PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոսթ

StrangeLittleGirl
17.06.2015, 21:18
Չգիտեմ՝ ինչու են ինձ էս թեմաներով գրքերը սենց տանում, բայց որ ֆիքսված եմ դրանց վրա, էդ փաստ ա: Առաջարկում եմ էս թեմայում «հավաքել» այս կամ այն կերպ Երկրորդ համաշխարհայինի ու Հոլոքոսթի հետ կապ ունեցող գրքերն ու քննարկել: Մի քանի հատ իմ կողմից նշեմ.
«Աննա Ֆրանկի օրագիրը»
«Ընթերցողը» - Բեռնարդ Շլինկ
«Մութ կրպակների փողոցը» - Պատրիկ Մոդիանո
«Ամեն ինչ լուսավորված է» - Ջոնաթան Սաֆրան Ֆոեր

Sambitbaba
17.06.2015, 21:38

Առաջարկում եմ նոր անուն շատերի համար` Վոլֆգանգ Բորհերտ: Մահացել է 26 տարեկանում, գրել է մեկ պիես, կարծեմ 50 պատմվածք ու մի քանի բանաստեղծություն: Բայց հետպատերազմյան գրական "Խումբ 47" կազմակերպությունը Բորհերտին իր գրական հայրն էր համարում:

Malxas
17.06.2015, 22:09
Լև Սլավին - Արդենյան Չարչարանքներ
Գարեգին Սևունց - Գերիները

Ռուֆուս
18.06.2015, 00:54
Ինձ մի այլ կարգի տանում ա էս թեման, բայց ոչ միայն գեղարվեստական գրականությունն ու կինոն, այլ նաև փաստագրությունը, վիդեոները, ֆոտոները, ու ընդհանրապես երկրորդ համաշխարհայինի հետ կապված ցանկացած բան։

Օրինակ էս վիդեոն վերջն ա, նայեք անպայման.

https://vimeo.com/128373915

StrangeLittleGirl
18.06.2015, 01:36

Փաստորեն մենակ ես չեմ էս թեմայի վրա տարած: Նոր էլ ընկերուհուս հետ էի խոսում, ինքն էլ ա տարած, փաստագրական գրքեր ա կարդում: Հեսա նայեմ վիդեոն:

Ռուֆուս
18.06.2015, 14:47
«Ընթերցողը» - Բեռնարդ Շլինկ

Բյուր, իսկ կինոն նայե՞լ ես, իմ ամենասիրած կինոներից մեկն ա, Kate Winslet-ին նույնիսկ Օսկար տվեցին: Մի անգամ Հոլոքոստին ու երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերվող կինոների շատ մեծ ցանկ էի կազմել, բայց ոնց որ թե կորցրել եմ, չնայած հնարավոր ա Ներսեսի մոտ լինի:

Մեկ էլ The Atlantic-ի այ էս ֆոտոշարքերն են հզոր.

http://www.theatlantic.com/photo/categories/world-war-ii/

StrangeLittleGirl
18.06.2015, 14:54

Չէ, կինոն հաջորդիվ: :) Գուդրիդսում էս ամիս էդ գիրքն էինք կարդում, հետն էլ կինոն ենք նայում ու տարբերությունները քննարկում:
Բայց գիրքն ընդհանրապես շատ հանգիստ կարամ ասեմ, որ վերջին մի տարում կարդացածս ամենալավ գրքերից մեկն ա:
Մի գիրք էլ հիշեցի, էլի Սաֆրան Ֆոեր. Extremely Loud, Incredibly Close

Գրքերի պահով մի հետաքրքիր բան եմ նկատել. մեր բուք քլաբերում մարդիկ չեն հասկանում Երկրորդ համաշխարհայինը, ու էդ թեմաներով գրքերը շատ ցածր են գնահատում: Ասենք, Մոդիանոյին սաղ ցածր գնահատական տվեցին, ու որ սկսեցի պատմել, թե ինչի մասին ա, շշմել-մնացել էին: «Ընթերցողն» էլ ինձնից առաջ են կարդացել, տեսնեմ՝ ահագին ցածր են գնահատականները: