Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Տռոլլինգ

Ռուֆուս
17.07.2015, 15:04
Բարև ձեզ, ես Ռուֆուսն եմ, սիրում եմ տռոլլել Ֆեսյբուքի «Ինձ պետք ա էսինչ բանը» խմբում: Ինչու՞, որովհետև էդ խմբի մակարդակն էն աստիճանի ցածր ա, որ հանցանք կլիներ էդտեղ լուրջ հարցեր տալը:

Ու ամենազվարճալին էն ա, որ լիքը մարդիկ չեն էլ հասկանում տռոլլինգը ու սկսում են ինձ վիրավորել ու ձեռ առնել (ինչից ավելի մեծ հաճույք եմ ստանում :)))

Ո՞նց եք վերաբերվում տռոլլինգին ու տռոլլինգի կոնկրետ դեպքերին: Ինչքանո՞վ ա ճիշտ ծաղրել մարդկանց, ովքեր արժանի են ծաղրվելու :))

Աթեիստ
17.07.2015, 15:09
Էս էլ նույն գործին եմ Armenian Parents Corner-ում: Դզում ա: Իմ պատճառով որոշ մարդիկ լքել են էդ խումբը :-)

Ռուֆուս
17.07.2015, 15:14
Էս էլ սենց :))

http://i.imgur.com/MvXCllm.png

Լեո
17.07.2015, 15:32
Բարև Ձեզ, ես Լեոն եմ: Սիրում եմ տռոլլել Ակումբի «Ինչպես թրաշել մորուքը», ըըըը.... ուզում էի ասել «Ամեն ինչ ոտքերի թրաշի մասին», ըըըը... մի խոսքով որոշ թեմաներում …ՃՃ

Ռուֆուս
17.07.2015, 15:38
Բարև Ձեզ, ես Լեոն եմ: Սիրում եմ տռոլլել Ակումբի «Ինչպես թրաշել մորուքը», ըըըը.... ուզում էի ասել «Ամեն ինչ ոտքերի թրաշի մասին», ըըըը... մի խոսքով որոշ թեմաներում …ՃՃ

Հա, լավ, էդ տռոլլինգ չէր, ընկերներով ասում խոսում խնդում էինք :)) Նենց դաժան դեպքեր ենք արել ՖԲ-ում :))

Աթեիստ
17.07.2015, 15:42
Էդ պահերին, որ ծանոթներս մտնում են, ու տեսնում, թե ոնց եմ լիքը մարդու կատաղացրել, սկսում են ինձ լուրջ-լուրջ պաշտպանել ։)

Չեմ կարում բացատրեմ, որ ես էդ պահին համարյա ձենով խնդում եմ։

Smokie
17.07.2015, 16:05
Ես չեմ սիրում, երբ թույլին նեղում են ու հիմարին ծաղրում սեփական հաճույքի համար::nea Չեմ կարծում, որ այդ թույլերն ու հիմարները որեւէ մեկին վնասում են:
Իսկ եթե մտածում եք նրանց մասին ու ուզում եք օգնել, ճիշտ ուղուն բերել՝ ծաղրը դժվար թե հարմար եղանակ լինի:

Ռուֆուս
17.07.2015, 17:05

Սմոքի, ստեղ խոսքը տռոլլինգի մասին ա: Տռոլլինգի զոհերին ես «թույլ» չէի անվանի ու իրենք լավ էլ վնասում են շրջապատին՝ իջացնելով բոլորի IQ-ն:

insider
17.07.2015, 17:27
Էս էլ սենց :))

http://i.imgur.com/MvXCllm.png

Տռոլլինգը չգիտեմ, բայց Ռուֆուսի լատինատառ գրելը վերջն ա ու շատ անսովոր: Շ-ն ու Ժ-ն առանց H-ի ... էն էլ Ռուֆուսը ... աչքիս լատինատառ գրելը մարտավարություն ա՝ քողարկման համար: :)

Ռուֆուս
17.07.2015, 17:31
Տռոլլինգը չգիտեմ, բայց Ռուֆուսի լատինատառ գրելը վերջն ա ու շատ անսովոր: Շ-ն ու Ժ-ն առանց H-ի ... էն էլ Ռուֆուսը ... աչքիս լատինատառ գրելը մարտավարություն ա՝ քողարկման համար: :)

Տրանսլիտով եմ գրում, որ ֆեյսբուքահայուհիների տարատեսակ վարիանտները (այֆոնահայուհիները, նամուսահայուհիները ու այլ պարապ -ահայուհիները) գրածս հասկանան :)) Իրենց դպրոցում հայոց լեզվի դասին լատինատառն են սովորացրել :))

Smokie
17.07.2015, 17:46
Սմոքի, ստեղ խոսքը տռոլլինգի մասին ա: Տռոլլինգի զոհերին ես «թույլ» չէի անվանի ու իրենք լավ էլ վնասում են շրջապատին՝ իջացնելով բոլորի IQ-ն:

Իսկ տռոլլինգի բուն նպատակը ո՞րն ա Ռուֆ:

Mephistopheles
17.07.2015, 17:56
Ես չեմ սիրում, երբ թույլին նեղում են ու հիմարին ծաղրում սեփական հաճույքի համար::nea Չեմ կարծում, որ այդ թույլերն ու հիմարները որեւէ մեկին վնասում են:
Իսկ եթե մտածում եք նրանց մասին ու ուզում եք օգնել, ճիշտ ուղուն բերել՝ ծաղրը դժվար թե հարմար եղանակ լինի:

Սմոքը ճիշտ ա ասում... ինչ կայֆ թույլին էդ վիճակին հասցնելուց... ու դա մեծամտություն ա՝ ուրիշներից իրեն վեր դասել ու դրա համար թույլ մարդ փնտրել... դա կոմպլեքս ա, նորմալ չի...

Ռուֆուս
17.07.2015, 17:58
Իսկ տռոլլինգի բուն նպատակը ո՞րն ա Ռուֆ:

ըհմ, հաճու՞յքը :))

Mephistopheles
17.07.2015, 19:04
ըհմ, հաճու՞յքը :))

չեմ հասկանում դրանից ինչ հաճույք...

Smokie
17.07.2015, 20:09
Ասում եք թեման տռոլլինգի մասին ա՞: Լավ տռոլլեմ էստեղ:))
31:15-ի պահը... եւ զվարճալի եւ շատ տխուր: Ու էստեղ ճիշտը միանգամայն մարդավարի բացատրելն էր, ոչ թե ծաղրելը՝ այ դա ողջունելի եմ համարում, ի՞նչ անենք, որ Գրիշային մի այլ կարգի չեմ սիրում:)) մեկ էլ իր ընկեր, կոլլեգա ու «հակառակորդ» Սերգեյ Դանիելյանին::fool

https://www.youtube.com/watch?v=YGsvAg585co

Chuk
17.07.2015, 20:11
Մեֆ, ակումբում խստիվ արգելվում է թրոլինգի թեմայում թրոլինգ անել

Smokie
17.07.2015, 20:22
Մեֆ, ակումբում խստիվ արգելվում է թրոլինգի թեմայում թրոլինգ անել

Ռուֆ ջան, աբեր: Էդ ես չէի էդ իմ ձեռն էր:oy

Mephistopheles
17.07.2015, 21:03
Մեֆ, ակումբում խստիվ արգելվում է թրոլինգի թեմայում թրոլինգ անել

ես երբեք թրոլ չեմ արել…

Chuk
17.07.2015, 21:06
ես երբեք թրոլ չեմ արել…
Ուրեմն առավել ևս կարիք չկա սկսել էս թեմայում ։P

Mephistopheles
17.07.2015, 21:13
Ուրեմն առավել ևս կարիք չկա սկսել էս թեմայում ։P

թրոլ չեմ անում.... անում ե՞մ…

Chuk
17.07.2015, 21:15
թրոլ չեմ անում.... անում ե՞մ…
Դու ո՞նց կարող ա էս թեմայռւմ թրոլինգ չանեիր ։))

Mephistopheles
17.07.2015, 21:19
Դու ո՞նց կարող ա էս թեմայռւմ թրոլինգ չանեիր ։))

էս ի՜նչ վատ կարծիքի ես իմ մասին, Չուկ…

Աթեիստ
17.07.2015, 21:22
Երբ որ մարդը վստահ տոնով սկսում ա սաղին համոզել որ Բիլլ Գեյտսի ֆոնդը պայքարում ա աշխարհում մարդկության թվաքանակի ավելացման դեմ, անիմաստ ա իրան ինչ որ բան բացատրելը։
Տենց մարդու վրա պետք ա ղժժալ, իսկ տրոլինգի դեպքում ղժժում ես նենց, որ դու ու մնացած ադեկվատ մարդիկ հասկանում ու ղժժում են, իսկ ինքը էլի իրա էշն ա քշում՝ ամեն հաջորդ բառով ավելի բացահայտ ցույց տալով սեփական տխմարությունը ։)

Արդյունքում լիքը մարդ, որ սկզբում պտի կարդար դրա գրածները, ու որոշ չափով լուրջ ընդուներ, մնացած գրառումներից հետո հասկանում ա թե ում հետ գործ ունի ։)

Chuk
17.07.2015, 21:22
էս ի՜նչ վատ կարծիքի ես իմ մասին, Չուկ…
Ուզում ես ասել, որ ես վատ կարծիքի եմ նաև Ռուֆուսի, Աթեիստի, իմ ու այլոց մասին էլ ։))

Mephistopheles
17.07.2015, 21:26
Ուզում ես ասել, որ ես վատ կարծիքի եմ նաև Ռուֆուսի, Աթեիստի, իմ ու այլոց մասին էլ ։))

ինչի՞ ես ինձ վիրավորում, Չուկ… բա ես տենց բան ե՞մ ասել…

Ուլուանա
17.07.2015, 22:00
...Ո՞նց եք վերաբերվում տռոլլինգին ու տռոլլինգի կոնկրետ դեպքերին: Ինչքանո՞վ ա ճիշտ ծաղրել մարդկանց, ովքեր արժանի են ծաղրվելու :))
Շատ բացասաբար եմ վերաբերվում։ Տանել չեմ կարողանում էդ երևույթը։ Հատկապես որ ով ուզում ա մի քիչ դեմք երևալ, սկսում ա տրոլլինգ անել։ Ոնց որ վարակիչ հիվանդություն լինի, որ հերթով բոլորին ախտահարում ա։ Ֆեյսբուքը հիմնականում հենց դրա համար չեմ սիրում, որ, կարելի ա ասել, գոյատևում ա տրոլլինգի հաշվին։ Ակումբում էլ որ հատկապես ինչ–որ լուրջ թեմայում տրոլինգի դրսևորում տեսնում եմ, զզվելս գալիս ա, էլ էդ թեման մտնելու ցանկություն չեմ ունենում։ Լրիվ լուրջ։ Ամեն ինչին չափ ու սահման կա։ Իսկ տրոլլինգի դեպքում փորձը ցույց ա տվել, որ մարդիկ չեն նկատում, որ վաղուց անցել են սահմանները, ու մի օր հայտնաբերում ես, որ մարդը տրոլլինգից բացի, ուրիշ կերպ արտահայտվելու ընդունակ չի այլևս։

Կներեք, եթե շատ խիստ ու հետամնաց ստացվեց։ Ես էլ սենց հետամնաց եմ, ի՞նչ արած։

Հ.Գ. Սա տրոլլինգ չի։

Mephistopheles
17.07.2015, 22:11
Շատ բացասաբար եմ վերաբերվում։ Տանել չեմ կարողանում էդ երևույթը։ Հատկապես որ ով ուզում ա մի քիչ դեմք երևալ, սկսում ա տրոլլինգ անել։ Ոնց որ վարակիչ հիվանդություն լինի, որ հերթով բոլորին ախտահարում ա։ Ֆեյսբուքը հիմնականում հենց դրա համար չեմ սիրում, որ, կարելի ա ասել գոյատևում ա տրոլլինգի հաշվին։ Ակումբում էլ որ հատկապես ինչ–որ լուրջ թեմայում տրոլինգի դրսևորում տեսնում եմ, զզվելս գալիս ա, էլ էդ թեման մտնելու ցանկություն չեմ ունենում։ Լրիվ լուրջ։ Ամեն ինչին չափ ու սահման կա։ Իսկ տրոլլինգի դեպքում փորձը ցույց ա տվել, որ մարդիկ չեն նկատում, որ վաղուց անցել են սահմանները, ու մի օր հայտնաբերում ես, որ մարդը տրոլլինգից բացի, ուրիշ կերպ արտահայտվելու ընդունակ չի այլևս։

Կներեք, եթե շատ խիստ ու հետամնաց ստացվեց։ Ես էլ սենց հետամնաց եմ, ի՞նչ արած։

Հ.Գ. Սա տրոլլինգ չի։

Չուկ, տենու՞մ ես… նույնիսկ Ընկ. Ուլուբաբյանն ա իմ պես մտածում… մենք իրար հետ շատ, համարյա բոլոր հարցերում որևէ համաձայնության չենք գալիս, բայց էս հարցում 100% համաձայն եմ…

ivy
17.07.2015, 23:08
Վատ եմ վերաբերվում։ Բայց հաստատ համոզված չեմ, որ ես ընդհանրապես չեմ անում։ Հուսով եմ, չէ։

Rammstein
17.07.2015, 23:32
Մեֆ, իսկ քո մոտ նենց չի լինո՞ւմ, որ ինքդ էլ չզգաս` տվյալ պահին լուրջ ես գրում, թե թրոլլում ես։

enna
18.07.2015, 00:01
էսօր ՛՛ինձ պետք է էս ինչ բանը խմբի՛՛ տռոլինգի ականատես եղա, չնայած վատ եմ վերաբերում երևույթին, բայց խմբի մասնակիցների ռեակցիան նենց էր, որ մտածում ես՝ իրենց հասնում է: Պահը բաց չեն թողնում մարդուն վիրավորելու ու ինքնահաստատվելու, բան չունեմ ասելու, տռոլինգն էլ ինչ-որ չափով կարող է ինքնահաստատում լինել: Չնայած մասնակիցների մեծ մասը հարցը լուրջ էր ընդունել, էդքանից հետո ինչ ասես չգրեցին գրողին...Հետաքրքիրը այն է, որ 22 րոպեում 135-ից ավել մեկնաբանություն ունեցավ էդ թեման, գրածների մեծ մասը վիրավորանք էր ու չտեսության արտահայտում, ու ստեղ արդեն չես կարա ծիծաղես, որովհետև գրածները կարդում ես ու լացդ գալիս է, որ քո հասարակության մեծ մասը էսպիսին է՝ սարկազմը չի տարբերում, մարդ է փնտրում ինքնահաստատման համար, պահը բաց չի թողնում, որ վիրավորի ու անսահման անգրագետ է:

Աթեիստ
18.07.2015, 00:08

Տեսնո՞ւմ ես ինչ կարևոր բան ա տռոլլինգը հասարակության մասին ավելի ճիշտ պատկերացում կազմելու համար։
Թե չէ սաղ օրը Ակումբում գիտենք թե սաղ երիտիսարդները կրթված ու խելացի են։ Նիֆիգա։ Իրական դեմքը երևում ա, երբ ստիպում ես ատամները ցույց տալ։

enna
18.07.2015, 00:10

հա, ճիշտն ասած շոկի մեջ էի, հավատս չէր գալիս, որ չեն հասկանում, ինձ թվում էր՝ իրենք էլ են տռոլլինգ անում

Աթեիստ
18.07.2015, 00:11
Իսկ տռոլինգ անելու պրոցեսը ահավոր կայֆ ա, մանավանդ էդ մակարդակի միջավայրերում։

Mephistopheles
18.07.2015, 00:29
Մեֆ, իսկ քո մոտ նենց չի լինո՞ւմ, որ ինքդ էլ չզգաս` տվյալ պահին լուրջ ես գրում, թե թրոլլում ես։

Չի լինում Ռամշ ջան… որովհետև ես միշտ լուրջ եմ գրում… Ի՞նչ թրոլ…

տես ինչքան մարդ կա որ թրոլ չի սիրում… ես, Այվին, Ուլուանան, Սմոքը… եթևի էլի մարդ կա որ չի սիրում, բայց ձեն չի հանում…

մարդագայլուկ
18.07.2015, 00:30
Տռոլինգի որպես ինքնահաստատվելու միջոց լինելու պահը չեմ հասկանում: Այսինքն չգիտեմ ում մոտ ոնց ա, բայց ես գերագույն հաճույք եմ ստանում տռոլինգի միջոցով լիքը հիվանդ ու փդած երևույթների կպնելուց: Հատկապես երբ քեզ սկսում են «քլնգել» մարդիկ, ում IQ-ն 30 սանտիմետր ա (իրանք են տենց ասում) ու ովքեր գերինքնավստահ դեբիլությամբ քեզ փորձում են պատին դեմ տալ ու ոչնչացնել: Մի կողմից էլ տխուր ա ահագին:

John
18.07.2015, 02:23
Դեմ եմ թռոլինգին։ Վատ եմ վերաբերվում։
Ու հետաքրքիրն էն ա, որ էն տիպի մարդիկ, ում նկատմամբ Ռուֆն ու մյուսները ասենք ֆբ-ում թռոլինգ են անում ու կայֆ ստանում՝ ինձ չեն հանդիպում։ Բայց էդ էլ իր բացատրությունն ունի․ ես ոչ մի դեպքում իմ ներվերի, ժամանակի ու նույնիսկ անկապ-աննպատակ ժամանակ սպանելու հաշվին չեմ հայտնվի «Ինձ պետք ա․․․», «երեխեք, հասեք, մեռա․․․», «Անտիքյարթու եսիմինչ․․․» անուններով խմբերում։ Ու հա, ինձ որ մի բան պետք ա լինում, գերադասում եմ Անումբում, կամ ֆբ-ում, ստատուսի տեսքով գրել, ու էլի նույն, ներվերս ու մնացածը խնայելու համար։
Մի առիթով էլի եմ նշել, իմ մոտ էս թռոլինգ կոչվածը ասոցացվում ա «քուչում» պպզածների կողմից դասից տուն շտապող «գիրք կրծողի» վրա բոցեր անելուն։
Իհարկե կարող եք լիքը փաստարկներ բերել, որ նույնը չի։ Բայց ես չեմ ասում նույնն ա, ուղղակի ասոցացվում ա ու նույնչափ զզվելի ու անընդունելի ա իմ համար։

GriFFin
18.07.2015, 02:40
Ինձ թվում ա էս խմբում ավանդույթ ա դարձել մարդկանց տռոլինգելը։ Ես չգիտեմ էդ ճիշտ ա թե՞ չէ, բայց որ կարդում էի պատասխաները ծիծաղս զսպել չէի կարողանում։ Էն որ կան մարդիկ, որ իբր հասկացել են, <<լավ, իսկ եթե լուրջ>> մարդիկ ու նրանք, որ մինչեւ վերջ չեն հասկանում։ Իրանք թույլ կամ խեղճ չեն, իրանք չափից դուրս ինքնավստահ ու տուպոյ ( ոնց եմ սիրում ես բառը ) մարդիկ են։ Իրանց համար վատ զգալը կամ նեղվելը սխալ ա, իրանք պիտի հասկանան ու սովորեն գրելուց առաջ մտածել։ Հ.Գ. Ռուֆուս ու մարդագայլուկ, ո՞նց ա, որ Ձեզ մինչեւ հիմա չեն արգելափակել)) SLGին միանգամից հանեցին))

Alphaone
18.07.2015, 03:19

Բյուրը շատ եքստրեմալ էր թրոլլում, Ռուֆն ու Մանուն ավելի նուրբ են ամեն ինչ անում: Խոխմն էն էր, որ Բյուրին արգելափակել էին մի հարցի համար, որը ես հաջորդ օրը տվեցի ու իմ լիքը ծանոթներ սկսեցին ինձ պաշտպանել էնտեղ, փրկել «ձեռ առնողների» ամբոխից :D

Գալաթեա
18.07.2015, 03:54
"Եթե տրոլվում են, ուրեմն իրանց տեղն ա" ասելն էնքան էլ հարցը լուծող բանաձև չի։
Տրոլվում ա, որտև տգետ ա, կարդացած չի, եղած ուղեղն էլ չի աշխատացնում։ Ընտրություն, որ նա քո վզին չէր կապել, մինչև քո՝ իրեն բզբզելը։
Տրոլելով դու տուպիզմը տարածում ու խորացնում ես։ Ստիպել քո ղըժ հարցին լուրջ մոտենալ ինտելեկտով ակնհայտորեն քեզնից թույլին ու կայֆ ստանալ իր տգիտության ևս մի արտահայտությամբ, ոնց ասեմ, challenge չի էլի։ Քեզնից թույլի անհիմն նվաստացում ա, որ իրեն ավելի թուլացնելուց բացի ուրիշ ոչ մի բանի չի բերի։ Քեզ էլ՝ քո սամնիծելնի կայֆերը՞... տենց տխուր ա՞, ամեն ինչ որ էս կայֆերին ենք մնացել։

Չեմ հերքում, ես էլ եմ արել։
Ամեն ինչ անում եմ, որ էլ չանեմ, զսպեմ ինձ։
Փոխարենը փորձում եմ "տրոլել", challenge անել ինձ հետ նույն IQ կիսողին, եթե ոչ գերազանցողին։
Այ էդ ա կայֆ :)

Mephistopheles
18.07.2015, 04:10
Սամն ու Բումն էլ են մեր կողմից… ես հակաթրոլային campaign եմ սկսում…

Alphaone
18.07.2015, 04:19
"Եթե տրոլվում են, ուրեմն իրանց տեղն ա" ասելն էնքան էլ հարցը լուծող բանաձև չի։
Տրոլվում ա, որտև տգետ ա, կարդացած չի, եղած ուղեղն էլ չի աշխատացնում։ Ընտրություն, որ նա քո վզին չէր կապել, մինչև քո՝ իրեն բզբզելը։
Տրոլելով դու տուպիզմը տարածում ու խորացնում ես։ Ստիպել քո ղըժ հարցին լուրջ մոտենալ ինտելեկտով ակնհայտորեն քեզնից թույլին ու կայֆ ստանալ իր տգիտության ևս մի արտահայտությամբ, ոնց ասեմ, challenge չի էլի։ Քեզնից թույլի անհիմն նվաստացում ա, որ իրեն ավելի թուլացնելուց բացի ուրիշ ոչ մի բանի չի բերի։ Քեզ էլ՝ քո սամնիծելնի կայֆերը՞... տենց տխուր ա՞, ամեն ինչ որ էս կայֆերին ենք մնացել։

Չեմ հերքում, ես էլ եմ արել։
Ամեն ինչ անում եմ, որ էլ չանեմ, զսպեմ ինձ։
Փոխարենը փորձում եմ "տրոլել", challenge անել ինձ հետ նույն IQ կիսողին, եթե ոչ գերազանցողին։
Այ էդ ա կայֆ :)

Ինձ ժամանակին լիքը ակումբցիներ թրոլլել են, էդ ինքնաոչնչացման վիճակի միջով տարել ա աճի, ես իմ վրա էդ աճը զգում եմ հիմա հենց թրոլլինգի շնորհիվ...
Այո թրոլլինգին, քանի որ եթե մի քանի անհույսների այն նվաստացնում է, էլ ավելի շատ մարդկանց ստիպում է ուղեղում նոր սինապսներ կառուցել...

Jarre
18.07.2015, 04:23

Դրա համար կան ինքնակրթման շատ ավելի ազդեցիկ եղանակներ։

Շինարար
18.07.2015, 04:24
Ճիշտն ասած չեմ հասկանում: Մեկ-մեկ հա խնդալու ա կարդալը, բայց ինչքան ուզում ա պարապ լինեմ, նույնիսկ պարապ վաղտ զբաղվելու էնքան բան կա՝ ասենք ուղղակի ոչինչ չանել, որ ժամանակս ուղղակի ոչինչ չանելու ափսոս ա, որ տրոլլով զբաղվեմ: Իմ հանդեպ տրոլլինգ նկատելու դեպքում հնարավորինս, ինչքան ուժս պատում ա աշխատում եմ չնկատելու տամ, բայց տեսնում եմ բնականաբար: Մի ակումբցի կա, սաղ օրը սեր էր խոստովանում, թե ոնց ա ինքը ինձ հարգում, մի օր մի առիթով մի հարցի վերաբերյալ իմ ցուցաբերած տգիտությունը (ընդ որում ես ուղղակի Բումի ասած ուզում էի անշահախնդիր լավություն արած լինեմ, եթե կարող եմ), ուրեմն էդ տգիտությանս վերաբերյալ խիստ թաքնված ծաղրական գրառում արավ նենց, որ իբր ընդհակառակը գնահատում ա էլի, մանավանդ էդ աստիճան քողարկված տրոլլը զզվելի ա: Բնականաբար չնկատելու տվեցի, բայց մի այլ կարգի չհարգեցի: Իսկ ուրիշների հանդեպ տրոլլը դե ինձ ինչ:դդ Մեֆի տրոլլինգները,Ռուֆուսի՝ իր հերոսություններից:դդ էս թեմայում մեջբերումները ուղղակի տափակություն եմ համարում, ու չեմ հասկանում ձեզ էրեխեք, չնայած մեկ-մեկ իրոք խնդալու ա կարդալը:

Sambitbaba
18.07.2015, 04:29
Էդ բառի հայերենը ո՞րն է...

Mephistopheles
18.07.2015, 04:32

բայց դու ինձ ինչի՞ տափակ ասիր Շին… ես քեզ բան ասել էի՞…

Jarre
18.07.2015, 04:34
..... Ֆեյսբուքը հիմնականում հենց դրա համար չեմ սիրում, որ, կարելի ա ասել գոյատևում ա տրոլլինգի հաշվին։

Անահիտ, իսկ օրինակ «իմ» ֆեյսբուքում թրոլինգ ընդհանրապես չկա, որովհետև բոլոր թրոլաշարժությամբ զբաղվողները վաղուց ****** են արվել։ Իսկ իմ ընկերները՝ Ռուֆուսը, Աթեիստը և այլոք, իմ ՖԲ-ում ընդհանրապես դրանով չեն զբաղվում։

Ուլուանա
18.07.2015, 04:52

Արթ, գրածդ էնքան էլ լավ չեմ հասկանում։ Հուսով եմ՝ թրոլինգ չես անում։ Կներես, ես մի քիչ լավ չեմ թրոլինգը լուրջ գրառումներից տարբերելուց, այսինքն՝ իսկական թրոլինգի ենթարկելու ապրանք եմ, էլի :D։ Ինձ, օրինակ, քիչ ա հետաքրքրում, թե ով որտեղ ա թրոլինգով զբաղվում, որտեղ՝ չէ, կամ «ում ֆեյսբուքում» ա անում, ում ֆեյսբուքում՝ չէ։ Երևույթը ցանկացած դեպքում տհաճ ա ու բացասական եմ համարում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ ա արվում։ Իսկ թրոլինգի արժանիներ ու ոչ արժանիներ տարբերակումն ինձ համար ընդունելի չի։ Գալաթեան լավ գրել էր դրա մասին։

Sambitbaba
18.07.2015, 04:53
Էդ բառի հայերենը ո՞րն է...

:aaa

Ուլուանա
18.07.2015, 04:54
:aaa
Սամ, հայերենը չկա երևի։ Որ իմանայինք, կասեինք, էլի, ի՞նչ ես ջղայնանում :unsure։

Jarre
18.07.2015, 05:11
Արթ, գրածդ էնքան էլ լավ չեմ հասկանում։ Հուսով եմ՝ թրոլինգ չես անում։ Կներես, ես մի քիչ լավ չեմ թրոլինգը լուրջ գրառումներից տարբերելուց, այսինքն՝ իսկական թրոլինգի ենթարկելու ապրանք եմ, էլի :D։ Ինձ, օրինակ, քիչ ա հետաքրքրում, թե ով որտեղ ա թրոլինգով զբաղվում, որտեղ՝ չէ, կամ «ում ֆեյսբուքում» ա անում, ում ֆեյսբուքում՝ չէ։ Երևույթը ցանկացած դեպքում տհաճ ա ու բացասական եմ համարում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ ա արվում։ Իսկ թրոլինգի արժանիներ ու ոչ արժանիներ տարբերակումն ինձ համար ընդունելի չի։ Գալաթեան լավ գրել էր դրա մասին։

Չէ, Ան ջան, գրածս թրոլինգ չի։ Համենայն դեպս իմ հասկացողության սահմաններում :)
Ասածիս իմաստը էն ա, որ ֆեյսբուքի ինչպիսին լինելը հաճախ կախված է մեզանից։ Ես իմ «ընկերների» 90 տոկոսին հանել եմ ու երբեք նման երևույթների ականատես չեմ լինում ՖԲ-ում։ Կամ էլ լինում եմ, բայց շատ հազվագյուտ։

Sambitbaba
18.07.2015, 05:15
Սամ, հայերենը չկա երևի։ Որ իմանայինք, կասեինք, էլի, ի՞նչ ես ջղայնանում :unsure։

Եթե էդքան լավ բան է, ինչու՞ չկա:

Բայց կարծում եմ, կա` ձուկբռնոցի:

Սրա իմաստն ավելի լավ հասկանալու համար երևի լավ կլինի հիշել ռուսերեն "ловить на блесну" արտահայտությունը, որը նույնն է, ինչ "ловить на дурака":

Այսինքն, բարոյականության ամենաբացասական որակներից մեկը, ուղղված հենց իր` դրանով զբաղվողի դեմ:

Ուլուանա
18.07.2015, 06:23
Չէ, Ան ջան, գրածս թրոլինգ չի։ Համենայն դեպս իմ հասկացողության սահմաններում :)
Ասածիս իմաստը էն ա, որ ֆեյսբուքի ինչպիսին լինելը հաճախ կախված է մեզանից։ Ես իմ «ընկերների» 90 տոկոսին հանել եմ ու երբեք նման երևույթների ականատես չեմ լինում ՖԲ-ում։ Կամ էլ լինում եմ, բայց շատ հազվագյուտ։
Ընդհանրապես հա, մեզնից ա կախված։ Բայց հիմա որ գրել ես. «Իսկ իմ ընկերները՝ Ռուֆուսը, Աթեիստը և այլոք, իմ ՖԲ-ում ընդհանրապես դրանով չեն զբաղվում», էդ ի՞նչ ա նշանակում։ Էն մարդիկ անձամբ խոստովանեցին, որ հաճախ են թրոլինգ անում։ Հիմա քո ասածից ի՞նչ կարելի ա եզրակացնել. դու ուղղակի Ֆեյսբուքը մեկ–մե՞կ ես կարդում, որ մտածում ես՝ իրանք թրոլինգ չեն անում, պլյուս՝ իրանց ասածին չես հավատու՞մ, քանի որ պարզ գրել են ու նույնիսկ դրա ապացույցներն են դրել թեմայում՝ վերցված Ֆեյսբուքից։ Լուրջ, չեմ հասկանում, թե ինչ նկատի ունես։

Ճիշտն ասած՝ ես Ֆեյսբուքում Ռուֆուսին ու Աթեիստին չէի առանձնացնի որպես թրոլինգ անելով աչքի ընկնողների։ Ուղղակի դու իրենց անունը տվեցիր, ես էլ իրենց վրա շարունակեցի օրինակները։ «Իմ» ֆեյսբուքում, որն, ի դեպ, զգալի չափով համընկնում ա «քո» ֆեյսբուքի հետ (53 ընդհանուր ընկեր ունենք, էդ թվում և նշածդ մարդիկ), մարդկանց մեծ մասը զբաղվում ա թրոլինգով, ոմանք երբեմն, ոմանք՝ համարյա միշտ, ու ընդհանուր պատկերն ինձ համար համատարած թրոլինգանոց ա։ Ես դրա պատճառով ընկերներ զտելու իմաստ չեմ տեսնում, քանի որ Ֆեյսբուք կոչվածին ի սկզբանե լուրջ չեմ վերաբերվում, ավելին՝ Ֆեյսբուքն ընկալում եմ որպես մի տեղ, ուր մարդիկ մտնում են հիմնականում հենց թրոլինգ անելու համար։ Իմ կարծիքով, ինքն իր ֆորմատով լրիվ անթերի հարթակ ա թրոլինգի սիրահարների համար։ Քանի դեռ թրոլինգ անողներն ուրիշ՝ ինձ համար հետաքրքիր ու դրական գրառումներ էլ են անում, չեմ ջնջի կամ անֆոլոու անի։ Մինչև հիմա բոլոր հնարավոր ձևերով տեսադաշտիցս վտարել եմ միայն մի հոգու, էն էլ որովհետև ինձ համար անտանելիության աստիճանի էր պղտորում օդն էդ տարածքում, ու անկախ նրանից, թե ուրիշ ինչ գրառումներ էր անում, ինձ համար բացասական էներգիայի անսպառ աղբյուր էին էդ մարդու գրառումներն ու քոմենթները։ Թե չէ՝ նենց, ոնց որ մտնես դիսկոտեկ ու բողոքես երաժշտության բարձրությունից։

GriFFin
18.07.2015, 08:41
Բյուրը շատ եքստրեմալ էր թրոլլում, Ռուֆն ու Մանուն ավելի նուրբ են ամեն ինչ անում: Խոխմն էն էր, որ Բյուրին արգելափակել էին մի հարցի համար, որը ես հաջորդ օրը տվեցի ու իմ լիքը ծանոթներ սկսեցին ինձ պաշտպանել էնտեղ, փրկել «ձեռ առնողների» ամբոխից :D
Մի անգամ գրել էր .<< Երեխեք մի հատ երգ եմ ման գալիս, սենց էր՝ լա լա լա լա լա լա լա լա>>։ Ու մարդիկ երգեր էին ուղարկում, հարցնում ճիշտ ա թե՞ չէ։ Ասում էր չէ՝լա լա լա լա լա։ Ու տենց 150 քոմենթ մարդկային աբսուրդի) Հ.Գ. Քոնն էլ եմ կարդացել)

GriFFin
18.07.2015, 08:59
Տռոլինգը ձեռ առնելու ինչո՞վ ա տարբերվում)

Աթեիստ
18.07.2015, 09:55
Տռոլինգը ձեռ առնելու ինչո՞վ ա տարբերվում)

Տռոլլինգի դեպքում դու դիմացինիդ չես վիրավորում, այլ թույլ ես տալիս ինքն իրան վիրավորի, սեփական «մտքերով» ։)

Տռոլլինգի սաղ իմաստը հենց էդ ա, որ դու ոչ մեկին չես վիրավորում։ Եթե տեսնեք վիրավորանք, իմացեք, որ դա տռոլլինգ չի։
Ես պարզապես ստիպում եմ դիմացինիս նենց մտքեր արտահայտել, որոնց վրա հա կարելի ա ծիծաղել ։)
Ու նույնիսկ էդ դեպքում ոչ թե բացահայտ վրան ծիծաղում եմ (թեև էդ նույն պահին տանը հռհռում եմ), այլ թույլ եմ տալիս դա անեն մյուսները։

Հ.Գ.
Ստեղ (http://lurkmore.to/Троллинг) ահագին օբյեկտիվ բացատրած են երևույթի իմաստը, դասակարգումը, մեթոդներն ու պաշտպանվելու մեթոդները ։)

Մասնավորապես՝

Троллинг (от англ. trolling — ловля рыбы на блесну, не путать с trawling — ловлей рыбы при помощи трала) — постинг заведомо провокационных сообщений с целью вызова волны флуда, флейма, оффтопа, получения негативной реакции пользователей. Нередко результатом троллинга является лулз. Ближе всего к этому английскому слову является словосочетание «задеть за живое» или «наступить на любимую мозоль», а жертвами троллей становятся фанаты чего-либо.

Самоуверенность. Тролль вмешивается в любое рассуждение и, используя хотя бы Википедию и Гугл, начинает самоуверенно спорить на любые темы, излагая неопровержимые доказательства, подкрепленные ссылками, и показывая некомпетентность участников дискуссии. Бонусные очки за использование научных журналов из университетских подписок или просто наличия под рукой списка опубликованных в "Популярной Механике", "Что нового в науке и технике" или ещё где статей за два года (обычно есть на сайтах таких журналов).

GriFFin
18.07.2015, 10:13
Տռոլլինգի դեպքում դու դիմացինիդ չես վիրավորում, այլ թույլ ես տալիս ինքն իրան վիրավորի, սեփական «մտքերով» ։)

Տռոլլինգի սաղ իմաստը հենց էդ ա, որ դու ոչ մեկին չես վիրավորում։ Եթե տեսնեք վիրավորանք, իմացեք, որ դա տռոլլինգ չի։
Ես պարզապես ստիպում եմ դիմացինիս նենց մտքեր արտահայտել, որոնց վրա հա կարելի ա ծիծաղել ։)
Ու նույնիսկ էդ դեպքում ոչ թե բացահայտ վրան ծիծաղում եմ (թեև էդ նույն պահին տանը հռհռում եմ), այլ թույլ եմ տալիս դա անեն մյուսները։

Օրինակ, էն շանթի հաղորդումները՝ երգողների, պարողների, որ մարդկանց խայտառակում են ու դնում են հանրության առջև: Դրանք տանել չեմ կարողանում, նենց վատ եմ ինձ զգում էդ մարդկանց համար: Մեկին անգամ ֆիքսել եմ: Մայքալ Ջեքսոնին էր նմանակում: Բայց կոնկրետ էս խմբի համար, մի կաթիլ չեմ նեղվում, որ իրանք տռոլլինգվում են: Ո՞նց ասեմ: Օրինակ մեկը ես, եթե Ռուֆուսին, կամ STGին չճանաչեի ու իրանց գրածները կարդայի կմտածեի, որ պարապ են ու ուրախանում են: Բայց երբեք չէի պատասխանի ու ինձ խելոքի տեղ չէի դնի էլի: Էս մարդկանց համար նեղվելը անիմաստ ա: Իրանց ուղեղը կոմայի մեջ ա, մարդ ես էլի կարող ա սրանից արթնանա: Ու երեկ ահագին ծիծաղացի քոմենթների վրա:

GriFFin
18.07.2015, 10:17
Հ.Գ.
Ստեղ (http://lurkmore.to/Троллинг) ահագին օբյեկտիվ բացատրած են երևույթի իմաստը, դասակարգումը, մեթոդներն ու պաշտպանվելու մեթոդները ։)

Մասնավորապես՝

Ես հասկացա թե ինչու՞ չեմ կարող trolling անել: Ինքնավստահություն ա պետք))
Հ.Գ. Էս lurkmoreի фимоз головного мозга ու Encyclopedia Dramatica/Женщины կարդացե՞լ ես: :ՃՃ

Աթեիստ
18.07.2015, 10:20
Օրինակ, էն շանթի հաղորդումները՝ երգողների, պարողների, որ մարդկանց խայտառակում են ու դնում են հանրության առջև: Դրանք տանել չեմ կարողանում, նենց վատ եմ ինձ զգում էդ մարդկանց համար: Մեկին անգամ ֆիքսել եմ: Մայքալ Ջեքսոնին էր նմանակում: Բայց կոնկրետ էս խմբի համար, մի կաթիլ չեմ նեղվում, որ իրանք տռոլլինգվում են: Ո՞նց ասեմ: Օրինակ մեկը ես, եթե Ռուֆուսին, կամ STGին չճանաչեի ու իրանց գրածները կարդայի կմտածեի, որ պարապ են ու ուրախանում են: Բայց երբեք չէի պատասխանի ու ինձ խելոքի տեղ չէի դնի էլի: Էս մարդկանց համար նեղվելը անիմաստ ա: Իրանց ուղեղը կոմայի մեջ ա, մարդ ես էլի կարող ա սրանից արթնանա: Ու երեկ ահագին ծիծաղացի քոմենթների վրա:

Շանթինը ընդհանրապես տռոլլինգ չի, իրանք պարզապես չեն կարա էդ մարդկանց արգելեն մասնակցելը, թե չէ սաղ թռնելու են դեմքներին։
Ու մեկումեջ պտի նաև ցույց տան, թե չէ սաղ դուրս են գալու ասեն, ես շատ լավ երգեցի, բայց ինձ չգնահատեցին։ Էն Անդրեյի ֆանատուհին վկա։
Հեռուստաընկերությունն երկու տարբերակ ունի՝ կամ ցույց տա, ու քֆուր ուտի տենց բաները ցույց տալու համար, կամ ցույց չտա ու ոչ օբյեկտիվ, ծախվածի անուն հանի։ Իրանց ընտրած տարբերակը լավագույնն ա, որտև քֆուրները նաև դիտում են բերում ։)
Բայց սա լրիվ ուրիշ թեմայա, ժյուրիի անդամների մասին առանձին թեմա ունենք։

մարդագայլուկ
18.07.2015, 11:35
Հ.Գ. Ռուֆուս ու մարդագայլուկ, ո՞նց ա, որ Ձեզ մինչեւ հիմա չեն արգելափակել)) SLGին միանգամից հանեցին))

Ինձ երեկ արգելափակեցին: Մի հատ անկապ հարց էի գրել, որի մեջ «կույս» բառը կար, ու մի կես ժամվա մեջ ղզղնած հայ արուների ու կատաղած նամուսահայուհիների մի հատ ոհմակ նենց վրա տվեց քֆուր-քյաֆարները կապած, որ վերջը պոստս ջնջեցին, ինձ էլ արգելափակեցին:

GriFFin
18.07.2015, 11:41

Վաա, էն որ վերջում գրել էիր, " LAV?")) թե՞ բոլորում էդ կա։ Ես կարծեմ գրածդ կարդացել եմ, քոմենթները ՝ չէ։ Պահանջում եմ սքրինշոթ))

Ռուֆուս
18.07.2015, 13:50
Ժող, ինձ թվում ա շատերդ տռոլլինգն ու վիրավորանքներն իրարից իրարից չեք տարբերում:

Տռոլինգն էն չի, երբ դնում մարդուն վիրավորում, հայհոյում քֆրտում ես, այլ ավելի նուրբ արվեստ ա, մի հատիկ նախադասություն ես գրում (որով ոչ ոքի չես վիրավորում կամ կպնում) ու քաշվում ես կողքի, պոպկոռնը ձեռդ վերցնում ու վայելում, մնացած գործն իրենք կանեն:

Գալաթեա
18.07.2015, 13:58
Ռուֆ բայց խի՞։
Չդադարող ապացույցի կարիք ունես, որ տգետ մարդիկ կա՞ն։
Ինչ-որ հոգեկան բավարարվածություն ե՞ս ստանում։

Կարող ա բաց տեքստով չես վիրավորում, բայց բռնածդ դիրքն արդեն վիրավորական ա։ Սեփական խելացիությամբ հիացած, ծիպա՝ մատս շարժեմ՝ դեբիլների խրախճանքը սկսվում ա։

Տգետի ինքնավստահությունից եք բողոքում, էն դեպքում, երբ խելացիի ինքնահավանությունն ավելի տհաճ երևույթ ա։

մարդագայլուկ
18.07.2015, 14:30
Խելացիի ինքնահավանության հարց չի: Նենց չի էլի, որ ես էդ պահերին իմ խելացիությունից օրգազմ եմ ստանում: Զուտ փորձում ես տեսնել, թե ինչ տիպի մարդկանցով ես շրջապատված ու ավելի օբյեկտիվ պատկերացում ես կազմում իրականության վերաբերյալ:

Smokie
18.07.2015, 14:36
Եթե էդքան լավ բան է, ինչու՞ չկա:

Բայց կարծում եմ, կա` ձուկբռնոցի:

Սրա իմաստն ավելի լավ հասկանալու համար երևի լավ կլինի հիշել ռուսերեն "ловить на блесну" արտահայտությունը, որը նույնն է, ինչ "ловить на дурака":

Ես էլ ժոկուվ-ժամանակով մտածում էի էդի տրոլ հրեշների հետ կապ ունի::))

GriFFin
18.07.2015, 14:41
Նենց ա, որ կան մարդիկ ովքեր Ռուֆուսի ( կներես էլի, որ հա նշում եմ, թարմ ա գրածդ ուղղակի ) տված հարցերը տալիս են ամենայն լրջությամբ։ Ու մարդիկ իրանք են իրանց ծաղրի առարկա դարձնում։ Ես ամեն ինչը կլիներ շատ տխուր, եթե այսքան ծիծաղելի չլիներ։ Ես էն աղեբլիթային օրերն եմ հիշում։ Այ էդ արդեն տխուր էր։

Ռուֆուս
18.07.2015, 15:13

Խնդիր չկա :))

Ես էդ խմբում ավելի վատ էլ էի ղժժացել, մի անգամ խմբի անդամներին (բնականաբար տրանսլիտով ու մեծատառերով) խորհուրդ էի տվել Կոկա-Կոլա չխմել, որովհետև դա նենց ուժեղ թույն ա, որ մեջը սառույց էի գցել, կոլան սառույցը քայքայել էր: Արդյունքների մասին ավելի լավ ա լռեմ, մի կես ժամում տակը մի քանի հարյուր հատ մեկը մյուսից սարսափելի քոմենթներ, որոնք կարդալուց հետո պրոստո ուզում ես բոլորին հավաքես մի տեղ, վրեքները բենզին շաղ տաս ու վառես: Ու էդ գրածս մոտ մի օր մնաց խմբում, որովհետև խմբի ադմինիստրացիան չէր ջոգում, ես լուրջ էի գրել, թե կատակ էի անում, որովհետև գրածս էականորեն չէր տարբերվում էր խմբում տրվող հարցերի 99%-ից, որոնք ցավոք տրվում են ամենայն լրջությամբ ու տապոռությամբ:

Smokie
18.07.2015, 15:19
Ինչպես Գալաթեան ասեց, կարող ա իրոք քիչ թե շատ նորմալ լինի, եթե տեսնես, որ տվյալ մարդը էդքան բթամիտ չի, խելացի ա լավ էլ, կամ առնվազն քո խելքի: Էդ դեպքում կարող ա լինել մրցակցություն, կարող ես քեզ լավ զգալ, որ «հաղթեցիր»: Բայց ես էդ ամենը տռոլլինգ չեմ համարում՝ դա իրոք ավելի բարձր ա: Ես էլ կարող ա դա անեմ, անգամ էն հարցին, թե «ինչու՞ չափվել դիմացինի հետ, դու եղիր դու, եղիր ինչպիսին կաս», կպատասխանեի, որ հենց նման փորձարկումների շնորհիվ մարդ կարող ա ինքնահաստատվի, իրեն զգա իր օղակի մեջ:;)

Chuk
18.07.2015, 16:33
Ժող ես ահավոր սիրում եմ թրոլինգ անել, ոչ միայն վիրտուալում, այլև ռեալում։ Չնայած էդ բառը շատ ավելի ուշ եմ իմացել, քան սկսել եմ զբաղվել թոլինգով։ Իմ թրոլինգը թույլի հետ չի, այլ բոլորի։ Ես սիրում եմ լուրջ դեմքով բան ասել, որը հետաքրքիր ու նաև ծիծաղելի ռեակցիաներ ա առաջացնում։ Մեղքս ինչ թաքցնեմ, ամենից շատ ես սիրում եմ թրոլել մտերիմներիս։

Եթե թրոլինգի գլխավոր նպատակը «թույլին» ծաղրելն ա, էնքան էլ լաբ չեմ վերաբերվում։ Բայց կան դեպքեր, որ դա իսկապես պետք ա։

Աթեիստ
18.07.2015, 16:34
Ռուֆ բայց խի՞։
Չդադարող ապացույցի կարիք ունես, որ տգետ մարդիկ կա՞ն։
Ինչ-որ հոգեկան բավարարվածություն ե՞ս ստանում։

Կարող ա բաց տեքստով չես վիրավորում, բայց բռնածդ դիրքն արդեն վիրավորական ա։ Սեփական խելացիությամբ հիացած, ծիպա՝ մատս շարժեմ՝ դեբիլների խրախճանքը սկսվում ա։

Տգետի ինքնավստահությունից եք բողոքում, էն դեպքում, երբ խելացիի ինքնահավանությունն ավելի տհաճ երևույթ ա։
Գալ, ոչ թե ապացուցում եմ, որ իրանք կան, այլ մնացածին ցույց եմ տալիս, որ էդ մարդու ասածներին պետք չի լուրջ վերաբերվել:

Սենց օրինակ բերեմ:
Մի տեղ հավաքվել են լիքը շախմատի դասատուներ, սաղ ըստ իրանց, բարձրակարգ մասնագետներ են: Ու մեկ էլ ըտեղ գալիս ա մի իսկական մասնագետ, որը փոխանակ ընկնի սկսի նրանց ապացուցել, որ իրանց ասածներն ապուշություն են, առաջարկում ա խաղալ ու սաղին մանկական մատ ա անում:
Հիմի էս մարդը, իմանալով սեփական գերակայությունը, որ դրեց սաղին կրեց, ի՞նչ վար բան արեց:

Ես էլ են հարցերում, որոնցում վստահորեն իրանցից մի քանի գլուխ բարձր եմ, ոչ թե գլուխ եմ գովում, այլ բացահայտում եմ իրանց սխալները, կամ ավելի հաճախ՝ էշությունները:

GriFFin
18.07.2015, 19:21
http://i.imgur.com/Ey03CH2.jpg

Ահա և մարդագայլուկը: Ի դեպ, եթե թույլ տաս Չաֆորիզմների քոմենթներն էլ սքրին անեմ:

Գալաթեա
18.07.2015, 19:38
Խելացիի ինքնահավանության հարց չի: Նենց չի էլի, որ ես էդ պահերին իմ խելացիությունից օրգազմ եմ ստանում: Զուտ փորձում ես տեսնել, թե ինչ տիպի մարդկանցով ես շրջապատված ու ավելի օբյեկտիվ պատկերացում ես կազմում իրականության վերաբերյալ:

Գայլուկ ջան, կարող ա չես հասնում օրգազմի (չնայած օրինակ Ռուֆը ոնց որ մի չռթ հասնում ա :)) ), բայց շրջապատի դիտարկումներ ու ուսումնասիրություններ կարելի ա անել և առանց մարդկանց թիրախային մի խմբի պրովոկացիաներ անելու․․․․ՖԲ-ն observation-երի անսպառ դաշտ ա, իսկ տրոլինգը անկողմնակալ դիտարկում չի, դու մարդուն ստիպում ես քո խաղի մեջ մտնել, որ իրան ապացուցես, որ ինքը դեբիլ ա։ Ու վատն էն ա, որ արդյունքում իրան չես ապացուցում սկի, դու ես նորից ու նորից դրանում համոզվում։ Ինքը ոնց կար՝ տենց էլ մնում ա։

Գալաթեա
18.07.2015, 19:45
Գալ, ոչ թե ապացուցում եմ, որ իրանք կան, այլ մնացածին ցույց եմ տալիս, որ էդ մարդու ասածներին պետք չի լուրջ վերաբերվել:

Սենց օրինակ բերեմ:
Մի տեղ հավաքվել են լիքը շախմատի դասատուներ, սաղ ըստ իրանց, բարձրակարգ մասնագետներ են: Ու մեկ էլ ըտեղ գալիս ա մի իսկական մասնագետ, որը փոխանակ ընկնի սկսի նրանց ապացուցել, որ իրանց ասածներն ապուշություն են, առաջարկում ա խաղալ ու սաղին մանկական մատ ա անում:
Հիմի էս մարդը, իմանալով սեփական գերակայությունը, որ դրեց սաղին կրեց, ի՞նչ վար բան արեց:

Ես էլ են հարցերում, որոնցում վստահորեն իրանցից մի քանի գլուխ բարձր եմ, ոչ թե գլուխ եմ գովում, այլ բացահայտում եմ իրանց սխալները, կամ ավելի հաճախ՝ էշությունները:

Այսինքն, Արտ, ինչ ա թե դու որոշ թեմաներում մի քիչ ավելի ես տեղեկացված, կամ շատ լավ ես տեղեկացված, քեզ ի վերուստ իրավունք ա տրված չիմացողին, կամ թեկուզ իրան իմացողի տեղ դնողին նվաստացնելու միջոցով ցույց տալ, որ դու ավելի շատ գիտե՞ս։
Որտև դու արդյունքում իրան բան չես սովորացնում, ընդամենը ցույց ես տալիս, որ դու գիտես, իսկ ինքը՝ չէ։
Ո՞նց ես էդ իրավասությունը ձեռք բերել։ Էդ եմ ուզում հասկանալ, ինչից եք որոշել, որ մարդկանց դեբիլությունը ցույց տալը (ոչ սովորացնելը) ու դրանից հրճվելը ձեր միսիան ա։

Շինարար
18.07.2015, 19:47
Տեսնո՞ւմ ես ինչ կարևոր բան ա տռոլլինգը հասարակության մասին ավելի ճիշտ պատկերացում կազմելու համար։
Թե չէ սաղ օրը Ակումբում գիտենք թե սաղ երիտիսարդները կրթված ու խելացի են։ Նիֆիգա։ Իրական դեմքը երևում ա, երբ ստիպում ես ատամները ցույց տալ։

Կարելի ա ուղղակի մտնել ցանկցած լրատվամիջոցի ցանկացած հոդվածի տակի քոմենթերը կարդալ ու վերջ:

Գալաթեա
18.07.2015, 19:51
Կարելի ա ուղղակի մտնել ցանկցած լրատվամիջոցի ցանկացած հոդվածի տակի քոմենթերը կարդալ ու վերջ:

Օրինակ Ազատությունը, ծով ա։

Sambitbaba
18.07.2015, 20:09
տրոլինգը անկողմնակալ դիտարկում չի, դու մարդուն ստիպում ես քո խաղի մեջ մտնել, որ իրան ապացուցես, որ ինքը դեբիլ ա։

Այսինքն, նախապես փոս ես փորում ճանապարհի վրա ու լավ քողարկում ես: Հետո գտնում ես մեկին, ով քո ճանապարհին ծանոթ չի, համոզում ես, որ դու լավ ուղեկից ես ու թևը մտած, տանում-հասցնում ես փոսին ու հայճույքով (կամ օրգազմախառը) նայում, թե ինչպես է նա տանջամահ լինում փոսում քո նախապես տեղադրած ցիցերի վրա:

Ինչու՞ հիշեցի էն Վահան գյուղի գելի պատմությունը...:think

_Հրաչ_
18.07.2015, 20:59
Ես էլ եմ կողմ թրոլլինգին: Ու ինքս էլ հաճախակի կիրառում եմ իրական կյանքում: Դրանով որևէ մեկին ծաղրելու նպատակ չեմ հետապնդում ու չեմ էլ ծաղրում: Ուղղակի զվարճանալու համար եմ դիմում թրոլլինգին, փորձում, որ դրանից զվարճանան նաև թրոլլինգի մյուս մասնակիցները: Կարծում եմ, որ պետք չէ սարսափելի բան տեսնել նրա մեջ, որ մարդիկ սիրում են էդ եղանակով զվարճանալ: Ասածս էն ա, որ կարելի ա էդ երևույթին թեթև նայել:

Mephistopheles
18.07.2015, 21:16
Որ ինչ որ խմբի մաս կազմեմ հատուկ թրոլի համար... նեաա... հավես չկա, իմաստ չկա, ժամանակ չկա, օգուտ չկա...

բայց որ լուրջ բանավեճի ժամանակ մեկը լինի, կարելի ա...

Աթեիստ
18.07.2015, 22:24
Այսինքն, Արտ, ինչ ա թե դու որոշ թեմաներում մի քիչ ավելի ես տեղեկացված, կամ շատ լավ ես տեղեկացված, քեզ ի վերուստ իրավունք ա տրված չիմացողին, կամ թեկուզ իրան իմացողի տեղ դնողին նվաստացնելու միջոցով ցույց տալ, որ դու ավելի շատ գիտե՞ս։
Որտև դու արդյունքում իրան բան չես սովորացնում, ընդամենը ցույց ես տալիս, որ դու գիտես, իսկ ինքը՝ չէ։
Ո՞նց ես էդ իրավասությունը ձեռք բերել։ Էդ եմ ուզում հասկանալ, ինչից եք որոշել, որ մարդկանց դեբիլությունը ցույց տալը (ոչ սովորացնելը) ու դրանից հրճվելը ձեր միսիան ա։

Գալ, էլի սխալ ուղղությամբ ես նայում։
1. Ես ոչ թե ցույց եմ տալիս, որ ես ավելի լավ գիտեմ, այլ որ ինքը չգիտի, հետևաբար իրան չի կարելի էդ հարցերում վստահել։ Ինքը կոմպետենտ չի։
2. Դրա համար պետք չի ինչ որ իրավասություն, նույնիսկ ավելին, պետք ա պատասխանատվության զգացում. մարդկանց հեռու պահել հնարավոր էշություններից, որոնք իրանց խորհուրդ են տվել ոչ կոմպետենտ մարդիկ։
3. Եթե էդ ընթացքում ես դրանից հաճույք եմ ստանում, դա չի դառնում միսսիա։ Դու որ փողոցում տեսնում ես մեկին օգնություն ա պետք, օգնում ես, դրանից հաճույք ստանում ես, չէ՞։ Կարծում եմ դա միսսիա չես անվանի։
4. Միստր Բինի դեբիլությունների վրա խնդալը հըլը որ ոչ մեկ վատ բան չի համարել կարծես թե։ Հա, մարդ կա, չի խնդում, բայց կարծես թե քննադատողներ էլ չեմ հանդիպել։ Խի՞ հիմա դա հանկարծ դարձավ քննադատության արժանի արարք։

Ի դեպ, շատ հարցերում ես նույնիսկ ոչ մասնագետ լինելով կարամ դիմացինիս պնդումները հերքեմ, դրա համար պետք չի նույնիսկ իրանից լավ իմանալ։ Ընդամենը գլխուղեղի միացրած ռեժիմը հերիք ա։

Chuk
19.07.2015, 00:35
որ դրանից զվարճանան նաև թրոլլինգի մյուս մասնակիցները
Էս կարևոր պահ ա :)
Եթե չզվարճանան էլ, գոնե չնեղվեն, վատ վիճակի մեջ չընկնեն:

StrangeLittleGirl
19.07.2015, 01:06
Ես թրոլինգի գիժ եմ: Մեզ մոտ դա ժառանգական ա: Ես ու ախպերս կարանք լուրջ դեմքերով նենց բաներ ասենք մամայիս, որ ահագին ժամանակ անցնի, նոր ջոկի՝ լուրջ չի: Ու ընդհանրապես մեր ընտանիքում հաճախ ենք իրար թրոլում ու լավ զվարճանում ենք: Մի թրոլ էլ հորեղբորս տղան էր, մտավ, սաղ ակումբին թրոլեց, գնաց:

Բայց էդ ֆեյսբուքի խմբերում թրոլելու կայֆը մի տեսակ կորել ա արդեն, հետաքրքիր չի: Էնտեղ լիքը անկապ մարդիկ են հավաքված ու տալիս են կանխատեսելի ռեակցիա: Մի երկու անգամ լավ խնդացինք, հավես էր: Հետո հավեսը կորում ա: Ավելի հետաքրքիր ա Գալի ասած քո մակարդակի մարդկանց թրոլելը:

Շինարար
19.07.2015, 01:08
Էրեխեք, ուրեմն նոր ավելացա ինձ պետք էէս ինչ բանը խմբում, ունկատեցի, որ էն որ իմ գրառումներս վերջերս համարյա շատ հաճախ սկսում եմ ժող, ուրեմնով կամ էրեխեքով մշակութային հսկայական համատեքստ ունի, որը կարող ա բացասաբար ազդել իմ գրառումների հանդեպ մարդկանց կանխատրամադրվածության վրա: Լավ, բա հիմա ի՞նչ անեմ:

Ձայնալար
19.07.2015, 10:32
Կարևորը EREXEQ-ով չսկսեն :))

Ավելի ճիշտ՝ EREXEEEEEQ-ով

StrangeLittleGirl
01.08.2015, 01:11
Բարև Ձեզ, ես Լեոն եմ: Սիրում եմ տռոլլել Ակումբի «Ինչպես թրաշել մորուքը», ըըըը.... ուզում էի ասել «Ամեն ինչ ոտքերի թրաշի մասին», ըըըը... մի խոսքով որոշ թեմաներում …ՃՃ

Հըմ, հա էլի :think

insider
01.08.2015, 01:20
Հըմ, հա էլի :think

Աչքիս դետեկտիվներ շատ ես կարդում, Բյուր )

StrangeLittleGirl
01.08.2015, 01:23
Աչքիս դետեկտիվներ շատ ես կարդում, Բյուր )
Բացարձակապես չեմ կարդում: