PDA

Դիտել ողջ տարբերակը : Սոմերսեթ Մոեմ- Թատրոն



delicate
25.06.2015, 16:49
Առաջարկում եմ քննարկել Սոմերսեթ Մոեմի Թատրոն-ը:Գիրքը կարդացել եմ վերջերս ու շատ հավանել: Ովքեր կարդացել են երևի հաճույքով կխոսեն գրքի մասին:Չեմ կարծում,որ շատ բան կա ասելու,բայց ամեն դեպքում...

GriFFin
26.06.2015, 00:12
Էս գիրքը երևի ութ-իննը տարի առաջ եմ կարդացել: Լավ ա տպավորվել այն մասը, որ ամբողջ աշխարհը թատրոն ա, իսկ բոլոր մարդիկ դերասաններ (Весь мир – театр, в нем женщины, мужчины – все актеры): Երևի բոլորի մոտ դիժուռնայա ֆռազան էս ա: Ճիշտ ա հիմա էդպես չեմ համարում, բայց առաջ կարգախոսի նման մի բան էր ( վատ կարգախոս էր): Ու վերջում, եթե ճիշտ եմ հիշում մայրը տղային բացատրում ա թե ի՞նչ ա դերասան լինելը: Էդ մասը շատ անհաջող էր: Հիշում եմ, որ կարդացի ու վատ վերջաբան համարեցի: Երևի դերասանների նկատմամբ այդ ժամանակ վատ վերաբերմունքից էր:
Իսկ Մոեմի հետ կապված, ըստ իս իրա լավագույն գործը էս չի: Ավելին ասեմ, երևի էս վատերից ա: Ուրիշ ստեղծագործություններ էլ կարդացեք :)

StrangeLittleGirl
09.07.2015, 19:04
Կներես, delicate ջան, որ էսքան ուշացումով եմ պատասխանում:

Երևի մի տասնհինգ տարի առաջ եմ կարդացել էս գիրքը, չեմ հիշում: Ահագին բան մոռացել եմ, բայց Ջուլյայի կերպարը շատ ուժեղ ա տպավորվել: Էն ուժեղ, խելացի, պրոֆեսիոնալ կնոջ կերպարն ա, ու ինքը գիտի՝ ոնց իրա ուզածին հասնի: Բայց Էլիզայի հետ համաձայն չեմ, թե հիմնական մեսիջն էն ա, որ աշխարհը թատրոն ա: Աշխարհը թատրոն ա հենց մենակ Ջուլյայի համար. ինքն ամեն տեղ խաղում ա՝ թե՛ բեմում, թե՛ դրանից դուրս:

Ուլուանա
10.07.2015, 01:28
Ես էլ մի քսան տարի առաջ եմ կարդացել։ Ջուլյայի կերպարն իմ մեջ տպավորվել է որպես ուժեղ, խելացի, բայց էգոիստ ու քմահաճ էգի կերպար։ Ինչպես Բյուրն ասեց, Ջուլյան գիտեր՝ ոնց ուզածին հասնի, ու ուզածին հասնելու համար պատրաստ էր քայլել մարդկանց վրայով։


Բայց Էլիզայի հետ համաձայն չեմ, թե հիմնական մեսիջն էն ա, որ աշխարհը թատրոն ա: Աշխարհը թատրոն ա հենց մենակ Ջուլյայի համար. ինքն ամեն տեղ խաղում ա՝ թե՛ բեմում, թե՛ դրանից դուրս:
Համաձայն եմ։ Ես էլ եմ էդպես հասկացել։

romanista
22.07.2015, 21:53
Կարդացել եմ բանակում ծառայելու տարիներիս, 10 տարի առաջ: Ջուլիայի կերպարը միաժամանակ ուժեղ կնոջ ասոցիացիաներ ա առաջացնում, համ էլ, կներեք, անմիտ եսիմ ում: Հասկանալի ա, որ զգացմունքի դեմ ոչինչ չես անի, բայց պետք ա հաշվի առնել դիրքդ, տեղդ: Մոեմի գլուխգքրծոցներից ա, բայց խորհուրդ կտայի ընթերցեյիք նաև նրա "Լուսինն ու Վեցպենսանոցը":

GriFFin
23.07.2015, 12:04
Կներես, delicate ջան, որ էսքան ուշացումով եմ պատասխանում:

Երևի մի տասնհինգ տարի առաջ եմ կարդացել էս գիրքը, չեմ հիշում: Ահագին բան մոռացել եմ, բայց Ջուլյայի կերպարը շատ ուժեղ ա տպավորվել: Էն ուժեղ, խելացի, պրոֆեսիոնալ կնոջ կերպարն ա, ու ինքը գիտի՝ ոնց իրա ուզածին հասնի: Բայց Էլիզայի հետ համաձայն չեմ, թե հիմնական մեսիջն էն ա, որ աշխարհը թատրոն ա: Աշխարհը թատրոն ա հենց մենակ Ջուլյայի համար. ինքն ամեն տեղ խաղում ա՝ թե՛ բեմում, թե՛ դրանից դուրս:
Չեմ ասում հիմնական մեսիջը էդ ա, ասում եմ իմ մոտ էդ էր մնացել։ Ես Ջուլիային բացասակն եմ վերաբերվել։ Մարդուն՝ անգլիայի ամենագեղեցիկ տղամարդուն, էլ։ T.O.M-ին էլ))) բայց էդ չի խանգարել գիրքը մի շնչով կարդալու համար։ Անգլերեն հումորներ լավ սուր էին ստացվում։ Ու ինքը վատ ստեղծագործություն չի, այլ Մոեմի մնացածների համեմատածների անուն ա հանել։ Նրանք էլ են լավը։
Հ.Գ. ոնց որ թե մեծ մասը նույն տարիքում են կարդում էս գիրքը))