PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհրաժեշտ է ժամանակավոր (կարճաժամկետ ու ավելի երկարաժամկետ) օգնություն



Նաիրուհի
08.07.2015, 23:38
Ակումբցիներ ջան

Երկար մտածելուց հետո որոշեցի ձեր օգնությանը դիմել։

Ինչպես արդեն ձեզնից շատերը գիտեն, հնարավորություն ունեմ Եվրոպայում սովորելու, եթե անհրաժեշտ գումարը գտնեմ։ Առաջին տարին Բուդապեշտում եմ ինելու՝ CEU-ում։

Արդեն կարողացել եմ կեցության համար անհրաժեշտ գումարը գտնել, բայց դեռ մնում է ուսման վարձի խնդիրը՝ մոտ 5000 եվրո։ Ու ոչ պակաս դժվար է վիզայի հարցը, քանի որ դա ստանալու համար պետք է իրենց ցույց տամ, որ էդ գումարն ունեմ։

Հիմա սենց մի տարբերակ է մտքովս անցնում, հատկապես Հայաստանից դուրս ապրող ակումբցիներ ջան։ Եթե հնարավորություն ու ցանկություն ունեք, կխնդրեի ինձ մի փոքր օգնել էդ հարցում։ Եթե ձեզ համար էդ գումարը շատ կարևոր է, ես անպայման հետ կփոխանցեմ վիզայի համար դիմելուց հետո, էնքան որ իրենց էդ գումարը ցույց տամ։

Իսկ եթե մի քիչ ավելի բարիները կգտնվեն, ովքեր կունենան մի փոքր «ավել» գումար, որն իրենց մի քանի ամիս կարող է անհրաժեշտ չլինի, իրենցից պարտք եմ խնդրում՝ մյուս տարվա հունվարից սկսած անպայման վերադարձնելու պայմանով։ Կարող եմ պարտավոագիր էլ ստորագրել :)

Համենայն դեպս շատերդ ինձ ճանաչում եք, իմ մասին տեղեկություններ ունեք։ Եթե կասկածներ ունեք, ապա քավ լիցի, պետք չի որևէ բան անել տեց, ես էլ ինձ վատ կզգամ։ Իսկ ովքեր վստահում են ու կարող են օգնել, ես ամոթից գետինը մտնելով դիմում եմ իրենց :oy

Չգիտեմ՝ էս միջոցն ինչքանով է ռեալ, բայց քանի որ ժամանակն արդեն սեղմում է, իմ ուղեղն էլ արդեն չի դիմանում լարվածությանը, ձեռքս փրփուրներին եմ գցում։

Եթե պատրաստակամներ կան կամ մարդիկ, ում ավելի մանրամասն ինֆորմացիա է պետք, էստեղ կամ անձնական նամակով գրեք ինձ, ես բոլոր տվյալները կտրամադրեմ։

Շնորհակալություն, որ կարդացիք։

impression
09.07.2015, 00:33
քո անգլերեն բանավորի ռեպետիցիայի ձրի կուրսն ինձանից նվեր
ավելի աշխույժ, էրեխեք, էկեք օգնենք

Նաիրուհի
09.07.2015, 14:17
Երեխեք, ահավոր շնորհակալ եմ արձագանքների համար։

Բարիներ ջան, Ամերիա բանկում երկու հաշվեհամար ունեմ՝ դրամի և եվրոյի համար։ Եթե որոշեք փոխանցում անել, խնդրում եմ՝ ինձ անպայման գրեք նախապես, իմանամ՝ ում ինչ եմ վերադարձնելու ու երբ :))

Դրամով՝ 15700 22465830100
Եվրոյով՝ 15700 22465830146

Մի հատ էլ մեծ ու լիքը շնորհակալություն սաղիդ, պաչում եմ անխնա :kiss

Ռուֆուս
09.07.2015, 16:41
Լիլ, իսկ Գալուստ Գյուլպենկյան հիմնադրամին դիմե՞լ ես ֆինանսական օգնության համար: Ամառուկն ասում ա տարեկան մինչև 50.000 եվրոյի ֆինանսավորում են հայ ուսանողներին:

Նաիրուհի
09.07.2015, 17:11
Ռուֆ, մեյլին գրել եմ, բայց չեն արձագանքել ։(

Հայաստանում գրասենյակ ունե՞ն, գնամ դիմեմ

Շինարար
09.07.2015, 17:22
Ռուֆ, մեյլին գրել եմ, բայց չեն արձագանքել ։(

Հայաստանում գրասենյակ ունե՞ն, գնամ դիմեմ
Չէ ոնց որ, կայքում չկա համենայն էդպես, ես էլ եմ մի անգամ իրանց դիմել, մերժել են, բայց բոլոր նամակներիս միշտ պատասխանել են: Մի շաբաթ անցավ, չպատասխանեցին, երկրորդ անգամ էլ ուղարկի, ասա՝ գուցե չեք նկատել:

Նաիրուհի
12.07.2015, 09:06
Չէ ոնց որ, կայքում չկա համենայն էդպես, ես էլ եմ մի անգամ իրանց դիմել, մերժել են, բայց բոլոր նամակներիս միշտ պատասխանել են: Մի շաբաթ անցավ, չպատասխանեցին, երկրորդ անգամ էլ ուղարկի, ասա՝ գուցե չեք նկատել:

Շին ջան, կարո՞ղ է չալարես, նայես՝ ինչ մեյլով ես իրենց գրել

Շինարար
12.07.2015, 13:09
Շին ջան, կարո՞ղ է չալարես, նայես՝ ինչ մեյլով ես իրենց գրել

Լիլ, գրել եմ միանգամից երեք մեյլով՝ [email protected],
[email protected],
[email protected]