբար մտածում եմ․ «իիիինչ էլ հավես ունեք»)))))

Chuk
31.07.2015, 01:24
Դուրս դաջվածքներն ահավոր դուր են գալիս, գոնե դրանց մեծ մասը:

Բայց սխալ եմ համարում: Իրանք արտաքին դիզայնի մի մաս են: Հաճախ սեքսուալություն, տղամարդկություն, կանացիություն, քնքշանք, ուժ... լիքը ուրիշ բաներ են ցույց տալիս: Բայց մի քիչ մեծանում ես, աշխարհայացքդ փոխվում ա, ու սկսում ես ուրիշ բան ուզել:

Իրական դաջվածքը՝ չմաքրվողը, չժամանակավորը, հաճախ խարան ա դառնում:

Ուլուանա
31.07.2015, 01:27
Դաջվածքներ չեմ սիրում։ Նախ զուտ գեղագիտական տեսանկյունից էլ դուր չի գալիս. ինձ համար սիրուն չեն, ու ինչքան մեծ ու ինչքան գունավոր, էնքան ավելի վատ։ Նաև սխալ եմ համարում էն առումով, որ մնայուն բան են. իսկ անողները հիմնականում երիտասարդ տարիքում են անում, երբ դեռ ճաշակ, նախասիրություն, հայացքներ, գաղափարներ, կարևոր մարդիկ փոփոխական են, իսկ հետո դե արի էդ ժամանակավրեպ ու երբեմն նույնիսկ տհաճ դաջվածքի հետ ապրի մինչև կյանքիդ վերջ։

Չգիտեմ՝ դաջվածք անելու հետ կապված որևէ օրենք կա, թե չէ, բայց կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ դրանք անելն անօրինական լիներ գոնե անչափահասների համար։
Կարծում եմ՝ կարիք չկա ասելու, որ ինքս չէի անի ու կուզենայի, որ երեխաներս էլ չանեին։

Ուլուանա
31.07.2015, 01:28
Դուրս դաջվածքներն ահավոր դուր են գալիս, գոնե դրանց մեծ մասը:
Դուրս դաջվածքը ո՞րն ա, Արտ :unsure։

Chuk
31.07.2015, 01:30
Դուրս դաջվածքը ո՞րն ա, Արտ :unsure։

Բոլոր դաջվածքներն էլ դրսում եմ :))

Իսկ եթե լուրջ «դուր գալն» երկու անգամ էի գրել :))

Ուլուանա
31.07.2015, 01:34
Բոլոր դաջվածքներն էլ դրսում եմ :))

Իսկ եթե լուրջ «դուր գալն» երկու անգամ էի գրել :))
Մի պահ տենց մտածեցի, բայց հետո որ տեսա՝ գրել ես. «Իսկ իրական դաջվածքները՝ չմաքրվողը, չամանակավորը...», մտածեցի՝ կարող ա էդ «դուրսն» էլ ժամանակավորի տեսակ ա :))։

Chuk
31.07.2015, 01:36
Մի պահ տենց մտածեցի, բայց հետո որ տեսա՝ գրել ես. «Իսկ իրական դաջվածքները՝ չմաքրվողը, չամանակավորը...», մտածեցի՝ կարող ա էդ «դուրսն» էլ ժամանակավորի տեսակ ա :))։

ես «չամանակավոր» բառ չեմ գրել, գրել եմ «չԺամանակավոր»

Գալաթեա
31.07.2015, 02:17
Չմաքրվող դաջվածք չկա, ժող, լազերի ջանը սաղ լինի։

Գալաթեա
31.07.2015, 02:19
Իսկ դաջվածք սիրում եմ։
Ամեն ամառ ասում եմ՝ անելու եմ ու մի բան խանգարում ա։
Բայց մեկ ա՝ անելու եմ։ Եկող ամառ :))

StrangeLittleGirl
31.07.2015, 02:29
Ես էլ եմ սիրում: Հենց կողմնորոշվեմ՝ ինչ եմ ուզում, հաստատ անելու եմ:

Շինարար
31.07.2015, 02:48
Տղաների մասին էլ սովորաբար մտածում եմ․ «իիիինչ էլ հավես ունեք»)))))Բագ, ես ճիշտ ա եսիմինչ հաղթանդամ բազուկներ չունեմ, բայց էսօր որ հայացքս ընկավ էս թուլիկ ձեռքերիս, մտածեցի՝ որպիսի կտավներ են վարի գնում, որոնք կարելի էր պատկերազադրել :)) Բա էն իրոք ջանովները ինչ ասեն: Դու նկարիչ տղա ես, պիտի որ մարդկանց դրության մեջ մտնես:

Իսկ դաջվածք սիրում եմ։
Ամեն ամառ ասում եմ՝ անելու եմ ու մի բան խանգարում ա։
Բայց մեկ ա՝ անելու եմ։ Եկող ամառ :))

Ես էլ եմ սիրում: Հենց կողմնորոշվեմ՝ ինչ եմ ուզում, հաստատ անելու եմ:

Իրոք՝ դժվար ա ընտրելը ինչ: Ես ավելի շատ մտածում եմ՝ տեքստ արժե՝ սիրուն հայատառ ձեռագրով: Տեքստ գրեցի, մտքովս Սևակի նկարով ֆեյսբուքյան ստատուսներն անցան :D

Ձայնալար
31.07.2015, 07:58
Բագ, ես ճիշտ ա եսիմինչ հաղթանդամ բազուկներ չունեմ, բայց էսօր որ հայացքս ընկավ էս թուլիկ ձեռքերիս, մտածեցի՝ որպիսի կտավներ են վարի գնում, որոնք կարելի էր պատկերազադրել :)) Բա էն իրոք ջանովները ինչ ասեն: Դու նկարիչ տղա ես, պիտի որ մարդկանց դրության մեջ մտնես:

Իրոք՝ դժվար ա ընտրելը ինչ: Ես ավելի շատ մտածում եմ՝ տեքստ արժե՝ սիրուն հայատառ ձեռագրով: Տեքստ գրեցի, մտքովս Սևակի նկարով ֆեյսբուքյան ստատուսներն անցան :D
Տիրան ջան, գործ չունես, նաղդ փոշմանելու ես ։D Լինի ակումբի մականունի պատմությունը։ Կամ սկզբում հինայով արա, մի քանի ամիս եթե չմտափոխվես, նոր հավերժացրու))))

Mephistopheles
31.07.2015, 08:20
Տիրան ջան, գործ չունես, նաղդ փոշմանելու ես ։D Լինի ակումբի մականունի պատմությունը։ Կամ սկզբում հինայով արա, մի քանի ամիս եթե չմտափոխվես, նոր հավերժացրու))))

ապեր թող վերցնի աբու լալա մահարին ջանդակին դաջի... կլասիկա ա հա էլ կկարդացվի

Mephistopheles
31.07.2015, 08:26
Թաթու չեմ սիրել ու չեմ սիրում, իմաստը չեմ հասկանում... չեմ կարծում որ արժի էտ ամեն ինչի մեջով անցնել, էդքան փող ու ժամանակ տրամադրել...

Զաքար
31.07.2015, 09:14
Մի խոսքով՝ հետաքրքրեց, թե դուք ինչ կարծիք ունեք: Օրինակ առաջ ես մտածում էի՝ կյանքում չեմ անի, դա ամբողջ կյանքի համար ա, դնես մաշկդ որ ինչ փչացնես, բայց եսիմ, նենց չի, որ էդ մաշկը հետներս դժոխք ենք տանելու, տանենք էլ՝ էնպես են դաջելու որ: Հիմա մտածում եմ, որ ինչու ոչ: Մի հատ ռազմահայրենասիրական տատու չանե՞մ վեր իմ աջ թևին:

Նորմալ եմ համարում։ Երբեմն գեղեցիկ են, դուրեկան, երբեմն էլ խիստ տհաճ։ Օրինակ ՝ երբ մարդը դաջում է վագր, որը բնութագրում է նրա էությունը, և համապատասխանում է իր ֆիզիկական տվյալների հետ, այդ ինձ համար գեղեցիկ է։ Իսկ երբ մարդը դաջում է հապավում (ներ) (ССЖВ) կամ ագրեսիա/տգիտություն/տխմարություն/ստորադաս մտածողություն արտահայտող պատկերներ, դրանք ինձ համար անասելի տհաճ են։

Ասելիքս այն է, որ սիրում եմ, երբ դաջվածքներն արտահայտում են դրական իմաստներ և միևնույն ժամանակ համահունչ են տվյալ անձի ֆիզիկական ու հոգեկան տվյալների հետ:

Կա՞ն մարդիկ, ովքեր ունեն դաջվածքներ Այո։ Ես երկուսն (վագր ու գայլ) ունեմ: Դաջել եմ հինգ տարի առաջ, երբ դեռ բավականին երիտասարդ էի։ Մինչև օրս չեմ զղջացել։

-------

Հետագայում չզղջալու համար կարևոր է, որ պատկերի իմաստը ճկուն լինի։

GriFFin
31.07.2015, 10:06
TLC ալիքով երկու հաղորդում եմ նայել tattooների հետ կապված՝ LA Ink ու Ամերիկայի ամենավատ tattooն: Էս հաղորդումները նայելուց հետո որոշեցի, որ ուզում եմ ես էլ tattoo artist լինեմ: Էնքան սիրուն էին նկարում, մարդու մարմնական թերությունները ծածկում կամ ինչ-որ էմոցիոնալ սիմվոլիկ նշաններ անում: Հավես էր: Մի քիչ ավելի փորփրեցի ու գիտեք ի՞նչ գտա: Կան հատուկ դաջվածք անողներ, որոք օգնում են կրծքագեղձը հեռացրած կանանց: Թվում ա՝ հասարակ բան ա, բայց էդ կանանց համար էնքան մեծ ռեաբիլիտացիոն ժեստ էր էդ: Հասարակ նկար չէր էլի մարմնի վրա: Ասածս ի՞նչ ա: Երբ դաջվածքի մեջ խորը իմաստ կա, ինքը շատ սիրուն ա թվում, իսկ երբ ճապոնական ինչ-որ անկապ տառ/բառ ա, կամ երբ աղոթք են գրում, որի մաստը չգիդեն, դրանք վանում են:
Հ.Գ. Մեկ էլ: Ինձ կասեք էն ձեռքերի վրայի ( հիմնականում ) կանաչ գույնի դաջվածքները ի՞նչ են նշանակում: Ինձ մի քանի վարկած են ասել, բայց սպառիչ չէին դրանք իմ համար: :D

Արէա
31.07.2015, 10:09
Մի հատ ռազմահայրենասիրական տատու չանե՞մ վեր իմ աջ թևին:

Տոչնի տենց, մի վեց տարի առաջ, մի խաչ պատերազմի արեցի վեր իմ աջ թևին։
Էն ժամանակ դեռ ռազմահայրենասիրական, Վահագնա-Նեմեսիսական վիճակների մեջ էի։
Էս քանի օրը մի քիչ ազատ լինեմ՝ գնամ ջնջեմ, այ մարդ։

Նաիրուհի
31.07.2015, 10:59
Ես անելու եմ, երևի օգոստոսի մեջ։ Ռազմահայրենասիրական չի լինի, մի բան էլ հակառակը, պուճուրիկ բան կլինի՝ քիչ երևացող տեղում։

Չեմ սիրում շատ մեծ մակերեսով դաջվածքներ, կապ չունի՝ աղջկա մարմնին է, թե տղայի։ Բայց դե ի վերջո իր մարմինն է, ինձ առանձնապես չի անհանգստացնում :))

StrangeLittleGirl
31.07.2015, 11:15
Բա որ զինկոմիսարիատում էի աշխատում, պարտադիր պիտի զինակոչիկների դաջվածքները ստուգեի: Նենց խնդալու էր: Դե ես գիտեմ, որ դաջվածքներն ու հոգեկան խանգարումներն իրար հետ կապ չունեն, բայց անդուր բան էր. դնում, հարցնում էի, թե էսինչն ու էնինչն ինչ ա նշանակում: Ոմանք չէին ուզում ասել, կռիվ-ղալմաղալ էր լինում: Մեկն էլ առյուծ ուներ վրան՝ բերանով խաչ բռնած: Ասեցի՝ էս ինչ ա նշանակում, ասեց՝ սրբությունս ատամներով կպահեմ :))

Sambitbaba
31.07.2015, 11:28
Ըստ իս, գեղեցիկ դաջվածք ուղղակի չկա:
Ամենագեղեցիկ բանը մարդուն արդեն իսկ տրված է` իր մարմինը, այնպիսին, ինչպիսին այն կա: Եթե փորձում ես զարդարել մարմինդ դաջվածքներով, նշանակում է, ինքդ քեզ դուր չես գալիս: Կամ չես սիրում քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Իսկ եթե դու քեզ չես սիրում, ուրեմն ուրիշներից սեր սպասելն իզուր է, իսկ դաջվածքներով... ինքդ քեզ միգուցէ խաբես, բայց ուրիշներին` երբեք:

Հետո... կյանքում ամենաանհաստատ բանը մոդան է: Եվ արդյո՞ք թյուրիմացություն չէ, մոդային հետևելով, այսօր մարմնիդ վրա հավերժացնես այն "գեղեցկությունը", ինչը վաղը, շատ հնարավոր է, ուղղակի աղբ ես համարելու: Հա, Գալն ասում է, որ կարելի է հանել: Բայց որքա՞ն ավելի թանկ պետք է վճարել դրա համար ու քանի՞ անգամ պետք է կրկնել դաջվածք մաքրելու մի քանի անգամներ կրկնվող այդ ցավալի փորձերը: Ու որքան գիտեմ, ոչ բոլորի մարմինն է, որ կարելի է մաքուր մաքրել դաջվածքներից:

Աշխարհի ամենագեղեցիկ աղջկանից կիլոմետրով հեռու կփախչեի, եթե նա դաջվածք ունենար: Որովհետև դաջվածքով կինն ինձ վրա փնթի կնոջ տպավորություն է թողնում...

Նախապես ներողություն եմ խնդրում նրանցից, ում վիրավորեց կարծիքս...:(

Դավիթ
31.07.2015, 12:39

Դու մեր տուն հյուր չեկար ուրեմն::) Խելացի տղա ես, բայց էսպիսի կատեգորիկ բաներ ես գրում:

Գալաթեա
31.07.2015, 12:42
Ընդհանրապես, մի տեսակ տենդենց եմ նկատում Ակումբում, բացահայտ վիրավորական բան գրել ու ասել՝ չեմ ուզում վիրավորեմ․․․
Գրառումիցդ առաջ մինիմում երեք աղջիկ գրել ա որ տատու կուզեր իր վրա, դու ասում ես՝ փնթի, Սամ։ Է հետո՞։
Էլի ասա, որ չես հավանում, սխալ ես համարում, կարծիք ա, քոնն ա, բայց մարդուն ուղիղ վիրավորելը որն ա։

Շինարար
31.07.2015, 12:45
Ինձ թվում ա՝ ուղղակի սխալ տերմին ընտրեց Սամը, բոլորիս հետ էլ պատահում ա, որ մի բան ենք ուզում ասել, մեկ էլ շատ կոպիտ ա ստացվում՝ էն նողկանք-եղկանքը հիշեցի:

Գալաթեա
31.07.2015, 12:47
Դե պետք ա մտածել ուրեմն գրելուց առաջ․․․
Ինձ համար էլ՝ աղջկան ուղղված "փնթի" բառից ավելի վիրավորական ու ստորացնող բան չկա։
Ավելի լավ ա ասեն բոզ, քան փնթի։

Արէա
31.07.2015, 12:48
Ճիշտ ա, ես հիմա ուզում եմ իմը մաքրեմ, բայց էն ամբողջ ձեռքով տատուները, կրծքախառը ուսով մինչև դաստակ, շատ եմ հավանում, մանավանդ եթե երկու ձեռքին էլ լինում ա։
Կարող ա խելքիս փչի տենց անեմ, բայց մի տաս տարի հետո էլի փոշմանելու եմ հաստատ, այ դրա մաքրելը զահլա գործ կլինի։

Smokie
31.07.2015, 13:03
Լավ չի էն՝ որ էդ դաջվածքները հետո մաքրելու համար էլ պիտի մի լա՜վ չարչարվեք: Մարդը փոփոխական ա, դաջվածքն էլ հնարավոր ա ժամանակավոր դառնա՝ երբեք մի ասա երբեք:

Այ էստեղ 30:35 վայրկյանից նայեք: Ա՛յ սա ուրիշ ա:aha Եթե դաջվածք, ապա գոնե ժամանակավոր:;)

https://www.youtube.com/watch?v=QjbsL8W4ocs

Դավիթ
31.07.2015, 13:14
Իմ կնոջ դաջվածքները որ տեսնում են, շատերը հարցնում են, թե որ թրայբից ա:) Բայց խոհանոցում լավ փնթի ա, ի դեպ, չստացվեց փոշու շորը ձեռքին հարս...

Դաջվածք ա էլի, սա ՄԹԱ պապուդ դաջվածքը չի, ստալինը դոշին, կամ նեզաբուդու մած ռադնույու:)

Gayl
31.07.2015, 13:20
Դե պետք ա մտածել ուրեմն գրելուց առաջ․․․
Ինձ համար էլ՝ աղջկան ուղղված "փնթի" բառից ավելի վիրավորական ու ստորացնող բան չկա։
Ավելի լավ ա ասեն բոզ, քան փնթի։
Ես աղջիկ գիտեմ ով տատու ունի ու ցանկացած առումով էն գյուղի կաթնակեր աղջիկներից մի հազար գլուխ բարձրա ու տենց աղջիկներ շատ կան:
Ճաշակի հարցա ու կապ չունի անողը տղայա, թե աղջիկ:Ես սիրում եմ, բայց չեմ անի:

boooooooom
31.07.2015, 14:33
Մազածածկս դաճվածքի համար շատ քիչ տեղեր ա թողել, բայց մի տեղ դեռ ունեմ. միշտ ուզեցել եմ վզի վրա` ականջից մի քիչ ներքև մի փոքրիկ դաջվածք ունենալ` ավերջության նշանը, բայց դեռ ռիսկ չեմ անում:
Իսկ ընդհանուր` վատ չեմ տրամադրված դաջվածքներին: Դրանով մարդուն չեմ գնահատում, միգուցե մեկ-մեկ:

StrangeLittleGirl
31.07.2015, 16:33
Ի դեպ, Ջոն Իրվինգի «Մինչև քեզ գտնեմ» վեպի գլխավոր հերոսի մայրը տատու արտիստ ա, ու ընդհանրապես դաջվածքները կենտրոնական թեմա են գրքում: Եթե ուզում եք էդ աշխարհի ներսի նիստուկացին ծանոթանալ, կարդացեք գիրքը:

Էս էլ գրքի կանադական վերսիայի շապիկը:

http://static.guim.co.uk/sys-images/Books/Pix/covers/2005/07/28/until_final.jpg

Ամերիկյան վերսիան ավելի խոշոր պլանով ա, որ ծիծիկը չերևա:

Զաքար
31.07.2015, 17:11
Հ.Գ. Մեկ էլ: Ինձ կասեք էն ձեռքերի վրայի ( հիմնականում ) կանաչ գույնի դաջվածքները ի՞նչ են նշանակում: Ինձ մի քանի վարկած են ասել, բայց սպառիչ չէին դրանք իմ համար: :D

Ձեռքերի վրա տարբեր դաջվածքներ են անում. մատանի, կետեր, խաչ, անձնանուն, հապավումներ և այլն։ Դու որի՞ն նկատի ունես։

Նարե91
31.07.2015, 17:31
Ձեռքերի վրա տարբեր դաջվածքներ են անում. մատանի, կետեր, խաչ, անձնանուն, հապավումներ և այլն։ Դու որի՞ն նկատի ունես։

Էդ հիմնականում բերդում նստածների ու բանակում ծառայածների վրա կան էդ իր ասածներից: Եթե իհարկե երկուսս նույն բանն ի նկատի ունենք:

Զաքար
31.07.2015, 17:34
Էդ հիմնականում բերդում նստածների ու բանակում ծառայածների վրա կան էդ իր ասածներից: Եթե իհարկե երկուսս նույն բանն ի նկատի ունենք:
Նշածներս հիմնականում սև (գողական) բանտերի ծագում ունեն։
Դրանցով բանտարկյալները նմանվում ու միևնույն ժամանակ տարբերվում էին մյուս բոլոր բանտարկյալներից։

Ռուֆուս
31.07.2015, 17:34
Իմ կարծիքը դաջվածքների մասին ահագին դեպի լավն ա փոխվել, նույնիկս էն աստիճանի, որ մեկ մտածում եմ ես էլ մի բան անեմ, բայց դեռևս չեմ որոշել թե ինչ: Մի բան կարամ հաստատ ասել, Հայաստանում տատուները (էն հին ավանդական սովետականներն ու գողական մոտիվներովները չհաշված) շատ ավելի ճաշակով են անում, քան Եվրոպայում ու Ամերիկայում, Իտալիայում մեկ մեկ նենց սարսափելի տատուներ էի տեսնում, գույնզգույն թանաքներով խզբզած շատ անհաջող նկարներ, որ մտածում էի, երևի էդ մարդուց ընկերները վրեժ են լուծել, քնած ժամանակ էդ անհաջող տատուներն անելով:

Ահավոր շատ եմ սիրում half sleeve ու full sleeve տատուները, մանավանդ եթե գունավոր ներկերով են, ու երբ որ ձեռքից շատ սիրուն անցնում են մեջքին, ուսին կամ կրծքին, ասենք ես իմ իմիջի մասին էդքան մտահոգված չլինեի, մի թևս, կամ ջհանդամ երկու թևս էլ կանեի:

Հլը նայեք, ինչ լավն են.

https://twistedsifter.files.wordpress.com/2015/04/trippy-3d-arm-tattoo-by-tony-booth-cover.jpg?w=800&h=420

https://twistedsifter.files.wordpress.com/2014/07/hyperrealistic-tattoos-by-niki-norberg-1.jpg?w=800&h=800

https://twistedsifter.files.wordpress.com/2014/11/trippiest-tattoo-ever-by-paul-orourke.jpg?w=800&h=800

Իսկ սրանք freehand են, այսինքն առանց նախօրոք թղթի վրա նկարելու, միանգամից թևի վրա է դաջվածքն արվել.

http://twistedsifter.files.wordpress.com/2014/06/freehand-tattoos-by-jay-freestyle-41.jpg?w=800&h=1203

http://twistedsifter.files.wordpress.com/2014/06/freehand-tattoos-by-jay-freestyle-2.jpg?w=639&h=960

http://twistedsifter.files.wordpress.com/2014/06/freehand-tattoos-by-jay-freestyle-9.jpg?w=639&h=960

Շինարար
31.07.2015, 17:54
http://twistedsifter.files.wordpress.com/2014/06/freehand-tattoos-by-jay-freestyle-41.jpg?w=800&h=1203

էս տարբերակը ինձ էլ դուր եկավ

Շինարար
31.07.2015, 18:17
Տոչնի տենց, մի վեց տարի առաջ, մի խաչ պատերազմի արեցի վեր իմ աջ թևին։
Էն ժամանակ դեռ ռազմահայրենասիրական, Վահագնա-Նեմեսիսական վիճակների մեջ էի։
Էս քանի օրը մի քիչ ազատ լինեմ՝ գնամ ջնջեմ, այ մարդ։

Խաչ պատերազմին ի՞նչ տեսք ունի՝ սվաստիկա՞: Եթե՝ հա, հասկանում եմ՝ խի ես ուզում ջնջել: Մեկ էլ սիրածի անունն ա մուխաննաթ, որովհետև էդ պահին կարա թվա, որ բացի իրանից էլ ոչ ոք, ու հետո մեկ էլ ուփս: Բայց ասել ասողը՝ ուփսի ժամանակ էլ կարելի ա ջնջել:

Sambitbaba
31.07.2015, 19:33
Դե պետք ա մտածել ուրեմն գրելուց առաջ․․․
Ինձ համար էլ՝ աղջկան ուղղված "փնթի" բառից ավելի վիրավորական ու ստորացնող բան չկա։
Ավելի լավ ա ասեն բոզ, քան փնթի։

Նորից ներողություն: Ու ոչ միայն այն երեք աղջիկներից, այլ բոլորից:
Իսկ կոնկրետ քեզանից, Գալ ջան, հազար ներողություն...

Ազնվորեն, երկար եմ մտածել գրելուց առաջ: Կան դեպքեր, երբ ավելի լավ է չգրես, քան գրես, և ինձ համար դա հենց այդ դեպքն էր: Բայց գրելու կարիքը` սեփական անձը հարվածի տակ չդնելուն գերակշռեց:
Որովհետև գեղեցկությունից, տգեղությունից, մոդայից, ճաշակից վեր, գոյություն ունի նաև մի ավելի կարևոր բան:

Դառը իրականությունը:

Գալ, դու երբևիցէ տեսե՞լ ես ամենագեղեցիկ տատուները կնոջ թառամած մաշկի վրա: Ոչ թե 20-30 տարեկան, այլ 50-60 տարեկան կնոջ: Տեսե՞լ ես, թե ինչ է մնում այդ "գեղեցկությունից"...
Իսկ ոչ բոլորն են, որ ուժ կամ հնարավորություն ունեն զղջալուց հետո ազատվել դաջվածքներից: Որովհետև` հենց զղջացողներից եմ լսել ու ոչ թե մեկ անգամ, որ դաջվածք հանելը մոտ 3000 դոլարի պատմություն է և մի քանի ամիսների չարչարանք:

Առաջին անգամ մի տղա պատմեց, հաճախորդս, մի վեց տարի առաջ երևի: Տեսա, ձեռքը վնասված էր, ոնց որ մի մեծ այրվածք լիներ դաստակից վերև, ներքին մասում, հարցրեցի, թե ինչ է եղել: Ասաց, որ դաջվածքներն է փորձում հանել, իսկ այդպիսիներն ամեն ձեռքին երեքն ունի: Այս տղան սիրահարվել էր լուրջ, իսկ աղջիկն ասել էր, որ դաջվածքներով մեկի հետ երբեք չի ամուսնանա... Տղան ասաց, որ ամեն դաջվածքին 50-70 դոլար է տվել, իսկ հիմա մաքրման ամեն սեանսի համար յուրաքանչյուրին 100 է տալիս, իսկ այդ այրվածքն արդեն չորրորդ անգամվա այրվածքն էր: Հետո ուսինը ցուց տվեց, երրորդ անգամից հետո. ոնց որ թանաքով գրած բառերի վրա ջուր թափված լիներ...

Մի երկու շաբաթ առաջ, մոտ 35-40-անոց երկու ընկերուհիներ էին, ինչպես ասում են այսօր` բիզնես-վումեն կարգի: Նրանց զրույցից հասկացա, որ մեկը երկու փոխքրիկ դաջվածք ունի տարիներ առաջ արած, և արդեն երկար ժամանակ ամաչում է դրանցից ու հնարավորինս փակ է պահում: Իսկ հիմա որոշել է երեխա ունենալ, ու սարսափով է մտածում, որ երեխան մոր մարմնի վրա հանկարծ տեսնի այդ դաջվածքները, և այդ պատճառով Հյուսթոնից Լոս է գալիս մի կորեացու մոտ, ով, իբր թե խոստացել է առանց ցավի հանել դաջվածքները երեք հազարով...

Գործի բերումով օրեկան մի երկու տասնյակ մարդու հետ եմ շփվում ու հիմնականում ջահելների: Հազար ու մի ձևի մարդ եմ տեսել. գեղեցիկ ու անճոռնի դաջվածքներով (դե, ճաշակին ընկեր չկա), փոշմանած և ոչ: Եղել է, զրուցել եմ հետները, եղել է, ուղղակի լսել եմ:

Եվ ահա թե ինչ կասեմ:

Մարդու անունն իսկ մարդու կյանքին որոշակի ուղղություն է տալիս: Մարդու հագուստը: Հաճախ միևնույն մարդը կարճ մազերով մի կերպ է իրեն պահում, իսկ երկար մազերով` մի այլ կերպ: Էլ ինչ ասեմ դաջվածքի մասին...
Բայց հագուստը հեշտությամբ կարելի է փոխել: Մազերը մեկ վայրկյանում կարելի է կտրել: Իսկ դաջվա՞ծքը...

Գրելու ընթացքում անընդհատ ցանկություն է առաջանում դաջվածքի փոխարեն "տավրո" գրել... Երևի, որովհետև դա էլ դրոշմի պես մի բան է մարդու մարմնին, մտքին:
Եվ այնպիսի տպավորություն է, որ այն հիմնականում դրոշմում է` ագրեսիա:

Գալ ջան, դու ինձ գրեցիր, որ պետք է մտածել գրելուց առաջ: Ես իրոք որ շատ մտածեցի, և մի բան էմ ուզում ձեզ շատ-շատ խնդրել.

Հազար անգամ մտածեք դաջվածք անելուց առաջ...:(

Շինարար
31.07.2015, 19:50
Հազար անգամ մտածեք դաջվածք անելուց առաջ...:(

Սամ ջան, մի քիչ շատ սրտիդ մոտ ես ընդունում էսպիսի բաները: Վաթսուն, յոթանասուն կամ ութսուն տարեկան մարդու մաշկը, մարմինը, հայացքը բնականաբար արդեն տարբեր ա նրանից, ինչ եղել ա քսան, երեսուն, քառասուն տարեկանում: Դաջվածքն էլ համապատասխանաբար փոխվում ա: Ինձ թվում ա՝ ամեն ինչ կախված ա մոտեցումից: Եթե ցավագին ես մտածում՝ վախ մաշկս, վախ ամբողջ կյանքի համար ա, վայ սենց, վայ նենց, ուրեմն իհարկե դա կարա ծանր նստի, իսկ եթե հասուն մարդ ես ու դա անում ես հոգեբանորեն պատրաստ լինելով, իսկ էս թեմայում դաջվածք ունենալու պատրաստակամ մարդկանցից որևէ մեկին հնարավոր չի հասուն չլինելում մեղադրել, ուրեմն գիտես՝ ինչ ես անում: Պատահական չի, որ շատերն ասացին՝ ամենադժվարը ընտրելն ա, թե ինչ: Փոշմանես, հետո էլ սիրուն չհարմարես, ֆինանսդ էլ չհերիքի մաքրելուն, աշխարհը չփլվեց, վայ, ոնց կլինի՝ մաշկիս վրա նենց նկար կա, էլ ինձ դուր չի գալիս, չեմ կարծում, թե քունս կորցնեմ դրա համար: Մեկ-մեկ կարաս նույնիսկ մի բանից բողոքած լինելու համար ասես՝ էս ինչ անխելքություն արեցի վաղտին:ԴԴ Ոնց որ ծխողները ասում են՝ էս ինչ կրակ ա էս ծխելը ու էլի ծխում են:

Յոթանասուն տարեկան տատիկի կնճռոտված մաշկի վրայի տատուները ինձ շատ գեղեցիկ են պատկերանում, որպես վկայություն՝ ջահել վաղտ քիչ ըմ գժուկ լինելու, ասել Վ.Գ.-ն: Որ պատկերացնում ես, շատ էլ հավես ա, ինչ ա եղել որ:

Էլ ոնց կլինի՝ տատու: Էդ ծանր տանողներին ուղղակի ասել ա պետք, որ էդ տատուները աշխարհի վերջը չեն: Եթե ինձ հետ մեկը տենց զղջումով, հիասթափված խոսեր տատու անելու վերաբերյալ իր ճակատագրական սխալներից էս պահին, կասեի, որ թեթև տար հա, աշխարհը չփլվեց, շատ էլ սիրուն ա, ուզել ես, արել ես, ով չի հասկանում, մեղքն իր վիզը, էս ոճի բաներ, նայած ինչ համար կլիներ, բայց միայն քաջալերման մեջ:

ivy
31.07.2015, 20:05
Դաջվածք հա ուզում եմ անել, հա հետաձգվում է։
Բայց լավ հիշեցրեցիք, հիմա արդեն հաստատ կանեմ։
Ոտքի ներքևում՝ կոճից վեր բարձրացող։

StrangeLittleGirl
31.07.2015, 20:12
Դաջվածքների հետ կապված մի քանի պատմություն պատմեմ: Իմ ընկերուհիներից մեկը ձեռքին ինչ-որ հիերոգլիֆ ունի: Շատ տեսանելի տեղում ա: Էն կարգի, որ երբ տեսնում ես, չես կարում զսպես քեզ, հարցնում ես՝ ինչ ա նշանակում: Ու ինքը միշտ հարցնում ա՝ իսկ դու ի՞նչ ես տեսնում: Սկսած կրակից, վերջացրած եռոտանի մարդուկով ով ինչ ասես տեսնում ա: Վերջում բացատրում ա՝ ինչ ա նշանակում: Հավես ա, նոր բան ես սովորում:

Մի պատմություն էլ Հոլանդիայում մեր յոգայի տեղը մի աղջկա մաորիական դաջվածք էր: Նորզելանդուհի ընկերուհիս (ասած Նանիկի :D) որ տեսավ, մոտեցավ, խոսեց: Պարզվեց՝ էդ աղջիկը Նոր Զելանդիայում ա էղել: Տենց իրանք մտերմացան, հետո ես էլ իրա հետ մտերմացա: Հավես էր: Եթե էդ աղջիկն էդ դաջվածքը չունենար, ինքը երբեք իմ կյանքում չէր հայտնվի:

Հետո էդ աղջիկը գնաց շուրջերկրյա ճամփորդության ու մի քանի նոր դաջվածքներ ձեռք բերեց: Հա, ասեմ, ինքը քառասունն անց ա ու հպարտանում ա իրա դաջվածքներով:

Եսի՞մ, հավես ա: Դաջվածքը մարդու ինքնության մասն ա, ինչ-որ պատմություն ա, ու սիրուն ա, որ դա կա քեզ վրա: Դրա համար Սամի ահուսարսափ գրառումը մենակ երևույթի մի կողմն ա նկարագրում: Բայց եթե փոշմանելու մասին ենք խոսում, կյանքում էնքան բաներ կան, որ անում ենք, ու անդառնալի հետք են թողնում, հետո նույնիսկ թանկարժեք հետդարձի ճամփա չկա: Ի՞նչ անենք, չապրե՞նք:

Mephistopheles
31.07.2015, 20:16
Նորից ներողություն: Ու ոչ միայն այն երեք աղջիկներից, այլ բոլորից:
Իսկ կոնկրետ քեզանից, Գալ ջան, հազար ներողություն...

Ազնվորեն, երկար եմ մտածել գրելուց առաջ: Կան դեպքեր, երբ ավելի լավ է չգրես, քան գրես, և ինձ համար դա հենց այդ դեպքն էր: Բայց գրելու կարիքը` սեփական անձը հարվածի տակ չդնելուն գերակշռեց:
Որովհետև գեղեցկությունից, տգեղությունից, մոդայից, ճաշակից վեր, գոյություն ունի նաև մի ավելի կարևոր բան:

Դառը իրականությունը:

Գալ, դու երբևիցէ տեսե՞լ ես ամենագեղեցիկ տատուները կնոջ թառամած մաշկի վրա: Ոչ թե 20-30 տարեկան, այլ 50-60 տարեկան կնոջ: Տեսե՞լ ես, թե ինչ է մնում այդ "գեղեցկությունից"...
Իսկ ոչ բոլորն են, որ ուժ կամ հնարավորություն ունեն զղջալուց հետո ազատվել դաջվածքներից: Որովհետև` հենց զղջացողներից եմ լսել ու ոչ թե մեկ անգամ, որ դաջվածք հանելը մոտ 3000 դոլարի պատմություն է և մի քանի ամիսների չարչարանք:

Առաջին անգամ մի տղա պատմեց, հաճախորդս, մի վեց տարի առաջ երևի: Տեսա, ձեռքը վնասված էր, ոնց որ մի մեծ այրվածք լիներ դաստակից վերև, ներքին մասում, հարցրեցի, թե ինչ է եղել: Ասաց, որ դաջվածքներն է փորձում հանել, իսկ այդպիսիներն ամեն ձեռքին երեքն ունի: Այս տղան սիրահարվել էր լուրջ, իսկ աղջիկն ասել էր, որ դաջվածքներով մեկի հետ երբեք չի ամուսնանա... Տղան ասաց, որ ամեն դաջվածքին 50-70 դոլար է տվել, իսկ հիմա մաքրման ամեն սեանսի համար յուրաքանչյուրին 100 է տալիս, իսկ այդ այրվածքն արդեն չորրորդ անգամվա այրվածքն էր: Հետո ուսինը ցուց տվեց, երրորդ անգամից հետո. ոնց որ թանաքով գրած բառերի վրա ջուր թափված լիներ...

Մի երկու շաբաթ առաջ, մոտ 35-40-անոց երկու ընկերուհիներ էին, ինչպես ասում են այսօր` բիզնես-վումեն կարգի: Նրանց զրույցից հասկացա, որ մեկը երկու փոխքրիկ դաջվածք ունի տարիներ առաջ արած, և արդեն երկար ժամանակ ամաչում է դրանցից ու հնարավորինս փակ է պահում: Իսկ հիմա որոշել է երեխա ունենալ, ու սարսափով է մտածում, որ երեխան մոր մարմնի վրա հանկարծ տեսնի այդ դաջվածքները, և այդ պատճառով Հյուսթոնից Լոս է գալիս մի կորեացու մոտ, ով, իբր թե խոստացել է առանց ցավի հանել դաջվածքները երեք հազարով...

Գործի բերումով օրեկան մի երկու տասնյակ մարդու հետ եմ շփվում ու հիմնականում ջահելների: Հազար ու մի ձևի մարդ եմ տեսել. գեղեցիկ ու անճոռնի դաջվածքներով (դե, ճաշակին ընկեր չկա), փոշմանած և ոչ: Եղել է, զրուցել եմ հետները, եղել է, ուղղակի լսել եմ:

Եվ ահա թե ինչ կասեմ:

Մարդու անունն իսկ մարդու կյանքին որոշակի ուղղություն է տալիս: Մարդու հագուստը: Հաճախ միևնույն մարդը կարճ մազերով մի կերպ է իրեն պահում, իսկ երկար մազերով` մի այլ կերպ: Էլ ինչ ասեմ դաջվածքի մասին...
Բայց հագուստը հեշտությամբ կարելի է փոխել: Մազերը մեկ վայրկյանում կարելի է կտրել: Իսկ դաջվա՞ծքը...

Գրելու ընթացքում անընդհատ ցանկություն է առաջանում դաջվածքի փոխարեն "տավրո" գրել... Երևի, որովհետև դա էլ դրոշմի պես մի բան է մարդու մարմնին, մտքին:
Եվ այնպիսի տպավորություն է, որ այն հիմնականում դրոշմում է` ագրեսիա:

Գալ ջան, դու ինձ գրեցիր, որ պետք է մտածել գրելուց առաջ: Ես իրոք որ շատ մտածեցի, և մի բան էմ ուզում ձեզ շատ-շատ խնդրել.

Հազար անգամ մտածեք դաջվածք անելուց առաջ...:(

Սամ, օվերրեաքթ ես անում… ես էլ չեմ սիրում՝ կյանքում չեմ անի… իմաստ չեմ տեսնում, բայց անողներն էլ իրանց մոտեցումն ունեն, որն էդ տեսակի մոտեցում ա… կայնքում մարդու հետ հարաբերություններս դրա վրա չեմ հիմնի ու դատողություններ չեմ անի… դիսփլեյ ա, մեսեջ ուղարկելու ձև ա, ինքնարտահայտման ձև ա… կյանքի մահվան հարց չի…

հա, ես էլ դրա իմաստը չեմ հասկանում, որ վզներին գրում են տեքստեր եսիմինչեր, չեմ իմանում պտի կարդա՞մ թե ինչ, բայց հաստատ էդ մարդիկ շատ կարևոր են համարում դա ու ես ոչ մի խնդիր չունեմ դրա յետ… կիլոմետրերով չեմ փախնի հաստատ…

Sambitbaba
31.07.2015, 20:18
Կա՞ն մարդիկ, ովքեր ունեն դաջվածքներ, կա՞ն օբյեկտիվ պատճառներ, որ սխալ ա դա անելը և այլն:
Շին ջան, ես ծանր եմ տանում ոչ թե ինձ համար:
Ես ծանր եմ տանում թեթև տանողի համար...

Ուղղակի համարեցի, որ այստեղ չարտահայտվելու իրավունք չունեմ:
Ես շատ լավ գիտեմ ու համաձայն եմ, որ ամեն մեկն ինքն է պատասխանատու իր կյանքի համար: Բայց և այնպես համարում եմ, որ նման թեմաներ բացելու համար մեկ իմաստը` տարբեր աշխարհընկալումների հետ մեկմեկու ծանոթացնելն է, մեկմեկու համար ընտրությունների տարբերակներ առաջարկելը: Ու եթե համարում եմ, որ դաջվածք անելը մարդու կյանքում կարևոր որոշում է, ուրեմն ցանկանում եմ, որ այդ որոշումն ընդունելուց առաջ մարդ լավ կշռադատի իր արարմունքը:

Հո բեղմորուսի թեմայում չենք խոսում, չէ՞... Այնտեղ ասելու բան չունեմ, որովհետև կարծիք չունեմ, ու բոլորովին հետաքրքիր չի, թե ինչ եք այնտեղ խոսում... Սիրում եք, չեք սիրում... կպահեք, չեք պահի... Ինքս համ պահել եմ, համ չեմ պահել ու դրա ոչ օգուտն եմ տեսել, ոչ վնասը:
Իսկ դաջվածքը` մորուք չէ:

Բայց այստեղ էլ արդեն ամեն ինչ ասել եմ ու... գնամ երևի...

Նորից, ներողություն բոլորից...

Շինարար
31.07.2015, 20:23
Բայց և այնպես համարում եմ, որ նման թեմաներ բացելու համար մեկ իմաստը` տարբեր աշխարհընկալումների հետ մեկմեկու ծանոթացնելն է, մեկմեկու համար ընտրությունների տարբերակներ առաջարկելը:

Էդ էլ անում ենք էլի, Սամ ջան: Դու ասիր, ես ասի, Մեֆն ասաց, դու էլ կասես, վերջում էլ կկռվենք հավեսով, ինչ ա եղել որ :))

Mephistopheles
31.07.2015, 20:23
See? այ էս եմ ասում…
Դաջվածքների հետ կապված մի քանի պատմություն պատմեմ: Իմ ընկերուհիներից մեկը ձեռքին ինչ-որ հիերոգլիֆ ունի: Շատ տեսանելի տեղում ա: Էն կարգի, որ երբ տեսնում ես, չես կարում զսպես քեզ, հարցնում ես՝ ինչ ա նշանակում: Ու ինքը միշտ հարցնում ա՝ իսկ դու ի՞նչ ես տեսնում: Սկսած կրակից, վերջացրած եռոտանի մարդուկով ով ինչ ասես տեսնում ա: Վերջում բացատրում ա՝ ինչ ա նշանակում: Հավես ա, նոր բան ես սովորում:

ուսուցողական… կրթական նշանակություն ունի…

Մի պատմություն էլ Հոլանդիայում մեր յոգայի տեղը մի աղջկա մաորիական դաջվածք էր: Նորզելանդուհի ընկերուհիս (ասած Նանիկի :D) որ տեսավ, մոտեցավ, խոսեց: Պարզվեց՝ էդ աղջիկը Նոր Զելանդիայում ա էղել: Տենց իրանք մտերմացան, հետո ես էլ իրա հետ մտերմացա: Հավես էր: Եթե էդ աղջիկն էդ դաջվածքը չունենար, ինքը երբեք իմ կյանքում չէր հայտնվի:

socializing… շփան ու կոմունիկացիոն նշանակություն ունի…

Հետո էդ աղջիկը գնաց շուրջերկրյա ճամփորդության ու մի քանի նոր դաջվածքներ ձեռք բերեց: Հա, ասեմ, ինքը քառասունն անց ա ու հպարտանում ա իրա դաջվածքներով:

դոկումենտալ… վավերագրական…

Եսի՞մ, հավես ա: Դաջվածքը մարդու ինքնության մասն ա, ինչ-որ պատմություն ա, ու սիրուն ա, որ դա կա քեզ վրա: Դրա համար Սամի ահուսարսափ գրառումը մենակ երևույթի մի կողմն ա նկարագրում: Բայց եթե փոշմանելու մասին ենք խոսում, կյանքում էնքան բաներ կան, որ անում ենք, ու անդառնալի հետք են թողնում, հետո նույնիսկ թանկարժեք հետդարձի ճամփա չկա: Ի՞նչ անենք, չապրե՞նք:
օրագրային…

p.s. մոռացա ասեմ… and sexual…

Մուշու
31.07.2015, 20:25
Ես հավերժության նշանն եմ ուզում կամ ուրոբարոս ձախ ձեռքիս վրա ^_^ Ժամանակի հարց ա, կարող ա մինչև էդ ուրիշ բան մտածեմ/մոգոնեմ բայց հաստատ անելու եմ :)

Ինքս տատուներին լավ եմ վերաբերվում, ամեն մարդ կարա անի իրա հետ էն ինչ ուզում ա ու դա ոչ ոքի գործն էլ չի , հաճելի չի դիմացինին կարա աչքերը փակի :) "Գյաջով" աղջիկները ըստ իս ավելի տհաճ են, բայց ես իրանց հո բան չեմ ասում :/ Իսկ վուլգար մարդիկ տատույով թե առանց չեն դադարում վուլգար լինել :)

StrangeLittleGirl
31.07.2015, 20:29
Շին ջան, ես ծանր եմ տանում ոչ թե ինձ համար:
Ես ծանր եմ տանում թեթև տանողի համար...

Սամ, ախր ի՞նչ կարիք կա ծանր տանել թեթև տանողի համար: Եթե մարդը թեթև ա տանում, մեր ի՞նչ գործն ա իրա տեղը ծանր տանել: Իմաստը ո՞րն ա: Ուրիշ հարց ա, որ ծանր տանողի համար ծանր տանես:

erexa
31.07.2015, 21:12
Բայց մենք, սենց մի նման թեմա ունենք ակումբում:
http://www.akumb.am/showthread.php/23945-%D5%8F%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82-%D6%87-%D5%93%D5%AB%D6%80%D5%BD%D5%AB%D5%B6%D5%A3/page10

Աթեիստ
31.07.2015, 21:31
Այս տղան սիրահարվել էր լուրջ, իսկ աղջիկն ասել էր, որ դաջվածքներով մեկի հետ երբեք չի ամուսնանա...

[օֆտօպ]Ես տենց աղջկան էշոտյան կանեի։[/օֆտօպ]

Ես մեկ-մեկ նայում եմ Ռուֆի դրած տատուների նման գործերը, մտածում եմ, որ դեմ չէի լինի ունենալ, բայց հետո մի քիչ էլ եմ մտածում ու հասնում սրան. «ԻՄՄՄՄԱ՞ՍՏԸ»։

kitty
31.07.2015, 21:36
Դաջվածքներ շատ եմ սիրում: Դաջվածք ունեցող մարդը ինձ մոտ միանգամից հետաքրքրություն ա առաջացնում, բայց էտ հետաքրքրությունը միանգամից հոդս ա ցնդում երբ իմանում եմ, որ դաջվածքը մենակ սիրունության համար: Երբեք չեմ հասկացել էն մարդկանց, ովքեր ասել են "Ուզում եմ տատու անել, ի՞նչ խորհուրդ կտաք", կամ "Էս նախշը շատ սիրունա, գնամ ձեռքիս նկարեմ":Իմ կարծիքով դաջվածքը պիտի պատմություն ունենա, պիտի ինչ-որ կերպ կապված լինի տիրոջ հետ,հիշեցնի ինչ-որ դեպք/իրադարձություն, որը մարդու կյանքում շրջադարձային ա եղել: Ինձ մոտ հենց այնպես դաջվածք անող մարդկանց մասին բացասական վերաբերմունքա ձևավորում, չնայած նրան, որ ամեն մարդ իր մաշկի ու որոշումների տերն ա:
Ի վերջո մարմինը նկարչական ալբոմ չի, որ ուղղակի հաճույքի համար վրան մի բան "փորագրեն":Ամեն ինչ պիտի խելամիտ լինի:

Արէա
31.07.2015, 21:37
Խաչ պատերազմին ի՞նչ տեսք ունի՝ սվաստիկա՞: Եթե՝ հա, հասկանում եմ՝ խի ես ուզում ջնջել: Մեկ էլ սիրածի անունն ա մուխաննաթ, որովհետև էդ պահին կարա թվա, որ բացի իրանից էլ ոչ ոք, ու հետո մեկ էլ ուփս: Բայց ասել ասողը՝ ուփսի ժամանակ էլ կարելի ա ջնջել:

Չէ, սվաստիկա չի։ Հայկական խաչ ա, խաչքարերի, մանրանկարների խաչերի նման։ Էն ժամնակ հատուկ իմաստ կար դրա մեջ, հենց խաչ, հենց էդ տիպի, ու հենց աջ թևին ))
Հիմա մի քիչ ծիծաղելի ա էդ ամեն ինչը :)
Ակումբային մականվանս նման :))

Շինարար
31.07.2015, 21:39
[օֆտօպ]Ես տենց աղջկան էշոտյան կանեի։[/օֆտօպ]

Ես մեկ-մեկ նայում եմ Ռուֆի դրած տատուների նման գործերը, մտածում եմ, որ դեմ չէի լինի ունենալ, բայց հետո մի քիչ էլ եմ մտածում ու հասնում սրան. «ԻՄՄՄՄԱ՞ՍՏԸ»։

Աթեիստ ջան, որ կյանքի մասին էլ շատ մտածես, մեխանիկորեն գալու ես էդ հարցին՝ իմա՞ստը, ասել Բյուրին՝ չապրե՞նք:

Էս թեման բայց ինձ վերջնականապես համոզեց, եկող տարի ամառը Հայաստանում, որ էժան նստի, հաստատ անելու եմ, համ էլ բազուկներս մի քիչ էլ մեծացնեմ: Ու տեքստից բացի նաև Ռուֆուսի դրած նկարները դուր եկան, էդ կարգի մի բան:

StrangeLittleGirl
31.07.2015, 21:45
Օրինակ Ռուֆի դրածներն ինձ էլ դուր էկան, բայց դրանցից հաստատ չէի անի: Էդ չափի դաջվածք անելը մի քիչ լուրջ ու պատասխանատու բան ա: Շորի նման ա: Բա որ հոգնես ու էլ չուզենա՞ս «հագնել»: Բայց այ փոքր տատու հաստատ կանեի: Երևի պարանոցիս վրա: Թինեյջեր ժամանակ պարանոցիս ժամանակավոր տատուներ անում էի: Հիշում եմ՝ դասատուն ջղայնացել էր, ծնող-մնող էր կանչել, մամաս էլ թե՝ բա մաքրի: Ու քանի որ լավ որակի տատու էր, ահագին տանջվեցի, մինչև մաքրեցի: Պարանոցս կարմրել-կապտել էր: Մամաս փոշմանեց, որ ստիպել էր՝ մաքրեմ:

Շինարար
31.07.2015, 21:49
Չէ, սվաստիկա չի։ Հայկական խաչ ա, խաչքարերի, մանրանկարների խաչերի նման։ Էն ժամնակ հատուկ իմաստ կար դրա մեջ, հենց խաչ, հենց էդ տիպի, ու հենց աջ թևին ))
Հիմա մի քիչ ծիծաղելի ա էդ ամեն ինչը :)
Ակումբային մականվանս նման :))

հա դե կարևորը սվաստիկա չի, որովհետև խաչ պատերազմին ես չգիտեմ ինչու թարս սվաստիկա եմ պատկերացնում, բայց կարող եմ սխալվեմ, էպոսում կա՞ ճիշտ նկարագրությունը:

Իսկ մականունդ լավն ա, ի՞նչ ա եղել: Մականունի թեման Ձայնալարն էլ շոշափեց, եթե իմ փոշմանելների մեջ մարդիկ կեսկատակը չեն զգացել, ասեմ՝ իմ ակումբային մականունը ես դրեցի էն ժամանակ զուտ հանուն հումորի, ընդհանրապես էդ մականունը Դատարկությունին էին խորհուրդ տալիս վերցնել, տենց հա-հա հի-հի արինք, մանրամասն չեմ էլ հիշում, ինքը չարավ, ես արեցի, ու ի՞նչ վատ ա: Էն ժամանակ ահագին ուրախացանք, լիքը մարդ իրանց տներում էին ուրախացել, էնքան անձնական հաղորդագրություն եկավ՝ ծիծաղող սմայլներով, Էն ժամանակները որ փոշմանել էի, ուղղակի ուզում էի՝ հանուն հումորի Տնաշեն սարքեմ, էլի ուրախանալու կլիներ, բայց մենակ էդ ուզելս էլ էր ուրախանալու: Նենց չի, որ իրականում տենց սրտիս մոտ եմ ընդունում: Զատո կրճատ տարբերակը ինչ հավես կպել ա, կյանքում կմտածեի՞, որ ես մականուն կունենամ ու տենց համերաշխ կլինեմ էդ մականունիս հետ: Դաժե էստեղ ում հետ մոտիկ եմ, գիտեն, որ վիրտուալ ինչ մականուն ունեմ:

Ռուֆուս
31.07.2015, 21:57
Եկեք էն մորուքների թեմայի պես անենք, ով դաջվածք ունի, թող նկարը էս թեմայում դնի, մենք կասենք լավն ա, թե վատը :)) Թե չէ, ոնց որ օդի մեջ խոսանք :))

Շինարար
31.07.2015, 21:58
Եկեք էն մորուքների թեմայի պես անենք, ով դաջվածք ունի, թող նկարը էս թեմայում դնի, մենք կասենք լավն ա, թե վատը :)) Թե չէ, ոնց որ օդի մեջ խոսանք :))

Հլա որ մենակ Զաքարն ունի: Մորուքի նկարում էլ երևում էր ոնց որ:

Ռուֆուս
31.07.2015, 22:01
Հլա որ մենակ Զաքարն ունի: Մորուքի նկարում էլ երևում էր ոնց որ:

Չէ, տենց կիսատ պռատ ա, լրիվն եմ ուզում տեսնել, Արէայի ռազմահայրենասիրական խաչն էլ ա հետաքրքիր :))

Արէա
31.07.2015, 22:10
Չէ, տենց կիսատ պռատ ա, լրիվն եմ ուզում տեսնել, Արէայի ռազմահայրենասիրական խաչն էլ ա հետաքրքիր :))

Իմը ցուցադրելու լիներ՝ էլ ո՞ւր էի ջնջում :))
Հենց սրանից անեմ, ցույց կտամ :))

http://i.imgur.com/oCHHRId.jpg?1

Ռուֆուս
31.07.2015, 22:55
Իմը ցուցադրելու լիներ՝ էլ ո՞ւր էի ջնջում :))

Բա, դիր, որ երեխեքը տենան, տենց տատու հանկարծ չանեն :))

Հ.Գ. Հայաստանում տեսածս ամենասարսափելի տատուն մի տղու ձեռքին եմ տեսել (հենց ձեռքին, ոչ թե թևին): Զանգակատնով եկեղեցի էր, շատ անհաջող նկարած, տակն էլ մեծ A տառ: Ավելի լավ կլիներ, տեղը խաչ լիներ, թեկուզ ռազմահայրենասիրական:

Զաքար
01.08.2015, 00:00
Հլա որ մենակ Զաքարն ունի: Մորուքի նկարում էլ երևում էր ոնց որ:
Կարող եմ դնել ուղղակի նկարելիս լավ դուրս չի գալիս։

GriFFin
01.08.2015, 11:03
Էդ հիմնականում բերդում նստածների ու բանակում ծառայածների վրա կան էդ իր ասածներից: Եթե իհարկե երկուսս նույն բանն ի նկատի ունենք:
Հա գիտեմ, ինձ շատերն են ասել: Բայց ինձ հետաքրքիր ա թե էդ ի՞նչ ա նշանակում: Մենք երբ պատանատոմիա ու դատական բժշկություն էինք անցնում մենակ լուրջ ու գործին օգնողներն էինք քննարկել: Մեկին հիշում եմ մինչև հիմա՝ արմունկներին ու ծնկներին մեծ, կլոր դաջվածքներ էին:

Ձեռքերի վրա տարբեր դաջվածքներ են անում. մատանի, կետեր, խաչ, անձնանուն, հապավումներ և այլն։ Դու որի՞ն նկատի ունես։

Ես մենակ կետերը ու խաչերն եմ նկատել ու կանաչ գույնի էին: Թվեր էլ եմ տեսել: Ու բոլորը երթուղայինի վարորդներ էին :D

GriFFin
01.08.2015, 11:05
Ես հավերժության նշանն եմ ուզում կամ ուրոբարոս ձախ ձեռքիս վրա ^_^ Ժամանակի հարց ա, կարող ա մինչև էդ ուրիշ բան մտածեմ/մոգոնեմ բայց հաստատ անելու եմ :)

Ինքս տատուներին լավ եմ վերաբերվում, ամեն մարդ կարա անի իրա հետ էն ինչ ուզում ա ու դա ոչ ոքի գործն էլ չի , հաճելի չի դիմացինին կարա աչքերը փակի :) "Գյաջով" աղջիկները ըստ իս ավելի տհաճ են, բայց ես իրանց հո բան չեմ ասում :/ Իսկ վուլգար մարդիկ տատույով թե առանց չեն դադարում վուլգար լինել :)

Ոնց որ թե նոր ասեցի: Հիմա էդ աղջիկը քո տատտուուին (մի օր լինող) կարա բան ասեի ու ասի, բայց ես իրան հո բան չեմ ասում:

Մուշու
01.08.2015, 11:13
Ոնց որ թե նոր ասեցի: Հիմա էդ աղջիկը քո տատտուուին (մի օր լինող) կարա բան ասեի ու ասի, բայց ես իրան հո բան չեմ ասում:
Թող ասի ես բնավ դեմ չեմ, կարևորը ինձ մեկ ա իրա կարծիքը :)

GriFFin
01.08.2015, 11:26
Թող ասի ես բնավ դեմ չեմ, կարևորը ինձ մեկ ա իրա կարծիքը :)

Մուշու, կա հավանականություն, որ դիմացինին մեկ չի քո կարծիքը: Ու իմ ասածը էն ա, որ գրելուց/խոսալուց առաջ մտածես քո ասածը կվիրավորի թե՞ չէ: Եթե քո համար նաև մեկ ա էն որ կվիրավորի թե՞ չէ, իրան վատ կզգա թե՞ չէ, էդ դեպքում բան չեմ ասի: Պարզապես ստացվեց, որ վիրավորում ես ու ասում, որ չես անում նման բան: Շատ եմ նկատել էս վերջերս:

Մուշու
01.08.2015, 11:39

Ես չեմ նստի ու չեմ ասի ինչի՞ ես տենց շպարվել , կամ ինչի՞ ես շպարվել: Նույնն էլ կակնկալեմ իմ տատուի(ապագա) հետ կապված : Ինքը իմնա, իմ որոշումը , ոնց որ դիմացինիս չափից շատ շպարը իրա որոշումն ա : Ալյ բան ա, որ ինքը իմ համար գաջով աղջիկ ա մի այլ բան որ ես իրան կոպիտ ասեմ ինչի ես գաջվել : Ասածս դա ա ոչ թե էն թե ես ի՞նչ եմ մտածում իրա մասին : Հա ու սենց բան էլ կա եթե ես դիմացինս նման հարց եմ տվել (չեմ հիշում նման դեպք, բայց և չեմ բացառում որ ասած կլինեմ ) ուրեմն ինքը իմ համար էն կարգի կարևոր ա ու մոտիկ, որ կարամ կարծիքս ասեմ :

Զաքար
01.08.2015, 11:54
Հա գիտեմ, ինձ շատերն են ասել: Բայց ինձ հետաքրքիր ա թե էդ ի՞նչ ա նշանակում: Մենք երբ պատանատոմիա ու դատական բժշկություն էինք անցնում մենակ լուրջ ու գործին օգնողներն էինք քննարկել: Մեկին հիշում եմ մինչև հիմա՝ արմունկներին ու ծնկներին մեծ, կլոր դաջվածքներ էին:
Ծնկներին սովորաբար լինում են ութ անկյունանի աստղիկներ (նույնից նաև ուսերին են լինում) դրանք նշանակում են, որ տվյալ անձը պատկանում է գողական մտածողությանը և չի ծնկի կամ խոնարհվի օրենքի առջև։

Ես մենակ կետերը ու խաչերն եմ նկատել ու կանաչ գույնի էին: Թվեր էլ եմ տեսել: Ու բոլորը երթուղայինի վարորդներ էին :D
Կետերը ցույց են, որ տվյալ անձն ինչ-որ ժամանակ դատապարտված է եղել։ Չորս կետերը դրանք բանտախցի չորս պատերն են կամ գաղութի չորս աշտարակները, իսկ մեջտեղի կետն ինքն է։

Թվերը սովորաբար անձի հիշարժան տարեթիվն է. օրինակ ՝ կարող է լինել առաջի գողությսն տարեթիվը, հարազատ մարդու մահվան կամ ծննդյան տարեթիվը և այլն։

Խաչերն ու մատանիները սովորաբար միասին են լինում, քանի որ հիմնականում նույն միտքն են արտահայտում։ Դրանցով մի ժամանակ առաջ (նաև մի քանի տեղ մեր օրերում) կալանավայրերում մարդիկ տարբերվում էին իրարից։
Նմանատիպ դաջվացքները, որոնք հիմա հաճախ են հանդիպում, կորցրել են իրենց իմաստներն ու դեմքը։

GriFFin
01.08.2015, 12:12
Ծնկներին սովորաբար լինում են ութ անկյունանի աստղիկներ (նույնից նաև ուսերին են լինում) դրանք նշանակում են, որ տվյալ անձը պատկանում է գողական մտածողությանը և չի ծնկի կամ խոնարհվի օրենքի առջև։

Կետերը ցույց են, որ տվյալ անձն ինչ-որ ժամանակ դատապարտված է եղել։ Չորս կետերը դրանք բանտախցի չորս պատերն են կամ գաղութի չորս աշտարակները, իսկ մեջտեղի կետն ինքն է։

Թվերը սովորաբար անձի հիշարժան տարեթիվն է. օրինակ ՝ կարող է լինել առաջի գողությսն տարեթիվը, հարազատ մարդու մահվան կամ ծննդյան տարեթիվը և այլն։

Խաչերն ու մատանիները սովորաբար միասին են լինում, քանի որ հիմնականում նույն միտքն են արտահայտում։ Դրանցով մի ժամանակ առաջ (նաև մի քանի տեղ մեր օրերում) կալանավայրերում մարդիկ տարբերվում էին իրարից։
Նմանատիպ դաջվացքները, որոնք հիմա հաճախ են հանդիպում, կորցրել են իրենց իմաստներն ու դեմքը։

Այ, ապրես: Հենց էդ մեր դեպքը տենց մարդ էր ու մեր դասախոսը ուզում էր, որ մենք անձի պատկերը կառուցենք ու հավանական վարկածներ տանք մահվան պատճառի:
Ըհն, հիմա լիքը բան հասկացա:

Զաքար
01.08.2015, 13:30
Կարող եմ դնել ուղղակի նկարելիս լավ դուրս չի գալիս։
Ասում էի, չէ՞ :o

http://i.imgur.com/HF0a0Ep.jpg?1

StrangeLittleGirl
01.08.2015, 13:36
Վայ, էս վագրից շատ եմ տեսել զինակոչիկների վրա:

Զաքար
01.08.2015, 13:38
Վայ, էս վագրից շատ եմ տեսել զինակոչիկների վրա:
Սրբությունս ատամներով կպահե՞մ :D

Շինարար
01.08.2015, 13:39
Վայ, էս վագրից շատ եմ տեսել զինակոչիկների վրա:

Բանակում էլ շատերն էին անում՝ վագր կամ գայլ, բայց մեկ-մեկ էլ անհաջող էր լինում՝ կատու էր ստացվում:Դ

StrangeLittleGirl
01.08.2015, 13:48
Սրբությունս ատամներով կպահե՞մ :D
Չէ, թարսի պես էդ մեկն ուրիշ էր: :))

Զաքար
01.08.2015, 13:49
Չէ, թարսի պես էդ մեկն ուրիշ էր: :))
Ի՞նչ էր որ ))

StrangeLittleGirl
01.08.2015, 13:54
Ի՞նչ էր որ ))
Նախ առյուծ էր, վագր չէր: Հետո ատամները երևում էին, ատամներով շղթայով խաչ էր բռնել:

Զաքար
01.08.2015, 13:56
Նախ առյուծ էր, վագր չէր: Հետո ատամները երևում էին, ատամներով շղթայով խաչ էր բռնել:
Իմն է այդպես ուղղակի, որ լավ չի նկարված ատամները, շղթան ու խաչը լավ չեն երևում։

StrangeLittleGirl
01.08.2015, 14:03
Իմն է այդպես ուղղակի, որ լավ չի նկարված ատամները, շղթան ու խաչը լավ չեն երևում։
վայ հա :D

Արէա
01.08.2015, 14:44
Իմը համարյա սրանից ա ))

http://i.imgur.com/3OIxLpE.jpg?1

Զաքար
01.08.2015, 22:38
Սա էլ երկրորդս, բայց նորից անհաջող նկար է։

http://i.imgur.com/tzNNGt0.jpg?1

StrangeLittleGirl
01.08.2015, 22:41
Զաքար, էս մեկը սրբության պահերը չունի, չէ՞ :D
Ի դեպ, սենց կատակում եմ, բայց դու ո՞նց ես վերաբերվում քո դաջվածքներին: Զինակոչիկները շատ լուրջ էին, ու հենց կատակով ինչ-որ բան էի ասում, նեղվում էին:

Զաքար
01.08.2015, 22:49
Զաքար, էս մեկը սրբության պահերը չունի, չէ՞ :D
Ի դեպ, սենց կատակում եմ, բայց դու ո՞նց ես վերաբերվում քո դաջվածքներին: Զինակոչիկները շատ լուրջ էին, ու հենց կատակով ինչ-որ բան էի ասում, նեղվում էին:

Սրբության հետ կապ չունի, Բյուր։
Կարծում եմ, որ զինակոչիկները տվյալ դաջվածքը ծեծում էին զուտ լսելով, իսկ վարքն ինքնահաստատման ձև է եղել։

Ես չեմ նեղվում, կարող ես հանգւստ կատակել։ )))

Աթեիստ
01.08.2015, 22:49
Ժող, մենակ չինական բաներ չկպցնեք ։)

http://cdn.fishki.net/upload/post/201507/29/1611756/fd6890d41549e273be75956ec9745c6d.jpg

http://cdn.fishki.net/upload/post/201507/29/1611756/5f3eaec5d4067d637dc774b616c720f7.jpg

http://cdn.fishki.net/upload/post/201507/29/1611756/213449cf3f91da2ec0c6d166c5a7fc00.jpg

http://cdn.fishki.net/upload/post/201507/29/1611756/190b0333c55dc7de758ae3c37e877357.jpg

Մնացածը՝ http://fishki.net/1611756-kak-rassmeshit-kitajca-nabiv-sebe-tatuirovku.html

Զաքար
01.08.2015, 23:05
Զաքար, դու ո՞նց ես վերաբերվում քո դաջվածքներին:

Շատ լավ, Բյուր։ Դաջվածքները հոգեբանական տեսանկյունից շատ են ինձ օգնել։ Երկուսի խորհուրդն էլ ինձ համար անձնական բնույթ ունի։

ivy
02.08.2015, 00:00
Ես մոտավորապես էս տիպի եմ ուզում, ivy-ի պստլիկ ճյուղ՝ ոտքի ներքևի հատվածում.

http://i60.tinypic.com/fnsjf7.jpg

Զաքար
02.08.2015, 00:07
Ես մոտավորապես էս տիպի եմ ուզում, ivy-ի պստլիկ ճյուղ՝ ոտքի ներքևի հատվածում.

http://i60.tinypic.com/fnsjf7.jpg
Իսկ իմաստի մասին կարո՞ղ ես կիսվել։ )))

ivy
02.08.2015, 00:08
Ուղղակի սիրուն ա ինձ համար :)

Զաքար
02.08.2015, 00:12
Ուղղակի սիրուն ա ինձ համար :)
Խորհուրդ կտամ գեղեցիկի վրա չհենվել դաջվածք անելուց։ Այն մի օր կարող է դադարել գեղեցիկ լինելուց ու բարով ես եկել։ :)

Էս դաջվածքը այնպիսի բան է, որ հենց դադարում ես սիրել դառնում է հոգու թշնամի։ :)

John
02.08.2015, 01:44
Սկզբունքորեն ձեռնպահ կարծիք ունեմ դաջվածքների նկատմամբ։ Ոչ մի անգամ չի էլ հետաքրքրել, որ հարցնեմ էս կամ էն դաջվածքի իմաստը կամ նպատակը։ Ու ավելի շատ ինձ համար ընդունելի է ինչ-որ սիրուն նախշ, որ սիրունության համար է արվում, քան օձ, կրակ, կրիա ու ագռավ մի նկարի մեջ՝ ինչ-որ խորը իմաստով :)

Յոհաննես
02.08.2015, 12:13
Խփելու եմ բանակից հետո,արդեն որոշել եմ ինչ եմ ուզում :)

Chuk
03.08.2015, 01:18
Մոդերատորական. թեմայի հետ առնչություն չունեցող սեռապարզման գրառումները ջնջվել են:

Nune Aylanjian
10.10.2015, 13:44
Եթե էսթետիկ են ու մարդուն սազում են, լավ: Կարևորը ճիշտ ժամանակին կանգ առնելն է, որովհետև մեկ անգամ անելուց հետո, ցանկանում ես ունենալ երկրորդն ու այսպես շարունակ:

Շինարար
28.12.2015, 00:36
Ներվայնանում եմ, որ ակումբը էսքան պասիվ ա հենց էս օրերին, երբ սաղ օրը հավեսով կկռվեի, կքննարկեի: Ժող, ուրեմն մի հատ տատու սրահ եմ գտել մոտակայքում, վաղը չէ մյուս օրը կգնամ գնացուցակը նայելու, բայց հետաքրքիր տատուների նկարներով եթե կիսվեք, ահագին հետաքրքիր կլինի, վզի վրա եմ պարտադիր անելու, որ երևա միշտ, ձեռքերի նաև, մեջքի, կրծքավանդակի, ձորի և գուցե ոտքերի, տեսնեմ՝ ամեն բան գնից ա կախված ու իրանց մասնագետների որակից, բայց էդքան ֆանտազիաս չի ներում, թե ինչեր կարելի ա նկարել:

Աթեիստ
28.12.2015, 01:59
Էն մեգառեալիստիկ 3D տատուներից արա ։)

Հեսա մի երկու նկար փորձեմ գտնել։

Աթեիստ
28.12.2015, 10:35
http://fabulousdesign.net/wp-content/uploads/2015/03/3d_tattoos_fabulousdesign_8.jpg

http://fabulousdesign.net/wp-content/uploads/2015/03/3d_tattoos_fabulousdesign_6.jpg

http://fabulousdesign.net/wp-content/uploads/2015/03/3d_tattoos_fabulousdesign_10.jpg

http://fabulousdesign.net/wp-content/uploads/2015/03/3d_tattoos_fabulousdesign_19.jpg

http://fabulousdesign.net/wp-content/uploads/2015/03/3d_tattoos_fabulousdesign_20.jpg

Շինարար
28.12.2015, 18:01
վախենալու են

մարիօ
28.12.2015, 20:35
Ներվայնանում եմ, որ ակումբը էսքան պասիվ ա հենց էս օրերին, երբ սաղ օրը հավեսով կկռվեի, կքննարկեի: Ժող, ուրեմն մի հատ տատու սրահ եմ գտել մոտակայքում, վաղը չէ մյուս օրը կգնամ գնացուցակը նայելու, բայց հետաքրքիր տատուների նկարներով եթե կիսվեք, ահագին հետաքրքիր կլինի, վզի վրա եմ պարտադիր անելու, որ երևա միշտ, ձեռքերի նաև, մեջքի, կրծքավանդակի, ձորի և գուցե ոտքերի, տեսնեմ՝ ամեն բան գնից ա կախված ու իրանց մասնագետների որակից, բայց էդքան ֆանտազիաս չի ներում, թե ինչեր կարելի ա նկարել:

եթե սիմվոլներ ու երկրաչափական պատկերներ սիրում ես, համեցի էս կայք (http://www.dailyminimal.com/) լիքը կան տարբերակներ։ ես ինձ ստեղից գտել եմ մի լավ տարբերակ, ուղղակի դեռ չգիտեմ, թե երբ կունենամ։ :oy