Chuk
22.07.2015, 23:56
Ժող, ինչ-որ շատ դրական լիցքեր ստացա էս նյութը կարդալուց, ասեցի ստեղ դնեմ:
Սիլիկոնային հովտից՝ Արագյուղ. Հայաստանում կարտադրվի բնական կոսմետիկա
http://hetq.am/static/content/kotayq/aragyugh/068A9354.jpg
Կոտայքի մարզի Արագյուղ տանող ճանապարհին մասնագիտությամբ ռադիոֆիզիկ տաքսու վարորդը մատնացույց է անում դաշտերը: Ասում է՝ պատերազմի տարիներին այդ դաշտերը ցորենի հիմնական մատակարարներից էին: Իսկ հիմա դրանք լքված են: Գյուղի ավազոտ ճանապարհով հասնում ենք երկաթյա դարպասների մոտ: Մեզ դիմավորում է մաթեմատիկոս, ծրագրավորող Արա Մարկոսյանը, ապա ուղեկցում դեպի կարի նախկին արտադրամասի բակ: Այդ շենքը 1930-ականներին դպրոց է եղել: Շենքի ներսում և դրսում եռուզեռ է, շինարարարական աշխատանքները պետք է հասցնեն ավարտին: Օգոստոսին Մարկոսյան ամուսիններն այդտեղ բնական կոսմետիկայի արտադրություն են սկսելու:
Ամուսինները՝ Սիլիկոնային հովտից
Բակի բացօթյա տաղավարում մեզ միանում է Արա Մարկոսյանի կինը՝ Անահիտը: Նրանք Երևանից են: Արան ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ասպիրանտուրայում սովորելու նպատակով մեկնել է Մոսկվա, ապա վերադարձել է Հայաստան՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում պաշտպանելով թեկնածուականը: Մինչ 1992-ը դասավանդել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Այնուհետ մեկնել է ԱՄՆ: Այնտեղ աշխատել է Սիլիկոնային հովտում որպես ծրագրավորող: Հայաստանում հիմնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Նա ԱՄՆ-ի «Մենթոր Գրաֆիկս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեխնիկական տնօրենն է, «Վիասֆեր Տեխնոպարկի» տնօրենների խորհրդի անդամ: Իսկ կինը՝ Անահիտը, մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է (ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետն է ավարտել), մի քանի տարի զբաղվել է լազերային ֆիզիկայով, այնուհետ մեկնել են ԱՄՆ: Նա ևս աշխատել է Սիլիկոնային հովտում, թեև, ասում է, ծրագրավորողի մասնագիտությունը հարազատ չէր իրեն:
«Ամուսնուս հետ միասին աշխատում էինք Սիլիկոնյան հովտում որպես ծրագրավորողներ: Այնտեղ կորպորատիվ աշխարհի օրենքներից ձանձրացել էի, ծրագրավորումը հիմա երիտասարդների ոլորտ է: Զգացի, որ ժամանակն է մեկ այլ գործով զբաղվելու»,- ասում է Ա. Մարկոսյանը: Նա նշում է, որ ամուսնու հետ հաճախ էին գալիս Հայաստան գործնական նպատակներով: Եվ երբ զբոսնում էին բնության մեջ, սկսում էին համեմատել Կալիֆորնիայի կամ Շվեյցարիայի Ալպերի հետ: Նրանց կարծիքով՝ Հայաստանի բնությունն ավելի բազմազան ու հարուստ է, որի պոտենցիալը դեռևս չի գնահատվում: «Մարդիկ, կարծես, ապրում են հարստության վրա, բայց չգիտեն, ինչպես օգտագործել այն»,- նկատում է Անահիտը:
Ավելի մանրամասն՝ ՀԵՏՔ (http://hetq.am/arm/news/61619/silikonayin-hovtic-aragyux-hayastanum-kartadrvi-bnakan-kosmetika.html)-ում