PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես կարո՞ղ եմ մարդ սպանել

Շինարար
29.07.2015, 20:58
Էս սպանության թեման ինձ միշտ ա հետաքրքրել: Ասենք՝ ի՞նչ հանգամանքներում ա մարդ ի վիճակի մարդ սպանել, ամեն մարդ կարա՞ հեշտ հանգիստ դիմացինին սպանել: Հնարավո՞ր ա, որ քեզ դիմացինը հեսա սպանում ա, իսկ դու՝ ջհանդամ, սպանում ես՝ սպանի, բայց ես մարդ չեմ սպանի հոգեբանություն: Էս ոստիկանության թեմայում էլ բա ոնց անես որ դրան չտաս տեղում սպանես տիպի գրառումներ եղան մարդկանցից, ում ոչ մի կերպ չեմ պատկերացնում ոչ միայն մարդ սպանելիս, այլ որևէ տեսակի բռնություն կիրառելիս, նույնիսկ եթե դա ինքնապաշտպանական նկատառումներով ա: Իմ ամենասիրած գրական ստեղծագործություններից մեկը պատմում ա էն մասին՝ ոնց ա պատանին սկսում եռալ մարդ սպանելու կրքով, գտնում ա փորձված մի մարդասպանի՝ սարերի ղաչաղ, որ իրան օգնի, սովորացնի մարդ սպանել: Գտնում են զոհին, բանտի ինչ-որ ղեկավարի կարգի մարդ, ով իր բանտարկյալներին տանում ա մի խուլ տեղ գյուլլում, որ հետո պետությունից նրանց համար ստացվող գումարները՝ սննդի և այլն, իրան պահի: Ասենք՝ նենց մարդ ա, որ ոչ մի կերպ դրան գյլուլլելուց քեզ հանցագործ պիտի չզգաս: Վերջը գալիս ա սպասված պահը: Դարանից հետևում են՝ տղան պիտի կրակի, տղայի փորձառու մարդասպան ղեկավարը զենքը պահում ա տղայի վրա, որ ձև չունենա փոշմանելու, չսպանես՝ ես եմ քեզ սպանում, ու նույնիսկ մահվան սպառնալիքի տակ էս սպանության մոլի ջատագովը չի կրակում՝ սպանիր ինձ, բայց ես մարդ չեմ սպանելու, թեկուզ իրանց թիրախի նման բտ-ի: Ինձ հետաքրքիր ա, որ տենց հեշտ ու հանգիստ մարդ սպանելու մասին խոսում եք, մի բան էլ դատապարտողից հիմքեր եք պահանջում, թե ոնց ես որոշում, որ էդ մարդուն պետք չէր սպանել, ասենք դուք անձամբ ի վիճակի՞ եք մարդու վրա կրակելու: Ու եթե հա, երբ և ինչ հանգամանքներով: Շնորհակալություն պատասխանների համար:

Շինարար
29.07.2015, 21:03
հարցումը փակ եմ պահել, որ նենց չլինի, թե պոտենցիալ մարդասպաններ ենք փնտրում :))

Աթեիստ
29.07.2015, 21:14
Ես վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ կարող եմ սպանել։
Այսինքն ես նույնիսկ գիտեմ, թե ում եմ պատրաստ սպանել, էն էլ ոչ թե միանգամից, այլ կտտանքներից հետո։ Ընդ որում, ինչքան նյարդերս թույլ տվեցին, էնքան երկար եմ կտտանքների ենթարկելու։

Սենց ասում եմ, բայց գիտակցում եմ, որ, երբ որ եկավ տանջելու պահը, կարող ա և չկարանամ։ Բայց դե ասենք սոված-ծարավ պահելը, որ ծարավից մեռնի էլի վատ տանջանք չի ու անմիջական մասնակցություն չի պահանջում։

Իսկ արագ գլխից խփել կարծում եմ կարամ։

Chuk
29.07.2015, 22:41
Ուֆ աման, չիդեմ է: Ասենք որ գիշերը սկսում են սալյուտ խփել, կամ ինչ-որ հաբռգած մոտոցիկլիստ գիշերվա ժամը երկուսին 0.3 սմանոց յուբկա հագած ծտին հետևը խփած, մի ակի վրա քշշում ա, դռռոցը աշխարհ գցելով, ինձ թվում ա, որ եթե մոտս զենք լիներ, նշան կբռնեի ու կխփեի:

Բայց որ բանն իսկապես դրան հասնի, դժվար թե կարողանամ:

Էդ եսիմ ինչ պետք ա լինի, կյանք փրկելու կամ նման ինչ-որ հարց լինի, որ ինձ կարողանամ ստիպել սպանել՝ իմանալով, որ սաղ կյանքս գիշերվա կոշմառներում էդ կադրը տեսնելու եմ:

ivy
29.07.2015, 22:52
Շին, էնպիսի բաներ կան, որ մարդ չի կարող իմանալ՝ կկարողանա, թե չէ, մինչև տվյալ իրավիճակում չհայտնվի։

Կարո՞ղ ես կյանքդ փրկելու համար մարդու միս ուտել կամ մարմնիդ մի մասը կտրել։
Կարո՞ղ ես սեփական կյանքդ զոհել՝ ուրիշին փրկելու համար։

Չգիտես, մինչև չհայտնվես տվյալ իրավիճակում։
Նույնն էլ քո էս հարցն է.

Կարո՞ղ ես մարդ սպանել։

Հիմա ինչ էլ ասես, հաստատ պատասխանել հնարավոր չի։

Զաքար
30.07.2015, 00:12
Էս սպանության թեման ինձ միշտ ա հետաքրքրել: Ասենք՝ ի՞նչ հանգամանքներում ա մարդ ի վիճակի մարդ սպանել,

Հիմնականում շահից կուրացած, վախից, երբ իր համար լրջորեն արգելք է հանդիսանում կամ երբ դիմացինն ընկալվում է, որպես ստորադաս և այլն :

ամեն մարդ կարա՞ հեշտ հանգիստ դիմացինին սպանել:
Առաջին անգամ սովորաբար ոչ:

Հնարավո՞ր ա, որ քեզ դիմացինը հեսա սպանում ա, իսկ դու՝ ջհանդամ, սպանում ես՝ սպանի, բայց ես մարդ չեմ սպանի հոգեբանություն: Պատահում է, բայց հիմնականում որոշ տեսակի հավատացյալների մոտ:

դուք անձամբ ի վիճակի՞ եք մարդու վրա կրակելու: Ու եթե հա, երբ և ինչ հանգամանքներով: Շնորհակալություն պատասխանների համար: Ինքս ի վիճակի չեմ, բայց էդ վիճակը երբեմն մեզանից թաքուն զարգանում է մեր մեջ ու լինում են ինչ-որ պահեր, երբ դրանք ուղղակիորեն հրաբուխի պես ժայթքում են մեր միջից։

Տրիբուն
30.07.2015, 01:55
Շին, էնպիսի բաներ կան, որ մարդ չի կարող իմանալ՝ կկարողանա, թե չէ, մինչև տվյալ իրավիճակում չհայտնվի։

Կարո՞ղ ես կյանքդ փրկելու համար մարդու միս ուտել կամ մարմնիդ մի մասը կտրել։
Կարո՞ղ ես սեփական կյանքդ զոհել՝ ուրիշին փրկելու համար։

Չգիտես, մինչև չհայտնվես տվյալ իրավիճակում։
Նույնն էլ քո էս հարցն է.

Կարո՞ղ ես մարդ սպանել։

Հիմա ինչ էլ ասես, հաստատ պատասխանել հնարավոր չի։

Հա, ճիշտ ա, բայց ես օրինակ մեկ-մեկ մտածում եմ, թե ինչքան հաճելի կլիներ դիպուկահար հրացանով նստել մի հատ շենքի գլխին ու մի օրվա մեջ շարքից հանել մի 50 հայրենյաց ղզլբաշի:

Rhayader
30.07.2015, 02:20
Իմ մերձավորների կյանքին սպառնաց՝ բնականաբար, առանց խղճի փոքրագույն խայթի, բայց նաև առանց դրանից հաճույք զգալու: Կնախընտրեի ոչ մեկին սպանելու կարիք երբևէ չունենալ:

մարիօ
30.07.2015, 23:28
Էս հարցման պատասխանների մեջ մեկն էլ լիներ` ես ուզում եմ մարդ սպանել, այ դա կընտրեի։ :oy

Ձայնալար
31.07.2015, 00:51
Հավասարակշիռ վիճակում՝ միայն կենսական անհրաժեշտության դեպքում։ Հունից դուրս եկած վիճակում՝ երևի։ Ընդհանուր դեպքում, ավելի շատ չէ, քան հա։

Շինարար
31.07.2015, 02:52
Էս հարցման պատասխանների մեջ մեկն էլ լիներ` ես ուզում եմ մարդ սպանել, այ դա կընտրեի։ :oy

Ուզենալն ուրիշ ա, կարողանալն՝ ուրիշ:

Gayl
31.07.2015, 10:34
Էս հարցման պատասխանների մեջ մեկն էլ լիներ` ես ուզում եմ մարդ սպանել, այ դա կընտրեի։ :oy
Հենց սպանես ստեղ գրառում կանես, որ շնորհավորենք:B

Դավիթ
31.07.2015, 11:19
Շատ հանգիստ: Ասենք խանութում եմ ու մեկը հրացանով կամ կացինով մտնում ա: Դե տան պահով էլ չեմ ասում:

boooooooom
31.07.2015, 16:28
Ես մի անգամ փորձել եմ հավի ճուտ մորթել: Ահավոր դժվար էր, հատկապես էն պահը, որ ձեռքիդ տակ նյարդային ցնցումներ էս զգում /ներողություն.../: Նույնն էլ ձուկ մորթելու ժամանակ: Բայց եթե ես ֆիզիկզպես, մարմնիս ոչ մի մասով կպած չլինեմ զոհին, այսինքն «չզգամ իրա տանջանքը»` կարող եմ /օրինակ`հրազենով/:
Բայց մարդու պարագայում, հնարավոր է դժվարանամ. ամենավատ մարդուն էլ, ինձ ֆվում է, ես շանս կտամ իր սխալը հասկանալու և ուղղվելու: Բայց դա չի նշանակում, որ չեմ կարող. չէի ցանկանա, որ դրան հասներ...

Arpine
31.07.2015, 22:11
Կարդալիս առաջին միտքը որ եկավ էն էր, թե Շինարարը ուզում ա իմանալ մենք ինչ կարծիք ունենք, արդյո՞ք ինքը ընդունակ ա դրան :)) էդպես էլ քվեարկեցի․

Էս հարցին պատասխանելիս միշտ նշում եմ իրադրության կարևությունը, որ ամենակաևոր պահն ա, քանի որ ներկայից նման հարցին պատասխանել հնարավոր չի մինչև կոնկրետ իրադրության մեջ չես։ Իրադրությունը, հատկապես, որպես տերմին եթե դիտենք/ավելի լայն իմաստով/։
Սովորաբար ծայրահեղացվում ու բերվում ա էն օրինակը թե բա գիտես ինչ կա եթե քո սիրելի մարդուն ասենք ուզում են սպանել մի՞թե դու չես անի, ու պատասխանը լինում ա հա բա իհարկե կանեմ, քանի որ ենթադրվում ա հուզական բարձր գրռված վիճակ․․․ բայց էլի պետք ա հաշվի առնել իրադրությունը ու անձը,պանիկ լինելը, կամային որակները/սրանք ըստ իս կարևոր են/։ Այսինքն կան նաև մարդիկ որ չեն կարող այդ քայլն գնալ նույնիսկ այս իրադրության մեջ, հնարավոր ա ուզում էին, կամ ենթադրվում էր որ կարող էին, կամ հետո ափսոսան, բայց կոնկրետ իրադրության մեջ անեն կամ չանեն:

