PDA

Դիտել ողջ տարբերակը : NAIRIAN. բնական կոսմետիկայի արտադրություն Հայաստանում

Chuk
22.07.2015, 23:56
Ժող, ինչ-որ շատ դրական լիցքեր ստացա էս նյութը կարդալուց, ասեցի ստեղ դնեմ:

Սիլիկոնային հովտից՝ Արագյուղ. Հայաստանում կարտադրվի բնական կոսմետիկա

http://hetq.am/static/content/kotayq/aragyugh/068A9354.jpg

Կոտայքի մարզի Արագյուղ տանող ճանապարհին մասնագիտությամբ ռադիոֆիզիկ տաքսու վարորդը մատնացույց է անում դաշտերը: Ասում է՝ պատերազմի տարիներին այդ դաշտերը ցորենի հիմնական մատակարարներից էին: Իսկ հիմա դրանք լքված են: Գյուղի ավազոտ ճանապարհով հասնում ենք երկաթյա դարպասների մոտ: Մեզ դիմավորում է մաթեմատիկոս, ծրագրավորող Արա Մարկոսյանը, ապա ուղեկցում դեպի կարի նախկին արտադրամասի բակ: Այդ շենքը 1930-ականներին դպրոց է եղել: Շենքի ներսում և դրսում եռուզեռ է, շինարարարական աշխատանքները պետք է հասցնեն ավարտին: Օգոստոսին Մարկոսյան ամուսիններն այդտեղ բնական կոսմետիկայի արտադրություն են սկսելու:

Ամուսինները՝ Սիլիկոնային հովտից

Բակի բացօթյա տաղավարում մեզ միանում է Արա Մարկոսյանի կինը՝ Անահիտը: Նրանք Երևանից են: Արան ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ասպիրանտուրայում սովորելու նպատակով մեկնել է Մոսկվա, ապա վերադարձել է Հայաստան՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում պաշտպանելով թեկնածուականը: Մինչ 1992-ը դասավանդել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Այնուհետ մեկնել է ԱՄՆ: Այնտեղ աշխատել է Սիլիկոնային հովտում որպես ծրագրավորող: Հայաստանում հիմնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Նա ԱՄՆ-ի «Մենթոր Գրաֆիկս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեխնիկական տնօրենն է, «Վիասֆեր Տեխնոպարկի» տնօրենների խորհրդի անդամ: Իսկ կինը՝ Անահիտը, մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է (ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետն է ավարտել), մի քանի տարի զբաղվել է լազերային ֆիզիկայով, այնուհետ մեկնել են ԱՄՆ: Նա ևս աշխատել է Սիլիկոնային հովտում, թեև, ասում է, ծրագրավորողի մասնագիտությունը հարազատ չէր իրեն:

«Ամուսնուս հետ միասին աշխատում էինք Սիլիկոնյան հովտում որպես ծրագրավորողներ: Այնտեղ կորպորատիվ աշխարհի օրենքներից ձանձրացել էի, ծրագրավորումը հիմա երիտասարդների ոլորտ է: Զգացի, որ ժամանակն է մեկ այլ գործով զբաղվելու»,- ասում է Ա. Մարկոսյանը: Նա նշում է, որ ամուսնու հետ հաճախ էին գալիս Հայաստան գործնական նպատակներով: Եվ երբ զբոսնում էին բնության մեջ, սկսում էին համեմատել Կալիֆորնիայի կամ Շվեյցարիայի Ալպերի հետ: Նրանց կարծիքով՝ Հայաստանի բնությունն ավելի բազմազան ու հարուստ է, որի պոտենցիալը դեռևս չի գնահատվում: «Մարդիկ, կարծես, ապրում են հարստության վրա, բայց չգիտեն, ինչպես օգտագործել այն»,- նկատում է Անահիտը:

Ավելի մանրամասն՝ ՀԵՏՔ (http://hetq.am/arm/news/61619/silikonayin-hovtic-aragyux-hayastanum-kartadrvi-bnakan-kosmetika.html)-ում

Աթեիստ
23.07.2015, 11:08
Ես որ չէի առնի: Միակ դրական կողմն էն ա, որ հայկական ա: Իսկ դա ու բնական ծագումը դեռ որակի մասին ոչինչ չեն ասում:

Chuk
24.07.2015, 00:28
Ես որ չէի առնի: Միակ դրական կողմն էն ա, որ հայկական ա: Իսկ դա ու բնական ծագումը դեռ որակի մասին ոչինչ չեն ասում:

Ես կառնեի, թե չէի առնի չգիտեմ: Ավելի հավանական ա, որ չէի առնի, նախ որտև քիմիայի հետ խնդիր չունեմ, երկրորդ՝ հաշվի առնելով, որ թանկ ա լինելու: Ինձ ուրախացնում ա, որ սենց մարդիկ գալիս ու Հայաստանում գործ են դնում: Իհարկե սխալվել հնարավոր ա, բայց զգացվում ա, որ իրանք լավ էլ ապրուստի միջոց են ունեցել, դեմքներից զգացվում ա «մեր տիպի մարդ» լինելը, ու գալիս էստեղ գործ են դնում, որի սպառման շուկան հավանական ա, որ կլինի ոչ Հայաստանը: Չգիտեմ, ընդհանուր հավես ա:

Աթեիստ
24.07.2015, 00:44

Քուանշ ։)

Իսկ եթե լուրջ, ես լուրջ չեմ վերաբերվում հետ քայլ անողներին։

Էն, որ սա հետ քայլ ա, իմ համար քննարկման նյութ չի։

Chuk
24.07.2015, 00:47
Քուանշ ։)
Սրի

Էն, որ սա հետ քայլ ա, իմ համար քննարկման նյութ չի։

Քուանշ :)

Ձայնալար
24.07.2015, 11:35
Մենք չենք կարող ասել էս նախագիծը հաջողություն կունենա, թե չէ, բայց առնվազն միամտություն ա կարծելը, թե Հայաստանում երկու շատ հաջող ՏՏ հիմնարկ (որոնք հետագայում գնվել են ոլորտի առաջատար ամերիկյան կազմակերպությունների կողմից) հիմնած մարդը կարա ինչ-որ անհեռանկար ու անլուրջ բանով զբաղվի:

Աթեիստ
24.07.2015, 12:15

1. Հոդվածում ոչ մի ինֆո չկար իրա հիմնած հիմնարկների մասին։
2. Ինքը ՏՏ մասնագետ ա, ոչ մի ինֆո չկա իրա բուսաբանական կամ բժշկական կրթության մասին։

Սիլիկոնային հովտից Հայաստանի գյուղ գալն ու պրոֆիլը սենց կտրուկ փոխելն ուզում եք առաջնըթաց համարե՞մ, չեմ կարա։

Ձայնալար
24.07.2015, 13:43

1. Բան չասի: Գրված չի, բայց դա տենց ա: Իրա հիմնած հիմնարկները հետագայում գնվել են Սինոփսիսի ու Մենթոր Գրաֆիկսի կողմից:
2. Հեչ պարտադիր չի, որ բիզնես հիմնողը տվյալ ոլորտի մասնագետ լինի: Կարևորը՝ ճիշտ մասնագետներ գտնելն ու գրագետ բիզնես անելն ա:

Առաջընթացն ու հետընթացը էնքան հարաբերական ա, որ իմաստ չունի դրա մասին խոսալ: Էդ մարդու անձնական գործն ա՝ տենց ա ուզել, արել ա: Համենայնդեպս նենց չի, որ իրա ոլորտում անհաջողակ ա եղել, դրա համար որոշել ա գա չոլի մեջ մուկ տշի:

