PDA

Դիտել ողջ տարբերակը : Լուրեր կարդալու սովորություն



StrangeLittleGirl
10.07.2015, 17:53
Ինչ Եվրոպաներում եմ ապրում, նկատել եմ, որ էստեղ մարդիկ կանոնավոր կերպով ամեն առավոտ լուրերն են կարդում: Ու դրանք մենակ թոշակառու բիձեքը չեն, այլ ահել-ջահել՝ բոլորը: Ընդ որում, ամեն մեկը շատ կոնկրետ օնլայն/տպագիր թերթ/թերթեր ունի, որոնք կարդում են ամեն օր: Ու դա էնքան ա իրանց առօրյայի մասը, որ թվում ա՝ ծնողներն են իրենց էդպես դաստիարակել, որ լուր կարդացող լինեն: Մոտավորապես ատամները լվանալու նման մի բան ա:

Ես էդ սովորությունը չունեմ: Նորություններին ծանոթանում եմ ֆեյսբուքից (էդ էլ հիմնականում հայկականը), էն էլ ոչ միշտ, էն էլ ոչ ամեն ինչ: Կամ էլ շատ-շատ եթե մամաս ինձ հետաքրքրող որևէ բան գտնում ա, լինքն ուղարկում ա: Հա, մեկ էլ եթե կարևոր բան ա կատարվում աշխարհում, Թվիթերից էլ եմ օգտվում: Բայց երբեք տենց հատուկ չեմ նստում դանիական ու միջազգային թերթեր կարդում: Ու մտածում եմ՝ ինչ-որ բանից հետ եմ մնում:

Հետաքրքիր ա՝ իսկ դուք ո՞նց եք անում: Կարդու՞մ եք լուրեր: Մենակ հայկակա՞ն/տեղակա՞ն, թե՞ միջազգային էլ: Ի՞նչ լրատվական կայքեր խորհուրդ կտաք:

Աթեիստ
10.07.2015, 17:56
Մինչև հեծանիվը ամեն առավոտ «առավոտ» էի առնում, հիմա թարկել եմ:

boooooooom
10.07.2015, 18:17
Օրվա մեծ մասը աշխատավայրում եմ ու կողքս ռադիո «Ավրորա»-ն է միացրած. կես ժամը մեկ թարմ լրատվություն են հաղորդում: Ֆեյսբուքի լրահոսն էլ պակասը լրացնում է: Թերթ չեմ գնում:oy: Ու հա, երեկոյան էլ հեռուստացույցով մի 2 տեղական ալիքներով լուրեր:

Ուլուանա
10.07.2015, 20:06
Ինչ Եվրոպաներում եմ ապրում, նկատել եմ, որ էստեղ մարդիկ կանոնավոր կերպով ամեն առավոտ լուրերն են կարդում: Ու դրանք մենակ թոշակառու բիձեքը չեն, այլ ահել-ջահել՝ բոլորը: Ընդ որում, ամեն մեկը շատ կոնկրետ օնլայն/տպագիր թերթ/թերթեր ունի, որոնք կարդում են ամեն օր: Ու դա էնքան ա իրանց առօրյայի մասը, որ թվում ա՝ ծնողներն են իրենց էդպես դաստիարակել, որ լուր կարդացող լինեն: Մոտավորապես ատամները լվանալու նման մի բան ա:

Ես էդ սովորությունը չունեմ: Նորություններին ծանոթանում եմ ֆեյսբուքից (էդ էլ հիմնականում հայկականը), էն էլ ոչ միշտ, էն էլ ոչ ամեն ինչ: Կամ էլ շատ-շատ եթե մամաս ինձ հետաքրքրող որևէ բան գտնում ա, լինքն ուղարկում ա: Հա, մեկ էլ եթե կարևոր բան ա կատարվում աշխարհում, Թվիթերից էլ եմ օգտվում: Բայց երբեք տենց հատուկ չեմ նստում դանիական ու միջազգային թերթեր կարդում: Ու մտածում եմ՝ ինչ-որ բանից հետ եմ մնում:

Հետաքրքիր ա՝ իսկ դուք ո՞նց եք անում: Կարդու՞մ եք լուրեր: Մենակ հայկակա՞ն/տեղակա՞ն, թե՞ միջազգային էլ: Ի՞նչ լրատվական կայքեր խորհուրդ կտաք:
Ես էլ եմ քեզ նման։ Հատուկ լուրեր կարդալու սովորություն երբեք չեմ ունեցել ու չեմ էլ ուզում։ Ֆեյսբուքը լրիվ հերիք է, դեռ մի բան էլ ավել։ Այսինքն՝ շատ լուրեր, որ էնտեղ կարդում եմ, կուզենայի չկարդալ։ Ու ընդհանրապես լուրերը, հատկապես մեր ժամանակների, վնասակար են հոգեկանի ու առողջության համար :P։ Բացասականն էնքան շատ է, որ եթե մի քիչ էլ ազդվող ես, եթե ամեն օր լիքը կարդաս, կգժվես ուղղակի... Ես, օրինակ, հաստատ կգժվեմ։ Նախկինում, երբ լուրերի հասանելիությունն էսքան մեծ չէր, մարդիկ ավելի հանգիստ էին ապրում, իսկ հիմա լուրերի հոսքն ամենուր հետապնդում է մարդկանց, ու դա հաստատ իր բացասական ազդեցությունն ունենում է. մարդկանց ավելի լարված ու անհանգիստ է դարձնում։ Ինձ թվում է՝ իրականում մարդն ի վիճակի չի էդ քանակության ինֆորմացիան հանգիստ մարսելու։ Պարզ է, որ ինֆորմացիան մենակ լուրերը չեն, բայց հիմնականում լուրերն են, որ բացասական են լինում՝ զանազան աղետներ, սպանություններ, ահաբեկություններ, բռնություններ...

Իսկապես կարևոր լուրերը, որ չուզենաս էլ, ինչ–որ տեղից կլսես կամ աչքովդ կընկնեն, իսկ մնացածի առումով՝ ոչինչ, թող մի քիչ էլ անտեղյակ լինեմ։

Հիմա լիքը մարդիկ կթռնեն դեմքիս :tomato

Նիկեա
10.07.2015, 20:14
Իսկ ես մենակ վերնագրերն եմ կարդում :)) :oy