Իսկ եթե ներկայից պետք ա պատասխանել, ասեմ որ ես էնքան էլ ընդունակ չեմ, ինչպես նաև խիստ հումանիստ եմ, բայց թե ով իմանա իրադրությունը հետո էնքան իդիոտներ կան ու կարող ա ես էլ նպաստավոր որակներ ունեմ։

Ariadna
05.08.2015, 11:40
Սենց շվարել, մնացել եմ, միշտ վստահ էի, որ կարող եմ ու ուզում եմ, մտքումս ցուցակ ունեմ նույնիսկ, ( ասեմ, որ քաղաքական է, թե չէ փառք աստծո շրջապատումս սպանելու թեկնածուներ չունեմ), բայց հիմա սկսեցի կասկածել :ՃՃՃ

Անվերնագիր
06.08.2015, 09:23
Մի 2 անգամ հայ-հայ էր, բայց, ընդհանրապես նույնիսկ պարտավոր եմ

Շինարար
07.08.2015, 03:37
Մի 2 անգամ հայ-հայ էր, բայց, ընդհանրապես նույնիսկ պարտավոր եմ

Քո դեպքը տարբեր ա, ոնց որ դու տանկիստ ես չէ՞: Համենայն դեպս ես տանկի նշանառու եմ եղել, եթե ստիպված լինեի կրակել, չես տեսնում մարդիկ դիմացդ, իհարկեհետագայում չես կարա չվերաիմաստավորես արածդ, բայց էդ պահին մի հատ բաբախ ա, բայց երբ մարդուն պարզորոշ տեսնում ես, արդեն կարա ավելի բարդ լինի:

Անվերնագիր
07.08.2015, 08:33

Չէ, տանկիստ չեմ, դիրքի ավագ եմ համարյա մի տարուց ավել: Շատ դեպքեր են եղել, որ հենց դիմացիս մարդուն պիտի սպանեյի (դե հակառակորդի մասին չեմ խոսում):
Մի անգամ գիշերվա մեկի կողմերը բոդրուշին կանչում ա թե բա դիմացի ճանապարհի վրա մարդ ա երևում, զենքս վերցնում եմ դուրս եմ գալիս, տենամ էս մարդը շորորալեն գալիս ա դեպի պոստս , սաստավով դիրքավորված սպասում ենք՝ հասնի էն հեռավորության, որ ձեն տանք լսի: Կանչում ենք մարդը ձեն չի հանում, 3 անգամ նշանաբառ եմ գոռում , էլի չի պատասխանում։ Այ այստեղ կարող էի արխային սպանել, բայց էլի համբերում եմ: Մի քանի անգամ նախազգուշական օդ եմ կրակում, էս հիմարը կրակոցի ձայնից պարկեց, ոչ ձեն հանում ոչ ոտքի վրայա կանգնում, մի տաս րոպե սպասելուց հետո ընկերոջս հետ վախվխելով (դե ամեն ինչ կարար լիներ) քայլում ենք սրա կողմ: Ինչ երկարացնեմ, մոտեցանք ի՞նչ տենանք․ մեր հարևան պոստի ծոիկն ա, տավարը էնքան էր խմել որ սկի ձեն չեր կարում փորից հաներ:
Ուզում եմ ասել սպանելը հեշտ ա, կուռոկ ա սեխմում ես՝ բաբախ, էլ չկա էտ մարդը: Այ հետոն չգիտեմ :

Gayl
07.08.2015, 12:15
Ուզում եմ ասել սպանելը հեշտ ա, կուռոկ ա սեխմում ես՝ բաբախ, էլ չկա էտ մարդը: Այ հետոն չգիտեմ :

Հետո ոչ մի բան էլ չէր լինի, միայն խիղճդ էր տանջելու ու լավա չես սպանել:
Որտե՞ղ ես ծառայում:

Անվերնագիր
07.08.2015, 12:19
Հետո ոչ մի բան էլ չէր լինի, միայն խիղճդ էր տանջելու ու լավա չես սպանել:
Որտե՞ղ ես ծառայում:

եղնիկներում

Արամ
08.08.2015, 09:47
Ծառայությանս ընթացքում գրեթե վստահ եմ, որ կսպանեի։ Խոսքը հակառակորդի մասին ա։ Սահմանին կանգնած զինվորների մեծամասնությունն էլ կսպանի։ Պոստում ուրիշ զգացողություն ա դու լրիվ գիտակցում ես, որ եթե դու չսպանես քեզ են սպանելու, էդ գիտակցությանդ մեջ ներծծված ա ու կարծում եմ չես էլ երկմտի, երբ պահը գա։

Շինարար
08.08.2015, 21:46
Չէ, տանկիստ չեմ, դիրքի ավագ եմ համարյա մի տարուց ավել: Շատ դեպքեր են եղել, որ հենց դիմացիս մարդուն պիտի սպանեյի (դե հակառակորդի մասին չեմ խոսում):
Մի անգամ գիշերվա մեկի կողմերը բոդրուշին կանչում ա թե բա դիմացի ճանապարհի վրա մարդ ա երևում, զենքս վերցնում եմ դուրս եմ գալիս, տենամ էս մարդը շորորալեն գալիս ա դեպի պոստս , սաստավով դիրքավորված սպասում ենք՝ հասնի էն հեռավորության, որ ձեն տանք լսի: Կանչում ենք մարդը ձեն չի հանում, 3 անգամ նշանաբառ եմ գոռում , էլի չի պատասխանում։ Այ այստեղ կարող էի արխային սպանել, բայց էլի համբերում եմ: Մի քանի անգամ նախազգուշական օդ եմ կրակում, էս հիմարը կրակոցի ձայնից պարկեց, ոչ ձեն հանում ոչ ոտքի վրայա կանգնում, մի տաս րոպե սպասելուց հետո ընկերոջս հետ վախվխելով (դե ամեն ինչ կարար լիներ) քայլում ենք սրա կողմ: Ինչ երկարացնեմ, մոտեցանք ի՞նչ տենանք․ մեր հարևան պոստի ծոիկն ա, տավարը էնքան էր խմել որ սկի ձեն չեր կարում փորից հաներ:
Ուզում եմ ասել սպանելը հեշտ ա, կուռոկ ա սեխմում ես՝ բաբախ, էլ չկա էտ մարդը: Այ հետոն չգիտեմ :

փաստացի չես կրակել

Մուշու
09.08.2015, 16:41
Ես կարող եմ մարդ սպանել ու չի բացառվում, որ մի օր կսպանեմ : Չեմ հիշի ո՞վ էր ասում, բայց ասում էր, որ մենք սպանում ենք ինչ որ մեկին իրա հանդեպ չափից շատ զգացմունքներ ունենալու դեպքում ու կարևոր չի դա սեր է թե ատելություն :
Քանի որ էֆթանազիան ևս համարվում է սպանություն ապա հավանականությունը էլ ավելի է մեծանում, որովհետև ես կողմ եմ էֆթանազիային: Մարդ իրավունք ունի մահանալ առանց երկար տառապելու և չպետք է նրան զրկել այդ իրավունքից : Ես ինքս կուզեի, որ կարիքի դեպքում լիներ նենց մեկը ում համար իմ անձի կարևորությունը այն աստիճանի կլինի, որ պատրաստ կլինի ինձ սպանել :
Կսպանեմ նաև այն դեպքում երբ/եթե հարազատիս վտանգ սպառնի :

GriFFin
09.08.2015, 21:48
Ասենք, բոլորդ սենց հեշտ խոսում եք, որ դիտավորիալ կսպանեք, բայց երբ բժշկական անփույթության, սխալի կամ եսիմինչի պատճառով մահ ա լինում ազգովի հարձակվում եք էդ մարդու վրա։ Ստացվում ա դիտավորիալ մարդ սպանելը ավելի նորմա՞լ ա քան անզգուշության։ Դուք պատկերացնում եք էդ ի՞նչ ա մարդ սպանելը։ Անգամ պատերազմին մասնակցած մարդիկ են զգում էդ ծանր զգացողությունը։ Մարդու սուպեր-էգոն ի՞նչ աստիճան պիտի քնած լինի, որ սպանության մասին հեշտ խոսա։

GriFFin
09.08.2015, 21:51
Մի օր եկեք ռեանիմացիա։ Էն աշխարհ գնացողին ամեն գնով փորձեք փրկել ու չհաջողվելու դեպքում ասեք ի՞նչ եք զգում։ Էլի սենց հեշտ կխոսաք սպանելու մասին։

StrangeLittleGirl
09.08.2015, 21:51
Ես կարող եմ մարդ սպանել ու չի բացառվում, որ մի օր կսպանեմ : Չեմ հիշի ո՞վ էր ասում, բայց ասում էր, որ մենք սպանում ենք ինչ որ մեկին իրա հանդեպ չափից շատ զգացմունքներ ունենալու դեպքում ու կարևոր չի դա սեր է թե ատելություն :
Քանի որ էֆթանազիան ևս համարվում է սպանություն ապա հավանականությունը էլ ավելի է մեծանում, որովհետև ես կողմ եմ էֆթանազիային: Մարդ իրավունք ունի մահանալ առանց երկար տառապելու և չպետք է նրան զրկել այդ իրավունքից : Ես ինքս կուզեի, որ կարիքի դեպքում լիներ նենց մեկը ում համար իմ անձի կարևորությունը այն աստիճանի կլինի, որ պատրաստ կլինի ինձ սպանել :
Կսպանեմ նաև այն դեպքում երբ/եթե հարազատիս վտանգ սպառնի :

Էֆթանազիան մի քիչ ուրիշ թեմա ա, բայց եթե մարդն ուզում ա չտառապի ու մեռնի, թող կա՛մ իրա համար ուրիշ սպանող ճարի, կա՛մ ինքնասպան լինի: Պետք չի բժշկին խառնել էդ գործի մեջ:

Ոչ ծայրահեղ վիճակում ես հաստատ չէի սպանի ոչ մեկին: Այ եթե ինչ-որ սովային վիճակ լիներ կամ մեկի կյանքը մյուսինից կախված լիներ, կարող ա, չգիտեմ, չեմ կարա ասեմ: Բայց ոչ ծայրահեղ վիճակում ոչ մի դեպքում:

Աթեիստ
09.08.2015, 22:00
Լիզ, թեման գիտակցված սպանության մասին ա, ոչ թե «գործողությունների, որոնք ակամա հանգեցրել են մահվան»։

Դրանք լրիվ տարբեր բաներ են։

GriFFin
09.08.2015, 22:01
Լիզ, թեման գիտակցված սպանության մասին ա, ոչ թե «գործողությունների, որոնք ակամա հանգեցրել են մահվան»։

Դրանք լրիվ տարբեր բաներ են։
Գիտեմ Արտ։ Պարզապես զարմանում եմ, որ սենց հեշտ կարան սպանելուց խոսան մարդիկ։

Աթեիստ
09.08.2015, 22:16
Ես էլ եմ հեշտ խոսում, որտև մարդը գիշատիչ ա. ինչքան էլ ստեղ ընտեղ գրեն, որ չեն սպանի, հենց սպառնալիքը տեսան, սպանելու են։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին լիքը ջահելներ գնացին, կռվեցին, սպանեցին։ Բայց որ հարցնեիր, էլի դժվարանալու էին պատասխանել։

Gayl
10.08.2015, 01:50
Մի օր եկեք ռեանիմացիա։ Էն աշխարհ գնացողին ամեն գնով փորձեք փրկել ու չհաջողվելու դեպքում ասեք ի՞նչ եք զգում։ Էլի սենց հեշտ կխոսաք սպանելու մասին։
Առաջարկդ հետաքրքրեց, բայց ի՞նչ կապ ուներ:

Մուշու
10.08.2015, 08:12
Մի օր եկեք ռեանիմացիա։ Էն աշխարհ գնացողին ամեն գնով փորձեք փրկել ու չհաջողվելու դեպքում ասեք ի՞նչ եք զգում։ Էլի սենց հեշտ կխոսաք սպանելու մասին։
Լիզ ռեանիմացիան ու անմեղ հիվանդը ուրիշ ա , բայց ասենք դու հանգիստ կնստես ու կնայես ո՞նց են փոքր ախպորդ սպանում, ուղղակի կնայես որովհետև դիմացինդ մարդ ա ու ինքը արժան ա ապրելու :

Կամ ինչքա՞ն ա հավանականությունը, որ շատ բարկացած ժամանակ կկարողանաս քեզ կառավարել ու մեկին ով հասցրել ա էդ աստիճանի չսպանես :

Ռեյ սամա
10.08.2015, 08:23
ոչ պատասխանել են 4 հոգի...
ինչ-որ բան ինձ հուշում է, որ մարդու մահ քննարկողներից տեսել են էդ 4-ը /ես նկատի չունեմ էկրանին/
չգիտեմ պատասխանողներն են մի աչքով են տեսել, կամ էկրանին ))

Մուշու
10.08.2015, 09:31
Նենց հետաքրքիր ա ՉԷ ասողները ի՞նչ կանեն երբ հարցը հասնի ընտրության իրանց կյանքը թե դիմացինինը :think Անգամ եթե դու տեսել ես ոնց ա մարդը մահանում , եթե դու բժիշկ ես ու վերակնդանացման բաժանմունքում մահվան ու կյանքի կռիվ ես տալիս , մեկ ա դու մարդ ես, որը իրան փրկելու համար կսպանի : Ինչի՞ եք սպանելը ընկալում որպես մարդասպանի կամ մայնակի արարք, թեման բացողը դժվար նկատի ունենար նպատակադրված սպանություն : Մենք բոլորս էլ մեր կյանքում ունենք մարդիկ որոնց պաշտպանության համար սառնասրտորեն կսպանենք:
Մեկը հենց պատերազմի օրինակ , չեք համոզի նրանում, որ պատերազմ գնացողները միակ բանը ինչ մասնի երազում են դա մարդ սպանելն ա (բացառությունները չհաշված ) , բայց փաստացի սպանում են :
Ուֆաման բարկացա մի թեթև, ոնց որ Աթեիստն ա ասում մենք գիշատիչ ենք ;) ուրախ եղեք, որ սով չի ու իրար չեն սպանում ուտելու համար :

Աթեիստ
10.08.2015, 09:56
ոչ պատասխանել են 4 հոգի...
ինչ-որ բան ինձ հուշում է, որ մարդու մահ քննարկողներից տեսել են էդ 4-ը /ես նկատի չունեմ էկրանին/
չգիտեմ պատասխանողներն են մի աչքով են տեսել, կամ էկրանին ))

Ես մահ տեսած ու այո ասողներից եմ ։)

GriFFin
10.08.2015, 10:09
Լիզ ռեանիմացիան ու անմեղ հիվանդը ուրիշ ա , բայց ասենք դու հանգիստ կնստես ու կնայես ո՞նց են փոքր ախպորդ սպանում, ուղղակի կնայես որովհետև դիմացինդ մարդ ա ու ինքը արժան ա ապրելու :

Կամ ինչքա՞ն ա հավանականությունը, որ շատ բարկացած ժամանակ կկարողանաս քեզ կառավարել ու մեկին ով հասցրել ա էդ աստիճանի չսպանես :

Լիլ ջան, դուք հիմա քննարկում եք իրավիճակ որում մինչև չհայտվեք չեք կարա ասել: Ես ընդունում եմ, որ էքստրեմալ սիտուացիաներում ադրենալինախառը վիճակներում դու քո հարազատին ամեն գնով կփորձես պաշտպանել, բայց քո նպատակը սպանելը չի լինի, էդ կլինի հետևանքը: Նպատակասլաց մարդասպանները հոգեբանական խնդիր ունեցող մարդիկ են, շատ հավանական ա, որ փսիխոպատ: Արտակի ասած գիշատիչի պահը էլի ադրենալիախառը վիճակ ա:
Պատերազմի թեման հավատացնում եմ, որ մենակ դուք չեք քննարկում: Բազմաթիվ մասնագետներ հետազոտում են մարդկանց նման իրավիճակներում, մի ալարեք ու կարդացեք:
Մոռացա ինչ էի ուզում ասել:
Հա ու բարկացած պահին, եթե մարդ սպանեի չէի կարծում, որ մինչև հիմա սենց ազատ ման կգայի փողոցով:
Հ.Գ. Ւնձ թվում ա իմ ախպոր օրինակը բերելը տեղին չէր: Ես ոչ մեկին թույլ չեմ տա իմ անձնական դաշտ մտնել նման տգեղ ձևով:

Մուշու
10.08.2015, 10:19

Կներս ախպորդ օրինակի համար:

GriFFin
10.08.2015, 10:21
Կներս ախպորդ օրինակի համար:

Չէ, չեմ ների: Կսպանեմ քեզ էսօր: Գիտեմ, որ ժամին ուր ես լինելու:

Մուշու
10.08.2015, 10:28
Չէ, չեմ ների: Կսպանեմ քեզ էսօր: Գիտեմ, որ ժամին ուր ես լինելու:
Դանակը ինձանից ^_^

VisTolog
23.08.2015, 15:27
Այո. ես ընտրում եմ Դեքստերին (http://orig01.deviantart.net/6ad6/f/2010/155/d/0/dexter_by_metinp.jpg)։ :love

Freeman
23.08.2015, 17:31
Ես մահ տեսած ու այո ասողներից եմ ։)
Ես էլ: Երևի բոլորն էլ կարող են, ուղղակի համապատասխան պայման ա պետք:

S.L.V.
24.05.2016, 17:55
Համապատասխան մոտիվացիա լինի, ցանկացած մարդ ցանկացած քայլի կարող է գնալ:

Apsara
24.05.2016, 18:52
կարող եմ սպանել, եթե բանը հասնի նրան, որ երեխաներիս կյանքին կամ առողջությանը 100 տոկոսով սպառնալիք լինի տվյալ անձը, ինքս ինձ կարող ա չպաշտպանեմ և գերադասեմ մեռնել քան սպանել, ինչպես նաև մնացած ծանոթ և անծանոթ մարդկանց համար էլ մարդ չեմ սպանի, ինչ վերաբերվում ա քաղաքական գործիչ սպանել՝ անիմաստ ա էտ ոլորտը նեենց ք...ք տեղ ա, որ սաղ կյանք ամեն օր 20 մարդ խփես չես հասցնի, թազաները կաճեն։

Յոհաննես
24.05.2016, 22:53
Վայ,մեկից մեկ:Դաժը հավեսով տանջամահ կանեմ:

S.L.V.
25.05.2016, 05:51
Վայ,մեկից մեկ:Դաժը հավեսով տանջամահ կանեմ:

Պատահական մարդու, թե ասենք կոնկրետ թեկնածուներ ունես?

mnowak
30.05.2016, 12:36
Սպանել չեմ կարող բայց էն աշխարհից հետ բերել կարող եմ։ Նման խնդիր կա՞

Յոհաննես
30.01.2017, 02:48
Վայ,մեկից մեկ:Դաժը հավեսով տանջամահ կանեմ:

Ուծյու :love չփոխվանք էլի