Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ախ կամ ախխխխ կամ աաաաախ կամ ա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜խ



Շինարար
04.07.2015, 12:41
Ժող, էս օնլայն քննարկումներում, որ տեղի-անտեղի գրում են՝ ախ կամ ախխխխխխ կամ աաաաաախ կամ ա՜՜՜՜՜՜՜՜խ, դա ի՞նչ ա նշանակում, իմ հիշելով մեր թվերին ախը ինչ-որ տեղ ցավալուց էին ասում ու դա շատ ինքնաբուխ էր ստացվում, ոչ մտադրված. այսինքն՝ օնլայն քննարկման ժամանակ ցավից ինքնաբուխ բացականչության մասին խոսք անգամ չի կարող լինել, կամ էդ ի՞նչ շատ ցավ կա ուրեմն օնլայն քննարկումներում: Էդ բառի հետ ի՞նչ իմաստափոխություն ա տեղի ունեցել:

ivy
04.07.2015, 12:44
Վայ, Շին :))

«Աաա՜խ» երբեմն նաև նշանակում է՝ «ա՜խ, ինչ լավ էր ասված» կամ «ա՜խ, սրտովս էր» կամ «ա՜խ, մեռա ես» (ծիծաղից):

:)

Շինարար
04.07.2015, 12:50
Վայ, Շին :))

«Աաա՜խ» երբեմն նաև նշանակում է՝ «ա՜խ, ինչ լավ էր ասված» կամ «ա՜խ, սրտովս էր» կամ «ա՜խ, մեռա ես» (ծիծաղից):

:)

ախ տա՜կ :))


Հա, երևի էդ մեռա ես-ի իմաստով ա օգտագործվում, ամենաշատը համենայն դեպս դրան կարա մոտ լինի իմաստով, ամեն դեպքում՝ մի տեսակ շատ են մեռնում:

Վահե-91
04.07.2015, 14:08
Ռուսները չե՞ն գրում տենց: Որ խնդալու բան ա լինում, գրում են ахахахахаха դրա հե՞տ ես

StrangeLittleGirl
04.07.2015, 18:11
Ա՜խ էս ինչ թեմա ես բացել :))

keyboard
04.07.2015, 18:14
ախխխխ

Rammstein
04.07.2015, 18:59
Մոդերատորական. Քանի որ Շինարարն իր հարցի պատասխանը ստացավ, իսկ թեման դրանից բացի որեւէ այլ իմաստ ու քննարկման նյութ չունի, առաջարկում եմ սթափվել: Խաղաղ կանգնած թեման դաժանաբար փակվում է: