PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս գտնել աշխատանք սկսնակ C++ ծրագրավորողին

Aleksanyan
15.06.2015, 08:57
Բարև ձեզ, հարցս ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են որպես C++ ծրագրավորող: Ինչպե՞ս գտնել աշխատանք սկսնակ C++ ծրագրավորողին: Ես քանիցս հանդիպել եմ հաստիքներ hr.am կայքում և նմանատիպ այլ կայքերում, որտեղ հրավիրում են աշխատանքի սկսնակ վեբ-ծրագրավորողների, բայց C++ սկսնակ ծրագարավորողի հաստիքի դեռ չեմ հանդիպել: Ինչո՞վ է դա պայմանավորված և ընդհանրապես հնարավո՞ր է աշխատանք գտնել այդ ոլորտում: Որտե՞ղ և ու՞մ դիմել: Հուսով եմ հնչած պատասխանները օգտակար կլինեն ոչ միայն ինձ, այլև այն սկսնակներին, ովքեր հանդիպել են այս խնդրին:
Շնորհակալություն ուշադրության համար:

Lusina
17.06.2015, 03:53

Հնարավոր ա, C++-ը հլը թոշակի չի անցել (Հուսով եմ՝ չի անցել, թե չէ ես էլ հետը թոշակի կանցնեմ :)) )
Էս երկուսն եմ հիշում էս պահին, բայց կարծեմ էլի կային լավ կայքեր, որ լավ հաճախ էին թարմացնում հաստիքները.
http://jobfinder.am/
http://www.careercenter.am/

Aleksanyan
17.06.2015, 08:58

Շնորհակալություն պատասխանի համար! Իմ կարծիքով C++-ը դեռ երկար ժամանակ թոշակի չի անցնի, Ռուսաստանում կան շատ հաստիքներ սկսնակ ծրագրավորողի համար, բայց դիմելու համար պետք է ապահովության համար գոնե բարեկամ ունենալ, կամել կուտակել գումար այնտեղ մի կանի ամիս ապրելու համար: Ցանկալի է աշխատանք գտնել Հայաստանում:
Մի 2 տարի առաջ մեծ քանակով հաստիքներ կային http://հr.am/ կայքում, հիմա մի 2-3 հաստիք միայն ավագ ծրագրավորողի համար: Մտածում եմ գտնել Հայաստանի բոլոր ծրագրավորման ընկերությունների ցանկը և հերթով զանգահարել! Հուսով եմ մի բան կստացվի:8

One_Way_Ticket
18.06.2015, 07:35
Թոշակի C++ը չի անցել ու մոտ ապագայում չի էլ պատրաստվում։ Պարզապես կիրառման ոլորտն է նեղացել։ Որտեղ արագագործությունը կրիտիկական է, C++ը մնում է գլխավոր ընտրությունը։ Այդ իսկ պատճառով, սկսնակին հենց C++ով այսօր մի քիչ դժվար է աշխատանք գտնել, քանի որ նման գործի համար փորձառու մասնագետներ են ուզում։ Ամենալավ տարբերակը ավագ ընկերների միջոցով է։ Եթե նրանք իրենց տնօրեններին ասեն, որ քեզ ճանաչում են, հարցազրույցի կանչվելու հավանականությունը միանգամից կմեծանա։ Ես իմ առաջին աշխատանքին երբ ընդունվեցի, կազմակերպությունը այդ պահին ընդհանրապես նոր աշխատող ընդունելու մտադրություն չուներ (ուր մնաց սկսնակ)։

Aleksanyan
20.06.2015, 13:26

Շնորհակալություն պատասխանի համար, հենց այդպես էլ կանեմ;)

antranigv
24.06.2015, 18:39
Ողջոյն Aleksanyan ջան, մի քանի օր ուշ եմ պատասխանում, կը ներես, սակայն յոյսով եմ օգտակար բան կ'ասեմ (։

Նախ, թէ ինչու աւելի շատ վեբի պահանջ կայ, քան նեյթիւ (native) ծրագրաւորողների, դա նրանից է, որ ամէն ինչ, ինչքան էլ ցաւալի լինի, անցնում է վեբի. շատ պարզ օրինակ՝ «երեխեք մի հատ սայտ կասեք որ յութուբի վիդեո քաշեմ», իսկ անենք նոյն բանը աւելի արագ ու աւելի հաւէս ու աւելի որակով ու ապահով կարելի է անել նեյթիւ ծրագրերով, ասենք Pythonով գրած youtube-dlով, սակայն մարդիկ չեն ուզում նոր ծրագրեր տեղադրել, ոլորտը ահագին նեղացել է։ յետոյ էլ աւելի արագ է գրել վեբ ծրագիր, բայց մի մանրուք կայ որ բոլորը մոռանում են, իրականում կարող ես նաեւ C++ով վեբ ծրագրաւորում անել։ եթէ ես իմանայի PHP/Node.js եւ C++, ես հաստատ C++ կ'ընտրէի բեքէնդ ծրագրաւորման համար, քանի որ այն native/compiled լեզու է (։

լաւ, անցնենք առաջ. ինչպէ՞ս գտնել աշխատանք։ այս հարցի ճիշտ պատասխանը կը լինի «you can't fine a job, unless THE job finds you» ։Պ շատ բարդ է իրականում որպէս սկսնակ աշխատանք գտնելը, մանաւանդ առաջի՞ն աշխատանք։ Վստահ եմ լսած կաս Free Software-ի մասին՝ ծրագրեր որոնք յարգում են օգտագործողի ազատութիւնը եւ զարգանում են համայնքների միջոցով, շատերը ասում են նաեւ Open-Source։ վստահ եմ գիտես GitHubի եւ իր նման սերվիսներ, մա՛ն արի մի պրոյեկտ, որը քեզ հետաքրքրում է, եւ սկսիր իրենց հետ այդ պրոյեկտը առաջ տանել, անուն կ'ունենաս, որ երբ ՍիՎի ուղարկես, ասես «բա տեսէք, ես GCCի այս ինչ կոդն եմ գրել, ես Blender-ի այս ինչ փլագինն եմ սարքել», ահա մի ցուցակ C++ով գրուած Ազատ ԾԱ-ների՝ https://en.wikipedia.org/wiki/Category:Free_software_programmed_in_C%2B%2B

անպայման նաեւ բաց պրոֆիւ LinkedIn պրոֆեսիոնալների սոցկայքում։

նաեւ, ես կ'առաջրակէի ոչ թէ մի անգամից գնալ աշխատանքի, այլ ասենք սկզբում պրակտիկայի, իմանալ աւելին, երբ արդէն զգան թէ դու ունակ երիտասարդ ես (որը չեմ կասկածում, քանի որ Ակումբում մենակ թոյն մարդիկ են լինում ։Ճ) արդէն մի անգամից կը վերցնեն աշխատանքի։

հա, գուցէ դո՞ւ ինչ որ ծրագիր ունես մտքում, դա գրի, եւ տեղադրի որպէս ազատԾԱ Գիթում, կամ այլ տեղ, որ բոլորը տեսնեն (։

ու իհարկէ, ինչպէս ասեղ One_Way_Ticket-ը, անպայման ընկերներին հարցրու, մտիր համայնքների մէջ (եթէ ՀՀում C++ի համայնք կայ) եւ վստահ եմ մօտակայ օրերիս լաւ լուր կը ստանանք (։

ճիշտ է, ես կարծում եմ թէ C++ը շատ գէշ է, սակայն may the force be with you! լաւ լուրերի ենք սպասում ;)

Aleksanyan
25.06.2015, 14:09

Շատ շնորհակալ եմ նաև Ձեզ)) կփորձեմ ձեր տարբերակն էլ... Հենց գտնեմ աշխատանք, անպայման կգրեմ: Հուսով եմ ինչ որ կերպ կօգնենք սկսնակներին:ok

Aleksanyan
25.06.2015, 14:28
Մի քանի հարց ևս... իսկ եթե անցնեմ վեբի? Սովորեմ PHP ու Javascript? Որը ավելի մեծ հեռանկարներ ունի, վեբը, թե նեյթիվը(կարիերային աճի, արտասահմանում աշխհատելու առումով)? Արդյոք մեծ է տարբերությունը աշխատավարձերի մեջ? Ձեզանից որևէ մեկը փորձել է իրեն freelance-ում, եթե այո, ապա ինչ կասեք այդ մասին? Նախապես ներողություն եմ խնդրում հարցերի տեղատարափի համար))))

antranigv
26.06.2015, 17:28
իսկ եթե անցնեմ վեբի? Սովորեմ PHP ու Javascript?
ահ, իսկ ո՞վ ասեց թէ մենակ PHPով է լինում բեքէնդը, աւելի լաւ է, ու նաեւ աւելի հետաքրքիր աշխատանք կը գտնես, եթէ սովորես Վեբի բեքէնդ ծրագրաւորելը C++ով, իհարկէ մէկ է պէտք է սովորես JS (բացի եթէ այնպիսի աշխատանք գտնես, որ պէտք է մենակ բեք էնդ ծրագրաւորես ։Ճ)

ասածս ինչ է, PHPով էլ կարող ես Դեսքթոփ ծրագիր գրել, լեզուն կապ չունի միջավայրի հետ, բայց եթէ C++ով կարող ես գրել, էլ ինչո՞ւ սովորել յետամնաց լեզու (խօսքս PHPի մասին է) ;)

միւս կողմից, այսօր աւելի շատ ցանկալի է վեբի բաքէնդի համար օգտագործել հիմնականում 2 տեսակի լեզուներ, նախ interpretedներից՝ Pyhton, Ruby, Perl, ապա քոմփայլներից՝ Haskell, ամենակարեւոր մասերը մեծ ընկերութիւններում գրուած է Haskellով, եւ Ֆեյսբուքում, Յահուույում, Գուգլում, եւ այլն։ կայ նաեւ Go լեզուն, եւ Erlang, եւ այլն։ սա իհարկէ մի քիչ խառնում եմ իմ անձնական կարծիքը :D (ես զզւում եմ վեբից)

երեւի թէ անցնես Փայթնի կամ էլ Գօ-ի ;) իհարկէ, C++ը շատ կարեւոր լեզու է այսօր ՏՏ ոլորտի համար, դա մէկ է՝ չմոռանաս միշտ օգտագործել ։Ճ

Aleksanyan
27.06.2015, 07:53

Արդեն 3 օր է, ինչ սովորումեմ Python, շատ պարզ սինթաքսիս ունի, հեշտությամբեմ սովորում: Ես էլ վեբ չեմ սիրում ու վեբը որպես լուրջ ծրագրավորում չեմ ընդունում))

antranigv
27.06.2015, 15:18
վաու, հրաշալի է, ի դէպ՝ շատ հաւէս գրադարաններ նաեւ ունի, մենք ունենք նաեւ հայերէն օնլայն չաթի խումբ, տես այս (https://www.youtube.com/watch?v=yXiaGd-JB4M) վիդեոն իմանալու համար թէ ինչպէս փիջինով (http://pidgin.im/) մտնել այդ սենեակը, հասցէն է՝ [email protected], ճիշտ է շատ ակտիւ չենք, դէ քանի որ ֆեյսբուքը սպանեց ամէն բան, բայց աւելի հետաքրքիր քննարկումներ են գնում քան այլ տեղերում ։Ճ կարելի է իհարկէ, հենց այստեղ՝ ակումբում անել փայթնի քննարկումներ, ինչու ոչ (։

Սինթաքսը պարզ է , ինձ դուր է գալիս որ ետ-համատեղելութիւն չեն անում, այսինքն python2.x ու pyhton3.x տարբեր սինթաքս ունեն, նման, սակայն տարբեր. այդպիսով ազատւում են աւելորդ ճարպից, որը դանդաղացնում է լեզուն եւ իր ծրագրերը։ (մանրամասների համար տես սա (https://www.youtube.com/watch?v=-JzIbGSaaU4))

կարծեմ այս պահին ՀՀում մի քանի ընկերութիւններ պահանջում են Փայթն սկսնակ ծրագրաւորողներ ։Ճ չէ, ոչ մէկն էլ վեբ չէ, աւելի հետաքրքիր բաներ են ։Պ

Aleksanyan
28.06.2015, 19:55
Շատ շնորհակալ եմ խորհուրդների համար!