Chuk
24.07.2015, 14:43
Հոդվածում ամեն դեպքում կար հիշատակում Հայաստանում հիմնած գործերի մասին, թեև ոչ անվանական. «Հայաստանում հիմնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ»։ Բացի դրանից խոսվում էր իր հիմիկվա զբաղեցրած պաշտոնների մասին. «Նա ԱՄՆ-ի «Մենթոր Գրաֆիկս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեխնիկական տնօրենն է, «Վիասֆեր Տեխնոպարկի» տնօրենների խորհրդի անդամ»։

Ու ընդհանրապես կոսմետիկայի՝ էն էլ բնական կոսմետիկայի, որն աշխարհում գնալով ավելի մոդայիկ ա դառնում, արտադրություն հիմնելը հետընթաց համարելն աբսուրդ ա։

Նարե91
24.07.2015, 17:17
Դժվարանում եմ ասել ՝ ես կօգտվեի իրանց արտադրած կոսմետիկայից, թե չէ, բայց մի տեսակ հավանում եմ իրանց քայլը՝ հաշվի առնելով էն հանգամանքը, որ սաղ էս երկրից փախնում են, իսկ իրանք, հերիք չի՝ հետ են եկել, մի հատ էլ որոշել են էս անտերանոցում գործ դնեն:

Վիշապ
25.07.2015, 03:15
Ինձ հետաքրքիր է, Սաշիկին սկսելու՞ է փայ տալ, թե՞ չէ։
Դե առաջ ինչ–որ կամպյուտռշիկություն էր անում, որի քյարը ոչ բոլորին է հասկանալի, իսկ ստեղ արդեն կոսմետիկայի ցեխի մասին ա խոսքը գնում ։Ճ

Chuk
25.07.2015, 22:04
Ինձ հետաքրքիր է, Սաշիկին սկսելու՞ է փայ տալ, թե՞ չէ։
Դե առաջ ինչ–որ կամպյուտռշիկություն էր անում, որի քյարը ոչ բոլորին է հասկանալի, իսկ ստեղ արդեն կոսմետիկայի ցեխի մասին ա խոսքը գնում ։Ճ

Լսել եմ, որ արդեն: Ասում են, որ սկզբից ուզեցել են ոչ թե զուտ բնական, այլ կիսով չափ նաև քիմիական կոսմետիկա արտադրեն, Սաշիկն եկել ա, ասել ա «բնականը քեզ պահի, էդ մեր ղռերում էլ ա աճում, քիմիականը վեկալա»:

Արդեն խանութներում էլ կա.

http://www.lipglossiping.com/wp-content/uploads/2012/10/Benefit-See-Be-Seen-Sasha_01.jpg

soultaker
26.07.2015, 13:56
Քուանշ ։)

Իսկ եթե լուրջ, ես լուրջ չեմ վերաբերվում հետ քայլ անողներին։

Էն, որ սա հետ քայլ ա, իմ համար քննարկման նյութ չի։

«Այնտեղ կորպորատիվ աշխարհի օրենքներից ձանձրացել էի, ծրագրավորումը հիմա երիտասարդների ոլորտ է: Զգացի, որ ժամանակն է մեկ այլ գործով զբաղվելու»,- ասում է Ա. Մարկոսյանը:

Ես չեմ կարծում որ կա հետ ու առաջ քայլ անելու հստակ ուղղություն, որովհետև մարդու հնարավորությունները գծային չեն: Վերը նշված մեջբերման մեջ պատճառը հստակ բացատրված է: Ես լսել էի նման մի այլ պատմություն, երբ տարիքով բավականին մեծ մարդը, ով ուներ շատ հաջողակ բիզնես, պարզապես թողել էր այն ասելով որ հոգնել է աշխատելուց, ցանկանում է մի քիչ էլ վայելել կյանքը:

Chuk
13.10.2015, 01:12
Ամսի 23-ին արտադրանքն արդեն հանրությանը կներկայացվի:

Էս էլ իրանց ֆեյսբուքյան էջը (https://www.facebook.com/nairiancosmetics?fref=photo), որտեղ որոշ արտադրանքների նկարներ կան, տեսահոլովակներ:

https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-xft1/t31.0-8/11143607_1443070832659487_2356476689937465541_o.png