PDA

Դիտել ողջ տարբերակը : Հավաքածու մրցույթ-7. «Վովա Գասպարյան»

Դավիթ
03.07.2015, 18:03
Հարգելի ակումբցիներ,

Հայտարարվում է նոր արձակի մրցույթ, մեր բոլորի կողմից սիրված ոստիկանապետի պատվին։
Կընդունվեն միայն պատմվածքներ, մինչև 10000 նիշ (ներառյալ բացատները) ծավալով։
Հեղինակներին կտրամադրվի 21 օր՝ հանձնելու իրենց ստեղծագործությունները մրցույթին։ Վերջնական ժամկետը պատմվածքների ընդունելության՝ Հուլիսի 23, 23։59 Երևանյան ժամանակով։ Մրցույթին կարող են նաև մասնակցել ոչ ակումբցիները։

Եթե ուղարկված տարբերակների քանակը 10-ից ավելին լինի, ապա նախապես կընտրվի լավագույն տասնյակը։ 20 և ավել տարբերակների դեպքում, կընտրվի լավագույն 15-ը։

Պատմվածքները պետք է լինեն նոր՝ չհրապարակված որևէ կայքում կամ բլոգում։
Հեղինակները կմնան գաղտնի, մինչև մրցույթի քվեարկության ավարտին։ Ինքնաբացահայտված հեղինակի պատմվածքը կհեռացվի մրցույթից։

Առաջին տեղ՝ $150.00
Երկրորդ տեղ՝ $100.00
Երրորդ տեղ՝ 50.00

Պամվածքները պետք է ուղարկվեն իմ էլեկտրոնային հասցեի վրա՝ [email protected]

Alphaone
03.07.2015, 19:37
Սա կարո՞ղ եմ դնել պատիս, որ ոչ ակումբցի ընկերներս տեսնեն :D

Դավիթ
03.07.2015, 20:17
Սա կարո՞ղ եմ դնել պատիս, որ ոչ ակումբցի ընկերներս տեսնեն :D

Հա, իհարկե։)

Alphaone
03.07.2015, 22:50
Հարց N2 :)
Մի հեղինակը քանի՞ գործ կարող է ուղարկել:

Դավիթ
04.07.2015, 00:05
Հարց N2 :)
Մի հեղինակը քանի՞ գործ կարող է ուղարկել:

Հա, չեմ նշել, երկուսից ոչ ավել։

Mephistopheles
04.07.2015, 00:49
Յավաստի աղբյուրներից իմացա որ վովան էլ ա մասնակցելու

Alphaone
04.07.2015, 00:51
Յավաստի աղբյուրներից իմացա որ վովան էլ ա մասնակցելու

չի հաղթի :D

Դավիթ
04.07.2015, 01:24
Յավաստի աղբյուրներից իմացա որ վովան էլ ա մասնակցելու

Օսիպյանը իրա համար կկարդա կաբինետում։

Դավիթ
04.07.2015, 01:27
Ի՞նչ անեմ, վարպետ Օնիկին խնդրեմ, որ մի հատ Ցիցերոն ֆոտոշափի Վովայից;

Դավիթ
04.07.2015, 02:23
:thinkՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը Բաղրամյան պողոտայում պարբերաբար արտիստիկ-հուզական կոնտակտի մեջ է մտնում ցուցարարների հետ, ելույթներ, հայտարարություններ է անում, «ներսից լրիվ ինքնակառավարվող վիճակում է, սակայն արտաքուստ նման դրսևորումներ է ունենում»: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

«Արտիստիզմը ի՞նչ է, ևս ներգործության ձև»,- նշեց հոգեբանը:

Նրա մասնագիտական հայացքով՝ քանի որ ՀՀ ոստիկանապետը նաև շատ ճկուն է, ապա հազիվ թե նա տար հունիսի 23-ին ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հրահանգը:

«Ցանկացած շարժում ունի իր պիկը, ճգնաժամը: Իշխանությունները ինչ-որ տեղ փորձեցին ժամանակ շահել` աուդիտ հայտարարելով, քանի որ շարժումը բռնի ուժից սրվելու էր:Եթե բռնի ուժ չի կիրառվում, չի էլ սրվում: Մեծ քայլ է, երբ ոստիկանապետը նրանց հետ նստած անեկդոտ էր պատմում, ծիծաղում էր: Ճիշտ էր, որ ինքը մտավ ժողովրդի մեջ` բարձր արտիստիզմով: Նրան հաջողվեց «լեզու գտնել» երիտասարդների հետ: Երիտասարդները նույնիսկ երկխոսության էին գնում ոստիկանների հետ»,- ասաց նա:

Alphaone
04.07.2015, 03:50

Տպավորեց ))

Mephistopheles
04.07.2015, 04:12
ապեր արտիստ ա, արվեստագետ… հմուտ ասմունքող և բանավոր խոսքի մեծ վարպետ

Այբ
04.07.2015, 10:47
Իսկ մրցույթի գլխավոր հերոսից՝ Վովայից, հատուկ մրցանակ չի՞ լինելու ․․․դե անհատական բնույթի էլի :D

Chuk
17.07.2015, 04:04
Դավ, գործեր ստացվե՞լ են հեչ

Mephistopheles
17.07.2015, 04:21
Մեկնումեկդ Վովայի անունից գրեք...

Mephistopheles
21.07.2015, 23:11
Լսեք, լավն ա… (http://www.bbc.co.uk/programmes/b00w46rh#auto)

Դավիթ
22.07.2015, 18:56
Երկու գործ ա եկել միայն։

Դավիթ
22.07.2015, 23:45
3 գործ։ Ժող, ուղարկեք, դեռ ժամանակ կա։

Դավիթ
23.07.2015, 18:02
4 գործ։ Ժամանակ կա դեռ, մի 3-4 հատ էլ չէր խանգարի։

Mephistopheles
23.07.2015, 19:00
4 գործ։ Ժամանակ կա դեռ, մի 3-4 հատ էլ չէր խանգարի։

ովքեր ե՞ն...

Դավիթ
23.07.2015, 20:11
ովքեր ե՞ն...

Հայեր են։

Mephistopheles
23.07.2015, 20:18
Հայեր են։

մեր հայերի՞ց...

Դավիթ
23.07.2015, 20:27
մեր հայերի՞ց...

Ազգը մի կիսի։)

Դավիթ
23.07.2015, 20:30
Ժող ջան, 4 գործով մրցույթ չեմ կարող սկսել։ Կամ մի 3 հատ պետք ա գա, կամ էլ հետաձգվելու ա 1-2 շաբաթով։

Mephistopheles
23.07.2015, 21:42
Դավ, Արփին ու Համբարձումը կարան մասնակցեն... գիտե՞ն սրա մասին...

Գալաթեա
23.07.2015, 22:00
Կամ ասենք Մարինեն, իրան էլ ասեք։

Mephistopheles
23.07.2015, 22:06
Կամ ասենք Մարինեն, իրան էլ ասեք։

Մարինեն բանաստեղծ ա... Վայաչին կարելի ա ասել...

Գալաթեա
23.07.2015, 22:08
Մարինեն բանաստեղծ ա... Վայաչին կարելի ա ասել...
Իսկական բանաստեղծը արձակ էլ կարա գրի։

Mephistopheles
23.07.2015, 22:09
Իսկական բանաստեղծը արձակ էլ կարա գրի։

... բայց չեն գրում...

Գալաթեա
23.07.2015, 22:09
... բայց չեն գրում...
Ուրեմն լավ բանաստեղծ չի։

Գալաթեա
23.07.2015, 22:10
Դավ, ժամանակ գտա՝ կգրեմ կուղարկեմ։ Ուզում եմ։
Ի վերջո՝ առաջին օրվանից էդ ամենի մեջ էի։

Mephistopheles
23.07.2015, 22:13
Ուրեմն լավ բանաստեղծ չի։

... դե դու որ ասում ես ուրեմն տենց ա...

Դավիթ
23.07.2015, 22:33
5 հատ կա, բայց երկարացնեմ ժամկետը մինչև Հուլիսի 31։

Դավիթ
23.07.2015, 22:35
Մեֆ, իրանք գիտեն, ֆեյսի ստատուսը լայքել են։

ivy
23.07.2015, 22:51
Բա ես էդ 5 հատն արդեն կարդալ եմ ուզում :oy

Դավիթ
23.07.2015, 22:56
Բա ես էդ 5 հատն արդեն կարդալ եմ ուզում :oy
5 գործով անե՞նք։

ivy
23.07.2015, 22:58
5 գործով անե՞նք։

Չէ, դե երկարացնել ես ուզում, երկարացրու, հուսով եմ, Գալն էլ դեռ կմասնակցի:
Կդիմանամ մի շաբաթ էլ:

Դավիթ
23.07.2015, 23:02
Կարելի ա մինչև երկուշաբթի։ Ո՞րն ա հարմար։

Գալաթեա
23.07.2015, 23:06
Կարելի ա մինչև երկուշաբթի։ Ո՞րն ա հարմար։
Ես կհասցնեմ մինչև երկուշաբթի։

Դավիթ
23.07.2015, 23:09
Օք, դե ուրեմն մինչև երկուշաբթի, 23։59 ձեր ժամով։ Հիմա ֆեյսում էլ կգրեմ։

Գալաթեա
23.07.2015, 23:10
Մերսի Դավ ջան :*

ivy
23.07.2015, 23:46
Երկուշաբթի իրիկվանից հենց հինգ օր (քվեարկությունը էդքան ա, չէ՞) ճամփեքին եմ, ընտի՜ր :))
Բայց դե պլանշետը հետս եմ տանում, լավ, մի տեղ ինտերնետ կգտնեմ, կհետևեմ:

Դավիթ
26.07.2015, 05:06
6 գործ ու դեռ 2 օր ժամանակ կա։

Mephistopheles
26.07.2015, 05:24
6 գործ ու դեռ 2 օր ժամանակ կա։

7 որ եղավ արդեն ինչ էլ լինի կանեք, չէ՞...

Դավ, քեզնից ֆբ-ում ID ուզեցի՞ն

Դավիթ
27.07.2015, 05:30
7 գործ, բայց մի հեղինակը մոռացել ա ֆայլը ուղարկի։)

Մեֆ, ի՞նչ id.

Դավիթ
27.07.2015, 05:33
Բարի լույս, 18.5 ժամ մնաց։

Mephistopheles
27.07.2015, 09:32
7 գործ, բայց մի հեղինակը մոռացել ա ֆայլը ուղարկի։)

Մեֆ, ի՞նչ id.

ՖԲս բլոք են արել ու այդի են ուզում, սօշըլ, պասպորտ...

Դավիթ
27.07.2015, 18:25
...:)

Դավիթ
28.07.2015, 00:06
Մրցույթի համար ունենք 8 պատմվածք: Մի քիչ զբաղված եմ, բայց մի քանի ժամից կտեղադրեմ ստացված գործերը առանձին թեմայում:

Դավիթ
28.07.2015, 00:35
9:Մեկը չէի նկատել իմեյլիս մեջ:

Smokie
28.07.2015, 20:58
Ժողովուրդ մի անհամեստ ու երևի աշխարհից կտրված հարց տամ էլի: Արփին, Համբարձումն ու Մարինեն ովքե՞ր են:oy