PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես այս ապրանքը չեմ հավանում



boooooooom
14.07.2015, 12:46
Թեման ստեղծվում է, որպես օգնական գնորդին: Եկեք իրար տեղեկացնենք այս կամ այն վատ ապրանքի մասին, թե ինչքան և ինչով է վատը: Կարող եք նաև պաշտպանել և ապացուցել հակառակը: Ինձ թվում է օգտակար կլինի:
Սկսեմ հենց այսօրվա «խմած» «կապուչինոյից»
http://i.imgur.com/ncNKZnZ.jpg
Սրանից երբեմն գնում էի, նորմալ որակ էր, սառը վիճակում հաճելի խմվում էր: Արդեն 2-րդ անգամն է խմելուց սրա մեջ մածուցիկ հեղուկ եմ զգում: Կամ շոգերի հետևանք է, կամ ինչ որ բան փոխել են: Այլ խոսքով ասած` ես բողոքում եմ այս ապրանքի «նոր որակից»

Cassiopeia
14.07.2015, 13:08
Նման խումբ վախտին ֆբ-ում էի բացել, հիմա շատ պասիվ է։ Բայց հետաքրքիր բաներ կան մեջը։
Մենք օրինակ «Բարեկենդան» հատիկեղենից ենք խիստ բողոքում։ Ինչքան առել ենք, մսով ա եղել։

Աթեիստ
14.07.2015, 14:45
Գրանդ քենդիի ամբողջ տեսականին (բացի պոնչիկներից): Ռուֆ, հիշում ե՞ս էջմիածնի արշավի ժամանակ որ Դարոինկից հետո փորձեցիր քենդիի կռուասաններն ուտել: Ես առանց փորձելու էլ զգուշացնում էի, որ քենդի ա:

boooooooom
04.08.2015, 12:59
Սկսեմ հենց այսօրվա «խմած» «կապուչինոյից»
http://i.imgur.com/ncNKZnZ.jpg
Սրանից երբեմն գնում էի, նորմալ որակ էր, սառը վիճակում հաճելի խմվում էր: Արդեն 2-րդ անգամն է խմելուց սրա մեջ մածուցիկ հեղուկ եմ զգում: Կամ շոգերի հետևանք է, կամ ինչ որ բան փոխել են: Այլ խոսքով ասած` ես բողոքում եմ այս ապրանքի «նոր որակից»

Նորից հին, նորմալ որակի եք բերել: Խոսքերս հետ եմ վերցնում, բայց որ որակը վատացրեցիք, էլի բողոքելու եմ /էս իրանց եմ գրել/: