PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիներով Սևան



Cassiopeia
28.07.2015, 01:20
Առաջարկում եմ ակումբցիներով գնալ Սևանի Հարսնաքարի ջրաշխարհ:


Ջրաշխարհն աշխատում է 10:00-ից 19:00-ը հանգստյան օրերին և 12:00-ից 19:00-ը` աշխատանքային օրերին:

Ջրաշխարհի մեկ տոմսն արժե 3.000 դրամ (120սմ-ից բարձր հասակ ունեցողների համար) և 2.000 դրամ (մինչև 120սմ հասակ ունեցողների համար): Ջրաշխարհի տոմսերով կարելի է միաժամանակ անսահմանափակ քանակությամբ օգտվել լողափից, մեծ թենիսի կորտերից, բասկետբոլի, վոլեյբոլի և մինի ֆուտբոլի դաշտերից ԱՆՎՃԱՐ:

Ջրաշխարհի տարածք արգելվում է բերել սնունդ, ապակե տարաներ:

Լողափի տոմսը մեկ անձի համար 1.000 դրամ է:

Համալիրի բոլոր ավտոկայանատեղիներն ԱՆՎՃԱՐ են:

Որևէ հավելյալ գումարներ չեն գանձվում ոչ շեզլոնգների, ոչ տաղավարների և ոչ էլ հովանոցների համար:

Սնունդը կկազմակերպենք թեթև պիկնիկի նման՝ լողափին:

Օրը և մնացած հարցերը քննարկենք մեկնաբանություններում:

Մուշու
28.07.2015, 09:43
Ես եմ ուզում ու շաաատ , բայց ինձ 8-ից հետո ա հարմար

Cassiopeia
28.07.2015, 10:16
Ես եմ ուզում ու շաաատ , բայց ինձ 8-ից հետո ա հարմար

Դե դժվար 8-ից շուտ կազմակերպենք (հավանական է 9-ին), էնպես որ՝ տրամադրվի :):

Cassiopeia
02.08.2015, 10:32
Փաստորեն Մուշուից ու Բումից բացի ցանկացող չկա՞

John
02.08.2015, 10:34
Փաստորեն Մուշուից ու Բումից բացի ցանկացող չկա՞

Ցանկացող՝ կա :)

Cassiopeia
02.08.2015, 11:14
Ցանկացող՝ կա :)

Իսկ քեզ ամեն կիրակի հարմա՞ր ա:

John
02.08.2015, 16:09
Իսկ քեզ ամեն կիրակի հարմա՞ր ա:

Չէ Վեռ ջան, թարսի պես մյուս կիրակի գործի եմ, էն մյուս կիրակի էլ՝ ամսի 16ին, հավանաբար էլի հարմար չի լինի․․․

Cassiopeia
10.08.2015, 21:28
Մենք կիրակի օրը գնում ենք: Ուրախ կլինենք, եթե միացողներ լինեն:

Մուշու
10.08.2015, 22:52
Մենք կիրակի օրը գնում ենք: Ուրախ կլինենք, եթե միացողներ լինեն:
Ոնց եք գնում ? Ինչքան ժամանակով ? Ինչ ա պետք գալու համար ?

Cassiopeia
10.08.2015, 23:01
Մեզ Արտակի ծնողներն են տանում մեքենայով: Առավոտյան գնալու ենք, երեկոյան հետ գանք:

John
11.08.2015, 01:45
Ես էլ հնարավոր է գամ :) Վաղը ավելի հստակ կիմանամ ինչ-ոնց

Alphaone
11.08.2015, 01:53
ամսի 16-ին ? Ինձ կասեք, միանամ ու համար տաք, լավ :)

boooooooom
15.08.2015, 20:18
Վաղը... Մենք... ջուրը... Սևանը... ջիջիլը... չփ,չփ,չփ...ավազներ, գնդակ...

Cassiopeia
15.08.2015, 20:48
ամսի 16-ին ? Ինձ կասեք, միանամ ու համար տաք, լավ :)

Համարս՝ 099317182
10.00-10.30-ից հարսնաքարի ջրաշխարհում ենք լինելու։

StrangeLittleGirl
15.08.2015, 23:03
Վաղը... Մենք... ջուրը... Սևանը... ջիջիլը... չփ,չփ,չփ...ավազներ, գնդակ...

Ինձ ամենաքիչը Սևանը կարա ջիջիլ գցի Հայաստանում :P

Cassiopeia
15.08.2015, 23:06
Ինձ ամենաքիչը Սևանը կարա ջիջիլ գցի Հայաստանում :P

Ոսկե աշունը քթներիս տակ ա։ Հեսա էն սիրուն ճանապարհին հեծանվարշավ կկազմակերպենք ու կջիջիլենք քեզ։

StrangeLittleGirl
15.08.2015, 23:14
Ոսկե աշունը քթներիս տակ ա։ Հեսա էն սիրուն ճանապարհին հեծանվարշավ կկազմակերպենք ու կջիջիլենք քեզ։
Մինչ դուք աշնանը կսառեք, ես կգնամ Պորտուգալիա :beee

boooooooom
16.08.2015, 22:21
Շնորհակալություն. Շատ ոչ հասարակ օր էր։Կհիշվի։ Իսկի ժամանակ էլ չեղավ նկարվելու. նենց որ ջիջիլ չկա։ Էրեխեքը իրադարձություններով լի օրվանից «հոգնած»՝ շուտ քնեցին։ Լավ էր։

Աթեիստ
16.08.2015, 23:53
Ո՞նց նկար չկա, վաղը Վերան կդնի ։)

boooooooom
09.08.2016, 15:39
Ասում եմ. շատ շոգ ա է ախր, հալվել կարելի է...

Cassiopeia
09.08.2016, 15:52
Ասում եմ. շատ շոգ ա է ախր, հալվել կարելի է...

Մենք կիրակի օրը գնում ենք Հարսնաքար։ Միացող կա՞ :)

boooooooom
10.08.2016, 10:44
Մենք կիրակի օրը գնում ենք Հարսնաքար։ Միացող կա՞ :)

Եթե ոչ մի ֆորսմաժորային իրավիճակ չխանգարի, +1 (4-5 իրականում) :)

Աթեիստ
13.08.2016, 01:20
Որոշ պատճառներով Սևանի օրը հետաձգվեց, գնում ենք մյուս կիրակի։
Գնում ենք Սևանի Հարսնաքար։ Մուտքը՝ 3000 դր, երեխաներին՝ 2000։
Սնունդը տանում ենք հետներս, լողափին հանգիստ ուտում ենք։

Եթե էլի եկողներ կան, գրեք, հասկանանք տրանսպորտի հարցը ոնց ենք լուծում։

Մուշու
13.08.2016, 22:48
Եթե գնացքով գնանք, ես էլ մեծ սիրով կգամ: Ավելի շուտ հիմա հաստատ չեմ ասում, բայց գալ ուզում եմ: